PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամենահայկական ուտեստը ...

Գոռ Ջան - Հայ
01.11.2006, 19:35
Փորձենք գտնել;)

Lapterik
01.11.2006, 19:41
Փորձենք գտնել;)
Որ մի քիչ ուղղում անեմ, չես նեղանա չէ՞: «Դա»-ն չկա: Իսկ ամենահայկականը չեմ կարոց ասել, շատ կան «Պահոց դոլմա», էլ ինչ ասեմ, հիմա մտքիս չի գալիս: Հետո կասեմ::) :)

Esmeralda
01.11.2006, 19:44
Հայկական խորոված:oy

Lionne_en_Chasse
01.11.2006, 19:46
Կարծում եմ հարիսան է
Դոլման տարբեր ազգերի ( հույների, արաբների, ...էն թուրքերի...) մոտ շատ է տարածված, իսկ հարիսա միայն հայերն ունեն

Գոռ Ջան - Հայ
01.11.2006, 19:46
Որ մի քիչ ուղղում անեմ, չես նեցանա չէ՞: «Դա»-ն չկա: Իսկ ամենահայկականը չեմ կարոց ասել, շատ կան «Պահոց դոլմա», էլ ինչ ասեմ, հիմա մտխիս չի գալիս: Հետո կասեմ::) :)
Չեմ նեցանա:D
Դոլման:hands :ok

Lapterik
01.11.2006, 19:52
Որ մի քիչ ուղղում անեմ, չես նեղանա չէ՞: «Դա»-ն չկա: Իսկ ամենահայկականը չեմ կարոց ասել, շատ կան «Պահոց դոլմա», էլ ինչ ասեմ, հիմա մտքիս չի գալիս: Հետո կասեմ::) :)
Էս էլ քո խաթր Գոռ ջան: Հարիսա շատ եմ սիրում: Ասել էի Պահոց դոլմա, բայց էտքան էլ չեմ սիրում: «Թանապուր»:

Գոռ Ջան - Հայ
01.11.2006, 19:54
Էս էլ քո խաթր Գոռ ջան: Հարիսա շատ եմ սիրում: Ասել էի Պահոց դոլմա, բայց էտքան էլ չեմ սիրում: «Սպաս» հայկական ա չէ՞:
Սպասի հայկական տարբերակը «Թանապուր»-ն է;)

John
01.11.2006, 21:43
ԽԱՇ

Վազգեն
02.11.2006, 07:26
Իսկ ամենահայկականը չեմ կարոց ասել, շատ կան «Պահոց դոլմա», էլ ինչ ասեմ, հիմա մտքիս չի գալիս: Հետո կասեմ::) :)
Մենք տանը դրան «Պասուց դոլմա» էինք անվանում։ Տեսնես ո՞րն է ճիշտը։ Մեկ էլ գիտեմ, որ դա հատկապես վանեցիների մոտ էր տարածված։
Ես Ամերիկայում շատ ազգերի հետ եմ շփվել ու այն եմ նկատել, որ ուրիշները հարիսային ու սպասին ծանոթ չեն։ Այնպես որ երևի այդ երկուսն են ամենահայկականը։

Riddle
02.11.2006, 11:12

«Պաս» ու «պահք» բառերից են առաջացել, այսինքն երկուսն էլ ճիշտ են::)
Իմ կարծիքով էլ թանապուրն ամենահայկականներից է, քանի որ նրա հիմնական բաղադրիչը՝ մածունը, տեղով մեկ հայկական է::)

kristal
02.11.2006, 11:21
Ամենահայկակն ուտեստը դա հարիսան է:hands

Taurus
02.11.2006, 11:31
Ֆրի

kristal
02.11.2006, 11:37
Ֆրի
Էտ վերջն էր:hands

Գոռ Ջան - Հայ
02.11.2006, 19:33
Չամիչով փլավ, Ղափամա, Խաշլամա, Կոլոլակով ապուր, Քալաճոշ, Ղավուրմա, Կաթնով, Բիշի, Լավաշով ձուկ, Ժինգյալով հաց, Չորթանով Կորկոտ, ........ու էլի սենց:hands
Ընտրեք…:B

Ուլուանա
02.11.2006, 20:00
Լավաշ։ :P

Taurus
02.11.2006, 20:01
Լավաշ։ :P
ֆրիով:D

Գոռ Ջան - Հայ
02.11.2006, 20:04
Բոքոն, Հրազդան, Քարի հաց, Ծաղիկ, Սև հաց, Կոճղիկ, Բաղարջ, ԳԱԹԱ, Մատնաքաշ, Լոշիկ«թոնրի»
Հըըըըը՞՞՞՞:hands

Gohar
02.11.2006, 20:22
Ախորժակս սարսափելի բացվելա ու հայկական լավաշ կամ թոնրի բոքոն ուտելու հնարավորություն չունեմ: Ի՞նչ կարելիա անել::think

Գոռ Ջան - Հայ
02.11.2006, 20:26
Ախորժակս սարսափելի բացվելա ու հայկական լավաշ կամ թոնրի բոքոն ուտելու հնարավորություն չունեմ: Ի՞նչ կարելիա անել::think
Եթե տունը սեփական է, բակում վառված խարույկի վրա խորովված նրբերշիկով խաբի
ստամոքսիդ, եթե շենի բնակարան է, ........:think չգիտեմ...

Lapterik
02.11.2006, 20:28
Չամիչով փլավ, Ղափամա, Խաշլամա, Կոլոլակով ապուր, Քալաճոշ, Ղավուրմա, Կաթնով, Բիշի, Լավաշով ձուկ, Ժինգյալով հաց, Չորթանով Կորկոտ, ........ու էլի սենց:hands
Ընտրեք…:B
Վայ ոնց չեմ սիրում չամիչով փլավ ու կաթնով:) Ժինգյալով հացը շատ ա դուրս գալիս, ղավուրման անպակաս ա, սիրում եմ, բայց ուշքս չի գնում: Լավաշով ձուկ, շատ եմ սիրում լոոոլ շատ խոսեցի: Մի հատ էլ ես հիշեմ : Թաբուլե, շաաաատ եմ սիրում, սիրում եք էրեխե՞ք:

Գոռ Ջան - Հայ
02.11.2006, 20:31

Ան ջան թաբուլեն հայկական չի:)

Lapterik
02.11.2006, 20:43
Է դե լավ էլի, հազիվ էտ էի հիշել, բայց դե ոչինիչ:

Gohar
02.11.2006, 20:45
Մի հատ էլ ես հիշեմ : Թաբուլե, շաաաատ եմ սիրում, սիրում եք էրեխե՞ք:
Շատ եմ սիրում, բայց թաբուլեն հայկական չի:

եթե շենի բնակարան է, ........ չգիտեմ...
Տնաշեն չգիտեմը ո՞րնա, կրակի վրա ձեթ ես լցնում, հետո էլ ասում ես չգիտեմ կրակի ուժեղանալու դեմ ինչ անեմ:

Գոռ Ջան - Հայ
02.11.2006, 20:49
Շատ եմ սիրում, բայց թաբուլեն հայկական չի:

Տնաշեն չգիտեմը ո՞րնա, կրակի վրա ձեթ ես լցնում, հետո էլ ասում ես չգիտեմ ինչի համար ուժեղացավ կրակը:
Եթե շենքում, ուրեմն զանգում ես սեփական տուն ունեցող ծանոթիդ, ու գյումրվա քյալա եք սարքում;) ՇԱտ յուրօրինակ բան է::)

Cassiopeia
02.11.2006, 23:06
Իմ կարծիքով էլ թանապուրն ամենահայկականներից է, քանի որ նրա հիմնական բաղադրիչը՝ մածունը, տեղով մեկ հայկական է::)
Համամիտ եմ, թանապուրը ամենահայկական Ճաշատեսակներից մեկն է: Հայկական ճաշատեսակ կարելի է համարել նաև ԱԾԻԿ-ը:

Հ.Գ. Հրաչյա Աճառյանը հիմա ահավոր զարմացել է երևի էն աշխարհում, մենք հարաբերական ածականով նոր բառ ենք հնարել՝ որակական ածական՝ ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ

Մասսագետ
02.11.2006, 23:19
Միանշանակ՝ բանան:

Ուլուանա
03.11.2006, 09:43
Ան ջան թաբուլեն հայկական չի:)
Կարծեմ վրացական է, բայց հաստատ չգիտեմ։ Արտգեոն կիմանա։ :oy

Artgeo
03.11.2006, 10:37
Կարծեմ վրացական է, բայց հաստատ չգիտեմ։ Արտգեոն կիմանա։ :oy
Վրացական չի, արաբականա, կանաչիներով անհասկանալի ինչ որ բանա, որը ինձ ստիպում էին փորձել, բայց դե ինձ որևէ բան ստիպել կարելի՞ ա :P

Մարիաննա
03.11.2006, 14:46
Միանշանակ՝ բանան:
Դե ինչքան բանանն է ուտեստ, այնքան էլ աղանձը կարող է ուտեստ լինել:;)

Shauri
03.11.2006, 15:59
Բայց ինչ դաժան եք... Էս նեղ սոված մաջալին մենակ էսքան համով-համով ուտելիքների թվարկումն էր պակաս... :(

Shauri
03.11.2006, 16:01
Հայաստանում թաբուլեն սարքում են բլղուրով /հետաքրքիր բառ է, չէ՞/ ու մարոլով /այ սա չգիտեմ հայերեն է թե չէ/... Շատ համով է :hands

Riddle
03.11.2006, 16:09
…ու մարոլով /այ սա չգիտեմ հայերեն է թե չէ/
Հայերեն հազար են ասում::)

Shauri
03.11.2006, 16:16
Հայերեն հազար են ասում::)
Շնորհակալություն :) Լսել էի, բայց չգիտեի որ հազարն ու մարոլը նույն բանն են :)

Գոռ Ջան - Հայ
03.11.2006, 17:21
Եթե էլի հայկական նորություններ գիտեք, տեղյակ պահեք, թող բոլորն էլ իմանան:)

Ուլուանա
03.11.2006, 19:23
Շնորհակալություն :) Լսել էի, բայց չգիտեի որ հազարն ու մարոլը նույն բանն են :)
Ի դեպ, ասեմ, իմացեք, էդ նույն հազարի ու մարոլի երրորդ հոմանիշը սալաթն է։ :P Հա, լուրջ, չծիծաղեք, իրոք այդպես է։ Հայերենում այդպես է. սալաթին աղցան են ասում, բայց մարոլին սալաթ։ :D

Գոռ Ջան - Հայ
03.11.2006, 19:26
ստեպղինով, թելուկով, մանդակով, փիփերթով , ձվով տապակա փորձել եք՞:D

Riddle
03.11.2006, 19:32
ստեպղինով, թելուկով, մանդակով, փիփերթով , ձվով տապակա փորձել եք՞:D
Ձուն ինչ է՞: Անծանոթ բառ էր, երբեք չեմ լսել… Պատահաբար հավկիթը չէ՞::think

Գոռ Ջան - Հայ
03.11.2006, 19:36
Ձուն ինչ է՞: Անծանոթ բառ էր, երբեք չեմ լսել… Պատահաբար հավկիթը չէ՞::think
Հավանաբար այո:) ձուն չընդդունվե՞ց:oy

Lapterik
03.11.2006, 19:41
ստեպղինով, թելուկով, մանդակով, փիփերթով , ձվով տապակա փորձել եք՞:D
Բա իհարկե, շատ եմ սիրում::hands :hands

Esmeralda
03.11.2006, 20:52
Բայց իմ կարծիքով... միանշանակ ՀԱՐԻՍԱ

StrangeLittleGirl
03.11.2006, 20:56
Սպաս եմ ուզում :(

Esmeralda
03.11.2006, 21:07
Սպաս եմ ուզում :(
Վաղը մամայիցս կիմանամ լավ սարքելու ձևը ու հատուկ քեզ համար կպատրաստեմ;)

Գոռ Ջան - Հայ
04.11.2006, 16:51
Գիտե՞ք , որ եղինջով ու բրնձով ապուրը մեզ ու չինացիներին է միայն հայտնի
:hands

Գոռ Ջան - Հայ
08.11.2006, 19:28
Թազա բան փորձեցի երեկ...Հավի քարաճիկը բրնձով փլավի մեջ:D
Կարգին նախաճաշ էր:)

Lapterik
11.11.2006, 21:28
Թազա բան փորձեցի երեկ...Հավի քարաճիկը բրնձով փլավի մեջ:D
Կարգին նախաճաշ էր:)
Ու իհարկե դարձավ հայկական ուտեստ չէ՞: :hands Հնարավոր ա, որ գրած լինեք խաշ. խաշլամա, քյուֆտա երևի լրիվն էլ հայկական են:

comet
12.11.2008, 15:13
Միանշանակ ամենահայկականը խաղողի թփով տոլման է:

ivy
12.11.2008, 17:02
Միանշանակ ամենահայկականը խաղողի թփով տոլման է:

Նույն խաղողի թփով տոլմա կա նաև հունական խոհանոցում։ :)
Թուրքականում էլ...

ars83
12.11.2008, 18:43
Նույն խաղողի թփով տոլմա կա նաև հունական խոհանոցում։ :)

Ինչքանով գիտեմ, հույների թփով տոլմայում միս չկա։

Մեծ հաճույքով կուտեի պասուց տոլմա ու սպաս․․․ :(

ivy
12.11.2008, 19:04
Ինչքանով գիտեմ, հույների թփով տոլմայում միս չկա։

Կա... լրիվ նույն տոլման է։

Ռուֆուս
12.11.2008, 21:45
Տոլման հայկական չի, այլ համարվում է միջերկրածովային ուտեստ, նույնիսկ տոլմա բառը թուրքական ծագում ունի....

Բայց համովա :nyam

VisTolog
12.11.2008, 22:07
Այ էս թեմայում ինչ կա-չկա, կուտեի :nyam:D

Ռեդ
13.11.2008, 01:58
Ժենգյալով հաց :hands
Շատ եմ սիրում :nyam

comet
13.11.2008, 10:05
Նույն խաղողի թփով տոլմա կա նաև հունական խոհանոցում։ :)
Թուրքականում էլ...
Իրոք? :think
Հա, բայց չեմ կարծում, որ հայկականի համն ու հոտը կունենա;)

Grieg
13.11.2008, 10:44
Ժենգյալով հաց :hands
Շատ եմ սիրում :nyam
+2 :love

Ֆրեյա
13.11.2008, 10:57
Իսկ ես չգիտեմ` որ ճաշն է հայկական: :think
Երևի սպասը, կամ հարիսան՞

Annushka
13.11.2008, 11:12
Իմ կարծիքով, Ամենահայկական, կամ զուտ հայկական ուտեստներ են հարիսան, միանշանակ ԽԱՇԸ, չորթանապուրը/սպասի մոտ ազգականն է:)/, իհարկե քյուվթան, իշխան ձկով ուտեստները, ղավուրման, սպասը, ղափաման,բաստուրմայով ձվածեղը, գաթան, փահլավան, ծիրանի, վարդի մուրաբաները, :)

Ուլուանա
13.11.2008, 22:01
Ժենգյալով հաց :hands
Շատ եմ սիրում :nyam
Ես էլ եմ գժվում։ :love :nyam Բայց մենակ տատիկիս սարքածն եմ հավանել միչև հիմա։ :P :))

Adam
13.11.2008, 22:02
Ժենգյալով հացի մեջ որ սպանախ են քցում, էտ սպանումա արդեն :[:[

Ռեդ
13.11.2008, 22:52
Ես էլ եմ գժվում։ :love :nyam Բայց մենակ տատիկիս սարքածն եմ հավանել միչև հիմա։ :P :))
Ես էլ եմ տատիկիս սարքածը սիրում :)
Չեմ սիրում որ մեջը ժենգյալը շատ են լցնում :bad

Ուլուանա
13.11.2008, 22:55
Ես էլ եմ տատիկիս սարքածը սիրում :)
Չեմ սիրում որ մեջը ժենգյալը շատ են լցնում :bad
Այսի՞նքն։ :o Ժենգյալը ղարաբաղի բարբառով (հավանաբար թուրքերենից եկած) նշանակում ա կանաչի, իսկ կանաչին էդ ուտեստի գլխավոր բաղադրիչն ա, բա որ դա շատ չլինի, տակն ի՞նչ կմնա, խմոր։ :D

Ռեդ
13.11.2008, 22:56
Այսի՞նքն։ :o Ժենգյալը ղարաբաղի բարբառով (հավանաբար թուրքերենից եկած) նշանակում ա կանաչի, իսկ կանաչին էդ ուտեստի գլխավոր բաղադրիչն ա, բա որ դա շատ չլինի, տակն ի՞նչ կմնա, խմոր։ :D
Գլխավոր բաղադրիչն էլ լցնելու չափ կա :)

Ուլուանա
13.11.2008, 23:03
Գլխավոր բաղադրիչն էլ լցնելու չափ կա :)
Հա, բայց էդ ինչքա՞ն պիտի լցրած լինեն, որ շատ լինի։ Ախր ժենգյալով հացն էնպիսին ա, որ եթե կանաչին շատ լցնես, կփլվի, խմորը չի պահի կանաչիով միջուկը, նենց որ չափից դուրս շատը մի տեսակ անհնար ա թվում, չգիտեմ։ Թե՞ դու հենց փխլված ժենգյալով հացերը չես սիրում։ :D

comet
14.11.2008, 13:29
Երեխեք, եթե մեկնումեկը գիտի ճիշտ բաղադրատոմսը, գրեք էլի...

ars83
14.11.2008, 13:32
Շատ եմ սիրում «ժենգյալով/ժանգյալով հաց»։ «Ճիշտ» կանաչիները, ինչքանով գիտեմ, բուսնում են ապրիլ-մայիս ամիսներին, բայց Երևանում (օրինակ՝ Կոմիտասի պողոտայի վրա) կլոր տարին կարելի է գնել «ժանգյալով հաց»։ Ձմռանը այն պատրաստված է լինում թթու դրած բազուկի ճավով և կծու տոմատով, բավականին համեղ է։

comet
14.11.2008, 13:44
Իմ կարծիքով, Ամենահայկական, կամ զուտ հայկական ուտեստներ են հարիսան, միանշանակ ԽԱՇԸ, չորթանապուրը/սպասի մոտ ազգականն է:)/, իհարկե քյուվթան, իշխան ձկով ուտեստները, ղավուրման, սպասը, ղափաման,բաստուրմայով ձվածեղը, գաթան, փահլավան, ծիրանի, վարդի մուրաբաները, :)

Պարզեցի հայկական ավանդական խոհանոցի ձկով ուտեստները որոնք են:)
Ձկան կուտապ` Վան
Ձկնապուր` Վայոց ձոր
Ձկան կողիկ` Երևան
Ձկան տոլմա` Երևան
Ձկան կոլոլակ` Երևան
Խկան խավիար` Պոլիս

Եթե ցանկացողներ լինեն, կարող եմ բաղադրատոմսերը գրել:)

Տատ
14.11.2008, 14:15
Ամառային տոլման բավականին յուրահատուկ է, հենց հայկական:
ֆարշով բանջարեղեն իհարկե շատերն են օգտագործում, բայց բիբար, բադրջան, թթու խնձոր...բա էն մի երկու հատ չոր շլորը...միայն հայերը:

Safaryan
14.11.2008, 15:00
Ժենգյալով հաց :hands
Շատ եմ սիրում :nyam

Իհարկե ժենգյալով հաց: Եվ՛ Ղարաբաղի, և՛ Ղափանի: Երկուսն էլ ընտիր են:

Ավելացվել է 1 րոպե անց

Երեխեք, եթե մեկնումեկը գիտի ճիշտ բաղադրատոմսը, գրեք էլի...

Ամենակարևորը ճռճռոկնա ;) ու պռավու պորտը

ars83
14.11.2008, 15:12
Իհարկե ժենգյալով հաց: Եվ՛ Ղարաբաղի, և՛ Ղափանի: Երկուսն էլ ընտիր են:
Ինձ ծանոթ է Հալիձոր-Գորիսյան տարբերակը։ Ընտիր է :)

Ամենակարևորը ճռճռոկնա ;) ու պռավու պորտը
Բա Կյնձմընձյո՞ւկը ;)

Մարկիզ
14.11.2008, 15:13
Կոնչոլ…:D

ars83
14.11.2008, 15:14
Կոնչոլ…:D

Էդ ի՞նչա :esim

Ռեդ
14.11.2008, 15:19
Իհարկե ժենգյալով հաց: Եվ՛ Ղարաբաղի, և՛ Ղափանի: Երկուսն էլ ընտիր են:

Ղափանի :)
Ղարաբաղինը չեմ փորձել :)

Մարկիզ
14.11.2008, 15:20
Էդ ի՞նչա :esim
Դա տարածված է գյուղական բնակավայրերում…
Հին, գյուղական/ տնական/ չորացած հացը՝ ձվով ու սոխով: Սուպ է::D
Սրանից պատրաստում են, երբ ուտելու այլ բան տանը չի լինում:;)

ars83
14.11.2008, 15:22
Դա տարածված է գյուղական բնակավայրերում…
Հին, գյուղական/ տնական/ չորացած հացը՝ ձվով ու սոխով: Սուպ է::D
Սրանից պատրաստում են, երբ ուտելու այլ բան տանը չի լինում:;)

Չգիտեի։ Նման «չորացրած» սուպերից սիրում եմ չըրաթանը։ :)

Safaryan
14.11.2008, 15:27
Ինձ ծանոթ է Հալիձոր-Գորիսյան տարբերակը։ Ընտիր է :)

Բա Կյնձմընձյո՞ւկը ;)

առաջին անգամ եմ տեսնում մարդ կընձմընձյուկ բառը ճիշտ գրի: Չնայած քո վրա չեմ էլ կասկածում:;)

Ավելացվել է 40 վայրկյան անց

Ղափանի :)
Ղարաբաղինը չեմ փորձել :)

Արժի փորձել::)

Լուսաբեր
14.11.2008, 17:21
Համաձայն եմ ժինգյալով հաց:hands անհամբեր սպասում եմ սեզոնի բացվելուն...

ivy
14.11.2008, 17:25
Մոդերատորական։ Թեման ամենահայկական ուտելիքի մասին է. միմյանց ծագումնաբանական հարցերը խնդրում եմ պարզել համապատասխան թեմաներում (եթե այդպսիսք կան), Զրուցարանում կամ անձնական նամակագրության միջոցով։ Թեմայից դուրս գրառումները ջնջված են։

Լուսաբեր
14.11.2008, 18:11
մասուրթթուն:hands ով կերելա կհասկանա ;)

ars83
14.11.2008, 18:16
մասուրթթուն:hands ով կերելա կհասկանա ;)

Մասուր չեմ կերել, բայց վերջերս հոնի թթու եմ կերել, դուր չեկավ։

Վայ, մի րոպե․․․ մոռացա ամենահայկականության մասին գրեմ․․․ (թեմայից դուրս չլինի, էլի)
Հոնը ամենահայկական ուտեստներից է։ :D

Լուսաբեր
14.11.2008, 18:20
Մասուր չեմ կերել, բայց վերջերս հոնի թթու եմ կերել, դուր չեկավ։Դա ոչ թե մասուրնա ,այլ մասուրով պատրաստված ապուրանման կերակուր,պատրաստում են մասուրը եփելով,տրորում ու ավելացնելով բրինձ կամ զավար նորից եփում են.հիմնականում գյուղերում են պատրաստում:Ասեմ մեկ ել բացի մասուրից պատրաստում են նաև տանձի կամ խնձորի չրերից,դրանք էլ ստանում են իրենց համապատասխան անունը:)
Պեսոկովա,ընենց որ թթու չի

Lady SDF
11.12.2008, 04:40
Համաձայն եմ ժինգյալով հաց:hands անհամբեր սպասում եմ սեզոնի բացվելուն...

Ժինգյալով հացին շատ նման «կոտեմ» անունով բլիթներ եմ կերել որոնց միջուկը պարունակում է 7 տարբեր կանաչի (հիշում եմ որ սարից էին գնում հավաքում):

Հայկական ուտեստ - կանեփով տոլմա: Մի քանի օր առաջ եմ իմացել սրա մասին: Ինչ որ մեկը փորձե՞լ է:

Sona_Yar
01.02.2009, 21:45
մասուրթթուն:hands ով կերելա կհասկանա ;)

Իսկ փորձե՞լ եք մասրամածուն՝ էդպես Լոռվա բարբառով ասում են մասրի թանձրահյութին: Հացը բրդում են էդ խիտ հյութի մեջ (մածնաբրդոշի նման) և ուտում::hands

Moon
01.02.2009, 22:01
ՏՈԼՄԱ ԵՄ ուզում.....:(
Ախորժակս բացող թեմա ա

Sona_Yar
01.02.2009, 22:02
Բայց իմ կարծիքով... միանշանակ ՀԱՐԻՍԱ
Որպեսզի հարիսան ավելի համեղ ստացվի՝մատուցելուց առաջ յուրաքանչյուր բաժնի վրա ավելացրեք յուղի մեջ տապակած, ոսկեգույն դարձրած մանր կտրատած սոխ և թեյի գդալի ծայրով՝դարչին (cinamon);Մմմմմ, անմահական է....:cool

comet
02.02.2009, 14:26
Կարծում եմ մենակ հայերը կարող է ավելուկով ճաշ պատրաստեն:)