PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր Նկարածները

Էջեր : [1] 2

Sosoyan
28.05.2006, 11:52
Եկեք այստեղ դնենք մեր նկարած նկարները: Այս նկարը մի կես ժամ առաջ նկարեցի:
Ուղակի սիրում եմ այսպիսի կերպարներ նկարել :hi

kiki
28.05.2006, 21:51
ես էլ եմ նկարում, բայց սկան արած չեն:

Ուլուանա
29.05.2006, 11:55
ես էլ եմ նկարում, բայց սկան արած չեն:
Ես էլ։;)

Sosoyan
29.05.2006, 15:43
Սրանք մի երկու տարի առաջվա արտանկարումներ են :)

http://sosoyan.im.am/IM/1.jpg

http://sosoyan.im.am/IM/2.jpg

http://sosoyan.im.am/IM/Selen.jpg

Chuk
30.05.2006, 00:42
Վանյա, լավ ես նկարում :)

Firegirl777
30.05.2006, 08:17
Իսկ որևէ տեղ սովորել ես????

Sosoyan
30.05.2006, 09:48
Իսկ որևէ տեղ սովորել ես????

Ինստիտուտ ընդունվելու համար մեկ տարի պարապել եմ :)

Kukushka
30.05.2006, 14:42
իմ ձեռքի աշխատանքներն են ;)

Sosoyan
30.05.2006, 15:08
իմ ձեռքի աշխատանքներն են ;)

Գեղեցիկ են :hands

Belka
31.05.2006, 20:35
իմ ձեռքի աշխատանքներն են ;) QAXCR JAN SHAT LAV ES NKARUN :hands
ES KASKAC CHUNEI QANI VOR DU IM @NKERUHIN ES;) :oy

Զգուշացում։ Խնդրում ենք գրել հայերեն տառերով և փոքրատառերով։
Հայերեն գրելու համար օգտագործեք տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)
Կամ կարդացեք այս թեման (http://www.akumb.am/showthread.php?t=279)։

Firegirl777
01.06.2006, 08:20
Իմ փոքրիկ աշխատանքները

Kukushka
01.06.2006, 09:13
էլի իմ աշխատանքներից ;) ;) ;)

Chuk
05.06.2006, 01:20
Կեցցեք, շատ լավ եք նկարում: Փաստորեն ակումբում լավ նկարիչներ ունենք :love

Sosoyan
05.06.2006, 10:31
Մեկ էլ սա ;)

http://sosoyan.im.am/IM/3.jpg

Kukushka
05.06.2006, 18:49
Մեկ էլ սա ;)

շատ լավ ես նկարում :hands
;) ;)

Pantera
15.06.2006, 18:22
:oy :P ;)

kiki
16.06.2006, 00:22
վայ էս ինչ սիրուն եք նկարում...մի օր էլ ես սքան կանեմ իմ նկարները...

Sosoyan
19.06.2006, 16:32
:oy :P ;)

Մի խորհուրդ տամ էլի, աշխատիր ծավալները ստանաս ոչ թե մատիտը լղոզելով, այլ շտրիխներով ;)

kiki
19.06.2006, 21:51
իմիջիայլոց, ես էլ եմ սիրում մատիտը լղոզելկով ֆոն ստանալ, սիրունա ստացվում, երբ լավ ես անում...

Pantera
19.06.2006, 22:23
Մի խորհուրդ տամ էլի, աշխատիր ծավալները ստանաս ոչ թե մատիտը լղոզելով, այլ շտրիխներով ;)

Վանյա ջան, շնորհակալ եմ խորհրդիդ համար, կաշխատեմ կիրառել՝ սակայն չեմ կարծում, որ դա գեղեցիկ կստացվի ինձ մոտ՝ ինչպես քեզ մոտ է ստացվում:
Ես ընդհանրապես նկարչական կրթություն չունեմ :cry
Սիրողական եմ, էն էլ՝ նկարում եմ, երբ տխրում եմ :cry2

Pantera
19.06.2006, 22:25
իմիջիայլոց, ես էլ եմ սիրում մատիտը լղոզելկով ֆոն ստանալ, սիրունա ստացվում, երբ լավ ես անում...

kiki ջան, շնորհակալ եմ ոգևորության համար :oy

Լէգնա
27.06.2006, 20:37
Իսկ կարելի է նաև իմ ու իմ քոմփի համատեղ աշխատանքները դնել???:)

Sosoyan
28.06.2006, 10:48
Իսկ կարելի է նաև իմ ու իմ քոմփի համատեղ աշխատանքները դնել՞՞՞:)

Իհարկե կարող ես! ;)

Hrayr2006
21.08.2006, 10:29
Շատ լավ եք նկարում: Ողջունելի է:

Armen2222
13.11.2006, 01:00
KUKUSHKA-ի նկարները շատ սիրուն են:

kristal
13.11.2006, 09:36
Բոլորտ ել շատ լավ էք նկարում ապրեք:hands

Srtik
29.12.2006, 19:44
http://i64.photobucket.com/albums/h199/srtik/tyit.jpg

sweet
30.12.2006, 14:02
Ապրես, շատ լավ էր Narinik ջան: Մի 2 տարի առաջ ես էլ էի նկարչությամբ զբաղվում. ուզում եմ նկարը դնեմ, ինչպես դու ես դրել, չի ստացվում...

Anul
30.12.2006, 15:43
:ok :ok հուսով եմ չեք զլանա

Գոռ Ջան - Հայ
30.12.2006, 18:21
:ok :ok հուսով եմ չեք զլանա
Բնորդով ես նկարում թե երևակայությունա՞

Anul
30.12.2006, 18:22
Բնորդով ես նկարում թե երևակայությունա՞
բնորդով :ok

Գոռ Ջան - Հայ
30.12.2006, 18:39
բնորդով :ok
Լավա լավա:
Սիրողական ես թե պրոֆեսսիոնալ՞

Anul
30.12.2006, 19:11
Լավա լավա:
Սիրողական ես թե պրոֆեսսիոնալ՞
սիրողական

Lill
04.02.2007, 21:46
Շատ լավ եք նկարում ժողովուրդ!!!
Ամենաշատը տպավորվեցի Sosoyan-ի (հատկապես 1 նկարը շատ օրիգինալ էր)
և Անւլի, նկարներով (ընտիրն էր, մանավանդ
սիրողականի համար! Ես ել եմ նույն կարգավիճակում ); Էս ել մի երկու բան իմ նկարներից:)

Arisol
04.02.2007, 22:31
:ok :ok հուսով եմ չեք զլանա
Մմմմ… Ծլերս գնացին :D :
Փաստորեն նկարում էլ ես, հա՞:o : Աբրիս, շատ լավն էր, դուրս եկավ:oy :

Lill, երկուսն էլ դուրս եկան, բայց երկրորդն ավելի շատ ;) :

Guest
04.02.2007, 23:11
Աշխատանքային բլոկնոտումս մենակ սենց բան գտա, նորմալ նկարներս տանն են, կաշխատեմ դրանք էլ տեղադրեմ:)

Ուլուանա
05.02.2007, 13:49
Սա էլ իմ սիրողական ինքնադիմանկարը... :oy
4 տարի առաջ եմ նկարել։ Այն ժամանակ երևի այսպիսին էի։ :roll

Վազգեն
06.02.2007, 05:05
Սա էլ իմ սիրողական ինքնադիմանկարը... :oy
4 տարի առաջ եմ նկարել։ Այն ժամանակ երևի այսպիսին էի։ :roll
Անուկ ջան, լավ էլ նկարում ես։:love Այն «նկարիչից» հաստատ լավ է մոտդ ստացվել։:D

Mesrop
06.02.2007, 13:38
http://image.4amnet.info/thumb/85940990/view.jpg (http://image.4amnet.info/view/85940990/mdabla2.jpg)
էխէխ...

Enipra
18.02.2007, 23:29
Բոլորիդ նկարները նայեցի, շատ ապրե՛ք:ok
Մի քանի հատ իմ նկարներից։ Նկարված են կոմպով ու շատ սիրողական մակարդակով, էնպես որ շատ խիստ չվերաբերվեք:)

Enipra
18.02.2007, 23:31
Սրանք էլ ամենասովորական Paint–ով :)

Arisol
19.02.2007, 00:03
Դուրս եկան, Արփինե ջան: Պլանշետո՞վ ես նկարել:

Enipra
19.02.2007, 01:09
Դուրս եկան, Արփինե ջան: Պլանշետո՞վ ես նկարել:
Ուրախ եմ, Նարե՛ ջան :oy Հա, պլանշետով:)

Ann87
20.02.2007, 18:57
էս էլ իմ նատյուրմորտը,գնահատեք

Taurus
20.02.2007, 18:59
կգնահատեմ "լավ"

Ann87
20.02.2007, 19:04
կգնահատեմ "լավ"

Մերսի, զգացվաց եմ

Taurus
20.02.2007, 19:09
Բայց ինչու ես զգացված, ես գնահատել եմ լավ, որոհետև գերազանցի չի ձգում, բայց իհարկե պետք է նայել մոտիկից ու բնօրինակին, որպեսզի հասկանաս, թե նկարիչը ինչ է ուզել ասել այդ նկարով:

Ann87
20.02.2007, 19:22
Բայց ինչու ես զգացված, ես գնահատել եմ լավ, որոհետև գերազանցի չի ձգում, բայց իհարկե պետք է նայել մոտիկից ու բնօրինակին, որպեսզի հասկանաս, թե նկարիչը ինչ է ուզել ասել այդ նկարով:

ես շնորհակալոթյուն հայտնեցի որ դու նեղություն էիր քաշել գնահատել նկարս,այլ ոչ թե գնահատականի աստիճանի համար:P :P

Arisol
22.02.2007, 19:37
Հարց. Ինչո՞վ է զբաղվում Նարեն ֆիզիկայի դասախոսության ժամանակ:
Պատասխան. նկարում է արիսոլներ:D :

Էս նկարել եմ լեկցիայի ժամանակ, հետո էլ ֆոտոշոփում գունավորել: Չեք հավատա, բայց էսօր ամբողջ օր սրանով էի զբաղված…
http://image.4amnet.info/thumb/51319180/big arisol1.jpg (http://image.4amnet.info/view/51319180/big arisol1.jpg) http://image.4amnet.info/thumb/23657523/gunavor4.jpg (http://image.4amnet.info/view/23657523/gunavor4.jpg)

Ուլուանա
22.02.2007, 19:53
Ինչ հետաքրքիր arisol-ներ ես նկարել։ :hands
Իսկ հատկապես ինչո՞վ է արտահայտվում դրանց արիսոլությունը... :think :oy

Arisol
22.02.2007, 19:59
Նրանով, Անուկ ջան, որ դա կատարվում ա լրիվ անջատված վիճակում, երբ ցանկանում եմ կտրվել ամեն ինչից ու արիսոլների միջոցով դա ինձ հաջողվում ա: Արիսոլներ նկարելով ես կարծես հանգստանում եմ, նյարդերս ամբողջությամբ անջատվում են, նաև կենտրոնացումս ա զարգացնում. կենտրոնանում եմ նկարածիս վրա: Ճիշտ ա, նկարելու ժամանակ ես չեմ մտածում, թե ինչ էլեմենտ եմ գծելու մեկ վարկյան անց ու չեմ մտածում, թե ինչ պատկեր կարող ա ստացվել, բայց վերջում, ինչպես տեսնում ես, հետաքրիր պատկերներ են ստացվում: Մի արիսոլի մեջ կարելի ա տեսնել հազար ու մի պատկեր, սկսած մարդկանցից, վերջացրած կենդանիներով…

Ուլուանա
22.02.2007, 20:02

Հա, էդ ամեն ինչը հասկանալի էր, բայց ուղղակի հետաքրքիրն այն է, որ դու այդ պատկերները արիսոլներ ես անվանում։ :D Դեմք ես։ :P :love

Arisol
22.02.2007, 20:11
Եվս մեկ անգամ ասեմ և չիմացողներն էլ իմանան, որ արիսոլը սկզբնականապես այս նկարելու ոճի անունն էր և միայն մի քանի ամիս անց ես այն վերցրեցի ինձ որպես մականուն: Ուստի մի ընկալեք իմ նկարածների անունը որպես իմ նիկի հետ կապված մի բան: Դա նույնն ա, ինչ ես իմ նիկը դնեմ կոնֆետ ու հետո ասեն, թե կոնֆետին ինչու եմ անվանում կոնֆետ :D :

Ուլուանա
22.02.2007, 20:18
Եվս մեկ անգամ ասեմ և չիմացողներն էլ իմանան, որ արիսոլը սկզբնականապես այս նկարելու ոճի անունն էր և միայն մի քանի ամիս անց ես այն վերցրեցի ինձ որպես մականուն:
Բայց էդպիսի ոճ իրականում կա՞, թե՞ դու ես հորինել։ :D Ինչքան հիշում եմ, «արիսոլ» բառի հեղինակը դու ես, չէ՞։ :P

Arisol
22.02.2007, 20:22
Իհարկե չկա, կամ էլ եթե կա՝ ես տեղյակ չեմ:
Այո-այո, ճիշտ այդպես, ես եմ հորինել :) :

Enipra
22.02.2007, 20:30
Նարե՛ ջան, մի պահ ինձ թվաց՝ իմ նկարածն է, ես էլ եմ երբեմն դասախոսության ժամանակ նույն բանով զբաղվում :D Ուղղակի սովորաբար մոտս գունավոր գրիչ–մրիչ չի լինում, կա՛մ մնում ա առաջին նկարիդ նման, կա՛մ ներկվում միագույն գրիչի գրադիենտներով:)

Հ.Գ. Բայց իմերին ես Էնիփրաներ չեմ անվանում :D

Arisol
22.02.2007, 20:39
Ես ֆոտոշոփով եմ գունավորել ու ասեմ, որ ջանջալ գործ էր… Մի քանի ժամ դրանով էի զբաղված…
ԱՐԻՍՈԼԸ ԻՄ ՆԻԿԸ ՉԻ՜, ԱՐԻՍՈԼԸ ՆԿԱՐԵԼՈՒ ՈՃ Ա :angry :

Mesrop
24.02.2007, 05:38
Հարց. Ինչո՞վ է զբաղվում Նարեն ֆիզիկայի դասախոսության ժամանակ:
Պատասխան. նկարում է արիսոլներ:D :

Էս նկարել եմ լեկցիայի ժամանակ, հետո էլ ֆոտոշոփում գունավորել: Չեք հավատա, բայց էսօր ամբողջ օր սրանով էի զբաղված…
http://image.4amnet.info/thumb/51319180/big arisol1.jpg (http://image.4amnet.info/view/51319180/big arisol1.jpg) http://image.4amnet.info/thumb/23657523/gunavor4.jpg (http://image.4amnet.info/view/23657523/gunavor4.jpg)
Մահ ա!

Enipra
12.03.2007, 23:44
Այսօր մի քանի րոպե պարապ էի մնացել :)

Goga
13.03.2007, 00:21
Շատ գեղեցիկ է ստացվել, ապրես:hands
Բա որ մի ժամ պարապ մնայիր:) ;)

Ուլուանա
13.03.2007, 12:43
Այսօր մի քանի րոպե պարապ էի մնացել :)
Հա, հավես է ստացվել։ :hands Որ մի քիչ էլ երկար պարապ մնայիր, գուցե մեր մականուններն էլ արժանանային նույն պատվին... :roll :oy

Մանոն
14.03.2007, 15:44
Նրանով, Անուկ ջան, որ դա կատարվում ա լրիվ անջատված վիճակում, երբ ցանկանում եմ կտրվել ամեն ինչից ու արիսոլների միջոցով դա ինձ հաջողվում ա: Արիսոլներ նկարելով ես կարծես հանգստանում եմ, նյարդերս ամբողջությամբ անջատվում են, նաև կենտրոնացումս ա զարգացնում. կենտրոնանում եմ նկարածիս վրա: Ճիշտ ա, նկարելու ժամանակ ես չեմ մտածում, թե ինչ էլեմենտ եմ գծելու մեկ վարկյան անց ու չեմ մտածում, թե ինչ պատկեր կարող ա ստացվել, բայց վերջում, ինչպես տեսնում ես, հետաքրիր պատկերներ են ստացվում: Մի արիսոլի մեջ կարելի ա տեսնել հազար ու մի պատկեր, սկսած մարդկանցից, վերջացրած կենդանիներով…
Արիսոլիկ ջան, այ երբ դու, կամ Enipra-ն դասերին նկարում եք, հետաքրքիր է իսկ ինչո՞վ է զբաղվում ձեր դասախոսը, պատկերացնում եմ, թե ինչքան ձանձրալի դասեր եք անում ուրեմն…:hands
Իսկ հիմա լուրջ ասեմ, շատ ժամանակ ես էլ եմ արիսոլներ նկարում: Իրոք դա հանգստացնում է: Իսկ գիտե՞ք, մի տեղ կարդացել եմ, որ արիսոլների միջոցով հոգեբանները կարողանում են բնութագրել նրան նկարող մարդու ներքնաշխարհը, ասել նրա բնավորության գծերը: Ափսոս հոգեբան չեմ, թե չէ կվերլուծեի քո նկարած արիսոլիկները:)

Angelina
14.03.2007, 15:50
Այսօր մի քանի րոպե պարապ էի մնացել :)

Լավ է ստացվել:

քաղաքացի
14.03.2007, 15:54
Հարց. Ինչո՞վ է զբաղվում Նարեն ֆիզիկայի դասախոսության ժամանակ:
Պատասխան. նկարում է արիսոլներ:D :

Էս նկարել եմ լեկցիայի ժամանակ, հետո էլ ֆոտոշոփում գունավորել: Չեք հավատա, բայց էսօր ամբողջ օր սրանով էի զբաղված…
http://image.4amnet.info/thumb/51319180/big arisol1.jpg (http://image.4amnet.info/view/51319180/big arisol1.jpg) http://image.4amnet.info/thumb/23657523/gunavor4.jpg (http://image.4amnet.info/view/23657523/gunavor4.jpg)

Իիիիիիի: Չեմ տեսնում: Էս էլ Մեսրոպի ասած 3 ամի՞սն ա: Նկարները արդեն չկան :(
Նարե ջան, մի հատ էլ չես տեղադրի նկարներդ, որ իմանամ ի՞նչ ա էդ Արիսոլիկը: :)

Ձայնալար
09.05.2007, 01:32
Սա էլ ես եմ արել ;)

Fantazy
09.05.2007, 17:14
Սա էլ ես եմ արել ;)

Վա՜յ, ինչ լավն են, ինչ վառ գույներ են, միանգամից ամառն եմ հիշում:

Ձայնալար
09.05.2007, 22:23
Վա՜յ, ինչ լավն են, ինչ վառ գույներ են, միանգամից ամառն եմ հիշում:

Շնորհակալություն :)
Շատ եմ սիրում ամառը և գովասանքներ :)

Ուլուանա
10.05.2007, 09:05
Սա էլ ես եմ արել ;)
Լավն են։ :) Մի քիչ Մինասին հիշեցի։ ;)

Մանոն
10.05.2007, 10:07
Սա էլ ես եմ արել ;)
Ինձ էլ դուր եկան…Սիրում եմ տաք գույներով նկարներ:

Ձայնալար
10.05.2007, 11:41
Լավն են։ :) Մի քիչ Մինասին հիշեցի։ ;)

10x:) , շատ կուզենաի Մինասի տաղանդից ունենալ:oy , բայց որ մազերիս տեղը խառը կանաչի չաճեր :D

Ավելացվել է 1 րոպե անց

Ինձ էլ դուր եկան…Սիրում եմ տաք գույներով նկարներ:

Շնորհակալ եմ:) , դու երևի ամառնել կսիրես իմ նմամ ;)

aniko
10.05.2007, 21:54
դե իսկ սրանք էլ ես եմ նկարել
առաջինը պաստելներ են
երկրորդը տուշ է
64026406

Ձայնալար
11.05.2007, 09:50
դե իսկ սրանք էլ ես եմ նկարել
առաջինը պաստելներ են
երկրորդը տուշ է
64026406

Վայ ինչ լավես նկարում, միանգամից երևում է, որ պրոֆեսիոնալ ես ոչ թե իմ նման …
Շատ հարազատ դեմքով տատիկ է, իսկապես լավ է ստացվել :hands

Ուլուանա
11.05.2007, 11:11
Վայ, Անի ջան, էս ինչ լավ ես նկարում։ :love Հատկապես տատիկը շատ լավ է ստացվել։ :ok :)
Նկարչության գնացե՞լ ես։

Մանոն
11.05.2007, 13:44
Շատ լավն են, ես ել հավանեցի: Մենակ կարգին ծիծաղել եմ, թէ ինչու հատկապես այդ նկարներն ու իրար կողք ես դրել: Մտածում էի այդ նկարների արանքում գրվեր...քսան տարի անց:D

Chico_Madrid
11.05.2007, 14:19
:) ...

aniko
13.05.2007, 19:36
Շատ լավն են, ես ել հավանեցի: Մենակ կարգին ծիծաղել եմ, թէ ինչու հատկապես այդ նկարներն ու իրար կողք ես դրել: Մտածում էի այդ նկարների արանքում գրվեր...քսան տարի անց:D

:D էդ մասին չէի մտածել

aniko
13.05.2007, 19:43
իսկ սա էլ այսօր եմ վերջացրել, կարծում եմ էնքան ել վատ չի ստացվել չէ? :oy

6418

Ծով
14.05.2007, 01:59
իսկ սա էլ այսօր եմ վերջացրել, կարծում եմ էնքան ել վատ չի ստացվել չէ? :oy

6418
Լավն ա Անի՞ ջան…բայց մի քիչ հասարակ ա…;) :oy :)

moona
17.05.2007, 10:03
դե իսկ սրանք էլ ես եմ նկարել
առաջինը պաստելներ են
երկրորդը տուշ է
64026406

Անիչկա տատիկիդ նկարը շատ լավա ստացվել, շատ նման է, ապրես. Մեր օֆիսում ցույց տվեցի բոլորը շատ հավանեցին. Շատ բնական է. Այդպես շարունակիր ու կանգ մի առ...

Arisol
17.05.2007, 14:12
Անի, ինձ էլ շատ դուր եկավ տատիկի նկարը: Իրոք՝ շատ բնական ա ;) :
Չիկո Մադրիդ, քո նկարածն էլ էր լավը ;) :
Ձայնալար, իսկ քո նկարածը ճիշտն ասած չհասկացա: Միգուցե տրամադրությունից ա կամ էլ նրանից, որ տաք գույներ չեմ սիրում… Բայց հետաքրքիր էին ;) :

Ձայնալար
17.05.2007, 14:37
Ձայնալար, իսկ քո նկարածը ճիշտն ասած չհասկացա: Միգուցե տրամադրությունից ա կամ էլ նրանից, որ տաք գույներ չեմ սիրում… Բայց հետաքրքիր էին ;) :

Ճիշտն ասած ես էլ չեմ հասկացել :)

moona
17.05.2007, 16:13
Ահա իմ նկարածը.

Ձայնալար
17.05.2007, 19:22
Ահա իմ նկարածը.

Վայ ինքնանկար:)
Լավնես:hands , այսինքն նկարը :oy , այսինքն դու էլ :D

Իսկ եթե լուրջ՝ ինձ թվաց թե կյանքը քիչ էր նկարածիդ մեջ միքիչ անձնագրի նկար է հիշեցնում: Երևի շատ ես տեխնիկայի հետևից ընկել, չգիտեմ դուրս շատ եկավ, բայց ինչ-որ բան կիսատ մնաց մեջս :think

Ծով
17.05.2007, 21:51
Ահա իմ նկարածը.
Սիրուն ես…բա ժպիտդ ի՜նչ լավն է…:) ի՝նչ լավ ժպիտ…
նկարն էլ է լավը…:love

moona
18.05.2007, 09:53
Վայ ինքնանկար:)
Լավնես:hands , այսինքն նկարը :oy , այսինքն դու էլ :D

Իսկ եթե լուրջ՝ ինձ թվաց թե կյանքը քիչ էր նկարածիդ մեջ միքիչ անձնագրի նկար է հիշեցնում: Երևի շատ ես տեխնիկայի հետևից ընկել, չգիտեմ դուրս շատ եկավ, բայց ինչ-որ բան կիսատ մնաց մեջս :think

:) Շնորհակալություն անկեղծության համար. Դու իրավացի ես կյանքը քիչ է, քանզի դա առաջին կենդանի դեմքն է, որ նկարում եմ, մինչ այդ միայն գիպսից գլուխներ եմ նկարել. Հուսով եմ հետագա նկարներս ավելի կենդանի կլինեն :). Հետաքրքիր էր, որ միանգամից զգացիր, որ ինքնանկար է.

Ավելացվել է 10 րոպե անց

Սիրուն ես…բա ժպիտդ ի՜նչ լավն է…:) ի՝նչ լավ ժպիտ…
նկարն էլ է լավը…:love

:) Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար.
Ինձ թվում է ժպիտը չի կարող տգեղ լինել, հետևաբար եկեք հաճախակի ժպտանք, չէ որ այնքան հաճելի է նայել ժպտացող մարդկանց.:)

aniko
18.05.2007, 11:09
Ահա իմ նկարածը.

Վայ ջանա, հազիվ տեսա ես նկարը, անընդխատ խոսում էինք, ու հազիվ տեսա
լավ ա ստացվել, հատկապես եթե հաշվի էլ առնենք որ առաջինն է, ուղակի հիանալի է

Sosoyan
06.06.2007, 23:17
Ազատ ժամանակ սենց բաներ եմ շատ սիրում նկարել :B

Firegirl777
07.06.2007, 15:33
Լավն է... Ի դեպ նոր ավատարդ էլ է լավ

Գոռ Ջան - Հայ
07.06.2007, 23:36
Ազատ ժամանակ սենց բաներ եմ շատ սիրում նկարել :B

Մալադեց, սիրում եմ էս ոճը :B

Second Chance
16.08.2007, 13:11
Սա էլ ես եմ արել ;)

Լավն են ,ինչ որ Սարյանական են;) բայց գրաֆիկ
իսկ հետաքրքիր է ինչ թեմա է, ինչպես ես անվանել՞

Ձայնալար
16.08.2007, 13:50
Լավն են ,ինչ որ Սարյանական են;) բայց գրաֆիկ
իսկ հետաքրքիր է ինչ թեմա է, ինչպես ես անվանել՞

Շնորհակալություն: Սովորաբար նկարներիս անուն չեմ դնում. կարծում եմ դրա մեջ ինչ-որ արհեստական բան կա: Չնայաց այս երկու նկարները ժամանակին անվանել եմ «Շուշի» և «Սեր», սակայն դա արվել է ցուցահանդեսի համար՝ սովորաբար մարդիկ ավելի հեշտ են ընկալում նկարը երբ վերնագիր կա դրված: Անձամբ ես երբեք չեմ նայում նկարի անվանմանը;)

Second Chance
18.08.2007, 10:10
էլի իմ աշխատանքներից ;) ;) ;)
Շատ ռոմանտիկ նկարներ են... դուրս շատ են գալիս ;)ապրես

Second Chance
18.08.2007, 13:52
Ես ել սկան արած բնական նկար չունեմ…:)

Kukushka
24.08.2007, 13:37
Շատ ռոմանտիկ նկարներ են... դուրս շատ են գալիս ;)ապրես

Շնորհակալություն :)

Ձայնալար
24.08.2007, 23:03
էլի մի քանի նկար:oy

Belka
25.08.2007, 08:39
ապրեք բոլորիտ նկարները շատ լավն են:hands:hands:hands
Ես ինքս չեմ նկարում,բայց շատ եմ սիրում հետևել այդ ընթացքիր և տալ իմ (համեստ:oy) գնահատականը:
Kukushka ջան խոսքեր չկան դե Դու գիտես ;) Բա ուր են մնացածը:think

Kukushka
30.08.2007, 19:56

Մեռսիներ ;) Գնահատելի փաստա որ Արվեստով ես սկսել հետաքրքրվել :hands :)

Kukushka
30.08.2007, 20:07
Իմ աշխատանքներից։Դիպլոմային աշխատանքս է, գոբելեն է ինքս եմ գործել ։ :)
Ինչպես կվերնագրեք այս պատկերը ???

aniko
03.09.2007, 13:44
Իմ աշխատանքներից։Դիպլոմային աշխատանքս է, գոբելեն է ինքս եմ գործել ։ :)
Ինչպես կվերնագրեք այս պատկերը ???

Դալիի ոգով է :ok

իսկ որպես վերնագիր կառաջարկեմ «քավարան»

Arisol
03.09.2007, 13:49
Kukushka, ինձ իրոք շատ են դուր գալիս աշխատանքներդ…

Ձայնալար
19.09.2007, 23:37
Իմ աշխատանքներից։Դիպլոմային աշխատանքս է, գոբելեն է ինքս եմ գործել ։ :)
Ինչպես կվերնագրեք այս պատկերը ???

Վերնագրելը սուտ բան ա, բայց կվերնագրեի «Ես ու Ես»

Ann87
16.10.2007, 10:55
http://weeping%202.jpghttp://image(494).jpg

Ann87
16.10.2007, 15:16
:);):dance:dance:dance:dance

Ann87
16.10.2007, 15:26
սա իմ աշխատանքներն են.
Նատյուրմորտը ակադեմիաի առաչադրանք ա, մնացածը իմ ստեղծագործուտյուններն են
ինչ կարծիքի եք

Apsara
18.10.2007, 14:58
Աշնան դեմքը

Ann87
18.10.2007, 20:56
:):B:think:oy

Սամվել
18.10.2007, 21:01
սա իմ աշխատանքներն են.
Նատյուրմորտը ակադեմիաի առաչադրանք ա, մնացածը իմ ստեղծագործուտյուններն են
ինչ կարծիքի եք

:):B:think:oy

Ես հավանեցի Չնայած էտքան էլ նկարչությանից գլուխ չեմ հանում :oy

Grieg
18.10.2007, 21:03
:):B:think:oy

կանաչ աչքերը լավնեն :)

Ann87
18.10.2007, 21:04
կանաչ աչքերը լավնեն :)

:oy մերսի

Taurus
18.10.2007, 21:10
Աննա իսկ ում ես նկարել?:oy

Ann87
18.10.2007, 21:15
Ես հավանեցի Չնայած էտքան էլ նկարչությանից գլուխ չեմ հանում :oy

մերսի շատ ոորախ եմ որ աշխատանքներս հավանում եք:oy

Ավելացվել է 2 րոպե անց

Աննա իսկ ում ես նկարել?:oy

ճիշտն ասած նատուռա չունեի, հորինել եմ,սիրում եմ մարդկանց դիմանկարներ անել:oy

Apsara
18.10.2007, 22:58
:):B:think:oy

Անն87 շատ կրքոտ կանաչաչյա ես նկարել:ok

Հ.Գ. իսկ իմ նկարածը բոլորը արհամարհեցին:(

Ann87
18.10.2007, 23:10
Անն87 շատ կրքոտ կանաչաչյա ես նկարել:ok

Հ.Գ. իսկ իմ նկարածը բոլորը արհամարհեցին:(

մերսի որ նկարս դուրտ եկավ:oy
մի տղրիր քոնն էլ ա լավիկը:ok

Սերխիո
18.10.2007, 23:17
Անն87
Շատ նման է քո կանաչաչյան մեքսիկուհու, լավն է:hands

Ann87
18.10.2007, 23:23
Անն87
Շատ նման է քո կանաչաչյան մեքսիկուհու, լավն է:hands

:oy
մերսի:}չէի սպասում որ բոլորին տենց դուր կգա նկարս:yes

Sosoyan
18.10.2007, 23:24
Բոլորիտ նկարներն էլ լավն են :hands

Ann87
18.10.2007, 23:35
Բոլորիտ նկարներն էլ լավն են :hands

թեմայի հեղինակը դու ես չէ՞
ապրես :hands

VisTolog
19.10.2007, 12:33
Աշնան դեմքը
Լավն է :), չնայած, որ ես նկարչությունից 500 մետր հեռու եմ:

Apsara
19.10.2007, 13:07
Լավն է :), չնայած, որ ես նկարչությունից 500 մետր հեռու եմ:

Շնորհակալություն, ի դեպ ես էլ:oy:D

Grieg
19.10.2007, 13:26
Աշնան դեմքը
դեղնա վարդագույն երանգը հավանեցի :)

Ann87
20.10.2007, 18:26
:):):):unsure:dance

Ann87
20.10.2007, 18:28
:):):):):):):):)

Ann87
20.10.2007, 22:24
:):):)

Grieg
21.10.2007, 00:31
լավ ծիտիկա :) երկնագույ աչքերնել լավն են

Ann87
21.10.2007, 09:02
լավ ծիտիկա :) երկնագույ աչքերնել լավն են

մերսի:oy

Apsara
22.10.2007, 13:55
:):):)

այս նկարը շատ դուրս եկավ, ոճը հարազատ է:)

Second Chance
22.10.2007, 17:00
սա իմ աշխատանքներն են.
Նատյուրմորտը ակադեմիաի առաչադրանք ա, մնացածը իմ ստեղծագործուտյուններն են
ինչ կարծիքի եք
Նատյուրմորտը շատ լավա ստացվել, էդտեղ ոճդ տարբերերա համեմատ մյուս նկարներիդ ինձ շատ դուր եկավ;)

Goga
22.10.2007, 17:09
Շատ գեղեցիկ ես նկարում, ապրե՛ս:)

Sosoyan
22.10.2007, 21:40
Ինձ էլ այդ նկարը դուր եկավ ` Surrealism ռուլիտ :hands

Ann87
22.10.2007, 22:47
Ինձ էլ այդ նկարը դուր եկավ ` Surrealism ռուլիտ :hands

;) ինձ դուրա գալիս այս ոճով նկարել :) մի հատ էլ նւյն տիպի նկար ունեմ, հեսա կտեղադրեմ մեր նկարածնեչը էջում

Ann87
22.10.2007, 22:56
մի ժամանակ ֆուտբոլով էի տարված

Sosoyan
22.10.2007, 23:57
Լյավն ա, իսկ հիմա? :)

Ann87
23.10.2007, 00:01
Լյավն ա, իսկ հիմա? :)

հիմա չէ տարված չեմ,բայց սիրում եմ
աշխարհի առաջնությունները նայում եմ,

SergeyZ555
29.10.2007, 10:30
իմ ձեռքի աշխատանքներն են ;)

Սիահարված մարդու ձեռքի աշխատանքնը հեռվից երեվում է

Ann87
20.11.2007, 20:39
:oy:':'ոնցա՞ ժողովուրդ

Ուլուանա
20.11.2007, 20:49
Ոտքերի մասը մի տեսակ էն չի ոնց որ... :think Աջ թևն էլ շատ չի՞ բարակ...
Կներես, ուղղակի առաջին զգացողություններս գրեցի... :oy

Ann87
20.11.2007, 21:02
Ոտքերի մասը մի տեսակ էն չի ոնց որ... :think Աջ թևն էլ շատ չի՞ բարակ...
Կներես, ուղղակի առաջին զգացողություններս գրեցի... :oy

ասեմ որ դա ռեալիստական չի,այլ աբստռակտ նկարա ու ես շատ լավ զգում ու տեսնում եմ մարմնի անհամաչափությունները
այն ու ամենայնիվ շնորհակալություն,որ ուշադրություն ես դարցրել:)

Ձայնալար
21.11.2007, 00:05
:oy:':'ոնցա՞ ժողովուրդ

Վայ էս ինչ լավն ա, ավելի լավը, քան բոլոր նախորդ քո տեղադրածները, իսկ դա ամենակարևորն է ;)
Հավնեցա :love

Ann87
21.11.2007, 00:07
Վայ էս ինչ լավն ա, ավելի լավը, քան բոլոր նախորդ քո տեղադրածները, իսկ դա ամենակարևորն է ;)
Հավնեցա :love

:oy:oy:oyմերսի շատ

Մանոն
21.11.2007, 10:06
:oy:':'ոնցա՞ ժողովուրդ
Նախորդ նկարներդ ավելի շատ հավանեցի, մասնավորապես նատյուրմորտը, բայց այս վերջինում` ճիշտ է նկատել Անահիտը, աղջկա թևերը բարակ ու երկար են մարմնի կառուցվածքի համեմատությամբ: Այ մտովի եթե նույն չափերով կանգնած վիճակում նկարեիր, թևերը կհասնեին ծնկներին, իսկ դա մարմնի համաչափությունը կխախտեր:
Սա իհարկե իմ կարծիքն է, գուցե սխալվում եմ: Իսկ տեսարանը` բնապատկերը հաջողվել է, ապրես :)

Second Chance
23.11.2007, 16:51
http://www.vonces.com/002_2_01.php?CardHash=1c4d0ba2aae1b3e9ec63c7521ac21b45
նվիրում եմ բոլոր ակումբցիներին առաջին ձյան կապակցությամբ:ok:D

Second Chance
03.12.2007, 16:58
Ես էլ սենց բաներ եմ սիրում նկարեմ կոմպով, որ մոտս բնական գործիքների հնարավորություն չի լինում:)

Second Chance
14.12.2007, 13:31
տխուր աղջիկ ստացվեց:(

Ann87
15.01.2008, 14:54
:oyիմ ակադեմիական աշխատանքները

Ann87
15.01.2008, 15:02
իմ ստեղծագործական աշխատանքները:oyոնցա՞

Selene
15.01.2008, 20:06
Բոլորն էլ հավանեցի, շատ լավ են ստացվել իմ կարծիքով:) Բայց քո ստեղծագործական աշխատանքներից առաջին նկարում ագրեսիվություն ու չարություն տեսա մի տեսակ:think:oy, ոնց նայեցի, չկարողացա գտնել գոնե մի դրական բան, ինչը մյուս բոլոր նկարներումդ տեսել եմ:)

Annychka
15.01.2008, 21:07
իմ ստեղծագործական աշխատանքները:oyոնցա՞

Հոյակապ՜ շատ լավն են ապրես,:handsիսկ քո անհատական ցուցահանդեսը ունես՞ Ան ջան

Ann87
15.01.2008, 21:57
Հոյակապ՜ շատ լավն են ապրես,:handsիսկ քո անհատական ցուցահանդեսը ունես՞ Ան ջան

:oyմերսի
Չէ անհատական չունեմ

Նավաստի
15.01.2008, 23:04
տխուր աղջիկ ստացվեց:(

Դզե~ե~ե~ց: :) Լիքը դրական էմոցիաներ

Ann87
21.01.2008, 22:21
մատիտով խզբզանքներս:):oy

Selene
22.01.2008, 00:52
մատիտով խզբզանքներս:):oy

Առաջինն ամենաշատը դուրս եկավ:) Համ էլ մի պահ ինձ թվաց, ոնց որ իմ մատիտանկարը լիներ:oy

Dayana
22.01.2008, 10:05
մատիտով խզբզանքներս:):oy

Ան 4-րդը հիանալի է :love

Second Chance
22.01.2008, 10:58
Առաջինն ու 4րդը շատ լավն են:) ապրես

Ann87
22.01.2008, 15:51
շնորհակալություն:oy

Ուլուանա
23.01.2008, 06:35
Կերպարներիդ մեջ բնավորություն ու տրամադրություն է զգացվում։ Կենդանի, էլի։ Լավն են։ :)

Դեկադա
25.01.2008, 19:17
Ապրես, կարողացել ես ճշգրիտ արտահայտել հոգու ալեկոծվածությունը:

Ann87
25.01.2008, 19:26
Ապրես, կարողացել ես ճշգրիտ արտահայտել հոգու ալեկոծվածությունը:

Մերսի:oyհոգուս ալեկոծություններս ստացվումա թղթին փոխանցել:love

Goga
25.01.2008, 20:19
Շատ գեղեցիկ են ստացվել, ապրես:)
Առաջին ու նախավերջին նկարներում մի փոքր խեղճացած են հերոսուհիներդ, իսկ երկրորդում աչքերի ջղայն հայացք է արտացոլված:)

Մանոն
26.01.2008, 11:00
մատիտով խզբզանքներս:):oy
Հետաքրքիր խզբզանքներ են :) Կարևորը՝ զգացմունքայնություն կա:

Համ էլ մի պահ ինձ թվաց, ոնց որ իմ մատիտանկարը լիներ Նշանակում է դու էլ ե՞ս նկարում: Բա ե՞րբ ենք տեսնելու:)

Selene
26.01.2008, 18:05
Նշանակում է դու էլ ե՞ս նկարում: Բա ե՞րբ ենք տեսնելու:)

Չէ, Մանոն ջան, ես շատ հեռու եմ նկարելուց:oy, բայց ձեր գեղեցիկ նկարներով կարող եմ ժամերով հիանալ:love Երևի սխալ եմ միտքս ձևակերպել, պարզապես ուզում էի ասել, որ Աննան կարծես ինձ պատկերած լիներ իր առաջին նկարում:)

Sosoyan
29.01.2008, 02:31
Սկսել եմ ուշ գիշերները մեկ-մեկ նկարելով անցկացնելու 3րդ սեզոնը :P Ներկայացնում եմ երկու նկար, կամ ճեպանկար, որոնք նկարել եմ ես վերջին օրերին ու հիմա ամեն օր մի նոր նկար կնկարեմ և կաշխատեմ դնել սյստեղ, մինչեև ավելի կատարելագործվեմ և այլն... Նկարում եմ պատկերացմամբ, ինչ մտքովս անցնի և չեմ օգտվում ռեֆերենսներից :oy
Նկար 1 (http://www.imageshare.am/view/28730045/Kirq.jpg) , Նկար 2 (http://www.imageshare.am/view/15347520/Xuys.jpg)
http://www.imageshare.am/thumb/28730045/Kirq.jpg
http://www.imageshare.am/thumb/15347520/Xuys.jpg

aniko
29.01.2008, 10:13
առանց խոսքերի Կիրքը հիասքանչ է ;)

Ann87
30.01.2008, 22:48
Շատ լավն են,ապրես:hands
սպասում եմ մյուս նկարներիդ:oy

Enipra
07.02.2008, 17:33
Ժողովուրդ, ես հեչ նկարիչ չեմ, բայց շատ հաճախ խզբզելու հավես եմ ունենում, ոնց որ մի 2 օր առաջ պատկերասրահում մի խիստ տաղանդավոր ուղեկցորդուհիահսկիչ ասաց` զգացվում ա, որ դուք սիրողական եք սիրում արվեստը :lol
Մի խոսքով էսօր աչք-ունք նկարեցի, մեկ էլ... հո'պ... դարձավ Փոքրիկ Իշխան... :oy Հա ի՞նչ անենք, որ դեմքը մոդիլիանիոտ ա ստացվել, շարֆն էլ` պիոներոտ :D

http://www.imageshare.am/thumb/75822559/prince.gif (http://www.imageshare.am/view/75822559/prince.gif)

Lethal Sweetness
19.02.2008, 01:51
Սրանք էլ իմ աշխատանքներն են :)

http://i48.photobucket.com/albums/f244/TInaOnlyTina/theman.jpg
http://i48.photobucket.com/albums/f244/TInaOnlyTina/f6063689.jpg
http://i48.photobucket.com/albums/f244/TInaOnlyTina/tsaxikner.jpg

WArmanW
06.03.2008, 22:23
Ժողովուրդ, ես հեչ նկարիչ չեմ

էս ու՞մ եմ տեսնում: Նկարտ լավ... համոզված եմ լավ ել կարաս: Հեսա իմ նկարածներն էլ կգցեմ կտեսնես:

WArmanW
07.03.2008, 19:34
Մարդիկ էս էլ իմ նկարած նկարներն են: Գնահատեք;

WArmanW
09.03.2008, 18:45
http://www.imagger.com/thumbs/805490_Untitled-7.jpg (http://www.imagger.com/view/805490_Untitled-7.jpg.html)http://www.imagger.com/thumbs/72344_Untitled-21.jpg (http://www.imagger.com/view/72344_Untitled-21.jpg.html)http://www.imagger.com/thumbs/762933_Scan_(4).jpg (http://www.imagger.com/view/762933_Scan_(4).jpg.html)http://www.imagger.com/thumbs/832168_Untitled-13.jpg (http://www.imagger.com/view/832168_Untitled-13.jpg.html)

Enipra
10.03.2008, 15:55
Շատ լավն են, ոնց որ ամեն մեկը մի մուլտից դուրս թռած լինեն ;)
Ընձուղտացուլաձիուկին չէի տեսել, շատ բարի հայացք ունի: Էլ չեմ ասում առաջինի հայացքի մասին: :)
Մականվանդ տառերն էլ մեկը մյուսից դեմք են, մանավանդ` A-երը :D

WArmanW
10.03.2008, 16:24
Շատ լավն են

Շոյված եմ:

Ուլուանա
10.03.2008, 18:22
Lethal Sweetness, շատ հավանեցի նկարներդ, բոլոր երեքն էլ լավն էին շատ։ :love
WArmanW, ինչ դեմքիկ կերպարներ ես նկարում։ :acute Վերջին 4 նկարները լրիվ դեմքություն էին։ :hands Հատկապես էն առաջինը ու հատկապես հայացքը։ :love Ուտելու դեմք։ :)

Ի դեպ, նոր նկատեցի, որ երրորդ նկարում կենդանիների միջոցով մականունդ ես պատկերել։ Շատ հետաքրքիր է ստացվել, ապրես։ :ok

Լ.յ.ո.վ.
10.03.2008, 18:51
http://www.imagger.com/thumbs/805490_Untitled-7.jpg (http://www.imagger.com/view/805490_Untitled-7.jpg.html)http://www.imagger.com/thumbs/72344_Untitled-21.jpg (http://www.imagger.com/view/72344_Untitled-21.jpg.html)http://www.imagger.com/thumbs/762933_Scan_(4).jpg (http://www.imagger.com/view/762933_Scan_(4).jpg.html)http://www.imagger.com/thumbs/832168_Untitled-13.jpg (http://www.imagger.com/view/832168_Untitled-13.jpg.html)
Առաջինը լավնա :hands, իսկը մեր ատոմի դասախոսնա :D

WArmanW
13.03.2008, 22:30
էս` նկարելու իմ սիրած թեմանա
http://www.imagger.com/thumbs/350555_Untitled-4.jpg (http://www.imagger.com/view/350555_Untitled-4.jpg.html)http://www.imagger.com/thumbs/833981_Untitled-1.jpg (http://www.imagger.com/view/833981_Untitled-1.jpg.html)http://www.imagger.com/thumbs/672187_Untitled-17.jpg (http://www.imagger.com/view/672187_Untitled-17.jpg.html)

WArmanW
13.03.2008, 22:56
http://www.imagger.com/thumbs/324731_Scan_(12).jpg (http://www.imagger.com/view/324731_Scan_(12).jpg.html)http://www.imagger.com/thumbs/221030_Untitled-2.jpg (http://www.imagger.com/view/221030_Untitled-2.jpg.html)http://www.imagger.com/thumbs/552698_Scan.jpg (http://www.imagger.com/view/552698_Scan.jpg.html)http://www.imagger.com/thumbs/726633_Untitled-3.jpg (http://www.imagger.com/view/726633_Untitled-3.jpg.html)

WArmanW
14.03.2008, 21:57
http://www.imagger.com/thumbs/238886_dfgasdfvcxz.jpg (http://www.imagger.com/view/238886_dfgasdfvcxz.jpg.html)

WArmanW
07.04.2008, 16:22
առաջինը՝ իմ առաջի նկարնա ու իրան ես սարքել եմ լեքցիա լսելու հետ զուգահեռ: մնացածը արդեն թարմ նկարներից եմ դրել, նայեք հիացեք :oy

http://www.imagger.com/thumbs/258528_Untitled-2.jpg (http://www.imagger.com/view/258528_Untitled-2.jpg.html)http://www.imagger.com/thumbs/752311_Untitled-5.jpg (http://www.imagger.com/view/752311_Untitled-5.jpg.html)http://www.imagger.com/thumbs/138143_Untitled-6.jpg (http://www.imagger.com/view/138143_Untitled-6.jpg.html)http://www.imagger.com/thumbs/933446_Untitled-7.jpg (http://www.imagger.com/view/933446_Untitled-7.jpg.html)
http://www.imagger.com/thumbs/402984_Untitled-8.jpg (http://www.imagger.com/view/402984_Untitled-8.jpg.html)http://www.imagger.com/thumbs/429369_Untitled-3.jpg (http://www.imagger.com/view/429369_Untitled-3.jpg.html)http://www.imagger.com/thumbs/968041_Untitled-1.jpg (http://www.imagger.com/view/968041_Untitled-1.jpg.html)

Երկնային
07.04.2008, 17:14
ես նկարիչ չեմ… ուղղակի մեկ-մեկ խզբզում եմ… :oy

Ռուֆուս
07.04.2008, 17:36
Նյութ, մոտդ շատ էլ լավ է ստացվում: Շարունակիր նկարելը :)

Երկնային
07.04.2008, 19:15
Նյութ, մոտդ շատ էլ լավ է ստացվում: Շարունակիր նկարելը :)

ապրես… :oy

Dayana
08.04.2008, 09:01
ես նկարիչ չեմ… ուղղակի մեկ-մեկ խզբզում եմ… :oy

Վաու :hands Արուսիկ ջան շատ լավն է ;)

Enipra
08.05.2008, 16:47
Անհոգ ու թեթև~ ...
http://www.imageshare.am/thumb/35761520/girlblowing2.jpg (http://www.imageshare.am/view/35761520/girlblowing2.jpg)
Ուզում եմ հայտնվել քաղաքից հեռո~ւ... խաղա~ղ, դաշտ անծայր... ու անհամար խատուտիկներ :love
Չէ, բոլորը չեմ փչի, միայն մի հատիկ... ճիշտ եմ ասում...:oy

Երկնային
08.05.2008, 16:49
Անհոգ ու թեթև~ ...

Լավն ա աչոնդ…:love

WArmanW
08.05.2008, 17:47
Չէ, բոլորը չեմ փչի, միայն մի հատիկ... ճիշտ եմ ասում...:oy

Լավն են, իսկականից կայֆա, բա հլը յուպկի ուզոռները, մատներ, մազերը, ոշմ մասսայի տանու՜մա:

Enipra
08.05.2008, 19:10
Շնորհակալ եմ բոլորին կարծիքների ու գնահատականների համար: :oy
Էս նկարը ստեղծվեց այսօր, շատ անսպասելի, ուրախ եմ, որ հավանեցիք: :)

Economist
06.06.2008, 00:00
Չեմ հասկանում, թե ինչու այս բաժինը մինչև հիմա չէի նայել:think
Շատ հետաքրքիր նկարներ կան:
Սա էլ ես եմ նկարել մի 4 տարի առաջ…

Երկնային
06.06.2008, 00:05
Չեմ հասկանում, թե ինչու այս բաժինը մինչև հիմա չէի նայել:think
Շատ հետաքրքիր նկարներ կան:
Սա էլ ես եմ նկարել մի 4 տարի առաջ…

հայացքը շատ լավն ա… տխուր…:oy

Enipra
06.06.2008, 00:23
Սա էլ ես եմ նկարել մի 4 տարի առաջ…
Իրոք, ինչքան տխրություն կա աչքերում::( Լավ է ստացվել: :)

dvgray
06.06.2008, 01:13
Իրոք, ինչքան տխրություն կա աչքերում::( Լավ է ստացվել: :)
Հեչ էլ տխրություն չտեսա: Լավ էլ ոտքի վրա կանգնած աղջկա նկար ա :)

Economist
06.06.2008, 10:31
Շնորհակալություն:)
Նկարի աղջկան կհաղորդեմ ձեր կարծիքները իր մասին:ok

Ձայնալար
06.06.2008, 11:10
Շնորհակալություն:)
Նկարի աղջկան կհաղորդեմ ձեր կարծիքները իր մասին:ok

Իմ կողմից էլ կբարևես :P

Dayana
06.06.2008, 11:17
Չեմ հասկանում, թե ինչու այս բաժինը մինչև հիմա չէի նայել:think
Շատ հետաքրքիր նկարներ կան:
Սա էլ ես եմ նկարել մի 4 տարի առաջ…

սիրուն աղջիկա :oy

Srtik
06.06.2008, 12:47
Սա էլ իմ սիրողական ինքնադիմանկարը... :oy
4 տարի առաջ եմ նկարել։ Այն ժամանակ երևի այսպիսին էի։ :roll

Վա՜յ, ինչ լավ ես նկարել, Ուլուանա: Շատ լավ է ստացվել::good

Enipra
06.06.2008, 16:34
:)

http://www.imagger.com/thumbs/132527_baloongirl.jpg (http://www.imagger.com/view/132527_baloongirl.jpg.html)

Guest
06.06.2008, 16:47
Ինչ լավն ա :love

Economist
06.06.2008, 20:45
:)

http://www.imagger.com/thumbs/132527_baloongirl.jpg (http://www.imagger.com/view/132527_baloongirl.jpg.html)

Մանկությունս հիշեցի:love

WArmanW
06.06.2008, 22:03
:)

Երևակայությունդ ուժեղա, ափսոս չէս կիսվում:

Selene
06.06.2008, 23:51
:)

http://www.imagger.com/thumbs/132527_baloongirl.jpg (http://www.imagger.com/view/132527_baloongirl.jpg.html)

Ինչ լավն նկարա՝ անհոգ, թեթև, ուրախ, մաքուր :love

Enipra
06.06.2008, 23:53
Շնորհակալ եմ բոլորիդ :oy

ivy
07.06.2008, 00:19
:)

http://www.imagger.com/thumbs/132527_baloongirl.jpg (http://www.imagger.com/view/132527_baloongirl.jpg.html)

Շատ հավանեցի, խորը նկար է. դրսի մռայլը, մոխրագույնը ու գունավոր փուչիկը, որն իր մեջ անհոգություն ու երջանկություն է պարունակում... Նայում ես կողքի փշալարին ու մտածում` ախր ամեն պահի կարող է պայթեցնել գունավոր, բարալիկ փուչիկը, բայց միևնույն է` ուզում ես հավատալ, որ այդպես չի լինելու...

Enipra
07.06.2008, 00:24

Այվ, դու, ինչպես միշտ, հրաշալի ու ճշգրիտ մեկնաբանեցիր: Շնորհակալ եմ ;):oy

Լ.յ.ո.վ.
08.06.2008, 02:09
:)

http://www.imagger.com/thumbs/132527_baloongirl.jpg (http://www.imagger.com/view/132527_baloongirl.jpg.html)

Դուրս շատ եկավ... :oy

Hayk Avetisyan
19.06.2008, 12:58
Մի քանի օր առաջ մուսաս էկավ նկարեցի: http://www.imagger.com/thumbs/448599_elfuhi.jpg (http://www.imagger.com/view/448599_elfuhi.jpg.html)

Մանոն
19.06.2008, 23:08
:)

http://www.imagger.com/thumbs/132527_baloongirl.jpg (http://www.imagger.com/view/132527_baloongirl.jpg.html)
Ես այն կանվանեի Մանկություն, անհոգ, վարդագույնով թաթախված, ինչ-որ աներևույթ թաղանթով պաշտպանված… երբ դեռ չեն իմանում մեծ կյանքի դժվարությունների ու մոխրագույն դառնությունների մասին: Լավ է ստացվել Enipra ջան :)

Ուլուանա
20.06.2008, 01:33
Չեմ հասկանում, թե ինչու այս բաժինը մինչև հիմա չէի նայել:think
Շատ հետաքրքիր նկարներ կան:
Սա էլ ես եմ նկարել մի 4 տարի առաջ…
Վայ, ինչ լավ հայացք ունի։ :) Լավ ես նկարել։ :)

:)

http://www.imagger.com/thumbs/132527_baloongirl.jpg (http://www.imagger.com/view/132527_baloongirl.jpg.html)
Պուպուշ նկար է։ :love

Stranger
20.06.2008, 08:16
Մի քանի օր առաջ մուսաս էկավ նկարեցի: http://www.imagger.com/thumbs/448599_elfuhi.jpg (http://www.imagger.com/view/448599_elfuhi.jpg.html)

Շատ լավ նկար է:

Economist
20.06.2008, 10:39
Մի քանի օր առաջ մուսաս էկավ նկարեցի: http://www.imagger.com/thumbs/448599_elfuhi.jpg (http://www.imagger.com/view/448599_elfuhi.jpg.html)

Pegan ոճում է: Դուրս շատ եկավ:)

Hayk Avetisyan
20.06.2008, 11:09
Շնորհակալեմ նայողներից

Hayk Avetisyan
20.06.2008, 12:00
Քույրիկիսեմ նկարել զատիկի օրերին http://www.imagger.com/thumbs/856763_quyrik.jpg (http://www.imagger.com/view/856763_quyrik.jpg.html)

Ուլուանա
20.06.2008, 19:58
Քույրիկիսեմ նկարել զատիկի օրերին http://www.imagger.com/thumbs/856763_quyrik.jpg (http://www.imagger.com/view/856763_quyrik.jpg.html)

Վայ, ինչ պուպուշ մազեր ունի քույրիկդ։ :love Դու էլ լավ պատկերել ես, ապրես։ :)

Մանոն
20.06.2008, 22:09
Քույրիկիսեմ նկարել զատիկի օրերին http://www.imagger.com/thumbs/856763_quyrik.jpg (http://www.imagger.com/view/856763_quyrik.jpg.html)
Սա ինձ ավելի դուր եկավ: Լավ լույսի զգացողություն ունես: Ուրիշ նկարներ ունե՞ս, տեղադրիր, լավ...;)

Hayk Avetisyan
23.06.2008, 16:18
http://www.imagger.com/thumbs/677657_Iran.jpg (http://www.imagger.com/view/677657_Iran.jpg.html)

Երկնային
23.06.2008, 18:28
Քույրիկիսեմ նկարել զատիկի օրերին http://www.imagger.com/thumbs/856763_quyrik.jpg (http://www.imagger.com/view/856763_quyrik.jpg.html)

ինչ պուպուշ քույրիկ ա… :oy:love
շատ լավ ես նկարել…

http://www.imagger.com/thumbs/677657_Iran.jpg (http://www.imagger.com/view/677657_Iran.jpg.html)

էստեղ նույնիսկ փոշու հոտը զգացի… մակերեսային չի, դուրս շատ եկավ… :)
Ապրես…

Enipra
23.06.2008, 19:52
Gladiator, լավն են նկարներդ: Հատկապես քույրիկիդ նկարը շատ հավանեցի, ապրես ;)

Grieg
27.06.2008, 19:33
մի հատ այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=25562&page=5) գրել եմ մի հատել այստեղ գրեմ..

մի հատ կարևոր խնդրանք ունեմ, Թեղուտի պաշտպանության համար մի այսպիսի միտք կա պատրաստել /մեր միջոցներով/ շապիկ, մի կողմ գրված է լինելու "Փրկենք թեղուտի անտառը" սակայն դիզայն չկա :( այդ շապիկի դիզայն է պետք պատրաստել եթե դուք կամ ձեր ծանոթները օգնեք շնորհակալ կլինեմ
ևս մեկ անգամ անհրաժեշտ է շապիկի դիզայն պատրաստել որը իմաստով պետք է լինի բնապահպանական իսկ ավելի կոնկրետ ուղղված Թեղուտի անտառի պաշտպանությանը, պարտադիր պահանջն է "Պրկենք թեղուտի անտառը" տեքստը որևէ մասում

Hayk Avetisyan
04.07.2008, 15:48
կանցնի? չնայած ավելի կսազի որպես պաստառի նկար: http://www.imagger.com/thumbs/347051_texut.jpg (http://www.imagger.com/view/347051_texut.jpg.html)

impression
16.07.2008, 23:21
27237 27241

սա էլ ես եմ նկարել :oy

Սերխիո
16.07.2008, 23:22
ինչ էլ համեստ սմայլիկես դրել :B

Մանոն
16.07.2008, 23:27
Լիլ-ի տաղանդները կամաց-կամաց բացահայտում ենք, լավն են, եթե ունես էլի տեղադրիր,

Ռուֆուս
16.07.2008, 23:46
Լիլ, իսկ կարողա մի օր էլ պարզվի, որ շատ լավ երգում էլ ես? ;)

Ֆրեյա
17.07.2008, 10:33
27237 27241

սա էլ ես եմ նկարել :oy

:hands
Շատ լավն ա;)

Ավելացվել է 1 րոպե անց

Քույրիկիսեմ նկարել զատիկի օրերին http://www.imagger.com/thumbs/856763_quyrik.jpg (http://www.imagger.com/view/856763_quyrik.jpg.html)

Շատ լավն ա :)

Ավելացվել է 2 րոպե անց

:)

http://www.imagger.com/thumbs/132527_baloongirl.jpg (http://www.imagger.com/view/132527_baloongirl.jpg.html)

Հոյակապ ա:love
Մտահղացումն էլ ա օրիգինալ :oy

Enipra
17.07.2008, 20:43
սա էլ ես եմ նկարել :oy
Բացահայտումները շարունակվում են :roll :)
Վան Գոգը շատ լավն ա, Լիլ ;)

Լ.յ.ո.վ., Manon, Ուլուանա, Victory_, շնորհակալ եմ :)
2 հատ էլ անկապ, աննպատակ նկար: Դե հիմա մեր հնարավորություններն էլ էս են :pardon :D
http://www.imagger.com/thumbs/773278_gorgeous_smaller.jpg (http://www.imagger.com/view/773278_gorgeous_smaller.jpg.html)http://www.imagger.com/thumbs/763873_rosy_small.jpg (http://www.imagger.com/view/763873_rosy_small.jpg.html)
Պետք ա վարդ նկարել սովորել :8

Երկնային
19.07.2008, 01:50
Աչքի մատիտով լավ էլ հավես ա խզբզել… :oy
վերջապես հասկացա, թե ինչի վրա կօգտագործեմ աչքի մատիտներս… :D

Տատ
19.07.2008, 02:26
Մի չկատարված ներկայացման տիկնիկների էսքիզներ` "Տերն ու Ծառան", երկու եղբայրները
27438
27442

Սերխիո
19.07.2008, 02:28
Աչքի մատիտով լավ էլ հավես ա խզբզել… :oy
վերջապես հասկացա, թե ինչի վրա կօգտագործեմ աչքի մատիտներս… :D

ետ ախչնակը հաստատ յոթերորդ ամիպկից ա:ok
ապրես լավն էր

Տատ
19.07.2008, 02:32
էս էլ մի ներկայացման (կայացված) աֆիշ
http://www.derriereleriedo.ch/pollicino/karte.JPG

Հաաա... մեկ էլ` թախտս

Hayk Avetisyan
26.07.2008, 22:12
5 տարի առաջ եմ արտանկարել <Ռուբենս <Եղիա դստրերի առևանգումը>> նկարից http://keep4u.ru/imgs/s/080726/b2/b27dd1749514f1a6e4.jpg (http://keep4u.ru/full/080726/b27dd1749514f1a6e4/jpg)

Ուլուանա
26.07.2008, 22:43
5 տարի առաջ եմ արտանկարել <Ռուբենս <Եղիա դստրերի առևանգումը>> նկարից http://keep4u.ru/imgs/s/080726/b2/b27dd1749514f1a6e4.jpg (http://keep4u.ru/full/080726/b27dd1749514f1a6e4/jpg)
Լավ ես արտանկարել։ :ok :)

Սամվել
26.07.2008, 22:46
5 տարի առաջ եմ արտանկարել <Ռուբենս <Եղիա դստրերի առևանգումը>> նկարից http://keep4u.ru/imgs/s/080726/b2/b27dd1749514f1a6e4.jpg (http://keep4u.ru/full/080726/b27dd1749514f1a6e4/jpg)

Հայկ Լուրջ Չգիտեի որ սենց տաղանդավոր ես :ok

Երկնային
27.07.2008, 00:44
Gladiator, ապրես… :)

Enipra
01.08.2008, 00:31
5 տարի առաջ եմ արտանկարել <Ռուբենս <Եղիա դստրերի առևանգումը>> նկարից
Շատ-շատ լավ է ստացվել, ապրես: :) Նոր էլ բացեցի բնօրինակը, «Գտիր 10 տարբերություն» փորձեցի անել ու համոզվեցի, որ իրոք շատ նման է: Միակ աչք ծակող տարբերությունն էն էր, որ էն ձախ կողմի տղային ջահելացրել, մորուքը սափրել ու մազերը ֆենել ես: :D Բայց դե դա էլ ես վարպետորեն արել, ինքը հաստատ գոհ է: ;)

Hayk Avetisyan
01.08.2008, 00:43
Շնորհակալ եմ բոլորիցդ:)

Nyuton
02.08.2008, 20:02
http://www.imagger.com/thumbs/677657_Iran.jpg (http://www.imagger.com/view/677657_Iran.jpg.html)

Գլադիատոր ջան շատ լավ ես նկարում, նույնիսկ մի գույնի մատիտով: Էս նկարդ ոնցոր Ալադինի մուլտից լինի:

Economist
07.08.2008, 10:35
Հոյակապ է;) Խոսքեր չկան.

aniko
21.08.2008, 21:34
28465

Սա իմ ամենավերջին գործն է :)
ասւմ են լավն է, իսկ դուք ինչ կասեք?

Hayk Avetisyan
21.08.2008, 22:48
28465

Սա իմ ամենավերջին գործն է :)
ասւմ են լավն է, իսկ դուք ինչ կասեք?

Շտրիխերը շատ դուրս էկավ ապրես, միագուն բայց տաք նկար ա, մենակ որ կուժիտ ու մի քանի մասերում եզրագիծը գծով չարտահայտեիր վերջը կլիներ :)

ԿԳԴ
09.10.2008, 22:56
http://www.koghbartschool.am/index.php/arm/galleries/album-21/21
Մեկ տարի առաջ եմ նկարել:

Narinfinity
12.10.2008, 03:25
Արտակարգ է Անիկո , ինչ լավ ա ստացվել

Chuk
13.10.2008, 19:48
http://www.koghbartschool.am/index.php/arm/galleries/album-21/21
Մեկ տարի առաջ եմ նկարել:

Հուսով եմ դեմ չես, որ հղումի տեսքով սարքեցի հասցեն, որ բոլորը տեսնեն նկարներդ, քո դրած տարբերակով չէր հասկացվում, որ հղում կա:

Դեռևս ժամանակ չի եղել բոլոր նկարներդ նայելու, բայց առայժմ ասեմ, որ գույներդ դուրս շատ են գալիս :)

ԿԳԴ
13.10.2008, 21:36

Շատ շնորհակալ եմ և զգացված::oy

Երկնային
13.10.2008, 21:58
KGD-շատ լավն են նկարներդ… :)

Ուլուանա
13.10.2008, 22:04
Դեռևս ժամանակ չի եղել բոլոր նկարներդ նայելու, բայց առայժմ ասեմ, որ գույներդ դուրս շատ են գալիս :)
Ես էլ էի ուզում նույնն ասել. գույներդ շատ հավանեցի։ :love

ԿԳԴ
13.10.2008, 22:46
Ես էլ էի ուզում նույնն ասել. գույներդ շատ հավանեցի։ :love

Շնորհակալ եմ, նկարչի համար շատ կարևոր է զգալ, որ գնահատված է մարդկանց կողմից, դա մեզ ստեղծագործելու ուժ է տալիս, իսկ գույներս մեր բնության թելադրանքն է, ինչ տեսնում եմ, այն էլ նկարում եմ :)

Rhayader
09.11.2008, 00:45
Բամակում փորձեցի նկարել, միանգամից ստացվեց: Ահա առաջին երեք աշխատանքներս:
Ձախից աջ՝ I am nothing, Sea of Bitterness, Eva:

Ուլուանա
09.11.2008, 00:51
Բամակում փորձեցի նկարել, միանգամից ստացվեց: Ահա առաջին երեք աշխատանքներս:
Ձախից աջ՝ I am nothing, Sea of Bitterness, Eva:
Սիրուն ես նկարում։ :)
Մենակ թե ափսոս, որ ամեն ինչ, ինչպես միշտ, մռայլ ա... :( Բայց դե քեզնից ուրիշ բան չէր էլ կարելի սպասել։ :))

Hayk Avetisyan
09.11.2008, 00:52
Բամակում փորձեցի նկարել, միանգամից ստացվեց: Ահա առաջին երեք աշխատանքներս:
Ձախից աջ՝ I am nothing, Sea of Bitterness, Eva:

էս նկարներումդ վառ արտահայտվել ա բանակային կյանքիտ ներքին եմոցիաները կապված արտաքին աշխարհի քաոսի հետ: Կամ ուրիշ բան ասեմ, փորձելեք հեռախոսով խոսալու պահին տուղթ և գրիչ պահել ձեռքի մեջ, կտեսնեք ինչ համապատասխան պատկերներ եք անում ինքնաբերաբար:

Երկնային
09.11.2008, 00:56
օրիգինալ ա… ինձ դուր եկավ… :)

Բարեկամ
09.11.2008, 00:56
Բամակում փորձեցի նկարել, միանգամից ստացվեց: Ահա առաջին երեք աշխատանքներս:
Ձախից աջ՝ I am nothing, Sea of Bitterness, Eva:

ոգի կար

Rhayader
09.11.2008, 01:01
Ես պարզապես փորձում էի երեք տարբեր մարդկանց ասոցիատիվ դիմանկարներ նկարել՝ իմը, իմ այդ ժամանակվա ընկերուհի Մարիամինը (Մարիամ անունը եբրայերենից թարգմանաբար նշանակում է Դառնության Ծով) ու Անիինը: Սկսելիս չէի էլ պատկերացնում, վերջում ինչ եմ ստանալու:
Իսկ մռայլությունը... Էս ինքս մռայլ մարդ եմ:

Բարեկամ
09.11.2008, 01:05

բայց մռայլ չէին :8

սև ոգի կար

Երկնային
09.11.2008, 01:13
չէ, մռայլ չի, քաոսային ա… :oy