PDA

Դիտել ողջ տարբերակը : Արարատ լեռ



ArmineIvanyan
02.07.2008, 14:22
Հայաստանում կան բազմաթիվ գեղատեսիլ ու հիշարժան վայրեր: Սակայն յուրաքանչյուր այցելուի հիշողության մեջ մեկընդմիշտ մնում է աշխարհի ամենահեքիաթային և ազնվագույն պատկերը` Արարատ լեռան (http://www.welcomearmenia.com/main.php?id=1&sid=108&lang=arm) հիասքանչ տեսարանը:

http://www.welcomearmenia.com/img/ararat.jpg

Աստվածաշունչում գրված է. «Եւ եօթներորդ ամսում` ամսի տասնեւօթներորդ օրը տապանը Արարատ սարի վերայ նստեց» (ԳԼ Ը. 4): Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ, նավարկության 150-րդ օրը, Նոյան տապանը կանգ առավ Արարատ լեռան վրա: Այդ օրը մարդկությունն ապրեց իր երկրորդ ծնունդը Հայաստանում` Արարատ լեռան վրա: Հենց այս փաստի շնորհիվ Հայաստանը համարվում է Սուրբ Երկիր, իսկ Արարատը` Սուրբ Լեռ:

Հայ ժողովրդի համար Արարատն օրհնված լեռ է: Այն հայրենիքի խորհրդանիշն է աշխարհի տարբեր անկյուններում ապրող ամեն մի հայի համար:

Հնուց Հայաստանն ուխտագնացության վայր է նաև ամբողջ աշխարհի համար: Օտարերկրացիները որպես ուխտագնացներ Հայաստան են եկել դեռևս հին ժամանակներում, երբ լեռը պատված չէր ձյունով, և տեսանելի էր հսկայական Նոյան տապանը: Հետագայում, երկրագնդի ջերմաստիճանի նվազման արդյունքում, տապանը, որը մի ժամանակ փրկել էր մարդկության կյանքը, մնաց ձյան տակ: Շատ գիտնականներ և հետազոտողներ փորձել են գտնել տապանը: Այդ նպատակով Արարատ լեռը նկարահանվել է արբանյակային տեսախցիկներից: Բազմաթիվ հետաքրքրաշարժ փաստեր են բացահայտվել, որոնք անուղղակիորեն հաստատում են տապանի գոյության փաստը: Այնուամենայնիվ, շատ առեղծվածներ դեռևս սպասում են իրենց բացահայտմանը:

Արարատ լեռն իր անզուգական գեղեցկությամբ շատ գրողների ու նկարիչների համար եղել է ոգեշնչման աղբյուր:

Բիբլիական Արարատը միշտ եղել և մնում է Հայոց բազմադարյա պատմության «լուռ վկան»: Այն մեզ հիշեցնում է նաև մարդկության և հայ ժողովրդի դեմ գործած ամենամեծ ոճիրը` Հայոց ցեղասպանությունը: Արարատ լեռը հավերժական հուշարձան է 1915 թվականին Օսմանյան կայսրության (Թուրքիայի) կողմից կոտորված 1,5 միլիոն անմեղ հայերի հիշատակին:

Հայ ժողովրդի սրտում միշտ կպահպանվի հույսը, որ պատմական անարդարությունը մի օր կհաղթահարվի, Թուրքիան կճանաչի իր մեղքը, և Արարատը կազատագրվի: Չնայած, որ Արարատ լեռն այսօր Հայաստանի պետական սահմանից այն կողմ է, Սուրբ լեռան գեղեցկագույն տեսարանը բացվում է Հայաստանից:

Մտահոգ
02.07.2008, 15:05
Հնուց Հայաստանն ուխտագնացության վայր է նաև ամբողջ աշխարհի համար: Օտարերկրացիները որպես ուխտագնացներ Հայաստան են եկել դեռևս հին ժամանակներում, երբ լեռը պատված չէր ձյունով, և տեսանելի էր հսկայական Նոյան տապանը: Հետագայում, երկրագնդի ջերմաստիճանի նվազման արդյունքում, տապանը, որը մի ժամանակ փրկել էր մարդկության կյանքը, մնաց ձյան տակ: ,:

Արմինե ջան շատ հրաշալի հոդված էր, նամանավանդ ընդգծված մասը վերևում, դա նոր հայտնագործություն է, վստահ եմ որ շատերը առաջին անգամ են լսում որ օտարերկրացիները Հայաստան են եկել ուխտագնացության այն ժամանակ երբ Արարատը դեռ ձյունով պատված չի եղել, իսկ եթե խնդրեի ավելի մանրամասն չէիք պատմի ովքեր են եկել ուխտագնացության, քրիստոնեանները, մուսուլմաները թե Եհովայի վկաները:
Շնորհակալություն "Seven days" տուրիստական ֆիրմային սցենարիստին:

ՀԳ
ուրեմն մյուս թեմայում "Քաղաքականության օրրան" հայերեն տառասխալներ կան, դրանք որ սփռյուռքահայերը կարդացին հաստատ էլ Հայաստան չեն գա, "ուխտագԱնացություն" , "սՈՒվորեցնում":

ArmineIvanyan
02.07.2008, 15:34
Իրականում "այդ հայտնագործությունը" ունի իր պատմական ակունքները և մեր կազմակերպության սցենարևիստը վերոնշված տեղեկատվությունը մեջ է բերել այդ ինֆորմացիոն աղբյուրից ` "Հայաստան, երկիր ուխտավայր", հեղինակ` Հայկ Խաչատրյան:

Շնորհակալություն Ձեր Մեջբերման համար..

Ջուզեպե Բալզամո
02.07.2008, 22:11
Արմինե ջան, վստահ եմ որ մտադրություններդ ազնվագույնն են և Սրբազան Լեռը ներկայացրել ես ակումբակիցներին հոգով ու սրտով: Բայց, շատ կուզեի որ մի քիչ զուսպ և ակնածանքով լիներ: Փաստերն ու ֆանտազիան իրար խառնած չլիներ: Ի վեջո Մասիսի մասին ես գրում: Մեր ինքնության խորհրդանիշի մասին, մեր էության միջնաբերդի: Ադամանդը վաճառելուց, այն չեն գովաբանում - լուռ դնում են գնորդի առաջ, պայծառ լույսի տակ…

Աստվածաշունչում գրված է. «Եւ եօթներորդ ամսում` ամսի տասնեւօթներորդ օրը տապանը Արարատ սարի վերայ նստեց» (ԳԼ Ը. 4):

…տապանը նստեց Արարատ լերան վրայ - սա մերօրյա արևելահայերեն թարգմանությունն է: Միայն այստեղ է լեռ բառը եզակի թվով նշված: Չգիտեմ ինչու և ում քմահաճույքով:
… ի լերինըս Արարատայ… - գրաբար (լերինըս - լեռներին)
… Արարատ լեռներուն վրայ… - արևմտահայերեն
… upon the mountains of Ararat … - անգլերեն

Արարատ երկրի լեռների մասին է խոսքը և ոչ Արարատ լեռան: Հավանական է Հայկական Տավրոսի հարավային լանջերի մասին է: Ինչևէ… ադամանդդ հանի լույսի տակ:

Տրիբուն
03.07.2008, 11:04
ուրեմն մյուս թեմայում "Քաղաքականության օրրան"

«Քաղաքականության օրրանը» որ մեղքս էր: Քաղաքակրթությունն ի նկատի ունե՞ն:

Yellow Raven
03.07.2008, 11:16
Արարատ երկրի լեռների մասին է խոսքը և ոչ Արարատ լեռան: Հավանական է Հայկական Տավրոսի հարավային լանջերի մասին է: Ինչևէ… ադամանդդ հանի լույսի տակ:

Ուզում ես ասես,որ Նոյան Տապանը Մեծ Մասիսի վրա չի կանգնել?:o
Բա հետագայում գտած մնացորդները?

Տրիբուն
03.07.2008, 14:59
Արմինե ջան, վստահ եմ որ մտադրություններդ ազնվագույնն են և Սրբազան Լեռը ներկայացրել ես ակումբակիցներին հոգով ու սրտով: Բայց, շատ կուզեի որ մի քիչ զուսպ և ակնածանքով լիներ: Փաստերն ու ֆանտազիան իրար խառնած չլիներ: Ի վեջո Մասիսի մասին ես գրում: Մեր ինքնության խորհրդանիշի մասին, մեր էության միջնաբերդի: Ադամանդը վաճառելուց, այն չեն գովաբանում - լուռ դնում են գնորդի առաջ, պայծառ լույսի տակ…


…տապանը նստեց Արարատ լերան վրայ - սա մերօրյա արևելահայերեն թարգմանությունն է: Միայն այստեղ է լեռ բառը եզակի թվով նշված: Չգիտեմ ինչու և ում քմահաճույքով:
… ի լերինըս Արարատայ… - գրաբար (լերինըս - լեռներին)
… Արարատ լեռներուն վրայ… - արևմտահայերեն
… upon the mountains of Ararat … - անգլերեն

Արարատ երկրի լեռների մասին է խոսքը և ոչ Արարատ լեռան: Հավանական է Հայկական Տավրոսի հարավային լանջերի մասին է: Ինչևէ… ադամանդդ հանի լույսի տակ:
էս ի՞նչ ապազգային բաներ ես ասում..
կարո՞ղ ա Նոյը Արարատը թողած գնար հասներ հիմալայներ..

Ջուզեպե Բալզամո
03.07.2008, 21:09
Ուզում ես ասես,որ Նոյան Տապանը Մեծ Մասիսի վրա չի կանգնել?:o
Բա հետագայում գտած մնացորդները?

Ի՞նչ մնացորդ: Ո՞վ է գտել…

Ավելացվել է 1 րոպե անց

էս ի՞նչ ապազգային բաներ ես ասում..
կարո՞ղ ա Նոյը Արարատը թողած գնար հասներ հիմալայներ..

Հիմալայներ չէ, Տավրոս: Համ էլ ապազգային չի, ծայրահեղ ազգայնական ա ;)

Yellow Raven
04.07.2008, 11:20
Ի՞նչ մնացորդ: Ո՞վ է գտել…



Օտարերկրացիները որպես ուխտագնացներ Հայաստան են եկել դեռևս հին ժամանակներում, երբ լեռը պատված չէր ձյունով, և տեսանելի էր հսկայական Նոյան տապանը:

Հեսա հենց վերևում գրվածա:
Եթե չեմ սխալվում,մեկն էլ Խաչատուր Աբովյանն է եղել Դորպատի համալսարանի արշավախմբով:

!!Sinner!!
04.07.2008, 11:53
Ինձ մի բան է հետաքրքրում:
Էտքան արշավախմբեր են բարձրացել Արարատ լեռը (նույնիսկ մեր շենքից մի ալպինիստ կա, ինքն էլ է բարձրացել), ինչի՞ ոչ մեկ չի տեսել այդ ՀՍԿԱՅԱԿԱՆ տապանը: Մի հատ նկարեին էլի գոնե: Ձևի համար:
Եթե Գիլգամեշ կարդացել եք, նկատած կլինեք, որ Նոյի մասին պատմությունը վերցրած է բաբելոնական այդ էպոսից: Մի քանի տարբերություն կա ուղակի: Բաբելոնականում տապանը ուղղանկյուն կառույց է ներկայացվում, հետո էլ հերոսների անունները ուրիշ են :)
Իսկ ինչ վերաբերվումա նրան, որ առաջ Մասիսի գագաթին ձյուն չի եղել կլիմայի ջերմ լինելու պատճառով, տապանը երևացելա… Վերջին սառցե դարաշրջանը ավարտվելա 10000 տարի առաջ, ու դրանից հետո կլիման անընդհատ տաքանումա: Որ գիտնականին էլ հարցնեք, նույնը կասեն: Այնպես որ, անհնարա «Նոյի ժամանակ» ավելի տաք եղած լինի քան հիմայա:

Ambrosine
15.07.2008, 23:48
Արմինե ջան, վստահ եմ որ մտադրություններդ ազնվագույնն են և Սրբազան Լեռը ներկայացրել ես ակումբակիցներին հոգով ու սրտով: Բայց, շատ կուզեի որ մի քիչ զուսպ և ակնածանքով լիներ: Փաստերն ու ֆանտազիան իրար խառնած չլիներ: Ի վեջո Մասիսի մասին ես գրում: Մեր ինքնության խորհրդանիշի մասին, մեր էության միջնաբերդի: Ադամանդը վաճառելուց, այն չեն գովաբանում - լուռ դնում են գնորդի առաջ, պայծառ լույսի տակ…


…տապանը նստեց Արարատ լերան վրայ - սա մերօրյա արևելահայերեն թարգմանությունն է: Միայն այստեղ է լեռ բառը եզակի թվով նշված: Չգիտեմ ինչու և ում քմահաճույքով:
… ի լերինըս Արարատայ… - գրաբար (լերինըս - լեռներին)
… Արարատ լեռներուն վրայ… - արևմտահայերեն
… upon the mountains of Ararat … - անգլերեն

Արարատ երկրի լեռների մասին է խոսքը և ոչ Արարատ լեռան: Հավանական է Հայկական Տավրոսի հարավային լանջերի մասին է: Ինչևէ… ադամանդդ հանի լույսի տակ:

Կորդվաց Արարադի մասին ես ասում?:think

Ջուզեպե Բալզամո
16.07.2008, 02:29
Կորդվաց Արարադի մասին ես ասում?:think

Չէ: Ասում եմ, որ Աստվածաշնչում որևէ կոնկրետ լեռ չի նշված: Արարատի լեռներ - հոգնակի թվով: Կարող է լինել ցանկացած լեռ Արարատ երկրի տարածքում, այդ թվում նաև քո նշած լեռը…

Տրիբուն
16.07.2008, 12:12
Չէ: Ասում եմ, որ Աստվածաշնչում որևէ կոնկրետ լեռ չի նշված: Արարատի լեռներ - հոգնակի թվով: Կարող է լինել ցանկացած լեռ Արարատ երկրի տարածքում, այդ թվում նաև քո նշած լեռը…
Վերջին հաշվով անկախ այն բանի թե ինչ է գրված Աստվածաշնչում, Արարտը մեզ՝ հայերից համար, սուրբ լեռ է:

Lion
16.07.2008, 18:46
Դատ անհամար,
Ավեր անկյանք շեներ,
Թանձրացել ես, ցավով
Մեր հին ՍԱՐԻՆ...:(

Չգիտես ինչու, բայց ամեն անգամ մեր ՍԱՐԸ տեսնելի Արմենի այս անմահ տողերն եմ հիշում...

Ջուզեպե Բալզամո
16.07.2008, 21:58
Վերջին հաշվով անկախ այն բանի թե ինչ է գրված Աստվածաշնչում, Արարտը մեզ՝ հայերից համար, սուրբ լեռ է:

Անկասկած…

Ավելացվել է 2 րոպե անց

Ի վեջո Մասիսի մասին ես գրում: Մեր ինքնության խորհրդանիշի մասին, մեր էության միջնաբերդի: Ադամանդը վաճառելուց, այն չեն գովաբանում - լուռ դնում են գնորդի առաջ, պայծառ լույսի տակ…

Ես էլ էի դա ասում…

Մեղապարտ
31.07.2008, 12:44
Կարդում եմ ձեր գրառումները և զարմանում և շատ ափսոսում անալիտիկ մտածողութ յունը իսպառ բացակայում է ,սեփական տեսակետը հստակ փաստարկված ներկայաց նելը առավել ևս:
Համաշխարհային ավանդապատումների մեջ լեռը հայտնի երևույթ է ,բոլոր մշակույթների մեջ այն կենտրոնանիստ է:
Աստվածաբանության և դավանաբանության մեջ այդ թվում իսլամի ,աշխարհի սռնին մի լեռ է ,համընդհանուր գիտակցության մեջ այն Արարատ լեռն է կամ Մասիսը :
Լեռի գաղափարը կապված է փրկության և արարչության հետ, իսկ այն ուղղակիորեն կապված է Արարատյան մշակույթի հետ որի կրողները մենք ենք::angry

Ջուզեպե Բալզամո
31.07.2008, 21:02
Կարդում եմ ձեր գրառումները և զարմանում և շատ ափսոսում անալիտիկ մտածողութ յունը իսպառ բացակայում է ,սեփական տեսակետը հստակ փաստարկված ներկայաց նելը առավել ևս:

Քննադատելու փոխարեն կոնկրետ ասելիքդ ասա: Կրթիր, բարձրացրու մեզ անալիտիկ բարձրունքներ… (բայց՝ փաստերով)

Մեղապարտ
31.07.2008, 21:21
Քննադատելու փոխարեն կոնկրետ ասելիքդ ասա: Կրթիր, բարձրացրու մեզ անալիտիկ բարձրունքներ… (բայց՝ փաստերով)

Գրաքննադատը համարեց որ իմ առաջարկած «անալիտիկ անկյունը» իր մոտեցմամբ ավելի շատ դեսից դենից խորագրին է արժանի:
Հարցտ տուր ըստ քո կարողությունների և ստացիր պատասխան ըստ իմ :ok

Ջուզեպե Բալզամո
01.08.2008, 01:13
Գրաքննադատը համարեց որ իմ առաջարկած «անալիտիկ անկյունը» իր մոտեցմամբ ավելի շատ դեսից դենից խորագրին է արժանի:
Հարցտ տուր ըստ քո կարողությունների և ստացիր պատասխան ըստ իմ :ok

Հարց չեմ տվել, այլ խնդրել եմ կոնկրետ բան ասել քննադատելու փոխարեն:

Ավելացվել է 3 րոպե անց

Կարդում եմ ձեր գրառումները և զարմանում և շատ ափսոսում անալիտիկ մտածողութ յունը իսպառ բացակայում է ,սեփական տեսակետը հստակ փաստարկված ներկայաց նելը առավել ևս:

Թեմայում ես էլ եմ գրառումներ արել և սրտանց կուզեմ իմանալ, թե որտեղ եմ փաստերն աղավաղել: