PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Եթե չլինեին ձեռքերս…

Էջեր : [1] 2

Ծով
31.10.2006, 22:15
Մոդերատորական միջամտություն. Alizée-ի առաջին ժողովածուի մասին կարդացեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=42097):

…միտքս կխենթանար

Գիշերանոցը…
Գիշերն էլ քնեց,լուսնոտ է դարձել իմայսքան գունատ գիշերանոցը,
Լուսնից հեռացել,չափում է աստղե պուրակներին կից Լուսնի փողոցը։
Լուսնոտն էլ քնած մի ճանապարհ է,աչքերս փակվել չեն կարողանում,
Լուսի՛ն,ինձ թվաց՝դու գիտես ճարս,ախր իմ քունն է մահու չափ տանում։
………
Լացելուց հետո այս մրմռոցն է
Դարձել աչքերիս գիշերանոցը։
18.05.06

Ինչքան էլ այս ժամանակին ես հարվածեմ իմ ձեռքերով,
Միևնույն է պիտի քայլեմ ժամանակի խոր հետքերով։
Անդունդի է կյանքը նման,երբ անընդհատ գլորվում ես,
Երբ չընդհատվող պատժի նման սիրտդ ցավից տրորվում է։
Բայց ձեռքերս խոնարհվում են անապական աղոթքի պես,
Աղոթում եմ ոչ ինձ համար,այլ որ երբեք դու չտխրես։
24.05.06

Այդպես է լինում…
Մոտ ընկերներ են սրտիս զարկերն ու շնչառությունս,
Երբեք չեն կռվում ու զգում են իրար ամեն մի ժամի,
Ու հենց որ մեկ էլ ինչ-որ տառապանք ինձնից կառչում է,
Վազում ե սիրտս,շունչս աղոթում,որ նա կանգ չառնի։
Այդպես է լինում,երբ հանկարծ օդւ ինձ չի հերիքում,
Երբ ինչ-որ խեղդող դատարկություն է շրջում իմ հոգում։
28.05.06

Ազրայիլ…
Որտեղի՞ց այդքան չարիք կուտակվեց,
Մեկը ճանկռում էր մաշված պատերը
Խիղճը դողալով հոգին դատարկեց,
Մյուսն էլ հատակից մաքրեց պատկերը։
Աստվա՛ծ իմ,ախր գժվելու բան է
Այսօր ուրիշ են,վաղն էլ ավելի,
Խիղճն էլ տիրոջից իր անբաժան է,
Բայց թույլ է մտքից,իսկ սրտին՝գերի։
Ու ո՞րն է ելքը,ի՞նչ պիտի անի
Մարդը,որն արդեն խիղճն ի՞նչ է,չունի։

Մարդ,որն իր սրտի տեղը չի հիշում,
Մինչդեռ այդ սիրտն է,որ կյանքն է հուշում։
…………………………………….
հենց այդ մարդն ահա ազրայիլ դարձավ,
երբ իր սեփական հոգին ուրացավ…
09.06.06

Դերձակուհին եմ…
Սիրտս ձևում է անվերջ իմ կյանքը,
Մինչդեռ հոգիս է ժամերս կարում.
Ասեղնագործվեց իմ ժամանակը,
Բայց իմ շուրջը դեռ քո շունչն է պարում։
Գուցե ոչինչ էլ դեռ չի ավարտվել,
Այս տխրությունն էլ եկել է,կանցնի,
Ամեն ինչ սրտիս վրա էի բարդել,
Չգիտեի,որ ինձ դերձակ կդարձնի։
.............................................................
Ես էլ իմ կյանքի դերձակուհին եմ,
Հագուստս միակ այս ժամանակն է,
Ձևերն եմ փոխում,հագուստս հին է,
Կյանքն է,ուրիշ բան չեմ կարող հագնել։
12.07.06

Ուլուանա
31.10.2006, 23:03
Ի՜նչ լավ ես գրում։ :love Այնքան սահուն ու հետաքրքիր է կարդացվում։ Մեծ բավականություն ստացա կարդալիս։ :) Շատ եմ հավանում քո ոճը։ :love

StrangeLittleGirl
31.10.2006, 23:07
մենակ առաջինը կարդացի, մնացածը չեն թողնում, հետո կկարդամ
բայց էդ մեկը շատ լավն էր, շատ պատկերավոր :)

Ծով
31.10.2006, 23:41
Ի՜նչ լավ ես գրում։ :love Այնքան սահուն ու հետաքրքիր է կարդացվում։ Մեծ բավականություն ստացա կարդալիս։ :) Շատ եմ հավանում քո ոճը։ :love
Շնորհակալ եմ…
Ինձ համար էլ միշտ կարևոր ա քո կարծիքը…

Ծով
31.10.2006, 23:42
մենակ առաջինը կարդացի, մնացածը չեն թողնում, հետո կկարդամ
բայց էդ մեկը շատ լավն էր, շատ պատկերավոր :)
մերսիներ…տեսնես ով ա համարձակվել քեզ ինչ-որ բան չթողնել:D
:love

StrangeLittleGirl
01.11.2006, 00:18
Եղբայրս, էլ ո՞վ:
Հիմա արդեն լրիվ կարդացի: Լավ էր, բայց առաջինն ինձ ամենաշատը դուր եկավ, մեկ էլ վերջից էս նախադասությունը.

Կյանքն է,ուրիշ բան չեմ կարող հագնել։

Lionne_en_Chasse
01.11.2006, 00:26
Շատ հավանեցի, հիանալի ես գրում (ինչպես միշտ) :love

kristal
01.11.2006, 11:56
Ապրես շատ լավ ես գրում:ok

Մելիք
01.11.2006, 18:16
:love :love Ընտիր էս գրում, շատ եմ հավանում գրածներդ՝ բոլորն էլ:hands : Բոլորն էլ տպեցի, որ մոտս պահեմ:love

Esmeralda
01.11.2006, 18:21
Դու թաքնված հրաշք ես....:love

Լացելուց հետո այս մրմռոցն է
Դարձել աչքերիս գիշերանոցը։

Shauri
01.11.2006, 18:31
Alize_etoilik> Շնորհակալություն, շատ գեղեցիկ ստեղծագործություններ են, մեծ հաճույքով կարդացի :love

Ծով
01.11.2006, 19:29
Շնորհակալ եմ:love

Ծով
01.11.2006, 19:32
Համ նվիրում եմ,համ լալիս...
Ես քեզ կտամ արցունքներս՝կաթիլների երազը ծով,
Որ դու փռես քո սեղանին ու նրանցով անվերջ խաղաս:
Ես քեզ կտամ աղոÃքներս՝իմ հույզերի երամը մով,
Որ դու փռես քո սեղանին ու նրանցով հպարտանաս:
Ես քեզ կտամ կարոտը իմ,դու վարագույրդ կդարձնես,
Կլինեմ ես սպասումը քո,միայն, թախի՛ծ, ինձ չհասնես:
Ես իմ խենթ սերն էլ քեզ կտամ,թե հոշոտես դու անխնա,
Խոցված սիրտս քեզ կժպտա,միայն ինձ հետ դու մի մնա:
.........
Արցունք,կարոտ,աղոթք ու սեր.
Ընծաներ եմ անվերջ տալիս,
Թախի՛ծ,այդ երբ ես ինձ հասել,
Համ նվիրում եմ,համ լալիս:
18.12.2005

Կյանքը ես եմ...
Քողն է իջնում իմ լռության, անքուն գիշերն է ինձ պատում,
Ես հաշվում եմ ժամերը իմ մի մոլորված ակնթարթում,
Եվ ի վերջո երբ հոգնում եմ, տանջված աչքերն եմ իմ փակում,
Անգութ մի վիհ փնտրում է ինձ, չար երազ է դուռն իմ Ãակում:
Ես՝միայնակ, խելակորույս, մի անսովոր վախ եմ շնչում,
Խեղդվում եմ ես, ու թվում է կյանքիս օրերն են լուռ հանգչում,
Ինչ- որ սարսափ՝ մի ուրու կա, սրտիս արյան լիճն է քամում,
Ու ես տալիս եմ իմ ներկան այգաբացիս վերջին քամուն:
Խոժոռվում է օրն ավելի, փոթորիկներն են հյուր գալիս,
Կայծակի հետ ես գոռում եմ, անձրևի հետ անվերջ լալիս,
Բայց խիղճն է ինձ նորից տանջում,ու մաքառում եմ ես անվերջ,
Ու վիրավոր երկինքը իմ ինչ- որ խաչ է դնում իմ մեջ:
Ես՝ հողեղեն ու հուսախաբ ու մեղսագործ մի պատանի,
Այդ խավարում որոնում եմ դեռ գույները ծիածանի:
Ու արյունոտ արցունքներս միակ աղոթքն են շշնջում,
Իմ զղջացող թևերը բաց՝ երկինքն են իմ փորձում գրկել,
Լոկ երեք քայլ, վախկոտ հույսով ես իմ հայացքն եմ ետ շրջում,
Իմ սրտի մեջ ապրող խաչին անվերջ խնդրում եմ ինձ փրկել:
.........
Կրծքիս վրա շողում է դեռ իմ հավատքի խաչը վսեմ,
Ես մահվանը մեղմ ժպտալով շշնջում եմ՝ կյանքը ես եմ:
2005
Ժամանակ՝սիրտ ու հոգի...
Ժամանակը սրտիս հետ խաղում էր,անցնում,
Տանում էր հոգիս իր հետ,չէր վերադարձնում:
Երբ կարոտը իմ սրտի ցավին միացավ,
Սիրտս նույն ժամանակի սլաքը դարձավ:
Հիմա սրտիս զարկերը այդ նույն տիկ-տակն է,
Իսկ իմ հոգու պատկերը իմ ժամանակն է:
15.01.06

Իզուր էր...
Սիրտս արյուն չգտավ ու ձուլվեց երակներիս,
Երակս արյուն կտար,բայց փախչում էր զարկերից,
Վերջին շնչով երբ խոսեց սիրտս,երակս լուռ էր,
Նա չգիտեր,որ առանց սրտիս կյանքն իր իզուր էր:19.01.06

.........
Ես անպաշտպան փոքրիկ թիթեռ էի,
Ես երազներ ունեի լուսե,
Մի փոքրիկ տղա մի օր ինձ գտավ,
Կարծեցի՝ նրա երազը ես եմ:
Այնպես մեղմ ժպտաց,այնպես մեղմ շոյեց,
Ասես չէր ուզում ցավ պատճառել ինձ,
Իմ փոքրիկ սիրտն իր ափերում այրեց,
Ես հայացք առա նրա աչքերից:
Թվում էր՝ շուրջս հեքիաթ էր հյուսված,
Այդ ջերմ ափերի նավակն էի դարձել,
Որ,ալիքների կորստից հոգնած,
Տենչում էր սիրո օվկիանը անցնել:
Բայց շուտով ինչ- որ օտար մի աշխարհ
Ինձ իր էջերի մշուշը դարձրեց,
Ու սիրտն իմ գրքում այդ փոշիացավ,
Երբ իր հորինած երազը կորցրեց:
13.02.06

Ծով
05.11.2006, 15:52
………
Դու կանգ առար իմ դարակի մի անկյունում
Երբ ձանձրացար միշտ նույն կլոր ճանապարհից,
Ես քո ճամփան մեկ րոպեում էի անց կենում,
Քո մեկ ժամը մի կարճ օղակ էր թվում ինձ։
………
Դու ստրուկ էիր խեղճ,մարդն է քո կյանքը հորինել,
Եվ այն ինչին դու կարող ես դիպչել, սուտ է
Քո զարկերին երբեք ականջ ես չեմ դրել,
Դու չես կարող հետաձգել մայրամուտը…
………
Ես կարող եմ կյանքդ շարժել ետ ուառաջ…,
Ո՞վ է զորեղ
Դու,ես,թե մեր ժամանակը…
Ես իշխում եմ քեզ,դու չկաս,ինչպես առաջ,
Նա անտարբեր օրորում է իմ օղակը…
………
վայրկյաններում շնչակտուր վազում է նա
ու պետք չէ որ սլաքներն իր հանգստացնի,
Որ քայլերն իմ այդ ընթացքում չձանձրանան
Ես կաղոթեմ,որ նա երբեք քնով չանցնի…
………
Ես կարող էի քո մարմինը կյանքի կոչել,
Ես կարող էի քանզի քո մեջ չկար հոգի,
Բայց ոչ ինձ էիր դու պետք այնժամ,ոչ էլ,
Քեզ միշտ հեգնող իմ անտարբեր ժամանակին…
………
Ես մարդն եմ,դու ինձ լսու՞մ ես,նյութեղե՛ն կյանք,
Ես եմ,որ քեզ պիտի փշուր-փշուր անեմ,
իսկ թե հանկարծ ժամանակին լինես դու թանկ,
Եթե հանկարծ…եթե հանկարծ…ես կանգ կառնեմ……

Ծով
29.11.2006, 20:58
Դժվար է ստվերին նայելը,խավար է հայացքդ ու բութ
Աչքերը ստվերի միշտ համր են,չկա դիմախաղը սուտ…
Դժվար է քայլել,երբ ստվերդ ոտքերիդ առաջ է փռվում,
Անծանոթ պատկերում խավար քեզ ծանոթ մարմին է դողում
Ստվերներում դեմքեր չկան, ուրեմն կեղծի՞ք էլ չկա,
Ի՞նչ եղավ…
և ստվերում անգամ իմ հոգին կեղծիքդ զգաց…
17.11.06

Առավոտը նորից քնած մնաց,բայց գիշերն էլ լռեց,
Լուսաբացը գրկած ես քեզ մոտ եմ գալիս.
Արթնացի՛ր , խնդրում եմ…
Իմ կարոտը նորից գիշերում քո մնաց, ու գիշերս լռեց
Լուսաբացից առաջ տե՛ս չեմ լալիս,
Արթնացի՛ր, խնդրում եմ…
Լուսաբացը չկա…
Դեռ քնա՞ծ ես…
Իսկ ես միշտ եմ արթուն…
…քո արթնացման պահին,
որ քնած չլինեմ…
21.11.06

Իմ կենաց ծառը…
Իմ ստվերում,ես չեմ այլ ուրիշ մեկը,
Ինձ ճանաչում են,նրան չգիտեք,,
Նա է իմ հոգու միակ եզերքը,
Որ պարզ է մաքուր քանզի չունի դեմք…
Արմատները խոր սրտիս զարկերն են
Մեկ առ մեկ կոփել իմ կյանքի շեմին,
Ճյուղերը հատված իմ երակներն են,՛
Որ շղթայվել են ընդմիշտ իմ մարմնին…
Հողը,որի մեջ խրված է հոգիս,
Երկնքից ուժ է ներարկում իմ մեջ,
Եվ տերևներն են երգերը մտքիս,
Ու հեվքը պարող տողերում անէջ։
Պատռում են հողս,ճաքեր է տալիս,
Չորանում են իմ արմատները թաց,
Ես չեմ թուլանում նույնիսկ պարտվելիս,
Հաղթո’ղ է միշտ էլ իմ Ծառը կենաց…
21.11.06

Ուլուանա
29.11.2006, 21:37
Կենաց ծառդ լավն էր։ :) Շատ հաղթական էր։ Ապրես։ :hands

Ավելացվել է 1 րոպե անց
Ի դեպ, վաղուց էի ուզում քեզ մի հարց տալ. ինչու՞ ես թեման վերնագրել «Եթե չլինեին ձեռքերս...»։ Ի՞նչ նկատի ունես, եթե գաղտնիք չի։ :)

Ծով
29.11.2006, 21:49
վաղուց սպասում եմ այդ հարցին…
Իհարկե գաղտնիք չի…
Եթե չլինեին ձեռքերս, միտքս կխենթանար…
Այսքան բան

Ծով
22.12.2006, 18:21
Տե՛ս, որ լռում եմ…

Տե՛ս, որ լռում եմ, համր են շուրթերս խոսելու համար,
Ու գիտե՞ս երբ են լռեցնում մտքի երկունքը անսանձ,
Երբ առավոտը դողում է անծայր գիշերում անմար,
Երբ կորցնում են տեղ ու կորցնում են ժամ՝ փնտրելուց հոգնած։
Տե՛ս, որ ժպտում են, երբ հալածանքը դաղվում է նրան,
Տե՛ս, որ իմ անգո թևերին կյանք եմ իզուր կուտակում,
Եվ ինչի՞ համար, որ կամ քեզ կամ ինձ ես անմա՞հ թվամ,
Ինչու՞ ես ուրախ պատմում քո ցավը, երբ չես կատակում։
Եվ հորինել են, որ պիտի կյանքը հեշտ հունով տանես,
Որ դու չզղջաս, որ քեզ չխղճան, որ չթուլանա
Հեշտ է ասելը, բայց պիտի քեզնից դժվարը վանես,
Եվ սա է ամբողջ դժվարությունը, որ պիտի բանաս՚։
Տե՛ս, որ լռում եմ, և ո՞վ է խոսում, ասում եմ այդպես
Ու սուտ է, թե դու կարող ես ասել, որ քեզ եմ խաբում,
Որովհետև քո լռության մեջ են բառերը անտես,
Բառերը, որոնց իմ լուռ մտքերով իրար եմ կապում։
Աչքերս հիմա օրերիս անքուն հևքից եմ թարթում,
Ես հավատում եմ սրանից ավել, որ չեմ համրանա
Ների՛ր, որ քո լռության վրա խոսքեր եմ բարդում,
Որ դու չզղջաս, որ քեզ չխղճան, որ չթուլանաս…
………
Տե՛ս, որ լռում եմ. համրությունից չէ այս լռությունը,
Իզուր է ձայնը, երբ համրանում է քո էությունը…
09.12.06

Ցավ է…անարդար, երբ չես հասկանում պատճառը գոնե…
Դավերը անսպառ ուժով պատրաստ են նոր ցավ մոգոնել…
Երբ չես հասկանում այս մեկը,հանկարծ հաջորդն է ժայթքում,
Անմտություն է ցավը թաքցնել նորածին փառքում։
Եվ մի՞թե կյանքը, որ ինքնին ցավ է, երբ ծնվում ես դու,
Եվ մի՞թե հոգին, որ անբաժան է քո մարմնից հողե,
Հանկարծ մաշվում է, ինչպես շունչդ որ թողնում ես օդում,
Որ աներևույթ քամիներից քեզ փոթորի՞կ շնորհեն…
Ցավ է… անարդար, երբ չես հասկանում՝ ինչու չեն լռում,
Քայլերը, եթե շատ վաղուց արդեն հետքեր չեն լինում…
Բայց չեմ թուլանում, տե՛ս, չեմ թուլանում, անիմաստ բան է
Այս գունատ պահին ուժի փոխարեն անկում հորինել…
08.12.06

Մելիք
22.12.2006, 21:53
Տե՛ս, որ լռում եմ. համրությունից չէ այս լռությունը,
Իզուր է ձայնը, երբ համրանում է իմ էությունը…
...հանճարիդ առաջ (չեմ վախենում էս բառն ասեմ)::love

Lionne_en_Chasse
22.12.2006, 22:32
Փոքրիկ տաղանդ .... ինչ լավ ես գրում : Նույնիսկ չգիտեմ, որ տողը, որ հատվածը գովաբանեմ: Ամբողջությամբ շատ լավն է

Simon
25.12.2006, 00:25
Լավ ես գրում:

Ուղղակի անկեղծ ուզում եմ ասել, որ կարծես զգացողությունները շատ են, կարիք կա գործողությունների (մատերիան):

Ընդհանուր «իդեան» չեմ կարում զատել:

ՀԳ
Գուցե և սխալվում եմ:)

Մելիք
25.12.2006, 01:38
Լավ ես գրում:

Ուղղակի անկեղծ ուզում եմ ասել, որ կարծես զգացողությունները շատ են, կարիք կա գործողությունների (մատերիան):

Ընդհանուր «իդեան» չեմ կարում զատել:

ՀԳ
Գուցե և սխալվում եմ:)
Ի՞նչ վարդ-մանուշակ: Իդեան ի՞նչից ես ուզում զատել: :angry Զգացողությունները միշտ , ցանկացած դեպքում կյանքում ավելի շատ են լինում, քան իրավիճակի ցանկացած նկարագրությունը կարա ընդգրկի: Էնպես որ, եթե դրանք շատ են, ուրեմն իրոք ամեն ինչ տեղն ա: Իսկ գործողություններ տատս էլ կարա շարադրի:P :

kiki
25.12.2006, 02:47
բայց ես ո՞նց չեմ նկատել այս թեման...

հրաշք տողեր են...հիմա մեկը չեմ կարող առանձնացնել...բայց դու տաղանդ ես, լուրջ եմ ասում...հիացած եմ :kiss

Նանե
25.12.2006, 11:34
Ասեմ , որ պոեզիա շատ եմ սիրում , ու շատ հավանեցի քո ոճը, ունես ասելիք և ամենակարևորը , որ կարողանում ես այնպես գրել, որ ընթերցողը կլանվում է տողերի մեջ: :hands Եթե հնարավոր է մեզ էլի ուրախացրու քո ստեղծագործություններով:
Վերջում մի հարց էլ ունեմ, - Դու միայն չափածո ես գրում?

Ավելացվել է 14 րոպե անց
Կարդացի ու հիացած եմ , երկար մտածեցի ինչպես արտահայտեմ իմ հիացմունքը:o , : Պարզապես կասեմ, որ ուրախ եմ , որ հայ ես ու որ ես կարողանում եմ կարդալ քո ԳՈՐԾԵՐԸ, :hands

Ուլուանա
25.12.2006, 19:10
Վերջում մի հարց էլ ունեմ, - Դու միայն չափածո ես գրում?
Ո՞նց թե... :o Մեր փոքրիկ տաղանդի հրաշք-պատմվածքները չե՞ք կարդացել։ :love

«Կարմրիկը» (http://www.akumb.am/showthread.php?t=2205)
«Ես կաթ չեմ սիրում» (http://www.akumb.am/showthread.php?t=2749)
«Ոտաբոբիկը» (http://www.akumb.am/showthread.php?t=3461)
«Սպիտակ սենյակը» (http://www.akumb.am/showthread.php?t=3729)

Կարդացեք, հաստատ չեք փոշմանի։ :ok :)

Simon
25.12.2006, 22:19
Ի՞նչ վարդ-մանուշակ: Իդեան ի՞նչից ես ուզում զատել: :angry Զգացողությունները միշտ , ցանկացած դեպքում կյանքում ավելի շատ են լինում, քան իրավիճակի ցանկացած նկարագրությունը կարա ընդգրկի: Էնպես որ, եթե դրանք շատ են, ուրեմն իրոք ամեն ինչ տեղն ա: Իսկ գործողություններ տատս էլ կարա շարադրի:P :

իրավիճակի, գործողությունների քո նկարագրած իմաստով ինձ չեն վրդովում այս գրվածքների մեջ:

Իմ խոսքը ուրիշ գործողության մասին է: (Երբևէ պիեսներ կարդացե՞լ ես)

Եվ իմ ասածից չի հետևում, թե ես չեմ հավանել:

aniko
26.12.2006, 13:28
դժվարանում եմ բառեր գտել որ ասեմ ինչքան հավանեցի գրածներդ
հիանալի են, ու քո ոճը ունես
անապայման հնարավորության դեպքում տպագրիր
մի գուցե կանցնեն տարիներ, և մենք կունենքա 21-րդ դարի մեծագույն բանաստեղծուհիներից մեկին, ում գրվածքները կանցնեն դպրոցներում, կասմունքեն բեմահարթակներից,

StrangeLittleGirl
26.12.2006, 13:36
անապայման հնարավորության դեպքում տպագրիր
մի գուցե կանցնեն տարիներ, և մենք կունենքա 21-րդ դարի մեծագույն բանաստեղծուհիներից մեկին, ում գրվածքները կանցնեն դպրոցներում, կասմունքեն բեմահարթակներից
Ես էի ուզում ասել: Հանկարծ էսպես չթողնես, որ կորչեն ստեղծագործություններդ: Անպայման կտպագրես:
Իսկ օրինակ բեմահարթակներից ասմունքելու վերաբերյալ կասեի, որ այդ մի բանը չեմ ուզում: Ուղղակի չեմ ուզում, որ Ծովինարի բանաստեղծությունները շաբլոն դառնան: Թող բոլորն իմանան նրա մասին, կարդան նրա ստեղծագործությունները, բայց հանկարծ տնքոցներով չասմունքեն բեմահարթակներից:

Երվանդ
26.12.2006, 14:05
Շատ զիլ ես գրում, ապրես, ինձ բանաստեղծությունները ավելի դուր եկան չնայած պատմվածքներն էլ շատ լավն էին, բայց կներես ճիշտն ասած մի քիչ կասկածում եմ որ դու 17 տարեկան ես:)

StrangeLittleGirl
26.12.2006, 14:11
Իսկ ես համոզված եմ, որ նա 17 տարեկան է: Մարդու տաղանդը տարիքը չի որոշում: ;)
Հիշենք, թեկուզ, Ֆրանսուազ Սագանին: Նա իր գլուխգործոցը գրել է 18 տարեկանում:

Ծով
26.12.2006, 14:46
Անչափ շնորհակալ եմ բոլորից…
Չէ…ես 17 տարեկան եմ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում:D
Հաստատ…բա ես :love ձեզ կխաբեմ…
Ինչ վերաբերվում է տպելուն,այս տարի պատրաստվում եմ առաջին գիրքը տպել, հուսամ, որ կստացվի…աշխատում եմ,բայց պետք է նախ ճիշտ ընտրություն կատարեմ…կարճ ասած ծաղկաքաղ,որ այնպիսի մի ժողովածու լինի, որտեղ ոչ թե միայն ինձ ճանաչեք,այլ ձեզ գտնեք ու կյանքը ընդհանրապես…
Ես առանց գրելու չեմ կարող, իսկականից, մեկ-մեկ ընդմիջում լինում է,բայց որպեսզի չկրկնվեմ…
Շնորհակալ եմ…

Ավելացվել է 4 րոպե անց

Իսկ օրինակ բեմահարթակներից ասմունքելու վերաբերյալ կասեի, որ այդ մի բանը չեմ ուզում: Ուղղակի չեմ ուզում, որ Ծովինարի բանաստեղծությունները շաբլոն դառնան: Թող բոլորն իմանան նրա մասին, կարդան նրա ստեղծագործությունները, բայց հանկարծ տնքոցներով չասմունքեն բեմահարթակներից:
Բյուր ջան,ես էլ գիտե՞ս ասմունքը չեմ սիրում…
հանգիստ…:)

Երվանդ
26.12.2006, 14:53
Դու ուրեմն իրոք տաղանդ ես, որովհետև քո գրածների մեջ տողեր կան որ ինձ թվումա մարդ մինչև էտ պահերը հենց ինքը չապրի չի կարող տենց խորը պատկերացնի, բայց բացառություններ իհարկե լինում են հենց էտ բացառություններնել հանճարեղ մարդիկ են:)

Ավելացվել է 2 րոպե անց
Բայց դե քեզ շատ գովեցինք գովելը երբեմն հակառակ էֆեկտնա տալիս շարունակի նույն ձևով, ու ամենակարևորը ոճտ չկորցնես:)

Ծով
26.12.2006, 15:12

Հա,ճիշտ ես ասում…բայց ասեմ որ ընդամենը ոգևորում է…
ստիմուլ է տալիս էլի…քննադատներ էլ շատ կան,ինչը նույնպես կարևորում եմ.
Շնորհակալ եմ…

Ծով
04.01.2007, 22:52

Եթե ցնորքը լռության պես ջինջ ու անզոր լիներ,
Ես իմ խելագար թևերը հոգուս կտայի հավետ,
Որ հոգիս անթև իմ մարմնին գոնե թռիչքն իր թողներ,
Ու որ էլ երբեք ինձանից հետո չփնտրեին հետք…

Մոլորությունից փախչում են հոգու քայլերը դանդաղ,
Եվ հանդիպում են ինչ-որ կանգառի,որ կանգ չի առնում,
Եվ զարմանում ես, թե ինչպես է, որ քայլերդ անդավ,
Դավաճանում են քեզ ու սառեցնում հոգիդ քո մարմնում…

Եթե ցնորքը լռության պես ջինջ ու անզոր լիներ,
Ես իմ խելագար թևերը հոգուդ կտայի հավետ,
Որ հոգիդ անթև քո մարմնին գոնե թռիչքն իր թողներ,
Ու որ էլ երբեք ինձանից հետո չփնտրեիր հետք…

Հասկացի՛ր, սխալ է սեփական ճամփի քայլերը շեղել,
Եվ ինչ- որ օտար մարդու քայլերի հետքերը պեղել…
02.01.2007

………
Երբ որ քամին առավոտվա հետ իր նախաճաշը կկիսի,
Կխարխափի քո արյան մեջ մենակության սարսուռը պաղ,
Որովհետև քո ձեռքերն էլ իրենց հացն են ուզում կիսել,
Բայց մուրացիկ օդը միայն քեզ կմեկնի ափն իր խավար.
քեզ կմնա մի կտոր հաց…
Երբ որ քամին կփոթորկվի ագահության խեղդող սովից,
Ու ցերեկը կզայրանա՝ իր բաժինը պանանջելով,
Դու կթաքցնես կիսատ հացդ մենակության ահեղ դողից,
Հետո թռչուններին կտաս՝սոված մարմինդ տանջելով.
քեզ կմնա մի փշուր հաց…
Այդքան փոքրիկ մի փշուր հացը գուցե կորցնես քո ափերում,
Սոված գիշերդ կուլ տալով կկշտանաս,
Որովհետև ամեն անգամ քո կենացով է հարբելու
Հոգիդ,քանզի սոված նա չմնաց։
07.08.06

...…..
Ժամանակը ներեց տառապանքը կյանքի,
Դողում էիր, երբ ցանում էիր ու մաղում,
Հավատում էի նորից քո լուսե պատրանքին,
Ինց կյանքի տառապանքն էր շաղում։
Ժամանակը ներեց տառապանքը կյանքի,
Ես փորձեցի խաղալ ժամանակը,
Դու քո ցավը արդեն նվիրել ես մեկին,
Ում ներումն է ամբողջ քո կյանքը։
25.08.06

Ծով
05.01.2007, 00:23
Վան-կար-կում են իմ զարկերը,այդպես է սիրտը մարում,
Զուգորդվում են երակները անզգուշության անձավում…

Զղջման պահին քո հպարտ տխրությունն է ինձ նայում,
Ներման ձայնն է թույլ այնքան, ինչպես գառնուկն է մայում…

Վանկարկում ե՞ս, չէ , զարկում է սիրտն, ինչպես որ կարող է,
Ես զարկերը վանկերին զուգորդել էի կուրորեն…
05.01.07

Philosopher
05.01.2007, 17:24
Դժվար է ստվերին նայելը,խավար է հայացքդ ու բութ
Աչքերը ստվերի միշտ համր են,չկա դիմախաղը սուտ…
Դժվար է քայլել,երբ ստվերդ ոտքերիդ առաջ է փռվում,
Անծանոթ պատկերում խավար քեզ ծանոթ մարմին է դողում
Ստվերներում դեմքեր չկան, ուրեմն կեղծի՞ք էլ չկա,
Ի՞նչ եղավ…
և ստվերում անգամ իմ հոգին կեղծիքդ զգաց…
17.11.06

Առավոտը նորից քնած մնաց,բայց գիշերն էլ լռեց,
Լուսաբացը գրկած ես քեզ մոտ եմ գալիս.
Արթնացի՛ր , խնդրում եմ…
Իմ կարոտը նորից գիշերում քո մնաց, ու գիշերս լռեց
Լուսաբացից առաջ տե՛ս չեմ լալիս,
Արթնացի՛ր, խնդրում եմ…
Լուսաբացը չկա…
Դեռ քնա՞ծ ես…
Իսկ ես միշտ եմ արթուն…
…քո արթնացման պահին,
որ քնած չլինեմ…
21.11.06

Իմ կենաց ծառը…
Իմ ստվերում,ես չեմ այլ ուրիշ մեկը,
Ինձ ճանաչում են,նրան չգիտեք,,
Նա է իմ հոգու միակ եզերքը,
Որ պարզ է մաքուր քանզի չունի դեմք…
Արմատները խոր սրտիս զարկերն են
Մեկ առ մեկ կոփել իմ կյանքի շեմին,
Ճյուղերը հատված իմ երակներն են,՛
Որ շղթայվել են ընդմիշտ իմ մարմնին…
Հողը,որի մեջ խրված է հոգիս,
Երկնքից ուժ է ներարկում իմ մեջ,
Եվ տերևներն են երգերը մտքիս,
Ու հեվքը պարող տողերում անէջ։
Պատռում են հողս,ճաքեր է տալիս,
Չորանում են իմ արմատները թաց,
Ես չեմ թուլանում նույնիսկ պարտվելիս,
Հաղթո’ղ է միշտ էլ իմ Ծառը կենաց…
21.11.06

Իսկապես շատ լավ է, հատկապես այս բանաստեղծությունը, որտեղ դու կարողացել ես և՛ խտացնել միտքը, և՛ խուսափել բառային ու զգայական կուտակումներից: Դու, իհարկե, հասկանում ես, որ երբեմն զգացմունքի առատությունը դառնում է բանաստեղծությանը ներքև քաշող քար: Միշտ պահպանիր բանաստեղծության ձևը, իսկ բովանդակությունը այնտեղ կլցվի քո պատանեկան սրտի առատ աղբյուրից: Ի դեպ, խորհուրդ կտայի շատ կարդալ, իհարկե՝ սիրիր ու սիրահարվիր, բայց նաև կարդա կյանքի ավիշի մեջ ավելի խորը մտնելու համար: Ու կարդա ոչ միայն գրականություն, արձակ ու պոեզիա, և հատկապե՝ ոչ միայն հայկական գրականություն, այլ համաշխարհային փիլիսոփայություն: Այս աղբյուրը քեզ կօգնի Մարդ դառնալու ու մնալու բարդ ճանապարհին: Հաջողություն քեզ:

Ավելացվել է 2 րոպե անց

Իսկապես շատ լավ է, հատկապես այս բանաստեղծությունը Ես ի նկատի ունեի վերջինը: Հրաշալի է հնչում: Ի դեպ, դու ի՞նչ լեզուներ ես ուսումնասիրում և գիտես:

Ծով
05.01.2007, 22:49
Շնորհակալ եմ…
Ի դեպ ես կարդալ շատ եմ սիրում ,բայց ցավոտ տեղս է գիտե՞ս…Էս վերջերս չէի հասցնում…թեպետ ասում են,որ եթե մարդու մտքին տեղ լինի,ամեն ինչի ժամանակն էլ կգտնի…
Գալիս է մի պահ,երբ խիստ պահանջ եմ զգում կարդալու…
Հիմա Լորկա եմ կարդում…յուրահատուկ ոճ ունի…
Դե պարզ է—գիտեմ հայերեն, ռուսերեն, անգլերեն…ուսումնասիրում եմ ֆրանսերեն…/պարապում եմ/,որովհետև նպատակ եմ դրել Citadelle-ը ֆրանսերենով կարդալ:)

Philosopher
06.01.2007, 10:00
Դե պարզ է—գիտեմ հայերեն, ռուսերեն, անգլերեն…ուսումնասիրում եմ ֆրանսերեն…/պարապում եմ/,որովհետև նպատակ եմ դրել Citadelle-ը ֆրանսերենով կարդալ:)
Հիանալի է: Ի դեպ, երեկ, երբ կարդում էի բանաստեղծություններդ, մտքովս անցավ որևէ բանով օգնել քեզ: Այնպես որ, եթե կունենաս պրոֆեսիոնալ խմբագրի կամ գործերիդ պրոֆեսիոնալ գնահատողի - օր. առաջաբանի տեսքով - կարիք, ես քեզ այդ հարցում կկարողանամ օգնել: Իհարկե այն բանից հետո, երբ լիովին կծանոթանամ գործերիդ:

Ծով
06.01.2007, 16:57

Շատ շնորհակալ եմ:)
Առաջին գիրքն արդեն իսկ պատրաստվում է,շուտով լույս կտեսնի,խմբագիր արդեն ունեմ…
Շնորհանդեսի մասին անպայման տեղյակ կպահեմ…:) հուսով եմ կգաք ու գիրքն էլ կարդալոււց հետո,կսպասեմ Ձեր գնահատականին:)
Շնորհակալ եմ շատ…
Ինձ կասե՞ք,թե որ հեղինակից սկսեմ…/Համաշխարհայի փիլիսոփայությունից/

Philosopher
06.01.2007, 17:03
Շնորհանդեսին կաշխատեմ ներկա լինել: Ինչ վերաբերում է համաշխարհային փիլիսոփայությանը, ապա դա շատ դժվար հարց է, և կախված է տվյալ պահին մարդու հոգեվիճակից ու աշխարհայացքից: Եթե ավելի լավ ճանաչեի քեզ, գուցե ավելի ճիշտ խորհուրդ կտայի: Թերևս պետք է սկսես Նիցշեից, Կյերկեգորից ու Բուբերից, նաև անպայման՝ Դոստոևսկուց - "Կարամազով եղբայրները" հատկապես: Այս հեղինակները ժամանակակից մարդու հոգու բացառիկ գիտակներ ու բացահայտողներ են…

Ծով
06.01.2007, 17:07

Շնորհակալ եմ…Ոչինչ որ լավ չեք ճանաչում.ինձ համար հոգեվիճակը բացարձակ կարևոր չէ այս կամ այն բանը կարդալու համար…
անպայման կկարդամ. կարևորը խորհուրդն էր,թէ չէ ես կխճճվեի…:)

Philosopher
06.01.2007, 17:18
...ինձ համար հոգեվիճակը բացարձակ կարևոր չէ այս կամ այն բանը կարդալու համար…

Հասկանում եմ պատանեկան հոգու այդ անհոգությունը, երբ նրա համար որևէ կապ չունի, թե կարդում է Նիցշե, թե, ասենք, Համո Սահյան… Տարբերության զգացումը կառաջանա այն ժամանակ, երբ կյանքի ու մարդկային գոյության խնդիրը կդառնա ՔՈ ԱՆՀԱՏԱԿԱՆ խնդիրը, և երբեմն կզգաս, որ կարող ես կարդալ ու ուզում ես կարդալ միայն ու միայն այս կամ այն հեղինակին: Սակայն, քո այս հոգեվիճակն էլ լավ է ու բարի ու այն քեզ կօգնի կարդալ շատ բաներ - ինչպես, օրինակ, Յունգ կամ Ֆրոյդ - ինչը չես անի այն ժամանակ, երբ քո հոգին կուզենա միանգամայն այլ բան. Այնպես որ, հաջողություն քեզ: Ամեն ճանապարհի սկիզբ հիանալի է ու լավատեսություն է ներշնչում այն հայող մարդուն…

Ծով
07.01.2007, 20:00

Ճերմակ փաթիլ եմ...
Ճերմակ փաթիլ եմ,իջնում եմ հանդարտ,
Կանգնել,նայում ես իմ պարին անթարթ,
Մատներով մեղմիկ մազերս շոյում,
Ու ես քեզ լուսե հեքիաթ եմ թվում:
Այնպես անմեղ եմ,անպաշտպան,մաքուր,
Որ վախենում ես ինձ գիրկդ առնել,
Բայց երազում է քո սիրտը թաքուն
Այս ճերմակ ծովում ինձ հետ սավառնել:
Հետո դու քիչ-քիչ թևեր ես առնում,
Ու քո շուրթերին հալվում եմ այնպես,
Կարծես թե սիրո կաթիլ եմ դառնում
Ու շուրթերովդ լուռ ժպտում եմ քեզ:
Նորից հալվում եմ ու նորից ծնվում,
Բայց դու մրսում ես.շատ ցուրտ է արդեն,
Ինձ մեղմ շոյելով դու տուն ես դառնում
Ու թողնում ես ինձ քեզանից անդին:
...
Ճերմակ փաթիլ եմ,իջնում եմ հանդարտ,
Դու պատուհանից նայում ես անթարթ,
Բայց քո քնքշանքով էլ ինձ չես շոյում,
Անավարտ երգ եմ,հեքիաթ էի թվում:
07.01.06

StrangeLittleGirl
07.01.2007, 20:10
Շատ տպավորիչ էր, մրսեցի :)

Ծով
07.01.2007, 22:47
Շատ տպավորիչ էր, մրսեցի :)
Թեյ խմելով պիտի կարդայիր:D
Շնորհակալ եմ…

Philosopher
07.01.2007, 23:47
Ճերմակ փաթիլ եմ,իջնում եմ հանդարտ,
Կանգնել,նայում ես իմ պարին անթարթ,
Մատներով մեղմիկ մազերս շոյում,
Ու ես քեզ լուսե հեքիաթ եմ թվում:
Այնպես անմեղ եմ,անպաշտպան,մաքուր,
Որ վախենում ես ինձ գիրկդ առնել,
Բայց երազում է քո սիրտը թաքուն
Այս ճերմակ ծովում ինձ հետ սավառնել:
Հետո դու քիչ-քիչ թևեր ես առնում,
Ու քո շուրթերին հալվում եմ այնպես,
Կարծես թե սիրո կաթիլ եմ դառնում
Ու շուրթերովդ լուռ ժպտում եմ քեզ:
Նորից հալվում եմ ու նորից ծնվում,
Բայց դու մրսում ես.շատ ցուրտ է արդեն,
Ինձ մեղմ շոյելով դու տուն ես դառնում
Ու թողնում ես ինձ քեզանից անդին:
...
Ճերմակ փաթիլ եմ,իջնում եմ հանդարտ,
Դու պատուհանից նայում ես անթարթ,
Բայց քո քնքշանքով էլ ինձ չես շոյում,
Անավարտ երգ եմ,հեքիաթ էի թվում:
07.01.06
Իսկապես գեղեցիկ ու նուրբ, կարևորը, որ ներքին ֆաբուլա ունի, զուտ զգացմունք չէ, այլ զգացմունքի ընթացաք՝ հանդիպումից մինչև բաժանում, հպումից մինչև անավարտության դառնահամ: Հրաշալի է:

Մելիք
08.01.2007, 17:58
Շնորհանդեսին կաշխատեմ ներկա լինել: Ինչ վերաբերում է համաշխարհային փիլիսոփայությանը, ապա դա շատ դժվար հարց է, և կախված է տվյալ պահին մարդու հոգեվիճակից ու աշխարհայացքից: Եթե ավելի լավ ճանաչեի քեզ, գուցե ավելի ճիշտ խորհուրդ կտայի: Թերևս պետք է սկսես Նիցշեից, Կյերկեգորից ու Բուբերից, նաև անպայման՝ Դոստոևսկուց - "Կարամազով եղբայրները" հատկապես: Այս հեղինակները ժամանակակից մարդու հոգու բացառիկ գիտակներ ու բացահայտողներ են…
Philosopher ջան, գուցե սխալվեմ, բայց ինձ թվում ա՝ մի քիչ վտանգավոր ճանապարհ եք ցույց տալիս՝ խորհուրդ տալով սկսել Նիցշեից ու Կյերկեգորից:Եթե խոսքը գնում ա սկսելու մասին, հոգեվերլուծական գրականությունը, ըստ իս, էնքան էլ հարմար սկիզբ չի: Չգիտեմ, Նիցշե հիմա կարդալ հաստատ խորհուրդ չէի տա, իսկ Դոստոևսկին անպայման Աստվածաշնչից հետո: Ի դեպ հենց Աստվածաշունչն էլ լավ սկիզբ կարա լինի, Մանավանդ հին կտակարանի գրքերը:

Ծով
08.01.2007, 18:07
Աստվածաշունչը ժամանակ առ ժամանակ կարդում եմ…դրա համար հատուկ խորհուրդ պետք չէր…
Ասեմ որ Նիցշեի «Բարուց և չարից անդին» և «Չաստվածների մթնշաղ»-ը արդեն գտել եմ,մի քիչ թերթեցի,խոստումնալից էր, բայց նախ Ջոշ Մաք-Դաուել-ի «Ոչ միայն հյուսն»
ստեղծագործությունը պիտի վերջացնեմ…

StrangeLittleGirl
08.01.2007, 18:13
Ծո՛վ, Ջոշ ՄաքԴաուե՞լ ես կարդում :) Դու դեմք ես:

Ծով
08.01.2007, 18:19
:)
Ծո՛վ, Ջոշ ՄաքԴաուե՞լ ես կարդում :) Դու դեմք ես:
Հետաքրքիր ա…:) լուրջ,կվերջացնեմ էսօր գիշերը,քիչ ա…

Մելիք
08.01.2007, 18:23
Ասեմ որ Նիցշեի «Բարուց և չարից անդին» և «Չաստվածների մթնշաղ»-ը արդեն գտել եմ,մի քիչ թերթեցի,խոստումնալից էր…
Դե, որ արդեն որոշել ես կարդալ, մեկա կկարդաս, բայց շատ մի տարվիր: Լուրջ եմ ասում, մարդիկ գիտեմ, որ իրանց վրա լուրջ ազդել ա Նիցշեն՝ վատ իմաստով: Չնայած, ամեն դեպքում, դու երեվի նրանցից չես:) :

Philosopher
08.01.2007, 18:31
Philosopher ջան, գուցե սխալվեմ, բայց ինձ թվում ա՝ մի քիչ վտանգավոր ճանապարհ եք ցույց տալիս՝ խորհուրդ տալով սկսել Նիցշեից ու Կյերկեգորից:Եթե խոսքը գնում ա սկսելու մասին, հոգեվերլուծական գրականությունը, ըստ իս, էնքան էլ հարմար սկիզբ չի: Չգիտեմ, Նիցշե հիմա կարդալ հաստատ խորհուրդ չէի տա, իսկ Դոստոևսկին անպայման Աստվածաշնչից հետո: Ինչ-որ առումով գուցե դու ճիշտ ես, բայց, խորհուրդ տալիս, պետք է հաշվի առնել մարդու հոգու հասունության մակարդակը, որը, միանաշանակորեն, տարիքով չի որոշվում: Այս առումով բավականին բարձր մակարդակ եմ տեսնում Alize-etoilik-ի պարագայում: Ինչ վերաբերում է Աստվածաշնչին, այստեղ ես նույն խոսերքը պետք է ուղղեմ քեզ, վտանգավոր, շատ վտանգավոր ճանապարհ ես ցույց տալիս: Ավելի լավ է Նիցշեի հետ մխրճվել մարդկային կեցության ներքին տարածք, քան հին կտակարանի մարգարեների հետ ամեն օր համբարձվել ու մարգարեանալ: Կրոնական թեքումը ամենավտանգավորն եմ համարում ցանկացած պատանի հոգու համար: Իսկ ընդհանուր զարգացման համար , թերևս, պետք է լավ իմանալ Աստվածաշունը, գուցե նաև՝ շատ լավ իմանալ:

Ծով
08.01.2007, 19:31
վա՜յ…դե ես էլ հո ամեն առաջարկած ճանապարհով չե՞մ գնում…:D
յուրաքանչյուր խորհուրդի մեջ ես ինձ անհրաժեշտ որևէ բան մինչև չտեսա,չեմ հետևի այդ խորհուրդին…
Անկախ նրանից թե ինչ եմ կարդում,ես ինձ մոռացած ազդեցության տակ չեմ ընկնում,զգոն եմ մեկ բառով…
ՄԻ անգամ ինչ-որ տեղ կարդացի Մաքիավելի անունը,ու երբ իմացա,թե ում մասին է խոսքը, գտա ու սկսեցի կարդալ…ինձ համար ծանր էր կարդալը…տեղեր կար,որ նույնիսկ անհասկանալի էր…պարզապես մի գուցե սխալ բան էի ընտրել,բայց ի վերջո մինչև վերջ չգնացի,կիսատ թողեցի …
Ի վերջո նման հեղինակների գրքերը կարդալը խաղուպար չէ…
Ես զգում եմ պահանջը,ուրեմն կկարդամ,հետո ես գիտեմ,թե ինձ ինչ կտա,բայց չեմ կարծում որ կտարվեմ,որովհետև ես զանազանության կողմնակից եմ,մի ուղղությամբ ինքնամոլոր չեմ գնում…:)

Philosopher
08.01.2007, 23:31
Անկախ նրանից թե ինչ եմ կարդում,ես ինձ մոռացած ազդեցության տակ չեմ ընկնում,զգոն եմ մեկ բառով…
Դա իսկապես շատ լավ է: Հատկապես եթե դու ցանկանում ես ստեղծել ուսումնասիրող, քննող գրականություն, որը ոչ թե կրկնում կամ վերաձևակերպում է շաբլոն հասարակական կամ անհատական պատկերացումները, այլ միշտ միտված է կյանքը, նրա կառուցվածքը ու ներքին բաղադրությունը բացահայտելուն, ապա այս գործում թերևս ամենալավ ընկերը հենց զգոնություն կլինի, որ չտարվես որևէ փուչիկ գաղափարով ու զգացումով և կորցնես կյանքի նկատմամբ քո սերն ու ուսումնասիրողիդ հոտառությունը: Զգոնություն քեզ:

Վազգեն
09.01.2007, 05:36
Շնորհակալ եմ…
Դե պարզ է—գիտեմ հայերեն, ռուսերեն, անգլերեն…ուսումնասիրում եմ ֆրանսերեն…/պարապում եմ/,որովհետև նպատակ եմ դրել Citadelle-ը ֆրանսերենով կարդալ:)
Կարծում ես արժի՞ այդքան ժամանակ կորցնել ֆրանսերեն սովորելու վրա ընդամենը մի քանի գրքեր ֆրանսերեն կարդալու համար: Այդ ժամանակաընթացքում գիտե՞ս քանի՜ գիրք կարող ես կարդալ քեզ արդեն ծանոթ լեզուներվ::)

Ծով
09.01.2007, 11:42
Կարծում ես արժի՞ այդքան ժամանակ կորցնել ֆրանսերեն սովորելու վրա ընդամենը մի քանի գրքեր ֆրանսերեն կարդալու համար: Այդ ժամանակաընթացքում գիտե՞ս քանի՜ գիրք կարող ես կարդալ քեզ արդեն ծանոթ լեզուներվ::)
Դե պատճառը հո միայն գրքերը չեն…պատկերացնու՞մ եսորոշեի հանկարծ ինչ-որ ձեռագիր կարդալ արամերենով:D
Չէ…նաև շատ եմ սիրում այդ լեզուն,ուղղակի նպատակս խորապես լավ իմանալն է,բացի այդ հնարավոր է,որ ուսումս շարունակեմ Փարիզում:)

Ծով
10.01.2007, 19:02
...........
Նորից դաղվում եմ ես ժամանակին,
Սա թուլություն է գուցե, ի՞նչ արած,
Ինձ քողարկում է զգացումն անմեկին,
Իր աչքերն իմին երկար սևեռած։
Չկա ավելի դժվար մի սպասում,
Քան որ հաշվում ես ակնթարթն անգամ,
Փորձում հասկանալ կյանքն ինչ է ասում,
Որ ժամանակդ կուլ չտաս ագահ։
Սրանք պահեր են, որ չես հասկանում
Ուսկից են գալիս և ուր են գնում,
Նրանք են կերտում հոգուդ վճիռը
Մինչև քո կյանքի վերջին կնճիռը։
04.03.06

Հոգին փշրված ապակու նման,
Հավաքի՛ր, զգույշ, չկորցնե՛ս ոչինչ,
Երբ փշուրները իրար միանան,
Ո՞վ գիտե, գուցե խաղաղվի մի քիչ։
29.03.06

Guest
10.01.2007, 19:21
Եթե չլինեին ձեռքերս, միտքս կխենթանար…

Եթե չլինեին ձեռքերտ ես այսքան մեծ հաջույք չէի ստանա խենթանալուց, քո ստեղծագործություններիը կարդալով:

Philosopher
11.01.2007, 00:20
...........
Նորից դաղվում եմ ես ժամանակին,
Սա թուլություն է գուցե, ի՞նչ արած,
Ինձ քողարկում է զգացումն անմեկին,
Իր աչքերն իմին երկար սևեռած։
Չկա ավելի դժվար մի սպասում,
Քան որ հաշվում ես ակնթարթն անգամ,
Փորձում հասկանալ կյանքն ինչ է ասում,
Որ ժամանակդ կուլ չտաս ագահ։
Սրանք պահեր են, որ չես հասկանում
Ուսկից են գալիս և ուր են գնում,
Նրանք են կերտում հոգուդ վճիռը
Մինչև քո կյանքի վերջին կնճիռը։
04.03.06
Հրաշալի է, այս բանաստեղծությանդ մեջ մոտենում ես կյանքի, նրա ամեն պահի ընկալման ու իմաստավորման, այս հարցերի հետ եկող էքզիստենցիալ գոյաբանական խնդիրների յուրացման սահմանին, թեև դեռևս պահպանում ես բավարար տարածություն քո և այդ սահմանի միջև: Վերջին տողի հանգում, անշուշտ, շտապել ես, վճիռն ու կնճիռը լավ հանգեր են, բայց ոչ զգացողական ներքին մշակված դիկցիա ունեցող ստեղծագործողի համար, ինչպիսին դու ես; Լավ է:

Ծով
12.01.2007, 01:46

կնճիռն այնպես խորն էի զգում միտքս ասելու համար…որպես վերջին օր կյանքի…:)
Սիրում եմ Ձեր մեկնաբանությունները…
սիրում եմ ,երբ մարդիկ կարդալիս հոսում են խոսքի երակների միջով…:)

Ավելացվել է 55 վարկյան անց
Քնելը քիչ է…
Ու կա մերթընդմերթ կրկնվող մի պահ. երբ դու սպառվում ես,
Երբ էությունդ ուզում է թողնել ամենն ու ննջել,
Եվ առավոտյան, երբ կորսված քնից դու արթնանում ես
Նորից սկսում ես ապրելու համար ողջ կյանքդ շրջել…

Իմ անզգայացած ձեռքերին անգո մտքերն են նայում,
Պարզում եմ ձեռքս, որ նորից հոգուս էջերին դիպչեմ,
Մատնում է ժամը, հոգնած աչքերիս շղարշն է սառում,
Գիտեմ, որ արթուն հոգնության համար քնելը քիչ է…
12.01.07

Ձանձրացրել են տերերը, որ իշխում են աշխարհին,
Ձանձրացրել են ստվերները չարացած ճամփաների։
Նա, ով իր իսկ ձեռքերով ճզմում է բյուր կյանքերը,
Ենթարկում է իր կամքին այս ստորացված բարքերը…

Անտարբեր մարդկանց աչքեր,արցունքներ շուտ ցամաքող,
Հաղթում է հիմա նա,ով զենքով է խիղճը չափում,
Ես ատում եմ լույսերը՝ մթությունից վարակվող,
Եվ թուլությունը, որ չար մարդկանց ուժ է առաքում…
12.01.07

Ծով
15.01.2007, 02:45
Հանուն ինչի՞…

Ու հիմա քեզ էլ կարոտն է հերձում,
Շունչդ պատռվում ձայներից անհագ,
Եվ այդ ժամանակ քեզ ես անիծում,
Որ աղոթեցիր մենության համար։

Ու շշնջում եմ՝ սի՛րտ, հանուն ինչի՞
Ես ողողվել եմ արցունքով մթին,
Եվ հանդիպել եմ ինչ-որ ոչնչի,
Որ առանց խղճի իմ խիղճը թերթի։

Իմ խիղճը՝ ճերմակ թանաքով գրված,
Որ իբրև թե ինձ ոչ ոք չկարդա,
Ու վերծանում է ինչ-որ արարած,
Ինչ չի երևում, ինչ չի ավարտված։

Ու հիմա ինձ էլ կարոտն է հերձում,
Շունչս պատռվում ձայներից անհագ,
Եվ այդ ժամանակ ինձ եմ անիծում,
Որ աղոթեցի մենության համար։

Ու միայն մեռած սիրո ժամին է,
Որ հերձում են քո ապրող մարմինը…
15.01.07

Angelina
15.01.2007, 11:34
Հանուն ինչի՞…

Ու հիմա քեզ էլ կարոտն է հերձում,
Շունչդ պատռվում ձայներից անհագ,
Եվ այդ ժամանակ քեզ ես անիծում,
Որ աղոթեցիր մենության համար։

Ու շշնջում եմ՝ սի՛րտ, հանուն ինչի՞
Ես ողողվել եմ արցունքով մթին,
Եվ հանդիպել եմ ինչ-որ ոչնչի,
Որ առանց խղճի իմ խիղճը թերթի։

Իմ խիղճը՝ ճերմակ թանաքով գրված,
Որ իբրև թե ինձ ոչ ոք չկարդա,
Ու վերծանում է ինչ-որ արարած,
Ինչ չի երևում, ինչ չի ավարտված։

Ու հիմա ինձ էլ կարոտն է հերձում,
Շունչս պատռվում ձայներից անհագ,
Եվ այդ ժամանակ ինձ եմ անիծում,
Որ աղոթեցի մենության համար։

Ու միայն մեռած սիրո ժամին է,
Որ հերձում են քո ապրող մարմինը…
15.01.07

Մարմնովս սարսուռ անցավ, իրոք, շատ լավն էր: Ապրես:hands

Simon
15.01.2007, 11:47
Հանուն ինչի՞…

Ու հիմա քեզ էլ կարոտն է հերձում,
Շունչդ պատռվում ձայներից անհագ,
Եվ այդ ժամանակ քեզ ես անիծում,
Որ աղոթեցիր մենության համար։

Ու շշնջում եմ՝ սի՛րտ, հանուն ինչի՞
Ես ողողվել եմ արցունքով մթին,
Եվ հանդիպել եմ ինչ-որ ոչնչի,
Որ առանց խղճի իմ խիղճը թերթի։

Իմ խիղճը՝ ճերմակ թանաքով գրված,
Որ իբրև թե ինձ ոչ ոք չկարդա,
Ու վերծանում է ինչ-որ արարած,
Ինչ չի երևում, ինչ չի ավարտված։

Ու հիմա ինձ էլ կարոտն է հերձում,
Շունչս պատռվում ձայներից անհագ,
Եվ այդ ժամանակ ինձ եմ անիծում,
Որ աղոթեցի մենության համար։

Ու միայն մեռած սիրո ժամին է,
Որ հերձում են քո ապրող մարմինը…
15.01.07

Ախր բառերը սխալ ես օգտագործում.

կարոտն է հերձում - Ինչքան կոպիտ, և անբովանդակ բառ է: Չի կարելի այդքան բառերը մթացնել, և մտածել այն ինչ որ դու ես ուզում, այլ ոչ թե ինչ ստացվեց:

Հերձում են դիակը:
Հետևություն. Ում որ ասում ես, համեմատում ես դիակի կարգավիՃակի հետ:

ՀԳ. Դրամատիկական մասը շատ կոպիտ է:

Simon
15.01.2007, 12:13
Հանուն ինչի՞…

Ու հիմա քեզ էլ կարոտն է հերձում,
Շունչդ պատռվում ձայներից անհագ,
Եվ այդ ժամանակ քեզ ես անիծում,
Որ աղոթեցիր մենության համար։

Ու շշնջում եմ՝ սի՛րտ, հանուն ինչի՞
Ես ողողվել եմ արցունքով մթին,
Եվ հանդիպել եմ ինչ-որ ոչնչի,
Որ առանց խղճի իմ խիղճը թերթի։

Իմ խիղճը՝ ճերմակ թանաքով գրված,
Որ իբրև թե ինձ ոչ ոք չկարդա,
Ու վերծանում է ինչ-որ արարած,
Ինչ չի երևում, ինչ չի ավարտված։

Ու հիմա ինձ էլ կարոտն է հերձում,
Շունչս պատռվում ձայներից անհագ,
Եվ այդ ժամանակ ինձ եմ անիծում,
Որ աղոթեցի մենության համար։

Ու միայն մեռած սիրո ժամին է,
Որ հերձում են քո ապրող մարմինը…
15.01.07

Միհատ էլ խնդրանք.

Մյուս թեմաներում խոսում էիր թեմայի կարևորության մասին.

Մի երկու բառով կասես այս գրվածքիթ թեման:

Սկզբում մենակ ես:
Հետո Սրտին ես մեղադրում կամ հարցնում <հանուն ինչի>:
Քո խղճի մասին ոչ ոք չգիտի:
Ու էլի կարոտը, ու զղձում ես որ աղոթեցիր:

ՀԳ. Գուցե ես չեմ հասկանում:

StrangeLittleGirl
16.01.2007, 01:30
Ծո՛վ, փոքրիկ դիտողություն: Վերջին ստեղծագործություններդ մի տեսակ միօրինակ են, բայց դե չի նշանակում, որ լավը չեն ;) Միշտ մնա քո բարձրության վրա:

Բարեկամ
16.01.2007, 03:20
Alize_etoilik, վատ չես զգա չէ՞, եթե անկեղծ կարծիքս գրեմ:
Ճիշտն ասած քո բանաստեղծությունները թույլ են, նրանք ոչինչ չեն արտահայտում բացի մի տեսակ շինծու մելոդիկ լեզվախաղից, ու բոլորը նույն ոճով:
Բայց պատմվածքներդ ավելի հաջող են. զգայական են ու ունեն թրթիռ…
կարծում եմ որպես արձակագիր ճանապարհդ ավելի արժեցող ա:

Չմոռանամ ասել, որ լավ աղջիկ ես :kiss

Ծով
16.01.2007, 18:36
Բյու՛ր ջան, սրանք «Երբ լցվում է համբերության բաժակը» շարքից են:D
Շատ շնորհակալ եմ քննադատության համար…կարևորը անկեղծ լինելն է
Բայց մի բան ասե՞մ…
Քննադատելիս,ընդհանրապես, աշխատեք ագրեսիա չլինի…այդպես ձեզ հաստատ կհասկանան ու նույնիսկ կընդունեն…
իսկ ես միշտ էլ գրելու եմ ինչ կհուշի ինձ միտքս…
կլինի արձակ, թե բանաստեղծություն,թե մեկ այլ բան,պահը կթելադրի…
Իսկ թե որքանով կլինեն դրանք արժեքավոր կամ հակառակը…ժամանակը կհուշի…
Շնորհակալ եմ:)

StrangeLittleGirl
16.01.2007, 20:28
Քննադատելիս,ընդհանրապես, աշխատեք ագրեսիա չլինի…
Շատ ճիշտ ես ;) Քննադատություն էլ կա, քննադատություն էլ: Ագրեսիան ոչ մի լավ բանի չի բերում, ավելի շուտ կարող է կոտրել մարդուն:

Բարեկամ
17.01.2007, 02:23
Բայց մի բան ասե՞մ…
Քննադատելիս,ընդհանրապես, աշխատեք ագրեսիա չլինի…

Սիրելիս, իմ գրածի մեջ ագրեսիա բացարձակապես չկա, բայց բնական ա, որ դու այդպես ես տեսնում, ստեղծագործողները ընդհանրապես գերզգայուն են, հատկապես իրանց գործերի նկատմամբ :)
Իսկ ես հնարավորինս ճշգրիտ փորձել էի ձեւակերպել իմ կարծիքը: Ընդամենը: Մի նեղվի:

Հա, եթե հետաքրքիր ա, կարող եմ հիմնավորել կարծիքս քո որեւէ բանաստեղծության վրա: Եթե կուզես իհարկե:

Բարեկամ
17.01.2007, 03:32
Ու մի բան էլ ասեմ. հաճելի ա շարունակ կոմպլիմենտներ ստանալը, բոլորիս համար էլ տենց ա, բայց մենակ վարդագույն շղարշներով մեզ պատելը լուծում չի: Ժպիտը կարա փոխի` բայց կարճատեւ; հեղափոխելու համար պետք ա չվախենալ ու չթաքնվել իլյուզիաների աշխարհում:
Եթե ֆորումը միտում ունի վերածվելու մենակ քաղաքավարական ռեվերանսների ու եթե գրառումներ անելիս պետք ա ֆիլտրենք մենակ դուրեկանը, այն կվերածվի ամորձատված, անբովանդակ չաթի:
Դու դեռ շատ երիտասարդ ես, մի խորհուրդ` համարձակ նայի քննադատությանը, դրանից մենակ կուժեղանաս:

StrangeLittleGirl
17.01.2007, 08:52
Բարեկամ, կարծում եմ Ծովինարը Սիմոնի մասին էր գրել: Համենայնդեպս, ես այդպես հասկացա: Որպես կողքից նայող քո գրածի մեջ ագրեսիա չկար, իսկ Սիմոնի գրածի մեջ կար:

Ուլուանա
17.01.2007, 10:24
...........
Նորից դաղվում եմ ես ժամանակին,
Սա թուլություն է գուցե, ի՞նչ արած,
Ինձ քողարկում է զգացումն անմեկին,
Իր աչքերն իմին երկար սևեռած։
Չկա ավելի դժվար մի սպասում,
Քան որ հաշվում ես ակնթարթն անգամ,
Փորձում հասկանալ կյանքն ինչ է ասում,
Որ ժամանակդ կուլ չտաս ագահ։
Սրանք պահեր են, որ չես հասկանում
Ուսկից են գալիս և ուր են գնում,
Նրանք են կերտում հոգուդ վճիռը
Մինչև քո կյանքի վերջին կնճիռը։
04.03.06
Լավն էր։ Համ էլ մի տեսակ սահյանական հնչողություն ուներ էս մեկը։ :love

Ծով
18.01.2007, 19:33
Ու մի բան էլ ասեմ. հաճելի ա շարունակ կոմպլիմենտներ ստանալը, բոլորիս համար էլ տենց ա, բայց մենակ վարդագույն շղարշներով մեզ պատելը լուծում չի: Ժպիտը կարա փոխի` բայց կարճատեւ; հեղափոխելու համար պետք ա չվախենալ ու չթաքնվել իլյուզիաների աշխարհում:
Եթե ֆորումը միտում ունի վերածվելու մենակ քաղաքավարական ռեվերանսների ու եթե գրառումներ անելիս պետք ա ֆիլտրենք մենակ դուրեկանը, այն կվերածվի ամորձատված, անբովանդակ չաթի:
Դու դեռ շատ երիտասարդ ես, մի խորհուրդ` համարձակ նայի քննադատությանը, դրանից մենակ կուժեղանաս:
Քեզ ընդհանրապես նկատի չունեի…Խոսքս իրոք որ Սիմոնի մասին էր…
Պարզապես հոգնակիով էի գրել,որ բոլորս էլ հաշվի առնեինք ագրեսիա ավելորդությունը…
:)
Ես քննադատություններին ընդհանրապես դեմ չեմ, ավելին ինձ դա ամենից շատ է պետք…
Յուրաքանչյուրի ասածի մեջ, հատկապես եթե ինձ է ուղղված , ես փորձում եմ քաղել ինձ համար օգտակարը…Հավատա՛, որ բացարձակ վատ չեմ նայում դրան…
Իսկ Սիմոնին ես արդեն ինչ-որ չափով հասկացա…:)
Ֆորումից դուրս էլ ունեմ մի այնպիսի քննադատ, որին շատ եմ սիրում…:)
Հանգի՛ստ…չեմ նեղվում…;)
Ես կարևորում եմ անկեղծությունը ու նույնքան անկեղծ ասում եմ, որ ոչ մեկից չեմ նեղացել:love
Միայն շատ ուրախ եմ, որ Բյուրիկը ինձ հասկացավ:)

Ծով
05.02.2007, 00:54
Էլ չեմ զարմանում…

Այս կյանքը հիմա ո՛չ կա, ո՛չ չկա, բայց ես ապրում եմ…
Հառաչանքը այս, թե կա, սիրուց է, որ ցավ չի դառնում։
Եվ ամեն անգամ նույն շնչով ուղին կյանքիս չափում եմ,
Չարչրկված հույսերն իմ նշանով են իրար միանում…

Հու՛յս…ի՞նչ է պիտի խոնարհվեմ հիմա լինելուդ համար,
Թե՞ պիտի զղջամ, որ արդեն վաղուց քեզնից եմ փախչում,
Քո այդչափ խոնարհ մոլորությունն է ստիպում չարանալ,
Կյանքը վառվում է քեզնով, բայց նաև քեզանով հանգչում։

Այս կյանքը հիմա իմ ժամանակի քայլերգն է դառնում,
Եվ որ այդ ես չեմ քայլերգի տերը, էլ չեմ զարմանում…
31.01.07

Guest
05.02.2007, 05:15
Այո, չենք զարմանում, մենք խենթ ենք, բոլորս, բոլոր սիրահարվածներս: Անտեր մանա սերը, որ տակը մարդ չի թողնում… Ինչ հիասքանչ է սերը, եթե այն չլիներ, մենք չեինք ապրի…

Շատ տաղանդաոր էր և իրոք հոգեհարազատ:

Philosopher
05.02.2007, 09:43
Էլ չեմ զարմանում…

Այս կյանքը հիմա ո՛չ կա, ո՛չ չկա, բայց ես ապրում եմ…
Հառաչանքը այս, թե կա, սիրուց է, որ ցավ չի դառնում։
Եվ ամեն անգամ նույն շնչով ուղին կյանքիս չափում եմ,
Չարչրկված հույսերն իմ նշանով են իրար միանում…

Հու՛յս…ի՞նչ է պիտի խոնարհվեմ հիմա լինելուդ համար,
Թե՞ պիտի զղջամ, որ արդեն վաղուց քեզնից եմ փախչում,
Քո այդչափ խոնարհ մոլորությունն է ստիպում չարանալ,
Կյանքը վառվում է քեզնով, բայց նաև քեզանով հանգչում։

Այս կյանքը հիմա իմ ժամանակի քայլերգն է դառնում,
Եվ որ այդ ես չեմ քայլերգի տերը, էլ չեմ զարմանում…
31.01.07
Հիանալի է, սեփական կյանքին ու նրա ընթացքին վերանձնական հայացքով նայելու ունակությունը բացառիկ ձիրք է, դու այդ ձիրքն ունես, իսկ հույսի մասին դատողությունդ` հույսով է սկսվում ու վառվում, բայց և նրանով է ավարտվում կյանքը, լուրջ փիլիսոփայական ընդհանրացում է, մտքի խտացումը` հակիրճ ձևի մեջ քեզ մոտ փայլուն է ստացվում:

Ծով
06.02.2007, 23:16
Շնորհակալ եմ…շա՜աաաաաաաաա՜տ:love

.........
Կյանքը ճամպրուկը հավաքեց ու գիշերով ճամփա ելավ,
Ետ դարձի դուռը չթակեց, որովհետև կանչող չեղավ:
Կյանքը տխուր քայլում էր ու չէր հասկանում՝ ուր է գնում,
Մինչ այդ նրան ամեն ճամփա մի նոր պայծառ օր էր թվում:
...
Կյանքը ճամպրուկը հավաքեց ու գիշերում անցավ-գնաց.
Նրա խորհուրդը սրտերի երակներում հավերժ մնաց:
23.12.05

..........
Սարսափելի է հարազատ մարդուց հիասթափվելը,
Ու ցավալի է կարոտը նրա կեղծված պատկերին,
Զարմանալի է այդ սուտ անցյալին այդքան կապվելը,
Քողարկված հոգուն դառնալը այդքան մոտ ու մտերիմ:
Ինչքան էլ փախչես,երբ չի զղջում իր չարիքից հետո,
Մի անզգույշ բառով նա դուրս է թռչում քո իսկ շուրթերից,
Ու մարդկանց հանդեպ քո մեջ անվստահ մի վախ է կերտում,
Որ թվացյալ սուտ ու կեղծիք առնես նրանց աչքերից:
15.02.06

Վախենում եմ…
Սենյակից սենյակ անխոս քայլում եմ,
Ոտնաձայներս լավ են ճանաչում
Պատերը, որ ինձ անթարթ նայում են,
Հատակը, որ իմ քայլից է կառչում։
Թույլ է հատակը, ու ես չգիտեմ,
Թե ինչքան շատ եմ նրան տրորել,
Մինչդեռ պատերը հայացք են կիտել,
Որ ինձ մեկ առ մեկ սառնությամբ հորեն։
Տունը շատ մութ է, բայց անգիր գիտեմ
Փոքրիկ ու երկար ձգվող այս ճամփան,
Իմ հոգնությունը շատ եմ կարկատել,
Նույն ջարդված ու ծույլ քայլերով սակայն։
Պատերն անտարբեր ու սառն են էլի,
Չի կարող հատակն անգամ շունչ առնել,
Առավոտյան ինձ հոգնած կնայի,
Կխնդրի՝ գոնե մի քիչ կանգ առնեմ։

Վախենում եմ, որ հետո կզղջամ,
Թե գոնե մի քիչ հատակին խղճամ։
2006.

Իրական դեմքեր մատնելուց առաջ վիճում են նորից,
Ինձ հերթ չեն տալիս…
Իրական մտքեր խոսելուց առաջ խմբագրում են ինձ
Ու դուրս չեն գալիս…
Ու հենց դիմակը պատռելիս մարդիկ արդեն իսկ իրենց դեմքերն են կերտում…
Իրական մտքերն էլ դուրս չեն գալիս,երբ անգիր արած բառերն են սերտում…15.12.06

Հե՜յ, գիտե՞ս, թե որտեղ է ներշնչանքի թրթիռը,
Ձայնը արձագանք չունի, ահա ամբողջ խնդիրը…
Բարձրությունից վախեցող աչքերը ցած են նայում,
Եվ ոտքերը ակամա դեպի ներքև են քայլում…

Ձայնը ձայն է, ճիչը՝ լաց, արցունքներն են պակասում,
Իսկ շարքերը այս մարդկանց արտասվելուս են սպասում…
Հե՝յ, գիտե՞ս, թե որտեղ են կատաղությունը թափում,
Եվ որտեղ են մարդկության ատելությունը ջարդում…

Ճիշտը սահման էլ չունի, սուտն է, որ միշտ էլ նույնն է,
Եվ այդ դու ես հորինել քո ճշմարտության գույնը,
Ճիշտ է՝ մեկը արևի ճառագայթներն է որսում,
Բայց ի՞նչ գիտես, որ նա չէ մթությունը քարոզում…

Զգացմունքն եմ գործի դրել ու անհեթեթ է հնչում,
Միշտ էլ լույսն ու խավարը հոգու իրար են տենչում…
26.01.07

Philosopher
13.02.2007, 18:29
Այս գործերիդ հիմնական գաղափարը երևի սա էր

Իսկ շարքերը այս մարդկանց արտասվելուս են սպասում…
Իսկ եթե դա էլ չէր, ապա միայն այդ տողը գրելու համար արժեր մյուսներն էլ գրել: Իսկ այդ մյուսները մի քիչ երկար են, մի քիչ բարդացված, բայց էլի մտածող, ճեղքող մտքով ու անմեղության լույսով:

Ծով
09.03.2007, 23:52
Երբ որ հեշտ եմ քայլում…
Մարդը, որ ինքն իրեն փորձադաշտ է դարձնում,
Եվ խաղում է իր հետ և մրցակից փնտրում,
Նույն սխալի միջով շատ անգամներ անցնում,
Եվ անընդհատ պարտվում միշտ նույն կետում…

Զարմանում ենք հետո, թե այդ ինչպես եղավ,
Որ հանցանքը մեր դեմ մեր ձեռքերում գտան,
Ինչպե՞ս բողոքը այս մեր ձայնի դեմ ելավ,
Ու վախեցավ, թե ինքն իրեն պատիժ կտա…

Մարդուն հազար անգամ զգուշացրել են ախր.
«Այնտեղ անդունդն է խոր, մի՛ մոտեցիր դրան»
Նա փորձում է նորից այն ինչ հեշտ է ծախել,
Ամեն գնով պիտի դժվարության գնալ։

Ես էլ այդպիսին եմ, լավ է, դե ինչ արած,
Հեշտ է տրվում նրան, ով չի տվել երբեք,
Ու որոնման մեջ էլ, ես ապրում եմ կորած,
Որ թե ոչինչ, գոնե ես ինքս ինձ գտնեմ…

Միայն փորձել պետք չէ ո՛չ ինձ, ո՛չ քեզ,
Այս դաշտում ենք անվերջ մենք սխալվում,
Հիմա արդեն ես էլ դուրս եմ եկել ու տե՛ս,
Հիմա դժվար է շատ, երբ որ հեշտ եմ քայլում…

03.03.06

Taurel. . . .
10.03.2007, 00:06

Խոսքեր չկան :) :) ............ ուրիշ ես:hands :hands :hands .......

Մելիք
14.03.2007, 15:09
Ծով ջան, ապրես, մեզ էլի լիքը գեղեցիկ պատկերներ ու մտքեր տալու համար: Մենակ թե, մի քիչ շուտ-շուտ ուրախացրու:

Ծով
28.03.2007, 20:15
Սա որոշված օր էր…

Սովորել եմ արդեն նույն ձանձրույթը թաղել,
Ու հորինված ելքեր փնտրել ամենուրեք,
Նույն մոխիրը ափին ամեն անգամ վառել,
Ու ապտակել քամիներին ու հորդորել.«կորե՛ք»:

Սա որոշված օր էր, ես փակուղի մտա,
Ու չորս կողմում սրտիս նույն կարմիրն է հոսում,
Բայց ընտրության պահին միայն մի ելք գտա
Եվ որպես թեկնածու իմ արյունն էր խոսում:

Օ…ի՞նչ բարդ է կյանքը, ինձ կանչում են վաղուց,
Վերադարձի համար ես ցանկություն չունեմ,
Կապվածության մի ձայն, ինչպես խեղդվող մոլուցք,
Արթնացնում է անվերջ իմ լերդացած քունը:

Բաց թողեք ինձ, թողե՛ք…ես տեսիլներ չունեմ,
Եվ ես խենթ չեմ, սա լոկ իմ ցնորքի տունն է…

Ծով ելքերին փրկված ալիքներ եմ նետում
Եվ ինձ գտան խեղդված, մինչդեռ ես էի փնտրում…
01.03.07

Ծով
16.05.2007, 23:01
Այսպես կյանքը ծաղրում է…:love

Արցունքից բացի ոչինչ չի կարող քո ցավը պատռել,
Անորոշության պահին ազատել քեզ կապանքներից…
Աչքերը մարդու ինչքան էլ իրենց արցունքներն ատեն,
Նրանք են մաքրում խաբված հայացքը լուրթ պատրանքներից…

Գինովցած վախը շոշափում է փակ դռները կյանքի,
Թե կիսաբաց են դռները, այդպես կյանքը ծաղրում է…
Եվ ինչ որ մի տեղ սիրտը վաղաժամ կտա իր հոգին,
Եվ միայն հուշն է, որ հանգչելուց միշտ բոցավառվում է…

Եվ հետո նորից անցնում է ցավը, կյանքը լռում է,
Որ ճանապարհը անզուսպ քայլերից ուղիներ ձգի,
Հույզերը շտապող անիվների պես իրար հրում են,
Եվ միայն մի քիչ դադարն ընթացքից այս գիժ կփրկի…

Եվ այնտեղ, ուր որ ամբոխը նորից վիճակ է գցում,
Թե ով կհասցնի բոլորից առաջ անցնել ու հաղթել,
Երազանքները միշտ ժամանակից առաջ են անցնում,
Մրցում է բախտը, ու հայտնվում են ժպիտներ անդեմ…

Ծով
13.06.2007, 21:43
/ էէէ…/

Գիտակցում եմ հիմա, որ ապրում եմ կյանքը,
Բայց ապրում եմ կյանքին անգիտակից…
Եվ ինչքան էլ ձգվի ժամանակս,
Գիտեմ, որ քիչ կապրեմ ժամանակից…

Կորուստները վախենալով կզգամ
Ու կկորցնեմ հենց գտնելու պահին,
Բայց լավատես իրատեսը «անզգա»
Ինձ կփախցնի այս անողոք ահից…

Մե՛կ անցյալին դատապարտված կապրեմ,
Մե՛կ ամենը մոռացության մատնած,
Բայց հետոյի համար գուցե չափեմ,
Ներկաների ուղին ՝ հատված-հատված…

Շարան-շարան հայտնվում են մտքեր,
Դեռ չհնչած խլանում են ներսում,
Ու մնում են արձագանքի հետքեր,
Որ գողեգող տարածվում են դրսում…

Եվ այստեղ է, որ ինձ չհասկացան,
Իսկ իրական կյանքում ի՞նչն է հստակ…
Քո իմաստուն ուղիներով անցա,
Որ ժպիտով հայտարարեմ վստահ…
Ես եմ ասում՝ ոչինչ իմաստ չունի…
Ահա «իմաստ», որ Ոչինչն էլ ունի…

Ծով
29.08.2007, 19:58

Կանգնեցինք դեմառդեմ ես ու նա…հազիվ էի իմ մեջ ուժ գտել.
Ասես սիրտս տվել էի նրան, իսկ հոգիս թողել ինչ-որ տեղ:
Նա փորձեց մեր միջով սողացող-դողացող սահմանը հատել.
Ես նրան ներեցի, իսկ նա ինձ սկսեց իմ սրտով ատել:

Սա փորձ է, սա ծուղակ է կամ դավ…չգիտեմ՝ որտեղ եմ տեսել,
Թե ինչպես մի տխուր դիմակ նետեցին փողոցի երեսին,
Ես վաղուց եմ տեսիլքը այդ արցունքից թաքուն անտեսել,
Բայց ամեն անցորդ դիմակում փորձում է տեսնել իր եսին:

Այդ իզուր է…ես ու նա, մենք իրար հենց այնտեղ գտանք`
Մեր միջև սահմանը հատող պատրանքի փեշերը բռնած:
Ինձ թվաց փրկվելու համար, ես իմ կյանքն էլ նրան կտամ,
Սահմանից այն կողմ մի գունատ ու երկչոտ զղջում երերաց:

–Դե', վերցրու սա…ի՞նչ է ընկած…և ինչու՞ եմ կառչել նրանից…
–Սա իմ խիղճն է հազիվ փրկված…եկել է մատնելու ինձ…
–Քո մասին չեմ հարցնում, գժվե՞լ ես, կրկնում եմ՝ ինչ է սա...
–Ների՛ր, սրանով ինձ պատժել են, լոկ մեկ բառ, անունս ասա՛...

Սա փորձ է, սա ծուղակ է, կամ դավ…չգիտեմ՝ որտեղ եմ տեսել,
Թե ինչպես մի տխուր դիմակ իմ սրտի սահմանը կիսեց…
27.08.07
Հ.Գ.Կուզենայի իմանալ /գիտեմ/, թե ումն է դիմակը...իսկ դու՞ք...

Selene
29.08.2007, 22:50
Լավն էր, Ծովինար ջան:)
Բայց դե կարևորը՝

Խորը շունչ քաշի'ր...չտխրե'ս...;)
:)

Ծով
30.11.2007, 20:31
...
Մի բուռ նյարդեիրից բացի այս ցավն է ու թմրացած վախ,
Փշալարերից անծիր կախվել են մի մարդու նման,
Կյանքը դարձել է վերջին մահապարտ, պատերազմը՝ խաղ,
Բայց ու՞մ մեղադրեմ ամենի համար. ի՞նձ, քե՞զ, թե՞ նրան։
...
Երբ կամքն է արդեն սպառել ինքն իրեն ուժերից իր վեր,
Անտարբեր դեմքերն այս համատարած էլ չեն տարբերվում,
Եվ ի՞նչ կփոխվեր եթե մարդն ինքն իր խղճին չդավեր,
Երկնքից ընկած այս տողատակում քո խիղճն է հևում։

Երբ որ ընդերքից քանդվում են երկրիս շառավիղները,
Երբ որ հորինված շողերը հավերժ լույսեր են թվում,
Ու մինչ շերտ առ շերտ լքում են իրար բյուր շավիղները,
Երկիրն իր չարած մեղքերը ուսած քո մեղքն է քավում։

ՄԻ բուռ նյարդերս ճզմելուց հեշտ բան այլևս չկա,
Ու ցավն էլ կանցնի, թե վախը վերջին պահին ինձ գթա...
29.11.07

Ուլուանա
30.11.2007, 23:42
Լավն էր։ :) Կարծում եմ՝ այս հատվածն ավելի հաջող է ստացվել.

Երբ որ ընդերքից քանդվում են երկրիս շառավիղները,
Երբ որ հորինված շողերը հավերժ լույսեր են թվում,
Ու մինչ շերտ առ շերտ լքում են իրար բյուր շավիղները,
Մեկը, նոր մեղքի որոշումն առած, հին մեղքն է քավում։
...
ՄԻ բուռ նյարդերս ճզմելուց հեշտ բան այլևս չկա,
Ու ցավն էլ կանցնի, թե վախը վերջին պահին ինձ գթա...

Հ.Գ. Կարոտել էի բանաստեղծություններդ... :love:oy

Մելիք
30.11.2007, 23:56
Ծով, չեմ հոգնում կրկնել, որ դու ունիկալ դեմք ես:love:

Ծով
01.12.2007, 00:29
Հա, ես էլ էի կարոտել...
չգիտեմ էլ՝ ոնց Մուս-հավ/լօլ/-եսս եկավ /աչքով չտամ/
Շնորհակալ եմ:love

Ծով
20.01.2008, 01:47
...
Եվ թեկուզ կյանքում լինեիր դու սոսկ մի թափառական,
Ով փողոցներում մուրացիկի պես հրաշք կփնտրեր,
Կամ թեկուզ լինեիր մի բարեհոգի ու սուրբ վանական,
Ով իր աղոթքի ընծան մեկ ուրիշ աղոթքում կընտրեր...

Կամ ինչ էլ լինեիր քո ողջ էությամբ՝ հպատակ, թե տեր,
Քո ճանապարհին կանգնած կլիներ մեկն, ով քեզ կատեր։
18.01.08

Modigliani
20.01.2008, 11:33

չգիտեմ ում ա ուղղված, բայց կարևոր չի, ցանկացած դեպքում կյանքի ճշմարտությունն ես արտացոլել իմ կարծիքով

Ծով
21.01.2008, 22:01
...
Ես խաղում էի մեկի համար ողբերգություն,
Մյուսի համար զվարճալի մի տեսարան,
Ամեն հայացք նոր ուժով էր սիրտս խոցում,
Բայց իմ ցավի՛ մերկ ծափերում տեսա նրան...
...ով այն պահին, երբ նետեցի ես իմ դերը,
Երբ սպառվեցի կյանքի լարած ահեղ խաղում,
Նույն այդ պահին բեմը որսաց իմ ընկերը,
Մտածում էր , որ ինձանից լավ է խաղում։
...
Երբ լույսերն էին խաղից հետո հերթով մարում,
Ես հիշեցի՝ միայն ես էի ծափահարում։
21.0108
Ինձ համար շատ դժվար էր սա գրելը:(:cry

Dayana
22.01.2008, 10:18

Իսկ ինձ համար շատ հեշտ՝ կարդալը :love:love

Sunny Stream
22.01.2008, 21:26
Իսկ ես երկու անգամ կարդացի ու դեռ կկարդամ... Ու ընդհանրապես էս թեման դեռ կվերակարդամ, որովհետև բոլորը հիմա միանգամից կարդացի (երևի մի ժամ կլինի...)... կարծում եմ` այս մեկը ամենալավ բանաստեղծություններից էր... բայց մշակելու տեղ ունի

...ով այն պահին, երբ նետեցի ես իմ դերը,

էս նախադասությունդ կիսատ է մնում, տես`

Երբ սպառվեցի կյանքի լարած ահեղ խաղում,
Նույն այդ պահին բեմը որսաց իմ ընկերը,
Մտածում էր , որ ինձանից լավ է խաղում։

Կարծում եմ հասկացար... եթե սխալ եմ, գրի, ես հասկանամ ;)

Հ.Գ. Ցնցված եմ... քույրիկս ասում էր, ես չէի հավատում... Հավատացի...

StrangeLittleGirl
22.01.2008, 21:52
Ծո՛վ, ընդհանրապես քո բանաստեղծությունները հաճախ խուճուճ են, դժվար հասկանալի, բայց վերջին երկու տողերը միշտ ցնցում են.

Երբ լույսերն էին խաղից հետո հերթով մարում,
Ես հիշեցի՝ միայն ես էի ծափահարում։
կեցցե՛ս

egoist
23.01.2008, 00:33
...
Ինձ համար շատ դժվար էր սա գրելը:(:cry

Դժվար գրված սեղծագործությունները շատ ավելի արժեքավոր են....

Ուլուանա
23.01.2008, 08:34
Ծով, լավն էր բանաստեղծությունդ, բայց Ձնծաղիկի հետ համաձայն եմ. նրա նշած մասում միտքը կիսատ է մնում... Նույնիսկ մի քանի անգամ էդ մասը կարդացի՝ մտածելով, որ գուցե ե՛ս չեմ կարողանում ըմբռնել միտքը, բայց էլի չըմբռնեցի...
Մի խոսքով՝ սպասում ենք քո «արդարացմանը»։ :)) ;)

Ծով
23.01.2008, 17:39
:D Այդ հարցի շուրջ Ձնծաղի՛կ ու Անու՛կ ջաներ ջան, ես էլ եմ մտածել։:think
Սկզբում մտածում էի ովից առաջ ստորակետ դնել ընդամենը...
բազմակետը դրեցի,իբրև և՛ խոսում եմ, և՛ ընթացքում մտածում...
Նույնն ա, որ գրեի ըըըըըըըըըըըըըըը:D
Այսքանը...
Բայց այնուամենայնիվ կփոխեմ:), որ շփոթություն չառաջանա…:oy
Շնորհակալ եմ բոլորից...անչափ:)

Dr. M
24.01.2008, 02:37
Վայ :oy

մի հատ էլ վայ :oy

էս դու ես? :8

անկեղծ.... չէի սպասում :oy լավ բաներ ես գրում :hands տեղդ գիտեն?
Ես իմացա ;)
Բրավո!

Ծով
08.02.2008, 01:20
...
Ինչի՞ համար ես հաշվում շողերը այս մայրամուտի,
Եթե քեզ վաղը նորից արևը այցի է գալու,
Մինչ առավոտվա համար կփոխես գիշերն անոթի,
Հիշի՛ր ոչ մի օր քեզ ոչ մի նոր բան չի խոստանալու։

29.01.08

Պանդուխտին...

Քեզ համար բազում երազներ սառան մերկ տանիքներին,
Եվ ծխնելույզը այս անգամ էլ քո գալը չավետեց,
Մինչ դու տրվեցիր ծանոթ-անծանոթ արհավիրքներին,
Բախտը քո դեմքին մերթընդմերթ կիսատ կարոտներ նետեց։
...
Գուցը տունդարձի ճանապարհն է, որ դու մոռացել ես,
Գուցե երբեք էլ հեռու ճամփեքից չես վերադարձել,
Բայց քանի անգամ քո դռան կողպված մտքով անցել ես,
Քայլերդ, սակայն, այդպես էլ դռնից ներս չեն թափանցել։
...
Եվ հիմա ինչ-որ թախիծ է թափվում պատուհաններից,
Քո լքված տանը նույնիսկ գողերը հիմա չեն նայում,
Ու տանիքները ցնցվում են չեղած ոտնաձայներից,
Սանդուղքի վրա վաղուց խլացած սպասումն է մայում։
29.01.08

Մելիք
08.02.2008, 01:28
Ծով ես էլի, Ծով...:love

impression
08.02.2008, 01:35
Լսի, Պանդուխտինը սպանեց ուղղակի.... :)

Ծով
08.02.2008, 01:35
Շնորհակալ եմ...:)

Goga
08.02.2008, 10:56
Պանդուխտին...

Մինչ դու տրվեցիր ծանոթ-անծանոթ արհավիրքներին,
Բախտը քո դեմքին մերթընդմերթ կիսատ կարոտներ նետեց։
.

Իրոք շատ լավն էր, հատկապես այս խոսքերը ինձ շատ դուր եկան:)
Ապրե՛ս:love

Ծով
01.04.2008, 23:46
Եվ ինձ թվում եմ ես այնքան օտար, որքան քեզ հիմա
Ու ասես հաստատ գիտեմ, որ ինձ հետ էլ չեմ հաշտվելու,
Սա գուցե մի նոր ազատություն է` միամիտ հնարք,
Որ իր հորինած ճաղերի կամքն է միայն պաշտելու…
Հասցնում էի սիրել, ներել, ժպտալ կամ ցավից գոռալ,
Իսկ հիմա կարծես ոչնչի համար ժամանակ չկա,
Եվ հանդգնել է կյանքը նույնիսկ ինձ անիմաստ թվալ,
Եվ կամ հույսերը հենց իրենց հանդեպ դարձել են չկամ:
Գուցե հարազատ կամ էլ խորթ հարց է այն ինչ, որ եղավ,
Անցանկալի մահ կամ սպասված ծնունդ կամ պատեհություն,
Բայց միևնույն է պատասխանները այնքան են խեղված,
Որ սերմանել են քո շուրջը միայն գորշ ատելություն;
Որտեղ գայլերն են գառներին գտել, արդեն կերել են,
Որտեղ գառները արյուն են թափել , «վրեժ են լուծել»,
Բայց ընդհանուր է ցավը ասես մի անէ հողեղեն,
Որ իր աչքերի զգոնությունն է սոսկ արցունքով փորձել...
շարունակելի...

Այսքան անճար ու կիսատ դեռ չեմ եղել գրելիս…
բայց շարունակելը համարում եմ անիմաստ հիմա...
միայն թե խոստանում եմ, որ հաղթական ու պայծառ ավարտ կունենա;)

Empty`Tears
02.04.2008, 02:45

Բայց ընդհանուր է ցավը ասես մի էակ հողեղեն,
Որ իր աչքերի զգոնությունն է սոսկ արցունքով փորձել...
շարունակելի...

Այսքան անճար ու կիսատ դեռ չեմ եղել գրելիս…
բայց շարունակելը համարում եմ անիմաստ հիմա...
միայն թե խոստանում եմ, որ հաղթական ու պայծառ ավարտ կունենա;)

Ալիզիկ շատ լավն էին տողերը... ուղղակի կարդացվում է, ոմանք (ես) նաև ներխուժում են տողերի մեջ՝ գտնելով իրենց իսկ պատկանած բառերը...:) Ապռես..

Ծով
06.04.2008, 02:51
Կանցնի ամենը…

Մնալ աննշմար, ինչպես մայր մտնող արևի միակ իղձն է երևի,
Զգալ կյանքը ու լալ, ծնվել ու մեռնել այնպես, որ ոչ ոք այդ չնկատի,
Եվ ամեն անգամ ամենուր շաղ տալ մեղադրանքներին կցկտուր` ներիր,
Եվ այնպես ժպտալ, որ չարությունը քո տառապանքով քեզ չկարկատի…
Այդպես է միայն երջանկանման խաբկանքը շեղում քայլերը քեզնից,
Այդպես են միայն հուսահատության պատուհանները ջարդվում, որ շնչես,
Եվ թեկուզ լինես դու ճարաահատյալ, անզոր ու տկար մենության եզրին,
Քո տխրությունը քո սիրտն է հոգին, այդ դու ես, քեզնից պիտի չամաչես…

Կանցնի ամենը…ինչպես ամեն օր…ամեն ժամ` ասես գորշ կրկնություն,
Այսքան ձանձրալի ու այսքան կիսատ իրար սոսնձած մտքերով լեցուն...
06.04.08

Ծով
17.04.2008, 01:10
Հայրիկիս...

Դու ուշանում ես, կամ ես չեմ հասցնում աչքերս սրբել,
Եվ արդեն քանի կյանք է թվում է՝ օրը չի անցնում,
Քաղաքի ստվերում արդեն մի քանի կարոտ է հարբել
Ու ցավից գժված արևից լույսի հարկեր է գանձում:

Երբ մայրամուտը քո պատուհանին հայացք կնետի,
Եվ կմոտենա գիշերը հանդարտ քո մութ սենյակին,
Ես համոզված եմ, որ մենությունդ ինձ կնկատի,
Որ լռությունդ կճանաչի իր փոքրիկ զավակին…

Ես համոզված եմ, որ ինչպես հաճախ գիշերը անքուն,
Քո սուրճի համար մեր ջերմ զրույցի սեղանն է գցել,
Այնպես էլ հիմա ազատ այլ ոչ թե ճաղերից թաքուն,
Քո շուրջը նորից իմ սրտամանի խունկն է տարածել…

Դու ուշանում ես, ու անվերջ շտապող հայացքս թաց է,
Բայց արցունքներս, հա՛յր, ասես զգում են քո վերադարձը…:love
17.04.08

Երվանդ
17.04.2008, 09:47

:(:love:love

impression
17.04.2008, 10:19
Ծով... աչքերս լցվեցին... Չգիտեմ ինչ գրել...

Հայրիկդ շատ շուտով կվերադառնա, չմտածես, հո սենց չի մնալու, հո էս երկիրն անտե՞ր չի... քո պես զավակներ ունի, ո՞նց կարա անտեր լինի... Ծո՛վ, ժպտա...

ivy
17.04.2008, 17:30
Հայրիկիս...

Դու ուշանում ես, կամ ես չեմ հասցնում աչքերս սրբել,
Եվ արդեն քանի կյանք է թվում է՝ օրը չի անցնում,
Քաղաքի ստվերում արդեն մի քանի կարոտ է հարբել
Ու ցավից գժված արևից լույսի հարկեր է գանձում:

Երբ մայրամուտը քո պատուհանին հայացք կնետի,
Եվ կմոտենա գիշերը հանդարտ քո մութ սենյակին,
Ես համոզված եմ, որ մենությունդ ինձ կնկատի,
Որ լռությունդ կճանաչի իր փոքրիկ զավակին…

Ես համոզված եմ, որ ինչպես հաճախ գիշերը անքուն,
Քո սուրճի համար մեր ջերմ զրույցի սեղանն է գցել,
Այնպես էլ հիմա ազատ այլ ոչ թե ճաղերից թաքուն,
Քո շուրջը նորից իմ սրտամանի խունկն է տարածել…

Դու ուշանում ես, ու անվերջ շտապող հայացքս թաց է,
Բայց արցունքներս, հա՛յր, ասես զգում են քո վերադարձը…:love
17.04.08

Կարող եմ միայն պատկերացնել՝ ինչ երջանկություն է քեզ նման դուստր ունենալը...

Philosopher
17.04.2008, 17:33
Հայրիկիս...

Դու ուշանում ես, կամ ես չեմ հասցնում աչքերս սրբել,
Եվ արդեն քանի կյանք է թվում է՝ օրը չի անցնում,
Քաղաքի ստվերում արդեն մի քանի կարոտ է հարբել
Ու ցավից գժված արևից լույսի հարկեր է գանձում:

Երբ մայրամուտը քո պատուհանին հայացք կնետի,
Եվ կմոտենա գիշերը հանդարտ քո մութ սենյակին,
Ես համոզված եմ, որ մենությունդ ինձ կնկատի,
Որ լռությունդ կճանաչի իր փոքրիկ զավակին…

Ես համոզված եմ, որ ինչպես հաճախ գիշերը անքուն,
Քո սուրճի համար մեր ջերմ զրույցի սեղանն է գցել,
Այնպես էլ հիմա ազատ այլ ոչ թե ճաղերից թաքուն,
Քո շուրջը նորից իմ սրտամանի խունկն է տարածել…

Դու ուշանում ես, ու անվերջ շտապող հայացքս թաց է,
Բայց արցունքներս, հա՛յր, ասես զգում են քո վերադարձը…:love
17.04.08

Ծով:love

Կաթիլ
17.04.2008, 17:48

:( :love

Ուլուանա
17.04.2008, 19:51
Ծով, էս ի՞նչ արեցիր, լացեցի... :cry Առանց չափազանցության... :(
Ապրես, մռութս։ :love Իրոք, հայրիկդ էլ ի՞նչ դարդ ունի, ախր քեզ նման սրտի կտոր դուստր ունի։ :love

Երկնային
17.04.2008, 19:56
Հայրիկիս...

Դու ուշանում ես, ու անվերջ շտապող հայացքս թաց է,
Բայց արցունքներս, հա՛յր, ասես զգում են քո վերադարձը…:love

:cry
հրաշք ես դու… :love

Sunny Stream
17.04.2008, 20:13
...հրաշքիկ ջան, ես էլ հուզվեցի... անկեղծ եմ ասում...

Այնպես էլ հիմա ազատ այլ ոչ թե ճաղերից թաքուն,
Քո շուրջը նորից իմ սրտամանի խունկն է տարածել…

...ախր դու էնքան մեծ ես, 18-ն ի՞նչ է... իսկապես Մեծ ես... :love

CactuSoul
18.04.2008, 00:04
Ծո՜վ:love...
Գրառումը չի կարող արտահայտել այն, ինչ զգում եմ:
Գիտես, թե ինչ հազվադեպ եմ մտնում ակումբ: Այսօր մտա ու... քո բանաստեղծությունը:love...
Գրկում եմ քեզ:love...
Ես քեզ շատ եմ սիրում:love

Ծով
18.04.2008, 02:03
Վա՜յ:oy, անչափ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, կփոխանցեմ:)
:love...ու ամենակարևորը շնորհակալ եմ, որ կողքիս եք:love
ժպտացինք...

Մելիք
18.04.2008, 02:08
Վա՜յ:oy, անչափ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, կփոխանցեմ:)
:love...ու ամենակարևորը շնորհակալ եմ, որ կողքիս եք:love
ժպտացինք...

Ծով ջան, ուժեղ ես:love
Ես էլ մե կողքիդ, անկեղծ…

Ծով
22.05.2008, 02:17
Նվիրվում է Համաժողովրդական շարժման բոլոր հերոսներին...…

Ողջ ու մեռածի պատերազմն է սա…
Ոչինչը միշտ էլ զուրկ էր անունից,
Իսկ ես նույնիսկ փակ աչքերով տեսա,
Թե ոնց են գինի քամում արյունից:
Ես «խրախճանքից» այդ չզարմացա,
Ես ընդամենը վայր ընկա ցավից,
Երբ խենթանոցի դռներով անցա,
Երբ ուշքի եկա «ընկերոջ» դավից:
Եվ գիտե՞ս , կամքն էլ թե ուժ թելադրեր,
Թե արևները բոյկոտ անեին,
Մայրամուտների շողերից անդրեն
Գուցե ոճիրն էլ այդ հարամեին:
Եվ հիմա դու ես ընտրում անունդ,
Չգիտեմ՝ արդյոք կհիշեմ, թե՞ ոչ,
Բայց եթե հանկարծ քամվի արյունդ,
Միևնույն է` դու մնալու ես ողջ…
Եվ դու էլ որպես վերջին «խաչակիր»,
Երկիրդ` խաչը քո պարանոցի,
Դուրս կգաս իբրև հավատքի փրկիչ,
Որ հաղթանակը քո վրձնով օծվի:
22.05.08

impression
22.05.2008, 08:27
Ողջ ու մեռածի պատերազմն է սա…
Ոչինչը միշտ էլ զուրկ էր անունից,
Իսկ ես նույնիսկ փակ աչքերով տեսա,
Թե ոնց են գինի քամում արյունից:
Ես «խրախճանքից» այդ չզարմացա,
Ես ընդամենը վայր ընկա ցավից,
Երբ խենթանոցի դռներով անցա,
Երբ ուշքի եկա «ընկերոջ» դավից:

Էսքան մասն իմ կարծիքով մի այլ թափ ուներ, ապրե՛ս, Ծով... :love

Մանոն
22.05.2008, 10:15
Ապրես Ծո՜վ...փշաքաղվեցի ճշմարտությունից, իրականությունից: Սկիզբը մանավանդ ասես ապտակ լիներ ողջ մարդկությանը.

Ողջ ու մեռածի պատերազմն է սա…
Ոչինչը միշտ էլ զուրկ էր անունից,
***
Ես «խրախճանքից» այդ չզարմացա,
Ես ընդամենը վայր ընկա ցավից,
Երբ խենթանոցի դռներով անցա,
Երբ ուշքի եկա «ընկերոջ» դավից:

Միայն այդ ամենի միջով անցած մարդը կարող էր այդպես գրել...:kiss

Kita
22.05.2008, 14:07
Հայրիկիս...

Դու ուշանում ես, կամ ես չեմ հասցնում աչքերս սրբել,
Եվ արդեն քանի կյանք է թվում է՝ օրը չի անցնում,
Քաղաքի ստվերում արդեն մի քանի կարոտ է հարբել
Ու ցավից գժված արևից լույսի հարկեր է գանձում:

Երբ մայրամուտը քո պատուհանին հայացք կնետի,
Եվ կմոտենա գիշերը հանդարտ քո մութ սենյակին,
Ես համոզված եմ, որ մենությունդ ինձ կնկատի,
Որ լռությունդ կճանաչի իր փոքրիկ զավակին…

Ես համոզված եմ, որ ինչպես հաճախ գիշերը անքուն,
Քո սուրճի համար մեր ջերմ զրույցի սեղանն է գցել,
Այնպես էլ հիմա ազատ այլ ոչ թե ճաղերից թաքուն,
Քո շուրջը նորից իմ սրտամանի խունկն է տարածել…

Դու ուշանում ես, ու անվերջ շտապող հայացքս թաց է,
Բայց արցունքներս, հա՛յր, ասես զգում են քո վերադարձը…:love
17.04.08
Ծովս:love արցունքս գնաց:noti

Kuk
22.05.2008, 17:48
Նվիրվում է Համաժողովրդական շարժման բոլոր հերոսներին...…

Ողջ ու մեռածի պատերազմն է սա…
Ոչինչը միշտ էլ զուրկ էր անունից,
Իսկ ես նույնիսկ փակ աչքերով տեսա,
Թե ոնց են գինի քամում արյունից:
Ես «խրախճանքից» այդ չզարմացա,
Ես ընդամենը վայր ընկա ցավից,
Երբ խենթանոցի դռներով անցա,
Երբ ուշքի եկա «ընկերոջ» դավից:
Եվ գիտե՞ս , կամքն էլ թե ուժ թելադրեր,
Թե արևները բոյկոտ անեին,
Մայրամուտների շողերից անդրեն
Գուցե ոճիրն էլ այդ հարամեին:
Եվ հիմա դու ես ընտրում անունդ,
Չգիտեմ՝ արդյոք կհիշեմ, թե՞ ոչ,
Բայց եթե հանկարծ քամվի արյունդ,
Միևնույն է` դու մնալու ես ողջ…
Եվ դու էլ որպես վերջին «խաչակիր»,
Երկիրդ` խաչը քո պարանոցի,
Դուրս կգաս իբրև հավատքի փրկիչ,
Որ հաղթանակը քո վրձնով օծվի:
22.05.08

լավն ա:cry2

Ծով
25.05.2008, 02:46
«Կյանքն իր կաշին չի փոխում»…

…բայց էլ ոչինչ չի փոխվելու, կյանքը միշտ նույնը կմնա,
ինչպես առածն է քեզ հուշում, կարմիր կովի կաշվի նման…

…և ինչ էլ որ հայտնաբերես մարմին-հոգի բևեռներում,
միշտ էլ նրանց կամքի համար միայն սերն է զոհաբերվում…

…բայց էլ ոչինչ չի փոխվելու, ու նավն էլ, որ պաշտեց ծովին,
կյանքի վերջին տարերքի մեջ նա փշրվեց ալիքներին…
25.05.08

Հ.Գ. Քաղաքական երանգներ չտա՛ք...հազիվ շեղվել եմ:D:D:Thanks...

impression
25.05.2008, 11:41
ապրես, Ծով ջան :)

Ծով
15.06.2008, 00:31
Ապոկալիպսիս...

Ահա և վերջ, իսկ ես սկիզբ էի ուզում,
Եվ գիտակից կյանքի երազանքն էլ դա էր,
Քահանաներ շինծու ինձ չէին հուզում,
Բայց մարդկային խղճի կորու՞ստ...արդեն դարեր:

Ես ապրել եմ ուզում...գուցե ծնված օրից,
Կամ աճուրդի դրած սիրտս տեղի տվեց,
Տե՛ս, ի՜նչ գայլ է ծնվել այս գառնածին մորից,
Բայց դե գայլից նույնկերպ գառնուկ ծնվեց:

Չեմ հասկացել երբեք...չեմ ցանկացել գուցե,
Բայց գողերի համար աղոթքներ են հնչում,
Եվ, ի՛մ տաճար, ինչու՞ դուռդ բացել
Ու կարոտած ձայնով նրանց ներս ես կանչում:

Դատարկ երկիր, մռայլ հասցեն քո տան,
Ու հայրենի պուրակ. մենակներ են շրջում,
Հազիվ թե քեզ նրանք բարև չտան,
Թեպետ նրանց հոգով չես ճանաչում:

Հետո մեկ այլ տան մեջ կրակներ են վառված,
Լույսը նրանց անտուն էլ չի թովում,
Քանզի ամեն մեկը իր մեղքով է տարված,
Քավությունը հեռու մի դրախտ է թվում:
...
Նորի՞ց պիտի, ո՛վ, Տե՛ր, հացը մարմին լինի,
Իսկ արյունը՝ մարդոց մեղքի համար գինի:
08.06.08

Chuk
15.06.2008, 00:38
Ծով... :love

Chilly
02.07.2008, 07:52
Հայրիկիս...

Ծով ջան, թեկուզ և ես չեմ մասնակցում «շարժմանն» ու չեմ կիսում մասնակցողների շատ ու շատ կարծիքներ, բայց քո էս ձոնն ինձ ցնցեց, շնորհակալություն, դու ինչպես միշտ կարողանում ես նվագել հոգու լարերի վրա:

Empty`Tears
09.07.2008, 01:49
Հայրիկիս...

Դու ուշանում ես, կամ ես չեմ հասցնում աչքերս սրբել,
Եվ արդեն քանի կյանք է թվում է՝ օրը չի անցնում,
Քաղաքի ստվերում արդեն մի քանի կարոտ է հարբել
Ու ցավից գժված արևից լույսի հարկեր է գանձում:

Երբ մայրամուտը քո պատուհանին հայացք կնետի,
Եվ կմոտենա գիշերը հանդարտ քո մութ սենյակին,
Ես համոզված եմ, որ մենությունդ ինձ կնկատի,
Որ լռությունդ կճանաչի իր փոքրիկ զավակին…

Ես համոզված եմ, որ ինչպես հաճախ գիշերը անքուն,
Քո սուրճի համար մեր ջերմ զրույցի սեղանն է գցել,
Այնպես էլ հիմա ազատ այլ ոչ թե ճաղերից թաքուն,
Քո շուրջը նորից իմ սրտամանի խունկն է տարածել…

Դու ուշանում ես, ու անվերջ շտապող հայացքս թաց է,
Բայց արցունքներս, հա՛յր, ասես զգում են քո վերադարձը…:love
17.04.08

Ծով այ հիմա հասկացա, փշաքաղվեցի...:( բայց ասել եմ չէ..:)
Ուրախ... սպասիր ու հավատա գալուա...Ծովս:love

Morpheus_NS
01.08.2008, 22:42
Համ նվիրում եմ,համ լալիս...
Ես քեզ կտամ արցունքներս՝կաթիլների երազը ծով,
Որ դու փռես քո սեղանին ու նրանցով անվերջ խաղաս:
Ես քեզ կտամ աղոÃքներս՝իմ հույզերի երամը մով,
Որ դու փռես քո սեղանին ու նրանցով հպարտանաս:
Ես քեզ կտամ կարոտը իմ,դու վարագույրդ կդարձնես,
Կլինեմ ես սպասումը քո,միայն, թախի՛ծ, ինձ չհասնես:
Ես իմ խենթ սերն էլ քեզ կտամ,թե հոշոտես դու անխնա,
Խոցված սիրտս քեզ կժպտա,միայն ինձ հետ դու մի մնա:
.........
Արցունք,կարոտ,աղոթք ու սեր.
Ընծաներ եմ անվերջ տալիս,
Թախի՛ծ,այդ երբ ես ինձ հասել,
Համ նվիրում եմ,համ լալիս:
18.12.2005

Կյանքը ես եմ...
Քողն է իջնում իմ լռության, անքուն գիշերն է ինձ պատում,
Ես հաշվում եմ ժամերը իմ մի մոլորված ակնթարթում,
Եվ ի վերջո երբ հոգնում եմ, տանջված աչքերն եմ իմ փակում,
Անգութ մի վիհ փնտրում է ինձ, չար երազ է դուռն իմ Ãակում:
Ես՝միայնակ, խելակորույս, մի անսովոր վախ եմ շնչում,
Խեղդվում եմ ես, ու թվում է կյանքիս օրերն են լուռ հանգչում,
Ինչ- որ սարսափ՝ մի ուրու կա, սրտիս արյան լիճն է քամում,
Ու ես տալիս եմ իմ ներկան այգաբացիս վերջին քամուն:
Խոժոռվում է օրն ավելի, փոթորիկներն են հյուր գալիս,
Կայծակի հետ ես գոռում եմ, անձրևի հետ անվերջ լալիս,
Բայց խիղճն է ինձ նորից տանջում,ու մաքառում եմ ես անվերջ,
Ու վիրավոր երկինքը իմ ինչ- որ խաչ է դնում իմ մեջ:
Ես՝ հողեղեն ու հուսախաբ ու մեղսագործ մի պատանի,
Այդ խավարում որոնում եմ դեռ գույները ծիածանի:
Ու արյունոտ արցունքներս միակ աղոթքն են շշնջում,
Իմ զղջացող թևերը բաց՝ երկինքն են իմ փորձում գրկել,
Լոկ երեք քայլ, վախկոտ հույսով ես իմ հայացքն եմ ետ շրջում,
Իմ սրտի մեջ ապրող խաչին անվերջ խնդրում եմ ինձ փրկել:
.........
Կրծքիս վրա շողում է դեռ իմ հավատքի խաչը վսեմ,
Ես մահվանը մեղմ ժպտալով շշնջում եմ՝ կյանքը ես եմ:
2005
Ժամանակ՝սիրտ ու հոգի...
Ժամանակը սրտիս հետ խաղում էր,անցնում,
Տանում էր հոգիս իր հետ,չէր վերադարձնում:
Երբ կարոտը իմ սրտի ցավին միացավ,
Սիրտս նույն ժամանակի սլաքը դարձավ:
Հիմա սրտիս զարկերը այդ նույն տիկ-տակն է,
Իսկ իմ հոգու պատկերը իմ ժամանակն է:
15.01.06

Իզուր էր...
Սիրտս արյուն չգտավ ու ձուլվեց երակներիս,
Երակս արյուն կտար,բայց փախչում էր զարկերից,
Վերջին շնչով երբ խոսեց սիրտս,երակս լուռ էր,
Նա չգիտեր,որ առանց սրտիս կյանքն իր իզուր էր:19.01.06

.........
Ես անպաշտպան փոքրիկ թիթեռ էի,
Ես երազներ ունեի լուսե,
Մի փոքրիկ տղա մի օր ինձ գտավ,
Կարծեցի՝ նրա երազը ես եմ:
Այնպես մեղմ ժպտաց,այնպես մեղմ շոյեց,
Ասես չէր ուզում ցավ պատճառել ինձ,
Իմ փոքրիկ սիրտն իր ափերում այրեց,
Ես հայացք առա նրա աչքերից:
Թվում էր՝ շուրջս հեքիաթ էր հյուսված,
Այդ ջերմ ափերի նավակն էի դարձել,
Որ,ալիքների կորստից հոգնած,
Տենչում էր սիրո օվկիանը անցնել:
Բայց շուտով ինչ- որ օտար մի աշխարհ
Ինձ իր էջերի մշուշը դարձրեց,
Ու սիրտն իմ գրքում այդ փոշիացավ,
Երբ իր հորինած երազը կորցրեց:
13.02.06

Մի քիչ պարզություն, վանկերի քանակների համապատասխանեցում և ամեն ինչ լավ կլինի… Դու կարող ես….

Ծով
14.11.2008, 01:26
Նվիրվում է մտերիմ ընկերուհուս...

Ա՛ռ հոգիս, ա՛ռ ու ազատի՛ր նրան մարմնե կապանքներից,
Ա՛ռ վերջին լույսը մշուշոտ, վերջին երազը նորածին,
Տա՛ր ու հեռու պահի՛ր նրան կեղծ բարեպաշտ «բյուր վանքերից»
Տա՛ր ու նրան օտար դարձրու՛ ինձ և կամ մարդ արարածին։

Ես նետում եմ իմ դիմակը՝պարզ ու շինծու կյանքին նվեր,
Եվ ճիշտ նույնքան հիմարի պես, ինչպես եղունգդ ես կրծում,
Կանգնեցնում եմ զարկերակս ու ճանաչում եմ անվավեր
Այն գորշ սերը, այն խոսքերը, որ ճշմարիտ էի կարծում...
...
Կանցնի...գուցե...հիմա...վաղը...երբ էլ անցնի, էլ չի անցնի,

Եվ միշտ կապրենք՝ բախտի ճամփին փռած անդորրը ցաքուցրիվ։

Երվանդ
14.11.2008, 01:50

Շատ լավնա Ծով կարողա քիչմը խմած եմ դրանիցա լավ թվում , բայց կարծում եմ քո գրածների մեջ ամենալավերիցա:), ահ էս կյանքում շատա լինում երբ մեզ թվումա մենք դիմացինին հասկանում ենք իրան գիտենք ու լիքը բաներ անում ենք էտ մեր համոզվածությունից ելնելով, իսկ իրականում կարողա հեչ էլ չգիտենք:)

Ծով
28.11.2008, 23:52
Մեզանից առաջ…

Մեզանից առաջ ինչ-որ մի աշխարհ ջրի տակ անցավ,
Իսկ մենք ապրեցինք այդ հին աշխարհի հևքը կորցրած,
Եվ այդ է գուցե պատճառը, որ մեր ներկան զարմացավ,
Թե ինչու ենք մենք բոլորս ապրում՝ դեսուդեն ցրված։
Թե ինչու ենք մենք միշտ ժպտում իրար, հետո կոխկրտում,
Թե ինչու ենք մենք մեր ձեռքով ծախում մեր իսկ բողոքը,
Եվ թե ինչու ենք հին արժեքներից ավերակ կերտում,
Եվ կամ էլ մեր իսկ զինվորի դիմաց հանում ողջ զորքը։
Եվ այդ ժամանակ օտարը ինչ-որ դեկրետ է սարքում,
Եվ մոռանում են Հայր մերը նույնիսկ վանականները,
Իսկ երբ անբաժան հողը գտնում ենք «նոր» հոգեվարքում,
Անհետանում են այս մեծ աղետի բյուր վկաները։
Դու քեզ չես գտնում այս տողերի մեջ, դու այստեղ չկաս,
Դու քեզ կարծում ես մեծ հայրենասեր այս ոլորանում,
Բայց մի՞թե դու չես այս մեծ աղետում, այս ցավում հսկա,
Ինձ թողնում մենակ ու արմատներից քո իսկ հեռանում։
Մեզանից առաջ ինչ-որ մի աշխարհ մեր մասին գիտեր,
Այն ժամանակ էլ հենց ժամանակը մարգարեացավ,
Եվ միակ մարդը, ով պիտի դեռ նոր աշխարհներ կերտեր,
Աշխարհից առաջ ու բոլորից շուտ ջրի տակ անցավ…

27.11.08

Chuk
28.11.2008, 23:59
Իսկ ես ինձ գտա տողերում :oy
Ուժեղ ա :)

Երվանդ
29.11.2008, 00:33

...:)

impression
29.11.2008, 00:36
Ծով ջան, ապրես, խոսքեր չունեմ ուղղակի
քեզ հպարտ գրկում եմ :)

Ուլուանա
29.11.2008, 00:44
Լավն էր, Ծով։ :)

Ծով
20.12.2008, 01:26
մեղսի...
Երկնայինիս ու իմ կենացը շարքից:D:D:D

Իմ տունը փախչող քաղաքի շեմին
Եվ սիրտս քանդվող ճանապարհներին.
ԵՍ հեռանում եմ…
Երգս գիշերում այս թափառելիս
Եվ ցավս վերքիս վրա պարելիս.
Խելագարվում եմ…
Անունս ինչ-որ մեկի աչքերում,
Հետքերս նրա ոտնաձայներում,
Ես քեզ սիրում եմ…
Հայացքս դեպի երկինք թևածող
Եվ իմ մատների շունչը հեռացող.
Ես մոռանում եմ…
Լռություն, ոչինչ, խլացած մի ճիչ.
ԵՍ արդեն չկամ…

Երվանդ
20.12.2008, 01:27
մեղսի...
Երկնայինիս ու իմ կենացը շարքից:D:D:D

Իմ տունը փախչող քաղաքի շեմին
Եվ սիրտս քանդվող ճանապարհներին.
ԵՍ հեռանում եմ…
Երգս գիշերում այս թափառելիս
Եվ ցավս վերքիս վրա պարելիս.
Խելագարվում եմ…
Անունս ինչ-որ մեկի աչքերում,
Հետքերս նրա ոտնաձայներում,
Ես քեզ սիրում եմ…
Հայացքս դեպի երկինք թևածող
Եվ իմ մատների շունչը հեռացող.
Ես մոռանում եմ…
Լռություն, ոչինչ, խլացած մի ճիչ.
ԵՍ արդեն չկամ…
Ինչ լավն էր Ծով:), Չարենցի ու Տերյանի խառնուրդ:ok

Երվանդ
20.12.2008, 01:28
Ես եմ գրել էս:B

Chuk
20.12.2008, 01:29
Հավեսն ա :)

Ծով
20.12.2008, 01:30
Ինչ լավն էր Ծով:), Չարենցի ու Տերյանի խառնուրդ:ok
Ինչ հիմա իրանց խառնուրդից Ծով ա՞ ստացվում:D:D
մի՛ խառնի ինձ...ուֆ...որովհետև Չարենցին շատ եմ սիրում, իսկ Տերյան չեմ էլ հիշում արդեն սիրում եմ, թե չէ:D:D:oy

Երվանդ
20.12.2008, 01:31
Ինչ հիմա իրանց խառնուրդից Ծով ա՞ ստացվում:D:D
մի՛ խառնի ինձ...ուֆ...որովհետև Չարենցին շատ եմ սիրում, իսկ Տերյան չեմ էլ հիշում արդեն սիրում եմ, թե չէ:D:D:oy

Հա լավ այ գոռոզ:D, էս մեկն էր տենց չասի իրանց նման կարում ես:)

Ծով
20.12.2008, 01:31
Ես եմ գրել էս:B

Ստորագրությունդ, Ե՛ր:o:o:love

Երվանդ
20.12.2008, 01:32
Ստորագրությունդ, Ե՛ր:o:o:love

Չգիտեի որ դու Չարենց սիրում ես:):love

Ծով
20.12.2008, 01:32
Հա լավ այ գոռոզ:D, էս մեկն էր տենց չասի իրանց նման կարում ես:)

այ էդ ուրիշ բան:D:oy

Ծով
20.12.2008, 01:34
Չգիտեի որ դու Չարենց սիրում ես:):love

:love բա, իմացի...Բայց երկու հոգու եմ մի այլ կարգի սիրում, մի այլ կարգի ու վերջ. Սահյան ու Թումանյան /մեռնեմ պապուս ջանին/...ոնցոր շեղվեցինք:D

Երվանդ
20.12.2008, 01:36
:love բա, իմացի...Բայց երկու հոգու եմ մի այլ կարգի սիրում, մի այլ կարգի ու վերջ. Սահյան ու Թումանյան /մեռնեմ պապուս ջանին/...ոնցոր շեղվեցինք:D

Չարենցը ԹԻՎ1 ա ոչ ոք իրան չի կարա հասնի նույնիսկ Մեծն Թումանյանը, սուբյեկտիվ կարծիք դեմքիս տռնել չկա:oy

Երվանդ
20.12.2008, 01:37
Սպաս միհատ Չարենցից գործ էի դրել զրուցարանում մի քանի օր առաջ սպանիչ բանա էս գրածդ մի քիչ դրան հիշեցրեց շաաատ քիչ հեսա թարմացնեմ զրուցարանում կարդա տես ոնց պիտի գրեն:B

Ծով
20.12.2008, 01:38
Չարենցը ԹԻՎ1 ա ոչ ոք իրան չի կարա հասնի նույնիսկ Մեծն Թումանյանը, սուբյեկտիվ կարծիք դեմքիս տռնել չկա:oy

Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով:
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:

մենակ էս մի քառյակը հիշելուց /Հարդագողի ճամփորդները/ ուզում եմ համաձայնել:)

Ծով
20.12.2008, 01:40
Սպաս միհատ Չարենցից գործ էի դրել զրուցարանում մի քանի օր առաջ սպանիչ բանա էս գրածդ մի քիչ դրան հիշեցրեց շաաատ քիչ հեսա թարմացնեմ զրուցարանում կարդա տես ոնց պիտի գրեն:B
դի՛ր, բայց միշտ հիշի՛ր...ոնց պիտի գրել. նման հասկացություն չկա;):)/ բացի դիմումից, կուրսայինից, դիպլոմային աշխատանքից և այլ կանոնակարգված եսիմինչերից/

Երվանդ
20.12.2008, 01:41
դի՛ր, բայց միշտ հիշի՛ր...ոնց պիտի գրել. նման հասկացություն չկա;):)/ բացի դիմումից, կուրսայինից, դիպլոմային աշխատանքից և այլ կանոնակարգված եսիմինչերից/

Հա լավ ինչես բառից կախվում:D, դրեցի կարդա;)

Chuk
20.12.2008, 01:41
Ժող, գուցե զրիցարան գնա՞ք :oy

Ծով
20.12.2008, 01:42
Ժող, գուցե զրիցարան գնա՞ք :oy
մի տող անգամ չջնջե՛ս:angry:angry:D

Երվանդ
20.12.2008, 01:43
մի տող անգամ չջնջե՛ս:angry:angry:D

Չուկը կրակնա ընգել մեր ձեռքը:D:oy

Chuk
20.12.2008, 01:44
մի տող անգամ չջնջե՛ս:angry:angry:D

Ասեցի ջնջե՞մ, թե՞ առաջարկեցի տեղափոխվել, որ ջնջելու տողեր չգրեք :P

Երկնային
20.12.2008, 01:49
մեղսի...
Երկնայինիս ու իմ կենացը շարքից:D:D:D

Իմ տունը փախչող քաղաքի շեմին
Եվ սիրտս քանդվող ճանապարհներին.
ԵՍ հեռանում եմ…
Երգս գիշերում այս թափառելիս
Եվ ցավս վերքիս վրա պարելիս.
Խելագարվում եմ…
Անունս ինչ-որ մեկի աչքերում,
Հետքերս նրա ոտնաձայներում,
Ես քեզ սիրում եմ…
Հայացքս դեպի երկինք թևածող
Եվ իմ մատների շունչը հեռացող.
Ես մոռանում եմ…
Լռություն, ոչինչ, խլացած մի ճիչ.
ԵՍ արդեն չկամ…

կաաաայֆն ա :love

Dorian
07.01.2009, 05:09
Alizee ջան, դու տաղանդ ես: :hands

Ծով
27.01.2009, 00:16
:oy
Ահավոր զղջում եմ սա գրելու համար...ահավոր...:(

Քո հոգին տխրեց մինչև մահ,
Իմ հոգին մահու չափ է տխուր,
Այդ դեպքում դու ինչպե՞ս էիր անմահ՝
Հարց է էլի...մենք չենք փոխվում...
...
Ների՛ր ինձ, ես գիտեմ, որ կաս,
Հավատում եմ ամեն մի շնչիդ,
Բայց հոգիս՝ գոյությանդ վկան,
Մերթընդմերթ նստում է շնչիս...
...
ԵՍ հյուսն եմ՝ մարդ, կամ քո խաչը,
ԵՍ ոչինչ եմ, ինձ համար ե՞ս տանջվել,
Համբուրում եմ, Տե՛ր իմ, քո աջը,
Եվ պատրաստ եմ ես էլ խաչվել...
...
Բայց որ ի՞նչ է...ների՛ր , խնդրում եմ,
Ինչ-որ մութ մենամարտ է իմ մեջ,
Մարդը միշտ էլ կորցնում ու գտնում է
Իր հավատքն, ինչպես լույսը անշեջ։
...
26.01.09

Dorian
27.01.2009, 01:59
Խոսքախեղդ չեմ անի...
Մեկ բառով` հանճարեղ: :clap

Ծով
27.01.2009, 02:13
Խոսքախեղդ չեմ անի...
Մեկ բառով` հանճարեղ: :clap

Շնորհակալ եմ...բայց էդ բառն իրոք ինձ համար չի:oy...
Մեկ էլ. դու էլ հո ինձնից լավ կիմանաս...գրում ենք, հենց որ գրում ենք:D;):)

Dorian
27.01.2009, 03:44
Շնորհակալ եմ...բայց էդ բառն իրոք ինձ համար չի:oy...
Մեկ էլ. դու էլ հո ինձնից լավ կիմանաս...գրում ենք, հենց որ գրում ենք:D;):)

Դրա համար էլ հանճարեղ, ալյ ոչ գեղեցիկ կամ լավ հորինված... ;)

Chilly
27.01.2009, 17:12
խորքից է.... սիրում եմ, երբ գրում են, որովհետև չեն կարող չգրել... Ալիզ ջան, դե նորություն չի Դորիանի ասածը... :love:love:love

Ծով
07.02.2009, 23:50
մայրիկի մասին շա՜՜՜տ դժվար է գրելը:think...Ինչ խոսք, Շիրազը վարպետ էր:)
Իսկ սա իմ՝ մայրիկիս նեղացնելու արդյունքն է...:D
:(:oy

Դեռ չծնված, երբ ես զգում էի քո քնքշանքը,
Մտածում էի, թե հենց դա է որ կա կյանքը։
...
Երբ, դեռ փոքրիկ, քո ծնկներին չոչ էի անում,
Ես գիտեի, որ հենց այդպես են մեծանում։
...
Եվ միայն քո հայացքում է, որ միշտ կամ ես,
Սրտիս ամեն զարկով, մա՛յր իմ, սիրում եմ քեզ։:love

Ուրվական
08.02.2009, 00:07
...
Եվ միայն քո հայացքում է, որ միշտ կամ ես,
Սրտիս ամեն զարկով, մա՛յր իմ, սիրում եմ քեզ։:love

Վերջն ա...
:love:love

Dorian
10.02.2009, 03:35
մայրիկի մասին շա՜՜՜տ դժվար է գրելը:think...Ինչ խոսք, Շիրազը վարպետ էր:)
Իսկ սա իմ՝ մայրիկիս նեղացնելու արդյունքն է...:D
:(:oy

Դեռ չծնված, երբ ես զգում էի քո քնքշանքը,
Մտածում էի, թե հենց դա է որ կա կյանքը։
...
Երբ, դեռ փոքրիկ, քո ծնկներին չոչ էի անում,
Ես գիտեի, որ հենց այդպես են մեծանում։
...
Եվ միայն քո հայացքում է, որ միշտ կամ ես,
Սրտիս ամեն զարկով, մա՛յր իմ, սիրում եմ քեզ։:love

Չէ, դու ուզում ես թալիբ գրոհայիններից գրի, մեկ ա լավ ա ստացվում` չիկլոկի :hands

Moon
10.02.2009, 11:56
մայրիկի մասին շա՜՜՜տ դժվար է գրելը:think...Ինչ խոսք, Շիրազը վարպետ էր:)
Իսկ սա իմ՝ մայրիկիս նեղացնելու արդյունքն է...:D
:(:oy

Դեռ չծնված, երբ ես զգում էի քո քնքշանքը,
Մտածում էի, թե հենց դա է որ կա կյանքը։
...
Երբ, դեռ փոքրիկ, քո ծնկներին չոչ էի անում,
Ես գիտեի, որ հենց այդպես են մեծանում։
...
Եվ միայն քո հայացքում է, որ միշտ կամ ես,
Սրտիս ամեն զարկով, մա՛յր իմ, սիրում եմ քեզ։:love

ապրես, տրամադրությունս բարձրացավ, դեմքիս ժպիտ հայտնվեց:hands

Ծով
11.02.2009, 03:15
Հենց նոր.../ ժո՛ղ, տասնվեց տարեկանից էս կողմ ես հլը սրտիցս սուտ չէի խոսել...:D/
...

Քնել մինչև լույս...կամ էլ չարթնանալ,
ՄԻայն երբ հույսդ աչքերը բացի,
Սերը սովոր է հույսից բթանալ,
Երբ չկա հաստատ «մի՛ վերադարձիր»։
Իսկ ես սովոր չեմ սիրել առանց քեզ,
Այս լուսաբացը կամ գիշերը թաց,
Հրաշալի է, երբ կա հիպոթեզ,
Չկա մոռացում, չկա սեր անցած։
11.02.09

Chuk
11.02.2009, 03:20
Հենց նոր.../ ժո՛ղ, տասնվեց տարեկանից էս կողմ ես հլը սրտիցս սուտ չէի խոսել...:D/
...

Փաստորեն սուտ են ասում, որ սիրային բանաստեղծությունը պետք ա սրտից գրել :D
Լավն ա շատ :)

Dorian
11.02.2009, 03:21
Հենց նոր.../ ժո՛ղ, տասնվեց տարեկանից էս կողմ ես հլը սրտիցս սուտ չէի խոսել...:D/
...

Քնել մինչև լույս...կամ էլ չարթնանալ,
ՄԻայն երբ հույսդ աչքերը բացի,
Սերը սովոր է հույսից բթանալ,
Երբ չկա հաստատ «մի՛ վերադարձիր»։
Իսկ ես սովոր չեմ սիրել առանց քեզ,
Այս լուսաբացը կամ գիշերը թաց,
Հրաշալի է, երբ կա հիպոթեզ,
Չկա մոռացում, չկա սեր անցած։

Ծով, ես քաղաքապետարան հայտ եմ ներկայացրել, որ Երևանի հրապարակներից մեկն ազատեն քո արձանի համար :D Սա էլ մյուսների օրին էր... ՉԻԿԼՈԿԻ՜

Ծով
11.02.2009, 03:23
Ծով, ես քաղաքապետարան հայտ եմ ներկայացրել, որ Երևանի հրապարակներից մեկն ազատեն քո արձանի համար :D Ոնց որ միշտ...

Է՜՜՜, Դորի՛, որ իմանան ինձ համար ա, տեղ չեն հատկացնի:D:D:D
...
Չու՛կ, երբեմն չապրածը ավելի լավ են զգում, քան ապրածը...բայց դե սրտի ստի կեսը ճիշտ ա:D

Dorian
11.02.2009, 03:29
Է՜՜՜, Դորի՛, որ իմանան ինձ համար ա, տեղ չեն հատկացնի:D:D:D

Դե լավ, արի խոստովանի, թե որ մեղքիդ համար... :o
Ես զգում էի, որ մի բան էն չի: Փաստորեն էդ դու ես խլել մեր քաղաքական գործիչների տաղանդը ու սաղ քո մեջ ամփոփել... Հա՞... :D

Ծով
11.02.2009, 03:31
Դե լավ, արի խոստովանի, թե որ մեղքիդ համար... :o
Ես զգում էի, որ մի բան էն չի: Փաստորեն էդ դու ես խլել մեր քաղաքական գործիչների տաղանդը ու սաղ քո մեջ ամփոփել... Հա՞... :D

Չէ, Դո՛ր, ես երդվյալ ընդդիմադիր եմ ու ապագա քաղբանտարկյալ:D:D:D

Dorian
11.02.2009, 03:36
Չէ, Դո՛ր, ես երդվյալ ընդդիմադիր եմ ու ապագա քաղբանտարկյալ:D:D:D

Ծո՜վ... Ինչ տխուր ճակատագիր...
Պատկերացնում եմ, ոնց ես բանտում բլատնոյ երգեր գրում... :D

Morpheus_NS
11.02.2009, 10:25
Հենց նոր.../ ժո՛ղ, տասնվեց տարեկանից էս կողմ ես հլը սրտիցս սուտ չէի խոսել...:D/
...

Քնել մինչև լույս...կամ էլ չարթնանալ,
ՄԻայն երբ հույսդ աչքերը բացի,
Սերը սովոր է հույսից բթանալ,
Երբ չկա հաստատ «մի՛ վերադարձիր»։
Իսկ ես սովոր չեմ սիրել առանց քեզ,
Այս լուսաբացը կամ գիշերը թաց,
Հրաշալի է, երբ կա հիպոթեզ,
Չկա մոռացում, չկա սեր անցած։
11.02.09

Սա կարդալուց հետո ուզեցա գիրքդ անպայման կարդալ: Ապրես:

Dorian
06.06.2009, 14:04
Մոդերատորական: Գրառումը ջնջված է:

Ծով
07.06.2009, 02:11
...
Գրել ոչնչի մասին...լավ է դեռ, քան ոչինչ չգրել,
Կամ word-ին հանձնել զգացածը և ապրել ստեղնաշարելիս,
Սովորել եմ, վարպետ եմ, ինչ խոսք, ես գիտեմ մտքերս ցրել,
բայց ոչ մոռանալ ինչ-որ բան, այլ շաղ տալ անհոգ պարելիս:
Ես սիրում եմ...այս է խնդիրը...ու դա մի՞թե խնդիր է, Տե՛ր իմ,
Ես սիրում եմ...ահա իմ գիրը...և մուսան՝ իմ սրտին մտերիմ:
Իմ հոգին, իմ նյարդերը, սիրտը...չգիտեի, որ ունեմ, իրավ,
ԵՍ զգացի դրանց գոյությունը, երբ հերթով նա կրեց, տարավ:
Ու հավերժ է սերը, համոզված եմ...լավ գիտեմ, որ հավերժ է ու վերջ,
Ես ուզում եմ թեկուզ խենթանալ, բայց այսպես սիրել անվերջ:
...
Գրել ոչնչի մասին...այդ մասին դեռ ոչինչ չի գրվել,
Իսկ ես ո՛չ գրող եմ, ո՛չ խենթ, պարզապես սովորել եմ սիրել...
07.06.09

Ահա եսը, ահա այն էգոն, որ ամեն տեղ մարդ էր փնտրում,
Նա փորձում էր աշխարհը զգալ և որսալ կերպարներ անթիվ,
Երբ հոգնում էր, տխրում, սպառվում, երբ ծարավ էր զգում կոկորդում,
նա նստում էր, գրում ու գրում ու թղթեր պատռում բազմաթիվ:
...
Նա փոխեց ու ոչ իր դեմքը, այլ միայն կյանքի դիմախաղը,
Ու այդպես հեշտ է պարտվել նախօրոք «առած» խաղը...
...
Ես նայում եմ շուրջս, Ո՛վ, տե՛ր, դու երկինք հազվադեպ ես նայում,
Եվ տեսնում եմ քեզ ամեն տեղ, միայն ոչ երկնակամարում:
...
Ու գիտե՞ս ինչու են հիմա այսքան խառն ու ցրված իմ մտքերը,
Ես քեզնով ինձ գտնել եմ ուզում, մոռացել ես թողնել հետքերդ...
:love
07.06.09

Dorian
07.06.2009, 02:28
...
Իմ հոգին, իմ նյարդերը, սիրտը...չգիտեի, որ ունեմ, իրավ,
ԵՍ զգացի դրանց գոյությունը, երբ հերթով նա կրեց, տարավ:
...
Գրել ոչնչի մասին...այդ մասին դեռ ոչինչ չի գրվել,
Իսկ ես ո՛չ գրող եմ, ո՛չ խենթ, պարզապես սովորել եմ սիրել...

***
Ես նայում եմ շուրջս, Ո՛վ, տե՛ր, դու երկինք հազվադեպ ես նայում,
Եվ տեսնում եմ քեզ ամեն տեղ, միայն ոչ երկնակամարում:

...
Ու գիտե՞ս ինչու են հիմա այսքան խառն ու ցրված իմ մտքերը,
Ես քեզնով ինձ գտնել եմ ուզում, մոռացել ես թողնել հետքերդ...

Թողեցի այն տողերը, որը բոլորից շատ եմ հավանել:
Հիմա կարծիքս:
Ես դեռ ամբողջ գիշեր մի քանի տողիդ շուրջ մտածելու եմ: Դու այն մարդն ես, ում տողերը մոգում են, ում տողերը կարող են «բանաձևեր» դառնալ մեկի համար: Գիտես, որ չեմ սիրում «թլի թիթել» ոճի ստեղծագործություններ, դրա համար եմ հավանում քո գործերը: Դրանք լույս են, ճանապարհ են, թելի կծիկ են, որոնք ինչ-որ մեկին դուրս կբերեն լաբիրինթոսից: Դրանք միևնույն ժամանակ կարելի է կարդալ և անցնել՝ վայելելով պահի մոգությունը, բայց ավելի խելացի մարդը կհիշի, կտնտղի ու կգտնի այն դուռը, որը կարելի է բացել քո տված բանալիներով: Ապրես Ծովինար: Ես սա չեմ ասում, որովհետև դու Ծովինարն ես, ես սա ասում եմ, որովհետև «ես երկինք հազվադեպ եմ նայում», որովհետև ինչ-որ մեկով «ինձ գտնել եմ ուզում, մոռացել Է թողնել հետքերը»... Ու դա ինձ ասեցիր դու, մինչ այս պահը Դորիանի մեջ դա չկար: Հարստացրեցիր ինձ, Ծովինար... Բրավո...

Ծով
07.06.2009, 02:36
Առաջինը դե գիտես՝ ում եմ նվիրում:love:love
Երկրորդը քեեեեեեեզ, Դո՛ր ջան...:)
էդքան շռայլ էլ մի՛ եղիr...:oyմեջս կուռեմ ու չեմ գրի:D

Dorian
07.06.2009, 02:40
Առաջինը դե գիտես՝ ում եմ նվիրում:love:love
Երկրորդը քեեեեեեեզ, Դո՛ր ջան...:)
էդքան շռայլ էլ մի՛ եղիr...:oyմեջս կուռեմ ու չեմ գրի:D

Իյա!!! Տենց բան չկա: Ուռել-մուռել չգիտեմ:
Բայց երկրորդը մեծ հաճույքով ընդունում եմ... :love
Ապլես... :oy

Ծով
29.10.2009, 17:49
Սկզբում փոխում ես ինքդ քեզ,
Հետո քեզ ես վերադառնում,
Չարագուշակ երազի պես,
Տանջում քունդ, նոր արթնանում:
Լուսաբացի շողերի տակ
Սկսում ես օրը նոր էջից,
Կյանքը` որպես գերնպատակ,
Կախում բախտի ելևէջից:
Եվ ինչպես հանգը մտածված,
Եվ բառերի հնչյունը փակ,
Իշխում ես դու կյանքին անցած,
Որպես հլու մի հպատակ:
21.10.09

Ծով
29.10.2009, 17:56
...
Տե՛ր, գուցե ես խոսեմ հիմա ինչպես այն կեղծ բարեպաշտը,
Ով քեզ հիշում է լոկ այնժամ, երբ նեղության մեջ է ընկնում,
Եվ ում արդեն հարազատ է հայլուրային այս երաշտը.,
Եվ ով վաղուց արդեն իզուր ազատություն չի վանկարկում:
...
Մենք հոգնել ենք...օ...ո՛չ քեզնից...ոչ էլ երկրից, ոչ էլ կյանքից,
Մենք հոգնել ենք մեզնից կամ էլ մեր պատմության կարկատանքից...
Մենք հոգնել ենք, որ հին դասից երբեք մի նոր դաս չեն քաղում,
Մենք հոգնել ենք, որ ալյուրը պատռած մաղիչով են մաղում...
Մենք հոգնել ենք...գիտե՞ս նույնիսկ երկարաշունչ պատարագից,
Մենք «ոչ մի թիզ հող չենք տալու» հետո արդեն մայր քաղաքից,
Մենք հոգնել ենք...հոգնել...հոգնել....մի նոր, նոր մի աղոթք հյուսի՛ր,
Ասա՛ էլ ի՞նչ լեզվով խոսենք, կամ շուրթերով մեր դու՛ խոսիր...
....

Տե՛ր, իմ ահա այն աշխարհը, որ փախչում էր Բեթլեհեմից
Բայց ամեն տեղ նույն փախուստն է հավիտյանս հավիտենից....

21.10.09

Ծով
06.11.2009, 14:13
...

Վաղ է ուշանալ, դե ռ վաղ է...կա՛նգ առ...դեռ վաղը պիտի կորցնենք այսօրը,
Իսկ առաջ գոնե դավաճան հորից հետո սպանում էին ուրացող մորը...
Գիտե՞ս...այլևս այս որդերի մեջ այգի պահելը անիմաստ բան է,
Եվ ճիվաղները նույնիսկ իրենց իսկ հերյուրանքներում անմիաբան են...
Պետրոս կամ նվեր, դավող հայր կամ մեր...կամ եկեղեցում խեղճացած հայր մեր...
Կամ սքեմ, կամ հեքիմ, կամ նզովք կամ գովք...կամ զապ կամ համեր...
Ազատ ե՞ս..թե՞ ոչ...Ազատ ե՞ս...Իրա՞վ.... «Սկսե՞նք»...պայքարը....սկսե՞նք, թե՞ ոչ,
Ահա քեզ երկար դադարից հետո իշխանությունը գրավելու կոչ....
Ծիծաղելի է, բայց գիտե՞ս շուտով ժպտալու համար կգանձեն հարկեր,
Եվ դեռ երկիրը ծախելու համար մեկը կուզենա սահմանել վարկեր...
Ծիծաղելի է...այս իմ չափածոն...իր էժանագին բառապաշարով,
Սա է իմ երկրի վիճակը, ընկե՛ր, սա է ճահիճը հոգիս պաշարող...
...
Եվ ուշ է գուցե, գուցե ոչ այնքան, բայց ես մենակ եմ, ինչպես երկիրս,
Եվ ինձնից արդեն գաղթել է վաղուց ինձ այստեղ բերած ճակատագիրս...
...

02.11.09

Հենրիկ Բաբաջանյան
19.12.2009, 01:42
...
Ծիծաղելի է, բայց գիտե՞ս շուտով ժպտալու համար կգանձեն հարկեր,
Եվ դեռ երկիրը ծախելու համար մեկը կուզենա սահմանել վարկեր...

Շատ լավ է:hands

Ծով
09.02.2010, 02:58
...
Սեղանիս վրա դատարկ նամակն այս, գնալուց առաջ որ դու ես թողել
Եվ հրաժեշտի խոստումը այդ սուտ, որ որոշել եմ էլ քեզ չսիրել,
Այստեղ սենյակում, որտեղ շատ օրեր, մենք զրուցել ենք մինչև առավոտ,
Որտեղ մեր վերջին շունչը չի կորել, տարրալուծվում է անկուշտ մի կարոտ։
Եվ կիսատ, ինչպես շատերը կասեն, ես ծամում եմ իմ մազերը երկար,
Ես հավաքում եմ իմ հայելիների արտացոլանքի ժպիտը տկար,
Եվ հորինում եմ, թե ամեն բան էլ այս կյանքում գալիս ու անցնում է լուռ,
Եվ այդ լռության հորինած ցավում ես մեզ եմ գտնում լքված ու տխուր։
Ի՛մ տարերք, ի՛մ հող, ի՛մ ջուր, օ՛դ , կրա՛կ, լսում ես հիմա, ես քեզ եմ կանչում,
Ու իմ ձեռքերով հորինած ցավից ես վախենում եմ, բայց չեմ ամաչում։
Դու գիտես՝ որքան հպարտ է հոգիս ու ինչքան սառն են դատում մտքերս,
Բայց ինչպես առաջ, մնա դու կողքիս և նուրբ խնամքով շոյիր հետքերս։
Դու գիտես՝ որքան հպարտ եմ, ի՛մ սեր, և գիտես, որ ես չեմ վերադառնում,
Բայց գիտես նաև, որ այս նոր խաղում ես ոչ ապրում եմ, ոչ էլ մահանում։
Իսկ հետո նորից գիշերը հանդարտ կփոխվի մի նոր ցուրտ առավոտի,
Եվ մեզ, սիրելի՛ս, կսպասվի նորից մի երկար գիշեր անզուսպ կարոտի...
Մենք գիտենք՝ որքան դժվար է հիմա սիրել ու լինել իրարից հեռու,
Ես եմ հեռացել, բայց դու՛ ետ դարձիր, խոստացի՛ր, որ էլ չեմ հեռանալու։
...

Հ.Գ. Եվս մեկ անգամ ես համոզվեցի:D, որ ավելի լավ ա սիրո մասին չգրեմ:Dբա ես սենց սենտիմենտալ ե՞րբ եմ եղել...:Dու էսքան գոռոզ...յախք

My World My Space
09.02.2010, 12:09
...

Մենք գիտենք՝ որքան դժվար է հիմա սիրել ու լինել իրարից հեռու,
Ես եմ հեռացել, բայց դու՛ ետ դարձիր, խոստացի՛ր, որ էլ չեմ հեռանալու։

էս տողերդ պարզապես հրաշալի էին..........

Ծով
11.02.2010, 01:11
/Թող Աստված ինձ ների շարքից:8/
Աչքերիս մեջ սառը հեգնանք կյանքի նետած փորձախաղին,
Ձեռքերիցս ծուռ ներշնչանք՝ ընծա մարդկանց բութ ծիծաղին,
Սին հույսերին վերջին ժպիտ և կարճ մի խոսք՝ չեմ վստահում,
Ժամանակի իմ կանգառում մեռած հույսն էր միայն շահում։
Եվ թե թվա, թե փոխեցի իմ լուսավոր հայացքը տաք,
Եվ թե թվա թե փշրեցի այն, ինչ առաջ ինձ շատ էր թանկ,
Եվ թե թվա, թե չարացա, երբ փակվեցի իմ անձավում,
Միակ բանը, որ չի թվա, այն, որ հոգիս էլ չի ցավում։
Չեմ հավատում ջրհեղեղին հաջորդող քո հրդեհներին,
Չեմ հավատում. քո այդ վերջին դատաստանը ես չեմ ների,
Չեմ հասկանում ես իմաստը այս քո վրձնած արարածի,
Որովհետև որդուտ խաչը պատասխանն էր քո տվածի։
Տե՛ր իմ, այնքան նման ես ինձ, գիտե՞ս դու էլ,ինչպես որ ես,
Ինչպես որ ես, քո թույլ տված սխալն ընդունել դեռ չգիտես։
11.02.10

My World My Space
11.02.2010, 11:56
Տե՛ր իմ, այնքան նման ես ինձ, գիտե՞ս դու էլ,ինչպես որ ես,
Ինչպես որ ես, քո թույլ տված սխալն ընդունել դեռ չգիտես։
11.02.10

հրաշալի տողեր......

Ծով
05.04.2010, 23:13
...
Իսկ ես ուզում էի մի օր հյուր գնալ
Անտառի խորքում ապրող գայլերին,
Նրանց հետ գոնե մի գիշեր մնալ,
Եվ օտարանալ իմ իսկ քայլերին։
Իսկ ես ուզում էի մեզնից ազատվել,
Գոնե մի վարկյան, որ զգայի մարդ եմ,
Եվ գայլերի մեջ հանդարտ հոշոտվել,
Փախչելու համար ուշանալ արդեն...
06.04.2010

Ծով
10.04.2010, 23:51
Ընկերները...

Երբեք հենց այնպես ոչ ոք այս կյանքում քեզ չի գա այցի,
Հեռացումներից դու միշտ էլ սպասիր ինչ-որ ետ դարձի,
Այդ անունները մեկ-մեկ քո մտքով կգան ու կանցնեն,
Որ քո խունացող հիշողության մեջ հուշեր արթնացնեն…
Կհիշես ցավով կամ էլ ժպիտով, կգտնես կամ ոչ,
Նրանք կթվան քեզ շատ կարևոր կամ հյուրեր անկոչ,
Եվ կիսատ բառեր, խոսքեր կամ երազ կլսես աղոտ,
Ու քո մեջ քեզնից անկախ դու կզգաս մի քաղցր կարոտ…
...
Որ քեզ լքեցին, որ քեզ փրկեցին, մատնեցին կամ էլ,
Որ քեզ ներեցին կամ սովորեցրին հիշաչար լինել,
Այդ ընկերները, որ ինչ-որ մի լույս թողեցին քո մեջ,
Կլինեն կյանքում երբեք չթերթված, անավարտ մի էջ...
11.04.10

Ծով
03.05.2010, 22:10
...:(
Ես չեմ հասկանում այս նոր խաղը, ու ծափահարել չեմ կարողանում,
Լացին հաջորդեց հանկարծ ծիծաղը,բայց գլուխս է հիմա էլ ցավում։
Ես չեմ հասկանում այս նոր պատրանքը,որ թվում է թե շուտով կչքվի
Այս իր մեջ փակված լուռ տառապանքը, որ մթագնում է ընթացքը մտքի։
Ես չեմ հասկանում էլ այս կտավը, ես էլ նկարել չեմ կարողանում,
Թո՛ղ որ ինձ մնա իմ անգույն ցավը,իսկ քեզ վրձինը իմ ներկամանում։
03.05.10

Ծով
21.05.2010, 00:34
ԵՍ որոշել եմ աշխարհը փոխել, բայց ոչ իմ ներսի,
Ես որոշել եմ էլ դուրս չհանել աշխարհն իմ ԵՍԻ,
Եվ ինչպես առաջ ես որոշել եմ, որ պիտի լռեմ,
Խոցվելուց առաջ հակառակորդի զենքերը սրեմ։
...
ԵՍ ոչինչ չունեմ, ոչինչ ավելի բացի իմ ներսից,
Եվ էլ չեմ ուզում, որ ինձ փչացնեն բարքերը դրսի,
...
Եվ իզուր անվերջ ես որոնեցի կյանքում իմ խաչը,
Երբ սրտիս արդեն վաղուց էր սեղմված իմ տիրոջ աջը...

Tig
21.05.2010, 08:46
Ծով, էս ինչ ես անում… կեցցես… ինչպես միշտ հիացած եմ…:)

հ.գ. կարծեմ թեմայումդ առաջին գրառումն եմ անում… չեմ հասկանում ինչու…:8

Ծով
14.10.2010, 15:42
ժամանակը...Այն չի բուժում, այն սպանում է,
Իսկ սպանվելուց հետո բուժման կարիք չկա,
Ամեն անգամ, երբ ես կյանքից հեռանում եմ,
Երազում եմ` ժամանակը ինձ մոտ չգա:
...
Ժամանակը...Նրա մասին շատ են խոսել,
Գուցե արդեն ժամանակն է ասել թքած,
Եվ աչքերը անքնությամբ էլ չակոսել,
Եվ չքայլել չհասցնելու վախից կքված:
...
ժամանակը...էհ, ոչ, ընկե՛ր, դու խաբում ես,
Քեզ չե՞ս տեսել արդյոք մի քիչ հուսալքված,
Երբ հոգնած ես, երբ տխուր ես, երբ հարբում ես,
Երբ կարծում ես քեզ միայնակ, թույլ ու լքված;
...
Ժամանակը...ամենալավ, որ թվում էր,
Դա բազմոցին ծույլի նման սպառվելն էր լոկ,
Եվ անդադար երազելը, որ շեղում էր,
Եվ հույսը, որ քեզ չի տեսնի այդպես ոչ ոք:
14.10.10

Ծով
14.10.2010, 16:05
յախք...էն առաջին մենակի տեղը պետք ա հոգնած լինի...ինչպես միշտ անխմբագիր...յաաաաաաաաաաաաախք:D

Երվանդ
14.10.2010, 16:06
Լավն ա Ծովնար:ok, մի ինքնախարազանմամբ զբաղվի:))

CactuSoul
14.10.2010, 16:25
Լավն ա Ծովնար:ok, մի ինքնախարազանմամբ զբաղվի:))

Եր, բայց ճիշտ ա ասում, «հոգնած»-ով ավելի իսկական ստացվեց, երբ նորից կարդացի: Թե չէ հետո եկող «միայնակ»-ն արդեն «մենակ»-ի հետ այնքան լավ չի հնչում:
Ծով, լավն էր:):

Երվանդ
14.10.2010, 16:27
Իմ համար ամենակարևորը իմաստն ա Անի ջան, իսկ իմաստի վրա մեկ կամ երկու բառի փոփոխությունը, կամ ստորակետ բութերի պակասը, կամ ավելցուկը, նշանակալից չեն կարող ազդել:

Ծով
14.10.2010, 16:28
Եր, բայց ճիշտ ա ասում, «հոգնած»-ով ավելի իսկական ստացվեց, երբ նորից կարդացի: Թե չէ հետո եկող «միայնակ»-ն արդեն «մենակ»-ի հետ այնքան լավ չի հնչում:
Ծով, լավն էր:):

ուհու, Ան ջան... առաջին տարբերակով էի դրել, չէի նկատել:) շնորհակալություն մոդերատորին...փոխվեց արդեն...մերսի
ի դեպ, միայնակն ու մենակը իրականում տարբեր բաներ են, բայց էստեղ ես հոգնածն էի ուզում...

CactuSoul
14.10.2010, 16:44
ի դեպ, միայնակն ու մենակը իրականում տարբեր բաներ են...
:D Գիտեմ, Ծով ջան:pardon

Ծով
05.12.2010, 19:54
Երբ խառնվում են դեմքերը քո մեջ,
Եվ քո մտքերը դառնում են կիսատ,
Երբ չես հասկանում սա սկիզբ է , թե վերջ
Իզուր է ինչ-որ պատասխան հուսալ...
Երբ խոսքերն արդեն այս շատ ես լսել,
Երբ որ ատում ես աղմուկը ներսիդ,
Երբ էլ չես կարող ոչ մի բան ասել
Լռության ժամն է, հիմա, ՄԻ" ԽՈՍԻՐ...
05.12.2010

einnA
06.12.2010, 13:13

Նա փորձեց մեր միջով սողացող-դողացող սահմանը հատել.
Ես նրան ներեցի, իսկ նա ինձ սկսեց իմ սրտով ատել:

ապշելու է :love

Garapost
06.12.2010, 13:33
Երբ խառնվում են դեմքերը քո մեջ,
Եվ քո մտքերը դառնում են կիսատ,
Երբ չես հասկանում սա սկիզբ է , թե վերջ
Իզուր է ինչ-որ պատասխան հուսալ...
Երբ խոսքերն արդեն այս շատ ես լսել,
Երբ որ ատում ես աղմուկը ներսիդ,
Երբ էլ չես կարող ոչ մի բան ասել
Լռության ժամն է, հիմա, ՄԻ" ԽՈՍԻՐ...
05.12.2010

Առաջին հայացքից ամեն ինչ լավ է, բայց երբ ավելի ուչադիր ես կարդում՝ նկատվում է մտքերի խառնաչփոթություն:
Ներեցեեք:

Tig
06.12.2010, 13:48
Առաջին հայացքից ամեն ինչ լավ է, բայց երբ ավելի ուչադիր ես կարդում՝ նկատվում է մտքերի խառնաչփոթություն:
Ներեցեեք:

Չէի ասի, թե խառնաշփոթ են մտքերը… Լավ էլ որոշակի են, ու եթե խառնաշփոթությոն զգացումա առաջանում մոտդ՝ ուրեմն կարծում եմ հեղինակը հասել է իր նպատակին և կարողացել է այդ զգացողությունը փոխանցել;)

Ինձ շատ դուր եկավ

Garapost
06.12.2010, 14:48
Ծովը հուցված է, ես դրան դեմ չեմ, բայց փոթորիկ չկա: Հեղինակը ցանկացել է իր հույզերն ու կրքերը հասցնել մի դրամատիկական գագաթնակետի, այպես ասած՝ իններորդ ալիքի... որը, ցավոք սրտի չի հաջողվել: Երբ ծովը խաղաղվելուց հետո ափ են նետվում խորտակված նավերի բեկորները, այն ժամանակ ավելի հստակ են երևում փոթորկի բերած աղետները: Փառք Աստծո, այտեղ աղետ չկա, կա մի քիչ հուզված կոհակներ, որոնք էլ ափ են հասնում սքանչելի փրփուրներով ու ալիքներով: Գեղեցիկ է: Դուք տեսել եք այս գեղեցկության մեջ այն, ինչ ցանկացել եք, դա ես էլ եմ տեսել: Ես չեմ տեսնում այն ինչ, ես եմ ցանկանում :
Հարգանքներով՝

Ծով
07.12.2010, 14:41
ինձ թվում ա բանաստեղծությունն ավելի պարզ է, քան ՁԵր մեկնաբանությունը...խոսքս վերջինի մասին ա... բանաստեղծությունը ոչ մի նպատակ իր առջև չի դրել հույզեր փոխանցելու... չասելու մասին ա...ոչնչի մասին ա..չխոսալու մասին ա...իրականում խառնաշփոթությունը էնքանով ա ճիշտ նկատվել, որ հենց խառը վիճակից ա, որ ոչ մի փոթորիկ, հույզ, ցավ , բողոք չի արտացոլվում...չի հասնում իր նպատակին ու էդ խառը վիճակում մենակ մի բան կարելի ա անել..լռել...
բայց...շատ շնորհակալ եմ, որ փորձել եք հասկանալ թե հեղինակը ինչ է մտածել..ինձ համար շատ հետաքրքիր էր լսել նման մեկնաբանությւոն..որ ես ցանկացել եմ իմ հույզերն ու կրքերը հասցնել դրամատիկական գագաթնակետի...բայց, որ անկեղծ ասեմ էստեղ նույնիսկ կիլոմետրերով հեռացում ա դրամատիզմից...էստեղ փախուստ ա դրանից , հեղինակը՝ ես, այ դա եմ մտածել..բայց ինչևԷ մենք մեր ամենավատ ընթերցողն ենք ու ինքներս մեր գրածները հազվադեպ ենք ճիշտ հասկանում..ինքը մեկ մեկ ներշնչվում ա չգիտես որտեղից..էնպես որ...շնորհակալ եմ իսկապես...

Ծով
12.12.2010, 01:13
Չեմ հավատում...հիմա կարևոր չէ արդեն
Թե որտեղ է ճիշտը, ով ինչպես է ստում
Չեմ հավատում, քանզի ես էլ խաբել գիտեմ,
Ու իզուր ես այդքան ինձ հավատում...

Չենք հավատում...ու մեր ներսում բնավ,
Էլ զղջումներ չկան դրա համար,
Մենք դարձել ենք ափին չհասած նավ,
Ու ուր որ է հույսից փլվող կամար.

Ու <մի' ստիր>...իզուր պատվիրեցիր այդպես,
Մենք երբեմն միայն հավատում ենք լոկ քեզ....
11.12.2010

Empty`Tears
12.12.2010, 09:23
Չեմ հավատում...հիմա կարևոր չէ արդեն

11.12.2010

Ծով, մի տեսակ դուրս չեկավ … :blin

Ծով
14.12.2010, 03:10
Ծով, մի տեսակ դուրս չեկավ … :blin

:oy ի՞նչ անեմ:D ինձ ինչ...

Empty`Tears
15.12.2010, 11:07
:oy ի՞նչ անեմ:D ինձ ինչ...

եթե լուրջ ես հարցնում՝ մի տուֆտի … :))
նու եթե մեր բոլորիս համար ես գրում , ու քեզ ինչ չի :D եթե քո համար ես գրում՝ դու պռոբլեմ չունես :))

aniko
03.01.2011, 13:29
Ծովինար ջան հիացաց եմ...
հիանալի ես գրում..
ճիշտ է քեզ գտա facebook-ում, ընկերներից մեկը քօ բանաստեղծությունն եր տեղադրել...բայց շատ ուրախ ե, որ այստեղ մեր սիրելի ակումբում կարող եմ ընթերցել գրվածքներդ...
ապրես :Ճ

Մոդերատորական միջամտություն. Alizée-ի առաջին ժողովածուի մասին կարդացեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=42097):

Դերձակուհին եմ…
Սիրտս ձևում է անվերջ իմ կյանքը,
Մինչդեռ հոգիս է ժամերս կարում.
Ասեղնագործվեց իմ ժամանակը,
Բայց իմ շուրջը դեռ քո շունչն է պարում։
Գուցե ոչինչ էլ դեռ չի ավարտվել,
Այս տխրությունն էլ եկել է,կանցնի,
Ամեն ինչ սրտիս վրա էի բարդել,
Չգիտեի,որ ինձ դերձակ կդարձնի։
.............................................................
Ես էլ իմ կյանքի դերձակուհին եմ,
Հագուստս միակ այս ժամանակն է,
Ձևերն եմ փոխում,հագուստս հին է,
Կյանքն է,ուրիշ բան չեմ կարող հագնել։
12.07.06

Ծով
24.02.2011, 23:26
Ու բառերն ի պատասխան, որ թաքցրիր քո ներսում,
Այն բառերի, որ խոցում էին,իսկ դու ոչինչ չէիր ասում,
Հիմա դարձան անժամանակ ,հիմա դու էլ չգիտես,
Որ մտքում կորցրիր դրանք ու ինչպես պիտի գտնես...
...

Հիմա դարձան անժամանակ...իզուր մի' փորձիր հիշել,
Դրանց ճիշտն ու սխալն արդեն լռությունն է որոշել...
24.02. 2011

Kita
24.02.2011, 23:31
Ծովս կարոտել էի:love

Ծով
09.04.2011, 15:50

Մենք երբեք չենք ներում,
Մենք խաղում ենք ներել,
Քանզի շատ ենք սիրում
Մեղավորին սիրել...
Մենք ներում ենք գուցե,
Սակայն վերքը ներսում
Միշտ փորձում է բացվել,
Երբ ցավը չի մարսում...
Մենք ներում ենք գուցե
Միայն այն ժամանակ,
Երբ պատրաստ ենք կորցնել
Նույնիսկ սերը անհագ...
...
Մենք ներում ենք, բայց լուռ
Կամ ներում ենք խաղում,
Զի խոսքերն են իզուր,
Բախտի մնջախաղում...

09.04.2011

Chilly
09.04.2011, 16:07

Մենք երբեք չենք ներում,
Մենք խաղում ենք ներել,
Քանզի շատ ենք սիրում
Մեղավորին սիրել...
Մենք ներում ենք գուցե,
Սակայն վերքը ներսում
Միշտ փորձում է բացվել,
Երբ ցավը չի մարսում...
Մենք ներում ենք գուցե
Միայն այն ժամանակ,
Երբ պատրաստ ենք կորցնել
Նույնիսկ սերը անհագ...
...
Մենք ներում ենք, բայց լուռ
Կամ ներում ենք խաղում,
Զի խոսքերն են իզուր,
Բախտի մնջախաղում...

09.04.2011

Չեմ կարում էլի չասեմ, որ դու ուրիշագույնն ես.... Դու դեմք ես, դու ուծյուծյու ես Ծով, հազար անգամ կարդացի ու չյոռտ վազմի, ճիշտ ես ասում...

Ծով
09.04.2011, 19:57
Չեմ կարում էլի չասեմ, որ դու ուրիշագույնն ես.... Դու դեմք ես, դու ուծյուծյու ես Ծով, հազար անգամ կարդացի ու չյոռտ վազմի, ճիշտ ես ասում...

էս չյոռտ վազմիդ շատ դուրս եկավ:D Լուսին Ամարան ասում ա` ներելը մեծահոգության նշան ա. ես համաձայն եմ, բայց չներելն էլ փոքրոգության նշան չի...ուրեմն անգամ ամենաբարի մարդը ամեն ինչ չի, որ կարող ա ներել միանշանակ, իսկ ընդհանարապես...մենք երբեք չենք ներում...եթե բախտներս բերում ա, մենք ուղղակի մոռանում ենք...:)

Ծով
11.04.2011, 14:22
Վերադարձը հնի քեզ կրծում է նորից
Մոռացության մատնած վրեժի պես,
Եվ ինչքան էլ խնդրես` հանգիստ թող ինձ,
Նա քեզ հետ է, արդեն գտել է քեզ...

Դու փորձում ես փախչել նրա ճիրաններից,
Համոզում ես` վաղուց էլ չես հիշում,
Մոռացության խորին դարաններից,
Վերադարձող տառապանքն է հուշում...
...
Ժամանակը ճիշտ է, որ բուժում է,
Բայց նա երբեք, երբեքչի խոստանում,
Որ մեր հոգին խոցող բաժանումը,
Մի հարվածով թեթև ետ չի դառնում...

11.04.2011

CactuSoul
11.04.2011, 16:04
Ծով, ինչպես միշտ՝ հզոր ես, շնորհակալություն բանաստեղծությունների համար:)

Մի առաջարկ ունեմ միայն…

Մենք ներում ենք, բայց լուռ
Կամ ներում ենք խաղում,
Զի խոսքերն են իզուր,
Բախտի մնջախաղում...

Նշված բառերը կարդալիս մտքիս ծայրով Ավետ Բարսեղյանն անցավ, իսկ իմ կարծիքով դա լավ նշան չի:oy… Գուցե փոխե՞ս օժանդակ բայի դիրքը, «զի խոսքերն իզուր են բախտի մնջախաղում»:
Խիստ սուբյեկտիվ կարծիք-առաջարկ է:pardon

Dayana
11.04.2011, 23:39
էս չյոռտ վազմիդ շատ դուրս եկավ:D Լուսին Ամարան ասում ա` ներելը մեծահոգության նշան ա. ես համաձայն եմ, բայց չներելն էլ փոքրոգության նշան չի...ուրեմն անգամ ամենաբարի մարդը ամեն ինչ չի, որ կարող ա ներել միանշանակ, իսկ ընդհանարապես...մենք երբեք չենք ներում...եթե բախտներս բերում ա, մենք ուղղակի մոռանում ենք...:)

Չնայած բանաստեղծությունդ ինչպես քո բոլոր նախորդները շատ լավն էր, էս միտքն ավելի ազդեցիկ էր :)

Հ.Գ. Տեսար, չէ՞, գնացիր, տենց էլ մի կարգին չհասցրեցինք հանդիպել/շփվել:

Ծով
10.06.2011, 21:38
Իմ տան պահակը...

Պահակը իմ տան վաղուց քնած էր,այդպես էր հաղթում նա իր սպասումը,
Այդպես մոռանում, այն ինչ անցած էր, ու սպանում արդեն մեռնող ցասումը..
Բայց նա չգիտեր, որ ես այդ գիշեր ճամփա էի ընկել նորից դառնալու,
Ինձ նրա սրտի կարոտն էր հուշել, որ ժամանակն էր վերադառնալու...
Ու ճանապարհը այդ վերադարձի նույնն էր, այդ ճամփով ես հեռացել էի
Այն ժամանակվա հետքում թողածից ժայթքում էր ամենն ինչ մոռացել էի...
Ես ճանաչում էի բոլոր հետքերս, մեկ առ մեկ հիշում, այն ինչ սպանել էի,
Վերածնվում էին նորից մտքերը, որ ես իմ սրտից վաղուց հանել էի...
Իսկ երբ հասա տուն, ամենն էր փոխվել, ամեն ինչ կարծես անհետացել էր.
Ու տան պահակը երկար սպասումից չճանաչելու չափ ծերացել էր...
<<Հոգնեցի նայել քո ճանապարհին, հսկել քո տունը>>,- ասաց պահակը,
Այս անգամ ես եմ լքում քեզ, եկավ ճամփին նայելու քո ժամանակը...
10/06/2011©Ծ

Meme
11.06.2011, 13:53

Մենք երբեք չենք ներում,
Մենք խաղում ենք ներել,
Քանզի շատ ենք սիրում
Մեղավորին սիրել...
Մենք ներում ենք գուցե,
Սակայն վերքը ներսում
Միշտ փորձում է բացվել,
Երբ ցավը չի մարսում...
Մենք ներում ենք գուցե
Միայն այն ժամանակ,
Երբ պատրաստ ենք կորցնել
Նույնիսկ սերը անհագ...
...
Մենք ներում ենք, բայց լուռ
Կամ ներում ենք խաղում,
Զի խոսքերն են իզուր,
Բախտի մնջախաղում...

09.04.2011

Ծով ջան,չեմ ճանաչում քեզ,որ էսպես եմ դիմում,բայց էնքան հստակ ու հավես ես գրել,շատ սիրեցի էս մեկը,ու էնքան ճիշտ էր ու սահուն էր կարդացվում...շնորհաակալ եմ:hands

Lionne_en_Chasse
11.06.2011, 23:43
Փոքրիկ ջան :love, քո գրածներում ես միշտ իմ հոգու արտացոլանքն եմ գտնում :)
Բաբախող սիրտ, շունչ ու հոգի կա քո բանաստեղծություններում ... ինձ հենց դա է գրավում, այլ ոչ թե սահուն հանգերն ու ճիշտ կետադրությունը, որոնք սիրտ չեն հուզում կարդալիս
ՈՒրախ եմ, որ չես դադարել գրել :)

Ծով
12.06.2011, 16:07
MEME ջան, ինձ բոլորն էլ Ծով են ասում, արխային...ուրախ եմ, որ դուր ա եկել.:)
Lionne_en_Chasse ջան, շատ-շատ ուրախ եմ քեզ տեսնել ակումբում, Աստված տա երբեք չդադարեմ գրել, կհալվեմ-կմաշվեմ էդ մտքից...լօլ
Շնորհակալ եմ շատ::)

Ծով
03.07.2011, 23:36
Ես տեսա նրան գիշերվա դալուկ ստվերում պարելիս,
Թույլ շարժումներով, անօգնական ու այնպես մենակ,
Ինչպես պոետը մոխրամանի մեջ մտքեր վառելիս,
Ինչպես ծեր կինը հին ձեռնափայտին նյարդերը հենած...
Ես տեսա նրան ժամանակներում իր տեղը կորցրած,
Հիասթափության տված դասերում սխալ որոնելիս,
Ես տեսա նրան սեփական հոգու աճուրդից փրկված,
Հուսահատ, լքված հավատքի վրա խաչեր գամելիս...
Ես հետևում էի , մտքովս անգամ չէր անցնում օգնել,
Ես հետևում էի մի պախարակված լրտեսի նման,
Զգում էի, որ այդ մենակությունից նա շատ է հոգնել,
Որ իմ ստերը հանգիստ կարող եմ վստահել նրան...
Եվ ինձ թվում էր, թե ես կորցնում եմ տեսողությունս,
Ասես օտարի տխրությունն արդեն վարակիչ դարձավ,
Կամ մոռացությամբ խնամքով պատված հիշողությունս,
Արագ տարածվող ժանտախտի նման ինձ էլ տիրացավ...
Նա հիշեցնում էր ինչ-որ ընկերոջ հեռու անցյալից,
Ինչ որ հին երազ կամ կարոտ , որ դեռ գուցե արթուն էր,
Եվ թվում էր, թե մի քիչ էլ ու ես կգտնեմ ցավից,
Իմ ներսում լքված, բայց նրա համար թողած անկյունը...
...
Իսկ երբ մոտեցա...ես տեսա նրան...նա էր...իմ եսը,
Գիշերվա դալուկ ստվերում այդ ես էի իմ իսկ լրտեսը...
03/06/2011©Ծ

Mark Pauler
05.07.2011, 13:00
Ես տեսա նրան գիշերվա դալուկ ստվերում պարելիս...03/06/2011©Ծ

Հատուկ տպավորվել է մեջս այս ստեղծագործությունը: Արդեն մի քանի անգամ մտնում եմ այս էջ, որ նորից կարդամ: Պատկերները շատ հարուստ են ներկայացված...
Նոր ուզում էի բառերով բացատրեմ թե ինչի է դուրս եկել ու ինչ ասոցիացիաներ են մոտս առաջացնում, բայց մի տեսակ անտեղի վերլուծական ստացվեց, դր ահամար, գրածս ջնջեցի ու միայն կավելացնեմ` շնորհակալություն Ծով, շատ լավ ես գրում:

Ծով
06.07.2011, 16:32

ես եմ շնորհակալ..անտեղի ոչինչ չկա... ամեն դեպքում ինձ հետարքիր կլիներ տեսնել ինչ ասոցիացիաներ ա առաջացրել...:)

Mark Pauler
06.07.2011, 19:25
ես եմ շնորհակալ..անտեղի ոչինչ չկա... ամեն դեպքում ինձ հետարքիր կլիներ տեսնել ինչ ասոցիացիաներ ա առաջացրել...:)

Համայնապատկերային լուսանկարչության (панорамное фотографирование) մի ձև կա` օբյեկտիվը շրջում ես դեպի քեզ ու տեղում 360 աստիճան պտտվելով նկարահանումներ կատարում այնպես, որ վերջին կադրը նկարելիս հայտնվես նույն դիրքում: ՈՒ չնայած ինքդ քեզ ես նկարում, հետին պլանն էլ տրամաբանորեն շարունակական ա լինում, բայց նկարները շատ տարբեր ու հետաքրքիր են ստացվում :)
Դու էլ կարծես այդպիսի լուսանկարների շարք ես դիտում ու միայն վերջին կադրի նկարում ես ինքդ քեզ ճանաչում, զարմանալով, թե ինչպես շուտ չէիր կռահել...

Չեմ սիրում ստեղծագործություն վերլուծել :))

Ծով
23.07.2011, 12:58

Լուրջ եմ ասում երբեք այսքան սիրուն վերլուծություն չէի լսել...մերսի շատ...դու ոտանավորն ես մի քանի անգամ կարդամ, ես`վերլուծությունդ:)

Ծով
23.07.2011, 12:59
Որոշեցի...
Արդեն քանի գիշեր մենք փորձում էինք խոսել
Ես ու նա, բայց վաղուց մենք կորցրել էինք իրար,
Այդ կորստից արդեն շատ արցունք էր հոսել,
Ու շոյում էինք ցավը, ինչպես երկու հիմար...
Արդեն քանի գիշեր հասկանում էինք նորից,
Որ խոսքերն այդ շատ են մաշվել, թեև գուցե
ՄԵՆՔ չէինք կարող հինը տարանջատել նորից,
Բայց անզոր էինք նորը հին կողպեքով գոցել:
Ինչպես երկու օտար մենությունից գժված
Ինչ-որ կապով զգում էինք ճիշտ նույն վախը.
Ասես մեկս մյուսի տառապանքը հաշված,
Դեռ փորձում էինք սկսել հույսի առուծախը...
Իսկ այդ գիշեր մեզնից ու՞մ կհասներ քունը,
Ո՞վ կխզեր կապը այդ անխոս զրույցի,
Ո՞վ կլքեր այդ թանկ հիշողության տունը,
Ո՞վ կպոկեր շղթան հանուն այգաբացի...
...
Ինչպես երկու օտար, մենությունից փրկված,
Մենք փորձեցինք արթուն մնալ,
Բայց նա շուտով քնեց , առավոտը չեկած,
Որոշեցի անդարձ անհետանալ....
23.07.2011©Ծ.

Ծով
24.07.2011, 16:09
Այսօր...վաղը...

-Տվե'ք ինձ արդ իշխանություն, ես վաղը այն ետ կտամ ՁԵզ,
Բայց ԱՅՍՕՐԻՑ մինչև ՎԱՂԸ Ձեզ կսպասվի երկար պայքար...
Խաղաղության համար միշտ էլ պատերազմով պիտի անցնես,
Թույլն է ուժն իմ զորեղ դարձրել` մնալով խեղճ ու տկար...
...
-Տվեք ինձ խաչ, ձեռնադրե'ք ինձ...խաբե'ք, թե ես օրհնված եմ,
Որ ինձ ինքը, հենց երկինքն է դարձրել Ձեր սուրբ հովվապետը,
Ես Ձեզանից կընտրեմ ծառա, մնացածին լուռ կանիծեմ,
Եվ ինձ գահին իմ կպահի ՁԵր ինքնակոչ միապետը...
...
-Տվե'ք ինձ հույս, թե մի օր էլ Ձեզնից մեկը գահին չի գա,
Թե մի օր էլ Ձեզանում չի բարձրանալու սովը խղճի,
Համոզե'ք ինձ, թե անմեղ եք, թե չեք եղել երբեք ագահ,
Թե պարզ ջրով է միշտ հոսել պատմությունը այս ճահիճի...

-Տվե'ք ինձ դուք արտոնություն, Ա-ից միչև վերջին տառը,
Ու կխաղամ ես Ձեր լեզվով, աշտարակներ կկառուցեմ,
Բաբելյոնյան, որ մոռանաք նույնիսկ իրար բարև տալը,
Դուք կմնաք խավարում, որ շուրջն իմ լույսեր ես տարածեմ...

-Տվե'ք ինձ Ձեր ժամանակը, կանգնեցնեմ մեկ կրակոցով,
Մի զինվորի արյամբ թողե'ք որ կործանեմ ողջ բանակը,
ԵՍ կցնծամ, և գողացված այդ կյանքերի բյուր մարտկոցով,
Կլարեմ , կլիցքավորեմ իմ զենքը, իմ զարկերակը....

Այն է հիմա, ինչ որ է կա...Եվ երկնքից չի սա ընկել,
Այս քաոսը, այս կրկեսը...ծափահարողը այս վարձու,
Իսկ ով ես դու և ինչպես ես ուզում երկիրը քո փրկել,
Ումն է մեղքը և ինչու էր խաչին անմեղը հալածվում...

Ուշ է գուցե...վաղն է գուցե այդ խոստացված դատաստանը,
ԱՅՍՕՐԻՑ մինչ ՎԱՂՆ ինձ օգնիր վերադարձնել Հայաստանը...
24.07.2011©Ծ

Ծով
28.07.2011, 05:12
...
Մի օր միանգամից տեսա երկու դեմքդ,
Դու չզգացիր` ինչպես գունատվեցի,
Երբ հայացքում քո դողաց հևքս,
Ես աչքերդ ժամից այդ ատեցի...
Հարց. ինչպե՞ս է , որ չէի զգացել,
Որ մեր միջև կա բեմ. դու ես խաղում,
Ինչպե՞ս ես դու ինձ հիմարացրել,
Որ հիացած քեզ էի ծափահարում...
Ես քո սերն էի, քո ընկերը, քույրը,
Դու՝ հարբեցող պոռնիկ գիշերների,
Խաղի ավարտ. իջավ վարագույրը,
Քեզ ներում եմ, քանզի էլ չեմ սիրի...
28.07.2011©Ծhttp://www.facebook.com/photo.php?fbid=1850795788980&set=a.1549964188378.2074034.1213295361&type=1&theater
Անկեղծ ասած, էս մի բանաստեղծությունը ես նկարում էի, հետո բառանձնավորեցի...նկարի լինքը փորձեցի դնել, բայց քանի որ ֆեյսում ա, երևի դրա համար չի բացվում...

Ծով
15.08.2011, 06:41
Սա որոնում է...
Երբ բարձրանում եմ վստահ քայլերով,
Ճամփիս մարդիկ են, որ ինձ հրում են,
Երբ բարձրանում եմ ետ չնայելով,
Ոտնաձայներս համր են, լռում են...
Բայց բարձրանում եմ գիշեր, թե ցերեկ,
Չեմ ձգտում բնավ ես ոչ մի գահի,
Ձեռք չմեկնելու համար ինձ ներե՛ք,
Կարող եմ ընկնել ամեն մի պահի...
փառքի ճամփա չէ, սա որոնում է,
Որ Ձեզ մոտ վարում երբեք չեմ գտնի,
Եթե խաբում եմ կամ հորինում եմ,
Ճանապարհս ինձ մի օր կմատնի...
15.08.2011©Ծ

impression
15.08.2011, 09:31
Ծով, ես նենց եմ քեզնով հպարտանում :)

Mark Pauler
17.08.2011, 16:35
Հետաքրքիր ա ճանապարհդ քեզ, երբ կտանի դեպի բանաստեղծությունների ժողովածուի տպագրության :)

CactuSoul
17.08.2011, 17:01
Հետաքրքիր ա ճանապարհդ քեզ, երբ կտանի դեպի բանաստեղծությունների ժողովածուի տպագրության :)
Արդեն մի քանի տարի է, ինչ Ծովը հասել է այդ կետին («Տե՛ս, որ լռում եմ» (http://www.akumb.am/showthread.php/42097-%D4%BE%D5%B8%D5%BE%D5%AB%D5%B6%D5%A1%D6%80-%D4%B2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6.-%C2%AB%D5%8F%D5%A5%D5%9B%D5%BD-%D5%B8%D6%80-%D5%AC%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4%C2%BB)) ու անցել առաջ: Հիմա կարելի է արդեն երկրորդին սպասել;):

Mark Pauler
18.08.2011, 01:09

Անպայման կգնեմ: Կարող ա մի օր էլ հաջողվի հեղինակից ինքնագիր ստանալ գրքի իմ օրինակի վրա: ;)

Ծով
18.08.2011, 19:47
ահավոր շնորհակալ եմ... Mark Pauler ջան, եթե չեմ սխալվում Բրյուսովի մոտ ինչ-որ գրախանութ կա, էդտեղ ա մնացել, մյուս գրախանութներում դեռ մեկ տարի առաջ ասում էին սպառվել ա, հիմնական տպաքանակն էլ, հուսամ կգտնես...ՀԻմ ճիշտ ա որ երկրորդի վրա եմ աշխատում, ու էս անգամ հուսանք շնորհանդես էլ կլինի...իսկ ընդհանրապես մի օր հաստատ կհանդիպենք... նորից մերսի...

Ծով
20.08.2011, 04:03
Ինձ գթա'...
Ինչ-որ տեղ սխալվել եմ ու չեմ զգացել, չեմ տեսել,
Հենց այդտեղ եմ քո ճիշտը ես աննկատ անտեսել...
Ես պարտվել եմ ինչ-որ տեղ ու խաբել եմ ինքս ինձ,
Որ ուժեղ եմ, որ գուցե չեմ վախենում ոչնչից...
Ու հիմա, երբ հաստատ է, որ ես մենակ եմ լրիվ,
Զգում եմ սարսափը հոգուս, տեսնում կյանքը ամայի,
Զգացումները շփոթված դուրս են ընկել ցաքուցրիվ,
Որ դառնան սրտիս վրա վերջ չունեցող հմայիլ...
Ու հիմա, երբ գրում եմ, գուցե փորձում եմ հիշել
Թե հենց ինչն է, որ այդպես ցավեցնում է ինձ ներսից,
Քանի անգամ եմ հոգիս խրած գամերը հաշվել.
Բայց միշտ թիվը կորցրել եմ ու կանգ եմ առել կեսից...
Սա գժվելու նման է, սա զառանցանքն է խենթի,
Սա մի գիշեր է միայն, լիալուսնի մի շղթա,
Զղջումն է ինչ-որ բանի, որ սպասում է իր հերթին,
Բայց որտե՞ղ եմ սխալվել, Տե'ր իմ, ասա' , ինձ գթա'...
20.08.2011©Ծ

Ծով
25.08.2011, 21:40
Ես եմ խոսում...

Մի՛ լռիր, ընկե՛ր իմ, ես քո կարիքն ունեմ,
Ես վաղուց է արդեն համր եմ ու խուլ.
Օգնի'ր ճիչն այս խզված իմ կոկորդից հանել,
Մի՛ նայիր ինձ այդպես տխուր ու թույլ...
...
Ես եղել եմ կողքիդ, ես բռնել եմ ձեռքդ,
Ես հսկել եմ քունդ, արցունքներդ սրբել,
Չեմ պահանջում ոչինչ, միայն կապի՛ր վերքս,
Ու մի՛ փորձիր իմ փոխարեն հարբել …
..
Մի՛ լռիր, ընկե՛ր իմ, ուժեղ եղի՛ր, ժպտա՛,
Սա վերջը չէ կյանքիս, կբարձրանամ նորից,
Մի՛ վախեցիր այդքան, եղի՛ր վստահ,
Այդպես գուցե հանես ինձ անկումից …

Հասկանում ե՞ս… մեկը պիտի մեզ հավատա,
Հասկանում ե՞ս … մեկը պիտի մեզ վստահի,
ԵՍ շատ գործեր ունեմ` դեռ չավարտած
Ու չեմ կարող «գրավ» դառնալ պահին ...
….
- Հեյ, ընկե՛ր իմ, ինչու՞ ինձ չես լսում …
- Դու մենակ ես նորից. ես եմ խոսում …
25.08.2011©Ծ

E-la Via
03.09.2011, 15:00

Ծով՝ տաղանդավոր Մարդ, հնարավորություն ունենայի հազար վարկանիշ կտայի : Չնայած էլի քիչ կլիներ....

Ծով
16.09.2011, 03:52
ՄԻ օր ինձ ների՛ր ...

Դժվար է ասել, թե որ կանգառում կխաչվեն իրար,
Դժվար է ասել` ինչ պատեհությամբ կգտնեն նորից
Մեր երազների զառանցանքները, որ դեռ միալար
Անտարբերությամբ փորձում են թացը տարբերել չորից:

Ու եթե անհաշտ ,լոկ ինքս ինձ հետ, ես հեռանում եմ,
Իմ երազները ինձ համար թանկ էին, հասկացի'ր, մի քիչ,
Միշտ էլ կորուստը ժամանակի հետ ընտելանում է,
Միշտ նվիրվողին իր սպասումներից մնում է ոչինչ:

Իմ աշխարհը քեզ միշտ էլ օտար էր, մեր սերը` թերի,
Եվ թե զգաս, որ քեզ մենակ եմ թողել, մի օր ինձ ների'ր:
Երբ երազները անհետանում են մի ակնթարթում,
Դրժված խոստումի բողոքը միայն հուշերն են կարդում:
15.09.2011©Ծ

E-la Via
17.09.2011, 00:31
Կարդում եմ ու փորձում հասկանալ, թե այս աղջկան այս տարիքում, որտեղից այսքան խորություն, շնորհք…
Բայց կարծես թե հասկանում եմ… Ծովն այն հազվագյուտ մարդկանցից է, ովքեր շատ վաղ տարիքից են թակում ներքին իմաստության դռները ու այնտեղից դուրս հանում դրանք: Ոչ միայն դուրս է հանում, այլ նաև կարողանում է շատ գեղեցիկ մատուցել այն, իսկ դա շատ քչերին է հաջողվում:
Ապշելու բան է… Առանց շտապողականության կծանոթանամ բոլոր ստեղծագործություններիդ հետ… Միանգամից այս խտացումը դժվար է մարսել:
Շնորհակալ եմ :):

Իսկ սրանք կարդացածներիս միջից ամենից շատը հավանեցի:

Առավոտը նորից քնած մնաց,բայց գիշերն էլ լռեց,
Լուսաբացը գրկած ես քեզ մոտ եմ գալիս.
Արթնացի՛ր , խնդրում եմ…
Իմ կարոտը նորից գիշերում քո մնաց, ու գիշերս լռեց
Լուսաբացից առաջ տե՛ս չեմ լալիս,
Արթնացի՛ր, խնդրում եմ…
Լուսաբացը չկա…
Դեռ քնա՞ծ ես…
Իսկ ես միշտ եմ արթուն…
…քո արթնացման պահին,
որ քնած չլինեմ…
21.11.06

Քնելը քիչ է…
Ու կա մերթընդմերթ կրկնվող մի պահ. երբ դու սպառվում ես,
Երբ էությունդ ուզում է թողնել ամենն ու ննջել,
Եվ առավոտյան, երբ կորսված քնից դու արթնանում ես
Նորից սկսում ես ապրելու համար ողջ կյանքդ շրջել…

Իմ անզգայացած ձեռքերին անգո մտքերն են նայում,
Պարզում եմ ձեռքս, որ նորից հոգուս էջերին դիպչեմ,
Մատնում է ժամը, հոգնած աչքերիս շղարշն է սառում,
Գիտեմ, որ արթուն հոգնության համար քնելը քիչ է…
12.01.07

Գիտակցում եմ հիմա, որ ապրում եմ կյանքը,
Բայց ապրում եմ կյանքին անգիտակից…
Եվ ինչքան էլ ձգվի ժամանակս,
Գիտեմ, որ քիչ կապրեմ ժամանակից…

Կորուստները վախենալով կզգամ
Ու կկորցնեմ հենց գտնելու պահին,
Բայց լավատես իրատեսը «անզգա»
Ինձ կփախցնի այս անողոք ահից…

Մե՛կ անցյալին դատապարտված կապրեմ,
Մե՛կ ամենը մոռացության մատնած,
Բայց հետոյի համար գուցե չափեմ,
Ներկաների ուղին ՝ հատված-հատված…

Շարան-շարան հայտնվում են մտքեր,
Դեռ չհնչած խլանում են ներսում,
Ու մնում են արձագանքի հետքեր,
Որ գողեգող տարածվում են դրսում…

Եվ այստեղ է, որ ինձ չհասկացան,
Իսկ իրական կյանքում ի՞նչն է հստակ…
Քո իմաստուն ուղիներով անցա,
Որ ժպիտով հայտարարեմ վստահ…
Ես եմ ասում՝ ոչինչ իմաստ չունի…
Ահա «իմաստ», որ Ոչինչն էլ ունի…

Գեա
17.09.2011, 12:14
Երբ երազները անհետանում են մի ակնթարթում,
Դրժված խոստումի բողոքը միայն հուշերն են կարդում:
15.09.2011©Ծ
Ծով ջան, մեջդ փոթորիկներ կան, բողոք կա, ու շատ շատ թախիծ կա...լուսավո~ր թախիծ:Չգիտեմ էլ ինչ ասեմ? , ասեմ ինչ լավ է , որ կա ու դրանից այսպիսի լավ բաներ են ծնվում , թե հարցնեմ ինչու ես այդքան լցված:
Շատ լավ ես գրում, շնորհակալություն որ կաս...

Ծով
27.09.2011, 17:25
Շատ շնորհակալ եմ, շատ ... եթե իմանամ իմ գրածներին էլ սպասող չկա, երևի ներշնչանքս կկորցնեմ....շատ կարևոր եք դուք.
կարող ա իսկապես թախիծ կա, ինչ ասեմ, բայց ինչ լինում ա թղթին լինի, իմ մասով, հանգիստ եղե'ք ու միշտ փորձե'ք լույսը որսալ...մերսի շաաաաաաաատ:)

Ծով
27.09.2011, 17:25
Նորից սուտ, նորից դիմախաղը վարժ,
Ինչ-որ պատրանքից ժպիտ է որսում,
Ու ինչպես արդեն մեռնող մի միրաժ,
Իր հոգեվարքն է ապրում իմ ներսում:
...
Ես , որ կեսօրին ուժեղ եմ այնքան,
Մայրամուտի հետ դառնում եմ անէ,
Գիշերում, երբ էլ լրտեսներ չկան,
Ես չեմ վախենում դիմակս հանել:
...
Սիրտն իմ նման է փշրված հայելու,
Ուր էլ չեն խաղում սերը ու կյանքը,
Բայց այդ փշրված սրտին նայելուց,
Տեսնում եմ դեռ քո արտացոլանքը...
27.09.2011©Ծ

Ուլուանա
27.09.2011, 17:59
Ծով :love։
Լավն են շատ :)։ Կարոտել էի... Մենակ ափսոս, որ էսպիսի սիրուն բանաստեղծությունները նման հոգեվիճակից են ծնվում...

Lionne_en_Chasse
29.09.2011, 22:37
Մայրամուտի հետ դառնում եմ անէ,

Ծով ջան, բազմիցս ասել եմ, որ քո գրածներն ինձ շատ հոգեհարազատ են, բայց մի հատ ապուշ հարց ունեմ :) ի՞նչ ա նշանակում անէ: Կարող եմ մոտավոր իմաստը ենթադրել, բայց կուզեի իսկականն իմանալ :)

Ծով
01.10.2011, 04:12
է- նշանակում ա գոյություն, լինելություն::::) անէ, գոյություն չունենալ, անգո, առանց էություն, էսպես:::ընդհանրապես, բառը ես չեմ հորինել, կա հայերենում, բացյ գործածությունից դուրս ա:) էջմիածին երբ ասում են, նկատի ունեն չէ՞ իջավ միածինը::: միայն է-ն խորհրդանշում ա նաև Աստծո գոյությունը, միայն է տառը:::իմ դեպքում իհարկե դա չի խորհրդանշում, հենց անգո իմաստով ա::)