PDA

Դիտել ողջ տարբերակը : C# թե JAVA ?



Dark_Angel
09.07.2008, 11:48
Ովքեր են նախընտրում C# և ինչու՞
Ովքեր են նախընտրում JAVA և ինչու՞
Ինձ շատ հետաքրքիր է թե ինչ կարծիքի են մեր Developer-ները.

FactorX
09.07.2008, 20:07
Java լավ չգիտեմ, բայց լավնա, C# լավ գիտեմ, և ավելի լավնա քան Java -ն հնարավորությունների առումով, հարցը նրանումնա թե JVM-ն իրեն ավելի լավ կարդարացնի թե .NET Framework-ը...

Guest
10.07.2008, 17:01
C# ընդանրապես չգիտեմ: JAVA-ն C#-ից շատ ավելի լավն ա:

Gevorg Harutyunyan
10.07.2008, 17:05
Ես Java չգիտեմ, C# էլ չգիտեմ, բայց Java-ն ավելի լավնա…
Մանավանդ վերջի մասերը :think

FactorX
11.07.2008, 03:45
C# ընդանրապես չգիտեմ: JAVA-ն C#-ից շատ ավելի լավն ա:
Եթե ընդհանրապես C# չգիտես, ոնց ես կարում համեմատես ու ինչ որ կարծիք արտահայտես?

Ավելացվել է 2 րոպե անց

Ես Java չգիտեմ, C# էլ չգիտեմ, բայց Java-ն ավելի լավնա…
Մանավանդ վերջի մասերը :think

Հա ջավան ավելի լավնա որովհետև սի շարփը միկրոփափուկների ստեղծածնա :D

dvgray
11.07.2008, 04:35
Ովքեր են նախընտրում C# և ինչու՞
Ովքեր են նախընտրում JAVA և ինչու՞
Ինձ շատ հետաքրքիր է թե ինչ կարծիքի են մեր Developer-ները.
Իսկ ինչ որ մի Developer-ի նախընտրությունը ինչ որ մի կապ ունի՞ իր աշխատանքի հետ:

Dark_Angel
11.07.2008, 11:32
Իսկ ինչ որ մի Developer-ի նախընտրությունը ինչ որ մի կապ ունի՞ իր աշխատանքի հետ:

Հարցտ մի քիչ ավելի պարզ կարող ես շարադրել ՞
Կապ ունի այնքանով, որ եթե սրտովտ չլինի քո նախընտրած լեզուն, ապա աշխատանքիցտ հաճույք չես ստանա, կաշխատես մենակ փողի համար, իսկ դա կբերի նրան, որ շատ շուտ ցանկություն կառաջանա փոխել աշխատանքը, կամ չես փոխի, բայց առաջընթաց էլ չի լինի, կամ...

Guest
11.07.2008, 11:53
Եթե ընդհանրապես C# չգիտես, ոնց ես կարում համեմատես ու ինչ որ կարծիք արտահայտես?


Ես իհարկե կատակեցի…

C#-ով էլ, JAVA-ով էլ մեծ պրոեկտներ եմ արել, կարելի ա ասել, որ գիտեմ էտ լեզուները :D Հարցերը, որոնք դրվում են այս բա=նում, թե այս է լավ թե այն համարում եմ անհեթեթ…

Ուղղակի հասկացեք, որ ամեն ինչ ել պետք ա, ու երբ որ ռեալ գործ ա լինում, սկբբից նստում ու որոշում ենք թե որ լեզվով անենք… որով հարմար կլինի անել զուտ այս մի գործը: Մեկը մյուսից ոչ լավն ա, որ վատը…

Որ հասկանալի լինի, եկեք մի որինակ բերեմ… ասենք այսպիսի հարց ա առաջանում, ինչ ա լավ չագուջը թե տապոռը… նույն հարց է ինչ ասես C# թե JAVA,

եթե պիտի մեխ մխենք, ի՞նչ կնտրեք…
եթե պիտի ծառ կտրենք…

Հուսով եմ հասկացաք::::: կետ էլի

Chuk
11.07.2008, 12:27
Հարցտ մի քիչ ավելի պարզ կարող ես շարադրել ՞
Կապ ունի այնքանով, որ եթե սրտովտ չլինի քո նախընտրած լեզուն, ապա աշխատանքիցտ հաճույք չես ստանա, կաշխատես մենակ փողի համար, իսկ դա կբերի նրան, որ շատ շուտ ցանկություն կառաջանա փոխել աշխատանքը, կամ չես փոխի, բայց առաջընթաց էլ չի լինի, կամ...

Չէի ասի Արս ;)
Եթե մարդը ծրագրավորում սիրում է, դրանից հաճույք է ստանում (խնդիրներ լուծել, ալգորիթմներ մտածել, դրանք շարադրել և ալյն), ապա որ լեզվով էլ լինի, հանգիստ կծրագրավորի էլ, կաշխատի էլ, եթե իմանա իհարկե: Իսկ ծրագրավորում իմանալու դեպքում, արդեն ինչ-որ լեզու իմանալու դեպքում մյուսը սովորելը ու նրա սիրունությունը տեսնելը կարծում եմ... չէ, վստահ եմ, որ էնքան էլ դժվար բան չի:

Ես էլ Հայկի (Guest) նման անհեթեթ եմ համարում այսպիսի հարցերը: Երկու լեզուներն էլ մեծ պահանջարկ ու հեղինակություն ունեն: Երկուսն էլ ճկուն են, լավն են, լավ հնարավորություն են տալիս: Կապված կոնկրետ խնդիրների, խնդիրների տիպի լուծումից կարող է նախընտրելի լինել մեկը: Բայց սենց ընդհանուր դնել ու համեմատել... ուղղակի սխալ է:

Լրիվ համաձայն եմ նաև dvgray-ի հետ: Հիմա ի՞նչ, եթե քվեարկեցինք սրանցից մեկի օգտին (նկատի ունեմ ակումբցիները), դա ի՞նչ որ բան է փոխելու: Դրանից ինչ-որ եզրահանգում բա կարելի՞ է անել :))

Ենթադրենք պարզվեց որ դու կամ թեկուզ քեզ հետ ակումբի 90%-ը տոկոսը նախընտրում է Java, դա դեռ չի նշանակում որ X խնդիրների լուծումը հարմար է Java-յով, դա դեռ չի նշանակում, որ Ճ կազմակերպության ղեկավարը պետք է փոխի իրենց կազմակերպության պահանջարկը ;)

Dark_Angel
11.07.2008, 13:01
Արտ ջան սա հայոց հարցը չի, պարզապես ինձ հետաքրքիր էր, ու իմ համար այդքան էլ էական չի թե Ճ կազմակերպության ղեկավարը կփոխի իր պահանջարկը, ես դրան չեմ տանում, որ ինչ-որ մեկը կարդալով մեր գրածները փոխի. Բայց այսքանը կարողա օգնի սկսնակ ծրագրավորողին, կողմնորոշվել. Մենք բոլորս էլ (ծրագրավորողներս) մի ժամանակ եղել ենք այդ ընտրության առաջ. Մեկը նախընտրել է C#, մյուսը ուրիշ մի բան... Բայց դա արդեն անցյալ է. Շատերը կան, որ էս ամեն ինչը հիմա իրենց համառ ռեալ պրոբլեմա. Դե կարելիա մտնել www.google.com, search անել (օրինակՃ C# vs JAVA) համոզված եմ, որ կստանանք բոլոր հարցերի պատասխանները. Բայց այդ դեպքում <b><u>ԱՅՍ</b></u> ֆոռումի իմաստը ->0. Ինչ էս առաջարկում՞ չխոսենք ոչ մի բանից, քանի որ մեր բոլոր հարցերի պատասխանը կա www.google.com-ում?:

Արտակ ջան, <>–ի մասը ինչի չի բերում՞

Chuk
12.07.2008, 03:43
Արս, ֆորումներում հիմնականում HTML կոդ չի գործում, գործում է այսպես կոչված BB կոդ: Էս ստանդարտում թեգերը գրվում են քառակուսի փակագծերի մեջ -> []:

Google-ում գտնված յուրաքանչյուր այդպիսի թեմայի մասին կասեմ ճիշտ նույնը, ինչը գրեցի վերևում: Դրանք հիմնականում կլինեն ուրիշ ֆորումներ, կլինի նաև ակումբը: Ես չեմ հասկանում, թե նման հարցադրումից հետո ինչպես պետք է սկսնակ ծրագրավորողը կողմնորոշվի, թե որ լեզվում խորանա: Այ եթե օրինակ մի հատ ստատիստիկա ներկայացվեր, որ Հայաստանյան այսինչ ընկերություններում սա են պահանջում, այսինչում՝ նա, որ էս լեզուն իմացողին ստեղ էսքան փող տալիս, էն լեզուն իմացողին այնտեղ այնքան փող, էլի կարող է մի քիչ կողմնորոշվեր :D

dvgray
12.07.2008, 04:29
Արտ ջան սա հայոց հարցը չի, պարզապես ինձ հետաքրքիր էր, ու իմ համար այդքան էլ էական չի թե Ճ կազմակերպության ղեկավարը կփոխի իր պահանջարկը, ես դրան չեմ տանում, որ ինչ-որ մեկը կարդալով մեր գրածները փոխի. Բայց այսքանը կարողա օգնի սկսնակ ծրագրավորողին, կողմնորոշվել. Մենք բոլորս էլ (ծրագրավորողներս) մի ժամանակ եղել ենք այդ ընտրության առաջ. Մեկը նախընտրել է C#, մյուսը ուրիշ մի բան... Բայց դա արդեն անցյալ է. Շատերը կան, որ էս ամեն ինչը հիմա իրենց համառ ռեալ պրոբլեմա. Դե կարելիա մտնել www.google.com, search անել (օրինակՃ C# vs JAVA) համոզված եմ, որ կստանանք բոլոր հարցերի պատասխանները. Բայց այդ դեպքում <b><u>ԱՅՍ</b></u> ֆոռումի իմաստը ->0. Ինչ էս առաջարկում՞ չխոսենք ոչ մի բանից, քանի որ մեր բոլոր հարցերի պատասխանը կա www.google.com-ում?:

Արտակ ջան, <>–ի մասը ինչի չի բերում՞
Շատ լավ ես արել, որ մանրամասնացրել ես :
Հարցին ես այդպես եմ պատասխանել, քանի որ երկար ժամանակ լինելով գործնական ծրագրավորող և նաև ունենալով ջահելներ, որոնց մասնագիտորեն ղեկավարել եմ, գիտեմ որ հարցադրումը սկզբունքորեն սխալ է՝ մասնագիտական տեսանկյունից:
Guest շատ լավ օրինակ բերեց մուրճի ու կացնի վերաբերյալ:
Մի բան միայն ավելացնեմ: Ես ժամանակին մի իմ կարծիքով սկզբունքային հարց էի բարձրացրել հենց այս ֆորումում ՝ ծրագրավորումը արհե՞ստ է, թե՞ գիտություն:
Ինձ թվում է, որ մինչև մենք չստանանք այս հարցի հիմնավոր պատասխանը, մնասած ածանցիալ հարցերը քննարկելը անօգուտ են, ոչ ռացիոնալ:
Եթե արհեստ է, ապա շատ կարևոր է գործիքի ընտրությունը ՝ սի… թե մի ուրիշ բան
Իսկ եթե գիտություն է, ապա շատ կարևոր է ստրատեգիական մտածելակերպը և արագ նոր տեխնոլոգիաների յուրացումը: Այսինքն հեչ էլ քննարկելու հարց չի, թե ինչ լեզվով ես այժմ գրում ու ինչ միջավայրում: դա ընտրվում է Չուկի ասածի պես կոնկրետ տեխնիկական խնդրի անալիզի ժամանակ:
իսկ մասնագետ-ինժեներ-ծրագրավորողի համար հետաքրքիր է այնքանով, որ նա կոնկրետ պահին գիտի ինչպիսի հնարավորություններ ունի կոնկրետ գործիքը /ծրագրավորման լեզում/ և ինչպես այն օգտագործել կորկրետ խնդրի դեպքում:
Ինչպես ասենք օսցիլիոգրաֆը: Աշխարհում միլիոն տիպի օսցիլիոգրաֆներ կան: Սակայն նորմալ էլեկտրոնչիկ-ինժեները մի քիչ ժամանակ է ծախսում ծանոթանալու համար ներ գործիքի հնարավորություններին ու այն հաջողությամբ օգտագործում: Կամ տեստերը :):
Հիմա հասկանու՞մ ես, որ լեզվի գլոբալ առումով լավ ու վատի հարց չկա: Մանավանդ որ բոլոր լեզուները այծմ հիմնականում կրկնում են իրար ու կրկնում են սի-պլուս-պլուիս ին ստրատեգիական առումով: Իսկ կամպիլիտրների ու լինկեռների մեջ էլ էական տարբերություններ չկան ;):

Ի՞նչ խորհուրդ կտամ: Մի քիչ կարող է տարօրինակ հնչի. բայց մասնագիտական առաջին քայլերը սկսել ասեմբլեռից ու մեքենայի արխիտեկտուրայից: Եթե սրանք գոնե առաջին մոտավորությամբ պատկերացվի, ապա մնացածը նստել ու կարդալու հարց է: Իսկ դա էլ կարելի է դնել կոնվեերային գծի վրա ու … դա կդառնա սովորական աշխատանք: Ինչպես ասեմք շինարարի աշխատանքը, կամ ճարտարապետի աշխատանքը :)

Fedora
29.07.2008, 17:44
Եթե ընդհանրապես C# չգիտես, ոնց ես կարում համեմատես ու ինչ որ կարծիք արտահայտես?

Ավելացվել է 2 րոպե անց


Հա ջավան ավելի լավնա որովհետև սի շարփը միկրոփափուկների ստեղծածնա :D

:hands