Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Աչքերիդ գույնը

ars83
07.07.2008, 18:15
Հովհաննես Շիրազն ասում էր, որ Աստված հային սև աչքեր շատ է տվել («Հայոց դանթեականաը»)։
Փորձենք պարզել՝ իրո՞ք դա այդպես է։

Քվեարկեք, խնդրեմ, հարգելի ակումբացիներ։ :)

Fedayi
07.07.2008, 18:30
Իմ աչքերին համապատասխան պատասխան չկա...:(

ars83
07.07.2008, 18:41
Իմ աչքերին համապատասխան պատասխան չկա...:(

Այդ ի՞նչ հազվադեպ հանդիպող գույն է, որ չկա։ Կարծես թե բոլոր տարածված գույները նշել եմ...

Լավ, գրի՝ ինչ գույն է, վիճակագրության մեջ հաշվի կառնենք։ :)

Fedayi
07.07.2008, 18:46
Այդ ի՞նչ հազվադեպ հանդիպող գույն է, որ չկա։ Կարծես թե բոլոր տարածված գույները նշել եմ...

Լավ, գրի՝ ինչ գույն է, վիճակագրության մեջ հաշվի կառնենք։ :)

Կամ կապույտ ա, կամ կանաչ...հլա ոչ ոք շրջապատիցս կոնկրետ որոշել չի կարողացել...
պահի տակ սև էլ ա դառնւմ:D

ars83
07.07.2008, 18:51
Կամ կապույտ ա, կամ կանաչ...հլա ոչ ոք շրջապատիցս կոնկրետ որոշել չի կարողացել...

Բարդ դեպք ա։ Մի հատ ուշադիր հայելու մեջ նայի ու մեկը ընտրի, հո անընդհատ չի փոխվում...

պահի տակ սև էլ ա դառնւմ:D
Սենց բան լսած չկայի :) «Պահի տակ» ո՞րն ա, արևային ակնոց դնելու ժամանա՞կ ;)

Fedayi
07.07.2008, 18:54
Բարդ դեպք ա։ Մի հատ ուշադիր հայելու մեջ նայի ու մեկը ընտրի, հո անընդհատ չի փոխվում...

Սենց բան լսած չկայի :) «Պահի տակ» ո՞րն ա, արևային ակնոց դնելու ժամանա՞կ ;)

ԷԷԷԷԷ, անհարմար ա, համեստ տղա եմ, երրորդ գրառումն ա աչքերիս մասին...էն վերջինը կատակ էր, բայց դե առաջինը իրոք տենց ա...էնօրն աղջիկները կռվում էին, ոչ մի հայտարարի չեկան:

ars83
07.07.2008, 19:22
Իմ աչքերին համապատասխան պատասխան չկա...
Նոր նկատեցի, որ կա համապատասխամ պատասխան՝ վերջինը, ինչու՞ չես ընտրել։

ԷԷԷԷԷ, անհարմար ա, համեստ տղա եմ, երրորդ գրառումն ա աչքերիս մասին...
Է, ով ա մեղավոր, որ դու աչքերիդ գույնը չգիտես :B Սև չի, մի խոսքով, ուրեմն, դեռ Շիրազի վարկածը չի հաստատվում...

unknown
07.07.2008, 19:28
Իմը շականակագույնա:oy

ars83
07.07.2008, 19:34
Իմը շականակագույնա:oy

Դեռ ամենատարածված գույնն ա էս հարցման մեջ։ Միշտ էդ գույնի՞ ա եղել։

Իմս փոքր ժամանակ շագանակագույն էր, հետո սկսեց կանաչել։
Իսկ քրոջինս ծնվելուց սև ա եղել, հիմա երկնագույն ա։
:)

unknown
07.07.2008, 19:36
Դեռ ամենատարածված գույնն ա էս հարցման մեջ։ Միշտ էդ գույնի՞ ա եղել։

Իմս փոքր ժամանակ շագանակագույն էր, հետո սկսեց կանաչել։
Իսկ քրոջինս ծնվելուց սև ա եղել, հիմա երկնագույն ա։
:)

Այո միշտ ես գույնինա եղել ու կմանա երևի:D

Lady-In-Red
07.07.2008, 19:41
փոքր ժամանակ աչքերս կապույտ էին, իսկ հիմա կանաչել են :P ,

Լուսիանա
07.07.2008, 19:52
մու՜գ շագանակագույն, համարյա սև:)

Սերխիո
07.07.2008, 20:54
փոքր ժամանակ աչքերս կապույտ էին, իսկ հիմա կանաչել են :P ,

+1
համարեք թե ես էլ նույնը գրեցի , մի ժամանակ կապույտ էր , հիմա ՝կանաչ;)

Yellow Raven
07.07.2008, 20:56
Քամելեոնhttp://www.akumb.am/images/smilies/blush.gif

Cesare
07.07.2008, 20:57
մու՜գ շագանակագույն, համարյա սև:)

Ըհը ... մոտավորապես ես ել .

Սերխիո
07.07.2008, 20:57
Քամելեոնhttp://www.akumb.am/images/smilies/blush.gif

լավա չասիր կապտանռնագույն;)

Yellow Raven
07.07.2008, 21:00
լավա չասիր կապտանռնագույն;)
Դե կապտանռնագույնը գույնա,ես կասեի չափից լավ գույնա,իսկ իմը արևի տակ ուրիշա,ներսում ուրիշ:
Չնայած հիմա կարողա կայունացած լինի,շուտվանից չեմ նայել:D
Իմը ավելի շատ սեռիինա խփում...

Artgeo
07.07.2008, 21:06
Իմը չգիտեմ ինչ գույն ա, բայց ասում են շագանակագույն ա

Yevuk
07.07.2008, 21:07
Բոլորիդ գրածներն էլ շատ հետաքրքրիր են......Իմ աչքերն էլ կանաչ են.....Բայց իմ կարծիքով աչքերի մեջ գույնը այդքան կարևոր չէ, կարևորը աչքերի արտահայտությունն է, և այն, որ յուրաքանչյուր մարդ որ նայի աչքերիդ մեջ, հասկանա, թե դու ինչ տեսակ մարդ ես......Աչքերը հոգու հայելին է......:B

Երկնային
07.07.2008, 21:43
Իմը շագանակագույն է… :)

Հ.Գ. կարծում եմ` կարելի էր «քամելեոն» տարբերակն էլ ունենալ հարցման մեջ… ;)

Ուլուանա
07.07.2008, 22:56
Ասում են՝ շատ փոքր ժամանակ աչքերս կանաչ էին։ Հիմա սովորաբար կանաչավուն շագանակագույն են, բայց երբ լացում եմ, ավելի կանաչ են դառնում, իսկ արևի տակ՝ դեղնավուն երանգ են ստանում։ :oy Մի խոսքով՝ ես էլ եմ քամելեոնների թվին պատկանում։ :))

Հա, մեկ էլ մի հետաքրքիր բան. ինձ շատերն են հարցնում. «Լսի, քո աչքերն ի՞նչ գույնի են...:unsure»։ Նկատի ունեմ՝ աչքերիս նայելով են հարցնում, էլի։ Այսինքն՝ հաճախ իրենք չեն կողմնորոշվում։ :D

քաղաքացի
07.07.2008, 22:59
Ես իմը չգիտեմ, չեմ տեսել: Մեկնումեկդ ասեք քվեարկեմ էլի :pardon

ars83
08.07.2008, 12:17
Իմը շագանակագույն է… :)

Հ.Գ. կարծում եմ` կարելի էր «քամելեոն» տարբերակն էլ ունենալ հարցման մեջ… ;)
Կա այդպիսի տարբերակ, վերջինը, այդտեղ քամելեոններն էլ են մտնում։

Ես մի հետաքրքիր բան եմ նկատել. հարավային ժողովուրդների ներկայացուցիչների (մենք, իտալացիները) աչքերը հիմնականում մուգ գույնի են, իսկ հյուսիսայիններինը՝ բաց (ռուսները, շվեդները)։ Տեսնես՝ աչքերի գու՞յնն էլ է կախված բնակության աշխարհագրական դիրքի հետ...

Ես իմը չգիտեմ, չեմ տեսել: Մեկնումեկդ ասեք քվեարկեմ էլի
Աղջկերք, տղուն հայելի ա պետք, մեկդ տվեք։

varduuhi
08.07.2008, 13:37
Չեմ կարծում, որ աշխարհագրական դիրքը կապ ունի: Էդպես լիներ Ռուսաստանում ծնված բոլոր երեխեքի աչքերը կապույտ էին լինելու:D: Միանշանակ գեները մեծ կապ ունեն

Երկնային
08.07.2008, 15:08
Ես իմը չգիտեմ, չեմ տեսել: Մեկնումեկդ ասեք քվեարկեմ էլի :pardon

Իմ հիշելով` մուգ շագանակագույն ա, Սաս… :)

Yellow Raven
08.07.2008, 15:11
Չեմ կարծում, որ աշխարհագրական դիրքը կապ ունի: Էդպես լիներ Ռուսաստանում ծնված բոլոր երեխեքի աչքերը կապույտ էին լինելու:D: Միանշանակ գեները մեծ կապ ունեն

Ես էլ չեմ կարծում,թե աշխարհագրական դիրքը կապ ունի:Ըտենց լիներ Հոյլանդում մեծ մասի աչքերը երկնագույն պետքա լինեին:D

ars83
08.07.2008, 15:17
Ես էլ չեմ կարծում,թե աշխարհագրական դիրքը կապ ունի:Ըտենց լիներ Հոյլանդում մեծ մասի աչքերը երկնագույն պետքա լինեին:D

Խի, հոլանդացիների մեծ մասի աչքերի գույնը բաց չի՞։

քաղաքացի
08.07.2008, 15:25
Քվեարկել եմ «այլ գույնի» Երկնայինն էլ նշել ա :)

Ապրես ;)

Իմ հիշելով` մուգ շագանակագույն ա, Սաս… :)

Yellow Raven
08.07.2008, 15:28
Խի, հոլանդացիների մեծ մասի աչքերի գույնը բաց չի՞։
Փոխաբերական իմաստով եմ գրել:)

Երկնային
08.07.2008, 15:57
Չգիտեմ ինչքանով ա ճիշտ, բայց թարգմանեցի… :)

Սև աչքեր ունեցողները կամակոր են, համառ ու դիմացկուն: Շուտ բռնկվող են ու իմպուլսիվ, ավելի տաքարյուն քան մյուսները: Ամեն ինչում կարգուկանոն են սիրում, աշխատավայրում չեն ներում ամենաչնչին խախտումը: Շատ ուժեղ զարգացած ինտուիցիա ունեն, շուտ են կողմնորոշվում դժվար իրավիճակներում: Տանել չեն կարողանում միօրինակությունը:

Բաց շագանակագույն աչքեր ունեցողները ամաչկոտ են, հակված են մենակության, երազկոտ են: Նրանք շատ աշխատասեր են, իրենց վրա միշտ կարելի է հույս դնել: Այս մարդկանց համար հատկանշական է այն, որ միշտ ձգտում են անել ամեն ինչ ինքնուրույն, առանց կողմնակի օգնության, հաճախ մեծ հաջողությունների են հասնում: Շատ շուտ տպավորվող են ու շրջապատի համար աննկատ կերպով շատ ծանր են տանում իրենց հասցված վիրավորանքը:

Մուգ շագանակագույն աչքեր ունեցողները բնությունից օժտված են հմայքով, զգայունությամբ ու հումորով: Նրանք շատ տաքարյուն մարդիկ են: Իրենց մասին կարելի է ասել, որ շուտ բորբոքվող են, բայց և շուտ են սառչում ու մոռանում վիրավորանքը, հաճախ առաջինն են բարիշելու փորձ անում: Շատ էներգիկ են և էմոցիոնալ: Հաճախ քմահաճ են լինում, շփվող են ու հեշտությամբ են մարդկանց հետ լեզու գտնում: Շուտ սիրահարվող են, բայց և հավատարիմ են մնում նրան, ում ընտրել են:

Մոխրագույն աչքեր ունեցողները շատ համարձակ ու խելացի են: Նրանք երբեք չեն դիմում «ջայլամական մեթոդի», երբ խնդիրներ են ունենում, այլ միանգամից անցնում են խնդրի լուծմանը: Բայց, միևնույն ժամանակ, անօգնական են դառնում այն իրավիճակներում, որտեղ ուղեղն անզոր է: Հետաքրքրասեր ու զգայուն մարդիկ են, նրանց ամեն ինչը հետաքրքրում է: Սա հաջողակների աչքերի գույնն է. իրենց բախտը բերում է և՛ կարյերայում, և՛ սիրո մեջ:

Կանաչ աչքեր ունեցողները ամենաքնքուշ էակներն են: Նրանք միշտ անկեղծ, կրքոտ են սիրում ու հավատարիմ են մնում նրան, ում ընտրել են: Ընկերները գնահատում են նրանց նվիրվածությունն ու բարությունը, թշնամիները ատում են նրանց հատուկ կամքի ուժը: Այս մարդիկ շատ լավ զրուցակիցներ են, ունակ են ուշադիր լսել: Ստաբիլ են, բայց միևնույն ժամանակ երևակայությունից զուրկ չեն:

Կանաչավուն - շագանակագույն աչքեր ունեցողները իմաստուն ու հանգիստ մարդիկ են: Նրանց համար ամենակարևորը հարմարավետ ու հոգեպես հավասարակշռված զգալն է: Նստակյաց ու աշխատասեր մարդիկ են, այդ պատճառով միշտ իրենց նպատակին հասնում են: Շատ ընկերներ ունեն, մարդիկ զտում են իրենց հետ շփվել, դիմում են օգնություն ու խորհուրդ ստանալու: Իրենց ընտրյալին սիրում ու հավատարիմ են մնում, եթե դա փոխադարձ է:

Երկնագույն աչքեր ունեցողները սենտիմենտալ են: Հանգիստ բնավորության տեր են, ու միօրինակությունից չեն վախենում: Կոնֆլիկտող չեն, վիճաբանությունների կենտրոնում շատ հազվադեպ են հայտնվում: Երբեմն բարկության ուժեղ պոռթկումներ են ունենում, որը անցնում է խորը դեպրեսսիայի: Բայց սա շատ հազվադեպ է հանդիպում:

Դեղնավուն աչքեր ունեցողները տաղանդավոր են շատ բնագավառներում: Միշտ առավելություն են ունենում մյուսների կողքին, հաջողակ են:

ars83
08.07.2008, 16:07
Երկնագույն, շնորհակալություն տեղեկատվության համար :)
Պետք է ասել, որ բավականաչափ համապատասխանող բաներ կան...

Մուգ շագանակագույն աչքեր ունեցողները բնությունից օժտված են հմայքով, զգայունությամբ ու հումորով: Նրանք շատ տաքարյուն մարդիկ են: Իրենց մասին կարելի է ասել, որ շուտ բորբոքվող են, բայց և շուտ են սառչում ու մոռանում վիրավորանքը, հաճախ առաջինն են բարիշելու փորձ անում: Շատ էներգիկ են և էմոցիոնալ:

Լրիվ «ստանդարտ» հայի բնութագիր է :)
Հատկապես տաքարյունության պահը և շուտ բարիշելը։

Ծով
08.07.2008, 16:08
ՅՈՈՈՈՈՈՈՈՈ...ԱՊրԻ՛ Երկնուկը:love

Կաթիլ
08.07.2008, 17:12
Իմը՝ կանաչավուն - շագանակագույն

Կանաչավուն - շագանակագույն աչքեր ունեցողները իմաստուն ու հանգիստ մարդիկ են: Նրանց համար ամենակարևորը հարմարավետ ու հոգեպես հավասարակշռված զգալն է: Նստակյաց ու աշխատասեր մարդիկ են, այդ պատճառով միշտ իրենց նպատակին հասնում են: Շատ ընկերներ ունեն, մարդիկ զտում են իրենց հետ շփվել, դիմում են օգնություն ու խորհուրդ ստանալու: Իրենց ընտրյալին սիրում ու հավատարիմ են մնում, եթե դա փոխադարձ է: :P

Moon
08.07.2008, 17:16
Իմը շագանակագույն ա։
Կապույտ աչքեր չեմ սիրում, կանաչ եմ շատ սիրում, նամավանդ երբ տղաների աչքերն են կանաչ լինում։
Հա, մեկ էլ չեմ սիրում կյաժ մազերով ու կապույտ աչքերով տղաներին։ Ոնց որ տիկնիկ։

ivy
08.07.2008, 17:29
Իմոնք շատ մուգ են, կարելի է ասել` սև:
Աշնանը, թե ինչ էր մտքովս անցել, որոշել էի գունավոր լինզաներ առնել. մեկ-մեկ էնքան եմ ուզում թիթիզ-միթիզ բաներ անել, ուղղակի դրանից սովորաբար ոչ մի լավ բան դուրս չի գալիս: Երկար մտածելուց հետո որոշեցի ոչ թե կանաչ, կապույտ կամ մոխրագույն գնել, այլ շատ-շատ բաց շագանակագույն`մեղրագույն: Առա, դրեցի: Թե դա ինչ մի տեսարան էր... ոնց-որ ալկաշ ու թոքախտավոր աղվես լինեի: Մենակ քույրիկս հավանեց, դե իրեն ինչ կա, ինքը բիբերի տեղը սմայլիկ նկարած լինզաներ էլ է դնում:

Ուլուանա
08.07.2008, 17:30
Աչքերի գույնից, ինչպես նաև տարբեր դիմագծերի ձևից, չափից, գույնից կախված բնորոշումներով մի ժամանակ շատ էի հետաքրքրվում, բայց վաղուց համոզվել եմ, որ հիմնականում դատարկ բաներ են։ Կարդում ես, մի մասն, իհարկե, համընկնում է, մյուս մասն էլ քեզ ներշնչում ես, որ համընկնում է, ու հավատում ես։ Բայց եթե կարդաս մյուս տարբերակները, ամենայն հավանականությամբ գրեթե բոլորի մեջ էլ կգտնես քո տարբերակից ոչ պակաս քեզ բնորոշ հատկանիշների խումբ։ Մի խոսքով՝ նմանատիպ դասակարգումներն անիմաստ բաներ են, իմ կարծիքով։

Ավելացվել է 4 րոպե անց
Ընդհանրապես սև գույնի աչքեր չեն լինում։ Լինում են շագանակագույնի տարբեր երանգներ։ Եթե որևէ մեկը սև աչքեր ունենար, ապա տրամաբանորեն նրա բիբերը չէին երևա, քանի որ նույն գույնի կլինեին։ Բայց երբևէ տեսե՞լ եք էդպիսի աչքեր։ :unsure

Ի դեպ, հարցման մեջ բացակայում է «բաց շագանակագույն» տարբերակը։ Սևի փոխարեն երևի դա էր պետք դնել։

ars83
08.07.2008, 17:56

Արի ու տես, որ առանց բիբերի աչքեր էլ են լինում :o

http://en.wikipedia.org/wiki/Image:BlackEyesAniridia.jpg
http://en.wikipedia.org/wiki/Image:BlackEyesAniridia.jpg

Ի դեպ, հարցման մեջ բացակայում է «բաց շագանակագույն» տարբերակը։ Սևի փոխարեն երևի դա էր պետք դնել։
Դե, սևը համապատասխանում է մուգ շագանակագույնին, իսկ շագանակագույնը՝ բացին։

ivy
08.07.2008, 17:58

Ան, սև ասելով` նկատի ունեն սևին շատ մոտ գույնը, որը հաստատ շագանակագույն չես անվանի: :)

Ուլուանա
08.07.2008, 18:22
Արի ու տես, որ առանց բիբերի աչքեր էլ են լինում :o

http://en.wikipedia.org/wiki/Image:BlackEyesAniridia.jpg
http://en.wikipedia.org/wiki/Image:BlackEyesAniridia.jpg
Իմ աչքերն էլ, որ սևից շատ հեռու են, որոշ նկարներում կամ որոշակի լուսավորության տակ կարող են սև երևալ, հետո՞ ինչ։ Դա դեռ չի նշանակում, որ սև աչքեր կան։

Դե, սևը համապատասխանում է մուգ շագանակագույնին, իսկ շագանակագույնը՝ բացին։
:D Այսինքն՝ պայմանավորվում ենք, որ մուգ շագանակագույնին սև ենք ասելու, շագանակագույնին՝ բաց շագանակագու՞յն։ :blin Տրամաբանությունը ոչ մի կերպ չեմ հասկանում, բայց դե դա կարևոր չի։ Համարեք, թե էս ամբողջ խոսակցությունը չի եղել։ ;)

ivy
08.07.2008, 18:33
Իմ աչքերն էլ, որ սևից շատ հեռու են, որոշ նկարներում կամ որոշակի լուսավորության տակ կարող են սև երևալ, հետո՞ ինչ։ Դա դեռ չի նշանակում, որ սև աչքեր կան։

Արդեն կռի՞վ ես անում, թե՞ ինձ է թվում: :)
Լավ, ընդունեցինք, սև աչքեր չկան: Վերացնել սև աչքերի մասին բոլոր երգերը, արտասահմանյան` անձը վկայող փաստաթղթերում Աչքերի գույնը տողում գրված բոլոր Սև-երը: Եվ ընդհանրապես` սխալ լուսավորությունները :)

Դեմք ես դու: :)

ars83
08.07.2008, 18:39
Իմ աչքերն էլ, որ սևից շատ հեռու են, որոշ նկարներում կամ որոշակի լուսավորության տակ կարող են սև երևալ, հետո՞ ինչ։ Դա դեռ չի նշանակում, որ սև աչքեր կան։
Սև աչքեր կան։ Դրա ապացույցն է Վիքիփեդիայից բերված նկարը։ Ճիշտ է, դա որոշակի անոմալիա է, ինչքանով ես հասկացա, որի դեպքում մարդու աչքի բիբը թերզարգացած է։
Ավելի մանրամասն կարող եք թեմային ծանոթանալ անգլերեն լեզվով այս հոդվածներում.
http://en.wikipedia.org/wiki/Eye_color
http://en.wikipedia.org/wiki/Aniridia

:D Այսինքն՝ պայմանավորվում ենք, որ մուգ շագանակագույնին սև ենք ասելու, բաց շագանակագույնին՝ բաց շագանակագու՞յն։ :blin
Ձեր առարկությունները ներկայացրեք, խնդրեմ, Հովհաննես Շիրազին։ Դուք շատ լավ հասկանում եք՝ ինչի մասին է խոսքը և հարցմանը մասնակցող անձինք նույնպես։

Տրամաբանությունը ոչ մի կերպ չեմ հասկանում, բայց դե դա կարևոր չի։
Դե պոեզիան տրամաբանության հետ ոչ միշտ է ընդհանուր եզրեր ունենում։
Ձեր դիտողությունն ընդունում եմ, բայց այնքան էլ էական չեմ համարում, քանի որ ներկա վիճակով հարցումը տարընթեռնումներ չի առաջացրել քվեարկողների մոտ։

Համարեք, թե էս ամբողջ խոսակցությունը չի եղել։ ;)
Համարում եմ։

ars83
08.07.2008, 19:57
Աչքերի գույնի գենետիկան բացահայտված է...

Գիտնականները զգալի առաջընթաց են արձանագրել՝ կապված մարդկային աչքի գույնի ետևում ընկած գենետիկայի հետ։

Նրանք գտել են, որ գենետիկական կոդը կազմող վեց միլիարդ «տառերից» ընդամենը մի քանիսն են պատասխանատու մարդկային աչքի գույնի փփոխության համար։

Քուինսլանդից գիտնականների խմբի ստացած արդյունքները հիմնված են մոտ 4000 անհատների գենետիկական հետազոտման վրա։

Մարդկային աչքի գույնի տարբերությունը պայմանավորված է «առանձին նուկլեոտիդների բազմաձևությամբ» (ԱՆԲ)՝ մարդկային ԴՆԹ–ի մեկ (մոլեկուլային) շղթա կազմող տառերի հաջորդականության փոփոխությամբ։

ԱՆԲ–ներն իրենցից ներկայացնում են գենետիկական հաջորդականության մեջ ընդամենը մեկ տառի փոփոխություն։ Այս փոփոխությունը, կամ աղճատումը մեր ԴՆԹ–ում կարող է կարևոր հետևանքներ ունենալ գենի ֆիզիկական արտահայտման ձևում։ Բոլոր ԱՆԲ–ները գտնվում են OCA2 կոչվող գենի շրջակայքում։ Այս գենը սպիտակուց է արտադրում, որն օգնում է մազերին, մաշկին և աչքերին ստանալ իրենզ գույնը։ Եվ OCA2–ում կատարվող փոփոխություններն առաջացնում են գունագարության (albinism) հիմնական տեսակը։

Շագանակագույն և կապույտ

Հետազոտությունը, որը սևեռված էր երկվորյակների, նրանց եղբայրների և քույրերի և ծնողների վրա, ցույց է տալիս, որ աչքերի գույնի համար պատասխանատու «գեն» չկա։ Փուրաքանչյուր մարդ ունի ԱՆԲ–ի երկու օրինակ։ Ուստի, գոյություն ունեն մի քանի հնարավոր զուգակցումներ, որոնցից որոշներն ավելի ուժեղ են կապված, օրինակ կապույտ աչքերի հետ, քան շագանակագույների։
Կարճ ասած, այս զուգակցումները մեծապես ազդում են անհատի աչքերի գույնի վրա, բայց այն միայն նրանցով չի որոշվում։
Դոկտոր Ռիչարդ Շտուրմը և իր գործընկերները գտել են OCA2 գենի սկզբնամասի մոտ երեք ԱՆԲ–ներ, որոնք կապված են աչքերի կապույտ գույնի հետ։
«Մեր գտած ԱՆԲ–ները ֆունկցիոնալ կերպով չեն առաջացնում աչքի գույնի փոփոխություն, բայց դրանք սերտորեն կապված են այն բանի հետ, որն առաջացնում է այդ փոփոխությունը»,– ասաց Քուինսլանդի համալսարանից դոկտոր Շտուրմը Բի–Բի–Սի Նյուզին։
«Երբ OCA2–ը հանվում է, առաջանում է գունավորման կորուստ։ ԱՆԲ–ների դիրքը գենի սկզբնամասում նշանակում է, որ հնարավոր է, որ մենք դիտարկում ենք կապույտ աչքերով մարդկանց գեների կարգավորումը»։

Ֆունկցիոնալ փոփոխություն
Այսպիսով, այս ԱՆԲ–ները OCA2 գենի սկզբնամասում, հավանաբար որոշում են, թե ինչքան գունավորման սպիտակուց է արտադրվում գենի կողմից։ Շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ կարող են ունենալ այս սպիտակուցի մեծ քանակ, իսկ կապուտաչյաները՝ քիչ։
Սակայն, մեկ տառի փոփոխությունը, որը հանդիպում է աչքերի կանաչ գույնի հետ կապված, կարող է պատճառ դառնալ գունավորման սպիտակուցի ֆունկցիոնալ փոփոխության։ Հետազոտողները գտել են ԱՆԲ OCA2 գենի մեկ այլ մասում՝ կապված աչքերի կանաչ գույնի հետ, որը հանգեցրել է ամինաթթուների (որոնք սպիտակուցների հիմնական բաղադրանյութն են) փոփոխությունների։
«Անալոգիայի համար, փոփոխություններից առաջինը նման է լույսն անջատելուն կամ միացնելուն, իսկ երկրորդը՝ լուսավորող լամպը շագանակագույն կամ կանաչ ապակուց սարքելուն»,– ասում է Շտուրմը։
Ընդհանուր հաշվով, հետազոտվածների մոտ մեկ տառի փոփոխությունը 74 տոկոս դեպքերում բերել է աչքի գույնի փոփոխության, ասում են հետազոտողները։

Ամբողջությամբ հոդվածն անգլերենով այստեղ՝ http://news.bbc.co.uk/2/hi/science/nature/6195091.stm

ter8588
08.07.2008, 20:01
դե սենց ասեմ shakanaka-karshnvi :B երեխեք sh-տառը հայերեն չեմ գտնում:oy

ars83
08.07.2008, 20:03
դե սենց ասեմ shakanaka-karshnvi :B
Շագանակագույնը հենց «կառիշնվինա» ;)

երեխեք sh-տառը հայերեն չեմ գտնում:oy
Բեքսլեշ։

ter8588
09.07.2008, 13:10
Շագանակագույնը հենց «կառիշնվինա» ;)
Մերսի սովորացնելու համար ,բայց գիտեի…

Բեքսլեշ։
Բայց դե րոգնեց ինձ քանի որ ելի չգտա:8

Ավելացվել է 2 րոպե անց

Շագանակագույնը հենց «կառիշնվինա» ;)

Բեքսլեշ։
Մերսի բայց գիտեի
Բայց դե չոգնեց ինձ քանի որ ելի չգտա:8

Ավելացվել է 4 րոպե անց
:oy:8:oy

Ambrosine
09.07.2008, 13:20
Բայց դե րոգնեց ինձ քանի որ ելի չգտա:8

Ավելացվել է 2 րոպե անց

Մերսի բայց գիտեի
Բայց դե չոգնեց ինձ քանի որ ելի չգտա:8

Ավելացվել է 4 րոպե անց
:oy:8:oy

enter կոճակի վերևը, backspace-ի ներքևը` շ :D

Աբելյան
17.07.2008, 18:27
հաստատ չգիտեմ
մեկ մտածում եմ սև ա, մեկ՝ մուգ շագանակագույն

չնայած, մեկ մեկ կարմրում էլ են :)

Lapterik
22.07.2008, 17:30
Քվեարկել եմ կանաչ, բայց աչքերիս գույնը կանաչ+դեղինժեսիմ ինչ գույն ա, բայց սիրուն ա :oy :D
ԼԱվ բա հետո՞՞:think

Ավելացվել է 1 րոպե անց

հաստատ չգիտեմ
մեկ մտածում եմ սև ա, մեկ՝ մուգ շագանակագույն

չնայած, մեկ մեկ կարմրում էլ են :)

Հայկ ջան էտ աչքերիդ գույնից չի, այլ լույսի քանակից, եթե լույսը քիչ ա, ավելի մուգ են երևում ու Քեզ թվում ա, թե աչքերիդ գույնը փոխվել ա::)

Ձայնալար
22.07.2008, 17:37
Իմ աչկերի գույնը, օրինակ, փոխվում ա տարվա եղանակից կախված՝ շագանակագույնից, կանաչա-շագանակագույն:

Lapterik
22.07.2008, 17:39
Իմ աչքերի գույնը հավեսին փոխվում ա, երբ որ լաց եմ լինում :D չէ կարմիրը նկատի չունեմ, բայց լուրջ էնքան սիրուն բաաաաաաաաաաաաաց կանաչ ա դառնում:
Չստիպեք լացել :D

Ձայնալար
22.07.2008, 17:41
Էդ դու պետքա չասեիր Ան :D

Cindy
24.07.2008, 14:06
Իմն էլ էս գույնա

Katka
24.07.2008, 14:16
Դալտոնիկ եմ, չեմ կարա ասեմ:(

Vive L'Armenie
30.07.2008, 19:44
Հետաքրքիր հարցադրում էր :think, երբեմն՝ սև, իսկ երբեմն էլ շագանակագույն, տարօրինակ է :8

ars83
18.08.2008, 16:22
Փաստորեն, ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ, իրոք, հայերը հիմնականում (մուգ) շագանակագույն գույնի աչքեր ունեն։
Գեղեցիկ գույն է :)

Dayana
19.08.2008, 09:20
Մոխրագույն աչքերով ակումբաբնակներ չունենք հա՞ :oy ափսոս, իմ ամենասիրելի աչքերի գույնն է :love

Երկնային
19.08.2008, 15:01
Մոխրագույն աչքերով ակումբաբնակներ չունենք հա՞ :oy ափսոս, իմ ամենասիրելի աչքերի գույնն է :love

իմն էլ… :oy

Mari
20.08.2008, 20:47
Իմ աչքերն էլ են մուգ շագանակագույն, սակայն կախված եղանակից՝ կարող են փոխվել և դառնալ մուգ կապտա-կանաչագույն: Մի օր ծանոթներիցս մեկը հանդիպեց հենց այդ կապտականաչագույնախառը պահին, ու՝ «Վա՜յ. ՄաՌ, էդ լիԶա՞ էս դրել»: /Է, բացի որ լիԶա եմ դրել, քո ասած կետչուստից էլ լցնում եմ աչքերս, դրա համար էլ նկարներում կարմիր են դուրս գալիս/ : Դե բացատրեցի, որ եղանակից է կախված, չհավատաց:
Բայց Մոգական Լապտերիկը ճիշտ ասեց՝ լույսի քանակից է կախված

ars83
05.12.2008, 19:37
Վերակենդանացնեմ թեման: Գեղաչյա հայրենակիցներ, ով չի քվեարկել, քվեարկեք, խնդրեմ:

Sirene
04.01.2009, 20:51
Աչէերս հենց շագանակագույնականաչ են: Արևի տակ ավելի են կանաչում::)

ԿԳԴ
04.01.2009, 23:57
Երկնագույն եմ քվեարկել, բայց հիմնականում կախվածա, թե ինչ գույնի հագուստ կլինի հագս, կանաչի ժամանակ գույնը կանաչումա, մոխրագույնի ժամանակ էլ մոխրագույն: :think

Լուսաբեր
22.04.2009, 17:24
Երկնագույն :oy :love կապույտ էլ են ասում :))

Փոքրիկ
22.04.2009, 17:27
:)ինչպես հայերի մեծամասնության մոտ՝ շագանակագույն

Մանե
22.04.2009, 17:30
Մեկ բաց շագանակագույն,մեկ մուգ:):love

Enigmatic
22.04.2009, 18:20
Կանաչ է աչքերիս գույնը:)

Մանուլ
11.04.2011, 19:05
Բաց շագանակագույն աչքեր ունեցողները ամաչկոտ են, հակված են մենակության, երազկոտ են: Նրանք շատ աշխատասեր են, իրենց վրա միշտ կարելի է հույս դնել: Այս մարդկանց համար հատկանշական է այն, որ միշտ ձգտում են անել ամեն ինչ ինքնուրույն, առանց կողմնակի օգնության, հաճախ մեծ հաջողությունների են հասնում: Շատ շուտ տպավորվող են ու շրջապատի համար աննկատ կերպով շատ ծանր են տանում իրենց հասցված վիրավորանքը:

Մուգ շագանակագույն աչքեր ունեցողները բնությունից օժտված են հմայքով, զգայունությամբ ու հումորով: Նրանք շատ տաքարյուն մարդիկ են: Իրենց մասին կարելի է ասել, որ շուտ բորբոքվող են, բայց և շուտ են սառչում ու մոռանում վիրավորանքը, հաճախ առաջինն են բարիշելու փորձ անում: Շատ էներգիկ են և էմոցիոնալ: Հաճախ քմահաճ են լինում, շփվող են ու հեշտությամբ են մարդկանց հետ լեզու գտնում: Շուտ սիրահարվող են, բայց և հավատարիմ են մնում նրան, ում ընտրել են:

:o Չէ, իմ աչքերը հաստատ բաց շագանակագույն են: Ես շատ եմ ուզում, որ իմ աչքերը բաց շագանակագույն լինեն, բայց ոնց որ էնքան էլ բաց չեն :D: Բայց ավելի շատ բաց են, քան մուգ: Բայց էնքան բաց չեն, ինչքան կուզեի :)): Բաց շագանակագույնի բնութագիրը համարյա ամբողջությամբ համապատասխանում ա ինձ, իսկ մուգ շագանակագույնինը համարյա չի համապատասխանում:

Ամենաշատը բաց շագանակագույն աչքեր եմ սիրում, էդ գույնի աչքեր ունեցողները բարի են :aha:

kitty
11.04.2011, 19:10

համձայն եմ քեզ հետ:aha:aha:aha

Lyiza
11.04.2011, 22:13
մու՜գ շագանակագույն:)

erexa
12.04.2011, 00:17
Իմն էլ ա մուգ շագանակագույն: :)

ՆանՍ
12.04.2011, 09:31
Իմն էլ է մուգ շագանակագույն, քվեարկեցի շագանակագույն, բայց երբ կարդացի որոշ գրառումներ, պարզվեց, որ այստեղ շագանակագույնը բաց շագանակագույնի փոխարեն է, իսկ սևը`մուգ շագանակագույնի:think