PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանից հարս տանել

Fedayi
03.07.2008, 13:19
Գիտե՞ք` ինչից եմ "վառվում"...Էս որ ժամանակակից "կայացած", կարիերիստ, չգիտեմ հաջողակ հայերը, որ էնքան կան, էնքան են ստեղծել, որ Ամերիկաներ են հասել, ընդեղները "ստեղծել են" և այլն /ստեղի բամբասկոտ ու աչքը դուրս գցած աղջիկների աչքի լույսն են/ Ամերիկաներում հարմար աղջիկ չգտնելով՝ հանկարծ որոշում են, թե վերջ, գնում եմ Հայաստանից աղջիկ բերելու…Գալիս են, մեր աղջիկներին առնում ու տանում. ցավալին էն ա, որ հետո էտ Ամերիկաներում են օջախ ստեղծում ու գնա՜ց. մեկ սերունդ, երկու սերունդ. երեք սերունդ ու վերջ...էլ հայ չմնաց ըտեղ… Մյուս ցավն էլ էն ա, որ մեր աղջիկների մի մասի ուշքն էլ ստեղ ա գնում, մի տեսակ պատիվ ա, բա՜ Ամերիկաներից ուզող ա եկել, տնեցիք էլ բա՝ լավ ա, աղջիկս Ամերիկաներ կգնա և այլն…
Հեն ա, մի հոգի էլ քրոջս ա ուզում տանի...բայց դե, ես ես չլինեմ, քույրս էլ քույրս չլինի, եթե մենք համաձայնենք...կյանքի իմաստը էտ մի քիչ լավ ապրելը չի, ուրիշ արժեքներ կան...ուզում ա, թող ինքը գա:
Կարծիքներ, խնդրեմ…

Աթեիստ
03.07.2008, 13:23
Իմ կարծիքով կարևորը նրանց զգացմունքներն են, ոչ թե Երկիրը:
Ինչպես ասում են` Մարդս մարդ լինի (ուզում ա ուզբեկ լինի):

Fedayi
03.07.2008, 13:25
Իմ կարծիքով կարևորը նրանց զգացմունքներն են, ոչ թե Երկիրը:
Ինչպես ասում են` Մարդս մարդ լինի (ուզում ա ուզբեկ լինի):

Հա, բա հետո...ինչ ենք տանելու կյանքից??? տնից-տեղից կտրվի???, ախր էտ արդեն վերջն ա...ախր հլա զգացմունքներ էլ չեն առաջացել...Ամերիկաներով ա վեր-վեր թռնում...

Ասենք, էտ հաղթաթուղթն ա խաղացնում, բա ես լավ կյանք կապահովեմ...հա, բայց ում ա պետք դա, եթե պիտի ընտանիքից կտրվես...ասեմ, որ քույրս համակարծիք է իմ հետ: Ուղղակի հարցը գլոբալ եմ դնում:

Աթեիստ
03.07.2008, 13:32
Հա, բա հետո...ինչ ենք տանելու կյանքից??? տնից-տեղից կտրվի???, ախր էտ արդեն վերջն ա...ախր հլա զգացմունքներ էլ չեն առաջացել...Ամերիկաներով ա վեր-վեր թռնում...

Դրա համար էի նշել, որ կարևորը զգացմունքներն են, իսկ էտ Ամերիկա, Մերսեդես անցողիկ են (IMHO)

varduuhi
03.07.2008, 13:51
Հետաքրքիր է, իսկ տղան ու աղջիկն իրար տեսե՞լ են: Որովհետև չգիտես ինչու ընդունված է, որ աղջկան նկարով հավանում են ու տանում: :think

Fedayi
09.07.2008, 20:57
Որովհետև չգիտես ինչու ընդունված է, որ աղջկան նկարով հավանում են ու տանում: :think

Շա~տ դիպուկ նկատեցիր: Կատալոգը բացում են, մատը դնում, գալիս առնում ու տանում: Ամերիկյան դիրեկտ-մարքեթինգ:

Freddie
09.07.2008, 21:08
Ֆիդայի ջան, ասա սիրելով լինի ուր ուզում են տանեն։ Տենց ամուսնացած մարդիկ հետո հայրենիք էլ կգան՝ իրենց հողն էլ չեն մոռանա։ Դե գոնե պարբերաբար կգան՝ ոչ թե հայ հողի հոտը զգան ու գնան։:D Իսկ դրանք գալիս են աղջիկ տանելու։ Հենց այս բառը արդեն ամոթալի է։ Ոնց որ իր են ի՞նչ է՝ գան, առնեն, տանեն։:angry Կատաղելս դրանից գալիս է։ Բա սերն ո՞ւր կորավ։ Կարծես թե հայերը ուրիշ են՝ իարնք սիել չգիտեն, պիտի տանել-բերելով ամուսնանան։ Ու եթե քուրտ դրան չի սիրում՝ ճիշտ էլ անում ես չես թողում։:ok Ապրես։

Fedayi
09.07.2008, 21:15

Շնորհակալ եմ լավ խոսքերի համար, ախպերս: Իսկ ինչ անվանես այն աղջիկներին կամ մայրերին, որոնք "ամերիկաներց ժամանած տղա" արտահայտությունը լսելիս "հալվում են": Ասածս քրոջս ու մորս չի վերաբերում, այլ "խզիկ" բարեկամների բարի խորհուրդներին, օրինակ, դե թողեք տանի, բալքիմ հենց Ամերիկա էլ կմնան, մարդիկ երնեկ են տալիս ընդեղ գնալու: :angry

Freddie
09.07.2008, 22:02

Բա որ աղջիկն է Հայաստանից տղա տանում։:D

Kuk
09.07.2008, 23:06
Սերը առաջնայինն ա էս հարցում, բայց մյուս կողմից էլ որ նայում ես, բա էդ աղջիկը իրա ծնողներին տարին կամ մի քանի տարին մեկ տեսնի՞, կամ ծնողները իրանց աղջկան, հետագայում՝ թոռներին տարվա մեջ մի քանի օրով կամ շաբաթով, կամ մի քանի տարին մեկ տեսնե՞ն.. բա էդ թոռներին ո՞վ ա սիրելու.. տատն ու պապը նկարներով տեսնե՞ն իրանց թոռների մեծանալը.. սրանք նենց հարցեր են, որոնց մասին հեշտ է խոսելը, բայց դժվար է այդպես ապրելը. վերջիվերջո կարոտը չես կարող մի կողմ դնել ու ապրել առանց դրա:

Սամվել
09.07.2008, 23:14
Շա~տ դիպուկ նկատեցիր: Կատալոգը բացում են, մատը դնում, գալիս առնում ու տանում: Ամերիկյան դիրեկտ-մարքեթինգ:

հա դե Հայաստան էլ տենց ավտո նոտբուկ այֆոն բան ման են բերում նորմալա :D

Lady-In-Red
09.07.2008, 23:26
ես էլ եմ նյարդայնանում, որ գալիս են Հայաստան ու իրենց թվում է, թե իրենք են , որ կան ու գիտեն, թե աղջիկները պիտի հալվեն իրենց համար, գիտեն, թե իրենց ունեցաց մի քանի կոպեկով կարան զարմացնեն մեզ` հայուհիներիս:oy :angry այ էտ ինքնավստահությունից եմ է "նեռվայնանում"(կներեք բառիս համար, բայ սենց ավելի լավա), ու այն հալվող աղջիկներն են առիթ տվել, որ մտածեն, թե որ իրենց ոտքը ընկնի հայաստան, հաստատ ամենալավի նկարի վրա մատը դնելու են ու այդ աղջիկը վազելու է իրենց հետևից օվկիանոսից այն կողմ:angry թող ինձ ներեն բոլոր նրանք, ովքեր ինձ հետ համաձայն չեն ու միգուցե վիրավորել եմ:oy , բայց ես խոսում եմ հիմնական այդ մասսայի մասին, իհարկե բացառություններ կան տղաներից, ու ինձ թվում է, որ հիմա Հայաստանում աղջիկների մտածելակերպն էլ է փոխվել ու էլ չեն ձգտում այդ "երազած ասպետին, ով կգա հեռու Ամերիկաաայից":P:

Սամվել
09.07.2008, 23:34
Լեյդի Ին Ռեդ ջան տարիքտ փոխեցիր թե՞ ինձ թվաց :think /պատասխանը ՊՄ (http://www.akumb.am/private.php?do=newpm&u=5861)/ ...

Իսկ եթե լուրջ մոտենանք հարցին...

Ի՞նչ կապ ունի որտեղիցա այ մարդ :think Կարևորը մարդիկ իրար սիրեն ու գնահատեն թե չէ տարածություն բան ման սաղ սուտ բաներ են... Է հա բա Կենցաղնելա շատ կարևոր եթե մարդիկ իրար սիրում են տարածությունից վախենալով կամ խուսափելով չամուսնանալը կամ Հայաստան տեղափոխվել ու տանջվելը ավելի սխալա։ Մի խոսքով Ամերիկայից չէ ուզումա Ապարանից լինի.. եթե մարդիկ սիրում են իրար ուրեն ճիշտ քայլա ... իսկ եթե էտ աղջիկը սաղ կյանքը մեծացելա երազելով որ մեկի թույն մեբելին լրացնող ինչոր ատրիբուտա լինելու թող տենց էշ էշ էլ գնա մեկա տենց մտածողին հետ բերելը անիմաստելա... :think

Lady-In-Red
09.07.2008, 23:48

չէ, տարիքս չեմ փոխել, պարզապես սկզբում չէր երևում տարիքս, հիմա երևում է ;) իսկ ինչ վերաբերում է զգացմունքներին, ապա ասեմ իմ կարծիքը, հիմնականում այդ ամերիկայի տղաները գալիս են Հայաստան, նկարով տեսնում աղջկան, իսկ հաջորդ ամիս տանում են նրան, այստեղ ի?նչ սիրո մասին կարող է խոսք լինել, ինչպես կարելի է 1 ամսում այնքան սիրել մեկին, որ կյանքդ կապես նրա հետ, ես վատ չեմ տրամադրված, պարզապես ատում եմ այն փաստը, որ մարդիկ, ամերիկայի անուն լսելիս , մտացում են .<<լավ կամուսնանամ կսիրեմ էլի, կարևորը, որ ապահով տեղա>> մեծամասնությունը այդպես է մտածում, բայց էլի ավելացնում եմ, որ բացառություններ կան :angry

Սամվել
09.07.2008, 23:52

Հանգիստ :) :angry«–– Սմայլիկը ինչոր չարաշահում ես այ մարդ... հո կռվի դաշտ չի :D take it easy :P

Իմ ասածն էլ էր էտ էլի... ահավոր երևույթա երբ մադր ամուսնանաւոմ մենակ ամուսնանալու համար... կամ էլ ամուսնանումա մարդու փողերի բնակարանների մեքենանաերու ու եսիմինրերի հետ... ես էտ դեպքում նայում եմ երևույթին որպես մեբել տանել էլի :P

Lady-In-Red
10.07.2008, 00:00
չէ, սմայլիկի գույննա դուրս գալիս :angry:lol

ihusik
10.07.2008, 03:07
Կարծում եմ վատ բան չկա էդտեղ - հիմա ինձ ճանաչողները կզարմանան էս խոսքիս վրա, բայց հիմա բացատրեմ -
է հա շատ էլ ճիշտա, ախր էդ դեպքում երկուսն էլ արժան են իրար:)

dvgray
10.07.2008, 03:31
Կարծում եմ վատ բան չկա էդտեղ - հիմա ինձ ճանաչողները կզարմանան էս խոսքիս վրա, բայց հիմա բացատրեմ -
է հա շատ էլ ճիշտա, ախր էդ դեպքում երկուսն էլ արժան են իրար:)
100 տոկոսով համաձայն եմ :) :
Իրականում ի՞նչ վատ բան կա: Հակառակը շատ լավ է, երբ տեսակը հանդիպում է իր տեսակին ;)

Empty`Tears
10.07.2008, 06:45
չէ, տարիքս չեմ փոխել, պարզապես սկզբում չէր երևում տարիքս, հիմա երևում է ;) իսկ ինչ վերաբերում է զգացմունքներին, ապա ասեմ իմ կարծիքը, հիմնականում այդ ամերիկայի տղաները գալիս են Հայաստան, նկարով տեսնում աղջկան, իսկ հաջորդ ամիս տանում են նրան, այստեղ ի?նչ սիրո մասին կարող է խոսք լինել, ինչպես կարելի է 1 ամսում այնքան սիրել մեկին, որ կյանքդ կապես նրա հետ, ես վատ չեմ տրամադրված, պարզապես ատում եմ այն փաստը, որ մարդիկ, ամերիկայի անուն լսելիս , մտացում են .<<լավ կամուսնանամ կսիրեմ էլի, կարևորը, որ ապահով տեղա>> մեծամասնությունը այդպես է մտածում, բայց էլի ավելացնում եմ, որ բացառություններ կան :angry

Հենց այսօր էրեխեքով դրա մասին էինք խոսում քալեջում..
Մի աղջիկ՝՝ ծանոթի ծանոթ 18 տարեկան նոր է եկել ԱՄՆ ..պարսկահայ տղամարդ պասիլկա տանելուց, փոխանցելուց, տեսնում է այդ աղջկան ու մեկ ամսվա ընթացքում նշանվում, զաքսավորվում, ու աղջիկը գալիս է էստեղ..երկու ամսից էլ պետք է ամուսնանան.., բայց աղջկան հարցնում ես ասում է, որ չի սիրում..
Այն է նրան քաշել, որ հարուստ է և ամեն ինչով կապահովի իրան...
Լինում են դեպքեր, որ կոպիտ ձևով ասված աղջիկը զարգանում է ու բաժանվում են, և նաև հակառակը, գնալով ավելի ու ավելի է սիրում...
էէէ էնքան ծանոթներ ունեմ, որ նկարով տեսել են ու մի քանի ամսվա ընթացքում ամւսնանում, ոմանց թվում է թեայնքան հարուստ են, որ այդքան բան են անում, իրենց ԱՄՆ հասցնում..., բայց ոչինչ այդքան հեշտ չէ՝ գումար վաստակելը, գալիս են ու հիասթափվում..
Մի խոսքով ես այդքան էլ կողմ չեմ այդ ամենին...
Պետք է դիմացինին որոշ չափով գոնե ճանաչես ու այն ամենին պատրաստ լինես, որ սպասվում է քեզ ԱՄՆ-ում...:)
հ.գ. էստեղի տղաներին՝մեծացած թվում է, թե Հայաստանի աղջիկները այնքան մաքուր են, բայց որքան էստեղինն են այնքան էլ Հայաստանինն են.., ուղղակի գաղափարները այդքանին չի հասնում...

ArmineIvanyan
10.07.2008, 10:59
Գիտե՞ք` ինչից եմ "վառվում"...Էս որ ժամանակակից "կայացած", կարիերիստ, չգիտեմ հաջողակ հայերը, որ էնքան կան, էնքան են ստեղծել, որ Ամերիկաներ են հասել, ընդեղները "ստեղծել են" և այլն /ստեղի բամբասկոտ ու աչքը դուրս գցած աղջիկների աչքի լույսն են/ Ամերիկաներում հարմար աղջիկ չգտնելով՝ հանկարծ որոշում են, թե վերջ, գնում եմ Հայաստանից աղջիկ բերելու…Գալիս են, մեր աղջիկներին առնում ու տանում. ցավալին էն ա, որ հետո էտ Ամերիկաներում են օջախ ստեղծում ու գնա՜ց. մեկ սերունդ, երկու սերունդ. երեք սերունդ ու վերջ...էլ հայ չմնաց ըտեղ… Մյուս ցավն էլ էն ա, որ մեր աղջիկների մի մասի ուշքն էլ ստեղ ա գնում, մի տեսակ պատիվ ա, բա՜ Ամերիկաներից ուզող ա եկել, տնեցիք էլ բա՝ լավ ա, աղջիկս Ամերիկաներ կգնա և այլն…
Հեն ա, մի հոգի էլ քրոջս ա ուզում տանի...բայց դե, ես ես չլինեմ, քույրս էլ քույրս չլինի, եթե մենք համաձայնենք...կյանքի իմաստը էտ մի քիչ լավ ապրելը չի, ուրիշ արժեքներ կան...ուզում ա, թող ինքը գա:
Կարծիքներ, խնդրեմ…

Եթե մարդիկ իրենց երջանիկ են զգում, ինչ կապ ունի որտեղ, ում հետ...կողքից ով են ուրիշները, որ դատեն!!!!

Fedayi
15.08.2008, 10:53
Եթե մարդիկ իրենց երջանիկ են զգում, ինչ կապ ունի որտեղ, ում հետ...կողքից ով են ուրիշները, որ դատեն!!!!

Էլի երջանիկ, բայց ինչ գնով, ծնողներից հեռու...? քույրս այդպես էլ չհամաձայնեց ապրել դրսում` չնայած ընդեղ եռակի լավ կապրեր, բայց ինչպես ինքն ա ասում, էտ ծնողների կարոտը ավելի մեծ ծախս է, քան դրսերի ամենամեծ եկամուտները...

Brigada
15.08.2008, 22:18
եթե եկել են ուզելու, հարսը և իրա կողմը համաձայնա ,արժի տալ

Kuk
15.08.2008, 22:20
եթե եկել են ուզելու, հարսը և իրա կողմը համաձայնա ,արժի տալ

Հով, հո ապրանք չի, որ տան կամ չտան;) աղջիկ ա. աղջիկն էլ ոչ թե մարդու բարեկամն ա, այլ հենց ինքը մարդ ա, նենց որ` կուզի` թող գնա, եթե ոչ` ոչ;)

Brigada
15.08.2008, 22:23
իմ ասածը ետա ետե հարսը ուզումա կգնա

Գաղթական
29.10.2008, 03:06
Ամերիկաներում հարմար աղջիկ չգտնելով՝ հանկարծ որոշում են, թե վերջ, գնում եմ Հայաստանից աղջիկ բերելու…Գալիս են, մեր աղջիկներին առնում ու տանում.

Ֆեդայի ջան, ես հասկանում եմ քո, որպես եղբոր, զգացմունքները, թե կարող է երկար ժամանակը մեկ հանդիպեիր քրոջդ, եթե համաձայներ այդ ամուսնությանը..
բայց էնպես ես գրել «մեր աղջիկներին» տանում են, կարծես ինչ-որ թուրքերի կամ չգիտեմ ում մասին է խոսքը..

ժողովուրդ ջան հլա եկեք հակառակ կողմից նայենք ստեղծված ահավոր իրավիճակին..
բազմաթիվ երկրներում, ճիշտ այնպես ինչպես նրանում, ուր ես եմ հիմա ապրում, երիտասարդ Հայերի թիվը գերակշռում է երիտասարդ Հայուհիների թվին..
հիմա սկսենք ուղղակի հաշվել..
Հայ տղամարդուն (անկախ այն հանգամանքից՝ Հայաստանից վաղուց գաղթած Հայի ընտանիքում է մեծացել, թե ինքն է, հասուն տարիքում, գաղթել Հայաստանից), ընտանիք կազմելու համար, անհրաժեշտ է, այսպես ասած «հալալ կաթնակեր» Հայուհի..
փորձը ցույց է տալիս, որ օտարազգի կնոջ հետ Հայ տղամարդը շատ ավելի դժվարանում է լեզու գտնել, քան՝ Հայ կինը..
հիմա էսպես է ստացվել, որ Հայ տղաների ճնշող մեծամասնությունը, իր համար, Հայազգի կին է ուզում..

վերադառնանք հաշվին..
աղջիկները իրենցից քիչ են..
իրենց մոտ կեսն էլ՝ Հայկական ստանդարտներով, արդեն «փչացած» են համարվում..
էն մնացածի մեծ մասն էլ արդեն «զբաղված» են այլ Հայ տղաներով, որոնց բախտ է վիճակվել ավելի շուտ նրանց հետ ծանոթանալ, քան մնացածները..
մոտավոր պատկերացրեցիք, թե ինչքան է մնում «ազատ» Հայուհիների քանակը..

և մի մոռացեք, որ սա Հայաստան չէ, ուր Հայուհի կարող ես տեսնել հենց տնից դուրս գալուց էլ..
նորմալ Հայուհու հետ կարող ես ծանոթանալ ամենաշատը ընդհանուր ծանոթի միջոցով, կամ ինչ-որ մեկի հարսանիքի ժամանակ, կամ նույն ԲՈՒՀ-ում ուսանելիս..

այսպես՝ տղաները գալիս են այն եզրակացության, որ մնում է միայն Հայաստանից «հարս բերել»..

իմ ծանոթներից շատ-շատերն են դիմել նման քայլին, և հիմա բավականին երջանիկ էլ ապրում են միասին..
իհարկե՝ նախապես ծանոթացել են նրանց հետ վիրտուալ կյանքում և բավականաչափ ժամանակ կապի մեջ են մնացել, և ոչ թե բերված օրինակի պես պարզապես ընտրել են նկարով..

Second Chance
29.10.2008, 10:26

Այս ամենին ավելացնեմ նաև ,որ եթե արտերկրում ապրող հայ տղամարդիկ սկսեն ավելի շատ նախապատվությունը տալ այլազգի կանանց(ամուսնության դեպքում) ապա ,շատ շուտով մենք այլևս սփյուռահայություն հասկացողություն չենք ունենա:
Այնպես որ ազգի պահպանման տեսակետից դա լիովին դրական եմ համարում, նույնիսկ շատ լավ է երբ ընտրում են , ոչ թե արտերկրում ապրող հայուհու այլ հենց Հայաստանաբնակ , չէ որ դրանով արմատներից շատ հեռու գնալու վտանգն էլ նվազում է:)

*e}|{uka*
30.10.2008, 00:19

Ահա ու հայաստանաբնակ հայուհին դառնում է արտերկրում ապրող հայուհի ... :)

Lapterik
31.10.2008, 16:44
Հայաստանից հարս տանելը չգիտեմ, բայց որ ծանոթներիցս մեկը գնացելա իսպանիայից ա հարս բերում, էն էլ հայ, էտ կատաստրոֆա ա:

Lady SDF
31.10.2008, 20:01
Այ դա արդեն շատ լավ է ... արտագաղթն ու ներգաղթը վերջին հաշվով միմյանց կչեզոքացնեն:

Ինչ վերաբերվում է Հայաստանաբնակ այն աղջիկներին, ինչպես նաև տղաներին (որոնք ի մի ջայլոց այդքան էլ քիչ չեն) որոնք Ամերիկա կամ որևէ այլ երկիր չվելու համար ամուսնության տարբերակն են հետապնդում ... չեմ կարող ասել, որ առանձնապես հարգանք ունեմ այդ մարդկանց նկատմամբ: Նրանք պարզապես բիզնես գործարքի մեջ են մտնում, որը շատ դեպքերում այդ տեսակի մեջ էլ մնում է: Որոշ դեպքերում ձևավորվում են զգացմունքներ և նորմալ (գուցե և ջերմ ամուսնական հարաբերություն): Բայց հիմնականում ... որքան որ տեսնում եմ իմ շրջապատում ... վերջանում են բաժանությամբ կամ հարատևում որպես անառողջ ընտանիք («ես իմ համար, դու քո համար»):

Lady SDF
31.10.2008, 20:12
ի?նչ սիրո մասին կարող է խոսք լինել, ինչպես կարելի է 1 ամսում այնքան սիրել մեկին, որ կյանքդ կապես նրա հետ

Ես նույնպես միշտ այն համոզմունքին եմ եղել, որ անհնար է նման որոշում կայացնել կարճ ժամանակահատվածում ... բայց երբ հանդիպեցի ամուսնուս համոզմունքս հակացուցվեց ;)