PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս սպանել զգացմունքներդ...

Sun
10.07.2008, 15:16
Ինչպես սպանել զգացմունքներդ, երբ գիտես որ այն հարկավոր չէ քեզ, այդ զգացումը,որը տածում ես նրա հանդեպ կխանգարի քեզ այս կյանքում, երբ ավելի խորանա, բարդանա....

Chuk
10.07.2008, 16:21
Իսկ գուցե՞ պետք չէ սպանել զգացմունքները, այլ ուժ գտնել դրան նորմալ ու հանգիստ վերաբերվելու:

Modigliani
10.07.2008, 17:31
Իսկ գուցե՞ պետք չէ սպանել զգացմունքները, այլ ուժ գտնել դրան նորմալ ու հանգիստ վերաբերվելու:

իսկ եթե անհրաժեշտ է սպանել այդ զգացմունքը պահպանելու համար զուտ ընկերական հարաբերությունները, որոնց գժի պես կարոտում ես՞ ու էտ ընկերությունն անհնար ա, եթե էտ զգացմունքը թեկուզ մի քիչ դեռ կա

ivy
10.07.2008, 17:55
Ինչպես սպանել զգացմունքներդ, երբ գիտես որ այն հարկավոր չէ քեզ, այդ զգացումը,որը տածում ես նրա հանդեպ կխանգարի քեզ այս կյանքում, երբ ավելի խորանա, բարդանա....

Իմ կարծիքով, սիրելը միշտ էլ լավ է, եթե անգամ անպատասխան է ոչ մի ապագա չունի:
Եկենք պարզապես տարբերենք լինել-ը և ունենալ-ը: Լինել ասելով` հասկանանք այն զգացմունքները, արժեքները, որոնցով լցված է մեր սիրտն ու հոգին, և որոնցով մենք ապրում ենք: Իսկ ունենալ ասելով` հասկանանք այն ամենը, ինչը մենք ձգտում ենք նյութականացնել, մերը դարձնել: Դրական ու բարի զգացմքուներն ինքնին կարևոր են, անպայման չէ ձգտել ունենալ այն, ինչի հանդեպ տածում ենք այդ զգացմունքները: Եթե ունենալը հնարավոր է, ապա շատ լավ, իսկ եթե ոչ, տառապելու կարիք չկա. լինելը արդեն իսկ երջանկություն է:
Սերը կարելի է դարձնել ներշնչանքի աղբյուր, կյանքը ավելի գեղեցիկ տեսնելու հնարավորություն, ի վերջո` ստեղծագործական էներգիա: Դրանից կարելի է իմաստնանալ, հասունանալ, ամեն ինչ ավելի նուրբ երանգներով տեսնելու ունակություն ձեռք բերել, լինել ավելի զգացմունքային, ռոմանտիկ:
Այնքան շատ բան կարող է տալ սերը, դրանից այնքան բան կարելի է քաղել, իսկ դու ասում ես` ինչպես սպանել... Սպանելու փոխարեն արժե ընդամենը վերաբերմունքը փոխել:

CactuSoul
10.07.2008, 18:32
Ցավոք, շատերն են զբաղված զգացմունք սպանելով, այնինչ ապրելու համար զգալ է պետք: Ինչքան հնարավոր է շատ;)

Modigliani
10.07.2008, 18:36
Ցավոք, շատերն են զբաղված զգացմունք սպանելով, այնինչ ապրելու համար զգալ է պետք: Ինչքան հնարավոր է շատ;)

իսկ եթե անհրաժեշտ է սպանել այդ զգացմունքը պահպանելու համար զուտ ընկերական հարաբերությունները, որոնց գժի պես կարոտում ես՞ ու էտ ընկերությունն անհնար ա, եթե էտ զգացմունքը թեկուզ մի քիչ դեռ կա

ivy
10.07.2008, 18:38
իսկ եթե անհրաժեշտ է սպանել այդ զգացմունքը պահպանելու համար զուտ ընկերական հարաբերությունները, որոնց գժի պես կարոտում ես՞ ու էտ ընկերությունն անհնար ա, եթե էտ զգացմունքը թեկուզ մի քիչ դեռ կա

Ոնց-որ թե դու ու CactuSoul-ը տարբեր լեզուներով եք խոսում: :)

Modigliani
10.07.2008, 18:39
ամեն դեպքում նենց կուզեի էտ հարցիս պատասխանը ստանաի, շատ կարևոր ա :(

ivy
10.07.2008, 18:45
ամեն դեպքում նենց կուզեի էտ հարցիս պատասխանը ստանաի, շատ կարևոր ա :(

Նախ, ինչո՞ւ է ընկերությունը անհնար ռոմանտիկ զգացմունքերի դեպքում, դա չեմ հասկանում: Ուրիշ բան, եթե սիրահարվածը անընդհատ փորձում է ընկերությունից բացի այլ հարաբերություններ ստեղծել, բայց եթե ընկություն է ուզում, ապա ո՞րն է խնդիրը: Ընկերություն ես ուզում, ընկերություն արա, ո՞վ է քեզ խանգարում: :)
Սիրահարվածությունն ու սերը չեն կարող խանգարել ընկերությանը, եթե նպատակը իրոք ընկերությունն է: Ընդամենը պիտի զուսպ լինել և բուռն զգացմունքներով չվանել ու չվախեցնել ընկերոջը:

impression
10.07.2008, 23:59

ես դեպքեր գիտեմ, երբ չի ստացվում, ասես փակ շրջան լինի, կրկին վերադառնում ես նրան, ինչից սկսել ես կամ ինչը պատճառ է դարձել հերթական անգամ իրարից հեռանալու: Իսկ ի՞նչ է հնարավոր անել նման դեպքերում :)

ivy
11.07.2008, 00:03
Ես դեպքեր գիտեմ, երբ չի ստացվում, ասես փակ շրջան լինի, կրկին վերադառնում ես նրան, ինչից սկսել ես կամ ինչը պատճառ է դարձել հերթական անգամ իրարից հեռանալու: Իսկ ի՞նչ է հնարավոր անել նման դեպքերում :)

Որոշ ժամանակ ընկերություն էլ չանել, եթե ամեն ինչ այդքան բարդ է: :)
Իջնել ջրի հատակը, մինչև անցնի վտանգը: :)

impression
11.07.2008, 00:07
Որոշ ժամանակ ընկերություն էլ չանել, եթե ամեն ինչ այդքան բարդ է: :)
Իջնել ջրի հատակը, մինչև անցնի վտանգը: :)

Շնորհակալ եմ :)
ուղղակի մարդ կա՝ էդքան շունչը պահել չգիտի :)
կարող ա մինչև վտանգն անցնի, ինքը վտանգից շուտ անցնի :D

Հ.Գ. դե հասկանում ես, էստեղ գրում եմ պաշտոնական, բան, ոնց էլ չլինի մասնագիտությունդ ա, Այվ ;)

Մարկիզ
11.07.2008, 00:08
Ես փորձեմ մի քիչ ռեալ մոտենալ հարցին, հա՞…:think
Ուզու՞մ ես մոռանալ:
Գնում ես ամենահեռու զորամասում ծառայության…:P
Չուզենաս էլ, կստիպեն, որ մոռանաս::D

Իհարկե, բաներ կան, որ չես մոռանում նույնիսկ 10-յակ տարիներ:

impression
11.07.2008, 00:10
Գնում ես ամենահեռու զորամասում ծառայության…:P

:o
Իսկ եթե աղջի՞կն է ուզում մոռանալ: Էլի՞ գնա զորամաս.... չնայած.... միտք ա, գիտես :think

Մարկիզ
11.07.2008, 00:16
Աղջիկը՞…:oy
Պռապռշիկի պագոնները խփում ես ուսերիդ ու՝ ուղիղ քայլո՜վ մարշ…:D
Հաստատ, հաստատ, պակլոննիկների ու սիրատռոչոր հայացքների պակաս հաստատ չի լինի…Չէ, կներես, սրատոչոր չէ…Կրքատոչոր::D
Չնայած, խի չէ սիրատոչոր էլ
Կմոռանաս, կամոռանաս::D

ivy
11.07.2008, 00:19
Շնորհակալ եմ :)
ուղղակի մարդ կա՝ էդքան շունչը պահել չգիտի :)
կարող ա մինչև վտանգն անցնի, ինքը վտանգից շուտ անցնի :D

Դե դա էլ մարդու ապրելու ցանկությունից է կախված: Եթե ապրելու տենչը մեծ է, ամեն տեղ էլ կգտնի թթվածին: Ինչի հանդեպ էլ ունենանք զգացմունք ու ինչքան էլ այն ուժեղ լինի, կյանքի հանդեպ սերը պիտի ամենահզորը լինի: :)

Երկնային
11.07.2008, 00:20
Իսկ ինձ թվում ա զգացմունք սպանել չի լինում… ու երևի ինչքան շատ մտածի զգացմունքը վերացնելու մասին, էնքան ավելի կկապվի ու գնալով կուժեղանա… :oy

ivy
11.07.2008, 00:23
Իսկ ինձ թվում ա զգացմունք սպանել չի լինում… ու երևի ինչքան շատ մտածի զգացմունքը վերացնելու մասին, էնքան ավելի կկապվի ու գնալով կուժեղանա… :oy

Ճիշտ է, դրա համար ոչ թե պիտի զգացմունքը սպանելու անհույս փորձեր անել, այլ փոխել վերաբերմունքը. միևնույն է այն լինելու է, պիտի ուղղակի ձև գտնել հանգիստ ու երջանիկ ապրել այդ զգացմունքով, քանի դեռ ժամանակը չի հասել օգնության: :)

Empty`Tears
11.07.2008, 23:45
Դրա դիմաց պետք է ուղղկաի ցանկություն ունենալ...
Հավատա, եթե քո մեջ կա այն, որ գիտես երբեք չի շարունակվելու, ապա պետք է մտածել, որ դա վերջն է...
(ոմանք այդքանը չեն էլ հասկանում, ուր մնաց այդ ուղությամբ մտածեն)...

*e}|{uka*
12.07.2008, 17:33
Ցանկությունը քիչա Մայ ջան, ինչքան էլ փորձես մեկա կյանքում մի պահ կգա, մի չնչին մանրուք կարողա զգացմունքները նորից արթնացնել՝թեկուզ և փշունքներ: Շատ ժամանակ կպահանջվի , եթե մենակդ փորձես մի բան սպանել, որը ոչ նյութական է, բայց դու կարող ես թույլ տալ, որ քեզ օգնեն այդ հարցում, որը շատ շուտ արդյունքներ կտա, եթե ուզենաս որ իրոք քեզ օգնեն, թեկուզ եթե չսպանվի, այլ փոխարինվի մեկ ուրիշով;)

impression
12.07.2008, 17:34
այ մարդ, էս թեմայում ում գրածը կարդում եմ, բոլորի հետ համաձայն եմ, ինչի՞ց կլինի...

azat11
12.07.2008, 18:22
Ցավոք, շատերն են զբաղված զգացմունք սպանելով, այնինչ ապրելու համար զգալ է պետք: Ինչքան հնարավոր է շատ;)

Ինչու ես սպանում զգացմունքներդ այ արևիկ??? Չես տեսնում, որ գրեթե բոլորը հորդորում են, որ զգացմունքը սպանելու կարիք չկա, զգացմունքը լավ բան է և այլն? Արդյոք դու հենց դա չես ուզում լսել մեզանից, մի փոքր այս մասին մտածիր: Հարկավոր է զգացմունքը մեջդ տեղավորել, այ ընկեր, ոչ թե սպանել: Գտիր քո մեջ այդ «փոքր» օղակը և աշխատի հենց դրա «մեծացման» վրա և ուղակի երջանիկ կլինես: Մի քիչ ավելի դուխով, ինչից ես վախենում, ազատ եղիր, ովա ասել, որ դու սխալ ես, կամ դրա իրավունքը չունես (վռազ երևումա, որ միտինգների չես գնացել.http://www.akumb.am/images/icons/icon6.gif
Ծիծաղ.)........Ես չեմ հավատում և հակասություն եմ տեսնում ընկերություն անելու անհնարինության հարցում:
Սիրել, առաջին հերթին (գուցեև` միայն) նշանակում է տալ: Քո դիսկոմֆորտը նրանից է, որ դու ուզում ես նույնչափ ստանալ, ինչիդ է դա պետք? Պահանջիր դիմացինից այնքան, որքան նա ի վիճակի է տալու և կստանաս քո այնքան փայփայած ընկերությունը: Ձևեր չեմ թափում, դա լավ էլ հնարավորա, փորձարկածա: Մի կառչի մարդկանցից, Արևիկ, դու պետք է հոգիդ կոփես, մեծացնես, կրթես, և այդպես անընդհատ, վեր կանգնիր մանր բաներից և կտեսնես թե որքան կհպարտանաս քո զգացմունքներով, նրա համար, որ դու կարող ես տալ և ստանալ` առանց դրանք իրար հետ կապելու: Խոստովանի, դու հպարտ ես, որ զգանցմունքիդ առարկան գոյություն ունի, բա էլ ինչես ուզում, հպարտ ես չէ???? Բոլորովի պարտադիր չի, որ ֆիզիկապես միասին լինեք կամ հաճախ հանդիպեք, այդ մտքից է պետք հրաժարվել: Բոլորս քո հետ ենք, ապրիր ԱԶԱՏ, ոչ միայն ֆիզիկական իմաստով, դու օգնության կարիք չունես, քանզի ՍԻՐՈՒՄ ԵՍ!!!!!!!!!!

Tanamasi
12.07.2008, 18:42
Ինչպես սպանել զգացմունքներդ, երբ գիտես որ այն հարկավոր չէ քեզ, այդ զգացումը,որը տածում ես նրա հանդեպ կխանգարի քեզ այս կյանքում, երբ ավելի խորանա, բարդանա....

Շատ հեշտ։ Մեծն գրող Չապեկը իր անհույս սիրահարված ընկերներին խորհուրդ էր տալիս պատկերացնել իրենց պրինցեսաներին արտաքնոցում՝ կներեք արտահայտությանս համար։ :oy

Կաթիլ
12.07.2008, 18:55
Իսկ գուցե՞ պետք չէ սպանել զգացմունքները, այլ ուժ գտնել դրան նորմալ ու հանգիստ վերաբերվելու:

Համաձայն եմ Chuk-ի հետ: Ամեն ինչ այս կյանքում իր տեղն ունի, սպանել պետք չէ, ուղղակի երբ զգացմունքդ տեղին չէ, պետք է մի քիչ փիլիսոփայորեն նայես այդ փաստին… Թե չէ, որքան շատ մտածես այն ոչնչացնելու մասին, շատ հավանական է, որ ինքը քեզ ոչնչացնի (այսինքն՝ ամեն ինչ ավելի խորանա ու գուցե անտանելի դառնա :love) …:oy

Sun
15.07.2008, 10:23
Որոշ ժամանակ ընկերություն էլ չանել, եթե ամեն ինչ այդքան բարդ է: :)
Իջնել ջրի հատակը, մինչև անցնի վտանգը: :)

Շնորհակալություն խորհրդների համար,փորձեմ ավելի կոնկրետացնեմ թեմաս.
Պատկերացրեք այդ տարբերակն էլ էր փորձարկված, "իջել եմ ջրի հատակը, մինչև այնքան որ թույլ եմ տվել ամուսնանալ" և երբ "վտանգը" համարել եմ անցած նորից ընկերներ, բայց հերիք է հանդիպենք մեր մեջ ամեն ինչ սկսում է տակն ու վրա լինել(նրա մոտ ավելի շուտ է արթնացել զգացմունքները և պարզվում է մինչև հիմա նրա մոտ էլ սպանել չի ստացվել),չնայած մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ, ինչպես պայմանավորվել ենք, բայց դժվար է..
Հիմա հասկանում եք ինչի եմ ուզում սպանել զգացմունքներս,ես այդպես եմ որոշել և նա ընդունում է իմ ամեն որոշում,քանի որ լավ, հասկացող ընկերներ ենք, սակայն դժվար է ինձ համար,իսկ նրա համար ընդհանրապես, բայց սպանել անհրաժեշտ է...

ivy
15.07.2008, 16:03

Իսկ եթե երկուսդ էլ իրար սիրում էիք, ինչո՞ւ իրար հետ չէիք կարող լինել, ինչո՞ւ է առաջացել զգացմունքներ սպանելու խնդիրը:

Second Chance
15.07.2008, 16:35
Ինչպես սպանել զգացմունքներդ, երբ գիտես որ այն հարկավոր չէ քեզ, այդ զգացումը,որը տածում ես նրա հանդեպ կխանգարի քեզ այս կյանքում, երբ ավելի խորանա, բարդանա....
Զգացմունքը սպանելու համար պետք է իրական արդարացված պատճառ լինի օրինակ եթե այդ մարդը որին սիրում ես ամուսնացած է:), ամենինչ կախված է նրանից թե ինչու ես ուզում դա անել, որովհետև եթե դու ուզում ես խլացնես քո միջի զգացմունքները միայն նրա համար, որ կարողանաս պահապանել «ընկերական» հարաբերությունները անիմաստ է և իզուր ...իսկ խանգարելու առումով :B եթե տարիքային ինչ որ հարց կա ասենք չես կարա իրան սիրելով դաս սովորես ու 5 -եր ստանաս :D:D(ոնց որ ես էլի) ... պետք է «լավ քցել- բռնել» թե որն է քեզ համար կարևոր, բայց դե էստեղ տարիքային ֆակտրը մեծ կարևորություն ունի... էնպես որ եթե դու 16 տարեկան ես կամ փոքր չէի խորհուրդ տա սպանել սերդ այլ պարզապես վայելի այն քո տարիքին համպատասխան առանց լուրջ քայլերի ու ավելի շատ մտածիր ապագայում հաստատվելու մասին /ուսում և այլն/

unknown
15.07.2008, 17:20
Իսկ եթե երկուսդ էլ իրար սիրում էիք, ինչո՞ւ իրար հետ չէիք կարող լինել, ինչո՞ւ է առաջացել զգացմունքներ սպանելու խնդիրը:

Ես էլ էի ուզում այդ հարցը տայի:oy

azat11
15.07.2008, 23:52
Շնորհակալություն խորհրդների համար,փորձեմ ավելի կոնկրետացնեմ թեմաս.
Պատկերացրեք այդ տարբերակն էլ էր փորձարկված, "իջել եմ ջրի հատակը, մինչև այնքան որ թույլ եմ տվել ամուսնանալ" և երբ "վտանգը" համարել եմ անցած նորից ընկերներ, բայց հերիք է հանդիպենք մեր մեջ ամեն ինչ սկսում է տակն ու վրա լինել(նրա մոտ ավելի շուտ է արթնացել զգացմունքները և պարզվում է մինչև հիմա նրա մոտ էլ սպանել չի ստացվել),չնայած մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ, ինչպես պայմանավորվել ենք, բայց դժվար է..
Հիմա հասկանում եք ինչի եմ ուզում սպանել զգացմունքներս,ես այդպես եմ որոշել և նա ընդունում է իմ ամեն որոշում,քանի որ լավ, հասկացող ընկերներ ենք, սակայն դժվար է ինձ համար,իսկ նրա համար ընդհանրապես, բայց սպանել անհրաժեշտ է...

Ամեն ինչ նորմալ է: «Իջաք ջրի հատակը», քանի որ կար ևս մեկ կարևոր արժեք, ինչին կարելի էր զոհաբերություն անել, այդ «արժեքի» շնորհիվ (պատճառով) դուք հաճախ հանդիպում եք (տեսնում եք իրար) : Այդպես մեկ-երու տարի և դուք վարժվեցիք իրար տեսնելուն, հաղթահարել եք նաև իրար հետ բավականաչափ բաց խոսելու արգելքը և նորից ի հայտ է գալիս արժեքներից առավել բարձրը` սերը:
Հավատացեք, դուք մեղք չեք գործում, դուք սիրում և բարձր եք պահում այն «պատճառը», որը խանգարում է ազատ սիրել: Սակայն վերջապես հասկացեք, որ սերը բարձր է, դուք բարձր եք կանգնած «խանգարող հանգամանքից» (ի դեպ, ես չեմ նվաստացնում խանգարող հանգամանքի արժեքը և չեմ էլ քննադատում «ընդատակ իջնելու» ձեր երբեմնի որոշումը): Ամեն ինչ ճիշտ է, ձեր նախկին որոշումներն էլ են ճիշտ, դրանց հետևանքներնել են ճիշտ, արժեքավոր, կայուն, ԲՈԼՈՐ հետևանքները, ներառյալ արթնացած սերը: Նորից եմ կրկնում, դուք պետք է սովորեք սիրել զուսպ, «տալու» սկզբունքով: Միևնույն է, ժամանակը կստիպի հանգել դրան, այնպես որ գիտակցաբար հանգստացեք, որպեսզի սխալ և հիստերիկ քայլեր չանեք: Մի անհանգստացեք, ախր բոլոր նախկին որոշումները ճիշտ են, հավանաբար նույնը կանեիք, եթե նորից ապրեիք: Ճակատագիրը ձեզ ցանկացել է տեսնել որպես մեծահոգի և ուժեղ մարդու, փորձեք արժանանալ դրան, կայֆ ստացեք հենց այդ հանգամանքից: Դուք լավն եք, ուժեղ, ճիշտ և վերջում սերը միայն հաճելիորեն կշոյի ձեր սիրտը, դրանում վստահ եմ: Սա վերաբերում է երկուսիդ!!!
P. S.
Ինձ հակառակն ապացուցելը դժվար է, պատրաստ եմ կամայական բանավեճի:

Sun
25.07.2008, 14:24
Ես էլ էի ուզում այդ հարցը տայի:oy

Յուրաքանչյուր մարդ, իմ կարծիքով ,պետք է ամեն ինչին պատրաստ լի,որ կարողանա դիմակայի այս կյանքին:
Ինչպես ասում են սերն ու բանականությունը իրար չհատվող տիրույթներ են..
Կան մարդիք,որ նրանց քո մոտ էս պատկերացնում մենակ որպես ընկեր(չեմ խորանում), նրան որպես քո կյանքիդ կարևորագույն հարցերը լուծող մարդ դժվար է պատկերացնել ըստ բանականության,դու նրան շատ լավ ճանաչելով հանդերձ.... Ինչպես ասում են միշտ եղիր այն, ինչ կաս, հակառակ դեպքում կլինես ոչինչ:
azat11 հետաքրքիր մտքեր ունես:)

azat11
26.07.2008, 02:37
... նրան որպես քո կյանքիդ կարևորագույն հարցերը լուծող մարդ դժվար է պատկերացնել....

Ընկեր, եթե «կյանքիդ կարևորագույն հարցերը լուծելու» հոգսը վերցնես քո վրա և հույսդ դնես միայն քո վրա, չբացառելով որևէ օգնություն և գիտակցելով յուրայիններիդ պոտենցիալը, վերջապես «նրան» և «զգացմունքներիդ» հանգիստ կթողնե?ս:

Grace43
26.07.2008, 16:24
Շարժվել առաջ՝մոռանալով անցյալը…Զբաղվել այն ամեն ինչով,ինչ քեզ է դուր գալիս...:)

Մանոն
26.07.2008, 20:49
Ինչպես սպանել զգացմունքներդ, երբ գիտես որ այն հարկավոր չէ քեզ, այդ զգացումը,որը տածում ես նրա հանդեպ կխանգարի քեզ այս կյանքում, երբ ավելի խորանա, բարդանա....
Ոնց որ հարցնեն՝ ինչպե՞ս ստեղծեմ զգացմունքներ: Անհեթեթ է հնչում չէ՞: Նույն ձևով էլ անհեթեթ է մտածել՝ սպանել մի բան որը ծնվում է ինքնաբերաբար, առանց մեր կամքը հարցնելու: Սերն ընդհանրապես կամակոր զգացմունք է ;) Այն կամ կա, կամ՝ չկա: ՈՒ դու ոչինչ չես կարող անել դրա հետ, թերևս՝ միայն թաքցնել հոգու մի խո՜ր անկյունում ու փորձել մոռանալ բանալու տեղը, որն ավաղ ոչ միշտ է հաջողվում: Ուստի մի փորձիր անել մի բան, որը չես էլ կարող, այլ պարզապես փոխիր վերաբերմունքդ դրա վերաբերյալ: Փոխանցիր այն քո ստեղծագործություններին, աշխատանքին, ու այն ամենն ինչ անում ես՝ սիրով արա…

Հրատացի
28.07.2008, 16:41
Ինչպես սպանել զգացմունքներդ, երբ գիտես որ այն հարկավոր չէ քեզ, այդ զգացումը,որը տածում ես նրա հանդեպ կխանգարի քեզ այս կյանքում, երբ ավելի խորանա, բարդանա....
պետք չի սպանել ժամանակի ընթացքում ինք իրեն կմեռնի :D

impression
28.07.2008, 16:46
Ֆորումցիներից մեկը գիրք վերացնելու մասին էր ասում՝ սենց տվի պատին, լխկվավ: Հլը փորձեք ;)

Elmo
28.07.2008, 17:53
Ինչպես սպանել զգացմունքներդ, երբ գիտես որ այն հարկավոր չէ քեզ, այդ զգացումը,որը տածում ես նրա հանդեպ կխանգարի քեզ այս կյանքում, երբ ավելի խորանա, բարդանա....

Ոչինչ ավելի էֆեկտիվ չի սպանի հին զգացմունքը , ինչպես նորը: Զգացմունքը սպանում են զգացմունքով:

*e}|{uka*
29.07.2008, 20:32
Ինչպես սպանել զգացմունքներդ...

Կացիինոով :D, հլը փորձեք. հետո կպտմեք :pardon

Սերխիո
29.07.2008, 20:34
Ֆորումցիներից մեկը գիրք վերացնելու մասին էր ասում՝ սենց տվի պատին, լխկվավ: Հլը փորձեք ;)

փորձած ա , չի լինում:(

PygmaliOn
30.07.2008, 09:15
Իսկ եթե փորձել փոխել ուղղությունը ուրիշ կողմ(в другое русло?)...
Ավելի լավ կլինի չփորձել սպանել(ведь это так красиво, даже если причиняет боль):
Manon ամեն ինչ ճիշտ գրեցիր:)
-----------------------
ՖՖՖՖֆսե արդեն էլ չեմ խուսափի ֆորումում իմ կարծիքը արտահայտել, ֆորումը կօգտագործեմ որպես ֆորում, այլ ոչ թե որպես ժուռնալ(ամսագիր)::)

Sun
27.08.2008, 15:21
Ընկեր, եթե «կյանքիդ կարևորագույն հարցերը լուծելու» հոգսը վերցնես քո վրա և հույսդ դնես միայն քո վրա, չբացառելով որևէ օգնություն և գիտակցելով յուրայիններիդ պոտենցիալը, վերջապես «նրան» և «զգացմունքներիդ» հանգիստ կթողնե?ս:

Ցավոք հոգնել եմ արդեն ուժեղ լինելուց և ուզում եմ,որ թույլ լինեմ, չեմ ուզում "կյանքիս , իմ սեփական ընտանիքի կարևորագույն հարցերի լուծողը" ես լինեմ...
Յուրաքանչյուր հեռանկարային անձնավորություն գիտակցում և ցանկանում է կազմի իր ընտանիքը ամուր, հավասարազոր սյուների վրա:
Իսկ "նրան» և «զգացմունքներիդ» հանգիստ կթողնելու հարցադրումը ի նկատի ունեիր ընթացք տա՞լը:

Taurus
27.08.2008, 17:09
Երբ կարող ես մտածել նրա մասին ուղեղով այլ ոչ սրտով ուրեմն կարող ես սպանել և զգացմունքներդ և նրան: Ես փորձում եմ լինել անտարբեր, օգնում ա!

Dayana
27.08.2008, 17:10
Ֆորումցիներից մեկը գիրք վերացնելու մասին էր ասում՝ սենց տվի պատին, լխկվավ: Հլը փորձեք ;)

Լիլ իսկ մարդուն կարելիա տենց տալ պատին ՝լխկվի :D կարելիա փորձել :D

Հ.Գ.:scleros մոռացել էի, շատ նիհարա, ո՞նց կլխկվի :esim

Narinfinity
23.09.2008, 10:20
Ինչպես սպանել զգացմունքներդ, երբ գիտես որ այն հարկավոր չէ քեզ, այդ զգացումը,որը տածում ես նրա հանդեպ կխանգարի քեզ այս կյանքում, երբ ավելի խորանա, բարդանա....

Շատ հեշտությամբ կարելի է խորտակել տենչերդ, եթե դրա կարիքը իրոք զգում ես,
Բայց եթե զգում ես, որ զգացումը, որը տածում ես նրա հանդեպ կխանգարի քեզ այս կյանքում, երբ ավելի խորանա, բարդանա, ապա կախված, թե որքանով ես տեսնում ապագայում այդ հետևանքների արդյունքը, կտրուկ կարող ես որոշում կայացնել սպանել, թե մեծացնել այդ զգացմունքներդ, քանի, որ կյանքը միշտ էլ անակնկալ է, անհայտ, անհապաղ գործել, որոշել պահանջող, ամեն ինչ կախված է տվյալ պահից, անցյալից դասեր քաղելուց...:think

Leto
22.08.2012, 12:06
Մեծ կամքի ուժով միայն կկարաս դիմադրես դրան, անտեսելով քո մեջ բույն դրած ամեն ինչ: Հավատա օգնում է:

Nimra
22.08.2012, 12:27
ցանկացած զգացմունք էլ գիտակցականա, ուղղակի , հավանաբար գտնվում է գլխուղեղի այնպիսի շերտում, որտեղից դժվար է ղեկավարելը, իսկ եթե գտնես հարմար զբաղմունք, ունենաս լիարժեք զբաղվածություն , ժամմանակի հետ զագցմունքներդ կթուլանան ու ավելի ղեկավարելի կդառնան, իսկ նրա դեմ պայքարելու ցանկությունը միայն մեծացնում է նրա տարածվելու շանսերը: դա մնան է ուռուցքի, անտեսիր: հետո էլ նոր ծանություններ հաստատիր, պարտադիւր չէ միայն հակառակ սեռի հետ: զաբղվիր այն ամենով , ինչով երկար ժամանակ է ուզում ես, բայց չի ստացվում:
ոչ մի կողակից անփոխարինելի չի: ոչ մի զգացմունքի գերի դառնալ պետք չի:
եթե զգում ես, որ սիրելով դու քեզ ոչ թե ազատ ես զգում, այլ ընդհառակը, դարձել ես այդ զագցմունքի գերին, ուրենմ ազատվիր այդ ազբից, որովհետև դա քո էգոիզմից է:
սիրում ենք նրանց, ում ուզում ենք մեր կողքին տեսնել, բայց ֆրեյդ ձյաձյային էլ չմոռանանք ու էդ ամենն իրար խառնելով հասկանում ես մի օր, որ ոչ ոք քո ապրումներին , արցունքներին, տառապյալ սիրունհ արժանի չի:
գտիր նրան , ում հետ ձեր նախասիրությունները համընկնում են, ում հետ քեզ պաշտպանվախ ես զգում, ով նույնն էլ քո կողքին է զգում....
երբ կապողը միայն սերն է, ժամանակի հետ ատում ես այդ սերը, ում գերին ես դարձել ու նույնիսկ մտածում ես ,թե ավելի լավ կլնիեր հեռու լինել, գեղեցիկ խարույկը պահել ներսումս, քանց թե բորբոքել ու մոխիրների միջով շրջել::)

Մուշու
17.12.2014, 16:59
Հետաքրքիր թեմ է , շատ հետաքրքիր է հարց տվողը կարողացավ հասնել նպատակին :think
Իմ կարծիքով հնարավոր չէ զգացմունքները սպանել , հնարավոր է դրանք թուլացնել , հասցնել մինիմումին , բայց ոչ սպանել : Դրա համար պետք է շատ ժամանակ , պետք է լինել հեռու նրանից ում սիրում ես և շաաատ ջանք որպեսզի դու չանհետանաս ավելի շուտ քան զգացացդ հասնի մինիմումին : Բայց այդ ամենի միջով անցնելուց հետո անգամ , ցանկացած պահի երբ նա հայտնվի տեսադաշտում զգացմունքները կհիշեցնեն իրենց մասին և ավելի ուժեղ կլինեն քան առաջ :
Այս ամենից հետո մտածում ես արդյոք պետք է պայքարել սիրո դեմ ? Ինչու ինքնաոչնչացմամբ զբաղվել ապարդյուն և միայն ժամանակավոր ?

Ուլուանա
17.12.2014, 19:42
Կարծում եմ՝ զգացմունքները սպանել փորձել չարժե, հատկապես որ ոչ էլ հնարավոր է։ Ընդհանրապես բռնությունը չի կարող դրական արդյունք տալ, իսկ զգացմունքների վրա բռնանալը շատ վնասակար ու վտանգավոր բան է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության համար։

Թեմայում ահագին խելոք ու օգտակար կարծիքներ հնչել են արդեն։ Ես էլ հեծանիվ չեմ հայտնագործի, բայց ամեն դեպքում գրեմ կարծիքս։ Ես հավատում եմ, որ իսկապես ցանկանալու դեպքում ցանկացած զգացմունք կարելի է ուղղորդել՝ տանել ուզածդ ուղղությամբ, այլ կերպ ասած՝ զգացմունքը փոխակերպել տվյալ իրավիճակի համար առավել ընդունելի տեսակի։ Սերն ամեն դեպքում դրական զգացմունք է, ու դրանից միշտ էլ կարելի է դրականը քաղել։ Վերաբերմունքի ու տրամադրվածության հարց է։ Նախ, կարծում եմ՝ պետք է ի սկզբանե բացառել ինքնակեղեքմամբ ու ինքնախղճահարությամբ զբաղվելը (գիտեմ, որ շատ դեպքերում շատ գայթակղիչ է, բայց բոլորս էլ գիտենք, որ ոչ մի լավ բանի չի տանում), իրավիճակը չդրամատիզացնել ու աշխատել կենտրոնանալ զգացմունքի դրական, լուսավոր կողմի վրա, փորձել գտնել, թե ինչ դրական ու օգտակար բաներ կարելի է ստեղծել էդ զգացմունքից։

ivy–ի առաջին գրառումը մի քիչ վերաձևակերպելով՝ ես էլ եմ ուզում շեշտել, որ, իմ կարծիքով, էս հարցում շատ կարևոր է սեփականատիրական զգացումներից ձերբազատվելը։ Նույնիսկ կարելի է ասել՝ դրան հասնելու դեպքում ուրիշ բան էլ չի մնա անելու։ Կմնան մաքուր սիրո դրսևորումներ հանդիսացող ջերմության, հարազատության զգացումերը, դիմացինին երջանիկ տեսնելու ցանկությունը և այլն, իսկ դրանք չեն կարող դժբախտացնել կամ խանգարել մարդուն։ Մի խոսքով՝ զգացմունքները ոչ թե խեղդել կամ սպանել է պետք, այլ դրանց վրա աշխատել և ճիշտ ուղղորդել։ Հեշտ բան չի, իհարկե, բայց կարծում եմ՝ հնարավոր է։

StrangeLittleGirl
18.12.2014, 01:23
Մամա ջան, էս ինչ վախենալու թեմա ա :(

Ուլուանա
18.12.2014, 03:58
Մամա ջան, էս ինչ վախենալու թեմա ա :(
Բյուր, ճիշտ ա, վերնագիրը սպանության մասին ա, բայց իրականում ոչ մեկ չի մեռնում, կարդա, տես :)). զգացմունքներին միայն պուպուշ ենք անում ու փայփայում :roll։

Park Shin
20.08.2015, 01:03
Մի մարդու հանդեպ զգացմունքներդ մոռանալու համար պետք ա սիրահարվել մեկ այլ մարդու:

StrangeLittleGirl
20.08.2015, 10:40
Մի մարդու հանդեպ զգացմունքներդ մոռանալու համար պետք ա սիրահարվել մեկ այլ մարդու:

Չկա տենց բան: Էդ կոչվում ա ռիբաունդ ու հավայի ավելի ա բարդացնում վիճակը: :))