PDA

Դիտել ողջ տարբերակը : Առակաց իմոյ …



Janita Hero
09.07.2008, 19:40
:)
Առաջին անգամ ներկայացնում եմ ակումբում իմ ստեղծագործությունները …
Վերնագրված է թեման այդկերպ, քանի որ սիրում եմ գրել առակներ……ու նաև կարդալ:)

Ավելացվել է 10 րոպե անց
Առաջինը հայտնի ասացվածք է չափածոյացված, մի անգամ նույնիսկ հասցրել եմ ռադիոյով հնչեցնել՝ մանկական «Արեգ» ծրագրում:
Գնացինք
……

«Աղվեսի դունչը չհասավ խաղողին՝ ասաց խակ է»

Հասած խաղողից մեղր էր կաթում,
Ու ամեն անգամ մի հատիկ պայթում,
Հասե՜լ, ճաքճքե՜լ, ծորում էր քաղցր
Ու մագլցել էր որթը շատ բարձր:

Աղվեսն էլ անցավ՝ հմայվեց տեսքից,
Շատ-շատ համեղ էր երևում կողքից,
Դունչը երկարեց, շատ ջանաց հասնել,
Քաղցր խաղողից փոքր-ինչ համտեսել:

Հասած խաղողից մի կաթիլ կաթեց աղվեսի դնչին,
Վրդովվեց գազանը կաթիլից չնչին.
Դե որ աղվեսի դունչը կախ մնաց՝
Խաղողն, ուրեմն, դեռ լավ չի հասած:

Այսպես է վերջը աղվեսի լինում.
Երբ որ խաղողին դունչը չի հասնում,
Ստիպված արդեն ինքն իրեն խաբում,
«Խակ է», - ասում է, ու թողնում, գնում:

2000

շնորհակալություն

AG16
09.07.2008, 20:09
Լավնա, ապրես

Ուլուանա
09.07.2008, 20:20
Լավն էր։ :)

Լեո
10.07.2008, 12:32
Կեցցես Ֆլորա ջան :clap
Ես գիտեի, որ դու տաղանդավոր անձնավորություն ես, բայց որ նաև հանգավորված առակներ ես գրում, չգիտեի:)
Շատ լավ ես գրել, մեկ շնչով ու սահունությամբ կարդացվում է: Ինձ շատ դուր եկավ:hands Ապրես:)

Հ.Գ. Հուսով եմ մեկ հատով չես սահմանափակվի:

ArmineIvanyan
10.07.2008, 12:53
:)
Առաջին անգամ ներկայացնում եմ ակումբում իմ ստեղծագործությունները …
Վերնագրված է թեման այդկերպ, քանի որ սիրում եմ գրել առակներ……ու նաև կարդալ:)

Ավելացվել է 10 րոպե անց
Առաջինը հայտնի ասացվածք է չափածոյացված, մի անգամ նույնիսկ հասցրել եմ ռադիոյով հնչեցնել՝ մանկական «Արեգ» ծրագրում:
Գնացինք
……

«Աղվեսի դունչը չհասավ խաղողին՝ ասաց խակ է»

Հասած խաղողից մեղր էր կաթում,
Ու ամեն անգամ մի հատիկ պայթում,
Հասե՜լ, ճաքճքե՜լ, ծորում էր քաղցր
Ու մագլցել էր որթը շատ բարձր:

Աղվեսն էլ անցավ՝ հմայվեց տեսքից,
Շատ-շատ համեղ էր երևում կողքից,
Դունչը երկարեց, շատ ջանաց հասնել,
Քաղցր խաղողից փոքր-ինչ համտեսել:

Հասած խաղողից մի կաթիլ կաթեց աղվեսի դնչին,
Վրդովվեց գազանը կաթիլից չնչին.
Դե որ աղվեսի դունչը կախ մնաց՝
Խաղողն, ուրեմն, դեռ լավ չի հասած:

Այսպես է վերջը աղվեսի լինում.
Երբ որ խաղողին դունչը չի հասնում,
Ստիպված արդեն ինքն իրեն խաբում,
«Խակ է», - ասում է, ու թողնում, գնում:

2000

շնորհակալություն



BRAVO
Մաղթում եմ քեզ ստեղծագործական բուռն հաջողություններզ!!!!!!!!!

Chuk
10.07.2008, 14:09
Հըմ... լավն էր, հետաքրքիր էր, հեշտ էր կարդացվում :)
Կեցցե՛ս

Janita Hero
09.08.2008, 21:58
Առաջին գրվածքիս արձագանքները բավականին զարմանալի էին:
Շնորհակալություններս բոլոր ինձ վարկանիշ տվողներին, ինչպես նաև գրառումների միջոցով դրական կարծիք արտահայտող ուշադիրներին ու հատկապես նրանց, ովքեր մտել կարդացել են, բայց չեն արձագանքել……միևնույն է,երևում է թե քանի հոգի է նայել թեման ;)

Ավելացվել է 10 րոպե անց

Կեցցես Ֆլորա ջան
Հ.Գ. Հուսով եմ մեկ հատով չես սահմանափակվի:

Չեմ կարող հուսախաբ անել :oy
ուստի՝ գնացինք………

«Ժամանակի աստիճանը»

Կաթում է՝ վայրկյանը, հոսում է՝ րոպեն,
Ու ժամը արդեն մի գետ է դառնում,
Իսկ օրը շատ պարզ մեծ ծով է թվում՝
Տանելով մեզ դեպի օվկիանոս…

Օվկիանոսն անտակ տարի է մի մե՜ծ,
Կամ գուցե փոքրիկ մի օ՞ր անվախճան…
Լողում ենք ահա այդ մեծ օվկիանում,
Նայելով, թե այն մեզ ուր է տանում:

Դարը երկինք է, որում անսահման
Կաթիլներ, գետեր, օվկիանոսներ կան,
Հազարամյակը՝ դա ողջ աշխարհի ջրերն են անվերջ,
Որում կան երկրի, երկնքի, ամեն ամենի կաթիլներն անշեջ:

-Հապա հավերժությունը ի՞նչ է,- կհարցնեք,
-Այն մեր խելքերին հասու չէ,- կասեմ,
Ավելի լավ է ապրենք մենք օրով,
Կարևոր չէ այն կաթիլ է, թե՝ ծով…

:)

impression
09.08.2008, 22:42
«Ժամանակի աստիճանը»

Կաթում է՝ վայրկյանը, հոսում է՝ րոպեն,
Ու ժամը արդեն մի գետ է դառնում,
Իսկ օրը շատ պարզ մեծ ծով է թվում՝
Տանելով մեզ դեպի օվկիանոս…

Օվկիանոսն անտակ տարի է մի մե՜ծ,
Կամ գուցե փոքրիկ մի օ՞ր անվախճան…
Լողում ենք ահա այդ մեծ օվկիանում,
Նայելով, թե այն մեզ ուր է տանում:

Դարը երկինք է, որում անսահման
Կաթիլներ, գետեր, օվկիանոսներ կան,
Հազարամյակը՝ դա ողջ աշխարհի ջրերն են անվերջ,
Որում կան երկրի, երկնքի, ամեն ամենի կաթիլներն անշեջ:

-Հապա հավերժությունը ի՞նչ է,- կհարցնեք,
-Այն մեր խելքերին հասու չէ,- կասեմ,
Ավելի լավ է ապրենք մենք օրով,
Կարևոր չէ այն կաթիլ է, թե՝ ծով…

:)

Առաջինն անհամեմատ ավելի լավ էր ստացվել, հերոսուհի ;)
էստեղ տողի երկարությունը գրեթե ոչ մի տեղ չես պահել, հետն էլ պաթետիկ էր մի տեսակ, եսիմ, դուրս չեկավ, հուսով եմ՝ հաջորդները, որոնք կտեղադրես, ավելի լավ մշակված կլինեն :)

Frigid-
09.08.2008, 22:55
Առաջինն անհամեմատ ավելի լավ էր ստացվել, հերոսուհի ;)
էստեղ տողի երկարությունը գրեթե ոչ մի տեղ չես պահել, հետն էլ պաթետիկ էր մի տեսակ, եսիմ, դուրս չեկավ, հուսով եմ՝ հաջորդները, որոնք կտեղադրես, ավելի լավ մշակված կլինեն :)

Ահա.. մի քիչ փիլիսոփայածա ;)

Janita Hero
09.08.2008, 23:03
2000 թվական, սա ձեզ ինչ որ բան ասում ա՞……
ինձ ոչ մի բան չի ասում բացի այն բանից, որ ես տակավին պարմանուհի էի, երբ երկնել եմ:D
Ինձ դուր ա գալիս երկրորդ գրվածքիս աճը, այսինքն որ վարկյանից դառնում ա հավերժություն, իսկ կաթիլից՝ երկինք……
Մերսի երեխեք ջան :)

Ձայնալար
10.08.2008, 15:49
Առաջինը շատ սահուն էր ու ինքնաբուխ (Թումանյանոտ). շատ հավանեցի, իսկ երկրորդը ոնցոր զոռով հորինված լիներ՝ զգացվում էր, որ մտածելով ես գրել ու լինելով տակավին պարմանուհի փութացել ես փիլիսոփայել: Ջանիկս Հերո ջան, իսկ ոչ պարմանուհի վիճակում երկնածներ կա՞ն՝ ավելի թարմ ստեղծագործություններ: Հա, մեկել թեմայի վերնագիրն էր շատ լավը:

Janita Hero
25.08.2008, 15:58
ԱՄԴ-ին

Ես չեմ հասկանում,
Քեզ չեմ հասկանում...
Քո սիրո մատիտը սրտիս կտավում
Մեկ գունեղ ու վառ գույնով է ներկում,
Մեկ էլ այնպես է մթնեցնում, ստվերում,
Որ պատկերում այդ գույն չի երևում:

Սիրում ես գույներ մութ ու գորշ, մռայլ,
Թե՞ լույսով բացված երփն է քո սրտում:
Ստվերն ես նախընտրում անխիզախ, անփայլ,
Թե՞ գունեղ ու վառ ներկեր բազմագույն:
Թանձրն է քոնը, թե նոսրն` անհույս,
Տաքն է քոնը, թե սառը` անլույս,
Մութն ես դու արդյոք, թե լույսն անհատնում.....

Ես չեմ հասկանում,
Քեզ չեմ հասկանում...


`05

impression
25.08.2008, 16:10
ԱՄԴ-ին

Ես չեմ հասկանում,
Քեզ չեմ հասկանում...
Քո սիրո մատիտը սրտիս կտավում
Մեկ գունեղ ու վառ գույնով է ներկում,
Մեկ էլ այնպես է մթնեցնում, ստվերում,
Որ պատկերում այդ գույն չի երևում:

Սիրում ես գույներ մութ ու գորշ, մռայլ,
Թե՞ լույսով բացված երփն է քո սրտում:
Ստվերն ես նախընտրում անխիզախ, անփայլ,
Թե՞ գունեղ ու վառ ներկեր բազմագույն:
Թանձրն է քոնը, թե նոսրն` անհույս,
Տաքն է քոնը, թե սառը` անլույս,
Մութն ես դու արդյոք, թե լույսն անհատնում.....

Ես չեմ հասկանում,
Քեզ չեմ հասկանում...


`05

2005-ին ես գրե՞լ
Վատը չէր, եթե չհաշվենք մի երկու ոչ այդքան սահուն պահերը ու մի քանի բառ, որ չհասկացա, հիմա չգիտեմ՝ սխալ ես տպել, թե բառն էր հորինված կամ էլ ես էդ բառերը չգիտեմ, օրինակ՝ "թանձրև" մեկ էլ "երփն" որ գրել ես, էլի լավ ես արել, բայց էդ բառը արդեն մի հինգ հարյուր տարի է՝ ոչ մեկ չի գործածում նման տեսքով :)
Առաջին տունը դուրս եկավ, երկրորդը անհարթություններ ուներ:

Janita Hero
25.08.2008, 16:24
թանձր - խիտ
երփ - գույն, երանգ

համ էլ դժվար հանգավորում եմ արել ի պատիվ այն անձի՝ ում նվիրված ա, քանի որ նա իրոք էտպիսին էր:

Մերսի Իմփրեշն ջան ;)

impression
25.08.2008, 19:30
թանձր - խիտ
երփ - գույն, երանգ

համ էլ դժվար հանգավորում եմ արել ի պատիվ այն անձի՝ ում նվիրված ա, քանի որ նա իրոք էտպիսին էր:

Մերսի Իմփրեշն ջան ;)

Լսի ես թանձրն-ը թանձրև էի կարդացել :D
ներեցեք, ույլ տեսողության տեր մարդ եմ :)

Վարպետ
25.08.2008, 19:44
Էստեղ առակներ չպետք է լինեին?:(

Dayana
26.08.2008, 08:56
Էստեղ առակներ չպետք է լինեին?:(

Առակ չէր, բայց լավն էր :) Ջանիտուլ ապրես :) բայց մեկ է, դեպրեսվելը քեզ մոտ էլ չի ստացվում ;)

Janita Hero
26.08.2008, 13:13
Էստեղ առակներ չպետք է լինեին?:(

ճիշտ նկատողություն Վարպետ :aha

հաջորդն ի պատիվ քո նրբանկատության իմ առակներից է լինելու, խոստանում եմ:B

Ավելացվել է 1 րոպե անց

Առակ չէր, բայց լավն էր :) Ջանիտուլ ապրես :) բայց մեկ է, դեպրեսվելը քեզ մոտ էլ չի ստացվում ;)

Մերսի քնքուշ ջան
Դայուշ բայց դեպրեսվե՞լ եմ ստեղ, որ ստացվի կամ էլ ոչ:8

Ավելացվել է 3 րոպե անց

Լսի ես թանձրն-ը թանձրև էի կարդացել :D
ներեցեք, ույլ տեսողության տեր մարդ եմ :)

Ներում ենք, ավելի լավ է թույլ տեսողություն քան անտարբերություն ………:B

Janita Hero
24.11.2008, 01:34
Աշնանային ռիթմերով……
Տասներորդ դասարանում հայոց լեզվի ուղուցչուհու հանձնարարությամբ պետք է մի շարք բառեր օգտագործելով գրեինք շարադրություններ, պատմվածքներ կամ այլ ստեղծագործություններ, իմ մոտ էլ այսպես ստացվեց/մի շարք բառերից կզգաք, որ շարադասության մի մասն արհեստածին է. դիտմամբ է այդպես արված ուսուցչի հանձնարորությունը կատարելու համար :))/
Եվ այսպես.......

Կյանքի նոր լիցք

Մեգ, մառախուղի միջով անթափանց,
Ճամփորդն էր անցնում աշխարհից հոգնած,
Անհաս ցնորհք էր ողջ կյանքը թվում
Անհուն աշխարհի անծայր հովերում:

Մշուշն այդ տախծոտ հևիհև ցրվեց,
Ու խավար գիշեր շուրջբոլոր տիրեց:
Հոգնած ճամփորդը պարկն իր վայր դրեց,
Հարմար տեղ գտավ ու փոքր-ինչ ննջեց:

Մի մութ անտառ էր այդ վայրը հարմար,
Խորունկ գույներով լցված անհամար,
Աշնան քամահրանքն էր անտառում տիրում,
Անողոք քամուց տերևն էր դողում:

Այդ նինջը բերեց ոսկե տեսիլներ,
Հնչյուններով լի գեղգեղուն երգեր.
Մեծ թագավոր էր ճաամբորդը դարձել,
Բազում ծառաներ քաղաքից վարձել:

Ապրում էր արքան ճոխ ու զեխ կյանքով,
Շքեղ պալատի ամեն վայելքով,
Ուտում էր սալոր, դեղձ, ծիրան, խաղող,
Խմում ճոխ գինի՝ հավերժող, գերող:

Ծառաներ, հարճեր, նազիր-վեզիրներ
Մեծ հովհարներով նուրբ հով էին անում,
Պարուհիները՝ նրբիրան, տեսքով՝
Համբուրում էին նրան նազանքով:

Այդ լույս տեսիլում լսվեց դղրդյուն.
Փլվեց անուրջն այն՝ շքեղ, սիրասուն:
Ճամփորդն արթնացավ իր քնից հանկարծ՝
Անգին անուրջից խորին կախարդված:

Տեսավ, հասկացավ…

Ծառաները չէին անուշ հով անում,
Այլ ծույլ քամին էր նրան նուրբ շոյում,
Պարուհիների համբույրն իրապես
Նուրբ տերևների հպումն էր պես-պես:

Այսպես բնության թախծոտ մի աշուն,
Անակնակալ անուրջով նախշուն,
Հոգնած ճամփորդին նոր լիցք հաղորդեց,
Տաղտկալի ուղուց նրան ետ պահեց:


02.11.2000

Dayana
24.11.2008, 01:43
Լավն էր Ջանիտուլ ;)

Janita Hero
24.11.2008, 01:55
;)...

Janita Hero
02.12.2008, 02:20
Ուլու ուզում եմ քո կարծիքն էլ լսել

Ուլուանա
02.12.2008, 08:20
Ուլու ուզում եմ քո կարծիքն էլ լսել
Վայ։ :oy
Լավ, որ ուզում ես, ասեմ։ Փաստորեն, դեռ կան մարդիկ, ովքեր զուտ կարծիք են ուզում լսել, ոչ թե հենց հիացական խոսքեր։
Նախ ասեմ, որ չհասկացա ընդհանուր բանաստեղծության իմաստը, այլ կերպ ասած՝ թե առակդ ինչ կցուցաներ... :8 «Նոր լիցքի» գաղափարը մի տեսակ համոզիչ չթվաց, չգիտեմ... Կարծես ուղղակի դեպքերի շարադրանք լիներ՝ առանց հատուկ նպատակի։ Ի դեպ, շարադրանքի առումով բավական հաջող էր։ :ok Ընդհանուր շատ սահուն էր կարդացվում։ Դե, էն քո ասած դպրոցական հանձնարարություն լինելու հանգամանքն իրեն զգացնում էր տեղ–տեղ, ինչպես ինքդ նկատեցիր։ :)) Որոշ բառեր կարծես մատնում էին իրենց գործածման պարտադրվածությունը։ Մի երկու տեղ վանկերի քանակը չէր բռնում, բայց հանգերդ հիմնականում հաջող են ստացվել։ :)
Ի դեպ, ասեմ, որ զուտ գրելու հմտության առումով, եթե չասեիր, գլխի չէի ընկնի, որ էդքան վաղուց ես գրել։ :)

Հուսով եմ՝ շատ չհիասթափեցրի... :oy

Rhayader
04.12.2008, 22:57
Էհ, բերանիցս լավ խոսք չի դուրս գա վերջերս:(
Բայց երկրորդը լավն էր: Միտքը ամբողջական չէր զարգացվել, բայց տվյալ ֆորմատում դա դժվար կլիներ: