PDA

Դիտել ողջ տարբերակը : Բրնձաբուժություն

Godfreed
05.07.2008, 22:40
Երևի լսած կլինեք ամերիկահայ ֆիզիկոսի մասին, որ բրնձաբուժությամբ քաղցկեղ է բուժում։ Վերջերս նա Հայաստանում էր։ Հայ բժիշկ-պրոֆեսորները իրենց ամերիկացի կոլլեգաների նման առիթը բաց չթողեցին վատաբանել նրան, այն էլ ետևից՝ բանավեճի չբռնվելով։ Ի՞նչ եք կարծում այս տիպի բժշկության մասին։

Aurora
06.07.2008, 19:32
Չենք լսել, եթե խնդրեինք չէիր ներկայացնի ինչ բուժման մասին է խոսքը::)

erexa
20.09.2010, 04:12
Երևի լսած կլինեք ամերիկահայ ֆիզիկոսի մասին, որ բրնձաբուժությամբ քաղցկեղ է բուժում։ Վերջերս նա Հայաստանում էր։ Հայ բժիշկ-պրոֆեսորները իրենց ամերիկացի կոլլեգաների նման առիթը բաց չթողեցին վատաբանել նրան, այն էլ ետևից՝ բանավեճի չբռնվելով։ Ի՞նչ եք կարծում այս տիպի բժշկության մասին։

Անհավատալի է, քանի որ բրինձն այդքան էլ օգտակար չէ:

Նաիրուհի
20.09.2010, 09:57
Անհավատալի է, քանի որ բրինձն այդքան էլ օգտակար չէ:

Ըհը, դա միայն բազմանալուն է նպաստում, միլիարդ ու կես հիվանդ չինացիք վկա :D:D:D

Գանգրահեր
20.09.2010, 12:10
Ես նույնպես լսել եմ բրնձաբուժության մասին և գիտեմ ,որ շատ է օգնում,սակայն ոչ միայն քաղցկեղի դեմ է:

Norton
20.09.2010, 13:16
Երևի լսած կլինեք ամերիկահայ ֆիզիկոսի մասին, որ բրնձաբուժությամբ քաղցկեղ է բուժում։ Վերջերս նա Հայաստանում էր։ Հայ բժիշկ-պրոֆեսորները իրենց ամերիկացի կոլլեգաների նման առիթը բաց չթողեցին վատաբանել նրան, այն էլ ետևից՝ բանավեճի չբռնվելով։ Ի՞նչ եք կարծում այս տիպի բժշկության մասին։

Հարգելիս քաղցքեղը անբուժելի հիվանդություն է ու դա՝ բրնձով, ոլոռով և առավել ևս լոբով բուժել չի լինում: Ի դեպ, քաղցքեղի մի քանի տեսակ այնուամենայնիվ բուժվում է, բայց եթե հիվանդությունը կանխորոշվել է նախնական փուլում: Բուժումը իրականացվում է՝ԱՄՆ-ում ու եվրոպական զարգացած պետություններում՝առաջատար ֆիզիկոսների, գիտնականների և դեղագործների կողմից նախագծված և պատրաստված բարձրտեխնոլոգիական սարքավորումներով և դեղամիջոցներով: Բրինձը մենակ Հայաստանումա բարձրտեխնոլոգիական քաղցքեղ բուժող միջոց:ok

Lanterfant
30.09.2010, 15:38
Դուք բոլորդ կատակ եք անում թե՞ ... ինչպիսի՞ բուժզման մասին է խոսքը: Երբ վերնագիրը տեսա անմիջապես հետաքրքրված էի, թե ինչ է բրնձաբուժությունը ... աչքերիս չհավատացի երբ գլխի ընկա թե իսկապես բրնձի մասին է: Ո՞վ կարող ա հետս կիսել այն բժշկական տեսությունը, որը կարող է բացատրել թե ինչպես բրինձը կարող է բուժել քաղցկեղը:

Ֆրեյա
30.09.2010, 15:53
Ես չեմ հավատում, որ նման բան հնարավոր է։ Եթե դա մի ֆանտաստիկ ձևով իրականացած լինի, ապա միայն Placebo էֆֆեկտի շնորհիվ։ Իսկ այդպես, եթե մարդուն համոզես, որ իրեն ծխախոտն էլ քաղցկեղիծ բուժում է, կարող է եւ բուժվի :))

հ.գ. այդ որ նշում եք՝ ֆիզիկոս, պրոֆեսոր, նաև նշեք, թե որ համալսարանի պրոֆեսոր է, ինչ ֆիզիկոս է։
Մեր ֆիզիկայի դասատուն էլ կարող է Ֆիալետովո գյուղի Պետական Համալսարանում պրոֆեսսոր դառնա :))

StrangeLittleGirl
17.10.2010, 00:50
Ժողովուրդ, եկեք հիշենք մի պարզ ճշմարտություն. ֆիզիկոսները հաճախ, չգիտեմ ինչու, բժիշկներից վառված են լինում: Ավելին՝ բազմաթիվ ֆիզիկոսներ իրենց հոգու խորքում չկայացած բժիշկներ են: Վերջին ժամանակներս ինչքան անհեթեթ բուժման միջոց եմ լսել, ֆիզիկոսներից է դուրս եկել: Ես այդ մասնագետների դեմ ոչինչ չունեմ, բայց թող ամեն մեկն իր գործով զբաղվի: Բժիշկը քիթը չի խոթում ֆիզիկայի մեջ, չէ՞: Իսկ եթե խոթում է, ամոթ իրեն:

Հա, ինչ էի ասում: Բրնձաբուժությունը... Հիմա մենք գտնվում ենք ապացուցողական բժշկության դարում, հետևաբար ցանկացած բուժման արդյունավետությունը նախ պետք է ապացուցել, իսկ դրա համար պետք է կատարել գիտական հետազոտություն՝ պահպանելով բոլոր ստանդարտները (կրկնակի կույր, պլացեբո կոնտրոլ և այլն): Այ էդ ժամանակ կարելի է եզրակացնել. բրինձը քաղցկեղ բուժում է, թե ոչ:

dvgray
17.10.2010, 01:04
Ժողովուրդ, եկեք հիշենք մի պարզ ճշմարտություն. ֆիզիկոսները հաճախ, չգիտեմ ինչու, բժիշկներից վառված են լինում:
մենակ ֆիզիկները՞
բա թոշակառուները՞ ոնց են վառված… նրանք էլ սառ օրը ինչ բուժում ասես չէին անում:
հիշում եմ, կար ժամանկ, երբ անգամ միզաբուժությամբ էին զբաղվում, այսինքն հիվանդին հենց իր չիշիկն էին խմացնում: ու երբ մարդ դրան սովորում էի, էլ ուրիշ բան չէր ուզում խմել:
լավ է դեռ կղկղանքը չէին կերցնում, թե չէ գյուղատնտեսությունը լրիվ վարի կգնար

StrangeLittleGirl
17.10.2010, 01:15
մենակ ֆիզիկները՞
բա թոշակառուները՞ ոնց են վառված… նրանք էլ սառ օրը ինչ բուժում ասես չէին անում:
հիշում եմ, կար ժամանկ, երբ անգամ միզաբուժությամբ էին զբաղվում, այսինքն հիվանդին հենց իր չիշիկն էին խմացնում: ու երբ մարդ դրան սովորում էի, էլ ուրիշ բան չէր ուզում խմել:
լավ է դեռ կղկղանքը չէին կերցնում, թե չէ գյուղատնտեսությունը լրիվ վարի կգնար

կղկղանք մի ֆիզիկոս էր կերցնում :))

Rhayader
17.10.2010, 10:18
Հիմա սա հոմոթերապի՞ա է, թե՞ հետերոթերապիա:crazy:}

Magic-Mushroom
17.10.2010, 12:18
Ներողություն եմ խնդրում,բայց հոմեոթերապիան դա 99% շառլատանների կողմից հորինված մեթոդ է,շատ հետաքրքիր է այդ ինչ գաղտնի նյութ ունի իր մեջ բրինձը որ ես չգիտեմ,երբ ինչ-որ կասկածելի բուժման մասին եք լսում առաջին հերթին հետաքրքրվեք թե ինչ մեխանիզմով են ազդում տվյալ նյութերը,իսկ քաղծկեղը համարյա չի բուժվում,սակայն հնարավոր է կանխել նախնական փուլում,օրինակ տարին մեկ անգամ կարելի է Սելենի,Վիտ E,Ֆոլաթթվի,Վիտ P,կուրս ընդունել,նաեւ գիտնականները պարզել են որ կանաբիոդների ընտանիքի որոշ միացություններ կարող են նախնական փուլում ոչնչացնել քաղծկեղային միացությունները սնուցող անոթները:

Rhayader
17.10.2010, 12:28

Էս մարդիկ քո ասած բաները չունեն, փոխարենը բրինձ ունեն:))

Elmo
14.11.2010, 19:43
Ժողովուրդ, եկեք հիշենք մի պարզ ճշմարտություն. ֆիզիկոսները հաճախ, չգիտեմ ինչու, բժիշկներից վառված են լինում: Ավելին՝ բազմաթիվ ֆիզիկոսներ իրենց հոգու խորքում չկայացած բժիշկներ են: Վերջին ժամանակներս ինչքան անհեթեթ բուժման միջոց եմ լսել, ֆիզիկոսներից է դուրս եկել: Ես այդ մասնագետների դեմ ոչինչ չունեմ, բայց թող ամեն մեկն իր գործով զբաղվի: Բժիշկը քիթը չի խոթում ֆիզիկայի մեջ, չէ՞: Իսկ եթե խոթում է, ամոթ իրեն:

Ոչ մի լուրջ ֆիզիկոս քաղցկեղ չի բրնձաբուժում: Արի սկսենք նրանից, որ բժշկությունը եթե ֆիզիկայի օգնությունը չստանար, հիմա ոչ տոմոգրաֆիա կունենաինք, ոչ ռենգեն: Նենց որ ֆիզիկները բժիշկներից ոչ վառված են, ոչ էլ թրջված: Ամեն մեկն իրա գործն ա անում: Հիմա էդ բրնձաբուժը էնքան ֆիզիկ ա, ինչքան որ բժիշկ: Իրա համար ինտեգրալի նշանը կարող ա չինական հիերոգլիֆ ա, բայց դա չի խանգարում ինքն իրենց ֆիզիկ կոչելուն, կամ քաղցկեղ բրնձաբուժելուն: