PDA

Դիտել ողջ տարբերակը : Խոսքի ուժը

Մելիք
28.05.2006, 16:10
Ասում են , թե խոսքը մարգարեական ուժ ունի: Կտակարանում հաճախ օգտագործվում է, ...եղավ, քանզի այդպես գրված էր<մոտավորապես> կամ ...եղավ, որ կատարվի այն ինչ գրված էր: Շատ հանճարեղ մարդիկ իրենց տողերում գրել են այն, ինչ հետո եղել է` իրենց ճակատագրի կամ մահվան մասին: Տիպիկ օրինակ է վաղամեռիկ Արտակ Համբարձումյանի բանաստեղծությունները: Օրինաչափություն են էս դեպքերը , թե պատահականութըուն: Իրոք խոսքը իր մեջ ուժ ունի?:

Firegirl777
28.05.2006, 17:10
կանխագուշակման հարցում, բոլորս էլ տեսնում ենք մեր ապագան մեր երազներում, բայց մեծ մասամբ չենք հիշում, խոսքի առումով, կմեջջբերեմ մի խոսք միայն սրի կտրածը կբուժվի լեզվի կտրածը չի բուժվի, այսինքն` խոսքը ավելի մեծ նշանակություն ունի մեր կյանքում, քան մենք կարծում ենք

Tatevik
28.05.2006, 20:54
xosqy' mtqi artahaytman dzevn e.isk mtqery' amenauzhegh energiayi dzevn en:dranq nyutakananalov karucum en irakanutyuny',ir bolor iradardzutyunnerov:hetevabar meznic e' kaxvats mer kyanqum iradardzutyunnery bari yntacq kstanan,te char:.

Զգուշացում։Խմդրում ենք գրել հայերեն։
Հայերեն գրելու համար օգտագործեք տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)
Կամ կարդացեք այս թեման (http://www.akumb.am/showthread.php?p=5424)։

StrangeLittleGirl
28.05.2006, 21:09
Տաթևիկ, կխնդրեի հայերեն տառերով գրես:

Իսկ ինչ վերաբերում է խոսքի զորությանը, ես հավատում եմ դրան: Իրոք, Աստվածաշնչում շատ է խոսվում դրա մասին: Հիմա շատ զբաղված եմ, բայց հենց ժամանակ ունենամ, կոնկրետ հատվածներ կգրեմ:

Սահակ
28.05.2006, 22:16
Երկու հատված Աստվածաշնչից խոսքի մասին։

«Սկզբից էր խոսքը, և խոսքը Աստծու մոտ էր, և խոսքը Աստված էր։»
Հովհաննես 1:1

«Երկինք և երկիր պիտի անցնեն, բայց իմ խոսքերը չպիտի անցնեն։»
Մատթէոս 24:35

Pantera
17.06.2006, 23:11
Վերը նշված տողերը, Աստծո հզոր խոսքն է, որին մարդ արարածը, ամեն տեսանելին ու անտեսանելին՝ պատվում են:
Աստված ասում է, եթե մարդը ունենար, գոնե, մանանայի հատիկի չափ հավատք՝ կկարողանար սարեր տեղափոխել:
Բա մի Արարատն ինչ ա, որ չենք կարողանում տեղափոխենք, հը? :cry

Իսկ, ընդհանրապես մարդու խոսքի վերաբերյալ էսպիսի մի ժողովրդական խոսք կա՝
« Լեզուն օձը բնից կհանի ու բերանը շաքար կդնի» :D

Լէգնա
27.06.2006, 16:11
Ունի ,եթե ԽՈՍՔ է,:ok
իսկ եթե դռան ճռոց է,
կամ ջրի բլթոց....:oy
բոոոո է

Մարիաննա
21.09.2007, 03:39
Ոմանց կարող է թվալ, թե խոսելը շատ հեշտ գործ է: Սակայն մարդկային շփման յուրաքանչյուր միջոց, այդ թվում և խոսքը, հմտորեն չօգտագործելու դեպքում կարող է հակառակ ծառայությունը մատուցել, դառնալ բեռ:
Այդուհանդերձ, քանի որ խոսելն մեր առօրյաի բաղկացուցիչ մասն է, ուստի պետք է ձգտել առավելագույնս չափով իրացնել խոսքի առավելությունները և նվազագույնի հասցնել նրա թերությունները: Իսկ ի՞նչ է ընդհանրապես խոսքը. բառերի հավաքածո՞ւ, որոնք կապակցվելուց հետո վերածվում են նախադասության, արտահայտչամիջո՞ց և ի՞նչ կարելի է անել խոսելով՝ ասմունքե՞լ, խոսք տա՞լ, խաբե՞լ, վիրավորե՞լ, փաղաքշական խոսքեր ասե՞լ, վերջին խոսք ասե՞լ , թե՞ այս ամենը միասին… Չգիտեմ… Համնայնդեպս միշտ աշխատում եմ խոսքս այնպես ձևակերպել, որ դիմացինի համար հասկանալի և ընդունելի լինի: Սրտից բխած խոսքը, սրտին էլ հասնում է: :) Լավ կացեք. :)

Երվանդ
21.09.2007, 10:54
Ինձ թվումա, խոսքի ուժ ասելով նկատի է ունեցվում ոչ թե հենց նախադասությունները, այլ մարդու ներքին ուժը որը դուրս է գալիս հենց խոսելու միջոցով, էտ ունի տարբեր դերսևորման ձևեր, օրինակ մարդ կա որը կարող է խոսել մի թեմայից ու դու զգաս որ պատրաստ ես իրա կողքին կանգնել կամ զգաս որ ինքդ կիսեցիր նրա գաղափարները, մեկ ուրիշնել կարողա էտ նույն բանից խոսա ծիծաղ առաջացնի ընդհամենը, հենց իրանց ուժը խոսքի միջոցով արտահայտող մարդիկ են հռետորները, իսկ հնում նաև զորավարները, չէ որ պետք էր զինվորներին ոգևորել կռվի գնալուց առաջ, իսկ ազդել մարդկային հոգեբանության վրա(ոգևորել) կարող էր միայն այն մարդը որը ոչ թե մանակ խոսում էր այլ իր խոսելով նաև հավատ էր ներշնչում:)

Սրտից բխած խոսքը, սրտին էլ հասնում է:), ահավոր համաձայն եմ:)

Second Chance
21.09.2007, 13:00
Ասում են , թե խոսքը մարգարեական ուժ ունի: Կտակարանում հաճախ օգտագործվում է, ...եղավ, քանզի այդպես գրված էր<մոտավորապես> կամ ...եղավ, որ կատարվի այն ինչ գրված էր: Շատ հանճարեղ մարդիկ իրենց տողերում գրել են այն, ինչ հետո եղել է` իրենց ճակատագրի կամ մահվան մասին: Տիպիկ օրինակ է վաղամեռիկ Արտակ Համբարձումյանի բանաստեղծությունները: Օրինաչափություն են էս դեպքերը , թե պատահականութըուն: Իրոք խոսքը իր մեջ ուժ ունի?:

Խոսքն անշուշտ ունի զորություն--յուրաքանչյուր արտասանված խոսք, որ դուրս է գալիս մեր բերանից և տարածվում տիեզերքի մեջ ունի իր ներգործող ուժը
մի այսպիսի խոսք կա ինչ ասում ենք այն կանք կամ կլինենք--դա անմիջապես կարող ենք նայել կամ փորձել մեր կյանքի մեջ ... օրինակ շատ մարդիկ իրենց երեխաներին այնքան են ասում դու մարդ չես դառնա կամ դու ոչ միբանի չես հասնի...
սրանք սխալ խոսքեր են (հռչակումներ) որոնք շատ հաճախ իրականություն են դառնում , կամ թողնում են որոշակի ազդեցություն. դա ես տեսել եմ շատերի կյանքում....էնպես որ պետք է շատ զգույշ լինենք նման խոսքերից ավելի շատ լավ բաներ խոսենք մանավանդ ապագաի վերաբերյալ
Աստված ամեն բան ստեղծեց խոսքով««Աստված ասեց լույս լինի.... և այլն»»
Աստծո խոսքն իշխանություն ունի, իսկ քանի որ մենք մարդիկս ստեղծված ենք Աստծո պատկերով նմանությամբ(մենք Աստծո փոքրամաշտաբ տարբերակն ենք:D)հետևաբար մեր խոսքն էլ ունի իշխանություն;)

Էդուարդ_man
16.11.2007, 16:43
Խոսքը...
Խոսքը հզոր բան է...
Շատ բան է որոշվում խոսքով անգամ մահը հաճախ մի խոսքով է որոշվում է...
"կյանքն ու մահը լեզվի ձեռքին են" ես հավատում եմ դրան
Շատ հաճախ կարևորություն չենք տալիս, բայց ես կասեմ պարզապես ուշադրություն չենք դարձնում թե ինչ էր են կախված մեր խոսքերից...

Fedayi
11.03.2008, 22:51
Ճիշտ ընտրված բառերն` համեմված ճիշտ առոգանությամբ, միմիկայով, մարմնի շարժումներով և հռետորական արվեստի մյուս տարրերով, կարող են սարեր շուռ տալ, ամբոխին հիպնոսի ենթարկել, հեռացնել մարդուն "առողջ մտածողության" դաշտից և գցել էմոցիոնալ դաշտ: Կարծում եմ` մեր երկրում կատարված վերջին իրադարձությունները ամենաթարմ ապացույցն են:

Artgeo
11.03.2008, 23:20

Տվյալ դեպքում երևի հակառակ էֆեկտի հետ գործ ունենք։ Տարիներ շարունակվող նպատակային հիպնոզը բերեց նրան, որ այդ հիպնոզացումը սկսեց չաշխատել :think

Երկնային
11.03.2008, 23:25
Ճիշտ ընտրված բառերն` համեմված ճիշտ առոգանությամբ, միմիկայով, մարմնի շարժումներով և հռետորական արվեստի մյուս տարրերով, կարող են սարեր շուռ տալ, ամբոխին հիպնոսի ենթարկել, հեռացնել մարդուն "առողջ մտածողության" դաշտից և գցել էմոցիոնալ դաշտ: Կարծում եմ` մեր երկրում կատարված վերջին իրադարձությունները ամենաթարմ ապացույցն են:

խոսքը իրոք որ ամենաուժեղ զենքն է... նրանով կարելի է ինչպես սպանել, այնպես էլ վերակենդանացնել... :)

բայց հիպնոսի առումով այնքան էլ համաձայն չեմ... նույնիսկ ամենախորը հիպնոսացված վիճակում մարդուն չի կարելի ստիպել անել այն, ինչ հակասում է իր բնավորությանը կամ իր բարոյական պատկերացումներից դուրս է... լավ, շատ չխորանամ :oy

Fedayi
11.03.2008, 23:52
Համաձայն եմ, բայց նրանց, ում բնավորությանը չի հակասում, հեշտությամբ կարելի է մոլորեցնել: Խոսքս հենց էդ դեպքերի մասին էր:
Շնորհակալություն ճշգրտելու համար::)

Kuk
12.03.2008, 00:55
Ճիշտ ընտրված բառերն` համեմված ճիշտ առոգանությամբ, միմիկայով, մարմնի շարժումներով և հռետորական արվեստի մյուս տարրերով, կարող են սարեր շուռ տալ, ամբոխին հիպնոսի ենթարկել, հեռացնել մարդուն "առողջ մտածողության" դաշտից և գցել էմոցիոնալ դաշտ: Կարծում եմ` մեր երկրում կատարված վերջին իրադարձությունները ամենաթարմ ապացույցն են:

Արդեն 10 տարիա էտ «առողջ մտածողություն» կոչվածը վերացելա: հազիվ էս վերջերս մարդիկ փորձեցին որոշ ճիշտ խոսքեր լսելուց հետո դուրս գալ էտ գիպնոսից, բայց էս անգամ ընկան մեկ այլ գիպնոսի մեջ, այն է՝ քնած ժամանակ տականքների կողմից ծեծվել ռետինե մահակներով, այնուհետև թմրամոլ անվանվել… և սա դեռ ամենը չէ, ոչ միայն ամենը չէ, այլ կաղմում է իրականության մոտ 5 տոկոսը: Ասեմ, որ մնացած 95 տոկոսը ավելի դաժան է :angry:angry:angry

Ավելացվել է 2 րոպե անց

Թեման որոշ չափով քաղաքականացնելու համար հայցում եմ ձեր ներողամտությունը :oy
բայց դե ինձնից չի սկսվել ;)