PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծեծել են «քաղաքական զբոսանքի» մասնակիցներին

Ձայնալար
03.07.2008, 09:04
ԾԵԾՈՂՆԵՐԸ ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԻ ՈՒ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՏՂԱՆԵՐՆ ԷԻՆ

[21:48] 02 Հուլիսի, 2008

Հյուսիսային պողոտայի հանգիստն այսօր խաթարեցին մի խումբ կանայք եւ երիտասարդներ, որոնք հարձակվել են Հյուսիսային պողատայի քաղաքական զբոսանքի մասնակիցների վրա եւ անխնա ծեծել բոլորին` ընդհուպ տարեցներին: Հյուսիսային պողոտայի մասնակիցները ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեցին, որ երիտասարդների խումբը, որոնց արտաքին տվյալները հուշել են, որ նրանք սպորտսմեններ են, Հյուսիսային պողոտայից Աբովյան փողոց հատվածում ժամը 19.00-ից հավաքվել են մի խումբ բարձրաստիճան ոստիկանների հետ:

՚Ոստիկանության ներկայացուցիչ Կիրակոսյան Աղասը իր շքախմբով բարձրացավ Հյուսիսային պողոտայով, հետո նրանց հետեւից բարձրացավ այս հանցավոր խումբը եւ սկսեցին ծեծել մարդկանցՙ,-՚Ա1+ՙ-ին ասաց ականատեսներից մեկը, որը չցանկացավ նշել իր անունը` ասելով. ՚Աղասն ինձ շատ լավ է ճանաչում, եւ ես ինչ պետք էր նրան ասացիՙ:

Մյուս ականատեսները չթաքցրեցին իրենց անունները:

՚Փոխգնդապետ Օսիպյանը ինձ ասաց, թե չկողմնորոշվեցին, բայց մենք տեսել ենք, թե ինչպես համախմբվեցին այդ ստահակները ոստիկանների հետ եւ բարձրացան Հյուսիսային պողոտայովՙ,- ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց ականատեսներից Մուշեղ Պողոսյանը: Ծեծի ենթարկվածներից ոմանք անձամբ ճանաչել են իրենց վրա ձեռք բարձրացնողներին: ՚Մեզ վրա հարձակվողները Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի ու Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի տղաներն էին: Նրանք մտան ժողովրդի մեջ, սկսեցին քաշքշել: Նրանց հետ նաեւ կանայք կային, որ ասում էին.՚Զզվացրել եք ձեր Լեւոնով ու հավաքներով: Ժողովրդին ծեծի ենթարկելուց հետո ոստիկանները էդ խուլիգաններին ապահով ճանապարհեցինՙ,- ասաց Քնքուշ Մելիքյանը:

Ոմանք պատմեցին, որ իրենց վրա հարձակվողները ակտիվացել են հատկապես այն ժամանակ, երբ Հյուսիսային պողոտայում ավելացել են ոստիկանների թիվը:

՚Նրանք ակտիվացան, երբ ոստիկանները հայտնվեցին պողոտայում Ծեծի ենթարկվածներից մեկը հայտնեց, որ իրեն ծեծի է ենթարկել Երեւանի 16 թաղամասի 30 շենքի բնակիչ 26-27 տարեկան էդգար անունով մեկը:

՚Վրաներից երեւում էր, որ ֆիզիկապես ուժեղ են: Նրանք մոտեցան իմ կողքի կանգնած տղաներին եւ հայհոյեցին: Ես ասացի, որ դա սադրանք է եւ տղաներին փորձեցի հետ պահել: Այդ պահին ինձ թվաց, որ նրանց ձեռքին դանակ կա, ես վախեցած կանգնեցի մեր տղանաերի եւ այդ խուլիգանների միջեւ: Այդ պահին նրանցից մեկը ինչ-որ բութ բանով հարվածեց մեջքիսՙ,- ՚Ա1+ՙ-ին պատմեց Էլյա Չիլոյանը, որ դժվարությամբ էր շնչում:

Հյուսիսային պողոտայի անսպասելի ՚հյուրերըՙ չեն խնայել նաեւ 77 -ամյա Լուսիկ Հարությունյանին, որ լացելով մեզ պատմեց. ՚Իմ աչքի առաջ մի մարդու գցեցին գետնին եւ հարվածում էին գլխին: Ես փորձեցի պաշտանել, բայց էդ լակոտը ինձ վերցրեց եւ ինչքան ուժ ուներ գետնին տվեց: Հիմա չեմ կարողանում շունչ քաշել:Բա սա երկիր էՙ:

Ծեծի է ենթարկվել նաեւ Ռիմա Խաչատրյանը. ՚Ես 4 ամիս է ամեն օր գալիս եմ Հյուսիսային պողոտա, որեւէ մեկին վնաս չեմ տվել: Իմ վրա հարձակվեցին իմ թոռան տարիքի 5-6 երիտասարդ եւ սկսեցին հարվածել մեջքիս, փորիս` ամենավերջին հայհոյանքները թափեցին գլխիս: Էս լկտիությունը չափ ու սահման չունիՙ:

Համաժողովրդական շարժման անդամներից Մարտին Պողոսյանը պատմեց, որ վիճաբանությունը հրահրել է մի կին.՚Այդ կինը խուլիգանների խմբից էր` տարեց, ցածրահասակ, շատ գռեհիկ հայհոյանքներ էր տալիս եւ վարկաբեկում ընդդիմության առաջնորդներին: Մենք նրան զգուշացրեցինք, որ հեռանա, սակայն այդ կինը շարունակում էր բարձրաձայն հայհոյել եւ մարդկանց քաշքշել այնքան ժամանակ, մինչեւ 40-50 քաղաքացիական հագուստներով երիտասարդներ հայտնվեցին Հյուսիսային պողոտայի կենտրոնում եւ մոտեցան մեզ` վիճաբանության առիթ փնտրելով: Երբ նրանք պատասխան չստացան` հայհոյելով հարձակվեցին եւ սկսեցին ծեծել հանգիստ կանգնած մարդկանց: Այդ ընթացքում ոստիկանները հանգիստ կանգնած նայում էին: Մեր տղաներից մի քանիսի դեմքերը արյունլվա արեցին, էս պահին ստեղ չեն, նրանց տարան տուն: Իսկ ոստիկանները հանդարտեցնելու փոխարեն, ավելի էին բորբոքումՙ:

Ծեծի ենթարկվածներց Ներսես Պողոսյանն ասաց. ՚Իմ վրա ձեռք է բարձրացրել Կարեն Կարապետյանը` Հանրապետական կուսակցությունից` ծնված 1979թ., իմ հետ է սովորել: Ածական անուն էլ Ձմերուկ է: Ձմերուկ եղել է, Ձմերուկ էլ կմնա, բայց իմ վրա այսօր ձեռք բարձրացրեցՙ:

Հյուսիասային պողոտայում ներկա գտնվողները ՚Ա1+ՙին նաեւ տեղեկացրեցին, որ երբ կանանց եւ երիտասարդների խումբը հարձակվել էր իրենց վրա եւ անխնա ծեծում էր, այդ ընթացքում ոստիականների ՚Վիլիսՙ մակնիշի 268 SL01 համարանիշով մեքանան կանգնած էր Հյոսիսային պողոտայում, որի մեջ քաղաքացիական համազգեստով անձինք կան, որոնք հանգիստ նստած նայում էին եւ չմիջամտեցին:

Քաղաքական զբոսանքի մասնակիցները նաեւ նշեցին, որ միջադեպից 15 րոպե առաջ ոստիկանների հրահանգով Հյուսիսային պողոտայում գտնվող սրճարանների աթոռները հավաքել են եւ ներս տարել:

՚Թոխմախի Մհերի ու Բեգլարյանի թիկնապահներն են: Ես անձամբ Մհերի թիկնապահներից մեկ անունը գիտեմ` Վահան է: Ես դեմքով ճանաչում եմ նաեւ Բեգլարյանի բոլոր թիկնապահներինՙ,- ասաց Հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքի մասնակիցներից մեկը:

՚Ա1+ՙ-ը նաեւ փորձեց պարզաբանումներ ստանալ Ոստիկանության Արաբկիրի բաժնի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից, որը մեզ ասաց. ՚Մենք չհասկացանք, թե ինչ կատարվեց: Մենք բաժանում էինք: Մեզ թվաց, որ Հյուսիսային պողոտայի մարդիկ են միմյանց ծեծում: Ես անձամբ այլ ինֆորմացիա չունեմՙ: Ինչ վերաբերում է քաղաքական զբոսանքի մասնակիցների տված այն ինֆորմացիային, որ ոստիկանների հրահանգով են իրենց վրա հարձակվել, ապա պարոն Օսիպյանն ասաց. ՚Ես համամիտ չեմ այդ տեսակետի հետՙ: Ծեծվածներից շատերը ճանաչում են իրենց ծեծողներին եւ անուններ են տալիս, ի՞նչ կասեք այս կապակցությամբ` ՚ Ա1+ՙ-ի հարցին` պարոն Օսիպյանը պատասխանեց.՚Ես նման ինֆորմացիա չունեմ, թող հայտնեն անունները, համապատասխան մարդիկ կզբաղվենՙ:

՚Ա1+ՙ-ի ունեցած ամբողջ ինֆորմացիան տեղադրված է մեր կայքում:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=62266

Estrella
03.07.2008, 09:14
տեղյակ եմ այդ անամոթությանը, անձամբ ներկա եմ եղել և ուղղակի խոսքեր չունեմ վրդովմունքս հայտնելու…

Տրիբուն
03.07.2008, 11:12
Արա, ինչի՞ պիտի թոխմախի մհերը կամ բեգլարյանը թիկնապահներ ունենան: Ժողովրդին ա պետք թիկնապահներ տալ, որ էս այլանդաներից պաշտպանվի:

Ինչի՞ ենք էս փոխգնդապետներին աշխատավարձ տալիս մեր հարկերից որ պիտի, իրենց ասելով, չկողմոնորշվեն: Արա փագենք ես դուքյանը հելնենք տներով, ո՞վ ա սրան պետություն ասում:

Estrella
03.07.2008, 11:43
Պետությունը դեռ դնենք մի կողմ, Էտ պահին անգամ ականջիս հասան նման արտահայտություններ.
-Տեղն էր դրանց, զզվացրել են արդեն իրանց հավաքներով
- Տո շատ էլ լավ են արել
մնացածը չասեմ, ի դեպ ասողները հիմնականում երիտասարդներ էին
Սա է մեր ողբերգությունը,

Մարկիզ
03.07.2008, 11:45

Հյուսիսայինում են ասել?

Estrella
03.07.2008, 11:59
Մոտակայքում, հետաքրքրությունը ոմանց բերել էր այտեղ,:(
պատեհ ահպատեհ արտահայտվում էին կատարվածի շուրջ

Տրիբուն
03.07.2008, 12:05
Պետությունը դեռ դնենք մի կողմ, Էտ պահին անգամ ականջիս հասան նման արտահայտություններ.
-Տեղն էր դրանց, զզվացրել են արդեն իրանց հավաքներով
- Տո շատ էլ լավ են արել
մնացածը չասեմ, ի դեպ ասողները հիմնականում երիտասարդներ էին
Սա է մեր ողբերգությունը,
Դրնաք երիտասարդներ չեն, դրանք տարիք ու սեռ չունեն, դրանք ընդհանրապես մարդ չեն: Եթե երկու ոտքի վրա քայլում են, մեկ էլ կարողանում են քչից շատից հաղորդկացվել - բռբռբռբռ - դա դեռ դրանց մարդ չի դարձնում:

Ավելացվել է 2 րոպե անց
պետությանն ել մի կողմ չենք կարող դնել.. բա ոստիկանությունն ինչ ք.. էր ուտում կանգնած: Բոլոր էտ ջահելները դրանց լաշկամոննիկներն են չէ՞: Ոստիկանությանը բոշա մհերի ախռաննիկների շեստյոռկեն են դարձրել:

Մարկիզ
03.07.2008, 12:20
Մոտակայքում, հետաքրքրությունը ոմանց բերել էր այտեղ,:(
պատեհ ահպատեհ արտահայտվում էին կատարվածի շուրջ
Դե հա, երեւի էդ ժամերին օպերայի մոտ շատ հանդիպող աղջիկ-տղա կպցնող մասսան ա էղել: Բա էդ դեգրադացված ջահելներից ինչ ես սպասում:

Mephistopheles
03.07.2008, 12:25
Ինձ անհանգստացնում է մի բան. եթե մի հատված կամ որոշ ուժեր որոշեն ադեկվատ միջոցների դիմել, ապա հետևանքները կարող են անկանխատեսելի լինել…փոխանակ լարվածությունը թուլացնեն, ավելի են սրում: Ինձ թվում է, որ իշխանությունը որևէ ծրագիր չունի ճգնաժամից դուրս գալու: Սրանք պարզապես չգիտեն ինչ են անում…

Kuk
03.07.2008, 18:24
«ՀԵՐԻՔ Ա»-Ն ԾԵԾՎԵ՞Լ Է

[email protected] էլեկտրոնային հասցեից «Ա1+»-ը ստացել է մի նամակ, որը ներկայացնում ենք` առանց մեկնաբանության: Նամակը ստորագրված չէ:

«Չորեքշաբթի երեկոյան «Հերիք ա» հասարակական նախաձեռնության անդամները, որոնք հավաքվել էին Հյուսիսային պողոտայում իրենց անհամաձայնությունը հայտնելու արմատական ընդդիմության պայքարի մեթոդների ու ձեւերի վերաբերյալ, հարձակման են ենթարկվել մի խումբ սափրագլուխների եւ Լեւոն Տեր- Պետրոսյանի աջակիցների կողմից:

«Հերիք ա» հասարակական նախաձեռնությունը իր խոր վրդվովմունքն է հայտնում չորեքշաբթի երեկոյան Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած քաշքշուկի առիթով, որի արդյունքում հասարակական նախաձեռնության մի քանի անդամներ ստացել են մարմնական վնասվածքներ: Մենք հայտարարում ենք, որ հասարակական նախաձեռնությունը դատապարտում է բռնության դրսեւորումները, ոստիկանության կրավորական վերաբերմունքը:

Մեր անհամաձայնությունն ենք հայտնում Լեւոն Տեր Պետրոսյանի աջակիցների գործողությունների հետ, որոնք անհարկի սրում են ներքաղաքական իրավիճակը, խաթարում են քաղաքացիների անդորրն ու հանգիստը, երկրի միջազգային հեղինակությունը, տեղիք են տալիս նմանօրինակ սադրանքների ու բռնությունների:

«Հերիք ա» հասարակական նախաձեռնությունը ստեղծվել է սույն թվականի ապրիլի 2-ին եւ միավորում է մի շարք երիտասարդական կազմակերպություններ ներկայացնող գործիչների, ինչպես նաեւ անհատ երիտասարդների, որոնք միավորված են Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացման ու երկրի առաջընթացի նպատակի շուրջ»,-ասված է հայտարարության մեջ:

Ի ԴԵՊ

Հայտարարության հեղինակները չեն նշում` արդյո՞ք լուսանկարներում ծեծվածները «Հերիք ա» շարժման ներկայացուցիչներ են, թե՞…

Ա1+

Ambrosine
03.07.2008, 18:53

ասում են երիտասարդական կազմակերպությունների միավորում? ես նկարում երիտասարդ չտեսա

dvgray
03.07.2008, 18:56
ասում են երիտասարդական կազմակերպությունների միավորում? ես նկարում երիտասարդ չտեսա
Չես էլ տեսնի ;) Սրանք Վանոի Շամիրամի ճտերն են

Sunny Stream
03.07.2008, 19:17
Իսկ ես էդ նկարի կանանց դեպքից մոտ մի ժամ հետո տեսա, նստարանին նստած էին... որևէ որոշակի վնասվածք չկար ոչ երեսներին, ոչ էլ մարմնի որևէ մասի, բայց թրջոցներ էին դրել ճակատներին, ոտքերին, բժիշկը նրանց ճնշումն էր չափում, սրսկում.. հարցրեցի քանի տուժած կա, ասաց այս երեքն են.
- մարմնական վնասվածքներ կա՞ն
- Ոչ!

...իսկ մարդիկ պատմում էին, թէե գետնին են գցել կանանց, ոտքով հարվածել...
հենց տեղում ականատեսներին հարցնում էի, մեկն ասում էր` 6-7 հոգի եկան, մյուսը, թե` 50 հոգի էին...

...արդեն չգիտես, թե ում հավատալ :sad

Kuk
03.07.2008, 19:55

Իսկ դու չհարցրի՞ր, որ եթե մարմնական վնասվածքներ չկան, բա իրենք ի՞նչ գործ ունեն այդտեղ: Կամ եթե ուղակի վատացել են, էդ ո՞նց ա եղել, որ տենց զուգադիպել ա՝ երեքն էլ միաժամանակ վատացել են: Կարողա՞ մեկը վատացել ա, հետո խոնավություն ա անցել մյուսներին:

Estrella
03.07.2008, 21:06
«ՀԵՐԻՔ Ա»-Ն ԾԵԾՎԵ՞Լ Է

[email protected] էլեկտրոնային հասցեից «Ա1+»-ը ստացել է մի նամակ, որը ներկայացնում ենք` առանց մեկնաբանության: Նամակը ստորագրված չէ:

«Չորեքշաբթի երեկոյան «Հերիք ա» հասարակական նախաձեռնության անդամները, որոնք հավաքվել էին Հյուսիսային պողոտայում իրենց անհամաձայնությունը հայտնելու արմատական ընդդիմության պայքարի մեթոդների ու ձեւերի վերաբերյալ, հարձակման են ենթարկվել մի խումբ սափրագլուխների եւ Լեւոն Տեր- Պետրոսյանի աջակիցների կողմից:

«Հերիք ա» հասարակական նախաձեռնությունը իր խոր վրդվովմունքն է հայտնում չորեքշաբթի երեկոյան Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած քաշքշուկի առիթով, որի արդյունքում հասարակական նախաձեռնության մի քանի անդամներ ստացել են մարմնական վնասվածքներ: Մենք հայտարարում ենք, որ հասարակական նախաձեռնությունը դատապարտում է բռնության դրսեւորումները, ոստիկանության կրավորական վերաբերմունքը:

Մեր անհամաձայնությունն ենք հայտնում Լեւոն Տեր Պետրոսյանի աջակիցների գործողությունների հետ, որոնք անհարկի սրում են ներքաղաքական իրավիճակը, խաթարում են քաղաքացիների անդորրն ու հանգիստը, երկրի միջազգային հեղինակությունը, տեղիք են տալիս նմանօրինակ սադրանքների ու բռնությունների:

«Հերիք ա» հասարակական նախաձեռնությունը ստեղծվել է սույն թվականի ապրիլի 2-ին եւ միավորում է մի շարք երիտասարդական կազմակերպություններ ներկայացնող գործիչների, ինչպես նաեւ անհատ երիտասարդների, որոնք միավորված են Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացման ու երկրի առաջընթացի նպատակի շուրջ»,-ասված է հայտարարության մեջ:

Ի ԴԵՊ

Հայտարարության հեղինակները չեն նշում` արդյո՞ք լուսանկարներում ծեծվածները «Հերիք ա» շարժման ներկայացուցիչներ են, թե՞…

Ա1+

«Հերիք ա» հասարակական նախաձեռնությունը երևի այսօր ա ստեղծվել ոմն մեկի հրամանով:D
Իրական ծեծվածներին հիվանդանոց են տեղափոխեցին, ձևացնողներն էին նստարանին նստած , ամոթ ամոթ ամոթ:(

Kuk
03.07.2008, 21:20
http://www.a1plus.am:81/file/vid/8283.wmv

քաղաքացի
03.07.2008, 23:24
http://www.a1plus.am:81/file/vid/8283.wmv
Ուրախ եմ, որ գոնե փորձում է հակառակն ապացուցել: Իսկ մյուս … … (Մհեր Սեդրակյան) ձայն չկա :pardon

Ambrosine
03.07.2008, 23:28
Ուրախ եմ, որ գոնե փորձում է հակառակն ապացուցել: Իսկ մյուս … … (Մհեր Սեդրակյան) ձայն չկա :pardon

Ազատությանը հայտնել ա, որ ինքը տեղյակ չի, բայց կբացահայտի, պետք է վերջ տալ սերժականներ ու լևոնականներ հորջորջումներին, բլա բլա բլա...

Estrella
04.07.2008, 10:39
http://www.a1plus.am:81/file/vid/8283.wmv
Գուցե ընդհանրապես ոչինչ չի եղել , աչքերիս ա թվացել, կամ երազ եմ տեսել:D:D:D