PDA

Դիտել ողջ տարբերակը : Կանխում են տրանսպորտային խախտումները

Sator
03.07.2008, 19:14
Երկար մտածում էի թե որտեղ բացեմ այս թեման և եկա այն եզրահանգման, որ սա նաև քաղաքական խնդիր է:

www.lraber.info կայքում մի հայտարարություն տեսա, որտեղ կոչ են անում քաղաքացիներին լուսանկարել մեքենաներ խախտում կատարելու պահին և ուղարկել իրենց` հրապարակման համար:
Ինչ եք կարծում, կկարողանան վերացնել գոլդ համարանիշներով մեքենաների վարորդների կողմից թույլտված խախտումները Երևան քաղաքում:

Հայտարարությանը կարող եք ծանոթանալ նշածս հասցեում այցելելով ՃԵԿ խախտումներ բաժինը:

Kuk
03.07.2008, 19:31
Կարծում եմ, որ սա հերթական շոուն է: Հիմա մեկնաբանեմ.
Այդ նկարահանված կադրերը պետք է ուղարկվեն ոստիկանություն, իսկ ոստիկանությունը ոչինչ էլ չի անի, քանի որ հենց ոստիկանների աչքի առաջ են կատարվում խախտումները, և նրանք ոչինչ չեն ձեռնարկում: խոսքս պաշտոնյաների մասին է, իսկ շարքային քաղաքացիների կատարած խախտումներին նենց լա՜վ էլ տեղը տեղին անդրադառնում են՝ մի բան էլ ավել: Այս դեպքում նույնն է կրկնվելու. կուղարկվեն նկարահանված կադրերը, նրանք էլ կնայեն՝ որը պաշտոնյա կլինի, կադրերը կոչնչացնեն և ոչինչ չեն ձեռնարկի, իսկ որը շարքային քաղաքացի լինի՝ ամենայն խստությամբ կպատժեն:

Սա իմ կարծիքն էր. տա Աստված, որ սխալ լինի:

Ambrosine

Ճիշտ ա, խախտումներ լավ էլ անում են, բայց ախր էդ գոլդ համարանիշերով մեքենաների վարորդները ինչ մեղք ունեն, որ քաղաքի սվետօֆորների մի մասը պիկ ժամերին չի աշխատում, մի հատ հլը թող սարքեն, նոր խոսան
հետո... եթե էդ մեկը ուզենա, մի զանգով իր ավտոմեքենայի պետհամարանիշները հաստատ չեն հրապարակվի
չգիտեմ, վատատես եմ

Sator
03.07.2008, 19:34

Համաձայն եմ, ինքս էլ եմ կարծում, որ ռիսկ չեն ունենա բոլոր նկարները տեղադրեն, բայց ոչ միշտ է, որ կանխակալ վերաբերմունքը ճիշտ է լինում: Իսկ եթե այդպես լինի, ապա շատ արագ դա կհայտնաբերվի:

Kuk
03.07.2008, 19:35
Ճիշտ ա, խախտումներ լավ էլ անում են, բայց ախր էդ գոլդ համարանիշերով մեքենաների վարորդները ինչ մեղք ունեն, որ քաղաքի սվետօֆորների մի մասը պիկ ժամերին չի աշխատում, մի հատ հլը թող սարքեն, նոր խոսան
հետո... եթե էդ մեկը ուզենա, մի զանգով իր ավտոմեքենայի պետհամարանիշները հաստատ չեն հրապարակվի
չգիտեմ, վատատես եմ

Հլը մի հատ էլ կիմանա, թե ով ա նկարել, որ դրա հարցերն էլ լուծի: Ու ճիշտ էլ կանի. ես էլ լինեմ, նույն կերպ կվարվեմ. բա ինչի՞ են գործ տալիս. կարողանում եմ, անում եմ, պետավտոտեսուչներից էլ խուսափում եմ, ուրեմն պետքա բռնել տա՞ն:

Sator
03.07.2008, 19:38

Եթե հույսները դնեն միայն քաղաքացիներից ստացված նկարների վրա, ապա չեմ կարծում, որ բան կստացվի: Իսկ ուղարկողի գաղտնիությունը երաշխավորում են իրենց հայտարարությամբ:

Kuk
03.07.2008, 19:39
Համաձայն եմ, ինքս էլ եմ կարծում, որ ռիսկ չեն ունենա բոլոր նկարները տեղադրեն, բայց ոչ միշտ է, որ կանխակալ վերաբերմունքը ճիշտ է լինում: Իսկ եթե այդպես լինի, ապա շատ արագ դա կհայտնաբերվի:

Բայց շոուն ժամանակից շուտ չձախողելու համար, անպայման մի քանի հատ լավ համարներով թանկանոց մեքենաներ կցուցադրեն, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե կողմնապահություն չկա: Բայց չեմ կարծում, որ նմանատիպ էժանագին տրյուկները կարողանան ինչ որ ազդեցություն ունենան, նույնիսկ եթե ունենան էլ, ապա շատ քիչ, այսինքն՝ շատ քչերը կխաբնվեն:

dvgray
03.07.2008, 19:39
Սրանցից բացի՝ առաջին խախտում անողները հենց մլիցեքն են /գաիչնիկները մեջը/:
Ոչ մի կանոն չեն կատարում հենց իրենք: Իրանցից ա սկսում էս լպիրշությունը: պետք ա պետք չի, միգալկան միացնում են ու կարմիր կանաչ չեն էլ նայում: իսկ միգալկեն միացնելու համար ինքը պետք ա շատ լուրջ հիմքեր ունենա:

Kuk
03.07.2008, 19:43
Եթե հույսները դնեն միայն քաղաքացիներից ստացված նկարների վրա, ապա չեմ կարծում, որ բան կստացվի: Իսկ ուղարկողի գաղտնիությունը երաշխավորում են իրենց հայտարարությամբ:

Սատոր ջան, անկեղծ ասած՝ ես այնքան էլ լավատես չեմ, բայց դա ոչ մի ազդեցություն չունի իմ՝ այս օպերացիային չհավատալուս հետ: Ասեմ, թե ինչու. Եթե որևէ քաղաքացի նկարահանի x միլպետի որդու մեքենան՝ խախտում կատարելիս, չեմ կարծում, որ այդ x միլպետը չկարողանա ճշտել այդ քաղաքացու ինքնությունը:

Sator
03.07.2008, 19:43
Սրանցից բացի՝ առաջին խախտում անողները հենց մլիցեքն են /գաիչնիկները մեջը/:
Ոչ մի կանոն չեն կատարում հենց իրենք: Իրանցից ա սկսում էս լպիրշությունը: պետք ա պետք չի, միգալկան միացնում են ու կարմիր կանաչ չեն էլ նայում: իսկ միգալկեն միացնելու համար ինքը պետք ա շատ լուրջ հիմքեր ունենա:

Ընկերներ, մի գուցե ես լավ չեմ ներկայացրել այս ծրագիրը: Ինչ կապ կարող է ունենալ սա ոստիկանության հետ? Մի խոսքով որխեսզի ես սխալ չմեկնաբանեմ սա, կարող եք կարդալ իրենց կայքում, որը ոստիկանության հետ կապ չունի:

Kuk
03.07.2008, 19:46

Գոնե միգալկեքը միացրած խախտեն, էդ անտերն էլ են ալարում միացնեն, կամ էլ չգիտեն, թե դա ինչի համար ա. մտածում են նոր տարուն մեքենային տոնական տրամադրություն հաղորդելու համար ա տեղադրված:

dvgray
03.07.2008, 19:55
Ընկերներ, մի գուցե ես լավ չեմ ներկայացրել այս ծրագիրը: Ինչ կապ կարող է ունենալ սա ոստիկանության հետ? Մի խոսքով որխեսզի ես սխալ չմեկնաբանեմ սա, կարող եք կարդալ իրենց կայքում, որը ոստիկանության հետ կապ չունի:
Մտա, նայեցի, բան չհասկացա: Ովքե՞ր են առաջարկ անողները: Պետական օղա՞կ է: Անհատ ձեռներե՞ց: ՍՊՀ՞:
Ի՞նչ իրավաբանական ուժ ունեն իրենք

Kuk
03.07.2008, 19:56
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽՈԽՏՈՒՄՆԵՐ

Հարգելի այցելուներ,
Մեր խմբագրությունը սկսում է նոր ծրագիր, որը կոչված է վերացնել Հայաստանում տրանսպորտային միջոցներով կատարված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները (այսուհետ` ՃԵԿ խախտոմներ):
Այս նպատակով, այսուհետ մեր կայքի այս բաժնում Դուք հնարավորություն կունենաք տեսնելու բոլոր այն մեքենաների լուսանկարները, որոնք որսացել են բարեխիղճ քաղաքացիների լուսանկարչական սարքերը:
Հայտնում ենք, որ խմբագրությունը երախտապարտ կլինի այն քաղաքացիներին, որոնք էլեկտրոնային փոստի միջոցով ([email protected]) խմբագրություն կուղարկեն օրինակում նշված, խախտման փաստն արձանագրող լուսանկարներ: Կարևոր է, որ լուսանկարում արտացոլվի խախտման փաստը, ինչպես օրինակում ներկայացված է կարմիր ուղեցույցով և տրանսպորտային միջոցի պետ.համարանիշը` ինչպես կապույտ ուցեցույցում:

Խմբագրությունը երաշխավորում է, լուսանկար տրամադրած յուրաքանչյուր քաղաքացու գաղտնիությունը

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՈՐԸ ԿՈՒՂԱՐԿՎԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՄԱՍ ԿԿԱԶՄԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆԸ ;

Chuk
03.07.2008, 19:59
Ես էլ առաջարկում եմ, որպեսզի բոլորս ֆոտոապարատներով շրջենք ու նկարենք բոլոր գողություն անողներին, բոլոր սպանությունների պահը, թմրամիջոցներ օգտագործողներին, փողոցում վազող շներին (համենայն դեպս, կարող ա պետք գա), անառակներին և այլ հանցագործներին, այնուհետև այդ ինֆորմացիան հանձնել համապատասխան մարմիններին:

Sator
03.07.2008, 20:02

Հա, լավ ասեցիր, բայց հարցա մնում, տեսնես ինչ կանեն համապատասխանները? կանեն այն ինչ մինչև հիմա:

Երբ մտնում եմ www.lragir.am, www.a1plus.am, www.panorama.am. www.tert.am և մի շարք նմանատիպ կայքեր, չեմ տեսնում թե ովքեր են իրենք, ինչ իրավական ուժ ունեն և այլն: Չեք կարծում, որ հարկ չկա այդքան բարդացնել ամեն ինչ? ժամանակը կբերի բոլոր հարցերի պատասխանները: Մի քանի օր կհետևենք ու կտեսնենք թե ինչ էին ասում և ինչ են անում:

dvgray
03.07.2008, 20:16

Եթե լավ բանի բերի, բոլորն էլ ուրախ կլինեն:
Բայց հասկանում ես ինչն ա խնդիրը: Որ էտ հայտարարությունը պետք ա ոստիկանությունը աներ: Ասեր, որ հարգելի քաղաքացիրեն, եթե մի տեղ նկատեք կասկածելի ձևով մեքենան վարող վարորդի, կամ կանոնները խախտողի, ապա անմիջապես զանգահարեք... քանի որ դրանից է կախված մեր և մեր երեխաների անվտանգությունը փողոցներում: Եվ երբ իր երկիրը ու պետության օրենքները հարգող քաղաքացին զանգեր, ապա անմիջապես ոստիկանության պատրուլը սուրար օրինախախտի ետևից ու նրան պատժեր օրենքի տառին համապատասխան:
Իսկ երբ որ այս ամենի համար մի նոր օրգանիզմ է ստեղծվում, ապա լուրջ կասկածներ է ծնվում… Իսկ ինչու՞ դա չեն հանձնարարում ոստիկանններին:
1. Կամ ուժները չի պատում : ես դեպքում էս տիպի ակցիաները ապուշություններ են
2. չեն ուզում կազմաքանդել ոստիկանության եղած կոռուպցիոն մեխանիզմները, որպեսզի շարունակեն անարգել կթել, թալանել ու ահաբելկել: Իսկ շոուի համար մի նոր օբեկտ են բացում, որ եվրոպացիների աչքը կոխեն ու մի քիչ աչոկ /փող/ հավաքեն :

Sator
03.07.2008, 20:21

:o Ապշած եմ ուղակի: Հեչ մտքովս չեր անցնի, որ ինչ որ մեկի նախաձեռնությունը կարող է եվրոպայի աչքը շոյելու նպատակ ունենար: Մենք մի լուրջ խնդիր ունենք, ինչը իշխանության պատճառով է, չենք հավատում ոչ մեկին:

Kuk
03.07.2008, 20:22
Բայց պետք է նշեմ, որ այս շոուն ինչ որ չափով կունենա իր ազդեցությունը. կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ «հետո էլ ասում եք՝ նոր կառավարությունը ոչ մի դրական տեղաշարժ չի կատարում, բա չե՞ք տեսնում, թե ինչպես է խստացրել պետավտոտեսչության գործելաոճը»:

Ավելացվել է 1 րոպե անց

Իսկ Ձեր մտքով կանցնե՞ր, որ «Դար» Ակումբի գրառումները կարող էին դառնալ «Հայլուր» կոչվող լրատվականի նյութ, որով փորձեցին խաբել իրենց լսարանին:

Sator
03.07.2008, 20:26

Հայլուրը կամ մնացած լրատվականները օգտվում են ցանկածած հնարավորությունից: Իսկ երբ է դա եղել և ինչ են ասել?

Ավելացվել է 1 րոպե անց
Բայց «Դար» ակումբը բողոքելու տեղ չունի, դա լավ գովազ է եղել :hands

Kuk
03.07.2008, 20:30
Հայլուրը կամ մնացած լրատվականները օգտվում են ցանկածած հնարավորությունից: Իսկ երբ է դա եղել և ինչ են ասել?

Հունիսի 20-ին կայացած հանրահավաքից հետո, երբ փորձում էին հանրությանն ապացուցել, որ հանրահավաքի մասնակիցների թիվը փոքր է եղել, մեջբերումներ արեցին այս ֆորումում կատարված այնպիսի գրառումներից, որտեղ գրառման հեղինակը նշել էր, որ հանրահավաքի մասնակիցների թիվը փոքր էր:

dvgray
03.07.2008, 20:30
:o Ապշած եմ ուղակի: Հեչ մտքովս չեր անցնի, որ ինչ որ մեկի նախաձեռնությունը կարող է եվրոպայի աչքը շոյելու նպատակ ունենար: Մենք մի լուրջ խնդիր ունենք, ինչը իշխանության պատճառով է, չենք հավատում ոչ մեկին:
Չգիտեմ… չգիտեմ… :(
Ու ինչքան վիրավորական է, որ սրան հասցրել է քո սեփական կոչված իշխանությունը : Ոչ սելջուկները: Ոչ թաթարները… Ոչ եսիմ անկապ ովքերը:
Ճիշտ ես ասում, որ էս անվստահությունը շատ լուրջ խնդիր է: Մեր երկրի պես փոքր երկրում սա շատ ճակատագրական մի բան է: Էս մասշտաբների անվստահությունը ;)

Տրիբուն
04.07.2008, 14:39
Ես էլ առաջարկում եմ, որպեսզի բոլորս ֆոտոապարատներով շրջենք ու նկարենք բոլոր գողություն անողներին, բոլոր սպանությունների պահը, թմրամիջոցներ օգտագործողներին, փողոցում վազող շներին (համենայն դեպս, կարող ա պետք գա), անառակներին և այլ հանցագործներին, այնուհետև այդ ինֆորմացիան հանձնել համապատասխան մարմիններին:
Էս գիտեք ինչ է նման, էն որ ամեն տարի Քաղաքապետարանը ավտոբուսներ է գնում, ու քաղաքում մառշուտկեքից պրծում չկա, կամ որ ամեն տարի եսիմ քանի հատ աղբահան-աղբատա են գնում, ու էլի մեզ են ասում որ պիտի ամիսը մեկ շաբաթօրյակի մասնակցենք:

Կարճ ասած, պետությունը իր ֆունկցիաները ցրում է հասարակության վրա, հետո էլ մեղադրում է նույն հասարակությանը, որ այն չի դրսևրում բարձր ինքնագիտակցություն:
Մի տարի առաջ, արաբկիրի թաղապետարանի առջի հիսուն տարեկան սոճիները կտրեցին, մոտ քսան հատ: Սանիտարական վարչության պետը հարցազրույց էր տալիս հեռուստաընկերություններին, ու պատասխանեց «կտրեցինք, քանի որ տեսքները ընգել էր, հիմա տեղները տոնածառ ենք տնգելու»: Բառացի փոխանցում եմ: Հետո էլ կողքի դպրոցի երեխեքին դասից բանից կտրեցին տարան որ այքին, արդեն առանց ծառերի մաքրեն, փոս փորեն ու տոնածառ տնկեն:

Նկարեք խախտում անողներին ու ուղարկեք մեզ: Էլ ի՞նչ անենք ձեր փոխարեն: Բա լավ, էտ էլ մենք անենք, բա դուք ի՞նչ անեք: Սրանք գիտեն իշխանություն լինելը, մենակ լափելու ու ախռանննիկ ունենալու համար ա, ուրիշ ֆունկիցա իրենք չունեն:

Կամ թե չէ գայիշնիկները հատ-հատ չեն իմանում էլի այլանդակ ձևի խախտում անող փաշեքին ու նրանց լկտի թուլեքին, որոնք ամեն խախտումից հետո էլ իրենց պարտքն են համարում գայիշնիկին մի հատ էլ չափալախ տալը: Մնացել էր մենակ նկարելը էլի, չենք կարում խախտում անողներին գտնենք:

Ավելացվել է 12 րոպե անց

Չգիտեմ… չգիտեմ… :(
Ու ինչքան վիրավորական է, որ սրան հասցրել է քո սեփական կոչված իշխանությունը : Ոչ սելջուկները: Ոչ թաթարները… Ոչ եսիմ անկապ ովքերը:
Ճիշտ ես ասում, որ էս անվստահությունը շատ լուրջ խնդիր է: Մեր երկրի պես փոքր երկրում սա շատ ճակատագրական մի բան է: Էս մասշտաբների անվստահությունը ;)
Ապեր, ու էտ անվստահության մթնոլորտը վստահության մթնոլորտով փոխարինելու վարչապետի անհույս ճիգերը սկսվել են ձեռառնոցու նմանվել:

Էս խախտում անողներին նկարելու նման էլ, վարչապետը հանձնարարեց, որ մամուլում տպագրված բոլոր նյութերը, որոնք վերաբերում են բարձրաստիճանների վարքին, անպայման քննության առնվեն: Ու ի՞նչ ստացվեց: Առավոտը հոդված էր տպել, որ Լիսկաան ու իրա թուլեն 12 տարեկան երեխուն նենց են ծեծել, որ ծնոտը կոտրվել է, սրանք գնացին հոդվածի հետքերով, ու պարզեցին, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ու ընհակառակը 12 տարեկան երեխան է ծեծել Լիսկային: Թատրոն, ԾԻՌՔ, ապեր: Ամեն ինչից կլոունադա են սարքել: Թե չէ սաղ ազգը չի իմանում ինչ ա իրանից ներկայացնում Լիսկան էլի:

Հիմա էլ նոյն ձևի, սաղս անգիր գիտենք թե ով երբ, քանի հոգով ինչ ձևի են մեքենա վարում, ու հանկարծ պարզելու համար, պետք է, որ բոլորս բան ու գործ մի կողմ դրած սկսենք խախտում անող նկարել:

Մի հատ, քիչ թե շատ հավատացողներին խորհուրդ եմ տալիս, փորձի համար տոշկել մի հատ հայտնի փաշայի ու նկարել ու ուղարկել պետավտոտեսչություն էլի, տեսնենք ինչ է ստացվելու: Կպարզվի, որ ավտոմեքենան չի պատկանում այդ փաշային, այլ պատկանում է նրա զոքանչին, նկարահանման պահին ղեկի մոտ եղել է զոքանչի եղբոր հարևանի քավորի տղեն, որը մի քան օր առաջ էր վերադարձել Նոր Զելանդիայից, որտեղ երթևեկության կանոնները ուրիշ են, ու մի քիչ խառնվել էր իրար: Վերջում էլ կապացուցեն, որ նկարի մեջ երևացող կարմիր լույսը, որի տակով անցել էր նոր զելանդացին, էնքան էլ կարմիր չէր, դեղնելու վրա էր արդեն, ու պատահարից խուսափելու համար էր անցել տակով: Մի հատ էլ նկարողին կգտնեն, ու տփոց կտան, գործ տալու համար: Е-Пе-Ре-Се-Те

Sator
04.07.2008, 16:02
Էս գիտեք ինչ է նման, էն որ ամեն տարի Քաղաքապետարանը ավտոբուսներ է գնում, ու քաղաքում մառշուտկեքից պրծում չկա, կամ որ ամեն տարի եսիմ քանի հատ աղբահան-աղբատա են գնում, ու էլի մեզ են ասում որ պիտի ամիսը մեկ շաբաթօրյակի մասնակցենք:

Կարճ ասած, պետությունը իր ֆունկցիաները ցրում է հասարակության վրա, հետո էլ մեղադրում է նույն հասարակությանը, որ այն չի դրսևրում բարձր ինքնագիտակցություն:
Մի տարի առաջ, արաբկիրի թաղապետարանի առջի հիսուն տարեկան սոճիները կտրեցին, մոտ քսան հատ: Սանիտարական վարչության պետը հարցազրույց էր տալիս հեռուստաընկերություններին, ու պատասխանեց «կտրեցինք, քանի որ տեսքները ընգել էր, հիմա տեղները տոնածառ ենք տնգելու»: Բառացի փոխանցում եմ: Հետո էլ կողքի դպրոցի երեխեքին դասից բանից կտրեցին տարան որ այքին, արդեն առանց ծառերի մաքրեն, փոս փորեն ու տոնածառ տնկեն:

Նկարեք խախտում անողներին ու ուղարկեք մեզ: Էլ ի՞նչ անենք ձեր փոխարեն: Բա լավ, էտ էլ մենք անենք, բա դուք ի՞նչ անեք: Սրանք գիտեն իշխանություն լինելը, մենակ լափելու ու ախռանննիկ ունենալու համար ա, ուրիշ ֆունկիցա իրենք չունեն:

Կամ թե չէ գայիշնիկները հատ-հատ չեն իմանում էլի այլանդակ ձևի խախտում անող փաշեքին ու նրանց լկտի թուլեքին, որոնք ամեն խախտումից հետո էլ իրենց պարտքն են համարում գայիշնիկին մի հատ էլ չափալախ տալը: Մնացել էր մենակ նկարելը էլի, չենք կարում խախտում անողներին գտնենք:

Ավելացվել է 12 րոպե անց

Ապեր, ու էտ անվստահության մթնոլորտը վստահության մթնոլորտով փոխարինելու վարչապետի անհույս ճիգերը սկսվել են ձեռառնոցու նմանվել:

Էս խախտում անողներին նկարելու նման էլ, վարչապետը հանձնարարեց, որ մամուլում տպագրված բոլոր նյութերը, որոնք վերաբերում են բարձրաստիճանների վարքին, անպայման քննության առնվեն: Ու ի՞նչ ստացվեց: Առավոտը հոդված էր տպել, որ Լիսկաան ու իրա թուլեն 12 տարեկան երեխուն նենց են ծեծել, որ ծնոտը կոտրվել է, սրանք գնացին հոդվածի հետքերով, ու պարզեցին, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ու ընհակառակը 12 տարեկան երեխան է ծեծել Լիսկային: Թատրոն, ԾԻՌՔ, ապեր: Ամեն ինչից կլոունադա են սարքել: Թե չէ սաղ ազգը չի իմանում ինչ ա իրանից ներկայացնում Լիսկան էլի:

Հիմա էլ նոյն ձևի, սաղս անգիր գիտենք թե ով երբ, քանի հոգով ինչ ձևի են մեքենա վարում, ու հանկարծ պարզելու համար, պետք է, որ բոլորս բան ու գործ մի կողմ դրած սկսենք խախտում անող նկարել:

Մի հատ, քիչ թե շատ հավատացողներին խորհուրդ եմ տալիս, փորձի համար տոշկել մի հատ հայտնի փաշայի ու նկարել ու ուղարկել պետավտոտեսչություն էլի, տեսնենք ինչ է ստացվելու: Կպարզվի, որ ավտոմեքենան չի պատկանում այդ փաշային, այլ պատկանում է նրա զոքանչին, նկարահանման պահին ղեկի մոտ եղել է զոքանչի եղբոր հարևանի քավորի տղեն, որը մի քան օր առաջ էր վերադարձել Նոր Զելանդիայից, որտեղ երթևեկության կանոնները ուրիշ են, ու մի քիչ խառնվել էր իրար: Վերջում էլ կապացուցեն, որ նկարի մեջ երևացող կարմիր լույսը, որի տակով անցել էր նոր զելանդացին, էնքան էլ կարմիր չէր, դեղնելու վրա էր արդեն, ու պատահարից խուսափելու համար էր անցել տակով: Մի հատ էլ նկարողին կգտնեն, ու տփոց կտան, գործ տալու համար: Е-Пе-Ре-Се-Те

Նախապես հացյում եմ ներողամտությունդ:
Գրածներիդ գրեթե իննսուն տոկոսը անիմաստ է, մեկ անգամ ևդ կարդա քննարկումները, կամ այցելիր այդ կայքը և կտեսնես, որ զուր ժամանակ վատնեցիր այդքան գրելով: Այդ միջոցառումը երևէ կապ չունի եստիկանության կապ որևէ այլ պետական հաստատության հետ, դա հասարակական նախաձեռնություն է, որն իրականացվում է ինտերնետային լրատվական կայքի միջոցով:

Տրիբուն
04.07.2008, 16:22

մոլոդեց

իսկ ով է նախաձեռնո՞ղը

քո ասածը նույն բանն էր, որ ասենք միասնության շուրջպարի նախաձեռնողն էլ ինչ որ ազգակցական, ազգային, եսիմինչային միություն էր, բայց ալամ աշախարհի գիտեր որ հետևում գլխավոր դատախազն է, ՋՈԳԱ՞Ծ

Sator
04.07.2008, 16:25

Իսկապես ալամ աշխարհը գիտեր, բայց դու միակ մարդն ես, որ այդ իրողությունը անտեղի մեջբերեցիր: Գլխավոր դատախազը բազմաթիվ ասուլիսներ տվեց, բազմաթիվ միջոցներով ասեց, որ դա ինքն է անում, ինքը էտ ազգաեսիմինչ միության նախագահն է: Կներես կրկին, դու որտեղից եկար? ուր էս գնում?

Տրիբուն
04.07.2008, 16:28
Կներես կրկին, դու որտեղից եկար? ուր էս գնում?

չեմ ներում

նախաձեռնողին էլ մի կողմ դնենք, չնայած ասեց չասեց, որ ինքն է անում կապ չունի, պաշտոնապես անում էր որպես հայրենակցական միության նախագահ, փաստացի օգտագորխում էր դատախազության միջոցները

գնում եմ դեպի փայլուն ապագա

Kuk
04.07.2008, 16:29
Նախապես հացյում եմ ներողամտությունդ:
Գրածներիդ գրեթե իննսուն տոկոսը անիմաստ է, մեկ անգամ ևդ կարդա քննարկումները, կամ այցելիր այդ կայքը և կտեսնես, որ զուր ժամանակ վատնեցիր այդքան գրելով: Այդ միջոցառումը երևէ կապ չունի եստիկանության կապ որևէ այլ պետական հաստատության հետ, դա հասարակական նախաձեռնություն է, որն իրականացվում է ինտերնետային լրատվական կայքի միջոցով:

Սատոր ջան, բայց այդ հասարակական նախաձեռնույթյան նպատակն ի վերջո օրինազանցներին պատժելն է, բայց իրենք չեն կարող դա անել, քանի որ չունեն այդպիսի լիազորություն, հետևաբար, պատժելու հարցում նրանց պետք է օգնի պետավտոտեսչությունը:

Տրիբուն
04.07.2008, 16:32
Իսկապես ալամ աշխարհը գիտեր, բայց դու միակ մարդն ես, որ այդ իրողությունը անտեղի մեջբերեցիր: Գլխավոր դատախազը բազմաթիվ ասուլիսներ տվեց, բազմաթիվ միջոցներով ասեց, որ դա ինքն է անում, ինքը էտ ազգաեսիմինչ միության նախագահն է: Կներես կրկին, դու որտեղից եկար? ուր էս գնում?
ու չեմ հասկանում ինչ ես ուղարկում հա էտ քո ասած կայքը

պաշտոնական տեղեկատվություն տվող սայթ է, աղբյուրներն էլ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

ՏՆՏ.ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏ.ՊԵՏ. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ԱՇԽ. ԵՎ ՍՈՑ. ՀԱՐՑԵՐԻ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՄՇԱԿՈՒՅԹԻ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

Կարճ ասած պետական-պաշտոնական տեղեկատվություն ներկայացնող կայք: Գրածս էլ դուրդ չի եկել մի կարդա, ի՞նչ ես գլուխ տանում սոփեստություններով

Sator
04.07.2008, 17:05
Սատոր ջան, բայց այդ հասարակական նախաձեռնույթյան նպատակն ի վերջո օրինազանցներին պատժելն է, բայց իրենք չեն կարող դա անել, քանի որ չունեն այդպիսի լիազորություն, հետևաբար, պատժելու հարցում նրանց պետք է օգնի պետավտոտեսչությունը:

Հա, միանգամայն համաձայն եմ, բայց եթե նույնիսկ ոստիկանությունը ոչինչ էլ չանի, ես օրինակ, կամաչեմ, որ իմ մեքենան ի ցույց դնեն ողջ աշխարհին:

Մտահոգ
04.07.2008, 17:06
Հա, միանգամայն համաձայն եմ, բայց եթե նույնիսկ ոստիկանությունը ոչինչ էլ չանի, ես օրինակ, կամաչեմ, որ իմ մեքենան ի ցույց դնեն ողջ աշխարհին:

ինչի էդքան վատն ա վնեշնի վիդը մաշնիդ?
Զապն էլ ա մաշնա Սատոր ջան, մարդ կա էդ էլ չունի:)
կատակ էր լուրջ չընդունես, մթնոլորտը լիցքաթափելու համար

Sator
04.07.2008, 17:07
ինչի էդքան վատն ա վնեշնի վիդը մաշնիդ

Կարծում եմ բոլորը հասկացան ինչ էի ուզում ասել:

Kuk
04.07.2008, 17:11
Հա, միանգամայն համաձայն եմ, բայց եթե նույնիսկ ոստիկանությունը ոչինչ էլ չանի, ես օրինակ, կամաչեմ, որ իմ մեքենան ի ցույց դնեն ողջ աշխարհին:

Դու կամաչես, բայց ցավոք, ամաչողները շատ քիչ կլինեն, ասեմ ավելին՝ կլինեն մարդիկ, ովքեր ոչ միայն չեն ամաչի, այլ հակառակը՝ մի բան էլ գլուխ կգովան: Չեմ կարծում, որ նրանց նմանների գոյությունը ցավալի է, ո՛չ, ցավալին նրանց նմանների քանակն է, որը նվազելու նպատակ չի հետապնդում:

Sator
04.07.2008, 17:23

Սպասենք ու տեսնենք ինչ կլինի, ինչ արդյունք կտա այդ նախաձեռնությունը:

Sator
07.07.2008, 09:50
http://www.lraber.info

Մոդերատորական: Նկարն ու պետհամարանիշը ջնջվել են: Այդ տեղեկատվությունը չի տեղադրվելու ակումբում: Ցանկացողները թող նայեն համապատասխան կայքում: