PDA

Դիտել ողջ տարբերակը : Գիրք կարդալու գովազդ



weber
08.07.2008, 22:58
Ժողովուրդ, քանի որ մարդիկ սկսել են քիչ կարդալ որոշեցի այսպես ասած գովազդել գրականությունն:
Այսպես, հեռուստատեսությամբ գովազդ ֆիլմերի ոճով:

Դավաճանություններ, ուրացումներ, ինտրիգներ: Հայրենասեր (:pioneer) որդին որոշում է «դաստիարակել» :nono դավաճան հորն ու ուրացող մորը .....

Ի՞նչ կլինի հետո Կարդացեք Րաֆֆու «Սամվել» վեպը: :)

-------------------------------------------------------------------------------------------------------

Թշնամին մոտեցել է հայրենիքի սահմաններին, երկրի իշխաններն գժտված են իրար հետ մանր-մունր անձնական պատճառներով:
Միայն մեկ իշխան իր ձօ հավատարիմ շինվորներով փորձում է կանգնեցնել թշնամունղ
Կհաջողվի արդյո՞ք:

Կարդացեք Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպն :)

Սպասեք ավելին :)

Adam
08.07.2008, 23:17
:D լավ էր :hands

(տափակ)

«Մի քարտաշ բանվոր իր ընկերոջ հետ որոշեց սուպերմարկետ բացել Հյուսիսային պողոտայում, քանի որ լոտոյով մեծ գումար էր շահել: Նրանք շատ փող ունեին: Փորձեցին բացել սուպերմարկետը և մի օր հանդիպեցին դժբախտ պատահարի»:

Կարդացեք «Քամուց քշվածները»:

weber
09.07.2008, 12:54
Հայն ու պարսիկն իրանց ախպեր-ընկերներով հանդիպում են տեցի կրուգում կրոնի ճշտի վրով «զրուցելու» :B համար: Իրար չեն հասկանում :angry ու հագնում են:

Կարդացեք «Վարդանանք»

Գալաթեա
09.07.2008, 13:15
Հայաստանի գողտրիկ մի վայր, որ ներծծված է պղնձի նուրբ բույրով ու սովետական մարդու չարքաշ, բայց երջանիկ ու արդար քրտնահոտով:

Այստեղ չկան դավաճաններ ու տակ փորողներ: Եթե լինեն էլ` կոլեկտիվի ընդհանուր ժողովը նրանց կուղարկի ուղիղ դեպի գեղամիջի կզարան:

Զգացեք անհատի մտորումների կարևորությունը կողքից լսվող աշխատանքային շուխուրի ներքո:

Կարդացեք Սերո Խանզադյանի "Քաջարան" վեպը:

Մարկիզ
09.07.2008, 13:26
Նրա ձիաուժը միլիոն էր, մյուսին ձիաուժ չուներ: ԲԱՅՑ
Նա քյալ գյադա էր, մյուսը՝ գաղափարով:
Նրա բախտը ղումարում չէր բերում, մյուսը ղումարում միշտ կրում էր…
Նա հարիֆավարի եքա մոլորակն էր ուսել, մյուսը...

Կարդացեք Սեւակ
«Մարդ էլ կա, մարդ էլ…»

weber
09.07.2008, 13:38
Մի աղջիկ տեսա Դավթաշենի կամրջին
Հսկա օղեր ականջին
Կարճ յուբկա հագած,
մազերն կյաժ ներկած:

Կարդացեք Ավետիք Իսահակյանի «Մի աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին»

Մարկիզ
09.07.2008, 13:42
Թասիբ: Հայկական թասիբ:
Բեյսբոլնի բիտայով լավ տղեն գնում է կողքի գեղի բազառը՝ բան-ման առնելու:
Չէր կարծում, որ նույն բազառում ծախողների մեջ ռաստվելու է իրանից ոչ պակաս թասիբով լավ ախպորը…
Դուխով ճանճ, շուստռի կատու, ղայդին չոբանի շուն, արյունահեղություն ճշտի համար…
Ճիշտը մի հատ է…ԲԱՅՑ…
Ո՞րտեղ է ճիշտը, ո՞վ է ճիշտը…

Կարդացեք Թումանյան Հովհաննեսի «Մի կաթիլ մեղրը»:

Գալաթեա
09.07.2008, 13:50
Լուծվում է կարևոր, դարակազմիկ հարց:
Հավաքվել են լավագույնները:
Քննարկման ընթացքում ծնվում է Ճիշտը:
Մեր օրերի պրիզմայով դիտելիս իրավիճակը դառնում է առավել քան արդիական ու հուզաթաթավ:
Ապոգեյը գերազանցւոմ է ցանկացած սպասելիք...

Կարդացեք "Մկների Ժողովը"

Մարկիզ
09.07.2008, 13:55
Անապատ: Ավազ:
Դարդոտած պոետն ու նրա քարավանը ճամփա են էթըմ…
Թե ո՞ւր, ինքը՝ սաղ կյանքը ճշտով ապրած ոտանավորչին էլ չի կուրսի:
Աննպատակությունը՝ ցելի բացակայությունը առաջ է բերում հիմար-հիմար մտորումներ:

Կարդացեք Իսահակյան Ավոյի «Աբու Լալա Մահարին»

weber
09.07.2008, 13:57
դավաճանության, աչքերն բացելու փորձի ճնշում,
եղբայրասպանություն, զանգվածային կոտորածներ
նավարկութուն, ձեռնասուն աղավնիներ ու ինքնագլուխ ագռավ, գաղթ ... և այլն

Կարդացեք Աստվածաշունչ

Մարկիզ
09.07.2008, 14:09
Ժամանակակից Հայաստան:
Հետընտրական Հայաստան…
Ազգի լավուվատով ապրող նախագահի թեկանածու գրող-կոմպոզիտոր-քաղաքագետ-գործիչ-լրագրող-քաղաքական մեծ ֆիգուռ…

Հուսալքված բանաստեղծ, դավաճանություններ, քաղաքական ինտրիգներ, գյուղապետների մասսայական ուրացում, աշխարհաքաղաքական թոհուբոհ…

Կարդացեք՝ Կարապետիչ…
Գնեք այս գիրքը եւ թող այն լինի ձեր ջեբի գիրքը…

weber
09.07.2008, 14:41
Ես իմ անուշ Երևանի գիշերային բարն էմ սիրում:
Ուկրաինացի աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում
................................................................. :hands

Կարդացեք Չարենց:

Մարկիզ
09.07.2008, 22:45
Նրանք ո՞րբ են: Նրանք որբ են քանի-քանի տարիներ…
Ոչ, նրանք որբ չեն:
Այս լուրը բերում է գինու դատարկ շշի միակ պարունակությունը կազմող երեք լեզվով գրված նամակը:
Նրանց հայրը կենդանի է:
Թափառումներ, փնտրտուքներ, արկածներ, կրակոցներ, փախուստներ, դավաճանություն, սեր-սերիկ, ցնդած աշխարհագրագետ…
Մի խոսքով՝ լոքշ չի լինի...

Կարդացեք Ժյուլ Վեռնի «Նավապետ Գրանտի որդիները»:

weber
09.07.2008, 23:57
Նրանք 4 հոգի են բայց մեկն հաշիվ չի:
Նրանք գուլյատ են անում Փարիզում ու հարցեր լուծում:
Նրանք ունեն չուզող ի դեմս Կարդինալի, բայց տակից դուրս են գալիս միշտ:

Կարդացեք Դյումայի «Երեք հրացանակիրներ»-ը

Մելիք
10.07.2008, 00:08
Սեր և ատելություն,
խարդավանք և անձնազոհություն

կարդացեք Հոմանիշների ու հականիշների բառարանը :))

dvgray
10.07.2008, 02:46
Սեքս, սեքս, սեքս…
Անվերջանալի ու ֆանտաստիկ սեքս … Կբավարարվեն ձեր ամենավայրի, կատաղի, ամենապոզաիկ ու պրոզաիկ , չար բայց բարի երազները…

Կարդացեք ՝ "Դեկամեռոն" :oy

Empty`Tears
10.07.2008, 06:34
Սեքս, սեքս, սեքս…
Անվերջանալի ու ֆանտաստիկ սեքս … Կբավարարվեն ձեր ամենավայրի, կատաղի, ամենապոզաիկ ու պրոզաիկ , չար բայց բարի երազները…

Կարդացեք ՝ "Դեկամեռոն" :oy

Չէի էլ կասկածում...:fool
Ասենք ուրիշ նորություն...?:nea

ArmineIvanyan
10.07.2008, 11:08
"The Godfather"
Կարդացեք Մարիո Պյուզոյի "Կնքահայրը"

Safaryan
10.07.2008, 11:09
Նրանք ո՞րբ են: Նրանք որբ են քանի-քանի տարիներ…
Ոչ, նրանք որբ չեն:
Այս լուրը բերում է գինու դատարկ շշի միակ պարունակությունը կազմող երեք լեզվով գրված նամակը:
Նրանց հայրը կենդանի է:
Թափառումներ, փնտրտուքներ, արկածներ, կրակոցներ, փախուստներ, դավաճանություն, սեր-սերիկ, ցնդած աշխարհագրագետ…
Մի խոսքով՝ լոքշ չի լինի...

Կարդացեք Ժյուլ Վեռնի «Նավապետ Գրանտի որդիները»:

ցնդած աշխարհագրագետ-ի պահը վերջն էր:D

weber
10.07.2008, 11:49
Այլմոլորակայիններ, համաճարակներ, տեխնածին ու բնական աղետներ, ժամանակի մեջ ճամփորդելու հնարավորություն... :o:[:o:[

Կարդացեք ֆանտաստիկ գրականություն (կամ դիտեք ֆանտաստիկ ֆիլմեր :))

Լեո
10.07.2008, 13:00
Անսպասելիություն և անսահման զարմանք...

Կարդացեք Ագաթա Քրիստի:

Jerry
04.09.2010, 21:42
Նրանք չկարողացան կանխել դա, քանի որ ուշ հասկացան,
<<Ապորինի զավակը>>

Էլիզե
05.09.2010, 12:32
Երբ բարին հաղթում է բանականությանը-
Կարդացեք` Հանս Քրիստիան Անդերսոն "Հեքիաթներ" :)

Շինարար
05.09.2010, 12:49
Որբեր և մենություն, սեր և հարբեցողություն, սեքս և ավանակներ, աղքատություն և թրաֆիքինգ, կույսեր և պոռնիկներ.Վահան Թոթովենց «Բաց կապույտ ծաղիկներ»:))

Էլիզե
12.09.2010, 21:49
Զարմանք և ապշահարություն,
Հետաքրքրություն և բացահայտում,
Մոլորություն և հայտնություն...


Կարդացեք՝
"Հայոց լեզվի ուղղագրական բառարան" :)

Էլիզե
21.10.2011, 21:40
Նա ցանկանում էր ձմեռը դիմավորել մարդավարի, խոհեմ և գեղեցիկ, գլամուր և տաք, վեհ և աննկուն, առանց կարմիր քթի ու սառած ոտնաթաթերի... սակայն էն մյուս նա-ն չթողեց...


02-ի նոր համարում` Հովհաննես Թումանյան` "Շունն ու կատուն" ... ;)

Հայկօ
21.10.2011, 23:20
Բազում ծանոթ ու անծանոթ հերոսներ, կյանքի ցանցում խճճված մարդիկ, կրկնվող անուններ և անկրկնելի էջեր... Այստեղ թվերի մոգական զորությունը հաղթահարում է ժամանակի և տարածության պատնեշը: Այստեղ դուք կգտնեք ինքներդ ձեզ: Կարդացեք՝ հեռախոսի գիրք:

Շինարար
22.10.2011, 15:50
Քեզ չի բավարարո՞ւմ քո անցյալը, կարծում ես՝ չես կարո՞ղ այն հետ բերել, փոխել պատմության ընթացքը… Լիոն «Հայ ժողովրդի ռազմական տարեգիրք», երբ դու ես քանդակում քո պատմությունը, այդ ո՞վ էր ասում, թե դու երբեք փիղ չես հեծնել:))

Հայկօ
22.05.2012, 19:00
Եկեք էս թեման ակտիվացնենք, էլի )): Մեկդ մի գիրք գովազդեք, ինչքան չլինի՝ գրքի մայրաքաղաք ենք:

Շինարար
24.05.2012, 23:38
Ուսուցչուհիներ և ուսխորհրդի անդամներ, հայրենանվեր իղձերով այրված ու դեպի մարզպետարանի վարչության պետի բաղձալի աթոռը տանող ճանապարհով տոգորված երիտասարդներ ու այդ աթոռին բազմած պաշտոնյաներ, ինչու չէ՝ նրանց կանայք և սիրուհիներ, ի վերջո, նախագահներ և երգչուհիներ. նրան բոլորն են մեջբերում և ոչ ոք չգիտի, թե ինչ է նա գրել:

Կարդացեք Գարեգին Նժդեհ

Շինարար
06.04.2016, 12:29
«Հայ ժողովրդի ռազմական տարեգրքի» (http://www.akumb.am/showthread.php/32865-%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?p=2531878&viewfull=1#post2531878) 61-րդ հատորը: Շուտով վաճառքում:

Chuk
06.04.2016, 12:37
«Հայ ժողովրդի ռազմական տարեգրքի» (http://www.akumb.am/showthread.php/32865-%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?p=2531878&viewfull=1#post2531878) 61-րդ հատորը: Շուտով վաճառքում:

Առաջ ընկար :))