PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 5-րդ` վերջին փուլ



Երկնային
10.07.2008, 14:27
Քվեարկում ենք :)

Սեղմեք ստեղծագործության վրա այն ամբողջությամբ ընթերցելու համար :)

Սերգեյ Եսենին

Թատերական փողոց, քսանինը

Պատրիկը ներս մտավ նեղլիկ փողոցում կուչ եկած երաժշտական փոքրիկ խանութը: Լավ գիտեր, թե ինչ է գնելու:
- Համոզված եմ, որ տեղյակ եք, բայց մի անգամ ևս հիշեցնեմ, որ այս սարքավորումները չափազանց հզոր են տնային պայմանների համար: Հավանաբար ստուդիա ունեք, այնպես չէ՞:
Պատրիկը նայեց իրեն ինչ-որ բաներ բացատրող վաճառողին ու հեգնական ժպտաց: Հեռախոսը զնգաց գրպանում, բայց այս էլ որերորդ անգամ, չպատասխանեց զանգին: Միայն դժգոհությամբ մտածեց. «Նորից նա է»:
Վճարեց իր գնումների համար և նայեց խոշոր տուփերին` մտածելով, որ հեշտ չի լինի այս բեռը մինչև մեքենան հասցնել:
- Համոզված եմ, որ գոհ կմնաք, միայն թե հիշեք, որ վագր եք գնել, ոչ թե տնային կատվիկ … (http://www.akumb.am/showpost.php?p=932821&postcount=33)

Աննա Ախմատովա

Անձրև է կրկին ու գիշերվա կես`
Հենց ճիշտ մեջտեղում,
Տանիքին ընկած կորած լուսնի շող
Ու լուռ տխրություն
Որ անցնում է շուտ,
Հենց երևում է իր ճերմակ ներկած
Մաքուր բալկոնում
Հարևանը չաղ, ճաղատ , անթրաշ… (http://www.akumb.am/showpost.php?p=952217&postcount=34)

Ստեֆան Ցվեյգ

Ապագա «Ակումբի Տաղանդի» վերջին ստեղծագործությունը

Նոյեմբերյան գեղեցիկ առավոտ էր…
Իրար հրմշտելով մարդիկ մոտենում էին երկհարկանի գեղեցիկ առանձնատանը և ցանկանում իմանալ կատարվածի մասին:
-Դուք ճանաչում էիք այդ կնոջը ,- հանկարծ լսվեց ինչ-որ մեկի ձայնը:
Ջեյմսը միանգամից շրջվեց, բայց հարցն իրեն չէր ուղղված: Սակայն նրա ուշադրությունը գրավեց ետևում կանգնած կինը` փոքրամարմին, շիկահեր, կապույտ վերարկուով ու նարնջագույն շրթներկով: Նայելով նրա դեմքին շատերին կթվար, թե նա հերթական այցելուն է, որը հետաքրքրությունից դրդված եկել է իմանալու կատարվածի մասին, բայց նրա աչքերը այլ բանի մասին էին վկայում: Ջեյմսը,որպես փորձված հետախույզ միանգամից զգաց այն թախիծը, որ կար այդ աղջնակի աչքերում և մոտեցավ նրան… (http://www.akumb.am/showpost.php?p=957293&postcount=35)

քվեարկության համար ունեք մեկ շաբաթ… ;)

Guest
10.07.2008, 14:28
Բյուրը հլա կա՞

Yellow Raven
10.07.2008, 14:30
Բյուրը հլա կա՞
Բայց սենց հարցեր տալ չի կարելի....

Guest
10.07.2008, 14:31
Լավ, սենց հարցնեմ, որ մեկն ա Բյուրը :D ուզում եմ կրեմ :D

Hripsimee
10.07.2008, 17:57
Սերգեյ Եսենին – Սա մի ստեղծագործություն է , որն իսկապես սիրեցի : Աշխարհն է իր գեղեցիկ ու մութ կողմերով , մարդկային հոգեբանությունը , ռեալ կյանքն իր անտարբերությամբ , որը միայն երբեմն – երբեմն է լուսավորվում մարդկային փոխըմբռնման լույսով : Ուրախ կլինեի , եթե այս ստեղծագործության հեղինակը դառնար ակումբի տաղանդը :


Ստեֆան Ցվեյգ – Հեղինակը բավականին գրագետ գրելաոճ ունի : Որպես դետեկտիվ պատմություն ` չէի ասի , որ շատ հաջող է , չնայած հետաքրքրությամբ է կարդացվում : Այնուամենայնիվ , իմ կարծիքով , զիջում է Սերգեյ Եսենինին:

Աննա Ախմատովա – Գեղեցիկ բանաստեղծություն է : Զգացվում է գիշերվա , անձրևի , թարմության հոտը : Գուցե ավելի լավն է , քան Ստեֆան Ցվեյգ-ը , բայց Սերգեյ Եսենին-ին զիջում է:

Թող հաղթի լավագույնը : Կարծում եմ, որ երեք ստեղծագործություններն էլ արժանի էին եզրափակչում լինելուն :

Tanamasi
13.07.2008, 01:39
Եսենին:good Վաղուց հայ ժամանակակից գրողնեիր մոտ այսպիսի բան չէի կարդացել։ :hands

Մանոն
13.07.2008, 21:33
Եսենին «Թատերական փողոց, քսանինը», սիրում եմ լակոնիկ խոսքը:

Tanamasi
13.07.2008, 21:35
Ինձ Եսենինի մոտ դուր եկավ այն, որ լավ մտածված էր՝ շլփ-թլփ չէր գրած։ Ու ֆաբուլա կար։

Rammstein
16.07.2008, 17:20
Ոչ թե Ստեֆան Ցվեյգ, այլ Շտեֆան Ցվայգ!!!!!!!!!!!!!!:angry

Երկնային
16.07.2008, 19:26
օֆֆտօպ


Ոչ թե Ստեֆան Ցվեյգ, այլ Շտեֆան Ցվայգ!!!!!!!!!!!!!!:angry

Նույն Էյնշտեյն / Այնշտայն, Ֆրեյդ / Ֆրոյդ պատմությունն ա… ;)

Ուլուանա
16.07.2008, 23:00
Ոչ թե Ստեֆան Ցվեյգ, այլ Շտեֆան Ցվայգ!!!!!!!!!!!!!!:angry
Ես էլ էի ուզում ասել։ :)

օֆֆտօպ

Նույն Էյնշտեյն / Այնշտայն, Ֆրեյդ / Ֆրոյդ պատմությունն ա… ;)

Հա, սկզբունքորեն նույնն է, բայց, ի տարբերություն Այնշտայն ու Ֆրոյդ ճիշտ ձևերի, որոնք տարիներ շարունակ սխալ են գրվել ու արտասանվել ու միայն վերջին տարիներին են սկսել ճիշտ ձևով գործածվել, Ցվայգը հայերենում պաշտոնապես միշտ էլ Ցվայգ է եղել, ինչպես որ Հայնեն է Հայնե եղել, ոչ թե Հեյնե, ինչպես ռուսերենում։