PDA

Դիտել ողջ տարբերակը : Ցանցային ադմնիստրատոր



SecureSourceNet
04.07.2008, 19:58
SecureSourceNet LLC

Անվանում՝ Ցանցային ադմնիստրատոր

Վայր՝ Հայաստան, Երևան

Աշխատանքի նկարագրություն՝ SecureSourceNet ընկերությունը փնտրում է ցանցային ադմինիստրատորի թափուր աշխատատեղի թեկնածու

Աշխատանքային պարտականություններ՝
- Ներդնել և կառավարել տեղային ցանցը
- Ապահովել ցանցի կայուն և անթերի աշխատանքը
- Ներդնել հակավիրուսային համակարգ և ապահովել ցանցի անվտանգ մուտք դեպի ինտերնետ
- Ապահովել տվյալների արխիվացիա և վերականգնում (անհրաժեշտության դեպքում)
- Ներդնել նամակագրական համակարգ ցանցում և ցանցից դուրս հաղորդակցությունն ապահովելու նպատակով

Պահանջվող հմտություններ՝
- ՏՏ ոլորտի բազմակողմանի իմացություն,
- Ծրագրերի և համակարգչային տեխնիկայի սպասարկման և ապահովման փորձ,
- Տեղային ցանցերի ներդրման և կառավարման փորձ,
- Microsoft Office փաթեթի ծրագրերի լավ իմացություն,
- Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացություն (տեխնիկական),
- Լավ կազմակերպչական հմտություններ,
- Բարձր պատասխանատվության զգացում,
- Խմբում աշխատելու ունակություն

Դիմելու հերթականություն՝ դիմելու համար խնդրում ենք ուղարկել մանրամասն ինքնակենսագրությունը (հայերեն կամ ռուսերեն լեզվով) հետևյալ էլեկտրոնային փոստին՝ [email protected] : Խնդրում ենք նամակի վեռնագրում նշել «Network Administrator» անվանումը:

Բացման ամսաթիվ՝ 4 հուլիս 2008
Դիմելու ավարտ՝ 20 հուլիս 2008
Ընկերության մասին՝ SecureSourceNet-ը հանդիսանում է ՏՏ ոլորտի ծառայություններ մատուցող հայ-ամերիկյան համատեղ ընկերություն