PDA

Դիտել ողջ տարբերակը : Հրապարակվել է շատ կարևոր փաստաթուղթ

Մտահոգ
01.07.2008, 14:10
Հուլիսի 1-ին անակնկալ մամուլի ասուլիս է հրավիրել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հրապարակելով մի փաստաթուղթ, որը հայտնվել է համաժողովրդական շարժման տրամադրության տակ: Փաստաթուղթը հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանի նամակն է Վայոց Ձորի մարզի դատախազին, որը սակայն, ինչպես ենթադրում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, նամակ-շրջաբերական է բոլոր մարզերի դատախազներին: Այն պարունակում է հրահանգներ, որոնք փաստացի ենթադրում են տոտալ ռեպրեսիաներ քաղաքացիների հանդեպ:

Մասնավորապես, հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանը այդ փաստաթղթում հիշատակելով, որ մարտի 2-ին, հատուկ քննչական ծառայությունը գործ է հարուցել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների հանդեպ, մարտի 1-ին Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքում եւ կենտրոնական փողոցներում կազմակերպել են զանգվածային անկարգություններ, Վայոց ձորի դատախազին, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությամբ էլ` բոլոր մարզերի դատախազներին, հանձնարարական է տվել հայտնաբերել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետընտրական հանրահավաքների մասնակից անձանց եւ պարզել, թե հանրահավաքների ժամանակ ինչ է խոսվել օտար պետությունների ցուցաբերած աջակցության մասին, կամ պարզել, թե արդոյք հանրահավաքների մասնակիցները չեն խոսել Հայաստանից Ռուսաստանի “ներկայությունը հանելու օգտին”, եւ նաեւ պարզել այն, թե արդյոք հանրահավաքների մասնակիցները չէին գիտակցում, որ “անկայուն այդ իրավիճակը ձեռնտու է հարեւան երկրներին, ինչպես նաեւ այլ գերատեսչություններին”:

Դրանից բացի, Ա. Միրզոյանի նամակ շրջաբերականի մեջ հանձնարարվում է հարցաքննել Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբների պետերին, ակտիվիստներին, նրանց հարեւաններիին, հանրահավաքներին մասնակից անձանց, հանրահավաքներին մասնակցելու նպատակով մարզից քաղաքացիներին Երեւան տեղափոխած երթուղայինների վարորդներին, դրա համար վճարողներին, բնակության վայրերից վերցնել Տեր-Պետրոսյանի շտաբների պետերի եւ նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկանքներ եւ բնութագրեր, պարզել, թե հանրահավաքներին մասնակցած անձինք եւ Տեր-Պետրոսյանի շտաբների պետերն ինչ գույք ունեն, ինչպես նաեւ պարզել Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբների պետերի եւ ակտիվիստների հեռախոսահամարները, դրանց մուտքային եւ ելքային զանգերը վերծանելու թույլտվություն ստանալու համար միջնորդությամբ դիմել դատարան:

“Ինչ կարելի է ասել այս փաստաթղթի մասին”, դա լրագրողներին ներկայացնելուց հետո ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, այդ փաստաթուղթը հրաշալի պատկերացում է տալիս իշխանության էության մասին, մյուս կողմից այն բռնապետական պետության հրեշավոր վկայություն է: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, դժվար է պատկերացնել, որ Ստալինի ժամանակ անգամ լինեին նման փաստաթղթեր, եւ ներկայացվածը հատուկ է թերեւս ցարական “օխրանկային”:

Լեւոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ, այդ փաստաթուղթը հստակ քաղաքական բնույթի է, այլապես ինչ գործ ունի հատուկ քննչական ծառայության պետը այնպիսի հարցադրումների հետ, ինչպես օրինակ Հայաստանից Ռուսաստանի հեռանալու մասին խոսակցությունները պարզելուն վերաբերող հանձնարարականը: Ըստ առաջին նախագահի, այդպիսով իշխանությունն ուզում է հակառուսական երանգ տալ համաժողովրդական շարժմանը, ինչը ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հայաստանի իշխանությունն անում է արդեն ութ ամիս, բայց անհաջող:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ ներկայացված փաստաթղթի հստակ քաղաքական բնույթի մասին են վկայում նաեւ նամակ-շրջաբերականի մեջ տեղ գտած թիրախները` Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբների ակտիվիստներ, պետեր, հանրահավաքների մասակից անձինք, նրանց Երեւան տեղափոխած վարորդներ: Այդ ամենի նպատակը, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այն է, որպեսզի հայտնաբերեն գեթ մեկ հանցանքի ապացույց, որ արդեն չորս ամիս չեն կարողանում ներկայացնել իր համախոհներին, որոնց զգալի մասը ենթարկվում է այդօրինակ ռեպրեսիաների, իսկ մի մասն էլ ուղղակի բանտում է: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ նրանց հանցանք ապացուցող որեւէ բան չեն կարողանում հայտնաբերել եւ բանը հասել է այնտեղ, որ Արարատ Զուրաբյանին, ում արդեն չորս ամիս պահում են անազատության մեջ, չեն կարողանում ներկայացնել որեւէ մեղադրանք, որեւէ հանցանքի ապացույց եւ սկսել են արդեն նրա թաղապետ եղած տարիները քրքրել, փորձելով հայտնաբերել արած գեթ մեկ սխալ մակագրություն:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե ինքը վստահ է, որ փաստաթղթի իրական հեղինակը հատուկ քննչական ծառայության պետը չէ, այլ նրան նշանակող Ռոբերտ Քոչարյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ հիմա առաջին քայլը Սերժ Սարգսյանինն է, ով պետք է պարզի, թե ով է հեղինակել այդ նամակը` Աղվան Հովսեփյանը, Ռոբերտ Քոչարյանը, ով: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, նման փաստաթուղթը խայտառակություն է ցանկացած պետության համար եւ օրինակ եթե որեւէ երկրում, ասենք Միացյալ Նահանգներում հրապարակվի Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի նման մի փաստաթուղթ, ապա ՀԴԲ ղեկավարը կդատապարտվի ցմահ բանտարկության, իսկ եթե պարզվի էլ, որ նա այդպիսով կատարել է երկրի նախագահի հանձնարարական, ապա անմիջապես կսկսվեր նախագահի իմպիչմենտի գործընթաց:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարել է, որ փաստաթուղթը ներկայացվելու է բոլոր միջազգային կառույցներին: Ըստ առաջին նախագահի, խեղկատակություն է ստացվում, երբ այդ կառույցների ներկայացուցիչները գալիս են Հայաստան, ցույց են տալիս, թե իշխանության հետ լուրջ դեմքով հարցեր են քննարկում, իշխանության ներկայացուցիչներն էլ` նախագահից, մինչեւ խորհրդարանի նախագահ եւ Դավիթ Հարությունյան, ժպտում են, անգլերեն խոսում, մինչդեռ իրականում այդ ամենը ծաղրուծանակ է:

“Իրենք իրենց համար ստեղծել են մի վիրտուալ պետություն: Ես ուրախ եմ, որ այս փաստաթուղթը հայտնաբերվեց: Չգիտեմ, թե սա ինչ ազդեցություն կունենա: Սա մենք տարածելու ենք ամբողջ աշխարհում, բոլոր ինստանցիաներին, բոլոր այն պաշտոնյաներին եվրոպական, որոնք այսօր վճռում են Հայաստանի բախտը: Տեսնենք սրանից հետո ինչ են ասելու այդ մարդիկ: Սրանից հետո այդ մարդիկ հասկանալու են արդյոք, որ Հայաստանի իշխանությունները նրանց պարզապես ձեռ են առնում, որ նրանց ծաղրում են, որ նրանց խաբում են` սկսած նախագահից, Ազգային Ժողովի նախագահից, Դավիթ Հարությունյանից, մյուսներից, մյուսներից: Բոլորը”, ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Լրագրողների հարցին, թե երբ է այդ նամակ-շրջաբերականը հայտնվել համաժողովրդական շարժման տրամադրության տակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է, որ եթե նոր է հրապարակվում, ապա պետք է ենթադրել, որ հայտնվել է նոր: Նա նշել է, թե փաստաթղթի հրապարակումը որեւէ կապ չունի հուլիսի 4-ին հրավիրված հանրահավաքի հետ: Ըստ Տեր-Պետրոսյանի, հրապարակված փաստաթուղթը չափազանց լուրջ եւ կարեւոր բան է, Հայաստանի իշխանության փաստացի Սահմանադրությունը:

Լրագրողների հարցին, թե բացառում է արդյոք ինքը, որ իր իշխանության տարիներին էլ եղած լինեն նման նամակ-շրջաբերականներ, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է, որ բացառում է եւ ասել, որ թող Աղվան Հովսեփյանը փնտրի եւ ցույց տա իր իշխանության տարիների գեթ մեկ այդօրինակ փաստաթուղթ: Տեր-Պետրոսյանն ասել է, որ իր իշխանության տարիներին դատախազությունը ղեկավարում էին բարձր մակարդակի իրավաբաններ:
lragir.am

Երվանդ
01.07.2008, 14:22
Ուղիղ մռութներինա հասցրել էտ փաստաթղթով:hands, հետաքրքիրա ոնց են փորձելու տակից դուրս գալ:[

Մարկիզ
01.07.2008, 14:26
Ես էլ թարսի պես տեղադրել էի այս հոդվածը "Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս" թեմայում: :)
Ինչ հիմար են մեր իշխանությունները...

Գալաթեա
01.07.2008, 14:27
Մարկիզն էլ էր դրել էս հոդվածը....տեսնենք տեսնենք..
Ուղղակի կասկածում եմ, որ Սերժը արձագանք կտա..

Chuk
01.07.2008, 14:30
Շուտով կպարզվի, որ Տեր-Պետրոսյանը անօրինական ճանապարհով ձեռք բերված փաստաթղթի հրապարակմամբ վնասել է նախաքննությանը :[

Տրիբուն
01.07.2008, 15:01
Մարկիզն էլ էր դրել էս հոդվածը....տեսնենք տեսնենք..
Ուղղակի կասկածում եմ, որ Սերժը արձագանք կտա..
Լրիվ համո եմ Գալոյի հետ:

Մի հատ անկապը, ասենք նախագահի մամլո քարտուղարը կասի. «չենք մեկնաբանում», ու պռծ: Ոչ առաջին անգամն է, ոչ էլ վերջին:

Ավելացվել է 4 րոպե անց

Շուտով կպարզվի, որ Տեր-Պետրոսյանը անօրինական ճանապարհով ձեռք բերված փաստաթղթի հրապարակմամբ վնասել է նախաքննությանը :[
Ու խորացի պետական գաղտնիք հրապարակելու համար Լևոնին ութ տարի տան: Երկու հատ էլ վկա ոստիկան բերեն, որ վկայություն տան դատարանում, որ Լևոնը փաստաթուղթը ձեռք բելերուց իրենց քաշքշել է, կարելի է մի երեք տարի էլ ավելացնել:

Գալաթեա
01.07.2008, 15:14

Լևոնին քաշքշելու համար 7 տարի կավելացնեն...ջհուդամասոնա, չէ?
Ծանրացուցիչ հանգամանքա:

dvgray
01.07.2008, 16:31
Արդեն տասը տարի է Սերժ-Քոչ դուետը Հայաստանում քաղաքական սպանություններով , և տեռորով ու մարդկանց առուծախով հող էր նախապատրաստում ռեժիմի բռնատիրական կարգեր հաստատելու համար:
Սակայն նրանց "աստեղային" ժամին անսպասելի, փշացրկված "ընդիմության" մեջից նրանց կոկորդներին կանգնեց Լևոնը ու չեն կարողանում կուլ տալ: Կամ խեղդվելու են ու եվրոպան առոք փառոք թաղի նրանց ու ձեռքերը թափ տա, կամ եվրոպան փուշը հանելու է նրանց կոկորդից:
Կրիզիս է: Կիրտիկական պահ…

Ambrosine
01.07.2008, 18:13
Ու խորացի պետական գաղտնիք հրապարակելու համար Լևոնին ութ տարի տան: Երկու հատ էլ վկա ոստիկան բերեն, որ վկայություն տան դատարանում, որ Լևոնը փաստաթուղթը ձեռք բելերուց իրենց քաշքշել է, կարելի է մի երեք տարի էլ ավելացնել:

Տրիբուն ջան, շփոթում ես, ոչ թե քաշքշել է, այլ բարոյահոգեբանական վնաս է հասցրել:D

Chuk
01.07.2008, 18:27
Ափսոս ուշ միացրեցի ռադիոն: Համապատասխան պետական մարմնից հաստատել են փաստաթղթի գոյությունը, բացատրում էին, որ դա լրիվ նորմալ :))

Մարկիզ
01.07.2008, 18:28
Ափսոս ուշ միացրեցի ռադիոն: Համապատասխան պետական մարմնից հաստատել են փաստաթղթի գոյությունը, բացատրում էին, որ դա լրիվ նորմալ :))
Չէ, լրիվ աննորմալ են...:D

Kuk
01.07.2008, 18:43
Ափսոս ուշ միացրեցի ռադիոն: Համապատասխան պետական մարմնից հաստատել են փաստաթղթի գոյությունը, բացատրում էին, որ դա լրիվ նորմալ :))

Հա, լսեցի. չեն հերքում փաստը, որ այդպիսի հանձնարարություններ է եղել: Ասում են, որ դրա օգնությամբ իրենք պետք է բացահայտեն, որ շարժումը ֆինանսավորվում է արտերկրից:

Yellow Raven
01.07.2008, 18:47
Ազատությունը ասելա հա,ափսոս չեմ լսել:
Չնայած հիմիկվա իշխանությունները <<շուն>> են,տակից դուրս գալու ձևը կգտնեն...

Տրիբուն
01.07.2008, 21:19
Հա, լսեցի. չեն հերքում փաստը, որ այդպիսի հանձնարարություններ է եղել: Ասում են, որ դրա օգնությամբ իրենք պետք է բացահայտեն, որ շարժումը ֆինանսավորվում է արտերկրից:

Այ քու ցաը տանեմ, մի հատ էտ փաստաթղթի մեջի, ինչ ասեմ, անասունությունը կարդա էլի .

...բոլոր մարզերի դատախազներին, հանձնարարական է տվել հայտնաբերել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետընտրական հանրահավաքների մասնակից անձանց եւ պարզել, թե հանրահավաքների ժամանակ ինչ է խոսվել օտար պետությունների ցուցաբերած աջակցության մասին, կամ պարզել, թե արդոյք հանրահավաքների մասնակիցները չեն խոսել Հայաստանից Ռուսաստանի “ներկայությունը հանելու օգտին”

Ուրեմն, պիտի հանրահավաքի մասնակիցներին հատ հատ տանեն դատախազություն, որ պարզեն հա ինչ են խոսացել հանրահավաքի ժամանակ, մի հատ զապիս դատախազությունում չկա; Հայաստանի բնակչության կեսին էս մի կես տարվա մեջ մի քսան անգամ նկարել ու արխիվացրել են ԱԱԾ-ում, ու հանկարծ խաբար չէին թե հանրահավաքների ժամանակ ինչ էին խոսում, պիտի մասնակիցներից հարցնեին;

Դե օտարերկրյա ֆինանսավորումն էլ արդեն լրիվ ուրիշ օպերայա; ԼՏՊ-ն հանրահավաքի ժամանակ, ժողովդրին գաղտնի ասել ա, նենց որ հանրահավաքի մասնակիցներից բացի ուրիշ մարդ չիմանա, որ շարժումը արտասահմանից է ֆինանսավորվում: Վերջում էլ ավելացրել ա. "ժողովուրդ, մեր մեջ մնա, հանկարծ մարդու չասեք": Սրանք էլ հատ հատ մասնակիցներին տանոմ են, որ պարզեն ասել ա տենց բան թե չէ:

Ապեր, սրանց մոտ շիզոֆրենիայի լրիվ, տարել ա, տարեեեել:

Kuk
01.07.2008, 21:28
Տրիբուն ջան, չեմ զարմանա, որ մի շաբաթից էս գրառմանդ բովանդակությանը նման մի բան կարդան հայլուրով ու ասեն, որ դատախազության և իրավապահ մարմինների օպերատիվ աշխատանքների շնորհիվ բացահայտվել է այս փաստերը: Հիմա էլ ֆիզիկական անձի նոր կարգավիճակ են հայտնաբերել. «հրավիրված»: Իրանց ասելով՝ իրանք քաղաքացիներին հրավիրում են հարցաքննության: Դե եթե հրավեր ա, նշանակում ա, որ տվյալ անձը կարող է և հրաժարվել, բայց դե ի՞նչ հրավերի մասին կարա խոսք գնա, երբ մարդկանց թևերը օլորելով տնից հանում, տանում են քաղմաս:

Մտահոգ
01.07.2008, 22:19
Հա, լսեցի. չեն հերքում փաստը, որ այդպիսի հանձնարարություններ է եղել: Ասում են, որ դրա օգնությամբ իրենք պետք է բացահայտեն, որ շարժումը ֆինանսավորվում է արտերկրից:

բա ոնց, ասենք պտի պարզվեր որ Չորբուլախ գյուղից չոբան Մռդոն հանցավոր համաձայնության գալով Ղարաջորան գյուղի Բդոյի հետ որոշել են խարխլել պետության հիմքերը, որի համար Նյու-Յորքի "Բերգման և ախպերություն" սիոնիստական օթյակի մասոնական մառանից ստացել են 136 դոլլար կառտոֆիլի սերմացուի տեսքով, նպատակը եղել է մեծացնել կարտոշկի բերքատվությունը այսպիսով դուրս մղելով Ռուսական կառտոշկին մալաթիայի բազառից:

Chuk
01.07.2008, 22:39
ՉԵՆ ԷԼ ՀԵՐՔՈՒՄ

[20:12] 01 Հուլիսի, 2008

ՀՀ հատուկ քննչական ծառայության պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանին.

Նախաքննության ընթացքում ելնելով գործի եւ կատարվելիք քննչական գործողությունների ծավալից, այլ վայրում քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում, նախաքննական մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածով սահմանված կարգով իրավունք ունի, այդ գործողությունները կատարելու համար տալ հանձնարարական տվյալ վայրի քննիչին կամ հետաքննության մարմնին: Ընդ որում քննչական հանձնարարական կարող է տրվել ոչ միայն ՀՀ տարածքում քննչական գործողություններ կատարելու համար, այլ նաեւ արտերկրում եւ նույնը` հակառակը քննչական հանձնարարություններ կարող են ստացվել նաեւ արտերկրից:

Մարտի 1-ից 2-ի դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում եւս, ղեկավարվելով օրենքի վերը նշված պահանջով, ՀՀ տարբեր մարզերում քննչական գործողություններ կատարելու հանձնարարություններ են տրվել, այդ թվում նաեւ Վայոց Ձորի մարզի իրավապահ մարմիներին: Բացի այդ օպերատիվ որոնողական միջոցառումներ իրականացնելու նպատակով բազմաթիվ հանձնարարություններ են տրվել ՀՀ ազգային անվտանգության եւ ոստիկանության եւ այլ ծառայություններին:

Ինչ վերաբերում է օրենքով սահմանված կարգով տրված քննչական հանձնարարության պահանջները որպես ՚ռեպրեսիաՙ կիրառում Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանություններին, ապա դրանք մերկապարանոց են եւ անհեթեթ: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարմինը որին տրվում է քննչական հանձնարարությունը, չի տիրապետում քրեական գործի փաստակն տվյալներին, ուստի հանձնարարության մեջ նշվում են քրեական գործի տվյալները, պարզաբանման ենթակա հարցերը եւ կոնկրետ քննչական գործողությունների տեսակը, որի միջոցով հնարավոր է ստանալ անհրաժեշտ պարզաբանումներ: Նկատի ունենալով, որ սկզբնական փուլում, քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ էին ձեռք բերվել այն մասին, որ Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառումների, ինչպես նաեւ մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցները, որոշակի վարձատրության դիմաց հավաքագրվել են կազմակերպիչների կողմից, որպիսիք մարդկանց հավաքագրել են, ինչպես Երեւան քաղաքում, այնպես էլ մարզերում, ուստի նրանց բացահայտելու նպատակով, կոնկրետ հարցադրումներ անելու պահանջ է դրվել տրված քննչական հանձնարարություններում:

Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել բավարար տվյալներ նաեւ, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելուն, զանգվածային անկարգություններ հրահրելուն ուղղված միջոցառումները իրականացվել, ուղղորդվել, կազմակերպվել են մեկ կենտրոնից, որի համար ֆինանսավորում է ստացվել նաեւ արտերկրից: Օտարերկրյա պետությունների հնարավոր միջամտության վերաբերյալ ստացված տվյալները ճշտելու, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով նույնպես տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Զավեշտ է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը թե, իբր, հիշատակված քննչական հանձնարարությունը հայթայթել են նախաքննական մարմնից գաղտնի: Փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն կողմերին տվել է հենց նախաքննական մարմինը: Վայոց Ձորի մարզի դատախազություն ուղարկված քննչական հանձնարարության կատարման արդյունքում բացահայտվել է Աղասի Մկրտչյանի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին նախագահական ընտրություններում քվեարկելու համար ընտրակաշառքներ տալու դեպքը եւ վերջինիս վերաբերյալ քրեական գործի մասը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Քրեական գործի բոլոր նյութերը, այդ թվում հիշյալ քննչական հանձնարարությանը ծանոթանալու համար ներկայացվել է մեղադրյալին եւ նրա պաշտպանին, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով նրանց տրամադրվել է քրեական գործի բոլոր նյութերի պատճենները:

Նախաքննության ընթացքում տրված բազմաթիվ հանձնարարությունների կատարման արդյունքում բացահայտվել է ոչ միայն հիշյալ հանցագործության դեպքը, այլ նաեւ մի շարք հանցագործություններ, մասնավորապես` առանց բժշկի թույլտվության թմրամիջոց գործածելու, մարտի 1-ին քաղաքապետարանի մոտ ոստիկանության բաժնի պետին ծեծի ենթարկելու, վերջինիս հաշվեցուցակային ատրճանակը հափշտակելու, մարմնական վնավածքներ պատճառելու համար հարմարեցված ՚ոզնիՙ կոչվող մետաղական կոնստրուկցիաներ պատրաստելու եւ Ազատության հրապարակ տեղափոխելու դեպքերը եւ այլն:

Այսպիսով, Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը իրականությունը խեղաթյուրելու, հանրությանը մոլորության մեջ գցելու եւ հատուկ քննչական ծառայությանը քաղաքական շահարկումների մեջ ներքաշելու եւս մեկ ձախողված փորձ է:

Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/amu/?page=issue&iid=62208)

Քանի որ խոսելուս ընդունակությունը կորցրի այս իմ որակմամբ ցինիզմը կարդալուց հետո, ապա այս բացատրություններին գնահատական տալու համար կօգտագործեմ Տեր-Պետրոսյանի բառապաշարից մի բառ.

Հրա՜շք է

NetX
01.07.2008, 22:56
Լրագրողների հարցին, թե բացառում է արդյոք ինքը, որ իր իշխանության տարիներին էլ եղած լինեն նման նամակ-շրջաբերականներ, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է, որ բացառում է եւ ասել, որ թող Աղվան Հովսեփյանը փնտրի եւ ցույց տա իր իշխանության տարիների գեթ մեկ այդօրինակ փաստաթուղթ: Տեր-Պետրոսյանն ասել է, որ իր իշխանության տարիներին դատախազությունը ղեկավարում էին բարձր մակարդակի իրավաբաններ:

Կարող ա ուրիշ բան ասեր՞ իրա նման մաքուր մարդուն ոնց կարաին նման հարց տաին՞

«օֆֆթոփ»
Երևի հրաժարականը տալուց առաջ գիշերը բալկոնում ժեշտի վեդրոի մեջ սաղ նման թղթերը վառել ա:D

Գալաթեա
01.07.2008, 22:59
Կարող ա ուրիշ բան ասեր՞ իրա նման մաքուր մարդուն ոնց կարաին նման հարց տաին՞

«օֆֆթոփ»
Երևի հրաժարականը տալուց առաջ գիշերը բալկոնում ժեշտի վեդրոի մեջ սաղ նման թղթերը վառել ա:D

Իզուր էլ բացառում ես երկաթե դույլի վարկածը...թե՞ ժեշտի պահով չոտկի տեսնողա էղել։

Kuk
01.07.2008, 23:13
Իզուր էլ բացառում ես երկաթե դույլի վարկածը...թե՞ ժեշտի պահով չոտկի տեսնողա էղել։

Հա, տեսնող ա եղել. չար լեզուներն ասում են, որ աֆղանները լավ տեսողություն ունեն: Այնպես որ՝ խոշորացույց ակնոցներին պետք չի խաբնվել:

Տատ
02.07.2008, 00:31
, որ թող Աղվան Հովսեփյանը փնտրի եւ ցույց տա իր իշխանության տարիների գեթ մեկ այդօրինակ փաստաթուղթ: Տեր-Պետրոսյանն ասել է, որ իր իշխանության տարիներին դատախազությունը ղեկավարում էին բարձր մակարդակի իրավաբաններ:
lragir.am
Չգտնելը դեռ չի նշանակում, որ չկա։ Բայց դա կարևոր չէ, բարձր մակարդակի իրավաբաններն էլ:։

Մինչև այս պետ.պատասխանը կարդալը, մտածում էի` իսկ ի՞նչ մեծ բան է այդպիսի "կարևոր փաստաթուղթը", այո-ծայրահեղ իրավիճակ էր, ցանկացած աստիկանություն պիտի այդպիսի հարցեր տա ու լրտեսություն անի։ Կամ էլ մեծ-մեծ գաղտնիք անել, թե որտեղից է ծլել այդ նամակը։ եթե անօրինական ձևով-ինչ իմանաս, թե կեղծիք չի; պարզվում է` օրինական, ուրեմն աղմուկն ավելորդ է։
Այնեղ բացահայտ է միայն հրամանը հարցեր տալու, կանչելու, ստուգելու, բա եդ էլ չանե՞ն։ Իսկ քաղաքական ճնշում, ՀՀ իրական սահմանադրություն արդեն Լևոն Տեր-Պետրոսյանի գրական վերլուծությունն է։

Ambrosine
02.07.2008, 00:33
«օֆֆթոփ»
Երևի հրաժարականը տալուց առաջ գիշերը բալկոնում ժեշտի վեդրոի մեջ սաղ նման թղթերը վառել ա:D

դրա համար էլ ա խելք պետք

Chuk
02.07.2008, 00:36
Չգտնելը դեռ չի նշանակում, որ չկա։ Բայց դա կարևոր չէ, բարձր մակարդակի իրավաբաններն էլ:։

Մինչև այս պետ.պատասխանը կարդալը, մտածում էի` իսկ ի՞նչ մեծ բան է այդպիսի "կարևոր փաստաթուղթը", այո-ծայրահեղ իրավիճակ էր, ցանկացած աստիկանություն պիտի այդպիսի հարցեր տա ու լրտեսություն անի։ Կամ էլ մեծ-մեծ գաղտնիք անել, թե որտեղից է ծլել այդ նամակը։ եթե անօրինական ձևով-ինչ իմանաս, թե կեղծիք չի; պարզվում է` օրինական, ուրեմն աղմուկն ավելորդ է։
Այնեղ բացահայտ է միայն հրամանը հարցեր տալու, կանչելու, ստուգելու, բա եդ էլ չանե՞ն։ Իսկ քաղաքական ճնշում, ՀՀ իրական սահմանադրություն արդեն Լևոն Տեր-Պետրոսյանի գրական վերլուծությունն է։

Հը :o
Բացահայտ ռեպրեսիան, քաղաքացիներին հետապնդելու բացահայտ հրամանը, հրահանգը, զուտ քաղաքական գործունեության վերաբերյալ, այլ ոչ թե քրեական հարցաքննությունը, որը հուշում է գործի քաղաքական, այլ ոչ թե քրեական լինելու մասին... էս ամեն ի՞նչը նորմալ է:

Հա: Ես հիմա իսկապես հասկանում եմ, որ հիպնոսի տակ եմ: Իսկապես անուղեղ զոմբի եմ: Ես ապրում եմ հրաշալի երկրում: Այստեղ հարգում են քաղաքացիների իրավունքը: Ու արդեն հեչ չեմ զարմանում, որ վերջին մի շաբաթվա ընթացքում երկու հոգի Դավթաշենի կամուրջից իրեն ցած է նետել: Չուկ, գիտե՞ս ինչի զարմանում: Որովհետև ճիշտ ճանապարհը դա է, դու էլ այնտեղ գնա, Չուկ ջան...

Ambrosine
02.07.2008, 00:40

Չէ, չէ, ինչ Դավթաշենի կամուրջ? Երևանյան լիճ: Որ գնաս, ձեն կտաս

Մարկիզ
02.07.2008, 00:43
Չգտնելը դեռ չի նշանակում, որ չկա։ Բայց դա կարևոր չէ, բարձր մակարդակի իրավաբաններն էլ:։

Մինչև այս պետ.պատասխանը կարդալը, մտածում էի` իսկ ի՞նչ մեծ բան է այդպիսի "կարևոր փաստաթուղթը", այո-ծայրահեղ իրավիճակ էր, ցանկացած աստիկանություն պիտի այդպիսի հարցեր տա ու լրտեսություն անի։ Կամ էլ մեծ-մեծ գաղտնիք անել, թե որտեղից է ծլել այդ նամակը։ եթե անօրինական ձևով-ինչ իմանաս, թե կեղծիք չի; պարզվում է` օրինական, ուրեմն աղմուկն ավելորդ է։
Այնեղ բացահայտ է միայն հրամանը հարցեր տալու, կանչելու, ստուգելու, բա եդ էլ չանե՞ն։ Իսկ քաղաքական ճնշում, ՀՀ իրական սահմանադրություն արդեն Լևոն Տեր-Պետրոսյանի գրական վերլուծությունն է։
Տատ էականն այն է, թե ինչ նպատակ է հետապնդել այդ հրահանգ-կարգադրություն-նամակը: Իրականում, այն նպատակ է ունեցել ձեռք բերել լրացուցիչ նյութեր, որոնք անհրաժեշտության դեպքում կօգտագործվեին ընդդիմության լիդերների նկատմամբ:
Իսկ դա դատախազության, ոստիկանության ֆունկցիաների հետ անհամատեղելի է:
Այդ փաստաթուղթը վերլուծելու եւ նրա իրական նպատակը վերծանելու համար առանձնապես խելք պետք չէ:
Աղմուկն էլ ավելորդ չէ թեկուզ այնքանով, որ իրավապահ մարմինները ծավալել են հակասահմանադրական գործունեություն: Ոստիկանությունը, դատախազությունը փաստացի քաղաքականությամբ են զբաղվում եւ օգտագործում են իրենց հնարավորությունները իշխանությանը օգտակար լինելու եւ սրանից բխող բոլոր հետեւանքների համար:

NetX
02.07.2008, 01:00
դրա համար էլ ա խելք պետք

Լոգիկադ "վերջն էր"...

Ես ենթադրաբար կարծիք արտահայտեցի, ըստ որի նա իր հրաժականից առաջ իր նմանատիպ արարքների (այսինքն ըստ ձեր ընդհանուր բնորոշման "չարագործությունների") փաստերը վերացրել ա, իսկ դու ասում էս դրա համար է ա խելք պետք...

Ինչ ասեմ հալալ ա ձեր կույր նվիրվածությանը...

Ambrosine
02.07.2008, 01:05

հետքերը վերացնելն էլ ա տաղանդ, ինչը, ինչպես տեսանք, չեն կարողանում անել մեր գեղցի իշխանությունները
իսկ մենք երբեք էլ չենք ասել, որ Լևոնը սուրբ ա, եթե սուրբ լիներ, հրաժարականի չես հասնի:ok
մենք իրան չենք նվիրված, մենք իրան <<օգտագործում>> ենք մեր նպատակների համար, քանի որ ուրիշը չկա, որ իրան <<նետենք>> մի կողմ և մյուսին <<օգտագործենք>>

NetX
02.07.2008, 01:21

Մանրից բավական առաջընդաց, ըստ որի ինքը սուրբ չի:)...
Բայց արի ու տես որ ինքնա ձեզ "օգտագործում" իշխանության գալու համար, ու եթե հանկարծ ինքը իրա ուզածին հասնի ձեր ձեռքում իրան վերահսկման համապատասխան լծակներ չի լինելու ու են ժամանակ կտեսնեք իրա իսկական դեմքը, են դեմքը որ չգիտես ինչու շատ շուտ մոռացել եք: Ձեր ձեռքը մնում ա միայն ցույցեր կազմակերպել ու ձեզ փրկելու հերթական "գործիք" ման գալը: ետ նույն ցույցերը շատ ավելի դաժան կերպով կցրվեն ու կգնան... ու նոր են ժամանակ կհիշես են լոգիկան ըստ որի ցույցերը ու ժողովրդական ընդվզումները ցրելու համար էլ ա խելք պետք;)

Ambrosine
02.07.2008, 01:24

դե ամեն ինչի համար էլ խելք ա պետք. այն ուժը, որը բերում է քեզ իշխանության, կարող է և զրկել իշխանությունից - այ սա էլ լավ պիտի իմանա խելք ունեցողը;)

Chuk
02.07.2008, 01:25
Մանրից բավական առաջընդաց, ըստ որի ինքը սուրբ չի:)...
Բայց արի ու տես որ ինքնա ձեզ "օգտագործում" իշխանության գալու համար, ու եթե հանկարծ ինքը իրա ուզածին հասնի ձեր ձեռքում իրան վերահսկման համապատասխան լծակներ չի լինելու ու են ժամանակ կտեսնեք իրա իսկական դեմքը, են դեմքը որ չգիտես ինչու շատ շուտ մոռացել եք: Ձեր ձեռքը մնում ա միայն ցույցեր կազմակերպել ու ձեզ փրկելու հերթական "գործիք" ման գալը: ետ նույն ցույցերը շատ ավելի դաժան կերպով կցրվեն ու կգնան... ու նոր են ժամանակ կհիշես են լոգիկան ըստ որի ցույցերը ու ժողովրդական ընդվզումները ցրելու համար էլ ա խելք պետք;)
Հայկ ջան, սենց ասեմ: Եթե հանկարծ ու պարզվի, որ դու մեզնից ավելի շատ բան ես հասկանում, ավելի խորն ես ուսումնասիրել, ապագան ավելի պայծառ ես տեսել ու քո գծած սցենարով ամեն ինչ գնա, ուզում եմ ասել, որ մի վայրկյան անգամ չկասկածես, որ ես, Աստղը ու էն շարժման մնացած մասնակիցները էլի փողոց ենք դուրս գալու, էլի պայքարելու ենք բոլոր ձևերով, իսկ դու ու Տատը, մյուսները, էլի մեզ ասելու են. «Տեսաք որ ճիշտ էինք ասում, մի պայքարեք» ու տանը նստած հանգիստ Ձեր գործին եք կենալու:

Լավ էլի, հերիք եղավ, վա՛յ:

Հ.Գ. Էսօր բացահայտ իմ օրը չի, ներվերս սահմանագծում են:

Ambrosine
02.07.2008, 01:26
Լավ էլի, հերիք եղավ, վա՛յ:

Հ.Գ. Էսօր բացահայտ իմ օրը չի, ներվերս սահմանագծում են:

աչքիս նկատողություն ես ստանալու:D

Տատ
02.07.2008, 01:34
Հը :o
Բացահայտ ռեպրեսիան, քաղաքացիներին հետապնդելու բացահայտ հրամանը, հրահանգը, զուտ քաղաքական գործունեության վերաբերյալ, այլ ոչ թե քրեական հարցաքննությունը, որը հուշում է գործի քաղաքական, այլ ոչ թե քրեական լինելու մասին... էս ամեն ի՞նչը նորմալ է:

Հա: Ես հիմա իսկապես հասկանում եմ, որ հիպնոսի տակ եմ: Իսկապես անուղեղ զոմբի եմ: Ես ապրում եմ հրաշալի երկրում: Այստեղ հարգում են քաղաքացիների իրավունքը: Ու արդեն հեչ չեմ զարմանում, որ վերջին մի շաբաթվա ընթացքում երկու հոգի Դավթաշենի կամուրջից իրեն ցած է նետել: Չուկ, գիտե՞ս ինչի զարմանում: Որովհետև ճիշտ ճանապարհը դա է, դու էլ այնտեղ գնա, Չուկ ջան...
Չուկ, չգնաս:(։ Համ էլ ինձ Տատ ասա, վիկան հանգստանում ա։

Մի րոպե, դու վերլուծում ես արդեն ԼՏՊի մեկնաբանությունն այդ նամակի` հետապնդություն , ճնշում...նամակը ստուգումների և հարցումների մասին էր։Բոլոր կարգերում դա կա ու կլինի։

Լավ, ժողովուրդ, հոգնեցրի ձեզ...

Chuk
02.07.2008, 01:38
Մի րոպե, դու վերլուծում ես արդեն ԼՏՊի մեկնաբանությունն այդ նամակի` հետապնդություն , ճնշում...նամակը ստուգումների և հարցումների մասին էր։Բոլոր կարգերում դա կա ու կլինի։
Տատ ջան, եթե ինչ-որ մեկը այդպիսի մեթոդները նորմալ ա համարում, ապա ես ու իմ նմանները աննորմալ ենք համարում: Որ սա եղել ա, բոլոր էլ գիտեինք: Հիմա գրավոր ապացուցվում ա: Ու դա խորհելու տեղ ա տալիս... օրինակ նագլիության ու ցինիզմի մասին խորհելու: Եթե ինչ-որ մեկը պատրաստ ա սենց բաների հետ համակերպվել, ապա ներողություն, բայց այդ ինչ-որ մեկի ու իմ պատկերացումները կյանքի, ապրելու մասին տարբերվում են ու ես, ի տարբերություն այդ ինչ-որ մեկին, իմ բոլոր հնարավորությունների սահմաններում պայքարելու եմ դրա դեմ ու ոչ մի դեպքում չեմ ասելու, թե դա իբր նորմալ է...

Տատ
02.07.2008, 01:40
իսկ դու ու Տատը, մյուսները, էլի մեզ ասելու են. «Տեսաք որ ճիշտ էինք ասում, մի պայքարեք» ու տանը նստած հանգիստ Ձեր գործին եք կենալու:

Լավ էլի, հերիք եղավ, վա՛յ:

Հ.Գ. Էսօր բացահայտ իմ օրը չի, ներվերս սահմանագծում են:

Չե, Չուկ, ես էլի կասեմ` ախ սխալվեցի, ետ եմ վերցնում խոսքերս:)։
Բայց դու բարկանում ե՞ս (Հ,Թումանյան, "տերն ու ծառան")

Ambrosine
02.07.2008, 01:46
Ախր պարզ երևում ա, որ էդ մարդիկ փորձում են Ստալինի քաղաքականությունը վարել

Տատ
02.07.2008, 01:59
Տատ ջան, եթե ինչ-որ մեկը այդպիսի մեթոդները նորմալ ա համարում, ապա ես ու իմ նմանները աննորմալ ենք համարում: Որ սա եղել ա, բոլոր էլ գիտեինք: Հիմա գրավոր ապացուցվում ա: Ու դա խորհելու տեղ ա տալիս... օրինակ նագլիության ու ցինիզմի մասին խորհելու: Եթե ինչ-որ մեկը պատրաստ ա սենց բաների հետ համակերպվել, ապա ներողություն, բայց այդ ինչ-որ մեկի ու իմ պատկերացումները կյանքի, ապրելու մասին տարբերվում են ու ես, ի տարբերություն այդ ինչ-որ մեկին, իմ բոլոր հնարավորությունների սահմաններում պայքարելու եմ դրա դեմ ու ոչ մի դեպքում չեմ ասելու, թե դա իբր նորմալ է...
։Բայց եթե գիտեինք, ինչու ենք զարմանում։
Ապացուցվում է, ակնհայտ է դառնում, դրա համար էլ ցավում է։ Բարեբախտաբար դա դեռ մյուս ճամբարից է, որից սպասելի էր, չէ՞; երբ այդպիսի բաներ կբացահայտվեն սեփական ճամբարում, ցավն անտանելի կլինի, այդ ժամանակ կարելի է հիշել կամուրջը։

Նորմալ՞։ Մեր ձնծաղիկ երկրում էլ այդպիսի նամակներ կան, պարզապես փակի տակ; Երբ դուրս է գալիս, այս շատ դեմոկրատական պետությունն իսկույն ծալում-դմփում է, ում պետքն է արձակուրդ ուղարկում, մի երկու հոդվածից հեռու չի թողնում գնա գործը...Գուցե և նորմալ է...համենայն դեպս միայն այս նամակը դրամատիկ չէ։ Պատասխանն էլ դասական էր, կարող էր այստեղ էլ լինել։ Ինչ անեմ, պիտի հիասթափեցնեմ քեզ, բայց այդպես եմ մտածում...

Chuk
02.07.2008, 02:13
։Բայց եթե գիտեինք, ինչու ենք զարմանում։
Չենք զարմանում եղածի վրա, զարմանում ենք լկտիության ու լպիրշության վրա, դա խոստովանելու ու փորձելու ցույց տալ, որ դա նորմալ է: Զարմանում ենք այդ բացահայտ ցինիզմի ու դիմացինին էշի տեղ դնելու նախանձելի ունակության վրա:

Զարմացած եմ նաև, որ քո նման մարդը դա նորմալ է գնահատում: Ակամա սկսեցի մտածել, որ աշխարհն արդեն փուլ է եկել, եթե արդեն գրագետ մարդկանց մեջ են այնպիսիք հանդիպում, որ դրան նորմալ են վերաբերվում...

Տատ
02.07.2008, 02:31
Չուկ, դու հիմա ծաղիկիդ միջից ես վրդովվում։ Մի օր կնստես տատասկի մեջ (դա քո անձնական փորձին է վերաբերվում, ոչ թե երկրի վիճակին)...
Գիտես, ընդունելության քննություններին կաշառք վերցնելն ու տալն ավելի զզվելի է, քան ոստիկանությանն այդպիսի հրաման տալն ու չհերքելը։ Մի՛ կենտրոնացի։
Մեր նախագահներից ոչ մեկը դրա դեմ չի պայքարել, նաև ամենակրթվածը։

Վիշապ
02.07.2008, 09:20
Չենք զարմանում եղածի վրա, զարմանում ենք լկտիության ու լպիրշության վրա, դա խոստովանելու ու փորձելու ցույց տալ, որ դա նորմալ է: Զարմանում ենք այդ բացահայտ ցինիզմի ու դիմացինին էշի տեղ դնելու նախանձելի ունակության վրա:

Զարմացած եմ նաև, որ քո նման մարդը դա նորմալ է գնահատում: Ակամա սկսեցի մտածել, որ աշխարհն արդեն փուլ է եկել, եթե արդեն գրագետ մարդկանց մեջ են այնպիսիք հանդիպում, որ դրան նորմալ են վերաբերվում...

Չուկ, իսկ ես զարմանում եմ, որ դու զարմանում ես։ Գրագիտություն, բանականություն… դատարկ բաներ են, լավն ու վատը, թացն ու չորը տարբերելու համար էլի ինչ–որ բան է պակաս…:think երևի հավատը, անհավատ մարդիկ պատրաստ են արդարացնելու ամեն մի կեղծիք, քանի որ չեն հավատում արդարությանը, անհավատ մարդիկ պատրաստ են արդարացնելու թալանը, քանի որ չեն հավատում արդար վաստակի գոյությանը, անհավատ մարդիկ պատրաստ են արդարացնելու սուտը, քանի որ չեն հավատում ճշմարտությանը… այ այսպիսի պարադոքս:fool

Տրիբուն
02.07.2008, 12:07
Լոգիկադ "վերջն էր"...

Ես ենթադրաբար կարծիք արտահայտեցի, ըստ որի նա իր հրաժականից առաջ իր նմանատիպ արարքների (այսինքն ըստ ձեր ընդհանուր բնորոշման "չարագործությունների") փաստերը վերացրել ա, իսկ դու ասում էս դրա համար է ա խելք պետք...

Ինչ ասեմ հալալ ա ձեր կույր նվիրվածությանը...
Ապեր ջան, էս միջնադարը չի, որ Լևոնի բոլոր սարսափելի արարքների վերաբերյալ միայն մեկ օրինակից ձեռագիր փաստաթուղթ կար, էն էլ լևոնենց տանը, կամ իրենց բակի եկեղեցում, որ հրաժարականից առաջ էլ Լևոնը գնար հատ հատ իրա ձեռով հաներ ու վերացներ: Պետական փաստաղթերը հազար տեղ գրանցվում են, կրկնօրինակվում են, արխիվացվում են, պահվում են կարճ ասած:

Ստեղ մեկը լավ ասեց, մինչև հիմա Լևոնի դեմ մի հատ փաստաթղթավորված սխալ գտած լինեին, արդեն տաս անգամ քսանական տարով նստացրել էին:

Mephistopheles
02.07.2008, 12:32
Ժողովուրդ ջան, ես այստեղ հարց ունեմ. Դատախազությունը մտնում է դատական համակարգի մեջ, որը անկախ է գործադիրից, որն էլ անկախ է օրնսդիր իշխանություններից…Հատուկ քննչական ծառայության պետ Միրզոյանը իրավունք չունի "հրահանգելու" դատախազին…Նա կարող է հայց ներկայացնել դատախազություն որպեսզի որոշակի փաստերի հիման վրա քննչական մարմիններին (գործադիր) թույլատրվի ընդլայնել իրենց իրավունքները (հեռախոսային գաղտնալսումներ և այլ գործողություններ, որոնք սահմանափակում են մարդու ազատությունը): Սա համապատասխանում է իշխանության 3 օղակների տարանջատման սկզբմունքին:

Եթե ենթադրությունս ճիշտ է, ապա տեղի է ունեցել սահմանադրության կոպիտ խախտում: Ես սա ասում եմ ամերիկյան օրենքներից ելնելով, որն իմ կարծիքով էապես չպետք է տարբերվի որևէ դեմոկրատական երկրի օրենքներից…հը՞

Մտահոգ
02.07.2008, 12:44
Չգտնելը դեռ չի նշանակում, որ չկա։ Բայց դա կարևոր չէ, բարձր մակարդակի իրավաբաններն էլ:։
։

տատ, էս գրածդ հանճարեղ էր, հանցանշան չգտնել չի նշանակում որ չկա: Այսինքն ցանկացած մեկին կարելի է դատապարտել հանցանքի համար հետևյալ մեկնաբանությամբ "եթե ապացույցներ չկան, դա չի նշանակում որ հանցագործություն չես արել", պողպատե տրամաբանություն է, նույնիսկ շվեյցարական նուրբ հումորի կոնտեքստում անհնար է ըմբռնել:
Ու ցավալի այն է որ ասենք՝ դու քո համար Ալպերից կարող ես այդպես մտածել, դա անվնաս է, բայց երբ "Հայոց Աշխարհ" հայատառ թերթն գրում է այ այսպիսի միտք "Ինչու ՏերՊետրոսյանին այդչափ զայրացրին իրավապահների աշխատանքի մեթոդները", - հարցնում է "Հայոց Աշխարհ"-ը եւ բացատրում. - "Հասկացեք, իրավապահները, ի դեմս լեւոնականների, պայքարում են հերետիկոսության դեմ, իսկ նման դեպքերում բոլոր միջոցներն էլ ընդունելի են" Որպես օրինակ բերելով ինկվիզիցիայի ժամանակների վհուկաորսը` թերթը եզրակացնում է, որ "իրավապահները պարզապես հոգ են տանում ազգի հոգեկան առողջության մասին¦"
Այ սա արդեն էլ շվեյցարական անվնաս հումոր չէ, այլ ատելության ու լկտիության դրսևորում, ինչպես կասեր Տյան-Շանցի բարեկամս, սրանց արդեն ուղղում չկա, միայն հարկադիր մորթի կամ Բաղդատի ստրկավաճառության շուկաներ:

Տրիբուն
02.07.2008, 13:29
Ժողովուրդ ջան, ես այստեղ հարց ունեմ. Դատախազությունը մտնում է դատական համակարգի մեջ, որը անկախ է գործադիրից, որն էլ անկախ է օրնսդիր իշխանություններից…

Մեֆիկ, մի հատ թեթև նրբություն կա: Դատախազությունը դատական իշխանության մաս է կազմում, բայց չի մտնում դատական համակարգի մեջ: Դատական համակարգի մեջ մտնում են միայն դատարանները: Գլխավոր դատախազը նույնիսկ ի պաշտոնե արդարադատության խորհդրի անդամ չի:

ՀՀ դատախազության մասին օրենքը

Հոդված 4. Դատախազության լիազորությունները

Սահմանադրության 103 հոդվածին համապատասխան` դատախազությունը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով`

1) հարուցում է քրեական հետապնդում.
2) հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ.
3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.
5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
6) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

Հիմա, այսպես կոչված Հատուկ Քննչական Ծառայությունը (որի պետն էլ Վայոց ձորի դատախազին ուղարկել է այդ շրջաբերական նամակը), դա հետաքննություն իրականացնող նոր մարմին է: Ստեղծվել է 2007 թվականի նոյեմբերին՝ բարձրագույն իշխանությունների շրջանակներում գործած հանցագործությունների դեմ պայքարի համար: Էս մարմինը ստեղծել էին նրա համար, որ անկախ հետաքննչական մարմին լիներ, որի լիազորությունների մեջ մտնելու էր այն քրեական գործերի հետաքննությունը, որոնք կապված են պաշտոնատար անձանց հետ և հասարակական մեծ ռեզոնանս են ստացել։ Օրենքով նախատեսված է ստուգումների հատուկ կարգ այն անձանց համար, որոնք ունեն անձեռնմխելիության կարգավիճակ, մասնավորապես՝ պատգամավորների։ Ուրեմն, համաձայն օրենքի, այս ծառայությունը հետաքննություն է վարելու այն քրեական գործերով, որոնք առնչվում են օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավար աշխատողներին, անձանց, որոնք իրականացնում են հատուկ պետական ծառայություն, ինչպես նաև ընտրական գործընթացներին վերաբերող որոշ գործերի քրեական վարույթը։

Գլուխդ շատ տարա՞ ապեր:

Օրենքն ընդունելու ժամանակ էլ (քանի չեմ մոռացել, էսքան ասում եմ օրենք-օրենք, օրենքը կոչվում «ՀՀ օրենքը Հատուկ Քննչական Ծառայության մասին»), ահագին մարդիկ, խելոք մարդիկ, ասում էին, որ սա մի լրացուցիչ մարմին է, որ պիտի բացառապես քաղաքական հետապնդումներով զբաղվի: Ծառայության պետին նշանակում է նախագահը՝ դատախազի ներկայացմամբ: Քանի որ ՀՀ նոր Սահմանադրությամբ, նախագահն արդեն դատախազին չի նշանակում, այլ ԱԺ-ն է նշանակում դատախազին՝ նախագահի ներկայացմամբ, այսինք դատախազը նախագահից ահագին անկախ դեմք է, ապա նախագահին պետք էր մի նոր ուղիղ իրենից կախված ուժային մարմին, որը նման դեպքերում կկատարի նախագահի հրահագները - սրա նրա դեմ գործեր կհարուցի, կուղարկի դատարան ու դատարանն էլ, բոլորս գիտենք, որ կպեչատի ցանկացած մեղադրանք: Իսկ թե ինչ հրահանգներ կարող են տալ մեր վերջին երկու նախագահները, ենք բոլորս լավ գիտենք: Ասենք, Պապլավոկում, գնացեք մի հատ դրա հարցերը լուծեք կարգի հրահանգներ:

Այնպես որ ապեր, օրենքի տառին եթե հետևենք, Միրզոյանը կարող էր նման նամակ-շրջաբերական ուղարկել մարզային դատախազներին: Ուրիշ բան է նամակի բովանդակությունը, որը ուղղակիորեն առաջարկում է ռեպրեսիաներ սկսել բոլոր նրանց նկատմամբ, որոնք ինչ-որ կերպ առնչվել են ԼՏՊ հետ: Թեկուզ պրմիտիվ մի հատ միտինգի են գնացել: Այսինք, օրենքի ընդունումից առաջ, օրենքի և այս նոր մարմնի ստեղծման նպատակահարմարությունը կասկածի տակ դնող մարդիկ իրավացի էին: Այն էլ ընտրություններից առաջ: Պարզ էր, որ ստեղծում են պռեսինգի գործընթացին օրինական տեսք տալու համար: Համ էլ ձեռի հետ վախեցնում էին պատգամավորներին, յանիմ նայեք նոր մարմին կա որ իրավունք ունի անձեռնմխելիներին կզացնելու, խելոք մնացեք;

Իսկ ՀՀ Օրենքը Հատուկ Քննչական Ծառայության մասին ասում է հետևյալը.

Հոդված 2. Հատուկ քննչական ծառայությունը.

3. Հատուկ քննչական ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված` օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվը և արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ:

Հոդված 10. Հատուկ քննչական ծառայության ծառայողի երդումը
1. Հատուկ քննչական ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվող անձինք հատուկ քննչական ծառայության պետի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), հատուկ քննչական ծառայությունում պաշտոն ստանձնելով, երդվում եմ`

հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգը, անվտանգությունն ու սահմանադրական կարգը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները»:

Դե հիմա, ապեր, էս նամակ-շրջաբերականով նայի թե որքանո?վ են Վայոց Ձորում, տվյալ դեպքում, հարգվելու ու պաշտպանվելու մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

Mephistopheles
02.07.2008, 13:38
...........
Գիտես, ընդունելության քննություններին կաշառք վերցնելն ու տալն ավելի զզվելի է, քան ոստիկանությանն այդպիսի հրաման տալն ու չհերքելը։ Մի՛ կենտրոնացի։
Մեր նախագահներից ոչ մեկը դրա դեմ չի պայքարել, նաև ամենակրթվածը։

Տատ ջան, կներես, որ խառնվում եմ, բայց արի կենտրոնանք: Ուրեմն եթե քեզ հարցնեն թե ո՞րը կուզես երեսիդ կրակենք ու մահակով գլխիդ տանք, թե ընդունելության քննության համար քեզնից կաշառք վերցնենք. ինչքան երկար պիտի մտածես պատասխանի համար ու ի՞նչ պիտի լինի պատասխանը…Կարծու՞մ ես որ կա մեկը որ կասի "արի կլինի մի հատ դուբինկով գլխիս տուր մի հատ էլ երեսիս կրակի…էդ կաշառքը տանննել չեմ կարում"… որպեսզի այս ամենը պատկերավոր լինի արի կլինի մի հատ էլ նկար դնեմ…իմիջայլոց սա "ոստիկանությանն այդպիսի հրաման տալն ու չհերքելու" արդյունք է…սա ամենաթողության այն մտնոլորտն է ստեղծում որտեղ "ընդունելության քննություններին կաշառք վերցնելն ու տալն" ընդամենը զանցանք է:

Mephistopheles
02.07.2008, 13:52
Շատ շնորհակալ եմ Տրիբուն ջան: Շատ էլ հետաքրքիր էր…

Մտահոգ
04.07.2008, 15:14
ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՀՔԾ ՊԵՏԻ «ՔՆՆՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2008թ. մարտի 5-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանը «քննչական հանձնարարություն» է ուղարկել Վայոց Ձորի մարզի դատախազ Հ.Պալյանին: Գրության բովանդակությունից երևում է, որ նույն «հանձնարարությունն» ուղարկվել է նաև դատախազության բոլոր տարածքային մարմիններին: Դա Ա1 պլյուս կայքում տեղակայված հաղորդագրությամբ հաստատել է նաև ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վ.Հարությունյանը:

Նշված փաստաթուղթը բացահայտում է նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործ հարուցելու իրական նպատակները, հիմնավորում ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացվող մասսայական հետապնդումների քաքաղական բնույթը:

Փաստաթուղթն ի ցույց է դնում նաև այն կազմողների իրավական անգրագիտությունը:
Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ այս ստեղծագործության նաև ձևական, ֆորմալ կողմին, այնուհետև` իրավական-բովանդակային:

Այս «քննչական հանձնարարությամբ» խախտվել է իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը` գործադիր իշխանության մարմնի` Հատուկ քննչական ծառայության պետը հանձնարարություն է տվել դատական իշխանության մաս կազմող դատախազության տարածքային մարմնի ղեկավարին:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավաuու են կատարելու միայն այնպիuի գործողություններ, որոնց համար լիազորված են Uահմանադրությամբ կամ oրենքներով:
ՙԴատախազության մասին՚ ՀՀ օրենքի համաձայն, մարզի դատախազին ցուցումներ, հանձնարարություններ տալու լիազորությամբ օժտված են միայն ՀՀ գլխավոր դատախազն ու նրա տեղակալները:

ՙՀատուկ քննչական ծառայության մասին՚ ՀՀ օրենքի համաձայն, Հատուկ քննչական ծառայությունն առանձին ստորաբաժանում է, իրականացնում է նախաքննություն, որևէ վերադաս լիազորություն չունի և չի կարող ունենալ ՀՀ դատախազության որևէ ստորաբաժանման նկատմամբ, դեռ ավելին, ՀՔԾ կողմից իրականացվող նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված են ՀՀ գլխավոր դատախազը և նրա լիազորած դատախազները: Տարածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազներին ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործերով հանձնարարություն կամ ցուցում կարող է տալ միայն գլխավոր դատախազը: Փաստորեն ՀՔԾ պետն իր ՙքննչական հանձնարարությամբ՚ գերազանցել է իր լիազորությունները և յուրացրել գլխավոր դատախազինը:

Ըստ նշված փաստաթղթի, ՀՔԾ պետը մարզի դատախազին ՙհանձնարարություն՚ է տվել ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածով: Մինչդեռ նշված հոդվածի համաձայն. ՙայլ վայրում քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավունք ունի այդ գործողությունները կատարել անձամբ կամ դրանց կատարումը հանձնարարել տվյալ վայրի քննիչին կամ հետաքննության մարմնին՚:

Դեռևս 2008թ. մարտի 2-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի կոպիտ խախտումներով ՀՔԾ պետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որում ներգրավվել են տարբեր մարզերում գործող ստորաբաժանումների քննիչներ և հետաքննության մարմնի աշխատակիցներ: Մինչդեռ քննչական ստորաբաժանման ղեկավարն իրավասու է ձևավորել միայն նման քննչական խումբ` դատախազի ցուցումի առկայության պայմաններում և ոչ երբեք օպերատիվ-քննչական: Այս դեպքում էլ յուրացվել են ՀՀ ոստիկանության, ԱԱ ծառայության, հարկային մարմինների օպերատիվ խմբեր ձևավորելու լիազորությունը:

Նույնիսկ ոչ իրավաբանների համար պարզ է, որ մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ քրեական գործը հարուցելուց հետո Հատուկ քննչական ծառայությանը վերապահվել են հավելյալ արտոնություններ և լիազորություններ, որոնցից օգտվելով Հատուկ քննչական ծառայությունը ներազդում է իշխանության բոլոր թևերը ներկայացնող կառույցների և պաշտոնատար անձանց վրա:

Դրա հետևանքներից ամենաակնառուն այն է, որ արդարադատություն իրականացնելուն կոչված դատարանները և անխտիր բոլոր դատավորներն այսօր դարձել են Հատուկ քննչական ծառայության քննիչների վարորդների տեղակալների օգնականների քարտուղարներ:

Այս ՙքննչական հանձնարարությունը՚ ևս մեկ ապացույց է, որ ՀՔԾ-ն չի էլ փորձում թաքցնել կամ քողարկել իր ունեցած ազդեցությունը նշված կառույցների և անձանց վրա:

Հիշատակված քրեական գործի շրջանակներում հարյուրավոր մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՔԾ քննիչների կողմից դատարաններին ներկայացված և ոչ մի միջնորդություն չի մերժվել, այն դեպքում, երբ դրանց զգալի մասը կատարվել են միջին ծանրության հանցանքների գործերով: Դատարանների որոշումները ընդհուպ մինչև ստորակետները կրկնում են ՀՔԾ քննիչների կողմից ներկայացրած միջնորդությունները: Մեղադրյալների և նրանց պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքներից և ոչ մեկը վերաքննիչ դատարանի կողմից չի բավարարվել, իսկ նախադեպային իրավունքի նորմեր ստեղծելու մոլուցքով տարված վճռաբեկ դատարանը մինչ օրս չի համարձակվել վարույթ ընդունել որևէ բողոք:

Եթե որևէ մեկի նկատմամբ փոփոխվել է խափանման միջոց ընտրված կալանավորումը, ապա դա արվել է միայն ՀՔԾ քննիչների կողմից կայացված և գլխավոր դատախազի կողմից հաստատված որոշումներով:

Հատուկ մարտի մեկի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործով հայտնագործվում է նոր իրավագիտություն, ավելի ճիշտ քրեական իրավունքի և քրեական դատավարության հանրաճանաչ այնպիսի ինստիտուտների, կամայական, որպես կանոն տարածական մեկնաբանություն, ինչպիսիք են հանցակազմը, մեղադրյալների պաշտպանական իրավունքը, բերման ենթարկելը, ձերբակալումը: Նպատակահարմարությունից ելնելով այս կամ այն դրույթը մեկնաբանում են ինչպես խելքներին փչում է:

Հանձնարարության առաջին մասը կրկնում է քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ նշված ՙԼևոն Տեր-Պետրոսյանը և նրա համախոհներ ու աջակիցներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը, ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը և այլոք՚ շարադրանքը: ՙՔննչական հանձնարարության՚ հաջորդ մասերը բացահայտում են, որ նախաքննական մարմնի կարծիքով ՙև այլոք՚-ը հենց Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների պետերն են, նրանց ընտանիքի անդամները, հարևանները, ինչպես նաև ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք մասնակցել են հանրահավաքներին:

Մտահոգ
04.07.2008, 15:15
ՙՔննչական հանձնարարությամբ՚ ՀՔԾ պետը դատախազին հանձնարարել է. ՙՊարզել հանրահավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցած նոր անձանց և սեղմ ժամկետում նրանց, ինչպես նաև տարբեր օրերի հանրահավաքներին մասնակցած գործով վկաներին…՚:

Հետևապես, հանրահավաքներին մասնակցած մի քանի տասնյակ հազար անձինք նախաքննական մարմնի կողմից դիտարկվել են որպես վկաներ, իսկ երբ դրան հավելում ենք նույն հանձնարարության առանձին կետեր, ստացվում է, որ այդ անձինք ենթադրաբար արդեն ապագա մեղադրյալներ են:
ՙՀանձնարարության՚ մեջ որպես պարզաբանման ենթակա հանգամանքներ նշվել են.
- ՙՀանրահավաքների ժամանակ ինչ էին խոսում օտարերկրյա պետություններիի կողմից ցուցաբերվող աջակցության մասին, հատկապես` որ երկրների՚: Ստացվում է, որ օտարերկրյա պետությունների կողմից ՀՀ-ին հնարավոր ցանկացած աջակցություն, այդ թվում նյութական, տնտեսական, նախաքննական մարմնի կողմից համարվում է հանցագործություն:
- ՙԱրդյոք հանրահավաքների մասնակիցները չէին գիտակցում, որ անկայուն այս իրավիճակը ձեռնտու է հարևան պետություններին, ինչպես նաև այլ գերատեսչություններին՚: ՙՀանձնարարությունը՚ կազմողների ընկալմամբ` պետության հոմանիշը այլ գերատեսչություններն են, և դրանք հավասարազոր կատեգորիաներ են: Բացի այդ ստացվում է, որ բոլոր հարևան պետությունները մեր թշնամիներն են, որոնց ձեռնտու է մեր երկրի ՙանկայուն վիճակը՚:
- ՙԱրդյոք հանրահավաքների մասնակիցները չէին խոսում Հայաստանից Ռուսաստանի ներկայությունը հանելու օգտին՚: Անհասկանալի է` ՌԴ ինչ ներկայության մասին պետք է հետևության հանգեր ՙհանձնարարությունը՚ ստացողը: Գուցե խոսքը տնտեսական ներկայության մասին է /օրինակ ՙՎիվասել՚ կամ ՙԱրմենտել՚/, կամ խոսքը գնում է Հայաստանից ՌԴ զինված ուժերը հանելու մասին, իսկ միգուցե ՀՔԾ պետն ավելի վառ երևակայություն ունի և խոսքը գնում է Հայաստանից ՌԴ դեսպանատան աշխատակիցների ՙներկայությունը հանելու օգտին՚: Բոլոր դեպքերում պարզ է, որ քրեական գործի քննությամբ քննարկվում են արտաքին քաղաքական լուրջ հարցեր:
Հետաքրքրական է ՙհանձնարարության՚ այն հատվածը, որտեղ հեղինակները նշում են. ՙհարցաքննել Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետերի հարևաններին՚: ՀՔԾ պետը քրեական իրավունքի կարևոր ինստիտուտի` հանցակցության վերաբերյալ, կատարել է լուրջ հայտնագործություն: Ըստ այդ հայտնագործության, Լ.Տեր-Պետրոսյանի շտաբի պետերի հարևանները հանցակիցների նոր տեսակ են: Հուշելու կարգով ասենք, որ ՀՔԾ պետը կարող էր չբավարարվել հարևաններով և անցներ քավոր-սանիկներին, սկեսուր-զոքանչներին, աներ-սկեսրարներին կամ ՙքեռու մարդկանց՚:

ՙՔննչական հանձնարարությունում՚ տեղ է գտել նաև հետևյալ ցուցումը. ՙբնակության վայրերից վերցնել հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաև Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետերի, նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկանքներ ու բնութագրեր, ստուգել հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաև Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետերի դատվածությունը, հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաև Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետերի վերաբերյալ ոստիկանության անձնագրային բաժանմունքից հանել քաղաքացու անձնագրի ձև 1-ի պատճենը՚:

ՙՀանձնարարությունը՚ ապացուցում է, որ ի սկզբանե քաղաքական որոշում է կայացված եղել, որ հանրահավաքներին մասնակցած անձինք, ինչպես նաև Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետերը ստանալու են կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: Ինչի համար էլ այդ քաղաքացիներին հարցաքննելուն զուգահեռ հանձնարարվել է հավաքել այնպիսի փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են անձանց որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելուց հետո:
Հետաքրքրական է նաև ՙհանձնարարությամբ՚ նախատեսված ՙընտանիքի անդամներ՚ կատեգորիան: ՀՔԾ պետն իր ՙհանձնարարությամբ՚ յուրահատուկ զարգացրել է սովետական քրեական իրավունքի տեսության ու պրակտիկայի պատմության ընթացքում Վիշինսկու կողմից լայնորեն կիրառված օբյեկտիվ մեղսայնացման տեսությունը. բացի նախընտրական շտաբի պետերից, հանցակիցներ է համարել նաև նրանց ընտանիքի անդամներին ու հանձնարարել տեղեկություններ և բնութագրեր հավաքել վերջիններիս վերաբերյալ: Քրեական իրավունքի այս նորամուծությունը մարտիմեկյան գործի շրջանակներում ՙարդյունավետ՚ փորձարկվել է Մալխասյանների, Միքայելյանների, Սուքիասյանների, Սափեյանների, Սիրունյանների, Ջհանգիրյանների և այլ ընտանիքների վրա: Ինչպես ռուս հայտնի գրող Անդրեյ Բիտովն է նշել իր ստեղծագործություններից մեկում` հայկական ընտանիքը չի սահմանափակվում մեկ հարկի տակ ապրողների ազգակցական կապով, ուստի ՀՔԾ-ն եղբայրներից, զավակներից, ծնողներից շատ դեպքերում անցել է հորեղբայրներին, հորաքույրերին, մորեղբայրներին և այլն:

ՙՀանձնարարության՚ մեկ այլ պարբերությամբ ցուցում է տրվել. ՙԱնհրաժեշտ է պարզել Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների պետերի հեռախոսահամարները, դրանց մուտքային և ելքային զանգերը վերծանելու թույլտվություն ստանալու համար համապատասխան միջնորդությամբ դիմել դատարան՚: Անձի հեռախոսահամարի մուտքային և ելքային զանգերի վերծանումները ստանալու համար միջնորդությամբ դատարան դիմելու համար նախաքննական մարմինը պետք է ունենա քր.դատ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան հիմքեր: ՙՀանձնարարությամբ՚ չի ներկայացվել օրենքով սահմանված որևէ հիմք վերծանումները ստանալու համար, նույնիսկ չկան անձանց անունները, ում հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերծանումները հանձնարարվում է ստանալ: ՙՀանձնարարությամբ՚ պարտադրվում է կամ հեռախոսահամարների զանգերի վերծանումներ ստանալ առանց օրինական հիմքերի կամ այդ վերծանումները ստանալու համար ՙստեղծել՚ արհեստական, ձևական հիմքեր: Նման տրամաբանությամբ ղեկավարվելով, կարող էր հանձնարարվել ստանալու ՀՀ ողջ բնակչության հեռախոսահամարների վերծանումները և գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները:

ՙՀանձնարարությունում՚ առկա է նաև հետևյալ միտքը. ՙօպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել Երևան տանող երթուղային և տաքսի ավտոմեքենաների այն վարորդներին, ովքեր հանրահավաքներին մասնակցած անձանց իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են Երևան, նրանք ում հետ են եղել, ովքեր են վճարել տեղափոխման վարձը և որտեղ, ինչ են խոսել հանրահավաքների մասին՚: Որևէ մեկին հանրահավաքի տեղափոխելը, առավել ևս որևէ մեկի փոխարեն տրանսպորտի գումարը վճարելը քրեորեն պատժելի չէ: Այս ՙհանձնարարությամբ՚ ոտնահարվում են նաև հայ ժողովրդի մոտ արմատավորված այն ավանդույթները, երբ մարդիկ հյուրասիրում են, միմյանց փոխարեն վճարում են ուտելիքի կամ տրանսպորտի գումարը:

Քանի որ մարտի 5-ի ՙքննչական հանձնարարությունը՚ տրվել է քրեական դատավարության օրենսգրքի նորմերի կոպիտ խախտումներով, ուստի այս հանձնարարության հիման վրա նախապատրաստված բոլոր նյութերը, հարուցված բոլոր գործերը ապօրինի են, դրանց քննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցներն անթույլատրելի են, չեն կարող դրվել որևէ մեկի մեղադրանքի կամ դատավճռի հիմքում:

Այսքանից հետո էլ, ՙփառապանծ՚ քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարում են, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, իսկ մարտի մեկի դեպքերի կապակցությամբ հարուցված գործը չի պարունակում քաղաքական տարրեր, այլ հանդիսանում է սովորական քրեական հանցագործությունների վերաբերյալ քննվող գործ:

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ