PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարճամետրաժ ֆիլմի սցենարի մրցույթ

Adam
04.07.2008, 22:07
Ուշադրություն, հարգելի ակումբականներ: Ժամանց բաժինը սկսում է նոր, հետաքրքիր մրցույթ: Մրցույթը իր բովանդակությամբ սցենարային բնույթի է: Եթե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր ունակ են գրելու սցենարներ (և ես համոզված եմ որ կան), ապա այս մրցույթը հենց ձեզ համար է: Մրցույթը կարելի է անվանել այսպես. «Կարճամետրաժ ֆիլմի սցենարի մրցույթ»: Գրում եք փոքրիկ մի պատմություն (ազատ թեմայով), որը հետագայում հնարավոր կլինի էկրանավորել մոտավորապես 10-12 րոպեի շրջանակներում: Այսինքն այդ սցենարի հիման վրա նկարահանվի փոքրիկ կարճամետրաժ ֆիլմ: Նորից հիշեցնեմ, որ թեման ըստ ձեր ցանկության է: Ձեզ կտրվի որոշակի ժամանակ, որպեսզի սցենարը գրելուն պես, ուղարկեք այն նամակով ինձ: Մրցույթը լինելու է համարյա «Ակումբի տաղանդը» մրցույթի պես (զուտ միայն քվեարկության և դրա հետ կապված մի շարք տեխնիկական հարցերի նմանության համար): Սահմանված որոշակի ժամանակից հետո ձեր իսկ գրած սցենարային տարբերակները կտեղադրվեն մրցութային թեմայում և կբացվի քվեարկությունը: Այն կտևի մոտ 1 շաբաթ: Որի արդյունքում ակումբցիների կողմից քվեարկության արդյունքում կճանաչվի լավագույն սցենարը, որի հեղինակը և իր աշխատանքը կճանաչվեն հաղթող: Որից հետո. Կփորձենք իրականացնել փոքրիկ կարճամետրաժ ֆիլմի նկարահանումը (կլինի խաղարկային, կամ դոկումենտալ... դա կապ չունի): Որն էլ կհամարենք akumb.am -ի արտադրանքը: Մտածեք այս մրցույթի շուրջ, գրեք սցենարներ և ուղարկեք PM նամակով ինձ: Տարբերակները ուղարկելու վերջնաժամկետը օգոստոսի 1-ն է: :)

Սցենարային տարբերակները կարող եք ընթերցել սեղմելով Այստեղ: (http://www.akumb.am/showthread.php?t=29833)

Freddie
04.07.2008, 22:16
Իսկ դերասաններն և ռեժիսիորներն է՞լ են ակումբից լինելու։;)

Grieg
04.07.2008, 22:28
քանի որ կանաչ տարածքների նվածում, ագռեսիվ կառուցապատում և այլ բնապահպանական խնդիրներ/չմոռանանք Թեղուտը../ կան որոնք արդի են, առաջարկում եմ սցենար գրողներին այս ուղղությանը հատուկ ուշադրություն դարձնել, եթե լավ սցենարներ լինեն իմ կողմից կօգնեմ ինչ ով կարող եմ :)

Adam
04.07.2008, 22:30
Իսկ դերասաններն և ռեժիսիորներն է՞լ են ակումբից լինելու։;)

Ինչու՞ չէ: Հակառակ դեպքում, էլ ինչի՞ համար ենք այն անվանում ակումբի արտադրանք: Հենա չենք անի: Այսինքն ֆիլմը պետք է ստեղծվի ակումբցիների օգնությամբ:

Freddie
04.07.2008, 22:37
ՕK:hands Դե ես գրանցվում եմ ռեժիսյորների ցուցակում։ Երբ որոշեք սցենարը ինձ չմոռանաք։:img

Adam
04.07.2008, 22:38
ՕK:hands Դե ես գրանցվում եմ ռեժիսյորների ցուցակում։ Երբ որոշեք սցենարը ինձ չմոռանաք։:img

Սցենարը որոշվելու է քվեարկությամբ, ձեր իսկ ընտրությամբ: :)

Freddie
04.07.2008, 22:40
Սցենարը որոշվելու է քվեարկությամբ, ձեր իսկ ընտրությամբ: :)

Հարց չկա՝ ակտիվ կքվեարկեմ։;)

Godfreed
05.07.2008, 16:07
Իսկ մի անձը կարո՞ղ է մի քանի գործ ներկայացնել։:oy

Adam
05.07.2008, 21:49
Իսկ մի անձը կարո՞ղ է մի քանի գործ ներկայացնել։:oy

2-ից ոչ ավել :)

Freddie
09.07.2008, 19:56
Մի հարց ունեմ։ Կարելի՞ է ասենք մի փոքրիկ պատմվածք (հայտնի գրողի կամ էլ ոչ այդքան) վերափոխել սցենարի։ Կան շատ հիանալի պատմվածքներ։ Կարող է հետաքրքիր բան ստացվել։ Ի՞նչ կասեք։

Sunny Stream
09.07.2008, 21:53

չգիտեմ էստեղ ոնց, բայց ԲՈՒՀ-ում դա տարածված պրակտիկա է ու պարտադիր առաջադրանք. հաստատ կարող է հետաքրքիր բան ստցավել, ուղղակի պետք է ճիշտ կինո-պատմվածք ընտրել ;) համ էլ էստեղ նշված չի, որ ադապտացված սցենարներ չեն ընդունվում :P

Adam
10.07.2008, 13:32
Մի հարց ունեմ։ Կարելի՞ է ասենք մի փոքրիկ պատմվածք (հայտնի գրողի կամ էլ ոչ այդքան) վերափոխել սցենարի։ Կան շատ հիանալի պատմվածքներ։ Կարող է հետաքրքիր բան ստացվել։ Ի՞նչ կասեք։

կարող ես :)

Adam
18.07.2008, 11:10
Հիշեցնում եմ, որ սցենարային տարբերակներն ուղարկելու վերջնաժամկետը օգոստոսի 1-ն է: Շտապեք...

nune'
23.07.2008, 02:11
Լավ, ես կմտածեմ ու կուղարկեմ, ասեմ, որ լրագրող եմ ու ավելի շատ հետաքրքված սոցիալական թեմաներով...մեկ էլ մի բան՝ երաշխավորում եք, որ մտքերի գողություն-մողություն չի լինի…

Adam
23.07.2008, 11:19
Լավ, ես կմտածեմ ու կուղարկեմ, ասեմ, որ լրագրող եմ ու ավելի շատ հետաքրքված սոցիալական թեմաներով...մեկ էլ մի բան՝ երաշխավորում եք, որ մտքերի գողություն-մողություն չի լինի…

այդ հարցը երաշխավորված է 100 տոկոսով:

Freddie
31.07.2008, 14:37
Սրփրայզ, իսկ եթե հենց այստեղ էլ քննարկենք սցենարները՝ էլ նոր թեմա չբացես։ Ի՞նչ կասեք ժողովուրդ։;)

Adam
31.07.2008, 16:20
Սրփրայզ, իսկ եթե հենց այստեղ էլ քննարկենք սցենարները՝ էլ նոր թեմա չբացես։ Ի՞նչ կասեք ժողովուրդ։;)

Հենց ստեղ էլ քննարկում եք: թեման անվանափոխված է: :)

Վարպետ
31.07.2008, 16:44
Հարգելի մոդերատոր, մի հատ գլխադասային պոստում սցենարների էջի հղումը դիր էլի, փլիզ

Sunny Stream
31.07.2008, 23:18
Սյուրպ, նախ հարց ունեմ քեզ.
ի՞նչ տեսանկյունից ենք քննում սցենարները... մասնագիտականի առումով, դու, ես, մի քանիսը կնկատեն, որ դեռևս ներկայացվածները (կարծում եմ ներկայացվելիքներն էլ) շատ թերի են, որովհետև սցենարը լրիվ այլ բան է, սցենարում չի կարող լինել (օրինակ) «նրա հագածից և վարվելաձևից բացահայտ երևում է, որ նա դատավորի աղջիկն է», սրա փոխարեն պետք է նկարագրվի այդ նույն հագուստն ու վարվբելաձևը... մի խոսքով, վստահ եմ, որ մասնագիտական չափանիշները պետք է մի կողմ դնել, բայց ամեն դեպքում սա պետք է տարբերվի «Ակումբի տաղանդը» մրցույթից նրանով, որ տեքստը պետք է որոշակի պատկերաշար ենթադրի, ոչ միայն գեղարվեստականություն... այսինքն գեղարվեստականություն կարող է չենթադրել ընդհանրապես...
այսպիսով, ուզում եմ որոշակիացնել. ի՞նչն է գնահատվում` ներկայացված գրավոր ստեղծագործությունը կարդալու ընթացքում աչքի առաջ պատկերաված պատմությունը՞, թե՞ գրելու ունակությունը... թե՞ շատ ու շատ այլ առավելություններ, որ կարող է ունենալ նման ստեղծագործություն... ո՞ր կողմից մոտենանք:

Եվ մի հարց դեռևս ներկայացված սցենարների միակ հեղինակին.
Մերկուրի ջան, նախ ապրես ակտիվության համար. դեռ միայն «Շախմատիստը»-ն եմ կարդացել. էնտեղ որ դատավորն էդպես երկա~ր-երկար բացատրում է խաղի կանոններն ու պատմությունը, դու որևէ վիդեո չես նշել. ամեն դեպքում, էդ ընթացքում դու ի՞նչ տեսաշար ես պատկերացնում. օրինակ` երկու հոգի նստած են լամպերի մոտ ու նրանցից մեկի պատմությունը լարված մոնտաժով ընդհատվում է խաղաքարերի, նյարդայինացող դեմքերի, ձեռքերի խոշոր պլաններով և ա՞յլն, թե՞ խոսքին զուգահեռ էկրանավորվում է պատմությունը, սպանությունները և այլն... կամ քո սեփական տարբերակը:
Սցենարում պետք չէ պատմությունից դուրս առանձին չոր-ցամաք շարադրել վիդեոն, ուղղակի պետք է էնպես անել, որ կարդալիս ընթրցողի աչքի առաջ գան էն պատկերները, որոնք տեսել է հեղինակը` գրելիս ;)

Adam
01.08.2008, 10:52

Ձնծաղիկ ջան, նախևառաջ եկեք գնահատենք սցենարը, որպես պատմություն: թե ինչքանով է այն համապատասխանում նկարահանման ստանդարտներին: էստեղ շատը որպես ստեղծագործություն, կամ գրելու ունակությունները ներկայացնող պատմություն եկեք չգնահատենք, որովհետև պարզ է, որ շատ քչերն են պրոֆեսիոնալ այս գործում: Եվ սցենար գրելու համար էլ պետք է որոշակի ֆոռմա, որպեսզի նկարահանելուց հետո նույն արդյունքը ստացվի, ինչ-որ կարդալուց պատկերացնում էիր (համենայնդեպս գոնե 70 տոկոսով): Ուստի, քանի որ դեռևս այս մրցույթը կարելի է ասել սիրողական բնույթի է, ապա եկեք դեռևս գնահատենք սցենարը որպես պատմություն, թե ինչքանով հետաքրքիր կլինի ինքը որպես ֆիլմ:

Հ.Գ. ճիշտ է, պետք է գնահատել գրելու ունակությունները, սակայն դա առաջնային պլան դեռևս չհամարենք: Բայցևայնպես, եթե լինեն սցենարներ, որոնք նույնիսկ չեն համապատասխանի այս իմ նկարագրածին, պարզ է որ դրանք չեն տեղադրվի: :)

Morpheus_NS
01.08.2008, 11:00
Մի հարց. էն շախմատի պատմության մասին. ի՞նչ պիտի անեին դատախազն ու դատավորը, եթե զինվորը թագուհի դառնար, պիտի՞ ամուսնանային ծառայի հետ (իսկ եթե տղա լիներ:-) )

chiburgen
01.08.2008, 13:08
Բայց խի՞ ա սցենարները սենց քիչ :

Tanamasi
01.08.2008, 20:31
Եվ մի հարց դեռևս ներկայացված սցենարների միակ հեղինակին.
Մերկուրի ջան, նախ ապրես ակտիվության համար. դեռ միայն «Շախմատիստը»-ն եմ կարդացել. էնտեղ որ դատավորն էդպես երկա~ր-երկար բացատրում է խաղի կանոններն ու պատմությունը, դու որևէ վիդեո չես նշել. ամեն դեպքում, էդ ընթացքում դու ի՞նչ տեսաշար ես պատկերացնում. օրինակ` երկու հոգի նստած են լամպերի մոտ ու նրանցից մեկի պատմությունը լարված մոնտաժով ընդհատվում է խաղաքարերի, նյարդայինացող դեմքերի, ձեռքերի խոշոր պլաններով և ա՞յլն, թե՞ խոսքին զուգահեռ էկրանավորվում է պատմությունը, սպանությունները և այլն... կամ քո սեփական տարբերակը:
Սցենարում պետք չէ պատմությունից դուրս առանձին չոր-ցամաք շարադրել վիդեոն, ուղղակի պետք է էնպես անել, որ կարդալիս ընթրցողի աչքի առաջ գան էն պատկերները, որոնք տեսել է հեղինակը` գրելիս ;)

Ճիշտ ես, Ձնծաղիկ ջան։ Նախ ասեմ, որ առաջին անգամ եմ սցենար գրում, այն էլ որպես օրինակ ինտերնետից մի քանի կիսատ-պռատ սցենար էի քաշել՝ պրոֆեսիոնալիզմի մասին խոսք անգամ չի կարող լինել:) ։
Իսկ այդ պատմելու մասը երկար-բարակ մտածում էի ոնց գրեմ։ Բայց շատ անտաշ էր ստացվում, երբ պատկերներն էի նկարագրում, որոնք պետք է հայտնվեն էկրանին։ Իսկ քանի որ սցենար գրելուց ընդհանրապես, կարելի է ասել, պատկերացում մինչ այժմ չունեի, չգիտեի՝ ոնց անել, որ ընթերցողը պատկերները տեսնեն առանց երկար-բարակ նկարագրությունների։Մտածեցի, որ այդ մանրամասնությունները կարելի է ճշտել, եթե սցենարը ընտրվի։ ;)

Ավելացվել է 3 րոպե անց
Համ էլ ասեմ, որ գրելուց որոշեցի մանրամասնությունների մեջ չընկնել, որպեսզի հետաքրքիր լինի նաև նկարահանման ժամանակ՝ հիշելով Վիմ Վենդերսի խոսքերը, որ կատարյալ սցենարի հետ աշխատելը հետաքրքիր չէ։

Freddie
01.08.2008, 21:31
Ուրեմն սկսեմ այսպես՝ ժողովուրդ սահմանափակ մի եղե՛ք, օգտագործե՛ք երևակայությունը սցենարները կարդալիս։ Չէ ՞որ երևակայությունն անվճար է։:D

Դե էտ խոսքի հետ, իսկ հիմա անցնեմ բուն գործին։ Նախ, ապրես Մերկուրի ջան, ակտիվության համար: Հետո ասեմ, որ «Շախմատիստը» շատ դուրս եկավ։Հատկապես դատավորի խոսելը դուրս եկավ։:hands Հիանալի կարելի է հանել։ Այնքան ստեղծագործելու տեղ կա։ Նաև խորը և հետաքրքիր իմաստ ունի։ Կերպարներն էլ հետաքրքիր են։

Եվ մի հարց դեռևս ներկայացված սցենարների միակ հեղինակին.
Մերկուրի ջան, նախ ապրես ակտիվության համար. դեռ միայն «Շախմատիստը»-ն եմ կարդացել. էնտեղ որ դատավորն էդպես երկա~ր-երկար բացատրում է խաղի կանոններն ու պատմությունը, դու որևէ վիդեո չես նշել. ամեն դեպքում, էդ ընթացքում դու ի՞նչ տեսաշար ես պատկերացնում. օրինակ` երկու հոգի նստած են լամպերի մոտ ու նրանցից մեկի պատմությունը լարված մոնտաժով ընդհատվում է խաղաքարերի, նյարդայինացող դեմքերի, ձեռքերի խոշոր պլաններով և ա՞յլն, թե՞ խոսքին զուգահեռ էկրանավորվում է պատմությունը, սպանությունները և այլն... կամ քո սեփական տարբերակը:
Սցենարում պետք չէ պատմությունից դուրս առանձին չոր-ցամաք շարադրել վիդեոն, ուղղակի պետք է էնպես անել, որ կարդալիս ընթրցողի աչքի առաջ գան էն պատկերները, որոնք տեսել է հեղինակը` գրելիս ;)

Միանգամայն համաձայն չեմ։ Դատավորի խոսքի ժամանակ ընդհանրապես անհրաժեշտ չի նկարագրել, թե տեսախցիկը ինչ պլան վերցնի, դերասանը ինչպես խաղա և այլ բաներ։ Չոր, ծայրից ծարյ մանրամասնած, ճշտած, ուղած, դզած-փչած սցենարից վատ բան չկա։ Ստեղծագործելու համար տեղ է պետք թողել։ Այդ դեպքում և՛ ռեժիսյորին հետաքրքիր կլինի, և՛ դերասանին, և՛ օպերատորին։:)

Սրփրայզը շատ ճիշտ է ասում, որ պետք է քվեարկել հենց պատմության համար։:clap Քանի որ սցենարի մանրամասնելը, ճշտելը արդեն մասնագիտական հարցեր են։ Քվեարկողները պետք է իրենց համար այդ դրվագը պատկերացնեն, իսկ այ ինչպես այս ամենը կնկարահանվի՝ դա արդեն նկարող ռեժիսյորի և օպերատորի գործն է։ ;)

Համ էլ ասեմ, որ գրելուց որոշեցի մանրամասնությունների մեջ չընկնել, որպեսզի հետաքրքիր լինի նաև նկարահանման ժամանակ՝ հիշելով Վիմ Վենդերսի խոսքերը, որ կատարյալ սցենարի հետ աշխատելը հետաքրքիր չէ։

:clap Իսկապես Վենդերսը լավ է ասել։;)

Morpheus_NS
01.08.2008, 21:46
Ուրեմն սկսեմ այսպես՝ ժողովուրդ սահմանափակ մի եղե՛ք, օգտագործե՛ք երևակայությունը սցենարները կարդալիս։ Չէ ՞որ երևակայությունն անվճար է։:D

Դե էտ խոսքի հետ, իսկ հիմա անցնեմ բուն գործին։ Նախ, ապրես Մերկուրի ջան, ակտիվության համար: Հետո ասեմ, որ «Շախմատիստը» շատ դուրս եկավ։Հատկապես դատավորի խոսելը դուրս եկավ։:hands Հիանալի կարելի է հանել։ Այնքան ստեղծագործելու տեղ կա։ Նաև խորը և հետաքրքիր իմաստ ունի։ Կերպարներն էլ հետաքրքիր են։

Միանգամայն համաձայն չեմ։ Դատավորի խոսքի ժամանակ ընդհանրապես անհրաժեշտ չի նկարագրել, թե տեսախցիկը ինչ պլան վերցնի, դերասանը ինչպես խաղա և այլ բաներ։ Չոր, ծայրից ծարյ մանրամասնած, ճշտած, ուղած, դզած-փչած սցենարից վատ բան չկա։ Ստեղծագործելու համար տեղ է պետք թողել։ Այդ դեպքում և՛ ռեժիսյորին հետաքրքիր կլինի, և՛ դերասանին, և՛ օպերատորին։:)

Սրփրայզը շատ ճիշտ է ասում, որ պետք է քվեարկել հենց պատմության համար։:clap Քանի որ սցենարի մանրամասնելը, ճշտելը արդեն մասնագիտական հարցեր են։ Քվեարկողները պետք է իրենց համար այդ դրվագը պատկերացնեն, իսկ այ ինչպես այս ամենը կնկարահանվի՝ դա արդեն նկարող ռեժիսյորի և օպերատորի գործն է։ ;)

Ձնծաղիկի ասածը շատ կարևոր է: Ռեժիսյորը չպիտի որոշի, թե “ նրանցից մեկի պատմությունը լարված մոնտաժով ընդհատվում է խաղաքարերի, նյարդայինացող դեմքերի, ձեռքերի խոշոր պլաններով և ա՞յլն, թե՞ խոսքին զուգահեռ էկրանավորվում է պատմությունը, սպանությունները և այլն” դա սցենարիստի գործն է

Freddie
01.08.2008, 21:54

Բա ռեժիսյորինը այդ դեպում ո՞րն է։:o :D
Ախր կինոյում կոնկրետ բաժանումներ չկան, թե որը ում է պատկանում։ Ասում եմ քեզ որպես ռեժիսյոր։;) Ես չեմ ասում, որ Ձնծաղիկը սխալ է, բայց իմ մոտեցումն էլ ավելի հետաքրքիր է։:P Օրինակ, իմ համար շատ անհետաքրքիր կլիներ, եթե նկարահանեի ծայրից ծայր ավարտուն սցենարով։

Morpheus_NS
01.08.2008, 22:21

Չեմ ասում` ծայրից ծայր սցենարով լինի: Իմպրովիզացիա, իհարկե, պետք է, բայց Ձնծաղիկի նշածը շատ կարևոր է և իմ կարծիքով` պետք է անպայման սցենարում ներառվի: Մինչև ձնծաղիկի գրելը ես էլ եի այդ մասին մտածել:

Sunny Stream
01.08.2008, 22:43
Ժողովուրդ ջան, կինոդրամատուրգիայի 2 տարվա դասընթացից և այլ միջոցներով քչից-շատից քաղած գիտելիքներս թույլ են տալիս պնդել, որ նշածս իսկապես ճիշտ է ;) Ֆրեդի ջան, ես բնավ էլ չեմ ասում, որ «երկաթյա սցենար» գրվի` մինչև դերասանի վերջին դիմախաղն ու միզանսցենը, չէ, բայց դե եթե հեղինակը էսինչ բանը գրելիս էսինչ տեսաշարն է ենթադրել, դա այս կամ այն կերպ պետք է տեքստի միջոցով փոխանցվի ընթերցողին: Ես հարցրել էի` ճշտելու համար արդյո՞ք ինքն իսկապես այլ տեսաշար է պատկերացրել, պատասխանից մոտավորապես գուշակեցի, որ այո: Իսկ վերաբերում է իմպրովիզաիային ու ռեժիսորի դերին... եթե սցենարը նրա գրչին չի պատկանում ու եթե ինքն իսկապես ռեժիսոր է, հնարավոր բան չի, որ ինքը փոփոխություններ չանի նկարահանելիս` լինի դա իմպրովիզ կամ սցենարը կարդալու ընթացքում, դրան հաջորդող մտատանջությունների կամ հանգիստ լոգանքի ժամանակ հղացած գաղափար :)

Adam
01.08.2008, 22:58
ժող, ռեժիսորի աշխատանքը լրիվ այլ է... դեռևս կարելի է ասել, որ ժամանակն էլ չէ քննարկելու հետագա անելիքը: Համենայնդեպս մոտակա 2 շաբաթում: Դեռևս պետք է լինի սցենարի ընտրություն, քասթինգ և այլն և այլն... որից հետո նոր պետք է քննարկվի այդ հարցը: Պարզ է, որ ռեժիսորը 100 տոկոսանոց չի նկարելու այն, ինչը գրված է սցենարում: Այսինքն էստեղ ստեղծագործելու է նաև հենց ինքը՝ նկարահանման ընթացքում: Կարող եմ ասել, որ 70 տոկոսն է սցենարիստինը, իսկ 30-ը՝ ռեժիսորինն է, եթե ոչ ավելին...
Դեռևս եկեք քննարկենք պատմությունները որպես ֆիլմ: Ինչքանո՞վ եք տեսնում դրանք էկրանավորած: Պարզ է, որ այս 2-ը չեն միայն: Դեռ ժամանակ կա, և հավանաբար մասնակիցները կշատանան:

Morpheus_NS
01.08.2008, 23:04
Պարզ է, որ այս 2-ը չեն միայն: Դեռ ժամանակ կա, և հավանաբար մասնակիցները կշատանան:

Բա մինչև օգոստոսի 1-ը չէր?

Adam
01.08.2008, 23:06
Բա մինչև օգոստոսի 1-ը չէր?

քանի որ դեռևս ներկայացված է 2 սցենարային տարբերակ՝ այն էլ 1 անդամի կողմից, ապա վերջնական ժամկետն է օգոստոսի 10-ը: :)

Morpheus_NS
01.08.2008, 23:19
քանի որ դեռևս ներկայացված է 2 սցենարային տարբերակ՝ այն էլ 1 անդամի կողմից, ապա վերջնական ժամկետն է օգոստոսի 10-ը: :)

Ուրեմն կաշխատեմ մի հատ սցենար էլ ես գրել

Freddie
01.08.2008, 23:33
Ժողովուրդ ջան, կինոդրամատուրգիայի 2 տարվա դասընթացից և այլ միջոցներով քչից-շատից քաղած գիտելիքներս թույլ են տալիս պնդել, որ նշածս իսկապես ճիշտ է ;) Ֆրեդի ջան, ես բնավ էլ չեմ ասում, որ «երկաթյա սցենար» գրվի` մինչև դերասանի վերջին դիմախաղն ու միզանսցենը, չէ, բայց դե եթե հեղինակը էսինչ բանը գրելիս էսինչ տեսաշարն է ենթադրել, դա այս կամ այն կերպ պետք է տեքստի միջոցով փոխանցվի ընթերցողին: Ես հարցրել էի` ճշտելու համար արդյո՞ք ինքն իսկապես այլ տեսաշար է պատկերացրել, պատասխանից մոտավորապես գուշակեցի, որ այո: Իսկ վերաբերում է իմպրովիզաիային ու ռեժիսորի դերին... եթե սցենարը նրա գրչին չի պատկանում ու եթե ինքն իսկապես ռեժիսոր է, հնարավոր բան չի, որ ինքը փոփոխություններ չանի նկարահանելիս` լինի դա իմպրովիզ կամ սցենարը կարդալու ընթացքում, դրան հաջորդող մտատանջությունների կամ հանգիստ լոգանքի ժամանակ հղացած գաղափար :)

Ձնծաղ ես քո ասածի դեմ չէի խոսում։ :) Անգամ համաձայն եմ այն առումով, որ մի քիչ մանրանալ կարելի էր։ Բայց, իմ կարծիքով, այդ խորացման բացակայության պատճառով սցենարը չի տուժել։;)

Հ.Գ. Կներեք, թեմայից մի քիչ շեղվեմ՝ Ձնծաղ, իսկ ո՞ւմ կուրսում ես սովորում։:oy

Tanamasi
01.08.2008, 23:41
Если вы мне мало благодарны за то, что я рассказал, то будьте мне более благодарны за то, о чем умолчал. :P :D
Д. Дидро

Sunny Stream
02.08.2008, 00:02
Если вы мне мало благодарны за то, что я рассказал, то будьте мне более благодарны за то, о чем умолчал. :P :D
Д. Дидро
:D լավն էր...
Ուզում եմ վարկանիշ տաալլլ!!! ;)
ափսոս էստեղ թույլատրված չի :(

Լավ է, որ վերջնաժամկետը հետաձգվել է... ես էլ, աչքիս, անգործ եմ լինելու առաջիկա օրերին :roll

Հ.Գ. Ֆրեդ - Արմեն Դովլաթյան

Freddie
10.08.2008, 12:11
Ժողովուրդ սցենարներն ու՞ր են։:' Մի քիչ ակտիվություն ցուցաբերե՛ք։:clap

Tanamasi
11.08.2008, 19:56
Բա հիմա ի՞նչ ենք անելու։ :think
Էս իմ բախտը կռուպնի բերեց, հա՞ :D :P

Adam
16.08.2008, 22:19
Հարգելի անդամներ, ակտիվություն ցուցաբերեք և ուղարկեք սցենարային տարբերակները: Առնվազն 4-5 մասնակից պետք է լինի, որպեսզի հայտարարվի մրցույթի սկիզբը: Շատ պասիվ եք... մի քիչ արագացրեք, ժամանակը գնում է և ժամկետն էլ վաղուց լրացել է: Գործեք արագ...
Ուշադրություն. սցենարային տարբերակները ուղարկում եք Ուլուանա -ին: Մինչև մրցույթի սկիզբը, նա է ընդունելու ձեր գրած աշխատանքները: Ուղարկում եք միմիայն նրան, այլ ոչ թե ինձ:
Ժամանակը քիչ է, աշխատեք տեղավորվել մոտակա 1 շաբաթվա մեջ:
Կանխավ շնորհակալություն: