PDA

Դիտել ողջ տարբերակը : kristal-ի ստեղծագործությունները



kristal
01.11.2006, 11:19
Առանց բախելու սրտիս դռները
Ներխուժեցիր ներս,
Տակնուվրա արիր ամեն-ամեն բան
Խառնեցիր իրար սեր խաբեություն,
Կեղծ էր ամեն ինչ,ատո՛ւմ եմ,սիրում,
Անգամ ժպտալիս կեղծում էիր,ստում,
Եվ ի՞նչ էիր ուզում…
Հեռանա՞լ,գնա՞լ:
Գնա՛,թեև երկար է ճամփան,
Շատ դժվարության դեռ կհանդիպես,
Բայց ես չեմ լացի,ես չեմ տառապի,
Ու չե՛մ աղոթի քո լավի համար,
Կասեմ դեռ քիչ է,
Իմ ամեն արած լավության դիմաց,
Քո խաբեության կեղծիքի համար,
Դա՛ դեռ քեզ քիչ է…

kristal
01.11.2006, 11:45
Սերն է ապրում իմ սրտում.
Իմ սրտում այն հայտնվեց
Րոպեից մեր հանդիպման,
Եվ այդ պահից մինչ այսօր
Լիքն է սիրտն իմ քո սիրով,
Ինչպես երկինքն աստղերով:

kristal
01.11.2006, 11:52
Թույլ տուր սիրեմ քեզ սիրելիս,
Թույլ տուր երազեմ քո մասին,
Թույլ տուր գոնե երազիս մեջ
Գրկեմ քեզ,համբուրեմ շուրթերդ:
Թույլ տուր երկար նայեմ ես քեզ
Եվ հիանամ քո աչքերով:
Թույլ տուր կանգնեմ քեզ շատ մոտիկ
Եվ զգամ շունչդ մոտիկից…
Թույլ տուր հպվեմ քո ձեռքերին,
Թույլ տուր…հպվեմ քեզ սիրելի՛ս
Թույլ տուր հպվեմ տաք շուրթերիդ
Եվ քո գրկի մեջ խենթի պես
Մոռանամ աշխարում ամեն ինչ…