PDA

Դիտել ողջ տարբերակը : Մայր



Gohar
01.11.2006, 15:10
Թեմայի վերնագիրը մեկնաբանությունների կարիք չունի:Արտահայտվեք, եթե ունեք ասելիք::)

Մոր կարոտը

Կարոտել եմ անչափ մորս,
Արցունքոտ են աչքերս,
Թերի մնաց ամեն օրս
Առանց արև` հրաշք մորս..

Ո՞ւր ես մայր իմ, ինչքան հեռու՞,
Եր՞բ եմ մայր իմ քեզ հասնելու,
Եր՞բ եմ կրծքիդ փաթաթվելու
Ու հիացած 'ՄԱՅՐ' ասելու:

Գիտե՞ս մայրս, ո՞րտեղ է քո զավակը,
Գիտե՞ս մայրս, ո՞րն է նրա նպատակը...
Ինքս էլ չգիտեմ, թե որտեղ եմ ես գտնվում
Բայց իմացիր, մայր սիրելի, իմ կյանքով եմ երդվում...

Թե ջրերը ցամաք դառնան ու ցամաքն էլ ջուր դառնա,
Թե աստղերը արև դառնան, և թե օդն էլ վերջանա,
Թե թիթեռներն անթև մնան ու թռչելն էլ վերանա,
Սիրուն մորս պիտի տեսնեմ...որ սրտիս վերք չմնա...

kristal
01.11.2006, 15:33
Սիրելի Գոհար շատ շնորակալ եմ, որ այսպիսի գեղեցիկ թեմա ես բացել

Ընդամենը 8 ժամ չեմ տեսնում մայրիկիս, բայց դա իմ համար հավերժություն է թվում …Չեմ լսնում նրա քնքուշ ձայնը… չեմ տեսնում գեղեցիկ ժպիտը և վերջապես չեմ լսում նրա խրատները …Մի խոսքով ՍՐԲՈՒԹՅՈՒՆ:)

Astghik
02.11.2006, 15:36
Մայրիկ....
Զգացմունքները դեպի այդ քնքուշ արարածը ուղղակի աննկարագրելի են: Բառեր չկան դեռ աշխարհում, որ դրանք արտահայտեն: Երանի ես էլ կարողանամ նման արժանի ծնող դառնամ իմ ապագա զավակների համար...
(Իմ զգացմունքները դեպի իմ մայրիկը նույնն են նաև հայրիկի հանդեպ )

քաղաքացի
02.11.2006, 17:38
Ես արդեն 11 ամիս է իմ մայրիկին չեմ տեսել: Բարեբախտաբար նա այս ամսվա վերջ գալիս է և վերջապես կտեսնեմ: :)

John
02.11.2006, 18:55
Մորս պաշտում եմ…

Angelina
09.11.2006, 17:22
Կարծում եմ շատ շատերի համար մայրը սրբությւն է:

Crazy_Moon
01.05.2007, 17:23
Ի՞ՆՉ ԱՆԵՄ ՄԱՅՐԻԿ

Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ:
Բայց ցաված տեղս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
Էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ:
Ի՜նչ անեմ, մայրիկ:

Firegirl777
02.05.2007, 17:38
Ի՞ՆՉ ԱՆԵՄ ՄԱՅՐԻԿ

Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ:
Բայց ցաված տեղս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
Էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ:
Ի՜նչ անեմ, մայրիկ:


Շատ լավն էր, հուզվեցի ու զգացվեցի, բայց դա իրական պատմություն է՞
Եթե այո ուրեմն իրոք դժվար է քեզ համար.......

Ուլուանա
02.05.2007, 18:27
Շատ լավն էր, հուզվեցի ու զգացվեցի, բայց դա իրական պատմություն է՞
Եթե այո ուրեմն իրոք դժվար է քեզ համար.......
Ոչ, դա Սահյանի բանաստեղծությունն է։

Crazy_Moon, ընդհանրապես որևէ գրողի ստեղծագործություն մեջբերելու դեպքում ճիշտ կլինի գրել նաև հեղինակի անունը, որպեսզի մարդիկ ստեղծագործությունը կարդալիս թյուրիմացությունների մեջ չընկնեն՝ կարծելով, թե հեղինակը դու ես...

Ձայնալար
02.05.2007, 18:32
Ի՞ՆՉ ԱՆԵՄ ՄԱՅՐԻԿ

Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ:
Բայց ցաված տեղս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
Էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ:
Ի՜նչ անեմ, մայրիկ:

Հրաշալի է, շատ են սիրում Սահյանին:
ՈՒլուանա շնորհակալություն, որ ազատեցիր մեզ թյուրիմացություններից ;)

Crazy_Moon
05.05.2007, 13:13
Ոչ, դա Սահյանի բանաստեղծությունն է։

Crazy_Moon, ընդհանրապես որևէ գրողի ստեղծագործություն մեջբերելու դեպքում ճիշտ կլինի գրել նաև հեղինակի անունը, որպեսզի մարդիկ ստեղծագործությունը կարդալիս թյուրիմացությունների մեջ չընկնեն՝ կարծելով, թե հեղինակը դու ես...

Սիրելի ՈՒլուանա շնորհակալություն դիտողության համար իմ մտքով ուղակի չանցավ, որ մարդիք կմտածեն թե ես եմ գրել, իսկապես դա շատ լավ և բոլորի կողմից սիրված ստեղծագործություն է, իսկ ինչ վերաբերվում է դա իրականության համապատսխանում է թե ոչ իմ կարծիքով այդ հարցին ես պետք է պատասխանեի ոչ թե դու:

Philosopher
05.05.2007, 13:21
իմ մտքով ուղակի չանցավ, որ մարդիք կմտածեն թե ես եմ գրել Իզուր, ոչ միայն դու, այլև ակումբի 1740 անդամների մեծ մասը կարող էին մի այդպիսի բանաստեղծություն գրել. էմոցիան լավ է, ասելիք կա, բայց նույնիսկ Սահյանին ոչ հարիր արհեստական ու ոչ–բանաստեղծական է ձևը։ Ավելի քան թույլ բանաստեղծություն է, սա, այսպես ասած, բժշկական փաստ է։

Katyusha
07.05.2007, 20:41
moric lav ban chka.