PDA

Դիտել ողջ տարբերակը : phpbb հայերեն



Vahagn_IV
03.07.2008, 15:40
Բարև բոլորին:
Վերջերս մի խնդիր էր ծառացել իմ առջև` հայկական կայքերից մեկում ֆորում տեղադրել: Ելնելով ադմինիստրատիվ հարցերից ընտրեցինք phpbb (http://www.phpbb.com) ֆորումը: Չիմացող մարդկանց համար ասեմ, որ phpbb-ն ինտերնետում անվճար տարածվող ֆորումի ծրագիր է: Ծրագիրը շատ լավ է գրված, սակայն, երբ հասավ պահը այն հայերեն փողելու, պարզվեց, որ հայերեն տարբերակը բացակայում է: Վրդովմունքս էլ ավելի խորացավ, երբ նկատեցի, որ հայերեն language pack-ը նույնիսկ չի էլ ծրագրավորվում բաց թողնվել` ի տարբերություն ադրբեջանականի: (http://www.phpbb.com/languages/) Այս փաստը վիրավորեց իմ ազգային ինքնասիրությունը :P և ես որոշեցի ինքնուրույն այն ստեղծել: Սակայն առաջացավ մի քանի լուրջ պրոբլեմ:
1) Մի քանի, առաջին հայացքից շատ պարզ անգլերեն բառերը չունեն/չգիտեմ իրենց հայերեն տարբերակը:
2) Մանկությունից տաղանդ չեմ ունեցել նկարելու, իսկ որոշ մասեր պահանջում են նկարչական գոնե տարրական ընդունակություն:

1-ին հարցի մասին մի քիչ ավելի մանրամասն:
Դուք երբևէ կարդացե՞լ եք համակարգչի հետ կապված որևէ հայկական գիրք: Այդ բոլոր "վայր ընկնող մենյու"-ներն (Drop-Down Menu) ու "օգտագործողի անուն"-ները (username) սկզբից զավեշտալի են թվում, սակայն մի քանի էջ հետո սկսում են զայրացնել, որովհետև հասկանում ես, որ նույնիսկ այդ բառերի հեղինակը այդպես չի խոսում և, նույնիսկ ցանկության դեպում չի էլ կարող:

Հիմա ասածս ինչ է` ուզում եմ ինձ օգնեք: Երկրորդ հարցը ամբողջությամբ թողնում եմ, ինձ պես վիրավորված ազգային ինքնասիրությամբ:), բայց նկարելու ունակ ակումբցիներին: Գրառմնանս կցում եմ բոլոր այն նկարների ռուսերեն և անգլերեն տարբերակները, որոնք պիտի թարկմանվեն հայերեն (նկարի վրա անգլերեն/ռուսերեն գրվածը պետք է հայերեն գրել/նկարել): phpbb-n ունի երկու ստանդարտ ոճ(style)` prosilver և subsilver2: Երկուսն էլ upload եմ անում: Իսկ առաջին հարցի վերաբերյալ ակնկալում եմ բուռն քննարկումներ: Խնդրում եմ հիշեք, որ բառերը պետք է լինեն դիպուկ և կիրառելի Այսպիսով` սկսենք:
Ինչպես ասել հայերեն`
1) username , այստեղ օգտագործողի անունը սկզբունքորեն ճիշտ թարգմանություն է, բայց, եթե ունեք ավելի լավ տարբերակներ` առաջարկեք
2)A ban has been issued on your e-mail address.(Доступ к конференции закрыт для вашего адреса email)
3)The creation of a user profile was unsuccessful.(Не удалось создать профиль пользователя.)
4)upload/download
5)BBCode guide(Руководство по BBCode)
6)You have subscribed to be notified of new posts in this forum(Вы одписаны на уведомления о новых сообщениях в этом форуме.)

Ակնկալում եմ ձեր օգնությունը:

weber
03.07.2008, 21:01
Համապատասխանաբար

1. Պարզապես օգտագործող
2. Ձեր էլ-փոստն արգելափակվել է:
3. Օգտագործողի պրոֆիլ ստեղծելն ձախողվել է (չի հաջողվել)
4. վերբեռնում / ներբեռնում
5. BBCode -ի ձեռնարկ
6. Դուք բաժանորդագրվել եք այս ֆորումին, որպեսզի ստանաք տեղեկություն նոր գրառումների վերաբերյալ

Axlqalaq
03.07.2008, 22:00
4. վերբեռնում / ներբեռնում

Բեռնում / վերբեռնում

մեկե մի հարց` որտեղ եք տեղադրել / տեղադրում այդ ֆորումը???

P.S. կուլտուրական ստացվավ :B ադմիններին` դժվար էր բայց ստացվեց:hands

Kuk
03.07.2008, 22:33
Հայկական նոր ֆորում ե՞ք բացում: Սայտը ո՞նց ա լինելու:

weber
03.07.2008, 22:36
Կներես բայց ինչպես բեռնում / վերբեռնում եթե up / down նշանակում է վերև / ներքև բեռնում:

Իսկ ինչ վերաբերում է ֆորումի հայերեն տարբերակին, ամոթ է ոսկե դար ունեցող ազգի համար որ (լակոտ ) հարևաններն իրանից առաջ են անցնում: Այդ փաստն ուղղել է պետք: :think

Vahagn_IV
03.07.2008, 23:53
Հայկական նոր ֆորում ե՞ք բացում: Սայտը ո՞նց ա լինելու:
Չէ, այ մարդ: :) Ինձ սխալ եք հասկացել: Էն իմ ասածը կոմերցիոն կայք ա լինելու: Պարզապես քանի որ ընկերությունը գործում է Հայասըանում, ցանկալի էր, որ ֆորումն էլ լինի հայերեն: Դա պարզապես մտքիս փայլատակման աղբյուր էր::P

Kuk
03.07.2008, 23:59
Չէ, այ մարդ: :) Ինձ սխալ եք հասկացել: Էն իմ ասածը կոմերցիոն կայք ա լինելու: Պարզապես քանի որ ընկերությունը գործում է Հայասըանում, ցանկալի էր, որ ֆորումն էլ լինի հայերեն: Դա պարզապես մտքիս փայլատակման աղբյուր էր::P

ՀԻմա հայերեն ֆորում ա՞ լինելու, թե՞՝ չէ: Ինձ էդ ա հետաքրքրում: Ընդեղ էլ գրանցվեմ. լավ, օրինակելի ֆորումցի եմ էլի:oy

Vahagn_IV
04.07.2008, 14:11
ՀԻմա հայերեն ֆորում ա՞ լինելու, թե՞՝ չէ: Ինձ էդ ա հետաքրքրում: Ընդեղ էլ գրանցվեմ. լավ, օրինակելի ֆորումցի եմ էլի:oy
Եթե հետաքրքրվում ես անշարժ գույքի առքուվաճառքով, կայքը բացվելուն պես ձեն կտամ, կգրանցվես: Ինքը հայերեն չի լինելու վերը նշված պատճառով, բայց մտնողները հայ են լինելու ու հայերեն կշփվեն:

Ավելացվել է 2 րոպե անց

Համապատասխանաբար
....
2. Ձեր էլ-փոստն արգելափակվել է:
Բացի դրանից էլ, էլ փոստը չի կարող արգելափակված լինել: Ամեն դեպքում դա ֆորումի հետ ոչ մի կապ չունի:
3. Օգտագործողի պրոֆիլ ստեղծելն ձախողվել է (չի հաջողվել)
...

2) Այստեղ ինֆորմացիայի կորուստ կա
3) Պրոֆիլը հայերեն բառ չէ: Նախադասությունը ինչ-որ չի հնչում: Մի բան էն չի:(Իմ սուբյեկտիվ կաչծիքով :))

Ավելացվել է 14 րոպե անց

Համապատասխանաբար
....
2. Ձեր էլ-փոստն արգելափակվել է:
3. Օգտագործողի պրոֆիլ ստեղծելն ձախողվել է (չի հաջողվել)
...

2) Այստեղ ինֆորմացիայի կորուստ կա
Բացի դրանից, e-amil արգելափակելը չի մտնում ֆորումի ադմինիստրացիայի հնարավորությունների մեջ::)
3) Պրոֆիլը հայերեն բառ չէ: Նախադասությունը ինչ-որ չի հնչում: Մի բան էն չի:(Իմ սուբյեկտիվ կաչծիքով :))

Ավելացվել է 16 րոպե անց

Համապատասխանաբար
....
2. Ձեր էլ-փոստն արգելափակվել է:
3. Օգտագործողի պրոֆիլ ստեղծելն ձախողվել է (չի հաջողվել)
...

2) Այստեղ ինֆորմացիայի կորուստ կա
Բացի դրանից, e-amil արգելափակելը չի մտնում ֆորումի ադմինիստրացիայի հնարավորությունների մեջ::)
3) Պրոֆիլը հայերեն բառ չէ: Նախադասությունը ինչ-որ չի հնչում: Մի բան էն չի:(Իմ սուբյեկտիվ կաչծիքով :))

weber
05.07.2008, 18:34
Այսօր պհպբբ ֆորըմի օֆիցիալ կայք մտնելով նայեցի լեզուների փաթեթներին տեսա

Հայերեն փաթեթն (մի պահ վշտացա որ մեկն ինձնից առաշ է ընկել :(, հետո համենայն դեպս ուրախ էի որ հայերենն կա ) Բայց իրականում պարզվեց որ այն ռուսերեն էր: Էլ չգիտեմ դա ֆորումի ստեղծողների Գյուտն էր թէ ում :think

Vahagn_IV
06.07.2008, 16:34
Չէ: Ինձ թվում է սենց բան կա: Անգլերեն չիմացող մեկը որոշել է թարգմանել, և, որպես սկզբնական վերցրել է ռուսերեն languagepack-ը:

Vahagn_IV
06.07.2008, 17:06
Ինչպե՞ս ասել հայերեն
1)board
2)configuration
3)settings
4)tools

Axlqalaq
06.07.2008, 17:30
Ինչպե՞ս ասել հայերեն
1)board
2)configuration
3)settings
4)tools

1. համակարգ
2. կոնֆիգուրացիա
3. պարամետրեր
4. գործիքներ

չարժի......:tsamon