PDA

Դիտել ողջ տարբերակը : Պարանորմալ երևույթներ

Էջեր : [1] 2 3

Հայ տղա
03.08.2006, 08:51
Բարեվ բոլորին,
Ինչ կարծիք ունեք անոմալ երևույթների մասին՝ որոնք մեր կողքին են բայց անհասկանալի..................... :think :think :think

Հայ տղա
03.08.2006, 09:33
Պատմեք ձեզ հետ եղած ԱՆՈՄԱԼԻԱՆԵՐԸ

Ուլուանա
03.08.2006, 10:01
Իսկ գուցե հենց ինքդ էլ սկսե՞ս, որպեսզի ավելի հստակ պատկերացնենք, թե ինչ երևույթներ նկատի ունես: ;)

Հայ տղա
03.08.2006, 10:27
Օրինակ ինձ հետ կատարվել ե մի այսպիսի դեպք.
Գիրք եի կարդու, այնքան եի խորացել որ չնկատեցի ինչհպես մթնեց,
Զգալով որ արդեն դժվար է կարդալ աչքս գրքից չկտրելով մոտցա անջատիչին վոր միացնեմ լույսը և ով զարմանք՝ ձեռքս տաս սմ. հեռաորության վրա էր լսվեց անջատիչի ձայնը և լույսը վառվեց…
Հետաքրքիրը այն էր վոր վկաներ կային :[

Ուլուանա
03.08.2006, 14:02
Հետաքրքիր էր. :think
Այդպիսի բաներ պատահում են, բայց մարդիկ, չգիտես ինչու, չեն ուզում հավատալ նման երևույթների գոյությանը... :( Լավ է, որ գոնե վկաներ կային, թե չէ, համոզված եմ, որ եթե մենակ եղած լինեիր, հետո պատմեիր, չէին հավատա, կփորձեին ուրիշ կերպ բացատրել, բայց չհավատալ կատարվածին։ Շատ հնարավոր է, որ քեզ համոզեին, որ քեզ է թվացել, այնքան կհամոզեին, մինչև ինքդ էլ կսկսեիր կասկածել ու, ի վերջո, գուցե իրոք դու էլ սկսեիր մտածել, որ երևի քեզ է թվացել։

Շատերն են այդպիսի երևույթների հանդիպում, բայց շրջապատի մարդիկ նրանց հիմնականում համոզում են, որ այդ ամենը լոկ պատրանք է եղել, ուրիշ ոչինչ։
Ուղղակի մարդիկ չեն սիրում իրենց իմացածին հակասող, մինչև հիմա իրենց սովորածին չհամապատասխանող բաներ իմանալ, ընդհանրապես նոր գաղափարներ դժվարությամբ են ընդունում, դրա համար էլ գերադասում են իրենք իրենց խաբել, համոզել, որ նման բաներ չկան, խուսափել նման երևույթների մասին խոսելուց, նույնիսկ դրանց մասին մտածելուց։

Ի դեպ, նմանատիպ երևույթների ուսումնասիրություններ կան, բարեբախտաբար, կան մարդիկ, որ, այնուամենայնիվ, հետաքրքրվում են դրանցով ու այդ բնագավառում լուրջ բացահայտումներ են արել և անում։ ;)

Ճիշտն ասած՝ վերջում դրածդ սմայլիկի իմաստը չհասկացա... այսինքն՝ չհասկացա, թե տվյալ դեպքում այն ինչ նշանակություն ուներ։ Ի՞նչն էր այդքան զզվելի։

Firegirl777
03.08.2006, 14:28
Իսկ մի ժամանակ մեր տունը դարձել էր այլմոլորակայինների կամ գերբնական ուժի հետ կապված վայր: Այնքան որ մի օր տեղաշառժելով ծալովի մահճակալը որը հազար տարին մեկ ենք օգտագործում պատի վրա տեսանք փորագրված շրջանագծեր և նույն պատկերի փոքրացված տարբերակը մահճակալի գլխամասին էլ կար, և այդ ընթացքում մեր ընտանիքին զարմանալի երազներ էին հաճախում…

Lionne_en_Chasse
03.08.2006, 15:10
այդ ընթացքում մեր ընտանիքին զարմանալի երազներ էին հաճախում…
Երազների մասը ավելի չես մանրամասնի՞ :)

Հայ տղա
03.08.2006, 16:37
Եվս մեկ դեպք.
Նորից գիրք եի կադում . Այս անգամ տանը մենակ եի, հանկարծ դիմացից ինչ որ թրխկոց լսեցի…
Վախենում եի գլուղս բարձրացնել, երբ հախթահարեցի մարմնովս անցած սառսուռը գլուխս բարձրացրեցի տեսա պատին կախած հեռուստացույցի հոսանքի լարը անկանոն գնում ու գալիս է…
Դրանով ել ամեն ինչ վերջացավ :think

Լէգնա
03.08.2006, 17:33
Նման դեպքեր ինձ հետ մանկության օրերին է եղել,բայց ես մի շատ տարօրինակ վերաբերմունք էի ցուցաբերում....
ասենք դղկոց ,կամ դուռը հանկարծակի բացվում էր,ասում էի,
-Հը....կամ ԱՐԻ,կամ ԱՍԱ...
կամ այլ խոսքեր էի ասում,իբրև զրույցի եմ բռնվում էդ երևույթի հետ...:[
նման ձևով երևի ես պաշտպանում էի ինձ :D ,
դա մնացել է սովորություն,երազներիս մեջ,վատ երազի դեպքում միշտ հայտնվում եմ մյուս կողմից ես,և հայտարարում.
-ՍԱ ընդհամենը երազ է....
ինչ տարօրինակ է :oy

Firegirl777
03.08.2006, 17:51
Երազների մասը ավելի չես մանրամասնի՞ :)

Դե անընդհատ ինչ որ մեկը կանչում էր մեկ ինձ մեկ մորաքրոջս…

Հայ տղա
03.08.2006, 18:09
Եվ դու ինչի ես վերագրում այդ երազները

Firegirl777
03.08.2006, 20:13
Չգիտեմ և չեմ կարող բացատրել…

Riddle
03.08.2006, 21:12
Ժողովուրդ, հերիք է գրեք, թե չէ գիշերները վախից էլ չեմ քնի::erexa

Հայ տղա
04.08.2006, 09:42
Վախը բնական է, այն ինքնապաշպանության հիմնական գործոնն է, բայց չի կարելի այն վերածել ֆոբյայի. Աշխատիռ զերծ մնալ ֆոբյաներից :)

Riddle
05.08.2006, 20:15
Վախը բնական է, այն ինքնապաշպանության հիմնական գործոնն է, բայց չի կարելի այն վերածել ֆոբյայի. Աշխատիռ զերծ մնալ ֆոբյաներից :)
Աշխատում եմ, բայց ոչ միշտ է ստացվում::)

Մասսագետ
05.08.2006, 20:38
Օրինակ ինձ հետ կատարվել ե մի այսպիսի դեպք.
Գիրք եի կարդու, այնքան եի խորացել որ չնկատեցի ինչհպես մթնեց,
Զգալով որ արդեն դժվար է կարդալ աչքս գրքից չկտրելով մոտցա անջատիչին վոր միացնեմ լույսը և ով զարմանք՝ ձեռքս տաս սմ. հեռաորության վրա էր լսվեց անջատիչի ձայնը և լույսը վառվեց…
Հետաքրքիրը այն էր վոր վկաներ կային :[
Չեմ հավատում:

Հայ տղա
06.08.2006, 08:45
Չեմ հավատում:
Հավատում ես չես հավատում դա ուրիշ հարց է, ես իմ հետ կատարվածն եմ պատմում…:)

Հայ տղա
06.08.2006, 09:22
Պատմեմ մի ուրիշ դեպք.
Գիշեր էր, 90-ակաների անլույս գիշերներից մեկը: Քնից արդնացա ինչ որ ձայնից՝ կարծես ինչ որ մեկը գլխավերևումս թուխտ էր պատռում: Մութ էր անթափանց խավար, հոսանք ել չկար: Սկզբից ինձ թվաց թե երազում եմ: Ավելի սրեցի լսողությունս ձայնը կտրվեց.
-Երազ է -մտածեցի ես և փորձեցի նորից քնել, բայց իզուր, մղձավանջը շարունակվեց՝ նորից ինչ որ մեկը…
Ձայնը ինձանից 1 մետր էր հեռու. Պատկերացրեք ոչինչ չես տեսնում, բայց քթիտ տակ ինչ ոռ մեկը թուղտ ե պատռում: Արյունս կանգնեց երակներումս, սառը քրտինքը պատեց մարմինս: Որոշեցի ձայն տալ, և տվեցի…
Պատասխան չեղավ…

Ուլուանա
06.08.2006, 09:41
Չեմ հավատում:
Հեչ էլ հավատաս: :P :P :P

Լէգնա
06.08.2006, 09:44
հայ տղայի պատմածներից այնքան է եղել իմ հետ....
մի անգամ,նույն բանը,բայց թղթի տեղը իմ օրագիրն էին պատռում,դե ինչպես միշտ ես խոսում էի,այդ կոչեցյալ էակների հետ,ասեցի,որ զուր է պատռում մեկ է էլի եմ գրելու:Կրկնեցի մի քանի անգամ,ֆռացի ու իբր քնեցի,մեկ էլ թափով հետ ֆռացի ,գոռացի.
-արա քո հետ չեմ...
ու գնաց:
էն գնալն էլ ,որ գնաց:

Հայ տղա
06.08.2006, 11:41
Պատմեմ մի ուրիշ դեպք.
Գիշեր էր, 90-ակաների անլույս գիշերներից մեկը: Քնից արդնացա ինչ որ ձայնից՝ կարծես ինչ որ մեկը գլխավերևումս թուխտ էր պատռում: Մութ էր անթափանց խավար, հոսանք ել չկար: Սկզբից ինձ թվաց թե երազում եմ: Ավելի սրեցի լսողությունս ձայնը կտրվեց.
-Երազ է -մտածեցի ես և փորձեցի նորից քնել, բայց իզուր, մղձավանջը շարունակվեց՝ նորից ինչ որ մեկը…
Ձայնը ինձանից 1 մետր էր հեռու. Պատկերացրեք ոչինչ չես տեսնում, բայց քթիտ տակ ինչ ոռ մեկը թուղտ ե պատռում: Արյունս կանգնեց երակներումս, սառը քրտինքը պատեց մարմինս: Որոշեցի ձայն տալ, և տվեցի…
Պատասխան չեղավ…
Արավոտյան արդնացա շատ առույգ: Լրիվ մոռացել եի գիշերվա կատարվածի մասին: Ցերեկվա ժամը 12 ին հիշեցի: Շտապ վեր կացա ու գնացի սենյակ. այ քեզ հրաշք՝ գլխավերևումս հին թերթեր կաին: Թերթից մի կտոր պատառ պատառ էր արված ու մահճակալի կողքին թափված …

Լէգնա
06.08.2006, 11:46

վստահ ես ,որ Երկիր մոլորակից ես գրում,ոչ թե Խենթերի սուրբ աստղից՞,և եթե այո,բարևիր հա,ասա էս խի էլ այցի չեն գալիս;)

Հայ տղա
06.08.2006, 11:50
վստահ ես ,որ Երկիր մոլորակից ես գրում,ոչ թե Խենթերի սուրբ աստղից՞,և եթե այո,բարևիր հա,ասա էս խի էլ այցի չեն գալիս;)
Ինձ չի հետքրքրում կհավատան ինձ թե չէ.
100 տարի առաջ լուսին թրչելն ել էր ահավանական ;)

Լէգնա
06.08.2006, 11:53
Ինձ չի հետքրքրում կհավատան ինձ թե չէ.
100 տարի առաջ լուսին թրչելն ել էր ահավանական ;)
ինչից եզրակացրիր,որ քեզ չեն հավատո՞ւմ,ինձ էլ չի հետաքրքրում ,դու հավատում ես,որ ես քեզ հավատում եմ,պարզապես խնդրեցի բարևս փոխանցել,ուրիշ ոչինչ,բան ասեցիր,հեռակառավարման վահանակի մասին էլ չգիտեին,բայց դա չի նշանակում,որ մի օր ֆորումի ուզեր տղա գրելու է.
-ես հղի եմ :D

Հայ տղա
06.08.2006, 11:58
ինչից եզրակացրիր,որ քեզ չեն հավատո՞ւմ,ինձ էլ չի հետաքրքրում ,դու հավատում ես,որ ես քեզ հավատում եմ,պարզապես խնդրեցի բարևս փոխանցել,ուրիշ ոչինչ,բան ասեցիր,հեռակառավարման վահանակի մասին էլ չգիտեին,բայց դա չի նշանակում,որ մի օր ֆորումի ուզեր տղա գրելու է.
-ես հղի եմ :D Հա հա հա իսկ աղջիկը «Հայր» բնական ճանապարհով…

Լէգնա
06.08.2006, 12:08
Հա հա հա իսկ աղջիկը «Հայր» բնական ճանապարհով…
Արհեստական էլ լինի,էլի գոհ կլինի դարաշրջանը,
հի,հի:B

Ուլուանա
06.08.2006, 12:39
Ինձ թվում է՝դուք արդեն սկսել եք ցնդաբանել՝ շեղվելով բուն թեմայից։ Ավելի լավ է այս հետաքրքիր թեման ցնդաբանության չվերածենք ու շարունակենք քննարկումը։;) Հուսով եմ՝ ոչ ոք չնեղացավ։:)

Արավոտյան արդնացա շատ առույգ: Լրիվ մոռացել եի գիշերվա կատարվածի մասին: Ցերեկվա ժամը 12 ին հիշեցի: Շտապ վեր կացա ու գնացի սենյակ. այ քեզ հրաշք՝ գլխավերևումս հին թերթեր կաին: Թերթից մի կտոր պատառ պատառ էր արված ու մահճակալի կողքին թափված …
Երևի իմ գրառումներից արդեն նկատծ կլինես, որ ես հավատում եմ նման երևույթների գոյությանը։ Բայց այս վերջին պատմածիդ հետ կապված մի հարց ունեմ. այդ գիշեր, երբ դու թղթեր պատռելու ձայն էիր լսում, ձեր տանը, բացի քեզնից, ուրիշ մարդ չկա՞ր։ Ուզում եմ ասել՝ հնարավոր չի՞, որ ուղղակի ձեր տնեցիներից մեկն էր այդ ժամանակ պատռում թերթը, որը դու առավոտյան գտար պատառոտված։:think

Լէգնա
06.08.2006, 12:54
ոչ ոք չնեղացավ:)
ուղղակի ես իրոք հավատում եմ նման բաների,ու լռրիվ անկեղծ ասած ես իրոք նման վերաբերմունք եմ ցուցաբերում,խոսել,գոռալ,սաստել,ուղղակի չգիտեմ ինչու ոմանց թվաց ես կատակում եմ:
Ասեմ,որ միայն գիշերը չէ,այլև ցեչեկը ,երբ մենակ եմ լինում,ճաշելիս հաստատ վստահ եմ որ մենակ չեմ,քանի որ ատամների կրտկրտոցի ձայներ եմ լսում,միշտ ժպտում եմ ,կամ ասում որ քիչ ուտի:
Միայն շատ ափսոս որ հիմա էդքան էլ չի լինում այսպիսի դեպքեր,երևի մենակ չեմ լինում դրանից է:

Հայ տղա
06.08.2006, 13:13
Ինձ թվում է՝դուք արդեն սկսել եք ցնդաբանել՝ շեղվելով բուն թեմայից։ Ավելի լավ է այս հետաքրքիր թեման ցնդաբանության չվերածենք ու շարունակենք քննարկումը։;) Հուսով եմ՝ ոչ ոք չնեղացավ։:)

Երևի իմ գրառումներից արդեն նկատծ կլինես, որ ես հավատում եմ նման երևույթների գոյությանը։ Բայց այս վերջին պատմածիդ հետ կապված մի հարց ունեմ. այդ գիշեր, երբ դու թղթեր պատռելու ձայն էիր լսում, ձեր տանը, բացի քեզնից, ուրիշ մարդ չկա՞ր։ Ուզում եմ ասել՝ հնարավոր չի՞, որ ուղղակի ձեր տնեցիներից մեկն էր այդ ժամանակ պատռում թերթը, որը դու առավոտյան գտար պատառոտված։:think
Ասեմ որ մենակ չեի: Ինչ վերաբերվում է տնեցիներին՝ եթե ես ձայն եմ տալիս ու ինձ չեն պատասխանում, հո հայրս կամ մայրս չեին ինձ վախեցնում ......
ԵՎ հետո ես նրանց հարցրել եմ.
Ոչ ոք ոչինչ չգիտի.
ՑՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ բառը տեղին չէր

Firegirl777
06.08.2006, 13:33
Եթե այս թեման բացվել է դա նշանակում է որ այստեղ գոնե կատակներ ու հումոր չի լինի, բայց արի ու տես որ այստեղ էլ ամեն ինչ կատակի վերածեցին, միշտ էլ անոմալ երևույթները կատակով են ընդունվել, բայց եկեք գոնե այստեղ դա չանենք, վերջիվերջո հասկանալով պետք է վերաբերվել այդ ամենին և չհասկանալով հանդերձ չծիծաղել, քանզի բոլորի հետ էլ կարղ է ամեն ինչ պատահել

Լէգնա
06.08.2006, 13:37
:) ...
իսկ լինում է,երբ քեզ թվում է `կանչում են քեզ,ու տանն էլ լիքը մարդ է լինում,գնում ես կանգնում ու ասում,ասա,,,բայց կանչող չի լինում,ժողովուրդը նման դեպքը ասում են .ականջդ կանչում է,կամ երբ ականջիտ մեջ ձայն է գալիս,դա էլ են այդպես ասում:
Հիմա ուղղակի երբ այտպիսի բան է լինում,ես ուզում եմ իմանալ,ոչ թե ով է կանչում,այլ ինչու է հենց ինձ կանչում:)

Firegirl777
06.08.2006, 13:46
Սովորաբար եթե ականջդ ձայն է տալիս, պատահում է որ հենց այն մարդը ու ձայնը լսել ես իրոք այդ ժամանակ քո կարիքն է ունեցել:
Ճիշտ ե՞մ

Լէգնա
06.08.2006, 13:48
դու լսում ես քո անունը,ուղղակի,ոչ թե կոնկրետ ձայնը,որ որոշես ում ձայնն է,պետք է ձայնը կոնկրետ ընկալես....

Firegirl777
06.08.2006, 13:51
Դե դա ուրեմն աստված ինքն է քեզ ինչ որ բանում նախազգուշացնում

Լէգնա
06.08.2006, 14:05
Դե դա ուրեմն աստված ինքն է քեզ ինչ որ բանում նախազգուշացնում
հա որ...ես կարծում եմ,ուղղակի դու ես ուզում ,որ քեզ կանչեն,դրա համար էլ քո անունն էլ լսում,բայց ցավոք ,ոչ ձայնը,ում կողմից որ ուզում ես լսել անունդ

Firegirl777
06.08.2006, 16:05
Լավ որի թեմայից չշեղվենք, քո կյանքում երբեք արտառոց դեպքեր չե՞ն եղել

Ուլուանա
06.08.2006, 16:20
Ասեմ որ մենակ չեի: Ինչ վերաբերվում է տնեցիներին՝ եթե ես ձայն եմ տալիս ու ինձ չեն պատասխանում, հո հայրս կամ մայրս չեին ինձ վախեցնում ......
ԵՎ հետո ես նրանց հարցրել եմ.
Ոչ ոք ոչինչ չգիտի.
Պարզ է, ուղղակի ուզում էի ճշտել:;)

ՑՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ բառը տեղին չէր
Դե, գուցե ցնդաբանությունը մի քիչ ուժեղ էր ասված, բայց ամեն դեպքում անիմաստ խոսակցություն էր ու այս թեմայի մեջ տեղին չէր: Կարծում եմ՝ կհամաձայնեք:

Հայ տղա
06.08.2006, 18:14
Ես ձայներ չեմ լսում, բայց համայրա միշտ երբ մենակ եմ լինում ինչ որ ծանր շնչառություն եմ լսում, կարծես կողքի սենյակից :think

Արշակ
08.08.2006, 15:42
Անոմալ երևույթների վերաբերյալ Հովհաննես Թումանյանը ևս իր ստեղծագործություններում կարծիք է հայտնել։ Մեջբերում եմ նրա «Տխուր հիշողություն» ստեղծագործությունը, որում Թումանյանը Ղազարոս Աղայանի մահվան տարեդարձի կապակցությամբ երկու անոմալ համարվող դեպք է պատմում իրենց կյանքից ու արտահայտում է ընդհանրապես անոմալ երևույթների մասին իր և Ղ. Աղայանի վերաբերմունքը։

Հովհաննես Թումանյան

ՏԽՈՒՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

(Ղազարի մահվան տարեդարձին)

Ուղիղ մի տարի առաջ՝ մին էլ այսօր էր, որ նա դարձավ հիշողություն։ Մենք էլ հիշողություններ կգրենք։ Ուրիշ ի՞նչ կարող է անել մեր մարդկային ապիկարությունը ամենազոր մահվան հանդեպ։ Սակայն այսօր, նրա մահվան առաջին տարեդարձին, ես այն չեմ պատմելու, թե ինչ զգացմունքով էինք կապված մենք կյանքում ու ինչ օրեր անցկացրինք, ոչ էլ նրանից եմ խոսելու, թե ինչ եղավ նրա մահն ինձ համար, այլ հիշատակելու եմ մի երկու տարօրինակ դեպք։ Տարօրինակ եմ ասում, որովհետև տարօրինակ են համարվում, թե չէ մենք այդ տեսակ դեպքերը ընդունում էինք որպես սովորական ու բնական երևույթներ։
Մենք հաճախ խոսում էինք բնության ու կյանքի գաղտնի ուժերից, որ տակավին մարդ չի ճանաչում ու չի գիտակցում պարզորեն։ Խոսում էինք և հոգիների փոխադարձ հաղորդակցության ընդունակությունից, որ տարածություն չեն ճանաչում և ազդում են ամեն տեղ և ամեն հանգամանքում, բայց միայն նուրբ բնության տեր մարդիկ են զգում ու հասկանում։ Եվ մեր մեջ, համարելով մեզ էլ այդ տեսակի մարդիկ, շատ դեպքեր էինք բերում մեր կյանքից։
Ահա այդ դեպքերից երկուսը. մինը թե ինչպես նա ինձ տեսավ վտանգի մեջ, մյուսը՝ թե ինչպես ես տեսա նրա մահը։
Սրանից տասը տարի առաջ, 1902 թվականին, ես Թիֆլիսի Հայոց ազգագրական ընկերության խմբագրության մասնաժողովի մեջ էի։ Գարնանը, մի գիշեր, երբ հավաքվել էինք խմբագրական մասնաժողովի նիստին, մի անակնկալից ես հանկարծ ընկա։ Կես գիշերին ինձ բերին մեր տունը։ Դրությունս այդ գիշեր սաստիկ ծանրացավ, բայց, իհարկե, այդ ժամին ամենքը քնած էին ու ոչ ոք էլ բան չէր կարող իմանալ։ Գիշերվա մի ժամին մեր զանգը տվին։ Գնացին, եկան, թե՝
- Աղայանն է կանգնած ներքևը մթնում, քեզ է հարցնում։
Դուրս եկա հարցնեմ՝ ինչ կա, ինչ է պատահել։
- Դե լա՛վ, լա՛վ... հետո...- ձայն տվեց ներքևից ու գնաց։
Առավոտը եկավ, դեմս կանգնեց ու զարմանք հայտնեց, թե ինչպես է, որ ես դեռ կենդանի եմ։ Պատմեց ու նկարագրեց, նկարագրեց ամենայն ճշտությամբ, թե ինչ դրության մեջ էր տեսել ինձ գիշերը։ Նրա համար էր վախեցել ու եկել անժամանակ, համոզված, որ ինձ անպատճառ մի դժբախտություն է պատահել և զարմանում է, որ ոչինչ չի պատահել։
Ես եղածը ծածկեցի նրանից, մինչև մի քանի օր անցավ։

Մի ուրիշ անգամ ես տեսա նրան։ Տեսա, թե ինչ պատահեց նրա հետ, ես էլ վախեցած շտապեցի նրա մոտ, բայց այլևս չէի կարող նրան պատմել... Այդ անցյալ տարի, ուղիղ մին էլ այսօր, հունիսի 20-ի առավոտյան էր։ Մի տոթ առավոտ էր։ Ժամը 9-ից նոր էր անցել։
Նստած էի գրասեղանի առաջ ու միտք էի անում։
Այս խաղաղ մտորման ժամին հանկարծ առաջս փայլատակեց մի պատկեր, մի կենդանի ու զարհուրելի պատկեր... Ղազարոսն առջևս գետին տապալվեց... մեռավ...
Այս պատկերը կայծակի արագությամբ, ավելի վառ, քան իրականությունը, եկավ ու անցավ մի անպատմելի ծանր հարվածի պես և այնպես տակն ու վրա արավ, որ ցավի ու շփոթության մեջ սկսեցի մոտիկ բարեկամների անունները որոնել, թե ո՞րտեղ են, որ հեռագրենք... Մի կերպ աշխատեցի ինձ հաղթանակել, հուզմունքս զսպել։ Վեր կացա, սկսեցի սենյակումս շրջել, բայց չէի կարողանում ինձ տիրել։ Այս ժամանակ ներս է մտնում կինս ու տեսնելով ինձ այդ դրության մեջ, զարմացած հարցնում է, թե ի՛նչ է պատահել։ Պատմում եմ, թե այս տեսակ մի հիմար բան է մտել գլուխս ու չեմ կարողանում ազատվեմ։ Նա ծիծաղում է վրես ու հանդիմանում։ Սկսում է խոսել ուրիշ բանից։ Հենց այս խոսակցության միջոցին փողոցից ներս է ընկնում գունաթափ որդիս...
- Պապեն ընկավ...
- Ո՞րտեղ...
- Ի՞նչպես թե ընկավ...
- Ուշաթափվեց... տարան տուն... բժիշկները հետևից են վազում...
Վազում եմ։ Նրա տանից մոտ եմ... Հեռվից մեր բարեկամներից մեկը ձեռքով դեմս նշան է անում օդի մեջ ու ձայն է տալի.
- Վերջացա՜վ...
Վազում եմ... Մի երկու րոպեից աչքիս առջև էր նրա վիթխարի դիակը, իսկ ականջումս կանչում էր մեր բարեկամի գուժկան ձայնը.
- Վերջացա՜վ...
Այո՛, վերջացավ։ Հավիտյան վերջացավ։ Եվ ինչքա՜ն բան վերջացավ ինձ համար... որովհետև ինչքան էլ սիրելի լիներ որպես գործիչ, հազար անգամ ավելի թանկ էր որպես ընկեր, և ինչքան էլ շնորհալի լիներ <որպես> ստեղծագործող, անհամեմատ ավելի բարձր էր որպես ստեղծագործություն։ Աստծո հազվադեպ հաջող ու պայծառ ստեղծագործություններից մինն էր նա։

Riddle
08.08.2006, 16:02
Չգիտեմ անգամ ինչ ասել… Շնորհակալ եմ Արշակ ջան:

Լէգնա
08.08.2006, 16:37
իսկ դուք լինում է,երբ տեսնում եք իքներդ ձեզ.............բայց ոչ հայելու մեջ....որը ուշադիր տնտղում է միայն

Ուլուանա
08.08.2006, 17:22
իսկ դուք լինում է,երբ տեսնում եք իքներդ ձեզ.............բայց ոչ հայելու մեջ....որը ուշադիր տնտղում է միայն
Ես ինքս չեմ տեսել ինձ, բայց չէի հրաժարվի։ :D Հետաքրքիր կլիներ։
Համենայնդեպս, գիտեմ, որ այդպես լինում է։ :think

Լէգնա
09.08.2006, 08:37
մի ծիծաղիր.......:angry
ես մի հատ սովորություն ունեմ,երբ փռշտում եմ ,որ հասարակության մեջ որ լինեմ,որտեղ որ լինեմ,անմիջապես ասում եմ ,մերսի:) ,դա գրեթե մանկուց,քանի որ միշտ համոզված եմ ,որ իմ հետ մեկը կա , որը ինձ նաև ասում է,առողջություն,ընկերուհիներիցս մեկը խիստ նեղանում է,ամեն անգամ,ասում է,ոնց որ մենք չենք հասկանում,դու ակնարկում ես,որ պետք է ասենք առողջություն:)
էս էլ իմ անոմալիայի բացասական կողմը.

Հայ տղա
09.08.2006, 12:00
Ես ինքս չեմ տեսել ինձ, բայց չէի հրաժարվի։ :D Հետաքրքիր կլիներ։
Համենայնդեպս, գիտեմ, որ այդպես լինում է։ :think
Եթե չես տեսել ինչ գիտես. :)

Ուլուանա
09.08.2006, 12:44
Եթե չես տեսել ինչ գիտես. :)
Լսել եմ անձամբ նրանցից, ում հետ նման բան եղել է։:)

Հայ տղա
09.08.2006, 13:14
Լսել եմ անձամբ նրանցից, ում հետ նման բան եղել է։:)
Պատմիր ինչ որ բա, եթե կարելի է:)

*e}|{uka*
10.08.2007, 16:53
Ու~~~ իմ մոտ էլ են շատ հետաքրքիր բաններ պատահել անոմալ,, մի քանի անգամ փոքր հասակում իմ անունը կանչող ձայներ եմ լսել,,,, շատ ժամանակ մինչև առավոտ չէի քնում վախից,երբեմն գիշերը ինձ թվում էր,թե սենյակում ինչ որ մեկը կա զգում էի ներկայությունը շնչառությունից :scare ,մերթ ընդ մերթ լսվող ձայներից..... բայդ այդ բոլորը վերացան երբ կնքվեցի..............

Բայց դե լինենք ռելաիս ևգիտակցենք ,որ իրականության մեջ երևակայական բաններ չեն կարող լինել.....:ok

Mari
11.08.2007, 19:28
Պատմեմ ամենավերջին անոմալիան, որ պատահել է ինձ հետ:

Մի քիչ հեռվից պիտի սկսեմ:Մեկ ամիս առաջ էր: Մագիստրատուրա ընդունվելու համար փաստաթղթերն էի պատրաստում: Ստիպված գնացի նկարվելու/փոքրուց զզվում եմ նկարվելուց:[ /: Մի խոսքով, նկարներս վերցրեցի, եկա տուն: Ուրբաթ օր էր, իսկ փաստաթղթերը պիտի երկուշաբթի հանձնեի: Դրանք դրեցի գրադարակիս մեջ:
Կիրակի օրն էր: Առավոտյան ժամը 10-ի սահմաններում դռան զանգը հնչեց: Տանը ես ու տատիկս էինք: Տատիկը բացեց դուռը/ես իմ սենյակում պարապում էի/: Մի 2րոպեից եկավ, սովորականի պես հարցրեցի, թե ով էր, տատիկս ասեց, թե մի ծերունի էր, ասում էր, թե իրեն ուղարկել են, որ մեր տունը օրհնի: Բնականաբար, տատիկս ներս չէր թողել: Մի 10րոպեից դուռը թակեցին: Գնացի, բացեցի, տեսնեմ ձեռնափայտով մի ծերունի: Հարցրեցի՝ ինչ է ցանկանում. նա էլ օգնություն խնդրեց: Դուռը չփակեցի. տատիկս այդտեղ էր: Եկա դրամապանակիցս փողը վերցրեցի, տվեցի պապիկին:Ծերունու հեռանալուց հետո տատիկս ասեց, որ նույն ծերունին էր:
Երեկոյան մեր տուն եկավ ընկերուհիս, ես էլ ասեցի սպասի նկարներս ցույց տամ: Եկա գրադարակս բացեցի, բոլոր փաստաթղթերը տեղում էին, բացի նկարներից: Ախր, հիշում եմ, որ այստեղ եմ դրել, բայց չկան, հետն էլ գրադարակս բանալիով փակվում է, բանալու տեղն էլ մենակ ես գիտեմ:Դե ջղայնությունից սկսեցի լացել: ուշ ժամ էր, նորից չէի կարող նկարվել, իսկ փաստաթղթերը պիտի առավոտյան ժամը 9-ին դեկանատում լինեին:
մի կերպ քնեցի: Մեկ էլ երազումս տեսա վերոնշյալ ծերուկին՝ ձեռնափայտը ձեռքին: Մոտեցավ ինձ ու՝ «Կներես աղջիկս, նկարներդ ինձ մոտ էին, վերցրու՛», ու դրանք դրեց ձեռքիս մեջ: Քնից վեր թռա: սենյակիս դուռը բացվել էր, պատուհանից ուժեղ քամի էր փչում, իսկ ձեռքերիս մեջ իմ նկարներն էին: :o Մենակ տատիկս ինձ հավատաց, որովհետև ինքը տեսել էր այդ տարօրինակ մարդուն:

Djavaxhq
12.08.2007, 01:58
Փորձեմ մի դեպք էլ ես պատմեմ, երեխա ժամանակ մի խաղալիք Կամազ մակնիշի բեռնատար ունեի, մեր թաղի բոլոր տղաները հավաքվում էին իմ կամազով խաղալու, ախար այն հեռակառավարման վահանակով /պուլտ/ էր աշխատում, այն ժամանակի համար մի զարմանալի երեւույթ, ամեն օր երազումս տեսնում էի իբր կամազս անհետացել էր, ու ես փնտրում էի, մի օր իրականում կորավ, իմ համար շատ անհասկանալի էր, տաս տարի փնտրեցի, ամեն տարի առավել եւս կորցնում էի այն գտնելու հույսս, միայն վերջերս հայտնաբերեցի, մի օր արթնացա ու տեսա, որ այն դրված է նույն տեղում ուր միշտ կանգնեցնեւմ էի ու նույն դիրքով, այդպես էլ չհհասկացա թե ինչ էր կատարվել…

հա մի դեպք էլ, հայրիկս նկարիչ է, ու ինձ նկարել էր սովորեցնում, բավականին հաջողվում էր մոտս նկարել, բայց երբ հերթը հասավ կիսանդրի նկարելուն, չէր ստացվում միշտ նույն դեմքն էի նկարում, ասենք Արիստոտելի դեմքը նմանվում էր մի աղջկա, կամ Կոմիտասը՝ էլի նույն աղջիկը, փորձեցի նատյուրմորթ, մրգերը կամ ծաղկամանը աղջկա տեսքով, զարմանալի էր, որ այդ աղջկան ոչ մի տեղ մինչեւ հիմա չեմ տեսել, հայրս էլ բարկացավ ու սկսեց փոքր եղբորս հետ պարապել:

ihusik
12.08.2007, 11:07
Բայց դե լինենք ռելաիս ևգիտակցենք ,որ իրականության մեջ երևակայական բաններ չեն կարող լինել.....:ok Իսկ դու գիտե՞ս ողջ իրականությունը...:o

... երազումս տեսա վերոնշյալ ծերուկին՝ ձեռնափայտը ձեռքին: Մոտեցավ ինձ ու՝ «Կներես աղջիկս, նկարներդ ինձ մոտ էին, վերցրու՛», ու դրանք դրեց ձեռքիս մեջ: Քնից վեր թռա: սենյակիս դուռը բացվել էր, պատուհանից ուժեղ քամի էր փչում, իսկ ձեռքերիս մեջ իմ նկարներն էին: :o Մենակ տատիկս ինձ հավատաց, որովհետև ինքը տեսել էր այդ տարօրինակ մարդուն: Իսկ ինչպե՞ս հայտնվեցին նկարներդ քեզ մոտ, որևէ բացատրություն ունե՞ս դրան: Կարո՞ղ է ինքդ գիշերը ման ես եկել ու ինքդ վերցրել այդ նկարները այնտեղից որտեղ դրել էիր, որոնց մասին գիտակցական, արթուն ժամանակ չէիր հիշում...:8 իսկ ծերունին ուղղակի տպավորվել էր ու նման երազ ես տեսել բնականաբար նաև քեզ շատ հուզող նկարներիդ հետ կապված որոնք գտել ես ու այդ քամուց արթնացել նկարներդ արդեն ձեռքումդ: (ես չեմ պնդում, թե հենց այդպես էլ եղել է, ուղղակի առաջարկում եմ նման երևույթի բացատրության մի տարբերակ, որի մասին ես կարդացել եմ):think

Ես բազում նման դեպքերի մասին եմ լսել, երբ գիշերները մարդիկ շրջում, ման են գալիս ու բնականաբար դրա մասին չեն էլ գիտակցում ու այդ ժամանակ նրանց մոտ դրսևորվում են գերմարդկային հատկություններ...

...տաս տարի փնտրեցի, ամեն տարի առավել եւս կորցնում էի այն գտնելու հույսս, միայն վերջերս հայտնաբերեցի, մի օր արթնացա ու տեսա, որ այն դրված է նույն տեղում ուր միշտ կանգնեցնեւմ էի ու նույն դիրքով, այդպես էլ չհհասկացա թե ինչ էր կատարվել… Ճի՞շտ եմ հասկացել. 10 տարի սենյակու՞մդ է եղել խաղալիքդ ու 10 տարի անց նոր տեսե՞լ ես նույն տեղում, որտեղ սովորաբար եղե՞լ է այն դրված...

*e}|{uka*
12.08.2007, 11:35
Ոչ մեկս էլ չգիտենք իրականությունը... նման երևույթները բացատրվուն են, որպես ներշնչանքներ, որոնք ի հայտ են գալիս մարդու մոտ որոշակի պատճառներում, օրինակ երբ մարդը գտնվում է հոգեբանորեն բարդ կացության մեջ, կամ վախեր ունի որոշակի երևույթների նկատմամբ...
Շատ քիչ մարդիկ կան մեր մոլորակի վրա, որոնք կարողանում են տեսնել մեր դառը իրականության մեջ երևակայական բաններ, որոնց ներկայությունը իրականության մեջ անպայման իր պատճառները ունի, գուցե և ինչ որ ինֆորմացիա հաղորդելու միջոց է, որպեսզի մեզ ետ պահի դժբախտություններից, անմտածված քայլերից, ճակատագրական սխալներից...;)

Mari
12.08.2007, 19:44
Իսկ ինչպե՞ս հայտնվեցին նկարներդ քեզ մոտ, որևէ բացատրություն ունե՞ս դրան: Կարո՞ղ է ինքդ գիշերը ման ես եկել ու ինքդ վերցրել այդ նկարները այնտեղից որտեղ դրել էիր, որոնց մասին գիտակցական, արթուն ժամանակ չէիր հիշում...:8 իսկ ծերունին ուղղակի տպավորվել էր ու նման երազ ես տեսել բնականաբար նաև քեզ շատ հուզող նկարներիդ հետ կապված որոնք գտել ես ու այդ քամուց արթնացել նկարներդ արդեն ձեռքումդ: (ես չեմ պնդում, թե հենց այդպես էլ եղել է, ուղղակի առաջարկում եմ նման երևույթի բացատրության մի տարբերակ, որի մասին ես կարդացել եմ):think..

Թերևս հետաքրքիր մեկնաբանություն էր: Սակայն նշեմ մի հանգամանք. ես շատ «մակերեսային» եմ քնում /մի թեթև շշուկից արթնանում եմ/: Մյուս հանգամանքը. բանալին, որով բացվում է գրադարակս գտնվում է /ստիպում եք տեղը ասել:) / շատ բարձր մի տեղ: Բանալին վերցնելու համար պետք է կանգնեմ աթոռի վրա, աթոռը պիտի վերցնեի խոհանոցից /ամենամոտիկն է սենյակիցս և որտեղ կան աթոռներ/: Իսկ ինձ սպանեն գիշերով սենյակիցս դուրս չեմ գա /էլի ստիպում եք խոստովանել. վախենում եմ մթից:oy /: Հետո եթե գնացած էլ լինեի աթոռի ետևից, այդ աղմուկի վրա հաստատ տնեցիներից մեկնումեկը կարթնանար: Իսկ առավոտյան բանալին իր տեղում էր: Մի հանգամանք էլ նշեմ. ամառ-ձմեռ սենյակիս պատուհանը պիտի փակ լինի /գիշերը/: իսկ երբ արթնացա, այն ամբողջովին բաց էր:
Բայց թե ինչպես նկարները հայտնվեցին ձեռքումս, դա արդեն ինձ համար հանելուկ էր:

Հ. Գ. տարիներ առաջ Աշտարակի ձորում մի այլ անբացատրելի բան կատարվեց: Դա էլ կպատմեմ

*e}|{uka*
13.08.2007, 11:51
Իմ հետ էլ է մի անգամ շատ հետաքրքիր դեպք պատահել...Շատ տարիներ առաջ ես մի երազ տեսա ու այդ երազի մեջ ես մահացա :Չգիտեմ դա երազ էր,թե չէ բայց իմ համար ամեն ինչ շատ իրական էր թվում:Երբ իմ գիտակցելով մահացա,մի անգամից զարթնեցի ու երբ աչքերս բացեցի ես իմ սենյակում չէի....Կանգնաց էի բարձ լեռները իրաի հետ միացնող ճոճվող կամուրջի վրա:Կամուրջը գտնվում էր ահռելի բարձրության վրա,իսկ տակը գետ էր հոսում:Բնությունը յուրօրինակ էր,անբացատրելի,կային շատ միջատներ ու մի հաճելի բույրով էր լցված բնությունը:Երբ նայեցի երկնքին,այն երկու երանգ ուներ կեսը սևին խփող կապուտ էր,իսկ մյուս մասը բաց կապույտ...Լեռները մշուշով էին պատված...Կամուրջի մյուս կողմում ես նկատեցի բարձր ստվերներ,երբ մի քիչ մոտիկացա նկատեցի,որ դրանք մարդիկ էին երկու մետր բոյ ունեցող:Նրանք նման չէին մեր ռասսաին:Սպիտակ մազեր ունեին,կապույտ աչքեր,հետաքրքիր հագուստով... Երբ նայեցի հետ ամեն ինչ սև էր ու մշուշով պատված,ստիպված առաջ պետք է գնայի...Դանդաղ քայլերով առաջ մոտիկացա,չնայած վախիս, ու նկատեցի,որ այդ մարդիկ ինձ չեն տեսնում ,նրանք իրար հետ զրույցում էին իսկ երկուսն էլ ավելի բարձրահասակները յոգերի նման նստած էին,ձեռքներին ինչ որ զենք կար,կարծես ինչ որ բան պահպանու էին,,,Երբ ավելի մոտիկացա նկատեցի որ իրենց հետևում հայելանման ինչ որ անցում էր...Վախից աչքերս երկու ձեռքով փակեցի,երբ բացեցի արդեն իմ սենյակում էի:Շատ տարիներ անց ես էս անբացատրելի հետաքրքրություն ունեի Տիբեթի մասին,,,,Գիրք էի կարդում մեկ էլ տեսա այդ լեռը,որը համարվում է Տիբեթի սուրբ ևառեղծվածային լեռը Կայլաս անունով...Ասում են նրա ստորոտում է գտնվում մեռյալ թագավորությունը ...Ու մուտքը հսկում են,,,, ատլանտիդայաի ոչնչացված ռասսայի երկու հսկաններ,,, ոչ մեկ չի տեսել... դա պատմում են լամմաները ,քանի որ ով մոտիկանում է լեռան այդ մասին մահանում է...Այսպիսի մի պատմություն հուսով եմ գոնե մեկը ինձ կհավատա քանի որ սա իրոք եղել է...;)

Djavaxhq
13.08.2007, 13:55
Ճի՞շտ եմ հասկացել. 10 տարի սենյակու՞մդ է եղել խաղալիքդ ու 10 տարի անց նոր տեսե՞լ ես նույն տեղում, որտեղ սովորաբար եղե՞լ է այն դրված...

Չե սենյակումս չեր ես նրա համար հատուկ ավտոտնակ էի պատրաստել դրսում, բայց տաս տարի այն չկար, մի երեք տարի առաջ գտա նույն ավտոտնակում,

Srtik
13.08.2007, 13:57
դու լսում ես քո անունը,ուղղակի,ոչ թե կոնկրետ ձայնը,որ որոշես ում ձայնն է,պետք է ձայնը կոնկրետ ընկալես....

Մի ժամանակ մորս ձայնն էր ինձ կանչում, գնում էի իր մոտ, ասում էր, որ ինքը ինձ չի կանչել: Այդ ձայնն էլ հենց այն պահին էր գալիս, երբ ինչ-որ մի բան էի փնտրում, որ շտապ պետք էր, կամ որևէ կարևոր գործ էի անում ու ստիպված թողնում, ջղայնացած գնում էի տենամ,թե ինչ է ասում մայրս: Արդեն կասկածում էի,:unsure որ նա կանչում է ինձ, բայց մոռանում, մինչև որ հետո տանը մենակ էի ու էլի լսեցի նրա ձայնը::scare
Դրանից հետո սկսեցի ինձ հույս տալ, որ դա պարզապես ինձ թվում է ու ոչ մեկն էլ չի կանչում: Տարօրինակ է, բայց էլ չեմ լսում այդ ձայնը...
:esim

Mari
14.08.2007, 10:03
հուսով եմ գոնե մեկը ինձ կհավատա քանի որ սա իրոք եղել է...;)

Էհ, ես հավատում եմ: Մոտավորապես նման մի բան էլ ինձ հետ է պատահել:
2000թ-ին դասարանով գնացել էինք Աշտարակի ձոր: Հին հայկական ավանդույթի համաձայն, տեղ հասնելուն պես սկսվեց «ճաշկերույթը»: Ես էլ մի քանի հոգու համոզեցի, որ ինձ հետ սարը բարձրանան: Ընտրեցինք ամենաբարձր սարը ու սկսեցինք մագլցել: Ես գնում էի առջևից /մնացածին էլ օգնելով/: Մի 5ր հետո, արի ու տես, որ ուղեկիցներս հոգնեցին ու որոշեցին նստել մի քարի ու հանգստանալ: Ես էլ ասեցի, լավ, մի քիչ բարձրանամ, տեսնեմ, սարի վրա քարանձավի նման ինչ-որ բան կա, թե չէ: Մի խոսքով, սկսեցի բարձրանալ: Մեկ էլ ամեն ինչ շուրջս մի տեսակ ավելի պայծառ ու կանաչ դարձավ: Լսեցի ծիծաղի ձայն: Նայեցի ձայնի կողմն ու... տեսա 3 աղջիկ են դեպի ինձ գալիս, որոնք շատ տարօրինակ էին հագնված /չգիտեմ ոնց բացատրեմ, մի խոսքով, հին ժամանակների նորաձևությամբ/: Նրանցից մեկը ինձ մոտեցավ ու սկսեց ուշադիր նայել ինձ: Ապա ձեռքի վարդը տվեց ինձ ու ասաց. «Վերցրու՛ Մարի....»: Ու նրանք սկսեցին հեռանալ: Վախից քարացել էի:
Զգացի, որ դեմքիս ջուր լցրեցին: Ընկերներս էին, որ հասել էին ինձ: Ինձ թվաց, թե ուշաթափված եմ եղել, ու այդ ամենը երազում եմ տեսել: Բայց կանգնած էի: Ձեռքիս էլ վարդ կար: Ընկերներս ասացին, որ արդեն կես ժամից ավել ինձ էին փնտրում, ու տեսել են այդտեղ անշարժ կանգնած: Ինչքան ձայն են տվել, ոչ մի շարժում չեմ արել, միայն մի կետի եմ նայել: Ես էլ պատմեցի նրանց իմ տեսածը: Սկզբից չհավատացին, բայց երբ վարդը տեսան..../մոտակայքում ոչ մի տեղ վարդ չի աճում/ Կողքս ոչ ոք չմնաց, բոլորը գոռալով սարն էին իջնում...
Այդ աղջկա դեմքը մինչև հիմա էլ հիշողությանս մեջ է: Եվ չեմ էլ կարող մոռանալ, որովհետև ամեն առավոտ տեսնում եմ դեմքս հայելու մեջ: 2000թ-ին ես տեսել եմ 20 տարեկան Մարիին /բայց ինչու՞ այդպիսի շորերով/

Ձայնալար
14.08.2007, 18:16
Վերջերս մեր տանն էլ էին անոմալ բաներ կատարվում՝ հեռուստացույցների ալիքները իրան-իրան փոխվում էին, հետո հեռուստացույցը անջատվում էր, հետո միանում, հետո ձայնն էր բարձրանում ու իջնում, իսկ հեռակառավարման վահանակը դրված էր սեղանին:

Իսկ հիմա բացահայտումը (առանց Լուսինե Շահբազյանի:D )
Պարզապես երեխան (ես էլի:D) շատ փոքր չափսեր ունեցող, համապիտանի հեռակառավարման վահանակ էր ձեռք բերել :D:D:D

ihusik
14.08.2007, 19:11
Mari իսկ դու տեսել էիր այդ աղջկան ճիշտ ու ճիշտ քո ներկայիս դիմագծերո՞վ ու կառուցվածքո՞վ, թե՞ ասենք (մի քիչ) այլ դիմագծերով ու կառուցվածքով, բայց հասկացել ես ներքին զգացողությամբ, որ այդ աղջիկը դու ինքդ ես:

Արշակ
14.08.2007, 19:47
Բայց դե լինենք ռելաիս ևգիտակցենք ,որ իրականության մեջ երևակայական բաններ չեն կարող լինել.....:ok
Անոմալիաները երևույթներ են, որոնց բացատրությունը մենք դեռ չենք գտել։ Բայց բացատրություն չունենալը դեռ հիմք չի, որպեսզի ժխտենք դրանց գոյությունը։ Ուղղակի մարդիկ վախենում են անհայտությունից ու առաջնորդվում են ջայլամի սկզբունքով. գլուխներն ավազի մեջ մտցնելով՝ փորձում են հավատալ, թե վախեցնող երևույթը իրականում գոյություն չունի։
Մինչդեռ այս երևույթները ուսումնասիրելու, հասկանալու կարիք կա, քանզի շրջապատված ենք դրանցով։ Ընդ որում, դրանք հաճախ դրսևորվում են մեզ համար շատ կարևոր իրավիճակներում, երբ դրանց հասկանալը շատ օգտակար կարող էր լինել։
Բայց ուսումնասիրելու համար նախ պետք է չժխտենք դրանց գոյությունը, այնինչ այդ դեպքում մատերիալիստ գիտնականը ստիպված պիտի լինի հրաժարվել իր մեծամիտ ինքնավստահությունից ու ընդունել, որ իր կոշտ ու կոպիտ, պարզունակ մատերիալիզմին զուգահեռ գոյություն ունեն նաև ավելի նուրբ ու հետաքրքիր երևույթներ, որոնցից ինքը գաղափար չունի։
Այսօրվա հասարակությունը հպարտանում է իր զարգացածության մակարդակով, գիտատեխնիկական, տեխնոլոգիական առաջընթացով։ Նման երևույթների գոյությունն ընդունելու դեպքում նա ստիպված կլինի խոստովանել, որ բնության ու աշխարհի մասին իր պատկերացումները չափից դուրս պրիմիտիվ ու խղճուկ են։ Հեշտ չէ այդպիսի խոստովանություն անելը։ Կկարողանա՞նք հաղթահարել այդ տգետ մեծամտությունը՝ կտեսնենք զարգացման նորանոր հորիզոններ, մեր առաջ կբացվի մի նոր, ավելի գունեղ ու հետաքրքիր աշխարհ, որից այլևս չենք վախենա…

Արշակ
14.08.2007, 20:11
Իմիջիայլոց, նկատե՞լ եք, որ այդպիսի երևույթների նկատմամբ վախը հիմնականում դրսևովում է մեծահասակների մոտ։ Երեխաները, հատկապես ամենափոքրերը, շատ ավելի հեշտ են շփվում դրանց հետ, քանի որ ըստ երևույթին ինտուիտիվ զգում են դրանց բնական լինելը ու չեն վախենում դրանցից։ Այնինչ ծնողները, ենթագիտակցորեն վախենալով նման երևույթներից ու ժխտելով դրանց գոյությունը, համոզում են իրենց երեխաներին, որ այդ ամենը չափից դուրս վառ երևակայության արդյունք է, ու որ պետք չէ ուշադրություն դարձնել անիրական բաների վրա։ Եվ այդպես մարդիկ քիչ–քիչ կորցնում են նման բաների նկատմամբ նրբազգացությունը։

Mari
15.08.2007, 10:22
Mari իսկ դու տեսել էիր այդ աղջկան ճիշտ ու ճիշտ քո ներկայիս դիմագծերո՞վ ու կառուցվածքո՞վ, թե՞ ասենք (մի քիչ) այլ դիմագծերով ու կառուցվածքով, բայց հասկացել ես ներքին զգացողությամբ, որ այդ աղջիկը դու ինքդ ես:

Լրիվ նույն դիմագծերն են, նույն կառուցվածքը: Միայն շորերը, թե ինչու էին այդպիսին, դա հետաքրքիր է: :think

Amaru
15.08.2007, 11:20
Իսկ ինչպիսի՞ շորեր էին, չե՞ս նկարագրի :)

Welcome
15.08.2007, 12:15
Բարեվ բոլորին,
Ինչ կարծիք ունեք անոմալ երևույթների մասին՝ որոնք մեր կողքին են բայց անհասկանալի..................... :think :think :think Ես ամեն ինչի հավատում եմ

*e}|{uka*
08.01.2008, 15:37
Վերջերս մի տեղ կարդացել եմ , որ Մեքսիկայում մի մարդ մահանում է և այն սենյակում , որտեղ դրված է լինում նրա դին , երեկոյան ալյուր են շաղ տալիս լույսը անջատում են դռները և պատուհանները փակում են այդ սենյակի և դուրս են գալիս այդ սենյակից :Առավոտյան սենյակում լինում են ոտնահետքեր ալյուրի վրա : Հետաքրքիրա չէ՞ :)

Մանոն
07.07.2008, 19:08
Անբացատրելի երևույթները, մարդկային հատկանիշները երբեմն անվանում ենք պարանորմալ: Իսկ գուցե այդ հատկանիշներով ամենքս ենք օժտված, բայց չգիտենք ինչպես դրանք հայտնաբերել մեր մեջ ու օգտագործել:
Մի հաղորդման ժամանակ ցույց էին տալիս, թե ութ տարեկան մի տղա ինչպես էր մատների ինչ-որ շարժումով փոխում հեռուստացույցի կանալները:
Եկեք այստեղ գրենք մեր իմացած այդպիսի երևույթների կամ դեպքերի մասին, որոնք գոնե խոսում են մարդու անբացատրելի պարանորմալ հնարավորությունների գոյության մասին:
Հ.Գ. Եթե նմանօրինակ թեմա կա, պարզապես կցեք գրառումը, որոնման համակարգը ցույց չտվեց:

Երկնային
07.07.2008, 21:53
Վայ, ինչ հետաքրքիր թեմա է…. :)

Մանոն ջան, երբեմն էն համոզմունքն ունեմ, որ բոլորս էլ շատ ավելի մեծ հնարավորություններ ունենք, քան կարծում ենք… Եթե հավատալ նրան, որ մարդը կարողանում է օգտվել իր ուղեղի շատ չնչին մասից, շատ հնարավոր է դառնում այն տարբերակը, որ եթե հնարավոր լիներ օգտագործել ուղեղի ավելի մեծ ծավալ, հնարավոր կլիներ շատ-շատ բաներ, օրինակ դիմացինի մտքերը կարդալ, կամ հասկանալ առանց խոսքերի, մտովի հաղորդակցվել մյուսների հետ, հեռվից հեռու տեսնել և այլն… :8

Մյուս կողմից շատ հնարավոր է, որ ուղեղի ավելի մեծ մասը օդտաործելիս մարդ խելագարության աստիճանի հասնի… գուցե մեր զարգացվածությունը դեռևս թույլ չի տալիս նման տարբերակ… :think

Խառն ա մի խոսքով… :oy

Dark_Angel
08.07.2008, 11:15
Վայ, ինչ հետաքրքիր թեմա է…. :)
Մյուս կողմից շատ հնարավոր է, որ ուղեղի ավելի մեծ մասը օդտաործելիս մարդ խելագարության աստիճանի հասնի… գուցե մեր զարգացվածությունը դեռևս թույլ չի տալիս նման տարբերակ… :think

Խառն ա մի խոսքով… :oy

Խելագարությունը մի քիչ հարաբերական հասկացողություն է. ժամանակին համարյա բոլոր մտածողներին էլ խելագար են անվանել և դա այն մարդկանց տեսանկյունից, որոնք չեն կարող տեսնել, հասկանալ այն, ինչ տեսնում են այն մարդիկ, որոնց մոտ ուղեղի օգտագործվող մասը կազմում է ասենք 0.5%-ով ավելի, քան մյուսների մոտ։ Եթե բոլոր (կամ համարյա բոլոր) մարդիկ էլ կարողանան օգտագործել իրենց ուղեղի մի քիչ ավելի մեծ մասը քան այժմ, ապա դժվար թե դա խելագարության հասցնի մարդկությանը։ Այդ ժամանակ երևի թե խելագար կանվանեն ուրիշ մարդկանց...

Մոդերական. հուսով եմ հաջորդ գրառումներդ կլինեն հայատառ... ։)

ivy
08.07.2008, 15:56
Գրեմ, թե ինչ պարանորմալ երևույթներ գիտեմ:

Երբեմն լինում է, քայլում ես փողոցով, նայում ես դիմացից եկող մարդուն ու քեզ թվում է` ինչ-որ մի ծանոթդ է: Երբ մի քիչ էլ է մոտենում, տեսնում ես, որ նա չի: Իսկ հետաքրքիրն այնստեղ այն է, որ որոշ ժամանակ անց իսկապես հանդիպում ես այդ ծանոթիդ: Ի դեպ, սա կոնկրետ ինձ հետ շատ հաճախ է պատահում:

Նաև պարանորմալ եմ համարում իրական երազները, տելեպատիան և շատ այլ բաներ:

Կա հոգեբանության մի ճյուղ` տրանսպերսոնալ հոգեբանություն, որը փորձում է բացատրել այս երևութները: Ըստ այս ուղղության հետևորդների` գոյություն ունի համապարփակ ինֆորմացիոն դաշտ, որն իր մեջ է ներառում ամենը, ինչ եղել է, կա ու լինելու է: Մենք էլ այդ դաշտի տարրերից մեկն ենք` մեր այսօրվա գոյությամբ, անցյալով ու ապագայով: Ինֆորմացիոն այդ դաշտի էլեմենտների միջև գոյություն ունի կապ. նրանք կապված են իրար ինֆորմացիոն ուղիներով, որոնք սովորաբար փակ են: Սակայն երբեմն, մեր կամքից անկախ, այդ ուղիները բացվում են, և մենք կարողանում ենք կապվել այն ամենի հետ, ինչ իրականում ժամանակային կամ տարածական այլ հարթության վրա է: Սովորական մարդկանց մոտ դա լինում է հազվադեպ և իրենց կամքից անկախ: Բայց կան մարդիկ, որոնք կարողանում են զարգացնել այդ հատկությունը և բաց պահել իրենց ինֆորմատիվ ուղիները, սակայն այդպիսի մարդիկ, որպես կանոն, հազվադեպ երևույթ են:

Ինչ վերաբերվում է Մանոնի նկարագրած դեպքին, որտեղ երեխան մատների շարժումով, առանց որևէ բանի հպվելու կարող է փոխել հեռուստացույցի ալիքները, ապա այս երևույթը կոչվում է տելեկինեզ: Տելեկինեզը այն է, երբ առանց որէև բանի կպչելու կարողանում ես ազդել դրա վրա` շարժել, տեղափոխել և այլ գործողություններ կատարել: Տելեկինեզը գուցե հնարավոր է բացատրել նրանով, որ մարդու միտքը կարող է լինել նույնքան հզոր, որքան ֆիզիկակակն ազդեցությունը: Միտքը ունի այնպիսի ուժեղ էներգետիկա, որ այն կարող է նյութականացվել: Եվ կան մարդիկ, ում դա կամա, թե ակամա հաջողվում է:

dvgray
09.07.2008, 02:58
Իսկ գուցե այդ հատկանիշներով ամենքս ենք օժտված, բայց չգիտենք ինչպես դրանք հայտնաբերել մեր մեջ ու օգտագործել:

Կարծում եմ որ իրականում բոլորն էլ ունեն իծնե էներգետիկ կոնցենտարցումներ: Սակայն հիմնականում կամքի բավարար քանակի պակասի պատճառով այդ կոնցենտրացումները ծակ կամեռի պես կորչում են տրեղերական համընդհանուր էներգետիկայում:
Նորագույն ժամանակների անենահայտնին ինձ Վանգան է: Ի բարեբախտություն մարդկության, նա իր էներգետիկան օգտագործում էր բուժելու, պոզիտիվի համար
Կարծում եմ, որ եղել են ու կան նաև լիքը այդպիսի էներգետիկա ունեցողներ, որոնք հասկանալով կամ լինելով ուրիշի ձեռքին խաղալիք, օգտագործում են դա ի չարս մարդկության

Մանոն
09.07.2008, 20:23
Կարծում եմ որ իրականում բոլորն էլ ունեն իծնե էներգետիկ կոնցենտարցումներ: Սակայն հիմնականում կամքի բավարար քանակի պակասի պատճառով այդ կոնցենտրացումները ծակ կամեռի պես կորչում են տրեզերական համընդհանուր էներգետիկայում:

Ասածիդ հետ մեծամասամբ համաձայն եմ, իսկ ի՞նչ կասես այս դեպքի մասին.
ՈՒրեմն մի աղջնակի էին ցույց տալիս, որին հենց այդպես էլ ասում էին «Девочка-рентген», ինքը շատ փոքր էր ու գաղափար չուներ իսկի ինչ են Ռենտգենյան ճառագայթները, բայց նայելով մարդու վրա` հստակ տեսնում էր նրա կմախքը: Մի՞թե հնարավոր է կամքի ուժով զարգացնել մի հատկանիշ, որի մասին գաղափար անգամ չունես:

dvgray
10.07.2008, 03:06

Մանոն ջան
Ես քո ասածին դույզն իսկ չեմ կասկածում: Սակայն քեզ խորհուրդ կտամ շաաաատ կասկածանքով վերաբերվել հետռուստահաղորդումներին և անգամ աչքիտ տեսածին այս հարցի կապակցությամբ:
Սա բավականին փողաբեր բիզնես է, և էն տիպի տրյուկներ են անում, որ հնարավոր չի անգամ պատկերացնել:
Ասածս չի նշանակում որ այդ երևությները չկան: սակայն նրանք երբեք շոու չեն դառնում, քանի որ նրանց կարելի է օգտագործել ավելի լուրջ գործերի համար: ;)
:)

Մանոն
10.07.2008, 19:38

Հա, սրա հետ համամիտ եմ :)

impression
11.07.2008, 08:42
անտեղյակության պատճառով փորձեմ ինքս ինձ համար որոշ բաներ պարզել.
1. պարանորմալ կարո՞ղ է համարվել մոտ ապագայում անպայման կատարվելիք իրադարձությունները երազում տեսնելը
2. որքանո՞վ է պարանորմալ քեզանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդու տրամադրությունը գուշակելը՝ անգամ առանց հետը խոսելու
3. իսկ երբ մոտավորապես գիտես, թե այդ օրը ինչ է կատարվելու՝ ըստ քո ներքին ազդակների՞, պարանորմա՞լ է

մասնագետներ կա՞ն հենց պարանորմալ հոգեբանության բնագավառից, ինձ համար անչափ հետաքրքիր կլիներ այս ու մի քանի այլ հարցերի պատասխաններ ստանալ

ihusik
11.07.2008, 13:45
Ինքս այս ոլորտով շատ եմ հետաքրքրվել ու ուսումնասիրել, նույնիսկ ցանկացա սրանից մոտ տաս տարի առաջ հոգեբանական ուղվածություն ունեցող մի մասնավոր համալսարանում Մերձհոգեբանություն կամ որ նույնն է Պարահոգեբանություն առարկան դասավանդեի, բայց ռեկտորը նպատակահարմար չգտավ հասկանալի պատճառներով:) impression նկարագրածդ երևույթներն ու նմանատիպ շատ այլ երևույթներ պարանորմալ են համարվում արդի գիտության կողմից զուտ այն պատճառով, որ չեն կարողանում գիտականորեն դրանց բացատրություն տան և չեն էլ ուզում ընդունեն այն բացատրություններն, որոնք դուրս են իրենց ընկալման սահմաններից ու չեն կարող անմիջապես իրենք իրենց մատներով կամ ատամով ստուգեն;) Սակայն նեչկայիս գիտությունն մեծ քայլերով առաջ է գնում ու գնում է հենց այդ ուղղությամբ՝ բացահայտելով մի ժամանակ անբացատրելի համարվող հոգևոր շատ երևույթների առեղծվածը։ Իհարկե խոսքս ներկայիս առաջադեմ գիտնականների մասին է (նշեմ միայն մի քանի ռուս գիտնականների անուններ որպեսզի կարողանաք փնտրելու դեպքում գտնեք- К.Г.Коротков, А.Е.Акимов, Шипов Геннадий Иванович, Петр Горяев) ու նրանց ստեղծած կամ զարգացրած ուղղությունների ինչպիսիք են՝ ֆիզիկական վակումի, ալիքային գենետիկայի, տարսիոն դաշտերի տեսությունները ու նաև այն բազմաթիվ սարքավորումները, որոնցով ֆիկսվում ու նկարահանվում է մարդու նուրբ մարմինները կամ հոգին ու նաև որոշ առումով իրենց բացատրություններն ստանում պարանորմալ համարվող երևույթները։

impression ջան նկարագրածդ բոլոր երեք երևույթներն էլ հեշտ բացատրելի են ելնելով համընդհանուր էներգետին դաշտի գոյությունից ուր մարդ կարողանում է ժամանակ առ ժամանակ թափանցել իսկ ավելի ճիշտ հենց այդ դաշտում էլ ապրում է մարդ և կան մարդիկ որոնք իրենց զգացողությունները նրբացնելու ճանապարհով հասնում են նրան, որ գիտակցականորեն ու իրենց կամքով կարող են այդ ոլորտներից տեղեկություններ ստանալ. մի ոլորտ ուր չկա անցյալ, ներկա, ապագա ինչպես մենք ենք մեզ այն պատկերացնում;)

Tanamasi
11.07.2008, 13:50
Սովետում պարահոգեբանությունը սուտ գիտություն էին կնքել, իսկ հիմա մեր մոտ նույնպե՞ս չի ընդունվում, որ չեն թողել դասավանդել։

ihusik
11.07.2008, 14:03
Սովետում պարահոգեբանությունը սուտ գիտություն էին կնքել, իսկ հիմա մեր մոտ նույնպե՞ս չի ընդունվում, որ չեն թողել դասավանդել։

դե դա կարծեմ 1997 թիվն էր և Պարահոգեբանություն առարկա մտցնել ամբիոնում նպատակահարմար չգտավ ուղղակի:) կարճ ասեց, որ դա դեռ գիտության ստատուս չունի ի՞նչ կարիք կա նման առարկա մտցնել;) բայց որ հոգեբանական գիտությունների թեկնածուի հետ էլ լուրջ խոսում էի ու փորձում մինչև վերջ պարզեի թե էդ ի՞նչ է հոգեկան կամ իմ պատկերացմամբ որ նույնն է հոգի ասածն այդպես էլ սպառիչ պատասխան չէի ստանում որովհետև իրականում իրենք էլ չգիտեն՝ չնայած գտնում են այդ ոլորտում որոշակի օրինաչափություններ ու դրանց վրա հիմնվելով էլ աշխատում:think

Բայց չշեղվենք թեմայից...

Tanamasi
11.07.2008, 14:39
Եթե մարդկության մեծ մասը հավատում է արարչին՝ լինի դա Ալլահի, Աստծո, թե Եհովայի անունների տակ, ապա պետք է նաև հավատա պարանորմալ երևույթներին։

Ջուզեպե Բալզամո
11.07.2008, 21:30
Սովետում պարահոգեբանությունը սուտ գիտություն էին կնքել, իսկ հիմա մեր մոտ նույնպե՞ս չի ընդունվում, որ չեն թողել դասավանդել։

Հասարակությանն անտեղյակ էին պահում, բայց պետական մակարդակով շատ լավ էլ ուսումնասիրում էին: Նաև կիրառում զանազան բնագավառներում:
Մարդկային մարմնի ու մտքի հնարավորությունների քանակն ու սահմանը ոչ ոք չգիտի: Պարանորմալ համարվող երևույթներն իրականում մեր նորմալ հնարավորությունների սահմանում են: Ողղակի մենք ենք, որ տեղյակ չենք դրանց գոյության մասին: Գիտատեխնիկական զարգացման հետ մեկտեղ, մարդը հեռացել է բնությունից և ինքն իրենից: Շատ բաներ, որ առաջ սովորական էին, հիմա դարձել են հատուկ (պարանորմալ): Իսկ վերհիշել ու վերագտնել (սովորեցնել) սեփական թաքնված հնարավորությունները՝ կարելի է յուրաքանչյուրին: Ուղղակի, ինչպես ցանկացած այլ բնագավառում, կան առավել ընդունակ և աշխատասեր աշակերտներ, որոնք ավելի հեշտ են յուրացնելու: Ինչպես նաև կան անհատներ, որոնք ինչ ինչ պատճառներով պահպանել են կապը իրենց հնարավորությունների հետ: Շատերն անգամ բացատրել չեն կարող թե, ինչպես են անում այն, ինչ որ անում են: Բայց սրանք են, որ մի օր մեզ տանելու ու միավորելու են մեր իսկ ակունքների հետ:

Մանոն
16.07.2008, 22:58
Հասարակությանն անտեղյակ էին պահում, բայց պետական մակարդակով շատ լավ էլ ուսումնասիրում էին: Նաև կիրառում զանազան բնագավառներում:

Հետաքրքիր է...Իսկ քիչ ավելին չեի՞ք պատմի այդ մասին:

Շատերն անգամ բացատրել չեն կարող թե, ինչպես են անում այն, ինչ որ անում են: Բայց սրանք են, որ մի օր մեզ տանելու ու միավորելու են մեր իսկ ակունքների հետ:
Համաձայն եմ, չնայած միտքն անգամ վախ է ներշնչում...Բա որ Ատլանտիդայի պես մեր քաղաքակրթությունն էլ վերանա...

Ջուզեպե Բալզամո
18.07.2008, 21:39
Հետաքրքիր է...Իսկ քիչ ավելին չեի՞ք պատմի այդ մասին:

"Կրոն" բաժնի "Աղոթք" թեմայում ունեմ մի փոքր գրառում…

Ավելացվել է 7 րոպե անց

Համաձայն եմ, չնայած միտքն անգամ վախ է ներշնչում...Բա որ Ատլանտիդայի պես մեր քաղաքակրթությունն էլ վերանա...

Ցանկացած գիտելիքի սխալ օգտագործման արդյունքում կլինեն աղետային հետևանքներ: Մարդկությունն այդ ուղղությամբ վստահ առաջ է գնում: Մենք կենցաղվարությամբ բավական լուրջ վնաս ենք հասցնում բնությանը և մի օր պատժվելու ենք դրա համար, եթե չսթափվենք: Կարծում եմ որ ինքնաճանաչման և սեփական հնարավորությունները կատարելապես տիրապետման միջոցով, մարդը որակական առաջընթաց կունենա: Եվ հաշվի առնելով հների սխալները, ավելի լավ ապագա կկառուցի…

impression
20.07.2008, 11:39
Մի հարց՝ մասնագետներին (ոչ մասնագետներին խնդրում եմ հարցը հերթական տաֆտալոգիայի չվերածել).

Իսկ հնարավո՞ր է "անջատել" պարանորմալ երևույթները, ասենք՝ ինֆորմացիոն երազներ չտեսնել, ապագան չզգալ, ուրիշի վիճակի մասին ինֆորմացիա էլ չստանալ: Ես մեկ-մեկ անջատում եմ, իմ կարծիքով, կամ էլ գուցե սխալվում եմ, ո՞վ գիտի գոնե մոտավոր պատասխան, կամ էլ կհուշի, թե որտեղ ինքս փնտրեմ էս ամենի պատասխանը: Կա՞ գրականություն, որը գոնե ինչ-որ չափով կլուսաբանի էս հարցերը:

ihusik
20.07.2008, 11:57
Գրականություն կա (այդ թվում լիքն են նաև սուտ ու մութ-երը), բայց կփորձեմ կոնկրետ քեզ հետաքրքրող ու ճշմարտացի պատկերացում տվող գրականություն ջոկել ու ուղարկել...
Ասեմ միայն, որ նման երևույթներում ամենակարևոր գործոնը Կամքն է, որի թուլության և անձնավորության շատ հուզական ու զգայական լինելու դեպքում լավ բանի չի հանգեցնի. ուստի առաջին պայմանը պետք է լինի կամքի ուժի ուժեղացումն ու մտային, հուզական գործունեությունը հսկողության տակ վերցնելը, որպեսզի հսկողությունից դուրս չգա ամեն բան...

impression
20.07.2008, 12:00

Հուսիկ ջան, շատ շնորհակալ եմ, որ պատասխանեցիր ու անհամբեր կսպասեմ ուղարկվելիք գրականությանը: Հասցես՝ impression28@gmail.com :)
Իսկ էն մնացածի մասին՝ կամք և այլն, կարծում եմ, դեռ կխոսվի :)

Ջուզեպե Բալզամո
20.07.2008, 21:31
Մի հարց՝ մասնագետներին (ոչ մասնագետներին խնդրում եմ հարցը հերթական տաֆտալոգիայի չվերածել).

Իսկ հնարավո՞ր է "անջատել" պարանորմալ երևույթները, ասենք՝ ինֆորմացիոն երազներ չտեսնել, ապագան չզգալ, ուրիշի վիճակի մասին ինֆորմացիա էլ չստանալ: Ես մեկ-մեկ անջատում եմ, իմ կարծիքով, կամ էլ գուցե սխալվում եմ, ո՞վ գիտի գոնե մոտավոր պատասխան, կամ էլ կհուշի, թե որտեղ ինքս փնտրեմ էս ամենի պատասխանը: Կա՞ գրականություն, որը գոնե ինչ-որ չափով կլուսաբանի էս հարցերը:

Հնարավոր է…
Բայց դժվար կիրառելի: Մի վիճակ է ստեղծվում, երբ գիտակցությունդ փորձում է հսկել ենթագիտակցությանդ ու, դու մի տեսակ, ինքդ քո դեմ ես դուրս գալիս…
Նման մի մարդու, որը մտքում դժվար թվային գործողություններ անելու ունակ լինելով հանդերձ, իրեն ստիպում է հաշվիչով 18-ց հանել 6 …

Կաթիլ
21.07.2008, 23:04
Գուցե էլի կան մարդիք, որոնց հետ էլ նման բաներ կատարվում են…
Շատ հաճախ, երբ ինչ-որ (դա կլինի դեպք, ինչ-որ մեկի կողմից արված արտահայտություն, ինչ-որ մի լուր, կամ կարևոր չէ ինչ…հասկացաք երևի) բան է լինում, ինձ ԹՎՈՒՄ է, որ դաա արդեն եղել է մի անգամ, կամ երազում եմ տեսել, կամ ինչ-որ մի ձևով իմացել եմ, շատ ժամանակ սկսվող երևույթի շարունակությունը շատ պարզ տեսնում եմ, ասես մի տեղ կարդացել եմ, կամ էլ ինձ այդ մասին ասել են, կամ ել արդեն այդ պահերն ապրել եմ…:8 :blin
Դե հիմա ասեք, իմ հետ ի՞նչ է կատարվում այդ պահերին, արդյո՞ք դա ինձ ընդամենը թվում է :8

Ջուզեպե Բալզամո
22.07.2008, 07:29

Deja vu - Դեժավու (արդեն եղած), այսպես են անվանում այն հոգեբանական վիճակը, որը փորձել ես նկարագրել: Ցավոք, ահավոր ծավալուն նյութ է և երևի առանձին թեմայի նյութ: Բանն այն է, որ դեժավուն, ինքն իրենով պարանորմալ երևույթ չի համարվում: Այլ վիճակների հետ մեկտեղ քննարկման դեպքում միգուցե պարանորմալների մեջ կարելի է տեսնել, բայց ոչ առանձին վերցրած: Պատճառը վիճակի տևողությունն է՝ ակնթարթ է տևում: Բացատրություններ և ուսումնասիրությունները բազմաթիվ են, կարծիքները նույնպես: Հոգեբանության գրականության մեջ հաստատ նյութեր կգտնես: Եթե ռուսերեն կարդում ես, նայիր Վիկիպեդիայի մեջ - բավական ամփոփ տեղեկություն ունեն:
Քեզ չի թվում :) , բայց ասել, թե քեզ հետ ինչ է կատարվում, առանց քեզ տեսնելու՝ համարյա անհնար է…

ihusik
22.07.2008, 17:05
Թեմա կա այդպիսի հենց մեզ մոտ ահա այն՝ Դեժավյուի բացատրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=25550) ինչպես նաև այդ մասին խոսվել է
Մահ... իսկ հետո՞ (http://www.akumb.am/showthread.php?t=205) թեմայում որը ևս կարող եք նաել, հետագայում ժամանակ լինելու դեպքում երկու բառով այստեղ ևս կգրեմ այդ մասին:)

Կաթիլ
22.07.2008, 18:02
Deja vu - Դեժավու (արդեն եղած), այսպես են անվանում այն հոգեբանական վիճակը, որը փորձել ես նկարագրել: Ցավոք, ահավոր ծավալուն նյութ է և երևի առանձին թեմայի նյութ: Բանն այն է, որ դեժավուն, ինքն իրենով պարանորմալ երևույթ չի համարվում: Այլ վիճակների հետ մեկտեղ քննարկման դեպքում միգուցե պարանորմալների մեջ կարելի է տեսնել, բայց ոչ առանձին վերցրած: Պատճառը վիճակի տևողությունն է՝ ակնթարթ է տևում: Բացատրություններ և ուսումնասիրությունները բազմաթիվ են, կարծիքները նույնպես: Հոգեբանության գրականության մեջ հաստատ նյութեր կգտնես: Եթե ռուսերեն կարդում ես, նայիր Վիկիպեդիայի մեջ - բավական ամփոփ տեղեկություն ունեն:
Քեզ չի թվում :) , բայց ասել, թե քեզ հետ ինչ է կատարվում, առանց քեզ տեսնելու՝ համարյա անհնար է…

Juzeppe Balzammo :) շնորհակալ եմ արձագանքի համար: Կփորձեմ ինչ-ոչ բան կարդալ «Դեժավու»-իս մասին :)

Թեմա կա այդպիսի հենց մեզ մոտ ահա այն՝ Դեժավյուի բացատրությունը ինչպես նաև այդ մասին խոսվել է
Մահ... իսկ հետո՞ թեմայում որը ևս կարող եք նաել, հետագայում ժամանակ լինելու դեպքում երկու բառով այստեղ ևս կգրեմ այդ մասին

Քեզնից էլ եմ անչափ շնորհակալ Հուսիկ ջա՛ն :)

Նոր «Դեժավյու» հենց պատահի մոտս, կաշխատեմ ավելի մարամասնություններ հիշել, թե ինչի հետ էր կապված, որ անալիզ անելն ավելի հեշտ լինի :) ու ձեզ չտանջեմ :P

Terminator
03.01.2009, 12:36
Կարելի է այստեղ գրել Պարաանորմալ երևույթների մասին, ինչպիսին է «մարգարեական» եազները, հրաշքները, «Հիտլերի պայմանագիրը... սատանայի հետ» և այլ տարօրինակ պատմություներ, այսինքն ոչ նորմալ երևույթների մասին…
Առաջինը ես կխոսեմ «Հիտլերի պայմանագիրը... սատանայի հետ» մասին… սրա մասին թեմա կար և չգիտես ինչու, այն փակվելէ (եթե հեղինակը չի հիշում, թէ որ սկսզբնաղբյուրից է օգտվել, դա չի նշանակում, որ այդպիսի բան չկա)…Ահա այդ տեսքստը հայկական սայթից, որը գրված է Այստեղ (http://avangard.am/index/main.php?more=true&id=5235), իսկ ռուսական սայթը, որի նյութը տեղադրված էր այդ թեմայում, գտնվում է Այստեղ (http://pk.hiblogger.net/2954.html)… Ահա հայերենը.

Հիտլերի պայմանագիրը... սատանայի հետ

Մասնագետները հաստատել են, որ Բեռլինում հայտնաբերված փաստաթուղթը բնագիրն է հենց այն պայմանագրի, որն ամսաթվագրված է` «30 ապրիլի, 1932 թ.» և ստորագրված` կողմերի արյամբ£ Դա, փաստորեն, Ֆյուրերի քաղաքական կտակն է, որով սատանան Հիտլերին օժտում է անսահմանափակ իշխանությամբ` պայմանով, որ նա այդ իշխանությունը միայն հանուն չարի կօգտագործի£ Փոխարենը` ապագա ֆյուրերը խոստացել է իր հոգին հանձնել ուղիղ 13 տարի անց£ Իսկ պարտությունն արձանագրել է, որ իսկապես, ճիշտ 13 տարի անց` 1945¬ի ապրիլի 30¬ին, Ադոլֆ Հիտլերն ինքնասպան է եղել` ատելով ողջ մարդկությանը£
***
Չորս անկախ փորձագետներ, ուսումնասիրելով ադյ փաստաթուղթը, հավաստել են, որ Հիտլերի ստորագրությունը ոչ կեղծված է, ոչ էլ նույնիսկ պատճենահանված. այն հար և նման է 30-40-ական թվականների փաստաթղթերում առկա նրա ստորագրությանը£
Ինչպես «Պորտալ Կրեդո»¬ն է գրում` սատանայի ստորագրությունը նույնպես սարքովի չէ և համընկնում է դժոխքի տիրոջ վավերացրած համանման այլ փաստաթղթերում եղածներին£ Իսկ այդպիսի փաստաթղթեր, պարզվում է, պատմաբաններն էլի են տեսել£
- Ես համոզված եմ, որ փաստաթուղթը բնօրինակն է¬ հայտարարել է դոկտոր Գրետա Լայբերը, ով Աստծո հակառակորդի հետ բազմապիսի համաձայնագրեր է ուսումնա սիրել£¬ Դա օգնում է լուծել այն հանելուկը, թե ինչպես Ադոլֆին հաջողվեց կառավարել Գերմանիան£ Ինքներդ դատեք. մինչև 1932 թվականը նա ընդամենը սովորական ձախողակ էր£ Նրան վռնդել են բարձրագույն դպրոցից, նա երկու անգամ ձախողվել է Արվեստների ակադեմիայի քննություններում, նույնիսկ բանտ է նստել£ Բոլորը, ովքեր նրան ճանաչել են այդ ժամանակներում, համարել են ամեն ինչում ոչ պիտանի£ Բայց 1932 թ.¬ից նրա ճակատագիրը կտրուկ փոխվեց. նա բառացիորեն «ինքնանետիչով» հայտնվեց իշխանութ յան բազկաթոռին և 1933 թ. արդեն կառավարում էր Գերմանիան£ Իմ կարծիքով` դա միայն սատանայի հետ միությամբ կարելի է բացատրել£
Նշյալ պայմանագիրը հայտնաբերվել է Բեռլինի ծայրամասում գտնվող այրված մի տան փլատակներում` հին սնդուկում£ Թե ինչպես է այնտեղ հայտնվել` պարզ չէ£ Փաստաթուղթը հիմա գտնվում է քաղաքային պատմության ինստիտուտում, ու թեև տեքստը խիստ վնասված է, բայց մի կերպ հնարավոր է ընթերցել£
¬ Սատանան հենց այդպես էլ գործում է,¬ ավելացրել է դոկտոր Լայբերը£¬ Ընտրում է անհաջողակներին, պատվամոլներին ու աշխարհիկ հաճույքի ծարավ ունեցողներին և խոստանում է կատարել նրանց ցանկությունները£ Արդյունքում` բազմաթիվ դժբախտություններ են պատուհասում այդպիսիներին շրջապատողներին և կատարյալ աղետ նրան, ով «գնվել» է չարքից£ Եվ Հիտլերն ամբողջությամբ «տեղավորվում» է այդ սխեմայում£
Ի ԴԵՊ. Արգենտինացի գրող-փաստագրող Աբել Բաստին էլ «Հիտլերն Արգենտինայում» իր գրքում հիմնավորում է, որ Ադոլֆ Հիտլերը վախճանվել է… 1964 թ.£ Իսկ նրա կարծեցյալ ինքնասպանությունից 1 ժամ հետո, այսինքն` 1945¬ի ապրիլի 30¬ին, ժամը 16.30¬ին, նրան տեսել են իր անձնական JU-52 ինքնաթիռի կողքին£
Աբել Բաստիի հետ այս թեմայով հարցազրույցին կանդրադառնանք մեր առաջիկա համարներից մեկում£

ՀԳ. ես սրա մասին իմացել եմ հեռուստատեսությամբ, այլ ոչ թէ ինտերնետից միայն:

Ambrosine
03.01.2009, 17:25
Տերմինատոր, ես շուտ կարդացել էի այդ մասին ռուսական աղբյուրներում

բայց այս թեմաներով հայերեն նյութերը շատ չեն, ոչ հայերեն գրելն էլ արգելվում է:think

Հայկօ
03.01.2009, 17:41
Շտապ վաճառվում է հոգի: Հոգին կապիտալ աթեիստ է, ապահովված բազմաթիվ մեղքերով, այդ թվում՝ մահացու: Ունի երիտասարդ, գեղեցիկ տեր: Հնարավոր է փոխանակում ֆաշիստական Հայաստանի հետ: Գինը՝ դժոխականից անհամեմատ ցածր: Զանգահարել 66-69-99, Հայկօ:

Հլը նայեք Ինտերնետում ի՜նչ եմ գտել :o:

Հա՛, լու՛րջ՝ հոգիս ծախում եմ: Դոկտոր Գրետա Լայբերի հասցեն ոչ ոք չգիտի՞:

Chuk
03.01.2009, 20:12
Մոդերատորական. վերջին 3 գրառումները տեղափոխվել են համանուն, նոր ստեղծված թեմայից:

Արամ
03.01.2009, 20:25
Եթե Ռուսաստանում ծանոթներ ունեք, խնդրեք իրենցից թող ձեզ ուղարկեն, դիսկ, մի քանի հատա 5 հատ ոնց որ, Битва Экстрасенсов, ու ամեն ինչ պարզ կլինի ես պարանորմալ երեևույթներն էլ, մահից հետո կյանքի մասին էլ....հաստատ չեք փոշմանի:)

Terminator
03.01.2009, 20:53
Տերմինատոր, ես շուտ կարդացել էի այդ մասին ռուսական աղբյուրներում

բայց այս թեմաներով հայերեն նյութերը շատ չեն, ոչ հայերեն գրելն էլ արգելվում է:think

Հա, հայերեն քիչ կան… վախտին մի քանի այդպիսի թերթ կար, այն էլ փակեցին…:)

Terminator
03.01.2009, 20:55
Եթե Ռուսաստանում ծանոթներ ունեք, խնդրեք իրենցից թող ձեզ ուղարկեն, դիսկ, մի քանի հատա 5 հատ ոնց որ, Битва Экстрасенсов, ու ամեն ինչ պարզ կլինի ես պարանորմալ երեևույթներն էլ, մահից հետո կյանքի մասին էլ....հաստատ չեք փոշմանի:)

ԻՍ՞կ ինետում չկա:)

Արամ
03.01.2009, 21:54
http://www.google.ru/search?hl=ru&lr=&newwindow=1&sa=X&oi=spell&resnum=0&ct=result&cd=1&q=Скачать+диск+битвы+экстрасенсов&spell=1

եսա.....սաղ սեզոները կան

Terminator
03.01.2009, 22:04
http://www.google.ru/search?hl=ru&lr=&newwindow=1&sa=X&oi=spell&resnum=0&ct=result&cd=1&q=Скачать+диск+битвы+экстрасенсов&spell=1

եսա.....սաղ սեզոները կան

Մերսի, կնայեմ…

Terminator
04.01.2009, 16:39
Ինչ հետաքրքիր բաներ գիտեք Ատլանտյան օվկիանոսում գտնվող Բերմունդյան կղզիների՝ Բերմունդյան «եռանկյունու» մասին, որտեղ ամենաշատ անոմալ երևույթներ են լինում…:)

ivy
16.01.2009, 22:15
Պատմում եմ ինձ հետ կատարված պարանորմալ երևույթները:

Իննսունականներին, երբ դեռահաս էի, Թբիլիսիում ապրող մեր բարեկամներից մեկը շատ տարօրինակ կերպով մահացավ: Գրանցեցին՝ որպես ինքնասպանություն, բայց էդ մարդն իրեն սպանելու պատճառ չուներ: Մի խոսքով, մութ պատմություն էր, բայց դա կարևոր չի: Կարևորն այն է, որ ես իրեն շատ էի սիրում, ինքն էլ՝ ինձ: Ու լավ հիշում եմ, թե ինչպես իր մահվան լուրը ստանալուց հետո հաջորդ օրը քայլում էի Երևանի վերնիսաժում: Իրար կողքի նստած գորշ վերարկուներով տղամարդկանց մեջ նստած էր ԻՆՔԸ ու ժպտում էի ինձ: Առաջին անգամ եմ սրա մասին պատմում... Միշտ մտածում էի՝ ոչ ոք չի հավատա: Իսկ հիմա ուղղակի միևնույն է կհավատան, թե չէ: :) Ինքը ուշադիր նայում էր ուղիղ աչքերիս մեջ ու շատ մեղմ ժպտում: Մի պահ կանգնած մնացի տեղումս, հետո գնացի ու էլ չնայեցի հետ: Չէի վախեցել, հուզվել էի ու ուրախացել, բայց էլ հետ չգնացի, քայլեցի, անցա, գիտեի, որ վերադառնամ, էլ էնտեղ չի լինելու...

Շատ-շատ տարիներ առաջ մի անգամ երազումս տեսա, թե ինչպես գրկել եմ շանս, ու ինքը լրիվ թաթախված էր արյան մեջ: Այդ օրը շունս ընկավ մեքենայի տակ, ու երբ արդեն սատկում էր, ես իրեն գրկել էի, ինքն էլ՝ լրիվ արյան մեջ էր:

Տատիկս երկար ժամանակ ծանր հիվանդ էր: Հիվանդությունից ոնց որ քիչ-քիչ քայքայվեր, վերջանար... Ծանր էր հեռանում: Ու պապիկս օրերով կողքին պառկած էր, թեև ինքն էլ էր ծեր ու տատիս խնամել չէր կարող, բայց հա կողքին էր, անընդհատ խոսում էր հետը:
Մի քանի ամիս առաջ տեսա երազումս, որ մեր բակում խնձորի ծառ է աճած, վրան՝ լիքը փտած խնձորներ: Ու էդ խնձորները քիչ-քիչ թափվում են: Ու պապիկս դուրս է եկել և գոռում է, որ չթողնենք խնձորները թափվեն: Ես էլ ասում եմ, որ ախր փտած են, պիտի ընկնեն գետնեին, ինքն էլ, թե՝ բալա, մի թող ընկնեն, օգնի: Ու վազեց, գրկեց ծառը: Էնքան էմոցիոնալ երազ էր, որ ակամայից արթնացա. նայեցի ժամացույցին ու նորից քնեցի: Առավոտյան իմացա, որ տատիկս մահացել է, հենց էն ժամին, երբ երազս էի տեսնում:

Դրանից մի որոշ ժամանակ անցավ: Մի օր տանը մենակ էի: Երեկոյան պառկեցի քնելու: Մեկ էլ զգացի տատիկիս ձայնը՝ կողքիս պառկած, ասում էր, որ իր կողքից վեր կենամ գնամ, որ պապիկս պառկի: Ասում էր՝ էդ մարդու տեղն է, դու գնա: Չեմ կարող նկարագրել, թե ոնց վախեցա: Մեկ էլ թափով սենյակիս դուռը փակվեց ու լսվեց տատիկիս երջանիկ ծիծաղը՝ հենց ականջիս տակ: Սարսափահար վեր թռա ու հասկացա, որ երազ էր, սենյակիս դուռն էլ բաց էր: Ի դեպ, միակ դեպքն է, որ էդքան պարզորոշ թվացել է, թե արթուն եմ, երբ իրականում քնած եմ եղել: Պապիկս մահացավ:

Մեկ էլ այն է տարօրինակ, որ վերջին երեք անգամ, երբ Հայաստան եմ գնում, ուղղակի այցելելու համար մտերիմներիս ու նախօրոք՝ ամիսներ առաջ առնելով տոմսը, պատահաբար համընկել է, որ երեք անգամն էլ մեր տան անդամներից մեկի քառասունքին եմ էնտեղ լինում: Վերջին անգամ երբ Հայաստանում էի, քուրիկս կատակով ասեց՝ դու էլ չգաս... Առաջին անգամ տատիկիս քառասունքն էր, երկրորդ անգամ՝ պապիկիս, երրորդ անգամ շանս սատկելու քառասուներդ օրն էր (սա էլ ուրիշ շուն էր, մեզ հետ էր 12 տարի):

Ու էդ շունս ուներ մի ընկերուհի, որը մեր տանը չէր ապրում, բայց մեր բակում էր: Երկար տարիներ իրար հետ էին. շունս ինչ կռիվների մեջ ասես չէր մտնում ընկերուհու պատճառով: Վերջում էլ հենց էդ կռիվներից մեկի արդյունքում սատկեց. մի քանի շուն գզել էին: Երբ շունս սատկեց, ընկերուհին՝ Ջենին, դեռ շարունակում էր ապրել մեր բակում, մերոնք էլ սովորականի պես ուտելիք էին տալիս, ինքն էլ գնալու ոչ մի միտք չուներ: Առաջներում պապաս տանում թողնում էր քաղաքից դուրս, ինքը մի երկու օրում հետ էր գալիս. էդպես հասկացանք, որ Ջենիից ազատում չկա, ու արդեն իրեն էլ էինք պահում-շահում՝ որպես մեր շան ընկերուհուն, մենակ թե տուն չէինք թողնում: Մի օր, երբ ես արդեն եկել էի Երևան ու դա հենց շանս սատկելու քառասուներորդ օրն էր,, զարմանալիորեն՝ հենց քառասուներորդը, Ջենին անհետացավ: Տասը տարվա մեջ դա առաջին դեպքն էր: Ու Ջենին էդպես էլ հետ չեկավ:

Ռեդ
16.01.2009, 22:20
Ինչ հետաքրքիր բաներ գիտեք Ատլանտյան օվկիանոսում գտնվող Բերմունդյան կղզիների՝ Բերմունդյան «եռանկյունու» մասին, որտեղ ամենաշատ անոմալ երևույթներ են լինում…:)
Գիտեմ որ արդեն ամեն ինչ բացահայտվել է :D
Ամենահավանական վարկածը էն ա, որ բոլոր այդ երևույթները կապում են ջրի ստորին շերտերում գտնվող մեթանի զգալի պաշարների հետ:

Yellow Raven
16.01.2009, 23:37
ivy

Շատ հետաքրքիր էր,հատկապես տատիկիդ պատմությունն ու բարեկամիդ պատմությունը:)

Ներսես_AM
17.01.2009, 00:23
Իննսունականներին, երբ դեռահաս էի, Թբիլիսիում ապրող մեր բարեկամներից մեկը շատ տարօրինակ կերպով մահացավ: Գրանցեցին՝ որպես ինքնասպանություն, բայց էդ մարդն իրեն սպանելու պատճառ չուներ: Մի խոսքով, մութ պատմություն էր, բայց դա կարևոր չի: Կարևորն այն է, որ ես իրեն շատ էի սիրում, ինքն էլ՝ ինձ: Ու լավ հիշում եմ, թե ինչպես իր մահվան լուրը ստանալուց հետո հաջորդ օրը քայլում էի Երևանի վերնիսաժում: Իրար կողքի նստած գորշ վերարկուներով տղամարդկանց մեջ նստած էր ԻՆՔԸ ու ժպտում էի ինձ: Առաջին անգամ եմ սրա մասին պատմում... Միշտ մտածում էի՝ ոչ ոք չի հավատա: Իսկ հիմա ուղղակի միևնույն է կհավատան, թե չէ: Ինքը ուշադիր նայում էր ուղիղ աչքերիս մեջ ու շատ մեղմ ժպտում: Մի պահ կանգնած մնացի տեղումս, հետո գնացի ու էլ չնայեցի հետ: Չէի վախեցել, հուզվել էի ու ուրախացել, բայց էլ հետ չգնացի, քայլեցի, անցա, գիտեի, որ վերադառնամ, էլ էնտեղ չի լինելու...

Օրիանկ ինչի՞ չմոտեցար: Չհասկացա էտ ուղղակի տեսի՞լք էր:

ihusik
17.01.2009, 00:24
ivy իրոք շատ հետաքրքիր դեպքեր ես պատմել... մահվան դեպքերի հետ կապվածներն հեշտ բացատրելի են. գործում է մտքի ուժն երբ ունեում է մահացողն և դա զգում այն մարդը ում մասին այդ պահին մտածել է այն աշխարհ անցնողն։

Հիշեցի մեկ տարի առաջ իմ հետ կատարված մի դեպք. հարցեր էի տալիս ագռավին և նա ´´այո´´ կամ ´´ոչ´´ էր պատասխանում հարցերիս երեք կամ երկու անգամ կռկռալով ու ես հակառակ ձևի էի տալիս նույն հարցն ու այս անգամ նա հակառակ պատասխանն էր տալիս. մի հինգ վեց հարց էդպես տվեցի ու պատասխաններ ստացա վերջում էլ ասեցի շնորհակալ եմ, դե ես գնացի, վե՞րջ - երեք անգամ կռկռաց ասելով ´´այո´´ ու այդպես բաժանվեցինք։ Դրանք հարցեր էին, որ միայն ես պետք է որոշում կայացնեի ու որոնք փողոցում ինքս ինձ տալով գնում էի զգացի, որ ամեն հարցիս հետ այդ ագռավն կռկռում էր մտածեցի գուցե պատասխան եմ ստանում այդպես ու ստուգեցլուց հետո հասկացա, որ այդպես էլ կար։ Կոնկրետ հարցերն չեմ տա, դա շատ անձնական է բայց երբ ասում էի այսպես պետք է անե՞մ ես, պատասխանում էր ´´այո´´ երեք անգամ կռկռալով հետո նույն հարցն հակառակ էի տալիս ստուգելու համար ասելով այսպես չպե՞տք է անեմ պատասխանում էր ´´ոչ´´ երկու անգամ կռկռալով։

ivy
17.01.2009, 00:25
Օրիանկ ինչի՞ չմոտեցար: Չհասկացա էտ ուղղակի տեսի՞լք էր:

Տեսիլք չէր, իրական մարդ էր՝ ինքն էր, ուրիշների հետ նստած էր: Չգիտեմ՝ ինչի չմոտեցա, չեմ կարող բացատրել:

ivy
17.01.2009, 00:27
ivy իրոք շատ հետաքրքիր դեպքեր ես պատմել... մահվան դեպքերի հետ կապվածներն հեշտ բացատրելի են. գործում է մտքի ուժն երբ ունեում է մահացողն և դա զգում այն մարդը ում մասին այդ պահին մտածել է այն աշխարհ անցնողն։

Ինձ թվում է՝ էդ դեպքերում ոչինչ էլ հեշտ բացատրելի չի: Տարնսպերսոնալ հոգեբանությունն էլ իր հեշտ բացատրությունն է տալիս, բայց դե ամեն ինչ էդքան պարզ չի, որքան կարող է հնչել:

ihusik
17.01.2009, 00:30
Ինձ թվում է՝ էդ դեպքերում ոչինչ էլ հեշտ բացատրելի չի: Տարնսպերսոնալ հոգեբանությունն էլ իր հեշտ բացատրությունն է տալիս, բայց դե ամեն ինչ էդքան պարզ չի, որքան կարող է հնչել:

Չգիտեմ, իմ համար համենայն դեպս շատ պարզ ու հստակա... երևի շատ բան չգիտեմ դրանիցա:)

ivy
17.01.2009, 00:31
Չգիտեմ, իմ համար համենայն դեպս շատ պարզ ու հստակա... երևի շատ բան չգիտեմ դրանիցա:)

Էն էլ՝ շատ պարզ ու հստակ... հմմմ... երջանիկ մարդ ես: :)

Ուլուանա
17.01.2009, 00:50
ivy-ի պատմածները շատ հետաքրքիր էին։ :)

Ես էլ պատմեմ երազներիցս մեկը, որը, կարծում, եմ որոշ չափով համապատասխանում է թեմային։ Երևի մի 6-7 տարի առաջ եմ տեսել՝ ուսանողությանս տարիներին։
Երազումս քայլում եմ կիսամութ ու մռայլ ինչ–որ անծանոթ փողոցներով... Գնում եմ դասընկերուհիներիցս մեկի ծննդին... Անտանելի անհարմարավետության զգացողություն ունեմ, միայնակության ու ճնշվածության զգացողությունն ուղղակի սպանում է... Ճանապարհին էլ վերհիշում եմ դասարանցիներիս հետ ունեցած ոչ այնքան ջերմ հարաբերություններս, դասարանում օտար ու չհասկացված լինելու զգացողությունս, և գնալով ավելի ու ավելի եմ ճնշվում... Հետո հասնում եմ ինչ–որ տեղ, որն իբր դասընկերուհուս տունն է, ու, չգիտես ինչու, արդեն լուսավոր է, բայց էն անհարմարավետության ու անհանգստության զգացողությունն էլի ունեմ։ Մեկ էլ տեսնում եմ, որ այն կողմից գալիս է մեր դասարանի տղաներից մեկը... Ակամա շրջվում եմ, որ ինձ չտեսնի կամ գոնե չճանաչի... Ու անմիջապես սկսում եմ գիտակցել, որ ախր չեմ ուզում, որ այստեղ որևէ մեկն ինձ տեսնի... Բայց ինչու՞ եմ եկել... Ախր ո՞վ է ինձ հրավիրել... Ու՞մ եմ այստեղ ուզում տեսնել, ու՞մ եմ կարոտել, կամ թեկուզ ինձ ո՞վ է կարոտել... Սկսում եմ հասկանալ կտրած–անցածս ճանապարհի անիմաստությունը... Ու էդ պահին ինձ էնքան միայնակ ու անօգնական եմ զգում, որ հուսահատությունից արդեն քիչ է մնում լաց լինեմ... Մեկ էլ հանկարծ չգիտես որտեղից կողքիս է հայտնվում հարազատ եղբայրս՝ Արշակը։ Նրան տեսնելուն պես անմիջապես անասելի հանգստություն է իջնում վրաս։ Նա ձեռքս բռնում է ու պարզապես առաջարկում տուն գնալ։ Ես, արդեն թեթևացած ու հանգստացած, նրա հետ վերադառնում եմ այն նույն կիսամութ ու մռայլ ճանապարհով, որն արդեն այդքան տհաճ ու երկար չի թվում, որքան մինչև այդ...

Առավոտյան եղբայրս, որ էդ ժամանակ ինձ հետ նույն սենյակում էր քնում, հարցնում է. «Էս գիշեր ի՞նչ երազ էիր տեսնում»։ «Ինչու՞...»,– զարմացած հարցնում եմ ես ու նոր–նոր սկսում մտաբերել տեսածս երազը... «Ուղղակի մի պահ սկսեցիր ուժեղ տնքալ, ես էլ մտածեցի, որ երազիդ մեջ լավ չես ու որոշեցի մտքով մտնել երազիդ մեջ, որ քեզ օգնեմ...»։ Փաստորեն, իսկապես մտել էր... :)

ihusik
17.01.2009, 00:57
Փաստորեն մանկուց եք էդպես դեմք եղել:hands հավես էր:)
ներող թեմայից դուրս գրառման համար

Հայկօ
17.01.2009, 04:06
Ուլուանա Դե դա հեչ էլ պարամորմալ երևույթ չէ, այլ շատ նորմալ, բնական բան :): Ես մի քանի անգամ փոքր քրոջս մտքով կանչել եմ, եկել է: Կամ՝ ջուր եմ ուզել, բերել է: Ընդ որում՝ հետո շատ զարմանում էր, երբ ասում էի՝ ինչու՞ եկար, բա ես քեզ կանչել ե՞մ :): Ինքը հստակ «լսում» էր իմ կանչը (կողքի սենյակներից):

Կարևորը՝ լավ պատկերացնես, թե ինչ ես ուզում անել, մի քիչ էլ հասկանաս, թե ոնց:

*e}|{uka*
17.01.2009, 12:10
Տարիներ առաջ Ջավախքում էինք, հյուր էինք գնացել, գիշերը պառկեցինք քնելու: Առավոտյան արթնացա կանացի ձայներից ու այնքան մոտիկից էին գալիս, թվում էր թե գլխիս վրա մի տաս հոգի հավաքվել են, ամաչեցի աչքերս բացեմ: Երբ ձայները հեռացան, աչքի տակով նայեցի , երեք աղջիկ էին, թափանցիկ սպիտակ շորերով, մազերը երկար, եթերային, ծիծաղում էին ու պարում:o: Մահճակալից վեր թռա, անհետացան բառից բուն իմաստով:Մամայիս պատմեցի, ասեց երևի երազ ես տեսել, իսկ տան տիկինը իհարկե ինձ չասեց, բայց հետո մամայիս պատմել էր, որ երբ իրենք այդ տունը գնել են, ամուսիններ են ապրել այդտեղ, որոնց երեք աղջիկները //եռյակ// լճում նավով զբոսնելիս խեղդվել են ու նման բան նաև իր աղջիկն է փոքր ժամանակ տեսել ::o Պատկերացնում ե՞ք...:scare

Ռեդ
17.01.2009, 12:16

Լավ էլի սենց բաներ մի պատմեք :D Ես սենց բաների չեմ հավատում: Ինչպես նաև էն, որ իբր մարդիկ մեռածների "հոգիներ են կանչում", եսիմինչեր են անում :nea

impression
17.01.2009, 13:12
մահվան դեպքերի հետ կապվածներն հեշտ բացատրելի են. գործում է մտքի ուժն երբ ունեում է մահացողն և դա զգում այն մարդը ում մասին այդ պահին մտածել է այն աշխարհ անցնողն։

հայ-հա՜յ, ստացվում ա, որ իմ ողջ բարեկամությունն ու հարևանությունը մեռնելուց խոսքները մեկ արած իմ մասին են մտածում :(

impression
18.01.2009, 20:54
Ինձ հետ պարանորմալ բաներ շատ հաճախ են պատահում, գրեթե ամեն օր, կփորձեմ գրել մի քանիսը: Մի քիչ վախացնեմ :)
Ուրեմն, մի օր դասից գնում եմ տուն, որ էնտեղից էլ բլոկնոտս վերցնեմ ու գնամ պարապմունքներիս: Ու երբ արդեն հասնում էի տուն, մտածեցի. "Ես էսօր պարապմունքի բայց ո՞նց եմ գնալու, պապիկը հենց նոր մահացավ...": Հասա տուն, ասացին, որ պապիկս մահացել է:
Մի անգամ էլ, դրանից հինգ տարի առաջ, երբ եղբայրս բանակում էր, քեռիս եկավ ու ասեց, որ եթե ուզում եմ նամակ գրել, շուտ գրեմ, որովհետև գնալու էր մոտը ու իմ նամակը կարող էր տանել: Եղբորս հետ շատ մոտ էի ու իմ բազմաթիվ գաղտնիքներ գիտեր ինքը: Շատ էի կարոտել, լիքը խոսելու նյութ էր կուտակվել, բայց նամակը գրեցի շատ անկապ, մի բան ինձ ասում էր, որ էդ նամակը շատերն են կարդալու, բայց եղբորս չի հասնելու: Նամակս ջրիկ-հիմար բան ստացվեց, ու ինձ միևնույն էր՝ ով կկարդար: Այդ օրը ինքը բանակում հանկարծամահ եղավ: Թաղման օրը տեսա նամակս իր սենյակում՝ բացված:
Այ սենց բաներ...

Ամմէ
16.12.2012, 18:22
Իսկ ես մի օր գիշերը արթնացա,որ ջուր խմեմ, հյուրասենյակով պետք է անցնեմ ,որ հասնեմ խոհանոց: Տեսնեմ հյուրասենյակի բազկաթոռին մեկը նստած ծխում է: Սկզբից մտածեցի պապաս ա , ձայն տվեցի շարունակում էր ծխել: Հետո վախեցա ,գոռացի ,լաց եղա, մամաենք լսեցին եկան ,լույսը վառեցին ու այդ երևույթը չքացավ:Ինձ համողել եմ ,որ աչքիս ա երևացել, կամ էլ չգիտեմ , բայց շատ իրական էր::(

Վոլտերա
16.12.2012, 20:42
Մեր բաղնիքի լույսն ինքնիրան միանում ա: Ամեն անգամ գնում անջատում եմ, էլի միանում ա:think

ivy
26.05.2014, 02:20
Ինձ հետ մի անգամ շատ տարօրինակ բան է եղել, որը մոռանալ չեմ կարող։
Նույն բանը իրար հետևից երկու անգամ է կատարվել. կյանքիս մի քանի վայրկյանը երկու անգամ եմ ապրել։
Քույրիկիս հետ սենյակում էի, ինքը մի անկյունում, ես՝ մյուս։ Մոտեցավ ինձ, բան հարցրեց։ Մեկ էլ՝ շըրխկ, դուբլ երկրորդ։ Քույրիկիս հետ սենյակում եմ, ինքը մի անկյունում, ես՝ մյուս։ Մոտեցավ ինձ, բան հարցրեց։
Սարսափելի ապրում էր։ Ուղեղս կախվել էր։
Երևի «ծրագրային խափանում» էր, թե ինչ, բայց անմիջապես ուղղեցին վերևներից։ Էլ էդպիսի բան չկրկնվեց։

Alphaone
26.05.2014, 02:32
Պատմեմ մի ուրիշ դեպք.
Գիշեր էր, 90-ակաների անլույս գիշերներից մեկը: Քնից արդնացա ինչ որ ձայնից՝ կարծես ինչ որ մեկը գլխավերևումս թուխտ էր պատռում: Մութ էր անթափանց խավար, հոսանք ել չկար: Սկզբից ինձ թվաց թե երազում եմ: Ավելի սրեցի լսողությունս ձայնը կտրվեց.
-Երազ է -մտածեցի ես և փորձեցի նորից քնել, բայց իզուր, մղձավանջը շարունակվեց՝ նորից ինչ որ մեկը…
Ձայնը ինձանից 1 մետր էր հեռու. Պատկերացրեք ոչինչ չես տեսնում, բայց քթիտ տակ ինչ ոռ մեկը թուղտ ե պատռում: Արյունս կանգնեց երակներումս, սառը քրտինքը պատեց մարմինս: Որոշեցի ձայն տալ, և տվեցի…
Պատասխան չեղավ…

Ժողովուրդ, պարանորմալ տակ պարանորմալ՝ արդեն քանի տարի կրկնվող երազ է ինչ-որ հին կելտական ամրոցի մասն, իբր էնտեղի ժառանգն եմ ու երազում ես չեմ, շեկ աչոն եմ, եկել եմ նախնիներիս ամրոց ու հանդերձյալ աշխարհից ինձ ինչ-որ ամրոցում սպանված թշնամիների ուրվականներ են հետապնդում: Հիմա զուգատիպությունը՝ ամեն անգամ երազը սկսվում է հենց պատռվող թղթի ձայնով, երազում երբ ուրվականներից ինչ-որ մեկը հետևում է ինձ, էլի ահավոր հաստակ քամուց քշվող թերթերի ու պատռվող թղթի ձայն է լսվում էն աստիճան, որ երազից հետո եթե մոտս թուղթ են պատռում, միանգամից վեր եմ թռչում...

Sambitbaba
26.05.2014, 03:29
Ինձ հետ մի անգամ շատ տարօրինակ բան է եղել, որը մոռանալ չեմ կարող։
Նույն բանը իրար հետևից երկու անգամ է կատարվել. կյանքիս մի քանի վայրկյանը երկու անգամ եմ ապրել։
Քույրիկիս հետ սենյակում էի, ինքը մի անկյունում, ես՝ մյուս։ Մոտեցավ ինձ, բան հարցրեց։ Մեկ էլ՝ շըրխկ, դուբլ երկրորդ։ Քույրիկիս հետ սենյակում եմ, ինքը մի անկյունում, ես՝ մյուս։ Մոտեցավ ինձ, բան հարցրեց։
Սարսափելի ապրում էր։ Ուղեղս կախվել էր։
Երևի «ծրագրային խափանում» էր, թե ինչ, բայց անմիջապես ուղղեցին վերևներից։ Էլ էդպիսի բան չկրկնվեց։

Համընկել են քո զուգահեռ իրականությունները:
Ընդ որում, Այվ ջան, բոլորովին կապ չունի, թե ինչ կարծիքի ես դու նրանց մասին::)

Պիրիտ
26.05.2014, 13:02
Մի բան էլ ես պատմեմ, իմ հետ շատ բաներ տեղի չեն ունեցել, հիմնականում հորինում եմ ու մարդկանց վախեցնում (ոչ մեկի չասեք :D ) բայց էս մեկը իրոք եղելա: Իմ համար պառկած էի տեղիս մեջ, չեմ հիշում ցերեկ էր թե գիշեր, դեռ քնած չէի, մեկ էլ դիմացս սպիտակ շորով մի արարած հայտնվեց, երևի բարի էր ու աղջիկ, չգիտեմ, որովհետև շատ վախեցա /ես վախենում էն բաներից, որ չեմ հասկանում/ ու աչքերս պինդ փակեցի, որ ինձ տրամադրեմ ու տեսիլքս կորի: Իսկ նա համ չէր կորում, համ էլ ձեռքին պատառաքաղ ու աման կար, իրար էր խփում ու ծիծաղում: Մի 2-5 րոպեից ձայները կորան, բացեցի աչքերս էլ չկար :) շատ ուրախ եմ, որ ինձ էլա գոնե մի անգամ բախտ ընձեռնվել շփվել անհասկանալիի հետ

Mephistopheles
26.05.2014, 17:49

ի՞նչ հարցրեց…

StrangeLittleGirl
26.05.2014, 17:58
Վայ, էս թեմայում դեռ գրառում չունեմ :))
Նենց հետաքրքիր ա, ինչու՞ են սենց բաները նենց մարդկանց հետ կատարվում, որոնք հավատում են դրանց: Մի հատ պարանորմալ բան չտեսանք:

Բայց հա, իրիկունը տուն գնամ, մանկությունիցս մի երկու բան կպատմեմ :))

Գորտուկ
26.05.2014, 18:09
Իմ հետ շուտ շուտ կատարվում ա , երբ գիշերները նստում ու մտածում եմ դրանց մասին::8

Alphaone
26.05.2014, 18:41
Վայ, էս թեմայում դեռ գրառում չունեմ :))
Նենց հետաքրքիր ա, ինչու՞ են սենց բաները նենց մարդկանց հետ կատարվում, որոնք հավատում են դրանց: Մի հատ պարանորմալ բան չտեսանք:

Բայց հա, իրիկունը տուն գնամ, մանկությունիցս մի երկու բան կպատմեմ :))

Բյուր, իմ հետ աննորմալ հաճախ են նման բաներ կատարվում... բայց մի պահ ես տեղով սկեպտիցիզմ ու աթեիզմ էի, բացարձակ ոչ մի բանի չէի հավատում, ամեն ինչ կասկածի տակ էի դնում, ինչը չի նշանակում, որ դադարում էին նման բաներ պատահել: Ընդհանրապես, իմ հետ օր չկա, մի պարա(ան)նորմալություն չպատահի...

Ուլուանա
26.05.2014, 18:45
Մի բան էլ ես պատմեմ, իմ հետ շատ բաներ տեղի չեն ունեցել, հիմնականում հորինում եմ ու մարդկանց վախեցնում (ոչ մեկի չասեք :D ) բայց էս մեկը իրոք եղելա: Իմ համար պառկած էի տեղիս մեջ, չեմ հիշում ցերեկ էր թե գիշեր, դեռ քնած չէի, մեկ էլ դիմացս սպիտակ շորով մի արարած հայտնվեց, երևի բարի էր ու աղջիկ, չգիտեմ, որովհետև շատ վախեցա /ես վախենում էն բաներից, որ չեմ հասկանում/ ու աչքերս պինդ փակեցի, որ ինձ տրամադրեմ ու տեսիլքս կորի: Իսկ նա համ չէր կորում, համ էլ ձեռքին պատառաքաղ ու աման կար, իրար էր խփում ու ծիծաղում: Մի 2-5 րոպեից ձայները կորան, բացեցի աչքերս էլ չկար :) շատ ուրախ եմ, որ ինձ էլա գոնե մի անգամ բախտ ընձեռնվել շփվել անհասկանալիի հետ
Աչքիս՝ ինքը եկել էր քեզ ուտելու, բայց որ տենց անհույս կերպով «անհասանելի» դարձար, փրկվեցիր :))։

ivy
26.05.2014, 18:46
ի՞նչ հարցրեց…

Լրիվ կենցաղային ինչ-որ հարց էր։
Ստեղ հարցն էական չի։
Էականն էն էր, որ նույն տեսարանը երկու անգամ կրկնվեց։ Լրիվ նույնությամբ։
Եթե ինչ-որ մեկը սրան գիտական բացատրություն տա, շատ շնորհակալ կլինեմ։
Ուղեղի ֆունկցիոնալ խափանո՞ւմ։

ivy
26.05.2014, 18:47
Համընկել են քո զուգահեռ իրականությունները:
Ընդ որում, Այվ ջան, բոլորովին կապ չունի, թե ինչ կարծիքի ես դու նրանց մասին::)

Սամ, դա ինչ է նշանակում։

StrangeLittleGirl
26.05.2014, 18:51
Լրիվ կենցաղային ինչ-որ հարց էր։
Ստեղ հարցն էական չի։
Էականն էն էր, որ նույն տեսարանը երկու անգամ կրկնվեց։ Լրիվ նույնությամբ։
Եթե ինչ-որ մեկը սրան գիտական բացատրություն տա, շատ շնորհակալ կլինեմ։
Ուղեղի ֆունկցիոնալ խափանո՞ւմ։

Ես սա կբացատրեի նենց, ոնց որ փորձում են դեժավյուի երևույթը բացատրել: Այսինքն, մի անգամ դեպքը տեղի ունեցավ, բայց ինչ-ինչ պատճառներով ուղեղդ որոշեց մի հատ էլ պրոցես անել էդ իրավիճակը, երկրորդ անգամ տեսար: Ուղղակի ի տարբերություն դեժավյուի, առաջին պրոցեսինգի արդյունքը գիտակցություն չի մտնում, հետևաբար չես հասցնում ֆիքսել, որ տեսար, իսկ երկրորդ անգամ արդեն ֆիքսում ես, բայց քեզ թվում ա, թե ինչ-որ տեղ էլի ես տեսել:

Mephistopheles
26.05.2014, 18:56
Լրիվ կենցաղային ինչ-որ հարց էր։
Ստեղ հարցն էական չի։
Էականն էն էր, որ նույն տեսարանը երկու անգամ կրկնվեց։ Լրիվ նույնությամբ։
Եթե ինչ-որ մեկը սրան գիտական բացատրություն տա, շատ շնորհակալ կլինեմ։
Ուղեղի ֆունկցիոնալ խափանո՞ւմ։

հարցը կարևոր ա… որովհետև եթե ասում ես "նույնությամբ կրկնվել ա" ուրեմն հարցի բովանդակությունն էլ ա նույնը լինելու որպեսզի ասես "նույնությամբ կրկնվել ա", չէ՞…

Բյուրը կարա տա, բայց ես կարամ ընդամենը ենթադրեմ որ մարդու ուղեղեը երբեմն գործողություններից առաջ ա ընկնում ու լրացնում ա մախկին զգացողություններով կամ էլ կառուցում ա հիմնված նախկին նույնատիպ զգացողության վրա…

…տո ես շատ գիտեմ… վախացրիր…

ivy
26.05.2014, 19:08
Մեֆ, ինքը a կետից գալիս է b կետ ու հարցնում.
-Ջեսիկն էսօր դուրս գնացել ա՞։
Հաջորդ ակնթարթին ինքը նույն կերպ a կետից գալիս է b կետ ու հարցնում.
-Ջեսիկն էսօր դուրս գնացել ա՞։

Ջեսիկը քուրիկիս շունն է։

Mephistopheles
26.05.2014, 19:16
Մեֆ, ինքը a կետից գալիս է b կետ ու հարցնում.
-Ջեսիկն էսօր դուրս գնացել ա՞։
Հաջորդ ակնթարթին ինքը նույն կերպ a կետից գալիս է b կետ ու հարցնում.
-Ջեսիկն էսօր դուրս գնացել ա՞։

Ջեսիկը քուրիկիս շունն է։

I'll stick with Byur explanation… լավ ա ասել… կամ էլ Սամի ասած դա քո զուգահեռ իրականությունն ա…

Ռուֆուս
26.05.2014, 19:19
Մեկը ես պարանորմալ երևույթներին չեմ հավատում, բայց էս վերջերս դեժավուները գնալով ավելի պատկերավոր են դառնում: Ասենք պահի տակ ժամանակը կարծես կանգ առնի ու ուղեղումս մի ամբողջ դրվագ է գծագրվում, թե հիմա ով ինչ է ասելու ու անելու ու հետո ամեն ինչ սկսում է արագանալ ու ինչ որ մտքումս եղել է, նույնությամբ կրկնվում է:

insider
26.05.2014, 20:50
Լրիվ կենցաղային ինչ-որ հարց էր։
Ստեղ հարցն էական չի։
Էականն էն էր, որ նույն տեսարանը երկու անգամ կրկնվեց։ Լրիվ նույնությամբ։
Եթե ինչ-որ մեկը սրան գիտական բացատրություն տա, շատ շնորհակալ կլինեմ։
Ուղեղի ֆունկցիոնալ խափանո՞ւմ։

Մի գուցե ինչ-որ յուրահատուկ դեժավյու է կամ դրա մի տեսակ, որ դրանցից ինչ որ մի անգամը, դա թվացյալ է եղել…

Sambitbaba
26.05.2014, 20:54
Սամ, դա ինչ է նշանակում։
Այվ ջան, իմ բացատրությունները, ցավոք, ան-գիտական են…
Երևի թե տրամաբանական և այլ ֆիլտրերի միջով չանցնեն...:(

Norton
27.05.2014, 00:24
Ժող․ հետաքրքիրա, մարդ կա, որ կարծումա որ հոգիա տեսել կամ տեսնումա՞, հնարավորա դա բացատրել գիտականորեն՝ ասենք որպես հոգեկան խանգարում կամ սեփական վառ պատկերացման արդյունք։

Աթեիստ
27.05.2014, 00:37
Ես 9-րդ դասարանում հոգի եմ կանչել, բանակում էլ մասնակցել եմ սեանսների։
Առաջին դեպքում նոր մահացած պապուս հոգու հետ եմ «զրուցել», իսկ բանակում՝ հագի կանչողները անկապ հարցեր էին տալիս, էդքան հետաքրքիր չէր։

Մեկ էլ բանակում КПП-ի տղերքից մեկը բաներ էր պատմում, որ լրից տեղավորվում էին էդ օրերին կարդացածս աստրալ ճանապարհորդությունների մասին ստացածս պատկերացումների մեջ։ Պատմողը չգիտեր, դա ինչ ա ու ոնց ա կոչվում։

Մեկ էլ մի դեպք ա լավ տպավորվել, դպրոցական տարիքում գիշերը երկնքում մի ուղղությամբ թռչող լույս տեսա (եղբայրս կողքս), մեկ էլ շատ կտրուկ ուղղությունը փոխեց (մոտ 150 աստիճան) ու գնաց այդ ուղղությամբ։ Իմ պատկերացրած ոչ մի թռչող օբյեկտ տենց կտրուկ չէր կարա ուղղությունը փոխեր, սուր անկյուն նկարեց, գնաց։

erexa
27.05.2014, 01:27
Այո կա, այս վերջերս շատ հոգիներ եմ տեսել, Մարիամի հոգին էլ եմ տեսել: Որպեսզի կասկածներ չլինեն թե ինձ թվացել ա կամ աչքիս ա երևացել ասեմ, որ բացի ինձանից մի քանի ծանոթներ էլ են տեսել: Նույն տեղում և նույն ժամանակ:

Alphaone
27.05.2014, 03:31
2001թ. դեկտեմբերի 6-ն էր, ընկերուհուս տարեդարձն էր, մոտ 11-ին ուղեցկեցին տուն: Ճանապարհին մեր տան գլխավերևում (այդ ժամանակ վարձով բազմաբնակարանում էինք ապրում) վառ, անշարժ կետ տեսանք, որ ոչ մի կերպ աստղ չէր կարող լինել՝ չափից դատելով: Սկսեցի իմ այլմոլորակայինությունները, կատակեցինք, հետո որոշեցի նկարել: Հեռախոսիս էկրանին ոչինչ չերևաց: Հեռախոսը տանում էի մի կողմ, կետը կար, փորձում էի նկարել՝ դատարկություն:
- Արա, չի ստացվում էլի նկարել, - դիմացից քայլող անծանոթ տղաներից մեկն ասաց մյուսին:
Ավելի մոտեցանք, հերթով էլի մարդկանց ուշադրություն սկսեց գրավել, մաքսիմում 5-7 հոգի էինք այդ պահին փողոցում:
Հանկարծ կետը կտրուկ բարձրացավ, մի քանի վայրկյան աննորմալ արագությամբ շարժվեց հորիզոնական, ապա էլի ուղղահայաց թռիչք՝ մինչև տեսադաշտից անհետանալը:
Մյուս վկաներին չգիտեմ, բայց հետիս երկու ընկերուհիները մինչև հիմա կատակում են, թե ձերոնք եկել էին քո հետևից, տեսան մենակ չես, գնացին :D

Ուլուանա
27.05.2014, 06:27
Շատ տարիներ առաջ մամայիս հետ էսպիսի մի դեպք է պատահել։ Մամաս քնած է գիշերը, մեկ էլ պապաս իրեն արթնացնում է։ Արթնանալով՝ տեսնում է պապայիս՝ վերարկուով դիմացը կանգնած։ Պապաս ասում է. «Էս գիշեր պիտի ինձ հետ գաս»։ Մամաս անհանգստանում է, բայց մտածում է՝ երևի ինչ–որ լուրջ, կարևոր բան կա, որ էս գիշերվա կեսին կանչում է, ու մտածում է, որ ճանապարհին կհարցնի՝ ինչն ինչոց է։ Պապաս ձեռքը մեկնում է, մամաս բռնում է ու տեսնում, որ պապայիս ձեռքը չի, այլ մի տեսակ փուչիկի պես փափուկ ու փուչ, ոչ մարդկային ինչ–որ բան... Տեղում քարանում է, հետո նայում է կողքը ու տեսնում, որ պապաս իր կողքին քնած է անկողնում... Սարսափից սկսում է աղոթել, մինչև էդ «մարդն» անհետանում է։
Մամաս համոզված է, որ սա լրիվ իրական է եղել, ոչ երազ, ոչ էլ նույնիսկ տեսիլք։

Էս պատմությունը լսելուց հետո ես բազմաթիվ գիշերներ վախից չեմ կարողացել քնել։ Որ օրը հանկարծ հիշեի դրա մասին, հատկապես եթե գիշերվան մոտ ժամի էի հիշում, ուրեմն կորած էի. սարսափը պատում էր, մինչև քնում էի, կես մարդ էի դառնում։ Հուսով եմ՝ էս գիշեր նորմալ կքնեմ։

Alphaone
27.05.2014, 15:44
Անուկի պատմությունն ինձ մոտ աղջիկներից մեկի պատմածը հիշեցրեց: Եղբոր մահից հետո անընդհատ կրկնում էր, որ ինքը պետք է մեռներ, ոչ թե եղբայրը:
Գիշերը մահացած տատիկը կանչում է, թե պիտի ինձ հետ գաս: Աղջիկը վախեցած ասում է, որ չի ուզում գալ, եղբայրն էլ միջամտում է, թե թող ինքը մնա, ես կգամ: Առավոտյան մինչև աղջիկը կարթնանար, եղբայրն ավտովթարից մահանում է :(

CactuSoul
27.05.2014, 15:53
Ինձ հետ շատ են «պարանորմալ» դեպքեր պատահում, բայց մի տեսակ էնքան բնական եմ դրանց վերաբերվում, որ նույնիսկ մոռանում եմ։ Լինում են ու անցնում-գնում։
Երևի ամենաաննորմալ դեպքը, որ մնաց հիշողությանս մեջ, վերջերս՝ Բյուրին ճանապարհելու օրվանից (ավելի ճիշտ՝ գիշերվանից) հետո պայուսակումս հայտնաբերած անծանոթ ծամոններն էին :} Ոչ մի կերպ բացատրություն չեմ գտնում։

Երբեմն ինձ անտեսանելի եմ զգում։ Այսինքն ես չեմ ինձ էդպիսին զգում, պարզապես մարդկանց վերաբերմունքն է էդ մտքին դրդում։ Ասենք՝ քայլում եմ, մարդիկ վրաս չեն նայում, կամ նայելիս ինձ չեն նայում, այլ միջովս՝ ավելի հեռուն, կամ ծանոթ մարդ եմ տեսնում դեմ-դիմացս, բարևում եմ, ինքն ինձ չի նկատում, կամ կանգառում մի ակնառու տեղում կանգնած երթուղային եմ կանգնացնում ու չի կանգնում, ու էդպիսի օրերին, սովորաբար, դա մի անգամից ավել է լինում (մի անգամով չէի համարի, թե ինձ չեն տեսնում, կմտածեի, թե վարորդն անուշադիր էր, չնկատեց)։ Էս դեպքերն առաջ ավելի հաճախ էին, հիմա հազվադեպ են պատահում։

Եղբորս աղջիկը երբ ծնվում էր, զգում էի, ու մտածում էի՝ ինչ կլինի, թող մի քիչ ձգի, որ օրը փոխվի, մայիսի 1-ին ծնվի, ոչ թե ապրիլի 30-ին։ Էդ մտքերով քնեցի, մեկ էլ գիշերվա մի ժամի մաման արթնացրեց, աչքալուսանք տվեց, ու իմ առաջի միտքն էդ ժամանակ էն էր, որ ինչ լավ ա՝ արդեն մայիսի 1-ն ա )) Առավոտյան նոր ջոկեցի, որ իրենք հակառակ կիսագնդում են, ու ապրիլի 30 ա դեռ իրենց մոտ :D

Փոքր ժամանակ հոգի էլ եմ կանչել մի քանի անգամ։ Սաղ հեչ, բայց վերջին անգամվա մասին պատմեմ, երբ արդեն բավականին մեծ էի, երևի մի 7-8-րդ դասարան կլինեի, ինձ հասակակից մորաքրոջս աղջկա հետ, տատիկենց տանը։ Գիշերով որոշեցինք հոգի կանչել։ Դե ընդհանրապես 3 հոգի ա պետք դրա համար, համենայն դեպս նախորդ անգամները էդպես էինք միշտ կանչել։ Ու հիմա, որ երկուսով էինք, մտածում էի, թե չի ստացվի։ Բայց ստացվեց։ Եսիմինչ թինեյջերական հարցեր էինք տալիս, արդեն չեմ էլ հիշում, հոգին էլ պատասխանում էր։ Ինձ թվում էր, թե մորաքրոջս աղջիկն ա մատով բրդում ափսեն։ Իրեն հարցրի, ասաց՝ «չէ, ես չեմ, ինձ էլ թվում էր, թե դու ես բրդում:D»։ Ես մի փոքր բարձրացրի մատս, ինքն էլ բարձրացրեց, իսկ ափսեն շարունակում էր շարժվել․․․

Զարմանալին ինձ համար ինչն ա՝ որ ինձ էս ամենը չի զարմացնում։ Մի տեսակ ընդունում եմ, որ էդ նորմալ ա, ու վերջ։ Ոչ բացատրություններ եմ փնտրում, ոչ բան։
Թե չէ իրոք շատ են լինում էդ տեսակ դեպքեր, ուղղակի որ չեմ զարմանում, կարևորություն չեմ տալիս, մոռացվում-գնում են։

Ուլուանա
27.05.2014, 15:57
Եղբորս աղջիկը երբ ծնվում էր, զգում էի, ու մտածում էի՝ ինչ կլինի, թող մի քիչ ձգի, որ օրը փոխվի, մայիսի 1-ին ծնվի, ոչ թե ապրիլի 30-ին։ Էդ մտքերով քնեցի, մեկ էլ գիշերվա մի ժամի մաման արթնացրեց, աչքալուսանք տվեց, ու իմ առաջի միտքն էդ ժամանակ էն էր, որ ինչ լավ ա՝ արդեն մայիսի 1-ն ա )) Առավոտյան նոր ջոկեցի, որ իրենք հակառակ կիսագնդում են, ու ապրիլի 30 ա դեռ իրենց մոտ :D
Ան, էս հատվածի պարանորմալը ո՞րն էր։ Լավ չհասկացա...

Alphaone
27.05.2014, 16:05
Ան, էս հատվածի պարանորմալը ո՞րն էր։ Լավ չհասկացա...

ես էլ էի ուզում հարցնել, ինչպես միշտ, ուշացա :D

CactuSoul
27.05.2014, 16:07
Ան, էս հատվածի պարանորմալը ո՞րն էր։ Լավ չհասկացա...

Եսի՞մ, էն որ ասում էիք հեռավորության վրա զգալ, բան, էդ սերիայից, էլի։ Ինձ որ մնա՝ հեչ էլ պարանորմալ չի։ Ասեմ ավելին՝ կարող ես խմբագրել գրառումս :))

Ուլուանա
27.05.2014, 16:09
Եսի՞մ, էն որ ասում էիք հեռավորության վրա զգալ, բան, էդ սերիայից, էլի։ Ինձ որ մնա՝ հեչ էլ պարանորմալ չի։ Ասեմ ավելին՝ կարող ես խմբագրել գրառումս :))
Հա՜, լավ, նոր հասկացա :))։ Սկզբում չէի հասկացել, որ դու չգիտեիր, որ արդեն ծնվում ա, այսինքն՝ քեզ ոչ ոք չէր ասել, ուղղակի դու էիր զգում քեզ ու քեզ :))։

CactuSoul
27.05.2014, 16:15
Իմիջիայլոց, անկեղծ ասած, հույսեր եմ փայփայում, որ Բյուրը կօգնի էն ծամոնների պահը հասկանալ։ Կարող ա տեսած լինի, թե ով ա դրել պայուսակիս մեջ, ո՞վ գիտի :oy

BOBO
27.05.2014, 16:19
2001թ. դեկտեմբերի 6-ն էր, ընկերուհուս տարեդարձն էր, մոտ 11-ին ուղեցկեցին տուն: Ճանապարհին մեր տան գլխավերևում (այդ ժամանակ վարձով բազմաբնակարանում էինք ապրում) վառ, անշարժ կետ տեսանք, որ ոչ մի կերպ աստղ չէր կարող լինել՝ չափից դատելով: Սկսեցի իմ այլմոլորակայինությունները, կատակեցինք, հետո որոշեցի նկարել: Հեռախոսիս էկրանին ոչինչ չերևաց: Հեռախոսը տանում էի մի կողմ, կետը կար, փորձում էի նկարել՝ դատարկություն:
- Արա, չի ստացվում էլի նկարել, - դիմացից քայլող անծանոթ տղաներից մեկն ասաց մյուսին:
Ավելի մոտեցանք, հերթով էլի մարդկանց ուշադրություն սկսեց գրավել, մաքսիմում 5-7 հոգի էինք այդ պահին փողոցում:
Հանկարծ կետը կտրուկ բարձրացավ, մի քանի վայրկյան աննորմալ արագությամբ շարժվեց հորիզոնական, ապա էլի ուղղահայաց թռիչք՝ մինչև տեսադաշտից անհետանալը:
Մյուս վկաներին չգիտեմ, բայց հետիս երկու ընկերուհիները մինչև հիմա կատակում են, թե ձերոնք եկել էին քո հետևից, տեսան մենակ չես, գնացին :D

խի 2001 թվին հեռախոսների վրա կամեռա էլ կար?

Alphaone
27.05.2014, 16:20
խի 2001 թվին հեռախոսների վրա կամեռա էլ կար?

ա՜, 4-ի փոխարեն ա գրվել, սորրի :D

CactuSoul
27.05.2014, 16:40
Երբեմն բաներ են լինում, որ հաստատ գիտեմ՝ ոնց ա լինելու, էն դեպքում, երբ գիտակցաբար մի քանի տարբերակ կա, ու իմ իմացած տարբերակը ոչ մի բանով առավել չի, ավելի հավանական չի մյուսներից։ Բայց տենց դեպքերում էնքան հստակ ա իմ իմացությունը, որ պատկերացնում եմ՝ եթե հանկարծ ուրիշ սցենար իրականանա, աշխարհը կկործանվի բառի բուն իմաստով, գոնե ինձ համար։ Ու միշտ բարեհաջող ավարտ ա լինում, այսինքն իմ իմացածն ա լինում։ Ու չնայած դրան՝ ամեն անգամ գիտակցությունս էլի զարմանում ա, թե ոնց ա դա հնարավոր, ոնց կարելի ա հավատալ մի բանի, որն ինքը չի վավերացրել :D

StrangeLittleGirl
27.05.2014, 17:33
Իմիջիայլոց, անկեղծ ասած, հույսեր եմ փայփայում, որ Բյուրը կօգնի էն ծամոնների պահը հասկանալ։ Կարող ա տեսած լինի, թե ով ա դրել պայուսակիս մեջ, ո՞վ գիտի :oy

Հա, էկել եմ օգնելու :)) Ավելի շուտ, ժողովրդի դատին հանձնեմ իրավիճակը, թող իրանք որոշեն ինչքանով ա պարանորմալ :))
Էդ օրը ես ու Անին երևի առավոտը հինգի կողմերն ենք տուն գնացել: Իսկ ի՞նչ էինք անում մինչև էդ: Զվռնում էինք զանազան փաբերով: Ի՞նչ էինք անում փաբերում: Բնականաբար, խմում էինք: Շաբաթ երեկո էր, այսինքն՝ փաբերում ով ասես չկար, ու էդ ով ասեսներն անխիղճ կերպով խմում էին: Դե մի հատ պատկերացրեք. փաբ, մեջը լիքը խմած մարդ: Է՛լ սեփական պայուսակ շփոթել, է՛լ մեկի գլխին չար կատակ խաղալ, է՛լ աղջիկ կպցնելու անհաջող փորձ: Մի խոսքով, լավ ա, որ դեռ մի բան էլ որևէ բան չի կորել :))

CactuSoul
27.05.2014, 18:26
Մի խոսքով, լավ ա, որ դեռ մի բան էլ որևէ բան չի կորել :))
Այ ինձ էդ ա հուզում, որ բացարձակապես ոչինչ չի պակասել, ու ավելացել են լավաշ ծամոններ, առանց տուփի :D Ու իմ հիշելով մենակ մի պահ ա եղել, որ պայուսակս ինձնից հեռու էր, էն էլ էդ ժամանակ Uptown-ում էինք ու արդեն մենք-մերոնցով։ Եսի՞մ :esim
Լավ, թեմայից չշեղվենք։

Alphaone
27.05.2014, 19:06
Թեման ինձնով եմ անելու, էնքան պատմելու բան կա, որ չգիտեմ ինչից սկսեմ, ինչև թողնեմ: :D
Ուսանող էի, արդեն չեմ էլ հիշում որ կուրս: Կուրսիս տղայի հետ կանգնած դասխոսներից էինք բամբասում, հանկարծ զգացի, որ աննորմալ կերպով նյարդերիս վրա ազդում է, որ ինքը կանգնած է հատկապես էնտեղ, ուր կանգնած է: Խնդրեցի տեղը փոխի:
- Լավ էլի դու էլ:
- Քեզ ի՞նչ կլինի, որ մի մետր էն կողմ կանգնես:
- Գժվա՞ր, իմ համար կանգնած եմ:
Բառացի դիալոգը չեմ հիշում, բայց մոտավոր էս էր: Ու այդ ժամանակ արդեն տագնապախառը, խուճապահար մի զգացողությամբ ուղղակի թևից բռնեցի, մի կողմ քաշեցի: Ի դեպ, ինչ-որ մեկի թևից քաշելն ինձ համար աննորմալ ու անհավանական արարք էր, փոքր ժամանակներից ես ահավոր խուսափել եմ ամեն տեակ հպումներից ընդհուպ մինչև անգամ ընկերական ձեռքսեղմում: Բայց էդ օրը թույլ տվեցի ինձ համար անհավանական մի արարաք: Մի քանի վայրկյան էլ չէր անցել, ինչ կուրսեցիս տեղը փոխեց: Թե ես իմ արածից, թե ինքն իմ արածից դեռ ուշքի չէինք եկել, երբ տանիքից անհավանական չափսերի սառցակտորը պոկվեց ուղիղ իր կանգնած տեղն ընկավ:
Հետո արդեն չէի կարողանում ապացուցել, որ ես չեմ տեսել, թե ինչես է սառցաբեկորը պոկվում, կուրսեցիս էլ ինձ բնականաբար որակեց շիզիկ, ով տեսել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում ու փոխանակ գոռա՝ սառույցը, դրել, համոզում է, որ կանգնած տեղը փոխի:
Մինչև էսօր չեմ հասկանում, թե ինչից ելնելով էի էդպես հիվանդագին ցանկանում, որ ուրիշ տեղ կանգնի:

Ուլուանա
27.05.2014, 19:13
Թեման ինձնով եմ անելու, էնքան պատմելու բան կա, որ չգիտեմ ինչից սկսեմ, ինչև թողնեմ: :D
Դու բոլորը հերթով գրի անպայման, շատ հետաքրքիր ա։

StrangeLittleGirl
27.05.2014, 23:37

Ալֆուշ, շատ պարզ բացատրություն ունի սա: Դու տեսել ես սառցաբեկորը, բայց չես հասցրել գիտակցականում ֆիքսել դրա մասին, մենակ հուզականում ոլորտում ես ֆիքսել, դրա համար էլ հուզական ռեակցիա ես տվել, ոչ թե գիտակցական:

Ուլուանա
27.05.2014, 23:44

Լավ, էլի, Բյուր։ Ուզում ես ասել, որ բացառվա՞ծ ա, որ տեսած չլինի։ :'։ Ախր բազմաթիվ տենց դեպքեր կան։ Հա, բան չունեմ ասելու, քո ասածն էլ ա հնարավոր, բայց հեչ պարտադիր չի, որ տենց եղած լինի։

Ուլուանա
27.05.2014, 23:50
Ի դեպ, նմանատիպ մի ուրիշ դեպք էլի մամայիս կյանքից։ Երիտասարդ տարիներին մամաս մեկի տանը հավաքույթի է լինում. ինքն ու մի աղջիկ նստած են լինում պատի տակ, որին կից պատի մյուս ծայրին, այսինքն՝ մոտ երկու մետր հեռավորության վրա, պատին կպցրած մոմակալ կա։ Մամաս պահի տակ մտածում է, որ հիմա էս աղջիկը վեր կկենա, կգնա էն կողմ, կդիպչի էդ մոմակալին, մոմակալը կընկնի ու կկոտրվի։ Էդ զգացողությունն էնքան ուժեղ է լինում, որ մտածում է՝ ասի էդ աղջկան, որ զգույշ լինի, բայց դե անհարմար է զգում, ձայն չի հանում։ Աղջիկը վեր է կենում, գնում, դիպչում մոմակալին, մոմակալն ընկնում ու կոտրվում է՝ ճիշտ և ճիշտ մամայիս մտածածի պես։

StrangeLittleGirl
27.05.2014, 23:51
Լավ, մի բան էլ ես պատմեմ:

Ուրեմն տասնվեց տարեկան էի, նոր էի ընդունելության քննություններս վերջացրել: Շոգ ամառ էր, պատուհանը բաց էի քնում: Մի գիշեր էդպես արթնացել եմ, պատուհանից կախվել ու ծառի վրա ինչ-որ բան ցույց տալով ասել եմ՝ խփի դրան: Մեր ներքևում վարձով ապրող աղջիկները քնած չէին, բակում նստած էին, լսել էին ասածներս: Ես էլ իմ ձայնից արթնացել էի (էդ պահը հիշում եմ): Հետո գնացի մի ուրիշ սենյակ, էնտեղ պառկեցի: Մի քանի րոպե հետո գոռոցս են լսել: Իմ գոռոցից ես ևս մեկ անգամ արթնացա:

Տենց հետաքրքիր բաներ: Մերոնք դա բացատրում էին նրանով, որ ընդունելության քննությունները ծանր սթրես էին, արդյունքում տենց բան էր էղել: Իսկ ներքևում ապրող աղջիկներն ասում էին, որ մեր տանը հոգի ա ապրում ու որ ես էդ հոգին եմ տեսել, որ ասել եմ՝ խփի դրան:

Mephistopheles
27.05.2014, 23:53
Ալֆուշ, շատ պարզ բացատրություն ունի սա: Դու տեսել ես սառցաբեկորը, բայց չես հասցրել գիտակցականում ֆիքսել դրա մասին, մենակ հուզականում ոլորտում ես ֆիքսել, դրա համար էլ հուզական ռեակցիա ես տվել, ոչ թե գիտակցական:

էէէէ Բյուր, եկել ես էս թեման քաքմեջ անե՞ս… քո բացատրություններով… թե դու ի՞նչ կվալիֆիկացիա ունես որ… ամեն ինչ փչացնելու համար մի հատ ես… չես տենու՞մ աղջիկը էքստռասենս ա… չես հասկանու՞մ որ սրանք բացատրություններ չունեն… "վերևից" ա… ինչ որ գերբնական էներգիա ճառագայթում որ ամեն մարդ չի զգում…

ի՜նչ անհետաքրքիր մարդ ես դու…

StrangeLittleGirl
27.05.2014, 23:54
Լավ, էլի, Բյուր։ Ուզում ես ասել, որ բացառվա՞ծ ա, որ տեսած չլինի։ :'։ Ախր բազմաթիվ տենց դեպքեր կան։ Հա, բան չունեմ ասելու, քո ասածն էլ ա հնարավոր, բայց հեչ պարտադիր չի, որ տենց եղած լինի։

Հա, ախր դա էնքան պրիմիտիվ բան ա ու էնքան գիտականորեն ապացուցված, որ պարզ բացատրությունը թողած չարժե սարուձոր ընկնել:

StrangeLittleGirl
27.05.2014, 23:55
էէէէ Բյուր, եկել ես էս թեման քաքմեջ անե՞ս… քո բացատրություններով… թե դու ի՞նչ կվալիֆիկացիա ունես որ… ամեն ինչ փչացնելու համար մի հատ ես… չես տենու՞մ աղջիկը էքստռասենս ա… չես հասկանու՞մ որ սրանք բացատրություններ չունեն… "վերևից" ա… ինչ որ գերբնական էներգիա ճառագայթում որ ամեն մարդ չի զգում…

ի՜նչ անհետաքրքիր մարդ ես դու…

Հա էլի Մեֆ, իսկականից, մարդը Մարսից էկել, էքստրասենսություն ա անում, ես էլ էշ-էշ դուրս եմ տալիս:

Ուլուանա
27.05.2014, 23:58
էէէէ Բյուր, եկել ես էս թեման քաքմեջ անե՞ս… քո բացատրություններով… թե դու ի՞նչ կվալիֆիկացիա ունես որ… ամեն ինչ փչացնելու համար մի հատ ես… չես տենու՞մ աղջիկը էքստռասենս ա… չես հասկանու՞մ որ սրանք բացատրություններ չունեն… "վերևից" ա… ինչ որ գերբնական էներգիա ճառագայթում որ ամեն մարդ չի զգում…

ի՜նչ անհետաքրքիր մարդ ես դու…
Ո՞վ ասեց՝ բացատրություններ չունեն։ Ամեն ինչն էլ բացատրություն ունի, ուղղակի ամեն ինչի բացատրությունը չի, որ գիտենք, ինչ էլ որ գիտենք, ոչ միշտ ա ճիշտ կամ ոչ բոլոր դեպքերի համար ա կիրառելի։ Հեգնելու կարիք էլ չկա, Մեֆ։

Mephistopheles
28.05.2014, 00:05
դե հիմա սրան բացատրություն տուր…

ուրեմն գիշերով քշում եմ, մեկ էլ զգում եմ որ ավտոս հանգեց… դուրս եմ գալիս որ տեսնեմ ինչ ա եղել, մեկ էլ հետևից մեկն ասում ա "Մեֆ"… ինձ մեֆ մենակ ակումբում են ասում… շուռ գամ տեսնեմ մարդ չկա… ասի եևի ականջիս եկավ ու գնում եմ կապոտը բացեմ… մեկ էլ "Մե՛ֆ"… բանի տեղ չեմ դնում, բայց քանի գնում ավելի պարզ ա ասում "ՄԵ՛Ֆ" …

շուռ եկա, էլի մարդ չկա, բայց էս անգամ որ հետ գործիս գնացի որ կապոտը բացեմ, տեսնեմ դիմացս մութ/սև մի հատ հետք ա որ հետևում բան չի երևում ու ոնց որ դոշիցս բռնի ու քաշի… հետևիցս էլի "Մե՛ֆ…" բայց չեմ կարում ֆռամ ու զգում եմ որ մեկը ձեռիցս ոնց որ քաշի ու նենց ուժեղ որ եղունգները մտնում ա ձևիս մեջ…

էս վիճակով երևի մի տենց 1 րոպեի չափ մնացի ու ամեն ինչ թողեց… շվարած կանգնեցի, բան չհասկացա…

ավտոս խոդ տվի, միացավ… հուֆ… ասի ու գնացի… փախա…

հ.գ. տուն քշելուց նկատեցի որ բազկիս վրա եղունգի հետքեր էր մնացել… մեկն էլ արյուն գալու աստիճան…

դե բացատրի՛…

Mephistopheles
28.05.2014, 00:08
Ո՞վ ասեց՝ բացատրություններ չունեն։ Ամեն ինչն էլ բացատրություն ունի, ուղղակի ամեն ինչի բացատրությունը չի, որ գիտենք, ինչ էլ որ գիտենք, ոչ միշտ ա ճիշտ կամ ոչ բոլոր դեպքերի համար ա կիրառելի։ Հեգնելու կարիք էլ չկա, Մեֆ։

չեմ հեգնում… լրիվ լուրջ եմ ասում…

StrangeLittleGirl
28.05.2014, 00:09
Դու հորինել ես, Մեֆ :))

Mephistopheles
28.05.2014, 00:10
Դու հորինել ես, Մեֆ :))

չհասկացա… ինձ սուտասան ե՞ս ասում…

StrangeLittleGirl
28.05.2014, 00:16
չհասկացա… ինձ սուտասան ե՞ս ասում…

չէ, ասում եմ՝ հորինում ես :))

Mephistopheles
28.05.2014, 00:23
չէ, ասում եմ՝ հորինում ես :))

Բյուր, չեմ հորինել… եղել ա… տենց մի տարի առաջ…

… ու հետո ի՞նչ իմացար որ հորինում եմ… իմ հետ տենց բան չի կարա՞ լինի…

StrangeLittleGirl
28.05.2014, 00:32
Բյուր, չեմ հորինել… եղել ա… տենց մի տարի առաջ…

… ու հետո ի՞նչ իմացար որ հորինում եմ… իմ հետ տենց բան չի կարա՞ լինի…

կարա լինի, բայց էն «Մեֆի» պահերը համը լրիվ հանել էին :))

Ուլուանա
28.05.2014, 00:36
կարա լինի, բայց էն «Մեֆի» պահերը համը լրիվ հանել էին :))
Դու համարում ես, որ կարա լինի՞։ Եթե տենց ա, ո՞նց կբացատրես։
Ես էլ եմ համոզված, որ հորինել ա, ոչ թե նրա համար, որ տենց բան չէր կարող լինել, այլ իրա հետ չէր կարող լինել, ավելի ճիշտ՝ եթե լիներ, ինքն իրան կհամոզեր, որ կամ երազ ա եղել, կամ իրան թվացել ա, կամ տենց մի բան, դե, տենց հեշտ կլիներ, էլի, որովհետև չէր հակասի նման երևույթների մասին իր նախնական պատկերացումներին։ Հո չէ՞ր կարող թույլ տալ, որ դրանք հանկարծ ճաք տան։

Mephistopheles
28.05.2014, 00:40
կարա լինի, բայց էն «Մեֆի» պահերը համը լրիվ հանել էին :))

Բյուր, պարզ լսել եմ… մի քանի անգամ… մի քիչ էլ վախեցա… ասի երևի շատ եմ Ակումբում գրում ու տարվում դրանով…

StrangeLittleGirl
28.05.2014, 00:43
Դու համարում ես, որ կարա լինի՞։ Եթե տենց ա, ո՞նց կբացատրես։
Ես էլ եմ համոզված, որ հորինել ա, ոչ թե նրա համար, որ տենց բան չէր կարող լինել, այլ իրա հետ չէր կարող լինել, ավելի ճիշտ՝ եթե լիներ, ինքն իրան կհամոզեր, որ կամ երազ ա եղել, կամ իրան թվացել ա, կամ տենց մի բան, դե, տենց հեշտ կլիներ, էլի, որովհետև չէր հակասի նման երևույթների մասին իր նախնական պատկերացումներին։ Հո չէ՞ր կարող թույլ տալ, որ դրանք հանկարծ ճաք տան։
Այ երբ իսկականից էղած լինի ու ճիշտ դետալներով լինի, ոնց որ Ալֆուշի պատմածն էր, այ էդ ժամանակ բացատրություն կգտնենք: Իսկ էստեղ ակնհայտ ա, որ հորինված ա:

Ուլու ջան, բայց ինչու՞ ինձ հետ նման բան չի կարող լինել… ինչու՞ ուրիշի հետ կարող է բայց ինձ հետ ոչ…

ուզում ես ասել, որ լիներ էլ, չէի հավատա՞…

ivy
28.05.2014, 00:43
Մեֆ, կներես, չէի ուզում վախացնել, էլ տենց չեմ անի…

Mephistopheles
28.05.2014, 00:44
Այ երբ իսկականից էղած լինի ու ճիշտ դետալներով լինի, ոնց որ Ալֆուշի պատմածն էր, այ էդ ժամանակ բացատրություն կգտնենք: Իսկ էստեղ ակնհայտ ա, որ հորինված ա:

ասա ինչ դետալ ես ուզում… շատ մանրամասն չեմ կարող, մի տարի առաջ էր, բայց բավականին դետալներով կարող եմ գրել…

Mephistopheles
28.05.2014, 00:45
Մեֆ, կներես, չէի ուզում վախացնել, էլ տենց չեմ անի…

Այվ, չեն հավատոմ իմ հետ եղածին…

Ուլուանա
28.05.2014, 00:46
Ուլու ջան, բայց ինչու՞ ինձ հետ նման բան չի կարող լինել… ինչու՞ ուրիշի հետ կարող է բայց ինձ հետ ոչ…

ուզում ես ասել, որ լիներ էլ, չէի հավատա՞…
Հա, ինձ թվում ա՝ գրառմանս մեջ պարզ գրել էի, թե ինչի։

Mephistopheles
28.05.2014, 00:47
Հա, ինձ թվում ա՝ գրառմանս մեջ պարզ գրել էի, թե ինչի։

ուզում ես ասել, ես ինձ կհամոզեի որ չի եղե՞լ… բայց եղած կլինե՞ր…

StrangeLittleGirl
28.05.2014, 00:47
ասա ինչ դետալ ես ուզում… շատ մանրամասն չեմ կարող, մի տարի առաջ էր, բայց բավականին դետալներով կարող եմ գրել…

Մեֆ, գրածդ դետալները հերիք են հասկանալու համար, որ հորինել ես :))

Ուլուանա
28.05.2014, 00:48
ուզում ես ասել, ես ինձ կհամոզեի որ չի եղե՞լ… բայց եղած կլինե՞ր…
Հա, շատ հնարավոր ա։

ivy
28.05.2014, 00:49
Այվ, չեն հավատոմ իմ հետ եղածին…

Եղել ա, բայց արդեն խոստացա, որ էլ չի կրկնվի։

Ուլուանա
28.05.2014, 00:50
Մեֆ, ճիշտն ասած՝ գրածիդ դետալներին տենց շատ ուշադրություն չեմ դարձրել (քանի որ համոզված եմ, որ դու էս թեմայում մենակ ղժժալու նպատակով ես հայտնվել), որ Բյուրի պես նկատեի անիրական կամ իրար հետ չբռնող դետալների առկայություն, բայց նմանատիպ՝ զուտ քեզ համար տարօրինակ ու բացատրություն չունեցող երևույթի տեղի ունենալը հնարավոր եմ համարում։

Mephistopheles
28.05.2014, 00:56
Հա, շատ հնարավոր ա։

Ուլու ջան, փաստորեն դու ուզում ես ասել որ ես փաստը կարող եմ անամոթաբար անտեսե՞լ… այսինքն օբյեկտիվորեն ինձ հետ նման բան կպատահի, բայց ես կանտեսեմ… կստե՞մ… կասեմ չի եղե՞լ… աչքերս կփակեմ իրականության առա՞ջ…

Բյուր, քեզ մի հատ մասնագիտական հարց… պարանորմալ երևույթները օբյեկտիվ երևույթներ ե՞ն, թե սուբյեկտիվ…

Ուլուանա
28.05.2014, 00:58

Գիտակցաբար չես ստի, չնայած էս թեմայում հենց տենց էլ անում ես։ Բայց ինքդ քեզ կհամոզես, որ չկա տենց բան ու քո պատկերացումներին համապատասխանող ինչ–որ բացատրություն կգտնես, որ շարունակես հանգիստ ապրել։

Mephistopheles
28.05.2014, 00:59
Մեֆ, ճիշտն ասած՝ գրածիդ դետալներին տենց շատ ուշադրություն չեմ դարձրել (քանի որ համոզված եմ, որ դու էս թեմայում մենակ ղժժալու նպատակով ես հայտնվել), որ Բյուրի պես նկատեի անիրական կամ իրար հետ չբռնող դետալների առկայություն, բայց նմանատիպ՝ զուտ քեզ համար տարօրինակ ու բացատրություն չունեցող երևույթի տեղի ունենալը հնարավոր եմ համարում։

…եթե հարավոր ա, ուրեմն ինչու՞ ինձ հետ դա չի կարող լինել…

Mephistopheles
28.05.2014, 01:04
Գիտակցաբար չես ստի, չնայած էս թեմայում հենց տենց էլ անում ես։ Բայց ինքդ քեզ կհամոզես, որ չկա տենց բան ու քո պատկերացումներին համապատասխանող ինչ–որ բացատրություն կգտնես, որ շարունակես հանգիստ ապրել։

օքեյ… ասենք ճիշտ ես ասում… ես ակնառու փաստը անգիտակցորեն դիսմիս կանեմ… ասենք թե ես իմ պատկերացումներն ու աշխարհայացքը իրականության վրա չեմ կառուցում, այլ ինքս եմ հորինում… իսկ դու՞ ինչ բացատրություն կտաս Ուլու ջան, եթե սա լինի ասենք Ալֆուշի հետ…

Ուլուանա
28.05.2014, 01:06

Իսկ ես երբևէ ասե՞լ եմ, որ ամեն ինչի բացատրությունը գիտեմ։ Կարող եմ ընդամենը ենթադրություններ անել, բայց դրանք քեզ դժվար թե հետաքրքրեն։

Alphaone
28.05.2014, 01:07

Մեֆ, շնորհակալ եմ, ես հազիվ իմ հետ եղածն եմ մարսում :D Էդպես քուրիկս էր երեք տարի շարունակ երազում տեսնում, որ ինչ-որ մեկն իրեն ճանկռում է, առավոտյան մարմնին ճանկռվածքի հետքեր էին լինում, պարզվեց գժուկը անկողնու մեջ ասեղ է գցել, բարեբախտաբար ոչ մի սարսափելի բան բացի թեթև ճանկռվածքներից տեղի չէր ունեցել: :)

Mephistopheles
28.05.2014, 01:08
Իսկ ես երբևէ ասե՞լ եմ, որ ամեն ինչի բացատրությունը գիտեմ։ Կարող եմ ընդամենը ենթադրություններ անել, բայց դրանք քեզ դժվար թե հետաքրքրեն։

արա… հետաքրքրում են… ազնվությամբ…

Mephistopheles
28.05.2014, 01:12
Իսկ ես երբևէ ասե՞լ եմ, որ ամեն ինչի բացատրությունը գիտեմ։ Կարող եմ ընդամենը ենթադրություններ անել, բայց դրանք քեզ դժվար թե հետաքրքրեն։

Ուլուանա ջան, բայց ես չէի կարծում որ դու իմ մասին տենց brainwashed եղածի կարծիք ունես… մի մարդ որը փաստին կարա չէ ասի… անտեսի մենակ ճիշտ լինելու համար…

StrangeLittleGirl
28.05.2014, 01:13
Բյուր, քեզ մի հատ մասնագիտական հարց… պարանորմալ երևույթները օբյեկտիվ երևույթներ ե՞ն, թե սուբյեկտիվ…

Կարա լինի սուբյեկտիվ երևույթ, կարա լինի օբյեկտիվ երևույթ սուբյեկտիվ մեկնաբանությամբ: Կայծակը քեզ օրինակ, երկու հազար տարի առաջ դա էլ էր պարանորմալ երևույթ:

Mephistopheles
28.05.2014, 01:20
Կարա լինի սուբյեկտիվ երևույթ, կարա լինի օբյեկտիվ երևույթ սուբյեկտիվ մեկնաբանությամբ: Կայծակը քեզ օրինակ, երկու հազար տարի առաջ դա էլ էր պարանորմալ երևույթ:

այսինքն, պարանորմալ երևույթը դառնում ա նորմալ երբ դրան բացատրություն են տալի՞ս… ցանկացած բացատրությու՞ն

StrangeLittleGirl
28.05.2014, 01:24
այսինքն, պարանորմալ երևույթը դառնում ա նորմալ երբ դրան բացատրություն են տալի՞ս… ցանկացած բացատրությու՞ն

գիտական

Ուլուանա
28.05.2014, 01:27
այսինքն, պարանորմալ երևույթը դառնում ա նորմալ երբ դրան բացատրություն են տալի՞ս… ցանկացած բացատրությու՞ն
Հա, պարանորմալ ընդունված ա անվանել էն ամենը, ինչի բացատրությունը չգիտենք։ Կարելի ա ասել՝ զուտ պայմանական բառ ա։

Mephistopheles
28.05.2014, 01:28
գիտական

Thank you very much… .... իսկ եթե գիտական բացատրություն չկա...?

StrangeLittleGirl
28.05.2014, 01:30
Thank you very much… .... իսկ եթե գիտական բացատրություն չկա...?

ուրեմն պարանորմալ ա :))

Ուլուանա
28.05.2014, 01:34
Ուլուանա ջան, բայց ես չէի կարծում որ դու իմ մասին տենց brainwashed եղածի կարծիք ունես… մի մարդ որը փաստին կարա չէ ասի… անտեսի մենակ ճիշտ լինելու համար…
Չէի ասի՝ brainwashed։ Բայց որոշ բաների նկատմամբ բավական կարծրացած մոտեցում ունես, իմ համեստ կարծիքով։ Եթե սխալվում եմ, կներես։

Mephistopheles
28.05.2014, 01:35
ուրեմն պարանորմալ ա :))

իսկ կան երևույթներ որոնք գիտական բացատրություն չեն կարող ունենալ ... ոչ թե էս մոմենտին չունեն, այլ ընդհանրապես չեն կարող ունենալ...

erexa
28.05.2014, 01:39
Քիչ առաջ մամայիս ականջը ցավում էր, Մարիամի արձանը տարա դրեցի ականջին, մի երկու րոպե պահեցի, ցավը անցավ: :))

StrangeLittleGirl
28.05.2014, 01:43
իսկ կան երևույթներ որոնք գիտական բացատրություն չեն կարող ունենալ ... ոչ թե էս մոմենտին չունեն, այլ ընդհանրապես չեն կարող ունենալ...

Չի կարա տենց բան լինի: Եթե բացատրությունդ հավաստի ա, ուրեմն գիտական ա: Եթե չունես բացատրություն, չի նշանակում, որ գիտական չի: Եթե տեսածդ ուրվական ա, չի բացառվում, որ հարյուր տարի հետո գիտականորեն ապացուցելու են, որ տեսածդ ուրվական ա:

StrangeLittleGirl
28.05.2014, 01:44
Քիչ առաջ մամայիս ականջը ցավում էր, Մարիամի արձանը տարա դրեցի ականջին, մի երկու րոպե պահեցի, ցավը անցավ: :))

պլացեբո

Mephistopheles
28.05.2014, 01:46
Չէի ասի՝ brainwashed։ Բայց որոշ բաների նկատմամբ բավական կարծրացած մոտեցում ունես, իմ համեստ կարծիքով։ Եթե սխալվում եմ, կներես։

ճիշտ ես ասում, որոշ հարցերի նկատմամբ ես կարծր դիրքորոշում ունեմ .... չեմ վիճում, բայց շատ կարևոր ա թե ինչ հարցի նկատմամբ ա էդ կարծրությունը.... և մեկ էլ թե ինչը կարող ա էդ կարծրությունը քանդի... եթե կարծում ես որ ոչինչ չի կարող քանդել իմ կարծրությունը, ուրեմ բռեյուօշդ եմ...

Ուլուանա
28.05.2014, 01:50
իսկ կան երևույթներ որոնք գիտական բացատրություն չեն կարող ունենալ ... ոչ թե էս մոմենտին չունեն, այլ ընդհանրապես չեն կարող ունենալ...
Իսկ ի՞նչ ա նշանակում՝ չեն կարող ունենալ։ Դու դրա տակ ի՞նչ ես հասկանում։ Ես, օրինակ, էդպիսի բան չեմ պատկերացնում ընդհանրապես։ Կամ ես/մենք ուղղակի չգիտենք բացատրությունը, կամ սխալ գիտենք։ Ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում։ Եթե ինչ–որ բան տեղի ա ունենում, ուրեմն ինչ–որ պատճառ պիտի ունենա, հո օդից չի՞ լինում։

Ուլուանա
28.05.2014, 01:56
ճիշտ ես ասում, որոշ հարցերի նկատմամբ ես կարծր դիրքորոշում ունեմ .... չեմ վիճում, բայց շատ կարևոր ա թե ինչ հարցի նկատմամբ ա էդ կարծրությունը.... և մեկ էլ թե ինչը կարող ա էդ կարծրությունը քանդի... եթե կարծում ես որ ոչինչ չի կարող քանդել իմ կարծրությունը, ուրեմ բռեյուօշդ եմ...
Չեմ ասում՝ ոչ մի բան չի կարող քանդել էդ կարծրությունը։ Եթե փաստն անժխտելիորեն աչքդ մտնի, ժխտելու ձև չունենաս, ստիպված կընդունես։ Բայց քանի դեռ հնարավոր ա ժխտել, դու հակված ես ժխտելու, իմ կարծիքով։ Իսկ քո նկարագրածը նույնիսկ եթե իրականություն լիներ, էն տեսակի չէր, որ չկարողանայիր ժխտելու ձևեր գտնել։ Նորից եմ ասում. դա կարող էիր համարել հալուցինացիա, երազ կամ նման մի ուրիշ բան։

Mephistopheles
28.05.2014, 01:59
Իսկ ի՞նչ ա նշանակում՝ չեն կարող ունենալ։ Դու դրա տակ ի՞նչ ես հասկանում։ Ես, օրինակ, էդպիսի բան չեմ պատկերացնում ընդհանրապես։ Կամ ես/մենք ուղղակի չգիտենք բացատրությունը, կամ սխալ գիտենք։ Ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում։ Եթե ինչ–որ բան տեղի ա ունենում, ուրեմն ինչ–որ պատճառ պիտի ունենա, հո օդից չի՞ լինում։

աստված, հրեշտակ, սատանա, ուրվական, ոգի.... սրանք կարող են ունենալ գիտական բացատրություն.... ? դու գիտես գիտնականների մի խումբ որ աշխատի էդ նախագծի վրա...?

Ուլուանա
28.05.2014, 02:07
աստված, հրեշտակ, սատանա, ուրվական, ոգի.... սրանք կարող են ունենալ գիտական բացատրություն.... ? դու գիտես գիտնականների մի խումբ որ աշխատի էդ նախագծի վրա...?
Այսինքն՝ երևույթ ասելով՝ դու նկատի ունեիր էդ նշածնե՞րդ։ Ես ուրիշ բան էի հասկացել։ Ինչևէ, եթե երևույթը գոյություն ունի, ապա գոյություն ունի նաև դրա բացատրությունը։ Եթե քեզ համար նշածդ երևույթները գոյություն չունեն, ապա ի՞նչ բացատրության մասին կարող ա խոսք լինել։ Դու նենց երևույթ նշի, որը կա, գոյություն ունի, ըստ քեզ, բայց բացատրություն չունի։ Ես դա էի ասում, որ հնարավոր չի։ Էն մարդկանց համար, ովքեր հավատում են էդ երևույթներին, դրանք ունեն բացատրություններ, այլ հարց ա, որ էդ բացատրությունները գուցե սխալ են։ Իսկ եթե դու երևույթի գոյությունը չես ընդունում, բացատրության մասին խոսելն ավելորդ ա։

Ուլուանա
28.05.2014, 02:19
Ախ դու հենց գիտական բացատրություն նկատի ունեիր... Ես ուղղակի բացատրություն էի հասկացել։ Չէ, նշածդ երևույթները ներկայումս ոնց որ թե գիտական բացատրություն չունեն. գիտությունը դեռ էդքան չի զարգացել, ցավոք։

Jarre
28.05.2014, 02:20
աստված, հրեշտակ, սատանա, ուրվական, ոգի.... սրանք կարող են ունենալ գիտական բացատրություն.... ? դու գիտես գիտնականների մի խումբ որ աշխատի էդ նախագծի վրա...?
Մեֆ ջան, ես չեմ փորձի վիճել էս թեմայով։ Ավելի ճիշտ՝ բանավիճել :)
Բայց օրինակ ես երբ կարդում եմ Էնշտեյնի կյանքը, Սթիվեն Հոքինգի գրքերը (հատկապես A Brief History of Time) ու մեկ էլ ամենակարևորը՝ Robert Anton Wilson-ին (հատկապես՝ Ժամանակակից Ինկվիզիցիա գիրքը) ես հասկանում եմ, որ էս մարդիկ, որոնք հայտնի են որպես աթեիստ, իրականում ահավոր քիչ բան են բացառում ու նման երևույթները՝ ուրվականներ, տելեպատիա, ժամանակի և տարածության մեջ ճամփորդություն և այլն (բաներ, որոնք զուտ չոր գիտական տեսանկյունից հեքիաթ են) փորձում են բացատրել գիտական տեսանկյունից։ Իսկ Հոքինգը մեկ-մեկ քֆրտում ա մեր էսօրվա ամբողջ գիտությանը ու ասում, որ եթե մի օրենք փոխես (չեմ հիշում, թե ինքը կոնկրետ որ օրենքի մասին էր խոսում), ապա ամբողջ էսօրվա գիտությունը փուչ ա դառնում։ Դե ես իմաստն եմ ասում, էլի՞։

Ասածիս ամբողջ իմաստն էն ա, որ գիտության պաբոչնի էֆեկտներից մեկը էն ա, որ ինքը չորացնում ա այնպիսի բաներ, որ ինձ ծանոթ ԲՈԼՈՐ աթեիստների մոտ էլ շատ լավ զարգացած ա՝ մարդկություն, նվիրվածություն, սեր, հոգատարություն.....

Գիտության բացատրությունը՝ որ էտ ամեն ինչը հորմոններ են, գեներ ու ինչ որ նյութեր, իմ կարծիքով լավագույն տարբերակը չի։
Այնուամենայնիվ իմ համար ԷՍՕՐ դա լավագույնն է էն առումով, որ ամենատրամաբանականն եմ համարում։

Բայց ես կարծում եմ, որ հինգ հարյուր տարի հետո գիտությունը էն մակարդակին կլինի, որ էտ ամեն ինչին կտա լրիվ այլ բացատրություն ու մեր էսօրվա բացատրությունը որը մենք անվանում ենք «գիտական» կլինի շատ խղճուկ ու նույնիսկ ցավալի ու միևնույն ժամանակ ծիծաղելի։

Էսքան գրում եմ, որ ուղղակի ցույց տամ, որ գիտությունը ԱՆՎԻՃԵԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ։ Գիտության հանդեպ մեր վերաբերմունքը կարող է սահմանափակել մեր մտածելակերպը համարյա թե նույնքան ինչքան կրոնի հանդեպ վերաբերմունքը։

Չգիտեմ, ասածս հասանելի ասեցի թե չէ....

Sambitbaba
28.05.2014, 02:22
Թեման ինձնով եմ անելու, էնքան պատմելու բան կա, որ չգիտեմ ինչից սկսեմ, ինչև թողնեմ: :D
Ուսանող էի, արդեն չեմ էլ հիշում որ կուրս: Կուրսիս տղայի հետ կանգնած դասխոսներից էինք բամբասում, հանկարծ զգացի, որ աննորմալ կերպով նյարդերիս վրա ազդում է, որ ինքը կանգնած է հատկապես էնտեղ, ուր կանգնած է: Խնդրեցի տեղը փոխի:
- Լավ էլի դու էլ:
- Քեզ ի՞նչ կլինի, որ մի մետր էն կողմ կանգնես:
- Գժվա՞ր, իմ համար կանգնած եմ:
Բառացի դիալոգը չեմ հիշում, բայց մոտավոր էս էր: Ու այդ ժամանակ արդեն տագնապախառը, խուճապահար մի զգացողությամբ ուղղակի թևից բռնեցի, մի կողմ քաշեցի: Ի դեպ, ինչ-որ մեկի թևից քաշելն ինձ համար աննորմալ ու անհավանական արարք էր, փոքր ժամանակներից ես ահավոր խուսափել եմ ամեն տեակ հպումներից ընդհուպ մինչև անգամ ընկերական ձեռքսեղմում: Բայց էդ օրը թույլ տվեցի ինձ համար անհավանական մի արարաք: Մի քանի վայրկյան էլ չէր անցել, ինչ կուրսեցիս տեղը փոխեց: Թե ես իմ արածից, թե ինքն իմ արածից դեռ ուշքի չէինք եկել, երբ տանիքից անհավանական չափսերի սառցակտորը պոկվեց ուղիղ իր կանգնած տեղն ընկավ:
Հետո արդեն չէի կարողանում ապացուցել, որ ես չեմ տեսել, թե ինչես է սառցաբեկորը պոկվում, կուրսեցիս էլ ինձ բնականաբար որակեց շիզիկ, ով տեսել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում ու փոխանակ գոռա՝ սառույցը, դրել, համոզում է, որ կանգնած տեղը փոխի:
Մինչև էսօր չեմ հասկանում, թե ինչից ելնելով էի էդպես հիվանդագին ցանկանում, որ ուրիշ տեղ կանգնի:

Ալֆա ջան, իսկ գուցէ չե՞ս ուզում հասկանալ...
Փորձիր լսել ներքին հուշարարիդ:

erexa
28.05.2014, 02:22
Շատ տարիներ առաջ մամայիս հետ էսպիսի մի դեպք է պատահել։ Մամաս քնած է գիշերը, մեկ էլ պապաս իրեն արթնացնում է։ Արթնանալով՝ տեսնում է պապայիս՝ վերարկուով դիմացը կանգնած։ Պապաս ասում է. «Էս գիշեր պիտի ինձ հետ գաս»։ Մամաս անհանգստանում է, բայց մտածում է՝ երևի ինչ–որ լուրջ, կարևոր բան կա, որ էս գիշերվա կեսին կանչում է, ու մտածում է, որ ճանապարհին կհարցնի՝ ինչն ինչոց է։ Պապաս ձեռքը մեկնում է, մամաս բռնում է ու տեսնում, որ պապայիս ձեռքը չի, այլ մի տեսակ փուչիկի պես փափուկ ու փուչ, ոչ մարդկային ինչ–որ բան... Տեղում քարանում է, հետո նայում է կողքը ու տեսնում, որ պապաս իր կողքին քնած է անկողնում... Սարսափից սկսում է աղոթել, մինչև էդ «մարդն» անհետանում է։
Մամաս համոզված է, որ սա լրիվ իրական է եղել, ոչ երազ, ոչ էլ նույնիսկ տեսիլք։

Ուլուանա մայրդ նախքան այդ մարդկային ինչ- որ բանի ձեռքը բռնելուց առաջ, ինչ-որ էներգիա կամ ձգողական ուժ չի զգացել?

Sambitbaba
28.05.2014, 02:28
Ալֆուշ, շատ պարզ բացատրություն ունի սա: Դու տեսել ես սառցաբեկորը, բայց չես հասցրել գիտակցականում ֆիքսել դրա մասին, մենակ հուզականում ոլորտում ես ֆիքսել, դրա համար էլ հուզական ռեակցիա ես տվել, ոչ թե գիտակցական:

Հա՜-հա՜... Բացատրությունների գերագույն բացատրությունը:
Կներես, Բյուր ջան, բայց իրոք... կներես...

"Գիտությունները" չաշխատելու դեպքում տրամաբանական պատճառաբանումները հաճախ ծիծաղելի տեսք են ստանում::)

Ուլուանա
28.05.2014, 02:32
Ուլուանա մայրդ նախքան այդ մարդկային ինչ- որ բանի ձեռքը բռնելուց առաջ, ինչ-որ էներգիա կամ ձգողական ուժ չի զգացել?
Մի քիչ դժվար ա էդ առումով ինչ–որ բան ասելը։ Ամեն դեպքում ինքը տարօրինակ ա համարում էն, որ երբ «հայրս» գիշերվա կեսին իրեն արթնացրեց ու ասեց՝ էս գիշեր պիտի ինձ հետ գաս, ինքն էդ պահին չզարմացավ, ոչ մի հարց չտվեց, չհետաքրքրվեց, թե ինչ ա եղել, չնայած դա՛ կլիներ բնականը էդ իրավիճակում։ Ինքը չի բացառում, որ տվյալ արարածն իր վրա ինչ–որ կերպ ազդել էր, որ հարցեր չտար։ Բայց դե ի՞նչ իմանաս։ Էս էն պահերից ա երևի, որ ով ոնց ուզում ա, տենց էլ կմեկնաբանի, ու միաժամանակ ոչ ոք չի կարող ապացուցել հակառակը։

Sambitbaba
28.05.2014, 02:37
դե հիմա սրան բացատրություն տուր…

ուրեմն գիշերով քշում եմ, մեկ էլ զգում եմ որ ավտոս հանգեց… դուրս եմ գալիս որ տեսնեմ ինչ ա եղել, մեկ էլ հետևից մեկն ասում ա "Մեֆ"… ինձ մեֆ մենակ ակումբում են ասում… շուռ գամ տեսնեմ մարդ չկա… ասի եևի ականջիս եկավ ու գնում եմ կապոտը բացեմ… մեկ էլ "Մե՛ֆ"… բանի տեղ չեմ դնում, բայց քանի գնում ավելի պարզ ա ասում "ՄԵ՛Ֆ" …

շուռ եկա, էլի մարդ չկա, բայց էս անգամ որ հետ գործիս գնացի որ կապոտը բացեմ, տեսնեմ դիմացս մութ/սև մի հատ հետք ա որ հետևում բան չի երևում ու ոնց որ դոշիցս բռնի ու քաշի… հետևիցս էլի "Մե՛ֆ…" բայց չեմ կարում ֆռամ ու զգում եմ որ մեկը ձեռիցս ոնց որ քաշի ու նենց ուժեղ որ եղունգները մտնում ա ձևիս մեջ…

էս վիճակով երևի մի տենց 1 րոպեի չափ մնացի ու ամեն ինչ թողեց… շվարած կանգնեցի, բան չհասկացա…

ավտոս խոդ տվի, միացավ… հուֆ… ասի ու գնացի… փախա…

հ.գ. տուն քշելուց նկատեցի որ բազկիս վրա եղունգի հետքեր էր մնացել… մեկն էլ արյուն գալու աստիճան…

դե բացատրի՛…

Բաալզեբուբն էր եկել երևի, հետդ մի թայլա նարդի խաղար, -ինչի՞ թռար...:o

Jarre
28.05.2014, 02:42
Ալֆա ջան, իսկ գուցէ չե՞ս ուզում հասկանալ...
Փորձիր լսել ներքին հուշարարիդ:

Sambitbaba, իսկ ո՞վ ա ներքին հուշարարը։ Դա մեր ուղեղի մի մասն է՞, թե՞ մի այլ բան։ Քո պատկերացմամբ դա ի՞նչ է։

Sambitbaba
28.05.2014, 02:42
…եթե հարավոր ա, ուրեմն ինչու՞ ինձ հետ դա չի կարող լինել…

Որովհետև դու` անհնար ես...:P

Jarre
28.05.2014, 02:44
Հա՜-հա՜... Բացատրությունների գերագույն բացատրությունը:
Կներես, Բյուր ջան, բայց իրոք... կներես...

"Գիտությունները" չաշխատելու դեպքում տրամաբանական պատճառաբանումները հաճախ ծիծաղելի տեսք են ստանում::)

Sambitbaba ջան, մի հարց։ Իսկ Բյուրի բացատրության մեջ ի՞նչն է ծիծաղելու։ Այսօր հոգեբանական բազմաթիվ ուսումնասիրություններ են ապացուցում ենթագիտակցական ֆիքսումը։ Երբ մարդ ինչ որ բան տեսնում է, բայց չի գիտակցում դա։ Սակայն իրա մոտ առաջանում է ռեակցիա։ Ու սա ապացուցված է բազմաթիվ փորձերով։ Եթե քեզ ԻՍԿԱՊԵՍ հետաքրքիր է և դու ՈՒԶՈՒՄ ԵՍ լսել բանականության ձայնը, ապա փնտրիր աշխատություններ այս թեմայով և ահագին հետաքրիր նյութեր կգտնես։

Sambitbaba
28.05.2014, 02:46
Մեֆ, շնորհակալ եմ, ես հազիվ իմ հետ եղածն եմ մարսում :D Էդպես քուրիկս էր երեք տարի շարունակ երազում տեսնում, որ ինչ-որ մեկն իրեն ճանկռում է, առավոտյան մարմնին ճանկռվածքի հետքեր էին լինում, պարզվեց գժուկը անկողնու մեջ ասեղ է գցել, բարեբախտաբար ոչ մի սարսափելի բան բացի թեթև ճանկռվածքներից տեղի չէր ունեցել: :)

Չհասկացա, էդ խեղճ երեխու անկողինը երեք տարի ոչ ոք չէ՞ր փոխել...:o

Mephistopheles
28.05.2014, 03:00
Մեֆ ջան, ես չեմ փորձի վիճել էս թեմայով։ Ավելի ճիշտ՝ բանավիճել :)
Բայց օրինակ ես երբ կարդում եմ Էնշտեյնի կյանքը, Սթիվեն Հոքինգի գրքերը (հատկապես A Brief History of Time) ու մեկ էլ ամենակարևորը՝ Robert Anton Wilson-ին (հատկապես՝ Ժամանակակից Ինկվիզիցիա գիրքը) ես հասկանում եմ, որ էս մարդիկ, որոնք հայտնի են որպես աթեիստ, իրականում ահավոր քիչ բան են բացառում ու նման երևույթները՝ ուրվականներ, տելեպատիա, ժամանակի և տարածության մեջ ճամփորդություն և այլն (բաներ, որոնք զուտ չոր գիտական տեսանկյունից հեքիաթ են) փորձում են բացատրել գիտական տեսանկյունից։ Իսկ Հոքինգը մեկ-մեկ քֆրտում ա մեր էսօրվա ամբողջ գիտությանը ու ասում, որ եթե մի օրենք փոխես (չեմ հիշում, թե ինքը կոնկրետ որ օրենքի մասին էր խոսում), ապա ամբողջ էսօրվա գիտությունը փուչ ա դառնում։ Դե ես իմաստն եմ ասում, էլի՞։

Ասածիս ամբողջ իմաստն էն ա, որ գիտության պաբոչնի էֆեկտներից մեկը էն ա, որ ինքը չորացնում ա այնպիսի բաներ, որ ինձ ծանոթ ԲՈԼՈՐ աթեիստների մոտ էլ շատ լավ զարգացած ա՝ մարդկություն, նվիրվածություն, սեր, հոգատարություն.....

Գիտության բացատրությունը՝ որ էտ ամեն ինչը հորմոններ են, գեներ ու ինչ որ նյութեր, իմ կարծիքով լավագույն տարբերակը չի։
Այնուամենայնիվ իմ համար ԷՍՕՐ դա լավագույնն է էն առումով, որ ամենատրամաբանականն եմ համարում։

Բայց ես կարծում եմ, որ հինգ հարյուր տարի հետո գիտությունը էն մակարդակին կլինի, որ էտ ամեն ինչին կտա լրիվ այլ բացատրություն ու մեր էսօրվա բացատրությունը որը մենք անվանում ենք «գիտական» կլինի շատ խղճուկ ու նույնիսկ ցավալի ու միևնույն ժամանակ ծիծաղելի։

Էսքան գրում եմ, որ ուղղակի ցույց տամ, որ գիտությունը ԱՆՎԻՃԵԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ։ Գիտության հանդեպ մեր վերաբերմունքը կարող է սահմանափակել մեր մտածելակերպը համարյա թե նույնքան ինչքան կրոնի հանդեպ վերաբերմունքը։

Չգիտեմ, ասածս հասանելի ասեցի թե չէ....

Ժառ ջան, ինձ թվում ա your'e a bit off target here… իմ արգումենտը դա չի… իմիջայլոց ես քո ասածի մասին բանավիճել եմ Բյուրի հետ… լսած կլինես "սաղ քիմիա ա" արտահայտությունը Ակումբում… հենց էդտեղից էլ գալիս ա… կարծեմ "սեքս առաջին հանդիպումից"-ի մեջ ա… վերջերում…

ու քո ասածի տակ ես ստորագրում եմ… աթեիստները ոչ թե չունեն հավատք, սեր, կարեկցություն և այլն այլ դրանց աղբյուրն ա ուրիշ… ցանկացած գիտնականի եթե փաստը ներկայացնես, կընդունի… բայց փաստն իր բացատրությամբ falsifiable բացատրությամբ իհարկե…

ոչ մի տեղ որևէ մեկը չի ասում որ գիտությունը անվիճելի ճշմարտություն ա… ավելին գիտությունը բացատրություն ա տալիս իսկ ճշմարտություն(ներ)ը տարբեր բաներ են… էտի ուրիշ համակարգ ա ու փոփոխվող ա… գիտությունը ճշգրտվող…

իմ արգումենտն էն ա որ պարանորմալ երևույթ չկա… տենց բան անհնարա… եթե մի բան եղել ա ուրեմն կա բացատրություն… եթե չկա բացատրություն, ուրեմն սխալ ա ներկայացվում կամ չի եղել… ու սովորաբար պարանորմալ երևույթները ներկայացվում են այնպես որ դրանք բացատրություն չունեն… "բա սրա՞ն ինչ կասես" տեսանկյունից…

իմ օրինակի հետաքրքրականն էն ա որ քանի որ ես եմ պատմում՝ չեն հավատում ու որևէ մեկը չի փորձում բացատրել (fair enough)… բայց որ Ալֆան պատմեր, նրանք դրան բացատրություն կտային… այսինքն էս դեպքում երևույթն ինքնին էդքան էլ կարևոր չի որքան որ ով ա պատմուն… այսինքն սուբյեկտիվ ֆակտորն ա աշխատում… ես պատմում եմէ չի եղել. Ալֆան պատմի՝ եղել ա…

էս ա իմ տեսակետը, բայց Ուլուանան ասում ա, եթե իմ հետ տենց բան պատահի ես դրան ուրիշ բացատրություն կտամ ու չեմ հավատա… այսինքն անգամ սխալ բացատրություն կտամ, աչք կփակեմ… I very much disagree with that…

իմ նկատմամբ Ուլուանան պարանորմալ խտրականություն ա անում… տենց չի՞…

Mephistopheles
28.05.2014, 03:13
Բաալզեբուբն էր եկել երևի, հետդ մի թայլա նարդի խաղար, -ինչի՞ թռար...:o

նարդին ներվերիս վրա ազդում ա Սամ… հեչ չեմ սիրում… զառի ձենը… թուրքերեն թվերը… թզբեխ բան-ման…

Ուլուանա
28.05.2014, 03:14
իմ օրինակի հետաքրքրականն էն ա որ քանի որ ես եմ պատմում՝ չեն հավատում ու որևէ մեկը չի փորձում բացատրել (fair enough)… բայց որ Ալֆան պատմեր, նրանք դրան բացատրություն կտային… այսինքն էս դեպքում երևույթն ինքնին էդքան էլ կարևոր չի որքան որ ով ա պատմուն… այսինքն սուբյեկտիվ ֆակտորն ա աշխատում… ես պատմում եմէ չի եղել. Ալֆան պատմի՝ եղել ա…

էս ա իմ տեսակետը, բայց Ուլուանան ասում ա, եթե իմ հետ տենց բան պատահի ես դրան ուրիշ բացատրություն կտամ ու չեմ հավատա… այսինքն անգամ սխալ բացատրություն կտամ, աչք կփակեմ… I very much disagree with that…

իմ նկատմամբ Ուլուանան պարանորմալ խտրականություն ա անում… տենց չի՞…
Մեֆ, ընդհանուր առմամբ, իհարկե, նենց չի, որ կարևոր ա՝ ով ա պատմում։ Բայց տվյալ դեպքում, հաշվի առնելով, որ դու մինչև էդ պատմությունն անելը բավական ակնհայտ կերպով ծաղրել էիր պարանորմալ կոչվող երևույթների՝ քո իմացածին չհամապատասխանող բացատրությունները չընդունողներին, պարզ չի՞, որ հենց քե՛զ չէին հավատալու ու չէին էլ փորձելու քո պատմածին բացատրություն գտնել, որովհետև ի սկզբանե պարզ ա, որ դու ինքդ քո պատմածին չես հավատում, այսինքն՝ հորինվածք ա պատմածդ։ Ի՞նչ բացատրություն տանք։ Ինձ թվում ա՝ միանգամայն բնական արձագանք ա քո պահվածքին։ Դու տենց չե՞ս կարծում։

Sambitbaba
28.05.2014, 03:14
Sambitbaba, իսկ ո՞վ ա ներքին հուշարարը։ Դա մեր ուղեղի մի մասն է՞, թե՞ մի այլ բան։ Քո պատկերացմամբ դա ի՞նչ է։

Ջառ ջան, դա ուղեղի հետ կապ չունի: Ուղեղը` արտաքին աշխարհից հավաքած մեր գիտելիքների շտեմարանն է, այսօրվա լեզվով երևի ճիշտ կինի ասել` հարդ դրայվը, չէ՞... Այն երևի, առանց մտքի, նույնիսկ մտածելու էլ ընդունակ չի` չգիտեմ, չխորանամ: Վերջնական կարծիքս է` մսի կտոր:

Իմ պատկերացմամբ, ներքին հուշարարը` քո ներքին, կամ բարձրագույն, կամ իրական "Ես"-ն է, կամ քո Հոգին է, ում մասին դու համարյա միշտ մոռանում ես քո էգոյի շնորհիվ: Բայց հենց նա է, որ ունի բոլոր` թե գիտական, և թե ոչ, - պատասխանները: Ու նա միշտ պատրաստ` քո հարցին է սպասում. հարցրու::)

Mephistopheles
28.05.2014, 03:38
Մեֆ, ընդհանուր առմամբ, իհարկե, նենց չի, որ կարևոր ա՝ ով ա պատմում։ Բայց տվյալ դեպքում, հաշվի առնելով, որ դու մինչև էդ պատմությունն անելը բավական ակնհայտ կերպով ծաղրել էիր պարանորմալ կոչվող երևույթների՝ քո իմացածին չհամապատասխանող բացատրությունները չընդունողներին, պարզ չի՞, որ հենց քե՛զ չէին հավատալու ու չէին էլ փորձելու քո պատմածին բացատրություն գտնել, որովհետև ի սկզբանե պարզ ա, որ դու ինքդ քո պատմածին չես հավատում, այսինքն՝ հորինվածք ա պատմածդ։ Ի՞նչ բացատրություն տանք։ Ինձ թվում ա՝ միանգամայն բնական արձագանք ա քո պահվածքին։ Դու տենց չե՞ս կարծում։

իմ իմացածին չհամապատասխանող չէ, Ուլուանա ջան, այլ տրամաբանությունից դուրս բացատրություններ… բացատրությունն ինքը տրամաբանական կառույց ա, եթե չկա էդ կառույցը ուրեմն բացատրությունը սխալ ա…

Ուլուանա ջան, ես ամեն ինչի համար պատասխան չունեմ գրպանումս դրած որ համեմատեմ, տեսնեմ բռնում ա թե չէ… հնարավոր բացատրություն որ տաք (անգամ սխալ), կընդունեմ… ու ընդհանրապես պարանորմալ երևույթի առաջին հատկանիշը բացատրության չգոյությունն ա ու պնդումը որ գոյություն չունի… նույնն էլ հրաշքն ա…

Բյուրը բացատրություններ ա տվել ու ես չեմ վիճում քանի որ լրիվ տրամաբանական բացատրություն ա, կարող ա սխալ ա ու հետագայում հերքվի, բայց էս պահին դա լրիվ տրամաբանական ա… հետագայում կարա ճշտվի…

…իսկ դու ասում ես "քո իմացածին չհամապատասխանող…"… դա ճիշտ չի not fair…

Sambitbaba
28.05.2014, 03:44
Sambitbaba ջան, մի հարց։ Իսկ Բյուրի բացատրության մեջ ի՞նչն է ծիծաղելու։ Այսօր հոգեբանական բազմաթիվ ուսումնասիրություններ են ապացուցում ենթագիտակցական ֆիքսումը։ Երբ մարդ ինչ որ բան տեսնում է, բայց չի գիտակցում դա։ Սակայն իրա մոտ առաջանում է ռեակցիա։ Ու սա ապացուցված է բազմաթիվ փորձերով։ Եթե քեզ ԻՍԿԱՊԵՍ հետաքրքիր է և դու ՈՒԶՈՒՄ ԵՍ լսել բանականության ձայնը, ապա փնտրիր աշխատություններ այս թեմայով և ահագին հետաքրիր նյութեր կգտնես։

Գիտեմ, Ջառ ջան, կարդացել եմ: Ոչ շատ, բայց... ինչևէ:
Ու ես բոլորովին էլ չեմ հերքում ասածդ ենթագիտակցական ֆիքսումը, շատ հնարավոր է նույնիսկ, որ դրա մասին Անուկի ասածի տակ շնորհակալություն էլ եմ դրել:
Բայց, հասկանում ես, ամեն տեղ չէ, որ կարելի է գիտական տերմինները (մյուսն էլ պլացեբոն էր, չէ՞) ծեփել: Այդպիսի շինարարությամբ դուք գիտությանը կրոնի հարազատ եղբայրն եք դարձնում, - մի տերմիններ ծեփող էլ նա է: Այդ դեպքում ավելի լավ է, մնացեք ձեր նախկին կարծիքին. "եթե գիտությունը չի ապացուցել, ուրեմն` չկա": Իսկ էսպես ստացվում է, որ այն, ինչ մի տեղ հերքում եք, մյուս տեղում "գիտական" ապացույց եք կպցնում:

Իմ բանականությունն ինձ ստիպում է ոչինչ չհերքել, Ջառ ջան:Ու եթե ազնվորեն ասեմ, ինձ զարմացնում է հերքողների բանականությունը` թե կրոնի և թե գիտության, որ ժամանակների սկզբից հերքում են մեկը մյուսին, բայց իրականությունը ցույց է տալիս, որ շատ լավ էլ ուս-ուսի տված յոլա են գնում: Լսիր, միգուցէ սրանք ներքին դաշի՞նք ունեն, իսկ մենք, բանից բեխաբար...:8

Sambitbaba
28.05.2014, 03:50
նարդին ներվերիս վրա ազդում ա Սամ… հեչ չեմ սիրում… զառի ձենը… թուրքերեն թվերը… թզբեխ բան-ման…

Տեսա՞ր, Մեֆ ջան, երկուսս միասին, պատմածիդ գիտական բացատրությունը գտանք::)

Mephistopheles
28.05.2014, 03:51
Տեսա՞ր, Մեֆ ջան, երկուսս միասին, պատմածիդ գիտական բացատրությունը գտանք::)

ասում ես ոնց էր դա գիտակա՞ն…

Ուլուանա
28.05.2014, 03:52
իմ իմացածին չհամապատասխանող չէ, Ուլուանա ջան, այլ տրամաբանությունից դուրս բացատրություններ… բացատրությունն ինքը տրամաբանական կառույց ա, եթե չկա էդ կառույցը ուրեմն բացատրությունը սխալ ա…
Համաձայն եմ։ Բայց կարող են, չէ՞, մեկից ավել տրամաբանական բացատրություններ լինել որևէ երևույթի համար։ Իհարկե, կոնկրետ դեպքում մենակ մեկը կարող ա ճիշտ լինել, բայց հաճախ մենք ի վիճակի չենք որոշելու, թե որ մեկը։ Ալֆայի դեպքում կարող ա և Բյուրի ասած բացատրությունն էր գործում, ես չեմ ժխտել դա, ես ընդդիմանում եմ էն մոտեցմանը, որ դա ՄԻԱԿ հնարավոր բացատրությունն ա։ Տվյալ դեպքում ոչ ոք ուրիշ բացատրություն չտվեց, որպեսզի գնահատվեր դրա տրամաբանական կամ անտրամաբանական լինելը, բայց հիմնվելով բազմաթիվ այլ դեպքերի վրա, որոնց պարագայում Բյուրի նշած գիտական բացատրությունն ուղղակի չի կարող գործել, ես ինձ իրավունք եմ վերապահում էդ բացատրությունը Ալֆայի պատմածի դեպքում էլ կասկածի տակ առնել։ Ուշադրություն՝ ոչ թե ժխտել (որովհետև հիմք չունեմ ժխտելու), այլ ընդամենը կասկածի տակ առնել։

Ուլուանա ջան, ես ամեն ինչի համար պատասխան չունեմ գրպանումս դրած որ համեմատեմ, տեսնեմ բռնում ա թե չէ… հնարավոր բացատրություն որ տաք (անգամ սխալ), կընդունեմ… ու ընդհանրապես պարանորմալ երևույթի առաջին հատկանիշը բացատրության չգոյությունն ա ու պնդումը որ գոյություն չունի… նույնն էլ հրաշքն ա…
Ես երբեք չեմ ասել, որ նման երևույթները բացատրություն չունեն։ Միգուցե որովհետև դրանք պարանորմալ կամ հրաշք էլ չեմ համարում։ «Հրաշք» բառն ինձ համար լրիվ ուրիշ իմաստ ունի, որը կապ չունի պարանորմալ կոչվող երևույթների հետ։ Բացատրություններ շատ կան, պարզապես դրանք դեռևս գիտական չեն։ Բայց մի օր անպայման կդառնան, համոզված եմ :)։

Mephistopheles
28.05.2014, 04:08
Համաձայն եմ։ Բայց կարող են, չէ՞, մեկից ավել տրամաբանական բացատրություններ լինել որևէ երևույթի համար։ Իհարկե, կոնկրետ դեպքում մենակ մեկը կարող ա ճիշտ լինել, բայց հաճախ մենք ի վիճակի չենք որոշելու, թե որ մեկը։ Ալֆայի դեպքում կարող ա և Բյուրի ասած բացատրությունն էր գործում, ես չեմ ժխտել դա, ես ընդդիմանում եմ էն մոտեցմանը, որ դա ՄԻԱԿ հնարավոր բացատրությունն ա։ Տվյալ դեպքում ոչ ոք ուրիշ բացատրություն չտվեց, որպեսզի գնահատվեր դրա տրամաբանական կամ անտրամաբանական լինելը, բայց հիմնվելով բազմաթիվ այլ դեպքերի վրա, որոնց պարագայում Բյուրի նշած գիտական բացատրությունն ուղղակի չի կարող գործել, ես ինձ իրավունք եմ վերապահում էդ բացատրությունը Ալֆայի պատմածի դեպքում էլ կասկածի տակ առնել։ Ուշադրություն՝ ոչ թե ժխտել (որովհետև հիմք չունեմ ժխտելու), այլ ընդամենը կասկածի տակ առնել։

համաձայն եմ, բայց բացատրությունն ինքնին պետք ա տրամաբանական լինի նույնիսկ առանց համեմատության մեկ այլ տրամաբանական բացատրության… կարա լինի մեկից ավելի տրամաբանական բացատրություններ՝ հավասարապես տրամաբանական, բայց մեկը լինի ճիշտ… բոլորն էլ կքննարկեմ ու չեմ խնդա… բայց որ մեկն ասեց տելեպատիայով եմ իմացել՝ I'm on…

ես էլ կարող եմ սեփական փորձից բացատրություն տալ, բայց չպնդել… երևանում միշտ էլ էդ խնդիրը կար, սառույցի հսկա կտորները շենքերի քիվերից պոկվում ընկնում էին… շատ մարդ էր մահացել… ու ես երևանում ապրած ժամանակս աշխատում էի շենքի տակերը չկանգնել էդ սեզոնին ու նույնիս պոդյեզդից վազելով էի երբեմն դուրս գալիս երեխա ժամանակ իսկ հետո շատ ուշադիր ու շունչս պահած… բացառված չի որ նրա ենթագիտակցության մեջ էլ ա embedded եղել էդ զգացումը… բացառել չես կարող, բայց ինչքանով ա ճիշտ բացատրություն՝ չգիտեմ… իմ դեպքում եթե լիներ ես կհամարեի որ դա երջանիկ պատահականություն ա…

Ես երբեք չեմ ասել, որ նման երևույթները բացատրություն չունեն։ Միգուցե որովհետև դրանք պարանորմալ կամ հրաշք էլ չեմ համարում։ «Հրաշք» բառն ինձ համար լրիվ ուրիշ իմաստ ունի, որը կապ չունի պարանորմալ կոչվող երևույթների հետ։ Բացատրություններ շատ կան, պարզապես դրանք դեռևս գիտական չեն։ Բայց մի օր անպայման կդառնան, համոզված եմ :)

համաձայն եմ…

բա իմ պատմությունը ինչի՞ չեք ուզում բացատրել…

Ուլուանա
28.05.2014, 04:13
բայց որ մեկն ասեց տելեպատիայով եմ իմացել՝ I'm on…
Իսկ ինչի՞ ա «տելեպատիա» բառը քո մեջ տենց ռեակցիա առաջացնում։ Չնայած մինչև էդ հարցին պատասխանելը երևի ճիշտ կլիներ նախ պարզել, թե դու ինչ ես հասկանում էդ բառի տակ։ Կասե՞ս։

Sambitbaba
28.05.2014, 04:20
ասում ես ոնց էր դա գիտակա՞ն…

Մեֆ, դու իրո՞ք ուզում ես, որ գրածիդ լրջորեն անդրադառնամ:
Մի՞թե ես քո առջև էդքան անլուրջ մարդու տպավորություն եմ թողել...:think

Mephistopheles
28.05.2014, 04:26
Իսկ ինչի՞ ա «տելեպատիա» բառը քո մեջ տենց ռեակցիա առաջացնում։ Չնայած մինչև էդ հարցին պատասխանելը երևի ճիշտ կլիներ նախ պարզել, թե դու ինչ ես հասկանում էդ բառի տակ։ Կասե՞ս։

շատ պարզ պատճառով… որովհետև դրա գոյությունն ապացուցված չի… չկա տենց բան…

տելեպատիան դա ինֆորմացիայի գիտակցված փոխանցումն ա տարածության մեջ մի անձնավորությունից մյուսը առանց օգտագործելու մեր զգայարաններն ու հայտնի հաղորդման միջոցները…

Mephistopheles
28.05.2014, 04:28
Մեֆ, դու իրո՞ք ուզում ես, որ գրածիդ լրջորեն անդրադառնամ:
Մի՞թե ես քո առջև էդքան անլուրջ մարդու տպավորություն եմ թողել...:think

բա ես էդքան անլուրջ մարդու տպավորություն ե՞մ թողել որ չես ուզում բացատրություն տալ…

Ուլուանա
28.05.2014, 04:31
շատ պարզ պատճառով… որովհետև դրա գոյությունն ապացուցված չի… չկա տենց բան…

տելեպատիան դա ինֆորմացիայի գիտակցված փոխանցումն ա տարածության մեջ մի անձնավորությունից մյուսը առանց օգտագործելու մեր զգայարաններն ու հայտնի հաղորդման միջոցները…
Այսինքն՝ եթե դեռ ապացուցված չի, ուրեմն չկա՞։ Միգուցե պարզապես գիտությունը դեռ էնքան չի՞ զարգացել, որ կարողանա ապացուցել դրա գոյությունը։ Էդ տարբերակն ինչի՞ չես դիտարկում։

Sambitbaba
28.05.2014, 04:34
բա ես էդքան անլուրջ մարդու տպավորություն ե՞մ թողել որ չես ուզում բացատրություն տալ…

Իսկ դու իմ որևէ գրառման լուրջ (ցավոք, անլուրջ էլ) բացատրություն տված կա՞ս::(

Mephistopheles
28.05.2014, 04:48
Այսինքն՝ եթե դեռ ապացուցված չի, ուրեմն չկա՞։ Միգուցե պարզապես գիտությունը դեռ էնքան չի՞ զարգացել, որ կարողանա ապացուցել դրա գոյությունը։ Էդ տարբերակն ինչի՞ չես դիտարկում։

ոչ, սխալ ես մեկնաբանում… տելեպատիան ներմուծվել ա 1880 յեսիմ վոր թվերին ու դեռ գիտական փաստ չկա որ նման երևույթ գոյություն ունի… ուշադրությունն ուզում եմ կենտրոնացնել էն բանի վրա որ, ոչ թե բացատրություն չի տրվել երևույթին այլ ապացույց չկա կամ փաստ չկա որ նման բան գոյություն ունի… 1800-ականներից մինչև օրս գիտությունն ու տեխնոլոգիաները խելահեղ թափով են զարգացել, հատկապես տեղեկատվության փոխանցման ասպարեզում, բայց տելեպատիայի հարցում 1 սմ առաջընթաց չկա… ավելին, որևէ մեկը դա որպես ինֆորմացիայի փախադրամիջոց չի օգտագործում… ոչ էլ մտադիր են…

Ուլուանա ջան, առանց տեղնոլոգիա օգտագործելու ինֆորմացիա ճշգրիտ չես կարող տեղափոխել… էդ երևույթի գոյություն չունի… ո՞նց ապացուցեն… փաստեր չկան որ կա տենց երևույթ…

ի օգուտ քեզ ասեմ որ եթե մարդու էվոլյուցիան տանի էդ ուղղությամբ ապա գուցե հետագայում լինեն նման բաներ…

Mephistopheles
28.05.2014, 04:56
Իսկ դու իմ որևէ գրառման լուրջ (ցավոք, անլուրջ էլ) բացատրություն տված կա՞ս::(

Սամ ջան, դու ունես քո ուրույն իրականությունն ու իրականության ընկալման քո ձևը… օբյեկտիվ իրականության գոյություն դու չես ընդունում, այսինքն էն օբյեկտիվ իրականությունը որը կարելի ա ստուգել ու փորձել, ընդունել կամ ժխտել ընդհանուր համաձայնությամբ… եթե սա չկա ես ինչի՞ շուրջ վիճեմ կամ բացատրեն… Սամ ջան, հնարավոր չի…

ես քեզ մի անգամ չկաացա համոզեմ որ պատից նկարն ընկել ա որտև մեխը թուլացել ա, գուցե լավ չես մեխել, կամ շատ հին ա եղել մեխը, մի խոսքով կախելու մեխանիզմի դեֆեկտ ա եղել… ես քո հետ ո՞նց վիճեմ, ցավդ տանեմ… ասա իմանամ…

Ուլուանա
28.05.2014, 04:59
ոչ, սխալ ես մեկնաբանում… տելեպատիան ներմուծվել ա 1880 յեսիմ վոր թվերին ու դեռ գիտական փաստ չկա որ նման երևույթ գոյություն ունի… ուշադրությունն ուզում եմ կենտրոնացնել էն բանի վրա որ, ոչ թե բացատրություն չի տրվել երևույթին այլ ապացույց չկա կամ փաստ չկա որ նման բան գոյություն ունի… 1800-ականներից մինչև օրս գիտությունն ու տեխնոլոգիաները խելահեղ թափով են զարգացել, հատկապես տեղեկատվության փոխանցման ասպարեզում, բայց տելեպատիայի հարցում 1 սմ առաջընթաց չկա… ավելին, որևէ մեկը դա որպես ինֆորմացիայի փախադրամիջոց չի օգտագործում… ոչ էլ մտադիր են…

Ուլուանա ջան, առանց տեղնոլոգիա օգտագործելու ինֆորմացիա ճշգրիտ չես կարող տեղափոխել… էդ երևույթի գոյություն չունի… ո՞նց ապացուցեն… փաստեր չկան որ կա տենց երևույթ…

ի օգուտ քեզ ասեմ որ եթե մարդու էվոլյուցիան տանի էդ ուղղությամբ ապա գուցե հետագայում լինեն նման բաներ…
Ի՞նչն եմ սխալ մեկնաբանում, չհասկացա։ Ես էլ էի երևույթի գոյության մասին խոսում, ոչ թե դրա բացատրության։

Sambitbaba
28.05.2014, 05:02
ես էլ կարող եմ սեփական փորձից բացատրություն տալ, բայց չպնդել… երևանում միշտ էլ էդ խնդիրը կար, սառույցի հսկա կտորները շենքերի քիվերից պոկվում ընկնում էին… շատ մարդ էր մահացել… ու ես երևանում ապրած ժամանակս աշխատում էի շենքի տակերը չկանգնել էդ սեզոնին ու նույնիս պոդյեզդից վազելով էի երբեմն դուրս գալիս երեխա ժամանակ իսկ հետո շատ ուշադիր ու շունչս պահած… բացառված չի որ նրա ենթագիտակցության մեջ էլ ա embedded եղել էդ զգացումը… բացառել չես կարող, բայց ինչքանով ա ճիշտ բացատրություն՝ չգիտեմ… իմ դեպքում եթե լիներ ես կհամարեի որ դա երջանիկ պատահականություն ա…

Մեֆ, Լոսի ֆրիվեյների պրոբլեմներից մեկը կիմանաս. այն, որ շատ հաճախ են հանդիպում ճամփիդ ընկած պատռված ավտոդողերի մեծ ու փոքր կտորներ:

Օդանավակայանից մարդ պետք է դիմավորեմ` 110-ով ցած եմ իջնում: Ճամփաս հարաբերականորեն ազատ է, և ես գտնվում եմ ամենաձախ գծի վրա, ու հասել եմ այն տեղը, որտեղ հիմնական գծերը մնում են car pool-ի տակ:

Ու մեկ էլ մի զգացում է ծնվում մոտս, ասես մեկը ներսումս ասի, որ պետք է գծերը փոխել: Բանի տեղ չեմ դնում, կամ, ավելի ճիշտ, այլ բան եմ մտածում ու չեմ կարողանում կենտրոնանալ այս նոր մտքի վրա: Այս գլուխս թակելը կրկնվում է նորից. փոխի՛ր գիծը: Հետո` նորից: Եվս մեկ անգամ... Ու, մինչև կհասցնեի ուշքի գալ, մեկ էլ ինձ տեսնում եմ վերևից, թե ինչպես եմ ես, մեքենայիս մեջ նստած գնում 110-ով: Եվ այն պահին, երբ հասկացա, որ այդ ես եմ, որ ինձ եմ տեսնում, տեսա մի հսկայական անվադողի կտոր, ավեի շուտ, ոչ թե կտոր, այլ լրիվ անվադողը կտրված, իր ամբողջ երկարությամբ, թռչող ուղիղ դեմքիս...
Անմիջապես փոխեցի գիծս` երկու-երեք գիծ, ու գնում եմ: Բարձրացա այն մասը, որտեղ հիմնական գծերն ու car pool-ը միանում են մի բարձրության վրա: Ինձ հետ, նույն գծի վրա, մի բեռնատար է ընթանում, մի հարյուր մետր առջևումս:
Ու մեկ էլ հենց աչքիս առջև, նրանից պոկվում է այդ պատռված ավտոդողն ու, թռչելով ձախ մի երկու-երեք շարք, հարվածում է մեքենայի դեմի ապակուն:
Մեքենան անմիջապես արգելակում է այնքան կտրուկ, որ թեքվում-մտնում է կողքի գիծն ու հարվածում հարևան մեքենային: Իսկ հետևից` ևս հինգ մեքենա...

Ճիշտ այն տեղում, որտեղ, գծերը չփոխելու դեպքում, ես էի լինելու...

Կբացատրե՞ս...

Sambitbaba
28.05.2014, 05:16
Սամ ջան, դու ունես քո ուրույն իրականությունն ու իրականության ընկալման քո ձևը… օբյեկտիվ իրականության գոյություն դու չես ընդունում, այսինքն էն օբյեկտիվ իրականությունը որը կարելի ա ստուգել ու փորձել, ընդունել կամ ժխտել ընդհանուր համաձայնությամբ… եթե սա չկա ես ինչի՞ շուրջ վիճեմ կամ բացատրեն… Սամ ջան, հնարավոր չի…

ես քեզ մի անգամ չկաացա համոզեմ որ պատից նկարն ընկել ա որտև մեխը թուլացել ա, գուցե լավ չես մեխել, կամ շատ հին ա եղել մեխը, մի խոսքով կախելու մեխանիզմի դեֆեկտ ա եղել… ես քո հետ ո՞նց վիճեմ, ցավդ տանեմ… ասա իմանամ…

Թե՞ դու կարծում ես, որ ես չգիտեի, որ հենց սրանով ես պատասխանելու...

Մեֆ ջան, ես էլ նույն կերպ չկարողացա քեզ համոզել, որ "կախելու մեխանիզմի դեֆեկտը" չէր հարցը` հետո՞ ինչ: Հիմա դրանից հետո մենք պետք է մեկմեկու չճանաչե՞նք...
Ու հետո, բացի մեխը, այն ժամանակ, որքան հիշում եմ, ես քեզ ուրիշ օրինակներ էլ բերեցի, - դրանց մասին մի բառ ասացի՞ր:
Կամ ուրիշ տեղեր... "Նոր Դարում..." հարյուր էդպիսի դեպք կա... Եթե մինչև օրս մի բառ չես ասել, կարո՞ղ եմ մտածել, որ չես հավատում կամ լուրջ չես ընդունում` ինչը նույն բանն է:

Եվ այդ ամենից հետո ինչպե՞ս հավատամ, որ գրածիդ գոնե մի տառը ճշմարտություն է, որպեսզի լրջորեն ընդունեմ...

Mephistopheles
28.05.2014, 05:19
Մեֆ, Լոսի ֆրիվեյների պրոբլեմներից մեկը կիմանաս. այն, որ շատ հաճախ են հանդիպում ճամփիդ ընկած պատռված ավտոդողերի մեծ ու փոքր կտորներ:

Օդանավակայանից մարդ պետք է դիմավորեմ` 110-ով ցած եմ իջնում: Ճամփաս հարաբերականորեն ազատ է, և ես գտնվում եմ ամենաձախ գծի վրա, ու հասել եմ այն տեղը, որտեղ հիմնական գծերը մնում են car pool-ի տակ:

Ու մեկ էլ մի զգացում է ծնվում մոտս, ասես մեկը ներսումս ասի, որ պետք է գծերը փոխել: Բանի տեղ չեմ դնում, կամ, ավելի ճիշտ, այլ բան եմ մտածում ու չեմ կարողանում կենտրոնանալ այս նոր մտքի վրա: Այս գլուխս թակելը կրկնվում է նորից. փոխի՛ր գիծը: Հետո` նորից: Եվս մեկ անգամ... Ու, մինչև կհասցնեի ուշքի գալ, մեկ էլ ինձ տեսնում եմ վերևից, թե ինչպես եմ ես, մեքենայիս մեջ նստած գնում 110-ով: Եվ այն պահին, երբ հասկացա, որ այդ ես եմ, որ ինձ եմ տեսնում, տեսա մի հսկայական անվադողի կտոր, ավեի շուտ, ոչ թե կտոր, այլ լրիվ անվադողը կտրված, իր ամբողջ երկարությամբ, թռչող ուղիղ դեմքիս...
Անմիջապես փոխեցի գիծս` երկու-երեք գիծ, ու գնում եմ: Բարձրացա այն մասը, որտեղ հիմնական գծերն ու car pool-ը միանում են մի բարձրության վրա: Ինձ հետ, նույն գծի վրա, մի բեռնատար է ընթանում, մի հարյուր մետր առջևումս:
Ու մեկ էլ հենց աչքիս առջև, նրանից պոկվում է այդ պատռված ավտոդողն ու, թռչելով ձախ մի երկու-երեք շարք, հարվածում է մեքենայի դեմի ապակուն:
Մեքենան անմիջապես արգելակում է այնքան կտրուկ, որ թեքվում-մտնում է կողքի գիծն ու հարվածում հարևան մեքենային: Իսկ հետևից` ևս հինգ մեքենա...

Ճիշտ այն տեղում, որտեղ, գծերը չփոխելու դեպքում, ես էի լինելու...

Կբացատրե՞ս...

Sam Please… ի՞նչ տարօրինակ բան կա ստեղ…

Mephistopheles
28.05.2014, 05:30
Ի՞նչն եմ սխալ մեկնաբանում, չհասկացա։ Ես էլ էի երևույթի գոյության մասին խոսում, ոչ թե դրա բացատրության։

Այսինքն՝ եթե դեռ ապացուցված չի, ուրեմն չկա՞։ Միգուցե պարզապես գիտությունը դեռ էնքան չի՞ զարգացել, որ կարողանա ապացուցել դրա գոյությունը։ Էդ տարբերակն ինչի՞ չես դիտարկում։

էդ երևույթի գոյության փաստ չկա, որ ապացույցներ էլ ման գան… չկա մեկը որ կարողանա ճշգրիտ ինֆորմացիա փոխանցի էդ ձևով… ստեղ նույնիսկ գիտության զարգացածությունը կապ չունի… եթե լիներ էդ երևույթը ու գիտությունը չկարողանար բացատրել, ուրիշ հարց… այսինքն կա՞ մի հատ մարդ որը ինֆորմացիա ա փոխանցում տելեպատիայի միջոցով ցանկացած մարդու և գիտնականները չեն հասկանում որ բացատրեն թե ոնց ա լինում…

այսինքն ինքը երևույթը չկա… իսկ դու ասում ես "Միգուցե պարզապես գիտությունը դեռ էնքան չի՞ զարգացել, որ կարողանա ապացուցել դրա գոյությունը։"

եթե երևույթն իրեն որևէ ձևով չի դրսևորում ինչի՞ց պիտի ենթդրենք որ կա նման բան ու դեռ փաստեր հավաքենք որ հետո էլ բացատրենք…

Mephistopheles
28.05.2014, 05:50
Թե՞ դու կարծում ես, որ ես չգիտեի, որ հենց սրանով ես պատասխանելու...

Մեֆ ջան, ես էլ նույն կերպ չկարողացա քեզ համոզել, որ "կախելու մեխանիզմի դեֆեկտը" չէր հարցը` հետո՞ ինչ: Հիմա դրանից հետո մենք պետք է մեկմեկու չճանաչե՞նք...
Ու հետո, բացի մեխը, այն ժամանակ, որքան հիշում եմ, ես քեզ ուրիշ օրինակներ էլ բերեցի, - դրանց մասին մի բառ ասացի՞ր:
Կամ ուրիշ տեղեր... "Նոր Դարում..." հարյուր էդպիսի դեպք կա... Եթե մինչև օրս մի բառ չես ասել, կարո՞ղ եմ մտածել, որ չես հավատում կամ լուրջ չես ընդունում` ինչը նույն բանն է:

Եվ այդ ամենից հետո ինչպե՞ս հավատամ, որ գրածիդ գոնե մի տառը ճշմարտություն է, որպեսզի լրջորեն ընդունեմ...

Սամ, դու վերջից ես մտածում… այսինքն արդյունքը վերցնում ես ու նայում ես դրան նախորդող գործողությունները ենթադրելով որ դրանք արված են հենց էդ արդյունքը ստանալու համար… ես հակառակը. արդյունքը դիտում եմ որպես գործողությունների հետևանք… էս դեպքում բանավեճը միշտ փակուղի ա գնալու…

"նոր դարը" չեմ ընդունում… իմ խորին համոզմամբ, դա կրոն ա… և ոչ միայն իմ… բայց դու համառորեն պնդում ես որ դա էդպես չի…

Սամ ջան, էս մեկնակետերով մենք բանավիճել չենք կարող…

Ուլուանա
28.05.2014, 06:01
էդ երևույթի գոյության փաստ չկա, որ ապացույցներ էլ ման գան… չկա մեկը որ կարողանա ճշգրիտ ինֆորմացիա փոխանցի էդ ձևով… ստեղ նույնիսկ գիտության զարգացածությունը կապ չունի… եթե լիներ էդ երևույթը ու գիտությունը չկարողանար բացատրել, ուրիշ հարց… այսինքն կա՞ մի հատ մարդ որը ինֆորմացիա ա փոխանցում տելեպատիայի միջոցով ցանկացած մարդու և գիտնականները չեն հասկանում որ բացատրեն թե ոնց ա լինում…

այսինքն ինքը երևույթը չկա… իսկ դու ասում ես "Միգուցե պարզապես գիտությունը դեռ էնքան չի՞ զարգացել, որ կարողանա ապացուցել դրա գոյությունը։"

եթե երևույթն իրեն որևէ ձևով չի դրսևորում ինչի՞ց պիտի ենթդրենք որ կա նման բան ու դեռ փաստեր հավաքենք որ հետո էլ բացատրենք…
Մեֆ, եթե երևույթը չլիներ կամ առնվազն չենթադրվեր, որ կա (գոնե որոշ մարդկանց կողմից), էդ տերմինն էլ չէր լինի, ու մենք հիմա դրա մասին խոսելիս չէինք լինի։ Իսկ երևույթի դեպքերի մասին ես շատ եմ լսել, ո՞վ ա ասում՝ չկան։ Գոնե ասա՝ չեմ հավատում, որ կան։

Mephistopheles
28.05.2014, 06:25

Ան ջան, տես, դու ասում ես հավատալ… եթե հավատում ենք ոիրեմն փաստը չկա, չէ՞… դու հավատում ես, ես՝ ոչ… ուրեմն սա ընտրություն ա… մինչդեռ էդ երևույթի գործնական փաստ չկա…

Ինչ վերաբերվում ա տերմինի… մեր քաղաքակրթության մեջ շատ տերմիններ կան որոնց համապատասխան երևույթն ու գոյը չկա… դրանք պարզապես սխալ հասկացվածության կամ ցանկության արդյունք են… գիտությունը կոչված չի դրանց բացատրություն տալու համար… դրանց գոյություն/չգոյությունը յարցերի պատասխան ու խնդիրների լուծում չի տալիս… օբյեկտիվ իմաստով՝ գործնականում

Sambitbaba
28.05.2014, 06:42
Sam Please… ի՞նչ տարօրինակ բան կա ստեղ…

Տարօրինակ չէ, Մեֆ ջան, թեմայից չհեռանալու համար եկ ասենք` պարանորմալ:

Բայց եթե գտնում ես, որ չկա, ուրեմն իսկականից... կներես...

keyboard
28.05.2014, 11:44
Էսօր մտա ակումբ, տեսնեմ 178 չկարդացած գրառում կա ու ոչ մի հատ բացասական վարկանիշ ու տուգանային:
Էս ինչ պարանորմալ երևույթ էր, երևի ես դեռ երազ եմ տեսնում:

StrangeLittleGirl
28.05.2014, 12:29
Հա՜-հա՜... Բացատրությունների գերագույն բացատրությունը:
Կներես, Բյուր ջան, բայց իրոք... կներես...

"Գիտությունները" չաշխատելու դեպքում տրամաբանական պատճառաբանումները հաճախ ծիծաղելի տեսք են ստանում::)
Սամ, հեգնանքդ հեչ տեղին չի, մի քիչ էդ ամենն ուսումնասիրի: Բարեբախտաբար, էսօր նենց հավես վարքային հետազոտություններ են արվել, որ էսպիսի լիքը բաներ են ապացուցվել չգիտակցված «հիշողությամբ»: Կարծեմ Անուկն էր վիդեոն դրել, չեմ հիշում: Ուրեմն էսպիսի հետազոտություն ա. մի քանի հզոր մասնագետի կանչում են մի հատ խանութի լոգո սարքելու, խանութի մասին մի երկու տվյալ են տալիս, էս մասնագետները նստած մի քանի ժամ տանջվում, մի հատ լոգո են սարքում: Մեկ էլ հետազոտության կազմակերպիչը, որն ունի լոգոյի սեփական տարբերակը, վերջում իրենն էլ ա ցույց տալիս: Համարյա նույն բանը, խանութի նույն անունով, մի երկու դետալ ա տարբերվում: Էստեղ Սամը կգա, կսկսի պարանորմալ երևույթներից խոսել: Բայց ոչ մի պարանորմալ բան էլ չկա. ուղղակի էդ լոգո սարքողներին որ բերում էին կոնկրետ տեղ գործն անելու, ճամփին հատուկ որոշ դետալներ էին դրել, որ գիտակցությունը չէր ֆիքսել, բայց ենթագիտակցությունը նկատել էր: Ու լոգոն սարքելուց էլ դրանք իրանց միտքն ա էկել, նկարել են:

Ժառ ջան, ինձ թվում ա your'e a bit off target here… իմ արգումենտը դա չի… իմիջայլոց ես քո ասածի մասին բանավիճել եմ Բյուրի հետ… լսած կլինես "սաղ քիմիա ա" արտահայտությունը Ակումբում… հենց էդտեղից էլ գալիս ա… կարծեմ "սեքս առաջին հանդիպումից"-ի մեջ ա… վերջերում…

ու քո ասածի տակ ես ստորագրում եմ… աթեիստները ոչ թե չունեն հավատք, սեր, կարեկցություն և այլն այլ դրանց աղբյուրն ա ուրիշ… ցանկացած գիտնականի եթե փաստը ներկայացնես, կընդունի… բայց փաստն իր բացատրությամբ falsifiable բացատրությամբ իհարկե…

ոչ մի տեղ որևէ մեկը չի ասում որ գիտությունը անվիճելի ճշմարտություն ա… ավելին գիտությունը բացատրություն ա տալիս իսկ ճշմարտություն(ներ)ը տարբեր բաներ են… էտի ուրիշ համակարգ ա ու փոփոխվող ա… գիտությունը ճշգրտվող…

իմ արգումենտն էն ա որ պարանորմալ երևույթ չկա… տենց բան անհնարա… եթե մի բան եղել ա ուրեմն կա բացատրություն… եթե չկա բացատրություն, ուրեմն սխալ ա ներկայացվում կամ չի եղել… ու սովորաբար պարանորմալ երևույթները ներկայացվում են այնպես որ դրանք բացատրություն չունեն… "բա սրա՞ն ինչ կասես" տեսանկյունից…

իմ օրինակի հետաքրքրականն էն ա որ քանի որ ես եմ պատմում՝ չեն հավատում ու որևէ մեկը չի փորձում բացատրել (fair enough)… բայց որ Ալֆան պատմեր, նրանք դրան բացատրություն կտային… այսինքն էս դեպքում երևույթն ինքնին էդքան էլ կարևոր չի որքան որ ով ա պատմուն… այսինքն սուբյեկտիվ ֆակտորն ա աշխատում… ես պատմում եմէ չի եղել. Ալֆան պատմի՝ եղել ա…

էս ա իմ տեսակետը, բայց Ուլուանան ասում ա, եթե իմ հետ տենց բան պատահի ես դրան ուրիշ բացատրություն կտամ ու չեմ հավատա… այսինքն անգամ սխալ բացատրություն կտամ, աչք կփակեմ… I very much disagree with that…

իմ նկատմամբ Ուլուանան պարանորմալ խտրականություն ա անում… տենց չի՞…

Մեֆ, ինձ համար սաղի պարանորմալներն էլ մի բացատրություն կգտնեն, արխային: Ուղղակի դու շատ անզգույշ էիր էդ պատմությունը ներկայացրել, ընդգրկել էիր բաներ, որոնք չպիտի լինեին էդտեղ:

StrangeLittleGirl
28.05.2014, 12:31
Ի դեպ, մի հետազոտություն էլ մարգարեական երազների մասին ա արվել... հավաքել են մարդկանց, որոնք պնդում էին, որ պարբերաբար մարգարեական երազներ են տեսնում: Խնդրել են, որ ամեն առավոտ արթնանալուց հետո գրի առնեն իրանց երազները: Դրանից հետո դրանք ինչ-ինչ պատճառներով դադարել են մարգարեական երազներ լինելուց :think
Էս բոլոր պարանորմալ երևույթները շատ հասարակ գիտափորձերով հնարավոր ա պարզել ինչ ա, ինչ չի:

Պիրիտ
28.05.2014, 13:26
մի հատ լավ էքսպերիմենտ կար, ալարում էի գրեմ, բայց որ գիտական թեման զարգացավ ասեմ.

Մեծաթիվ կամավորների խնդրում են գուշակել, թե համակարգչի էկրանի վրայի երկու քարտերից որ մեկի հետևում պետք է մեքենան պատահականորեն (random) ցույց տա ինչ-որ նեյտրալ նկար: Ինչպես և սպասվում էր մոտավորապես 50 տոկոս ճշգրտությամբ գուշակում էին բոլորը, ոչ մեկի մոտ չբացահայտվեց վեցերորդ զգայարան: Բայց փորձը մեկ անգամ կրկնելուց հետո` այս անգամ էրոտիկ բովանդակությամբ նկարներ էր ցույց տալիս համակարգիչը, շատ հետաքրքիր արդյունք արձանագրվեց: Բոլորը 60-70 տոկոս ճշգրտությամբ գուշակում էին թե նկարը որ քարտի հետևում է լինելու: Սա խոսում է նրա մասին, որ վեցերորդ զգայարան ամեն դեպքում կա մարդու մոտ և այս ցուցանիշը կարելի է բացարտել նրանով, որ էվոլյուցիայի ընթացքում մեր մոտ զարգացել է համապատասխան կողակից ընտրելու ունակությունը` ինչի շնորհիվ փորձի մասնակիցները ավելի լավ են զգացել էրոտիկ բովանդակությամբ ապագան, քան սարեր-ձորերի նկարները :)

Alphaone
28.05.2014, 18:10
Հա՜-հա՜... Բացատրությունների գերագույն բացատրությունը:
Կներես, Բյուր ջան, բայց իրոք... կներես...

"Գիտությունները" չաշխատելու դեպքում տրամաբանական պատճառաբանումները հաճախ ծիծաղելի տեսք են ստանում::)

Սամ, Բյուրի բացատրության մեջ ռիզն կա, կուսեցիս ահագին բոյով էր ու իր դեմքին նայելու համար, իսկ ես գրեթե միշտ նայում եմ զրուցակցիս դեմքին, պետք է հայացքս վեր բարձրացնեի, այդ պահին էլ կտեսնեի, որ սառույցը պոկվում է: Ուղղակի մի անտրամաբանություն մնում է՝ սառուցն ընկավ իմ անհանգստությունից մոտ մեկ-մեկուկես րոպե հետո, այսինքն իրականում մենք գիտեինք երկուսս էլ, որ սառույցը կա, բայց չէինք մտածում, որ կպոկվի ու կընկնի: Այսինքն եթե անգամ ընկնելու պահը ֆիքսել էի էլ, ոնց կարող էր այդքան ուշ ընկնել, էլի մնում է անտրամաբանական:

Հ.Գ. Մեֆ, ինչ վերավերում է տելեպատիային, շատ պուճուր տարիքից իմ մոտ ժամանակ առ ժամանակ նման աննորմալ երևույթներ անկանոն պարբերությամբ հայտնվում, անհետանում են :)

Mephistopheles
28.05.2014, 21:24

Հ.Գ. Մեֆ, ինչ վերավերում է տելեպատիային, շատ պուճուր տարիքից իմ մոտ ժամանակ առ ժամանակ նման աննորմալ երևույթներ անկանոն պարբերությամբ հայտնվում, անհետանում են :)

Հավատում եմ Այլֆույշ ջան…

GriFFin
28.05.2014, 22:13
Ես անհետաքրքիր կյանքով եմ ապրում՝ իմ հետ երբեք նման բաներ չեն եղել:
Մի գուցե դա նրանից է, որ չեմ հավատում պարանորմալ բաներին ու համարում եմ, որ ամենինչը իրա բացատրությունը ունի: Մեկել զգացել եմ, որ հաճախ, մարդիկ ովքեր ավելի շատ լսում են իրանց բնազդներին ավելի ինտուտիվ են ու իրանց թվում ա, որ օժտված են պարանորմալ ուժերով: Կամ երազներ են տեսնում, որոնք "իրականանում են"... Հիմա սենց օրինակ ասեմ, գիտությունը վաղուց ապացուցել ա, որ հղիանալ ցանկացող կամ արդեն հղի կանայք երազում տեսնում են, որ լողում են ջրում… Հիմա ի՞նչ, բոլոր այդ կանայք էքստրասենս են: Չեմ կարծում: