PDA

Դիտել ողջ տարբերակը : Գովազդ, որը տեսնելիս նյարդերդ ավելի շատ են խախտվում, քան մյուս գովազդների ժամանակ

Lady-In-Red
05.07.2008, 12:19
հիմնականում գովազդներից նյարդայնանում ենք բոլորս, բայց կան գովազդներ, որ մի փոքր հաճելի են, եթե նոր են ու օրվա մեջ շատ հաճախ չեն դրվում, բայց դրանց կողքին ավելի շատ են անհաջող ու նյարդերե խախտող գովազդներ, եկեք թվենք դրանք.
1. Պլեներ գարեջրատան գովազդը (գարեջուրը շատ անդուր են խմում, ու նյարդերիս ազդումա):angry
2. Անհաջող լոտոյի գովազդը, որ ամեն 5 րոպեն դնում են... :[
3,Արորի "Ոսկե հատիկի"-ի գովազդը, նյարդեր սղոցող ձայնով են երգում:P .....և այլն

Kuk
05.07.2008, 14:28
Դուր եկածները շատ ավելի քիչ են, քան հակառակը: Ավելի լավ է նշեմ, թե որոնք են դուր գալիս ինձ.
Այն գովազդները, որտեղ Հայկոն ու Մկոն են, համարյա բոլորը դուրըս գալիս են, հումորով:D Մեկ էլ մի հատ գովազդ կա՝ գարեջրի. էն, որ ռակը գարեջրի շշի վրա խաղեր ա տալիս:hands ուզում եմ էդ ռակին ուտեմ:nyam

Yevuk
05.07.2008, 16:04
Շատ եմ հավանում Fresh հյութի գովազդը, ստեղծում է իսկական ամառային տրամադրություն.......Հավանում եմ Հայկո, Մկոյի համարյա բոլոր գովազդները. իրանց գովազդները շատ հումորով են, սակայն կատրյալ ապուշություններ են ու ես ապշել էի, որ իրենց Հզոր չիպսերի գովազդը 2007 թվի ամենալավ գովազդն է Հայաստանում......(Ուր ենք հասել, ժողովուրդ, ամոթ է,:angry չեմ հավատում, որ հայերի մակարդակը այսքան ցածր է...) Չեմ հավանում առհասարակ բոլոր լոտոների գովազդները.....ու Գյումրի գարեջրի գովազդը ուղղակի անտանելի է:angry

Freddie
05.07.2008, 18:20
3,Արորի "Ոսկե հատիկի"-ի գովազդը, նյարդեր սղոցող ձայնով են երգում:P

Հաաաաաաաա էս գովազդից նեռվերս իսկականից որ խախտվում են։ Էտ երգողի ձենը +նկարածը=մարդուն խելքահան անելու միջոց։ :crazy

Rammstein
07.07.2008, 16:48
Տանել չեմ կարողանում էն գովազդները որտեղ էն մարդն ա խոսում, անունը չգիտեմ, էն որ TeleMarket-ի ռեկլամներում ա խոսում։:[
Ինձ թվում ա հասկացաք...:)

Մոդերատորական: Գրառման գովազդային հատվածը, որը թեմայի բովանդակությանը չէր առնչվում, ջնջվել է:

Լուսիանա
07.07.2008, 17:01
Դուր եկածները շատ ավելի քիչ են, քան հակառակը: Ավելի լավ է նշեմ, թե որոնք են դուր գալիս ինձ.
Այն գովազդները, որտեղ Հայկոն ու Մկոն են, համարյա բոլորը դուրըս գալիս են, հումորով:D Մեկ էլ մի հատ գովազդ կա՝ գարեջրի. էն, որ ռակը գարեջրի շշի վրա խաղեր ա տալիս:hands ուզում եմ էդ ռակին ուտեմ:nyam

Իսկ ես էտ գովազդը տանել չեմ կարողանում:[ , երևի ռակից զզվում եմ դրա համար, համ էլ շա՜տ անդուր ա

Lady-In-Red
07.07.2008, 17:09
Իսկ ես էտ գովազդը տանել չեմ կարողանում:[ , երևի ռակից զզվում եմ դրա համար, համ էլ շա՜տ անդուր ա
ճիշտը որ ասեմ, ինձ էլ դուր չի գալիս,:[ :P,

Astghik
19.07.2008, 09:42
Իսկ ես տանել չեմ կարողանում մի ջրի գովազդ, որտեղ տղան երազում իբր մի անապատում վանդակի մեջ է ու նրան ջուր չեն տալիս:
Իսկ շատ հավանում էի Գրանդ Քենդիի բոլոր գովազդները:

Rammstein
19.07.2008, 17:17
Իսկ ես տանել չեմ կարողանում մի ջրի գովազդ, որտեղ տղան երազում իբր մի անապատում վանդակի մեջ է ու նրան ջուր չեն տալիս:
Իսկ շատ հավանում էի Գրանդ Քենդիի բոլոր գովազդները:

ԳրանդՔենդիի որ գովազդը տեսել եմ մտածել եմ «Էս ո՞նց են կարում էսաքն վատ գովազդ նկարել»:[։ Ախր էդքան վատի համար էլ պետք ա տաղանդավոր լինել։

dvgray
20.07.2008, 02:03
Մաքդոնալդսի ու ընդհանրապես ֆաստ ֆուդի ռեկլամները:
Ավելի լավ ա նարկոտիկ ռեկլամեն :D

Amaru
20.07.2008, 02:11
մմ… հեսա հիշեմ՝ երբ եմ վերջին անգամ հեռուստացույց տեսել, որպես այդպիսին… :) հա :) զզվում եմ գարեջրի գովազդից, էն որ մի անպաշտպան եփված կենդանի քսվում ա շշին… ֆու… հետո չեմ հիշում՝ Հայ Կոլայի գովազդն էր, թե ուրիշ թույնի… էն «ամեն օր ստացի՜ր հաճու՜յք, կյանքը կդառնա խնջու՜յք» :[

ջանըմ :)

Աբելյան
21.07.2008, 18:13
ԳրանդՔենդիի որ գովազդը տեսել եմ մտածել եմ «Էս ո՞նց են կարում էսաքն վատ գովազդ նկարել»:[։ Ախր էդքան վատի համար էլ պետք ա տաղանդավոր լինել։

հո չեմ զզվում էտ ռեկլամներից, էն զեբռա-զեբռայից, էն անդուր երեխեքից, էն գլոբուսի ռեկլամից, էն մնացածից էլ :[
Առաջ էլ լոտոյի ռեկլամներից էի զզվում: Ինչքան լոտո ասես հելնում էր :[

զզվում եմ էն ծխախոտի ռեկլամներից, որ սկզբում ինչ-որ մշակույթային արժեքներից, ինչ-որ հոգեվոր արժեքներից են խոսում, հետո նոր վերջում պարզվում ա, որ ծխախոտի կամ օղու ռեկլամ ա, հետո էն որ սկի չես էլ իմանում ինչ ապրանք են ռեկլամ անում, ուրիշից հարցնում ես, ասում ա արաղ ա
:[

Ավելացվել է 2 րոպե անց
Հայ-Կոլայի ռեկլամներից էլ եմ զզվում, էն ռեկլամից էլ եմ զզվում, էն որ էն աղջիկը ղժժժժժժժժում ա, շուշեքը տրաքում են :[

Annushka
21.07.2008, 20:31
Գովազդ, որը ամեն ամնգամ նայելիս ներվերս խախտվում է ու քիչ ա մնում հեռուստացույցը ջարդեմ, դա Գլենդել հաուզի 2 սենյականոց բնակարանների գովազդն է… Այնպես են շեշտում "Վճարելով ամսական ընդամենը 236000 դրամ դուք կդառնաք 2 սենյականոց բնակարանի տեր".. Հետաքրքիր ա էդ լկտիների կարծիքով մինչև օրս բնակարանի փող չունեցող քանի երիտասարդ ընտանիք կարող է ամիսը այնքան փող աշխատել, որ 240000 տարիներ շարունակ կանոնավոր լերպով տա հիփոթեքի վարձ… Չեն էլ ասում թե քանի տարով է, որովհետև եթե դնես հաշվես վախից մազերդ բիզ–բիզ կկանգնեն… Այս երկրում մենակ նախագահի աշխատավարձն ա երևի այդքան, այն էլ եթե նա մենակ օրինական աշխատավարձով բավարարվի, ապա պետք ա չուտի չխմի, այլ ստացած փողը իրենց տա… Ախր ով ի վիճակի ա ամիսը 250000 մի կողմ դնի, վաղուց տուն էլ ունեն, մեքենա էլ… Իրենք իրենց լկտի ռեկլամով ոնց որ ձեռ առնեն այն երիտասարդներին, որոնք մի կերպ վարձով ապրում են այն հույսով, որ մի որ այդ նույն 50-60000 կտան հիփոթեքի վարձ ու բնակարան կունենան , բայց որ նման թվեր... Մի խոսքով ինձ կհասկանան այն երիտասարդներրը, ովքեր բախվել են բնակարանային պրոբլեմի հետ:B

Elmo
21.07.2008, 21:31

Ինձնից երկար ես ապրելու մռութ::P

Annushka
21.07.2008, 22:04
Հա, մոռացա ասել, որ վերոհիշյալ գովազդում ամենից շատ հունից հանում է այդ անիծյալ ԸՆԴԱՄԵՆԸ բառը… Վճարելով ԸՆԴԱՄԵՆԸ 236000 դրամ.. Մեկն ասի , այ ........ներ, էդ ոնց եք տենց լիկտիաբար ասում էդ թիվը հեռուստատեսությամբ, երբ Հայաստանում օրինական միջին աշխատավարձը մի տաս անգամ քիչ ա։ Ախր ցավն այն ա, որ մարդ արդար աշխատանքով հազիվ կարողանում ա մի քիչ մարդավարի ապրել ու նման հայտարարություններ անողներին քիչ ա մնում մարդ բռնի, ոտքերը ջարդի ու ասի, դե գնա դու առ քո գովազդած տները:angry Այ քեզ բան.. Փոխանակ մի քիչ մատչելի դարձնեն բնակարան ձեռք բերելու պայմաննրը, անշարժ գույքի շուկան վերահսկեն, որ հասարակ հայաստանցիներին չկլպեն, հլա մի բան էլ հպարտանում են, որ նման գներ են կրակում… Անտանելի երևույթ աա:angry
Հ. Գ. Սրտիկ ջան, առանց այն էլ ուզում էի թեմա բացել բնակարանային գների ու անշարժ շուկայի մասին, ու գովազի թեման տեսելով, առաջ ընկա:)

Empty`Tears
22.07.2008, 05:58
Գովազդ, որը տեսնելիս նյարդերդ ավելի շատ են խախտվում, քան մյուս գովազդների ժամանակ
Հայկական ալիքներով շատ հազվադեպ են ցույց տալիս գովազդներ, ռուսականը նույնպես, բայց այ որ փոխում ես ամերիկյան ալինքեր :angry:[ էտ իրենց ուտելիքներվ արդեն սպանում թողում են.., այս հավը այստեղ էժանացել է, այս համբութգերը այս խանությում ավելի թարմ է ու էդպես շարունակ;:[

Adam
03.08.2008, 10:25
Վիվասել. «բարև շեֆս, իմա՞լ ես» :angry:angry

azat11
03.08.2008, 12:10
Ջերմուկի գովազդը, բաղնիքի խալաթով աղջիկը` իր «մի կաթիլ իսկական կյանքով», ախր շատա էժանագին»

Լուսիանա
03.08.2008, 12:20
Ջերմուկի գովազդը, բաղնիքի խալաթով աղջիկը` իր «մի կաթիլ իսկական կյանքով», ախր շատա էժանագին»

Ու ինչ անդուր ա խմում չէ՞ , ատում եմ եդ գովազդը:angry:[

Մեղապարտ
03.08.2008, 12:55
Գովազդը շատ լավ բան է հնարավորություն է տալիս մարդուն ներկայացնել և ներկա յանալ:
Ռեկլամի ձևը ,որակը պատմում են հասարակության իրական վիճակի մասին, ֆռանսիայում բնակարանի գովազդով զբաղվողները (մեղմ ասած) անպատկառություն կհամարեն մարդուն առաջարկել վճարել ամեն ամիս ընհամենը երեք ամսվա աշխա տավարձ:
Նման լկտի գովազդի համր կպաժվեին և պատվիրատուն և ցուցադրողը::think:think

Adriano
03.08.2008, 13:52
Ճիշտն ասած գովազդներ տանել չեմ կարողանում, հատկապես, երբ սիրածս հաղորդման ժամանակ են գովազդ անում: Դեռ դա քիչ է, դեռ մի հատ էլ էս հայերը շատ վատ, ոչ հաճելի գովազդներ են անում, օրինակ են Կոկա-Կոլայի գովազդը, այդ հիմարությունը դիտողը էլ կոկա-կոլա կգնի?Ընդհանրապես գովազդը նույնպես ծառայություն է և մենք`հայերս պետք է ավելի կատարելագործվենք այդ ոլորտում, բայց ոչ թե սրանից նրանից թխելով այլ մերը ստեղծելով, կամ թխածը պետք է լավ մատուցվի: Ես գտնում եմ, որ գոնե պետական հեռուստաընկերությունները պետք է լրիվ հանեն գովազդը կամ էականորեն փոքրացնեն դրանց բաժինը: Օրինակ Ֆրանսիայում այդպես է լինելու:

Rammstein
03.08.2008, 23:24
Բյուրե՜ղ.... երբ կյանքը ռադիոծածկույթից դուրս է։:B:):):)

Սերխիո
03.08.2008, 23:27
Գարեջրի գովազդը , որ ռոնալդինյոն գոլ ա խփում , Սուրեն Բաղդասարյանը ասում ա . « Բելիսիմոոոոոոոոոոոո՜»

Razo
03.08.2008, 23:30
Նրանք չեն մուրում...

Lady-In-Red
04.08.2008, 22:30
Վիվասել. «բարև շեֆս, իմա՞լ ես» :angry:angry
իրոք , այ այդ գովազդը ոնցոր իրոք նյարդեր խախտելու համար դրված լինի, ինձ թվում է, որ սկսենք արդեն խոսելիս "կանգնելուն կաղնել ասենք, ուրեմնին` օրեմն և այլն, ուրեմ կարող ենք անվճար խոսել:angry:angry:angry:B

Rammstein
05.08.2008, 23:43
Տանել չեմ կարում Իդեալ { -ի գովազդները։ Հատկապես դրանց վերջի երաժշտությունը։

*e}|{uka*
06.08.2008, 02:54
Արորի գովազդը, հենց լսում եմ, սկսում եմ ձեռքերս քորել :[, մի խոսքով արդեն ալերգիա է առաջացրել....

Ձայնալար
06.08.2008, 09:10
Ճիշտն ասած գովազդներ տանել չեմ կարողանում, հատկապես, երբ սիրածս հաղորդման ժամանակ են գովազդ անում: Դեռ դա քիչ է, դեռ մի հատ էլ էս հայերը շատ վատ, ոչ հաճելի գովազդներ են անում, օրինակ են Կոկա-Կոլայի գովազդը, այդ հիմարությունը դիտողը էլ կոկա-կոլա կգնի?Ընդհանրապես գովազդը նույնպես ծառայություն է և մենք`հայերս պետք է ավելի կատարելագործվենք այդ ոլորտում, բայց ոչ թե սրանից նրանից թխելով այլ մերը ստեղծելով, կամ թխածը պետք է լավ մատուցվի: Ես գտնում եմ, որ գոնե պետական հեռուստաընկերությունները պետք է լրիվ հանեն գովազդը կամ էականորեն փոքրացնեն դրանց բաժինը: Օրինակ Ֆրանսիայում այդպես է լինելու:

Կոկա-Կոլայի գովազգը բերվել է Կոկա-Կոլայի հայրենիքից, հայերը չեն սարքել:

Ariadna
06.08.2008, 09:25
Տանել չեմ կարում Իդեալ { -ի գովազդները։ Հատկապես դրանց վերջի երաժշտությունը։

Ինչի, Կատոկը վատն ա՞ :D

Taurus
06.08.2008, 09:32
Մի հատ գովազդ կա, չեմ հիշում ինչիննա, ինչ-որ հեռախոսների հետ ակապված, մեջն էլ ծնգծնգոց կա, ոնց որ իմ հեռախոսի SMS-ի ձայնը լինի, ամեն անգամ լոմկում ա:(

Razo
20.08.2008, 22:00
ժողովուրդ ջան անկաղ գովազդի տեսակից, որակից` կարող եք մի գովազ դիտել 100 անգամ: Հայաստանի եթերի դեպքում ոչ մի գովազդ տանելի չի: :[

Dayana
21.08.2008, 09:07
ժողովուրդ ջան անկաղ գովազդի տեսակից, որակից` կարող եք մի գովազ դիտել 100 անգամ: Հայաստանի եթերի դեպքում ոչ մի գովազդ տանելի չի: :[

հա նստած ֆիլմ ես նայում, ու հենց ամենակարևոր պահին, որ ֆիլմը պիտի վերջանա, բռնում կտրում են, գովադ միացնում, իսկ եերբ գովազդն ավարտվում է, արդեն տիտրերն ես կարդում :angry

Ռեդ
21.08.2008, 09:25
հա նստած ֆիլմ ես նայում, ու հենց ամենակարևոր պահին, որ ֆիլմը պիտի վերջանա, բռնում կտրում են, գովադ միացնում, իսկ եերբ գովազդն ավարտվում է, արդեն տիտրերն ես կարդում :angry
:D :D
Մենակ հայերը կարան տենց բան անեն :hands

Nanik
04.06.2010, 19:43
McDonald's-ը որոշել է նաև արվամոլների «վրա» գումար աշխատել, ինչի համար գովազդային արշավ է սկսել՝ նկարահանելով հատուկ գովազդային տեսահոլովակ :sad

Ինչ զզվելի է :[:[:[

http://www.youtube.com/watch?v=SBuKuA9nHsw

Կներեք, եթե սխալ տեղ եմ գրել:

Aware
06.06.2010, 14:43
Կոլոտ Հովոյի ու Դելոյի 0.5լ-ոց ` չեմ նշում ինչ ֆիրմայի ( ձրի գովազդն էր մենակ ինձ պակաս ) , կաթի գովազդը: Դելոյի ձենը ու խաղը իմ վրա ազդում ա:
Բա նույն կոլոտ Հովոյի ջրի գովազդը,որ իբր գնում են աղջիկ ուզելու: Լրիվ գրանդիոզ ա , նամանավանդ վերջը: Ոնց էլ էտքան <<լավ>> բան են կարացել մտածել: Սերը, փաստորեն, աթարից բացի, ջրի բաչոկին էլ ա կպնում ...Լրիվ վերջն ա:

Reh32
09.06.2010, 21:18
էտ իդեալի շեփորների ձենը լսելուց նեռվայնանում եմ, ինչքան զզվելի բան կա մերոնք կհանեն, ինչ անտանելի շեփորի ձայն են դնում?:(

javaharut
09.06.2010, 21:48
Ես էլ զզվում եմ ու շատ եմ զզվում են բանկի գովազդը, որ իբր հաշվարկ են կատարում թե ամեն մարդ օրական 2 ժամ անցկացնում է բանկում, ամսեկան 5 օր իսկ տարեկան 60 օր կամ 2 ամիս: Ոնց ուզում եմ հաշվեմ չեմ կարողանում հասցնել այդքան թվերի, ոնց որ շաբաթ և կիրակի օրերն էլ հաշված լինեն:
Հիմնականում զզվում եմ նրա համար, որ ժողովրդին դեբիլի տեղ են դնում, որը չի կարող հաշվել թե ինչքան ժամանակ է ծախսում բանկերում:

Մի բան էլ սկի բանկի աշխատողները տարեկան 60 օր բանկում չեն լինում :D

Avagyan
11.06.2010, 22:04
Ջազզվեի ռեկլամի իմաստը դեռ չեմ հասկացել:) Որ քաղաքի ֆոնի վրա ինչ որ առարկաներ են թռնում։

Իսկ նյարդերիս վրա ազդում են լվացքի փոշիների գովազդները։ Բոլորը նույն սցենարով են։ Սկզբում մեկը կեղտոտում է իր շորը, հետո գալիս է մի կին լվանում է շորը ու համեմատում է այլ փոշիներով լվացված շորի հետ:)

Էլիզե
11.06.2010, 22:08
"Անի" կաթ.... կարևոր են անգամ եսիմինչերը..... անկապ-աննպատակ գովազդ...

Մանուլ
11.06.2010, 22:08
Ջազզվեի ռեկլամի իմաստը դեռ չեմ հասկացել:) Որ քաղաքի ֆոնի վրա ինչ որ առարկաներ են թռնում։
Մտել էի, որ դա գրեմ:
Անիմսատ գովազդ ա :{: Նենց էլ բարձր ձայնով ա սկսվում…

"Անի" կաթ.... կարևոր են անգամ եսիմինչերը..... անկապ-աննպատակ գովազդ...

Ահա, մանավանդ Քրիստինե Պեպելյանի մասնակցությամբ :D:

Հարդ
12.06.2010, 07:56
Այ մարդ, հազիվ մի հատ ճաշակով գովազդ ունենք, դրել քննադատում եք...(Ջազզվե):

Avagyan
12.06.2010, 10:45
Այ մարդ, հազիվ մի հատ ճաշակով գովազդ ունենք, դրել քննադատում եք...(Ջազզվե):

Ճաշակովը ճաշակով է... հնարավոր է, չեմ վիճում։

Ուղղակի էդ գովազդի իմաստը չեմ կարողանում հասկանամ։
Ու Մանուլը շատ ճիշտ նշեց, որ ահավոր բարձր ձայնով են ցույց տալիս։

Rammstein
19.06.2010, 16:30
Էս «Արմենիա» գինիի ռեկլամն ա վրաս ազդում: :{ Հատկապես` որ Բաբաջանյանի գործը մասնատված ա հնչում, լրիվ ա ներվերս խախտվում: :bad

aerosmith
19.06.2010, 17:55
առաջ ինչ որ իսպանական միջադիրներ էին ռեկլամ անում, այ էդ գովազդից էի ահավոր զզվում ու նեռվերս խախտվում էր։

Life
19.06.2010, 18:58
առաջ ինչ որ իսպանական միջադիրներ էին ռեկլամ անում, այ էդ գովազդից էի ահավոր զզվում ու նեռվերս խախտվում էր։

փափուկ,հարմարավետ,հուսալի:angry:[

Elmo
19.06.2010, 22:16
առաջ ինչ որ իսպանական միջադիրներ էին ռեկլամ անում, այ էդ գովազդից էի ահավոր զզվում ու նեռվերս խախտվում էր։

Էդ իսպանական միջադիրների ռեկլամից(մանավանդ էն բացասական իոններով պատված մասը նկարագրելուց) արյանս հեմոգլոբինը բարձրանում էր: Լավ ա որ հիմա չկա:

Իդեալի շեփորներն էլ էին ներվերիս վրա ազդում: Բայց հիմա յութուբից ուզում եմ քաշեմ, որովհետև աղջիկս հենց դրանց ձայնը լասում ա, սկսում ա խնդալ :D
բա

wem
20.06.2010, 07:46
Շատ եմ հավանում Վիվա Սել ՄՏՍ-ի գովազդները, շատ պարզ երևում է որ պրոֆեսյոնալ անձանց ձեռքի գործն է: :ok
Իսկ թէ որ գովազդը բոլորովին չեմ հավանում, կիմանաք գովազդից հետո: :P

Hda
20.06.2010, 09:10
Վիվա Սել ՄՏՍ այն գովազդը,որ պարկած իրար կոխք հեռախոսով են խոսում

ըտենց էլ մեկը չկա,որ դաստիարակման ամենահզոր զենքին-հեռուստատեսություն- հասկանա ազգային,պաշտոնոկան հետևողականություն է պետք
օդնօկլասնիկով ու կազինոներով ենք սերաւնդ դաստիարակում…
բոլորին քարոզում եմ, որ շատ հակիրճ ու խնայողությամբ պետք է խոսել հեռախոսով ու մեկ էլ ԴԸՄՓ էս ռեկլամ հաշիշը, ետքան բարի եք, էլ խի էք ակցիա անում՞, հավեժ արեք պրծեք…Ակցիաից հետո գիշերը ջուր ուզողին դե հասկացրու որ, ապե ակցիան պրծավ հիմա ջուրը փողա
հանում արդարության ասեմ ,որ վիվաի գովազդները դուրս գալիս են,բայց այս մեկը ողջ ջուրը պղտորեց

aerosmith
20.06.2010, 15:15
ժողովուրդ ես զզվում եմ մի հատ զեյթունի ձեթի ռեկլամ կա, այ դրանից, կարծեմ օիտալիայա անունը։
Որ են օպեռային ձայնով չի սկսում, նեռվերս իրարն են գալի. ոբշմ անասուն ռեկլամա

wem
01.07.2010, 04:44
Տանել չեմ կարողանում, էն երշիկի գովազդը (կարծում եմ Գեղարդ երշիկն է), որ մի մարդ պատմում է որ փոքր ժամանակ տնից փախնում է որ գնա քաղաք, ճանապարհին հանտիպում է մի ծերունու, ծերունին տղային տանում է տուն որ տղայի մայրը նրա համար երշիկով ուտելիքներ պատրաստի որ առողջ հասնի քաղաք, տղան էլ համաձայնվում է: :o Ինձ շա՜տ է հետաքրքրում որ այդ գովազդի սցենարիստը, սցենարը գրելու ժամանակ չի՞ նկատել որ եթէ այդ տղան որոշել էր տնից փախներ, ի՞նչպես համաձայնվեց վերադառնա տուն, իր մորն ասի որ. «Որոշել եմ տնից փախնեմ, ինձ սննդարար Գեղարդ երշիկ տուր որ փախուստի ճանապարհին վիտամինների կարիք չունենամ:» :o
???????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????? ????????

Մանուլ
06.07.2010, 13:10
Տանել չեմ կարողանում «Մանչո գրուպի» գովազդը :[: Էն որ երեխեքը երգում են... Ներվերիս վրա ազդում ա :{:

Jarre
06.07.2010, 13:38
Իսկ իմ նկատմամբ Օրանժն էր կպած իրա ռեկլամներով բռնի բարություն դրսևորում (նույն ինքը բռնաբարություն :D ), իրա Անահիտով :[ Անահիտը երեխա, Անահիտը տատիկ, Անահիտը կիսամեռ, Անահիտը իրա ծննդյան տոնին նստած, Անահիտը սալտո տալուց, Անահիտը Փարիզում, Անահիտը ես իմ որ ջանդամում..... :angry Ու ինչ վիճակում էլ գտնվի, միշտ նույն դեմքի արտահայտությամբ, նույն ձայնի տոնով իրա պարտքն ա համարում բարևի, ներկայանա ու կյանքի իմաստը ես իմ ոնց կապի հեռախոսի հետ :angry

Երվանդ
06.07.2010, 14:10
Նեռվայնացնում ա Ֆոնդիտալ գազի կաթսաների գովազդը, նամանավանդ էն ծիտը որ ասում ա բայց ինչիիի:angry:angry

Արևհատիկ
23.07.2010, 17:03
Մի գովազդ կա, որ ամեն անգամ տեսնելիս նյարդերս խախտվում են::crazy Եսիմ ինչ վարագույրի, թե վարագույրների խանութի գովազդ ա:
Էն, որ տուն հյուրեր են գալիս, մայրը փոքր երեխային գրկած, ժպտում ա: Էդ հյուրերն էլ հիացած գալիս են երեխայի կողքով անտարբեր անցնում, գնում վարագույրը ուսումնասիրելու: :angry

armuk
23.07.2010, 23:26
ես գովազդ շաաաաաաաաաաաաաաաատ եմ սիրում:):love:oy

Shah
24.07.2010, 15:09
Լավ գովազդը բիզնեսի գրավականն ա, հիշեք Բենժամին Ֆռանկլինին "Լավ բիզնեսմենը եկամտի 90% կներդնի գովազդի մեջ":

Eliza1
24.07.2010, 22:54
Զարմանում եմ,թե ով է զբաղվում Գրանդ Քենդդի գովազդների նկարահանմամբ, մեկը մյուսից ապաշնորհ են:Դիտում ես ու հասկանում, որ հատկապես այդ ապրանքատեսակից պետք չէ, որ օգտվես:Ինչպես և հեռուստատեսային տարբեր ոլորտները այդպես էլ գովազդը Haյաստանում դեռ կաղում է:Անգամ հումորային գովազդներից շատերը, որոնք գովազդում են հասարակության կողմից ընդունված մարդիկ երբեմն համոզիչ չեն լինում:Չնայած ամեն ինչ առջևում է :

Inna
25.07.2010, 00:22
Շաաաաաաատ եմ սիրում <<Վիվա Սելի>> էս նոր գովազդները,գովազդում ասվում է-<<Վերաբերվիր բնությանն,ինչպես ինքդ քեզ>>:hands:hands:)
Չեմ սիրում <<Գյումրի>> գարեջրի գովազդը,ատում եմ:angry:cry:':mda:mda:bad:nono

aerosmith
25.07.2010, 10:51
զարզանդում եմ O Italiya ձեթի գովազդից...
են մարդը որ միանգամից բառաչում էտ անունը;
հիմնականում դա ցույց են տալիս հ2-ով

Elmo
25.07.2010, 13:08
Hay-Loto -ի, առանց չափազանցության, անսասուն գովազդը, որտեղ երթուղայինով երթևեկողների զզվելի վիճակ են ցուցադրում, ու կողքով կլիմատ-կանտորլը միացված մեքենայով երթևեկող ղումարբազի, որը էդ մեքենան յանիմ շահել ա: Ու վերջում «ընտրեք քաղաքակիրթ երթևեկելու մեր տարբերակը»:
Իբր էդ մեքենաները նվիրում են, մենք էլ չենք ուզում օգտվել էդ հաճույքից ու զզվելի ռաբիզ երաժշտության տակ, անպայման չլողացած զինվորականի թևատակի հոտը շնչելով, ուսին քնող, քրտնած ծերունու կողքին նստած, հին ռաֆով երթևեկում ենք:
Հաստագլուխներ:

Լեո
25.07.2010, 15:37
Մեր գովազդների մի հսկայական զանգված հնչյունավորված է մի տղամարդու ձայնով, ում կարծեմ «Շանթի Արթուր» են ասում: Այ էդ տղամարդու ձայնից եմ նյարդայնանում՝ անկախ նրանից՝ ինչի մասին ա գովազդը: Էդ մարդը ամեն ինչ գովազդում ա՝ սկսած երեխաների տակդիրներից մինչև ինքնաթիռի միկրոսխեմաներ: Ուղղակի արդեն զզվելի ա դարձել ամենուր նույն խրոխտ (արդեն 100% հնացած) ու նույն տոնայնության ձայնը լսել:
Ըստ իս յուրաքանչյուր գովազդ պետք է հնչյունավորել յուրովի, որպեսզի այն տարբերվի մյուսներից ու որպեսզի նույնիսկ գովազդի ձայնը լսելիս (առանց պատկեռը նայելու) միանգամից ենթագիտակցորեն մարդը մտածի տվյալ ապրանքի մասին: Իսկ «Շանթի Արթուրի» ձայնը ոչ մի բանի հետ չի նույնացվում, ամենուր նույն «խրոխտ» ձայնն ա: Զարմանում են մեր գովազդ պատվիրողների վրա, որ դեռ նման հնչյունավորմամբ գովազդներ են պատվիրում ու իրենց ապրանքի նկատմամբ առաջին իսկ գովազդից հետո հակակրանք առաջացնում:

Ինչ փտախտ երկրում ենք ապրում, ուր անգամ ձայները փտում-նեխում են, բայց չեն փոխվում :[

Morg
01.12.2010, 15:36
Շատ եմ սիրում <<ԱՄԱՌ e>>-ի բնական հյութի գովազդը, որ երեխեն նստած ծիծաղում է::D Միակ գովազդն է, որ իմ կողմից հաճույքով է նայվում: Չէ որ գովազդները ստեղծվում են, որ մարդկանց գրավեն դեպի իրենց ապրանքը, օրինակ ամերիկական գովազդները նենցա ստեղծված, որ սկզբից բացարձակ պատկերացում չունես, թե ինչի մասինա գովազդը, ու սյուժեն ենքան հետաքրքիր է պատկերված, որ պետքա մինչև վերջ նայես, որ հասկանաս թե ինչի մասին էր: Ինչու ենք միշտ շարքի հետևներում նման հարցերում?:(

Lion
01.12.2010, 17:13
Ես ամեն անգամ ջանք եմ թափում, որ չներվայնանամ էն տափակ բովանդակությամբ ու դատարկ փքունությամբ լցված գովազդից, որի վերջում, մեկը սենց խրոխտ ձայնով ասումա. "Արմեեննիիա" - կարծեմ ինչ-որ գինու թե գինու բրենդի գովազդա :angry Էժանագին էֆեկտների հավաքածու, իբր "իմպերիա", իբր "Մեծ արքա" - տանել չեմ կարողանում այդ գովազդը: Ու ամենացավալին էնա, որ հռոմեական ոճի "իմպերիա" են նկարել, բայց չգիտես ինչու վերջում սաղը հիացած գոռում են. "Արմենիիաաաա"... :(

nune'
01.12.2010, 17:15
Գովազդ, որը ԼՍԵԼԻՍ արդեն իսկ ուզում եմ վերադառնալ քարի դար, երբ հեռուստացույցը չգիտեին` ինչա...զեՐՕ, զեՐՕ դրամմմմ....տանել չեմ կարողանում:ՃՃՃ

gevorg ghazaryann
01.12.2010, 18:37
իմ սիրտն խարնում ա եդ գովազդներից,դրա համար անջատում էի հեռուստացույցն,բայց այս վերջերս երբ լինում ա երշիկների գովազդ,ուշ՝ անջատում եմ,որովհետեվ շունս սպասում ա այդ գովազդին,որ Հեռուստաէկրանի փոշին լեզվով մաքրի....

Skeptic
01.12.2010, 19:02
:[ (բացահայտ սուտ «ապացույցներ» պրոպագանդելու համար)

http://www.youtube.com/watch?v=QV3pNPDWUuA

Morg
21.12.2010, 23:56
ԶԶվում եմ էն գովազդից, որ աֆրիկացիները երգում են` Եթե ԱՊՊԱ, ապա ԻՆԳՈՈՈՈՈ:goblin:goblin

Valentina
22.12.2010, 00:10
Էն երեխեն որ փուչիկները ձեռին գնումա սմետան առնելու տափակությունաաաաա:aaa

Գրիգոր
22.12.2010, 00:39
Գովազդ, որը ԼՍԵԼԻՍ արդեն իսկ ուզում եմ վերադառնալ քարի դար, երբ հեռուստացույցը չգիտեին` ինչա...զեՐՕ, զեՐՕ դրամմմմ....տանել չեմ կարողանում:ՃՃՃ

Եսեեեեեելլլ

Լեո
08.12.2013, 12:18
Յութուբում չգտա, բայց կարծում եմ բոլորին էլ պարզ կլինի՝ գովազդային որ հովոլակի մասին եմ ուզում խոսել: Խոսքը Դիրոլի գովազդի մասին ա, որում մի քանի թեթևամիտ (տեսքից ու գովազդի բնույթից նման տպավորություն եմ ստանում) երիտասարդներ ուզում են թանգարան գնալ: Անկեղծ ասած նայելով նրանց՝ երբեք չես մտածի, որ նրանք գիտեն ինչ բան ա թանգարանը, բայց ես ավելի շատ ուրիշ բանից եմ նյարդայնանում: Հոլովակի տեքստի մեջ կա մի բառ, որն ամեն անգամ ականջս սղոցում ա. «ասպետային մրցաշար» :sad

Ասպետայի՞ն :blin Ասպետայի՞ն :fool Ասպետայի՞ն :[

Ախր նման բառ գոյություն չունի՜ :aaa Ո՞վ ա ձեզ թույլ տվել օրը քառասուն անգամ բռնաբարել հայոց լեզուն ու մեր ականջները :sad Էլ չեմ ասում մատաղ սերունդ, տո եսիմ իմչ...

Լեզվի պետական տեսչությու՜ն :aaa

Մուշու
01.06.2014, 09:42
Պարտադիր կուտակայինի գովազդը, հնարավոր բոլոր լոտոների գովազդները, Զիներդ դեղի գովազդը որը օրվա մեջ ցեւցադրում են առնվազն 1000 անգամ

GriFFin
01.06.2014, 19:57
Հայերեն թարգմանած գովազդները` m&m's-ի, Սնիկեռսի, always-ի (հատկապես երբ երգում են, կապ չունի ինչ լեզվով :[) ու տենց բաներից… "Աննախադեպ ցածր գներ"-ով սկսող: Մեկել ես վերջերս Թումանյանի շաուրմայանոցինը լսեցի... մենակ ֆիքսեցի են պահը, որ ասում ա "միայն մեզ մոտ առողջ, որակյալ բլա բլա սնունդ": Մարդկանց էշի տեղ են դնում:
Հ.Գ. Ես հասկացա, որ հերիք չի զզվում եմ բոլոր գովազդնեից, մի հատել հեռուստացույցով հերարձակվող ամենինչից, մասնավորապես՝ լուրերից:
Հ.Գ.Գ. Տենաս Թումանյանը, որ իմանար իրա անունով շահուրմայանոց կա, մի հատել առոջ սնունդ մատուցող, ի՞նչ կասեր :D

total_abandon
01.06.2014, 20:15
Բոլորը զզվում են մեր գովազդներից, բա եդ ո՞նց ա լինում, որ գովազդված ապրանքները սկսում են ավելի լավ վաճառվել ու մարդիկ նորից ու նորից դիմում են գովազդային գործակալություններ տենց աննասունություն նկարահանելու։ :think

Ripsim
01.06.2014, 20:18
Բոլոր այն գովազդները, որոնք ամբողջովին սխալ են կառուցված ու որոնք դիտելիս, ոչ մի պոտենցիալ սպառող չի ասոցացնի իրեն գովազդում ներկայացված կերպարի հետ (պարզ երևում է, որ գովազդը նախատեսված չէ հայաստանցիների համար և ուղղակի անհաջող ադապտացված տարբերակ է): Չես հասկանում, թե ինչու են այդքան փողեր ծախսվում այդ գովազդների վրա, որոնք չեն լուծում գովազդի հիմնական խնդիրը՝ վաճառելը:

Ripsim
01.06.2014, 20:27
Բոլորը զզվում են մեր գովազդներից, բա եդ ո՞նց ա լինում, որ գովազդված ապրանքները սկսում են ավելի լավ վաճառվել ու մարդիկ նորից ու նորից դիմում են գովազդային գործակալություններ տենց աննասունություն նկարահանելու։ :think

total_abandon վաճառքների աճին նպաստում են միայն այն գովազդները, որոնք ճիշտ են կառուցված և ցուցադրվում են ճիշտ ժամերին: Մնացած գովազդների պարագայում, եթե անգամ գովազդային արշավի ընթացքում տեղի է ունենում վաճառքի ծավալների աճ, ապա պարտադիր չէ, որ այն լինի գովազդի հետևանք: Սովորաբար ընկերությունները միաժամանակ առաջխաղացման մի քանի գործիքներն են օգտագործում (փիար, գովազդ, անհատական վաճառքներ և այլն...) և, ցավոք, ոչ բոլոր ընկերություններում է հաշվարկվում ROI (ներդրման վերադարձը): Ինչի արդյունքում մեծ ներդրումներ են արվում առաջխաղացման մի տեսակի մեջ, իսկ վաճառքի ծավալների աճին բերում է ընդհանրապես առաջխաղացման մեկ այլ տեսակը...Այսպիսի մի արտահայտություն կա, որը մեր երկրում շատ տեղին է հնչում. «Ես գիտեմ, որ գովազդի վրա ծախսված իմ փողերի կեսը հենց այնպես է ծախսվում, բայց թե որ կեսը՝ չգիտեմ:» :)

GriFFin
01.06.2014, 20:54
Բոլորը զզվում են մեր գովազդներից, բա եդ ո՞նց ա լինում, որ գովազդված ապրանքները սկսում են ավելի լավ վաճառվել ու մարդիկ նորից ու նորից դիմում են գովազդային գործակալություններ տենց աննասունություն նկարահանելու։ :think
Բոլոր բառը ստեղ ասելը սխալ ա:Ես շաաատ քիչ մարդ գիդեմ, ովքեր խորանում են գովազդի վատը կամ լավը լինելու հարցի շուրջ: Մեծ մասը անտարբեր ա: Իսկ վաճառքի ավելացումը չի նշանակում, որ գովազդը լավն ա, պարզապես նշանակում ա, որ իրա ֆունկցիան կատարեց: Եվ այն հանգամանքը, որ մի բանը լսում ես հազար անգամ/օրը մեխանիկորեն դաջվում ա ուղեղումդ: Ինձ թվում ա եդ հարցին մառկետինգ սովորողները կպատասխանեն:

Ripsim
01.06.2014, 21:10

Եթ գովազդը իր ֆունկցիան կատարեց (այսինքն վաճառքի ծավալները աճեցին հենց տվյալ գովազդային արշավի շնորհիվ), ապա տվյալ գովազդը «լավն» է մարքեթոլոգի տեսանկյունից: Ու դա անկախ այն բանից, որ տվյալ գովազդը կարող է զզվելի լինել այն մարդկանց համար, որոնք չեն հանդիսանում տվյալ գովազդի թիրախային խմբի անդամ (այն մարդկանց համար, որոնց համար նախատեսված չէ տվյալ գովազդը): Բայց ցավը կայանում է նրանում, որ հաճախ գովազդը հեռուստատեսությունում տեղադրվում է զուտ այն ապտճառով, որ գովազդատուն ուղղակի ուզում է ունենալ գովազդ «մոդայից ելնելով», առանց վերլուծելու, թե որն է գովազդի նպատակը, ինչի համար է այն նախատեսված լինելու և արդյոք չկան առավել արդյունավետ մեթոդներ տվյալ արտադրանքի առաջխաղացման համար: Այս դեպքերում, որպես կանոն, չի վերահսկվում, թե ինչ օգուտ տվեց տվյալ գովազդը ու ընդհանրապես օգուտ տվեց, թե՝ ոչ: Արդյունքում անիմաստ ծախսվում են գովազդատուի փողերը, եթերաժամանակը և այն մարդկանց նյարդերը, որոնք ներվայնանում են տվյալ գովազդից :)

Freeman
03.06.2014, 13:43
Էն լվացքի փոշիների գովազդները, յախք:
Ամեն դեպքում չստացված էլ չեն, ինչքան էլ զզվում եմ ու հեղինակի հետ մահացու ելքով բրուտալ սեքսի ցանկություն եմ ունենում, խանութից դրանք եմ առնում, որովհետև անունները տպավորվում են:

Nihil
03.06.2014, 14:01
2 տարի ա հեռուստացույց չեմ նայում, բայց որոշ գովազդներ մեկ է աչքովս են ընկնում։ Ինձ ավելի շատ բացում են slogan-ները, որոնք օգտագործվում են գովազդներում։
Դրանցից մի քանիսը շատ կասկածելի են՝
Проводи время с друзьями, а не с тампоном :o
Настройся на очищение (յոգուրտի գովազդ էր ինչ էր)
Такая мягкая, что ей можно доверить самое дорогое (զուգարանի թուխտ, բլին, զուգարանի թուխտ) :[

հայկական գովազդներից խաբար չեմ, բայց մի անգամ հեռուստացույցի մոտով անցա ու լսեցի ծանոթ երաժշտություն, պարզվում է "Joy Division - Atmosphere"-ն էր։ Փոխանակ մտածեմ՝ ինչ լավ է, որ ճաշակով երաժշտություն է բեքգրաունդում, ներվայնացա, թե ինչ գործ ունի էդ երգը ապահովագրական ընկերության գովազդում

Nihil
03.06.2014, 14:04
հա մեկ էլ Always-ի գովազդը, վաԴ են դրանք լուրջ եմ ասում, երևի արդեն նոր երգերով ալբոմն են թողարկում։ :D

GriFFin
03.06.2014, 22:30
հա մեկ էլ Always-ի գովազդը, վաԴ են դրանք լուրջ եմ ասում, երևի արդեն նոր երգերով ալբոմն են թողարկում։ :D
Եսել էի եդ ասում :hands ու կապ չունի ինչ լեզվով, ահավոր ա :o

Karina321
05.06.2014, 18:47
բարև ձեզ մի հարց դու որ շփվում եք այստեղ ձեզ գումար տրամադրում է սայտը

Karina321
05.06.2014, 18:49
աաաաաաաոււււււււււււււ կպատասախնեք ինձ

Karina321
05.06.2014, 18:50
:):):)

CactuSoul
05.06.2014, 19:05
բարև ձեզ մի հարց դու որ շփվում եք այստեղ ձեզ գումար տրամադրում է սայտը

աաաաաաաոււււււււււււււ կպատասախնեք ինձ

:):):)

Հարցդ անպատասխան չի մնացել, Կարինա։ Պատասխանդ դեռ 4 ժամ առաջ է տրվել, ընդ որում սպառիչ կերպով․

Կարինա, իսկ դու գիտե՞ս որևէ տեղ, որտեղ շփվելու համար վարձատրում են: Դե չհաշված հոգեբանի և մարմնավաճառի ծառայությունները:

Ի դեպ, շատ սխալ թեմաներ ես ընտրում հարցդ տալու համար, եթե չես նկատել, հուշեմ։