PDA

Դիտել ողջ տարբերակը : Քոբուլեթի՞, թե՞ Սևան

ArmineIvanyan
11.07.2008, 10:30
Հարգելի մասնակիցներ, այս բաժնում ուզում եմ խոսենք ամառային ծովափնյա հանգստի մասին: Շատերը նախընտրում են իրենց հանգիստը անցկացնել Վրաստանում` Քոբուլետի, ՈՒռեկի, Սարպի.....և այլն: Իսկ ինչու ոչ մեր հանգստյան վայրերում, ու հատկապես Սևանում?

Ինչ կարծիքի եք ԴՈՒՔ, այս մասին?
:think

impression
11.07.2008, 10:43
Երեկ ակումբում Սևանի մասին վախենալու բաներ էին գրում, թե մաշկային բորբոքումներ են լինում և այլն և այլն: Կոնկրետ բան չգիտեմ, բայց Hydrology-ն խոստացել է այսօր էլի վախեցնել, կարդանք, կերևա՝ Քոբուլեթի, Սևան թե դիվան :D

Ariadna
11.07.2008, 10:50
Հարգելի մասնակիցներ, այս բաժնում ուզում եմ խոսենք ամառային ծովափնյա հանգստի մասին: Շատերը նախընտրում են իրենց հանգիստը անցկացնել Վրաստանում` Քոբուլետի, ՈՒռեկի, Սարպի.....և այլն: Իսկ ինչու ոչ մեր հանգստյան վայրերում, ու հատկապես Սևանում?

Ինչ կարծիքի եք ԴՈՒՔ, այս մասին?
:think

Ես էդ ինչու–ի պատասխաններից երկուսը գիտեմ. Սևանում շատ ավելի թանկ է հանգստանալը, քան Քոբուլեթիում, և երկրորդ՝ Սևանում չես ստանում ծովի հաճույքը (ասենք ջրից դուրս ես գալիս դողացնելով և լողազգեստի վրայից տաք շորեր հագնում)։ Այսինքն, կոնկրետ ինձ համար Սևանը՝ "չեղած տեղը կաղամբն էլ է միրգ" տարբերակն է։

Հասուլյո
11.07.2008, 10:55
Հարգելի մասնակիցներ, այս բաժնում ուզում եմ խոսենք ամառային ծովափնյա հանգստի մասին: Շատերը նախընտրում են իրենց հանգիստը անցկացնել Վրաստանում` Քոբուլետի, ՈՒռեկի, Սարպի.....և այլն: Իսկ ինչու ոչ մեր հանգստյան վայրերում, ու հատկապես Սևանում?

Ինչ կարծիքի եք ԴՈՒՔ, այս մասին?
:think

Ողջույն... Անկեղծ ասած ես էլ իմ ընտանիքի /ամուսնուս, երկու բալիկներիս/ հետ որոշել եմ հանգիստս անցկացնել Բաթումիում, ճիշտն ասած Սևան ինչու՞ չեմ ուզում, որովհետև անցած տարի եմ այնտեղ եղել, և ինչ-որ նոր տեղ եմ ուզում… Բայց մի բան եմ ուզում իմանամ, որ ասում են նոր առագընթաց գնացք կա Երևան-Բաթումի-Երևան, ուզում եմ իմանամ տոմսը ի՞նչ արժե, և ո՞ր օրերն է գնում, եթե ինչ-որ մեկը տեղյակ է, թող ինձ ել տեղեկացնի, խնդրում եմ...:zagar

Mari_A
11.07.2008, 11:01
Նախ ասեմ, որ թեման շատ հետաքրքիր է և, անմիջապես անցնելով հարցին, ասեմ, որ Սևանը միշտ էլ կմնա հայերի ամենասիրված վայրերից մեկը, որովհետև երկրորդ "Սևան" էլ չկա, համենայն դեպս Հայաստանում, և ոչ միայն, իսկ ինչ վերաբերվում է Քոբուլեթիին, նախ` մարդիկ ծով են տեսնում, երկրորդն էլ ինչու՟ գնալ Սևան, եթե նույն գնով կարող ես հանգստանալ Սև ծովի ափին: Կարծում եմ պատճառը դա է:

Safaryan
11.07.2008, 11:03
Երեկ ակումբում Սևանի մասին վախենալու բաներ էին գրում, թե մաշկային բորբոքումներ են լինում և այլն և այլն: Կոնկրետ բան չգիտեմ, բայց Hydrology-ն խոստացել է այսօր էլի վախեցնել, կարդանք, կերևա՝ Քոբուլեթի, Սևան թե դիվան :D

Սևանից լավ բան դեռ չեմ կարող ասել, ուղղակի եթե ցանկությունը շատ մեծ է կարող եք գնալ Փոքր Սևան: Մեծ Սևանում վտանգը մեծ է:
Ի դեպ ջրի առավելագույն ջերմաստիճանը 19 աստ. է:

Ֆրեյա
11.07.2008, 11:15
Վրաստանի ափերում չեմ եղել, չեմ իմանում ինչ վիճակ է, բայց որ մեր կապուտակ, խեղճ Սևանի ԱՓԸ խոզանոց է, դա փաստ է: Հետո, քաղցրահամ ջրերում լողալը ավելի դժվար է, մամուռներն էլ զզվելի են:P

Բացի դրանից, երբ տեսնում ես, որ դեպի ափ մուտքը փակել են ինչ-որ պարանով ու 1000 դրամ են ուզում մուտքի համար, սկսում են ստամոքսի կծկումներ :[ Ընդ որում, մեկա այդ ափին էլ է լինելու խոզանոց, հիմնականում շշեր և ոսկորներ::[
Դե պարզ է, մի քանի անգամ մեկա կգնանք Սևան....:)

Kuk
11.07.2008, 11:25
Երեկ ակումբում Սևանի մասին վախենալու բաներ էին գրում, թե մաշկային բորբոքումներ են լինում և այլն և այլն: Կոնկրետ բան չգիտեմ, բայց Hydrology-ն խոստացել է այսօր էլի վախեցնել, կարդանք, կերևա՝ Քոբուլեթի, Սևան թե դիվան :D

Էդ բորբոքումների մասին՝ ինչքան որ ես տեղեկացված եմ՝ տարածված է «հերպես» հիվանդությունը, բայց «հերպեսը» վիռուս է, իսկ վիռուսները ջրում չեն ապրում, նենց որ ինչ որ խառը վիջակ ա, բայց ասեմ, որ էդ տխուր հիվանդություն ա:

Kuk
11.07.2008, 13:29
Էս վարակները մի կողմ, բայց միևնույնն է՝ Սևանում հանգստանալն ուղղակի անտանելի է: Նախ՝ ֆինանսականի առումով, շատ թանկ է: Կլիման տհաճ է, ջուրը սառը: Թեմայի հեղինակի նշածներից Ուրեկին է ինձ դուր եկել որպես ծովափնյա հանգստյան գոտի:

Ողջույն... Անկեղծ ասած ես էլ իմ ընտանիքի /ամուսնուս, երկու բալիկներիս/ հետ որոշել եմ հանգիստս անցկացնել Բաթումիում, ճիշտն ասած Սևան ինչու՞ չեմ ուզում, որովհետև անցած տարի եմ այնտեղ եղել, և ինչ-որ նոր տեղ եմ ուզում… Բայց մի բան եմ ուզում իմանամ, որ ասում են նոր առագընթաց գնացք կա Երևան-Բաթումի-Երևան, ուզում եմ իմանամ տոմսը ի՞նչ արժե, և ո՞ր օրերն է գնում, եթե ինչ-որ մեկը տեղյակ է, թող ինձ ել տեղեկացնի, խնդրում եմ...:zagar

Մոսկովյանի վրա՝ Մաշտոցի պողոտայից մոտ 50 մետր դեպի Պապլավոկի կողմ, տուրիստական գործակալություն կա, անունը չեմ հիշում, օգտվել եմ, գնալուց որ հետաքրքրվել եմ, ամենահարմար տարբերակը դա էր:

VisTolog
11.07.2008, 14:51
Քոբուլեթի ֆորևեր :hands
Ի՞նչ Սևան, ի՞նչ բան.

Second Chance
21.07.2008, 16:23
Իսկ Սևանի ջուրը դեռ վարակված է թե՞ անցել է արդեն

Amaru
30.07.2008, 16:08
ո՛չ էն, ո՛չ էլ են... ինձ համար նախընտրելի է փակ լողավազանը, քանի որ արևը առողջությանս համար լավ չէ... :) տենց բաներ

Grieg
30.07.2008, 18:08
նայած մարդ ինչ է ուզում , ստանդարտ հանգիստ բազմահազար ամբոխի մեջ ընկերների հետ թե հանգիստ ավելի մեկուսացված ավելի խորը և ավելի գեղեցիկ , վայրի և հանգիստ տեղում:

Ֆելո
30.07.2008, 18:46
չգիտեմ Քոբուլեթիում ոնց, բայց Սևանում կես ժամ մնաս արևի տակ "4-րդ կարգի" այրվացքներ ես ստանում. մենակ դրա համար Սևանը չեմ սիրում

Արմկար
29.06.2009, 23:55
Բարև ժողովուրդ ջան, ով ա տեղյակ ես տարի Քոբուլետիում իրավիճակը վոնց ա?. ամեն տարի անընդհատ գովազդում էին էս տարի ձեն ձուն չկա

Artgeo
30.06.2009, 00:03
Բարև ժողովուրդ ջան, ով ա տեղյակ ես տարի Քոբուլետիում իրավիճակը վոնց ա?. ամեն տարի անընդհատ գովազդում էին էս տարի ձեն ձուն չկա
Մինչև օգոստոսի 8-ը կարելի ա հանգիստ գնալ

Երկրագնդի վրա չկա դրախտ, բայց կա Քոբուլեթի...

Enigmatic
30.06.2009, 00:05
Մինչև օգոստոսի 8-ը կարելի ա հանգիստ գնալ

Երկրագնդի վրա չկա դրախտ, բայց կա Քոբուլեթի...

իսկ օգոստոսի ութից հետո վտանգավո՞ր ա գնալը
ասում են, քանիոր գնացող չկա ,գներն էլ շատ էժան են

Artgeo
30.06.2009, 00:11
իսկ օգոստոսի ութից հետո վտանգավո՞ր ա գնալը
ասում են, քանիոր գնացող չկա ,գներն էլ շատ էժան են
Էդ արդեն Պուծին ձյաին պետքա հարցնել: Ի՞նչ իմանաս, երբ կհարցակվեն:

dvgray
30.06.2009, 03:17
Մինչև օգոստոսի 8-ը կարելի ա հանգիստ գնալ

Երկրագնդի վրա չկա դրախտ, բայց կա Քոբուլեթի...

լավ հա դու էլ…
Սառպին ավելի լավն ա: ես ինկատի ունեմ իրա պլյաժը: Մի անգամ ըտեղ դելֆինների հետ լողացա: Եկել էին լրիվ ափի մոտ:

Artgeo
30.06.2009, 07:28
լավ հա դու էլ…
Սառպին ավելի լավն ա: ես ինկատի ունեմ իրա պլյաժը: Մի անգամ ըտեղ դելֆինների հետ լողացա: Եկել էին լրիվ ափի մոտ:

Հայաստանում Սարփիի անուն ես տալիս, նենց զարմացած են վրետ նայում, որ հետո սկսվում ա երկար-բարակ բացատրությունները, թե դա որտեղ ա: Հետո էլ, որ իմանում են Թուրքիայի սահմանի մոտ ա... Կարճ ասած, ասում ես Քոբուլեթին դրախտ ա, սաղ հայերին Հայաստանից ուղղարկում Քոբուլեթի, իսկ դու գնում այնտեղ, ուր հայ չկա: Տարեկան գոնե մի շաբաթ առանց հայերի լինելուս մի խանգառի ;)

Լեո
30.06.2009, 08:32
Մինչև օգոստոսի 8-ը կարելի ա հանգիստ գնալ

Էդ արդեն Պուծին ձյաին պետքա հարցնել: Ի՞նչ իմանաս, երբ կհարցակվեն:

Պարո՛ն Արտգեո, ինչու՞ ես թեման քաղաքականացնում և մարդկանց թյուրիմաության մեջ գցում :think

Apsara
30.06.2009, 12:12
Մինչև օգոստոսի 8-ը կարելի ա հանգիստ գնալ

Երկրագնդի վրա չկա դրախտ, բայց կա Քոբուլեթի...

Էդ արդեն Պուծին ձյաին պետքա հարցնել: Ի՞նչ իմանաս, երբ կհարցակվեն:

Արթ, իսկ ես հուլիսի 6 եմ լսել, մեր բարեկամը եկել է Թիֆլիսից ու հիմա ուզում է վազելով հետ գնա, որ կռիվ սկսի այնտեղ լինի:

Իսկ մենք օգոստոսի վերջում ենք պլանավորել Վրաստան հանգստանալու գնանք:
Սարպիում շատ ավելի թանկա մնալը, Ուրեկիում երեկոները ձանձրալի են, դրա համար եմ Քոբուլեթը սիրում, բայց իրա դեպի Բաթումիի ծայրը ու նաբերեժնին:love

Enigmatic
30.06.2009, 13:11
Մենք միշտ Բաթումիյում ենք հանգստացել, մնում էինք հենց քաղաքի կենտրոնում, ու էնքան զբաղմունք ու հետաքրքիր տեղեր կան, կարոտել եմ:love: Չգիտեմ, բայց Քոբուլեթին չեմ սիրում,չեմ էլ եղել

Apsara
30.06.2009, 13:23
Մենք միշտ Բաթումիյում ենք հանգստացել, մնում էինք հենց քաղաքի կենտրոնում, ու էնքան զբաղմունք ու հետաքրքիր տեղեր կան, կարոտել եմ:love: Չգիտեմ, բայց Քոբուլեթին չեմ սիրում,չեմ էլ եղել

Իսկ ես երկու տեղն էլ եղել եմ և ոչ մեկ անգամ, ահա ինչու կարող եմ հիմնավորել, թե ինչու ոչ Բաթումի: Էնտեղ պլաժը շաաաատ լիքնա, ինքը ավելի շատ նավահանիստա, իսկ հիմնականում նավահանգստի մոտ ջուրը մաքուր չի լինում, օրինակ Սարպին պուճուր գյուղա, դրա համար ամենամաքուր ու հանգիստ ծովը այնտեղա: Սարպին հեռու չի Բաթումից, Կոբուլեթն էլ հեռու չի, մարշուտկեքն էլ նորմալ աշխատում են, դրա համար խախանդ տեղ ենք գերադասում հանգստանանք ցանկության դեպքում լյուբոյ ժամանակ կարանք Բաթում գնանք:

Հա բա Կոբուլեթի նորակառույց ատրակցիոն այգին, վաբշե դզումա:love

Ուրվական
30.06.2009, 13:38
Բա սիրուն աղջիկներ որտե՞ղ են ավելի շատ լինում:love

Kuk
30.06.2009, 13:42
Բա սիրուն աղջիկներ որտե՞ղ են ավելի շատ լինում:love

Սիրուն աղջիկներ Աֆրիկայում էլ կան, Գոռ ջան, լավ ման եկող ա պետք;)

Ուրվական
30.06.2009, 13:48
Սիրուն աղջիկներ Աֆրիկայում էլ կան, Գոռ ջան, լավ ման եկող ա պետք;)

Չէ, բայց ինձ էդ հարցը լուրջ հետաքրքում ա, դրանից շատ բան ա կախված:
:D

Kuk
30.06.2009, 13:59
Չէ, բայց ինձ էդ հարցը լուրջ հետաքրքում ա, դրանից շատ բան ա կախված:
:D

Բռատ, Կաբուլետիում ավելի ակտիվ ա ժամանակն անցնում՝ համեմատած Ուռեկիի ու Բաթումիի: դե որտեղ ակտիվություն, այնտեղ էլ իգական սեռի ակտիվ ներկայացուցիչներ:)) Բայց մեկա Ուռեկիի պլաժը ծալած ունի Կաբուլետիի ու Բաթումիի պլյաժները: Ինձ որ լսես, Ուռեկի կմնաս, իրիկունները կձգվես Կաբուլետի, մի քանի հատ իգական սեռի ակտիվիստկա կվերցնես, գիշերը կբերես Ուռեկի, որ առավոտը կոֆե վպաստել բերեն:))

ChildOfTheSky
30.06.2009, 15:30
Չէ, բայց ինձ էդ հարցը լուրջ հետաքրքում ա, դրանից շատ բան ա կախված:
:D

Գնա Քոբուլեթ , վստահի ինձ ;)

Artgeo
30.06.2009, 22:24
Հա բա Կոբուլեթի նորակառույց ատրակցիոն այգին, վաբշե դզումա:love
Ցիցինաթելա :love:love

http://s47.radikal.ru/i118/0807/a0/185fdd766ce4.jpg
http://www.techinspection.gov.ge/cms/site_images/site1.jpg

Դու Թբիլիսիի Մթածմինդայի նոռակառույց պառկը չես տեսել... Երազանք ա :love

Enigmatic
30.06.2009, 22:29
Բռատ, Կաբուլետիում ավելի ակտիվ ա ժամանակն անցնում՝ համեմատած Ուռեկիի ու Բաթումիի: դե որտեղ ակտիվություն, այնտեղ էլ իգական սեռի ակտիվ ներկայացուցիչներ:)) Բայց մեկա Ուռեկիի պլաժը ծալած ունի Կաբուլետիի ու Բաթումիի պլյաժները: Ինձ որ լսես, Ուռեկի կմնաս, իրիկունները կձգվես Կաբուլետի, մի քանի հատ իգական սեռի ակտիվիստկա կվերցնես, գիշերը կբերես Ուռեկի, որ առավոտը կոֆե վպաստել բերեն:))

ոչ սխալվում ես, ժամանցային առումով Բաթումին առաջին տեղում ա

Kuk
01.07.2009, 00:37
ոչ սխալվում ես, ժամանցային առումով Բաթումին առաջին տեղում ա

Էդ ինչով ե՞ս չափել:

Apsara
01.07.2009, 01:04
Ցիցինաթելա :love:love

http://s47.radikal.ru/i118/0807/a0/185fdd766ce4.jpg
http://www.techinspection.gov.ge/cms/site_images/site1.jpg

Դու Թբիլիսիի Մթածմինդայի նոռակառույց պառկը չես տեսել... Երազանք ա :love

Հաաա, պատկերացնում եմ, հրավիրել են թիֆլիսեցի ընկերներս, բայց դեռ չեմ գնացել, Հայկը արձակուրդ չունի:(

ոչ սխալվում ես, ժամանցային առումով Բաթումին առաջին տեղում ա

Բայց ախր դու Քոբուլեթում չես եղել, իսկ ես երեք տեղն էլ եղել եմ, գոնե համեմատելու բան կա

Kuk
01.07.2009, 01:23
Բայց ախր դու Քոբուլեթում չես եղել, իսկ ես երեք տեղն էլ եղել եմ, գոնե համեմատելու բան կա

Ես կարող եմ համեմատել Ֆրանսիան Իտալիայի հետ, բայց ես ոչ Ֆրանսիայում եմ եղել, ոչ էլ Իտալիայում: Ասածս ինչ ա՝ nւզում ես ասես, որ էդ երեք տեղն էլ եղել ես, տենց ասա, էլ ինչ մի համեմատել կամ չհամեմատել խառնել ես իրար:

Apsara
01.07.2009, 01:24

Ասել եմ, նախորդ էջըմոր կարդաս, կտեսնես, որ կպնելու կարիք չկա

Kuk
01.07.2009, 01:26
Ասել եմ, նախորդ էջըմոր կարդաս, կտեսնես, որ կպնելու կարիք չկա

Ես չեմ կպնում, ու փառք Աստծո, ցանկություն էլ չունեմ քեզ երբև կպնելու բառի որևէ իմաստով: Ես պարզ ասել եմ, որ ինչ որ վայրը քննարկելու, տվյալ վայրի հետ կապված համեմատություններ կատարելու համար պարտադիր չէ, որ այդտեղ եղած լինես:

Apsara
01.07.2009, 01:31
Ես չեմ կպնում, ու փառք Աստծո, ցանկություն էլ չունեմ քեզ երբև կպնելու բառի որևէ իմաստով: Ես պարզ ասել եմ, որ ինչ որ վայրը քննարկելու, տվյալ վայրի հետ կապված համեմատություններ կատարելու համար պարտադիր չէ, որ այդտեղ եղած լինես:

վայրը գուցե չէ, բայց զվարճանքների տեղերը ռեստորանները, ստեղի համար պլյաժը, ծովի ջրի մաքրությունն ու մարդկանց շատուքիչ լինելը առանց լինելու չես կարող համեմատել:

Օրինակ Բաթումիում ռեստորաններն ավելի լավն են, մակարդակը բարձրա սպասարկման, բայց զվարճանալու համար այդքան էլ լավ տեղեր չկան: Քոբուլեթում սեզոնային ա նույնիսկ Թիֆլիզից դիջեյներ են գալիս, որ դիսկոները վարեն, չնայած Քոբուլեթում էլ նայած տեղա լավ:

Kuk
01.07.2009, 01:38

Դու կարող ես լինել ինչ որ տեղ ու չիմանալ տվյալ վայրի մասին շատ բաներ, որոնք կարող է իմանալ մեկ ուրիշը ոչ թե այդտեղ լինելու, այլ այդտեղի մասին կարդալու միջոցով, սա օրինակի համար: Ուրեկի դիջեյներ էին եկել ոչ թե Թիֆլիսից, այլ Մոսկվայից, բայց դա ոչինչ չի նշանակում, դա չի նշանակում, որ Ուրեկին ավելի ժամանցային է, դա չի նշանակում նաև, որ ես կարող եմ այստեղ ժխտել քո ասածները՝ պատճառաբանելով, թե ես այնտեղ եղել եմ այդ պահին, իսկ դու չես եղել:

One_Way_Ticket
01.07.2009, 01:41
Բա սիրուն աղջիկներ որտե՞ղ են ավելի շատ լինում:love
Ղրիմում ;)

One_Way_Ticket
01.07.2009, 01:53
Բաթումիում ես գարնանն եմ եղել: Ծովափնյա այգին գեղեցիկ է: Բայց ուրիշ հետաքրքիր բան այնտեղ կարծես թե չկար: Ուզում էի նավով զբոսնել, բայց նման էքսկուրսիաներ չկային (գուցե ամռանը լինու՞մ են): Կուզենայի ձկնորսություն սովորել, բայց նման "ծառայություն" նույնպես չկար: Ռեստորանների/սրճարանների մակարդակն էլ չէի ասի թե բարձր էր: Մի ծովափնյա սրճարանում եղա, սպասարկում էին շատ դանդաղ, նորմալ մենյու չունեին: Վերջում էլ մատուցողուհին հաշիվը սխալ ասեց` հիմնավորելով, որ մենյույի միջի գները "հին" են:
Ինչն էր լավ, մարդիկ ռուսերեն լեզվից հուշտ չէին լինում, ի տարբերություն օրինակ Թբիլիսիի: Բայց դա 2007 թվականին էր, հիմա կարող է իրավիճակը այլ լինի:

Ուրվական
01.07.2009, 08:45
Ղրիմում ;)

Ղրիմը ես էլ գիտեմ, խոսքս Վրաստանի մասին էր:

Sophie
16.07.2010, 18:40
Ժողովուրդ ինձ կասեք ոնցա ավելի ձեռք տալիս այստեղի տուրիստական ընկերությունների միջոցով գնալ թե ուղղակի ինքնուրույն գնալ ու էնտեղ գտնել մնալու տեղ և այլն:

Meme
16.07.2010, 19:58
Ժողովուրդ ինձ կասեք ոնցա ավելի ձեռք տալիս այստեղի տուրիստական ընկերությունների միջոցով գնալ թե ուղղակի ինքնուրույն գնալ ու էնտեղ գտնել մնալու տեղ և այլն:

Գիտես,խորհուրդ եմ տալիս սեփական մեքենայով գնալ,համ էժան է,հասմ էլ ուզածդ ժամանակ ճանապարհին կանգ կառնեք,կամ սուրճ կխմեք,մի թեթև հաց կուտեք,իսկ իրենց մեքենաներով գիտեմ,որ հնարավոր չի,ամեն տեղ չի որ կանգնում են,....հետո գումար չես վճարում;)Համ էլ ճանապարհը հետաքրքիրա և անծանոթ ընտանիքների հետ,և էն ժամանակ երբ մենակ քո ընտանիքի հետ ես.....նենց հավեսա,երբ մի քանի ընտանիքով- ասենք 4,ու 4 մեքենայով էդքան երկար ճանապարհ ես գնում,դե մոտավոր 630կմ,մենք արդեն 4 տարի կլինի գնում ենք Ուրեկի,դա Քոբուլեթիից մի 60կմ մոտա,ու էնտեղ ափը ավազա,իսկ Քոբուլեթիում ամբողջ ափը քարա,որը դժվարացնումա թե լողալը,թե արևահարվելը.....Չգիտեմ շեղվեցի,բայց երևի իմացար,որ սեփական մեքենայով ավելի հաճելիա ամեն ինչով;)

---------- Ավելացվել է՝ 20:58 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:50 ----------

Ցիցինաթելա :love:love

http://s47.radikal.ru/i118/0807/a0/185fdd766ce4.jpg
http://www.techinspection.gov.ge/cms/site_images/site1.jpg

Դու Թբիլիսիի Մթածմինդայի նոռակառույց պառկը չես տեսել... Երազանք ա :love

վայ,հենց էս վերջին նկարի ատրակցիոնը նստել եմ,կարճա տևում,բայց հաճելիա,իսկ ձախ կողմի էն երկար ձողը ահավորա,թե ոնց եմ նստել,կարծես 10 հարկանի շենքից միանգամից իջացնի ներքև,էն դեպքում,երբ չես սպասում,ինքը մի 5 րոպե քեզ սպասեցնումա վերևում,որ հանկարծակի իջեցնի,անգամ մարդ է եղել,որ իջել է,ու տեսել են,որ սիրտը կանգնել է

terev
16.07.2010, 20:00
Հեչ էլ չես շեղվել թեմայից:
Եթե դժվար չի, կխդրեի ավելի մանրամասն ներկայացնեիր:
Քանի՞ ժամում եք հասել:
Ինչպես՞ է սահման անցնելու պահը:
Ուրեկիում մնալու պայմանները:

Meme
16.07.2010, 20:08
Հեչ էլ չես շեղվել թեմայից:
Եթե դժվար չի, կխդրեի ավելի մանրամասն ներկայացնեիր:
Քանի՞ ժամում եք հասել:
Ինչպես՞ է սահման անցնելու պահը:
Ուրեկիում մնալու պայմանները:

Դե ասեմ,սահմանը մոտ 1ժամ տևումա,իսկ ժանապարհը մենք միշտ դուրս ենք գալիս գիշերը 5 ին ու ցերեկը 5ին արդեն լինում ենք Ուրեկի,Ուրեկիում հյուրանոցի համարը սկսվումա 80 լարիից-մեր գումարով գալիսա մոտ 15000 դրամ,դա երկու հոգանոցը,իսկ քոթեջները սկսվում են 50 լարիից,որոնք 4 հոգանոց փոքր սենյակներ են հյուրանոցի բակում,շատ հարմար են,որովհետև սնուննդը կարող ես ինքդ պատրաստել,կամ էլ կարող ես ճաշել էնտեղի յուրաքնչյուր բացօթյա ռեստորանում...ուրիշ հարցեր եթե կան ասեք կպատասխանեմ:)

terev
16.07.2010, 20:16
Առայժմ ուրիշ հարցեր չունեմ:
Բայց եթե ֆոտոներ ունեք, կխնդրեի տեղադրեիք:

Sophie
16.07.2010, 20:40
Գիտես,խորհուրդ եմ տալիս սեփական մեքենայով գնալ,համ էժան է,հասմ էլ ուզածդ ժամանակ ճանապարհին կանգ կառնեք,կամ սուրճ կխմեք,մի թեթև հաց կուտեք,իսկ իրենց մեքենաներով գիտեմ
Բա որ սեփական մեքենա չունես՞: Որ ունենաինք առանց վարանելու այդպես էլ կանեինք:

prof-de-Francais
16.07.2010, 21:11
Բաթումին արժի տեսնել, ֆրանսիական շատրվաններ, դելֆինարիոււմ/նոր են բացել/, քաղաքից դուրս շքեղ դենդրոպարկ , հայկական եկեղեցի…
բայց՝ լողափը քարքարոտ, սրճարաններում վատ սերվիս, պատվերները՝ անգլերենով հիմնականում, գները բարձր քան Քաբուլետիում…
Քաբուլետին փոքր, հարմարավետ, սննդի կետերը լիքը, խոհանոցը համեղ ու մատչելի, մնալը՝ Բաթումիից էժան, երեկոյան կենդանի երաժշտություն, նորագույն ատրակցիոններ, մինչև Բաթումի քսան րոպեի ճանապարհ
բայց լողափը քարքարոտ, ռուսերեն խոսում ու հասկանում են միայն ավագ սերնդի ներկայացուցիչները, օգոստոսին չափազանց մարդաշատ…
Ուռեկին լողափը անհամեմատ լավ, հյուրանոցները շքեղ, սնունդը նույնն է
բայց՝ երեկոյան մի տեսակ տխրամած, անհետաքրքիր…

Այսքանը անձնական փորձից

Meme
16.07.2010, 21:26
Բա որ սեփական մեքենա չունես՞: Որ ունենաինք առանց վարանելու այդպես էլ կանեինք:

Դե կարելիա արդեն մտածել կամ գնացքով,կամ էլ ավտոբուսներով:)Դրանցից էդքան էլ տեղյակ չեմ,կներես:esim

---------- Ավելացվել է՝ 22:26 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:23 ----------

Բաթումին արժի տեսնել, ֆրանսիական շատրվաններ, դելֆինարիոււմ/նոր են բացել/, քաղաքից դուրս շքեղ դենդրոպարկ , հայկական եկեղեցի…
բայց՝ լողափը քարքարոտ, սրճարաններում վատ սերվիս, պատվերները՝ անգլերենով հիմնականում, գները բարձր քան Քաբուլետիում…
Քաբուլետին փոքր, հարմարավետ, սննդի կետերը լիքը, խոհանոցը համեղ ու մատչելի, մնալը՝ Բաթումիից էժան, երեկոյան կենդանի երաժշտություն, նորագույն ատրակցիոններ, մինչև Բաթումի քսան րոպեի ճանապարհ
բայց լողափը քարքարոտ, ռուսերեն խոսում ու հասկանում են միայն ավագ սերնդի ներկայացուցիչները, օգոստոսին չափազանց մարդաշատ…
Ուռեկին լողափը անհամեմատ լավ, հյուրանոցները շքեղ, սնունդը նույնն է
բայց՝ երեկոյան մի տեսակ տխրամած, անհետաքրքիր…

Այսքանը անձնական փորձից

Իրոք Քոբուլեթիում երաժշտության կենդանի լինելը շաատ լավա,բայց Ուրեկի էլ կա,մենք օրինակ երեկոյան,ոչ ամեն օր, գնում էինք Քոբուլեթի,լավ երաժշտություն վայելելու,նաև էնտեղի ապրանքները տեսնելու,հետաքրքիրա ամեն տարի նորություն լինումա,մեեծ շուկա կա,նաև զբոսնում ես

terev
16.07.2010, 21:47

Meme ջան, շատ կներես, բայց էտ ինչ՞ ապրանքի մասին է խոսքը: :)

Meme
16.07.2010, 22:02
Meme ջան, շատ կներես, բայց էտ ինչ՞ ապրանքի մասին է խոսքը: :)

Դե ամեն տեսակի. հագուստներ,հողաթափեր ամառային,տարբեր ամառային հագուստներ,բայց տարբեր թե ձևով,թե ոճով,որ գրավում են,մեկ էլ դե երևի գիտեք աղջկական մանր մունր զարդեղեն շաատ ու շատ են,ես ավելի շատ դրա համար եմ գնում էնտեղ,ասեմ նաև,որ երևի տեսած կլինեք այսօր բոլոր մեր հայ աղջիկները ինչ ամառային կոշիկներ են հագնում,ես դրանք տեսել եմ էնտեղ Քոբուլեթիում,դե բնականաբար ավելի գեղեցիկները:)

prof-de-Francais
17.07.2010, 11:17

Նվերներ, զարդեղեն գնելու համար կարելի ՍԱՐՊԻ գնալ, սահմանի վրա է, ԳՈՆԻՈ-ից ոչ հեռու, ազատ առևտրի գոտի են բացել այս տարի/կարծեմ մի քառասուն-հիսուն րոպեի ճանապարհ է Բաթումիից…Գոնիոյի ամրոցն էլ արժի տեսնել

Shah
17.07.2010, 11:40
Իհարկե սաֆարի :)

Ֆրեյա
17.07.2010, 13:43
Ժող, Քոբուլետիում ուղղակի անցել եմ, մեջը չեմ եղել, բայց արտաքինից ոնց որ Սևանը լինի, ոչ մի տարբերություն :{ Եթե շատ փող չեք ուզում ծախսել, գնացել Բաթում, իսկ եթե շաաա՜տ փող եք ուզում ծախսել ու դրախտային տեղում հանգստանալ, գնացեք Սարպի։

Կախարդական տեղ ա։ Առանձնապես գյուղից էլի շատ չի տարբերվում, բայց մի տեսակ խորհրդավորություն կա էդ վայրերում։ Տանկ հյուրանոցներ են ամբողջը ու տներ, ոչ մի հետաքրքիր բան։ Բայյյցց... Թուրքիայ սահմանի մոտ է եւ շրջապատված է շատ խիտ, կանաչ, փարթամ անտառներով... մի խոսքով մի հրաշք տեղ է...

Հարդ
17.07.2010, 14:16
Սխալվում ես, Քոբուլեթին հեչ էլ սևան չի: Շատ վատ ես նայել աչքիս:

Ֆրեյա
17.07.2010, 14:26
Դե մի հատ փողոց էր ձգվում, փոքր մոքր սեփական տներ էին, լիքը լվացք կախած, գյուղատիպ բան էր... Էդտեղ ինչ պետք ա անես՞ :think Ձանձրույթից կմեռնես

Հարդ
17.07.2010, 14:30
Դու որ թվի բան ես ասում? Ես անցած տարի էի ու ոչ լվացք եմ հիշում, որ գյուղական բաներ... լրիվ հանգստարանային կարգին քաղաք էր: Գյուղական Ուռեկին էր: Էտ էր տոչնի Սևան, կարող ա խառնում ես?

Ֆրեյա
17.07.2010, 14:56
Դու որ թվի բան ես ասում? Ես անցած տարի էի ու ոչ լվացք եմ հիշում, որ գյուղական բաներ... լրիվ հանգստարանային կարգին քաղաք էր: Գյուղական Ուռեկին էր: Էտ էր տոչնի Սևան, կարող ա խառնում ես?

... հնարավոր ա... :)

Բայց մեկա, Սարպին միանշանակ ավելիլավ տեղ էր... սաղ անտառ էր :love լեռներ ու անտառներ... էնքան փարթամ էր բնությունը... ծովըըը՜... :) Իսկական հանգստանալու դրախտ էր.. մարդ գնա ու կտրվի աշխարհից

terev
17.07.2010, 15:44
Իսկական հանգստանալու դրախտ էր.. մարդ գնա ու կտրվի աշխարհից

Էտ քւ ասածը Հեռվաշենն ա: :)) Կատակ էր:

Շնորհակալություն բոլորին, բայց ափսոս, որ նկարներ չեք դնում:
Փորձեմ ես դնեմ:

Ուռեկի
http://mw2.google.com/mw-panoramio/photos/medium/20075530.jpg
http://www.panoramio.com/photo/20075530

http://mw2.google.com/mw-panoramio/photos/medium/30776357.jpg
http://mw2.google.com/mw-panoramio/photos/medium/30776357.jpg

Կոբուլետի

http://mw2.google.com/mw-panoramio/photos/medium/4704610.jpg

http://mw2.google.com/mw-panoramio/photos/medium/13086181.jpg

http://mw2.google.com/mw-panoramio/photos/medium/31325350.jpg

http://mw2.google.com/mw-panoramio/photos/medium/24609992.jpg

Բաթումի

http://mw2.google.com/mw-panoramio/photos/medium/1565836.jpg

http://mw2.google.com/mw-panoramio/photos/medium/12335984.jpg

Սարպ

http://mw2.google.com/mw-panoramio/photos/medium/15126125.jpg

http://mw2.google.com/mw-panoramio/photos/medium/3577704.jpg

http://mw2.google.com/mw-panoramio/photos/medium/26413781.jpg

Meme
17.07.2010, 17:13

Բա ես գիտեմ չեք տեսել դրա համար եք ուզում,որ նկարներ դնենք,լավա որ տեսել եք:)

terev
17.07.2010, 17:17
Բա ես գիտեմ չեք տեսել դրա համար եք ուզում,որ նկարներ դնենք,լավա որ տեսել եք:)

Սրանք ընդամենը ինտերնետից քաշած նկարներ են:
Աշխատել եմ գտնել այնպիսի նկարներ, որ ծովափը երևա:
Փաստորեն մենակ Ուռեկիի՞ ծովափն է նորմալ ավազ:

Meme
17.07.2010, 17:34
Նվերներ, զարդեղեն գնելու համար կարելի ՍԱՐՊԻ գնալ, սահմանի վրա է, ԳՈՆԻՈ-ից ոչ հեռու, ազատ առևտրի գոտի են բացել այս տարի/կարծեմ մի քառասուն-հիսուն րոպեի ճանապարհ է Բաթումիից…Գոնիոյի ամրոցն էլ արժի տեսնել

Գիտեք չէի լսել էդ Գոնիո ամրոցի մասին,արժի էս տարի հայրիկիս ասեմ գնանք տեսնեք,հետաքրքիրա երևում....բայց ես Բաթումին եմ շատ հավանել Քոբուլեթիից ու Սարպիից,որովհետև մի տեսակ այգիները ձևն ու ոճը շատ սիրունա,դուրս եկելա,մի հատ գեղեցիկ ռեստորան էլ կար ամբողջը մեծ օվկիանոսի սպիտակ քարերից էր պատրաստված,բա բամբուկի ծառերը,փորագրություններով հանդերձ,չէ լավ տեղ էր,իսկ ով գիտի դելֆինարիան արդեն բացել ե՞ն

---------- Ավելացվել է՝ 18:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:19 ----------

Սրանք ընդամենը ինտերնետից քաշած նկարներ են:
Աշխատել եմ գտնել այնպիսի նկարներ, որ ծովափը երևա:
Փաստորեն մենակ Ուռեկիի՞ ծովափն է նորմալ ավազ:

Ահա,մնացած տեղերը քար են,դրա համար մարդիկ Քոբուլեթիից իրենց ոտքերը արդեն կոտրած գալիս էին մեզ մոտ Ուռեկի ու ուրախացած լողանում:)

Հարդ
17.07.2010, 17:49
Բաթումին ես էլ եմ շատ սիրում: Գեղեցիկ քաղաք ա: Բայց ասենք ծովը մի քիչ կեղտոտ ա: Բաթումին մնալու համար հարմար չի, կարելի ա ուղղակի մի 2 օր գնալ ցերեկներն անցկացնել:
Իսկ Ուռեկին իմ կարծիքով մնալու տեղ չի: Լրիվ գյուղ, տները կետոտ... մենակ հյուրանոցներն են, էն էլ թանկ կնստեն: Չնայած, Ուռեկիի ավազն ասում են շատ բուժիչ հատկություններ ունի:
Այնտեղ ծովը նենց ա, որ կարող ա 10 մետր խորանաս, բայց ծովը դեռ ծնկներիցդ լինի: Շատ գեղեցիկ խխունջներ կարող ես հավաքել, իսկ երեկոյան միանգամից ծովը պղտորվում ա: Չնայած ծովի գրավչությանը, ասում են շատ վտանգավոր ա, մեկ էլ տեսար մի բան քաշում տանում ա, Սևանի նման: Իսկ Քոբութեթիի ափի մասին տենց բան չեն ասում: Ճիշտ ա, քար ա, անհամար ա, բայց հանգիստ ես:

Meme
17.07.2010, 17:57

Մենք 4 տարի կլինի Ուռեկիում ենք հանգստանում,հենց քոթեջներում,ու հեչ էլ կեղտոտ չի,հյուրանոցում էլ ենք մնացել մաքուր են,ու թանկ չեն,ուղղակի հյուրանոցի սննունդը ամեն մարդ չի ընդունի.....,իսկ քաշել տանելը,Ուռեկիում չի տանում,եթե ալիք չի,մի տարի ալիք էր անձրևների պատճառով ու քաշում էր հենց ափից,էդ տար էնքան սիրուն խխունջներ եմ հավաքել մեծ մեծ,էլի ափից,ու ճիշտ ես,որ սաղրա,հետո մի քիչ տեղ խորանումա,ու էլի սաղրա լինում,իսկ Բաթումին իրոք որ մենակ ասենք զբոսնելու տեղա,թե չէ լողանալու համար էլի քարա ափը ամբողջությամբ

Վիշապ
18.07.2010, 17:05
Առաջարկեմ սեփական «իդեալական» տարբերակը.
Մնալ և լողանալ Կվարիատիում, ցանկալի է հենց հյուրանոցում ու անմիջապես ծովափին գտնվող (մնալու մասին է խոսքը, լողալ միայն ծովում:))). Ավազը նորմալ է, Սարպիի պես չի, որ բոբիկ ման գալու համար անհրաժեշտ է յոգ լինել։ Ուրեկիի ավազները «յազվա» կպչուն ավազներ են, ինձ այդքան էլ դուր չի գալիս Ուրեկին, մանավանդ որ ափից բավականին հեռու դեռ սաղր է, ու ուժեղ ալիքների դեպքում ջուրը դառնում է ավազացեխաջուր։ Երեխաների համար իհարկե լավ կլինի, խաղալու ավազը կա, դեռ ասում են բուժիչ–մագնիսական է։ Այնուամենայնիվ ամենազուլալ ջուրը Սարպիում է։ Դիսկոտեկների ու աղմկոտ վայրերի սիրահարների համար ամենագժոտ տեղը Կոբուլետին է, որտեղ միայն օգոստոսին բացվում են ծովափնյա տախտակամածային դիսկոտեկներ, բարձրորակ բարձրաճաշակ էլեկտրոնային երաժշտություն ճարելը բարդ գործ չի, երբեմն լազերային շոուներ էլ են լինում։ Դիսկոտեկներում կարելի է գժոտ կոկտեյլներ վայելել էշ գներով:)) Այլընտրանքը գարեջուրն է ափամերձ նստարանների վրա, էժան ու որակով, մայրամուտն էլ ծովի վրա ձեզ նվեր, օրինակ Բուլղարիայում ծովի վրա մայրամուտ չեք դիտի, իսկ Վրաստանում՝ միմիայն ծովի վրա:P Բաթումիի առափնյա այգին քնելուց առաջ զբոսնելու համար ընտիր վայր է։ Լավ փորփրելուց հետո նույնիսկ կարող եք կարգին սրճարան գտնել, 4 լեզվով գրված մենյույով ու համեղ խորտիքներով։ Բուսաբանական այգում ման գալու համար մի ամբողջ օր կծախսվի, եթե ողջ այգին ուզում եք մանրամասն տեսնել ու ծառերի ու բույսերի բոլոր տեսակներն ու ծագումները ֆիքսել։ Վրացական ծովափի հիասթափեցնող հանգամանքներն են.
1. Հաճախ հանդիպող փնթի ժողովուրդ ծովափներում, որոնք ափին տարբեր տեսակի բաներ են ուտում ու մնացորդը թողնում ավազին։ Ինձ ամար ամենազզվելին վրացի սամադավոլնի կանայք են, գրեթե բոլորը անխտիր ծխում են, կուկուռուզ են ուտում, իսկ մնացորդները՝ ավազին, ավազին, ավազին... :blin
2. «ցխելի սիմինդի», «ցիվի սասմելեբի», «բուրբուշելա» գոռացող ցնցոտինավոր ու անլվա տարբեր սորտի առևտրականներ, որոնք ափին անմիջապես հանգստացնողների վրայով դես ու դեն են գնում անընդհատ չրթչրթացնելով իրենց տրեխները ավազի վրա։
3. Սկութերների գոյությունը իրենց սկութերավարներով, որոնք վխտում են լողորդների կողքին ու զզվեցնում դռռոցով, բենզինի հոտով, կլիենտ ման եկող հայացքներով։
4. Երբեմն օրեր ձգվող անձրևներ թե հուլիս, թե օգոստոս ամիսներին, իհարկե ռոմանտիկ է, բայց որ ձգվում է, սկսում է ձանձրալի դառնալ, դե արի ու ծովափին զբաղվիր գիրք կարդալով, կամ կամ կինո նայելով կամ Սահակաշվիլու ելույթները լսելով։
5. Կոբուլետի առափնյա ճանապարհով զբոսնելիս կարելի է հանդիպել գոլդ համարներով վերջին մոդելի սև գույնի BMW կամ Մերսեդես՝ կայանած անմիջապես հետիոտնային ճանապարհին, բոլոր դռները բացած ու մեջից իհարկե ոռնում է Սպիտակցի Հայկոն, կամ Վլեն, կամ դրանց նման մեկ այլ բան։ Կողքերը հայացքով որոնելիս կարելի է նաև հայտնաբերել տիրոջը «սաղ աշխարհն իմն ա» հայացքով, ու հիշել հայոց խնդիրների, հայկականության, աշխարհի ամենահին ժողովդրի արժեքների և այլ փիլիսոփայական հարցերի մասին։

terev
18.07.2010, 17:52
Վիշապ ջան, գրառմանդ երկրորդ մասը չգրեիր էլի, մանավանդ 2, 3 և 5-րդ կետերը: :))

Soni_Mur
18.07.2010, 18:22
Սկսենք այստեղից , թե ինչ եք անում , երբ որոշում եք հանգստանալ Սևանի ափին? Նախ հավաքվում եք ամենաքիչը մի երկու մեքենա , հենտերդ վերցնում լիքը ոգելից խմիչք , խորովածացու և մինչև հասնում եք ափ, դառնում է ցերեկվա ժամը 12-ից 1-ը ` արևի ամենաուժեղ ճառագայթելու և այրելու ժամը: Շոգից փախած մի լավ լողանում եք ու պառկում արևի տակ ; Կես ժամ հետո արդեն արևայրուքը պատրաստ է : Սկսվում է հանգստի երկրորդ փուլը` ուտուշ-խմուշը, հետո արդեն էլ չեք զգում ոչ ցուրտը, ոչ ջրի վտանգը, ոչ էլ արևի վառածը: Վերջում էլ որպես հրաժեշտի խոսք - ափին էք թողնում ձեր կերած-խմածի մնացորդները և փնովելով Սևանը , ջուրը , քամին, զով օդը, որը երազել էիք շոգերը սկսվելու օրվանից , ինչքան հնարավոր է արագ քշում եք մեքենաները անտեսելով արագության վտանգը:
Այսպես էլ հանգստանում եք ...

Վիշապ
18.07.2010, 18:30
Վիշապ ջան, գրառմանդ երկրորդ մասը չգրեիր էլի, մանավանդ 2, 3 և 5-րդ կետերը: :))

Դրա համար խորհուրդ եմ տալիս լողալու համար մնալ Կվարիատի, Գոնիո, Սարպի, որտեղ այս երևույթները համեմատաբար քիչ են։ Օրեր կան, որ արտակարգ են լողալու համար, մանավանդ փոթորկից հետո, երբ հսկա ալիքներ են, մեծամասնությունը չի լողում, ոչ առևտրականներ կան, որ սկութերներ, ոչ էլ հայեր:)) Իհարկե նորմալ լողորդների ու ալիքներ սիրողների համար...:8

terev
18.07.2010, 20:39
Հարգելի Soni_Mur, նախ բարի գալուստ:
Այ եթե անձնական դերանունները օգտագործեիր առաջին դեմքով, էլի ինչ որ տեղ քեզ կհասկանաի:
Բայց այսպես դուրս է գալիս, որ դու հանգստանալ գիտես, իսկ մենք ոչ:

Ասեմ որ քո գրածներից իմ պարագայում (հուսով եմ նաև շատ շատերի մոտ) համընկնում է միայն ժամը 12-1 տեղ հասնելը:

Hda
18.07.2010, 20:57

նունիսկ դա էլ չի համընկնում:Առավոտ վաղ ճանապարհ է պետք ընկնել:
Ակումբին անդամագրվել ու սկսել այս գրառումո՞վ

Soni_Mur
19.07.2010, 18:12
Հարգելի Պատվավոր անդամ, շատ ճիշտ նկատեցիք, ես դերանունները օգտագործել եմ 3-րդ դեմքով, որովհետև ես չեմ գնում Սևան հանգստանալու, ես ապրում եմ Սևանի ափին մոտ , եվ գնալ-գալու, օդը փոխելու և այլն դժվարություններ չեմ ունենում: Եվ կողքից դիտելով եմ ասում այն ինչ ասում եմ: Դեռ շատ դիտարկումներ ել չեմ գրել...
Իսկ այս թմայից սկսեցի , քանի որ շատ առօրեական էր:)
Ավելացնեմ նաև , որ շատ վաղուց էյի ուզում անդամագրվել Դար ակումբին, սակայն գրանցվել չէր ստացվում: Սակայն , ժամանակ առ ժամանակ մեծ հաճույքով ընթերցել եմ ֆորումի նյութերը:

terev
19.07.2010, 18:35
Դուք Ձեր գրառումներում օգտագործել եք երկրորդ դեմքը, այլ ոչ երրորդը: Այդպիսով հստակ երևում է, որ Ձեր դիտարկումները ուղղված է մեզ: Խուսափեք Ձեր դիտարկումները անձնավորելուց:

Soni_Mur
19.07.2010, 20:31
Լավ, եթե դա Ձեզ այդքան անհանգստացնում է , կամ էլ միգուցե այստեղի կանոններին է հակասում` չեմ վիճի և չեմ շարունակի դիմել 2-րդ կամ էլ երրորդ դեմքով: ՈՒղղակի չեմ հասկանում , թե ինչու եք այդպես հենց Ձեր սրտին մոտ ընդունել իմ գրածները: Կասեմ ավելին, միգուցե մենք ել այդպես սխալ ենք հանգստանում երբ գնում ենք Աշտարակի ձոր կամ էլ Դիլիջան - երեկոյան գետի մոտ խարույկ ենք վառում ու նստում կողքը , իսկ արդեն մի քանի ժամից սկսում ենք բողոքել մոծակների կծածից առաջացած ալերգիայից:
Սա գրում եմ , որ նորից հաստատեմ , սկզբում արտահայտածս միտքը -
Կարևոր չէ ՈՐՏԵՂ հանգստանալ, կարևոր է ԿԱՐՈՂԱՆԱԼ հանգստանալ...

nune'
19.07.2010, 23:52
երազանք, որովհետև ուրիշ բաներ չես տեսել...

ես մեր Սևանի հետ ոչինչ չեմ փոխի, իրականում...բայց դե հիմա, ես էլ եմ Սև ու Միջերկրական ծովերում հանգստանում..

Ապե Ջան
20.07.2010, 00:10
Միանշանակ Քոբուլետի, Սևանում հանգստանալը դառելա օդանավակայնի գներ:D, մարդիկ բիզնես են անում, բիզնեսի մեջ ո՞նց կարաս հանգստանաս:
Ինչքան գումար որ պետքա ծախսեմ Սևանում, հենա կծախսեմ կգնամ ավելի լավ Քոբուլետի կհանգստանամ:

nune'
20.07.2010, 00:20
Միանշանակ Քոբուլետի, Սևանում հանգստանալը դառելա օդանավակայնի գներ:D, մարդիկ բիզնես են անում, բիզնեսի մեջ ո՞նց կարաս հանգստանաս:
Ինչքան գումար որ պետքա ծախսեմ Սևանում, հենա կծախսեմ կգնամ ավելի լավ Քոբուլետի կհանգստանամ:

հա իհարկե, ավելի էժանա

terev
20.07.2010, 00:33
Լավ, եթե դա Ձեզ այդքան անհանգստացնում է , կամ էլ միգուցե այստեղի կանոններին է հակասում` չեմ վիճի և չեմ շարունակի դիմել 2-րդ կամ էլ երրորդ դեմքով: ՈՒղղակի չեմ հասկանում , թե ինչու եք այդպես հենց Ձեր սրտին մոտ ընդունել իմ գրածները:

Ինձ դա չի էլ անհանգստացնում: Պարզապես փորձում եմ սկսնակ անդամին ֆորումում գրառում կատարելու էթիկա սովորեցնեմ:
Իսկ եթե էթիկայի կանոններից դուրս գանք, ապա կարող եմ Սևանցիների մասին շատ բացասական երևույթներ նկարագրեմ, ու այդ ամենը վերագրեմ անձամբ Ձեզ:

Rammstein
20.07.2010, 18:52
Միանշանակ Քոբուլետի, Սևանում հանգստանալը դառելա օդանավակայնի գներ:D, մարդիկ բիզնես են անում, բիզնեսի մեջ ո՞նց կարաս հանգստանաս:
Ինչքան գումար որ պետքա ծախսեմ Սևանում, հենա կծախսեմ կգնամ ավելի լավ Քոբուլետի կհանգստանամ:

Մի քիչ նամուսով ժողովուրդ լինեինք, մի հատ հավեսով բոյկոտեինք էդ Սեւանը, տեսնեինք` մուս տարի քանի զրոյով են գները ընկնում: :diablo

terev
20.07.2010, 20:48
Սևանի գները կիջնեն միայն գլոբալ տաքացումից հետո: :)
Իսկ այսպես, մարդիք տարվա մեջ հազիվ 2 ամիս են աշխատացնում իրենց օբյեկտները, դրա համար էլ թանկ ա:

Norton
20.07.2010, 21:00
Պտի առնվազն մարդ աննոռմալ լինի ծովը Սևանա խեղդալճի(կեղտի մասին չասեմ) հետ փոխելու համար: Մանավանդ, որ գների ու ծառայությունների առումով առաջինը ավելի էժան է գալիս:

Rammstein
20.07.2010, 21:16
Սևանի գները կիջնեն միայն գլոբալ տաքացումից հետո: :)
Իսկ այսպես, մարդիք տարվա մեջ հազիվ 2 ամիս են աշխատացնում իրենց օբյեկտները, դրա համար էլ թանկ ա:

:D
Ինչի ծովերում տարին 12 ամիս լողացող կա՞, ու օբյեկտները միշտ աշխատում ե՞ն:
Սեւանի, ինչպես եւ Հայաստանի ցանկացած այլ հանգստյան վայրի գները ֆանտաստիկայի բնագավառից են:

Ապե Ջան
20.07.2010, 21:26
Մի քիչ նամուսով ժողովուրդ լինեինք, մի հատ հավեսով բոյկոտեինք էդ Սեւանը, տեսնեինք` մուս տարի քանի զրոյով են գները ընկնում: :diablo

Եկեք մուս տարի Սևանի մայրուղին փակենք ու բոյկոտենք :D
Ով պետքա բանի տեղ դնի, իրանք ոնց ուզեն:

terev
20.07.2010, 21:27
:D
Ինչի ծովերում տարին 12 ամիս լողացող կա՞, ու օբյեկտները միշտ աշխատում ե՞ն:
Սեւանի, ինչպես եւ Հայաստանի ցանկացած այլ հանգստյան վայրի գները ֆանտաստիկայի բնագավառից են:

Տարին 12 ամիս չէ, բայց 4-6 ամիս աշխատում են: Եթե մեր մոտ էլ այդպես լիներ, մտածում եմ, որ օբյեկտատերերը իրենց օգուտը կիսով չափ կկրճատեին:
Ու ամենավերջում, ուրեմն պահանջարկ կա, որ ըտենց գներ են դրել:

Hda
20.07.2010, 21:43
Տարին 12 ամիս չէ, բայց 4-6 ամիս աշխատում են: Եթե մեր մոտ էլ այդպես լիներ, մտածում եմ, որ օբյեկտատերերը իրենց օգուտը կիսով չափ կկրճատեին:
Ու ամենավերջում, ուրեմն պահանջարկ կա, որ ըտենց գներ են դրել:

terev ջան քեզ պետք ա՞ սենց միամիտ մտքեր ասես :) Ծաղկաձորը կարծեմ հենց էտ 4-6 ամիսը կա ու կա, բայց հեչ էլ կիսով չափ կկրճատ չեն գները:

Եկեք մուս տարի Սևանի մայրուղին փակենք ու բոյկոտենք
քո թույլտվությամբ այս :D սմայլիկը-հայեր սրան հայերեն անուն չկա,ասենք ժպտիկ, հանել եմ ու առաջարկդ լրիվ լուրջ պետք է ընդունել:Այ դա կլինի իրոք բոյկոտ:Նույնիսկ կապիտալիստական զարգացած հասարակարգերում,երբ գործադուլ է կազմակերպվում,արհմիության հիմնական խնդիրը հանդիսանում է բոլոր ընդունելի եղանակներով ապահովել ոչ մեկի աշխատանքի դուրս չգալը:Բանավոր բոյկոտից խեր չկա:

Rammstein
21.07.2010, 10:54
Տարին 12 ամիս չէ, բայց 4-6 ամիս աշխատում են: Եթե մեր մոտ էլ այդպես լիներ, մտածում եմ, որ օբյեկտատերերը իրենց օգուտը կիսով չափ կկրճատեին:
Ու ամենավերջում, ուրեմն պահանջարկ կա, որ ըտենց գներ են դրել:

Ուզում ա տարին 13 ամիս աշխատի, մեկ ա Հայաստանում սենց ա լինելու:
Իսկ պահանջարկ բնականաբար կլինի, բայց բարձր գները ոչ մի կերպ էդ պահանջարկի հետ կապ չունեն:

Բացի էդ էլ` հիմիկվա հայ հասարակությաունը սենց ա. մի մասը առավոտից իրորիկուն աշխատում են, որ ծերը ծերին հասցնեն, մյուս մասը` դրա քառորդ չափով էլ չեն աշխատում, բայց 200 անգամ շատ փող ունեն: Իսկ հայաստանի հանգստյան վայրերը նախատեսված են էս 2-րդ տիպի մարդկանց համար` չնայած առաջինները ավելի շատ կարիք ունեն հանգստանալու: Էս ա մեր երգիրը, ի՞նչ անենք: :pardon

Ապե Ջան
21.07.2010, 11:27
Ու ամենավերջում, ուրեմն պահանջարկ կա, որ ըտենց գներ են դրել:

Ավելի պայծառ, թող պահանջարկ լինի ու իրենք էլ փող աշխատեն. ու գները ավելի էժանացնեն, որ համ իրենց համար լավ լինի համ էլ ժողովրդի:
Չնայած հիմա ժողովրդի մասին ո՞վա մտածում որ, մենակ իրանց գրպանները լցնելու մասին են մտածում, ինչքան հնարավորա շատ:

Sophie
21.07.2010, 13:02
Ինձ դուր չի գալիս, որ Սևանում հիմնականում բոլորը սեփական ափեր են: Դա շատ վիրավորական է ինձ համար: Էն էլ մեր էդ փոքրիկ միակ լճում մեր փոքրիկ երկրի մեջ: Հա ասենք մի 2 հատ լինեին ուրիշ բան :

prof-de-Francais
12.08.2010, 20:50
Ուղղեմ նախորդ գրածս, Բաթումիի դելֆինարումը դեռ բացված չի՝ հակառակ վրացի ռիելտորի պնդումներին, անձնամբ եմ համոզվեցի…:(

http://franseren.com/

zanazan
13.08.2010, 12:14
Չնայած հիմա ժողովրդի մասին ո՞վա մտածում որ, մենակ իրանց գրպանները լցնելու մասին են մտածում, ինչքան հնարավորա շատ:
Մի հարց ելի, քանի բիզնեսմեն գիտես որ օր ու գիշեր ժողովրդի մասին ա մտածում ,սեփական գրպանները լցնելու մասին մտածելու փոխարեն???
Ամեն մեկն ել մտածում է սեփական շահի մասին, հակառակը աննորմալ կլիներ...
Իսկ ժողովրդի մասին պետք է մտածի պետությունը, ու բոյկոտել է պետք ոչ թե սեվանցու, կամ օլիգառխի դեմ, այլ կառավարության, որը ճիշտ չի կառավարում պետությունը...
-------
Քոբուլեթի՞, թե՞ Սևան - միանշանակ 1-նը,եթե իհարկե չես կարղ ավելի լավ տեղ գնալ...ի նկատի ունեմ ավելի լավ պայմաններով տեղ, քանի որ Քոբուլեթիում ոչ մի նորմալ սերվիզ չկա(ինչպես մեր մոտ).
+Այնտեղ ապրում են կատարյալ հիմարներ, որոնք ալարում են նունիսկ ավելի լավ ապրել քան ապրում են...

Ապե Ջան
13.08.2010, 16:04

Խոսը ընդհանուր, բոլորի մասին է:

Diana99
27.06.2013, 15:07
Սևանում հանգստանալու համար պետք շատ գումար վճարես,իսկ ավելի մատչելի գներով կարող ես գնալ Քոբուլեթի հանգիստ և հաճելի օրեր անցկացնես::)

varo987
09.02.2017, 14:09
https://style.news.am/arm/news/14837/amarayin-ardzakurdner-orqan-karzhena-hangisty-sevanum-ev-tsovapum.html
Նման տների սենյակների օրավարձը, որոնց սանհանգույցը եւ խոհանոցը սովորաբար ընդհանուր է լինում բոլորի համար, հունիս եւ հուլիս ամիսներին մեկ անձի համար սկսվում է 2000 դրամից, օգոստոս ամսին վարձը, ինչպես նաեւ սնունդը, մի փոքր թանկանում է։
Ինչ վերաբերում է Բաթումիին կամ Ուռեկիին, ապա այստեղ գները մի փոքր բարձր են, քան Քոբուլեթիում։
--------------------------------
Սեւանում առկա հանգստյան տներում մեկ անձի համար գործող օրավարձը միջինը կազմում է 15-20 հազար դրամ
Քոբուլեթցու 7քմ մակերեսով խորդանոցը համեմատում են Սևանի թերակղզում գտնվող հանգստյան տան հետ ասում են բալը թանգա։
Սևանի մոտի գյուղերումել օրինակ Վարդենիսի Կարճաղբյուր գյուղում, գյուղացիք մեծ սիրով իրանց խորդանոցը օրը 4000հազար դրամով կտան լավ խոսալու դեպքում կարողա ձրիել տան։
Բոլորով գնում հավաքվում են Սևանի թերակզում ալարում են մի 40կմ ավելի քշեն, ասում են Սևան թանԳա։

Rhayader
10.02.2017, 02:05
Վարո, ենթադրում եմ, որ դուք խորդանոցային հանգստի մեծ գիտակ եք, ինչի առթիվ ձեզ շնորհավորում եմ:

Ես ինքս Քոբուլեթիում չեմ եղել, փոխարենը Թբիլիսի եմ սիրում գնալ: Գնալը նստում է 6000-8000, վերջին անգամ հոսթելում չորս հոգով սենյակ էինք վերցրել օրը 70 լարիով (մոտ 13,000 դրամ): Բավականին բարձրակարգ սենյակ էր, Հայաստանի հանգստյան տներում նման որակ քիչ եմ հանդիպել: Սնունդը մոտ 40 տոկոսով ավելի էժան էր սրճարաններում, ու շատ հաճելի քաղաք էր:

Սևանում մեկ օրից ավել հանգստանալն իրենով դժոխք է՝ բացի լճում լողանալուց անելիք չկա: Ընդհանրապես: Ջուրն էլ սառը, լողափներն էլ, մեղմ ասած, ոչ եվրոպական մակարդակի: Էլ չխոսեմ լողափի մասսայի մասին (նամանավանդ հավանաբար հայու գենի սպոնտան ակտիվացման սինդրոմի հետևանքով շորերով լողացող կնանիքի ու աղջիկների): Սևան գնալուց չես ուզում շփվել լողափի մասսայի հետ, ու լողափի մասսայից մեկը մոտիկանա քեզ հետ շփվելու՝ կնախընտրես ցրել հնարավորինս արագ:

Բացի էժանից, Սևանում տխուր է, Քոբուլեթի՝ ուրախ: Սա էլ կարճ պատասխանը:

John
10.02.2017, 03:28
Քոբուլեթին միանշանակ ավելի լավն ա Սևանից, որտև ես էղել եմ Թբիլիսիում։

Ծայրահեղ
12.02.2017, 15:26
իհարկե,Վրաստան