PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական դիվանագիտության հերթական պարտությունը կամ ռուսական ապտակ Սերժին



Մտահոգ
03.07.2008, 17:26
Ռուսաստանը եւ Ադրբեջանը անթույլատրելի են համարում "միջազգայնորեն ճանաչված սահմանների բռնի փոփոխությունը": Այդ մասին ասված է նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի` այսօր Բաքվում կայացած հանդիպման արդյունքներով ստորագրած Բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այդ կապակցությամբ պաշտոնական Մոսկվան եւ Բաքուն ընդգծում են "միջազգային իրավունքի լայնորեն ընդունված նորմերի ու սկզբունքների, եւ առաջին հերթին` պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտության պահպանման եւ ապահովման հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման կարեւորությունը"
"Ազատություն"
էս էլ Սերոժի բարեկամ ռսները. տեսնես էլ ինչ պիտի լինի որ մարդիկ զգան՝ ՍՍ-ն էս երկիրը տանում է դեպի վերջնական ոչնչացում:

Ambrosine
03.07.2008, 17:33
տեսնենք` ՍՍ-ն ինչ կպատասխանի, ինչպես կարդարանա:angry

Տրիբուն
03.07.2008, 20:43
ապեր, դե սենց փայլուն դիվանագետներ ունենք, բա ինչ ես սպասում


«Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւը ոչ թե ՀՀ պատվիրակության պարտություն էր, այլ ԵԽ-ի»- այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ եվրոինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը: Հարցին, թե ինչու Կիեւում կայացած մոնիտորինգի հանձնաժողովի նիստում հայկական պատվիրակությունը չի պայքարել ու դեմ չի քվեարկել ադրբեջանական բանաձեւի նախագծին, Ավետ Ադոնցը նկատեց, որ իրենք պայքարել են եւ հասել նրան, որ բանաձեւում նախապես տեղ գտնած «անհնար է պատկերացնել ժողովրդավարական զարգացումներ, քանի դեռ տարածքային ամբողջականության հետ խնդիրներ կան» ձեւակերպումը փոխարինվի է «դժվար է պատկերացնել» արտահայտությամբ:



Խորացի ինչ մի հատ հաղթանակ ենք տարել դիվանագիտական ֆրոնտում: Անհնար է չի է, պռոստը դժվարոտ ա: Ու ձեռի հետ էլ կարելի ԴՈՒԽՈՎ հայտարարել, որ սա ԵԽ-ի պարտությունն է:

Ambrosine
03.07.2008, 20:56
«Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւը ոչ թե ՀՀ պատվիրակության պարտություն էր, այլ ԵԽ-ի»- այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ եվրոինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը: Հարցին, թե ինչու Կիեւում կայացած մոնիտորինգի հանձնաժողովի նիստում հայկական պատվիրակությունը չի պայքարել ու դեմ չի քվեարկել ադրբեջանական բանաձեւի նախագծին, Ավետ Ադոնցը նկատեց, որ իրենք պայքարել են եւ հասել նրան, որ բանաձեւում նախապես տեղ գտնած «անհնար է պատկերացնել ժողովրդավարական զարգացումներ, քանի դեռ տարածքային ամբողջականության հետ խնդիրներ կան» ձեւակերպումը փոխարինվի է «դժվար է պատկերացնել» արտահայտությամբ:
հիմա էլ կսկսեն պայքարել, որ տեղ գտնի դույզն-ինչ խրթին է - ն

Տրիբուն
03.07.2008, 20:59
հիմա էլ կսկսեն պայքարել, որ տեղ գտնի դույզն-ինչ խրթին է - ն
հաջորդ անգամ
էս մի հայտարարությունն արդեն ընդունվել է
պետք է մի հատ դիվանագետներրի դպրոց բացել, Ադոնցն էլ դաս կտա.. «հայտարարությունների առաձին բաղադրիչները մեղմելու մեխանիզմները» թեմայով