PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր նոր կառուցվող Երևան



Yevuk
10.07.2008, 18:56
Մտածում էի` ինչ հետաքրքիր թեմք բացեմ, մեկել նայեցի պատուհանից դուրս ու տեսա մեր շենքից մոտ 10 մետր հեռավորությամբ կառուցվող բարձրահարկ շենքը.......Այսօր իմ շատ սիրելի Երևանը կարծես նորից է կառուցվում, ամեն տեղ շինարարություն է......Ինչ եք կարծում ճիշտ են անում, չէ որ ամբողջ քազաքը փոշով է լցված և օդն էլ անտանելի կեղտոտ է........

Cindy
10.07.2008, 19:53
Մի կողմից ճիշտ են անում,մյուս կողմից չէ:Լավա,որ Երևանը գեղեցկանումա,բայց վատա,որ էդ ամենինչից մենք ենք տուժում ու վնասա մեր առողջության համար,էդ փոշին ու կեղտը մենք ենք շնչում

Yevuk
10.07.2008, 22:14
Բայց արդյոք գեղեցիկ են սարքում որ???? Շատ շաբլոնա է........Ամբողջ Եվրոպան մեր Հյուսիսային պողոտայի նման շենքեր են ելի, նույն բաննա........Տուրիստների մեջ հետաքրքրություն չի առաջացնում նույն բանը անընդհատ տեսնելուց, էտ միայն մեր հայերի համարա գեղեցիկ....:o

Fedayi
10.07.2008, 22:23
Ինձ էլ չափավոր դուրեկան է, բահց չեն պահպանվում ճարտարագիտական համամասնությունները...

Yevuk
10.07.2008, 22:25
Ոչ միայն.....Շենքերը կառուցում են իրարից 5 մետր հեռավորության վրա, բա նման մութ բնակարանում մարդ կուզենա ապրել......:angry

Tanamasi
10.07.2008, 22:40
Ճիշտ եք, շատ անգրագետ են կառուցում։ Եթե անգամ ասենք Եվրոպայի նման է, բայց չէ, ավելի վատ է։ Փորձում են հայկական-Թամանյանական ոճը խառնել մոդեռնի հետ, բայց ուղղակի չի ստացվում և ողջ քաղաքը իր ոճը կորցնում է։ Հյուսիսային պողոտան նման է Ամերիկայի այն թաղամասերին, որոնք ծառայում են ոչ թե բնակությանը, այլ աշխատանքին, իսկ մեզ զոռով ուզում են այնտեղ ապրեցնել։

Racer
10.07.2008, 22:40
էսքան ճարտարապետներ ունենք բայց շենքերը մեկը մյուսից անճոռնի են, ոչ պրոպորցիա ա պահպանվում ոչ էլ ստիլիստիկա, քաղաքը լրիվ իր ոճային տեսքը կորցրել ա: Ես ինքս դեմ չեմ ավանգարդին ու մոդեռնին, բայց ամեն ինչ իր տեղին պետք ա համապատասխանի:

Ավելացվել է 8 րոպե անց
մեկ այլ խնդիր ա կանաչապատումը, այն լրիվ անտեսվում ա, լավագույն դեպքում գազոն ու մի երկու եղևնի կամ նոճի, նախկին այգիներն ու պուրակները գրեթե չեն վերականգնվում իսկ այն այգիները ոոնք վերականգնվում են ավելի շատ կառուցապատում են քան կանաչապատում:
Մյուս հարցն էլ այն ա, թե այդքան բնակարաններ ովքեր են գնելու կամ ի վիճակի էն գնել: Մի պատահաբար ձեռքս ընկած հայկական ամսագրում կարդացել եմ որ ամեն շենքը մոտավորպաես 200-300% եկամուտ ա բերում:

քաղաքացի
10.07.2008, 23:08
Այսօր Հյուսիսային պողոտայով քայլում էի ու մի շատ ցավալի բան նկատեցի: Խաչմերուկներին մայթերի եզրերը իջեցված չեն: Հաշմանդամների՝ այն մարդկանց, ովքեր շարժական աթոռներով են, իրենց համար կոպիտ վիրավորանք է: :(

Sirop
11.07.2008, 00:02
արդեն կառուցված շենքերը անմարդաբնակ են, նորերն էլ եթե ավարտեն կունենանք կենտրոն անբնակելի թաղամասներով :o կենտրոնում համարյա մարդ չի ապրի

Artgeo
11.07.2008, 00:02
Մեր նոր կառուցվող Երևան
տարօրինակ վերնագիր ա :think
Ես սենց կդնեի «Մեր ոչնչացվող Երևան» կամ «Նոր կառուցվող չգիտեմ ինչ»

REAL_ist
11.07.2008, 00:31
չգիտեմ ում համար ոնց, բայց Օպերայի կողմից օրինակ Հյուսիսային պողոտան սիրունա նայվում
կարաին ավելի լավ սարքեին, բայց արածն էլ վատ չի, հետո ինչ որ մի բալկոնից մյուս բալկոն մի մետրից քիչ հեռավորությունա:D ես որ լավատեսորեն եմ տրամադրված ես փոփոխություններին

տենաս քաղաքականությունը մի կողմ դնենք սաղդ նույն կարծիքների կմնաք:think

Artgeo
11.07.2008, 00:35
տենաս քաղաքականությունը մի կողմ դնենք սաղդ նույն կարծիքների կմնաք:think
Քաղաքականությունը ի՞նչ կապ ունի: Հյուսիսայինում մի հատիկ ծառ չկա :(

REAL_ist
11.07.2008, 00:47
սպասի միհատ պրծնեն սարքելը, հետո ծառերի հերթնել կգա

Norton
11.07.2008, 01:07
սպասի միհատ պրծնեն սարքելը, հետո ծառերի հերթնել կգա

Հա բետոնի մեջ հաստատ ծառ կտնգեն:D

REAL_ist
11.07.2008, 01:20
չե կախովի այգիա լնելու

dvgray
11.07.2008, 04:41
Երևանը էկոլոգիական աղետի էպիկենտրոնում է:
Սարսափելի է անգամ մտածելը, թե ինչ արեցին կանաչ տարածքների հետ: Մայր բնությունը նույնով է պատասխանելու դրա հեղինակներին:
Որպեսի հասկանաք, թե ինչի մասին ենմ խոսում, բերեմ իմ կողմից արված մի սիրողական նկար Տորոնտոյի ամենամարդաշատ թաղամասերից մեկից՝ Սկարբորոյից:

impression
11.07.2008, 08:31
Ես ոնց որ թե թեմայում գրառում անող միակ ոչ ճարտարապետն եմ կամ էլ քչերից մեկը: Հավատացնում եմ ձեզ, որ Երևանը ձեզանից պակաս չեմ սիրում, ու իմ սիրտն էլ պակաս չի ցավում էս ամենի համար: Համաձայն եմ, որ օդը մաքուր չի, հինգ րոպե զբոսնում ես, վրադ կիլոյով փոշի է նստում, որ Հյուսիսայինում ծառեր չկան ու դա շատ վատ է, որ մայթերը շեղ չեն արել, դա էլ լավ չէ: Բայց էնպիսի տխուր պատկեր ստացվեց ձեր նկարագրելով, որ մարդ իրեն մի տեսակ վատ է զգում, որ երևանցի է: Հատ-հատ մեջբերել չեմ ուզում, ուղղակի մի միտք եղավ, թե մեզ ուզում են զոռով բնակեցնել Հյուսիսային պողոտայում: Հյուսիսայինով զբոսնելն է վտանգավոր, էլ ուր մնաց թե ապրեն: Համ էլ հենց որ որևէ մեկը նորից փորձ անի ձեզ զոռով որևէ տեղ բնակեցնել, դիմեք մարդու իրավունքների պաշտպանին, թե չէ մարդը նայում-նայում ա, մեկին չի գտնում՝ իրավունքները պաշտպանի:
Համաձայն եմ, որ կանաչապատ տարածք գրեթե չի մնացել, ինչ էլ կա՝ խեղդվում է սրճարանների մեջ: Համաձայն եմ, որ շատ բան կարող էր լինել ՇԱՏ ավելի լավ, քան կա: Բայց ախր ասել, որ Երևանը "շաբլոն" քաղաք է, որ շենքերը ոչ թե այսպես էր պետք սարքել, այլ այնպես, մի քիչ լուրջ չի: Գործի բերումով շատ եմ շփվում օտարերկրացիների հետ: Աշխատանքիս մի մասն էլ կազմում է նրանց քաղաքին, երկրին ծանոթացնելը ու ասեմ, որ դեռ չի եղել մեկը (4 տարվա ընթացքում), որ չհիանա Երևանով: Բոլորն էլ տեսնում են, որ կանաչապատել է պետք, որ էսքան շինարարությունը միանգամից մեր առողջության հերն անիծում է, բայց քաղաքն ինքը մնում է յուրատեսակ, իր սեփական աուրայով, իր լողացած առավոտներով: Տեսե՞լ եք, կենտրոնում ծաղիկներ են տնկում: Համոզված եմ, մի քանի տարուց մեր քաղաքը կլինի շատ ավելի կանաչ ու մաքուր, քան կա այսօր, ուղղակի մի քիչ համբերել է պետք, ու նաև վատ չի լինի՝ ինքներս նպաստենք դրան: Դժվար չէ: Մի քիչ ինքնազսպում, գրպաններում, պայուսակներում, ձեռքերին եղած աղբը մի նետեք ուր պատահի, դրանով արդեն մի լավ բան արած կլինեք Երևանի համար: Փորձեք նկատել այն լավը, որ կա, իսկ այն իրոք ԿԱ:
Երևան, սիրում եմ քեզ: Դու չքնաղ ես...

Cindy
12.07.2008, 16:02
Մենք ուղղակի ամոթից դրդված ասում ենք սիրունա,որ տուրիստներն էլ մի քիչ ուշադրություն դարձնեն:)

impression
12.07.2008, 16:07
դե եկեք ամոթից դրդված ասենք, որ մեր կլիպներն ամենալավն են, թող տուրիստները նստեն հյուրանոցներում, կլիպներ նայեն :)

dvgray
12.07.2008, 16:10
դե եկեք ամոթից դրդված ասենք, որ մեր կլիպներն ամենալավն են, թող տուրիստները նստեն հյուրանոցներում, կլիպներ նայեն :)
Իրականում սիրուն չի: Սա մի քանի տարի հետո ավելի պարզորոշ կզգացվի: Առանց կանաչության ապուշություն է, ինչ էլ ուզում է կառուցեն ;)

impression
12.07.2008, 16:13
կկանաչապատեն, Դիվ, այ կտեսնես ;)

dvgray
12.07.2008, 16:15
կկանաչապատեն, Դիվ, այ կտեսնես ;)
Ուրիշ նոր մարդկանց անտուն սարքելու շնորհիվ impression ջան ;)
Դրա համար պետք է լիքը մարդկանց տները-շենքերը քանդեն /ինչը կանեն ամենայն հավանականությամբ/ կենտրոնում:

impression
12.07.2008, 16:20
Ուրիշ նոր մարդկանց անտուն սարքելու շնորհիվ impression ջան ;)
Դրա համար պետք է լիքը մարդկանց տները-շենքերը քանդեն /ինչը կանեն ամենայն հավանականությամբ/ կենտրոնում:

պարտադիր չէ տներ քանդել, կարող են օբԷկտները պակասեցնել :)

dvgray
12.07.2008, 16:23
պարտադիր չէ տներ քանդել, կարող են օբԷկտները պակասեցնել :)
Ախր էնպես բաներ ես ասում, ոնց որ Հայաստանի մասին լսել ես միայն Մարսյան լուրերով:
Ո՞վ քանդի օբեկտները: Անհնարին բաներ ես ասում: Անգամ հեղափոխության հաղթանակի դեպքում դրանց ձեռք չեն տա, քանի որ բոլորի մեջ էլ ռուսական մաֆիան փայ ունի, իսկ նրանցից բոլորն են վախում:
Իսկ տները քանդելը, դա երկու րոպեի հարց է: ;)

Tanamasi
12.07.2008, 18:54
Ես ոնց որ թե թեմայում գրառում անող միակ ոչ ճարտարապետն եմ կամ էլ քչերից մեկը: Հավատացնում եմ ձեզ, որ Երևանը ձեզանից պակաս չեմ սիրում, ու իմ սիրտն էլ պակաս չի ցավում էս ամենի համար: Համաձայն եմ, որ օդը մաքուր չի, հինգ րոպե զբոսնում ես, վրադ կիլոյով փոշի է նստում, որ Հյուսիսայինում ծառեր չկան ու դա շատ վատ է, որ մայթերը շեղ չեն արել, դա էլ լավ չէ: Բայց էնպիսի տխուր պատկեր ստացվեց ձեր նկարագրելով, որ մարդ իրեն մի տեսակ վատ է զգում, որ երևանցի է: Հատ-հատ մեջբերել չեմ ուզում, ուղղակի մի միտք եղավ, թե մեզ ուզում են զոռով բնակեցնել Հյուսիսային պողոտայում: Հյուսիսայինով զբոսնելն է վտանգավոր, էլ ուր մնաց թե ապրեն: Համ էլ հենց որ որևէ մեկը նորից փորձ անի ձեզ զոռով որևէ տեղ բնակեցնել, դիմեք մարդու իրավունքների պաշտպանին, թե չէ մարդը նայում-նայում ա, մեկին չի գտնում՝ իրավունքները պաշտպանի:
Համաձայն եմ, որ կանաչապատ տարածք գրեթե չի մնացել, ինչ էլ կա՝ խեղդվում է սրճարանների մեջ: Համաձայն եմ, որ շատ բան կարող էր լինել ՇԱՏ ավելի լավ, քան կա: Բայց ախր ասել, որ Երևանը "շաբլոն" քաղաք է, որ շենքերը ոչ թե այսպես էր պետք սարքել, այլ այնպես, մի քիչ լուրջ չի: Գործի բերումով շատ եմ շփվում օտարերկրացիների հետ: Աշխատանքիս մի մասն էլ կազմում է նրանց քաղաքին, երկրին ծանոթացնելը ու ասեմ, որ դեռ չի եղել մեկը (4 տարվա ընթացքում), որ չհիանա Երևանով: Բոլորն էլ տեսնում են, որ կանաչապատել է պետք, որ էսքան շինարարությունը միանգամից մեր առողջության հերն անիծում է, բայց քաղաքն ինքը մնում է յուրատեսակ, իր սեփական աուրայով, իր լողացած առավոտներով: Տեսե՞լ եք, կենտրոնում ծաղիկներ են տնկում: Համոզված եմ, մի քանի տարուց մեր քաղաքը կլինի շատ ավելի կանաչ ու մաքուր, քան կա այսօր, ուղղակի մի քիչ համբերել է պետք, ու նաև վատ չի լինի՝ ինքներս նպաստենք դրան: Դժվար չէ: Մի քիչ ինքնազսպում, գրպաններում, պայուսակներում, ձեռքերին եղած աղբը մի նետեք ուր պատահի, դրանով արդեն մի լավ բան արած կլինեք Երևանի համար: Փորձեք նկատել այն լավը, որ կա, իսկ այն իրոք ԿԱ:
Երևան, սիրում եմ քեզ: Դու չքնաղ ես...

Հիմա զոռավ կարողա չբնակեցնեն, բայց մի քանի տարուց ողջ Երևանը այդպիսի պողոտաներ կսարքեն ու էլ ճար չես ունենա։

Rammstein
16.07.2008, 18:37
Ինչ վերաբերում ա տները քնադելուն ասեմ, որ դա անխուսափելի էր, բայց պետք էր էդ մարդկանց նորմալ տնով ապահովել հենց Հյուսիսային պողոտայում։ Կարող ա շատ մարդկանց հարմար չէր գնալ 9-րդ մասիվում ապրել, իսկ իրանց տված փողը էնքան էր, որ Հյուսիսային պողոտայում 10 քմ հազիվ առնեին...

Իսկ Հյուսիսային պողոտան ընդհանրապես ճարտարապետական տեսակետից իմ դուրը չի գալիս:[
1. Օպերայի կողքը էդքան բարձր շենք չէր կարելի սարքել,
2. Պողոտան շատ նեղ ա,
3. Ոչ մի հայկական տարր չեմ տեսել էդ շենքերի վրա,
4. Կանաչը քիչ ա....

Որ լավ փնտրենք, լիքը սենց թերություն կգտնենք։:think

Kuk
16.07.2008, 18:47
Բա Հյուսիսայինի գետինը:[ ուրեմն Հայաստանում գունավոր քար չկա, որ վերցնում սկսում են ներկել, հետո մի երկու ամսից գույնը թափում ա, նորից են ներկում ու տենց շարունակ.. բիզնես եմ ասել է:acute

Cindy
30.07.2008, 15:41
դե եկեք ամոթից դրդված ասենք, որ մեր կլիպներն ամենալավն են, թող տուրիստները նստեն հյուրանոցներում, կլիպներ նայեն :)

Մենակ կլիպները:)?Կարանք ուրիշ լիքը ահավոր բաներ ասենք:Օրինակ ստեղի դրսի սարքած պեռաշկիներն ու լահմաջոները ասենք լավնա թող ուտեն ու ................................................................:)

Hayk Avetisyan
30.07.2008, 16:45
Այս թեմայի մասին շատ բան կարելի է խոսել, քանի որ ճարտարապետության մասին առանձին թեմա չկա բացված ակումբում, սակայն հուսով եմ դա տեղի կունենա և սա կտեղափոխվի այնտեղ:
Երևանի պատմությունը հիշեցնող միջավայրը, հին շենքերը, քաղաքաշինական լուծումները սկսել են աղավաղվել դեռ սովետական տարիներից, օրինակները շատ են` պրոսպեկտի արայ խանութի մոտ գտնվող տիպարային բարձրահարկը (հիմայել շուրջը լեգոյատիպ շենքեր են կանգնեցվում) , կինո Ռոսիայի դիմացի շենքը, որը փակում է Թամանյանի նախատեսված այն դիտակետը որ հանրապետության հրապարակի պոչտայի շենքի մեծ կամարից պետք է երևար Մասիս սարը և այլն: Այն ժամանակվա շենքերը էլ ավելի տիպարային էին և անշուք: Այսորվա նորակառույց շենքերի գերակշռող մասում վստահորեն կարող եմ ասել որ իսպառ բացակայում է համաչափությունների կիրառումը, որնել կամա թե ակամա տհաճորեն է անդրադառնում քաղաքում քայլողի վրա: Կան նաև հաջողված կառույցներ, սակայն դրանց մեծ մասնել զոհ գնալով հողի սակավությանը և գնի արժեքին այնքան խիտ են կառուղապատված որ զրկվում են դիտակետերից: Սակայն ճարտարապետի գործը նա է որ ցանկացած տեղում , միջավայրում և առաջադրված պայմաններում կարողանա ստեղծել գեղեցիկ ճարտարապետություն: Եղավ մի ժամանակահատված որը այպես ասում են ԲՈՒՄ, որ Երևանի շինարարության համար Ռուսաստանից տրվել էին մեծ գումարներ և շատ քիչ ժամանակ ճարտարապետին, ստեղծագորելու համար, որնել կարծում եմ շտապողականության արդյունքում ստեղծվեցին գրեթե իրար հիշեցնող սակայն ոչ տիպարային շենքեր: Բացատրեմ _ տիպարային շենքերը դրանք ունիֆիկացված ստանդարտ մեթոդներով և բլոկներով իրականացված շենքերն են, որոնցից կառուցվել են համաշխարհային պատերազմից հետո , հատկապես Եվրոպայում, Գյումրիում` երկրաշարժից հետո , Երևանի ծայրամասերը բոլորը տիպարային շենքեր են որ անհրաժեշտ էր շատ արագ մարդկանց ապահովել տներով: Իհարկե կան շատ անտաշ և անժուք նորակառույց շենքեր, նշեմ իմ համար ամենազազրելի օրինակները. Արամի փողոցի` Չարենցի տուն թանգարանի ձախ կողմում գտնվող լեգոները որոնք կանգնեցվել են 17 րդ դարին պատկանող տների հաշվին:
Իսկ թե ~ միջավայրով , թե~ ճարտարապետությամբ շատ է դուրս գալիս Երևանի քաղաքապետարանի շենքը և 3 րդ գյուղում գտնվող Լաթար հյուրանոցը, այ դրանք են ժամանակակից Երևանի դասական ճարտարապետության օրինակները:

Ֆրեյա
30.07.2008, 16:53
Մի տաս տարի հետո հույս ունեմ գոնե կհասկանան, որ քարերի մեջ ապրելը հաճելի չէ :[
Նայում եմ հյուսիսային պողոտայի շենքերի ու ներվայնանում, ոչ մի ծառ չկա, ինչպես կարելի է այդտեղ ապրել՞՞՞ :think Շենքերն էլ այնքան մոտիկ են իրար կառուցում ամբողջ քաղաքում, որ բակեր չեն մնում մի հատ ծառ տնկելու:

Hayk Avetisyan
30.07.2008, 17:06
Մի տաս տարի հետո հույս ունեմ գոնե կհասկանան, որ քարերի մեջ ապրելը հաճելի չէ :[
Նայում եմ հյուսիսային պողոտայի շենքերի ու ներվայնանում, ոչ մի ծառ չկա, ինչպես կարելի է այդտեղ ապրել՞՞՞ :think Շենքերն էլ այնքան մոտիկ են իրար կառուցում ամբողջ քաղաքում, որ բակեր չեն մնում մի հատ ծառ տնկելու:

Դիտակետի բացակայության պատճառով, էն գաղափարի, որ ուզում են տարածքը հնարավորինս օգտագործեն շինարարության համար կանաչապատ տարածքի հաշվին: Շենքից մինչև դիմացի մայթի հեռավորությունը պետքե տվյալ շենքի բարձրության կրկնակի չափը լինի, եթե նրա դիմաց շենք կա: Հյուսիսային պողոտան մի լավ հատկություն ունի` մարդիք այդտեղով քայլելուց վզի լավ վարժություն են անում:D: