PDA

Դիտել ողջ տարբերակը : Պարանորմալ երևույթներ

Էջեր : 1 2 [3]

Skeptic
06.06.2014, 10:14
Էս կայքը (http://listverse.com/2013/09/30/10-scientific-explanations-for-ghostly-phenomena/) գիտահանրամատչելի ձևով շատ սիրուն մի քանի քայլով քաքմեջ ա անում մեր իմացած գրեթե բոլոր պարանորմալ երևույթները :))

Լավն ա: :)

Մի քանի օր առաջվա փնտրտուքներիս արդյունքում ես էլ մի երկու հոդված գտա, ընդ որում' երկուսի հեղինակներն էլ պարանորմալ երևույթների հավատացող մարդիկ են, բայց առկա փաստերն ու ապացույցները չեն անտեսում: Ուղղակի էդ հոդվածները անգլերեն էին, դրա համար տատանվում էի' դնե՞լ, թե՞ չէ.

1. Ոգիների լուսանկարում. ինչու եմ ես հակված կասկածամիտ լինելուն (http://www.theparanormalsociety.org/paranormal/articles/110-technical/798-spirit-photography-why-i-tend-to-be-skeptical) (Ուլուանայի նկարագրածի նման դեպքերին մանրամասն անդրադառնում ա),

2. Հինգ բան, որոնք ես հասկացել եմ որպես ուրվականներ որսացող (http://www.cracked.com/article_21219_5-things-i-learned-as-ghost-hunter-tv-wont-show-you.html) (Ակումբից ու BBC-ից հետո իմ ամենասիրելի սայթն ա, հումորով ու շատ հետաքրքիր հոդվածներ կան, սա էլ բացառություն չի):

Alphaone
01.11.2014, 21:10
Չգիտեմ գիտական բացատրություն կա, թե չէ, բայց քանի որ էսօր հաճախ եղավ, արդեն ուշադրություն գրավեց:
1. Աշխատում եմ, պահի տակ գրիչ էր հարկավոր, սենյակում ոչ մի գրիչ չեմ կարողանում գտնել, մտածում եմ ուր եմ դրել գրողի տարած գրիչը, էդ պահին ներս է մտնում գրողն ու գրիչը տալիս (ուսանողս երեկ ձեռքի հետ տարել էր, հենց այն պահին, երբ ինձ հարկավոր էր, վերադարձրեց) :D զուգատիպություն

2. հեռախոսիս գումարը մինչև վերջին կոպեկը ծախսել էի, գնում եմ դեկանատ, քաղաքայինով տաքսի կանչեմ, այդ պահին տաքսի ծառայությունից զանգում են, պարզվեց սխալվել են, բայց դե հասցրեցի տաքսի պատվիրել :) էլի զուգատիպություն

3. քիչ առաջ էլ նստած երազում եմ կոնֆետ ուտեմ, ալարում եմ տեղիցս բարձրանամ, մայրիկս է մտնում սենյակ՝ ձեռքին նոր բացած շոկոլադի տուփ:

Ի դեպ, ձախորդություններս էլ են նույն մեխանիզմով լինում՝ լրիվը միաժամանակ, օրինակ՝

1. առավոտյան պրինտերը լռվեց, լիքը տպելու նյութ ունեի
2. մինչև պրինտերը սարքեցի, գանցի լվացվելու, ինչ-որ մեկը եկավ, թղթերս տարավ (դեռ կպարզեմ ով էր :angry)
3. գնացի գնուների, թղթերն առած եկա, հիմա էլ ներկի հետ խնդիր կար՝ վերջացավ:

Anbacatreli
28.05.2015, 23:41
Իմ մոտ դեռ տարիներ առաջ նկատել եմ մի երևույթ, որ մարդկանց վրա ինչ որ ազդեցություն եմ թողնում: Վերջին տարիներին առաջացան նաև ուրիշ անհասկանալի բաներ,երբ ինչ որ մեկը ինձ վատություն է անում կամ նեղացնում շուտով ինչ որ վատ բան է լինում հետը, երբ շփվում եմ մարդկանց հետ գրեթե մեծամասնության դեպքում գլուխս պտտվում է թեթև ու ուռում, նկատել եմ, որ նույնը լինում է նաև զրուցակցի մոտ, չգիտեմ ինչպես ապրել այս ամենի հետ, մանավանդ, որ արդեն աշխատանքի տեղում էլ են ակնակում ինձ այդ մասին: Գուգլով ռուսերենով փնտրեցի այդ մասին շատ թեմաներ ու քննարկումներ կային, բայց հայերեն չգտա: Միգուցե ինչ որ մեկը գիտի ում դիմել կամ ինչ անել?

Վոլտերա
29.05.2015, 00:15

Անբացատրելի ջան, նախ բարի գալուստ ակումբ :)
Իսկ ի՞նչ տիպի վատ բան է լինում էն մարդկանց հետ, ովքեր քեզ նեղացնում են: Հիվանդանու՞մ են, աշխատանքն են կորցնում, թե՞ ընդհանրապես մեռնում են:

Anbacatreli
29.05.2015, 00:30
Շնորհակալություն, մի քանի տարի առաջ մեկը կար, որ միշտ ծաղրում էր, ավտոմեքենայի վթարից մահացավ, դա չեմ կապում, միգուցե պատահականություն է, բայց միշտ հիշում եմ: Մնացած դեպքերում մեծ մասամբ առողջության հետ խնդիր կամ գույքի վնաս, ամեն ինչին չեմ կենտրոնացել