PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր գրած բանաստեղծությունները սիրո մասին



emo
31.10.2006, 23:26
Ժողովուրդ սենց թեմա չի բացվե?
Եթե չէ,մի գուցե փորձենք դառնալ «բանաստեղծ»
Ինչ կասեք?
Գրենք ստեղ մեր գրած բանաստտղծությունները կամ մտքերը, մի խոսքով մեր սեփականը::love

Lianchik
06.11.2006, 02:41
Սերը ցավ է

Ականջ արեք իմ մտքին,
Միակ սերը իմ սրտի,
Սերը ցավ է չունի քուն
Ցուրտ ձմեր է իմ սրտում:
Հիշողություն ծովի մեջ
Իմ մտքում ես դու անվերջ:
էլ չեմ սիրի քեզ այնպես
Քո սիրուց եմ ամպել ես:
Ու ամպամած իմ հոգին
Պիտի տառապի կրկին:
Չեմ բուժի ես հույսերով
Սիրտս լիքն է վերքերով:

Lianchik
06.11.2006, 03:09
Զինորի Սերը

Սառնամանիք էր ու սառը գիշեր
Զինորը պոստում էր` տունը հիշեց
Ու հիշեց հանկարց նա այն աղջկան
Որին խոստացավ սեր հավերժական:
Սառած մատներով նամակ էր գրում
Սառած մատները նա չէր էլ զգում,
Դողում էր ցրտից ցնցում ուսերը
Միայն չէր սառել Զինորի սերը:
Չսառեց սերը Զինորի սրտում,
Չսառեց սերը ձմեռվա ցրտում,
ԵՎ այրվում էր դեռ քարացած սրտում
Այրվում էր սերը իր վերջին շնչում:
ծաղ լուսաբացին գտան մի դիակ
Ու կրծքին դրած մի կիսատ նամակ`
Ու կիսատ մի տող`
ՓԱԿՎԵՑԻՆ ԱՉՔԵՐՍ, ԲԱՅՑ ԱՍԵՔ ՆՐԱՆ`
ՉՍԱՐԵՑ <ՍԵՐՍ> ՀԱվԻՏԵՆԱԿԱՆ:

Astghik
06.11.2006, 12:04
... Գուցե սիրում եմ ես քեզ:
Չգիտեմ...
Գիտեմ միայն, երբ նայես՝
Քո հայացքից կհալվեմ:
Գիտեմ միայն, երբ ժպտաս՝
Արևի տեղ կընդունեմ:
Գիտեմ միայն, երբ կպչես՝
Կրակի պես կվառվեմ:
Գուցե սիրում եմ ես քեզ,
Չգիտեմ...
Ժամը դար է ինձ թվում,
Երբ գնում ես, հեռանում:
Իսկ երբ քեզ հետ եմ լինում՝
Դարը վայրկյան է դառնում...
Գուցե սիրում եմ ես քեզ:
Չգիտեմ... Իսկ դո՞ւ ...:love

emo
06.11.2006, 16:00
Այդ ժամանակ չի լինի
Ո՛չ ժամանակ, ո՛չ եղանակ,
Այդ ժամանակ ես չեմ լինի միայնակ.

Երբ դու լինես կողքիս մենակ
Պետք չի լինի ինձ ժամանակ,

Երբ դու լինես կողքիս մենակ
Ես կլինեմ աշնան թախծոտ մի եղանակ,

Երբ դու լինես կողքիս մենակ
Չեմ զգա երբեք ինձ միայնակ:

Իսկ եթե դու լինես հեռվում,
Նույնիսկ մտքով շատ շատ հեռվում.

Ես կդառնամ անցած վայրկյան
Ժամանակի մեջ անսահման,

Ես կդառնամ լացող աշուն
Ուր անձրև է միայն տեղում,

Ու կդառնամ անցորդ միայնակ
Ով քայլում է լուռ ու մենակ:

Lianchik
07.11.2006, 01:59
Ներիր սիրելիս

Արցունքն աչքերիս
Նկարդ սրտիս
Անունդ շուրթիս
Թափառում եմ ես
Որոնում, փնտրում
Իմ սիրած յարին ետ բերել ուզում
Արի սիրելիս,
էլ չեմ նեղացնի,
էլ չեմ բարկացնի,
Միայն թե արի,
Եթե մեղավոր եմ
Խնդրում եմ ներիր, և վերադաձրիր
Արցունքս սրբիր, համբույր պարգևիր
Իմ վիրավոր սիրտը բուժիր,
ԵՎ խոստովանիր, որ երբեք - երբեք
էլ ինձ չես լքի, չես թողնի մենակ:
ԱՐԻ, ՈՐՏԵՂ ԵՍ, ՉՈւՏ ՎԵՐԱԴԱՐձԻՐ

Guest
07.11.2006, 11:47
Լիանչ, ես դու՞ ես գրել: Խոսքերի մեջ միանշանակ զգացվում ա տղու մտածելակերպ:

Lianchik
09.11.2006, 01:11
Լիանչ, ես դու՞ ես գրել: Խոսքերի մեջ միանշանակ զգացվում ա տղու մտածելակերպ:

Այս բոլորը գրված է աղջկա կողմից, իմ ու քրոջս` Բարոյան Լիլիթի

Dayana
09.11.2006, 12:10
Սերը ցավ է

Ականջ արեք իմ մտքին,
Միակ սերը իմ սրտի,
Սերը ցավ է չունի քուն
Ցուրտ ձմեր է իմ սրտում:
Հիշողություն ծովի մեջ
Իմ մտքում ես դու անվերջ:
էլ չեմ սիրի քեզ այնպես
Քո սիրուց եմ ամպել ես:
Ու ամպամած իմ հոգին
Պիտի տառապի կրկին:
Չեմ բուժի ես հույսերով
Սիրտս լիքն է վերքերով:


Ապրես Lianchik ջան …

Anush
09.11.2006, 19:20
Շատ լավ բանաստեղծություններ էին:Ապրեք::hands

Yasmina
11.11.2006, 21:39
Lianchik jan artakarq er,uxaki xosqer chkan,shat huzich er:( :cry ,mievnuyn jamanak irakanutyan@ shat hamapatasxan,pajikner sharunakir espes:)



Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/announcement.php?f=26), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման :

Lianchik
11.11.2006, 22:46
Լիանչիկ ջան արտակարք եր,ուխակի խոսքեր չկան,շատ հուզիչ եր:( :cry ,միևնույն ջամանակ իրականուտյանը շատ համապատասխան,պաջիկներ շարունակիր եսպես:)

:) Շնորհակալ եմ, կաշխատեմ արդարացնել. Պաչիկներ ձեզ լիքը - լիքը :hands

bounty
18.11.2006, 12:20
Երբ գալիս ես, հպարտ անցնում,
Ու ինձ նույնիսկ չես նկատում,
Ինձ թվում է, թե նույն պահին
Սիրտս կամաց կանգ է առնում…
Ու նայում եմ քո հետևից,
Լցվաժ խանդով ցասումնալից,
Երկու կաթիլ լուռ արցունքներ
Գլորվում են իմ աչքերից…
Բայց զսպում եմ ես ինձ կրկին,
Արհամարհում հոգուս ձայնին,
Որոßում եմ քեզ մոռանալ,
Քեզ չսիրել ու հեռանալ…
Բայց երբ նորից դու անցնում ես,
Բաբախում է սիրտս ուժգին,
Եվ այդ ձայնը ինձ ասում է,
Որ սիրում եմ ես քեզ կրկին…

Goga
21.11.2006, 18:24
Աշուն

Ինչպես տերեւը աշնան մեղմ քամուց,
Այնպես էլ սիրտս դողում է սիրուց:
Ինչպես ճյուղերը մնացին մենակ,
Այնպես էլ հոգիս է՝ սառը ու դատարկ:
Ո՛չ, ես չեմ վախենւմ աշնան մեղմ քամուց,
Ես վախենում եմ միայն սիրելուց:
Ես չեմ վախենում աշնան անձրեւից,
Չէ որ հոգիս է անձրեւում այսժամ,
Այլ ուզում եմ թրջվել նրանից,
Որ արցունքներս թաքցնեմ մարդկանցից:
Թող թափվեն նրանք ու անհետանան,
Իբրեւ անձրեւի կաթիլ՝ գոլորշանան:
Թող ջուր դառնան ու լցվեն գետը
Ոչ թե վարարեն ու լցվեն հոգիս:
ՈՒզում եմ ազատվել դառն արցունքներից
Սիրտս չթախծի աշնան անձրեւից:
ՈՒզում եմ ազատվել այս կապանքներից
Հոգիս հոգնել է սիրո ցավերից ու տառապանքից...

Guest
21.11.2006, 18:34
վատիկը չեր:) կարդացվում եր: Գուցե ես եմ անճաշակ, բայց ինձ դուր չեկավ են, որ (քամուց-սիրուց)-ը երկու անգամ օգտագործիր:think

Goga
21.11.2006, 21:45
վատիկը չեր:) կարդացվում եր: Գուցե ես եմ անճաշակ, բայց ինձ դուր չեկավ են, որ (քամուց-սիրուց)-ը երկու անգամ օգտագործիր:think
Շնորհակալություն կարծիքի համար:) Բայց ինցհքան իմ գռածից տեղյակ եմ, մի դեպքում «քամուց-սիրուց», մյուս դեպքում՝«քամուց-սիրելուց», չնայած դա քո կարծիքն է;)

Selene
22.11.2006, 11:39
Գոհար ջան շատ լավն էր բանաստեղծությունդ:hands
Իսկ հաջորդը ե՞րբ կկարդանք;)

Goga
22.11.2006, 23:45
Գոհար ջան շատ լավն էր բանաստեղծությունդ:hands
Իսկ հաջորդը ե՞րբ կկարդանք;)
Շատ շնորհակալություն:) Շուտով կկարդաք հաջորդները;)

Malu
23.11.2006, 16:11
Yes unem banastexcutjunner, bajc cavoq indz mot chi stacvum hayeren tarerov akstex grel. :(

Guest
23.11.2006, 16:28
Վե՞րջ: Մի՞թե այս էր վերջը իմ և քո,
Մի՞թե այդ էր համբույրը վերջին,
Եվ կամ միթե քո հայացքը երող
Չի ողղվի էլ իմ թախծոտ աչէերին:

Վե՞րջ: Մի՞թե այս էր վերջը իմ ու քո,
Մի՞թե մայրամուտն էր դա մեր երազի,
Թե՞ սիրո կրակը մարող
Կբոցավառվի ու նոր թափ կառնի:

Չէ՛, ցնորքն է դա իմ երազների սոսկ,
Մոխիրն է մնացել վառված մեր սիրուց,
Եվ միայն մրմուրն է մեր սրտերում լոկ
Թողել իր հետքը անցյալի փոշուց:


:) Փսստորեն լավ էլ ստացվել ա: Բայց KDWin-ով գրածը չես կարա copy անես այստեղ: Գրառում անելուց կողքը նշի - Գրե՞լ հայերեն, ամեն ինչ կստացվի:

Malu
23.11.2006, 16:37
:) Փսստորեն լավ էլ ստացվել ա: Բայց KDWin-ով գրածը չես կարա copy անես այստեղ: Գրառում անելուց կողքը նշի - Գրե՞լ հայերեն, ամեն ինչ կստացվի:
Շնորհակալ եմ օգնության համար. Այ հիմա ամեն ինչ ստացվեց :ok

Goga
23.11.2006, 17:37
ԳԻՇԵՐ

Նորից գիշեր է, աստղալից երկինք,
Նորից լուսինն է բարձրացել երկինք,
Նորից մթություն, նորից տխրություն...
Շուրջբոլորս լուռ է, թախիծ է միայն,
Սիրտս ուրախ էր, իսկ հիմա ունայն:
Գիշերը նորից տիրեց իմ հոգում,
Հուշերը նորից տանջել են ուզում:
Ո՛չ, ես չեմ տանջվի հիմարիկի պես,
Կսպասեմ, որ աստղ ընկնի ձյան փաթիլի պես.
Աչքերս փակած երազանք կպահեմ,
Որ այդ հուշերից հոգիս ազատեմ,
Այդժամ սրտումս արեւ կլինի,
Գիշերը միայն շուրջս կտիրի...

Guest
23.11.2006, 17:50
ԳԻՇԵՐ

:think Չնայած նրան, որ դու ինձ շատ ես դուր գալիս…

15 վայրյան անց

Չեմ հասկանում քո բանաստեղծությունները:) կներես

Malu
23.11.2006, 18:09
Ու՞մն ես արդյոք դու հիմա,
Ու՞մ հոգին ես դու խառնում,
Արդյոք հիմա ում սրտում
Սիրո նոր բույն ես հյուսում:

Երնեկ այն նուրբ ձեռքերին,
Շուրթերին ու աչքերին
Որոնց քո ջերմ համբույրով
Տաքացնում ես գիշերով:

Թարմ են իմ մեջ ավաղ դեռ
Այն հուշերը, որ վառել,
Բորբոքել ես ու անցել,
Բայց, ավաղ... դու չես անցել:

Մեկ է, կմնաս դու իմ սրտում,
Ու սիրո ամրոցն անկոտրում,
Քոնն եմ եղել հավիտյան,
Հավիտյան էլ կմնամ…

Ավելացվել է 16 րոպե անց
Կմնամ մենակ, ինչպես աշնան տերևը ծառին,
որ դողդողում է,
Կխորտակվեմ վշտիս մեջ, ինչպես նավակը ծովում,
որ փոթորկվում է,
Կգնամ, կհեռանամ, կմոռացվեմ, կմահանամ…
Բայց դուք հիշե՛ք, որ նա………
……… սիրում էր:

Goga
23.11.2006, 18:41
:think Չնայած նրան, որ դու ինձ շատ ես դուր գալիս…

15 վայրյան անց

Չեմ հասկանում քո բանաստեղծությունները:) կներես
ներեղության կարիք չկա, այդպես էլ է պատահում;)

Malu
02.12.2006, 14:33
ԴՈՒ

Երբ միայնության քողն է ինձ իր գիրկն առնում,
Երբ մթնշաղի վերջին հևոցն է լսվում,
Միտքս ակամա հեռու է թռնում,
Ու անհայտ երազների ուղիներ փնտրում:

Դեգերումներից այդ մութ անդունդում
Ինչ-որ մի պայծառ լույս եմ որոնում,
Բայց ո՛չ արևի ջերմ լույսը կիզող,
Ո՛չ էլ մոմի լույսի քնքշությունը գերող:

Լույսն այդ ունի մեկ այլ ջերմություն,
Իսկ ջերմությունն այդ սեր է կոչվում:
Այդ ջերմությանը ես շատ եմ տենչում,
Իսկ լույսն այդ իմ «Դու» է կոչվում:

Ծով
02.12.2006, 22:59
Անանուն սեր...
Իմ թախիծը անուն չունի,ինչպես և ես չունեմ անուն,
Ինձ թողնելով՝ հեռանում եմ,որ սերն իմ լուռ թաքցնեմ անվերջ,
Կարծես կանչում եմ քեզ նորից,կորցնում հետքերը քո անհուն,
Իսկ դու ապրում ես իմ սրտում,աչքերդ՝իմ աչքերի մեջ:
Ես չեմ կարող խոստովանել,որ սիրում եմ քեզ խենթի պես,
Ես լռում եմ,բայց խոսում են կաթիլները արտասուքիս,
Անձրևի պես գիշերները պատուհանիդ իջնում կարծես
Ու պատմում են գաղտնիքս քեզ,ու շիկնում է ասես հոգիս:
ես չեմ կարող քեզ մեղմ ժպտալ ու հեռանալ՝չթողնելով
Իմ սիրտը քո ափերի մեջ,իմ հայացքը քո շուրթերին,
Ես շրջում եմ լուսնոտի պես՝քեզ անընդմեջ որոնելով,
Որ իմ լուսնի կրակ սրտից ժպիտ բերեմ քո աչքերին:
Իմ թախիծը անուն չունի,ինչպես և ես չունեմ անուն,
Կասես ինչպես են աշխարհում երկինքն ու հողը միանում:

:love

Goga
31.05.2007, 22:05
Սիրո օրենք

Ինչու՞ չկա սիրո օրենք,
Որ խախտելիս քեզ բանտարկեին սիրող սրտում
Ու կապկպեին զգացմունքի նուրբ թելերով,
Որ քեզ համար խաղալիք են լոկ հիշեցնում:
Սիրո օրենք, որը երբեք չի գործելու,
Մեկ է ես քեզ, դու ուրիշին ես սիրելու,
Ի վերուստ է այդպես գրված,
Էլ ինչ օրենք, ինչ ասացվածք…
Երբ ասում ես սիրում եմ քեզ,
Դրոշմվում ես նրա մտքում
Ու խաղալը քո սրտի հետ,
Ինչպես խախտելը օրենքի,
Միայն հաճույք է պատճառում:
Ինչու՞ չկա սիրո օրենք,
Քեզ բանտարկեի սրտիս խորքում
Իմ նայվածքով կկողպեքեի հայացքը քո:
Ինչի՞ս է պետք այդ օրենքը,
Միևնույն է, պիտի խախտեիր,
Ավելի լավ է այդ մենքը
Ձուլենք դառնա միայն մեկը…

Vicki
01.06.2007, 16:01
Ցավի արցունք,
Հոգու թռիչք,
Սիրո թևեր իմ ջարդված,
Կանչ իմ մահվան,
Իմ գոյության,
Որ դարձել ես լոկ տառապանք...:)

Vicki
04.06.2007, 14:48
Ծնվե՞լ եմ նորից...
Մի՞թե... այս ի՞նչ կատարվեց...
Թե նորածին եմ
Բնավ նման չեմ...
Այս ի՞նչ կատարվեց...

Մի՞թե ինձ այրում են,
Դու ել մոխրանում ես...
Ցավոտ է մի քիչ,
Ցավն է լռելյայն...

Ու հիմա ես լուռ,
Ու հիմա մենակ...
Եվ հիմա դու արդեն չկաս,
Դու', ով կյանք էր մի:
Ծնվել եմ նորից...
Մի՞թե...
Ա~խր բնավ նման չեմ...

Այն աչքերը, որ միայն քեզ էին տեսնում,
Նրանք ժամանակ առ ժամանակ ուրիշին են փնտրում,
Այն այտերը, որ գեթ քո մի հայացքից էին շիկնում,
Հիմա մյուսներին էլ, մյուսներին էլ են ինձ մատնում...

Մի՞թե ինձ այրում...
Դու էլ մոխրանում ես...
Ախր կրակ, բնավ կրակ չկա...

Առանց կրակ,
Ու հենց այնպես...
ԱՅՐՎԵՑԻ~Ր...

Root
04.06.2007, 15:23
Ծնվե՞լ եմ նորից...
.......................
ԱՅՐՎԵՑԻ~Ր...

Շատ լավն էր ... սա էլ իմ կողմից:


Դու ծնվե՞լ ես արդյոք ,
Թե՞ դա ինձ թվում է,
Այստեղ չկա ոչ ոք,
Իսկ դա ինձ հյուծում է:

Դու կա՞ս, գոյություն ունե՞ս,
Թե՞ մտքերիս զոր գագաթն ես
Երե՞կվա ստեղծած թեզն ու դերը
Թե՞ մտացածին, անգո իմ սերը:

Թե՞ դու միայն պատրանք ես , ստվեր
Որ տանջել է ինձ հոծ տարիներ,
Բայց միթե՞ մի մտքերի զարդը
Դաձել է իմ ամենածանր բարդը:

Բայց ո՛չ ,
Դու եղել ես իմ բաղձանքը
Անտերունչ սրտի արձագանքը
Քո պատկերը ես չեմ ձգել,
Սոսկ իմ մեջ է այն ծնվել

Բայց միթե՞ դու իմ վառ
Երևակայությանս ծնունդն ես
Իմ դարդոտ ու խելագար
Անհագ սրտիս անմեղ սնունդն ես

Չգիտեմ ,
Դու չկաս որ հարցնեմ
Ու թվում է ծիծաղում են,
Չնայած չկա այստեղ ոչ ոք
Մտքիս միայն պինդ կառչում է…
Դու ծնվել ես արդյո՞ք,
Թե՞ դա ինձ արդեն թվում է:

Root
05.06.2007, 11:43
Ինչ հիողություն ունեմ է... 7 տարվա բանը 15 րոպեում վերարտադրեցի Yeah !

Vicki
05.06.2007, 12:58
Բայց ո՛չ ,
Դու եղել ես իմ բաղձանքը
Անտերունչ սրտի արձագանքը
Քո պատկերը ես չեմ ձգել,
Սոսկ իմ մեջ է այն ծնվել

Բայց միթե՞ դու իմ վառ
Երևակայությանս ծնունդն ես
Իմ դարդոտ ու խելագար
Անհագ սրտիս անմեղ սնունդն ես

Շատ լավն էր :hands:hands:hands

Կցանկայի արցունք լինել,
Ու ծնվեի քո աչքերում,
Ապրեի դեմքիդ...
Ու մարեի շուրթերիդ:

Կարծես վատ չստացվեց;)...

Root
10.06.2007, 16:30
Ու քեզանից հետո,
Որպես հուշ ` անցած,
Հավիտենության,
Մոխրամանիս մեջ
Կիսավառ սիգարս
Ու մոխիրը այս մնաց…

Ու քեզանից հետո,
Սիգարից ելնող
Նազանքով պարող
Գալարվող ծուխը
Սառեց , կարկամեց
Ու քեզանից հետո,
Քեզ պես , սենյակից
Դուրս փախչել չուզեց…

Ու քեզանից հետո,
Դրսում դժգունեց
Ամեն-ամեն բան,
Լույսը խավարեց,
Արևը հանգավ
Օրը կանգ առավ,
Ու ներկան դարձավ
Տաղտկալի ` անհույս ,
Կյանքը ` անիմաստ…

Ու քեզանից հետո,
Մոխիրն այս մնաց
Մոխրամանիս մեջ.
Քեզ ուրվագծող
Վարդագույն ծուխը
Ու մեկ էլ հուշը
Երջանիկ օրերի
Միասին անց կացրած

Ու քեզանից հետո…
Ոչինչ …չմնաց…
Ոչինչ …չմնաց…

Selene
10.06.2007, 16:36
Ու քեզանից հետո,
...
Ու քեզանից հետո…
Ոչինչ …չմնաց…
Ոչինչ …չմնաց…




Root, քո բոլոր ստեղծագործություններն այնքան թախծոտ են, այնքան տխուր:(...ու շատ լավը…
Հ.Գ. Պինգվինը պիտի կարողանա նաև ուրախ լինել:)

Vicki
11.06.2007, 10:19
Ախր.... Ախր շատ լավն են ու նույնիսկ խոսք չեմ գտնում ասելու..... Դատարկությունը շատ գեղեցիկա նկարագրված: Իսկ համեմատության մասին էլ նշաելն ավելորդա.... :love:love:love

Goga
14.06.2007, 17:19
Որքան ցանկացա քեզ հեռու պահել,
Այնքան ավելի դու ինձ մոտեցար,
Սրտիդ դիմաց իմ սիրտը փակել,
Այնքան այլևս էլ չդիմացար:
Զուր էր ջանքերը, պայքարը քո դեմ,
Անզոր են բոլոր ուժերը վսեմ,
Սիրո դեմ չկա ոչ մի պատերազմ…
Դու վառեցիր կրակը սիրո,
Դու բորբոքեցիր կիրքը իմ մեջ,
Հիմա ինչու ես թողնում հեռանում,
Երբ ես պատրաստ եմ սիրել խենթի պես,
Նվիրել քեզ բոլոր օրերը, որ համարում էիր կորցրած անհետ,
Ինչու չես թողնում ասել խոսքերը, որ ցանկանում էիր լսել հավետ:
Գնում ես գնա, ոչինչ չունեմ կորցնելու…
Ոչինչ չունեմ կորցրած, բացի այնքան արցունքներից,
Որ թափվում էին ինչպես անձրև,
Բացի անքուն գիշերներից, որ անցնում էին տխուր, տձև:
Ոչինչ չունեմ կորցրած,
Միայն քեզ սիրող սիրտը այնքան շատ է փոքրացած,
Որ այլևս չի լինի սիրահարված…

Ուրվական
14.06.2007, 17:33
Զուր էր ջանքերը, պայքարը քո դեմ,
Անզոր են բոլոր ուժերը վսեմ,
Սիրո դեմ չկա ոչ մի պատերազմ…

Goga ջան, դե լավն ես էլի::) Ինչ միտք էր... Ինչքա՜ն զգացմունք էիր ներդրել այս բառերի մեջ:


Միայն քեզ սիրող սիրտը այնքան շատ է փոքրացած,
Որ այլևս չի լինի սիրահարված…

Էհհհ...

Ծով
14.06.2007, 18:20
Որքան ցանկացա քեզ հեռու պահել,
Այնքան ավելի դու ինձ մոտեցար,
Սրտիդ դիմաց իմ սիրտը փակել,
Այնքան այլևս էլ չդիմացար:
Զուր էր ջանքերը, պայքարը քո դեմ,
Անզոր են բոլոր ուժերը վսեմ,
Սիրո դեմ չկա ոչ մի պատերազմ…
Դու վառեցիր կրակը սիրո,
Դու բորբոքեցիր կիրքը իմ մեջ,
Հիմա ինչու ես թողնում հեռանում,
Երբ ես պատրաստ եմ սիրել խենթի պես,
Նվիրել քեզ բոլոր օրերը, որ համարում էիր կորցրած անհետ,
Ինչու չես թողնում ասել խոսքերը, որ ցանկանում էիր լսել հավետ:
Գնում ես գնա, ոչինչ չունեմ կորցնելու…
Ոչինչ չունեմ կորցրած, բացի այնքան արցունքներից,
Որ թափվում էին ինչպես անձրև,
Բացի անքուն գիշերներից, որ անցնում էին տխուր, տձև:
Ոչինչ չունեմ կորցրած,
Միայն քեզ սիրող սիրտը այնքան շատ է փոքրացած,
Որ այլևս չի լինի սիրահարված…
Միտքը ընդհանուր լավն ա…պուպուշա, սիրուն…բայց իզուր ես տեղ-տեղ կենտրոնացել հանգերի վրա, որովհետև հանգավորելու սկզբունքը կառուցվածքում անընդհատ շեղում ա…;)
Ավելի շատ արձականման ա, որովհետև տակտը կորում ա…
բայց զգացմունքյին, սիրուն ոտանավոր ա…:love

Մանոն
14.06.2007, 19:17
Ու քեզանից հետո,
Որպես հուշ ` անցած,
Հավիտենության,
Մոխրամանիս մեջ
Կիսավառ սիգարս
Ու մոխիրը այս մնաց…

Ու քեզանից հետո,
Սիգարից ելնող
Նազանքով պարող
Գալարվող ծուխը
Սառեց , կարկամեց
Ու քեզանից հետո,
Քեզ պես , սենյակից
Դուրս փախչել չուզեց…

Ու քեզանից հետո,
Դրսում դժգունեց
Ամեն-ամեն բան,
Լույսը խավարեց,
Արևը հանգավ
Օրը կանգ առավ,
Ու ներկան դարձավ
Տաղտկալի ` անհույս ,
Կյանքը ` անիմաստ…

Ու քեզանից հետո,
Մոխիրն այս մնաց
Մոխրամանիս մեջ.
Քեզ ուրվագծող
Վարդագույն ծուխը
Ու մեկ էլ հուշը
Երջանիկ օրերի
Միասին անց կացրած

Ու քեզանից հետո…
Ոչինչ …չմնաց…
Ոչինչ …չմնաց…



Root այս մեկը նախորդից ավելի լավն էր, պատկերավոր էր, անգամ կարդալիս թվում էր ծխի հոտ է գալիս, կեցցես:

Root
14.06.2007, 23:27
Root այս մեկը նախորդից ավելի լավն էր, պատկերավոր էր, անգամ կարդալիս թվում էր ծխի հոտ է գալիս, կեցցես:

Ցավոք չի թվում Մանոն ջան ... իսկականից գալիս է :)

minka
15.06.2007, 21:13
Մրսում եմ քեզնից
Մրսում եմ հոգուդ անսահմանությունից
Մրսում եմ այդ անսահմանւթյան մեջ պահված դատարկությունից
Մրսում եմ քո ուժից ու միաժամանակ այդքան հասարակ անկարողությունից
Մրսում եմ ապրել քո կյանքով բովանդակ
Վորն չունի իմ համար ոչ իմաստ ոչ հատակ
Մրսում եմ լինել միշտ ներողամիտ
Մրսում է կյանքս, մարմինս, հոգիս
Հպարտությունս կամքս ու ուժս
Իսկ ես արև եմ սիրում անսահման
Եթե ոչ հիմա, ապա գալիքում
Բայց ներիր սիրելիս
Մրսում եմ այնքան, որ գալիքին
Գուցե չդիմանամ...

Խնդրում եմ կարցիքներ հայտնել:scen:think

Guest
16.06.2007, 12:01
Խնդրում եմ կարցիքներ հայտնել:scen:think

Դե, որ խնդրում ես… Կարծում եմ, որ ձմռանն ես գրել:

Vicki
18.06.2007, 10:25
Մրսում եմ քեզնից
Մրսում եմ հոգուդ անսահմանությունից
Մրսում եմ այդ անսահմանւթյան մեջ պահված դատարկությունից
Մրսում եմ քո ուժից ու միաժամանակ այդքան հասարակ անկարողությունից
Մրսում եմ ապրել քո կյանքով բովանդակ
Վորն չունի իմ համար ոչ իմաստ ոչ հատակ
Մրսում եմ լինել միշտ ներողամիտ
Մրսում է կյանքս, մարմինս, հոգիս
Հպարտությունս կամքս ու ուժս
Իսկ ես արև եմ սիրում անսահման
Եթե ոչ հիմա, ապա գալիքում
Բայց ներիր սիրելիս
Մրսում եմ այնքան, որ գալիքին
Գուցե չդիմանամ...

Խնդրում եմ կարցիքներ հայտնել:scen:think

Հիմա ինձ շատ հարազատ է, ուստի դուրս շատ եկավ, ճիշտ արտահայտված զգացմուքներ են, գեղեցիկ էր վերջը... Ապրես :hands, շարունակիր

Root
23.06.2007, 01:34
Դու տեսել ե՞ք այսպիսի մի բան ,
Որ երաժիստն ասի. "Ի՞նչ է նոտան"...
Չհասկանա երաժշտությունն իր նվագած...
Միայն թե .. նվագի, նվագի մոլեգնած...

Այդ երաժիշը ես եմ, որ ,
Այս կյանքում իմ ոլոր-մոլոր,
Միշտ սեր եմ երգել, խոսել,
Ինքս բայց ՝ մոռացել սիրել ...

Ես չեմ պարծենում , մխիթարել եմ,
Շատերին սիրել եմ սովորեցրել,
Միշտ երգել եմ , գովաբանել եմ,
Սերն ամենից վեր եմ դասել ...

Բայց սերն ինձ գտավ ինքնուրույն...
Եկավ ներխուժեց հանկարծահաս ...
Ու կյանքիս ընթացքը դժգույն
Փոխակերպեց ... զատեց մաս մաս...

Իմ լեզուն հիմա կապ է ընկել ...
Ես չգիտեմ արդեն ՝ ինչ անել ...
Ես սպասեցի , սպասեցի նրան անդադար ...
Իսկ երբ եկավ ՝ դառա անբառբառ ...

....և հիմա ես էլ ինչպես երաժիշտը,
Նվագում եմ , նվագում , սիրում եմ ...սիրում ...
Սիրում եմ անզգա... ու իմ վիշտը
Սիրելով է հիմա վրեժխնդիր լինում ....


Երևան - 2000

Goga
23.06.2007, 15:10
Ոչինչ չեմ հիշում

Դու չհասկացար, թե ինչ արեցիր,
Սրտիս վրա մի վերք թողեցիր
Ու սպիանալուն էլ չսպասեցիր;
Ես չհասկացա, թե ինչ կատարվեց,
Երբ ուղարկածդ նամակը բացվեց...
Ամբողջ մարմնովս մի սարսուռ անցավ,
Արցունքն աչքերիս մի սառույց դարձավ,
Սրտիս զարկերը էլ ես չեի զգում,
Այդ պահին միայն ես մահ էի տենչում:
Ոչինչ չեմ հիշում...
Արցունքից լցված խեղդվող կոկորդ,
Որ ստիպում էին մի կում ջուր խմել
Ու չէին մտածում` ապրել չեմ ուզում:
Հույզի մեջ սուզված խամրող աչքեր,
Որ ստիպում էին արցունքից մաքրել
Ու չէին մտածում` տեսնել չեմ ուզում:
Գրած խոսքերդ ուրվականի պես հետևում էին ինձ,
Անվերջ կծոտում ժամերն ու տանում իմ կյանքից:
Ոչինչ չեմ հիշում...
Այնքան կուզենայի ոչինչ չհիշել...
...............................................................
Սառը արեգակ

Քար էր քո սիրտը կամ էլ մի սառույց,
Ես էլ անկարող սառը արեգակ:
Մի՞թե դու ոչինչ չունեիր ինձ տալու,
Մի՞թե քո սրտում չկային ջերմ խոսքեր
Կամ մի կաթիլ սեր, որ ինձ ջերմացներ…
Էլ չեմ հավատա ես ոչ մի սիրո,
Խաղ էր ամենը, որ կոչում էիր սեր,
Սկզբից դու էիր այն առաջ տանում,
Հետո ձանձրացար ու մի կողմ թողիր,
Բախտի ձեռքերին դու ինձ հանձնեցիր,
Երբ ես ցանկացա շարունակել խաղը
Մի ամիս չանցած ավարտ ունեցավ,
Իր հետ բերելով դառն արցունք ու ցավ:
Սկիզբը դու էիր, ավարտը նորից դու սահմանեցիր,
Իսկ ես մի անզոր, սառը արեգակ…
Ոչինչ անել ինձ չթողեցիր…

Annushka
23.06.2007, 20:19
Ք Ե Զ

Մի անսպառ թախիծ, մի տանջող թախիծ
Պարուրում է ինձ ու զրկում օդից,
Մի անկոչ կարոտ, մի անխիղճ կարոտ
Կանչում է անվերջ, կանչում ինձ քեզ մոտ…

Մի վառվող համբույր, մի անհագ համբույր
Շրջում է անվերջ, փախչում է... բայց ու՞ր....
Ու իմ խենթ հոգին, իմ վշտոտ հոգին
Փնտրում է կորած երազն իր անգին…

Մի անսպառ թախիծ ու անկոչ կարոտ,
Մի վառվող համբույր ու հոգիս վշտոտ
Միահյուսվել են ասես իմ սրտում
Ու քո պատկերն են պահում, փայփայում…

Իսկ քո աչքերը, քո հուր աչքերը,
Աչքերիդ անմար, վառ կրակները
Ամուր կառչել են իմ բույր հուշերին
Եվ այրում են, տե՛ս, իմ սիրտն ու հոգին…


ԱՇՆԱՆԱՅԻՆ

Աշու՛ն, ինչու՞ ես կրկին դու թախծում,
Ինչու՞ ես նրա մասին մտածում,
Ու ստիպում ես ինձ, որ հիշեմ կրկին
Մեր կապուտաչյա գարունն ու այգին:

Հասկացի՛ր, աշու՛ն, որ նա էլ չկա,
Դու իմ հարազա՛տ, իմ սիրո՛ վկա,
Նա էլ չի գալու, էլ չի ժպտալու,
Չէ՞ որ նա չկա, դարձել է ուրու:

Մոռացի՛ր նրան, աշու՛ն իմ լալկան,
Եվ ինձ էլ օգնիր մոռանալ նրան,
Նրա պատկերը երբեք չհիշել,
Ու չկարոտել, ու չկարոտել....

Rut_Tica(xelagarvat)
02.07.2007, 15:09
Իմ ամենա առաջին գրատ բանաստեղծեւթյունը
Դու հեռու ես..
Դու հեռու ես.
Լուսնի պես հեռու.
Օտար ինձ համար,
Անծանօթ երազի պես:
Ուզում եմ գտնել,
Ճանաչել քեզ.:love

Ավելացվել է 8 րոպե անց
Երազ
Երազս դարձավ կյանքի երազանք,
Ուրախ և տխուր մարդու երազանք,
Երազել այո բոլորը կարող են,
Երազով երազել չեմ կարող ասել,
Երանի երազս իրական լիներ....
Երազւմս՝
Քեզ տեսա ասում եիր մի գնա,
Ասու եիր սիրում եմ քեզ,
Սպասում եմ քեզ իմ միակ սեր,
Հիջում եմ քեզ իմ անկեղծ սեր....:love

Rut_Tica(xelagarvat)
02.07.2007, 15:42
Հա ասեմ իմ գրած «Դու հեռու ես» Երեվան2003թ.

Սեր
Սիրում էին նրանք իրար,
երբ չէր մարել մոմը սիրու ու
չեր մարել լույսը հոգու.
Եվ չէր հոգնել կյանքը նրանց,
ու չէր լացում ծովը կապույտ..,,

Արձունք է կաթում սրտից աղջկա,
Որ սիրահարվեց ու սիրեց նրան,
Ով դավաՃանեց և լքեց նրան.
Ընտրեց դաժան ու ցավոտ սերը...……::loveԵրեվան 2006թ.

Ավելացվել է 15 րոպե անց
Root-ի խոսքերից
Ու քեզանից հետո ոչինչ չմնաց
..............
Ու քեզանից հետո ոչինչ... չմնաց ոչինչ չմնաց.
ոչինչ չմնաց Root ջան ասեմ որ լավն էր.

ԵՍ
Ես ոչ Ռաֆֆին եմ,
Ոչ "ումանյանը,
ոչ Սևակն եմ,
ոչ էլ Ճարենցը,
Ես մի տխեւր աղջիկ եմ.
ոչ Մուրացանն եմ,
ոչ Սայաթ-Նովան,
ոչ Shirazn եմ,
Ոչ էլ Աբովյանը,
ԵՍ միայնակ մարդ եմ այս կյանքեւմ,
Ես ոչ Դանիել Վարուժանն եմ,
ոչ էլ Ֆրիկը,
Ես մի հասարակ տխուր էակ եմ,
Ես մի հասարակ մարդ եմ այս կյանքում,,
...............

Tigana
02.07.2007, 20:15
Ափսոս իմը երկար ա,թե չե կգրեի:

I_am_here
02.07.2007, 21:14
ԻՄ ԱՉՔԵՐը
Միայն տեսնեիր իմ աչքերը
Հոսում եին անդադար արցունքները
Նրանց մեջ կար այնքան տխրուտյուն
Երգում եին նրանք մի ոխբերգուտյուն
Միայն տեսնեիր իմ հայացքի
Աչքերիս միջից հելնոխ ցավերին
Խասկանաիր,տե ինչ կյանք եմ ապրել
Ինչ տանջանքով այս որվան հասել
Աչքերս կարցես խնդրում եին դադար տալ
Նրանք ախաչում եին հասկանալ
Այդ պահի ահրելիուտյունը
Իմ դատարկ պատմուտյունը
Ես քայլում եյ,աչքերս լալիս եին
Ինձ չհաձնել խոսք տալիս եին
Արցունքներս տապում հերանում եին
Անցորդներին արհամարում եին
Նրանք հոսում եին,անվերջ հոսում եին
Ա~խ երանի տեսնեիր ինձ այդ պահին
Ինչ ուջեխ հարվաց տվեցիր կյանքիս
Աչքերս անվերջ քեզ ման եին գալիս
Ու անդադար լալի~ս եին լալի~ս
Մի երազանք եր եկել մտքիս,
Որ դու սրբեիր արցունքներն աչքերիս
Միայն տեսնեիր տե ինչպ~ես եյ լալիս :(

Ավելացվել է 2 րոպե անց
Я и ОН

Моя любовь – это сон
Где живём лишь я и он
Он то приходит,то уходит
То радуется,то грустит
Всё думаем весь день вдвоём
Никто не понимает о чём
Никто не знает кто я и кто он
Мы одни в этом сне живём
Не вижу я его нигде
Он скрывается везде
То на земле,то в небесах
Его душа живёт в чудесах
Не знаю я куда идти
Где мне его в этом мире найти
Ищу повсюду,ищу весь день
Со мной всегда лишь его тень
Знаем друг друга или не знаем?
Найдём друг друга или потеряем?
Живём мы вместе и не понимаем
Думаем и обсуждаем
Тоскуем мы и вспоминаем
Никто не понимает о чём
Кто придумал этот сон?
Зачем живём мы в нём вдвоём
Не знаю я,не знает он.............
:love:oy

Ավելացվել է 3 րոպե անց
* * *
Вспоминая тебя, я так тоскую,
В душе о любви тебе говорю,
Иногда жалею, бывает горюю,
Но не подумай, что люблю!

Твои глаза меня покоряют,
Когда на фото твоё смотрю,
И мысли мои тебя представляют,
Но не подумай,что люблю!

В тихий одинокий вечер
Я Бога о тебе молю
И зажигаю в душе свечи,
Но не подумай,что люблю!

Вспоминая несчастья день,
Мне кажется,сейчас умру...
Лишь не уходит твоя тень,
Но не подумай, что люблю!

Зная, что любишь другую,
В душе тихо с ума я схожу
За что Бог мне дал судьбу такую?
Но не подумай,что люблю!


За твоё малейшее внимание,
Не подумав, весь мир покорю
Видеть тебя – моё желние,
Ведь я вовсе тебя не люблю!
:oy

Ուրվական
03.07.2007, 09:26
Գրած խոսքերդ ուրվականի պես հետևում էին ինձ...


Էդ ես երբ եմ քեզ հետևել, որ մի հատ էլ տենց համեմատություն ես անում::D:D:D

Առաջինը վերջն էր:;)

Վարպետ
03.07.2007, 14:33
ԵՍ
Ես ոչ Ռաֆֆին եմ,
Ոչ "ումանյանը,
ոչ Սևակն եմ,
ոչ էլ Ճարենցը,
Ես մի տխեւր աղջիկ եմ.
ոչ Մուրացանն եմ,
ոչ Սայաթ-Նովան,
ոչ Shirazn եմ,
Ոչ էլ Աբովյանը,
ԵՍ միայնակ մարդ եմ այս կյանքեւմ,
Ես ոչ Դանիել Վարուժանն եմ,
ոչ էլ Ֆրիկը,
Ես մի հասարակ տխուր էակ եմ,
Ես մի հասարակ մարդ եմ այս կյանքում,,
...............

Դու նույնիսկ Մայքլ Ջեքսոնը չես,
Գույնի հետ կապված բախտդ չի բերում:
Դու իմ հարեւան ծեր Նիքսոնը չես,
Հոս էլ` տարիքդ ափսոս չի ներում:
Դու գազավիկ Վարուժը չես,
Մածուն ծախող Մանուշը չես,
Խանամիրյան Վանուշը չես,
Ցեղակրոն Մերուժը չես,
Բայրոնը չես, Մարկեսը չես,
Մարկեսի ըսկի կեսը չես:
Դու շատ տխուր,
Շատ հասարակ,
Մի աղջիկ ես,
Պարզապես:

Rut_Tica(xelagarvat)
03.07.2007, 15:02
Վարպետի խոսքերից
Դու նույնիսկ Մայքլ Ջեքսոնը չես,
Գույնի հետ կապված բախտդ չի բռնում:
Դու իմ հարեւան ծեր նիքսոնը չես,
Հես էլ՝ տարիքդ ափսոս չի ներում:
Դու գազավիկ Վարուժը չես,
Մածուն ծախող Մանուջը չես,
խանամիրյան Վանուջը չես,
Ցեղակրոն Մերուժը չես,
Բարյոնը չես,Մարկեսը չես,
Մարկեսի ըսկի կեսը չես,
Դու ջատ տխուր,
Մի աղջիկ ես,
Պարզապես:
Վարպետ ասեմ ինձ լավ ճանաչեցիր.

/ՔՈՆԸ ՈՒ ԻՄԸ

Սերը քոննա ու իմը,
Կյանքը իմը ու քոնը,
խավարը մեր երկուսինը,
Ալ վարդերը նորից մերը,
Իհարկե երբ ճիջտ է ու կա մեր սերը,
Սերը ճջտինն ա,
Ճիջտը սիրողինը,
Սիրողը սրտինը,
Սիրտը մարդունը,
Մարդը կյանքինը,
Կյանքը աջխարինը.............
ՔՈՆԸ ՈՒ ԻՄԸ…………………………


Մոդերատորական: Ֆորումում չեն ողջունվում անհարկի, աչք ցավեցնող գունավորումները (տե'ս Կանոնադրություն, կետ 2.2.7 (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)): Գրառումը խմբագրված է:

Ավելացվել է 8 րոպե անց
Tigana գրի թող երկար լինի կսպասեմ եթե մինչև ժամը երկուս վերջացնես.



?????????????
Եթե հանկարծ դու նորից գաս,
Եվ ինձանից ներում հայցես,
Դու իմացիր,որ չեմ ների,
Ես ել երբեք քեզ չեմ ների:
Եթե դու նորից ինձ մոտ գաս,:love
Մեծ սրտի թրթիռով,
Որ գուցե դեռ սիրում եմ քեզ,
Դու լավ կանես որ ետ չգաս,
Ես քեզ ատում եմ<< իմ մեծ սեր.>>......:love

Guest
03.07.2007, 16:40
Մոդերատորական: Գրել ստեղծագործությունները ոչ «ստեղծագործողի անկյուն» (http://www.akumb.am/forumdisplay.php?f=9) բաժմում մի քիչ տարօրինակ է: Տեղափոխել այս թեման այն բաժին ևս կլինի բավականին տարօրինակ այսքան ժամանակ անց: Այդ պատճառով թեման ուղղակի փակվում է: