PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր Նկարածները

Էջեր : 1 [2]

Ուլուանա
09.11.2008, 01:21
բայց մռայլ չէին :8

սև ոգի կար

չէ, մռայլ չի, քաոսային ա… :oy
Չգիտեմ, ինձ համար, համենայնդեպս, մռայլ ա հաստատ։ Բայց դե դա իր ոճն ա, ու էդ ոճով ինչ էլ նկարի, մռայլ ա լինելու։

Rhayader
09.11.2008, 01:26
չէ, մռայլ չի, քաոսային ա… :oy

Իրականում քաոսային ոչ մի բան չկա, սկզբից մինչև վերջ փոխկապակցված սիմվոլիզմ է:)

ԿԳԴ
09.11.2008, 01:33
Բամակում փորձեցի նկարել, միանգամից ստացվեց: Ահա առաջին երեք աշխատանքներս:
Ձախից աջ՝ I am nothing, Sea of Bitterness, Eva:

Դեկորատիվ գրաֆիկաներ են, :)հատվածական հաջողված զարդանախշեր կան, չգիտեմ նկարչությամբ զբաղվել ես, բայց ձեռքդ լավն է: Դու լավ մանրանկարչություն էլ կանես;);

Rhayader
09.11.2008, 01:46
Դեկորատիվ գրաֆիկաներ են, :)հատվածական հաջողված զարդանախշեր կան, չգիտեմ նկարչությամբ զբաղվել ես, բայց ձեռքդ լավն է: Դու լավ մանրանկարչություն էլ կանես;);
Ոչ մի բանով չեմ զբաղվել չորրորդ դասարանից սկսած:
Շնորհակալություն:)

ԿԳԴ
07.01.2009, 10:55
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=35409&stc=1&d=1231311076
Հեքիաթի մեջի Գրաստամատ բիձու զավակներն են,:D կարող եք գուշակել, թե ով ովա:D

Norton
07.01.2009, 11:08
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=35409&stc=1&d=1231311076
Հեքիաթի մեջի Գրաստամատ բիձու զավակներն են,:D կարող եք գուշակել, թե ով ովա:D

Հայկօ, Artgeo, Æþelwulf?:think

ԿԳԴ
07.01.2009, 11:17
Հայկօ, Artgeo, Æþelwulf?:think

:D:DԲայց ոնց էլ նմանեցրիր, :D :lolիրականում իրանց չեմ նկարել, եթե տվյալ հեքիաթը կարդացել ես մեջի հերոսներին կճանաչես, Հերոն, Զերոն են մեկի անունը ես ել չեմ հիշում::D

Norton
07.01.2009, 11:25
:D:DԲայց ոնց էլ նմանեցրիր, :D :lolիրականում իրանց չեմ նկարել, եթե տվյալ հեքիաթը կարդացել ես մեջի հերոսներին կճանաչես, Հերոն, Զերոն են մեկի անունը ես ել չեմ հիշում::D
անտաղանդ դուրս եկանք:D
վերջինը Æþelwulf-ին շատ նմանա, մեջտեղինը Ձայնալարին էլ ա նման,1ինը Կուկին… թե լրիվ անսլուխ եմ՞:(:D

ԿԳԴ
07.01.2009, 11:29
անտաղանդ դուրս եկանք:D
վերջինը Æþelwulf-ին շատ նմանա, մեջտեղինը Ձայնալարին էլ ա նման,1ինը Կուկին… թե լրիվ անսլուխ եմ՞:(:D

Երեխեքից չեմ նկարել,:lol երևակայությունով եմ նկարել, բայց որ նմանեցնում ես:D խնդիր չկա, կարան քո ասած մարդիկ էլ լինեն:lol

Norton
07.01.2009, 11:37
Երեխեքից չեմ նկարել,:lol երևակայությունով եմ նկարել, բայց որ նմանեցնում ես:D խնդիր չկա, կարան քո ասած մարդիկ էլ լինեն:lol

էէէ:(
բա գրել էիր գուշակեք ով ով է, ես էլ երևակայությունս շարժեցի ով ով կլինի:D լավնա նկարը, փաստորեն հեքիաթի հերոսներից պետքա ման գաի:D

ԿԳԴ
07.01.2009, 11:42
էէէ:(
բա գրել էիր գուշակեք ով ով է, ես էլ երևակայությունս շարժեցի ով ով կլինի:D լավնա նկարը, փաստորեն հեքիաթի հերոսներից պետքա ման գաի:D

:aha Ստիպված պետքա հեքիաթը կարդաս, որ ճանաչես,:Pեթե դեռ չես կարդացել:

Norton
07.01.2009, 11:46
:aha Ստիպված պետքա հեքիաթը կարդաս, որ ճանաչես,:Pեթե դեռ չես կարդացել:

Կարդացել եմ, բայց շա՜տ շուտ, հիմա լավ չեմ հիշում ով ով կլիներ, բայց մեկա ակումցիներին շատ նմանա:)

ԿԳԴ
07.01.2009, 11:56
Կարդացել եմ, բայց շա՜տ շուտ, հիմա լավ չեմ հիշում ով ով կլիներ, բայց մեկա ակումցիներին շատ նմանա:)

Շնորհակալություն,:) բայց լավ միտք ասիր:think սրանից հետո հեքիաթի հերոսներին ակումբցիներից կդնեմ:D

Հայկօ
07.01.2009, 13:53
Կարդացել եմ, բայց շա՜տ շուտ, հիմա լավ չեմ հիշում ով ով կլիներ, բայց մեկա ակումցիներին շատ նմանա:)

Շա՜տ շուտ դժվար թե կարդացած լինես (http://www.akumb.am/showthread.php?t=38177) ;):

Kuk
07.01.2009, 17:01
անտաղանդ դուրս եկանք:D
վերջինը Æþelwulf-ին շատ նմանա, մեջտեղինը Ձայնալարին էլ ա նման,1ինը Կուկին… թե լրիվ անսլուխ եմ՞:(:D

Ես չեմ, հաստատ. ես տենց տռուսիկ չունեմ:))

Երկնային
07.01.2009, 17:04
Հեքիաթի մեջի Գրաստամատ բիձու զավակներն են,:D կարող եք գուշակել, թե ով ովա:D
ես սիրահարվեցի :D

Ռուֆուս
07.01.2009, 20:01
Հայկօ, Artgeo, Æþelwulf?:think

անտաղանդ դուրս եկանք:D
վերջինը Æþelwulf-ին շատ նմանա, մեջտեղինը Ձայնալարին էլ ա նման,1ինը Կուկին… թե լրիվ անսլուխ եմ՞:(:D

:o
Անդո, ինձ վաբշե նման չի :angry

Էն առաջինը լիներ, գուցե և համաձայնվեի, բայց վերջինի հետ երբեք :angry

:D

ԿԳԴ
07.01.2009, 21:27
ես սիրահարվեցի :D

Որ մեկին? :D

Երկնային
07.01.2009, 21:31
Որ մեկին? :D
վերջինին, ինքը անվնաս ա :D

ԿԳԴ
07.01.2009, 21:33
վերջինին, ինքը անվնաս ա :D

Ի՞նչ գիտես...:D

Երկնային
07.01.2009, 21:44
Ի՞նչ գիտես...:D
Հայկօյի հեքիաթից :oy:D

ԿԳԴ
07.01.2009, 22:09
վերջինին, ինքը անվնաս ա :D

http://www.akumb.am/images/attach/jpg.gif Նյուտ աչքիս իրան ձևա տվել:D Լա նայի Գրաստամատից թաքուն աղջիկների հետ հանդիպումա, կամ էլ խմածա, չի ջոկում:D:D Ամեն դեպքում վստահել պետք չի:D:think

Norton
07.01.2009, 22:16
Շա՜տ շուտ դժվար թե կարդացած լինես (http://www.akumb.am/showthread.php?t=38177) ;):

Ո՞նց ուրեմն հաստատ լավ չեմ հիշում, իմ ասածը Հովհաննես Թումանյանի հեքիաթներից էր կարծեմ:think

Ուլուանա
07.01.2009, 23:37
Մոդերատորական։ Վերջին մի քանի էջերի գրառումները տեղափոխվել են «Ակումբցիների նկարներ և ծաղրանկարներ» (http://www.akumb.am/showthread.php?t=35133) թեմայից` վերջինիս չհամապատասխանելու պատճառով։

Hayk Avetisyan
09.01.2009, 20:54
Հերթական Էլֆը http://keep4u.ru/imgs/s/2009/01/09/8e/8e8fc6f4b909cfa18d.jpg (http://keep4u.ru/full/2009/01/09/8e8fc6f4b909cfa18d/jpg)

Ուլուանա
09.01.2009, 21:06
Իրանն ու հագուստը շատ լավ են ստացվել։ :ok Բայց դեմքն ու մատները մի քիչ չհավանեցի... :oy

Մեղսավոր
15.02.2009, 08:27
Արտանկար ածուխով,
«Նկարիչը Եվ Իր Մայրը» - Արշիլ Գորկի

http://farm4.static.flickr.com/3389/3229332928_c51248ea18_b.jpg

Second Chance
17.02.2009, 11:36
Արտանկար ածուխով,
«Նկարիչը Եվ Իր Մայրը» - Արշիլ Գորկի

http://farm4.static.flickr.com/3389/3229332928_c51248ea18_b.jpg
Մարմինները շատ լղոզված են, ծավալ չկա :)
եթե կարող ես բնանկարն էլ դիր/երևի մոտդ լուսանկարն է/ , որ համեմատելու բան լինի;)

Rhayader
17.02.2009, 12:00
Արտանկար ածուխով,
«Նկարիչը Եվ Իր Մայրը» - Արշիլ Գորկի

http://farm4.static.flickr.com/3389/3229332928_c51248ea18_b.jpg

Հայտնի ու տպավորիչ նկար է: Ու այստեղ էլ մոր ձեռքերը չկան:love բայց այստեղ մեր նկարածները չէի՞նք դնում:

Rhayader
17.02.2009, 12:07
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=35409&stc=1&d=1231311076
Հեքիաթի մեջի Գրաստամատ բիձու զավակներն են,:D կարող եք գուշակել, թե ով ովա:D

Վերջն էր))) բացեց, նամանավանդ Հոմոն:D:D:D

Մեղսավոր
18.02.2009, 05:29
Մարմինները շատ լղոզված են, ծավալ չկա :)
եթե կարող ես բնանկարն էլ դիր/երևի մոտդ լուսանկարն է/ , որ համեմատելու բան լինի;)

Ծավա՞լ :)
Սա Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյանի) ամենահայտնի կտավներից մեկի` «Նկարիչը և Իր Մայրը» կտավի արտանկարն է: Ընդ որում, եթե նկատեցիր, ասեցի կտավի արտանկար է, իսկ արտանկարը կատարվելէ ածուխով:

Ահա և աշխարհահրչակ կտավը...

http://artyzm.com/obrazy/gorky-artist.jpg

Մեղսավոր
18.02.2009, 05:31
Հայտնի ու տպավորիչ նկար է: Ու այստեղ էլ մոր ձեռքերը չկան:love բայց այստեղ մեր նկարածները չէի՞նք դնում:

Մոր ձեռքերը նկարված չեն (կամ ջնջված են) նկարչի կողմից: Սա իմ նկարած արտանկարն է :)

Դեկադա
18.02.2009, 07:51
Համեմատեցի իրար հետ, վատ չի մենակ աչքերը երկուսի մոտ էլ < խաղացող> ես նկարել, իսկ բնօրինակում ոնց որ թե մտախոհ են.Ընդհանուր լավ ա.

Մեղսավոր
18.02.2009, 09:46
Համեմատեցի իրար հետ, վատ չի մենակ աչքերը երկուսի մոտ էլ < խաղացող> ես նկարել, իսկ բնօրինակում ոնց որ թե մտախոհ են.Ընդհանուր լավ ա.

Դէ ես արտանկար նկարելուց չեմ փորձում լիովին պատճե ստանալ: Ես արտանկար հասկանում եմ էն ինչ որ դու ես տեսնում կտավին նայելուց: Ոնց որ նկարիչը՝ կտավը նկարելուց նկարել է այն ինչ որ ինքը տեսել է լուսանկարին նայելուց: Համոզված եմ որ կտավը լուսանկարի պատճեն չէ: Ահա և խոսքերիս ապացույցը...

http://photos-h.ak.facebook.com/photos-ak-sf2p/v65/231/65/127100767/a127100767_30219447_8304.jpg

karina13
18.02.2009, 13:29
Ողջույն բոլորին: Սրանք էլ իմ նկարածներն են

Հայկօ
18.02.2009, 13:50
Ողջույն բոլորին: Սրանք էլ իմ նկարածներն են
Հետաքրքիր նկարներ են :): Յուղաներկով չե՞ս փորձել:

karina13
18.02.2009, 18:37
Շնորհակալություն :)
Յուղաներկով փորձել եմ, բայց դա նախ թանկ հաճույք է, համ էլ ես ջրաներկ եմ սիրում Հիմա .... ;)

karina13
18.02.2009, 18:45
Եւս մի քանիսը ...

Kita
18.02.2009, 19:11
Եւս մի քանիսը ...

Շատ հավանեցի արտահայտվելուտ ձևը:) Հատկապես 1 և 3-ը ....

ԿԳԴ
18.02.2009, 20:13
Ողջույն բոլորին: Սրանք էլ իմ նկարածներն են Ողջույն Կարինե ջան, նկարներդ հետաքրքիր են, իսկ ինչ որ տեղ սովորել ես, թե ինքնուս ես, նկարում ես ուղղակի հետաքրքրության համար?: :)

Արտիստ
18.02.2009, 20:15
Եւս մի քանիսը ...

2րդ նկարը հրաշքա:love

Հայկօ
18.02.2009, 20:38
Նկարել եմ 2003-ին: Էդ ժամանակ ձեռքս դեռ նոր էր վարժվում Photoshop-ին :):
Ոչ մի արտաքին ռեսուրս չեմ օգտագործել, ամեն ինչ ստեղծված է Photoshop-ի ներքին միջոցներով:

«Քվեատուփ»

http://i707.photobucket.com/albums/ww77/feleq/Qveatup.jpg

Երկնային
18.02.2009, 21:09
վույ, սրտիկ :love

Կարինա, նկարածներդ ինձ շատ-շատ դուր եկան :)

Kuk
18.02.2009, 21:29
Հայկօ, էդ քվեատուփ չի, էդ Վալենտինի օրը որ դպրոցներում դնում են, երեխեքը նամակներ են գցում, դրանից ա:))
Լավն ա:good

Արտիստ
18.02.2009, 22:39
Հայկօ, էդ քվեատուփ չի, էդ Վալենտինի օրը որ դպրոցներում դնում են, երեխեքը նամակներ են գցում, դրանից ա:))
Լավն ա:good

Հա, ուղակի զամոկների պահն էլ մի քիչ անտրամաբանական է;)

Դեկադա
19.02.2009, 07:28
karina13-ի խոսքերից
Եւս մի քանիսը ...

Էս ինչ սիրուն նկարներ են....մանավանդ վերջինը:)

karina13
19.02.2009, 11:52
Շնորհակալություն :kiss
նկարչության եմ գնացել 4 տարեկանից, հետո սովորել եմ ՀՊՃՀ-ում ցավոք արվեստից հեռու մասնագիտությամբ: հետո Ռոսլին արվեստի ինստիտուտ, բայց կիսատ թողեցի աշխատանքիս խանգարում էր... Սենց խառը բաներ...

karina13
19.02.2009, 12:20
նկարում եմ որովհետեւ չեմ կարող չնկարել, եթե չնկարեմ կխելագարվեմ ...

Երկնային
19.02.2009, 12:24
Հա, ուղակի զամոկների պահն էլ մի քիչ անտրամաբանական է;)
Ինչի՞ ա անտրամաբանական. սրտիկ ա կողպեքած. բանալին գտեք, բացեք կողպեքը :oy :)

Firegirl777
19.02.2009, 12:37
Շատ էլ տրամաբանական է ուղղակի ի ցույց հանում են այն, որ ոչ ոք չի կարող այն բացել, իրականում այնքան բաց է, որքանով հասարակական զուգարանը, ես այդպես եմ հասկանում, շատ լավ է միտքը արտահայտված, իսկը մեր ընտրությունները

karina13
19.02.2009, 14:28
:oy

Ձայնալար
19.02.2009, 14:55
Կարինա ջան, հավանեցի: Անկեղծ են:

Կիվի
19.02.2009, 19:36
Կառինե ջան ես պաստանովկեքը ինձ շատ ծանոթ են, կարոգա անցած տարի ռոսլինում ես սովորել՞

ԿԳԴ
19.02.2009, 20:51
:oy

Կարինա ջան, նատյուրմորտներդ լավն են, որպես ուսուցողական աշխատանքներ, բայց մնացած նկարներիդ մեջ մի տեսակ արհեստական բան կա, չգիտեմ կընդունես, թե չէ, բայց ,:oyիմ կարծիքով դա նրանիցա, որ հնարել ես, բնականից քիչ ես օգտվել, անկեղծ չես եղել ու փորձել ես սիրունացնես և դրանից նկարներդ կաշկանդված են: Լավ ձեռք ունես, բայց մյուս անգամ նկարելուց նկարիր միայն քեզ համար և մի մտածիր, որ պետքե որևէ մեկին ցույց տաս::) Ամենակարևորը նկարչության մեջ անկեղծ եղիր և մի հնարիր:

Firegirl777
19.02.2009, 22:28
Կարինա ջան իսկ որտեղ ես սովորել նկարչություն, պատահմամբ ուսուցիչդ Նորայր Վասիլիվչը չէ՞

karina13
20.02.2009, 11:39
Հա սովորելեմ ;) գուցե ծանոթ ենք՞ :esim

karina13
20.02.2009, 11:42
Կարինա ջան իսկ որտեղ ես սովորել նկարչություն, պատահմամբ ուսուցիչդ Նորայր Վասիլիվչը չէ՞

չէ Նորայր Վասիլիվչը ինձ ծանոթ չի Firegirl777 ջան

karina13
20.02.2009, 11:53
Կառինե ջան ես պաստանովկեքը ինձ շատ ծանոթ են, կարոգա անցած տարի ռոսլինում ես սովորել՞

հաա իմացա ... Բարեւ Լիլիթ :) Ինչպես ես ՞ , Ռւսլինում ինչ կա՞ , երեխեքին ջերմ բարեւներս :kiss

karina13
20.02.2009, 12:07
Կարինա ջան, նատյուրմորտներդ լավն են, որպես ուսուցողական աշխատանքներ, բայց մնացած նկարներիդ մեջ մի տեսակ արհեստական բան կա, չգիտեմ կընդունես, թե չէ, բայց ,:oyիմ կարծիքով դա նրանիցա, որ հնարել ես, բնականից քիչ ես օգտվել, անկեղծ չես եղել ու փորձել ես սիրունացնես և դրանից նկարներդ կաշկանդված են: Լավ ձեռք ունես, բայց մյուս անգամ նկարելուց նկարիր միայն քեզ համար և մի մտածիր, որ պետքե որևէ մեկին ցույց տաս::) Ամենակարևորը նկարչության մեջ անկեղծ եղիր և մի հնարիր:
Շնորհակալ եմ անկեղծ կարծիքիդ համար:;)
եթե անկեղծությունը չլիներ ես չէի նկարի .... ես հոգեւոր անկեղծությունը նկատի ունեմ..

Կիվի
20.02.2009, 16:44
հաա իմացա ... Բարեւ Լիլիթ :) Ինչպես ես ՞ , Ռւսլինում ինչ կա՞ , երեխեքին ջերմ բարեւներս :kiss

Կարինե ջան կներես չեմ կարող երեխեքին բարևներդ հասցնել, քանի որ ես էլ եմ դուրս եկել, հիմա ուրիշ տեղ եմ սովորում:8
Բայց քո նկարած նկարները ինձ էն ժամանակ ել դուր եկան, մնացած ուսանողների նկարներից տարբերվում էին. Լավ է, բնական է:acute

Hayk Avetisyan
23.02.2009, 23:26
Դու մի ասա գունանկարել եմ անում:

ԿԳԴ
23.02.2009, 23:52
Դու մի ասա գունանկարել եմ անում: Ու բավականին հետաքրքիր ես անում, բոլոր գունանկարներդ ե՞ն էս ոճի մեջ: Գույներդ շատ նուրբ են և պաստելային,:) դեկորատիվ նատյուրմորտ ես արել::)

Morpheus_NS
24.02.2009, 02:14
Դու մի ասա գունանկարել եմ անում:

Դուրս շատ եկավ, ապրես:hands

Second Chance
25.02.2009, 10:58
Դու մի ասա գունանկարել եմ անում
Իմ սիրած գույներն են:love
Որ նայում ես թվում է թե կիսատ է, ինչ որ հագեցման կարիք ունի, բայց զգում ես որ հագեցնես կփչանա...
Ապրես շատ լավ է, էլի դիր եթե ունես;)

Hayk Avetisyan
14.06.2009, 23:01
Էնքան եմ mous բռնել, տեսեք ձեռքս փակվել ա թե չե?

Փոքրիկ
14.06.2009, 23:08
Էնքան եմ mous բռնել, տեսեք ձեռքս փակվել ա թե չե?
:loveսիրուն նկարա... սիրում եմ սև ու սպիտակ նկարներ... երբեմն դրանք ավելի շատ բան կարող են արտահայտել, քան գունավորները, իմ կարծիքով:oy

Apsara
15.06.2009, 11:27
Էնքան եմ mous բռնել, տեսեք ձեռքս փակվել ա թե չե?

Չէ փառք աստծու չի փակվել ու մենք դեռ էլի քո նկարներով կհիանանք:)
Շատ իրական էր, իմ սիրած ոճը՝ առանց գույների, բայց բոլոր գույները կան

Kuk
15.06.2009, 12:15
Էնքան եմ mous բռնել, տեսեք ձեռքս փակվել ա թե չե?

Հետաքրքիր ես նկարում. մի օր արի ակումբի հանդիպման, ինձ նկարի էլի:oy

ԿԳԴ
16.06.2009, 09:17
Էնքան եմ mous բռնել, տեսեք ձեռքս փակվել ա թե չե? Ամուր գծանկար ունես,ծավալներով արված, իսկ գծանկարը նկարչության հիմքն է, ապրես, ուղղակի աշխատի մյուս անգամ ֆիգուրան ամբողջովին հետևից չանես, թեկուզ դեմքը կիսապրոֆիլ արա, որ ամբողջանա, այսպես մի տեսակ կիսատ է նայվում իմ կարծիքով:

Enipra
05.09.2009, 23:41
Վերջերս սկսել եմ լուսանկարներից արտանկարել, որ ձեռքս մի քիչ բացվի: Առայժմ էդքան էլ նման չի ստացվում, շտրիխներն էլ անում եմ ոնց պատահի: Մինչև մի օր ճիշտը կսովորեմ: Երևի: :}

http://www.imagger.com/thumbs/610637_IMG_0211_small.jpg (http://www.imagger.com/view/610637_IMG_0211_small.jpg.html) http://www.imagger.com/thumbs/685336_IMG_0208_small.jpg (http://www.imagger.com/view/685336_IMG_0208_small.jpg.html) http://www.imagger.com/thumbs/345577_IMG_0206_small.jpg (http://www.imagger.com/view/345577_IMG_0206_small.jpg.html) http://www.imagger.com/thumbs/848099_IMG_0204_small.jpg (http://www.imagger.com/view/848099_IMG_0204_small.jpg.html)

ԿԳԴ
05.09.2009, 23:59
Ապրես Enipra ջան, լավա ստացվել, եթե կարելիա մի քիչ մանրանամ,:) նախ ասեմ, որ բավականին լավ ձեռք ունես ու ինձ համար հայտնագործություն էր, որ դու նկարում ես, ուրախ եմ դրա համար:;) Առաջի նստած կնոջ մեջ շարժումը լավ ես ստացել, ամենից շատ ինձ կոշիկները դուր եկան, ամուր են նկարված: Տղամարդու ֆիգուրան լավ ես արել, ամենահաջողվածնա, չհաշված դեմքը, որ կաշկանդվածա, բայց շորը հատկապես թևի մասը գրագետ շտրիխներով ծավալներ ես ստացել:Վերջի նկարում կնոջ դեմքի կրճատումը խախտել ես, մանրացել ես, փորձել ես սիրունացնես::) Ապրես, որ աշխատում ես, բայց խորհուրդ կտամ նատուրայից օգտվես, ճիշտա դժվարա, բայց ժուրնալներից արտանկարելը ավելի քիչ բան կտա քեզ, քան նատուրայից նկարելը:

Enipra
06.09.2009, 00:18
Բոլորին շնորհակալություն դիտելու համար:

Ապրես Enipra ջան, լավա ստացվել, եթե կարելիա մի քիչ մանրանամ,:)
Շնորհակալ եմ, ԿԳԴ ջան, քո կարծիքին հատկապես շատ էի սպասում: Շատ թանկ եմ գնահատում խորհուրդներդ, իրոք: Կաշխատեմ անպայման հետևել: :)

WArmanW
06.09.2009, 08:51
Արփենի՞կ, հբը կսես չմ կ՛արա: Էս տիպի նկարների հմա գժվում եմ ես: Շատ շատ լավ ես արտանկարել, մի քիչ գիտե՞ս ինչնա պակաս, շատ ուժեղ լույսը ու շատ ուժեղ ստվերը, իմ մոտ էլ էր ժամանակին սենց ստացվում: Դե աշխատի, աշխատի...

Հ.Գ. Հա մեկ ել որ նկար ես քցում Ակումբ, մի հատ խաբար արա, մարդ ես բա որ չմտնեի չտենաի, դու պատկերացնում ես ինչ էր կատարվելու:

Սարգսյան
06.09.2009, 21:23
առաջինը հավանում եմ :) մի տեսակ էդ նկարից էրևում ա որ ավելին կարաս...
Ես էլ նորությունների դեվիանթում էի ման գալիս... դու մի ասա, դրանք ավելի մոտ էին: ;)

Enipra
07.09.2009, 00:21
Արփենի՞կ, հբը կսես չմ կ՛արա: Էս տիպի նկարների հմա գժվում եմ ես: Շատ շատ լավ ես արտանկարել, մի քիչ գիտե՞ս ինչնա պակաս, շատ ուժեղ լույսը ու շատ ուժեղ ստվերը, իմ մոտ էլ էր ժամանակին սենց ստացվում: Դե աշխատի, աշխատի...

Հ.Գ. Հա մեկ ել որ նկար ես քցում Ակումբ, մի հատ խաբար արա, մարդ ես բա որ չմտնեի չտենաի, դու պատկերացնում ես ինչ էր կատարվելու:
Աբրիկոս, Արմ: :)) Լույս ու ստվերի մասին դիտարկումդ շաաատ տեղին էր, 100% համաձայն եմ:

Հ.Գ. Էլ մի, ո՞նց կարող ա դու Ակումբ չմտնեիր: :P

առաջինը հավանում եմ :) մի տեսակ էդ նկարից էրևում ա որ ավելին կարաս...
Ես էլ նորությունների դեվիանթում էի ման գալիս... դու մի ասա, դրանք ավելի մոտ էին: ;)
Շնորհակալ եմ: :) Հա, deviant-ում վաղուց նորություն չեմ դրել ու ընդհանրապես մի քիչ մոռացության եմ մատնել: Լավ հիշեցրիր: :)

Hayk Avetisyan
07.09.2009, 23:00
Այլ մասնագիտություն ունեցող աղջնակը սիրողական նկարչությամբ է զբաղվում ու լավ ել ստացվում ա: ՎարմանՎ ի նման, թե չե էնքան նկարչական ավարտածներ գիտեմ որ դրան չի հասնի:

Hayk Avetisyan
21.09.2009, 12:49
e}|{ik ի համար

Շաքէ
22.01.2010, 11:32
http://u1.ipernity.com/13/50/05/6745005.b6f5bbdf.500.jpg

Շաքէ

Խաղաղութեան մասին:

Շաքէ
22.01.2010, 20:04
Շնորհակալութիւն դիտելու եւ ջերմ խոսքերի համար:

ԿԳԴ
22.01.2010, 21:00
Ապրես Շաքէ ջան, լավ ես նկարում, կուզեի ավելին իմանալ քո նկարների մասին, եթե ունես աշխատանքներ անպայման դիր: Էս երկու աշխատանքներից ինձ առաջինը ավելի դուր եկավ, ավելի անկաշկանդա արված քան մյուսը, զգացվումա, որ լավ ձեռք ունես, գծանկարդ էլ ա ամուր, դիմանկարը ամենաբարդ ժանրերից մեկնա, կարևորը արտաքին նմանություը չի, այլ ներքին խարակտերը: ՄԻ քիչ կոմպոզիցիանա խախտված առաջի նկարի մեջ, ֆիգուրան կտավի մեջ շատ մեծ ես վարցրել, գլուխը դուրսա մնում, երկրորդում էլ ավելի շատ նմանության վրա ես աշխատել, մի քիչ անկենդանա ստացվել իմ կարծիքով::) Ամենակարևոր, որ նկարում ես ու լավ ես նկարում,սպասում եմ նոր նկարների: ;)

Շաքէ
23.01.2010, 09:23
Սիրելի ԿԳԴ,
Շնորհակալ եմ դիտողութեան համար,էլի մի քիչ յետոյ նկար կուղարկեմ::)

Շաքէ
23.01.2010, 09:47
http://u1.ipernity.com/4/19/51/1591951.c2815325.500.jpg

իւղաներկ պաստառի վրայ:

http://u1.ipernity.com/3/98/65/1119865.00b04e1a.500.jpg

ԿԳԴ
23.01.2010, 11:27
Սիրելի ԿԳԴ,
Շնորհակալ եմ դիտողութեան համար,էլի մի քիչ յետոյ նկար կուղարկեմ::)
Խնդրեմ Շաքէ ջաջ, հուսով եմ ընդունում ես դիտողություններս, ;)եթե կա նկար, պետք է նաև դիտողություն ու քննադատություն լինի, ես էլ քեզ կխնդրեի, որ իմ նկարներին դիտողություն անես: :)Լավ ես նկարում, խոսք չկա, բայց Էս վերջի նկարներում էլի տեղադրման խնդիր կա,ընդհանուր մեծ ես տեղադրել, դրանից նկարիդ մեջ օդը պակասումա, ֆիգուրան դուրս ա մնում, մի քիչ ինքնուսական մոտեցում կա իմ կարծիքով, երևի նկարելուց փորձել ես նմանեցնես բնորդին: Աշխատի մյուս նկարդ անելուց համարձակ անես,մեծ կտորներով, ծավալներով, եթե ունես նատյուրմորտներ կամ բնանկարներ կուզեի դրանք էլ տեսնել::)

Շաքէ
23.01.2010, 17:42
Այստեղ ուղարկել եմ մի շարք նկարչութիւններ տարբեր թեմաներով,
մի քանիսը իւղաներկ են ու նաեւ ակրիլիք աշխատանքներ:

4572145722457234572445725

Ձայնալար
23.01.2010, 18:47
Շաքե ջան, շնորհակալություն նկարների համար: Հատկապես հավանեցի 332 գրառման առաջին նկարը:

Շաքէ
23.01.2010, 23:47
Շաքե ջան, շնորհակալություն նկարների համար: Հատկապես հավանեցի 332 գրառման առաջին նկարը:

Շատ շնորհակալ եմ սերելի Ձայնալար:

AniwaR
24.01.2010, 00:55
Ապրես Շաքէ ջան, լավ ես նկարում, կուզեի ավելին իմանալ քո նկարների մասին, եթե ունես աշխատանքներ անպայման դիր: Էս երկու աշխատանքներից ինձ առաջինը ավելի դուր եկավ, ավելի անկաշկանդա արված քան մյուսը, զգացվումա, որ լավ ձեռք ունես, գծանկարդ էլ ա ամուր, դիմանկարը ամենաբարդ ժանրերից մեկնա, կարևորը արտաքին նմանություը չի, այլ ներքին խարակտերը: ՄԻ քիչ կոմպոզիցիանա խախտված առաջի նկարի մեջ, ֆիգուրան կտավի մեջ շատ մեծ ես վարցրել, գլուխը դուրսա մնում, երկրորդում էլ ավելի շատ նմանության վրա ես աշխատել, մի քիչ անկենդանա ստացվել իմ կարծիքով::) Ամենակարևոր, որ նկարում ես ու լավ ես նկարում,սպասում եմ նոր նկարների: ;)

Իսկ օրինակ ինձ ոչ թե անհանգստացնում է խախտված կոմպոզիցիան, որ նկարի մեջ ֆիգուրան մեծ մասշտաբով ա տեղադրված (գուցե դա էլ շեշտելու ձև է), այլ ԵՐԵԽՈՒ դեմքի արտահայտությունը: Էդ նկարից երեխա չի նայում: :)

http://u1.ipernity.com/13/50/05/6745005.b6f5bbdf.500.jpg

Նույնը, իմ չափազանց համեստ կարծիքով, կարելի է նկատել Շաքեի նկարած մյուս բոլոր փոքրիկների մոտ:

Շաքէ
24.01.2010, 13:15
Եթէ աւելի խորանաս մարդկանց դէմքերի վրայ կը տեսնէս երեխաներ կան որ այս աշխարհում այնքան դժւարութեւնների միջով են անցել որ երբեմն աւելի փորձառու մարդու արտայայտութիւն ունեն քան մեծ մարդու այս նկարը յատուկ նւիրւած է աշխարհում կռիւ եւ անարդարութիւն տեսած երեխաներին եւ այն մեծերին նաեւ որ իրենց մանկութիւնը անցել է այդպէս:

Շաքէ
28.01.2010, 20:23
Երէք ջրաներկ եւ Ակրիլիք աշխատանքներ են,յոյս ունեմ սիրէք:):)

1-տղան զբոսայգում

2-աղջիկը տան բակում

3-աղաւնիներ

ԿԳԴ
28.01.2010, 20:42
Շաքէ ջան վերջի դրված գործերը բավականին լավն են ու շատ սիրուն կոլորիտ ունեն, աղավնիների մեջ արդեն օդ կա, թեթևություն կա երևի ջրաներկն էլ է նպաստել, իսկ տղան զբոսայգում նկարի մեջ ազատություն, վռձնահարվածների և մտքի ազատություն::) Աղջիկը տան բակում լավն է, բայց էլի տեղադրման խնդիր ունի, կոպիտ ասած լուսանցք չկա,եթե մի փոքր կողքերից տարածություն էիր թողել կոմպոզիցիոն դիմանկարը ավելի ամբողջական կնայվեր: Ապրես...:)

Շինարար
28.01.2010, 20:49
Շաքե ջան, նկարներիդ մեջ ամենաշատն ինձ դուր է եկել այն հանգամանքը, որ նկարներդ հատկացված տարածության մեջ չեն տեղավորվում, դուրս են գալիս, չգիտեմ, թե դու դա մտածված ես արել, թե ոչ, բայց այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես ասում ես՝ ամեն ինչ չի, որ հնարավոր է կամ ի վիճակի եմ պատկերել, մի խոսքով, հրաշք բաներ են…

Շաքէ
28.01.2010, 22:46
Սիրելի Շինարար շատ շնորհակալ եմ քեզանից այս գեղեցիկ մեկնաբանութեան համար:;)

Շաքէ
28.01.2010, 22:50
Սիրելի ԿԳԴ շնորհակալ եմ մանրակրկիտ դիտումների համար:;)

Դեկադա
28.01.2010, 23:22
Իսկ օրինակ ինձ ոչ թե անհանգստացնում է խախտված կոմպոզիցիան, որ նկարի մեջ ֆիգուրան մեծ մասշտաբով ա տեղադրված (գուցե դա էլ շեշտելու ձև է), այլ ԵՐԵԽՈՒ դեմքի արտահայտությունը: Էդ նկարից երեխա չի նայում: :)

http://u1.ipernity.com/13/50/05/6745005.b6f5bbdf.500.jpg

Նույնը, իմ չափազանց համեստ կարծիքով, կարելի է նկատել Շաքեի նկարած մյուս բոլոր փոքրիկների մոտ:

Շաքէ ջան, նախ շատ ապրես մեզ գեղագիտական հաճույք պատճառելու համար: Ես էլ եմ նկատել, որ քո մոտ մանկական դեմքերի արտահայտությունները մի քիչ մեծական են:Կամ դա կապված է այն հանգամանքի հետ, որ դիմանկար անելը մի քիչ դժվար է, ավելի շուտ արտահայտել ճիշտ հուզական աշխարհը դյուրին չէ, կամ էլ դու այդ ձևով ուզում ես ընդգծել ինչ որ խարհուրդ պարունակող էլեմենտ: Հետաքրքիր կլիներ իմանալ քո կարծիքը: Ամեն դեպքում շատ գեղեցիկ նկարներ են:

Շաքէ
29.01.2010, 02:54

Նախ շատ շնորհակալ ձեր կարծիքների համար,բայց խնդիրը ոչ թէ դիմանկարի նկարելու հեշտ կամ դժւար լինելն է այլ այն հանգամանքը որ ընդհանրապէս միայն Ֆիզիքական նմանութիւն հանելը չէ որ արւեստագէտին կամ գեղանկարիչին մղում է ստեղծագործելու այլ հենց յուզականը ,հոգեկան աշխարհը գումարած նկարիչի անձնական մտորումները եւ զգացմունքները որը ստեղծագործելու առիթ է տալիս
եւ ստեղծում ե մի նկար որ ավելի խոր մի բան կարող է փոխանցել :Տեսէք օրինակ իմփերսոնիստական նկարչութիւններում նկարչութիւնը փոխանցում է մթնոլորտի զգացողութիւնը գոյներով ,յետոյ էքսպրեսիոն նկարչութիւնում շեշտաւորւում է ներքինը ,զգացմունքնեը ,յուզմունքները օգտագործելով արտայայտիչ գոյներ եւ այլն եւ յետոյ նկարչութեան մէջ կայ մի գաղտնիք ուզում է դա լինի դիմանկար ,բնանկար որ բառերով արտայայտել չի լինի ,եթէ աշխատես անտեսել զգացողութիւնները կարող է մօտենայ ֆիզիքական նմանութեան թէ չէ գոյներն էլ ,գծանկերն էլ դառնում է էքսփրեսիոն:
http://u1.ipernity.com/3/76/65/1267665.247ea91d.500.jpg

Yeghoyan
29.01.2010, 12:03
Շաքէ ջան չգիտեմ նկարչությունից հասկացող մարդիկ ինչ են մտածում, քո նկարներում որևէ թերություն տեսնում են , թե չէ, բայց ինձ՝ ընդհանրապես բան չհասկացողիս շատ են դուր գալիս քո նկարները, հետաքրքիր են ու նայողը հասկանում է ինչ է տեսնում, բացատրելու անհրաժեշտություն չկա, ինչպես շատերի մոտ է հանդիպում, որ պետք է գուշակես ինչ են փորձել նկարել, բայց այդպես էլ չի հաջողվել:
Ապրես, լավն են;)

Շաքէ
30.01.2010, 09:34
Շատ շնորհակալ եմ Եգոյան ջան քո գեղեցիկ արտայայտութիւնների համար:

Tig
09.02.2010, 14:14
Մի ժամանակ նկարում էի: Երևի մի 10 տարի առաջ էր… Մի քանի հատ ուզում եմ տեղադրեմ, չնայած եղածն էլ մի քանի հատա:)

Tig
09.02.2010, 14:16
Էս էլ երկրորդը

Tig
09.02.2010, 14:22
Մի 3 հատ էլ :)

Դեկադա
09.02.2010, 14:25
Տիգ շատ լավն ա: Մի քիչ խավարա ճիշտա, մի քիչ էլ լույս ու ստվերը, ինձ թվում ա, ճիշտ չի բռնացրած, բայց ընդհանուր լավն ա: Սենց լավ նկարում ես, մի հատ ավատար նկարի էլի ինձ համար:)

Tig
09.02.2010, 14:49
Տիգ շատ լավն ա: Մի քիչ խավարա ճիշտա, մի քիչ էլ լույս ու ստվերը, ինձ թվում ա, ճիշտ չի բռնացրած, բայց ընդհանուր լավն ա: Սենց լավ նկարում ես, մի հատ ավատար նկարի էլի ինձ համար:)

Դեկադա ջան, ճիշտն ասած հիմա մի տեսակ վախենում եմ վրձին բռնել:oy
Բայց ավատարս տեսնու՞մ ես չէ, անցյալ տարի ամռանն եմ սարքել, գիպսակարդոնից, մոտ 60սմ տրամագծով արեգա:) Մի ժամանակ Հասմիկի դասասենյակի պատից էր կպցրած, բայց էդ սենյակը հիմա ննջարանա դարձել, ու հանել ենք պատից, հուսով եմ նոր կպցնելու տեղը շուտ կբացվի…

Շինարար
09.02.2010, 23:56
Տիգ, երկրորդ գրառման նկարը, մեկ էլ երրորդ գրառման առաջին ու երկրորդ նկարները՝ վաաաաաախ:))

Dayana
10.02.2010, 10:30
Մի 3 հատ էլ :)

Երկրորդ նկարը շատ լավն ա: Դու փաստորեն նկարում էլ ես հա՞: էլ ի՞նչ թաքնված տաղանդ ունես: :think

ԿԳԴ
10.02.2010, 10:39
Tig ջան ապրես, ժամանակին լավ էլ նկարել ես,;) եթե շարունակերիր համոզված եմ, որ լավ նկարիչ կդառնայիր: Եթե չեմ սխալվում էս գործերը ուսուցողական նատյուրմորտներ են, բայց կարողացել ես տակից դուրս գաս, ծավալ կա, հագեցած ու նստացրած գույներ կան,:) կա ճիշտ տեղադրում: Ուշ չի, կարող ես հիմա էլ նկարել, կարևորը չվախենաս վրձինդ ձեռքդ առնելուց:;) Ապրես...

Tig
10.02.2010, 11:20
Երկրորդ նկարը շատ լավն ա: Դու փաստորեն նկարում էլ ես հա՞: էլ ի՞նչ թաքնված տաղանդ ունես: :think

Մերսի Արմինե ջան: Թաքնված տաղա՞նդ… ըըըըը, կարում եմ մի քիչ դաշնամուր էլ նվագեմ;)

Tig ջան ապրես, ժամանակին լավ էլ նկարել ես,;) եթե շարունակերիր համոզված եմ, որ լավ նկարիչ կդառնայիր: Եթե չեմ սխալվում էս գործերը ուսուցողական նատյուրմորտներ են, բայց կարողացել ես տակից դուրս գաս, ծավալ կա, հագեցած ու նստացրած գույներ կան,:) կա ճիշտ տեղադրում: Ուշ չի, կարող ես հիմա էլ նկարել, կարևորը չվախենաս վրձինդ ձեռքդ առնելուց:;) Ապրես...

Շնորհակալ եմ::)
Չես սխալվում, ուսուցողական են եղել, ու նախկան դրանց նկարելը համարյա թե տենց լուրջ բաներ չէի նկարել… Մտածում եմ շարունակելու մասին, բայց առայժմ տրամադրվածություն ու ժամանակ չկա: Համ էլ ոնցոր երեկ ինձ ասեցին՝ ծուլանում եմ…;)

Շաքէ
27.02.2010, 12:04
ջրաներկ աշխատանք:B
46335

Շաքէ
16.03.2010, 14:28
;) Ջրաներկ եւ Աքրիլիքի աշխատանքներ են
յոյսով կը հաւանէք:)

A.r.p.i.
16.03.2010, 22:25
;) Ջրաներկ եւ Աքրիլիքի աշխատանքներ են
յոյսով կը հաւանէք:)
Լավ ես նկարել Շաքե ջան, ու ինձ հատկապես երրորդ նկարը դուր եկավ, ապրես:)

Ձայնալար
16.03.2010, 22:51
4-րդ նկարի դեմքը հրաշք ա, միքիչ դիմացի ծառն ա խանգարում, բայց դեմքի մասը, դեմքին ընկնող լույսը, մարդու հայացքը, շատ լավ են ստացվել:

ԿԳԴ
17.03.2010, 00:03
Ինձ էլ ամենավերջի նկարի գույները դուր եկան,:oy քո մոտ, իմ կարծիքով մի քիչ տեղադրման խնդիր կա մնացածը ունես, գույնի զգացողություն, ծավալ ես զգում և լավ ձեռք ունես, մնում է շաաաաաաաաա՜տ աշխատես... Ապրես...:)

Շաքէ
23.03.2010, 21:55
http://u1.ipernity.com/14/91/43/7619143.2f93ae5e.560.jpg
տղան եւ թռչունը:):oy

Շաքէ
18.04.2010, 22:53
http://u1.ipernity.com/14/52/72/7825272.a52c7284.500.jpg

Հայկական Եղեռնում զոհւածների համար

Շաքէ
24.04.2010, 19:29
http://u1.ipernity.com/14/80/67/7868067.cee4c132.560.jpg

ԿԳԴ
25.04.2010, 10:22
Շաքէ ջան, էս նկարդ ինձ հիշեցնում է Մինասի նկարներից մեկին, ընդհանուր շատ գեղեցիկ գունային համադրություն ունի, հատկապես հետևի ֆոնը, մի քիչ կարելի էր ձեռքեր վրա աշխատել ու դեմքի, մնացածը ստացվել է: Ապրես... :) Յուղաներկով է չէ՞ արված էս գործդ::think

Շաքէ
25.04.2010, 13:39
Շատ շատ մերսի
Ձեռքերը ճիշտա աշխատեմ աւելի լաւ կելնի:)
Գործն էլ այո իւղաներկ ա:

Արեւոտ լուսին
07.05.2010, 15:47
ես ել եմ փորձում նկարել...

ԿԳԴ
08.05.2010, 08:19
ես ել եմ փորձում նկարել...Լավ էլ ստացվել է, ապրես, ամուր ձեռք եմ տեսնում , ծավալներով, լույս ու ստվերով, կարևորը շարժումը զգացել ես: Կարելի էր մի քիչ գույներով աշխատել, միայն շականակագույնի բաց ու մուգ երանգները չօգտագործել, կուզեմ մյուս աշխատանքներդ էլ տեսնել: :)

Արեւոտ լուսին
08.05.2010, 08:57
Լավ էլ ստացվել է, ապրես, ամուր ձեռք եմ տեսնում , ծավալներով, լույս ու ստվերով, կարևորը շարժումը զգացել ես: Կարելի էր մի քիչ գույներով աշխատել, միայն շականակագույնի բաց ու մուգ երանգները չօգտագործել, կուզեմ մյուս աշխատանքներդ էլ տեսնել: :)

Ահա և մի այլ նկար, քիչ թե շատ գույներով)))

Ֆոտոն
08.05.2010, 17:05
Ահա մեծ տարբերակները: :)
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=47670&d=1273232771
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=47676&d=1273294588

Ինձ շատ դուր եկավ ոճդ: :) Գույներն էլ հավես են:

Chuk
08.05.2010, 19:47
Արևոտ Լուսին, նկարներդ դուրս եկան :) Շատ:
Ի տարբերություն բանաստեղծություններիդ :oy

ԿԳԴ
08.05.2010, 21:48
Ահա և մի այլ նկար, քիչ թե շատ գույներով)))

Այ սա ուրիշ է, ճիշտա բավականին կիսատ է, բայց էս կիսատությունն էլ արդարացված է, գույնդ էլ է գեղեցիկ, զգում ես, ապրես...:)

Արեւոտ լուսին
10.05.2010, 08:39
Սիրում եմ բայց քիչ գուներ...

ԿԳԴ
10.05.2010, 09:00
Սիրում եմ բայց քիչ գուներ...

Գույների քիչն ու շատը չեն նկարի որակը բարձրացնում, այլ ճիշտ համադրությունը, էս նկարդ հետաքրքիրա,;) թաց ակվարելա չէ՞, իսկ յուղաներկով արված գործեր ունե՞ս:

Արեւոտ լուսին
10.05.2010, 09:26
հա, թաց ակվարել ա, Յուղաներկով աշխատանքներ ևս ունեմ, չնայած որ շաաաատ ավելի սիրում եմ ջրաներկ... Ջրաներկը թեթև ա...

ԿԳԴ
10.05.2010, 22:32
հա, թաց ակվարել ա, Յուղաներկով աշխատանքներ ևս ունեմ, չնայած որ շաաաատ ավելի սիրում եմ ջրաներկ... Ջրաներկը թեթև ա...

Լավնա կոմպոզիցիադ, գունագեղ ու բավականին բարդ...:)
Ջրաներկը շատ հետաքրքիր նյութ ա , թեթև ու թափանցիկ ու ավելի շատ պետք է տեխնիկային լավ տիրապետես, իսկ յուղաներկը շատ հնարավորություն ա տալիս, շաաաատ, յուղաներկով նույնիսկ կարող ես ջրաներկի տեխնիկայով նկարես, էնպես որ չխուսափես յուղաներկից, մանավանդ, որ մոտդ լավ ստացվում ա:;)

Արեւոտ լուսին
14.05.2010, 09:28
Յուղաներկն էլ հետաքրքիր ա բայց... Ոնց որ թե սկսում եմ սիրել :)

ԿԳԴ
15.05.2010, 00:51
Յուղաներկն էլ հետաքրքիր ա բայց... Ոնց որ թե սկսում եմ սիրել :)
Յուղաներկը նենց նյութա, որ եթե նկարելը սիրում ես չես կարա յուղաներկը չսիրես:;) Նկարդ լավնա, բայց շատ կիսատա, ես կասեի լավ սկսաց աշխատանքա, որ անպայման պետքա շարունակել, մի քիչ դեմքի վրա աշխատի, մեկ էլ էդ լույսերը, որ տվել ես մեջքի վրա մի տեսակ անբնական են ստացվել, կիսալույսեր ու կիսաստվերներ են պետք, աշխատի մարմնի շարժումը չկոցնես::)

Շաքէ
31.05.2010, 22:03
http://u1.ipernity.com/15/63/30/8186330.06be6ef2.jpg

Շինարար
31.05.2010, 22:08
Շաքէ ջան, սա էլի ջրաներկ ա չէ՞ ոնց որ, ջրաներկում ավելի վարպետ ես, յուղաներկ ոնց որ նոր ես սովորում, ոչինչ դեռ կվարպետանաս, ամենակարևորը, որ տեսնում ես:))

Շաքէ
31.05.2010, 22:54
Չէ նման բան չկայ իւղաներկով աւելի ազատ եմ աշխատում հաւատայ հենց ոնց որ երեխայ
սրանք երկու իւղաներկ աշխադանքներ են ավելի ռիալիստական մի րոպէ ափլոդ լինի
http://u1.ipernity.com/15/67/03/8186703.ca60f90f.jpg
իւղաներկ

http://u1.ipernity.com/15/67/04/8186704.4f7fefd7.jpg
ակրիլիք իւ իւղաներկ

Շինարար
31.05.2010, 23:23
Իրոք հրաշքներ են:))

Ուլուանա
31.05.2010, 23:39
Առաջին նկարում անձրևանոցով երեխայի դեմքը մի տեսակ անկենդան է ստացվել. ոնց որ տիկնիկ լինի, ոչ թե կենդանի մարդ։ :oy
Իսկ հաջորդ գրառման առաջին նկարը շատ հավանեցի։ :love Մռութիկը, հայացքը շատ հաջող են ստացվել, ապրես։ :)

Dayana
01.06.2010, 18:38
Առաջին նկարում անձրևանոցով երեխայի դեմքը մի տեսակ անկենդան է ստացվել. ոնց որ տիկնիկ լինի, ոչ թե կենդանի մարդ։ :oy

Իսկ ինձ հենց առաջին նկարը շատ դուր եկավ: Իմ աչքին շատ կենդանի, նույնիսկ բավականին զարմացած պստիկ է երևում: :esim

Հ.Գ. Ես նկարելուց էնքան հեռու եմ, որ նկարելն ինձ համար չգիտեմ ինչքան բարդ ու հրաշալի բան է երևում:

Շաքէ
09.06.2010, 13:53
http://u1.ipernity.com/15/88/42/8268842.bc689470.560.jpg:)
:)
http://u1.ipernity.com/15/88/41/8268841.3913b991.560.jpg
:)
Յոյս ունեմ կը սիրեք:)

ԿԳԴ
09.06.2010, 19:40
Ապրես, լավն են, սիրեցինք ;) գիտես դու ավելի շատ ուշադրություն ես դարձնում առաջի պլանին, նկարվողին, բայց քո մոտ շատ սիրուն ֆոն է ստացվում, հատկապես առաջի նկարի հետևի թփերը: Մի խորհուրդ տամ քեզ, եթե իհարկե կընդունես, :oy դեմքը նկարելիս ուշադրություն դարձրու համաչափություններին, կրճատմանը ու մյուս անգամ նկարելիս մի մտածի, որ անպայման նման նկարես, մի անգամ էլ փորձի ազատ աշխատես: Պարդատիր չի երեխայի հագուստ վրայի ծաղիկները ամբողջի մանրակրկիտ անես, բավական է ընդհանուր կոլորիտը, տպավորությունը ստանաս: Ապրես, որ աշխատում ես:;)

Շաքէ
09.06.2010, 21:38
չէ այդպէս չեմ կարող
իսկ դիմանկարի մէջ ազատ աշխատելը դա անում եմ իմ ոճով երբեմն դառնում է շատ անհասկանալի որ այստեղ չեմ ուղարկում չնայած համալսարանում բաւականաչափ գնահատւեց այդ ոճը:)

Շինարար
09.06.2010, 21:42
չէ այդպէս չեմ կարող
իսկ դիմանկարի մէջ ազատ աշխատելը դա անում եմ իմ ոճով երբեմն դառնում է շատ անհասկանալի որ այստեղ չեմ ուղարկում չնայած համալսարանում բաւականաչափ գնահատւեց այդ ոճը:)

Այստեղ էլ դիր, շաքէ ջան, ոչինչ, թող մի քիչ էլ չհավանենք ու քննադատենք:))

Մանանա
19.06.2010, 13:42
վայ, ես չէի տեսել, որ սենց ֆորում կա:)
դեե, ես էլ եմ մեկ մեկ նկարում, մի քանիսը բլոգ եմ գցել

http://mananart.blogspot.com

ԿԳԴ
19.06.2010, 13:48
վայ, ես չէի տեսել, որ սենց ֆորում կա:)
դեե, ես էլ եմ մեկ մեկ նկարում, մի քանիսը բլոգ եմ գցել

Միտքդ հետաքրքիրա, լավն են շատ կատուներդ :oy

Ձայնալար
19.06.2010, 14:10
վայ, ես չէի տեսել, որ սենց ֆորում կա:)
դեե, ես էլ եմ մեկ մեկ նկարում, մի քանիսը բլոգ եմ գցել

http://mananart.blogspot.com

Շատ լավն են, մտքի թռիչք ու ազատություն կա մեջները: Էս մեկը շատ հավանեցի

http://3.bp.blogspot.com/_iyfTzJ7fsd0/TBqWgzhXPkI/AAAAAAAAACA/gO2SqMszlRw/s1600/gisherayin-qaxaq---%D0%BA%D0%BE%D0%BF%D0%B8%D1%8F.jpg

---------- Ավելացվել է՝ 15:10 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:08 ----------

Սա էլ, արդեն չգիտեմ, թե որը ավելի շատ հավանեցի

http://1.bp.blogspot.com/_iyfTzJ7fsd0/TBqWaXhLGAI/AAAAAAAAAB4/acW2PZJaKTY/s1600/arevacag---%D0%BA%D0%BE%D0%BF%D0%B8.jpg

Dayana
19.06.2010, 15:08
Բագ, քո մոտ էլ ա Դեղինը գերակշռում, երևի դրա համար էլ հատկապես էդ երկուսը դուր եկան :)

Ֆոտոն
19.06.2010, 23:44
Շատ լավն են: Մտահղացումները հավես են: Էլի կդնե՞ս նկարներ: :oy ;)

Մանանա
22.06.2010, 02:44
Միտքդ հետաքրքիրա, լավն են շատ կատուներդ :oy

շնորհակալ եմ :)

---------- Ավելացվել է՝ 03:44 ---------- Սկզբնական գրառումը՝ 03:40 ----------

Շատ լավն են: Մտահղացումները հավես են: Էլի կդնե՞ս նկարներ: :oy ;)

էտքան շատ նկարներ դեռ չունեմ, մի 2 նկար էլ ունեմ, անպայման կդնեմ...բացի դրանից քարերի վրա եմ նկարում, այ դրանք վաղը կդնեմ կնայեք:)
շնորհակալ եմ արձագանքների համար:) իրականում, ես իմ նկարները վերջերս եմ սկսել ցուցադրել, միշտ պահել եմ ու խոզավարի ոչ մեկին ցույց չեմ տվել:oy

Մանանա
22.06.2010, 22:29
նորից ես:)
էս անգամ վիտրաժային ներկերով նկարած "նկար":) առաջին անգամ էի վիտրաժային ներկեր օգտագործում, դրա համար մի քիչ անկապա ստացվել /ըստ իս/, բայց ուղղակի ուզեցա, որ տեսնեք..ի դեպ, այսօր եմ նկարել, մի քանի ժամ առաջ:)
իսկ քարերը խոսք եմ տալիս այս շաբաթվա մեջ կգցեմ:)
http://mananart.blogspot.com/2010/06/blog-post_22.html

Մանանա
08.07.2010, 00:31
էս էլ իմ խոստացած նկարները քարի վրա, ճիշտա մի քիչ ուշ գցեցի, ուղղակի քաղաքում չէի:)
http://mananart.blogspot.com/2010/07/blog-post.html

ԿԳԴ
08.07.2010, 00:51
Մանանա հետաքրքիր աշխատանքներ են, թե վիտրաժները, թե քարի վրա արվածները, ազատ միտքդ ու բազմազանությունդ ինձ շատ դուր եկավ, մնում է զարգացնել, գույներդ էլ գեղանկարչական են:;)

Մանանա
09.07.2010, 21:07
Մանանա հետաքրքիր աշխատանքներ են, թե վիտրաժները, թե քարի վրա արվածները, ազատ միտքդ ու բազմազանությունդ ինձ շատ դուր եկավ, մնում է զարգացնել, գույներդ էլ գեղանկարչական են:;)

շատ շնորհակալ եմ:) դե վիտրաժն ընդամենը փորձ էր, անկեղծ ասած, բլոգ գցած գործն առաջինն է իմ կյանքում ու ահավորա ստացվել, ուղղակի որ առաջինն էր, ուզեցի գցել, ամեն դեպքում շնորհակալ եմ գնահատելու համար, իմ համար դա շատ կարևոր է:)

Hayk Avetisyan
10.07.2010, 13:44
http://img208.imageshack.us/img208/198/princessai.jpg (http://img208.imageshack.us/i/princessai.jpg/) Uploaded with ImageShack.us (http://imageshack.us)

Երկնային
10.07.2010, 15:31
վայ Հայկ, էս ի՞նձ ես նկարել :oy մերսիիի :love

Մանանա
21.07.2010, 00:41
էլի ես:) էս մեկը նորից մի քիչ կիրառական արվեստա, բայց էլի նկարածա, էս անգամ կտորի վրա եմ նկարել ու հագցրել եմ լամպի վրա, նենց ռոմանտիկա գիշերը:love
http://mananart.blogspot.com/2010/07/blog-post_20.html

Արծիվ
21.07.2010, 05:34
Յուղաներկն էլ հետաքրքիր ա բայց... Ոնց որ թե սկսում եմ սիրել :)
Սիրուն է, բայց դիմացից ավելի սիրուն ա երևում ;)

Inana
03.08.2010, 22:36
Շաաաատ եմ սիրում մարդկանց դեմքեր նկարել: Հիմնականում գծանկարներ եմ անում, բայց հիմա սկսել եմ գոաշով նկարել: Մի քիչ օգտվել եմ Վան Գոգից:

Մանանա
04.08.2010, 23:57
երկար ժամանակ մուսաս չեր գալիս, երեկ գիշեր ՎԵՐՋԱՊԵՍ տեղ հասավ:)
http://mananart.blogspot.com/2010/08/blog-post.html

Kita
04.08.2010, 23:59
երկար ժամանակ մուսաս չեր գալիս, երեկ գիշեր ՎԵՐՋԱՊԵՍ տեղ հասավ:)
http://mananart.blogspot.com/2010/08/blog-post.html

Շատ հավեսն էր:))
Մի տեսակ մեջները կյանք կա:)

Hayk Avetisyan
08.09.2010, 12:19
http://a.imageshack.us/img3/3441/sirunik.jpg (http://img3.imageshack.us/i/sirunik.jpg/)

ՆանՍ
08.09.2010, 12:52
Երկնայինը…… շատ սիրունա ստացվել ու նման :hands

Ռուֆուս
08.09.2010, 13:12
Գլադիատոր, Երկնայինի՞ն ես նկարել, թե անծանոթ մարդու դիմանկար է:

Ամեն դեպքում ապրես, շատ լավ ձեռք ունես :)

Ուլուանա
09.09.2010, 06:07
Երկնայինն ա հաստատ :)։
Լավն ա, մենակ թե հայացքի մեջ մի քիչ չարություն կամ կռիսություն կա ոնց որ... Իսկ Երկնայինի հայացքը բարի ու մեղմ ա :oy։

Ձայնալար
09.09.2010, 13:09
Եթե խիստ մոտենանք, ապա լավ չի: Երկնայինին նման ա միայն որոշ դիմագծերով, կեպարը չի արտացոլում բացարջակապես:

Իսկ եթե խիստ չմոտենանք, ապա ամեն մարդ չի կարա տենց դիմանկար նկարի, ստվեր ա, ծավալ ա, բան ա տեխնիկապես վատիկը չի:

ուզուզ
27.09.2010, 12:06
Էս էլ իմ նկարներից:oy
4983449833

ուզուզ
27.09.2010, 12:14
Էլի 2-ը
4983549836

Շինարար
27.09.2010, 12:22
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=49835&d=1285574891

Վախ:love Կովածաղիկներ:love:oy

Inna
27.09.2010, 15:56
Էլի 2-ը
4983549836

Էս էլ իմ նկարներից:oy
4983449833

Ինչ լավն են...:loveհավեսս եկավ նկարելու...:love:oy

Մանանա
09.10.2010, 15:23
շուտվանից չէի նկարել, տարվել էի կիրառական բաներով:) բայց դե արդեն նկարչության եմ գնում ու ուզած չուզած (ավելի ճիշտ ուզած) նկարում եմ, էս էլ վերջին աշխատանքս, մնացածն էլ հետո :)
49995

ուզուզ
18.11.2010, 13:40
;)50462

Ֆոտոն
18.11.2010, 13:58
Սպիտակ ծառը շատ հավանեցի, քնքշություն կա մեջը: :love

Վերջին երկուսի ոճը լավն է, բայց մի բան կարծես պակասում է, որ շատ հավանեմ: :oy
:)

ուզուզ
18.11.2010, 14:03
:viannen_10:
5046350464

ՆանՍ
18.11.2010, 14:20
;)50462

Ամենաշատը այս նկարը հավանեցի:hands
Գիտե?ս, թե նոր ինչ պատկերացրի, որ շատ նայեցի.:o ոնցոր զոքանչը, թևերը քշտած, աղջկան պաշտպանելուց լինի:D

ուզուզ
19.11.2010, 12:12
Ամենաշատը այս նկարը հավանեցի:hands
Գիտե?ս, թե նոր ինչ պատկերացրի, որ շատ նայեցի.:o ոնցոր զոքանչը, թևերը քշտած, աղջկան պաշտպանելուց լինի:D

:D:D:D
դա էլ ա տարբերակ:hands
ըստ ինձ "զոքանչը" որպես ծաղկամանի ստվեր ա պատկերվել:oy:)

ՆանՍ
19.11.2010, 12:26
ըստ ինձ "զոքանչը" որպես ծաղկամանի ստվեր ա պատկերվել:oy:)

այսինքն` հետևի ջութակն ա? "զոքանչը":think

Dayana
19.11.2010, 12:28
ըստ ինձ "զոքանչը" որպես ծաղկամանի ստվեր ա պատկերվել:oy:)

ջութակի տեսքո՞վ, թե՞ իմ աչքերն են «ծուռ» :unsure

Ձայնալար
19.11.2010, 12:37
շուտվանից չէի նկարել, տարվել էի կիրառական բաներով:) բայց դե արդեն նկարչության եմ գնում ու ուզած չուզած (ավելի ճիշտ ուզած) նկարում եմ, էս էլ վերջին աշխատանքս, մնացածն էլ հետո :)
49995

:)

Սիրում եմ քո նկարածները՝ մի տեսակ հումոր կա մեջները ու ճաշակ :oy

ՆանՍ
19.11.2010, 13:11
ջութակի տեսքո՞վ, թե՞ իմ աչքերն են «ծուռ» :unsure

Ջութակի տեսքով :D

Ուլուանա
22.11.2010, 00:04
Ամենաշատը այս նկարը հավանեցի:hands
Գիտե?ս, թե նոր ինչ պատկերացրի, որ շատ նայեցի.:o ոնցոր զոքանչը, թևերը քշտած, աղջկան պաշտպանելուց լինի:D

:D:D:D
դա էլ ա տարբերակ:hands
ըստ ինձ "զոքանչը" որպես ծաղկամանի ստվեր ա պատկերվել:oy:)
Իսկ ես աջ կողմում էլ կախված ինչ-որ մեկին նկատեցի :} Էդ էլ, աչքիս, սույն զոքանչից տուժած փեսեն ա, հա՞ :)):

Մանանա
24.11.2010, 20:20
հա, շուտվանից ակումբին ցույց չէի տվել նկարներս:oy ասեցի, գցեմ, նայեք էլի :)
http://mananart.blogspot.com/2010/11/blog-post_24.html

ԿԳԴ
24.11.2010, 22:51
Գունային սիրուն կոլորիտ ունի էս վերջին նկարդ, հետաքրքիր ա, լավն ա...:)

Ձայնալար
24.11.2010, 23:59
հա, շուտվանից ակումբին ցույց չէի տվել նկարներս:oy ասեցի, գցեմ, նայեք էլի :)
http://mananart.blogspot.com/2010/11/blog-post_24.html

Ոնց-որ էն օղորմածիկ ութոտնուկը լինի :))

Արևածագ
25.11.2010, 00:06
Ոնց-որ էն օղորմածիկ ութոտնուկը լինի :))

Օղորմածիկի անունը Պաուլ չէ՞ր: Սա երևի նրա այրին է:;)
Մանանա, ների'ր::oy
Նկարդ լավն է ու ճաշակով::ok

Մանանա
25.11.2010, 12:30
շնորհակալ եմ:) բայց վերջն էր, ես էլ մտածում էի անունն ինչ դնեմ, փաստորեն Պաուլ:D

ՆանՍ
25.11.2010, 12:35
շնորհակալ եմ:) բայց վերջն էր, ես էլ մտածում էի անունն ինչ դնեմ, փաստորեն Պաուլ:D

Ես կասեի` Պաուլինա;)

Մանանա
25.11.2010, 12:47
Ես կասեի` Պաուլինա;)

դե իրա այրին էլի, Արևածագը ճիշտ էր :D

Մանանա
28.11.2010, 14:47
հուսամ, դեռ չեմ հոգնացրել:) էս էլ ա վերջին նկարներից, ավելի շատ արտ-թերապևտիկ նկար ա, որովհետև շատ նեղված էի նկարելու ժամանակ:mda
50575
http://mananart.blogspot.com/2010/11/blog-post_28.html

Մանանա
05.01.2011, 12:16
էս էլ վերջին աշխատանքս, նկարել եմ մի ուրիշ կարգի հաճույքով, նկարում շաատ մոտ ընկերս ա;)
http://mananart.blogspot.com/2011/01/blog-post.html
50907

ԿԳԴ
06.01.2011, 22:16
Հետաքրիրա կոմպոզիցիայա Մանանա ջան, գույնդ սիրունա, բնորդը երևի պարողա հա՞: ;):) Կարելի էր էն բարձրացրած ոտըք մի քիչ ավելի պլաստիկ անել,շատ չորա ստացվել,բայց կարևորն էնա,որ հաճույքով ես նկարել, շարունակի նույն տրամադրությամբ: :roll

Մանանա
29.01.2011, 17:55

մերսի, Սաթ ջան :) հա, բնորդը պարող ա :)

Մանանա
29.01.2011, 17:58
էս էլ երեկ եմ վերջացրել, իմ ոճի մեջ` ծուռտիկ-մուռտիկ:)
51042
http://mananart.blogspot.com/2011/01/blog-post_29.html

ուզուզ
03.02.2011, 13:09
Մանանա ջան հետաքրքիր ոճ ունես, նկարներդ տրամադրություն են հաղորդում
-----
էս էլ իմ վերջին նկարը:)
51154

Malxas
03.02.2011, 13:30
Մեկ հարց եմ ուզում ուղղել ակումբի նկարիչներին:
Հենց այնպես եէ նկարում, թե վաճառքի համար էլ կա :)

ուզուզ
03.02.2011, 14:39
չեմ փորձել վաճառել, բայց վատ չէր լինի:)

Malxas
03.02.2011, 14:43
չեմ փորձել վաճառել, բայց վատ չէր լինի:)

Իսկ ինչ գներ են? :oy

Ariadna
03.02.2011, 14:46
-----էս էլ իմ վերջին նկարը:)

Լավն էր էս նկարը, հավեսն ա :)

Ֆոտոն
04.02.2011, 15:57
էս էլ վերջին աշխատանքս, նկարել եմ մի ուրիշ կարգի հաճույքով, նկարում շաատ մոտ ընկերս ա;)
http://mananart.blogspot.com/2011/01/blog-post.html
50907

Հետաքրքիր արտահայտչականություն ունի, երևում ա պլաստիկան ու զգացմունքը էդ պահի, չնայած մանրամասն նկար չի կարծես: :)
Շատ ապրես: :)

Մանանա
05.02.2011, 01:21
Հետաքրքիր արտահայտչականություն ունի, երևում ա պլաստիկան ու զգացմունքը էդ պահի, չնայած մանրամասն նկար չի կարծես: :)
Շատ ապրես: :)

հա, մանրամասն չեմ նկարել, շարժումն էի ուզում ստանալ, դեմքին ընդհանրապես չեմ կպել :) մերսի :)
հա, ինչ վերաբերվում ա վաճառքին, ասեմ, որ գեղանկարներ չեմ վաճառել, բայց ձեռքի աշխատանքներ վաճառել եմ` հենդ մեյդ էլի:) ակումբցիներն էլ ակտիվ գնորդներս էին, ինչի համար մի հատ մեեեեեծ շնորհակալություն (չէ, 2 հատ :hands)
ինձ թվում ա, ես դասական նկարիչ չեմ դառնա, ես ուղղակի ուզում եմ ձեռքս բացեմ, ավելի կիրառական բաների համար, մմ... օրինակ ուզում եմ անիմացիա սովորեմ :)
բայդ դե միշտ էլ սենց նկարներ կանեմ, կարծում եմ :)

Ձայնալար
05.02.2011, 12:50
Ուզուզ, էս վերջին նկարածդ բոլոր նախորդ քո տեղադրածներից ավելի եկավ դուրս, շնորհակալություն, շատ լավն ա :)

Շինարար
05.02.2011, 14:35
էս էլ երեկ եմ վերջացրել, իմ ոճի մեջ` ծուռտիկ-մուռտիկ:)
51042
http://mananart.blogspot.com/2011/01/blog-post_29.html

Մանանա ջան հետաքրքիր ոճ ունես, նկարներդ տրամադրություն են հաղորդում
-----
էս էլ իմ վերջին նկարը:)
51154
Հրաշք են:love

ԿԳԴ
05.02.2011, 16:00
Մանանա ջան գույներդ տրամադրություն են բարձրացնում,քոնն ա, ապրես… ;)

Ուզուզ քեզ սկսում ենք նորովի բացահայտել, ;) սպասում ենք նոր գործերիդ…:)

Hayk Avetisyan
27.02.2011, 20:01
51367

Ameli
13.05.2011, 10:58
Սրանք էլ իմ նկարները

1."Աշա"
2.Չստացված ինքնադիմանկար
3. 4. "Հայի աչեր" շարքից
5."Կապույտ աղջիկ"

Ameli
01.11.2011, 20:47
Դե գուշակեք :)) էլի լավ ֆոտոներ չեն ստացվել

http://i.imgur.com/KuMXP.jpg

http://i.imgur.com/chCZx.jpg

Ֆոտոն
01.11.2011, 20:54
Առաջինն իմացա, իսկ երկրորդին հավանաբար չեմ ճանաչում: :))

Ameli
01.11.2011, 20:58
Առաջինն իմացա, իսկ երկրորդին հավանաբար չեմ ճանաչում: :))

:))

Չէ, հաստատ ճանաչում ես, ուղղակի նկարում մի քիչ նման չի իրան:

Moonwalker
01.11.2011, 21:01
:))

Չէ, հաստատ ճանաչում ես, ուղղակի նկարում մի քիչ նման չի իրան:

Ջո՞նն ա::unsure

Lusinamara
01.11.2011, 21:03
Ռաֆն ու Հոսը:hands:D
Լավն են՝ նման են ստացվել:)

Ameli
01.11.2011, 21:14
Փաստորեն լավ նման եմ նկարել, որ շուտ ճանաչեցիք :))

Ուլուանա
02.11.2011, 00:51
Դե գուշակեք :)) էլի լավ ֆոտոներ չեն ստացվել

Երկուսն էլ նմանություն ունեն, բայց, օրինակ, Ռաֆին ես ավելի շատ Magic Mushroom–ին նմանացրի :))։ Աչքերի մասը հատկապես։
Իսկ Հովսեփն ավելի ճանաչելի է, բայց գեշ է ստացվել. իրականում շատ ավելի համակրելի է :)։ Աչքերի մասն անհաջող է մի տեսակ։
Ամեն դեպքում երկուսն էլ, կարելի է ասել, ճանաչելի են :)։

Ժունդիայի
02.11.2011, 18:41
Էլիզին ե՞ս նկարել, Ռաֆ: Եթե հա, նման չի :))

Արմին, գիտես, տանել չեմ կարում քննադատությունները: :D Ում` նկարել եմ, լավ էլ նման ա, դրա համար ռսիկով դրել եմ:

Չէ, Էլիզը չի: Ափսոս ինքը նկար չի տեղադրում ակումբում:

Ameli
02.11.2011, 21:31
Երկուսն էլ նմանություն ունեն, բայց, օրինակ, Ռաֆին ես ավելի շատ Magic Mushroom–ին նմանացրի :))։ Աչքերի մասը հատկապես։
Իսկ Հովսեփն ավելի ճանաչելի է, բայց գեշ է ստացվել. իրականում շատ ավելի համակրելի է :)։ Աչքերի մասն անհաջող է մի տեսակ։
Ամեն դեպքում երկուսն էլ, կարելի է ասել, ճանաչելի են :)։

Վայ ինչ լավ ա, հազիվ մի քննադատական խոսք, շնորհակալ եմ: ՔՆՆԱԴԱՏԵՔ, որ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵՄ

Ժունդիայի
02.11.2011, 22:17
Վայ ինչ լավ ա, հազիվ մի քննադատական խոսք, շնորհակալ եմ: ՔՆՆԱԴԱՏԵՔ, որ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵՄ

Նենց էլ մի մեծատառերով ես գրել «ՔՆՆԱԴԱՏԵՔ, որ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵՄ»-ը: Աչքիս գրել ես, որ վերևի գրառում անող մարդուն ինչ-որ բան հասկացնես՞: :D

Չեմ կարծում, որ քննադատություն կսիրես երբևէ: Չեմ կարծում, եթե ասեմ ինչու՞ ես ինձ շլդիկ կռակաձիլի աչքերով նկարել, ատամներդ չես կռճացնի:
Բայց չեմ ասի, որովհետև պատկերացնում եմ՝ որքան տրամադրված ես եղել, երբ փորձել ես ինչ-որ կերպ պատկերել ինձ:

Ապրես Ամալ ջան, շատ պատյերավոր դիմանկար ես արել… Ինձ կերած-խմած խուլդուղով ու պուզատու բոխաղով մեծահարուստ զգացի: :love

Ameli
02.11.2011, 22:43

:oy :))

Աաաաաա :)) , կարդացել էի գրառումդ, բայց շուտ, արդեն մոռացել էի, Ուլուին պատասխանելու վրա էի կենտրոնացել, մատս միամիտ կպավ քափս լոքին, ասի մեծատառ՝ մեծատառ, թող մնա, ավելի արտահայտիչ լինի, էն էլ դու մի ասի, կարող ա կպնողական բնույթի բան ստացվի :)) : Իսկ էդ քննադատությունները միայն նկարներiս ու հարցազրույցներիս էր վերաբերում, թե չէ հըլը ու մեկը լինի, որ ասի աչքիդ վերևը ունք կա :aggressive :))

Ամեն դեպքում շնորհակալ եմ լավ խոսքերի համար էլ, համ էլ ուրախ եմ, որ գոնե մի քանի վայրկյանով քեզ նման պատկերացումների մեջ խորասուզեցի :lol

Hayk Avetisyan
01.02.2012, 17:38
http://img62.imageshack.us/img62/967/hayk41.jpg

http://img35.imageshack.us/img35/3990/hayk51.jpg

Ameli
15.02.2012, 00:47
Դե գուշակե՛ք, Դու չասես ով ես :))

http://i.imgur.com/yiDJo.jpg

Էս մեկը ընկերուհիս ա , չեք ճանաչի

http://i.imgur.com/ZBuda.jpg

Հ.Գ. Վա~յ :fool :D

Ձայնալար
15.02.2012, 16:32
Laro-ին ա հիշացնում դեմքով :D:D

Ameli
15.02.2012, 19:42
Ոչ, Անժելն ա :))

laro
15.02.2012, 20:12
Ոչ, Անժելն ա :))
:kiss Ֆեյսբուքս սաղ լիներ, գլխավոր նկարը կդնեի Ամել ջան :) Մի հատ էլ էստեղ ասեմ. շնորհակալ եմ շաաաա՜տ :love

Նարե91
15.02.2012, 20:56
Մոլոդեց Ամալիկ:hands... լավ էլ նկարչիստ ես;)

Jerry
18.03.2012, 18:52
ՈՆցա ստացվել?
http://3.bp.blogspot.com/-MNSBHz8ew1Q/T2XhBCzTt4I/AAAAAAAABVM/OzZSzayOzGY/s320/Puuuu.jpg

http://2.bp.blogspot.com/-M8JgmbDrzkQ/T2XhMo3rJmI/AAAAAAAABVU/FcdrE9Uhu1A/s320/%D0%A4%D0%BE%D1%82%D0%BE0416.jpg

Ripsim
16.08.2012, 21:16
Ապոլոն :)

54533

Windows 7
28.11.2012, 17:32
Նկարում եմ եվ զբաղվում եմ խեցեգորցությամբ,այս մի նկարը մնա այստեղ,ես մյուս նկարների համար բլոգ կբացեմ,դեմ չեք՞.

54840

Չուկ հուսով եմ հանդուրժող կլինես,քանզի արվեստից բան հասկանում ես եվ դեմ չես որ այս կայքում ցուցահանդես լինի՞

Վահե-91
28.11.2012, 17:49
Նկարում եմ եվ զբաղվում եմ խեցեգորցությամբ,այս մի նկարը մնա այստեղ,ես մյուս նկարների համար բլոգ կբացեմ,դեմ չեք՞.

54840

բայց, որ մի քիչ ավելի լավ որակով քցես նկարը, լավ կլինի :)

Windows 7
28.11.2012, 18:18
բայց, որ մի քիչ ավելի լավ որակով քցես նկարը, լավ կլինի :)

Կփորձեմ սկաներով դնել,այլապես բջջային հեռախոսի մեջ գցելով չէ լինում:

:)

Ուլուանա
28.11.2012, 19:50
Մոդերատորական. վերջին երեք գրառումները տեղափոխվել են «Իմ նկարածները» (http://www.akumb.am/showthread.php/45806-%D4%BB%D5%B4-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8?p=2369514#post2369514) թեմայից, որը ոչ թե ընդհանուր, այլ կոնկրետ ակումբցու նկարածների համար է նախատեսված, հետևաբար այնտեղ այլ ակումբցիների կողմից կարող են գրառումներ արվել միայն կարծիքների տեսքով, ոչ թե սեփական աշխատանքների։ Իսկ այս թեման ընդհանուր է։ Ցանկության դեպքում յուրաքանչյուր ակումբցի կարող է սեփական աշխատանքների համար առանձին թեմա բացել ու դրանում տեղադրել իր նկարածները։

..Ando..
01.02.2013, 19:10
5524355244

..Ando..
06.02.2013, 01:26
55257

..Ando..
06.02.2013, 20:47
55258

Hayk Avetisyan
08.02.2013, 10:56
http://img191.imageshack.us/img191/2500/crixustz.jpg

Ուլուանա
08.02.2013, 17:58
Որ չիմանաս՝ ով ա, որպես նկար՝ լավն ա բավական, հատկապես զենքուզրահն ա լավ ստացվել, բայց դեմքով Կրիքսուսին չեմ նմանեցնում... :oy Հատկապես հայացքը հեչ նման չի։ Համ էլ մի տեսակ ծեր ա ստացվել :))։

Hayk Avetisyan
12.02.2013, 11:09
http://img546.imageshack.us/img546/4905/crixusheadcopy.jpg Գլուխը էստեղից (http://www.akumb.am/showthread.php/45806-%D4%BB%D5%B4-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/page12)

Ուլուանա
12.02.2013, 17:03
Գոնե գրեիր, թե ում աշխատանքների համատեղումն ա :beee։

...

Վայ, նենց չերևացող տեղ ես դրել հղումը, նոր նկատեցի :))։

Մենակ ստվերները մի քիչ չեն բռնում, բայց դե ոչինչ։ Ընդհանուր առմամբ գլխի տրանսպլանտացիան հաջող կարելի ա համարել. վատ չեն նայվում իրար հետ :))։

Hayk Avetisyan
16.03.2013, 19:11
http://img818.imageshack.us/img818/5153/xxunj.jpg

Hayk Avetisyan
08.03.2014, 16:05
http://i1340.photobucket.com/albums/o733/Hayk_Avetisyan/Natyurmord_zpsa0ee373d.jpg

GriFFin
15.06.2014, 15:45
Սրանք մի երկու տարի առաջվա արտանկարումներ են :)

http://sosoyan.im.am/IM/1.jpg

http://sosoyan.im.am/IM/2.jpg

http://sosoyan.im.am/IM/Selen.jpg

Իմ մոտ չի բացում :(

keyboard
15.06.2014, 15:47
Իմ մոտ չի բացում :(

Հիմա 2014 թիվն ա, նկարները 2006-ի են, դժվար էլ բացի :)

GriFFin
15.06.2014, 16:34
Հիմա 2014 թիվն ա, նկարները 2006-ի են, դժվար էլ բացի :)
:o Հն՞ : Կատակասերն ես, հաա: Ես հասկացա, որ վատ սովորություն ունեմ ժամանակը չնայելու, թե երբ ա գրառված ու դու ամեն անգամ դա նկատում ես: :D
http://i61.tinypic.com/qqbs5l.jpg
Եսել իմ նկարածներից: Եզակիներից, որ պահպանեվել ա ( չեմ սիրում նկար պահել, կամ կորցնում եմ կամ ճղում, թափում): Գիդեմ որ եսիմինչ չի (հատկապես Ձեր նկարածները տեսնելուց հետո, տաղանդներ :hands), բայց ուզեցա կիսվեմ :oy
Դասերից պատճառով ստիպված հրաժարվել եմ նկարելուց, վերջին անգամ կես տարի առաջ եմ նկարել:

Nihil
15.06.2014, 17:06
էն որ հեռախոսդ 1մպիքսելից ավել նկարելու հնարավորություն չունի ու այ սենցօրի ա գցում նկարածդ :cry
http://i.imgur.com/pwHvown.jpg
http://i.imgur.com/SKJbZ4i.jpg
http://i.imgur.com/tJm4m4V.jpg
http://i.imgur.com/aEq1AL3.jpg

P.S. նորմալ նայելու համար, ոնց որ թե էկրանը փոքրացնելու կարիք լինի

Areg ak
17.08.2015, 21:51
Առաջին նատյուրմորտս, ուղակի լավ չեմ լուսանկարել
http://s5.postimg.org/mi6xufk6b/IMG_5037.jpg (http://postimg.org/image/mi6xufk6b/)

Դանիելյան
09.09.2015, 01:31
https://www.facebook.com/412562915510497/photos/pb.412562915510497.-2207520000.1441747651./646400332126753/?type=3&theater