PDA

Դիտել ողջ տարբերակը : «Դեռ ինձ չեն հասել...»



Chuk
11.07.2008, 00:13
«Լսիր, էն բանտարկվածներից մեկը, պարզվում է, մեր Սամոյի ընկերն է: Ես իրան ճանաչում եմ, արտակարգ անձնավորություն է, խելոք, համեստ, սուսիկ, բարի, հրաշալի ընտանիքի հայր... չի կարող ինքը հանցանք գործած լինի, հաստատ բան եմ ասում: Գիտե՞ս, աչքիս այդ բանտարկվածները քաղբանտարկյալ են ու նրանց ազատության համար պայքարել է պետք...»:

Բարլուս, էս մեկն էլ զարթնեց: Սա ասում է մի մարդ, որը արդեն վաղուց վիճում է շարժման մասնակիցների հետ, ասում, որ նրանց արածներն անօրինական են, որ բանտարկվածները ուրեմն մի բան արել են, որ բանտարկվել են և այլն: Բայց հանկարծ հայտնաբերում է, որ բանտարկվածներից մեկն իր ծանոթն է, ու սրան ճանաչելով հասկանում է, որ ինչ-որ բան այնպես չէ: Բարի արթնացում: Ուրեմն պետք է կաշվի՞դ վրա զգայիր, մեր խոսքերն էլ դատարկ բան են չէ՞:

Եզակի դեպք չէ: Համընդհանուր է: Ասում ենք մարդկանց քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատում են, ասում են, անհնար է, ուրեմն լավ չեն աշխատել, մեկ էլ իրենց հարազատին են ազատում ու այստեղ արդեն գլխի է ընկնում, որ ուրեմն մի բան այնպես չէ, ավելին, շատերը հասկանում են, որ ուրեմն պետք է միանալ շարժմանը:

Տխուր վիճակ է: Միասնական չենք: Միասնականությունը միայն հեքիաթում է հիմա: Մենակ ճոռոմ հոդվածներում կարելի է կարդալ, որ երկու անծանոթ հայեր իրար թև թիկունք են կանգնում... հիմա ամեն ինչն անձնական է, անհատական: Եթե գիտես, որ Պողոսի նկատմամբ անարդարություն է եղել... ոչինչ, ի՞նչ է եղել որ: ՀԵնց որ այդ Պողոսը դառնա հարազատ, մերձավոր մարդ, հանկարծ պոռթկում են, հասկանում, որ պայքարի ժամանակն է:

Թեմայի ընթերցող, հարցս քեզ եմ տալիս: Սպասում ես, որ հերթը քե՞զ հասնի...

ChildOfTheSky
11.07.2008, 00:33
Հենց այսօր ընկերս պատմում էր, թե ինչպես էր մեր կուրսից մի հատ տղա բողոքում այս երկրի վիճակից, որ «ջիպերով հելնում են մարդկանց վրա», ու սա ասում է մի մարդ, որը ժամանակին ջիպով մարդկանց վրայով անցնողներից է եղել, կարող է հիմա էլ է այդպիսին, սակայն վերջին ամիսների իրադարձություններն իրեն շարժման համախոհ են դարձրել զուտ շարժմանը սատարող Սուքիասյանների ընտանիքին բարեկամ լինելու պատճառով: Ցավալի է, որ մարդիկ այդքան ստրկամիտ էլ են լինում, որ մինչև դանակն իրենց չի հասնում, չեն տեսնում դանակը, ավելի շուտ չտեսնելու են տալիս: Սակայն, համոզված եմ՝ այսպիսինները մեծամասնություն չեն կազմում, և որ հասարակության աչքերը բացվել են: Հավատում եմ մեր հաջողությանը: