Vahagn_IV
03.07.2008, 15:40
Բարև բոլորին:
Վերջերս մի խնդիր էր ծառացել իմ առջև` հայկական կայքերից մեկում ֆորում տեղադրել: Ելնելով ադմինիստրատիվ հարցերից ընտրեցինք phpbb (http://www.phpbb.com) ֆորումը: Չիմացող մարդկանց համար ասեմ, որ phpbb-ն ինտերնետում անվճար տարածվող ֆորումի ծրագիր է: Ծրագիրը շատ լավ է գրված, սակայն, երբ հասավ պահը այն հայերեն փողելու, պարզվեց, որ հայերեն տարբերակը բացակայում է: Վրդովմունքս էլ ավելի խորացավ, երբ նկատեցի, որ հայերեն language pack-ը նույնիսկ չի էլ ծրագրավորվում բաց թողնվել` ի տարբերություն ադրբեջանականի: (http://www.phpbb.com/languages/) Այս փաստը վիրավորեց իմ ազգային ինքնասիրությունը :P և ես որոշեցի ինքնուրույն այն ստեղծել: Սակայն առաջացավ մի քանի լուրջ պրոբլեմ:
1) Մի քանի, առաջին հայացքից շատ պարզ անգլերեն բառերը չունեն/չգիտեմ իրենց հայերեն տարբերակը:
2) Մանկությունից տաղանդ չեմ ունեցել նկարելու, իսկ որոշ մասեր պահանջում են նկարչական գոնե տարրական ընդունակություն:
1-ին հարցի մասին մի քիչ ավելի մանրամասն:
Դուք երբևէ կարդացե՞լ եք համակարգչի հետ կապված որևէ հայկական գիրք: Այդ բոլոր "վայր ընկնող մենյու"-ներն (Drop-Down Menu) ու "օգտագործողի անուն"-ները (username) սկզբից զավեշտալի են թվում, սակայն մի քանի էջ հետո սկսում են զայրացնել, որովհետև հասկանում ես, որ նույնիսկ այդ բառերի հեղինակը այդպես չի խոսում և, նույնիսկ ցանկության դեպում չի էլ կարող:
Հիմա ասածս ինչ է` ուզում եմ ինձ օգնեք: Երկրորդ հարցը ամբողջությամբ թողնում եմ, ինձ պես վիրավորված ազգային ինքնասիրությամբ:), բայց նկարելու ունակ ակումբցիներին: Գրառմնանս կցում եմ բոլոր այն նկարների ռուսերեն և անգլերեն տարբերակները, որոնք պիտի թարկմանվեն հայերեն (նկարի վրա անգլերեն/ռուսերեն գրվածը պետք է հայերեն գրել/նկարել): phpbb-n ունի երկու ստանդարտ ոճ(style)` prosilver և subsilver2: Երկուսն էլ upload եմ անում: Իսկ առաջին հարցի վերաբերյալ ակնկալում եմ բուռն քննարկումներ: Խնդրում եմ հիշեք, որ բառերը պետք է լինեն դիպուկ և կիրառելի Այսպիսով` սկսենք:
Ինչպես ասել հայերեն`
1) username , այստեղ օգտագործողի անունը սկզբունքորեն ճիշտ թարգմանություն է, բայց, եթե ունեք ավելի լավ տարբերակներ` առաջարկեք
2)A ban has been issued on your e-mail address.(Доступ к конференции закрыт для вашего адреса email)
3)The creation of a user profile was unsuccessful.(Не удалось создать профиль пользователя.)
4)upload/download
5)BBCode guide(Руководство по BBCode)
6)You have subscribed to be notified of new posts in this forum(Вы одписаны на уведомления о новых сообщениях в этом форуме.)
Ակնկալում եմ ձեր օգնությունը: