PDA

Դիտել ողջ տարբերակը : Պաշտոնական քրիստոնեական կրոնների վերաբերմունքը մեծ աթեիստների նկատմամբ

Tanamasi
11.07.2008, 22:20
Ինձ միշտ հետաքրքել է, թե եկեղեցականները ոնց են վերաբերվում հանճարեղ կամ ուղղակի տաղանդավոր աթեիստներին։ Օր.՝ Անատոլ Ֆրանս, Շոպենհաուեր, Ռեմարկ, Հաշեկ։ Մի՞թե հերքում են նրանց տաղանդը, թե՞ ուժեղի մեծահոգությամբ ներում։

Norton
11.07.2008, 22:28
Իսկ ի՞նչ կապ ունի աթեիստությունը տաղանդի հետ: Իմ կարծիքով եկեղեցականները նորմալ են վերաբերվում դրան:

Tanamasi
11.07.2008, 22:32
Իսկ ի՞նչ կապ ունի աթեիստությունը տաղանդի հետ: Իմ կարծիքով եկեղեցականները նորմալ են վերաբերվում դրան:

Ես չեմ պատկերացնում, որ քրիստոնյա-եկեղեցականը Շոպենհաուերին, որը մի ամբողջ գիրք աֆորիզմներ ունի քրիստոնեության դեմ, ընդունեն, որպես մեծություն։

impression
11.07.2008, 23:01
Mercury, հարցիդ պատասխանը գալիս է դեռ պատմության խորքերից:
Ո՞նց էին վերաբերվում եկեղեցականները բոլոր նրանց, ում կարծիքով ասենք թե երկրագունդը կլոր էր… Վառում էին :)
Հիմա նման բաներ անել չեն կարող, համենայն դեպս ոչ հրապարակավ, բայց խիստ կասկածում եմ, որ մի խումբ հոգևորականներ չկարողանան ապացուցել Շոպենհաուերի գոնե ազգակցական կապը սատանայի հետ :)

Tanamasi
11.07.2008, 23:03

Ուղղակի ուզում էի համոզվել իրոք այդքան աներես կլինեն։;)

Monk
07.08.2008, 15:28
Քանի որ հարցը եկեղեցականներին է ուղղված, թերևս հենց եկեղեցականն էլ պատասխանի:
Mercury, ինքս, որպես եկեղեցական, շատ նորմալ և դրական եմ վերաբերվում ցանկացած մարդու արժանիքներին ու տաղանդին` անկախ այդ մարդկանց կրոնական կամ այլ տիպի հայացքներից: Ձեր նշած մարդիկ մեծություններ են և արժանի են հարգանքի իրենց տաղանդի կամ հանճարի համար: Ինչ վերաբերում է նրանց կրոնական հայացքներին, ապա այլ հարց է մի բանին դեմ լինելը, այդ հայացքները չկիսելը, այլ հարց` թշնամանքը կամ անհանդուրժողականությունը: Այո, պատմության մեջ եղել են եկեղեցականների կողմից մոլեռանդության և անհանդուրժողկանության դրսևորումներ, բայց նկատենք նաև, որ նման մոտեցումներ եղել են նաև հակառակ կողմերից: Ինձ համար թե մեկը և թե մյուսն անընդունելի են: Ես ինքս ունեմ շատ մտերիմ ընկերներ, ովքեր իրենց բացարձակ աթեիստ են համարում, բայց մեր հայացքների տարբերությունը երբևէ չի անդրադառնում մեր ընկերական հարաբերությունների վրա, քանի որ երկուստեք գիտենք հարգել դիմացինին, եթե անգամ համաձայն չենք իրար հետ:
Եվ ես կխնդրեի նախ` եկեղեցականների փոխարեն չարտահայտել նրանց մոտեցումները, հատկապես երբ առկա է սխալվելու հավանականությունը, և երկրորդ` մի քիչ փորձենք հարգանքով շփվել միմյանց հետ: Չեմ կարծում, թե ծաղրական կամ արհամարհական արտահայտություններով կկարողանանք երկխոսություն ստեղծել: Իսկ ֆորումի իմաստը կարծեմ զրուցելու և քննարկումներ անցակցնելու մեջ է, որով հնարավոր է լինում ընդհանուր հայտարարի գալ: Այս վերջին խնդրանքներս զուտ Mercury-ին չէին ուղղված անշուշտ, այլ նմանատիպ մոտեցումներ ցուցաբերողներին ընդհանրապես::)

_DEATH_
07.08.2008, 16:59

Համաձայն եմ :), երանի չէր բոլորը հասկանաին ասածդ:

Վարպետ
07.08.2008, 17:39
Իսկ ես կարծում եմ, որ հակակրոնական կամ հակաեկեղեցական մոտեցումները մաինշանակ աթեիզմի անկյունաքար համարելը սխալ է: Կոնկրետ Հաշեկը, եթե չեմ սխալվում, ծաղրում էր կղերական բարքերը, այլ ոչ թե Աստծուն:

Monk
07.08.2008, 17:53
Համաձայն եմ :), երանի չէր բոլորը հասկանաին ասածդ:
Շնորհակալ եմ:)

Ավելացվել է 53 վայրկյան անց

Իսկ ես կարծում եմ, որ հակակրոնական կամ հակաեկեղեցական մոտեցումները մաինշանակ աթեիզմի անկյունաքար համարելը սխալ է: Կոնկրետ Հաշեկը, եթե չեմ սխալվում, ծաղրում էր կղերական բարքերը, այլ ոչ թե Աստծուն:
Կարելի է ասել համաձայն եմ Ձեզ հետ:B

Վարպետ
07.08.2008, 18:00
Կարելի է ասել համաձայն եմ Ձեզ հետ:B

Ի վերջո, եթե չեմ սխալվում (սխալվելու դեպքում կուղղեք ինձ, հուսամ), անգամ քույր համարվող եկեղեցիներն են նզովում իրար արարողակարգային միջոցառումների ժամանակ, այնպես չէ? Ինչու հապա այդ իրավունքը չընձեռել մողավոր աշխարհիկներիս, չէ?

Monk
07.08.2008, 18:02

Ուզում եք նզովել ինչ-որ մեկին?:)

Վարպետ
07.08.2008, 18:05
Ուզում եք նզովել ինչ-որ մեկին?:)

Չէ, շնորհակալ եմ, կարիքը չունեմ :D

Մեղապարտ
07.08.2008, 19:23
Չէ, շնորհակալ եմ, կարիքը չունեմ :D

Հետաքրքիր է թեմայի անվանումը ,ամեն դեպքում սա մի քիչ հոգեբանական շտկման կարիք ունի :Մեծ աթեիստները իրենց գաղափարախոսության մեջ խորը հավատացյալ ներ են :Լույս երևույթի, բացատրության բոլոր դրսևորումները հոգեբանության մեջ և ֆիզիկական կյանքում երբ հասնում է բացարձակության ,մարդուն դարձնում է կույր:
Խավարը իր բացարձակության մեջ նույն պես մարդուն դարձնում է կույր:
Հետևություն լույս ստվեր,բարի չար,կյանք և մահ ինչպես նաև թեիստ և ոչ թեիստ մեկնաբանում են նույն երևույթի ծայրահեղ դրսևորումները նույն խորը հավատով: