PDA

Դիտել ողջ տարբերակը : Արտահերթ նախագահական ընտրություններ՞



Քամի
05.07.2008, 00:12
ՆՈՒՅՆԻՍԿ ՌՈՒՍՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ

Ինչպես եւ ենթադրում էինք, օրեր առաջ ռուսական մամուլում հնչած այն տեսակետը, թե Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ ելքը սեպտեմբերի 21-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելն է, հենց այնպես «օդում հնչած» կարծիք չէր:
Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Կրեմլի փորձագետները, վերլուծելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, այն եզրակացությանն են հանգել, որ իրավիճակը չի կայունանում, եւ դա ամենեւին էլ Ռուսաստանի շահերից չի բխում: Որպես փորձագիտական եզրակացություն` առաջարկվել է սեպտեմբերի 21-ին Հայաստանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել: Ընդ որում, փորձագետները նաեւ հիմնավորել են այս առաջարկը, այսինքն` հիշեցրել են Սերժ Սարգսյանի այն պնդումները, թե իրականում Հայաստանում ընդդիմությունը մի խումբ ծայրահեղականներ են, ժողովրդի 70 տոկոսի համակրանքն իր կողմն է եւ այլն: Նաեւ զուգահեռներ են անցկացրել. հիշեցրել են, թե ինչպես Վրաստանում Սահակաշվիլին լեգիտիմության պրոբլեմ ուներ եւ գնաց արտահերթ նախագահական ընտրությունների, հաղթեց ու մասամբ թուլացրեց ներքաղաքական լարվածությունը:
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ փորձագիտական այս եզրակացությունը դրվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի սեղանին, եւ վերջինս արտահայտել է բառացիորեն հետեւյալ կարծիքը. «Քանի որ իրավիճակը չի կարգավորվում, սեպտեմբերի 21-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առաջարկը ճիշտ եւ արժանապատիվ լուծում է»: Այս կարծիքը, բնականաբար, հասցվել է Սերժ Սարգսյանին, ինչից հետո իշխանությունները խուճապի մեջ են հայտնվել ու պատրաստակամություն են հայտնել գնալ ցանկացած զիջումների, միայն թե սեպտեմբերի 21-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առաջարկը հանվի: Ռուսաստանի իշխանությունները, սակայն, շարունակում են պնդել, որ դա է Հայաստանում իրավիճակը կայունացնելու միակ ճանապարհը:
Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ է Ռուսաստանն այդքան շահագրգռված Հայաստանի ներքաղաքական կայունության վերականգնմամբ: Ռուսաստանն, ի վերջո, տասը տարի շարունակ լավ էլ հանդուրժում էր Հայաստանի իշխանությունների «լեգիտիմության պակասը», եւ օգտվելով առիթից` «պարտքի դիմաց» վերցնում էր իրեն դուր եկածը: Ուրեմն ի՞նչն է փոխվել:
Պատճառները մի քանիսն են: Նախ` Ռուսաստանն ինքը իմիջի փոփոխության եւ «Պուտինյան ավտորիտարիզմի» տպավորությունը մեղմելու խնդիր ունի: Երկրորդ` պրոբլեմն այստեղ Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունը չէ: Ռուսների համար այնքան էլ մեծ նշանակություն չունի` լեգիտի՞մ է նախագահը, թե ոչ: Շատ ավելի կարեւոր է` ի վիճակի՞ է ղեկավարել երկիրը, թե ոչ: Սերժ Սարգսյանն ակնհայտորեն չի կարողանում ղեկավարել երկիրը, իսկ այդպես երկար շարունակվել չի կարող. նա կամ պիտի վերականգնի լեգիտիմությունը (եւ վերահսկի իրավիճակը), կամ պիտի հեռանա: Երրորդ` ռեժիմին այդպես էլ չհաջողվեց Ռուսաստանի իշխանություններին համոզել, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանն արեւմտամետ է եւ ակնհայտ հակառուսական քաղաքականություն է իրականացնելու:
Եվ, ի դեպ, ամենեւին պատահական չէ, որ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման մասին Սերժ Սարգսյանի հայտարարություններին Կրեմլը պատասխանեց մեզ համար ամենանվաստացուցիչ ձեւով. հայտարարվեց, որ ՌԴ արտգործնախարարը Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցն է քննարկելու: Թե ինչ գործ ունեն ռուսներն այդ հարաբերությունների հետ` անհասկանալի է, բայց փաս տ է, որ այդ քայլով ռուսները Սերժ Սարգսյանին պարզապես հրահանգեցին «քիթը չխոթել իրեն չվերաբերող գործերի մեջ»: Խռովել չարժե` դա է պետությունը կամովին ֆորպոստ դարձնելու գինը:
Հ.Գ. Ի դեպ, եւս մի հետաքրքիր դետալ Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունների հարցով քննարկումներից: Երբ հարց է ծագել, թե ինչո՞ւ է նախընտրելի, որպեսզի այդ ընտրությունները հենց սեպտեմբերի 21-ին լինեն, Մեդվեդեւը կատակել է. «Եթե Սերժ Սարգսյանին Հայաստանի խորհրդայնացումն ավելի է դուր գալիս, թող նոյեմբերի 29-ին անեն»:


ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

Աբելյան
05.07.2008, 00:30
Ժողովուրդ, բայց եթե արտահերթ նախագահական ընտրություններ եղան, ի՞նչն ա երաշխիքը, որ կանցնեն ազատ ու արդար:

Ambrosine
05.07.2008, 00:31
Երբ հարց է ծագել, թե ինչո՞ւ է նախընտրելի, որպեսզի այդ ընտրությունները հենց սեպտեմբերի 21-ին լինեն, Մեդվեդեւը կատակել է. «Եթե Սերժ Սարգսյանին Հայաստանի խորհրդայնացումն ավելի է դուր գալիս, թող նոյեմբերի 29-ին անեն:
Չէ, ինչքան շուտ, էնքան լավ:P

Ավելացվել է 1 րոպե անց

Ժողովուրդ, բայց եթե արտահերթ նախագահական ընտրություններ եղան, ի՞նչն ա երաշխիքը, որ կանցնեն ազատ ու արդար:

իմ կարծիքով պիտի որ էսքանից հետո 5000 դրամանոց ժողովուրդը խելքի եկած լինի

Աբելյան
05.07.2008, 00:38
իմ կարծիքով պիտի որ էսքանից հետո 5000 դրամանոց ժողովուրդը խելքի եկած լինի
Է, Աստղ ջան, իրանց 40-50 տոկոսը ինչքան էլ ընտրություններ ըլնեն, չեմ կարծում խելքի կգան. անհամբեր կսպասեն ընտրությունների օրվան, որ փող ստանան
Հետն էլ հո մենակ 5000 դրամները չե՞ն:
Կարող ա մի գյուղում ԼՏՊ-ը 557 ձեն ա հավաքում, ՍՍ-ը 41, բռնում թվերը տեղերով փոխում են:
Կարող ա բռնում, հարյուրավոր թերթիկներ են լցնում քվեատուփի մեջ, ոնց որ Մալաթիա-Սեբաստիայում էր: Իրանց ի՞նչ կա:
Կարող ա ինչ-որ մեկին ստիպում են, որ ընտրի իրանց ուզած թեկնածուին:

Հենց էտ նույն Վրաստանի արտահերթ նախագահական ընտրությունները կեղծվել էին:

Ahik
05.07.2008, 00:43
Չէ, ինչքան շուտ, էնքան լավ:P

Ավելացվել է 1 րոպե անց


իմ կարծիքով պիտի որ էսքանից հետո 5000 դրամանոց ժողովուրդը խելքի եկած լինի

դժվար թե խելքի եկած կլինի, ու հաջորդ անգամ ավելի ծանր ու դաժանա անցնելու, ես չեմ ուզի այդ ամենը կրկին տեսնել ու զգալ

Mephistopheles
05.07.2008, 03:01
Արտահերթ նախագահական ընտրություններն իշխանությունների միակ ելքն է…և ամենապատվաբերը: Բայց սա նրանք դժվար, թե հասկանան. նրանց համար գոյություն ունի 2 վիճակ, "կամ գահին ես կամ մահինն ես"

Սրանց քաղաքական լեկսիկոնն անգամ տարբեր է "տակ մտնել", "հաճախորդ լինել", "փողոտել"

Ambrosine
05.07.2008, 03:03
Բայց ինչի եք կարծում, որ էս անգամ էլ հեշտ ա լինելու կեղծելը?

Աբելյան
05.07.2008, 11:33
իսկ ինչի չկարծե՞նք, որ

պետք ա միշտ էլ ամենավատին պատրաստ ըլնես

Lady-In-Red
05.07.2008, 11:39
ինձ թվում է, որ եթե արտահերթ նախագահական ընտրություններ լինեն, ապա նորից անարդար կանցնեն ու նորից ճնշում կգործադրվի, մնում է մի ելք. պայքարով Սարգյանին վտարել :P թող ինձ ներեն սերժանտները :B :angry:oy

Աբելյան
05.07.2008, 11:51
որ կեղծվեցին, էլի ենք պայքարելու

Ambrosine
05.07.2008, 12:19
իսկ ինչի չկարծե՞նք, որ

պետք ա միշտ էլ ամենավատին պատրաստ ըլնես

դե դու ամեն ինչ կարծում ես. կարծում ես, որ քեզ կբռնեն կտանեն, քեզ նկարահանում են, քեզ ուզում են ուտեն, քեզ ուզում են մորթեն...:angry հա, էլի, պատրաստ ես ամենավատին

Աբելյան
05.07.2008, 12:22
փետրվարի 19-ից առաջ է՞լ որոշ մարդիկ չէին ասում, որ ընտրությունները չեն կեղծվելու :angry
հիմա ի՞նչ. մենք մեր համար արխային մտածենք, որ ամեն ինչ լավ ա ըլնելու, մեկ էլ մյուս օրը տենանք էլի կեղծեցի՞ն

Ambrosine
05.07.2008, 12:28
փետրվարի 19-ից առաջ է՞լ որոշ մարդիկ չէին ասում, որ ընտրությունները չեն կեղծվելու :angry
հիմա ի՞նչ. մենք մեր համար արխային մտածենք, որ ամեն ինչ լավ ա ըլնելու, մեկ էլ մյուս օրը տենանք էլի կեղծեցի՞ն

բայց քեզ ով ա ասում, որ ասում եմ հանգիստ նստի տեղդ:angry, ընտրությունները ուղղակի պիտի ուղիղ եթերով լուսաբանվեն. այսինքն էն տեսախցիկները, որով քեզ են թաքուն նկարում, կաշխատեցվեն էդ գործի համար, իսկ վստահված անձանց անվտանգությունը պիտի ապահովված լինի
ամեն մարզին մի հատ Գալա է պետք:)

Mephistopheles
05.07.2008, 12:40
փետրվարի 19-ից առաջ է՞լ որոշ մարդիկ չէին ասում, որ ընտրությունները չեն կեղծվելու :angry
հիմա ի՞նչ. մենք մեր համար արխային մտածենք, որ ամեն ինչ լավ ա ըլնելու, մեկ էլ մյուս օրը տենանք էլի կեղծեցի՞ն

Մենք ուրիշ ճանապարհ չունենք…նոր ընտրություններ և ամեն գնով արդար, հակառակ դեպքում պատկերը չի փոխվելու: Ռեժիմի հեռացումն ամեն գնով չէ, որ օգուտ պիտի բերի…սա շատ կարևոր է

Ես, ճիշտն ասած, այս ամենից հետո սպասելիք ունեմ միայն ժողովրդից: Սրանք, որ տականք են արդեն 2 կարծիք լինել չի կարող, իսկ ժողովուրդը կամ կգնա մինչև վերջ և կապացուցի ինքն իրեն որ առաջադեմ ու կայացած հասարակություն է, կամ էլ կհանդուրժի այս ամենը և կգնա դիսինտեգրացիայի, և այս դեպքում մեղքը ժողովրդինն է…

Գաղտնաբար ասեմ, որ ես ժողովրդի հաղթանակը կասկածի տակ չեմ դնում, բայց…դե գիտես… մեկ էլ տեսար "խիյարը թարս բուսնեց"

Աբելյան
05.07.2008, 12:42
հա բայց ուղիղ եթերով շատ բան չես կարա տենաս

փողերը դրսում են բաժանում, մինչև ընտրատեղամաս մտնելը, կամ էլ ընտրում-պրծնում են, նոր
թվեր կրակելը, ստիպելը հո ուղիղ եթերում չի երևալու

հետն էլ պատկերացնում ե՞ս, որ մի քանի հազար հատ տեսախցիկ ա պետք գալու էտ ամեն ինչի համար, ու հազարից ավել ալիք, որ ամեն մեկը մի ընտրատեղամասի հետևի

Ambrosine
05.07.2008, 12:45
հա բայց ուղիղ եթերով շատ բան չես կարա տենաս

փողերը դրսում են բաժանում, մինչև ընտրատեղամաս մտնելու, կամ էլ ընտրում-պրծնում են, նոր
թվեր կրակելը, ստիպելը հո ուղիղ եթերում չի երևալու

հետն էլ պատկերացնում ե՞ս, որ մի քանի հազար հատ տեսախցիկ ա պետք գալու էտ ամեն ինչի համար, ու հազարից ավել ալիք, որ ամեն մեկը մի ընտրատեղամասի հետևի

Իմ կարծիքով Երևանում խնդիր չկա. Լևոնը Երևանում հաղթել ա/կամ մոտ ա եղել/, խնդիրը մարզերն են

Աբելյան
05.07.2008, 12:54
Իմ կարծիքով Երևանում խնդիր չկա. Լևոնը Երևանում հաղթել ա/կամ մոտ ա եղել/, խնդիրը մարզերն են
Երևանում էլ չի հաղթել
պաշտոնականով Սերժը իրանից 100000 ձեն ավել ա հավաքել
հատկապես Ավանում, Դավիթաշենում ու Մալաթիա-Սեբաստիայում ահագին խայտառակություններ են եղել

Chuk
05.07.2008, 12:56
Մոդերատորական: Հայկո և Աստղ, առանձին զրույցների համար կա «Զրուցարան» թեմա:

Norton
05.07.2008, 13:37
Երևանում էլ չի հաղթել

:nea

Lady-In-Red
05.07.2008, 15:17
Իմ կարծիքով Երևանում խնդիր չկա. Լևոնը Երևանում հաղթել ա/կամ մոտ ա եղել/, խնդիրը մարզերն են
համարյա ամեն տեղ էլ հաղթել է, բայց հաշվելիս են սխալ տեղում դրել թերթիկները, իսկ եթե հնարավոր չի եղել հաշվելիս փոխեն, ապա արկղերի պարունակությունն են փոխել, մարզերում , քանի որ փոքր են քաղաքները , ու բոլորը ճանաչում են իրար, ստիպում են քվեարկել Սարգսյանի օգտին, նույնիսկ խցերի մոտ հավաքվում են ու տեսնում , թե ով ում է ընտրել, եթե մեկը համարձակվի ու չընտրի , հրաժեշտ կտա աշխատանքին եվ այլ ճնշումներ, որոնց բոլորս ծանոթ ենք ու ասելու կարիք չեմ տեսնում :angry ամեն ինչը ես իմ աչքերով տեսել եմ :oy:8

Angelochek Pushisti
05.07.2008, 22:04
:hands:hands:hands:hands

Ambrosine
05.07.2008, 22:13
համարյա ամեն տեղ էլ հաղթել է, բայց հաշվելիս են սխալ տեղում դրել թերթիկները, իսկ եթե հնարավոր չի եղել հաշվելիս փոխեն, ապա արկղերի պարունակությունն են փոխել, մարզերում , քանի որ փոքր են քաղաքները , ու բոլորը ճանաչում են իրար, ստիպում են քվեարկել Սարգսյանի օգտին, նույնիսկ խցերի մոտ հավաքվում են ու տեսնում , թե ով ում է ընտրել, եթե մեկը համարձակվի ու չընտրի , հրաժեշտ կտա աշխատանքին եվ այլ ճնշումներ, որոնց բոլորս ծանոթ ենք ու ասելու կարիք չեմ տեսնում :angry ամեն ինչը ես իմ աչքերով տեսել եմ :oy:8

ուզում էիր ասել, որ պետք չեն արտահերթ ընտրություններ?:think

Աբելյան
06.07.2008, 12:33
ուրիշ ելք էլ չկա :(