PDA

Դիտել ողջ տարբերակը : ԶԼՄ-ները ընդդիմությանը ծառայություն են մատուցում

Sator
01.07.2008, 10:40
Tuesday 01 July 2008
|1.07.2008|ԶԼՄ-ները յուրովի ծառայություն են մատուցում

--------------------------------------------------------------------------------
Posted by: Admin
Date: July 01, 2008 11:16AM
Under: ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

Զանգվածային լրատվության որոշ միջոցներով տրվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՙՎարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկում հուլիսի 1-ից վաղաժամկետ ազատ արձակման ենթակա 80 դատապարտյալներ հայտարարել են էտապային հացադուլ: Իբր առաջին օրը հրաժարվում են հացից, երկրորդ օրը` նաև ճաշից, և այդպես աստիճանաբար մինչև ամբողջական հացադուլ:
Տեղեկացնում ենք, որ ՙՎարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը որևէ դատապարտված կամ կալանավորված անձից, հուլիսի 1-ի դրությամբ, հացադուլ հայտարարելու վերաբերյալ դիմում չի ստացել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախօրեին ՙՎարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած թվով 6 դատապարտյալներ հուլիսի 1-ի առավոտյան դիմում են ներկայացրել հիմնարկի պետին, տեղեկացնելով, որ հրաժարվում են հացադուլից:
Ցավում ենք, որ լրատվության որոշ միջոցներ, փորձ անելով ՙնպատակն արդարացնում է միջոցը՚ սկզբունքով յուրովի ծառայություն մատուցելով որոշ քաղաքական ուժերի, շարունակաբար նախապատվությունը տալիս են չստուգված բնույթի տեղեկատվությանը և անուղղակիորեն դատապարտյալներին դրդում հացադուլների:

ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ

Աղբյուրը` http://lraber.info/news.php?item.2241.101

Ինչ եք կարծում? այդ ԶԼՄ-ներն իսկապես հրապարակում են ոչ օբյեկտիվ տեղեկութոյուններ

Մարկիզ
01.07.2008, 10:58
Sator, հիմա ի՞նչ պետք է քննարկենք այս թեմայում:Ինձ համար փոքր-ինչ անհասկանալի է:

Արամ
01.07.2008, 11:00
Sator, հիմա ի՞նչ պետք է քննարկենք այս թեմայում:Ինձ համար փոքր-ինչ անհասկանալի է:

Ինչ եք կարծում? այդ ԶԼՄ-ներն իսկապես հրապարակում են ոչ օբյեկտիվ տեղեկութոյուններ

Մարկիզ
01.07.2008, 11:03
Ինչ եք կարծում? այդ ԶԼՄ-ներն իսկապես հրապարակում են ոչ օբյեկտիվ տեղեկութոյուններ
Որ ԶԼՄ-ները?

Kuk
01.07.2008, 11:04
Տեղեկացնում ենք, որ ՙՎարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը որևէ դատապարտված կամ կալանավորված անձից, հուլիսի 1-ի դրությամբ, հացադուլ հայտարարելու վերաբերյալ դիմում չի ստացել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախօրեին ՙՎարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած թվով 6 դատապարտյալներ հուլիսի 1-ի առավոտյան դիմում են ներկայացրել հիմնարկի պետին, տեղեկացնելով, որ հրաժարվում են հացադուլից:
Ցավում ենք, որ լրատվության որոշ միջոցներ, փորձ անելով ՙնպատակն արդարացնում է միջոցը՚ սկզբունքով յուրովի ծառայություն մատուցելով որոշ քաղաքական ուժերի, շարունակաբար նախապատվությունը տալիս են չստուգված բնույթի տեղեկատվությանը և անուղղակիորեն դատապարտյալներին դրդում հացադուլների:

Ես չհասկացա, եթե որևէ մեկը հացադուլ չի սկսել, ապա այս 6 հոգին ի՞նչ հացադուլից են հրաժարվում:

Sator
01.07.2008, 11:05
Որ ԶԼՄ-ները?

ՀՀՇ-ական. Օրինակ, «Ժամանակ Երևան», «Հայկական Ժամանակ», «Հայք», «Առավոտ» և մի շարք այլ թերթեր, կայքեր ու այլ միջոցներ:

Ավելացվել է 1 րոպե անց

Ես չհասկացա, եթե որևէ մեկը հացադուլ չի սկսել, ապա այս 6 հոգին ի՞նչ հացադուլից են հրաժարվում:

Պատմությանը ծանոթ չես. Այդ վեցը դեռ երկու օր առաջ էին հայտարարել, իսկ այսօր հրապարակվել է 80 նոր հացադուլի մասին:

Ահա և այդ պատմությունը

Wednesday 25 June 2008
|25.06.2008|Ընդդեմ ապատեղեկատվության

--------------------------------------------------------------------------------
Posted by: Admin
Date: June 25, 2008 04:39PM
Under: ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

Զանգվածային լրատվության որոշ միջոցներով տրվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբր կալանավոր Կարեն Թարխանյանի աչքը կուրացել է քրեակատարողական հիմնարկում` վերջինիս երեք ամիս շարունակ հիվանդանոց չտեղափոխելու և բուժօգնություն չտրամադրելու պատճառով: Հայտնվում է, որ Կ.Թարխանյանը քրեակատարողական հիմնարկ է ընդունվել սույն թվականի մարտի 10-ին, աչքը վիրահատված վիճակում: Կ.Թարխանյանին բուժող բժիշկը, հետվիրահատական բուժսպասարկում կատարելու նպատակով, հիվանդին բժշկական կենտրոն է կանչել մայիսի 2-ին: Քանի որ նշանակված օրը Կ.Թարխանյանը գտնվել է քրեակատարողական հիմնարկում, հիմնարկի ղեկավարությունը ձեռնարկել է համապատասխան միջոցներ և վերջինիս տեղափոխել բժշկական կենտրոն: Հիմնարկը կալանավորին բժշկական կենտրոն է տեղափոխել նաև հաջորդ օրը, մայիսի 3-ին` բժշկական հսկողություն իրականացնելու և համապատասխան բուժում նշանակելու նպատակով: Բժշկի կողմից նշանակվել է դեղորայք, ինչը քրեակատարողական հիմնարկում տրամադրվել է, և հիմնարկի բժշկական ծառայության մշտական հսկողության ներքո կազմակերպվել է բուժումը:
Տեղեկացնում ենք նաև, որ հունիսի 25-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական ծառայության ղեկավարի կողմից անցկացվել է հատուկ բժշկական հետազոտություն, որի արդյունքում տրվել է եզրակացություն այն մասին, որ Կ.Թարխանյանի տեսողությունը չի վատացել և վերջինս ողնաշարի որևէ հիվանդություն չունի: Կ.Թարխանյանի բուժող բժիշկը, ոչ հիվանդին, ոչ էլ հիմնարկի վարչակազմին, երբևէ չի հայտնել ստացիոնար բուժում անցնելու նպատակահարմարության կամ անհրաժեշտության մասին:
Բացի այդ, լրատվության որոշ միջոցներ բովանդակում են ակնհայտ անհիմն և իրականության որևէ աղերս չունեցող տեղեկատվություն այն մասին, թե իբր ՙՎարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկում 30 հոգի հացադուլ են հայտարարել: Ընդ որում, խեղաթյուրվել են անգամ այնպիսի փաստեր, որոնց մասին մինչ այդ սահմանված կարգով արդեն իսկ հստակ ու մատչելի պաշտոնական տեղեկատվություն էր տրվել մամուլին և, բնականաբար, միակողմանի սուբյեկտիվ կարծիքները կամ իբր ՙհավաստի տեղեկությունները՚ հիմք ընդունելու փոխարեն, լրագրողը կարող էր տեղեկատվության ճշմարտացիությունը ստուգել պաշտոնական աղբյուրից:
Մասնավորապես, ՙՎարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկում հացադուլ են հայտարարել ոչ թե 30, այլ` ընդամենը 6 դատապարտյալ, այն էլ ոչ թե երեկ, այլ այսօր, հունիսի 25-ին, լրատվության միջոցներում տեղեկատվություն տարածելուց հետո:
Ցավում ենք, որ թերթը տվյալ դեպքում նախապատվությունը տվել է չստուգված բնույթի տեղեկատվությանը և անուղղակիորեն դրդել հացադուլների:
Առաջարկվում է լրատվության հիշյալ միջոցներին ձեռնպահ մնալ ՙԶանգվածային լրատվության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների խախտումից և հասարակությանը չտարամադրել ակնհայտ սուտ տեղեկատվություն: Ընդ որում, հիշյալ տեղեկատվությունը առաջացրել է նաև նշված կալանավորի արդարացի դժգոհությունը:

ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ

Աղբյուրը` http://lraber.info/news.php?item.2033.101

Kuk
01.07.2008, 11:07
Որ ԶԼՄ-ները?

Այստեղ հոդվածագրի սրիկայությունն է երևում. նա չի նշում որևէ լրատվականի անուն, բայց հարց է ուղղում դրանց հետ կապված: Դե գնացեք ու փնտրեք, թե որ ԶԼՄ-ներն են տարածել նման ինֆորմացիա, որպեսզի կարողանաք պատասխանել հարցին: Կատարյալ ցինիզմ:

Մարկիզ
01.07.2008, 11:09
ՀՀՇ-ական. Օրինակ, «Ժամանակ Երևան», «Հայկական Ժամանակ», «Հայք», «Առավոտ» և մի շարք այլ թերթեր, կայքեր ու այլ միջոցներ:
Թարսի պես նշածդ ԶԼՄ-ները քիչ թե շատ ավելի օբյեկտիվ են քան օրինակ, Հայոց Աշխարհը, Ազգը, Երկիրը եւ այլ իշխանություններին գովերգող թերթեր:
Իսկ հեռուստաընկերությունների մասին խոսելն իզուր է...

Sator
01.07.2008, 11:11
Այստեղ հոդվածագրի սրիկայությունն է երևում. նա չի նշում որևէ լրատվականի անուն, բայց հարց է ուղղում դրանց հետ կապված: Դե գնացեք ու փնտրեք, թե որ ԶԼՄ-ներն են տարածել նման ինֆորմացիա, որպեսզի կարողանաք պատասխանել հարցին: Կատարյալ ցինիզմ:

Ներեղություն եմ խնդրում, կամ ես լավ չհասկացա միտքդ կամ դու լավ չես արտահայտել:
Հարցը ես եմ տվել, իսկ հոդվածագիրն ասել է, որ որոշ ԶԼՄ-ներ, բայց երբ ուսումնասիրում ես տարբեր ԶԼՄ-ներ ակնհայտ է դառնում թե որոնք են դրանք. Ես դրանք արդեն նշել եմ:

Ավելացվել է 54 վայրկյան անց

Թարսի պես նշածդ ԶԼՄ-ները քիչ թե շատ ավելի օբյեկտիվ են քան օրինակ, Հայոց Աշխարհը, Ազգը, Երկիրը եւ այլ իշխանություններին գովերգող թերթեր:
Իսկ հեռուստաընկերությունների մասին խոսելն իզուր է...

Բայց ես արդեն այստեղ մեջբերեցի երկու նյութ այդ թերթերից, որտեղ ակնհայտ սուտ տեղեկություն էր տարածված:

Fedayi
01.07.2008, 11:12
Թարսի պես նշածդ ԶԼՄ-ները քիչ թե շատ ավելի օբյեկտիվ են քան օրինակ, Հայոց Աշխարհը, Ազգը, Երկիրը եւ այլ իշխանություններին գովերգող թերթեր:
Իսկ հեռուստաընկերությունների մասին խոսելն իզուր է...

Ա~, լավ էլի, նույն զիբիլն են, նույն ֆունկցիաներով, բայց տարբեր կողմերի ձեռքին...

Artgeo
01.07.2008, 11:13
Այսպիսի հայտարարություններ անելիս նշվում են կոնկրետ ԶԼՄ-ները, ծրագրի կամ հոդվածի ժամը, որ հնարավորություն լինի ստուգել ճշմարտացիությունը: Հակառակ դեպքում պարզապես խոսքեր են, օդում ասված:

Fedayi
01.07.2008, 11:18
Ա~, լավ էլի, նույն զիբիլն են, նույն ֆունկցիաներով, բայց տարբեր կողմերի ձեռքին...

Իսկ խնդիրներն են` որքան հնարավոր է ստել, անվանարկել, գործ շինել, ապակողմնորոշել, շեղել ևն այլն...

Մարկիզ
01.07.2008, 11:20
Ա~, լավ էլի, նույն զիբիլն են, նույն ֆունկցիաներով, բայց տարբեր կողմերի ձեռքին...
Ֆեդայի ջան, բոլորիս էլ պարզ է, որ յուրաքանչյուր թերթ ունի իր տերերը: Բայց լինենք օբյեկտիվ:
Այն ինչ այսօր հրապարակում են իշխանամետ թերթերը/խոսքս վերաբերվում է ընդդիմության մասին/ հիմնականում սուտ են եւ իրականությանը չեն համապատասխանում: Իսկ ընդդիմադիր թերթերի հրապարակած լուրերն ու վերլուծությունները հիմնականում ճիշտ են:
Բացի այդ բոլորս տեսնում ենք, որ ընդդիմադիր թերթերի վերլուծություններն ու կանխատեսումները հետագայում իրականանում են:
Հիմա ո՞ւմ է մնում հավատալ:

քաղաքացի
01.07.2008, 11:21
Ծառայում են, թող ծառայեն: Զատո Հայրենիքի համար են ծառայում :P

Fedayi
01.07.2008, 11:22
Ծառայում են, թող ծառայեն: Զատո Հայրենիքի համար են ծառայում :P

Հա~, էսօր հայրենասիրությունը նորաձև ա...

Տատ
01.07.2008, 11:23
Թարսի պես նշածդ ԶԼՄ-ները քիչ թե շատ ավելի օբյեկտիվ են քան օրինակ, Հայոց Աշխարհը, Ազգը, Երկիրը եւ այլ իշխանություններին գովերգող թերթեր:
Իսկ հեռուստաընկերությունների մասին խոսելն իզուր է...
Եկեք օգտագործեմ Կուկի դպրոցը և ուշադիր հետևեմ խոսքի դարձվածքներին։ Հիմա քի՞չ, թե` շատ։

Օրինակ, սա ի՞նչ հայտարարություն է։ Չնայած հարգանքս "Ժառանգության" նկատմամբ, պարզաբանման կարիք կա այս խոսքերի մեջ; ով պիտի անի, եթե ոչ` դրանք տպող (այսինքն համաձայն) թերթը։

ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողների, իր բառերով, հանցավոր գործունեությունից հատվածներ ներկայացրեց ՚Ժառանգությունՙ կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` նշելով, որ Ջոն Պրեսկոտի կուսակցության դեմ քրեական գործ է հարուցված ընտրախախտումների համար:

Ի դեպ, քրեական գործ է հարուցված նաեւ ԵԱՀԿ դիտորդներից բելգիացի Ան Մարի Լիզի նկատմամբ: ՚Ընդհանրապես պետք է պարզել, թե ինչ դիտորդներ են գալիս Հայաստան, ինչու նրանք հանցավոր կեսագրություն ունեն:http://a1plus.am/amu/?page=issue&iid=62154
Դուք հավատում ե՞ք, որ քրեական գործերով մեղադրյալ եվրոպացիները "ֆռֆռում" են քաղաքական ասպարեզում։

Kuk
01.07.2008, 11:32
Եկեք օգտագործեմ Կուկի դպրոցը և ուշադիր հետևեմ խոսքի դարձվածքներին։ Հիմա քի՞չ, թե` շատ։

Տատ, եթե Դուք քիչ թե շատ բառակապակցությանը ծանոթ չեք և չհասկացաք, թե տվյալ դեպքում դա ինչ իմաստ է արտահայտում, դա խիստ կասկածանքի տեղիք է տալիս Ձեր գիտելիքների գոյության մասին: Ինչևէ, փորձեմ պատասխանել այնպես, ինչպես՝ Դուք.
Նախ՝ պետք է հիասթափեցնեմ՝ ասելով, որ ես դպրոց չունեմ, և Դուք սուտ ինֆորմացիա եք տարածում, ինչը նմանացնում եմ հայլուրների և հայոցաշխարհների գործունեությանը:

Մարկիզ
01.07.2008, 11:41
Եկեք օգտագործեմ Կուկի դպրոցը և ուշադիր հետևեմ խոսքի դարձվածքներին։ Հիմա քի՞չ, թե` շատ։
Տեղ-տեղ նենց շատոտ, տեղ-տեղ ավելի շատոտ: :scen
Լավ ինչ եք ուզում ապացուցել: Բոլորիս էլ պարզ է, որ վայլուրների ու հայոցաշխարհների հետ այդ թերթերին համեմատել չի լինի:

Տատ
01.07.2008, 11:57
Նախ՝ պետք է հիասթափեցնեմ՝ ասելով, որ ես դպրոց չունեմ, և Դուք սուտ ինֆորմացիա եք տարածում, ինչը նմանացնում եմ հայլուրների և հայոցաշխարհների գործունեությանը:
Նախ...
...իսկ հետո՞
Կուկ, ես գովեստ եմ համարում իմ գիտելիքների մակարդակի քննադատումը ձեր կողմից` միայն իրոք գրագետ մարդուն կարելի է ասել այն ինչ Դուք աում եք ինձ։ անգրագետը վաղուց նեղացել ու կոմպլեքսավորվել էր...

Kuk
01.07.2008, 12:02
Նախ...
...իսկ հետո՞Կուկ, ես գովեստ եմ համարում իմ գիտելիքների մակարդակի քննադատումը ձեր կողմից` միայն իրոք գրագետ մարդուն կարելի է ասել այն ինչ Դուք աում եք ինձ։ անգրագետը վաղուց նեղացել ու կոմպլեքսավորվել էր...

Ասացի արդեն. Նախ՝ փորձեցի հիասթափեցնել, և երկրորդ՝ Դուք սուտ ինֆորմացիա եք տարածում: Ուրախ եմ, որ գոնե Դուք չընդունեցիք այն որպես վիրավորանք:

Տատ
01.07.2008, 12:07
Ասացի արդեն. Նախ՝ փորձեցի հիասթափեցնել, և երկրորդ՝ Դուք սուտ ինֆորմացիա եք տարածում: Ուրախ եմ, որ գոնե Դուք չընդունեցիք այն որպես վիրավորանք:

Լավ, իսկ դուք գիտե՞ք "դպրոց" խոսքի լայն իմաստը, նշանակում է`տվյալ անձին բնորոշ ոճի կիրառում:
Եկեք մանրուքների շուրջ չվիճենք, այնքան ավելի հետաքրքիր:8 ու դաժան:angry բան կա

Մայ Միռ Դռուժբա

Kuk
01.07.2008, 12:13
Լավ, իսկ դուք գիտե՞ք "դպրոց" խոսքի լայն իմաստը, նշանակում է`տվյալ անձին բնորոշ ոճի կիրառում:
Եկեք մանրուքների շուրջ չվիճենք, այնքան ավելի հետաքրքիր:8 ու դաժան:angry բան կա

Մայ Միռ Դռուժբա

Տատ, ես այստեղ նշել եմ, որ փորձում եմ պատասխանել այնպես, ինչպես Դուք եք պատասխանել ուրիշին: Ես գիտեմ թե Դուք ինչ իմաստով եք արտահայտել «դպրոց» բառը: Իսկ Դուք գիտեի՞ք, թե ինչ իմաստով էր օգտագործված «քիչ թե շատ» արտահայտությունը: Լավ, սա հարց չէր;)

Տատ, եթե Դուք քիչ թե շատ բառակապակցությանը ծանոթ չեք և չհասկացաք, թե տվյալ դեպքում դա ինչ իմաստ է արտահայտում, դա խիստ կասկածանքի տեղիք է տալիս Ձեր գիտելիքների գոյության մասին: Ինչևէ, փորձեմ պատասխանել այնպես, ինչպես՝ Դուք.
Նախ՝ պետք է հիասթափեցնեմ՝ ասելով, որ ես դպրոց չունեմ, և Դուք սուտ ինֆորմացիա եք տարածում, ինչը նմանացնում եմ հայլուրների և հայոցաշխարհների գործունեությանը:

Տատ
01.07.2008, 12:21
Տատ, ես այստեղ նշել եմ, որ փորձում եմ պատասխանել այնպես, ինչպես Դուք եք պատասխանել ուրիշին: Ես գիտեմ թե Դուք ինչ իմաստով եք արտահայտել «դպրոց» բառը: Իսկ Դուք գիտեի՞ք, թե ինչ իմաստով էր օգտագործված «քիչ թե շատ» արտահայտությունը: Լավ, սա հարց չէր;)
Անկեղծ, մեզ հատուկ թեմա է պետք։:)
Քիչ թե շատը հարաբերականության նշան է։ Թույլ է տալիս երկու տարբերակն էլ։ Ոչ բաձարձակ` քիչ, ոչ էլ բաձարձակ` շատ։ Այսինքն, կարող է այդ մամուլը նաև պակաս օբյեկտիվ լիներ...Մարկիզն այնուամենայնիվ պարզաբանեց`
եղ-տեղ նենց շատոտ, տեղ-տեղ ավելի շատոտ:

Մարկիզ
01.07.2008, 12:27
Անկեղծ, մեզ հատուկ թեմա է պետք։:)
Քիչ թե շատը հարաբերականության նշան է։ Թույլ է տալիս երկու տարբերակն էլ։ Ոչ բաձարձակ` քիչ, ոչ էլ բաձարձակ` շատ։ Այսինքն, կարող է այդ մամուլը նաև պակաս օբյեկտիվ լիներ...Մարկիզն այնուամենայնիվ պարզաբանեց`
:DԵրբ կունենանք նորմալ երկիր, նորմալ հասարակություն, նորմալ իշխանություն ու ընդդիմություն, կունենանք նաեւ նորմալ ԶԼՄ-ներ::P

"իշխանություն ու ընդդիմություն"հա, հա:)

Տատ
01.07.2008, 12:39
:DԵրբ կունենանք նորմալ երկիր, մորմալ հասարակություն, նորմալ իշխանություն ու ընդդիմություն, կունենանք նաեւ նորմալ ԶԼՄ-ներ::P

"իշխանություն ու ընդդիմություն"հա, հա:)

Մարկիզ, ափսոս `քահ-քահ ծիծաղեցիք:(...Էնքան դուրս եկավ նախորդ նախադասությունը։
Համաձայնվեմ էլի:ok։ Որ հանգիստ քնեմ։

Մարկիզ
01.07.2008, 12:42
Մարկիզ, ափսոս `քահ-քահ ծիծաղեցիք:(...Էնքան դուրս եկավ նախորդ նախադասությունը։
Համաձայնվեմ էլի:ok։ Որ հանգիստ քնեմ։
Համաձայնվիր էլի, որ հանգիստ քնես...

Տատ
01.07.2008, 12:45
Համաձայնվիր էլի, որ հանգիստ քնես...

Յախկ, տառակերներ։
Մի ստորակետն էլ կռվի բուն ա։

Համաձայնվեմ, էլի:

Տրիբուն
01.07.2008, 14:32
Դուք հավատում ե՞ք, որ քրեական գործերով մեղադրյալ եվրոպացիները "ֆռֆռում" են քաղաքական ասպարեզում։

Հեսա ասեմ Տատ ջան:
Ուրեմն ԵԱՀԿ-ն ինքնուրույն երբեք դիտորդների ռեկրուտ չի անում, ու այդ գործը նրա փոխարեն անում է Մարդու Իրավունքների ու Դեմոկրատական Ինստիտուտների Գրասենյակը՝ ODIHR-ը: Ուրեմն, սրանք էլ պրյամոյ ռեկրուտ չեն անում, այլ խնդրում են որ ԵԱՀԿ 56 անդամ երկրներում իրենց դելեգացիաները, յուրաքանչյուրը դիտորդների ընտրության իր մեխանիզմներով, ընտրի դիտորդներ ու ուղարկի համապատասխան երկիր, որտեղ պիտի ընտրություններն անցկացվեն: Այսինք, դիտորդների ընտրության պրոցեսի վրա ԵԱՀԿ ոչ մի ազդեցություն չունի, ու չի էլ ուզում ունենալ: Ամեն երկրի դելեգացիա, ինքը իրանով որոշում է, թե ոնց ու ում պիտի ընտրի ու ուղարկի:

Վերջին ընտրություններում Հայաստանում ԵԱՀԿ-ից եղել են 11 հիմնական անդամ, 9 երկարաժամկետ դիտորդ և 250 կարճաժամկետ դիտորդ: Դե հիմա խորացի թե էս 260 հոգւց քանի հոգին կարող են ոչ ադեկվատ մարդիկ լինել:

Իսկ հիմա անձնական փորձից: Համ տարբեր երկրներում ընտրությունների դիտորդների եմ հանդիպել, համ էլ Հայաստանում գիտեմ ահագին եվրոպոս դիտորդների տարբեր ընտրություններից: Մեծ մասը խաբար էլ չի թե իրան վաբշե ինչի համար ու ուր են ուղարկել: Ջահել երեխեք են գալիս-գնում, իրանց համար տժում են:

Մի երկու տարի առաջ էլ, ինքս մի հատ փախած երկրում էի, ու իրանց մոտ էլ պառլամենտական ընտրություններ էր, ու Հայաստանից մի քանի դիտորդ կար: Մեր հավեսով, ջանով-ջիգյարով ջահելներն էին: Հինգ օր ուզածիդ պես կայֆավատ էին եղել, ու խաբար էլ չէին թե ընտրությունները որնց են անցել: Ու իրանց նման էլ էլի մի հարյուր հոգի: Այնպես որ, չգիտեմ քանի քրեական հանցագործ կարող է լինել ԵԱՀԿ դիտորդների մեջ, բայց որ լիքը տուֆտյոշնիկներ կան, լրիվ կոնտեքստից դուրս, դա փաստ է: Իսկ նման դեպքերում կա հավանականություն, որ նաև քրեական տարրեր կարող են լինել:

Chuk
01.07.2008, 15:29
Tuesday 01 July 2008
|1.07.2008|ԶԼՄ-ները յուրովի ծառայություն են մատուցում

--------------------------------------------------------------------------------
Posted by: Admin
Date: July 01, 2008 11:16AM
Under: ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

Զանգվածային լրատվության որոշ միջոցներով տրվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՙՎարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկում հուլիսի 1-ից վաղաժամկետ ազատ արձակման ենթակա 80 դատապարտյալներ հայտարարել են էտապային հացադուլ: Իբր առաջին օրը հրաժարվում են հացից, երկրորդ օրը` նաև ճաշից, և այդպես աստիճանաբար մինչև ամբողջական հացադուլ:

Մեջբերում թերթից

«Հայկական Ժամանակ» օրաթերթ
Երեքշաբթի, հուլիս 1, 2008 թ.
#112 (2061)

Փուլ առ փուլ
Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վաղաժամկետ ազատ արձակման ենթակա 80 դատապարտյալներ հայտարարելու են էտապային հացադուլ՝ առաջին օրը հրաժարվելով հացից, երկրորդ օրը՝ նաև ճաշից, և այդպես աստիճանաբար մինչև ամբողջական հացադուլ:

Որքանո՞վ է այս տեղեկատվությունը օբյեկտիվ, ես, բնականաբար, չեմ կարող ասել: Սակայն կարող եմ ենթադրել, որ որոշակի տեղեկատվություն ունեն, եթե հրապարակում են:

Սակայն անկախ նրանից, տեղեկատվությունն օբյեկտի՞վ է, թե՞ ոչ, հաշվի առնելով, որ տեղեկատվության մեջ գրված էր հայտարարելու են, այլ ոչ թե հայտարարել են, ապա դրա հերքումը հրապարակելուց առաջ պետք էր սպասել ու տեսնել, թե արդյո՞ք այսօր նմանատիպ բան կհայտարարվի՞, թե՞ ոչ: Հիշեցնեմ, որ տեղեկատվությունը հրապարակվել 01.07.2008-ին, նշվելով որ այդ օրն է հայտարարվելու, հերքումը lraber.info-ում հրապարակվել է նույն 01.07.2008-ին՝ առավոտյան ժամը 11:16-ին:

Մտահոգ
01.07.2008, 17:38
Այն որ ՀՀ Արդարադատության նախարարությունը ամենակոռուպացված մարմիներից մեկն է Հայաստանում դա փաստ է, այն որ օրենքը նրանք մեկնաբանում են կամայականորեն դա նույնպես փաստ է, այն որ ստում են դա նույնպես փաստ է: Հետաքրքիր է այն որ ՀՀ արդարադատության նախարարությունը այս հայտարարությունով ցույց տվեց թե ինչու են այսքան հիվանդագին ընդունում ներկա կամ պոտենցիալ հացադուլավորներ ունենալու փաստը, շատ պարզ պատճառով քանի որ նրանք հացադուլ էին անելու վաղաժամկետ ազատման հանձնաժողովի հետ կապված, այս չարաբաստիկ հանձնաժողովի մասին շատ է խոսվել ու գրվել այն իրականում հանդիսանում է ամենափողաբեր աղբյուրներից մեկը, դրա միջոցով ազատվում են մարդասպաներ, ծանր հանցագործներ, իսկ Ա. Բաբաջանյանի , Վ. Մալխասյանի. Սեֆիլյանի նման մարդիկ նույնիսկ չեն ներկայացվում վաղաժամկետ ազատման: Արդարադատության նախարարության ՔԿՀ-ի պետերը ԿԱՄԱՅԱԿԱՆՈՐԵՆ են որոշում ում ներկայացնել ում ոչ: Սեֆիլյանի ու Մալխասյանին մերժել է ադմինիստրացիան հիմնավորելով որ չեն ուղղվել դրա համար ՀՀ ԱԴ նախարարության ներկայացուցիչ Վահան Հակոբյաբին Սեֆիլյանը հարցրել է «Կարո՞ղ եք պատասխանել` ի՞նչ է նշանակում` չի ուղղվել: Այսինքն, պետք է խոստանայի քեզ, որ այլեւս փամփուշտ չե՞մ պահելու»: Ես իհարկե չեմ հասկանում Սատոր անդամի ջատագովության պատճառները, ամեն կերպ Արդարադատության նախարարությունը ներկայացնել երկրային սրբավայրի լուսապսակով, սակայն դատելով ջատագովության ինտենսիվությունից կարելի է եզրակացնել որ մեր հարգարժան Սատորը չի ապրում ու ծանոթ չէ հայաստանյան իրողություններին, ակամայից հիշեցի մի քանի ամիս առաջ հարգարժան Սատորի հայտարարությունը տեղադրված այս կայքում, որտեղ ինչ որ ՍՈՏԵՌ իրավապաշտպան կազմակերպությունը կոչ էր անում ընտրակեղծիքների դեմ օայքարի ելած մարդկանց չխանգարելու այլոց ազատ տեղաշարժման իրավունքը Օպերայի բակում:

Sator
01.07.2008, 19:25

մեկ անգամ ևս կարդա գոնե այս թեմայի գրառումներս: Ինչից եզրակացրեցիր, որ որևէ կերպ որևէ մեկին երկրային սրբավայրի լուսապսակով չեմ ներկայացրել, պարզապես առաջարկել եմ քննարկել այդ ԶԼՄ-նրի գործունեությունը: Իսկ ինչ վերաբերվում է այդ մարմնի կոռուպացվածությանը, չեմ ժխտում, բայց մտածում եմ եթե այդքան փող ունենաին, որ կարողանաին ազատվել ապա ինչու են նստել?

Sator
17.07.2008, 07:28
|14.07.2008| Ա. Բաբայան. «Որոշ լրատվամիջոցներ իրենց գործելաոճով փորձ են անում խոչընդոտել քրեակատարողական հիմնարկն

--------------------------------------------------------------------------------
Posted by: Admin
Date: July 16, 2008 10:11AM
Under: ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ-Քաղաքական

«Որոշ լրատվամիջոցներ, շարունակաբար նախապատվությունը տալով չստուգված տեղեկատվությանը, փորձում են «նպատակն արդարացնում է միջոցը» սկզբունքով յուրովի ծառայություն մատուցել որոշ քաղաքական ուժերի` դատապարտյալներին անուղղակիորեն դրդելով հացադուլի։ Այս գործելաոճով փորձ է արվում նաեւ խոչընդոտել քրեակատարողական հիմնարկների բնականոն աշխատանքին»,- ասել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը` մեկնաբանելով ՔԿ հիմնարկներում հացադուլ հայտարարած անձանց թվի մասին տարաբնույթ շահարկումները։

«Քրեակատարողական հիմնարկներում ցանկացած հացադուլի կամ պայքարի նմանատիպ մեթոդների վերաբերյալ իմ կողմից միշտ տրվել է սպառիչ տեղեկատվություն։ Ցանկացած հացադուլ հայտարարելու վերաբերյալ դիմումը ստանալուն պես հրապարակվել է թե’ հացադուլի պատճառը, թե’ օրը եւ հացադուլ հայտարարողի անուն-ազգանունը, սակայն որոշ լրատվամիջոցներ, որոնցից են, օրինակ, «Ժամանակ Երեւան», «Հայկական ժամանակ», «Հայք» օրաթերթերը, պարբերաբար նախապատվությունը տալիս են չստուգված և ակնհայտ կեղծ տեղեկատվությանը։ Մասնավորապես, վերջին շրջանում բազմաթիվ անգամ տարբեր թվեր են ներկայացվում քրեակատարողական հիմնարկներում գտնվող իբր հացադուլ հայտարարած անձանց վերաբերյալ։ Բազմաթիվ անգամ մեր կողմից բոլոր լրատվամիջոցներին առաջարկվել է համագործակցություն, որը կայանում է իրենց «հավաստի աղբյուրից» ստացած տեղեկությունը պաշտոնականի հետ համեմատելը։ Բոլորովին վերջերս «Ժամանակ Երեւան» օրաթերթը հրապարակել էր ապատեղեկատվություն այն մասին, թե իբր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել 30 դատապարտյալ այն դեպքում, երբ նախօրեին հացադուլ հայտարարած ընդամենը 6 հացադուլավորներ արդեն իսկ հրաժարվել էին հացադուլից, և այդ պահին որևէ հացադուլ հայտարարած անձ նշված քրեակատարողական հիմնարկում չկար»,-նշել է Ա.Բաբայանը։

Ըստ նրա` գրանցվել են նույնիսկ դեպքեր, երբ կալանքում գտնվող կամ դատապարտված անձն ինքը նույնիսկ չի իմացել, որ հացադուլ է հայտարարում և հրապարակումը տեսնելուց հետո որոշել է ենթարկվել դրան։ Վերջերս քննարկում էր կազմակերպվել Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից` կապված դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի գործունեության հետ։ «Զ.Փոստանջյանն իր «մտահոգությունը» հայտնեց, որ ունի տեղեկություն, թե քրեակատարողական համակարգում 80 դատապարտյալ հացադուլ են հայտարարելու, և հետագայում դա կրելու է զանգվածային բնույթ։ Առնվազն տարօրինակ է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, որն ունի օպերատիվ ծառայություն, չուներ նման տվյալներ, իսկ Զարուհի Փոստանջյանն ուներ։ Քննարկման հենց հաջորդ օրը լրատվության որոշ միջոցներ, որոնք ներկա էին քննարկմանը, տարածեցին այդ տեղեկությունը` հղում անելով իրենց «հավաստի աղբյուրին», որ իբր 80 դատապարտյալ սկսելու են էտապային հացադուլ, սակայն այդ «հավաստի տեղեկությունը» որևէ կապ չունեցավ իրականության հետ»,-նշել է ՔԿ վարչության մամլո խոսնակը։

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքին, ըստ որի, իբր, քրեակատարողական համակարգի ղեկավարությունը կաշառք է պահանջում` Ա.Բաբայանը նշել է, որ Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքը վերաբերում է հանցավոր արարքի, իսկ նմանատիպ մեղադրանքները քննող մարմիններ կան, և ինքը ոչ միայն կարող է, այլ նաև պարտավոր է դիմել այդ մարմիններին։ Ժ. Սեֆիլյանը նման մեղադրանքներ հնչեցրել է նաև իր նկատմամբ սահմանված պատիժը կրելու ընթացքում, սակայն դրանց հիմքում մշտապես եղել են վերացական ենթադրությունները։

Արմենպրես

http://www.lraber.info/news.php?item.3017.181