PDA

Դիտել ողջ տարբերակը : "Արտույտների Ագարակը" հատուկ ԱԿՈՒՄԲ.ԱՄ-ի համար

Moon
30.06.2008, 23:01
Բարև ակումբցիներ ջաներ,
Խնդրում եմ ինձ տեղյակ պահեք, ձեզ հարմա՞ր է, որ այս կիրակի ՆԱՄ-ում կազմակերպեմ "Արտույտների ագարակը" ֆիլմի դիտումը։
Հավանաբար ժամը 19.00-ին կլինի։
Ասեք, որ իմանամ շատ կլինենք, որ հաստատ կազմակերպեմ, թե չէ չեմ ուզում անցյալ անգամվա նման 10 հոգի գան։:(

Moon
01.07.2008, 00:09
Կարծում եմ հնարավոր կլինի նաև շաբաթ օրը։
Մենակ թե արձագանքեք, չեմ ուզում մենախոսություն ստացվի։

Kuk
01.07.2008, 00:13
Անձամբ ես ծանոթ չեմ ֆիլմին: Հնարավոր է՝ կան մարդիկ, ովքեր նույնպես ծանոթ չեն. լավ կլինի մի փոքր ներկայացնես ֆիլմը:

Սամվել
01.07.2008, 00:19
Անձամբ ես ծանոթ չեմ ֆիլմին: Հնարավոր է՝ կան մարդիկ, ովքեր նույնպես ծանոթ չեն. լավ կլինի մի փոքր ներկայացնես ֆիլմը:

Եղեռնի մասինա... ինչքան գիտեմ.. Հիանալի ֆիլա .. չեմ տեսել բայց շատ են գովել...

Համ էլ եթե տեեսած լինեինք գնալու իմաստը ո՞րն էր... ;)

Մի խոսքով շատ եմ ուզում դիտեմ... եթե կարեցա գործից փախնեմ անպայման կգամ :ok

Հ.Գ. Կուկ ջան դե դու էլ Գժուկից տուն կճամփես :)) :P:D

Moon
01.07.2008, 00:22
Անձամբ ես ծանոթ չեմ ֆիլմին: Հնարավոր է՝ կան մարդիկ, ովքեր նույնպես ծանոթ չեն. լավ կլինի մի փոքր ներկայացնես ֆիլմը:
Իտալացի Տավիանի եղբայրներն են ռեժիսորները։ Չեմ դիտել ֆիլմը։ Ձնծաղիկը հաստատ տեսած կլինի։ Ինքը լավ տեղյակ ա կինոաշխարհից։

Ավելացվել է 1 րոպե անց

Մի խոսքով շատ եմ ուզում դիտեմ... եթե կարեցա գործից փախնեմ անպայման կգամ :ok

Հ.Գ. Կուկ ջան դե դու էլ Գժուկից տուն կճամփես :)) :P:D

Սամ ջան, ինչ կլինի մի օր թռի էդ գործից։ Ինչքան կարելի է աշխատել այ տղա։ Մեզ ուրախացրու։
Հա, հերիքա կատակներ անես։ Դու ես ճանապարհելու:P

Kuk
01.07.2008, 00:27
Հեսա հայտ եմ ներկայացնելու Ակումբի ադմինիստրացիային, որպեսզի ինձ նշանակեն՝ Ակումբում կանանց և աղջիկների ճանապարհող:D

Economist
01.07.2008, 07:08
Շատ հզոր ֆիլմ է...
Ես անպաըման կգամ:)
Բայց շաբաթ օրը մի գցեք էլի:noti

Fedayi
01.07.2008, 10:22
Ես ֆիլմը տեսել եմ ու ներվերս խախտվել են...ոչխարի նման մորթում են հայերին, մեծահարուստ հայերին, որոնք մի նագան էլ չհանեցին դրանց դեմ /ձեր գե'ղի հերոսը/ ...մի պահ էլ կա, նույնիսկ թուրքերն են հայերին ոչխար ասում, հետո ավելացնում` ավելի լավ ա դրանց կթենք, քանց մորթենք: Կարճ ասած` կատաղած դուրս եմ եկել կինոդահլիճից::angry

Sunny Stream
01.07.2008, 11:33
Լույսիկ ջան, շատ ապրե´ս, որ պայմանավորվել ես!!! ;)
շատ եմ ուզում կարգին դիտել էս ֆիլմը... կարծում եմ` թե´ շաբաթ, թե´ կիրակի կկարողանամ հարմարեցնել, գալ :)

Տատ
01.07.2008, 11:48
Ես ֆիլմը տեսել եմ ու ներվերս խախտվել են...ոչխարի նման մորթում են հայերին, մեծահարուստ հայերին, որոնք մի նագան էլ չհանեցին դրանց դեմ /ձեր գե'ղի հերոսը/ ...մի պահ էլ կա, նույնիսկ թուրքերն են հայերին ոչխար ասում, հետո ավելացնում` ավելի լավ ա դրանց կթենք, քանց մորթենք: Կարճ ասած` կատաղած դուրս եմ եկել կինոդահլիճից::angry

Ես էլ։
Հիմնական հետևությունն էր` ինչ մեղք է թուրք ժողովուրդը, առանց բացառության բոլորը` միանգամայն չուզելով, կատարում էն չար հիստերիկ կառավարության հրամանը; Քաղաքապետից սկսած զինվորով վերջացրած սկզբում սպանում են, հետո անկեղծ սկսում զղջալ կամ նույնիսկ օգնել ու փրկել։ Թուրք մուրացկանը սկզբում դավաճանում է, հետո կյանքն ու փողը դնում` այդ ընտանիքի մնացորդները փրկելուն։
Իսկ հայերի նկատմամբ, այո , ոչխարության ցասում է առաջանում։

Համենայն դեպս, տեղացի ծանոթներս ազդվել էին...
Իհարկե նայեք, հետաքրքիր է ձեր կարծիքը։

Sunny Stream
01.07.2008, 19:04
ուխ, ինչ լավ է, որ էսպիսի հակասական կարծիքներ կան ֆիլմի վերաբերյալ :)
առաջարկում եմ, որ ֆիլմը չսիրողները կամ մի կերպ հաղթահարեն իրենց զզվանքը ու մեկ անգամ էլ դիտեն այն (մեկ էլ տեսաք` մի բան բաց եք թողել), կամ էլ ֆիլմի ավարտից հետո միանան դիտողներին, որովհետև վերջում անպայման կքննարկենք ու շատ լավ կլինի, որ բացասական կարծիքն էլ հնչի, այ դա կլինի իսկական քննարկում... գուցե նաև բանավեճ, բայց, իհարկե, ֆիլմի շուրջ: ;)

Ambrosine
01.07.2008, 19:15
չեմ դիտել ֆիլմը, բայց մի հարց է հետաքրքրում... ֆիլմը ինքը օբյեկտիվ է ներկայացրած?
ես արդեն զգացի, որ որոշ համակրանք է առաջացրել այդ ֆիլմը թուրք ժողովրդի հանդեպ... միգուցե ֆիլմը փորձում է համոզել դիտողին, որ թուրք ժողովուրդը մեղավոր չէ, մեղավոր են ընդամենը մի քանի նախարարներ?

Fedayi
01.07.2008, 20:31

Ֆիլմի սկզբում ասվում է, որ նկարահանված է իրական դեպքերի հիման վրա...
Համակրանք չի առաջացրել, հակակրանք է առաջացրել հայ երի հանդեպ...օրինակ, ինձ մոտ վիրավորվել է ազգային ինքնասիրությունը:

Chuk
01.07.2008, 20:33
Կինոն նայելու ցանկություն առաջացավ: Ի՜նչ ափսոս է, որ չեմ կարող գալ :(

Moon
01.07.2008, 22:12
Կինոն նայելու ցանկություն առաջացավ: Ի՜նչ ափսոս է, որ չեմ կարող գալ :(
Ափսոս, որ ես չեմ հայտնում իմ կարծիքը, այ դիտելուց հետո կարծում եմ ակտիվ կլինեմ։
Չուկ ջան, դու էլ աշխատիր գալ։)

Արշակ
01.07.2008, 22:33
Ֆիլմը հետաքրքրեց։ Հույս ունեմ, որ կկարողանամ գալ, բայց չեմ խոստանում։

Ռուֆուս
02.07.2008, 00:56
Ֆիլմն էլ եմ տեսել, գիրքն էլ եմ կարդացել... Չգիտեմ, արժի երկրորդ անգամ նայել.....

Ambrosine
02.07.2008, 01:25
Ֆիլմն էլ եմ տեսել, գիրքն էլ եմ կարդացել... Չգիտեմ, արժի երկրորդ անգամ նայել.....

դու գրքի տվյալները գրի:)

Սամվել
02.07.2008, 01:58
դու գրքի տվյալները գրի:)

Չէ դու արի ֆիլմը դիտելու :oy:P

Ambrosine
02.07.2008, 02:09
Չէ դու արի ֆիլմը դիտելու :oy:P

Չէ, թող գրքի տվյալները գրի, հետո ես ֆիլմը կգնեմ, կդիտեմ

Տատ
02.07.2008, 02:12
չեմ դիտել ֆիլմը, բայց մի հարց է հետաքրքրում... ֆիլմը ինքը օբյեկտիվ է ներկայացրած?
ես արդեն զգացի, որ որոշ համակրանք է առաջացրել այդ ֆիլմը թուրք ժողովրդի հանդեպ... միգուցե ֆիլմը փորձում է համոզել դիտողին, որ թուրք ժողովուրդը մեղավոր չէ, մեղավոր են ընդամենը մի քանի նախարարներ?
Մոտավորապես; Որոշ տեսակետից ճիշտ ել է, հայերի միամիտ պասսիվությունը։
Բայց մի քանի փայլուն տեսարաններ կան, Ֆիդայի, հիշում ե՞ս քաղաքապետի կնոջ ուշաթափությունը...լավ համը հանեցի, նայեք, հետո կխոսենք։

Ambrosine
02.07.2008, 02:20
Մոտավորապես; Որոշ տեսակետից ճիշտ ել է, հայերի միամիտ պասսիվությունը։
Բայց մի քանի փայլուն տեսարաններ կան, Ֆիդայի, հիշում ե՞ս քաղաքապետի կնոջ ուշաթափությունը...լավ համը հանեցի, նայեք, հետո կխոսենք։

ախր հարցն էլ էդ ա, որ ես անհանգստանում եմ: գուցե ֆիլմը ուզում է հայերին դրական տրամադրել թուրք ժողովրդի դեմ ու կամաց-կամաց տանել դեպի Ցեղասպանության մոռացություն
ինչևէ, ֆիլմը կդիտեմ ու անպայման կարծիքս կգրեմ, բայց դժվար` հավանեմ

Տատ
02.07.2008, 02:39
Օ, ոչ։ բացառապես եվրոպական դիտարանին է ուղղված։ Նրանց վրա ազդում է հայերի համար, բայց իհարկե...ԷԷԷ, էլի լեզուս քաշեցիր:angry
Նայե՛ք։

Երվանդ
02.07.2008, 10:42
Ափսոս, որ ես չեմ հայտնում իմ կարծիքը, այ դիտելուց հետո կարծում եմ ակտիվ կլինեմ։
Չուկ ջան, դու էլ աշխատիր գալ։)

Ոնց թե չես կարող գալ:o:angry, գալու ենք:)

Chuk
02.07.2008, 13:34
Ոնց թե չես կարող գալ:o:angry, գալու ենք:)

Եր, էդ ի՞մ հետ էիր :oy
Եթե հա, ապա սոռռի, բայց շաբաթ-կիրակիս ուրիշ կերպ վաղուց պլանավորած ա :oy

John
02.07.2008, 15:14
կիրակի օրը ՀԱՍՏԱՏ կգամ, շաբաթ օրն էլ հաստատ չեմ գա ;)

Moon
02.07.2008, 20:12
Ժողովուրդ սա դեռ կիրակի օրվա համար հաստատ չի։ Դեռ չեմ խոսել Արևիկի՝ ՆԱՄ-ի աշխատող-ի հետ, հեռախոսն անհասանելի ա։ Բայց հենց իմանամ, կասեմ։

Հենո
03.07.2008, 11:20
Ես էլ կգամ

Estrella
03.07.2008, 11:36
Ինձ էլ շատ հետաքրքրեց, անպայման կգամ…:)

Davo'o
03.07.2008, 17:34
Ես նայել եմ էտ ֆիլմը ու փոշմանել եմ ջահել կյանքիցս գնացած այդ րոպեների համար: Ինձ հարազատ մարդկանցից ոչ մեկին խորհրուրդ չեմ տա դիտել այդ, կներեք, ախմախ ֆիլմը: Իհարկե հաճելի է տեսնել Spanglish-ի գեղեցկուհուն Նունիկի դերում, բայց միայն դա...
Ավելի լավ է «Զիտան ու Գիտան» կամ մեկ այլ բոլիվուդյան գլուխգործոց կամ «Դժբախտ երջանկության» հերթական սերան նայեք, քան դա:

Ambrosine
03.07.2008, 17:42

կասես` ինչու? Ես չեմ դիտել դեռ...

Davo'o
03.07.2008, 17:48
կասես` ինչու? Ես չեմ դիտել դեռ...

Որովհետեւ չի կարելի հնդկական կինոյի սցենարով ֆիլմ նկարել ցեղասպանության մասին, ինչը արել են ֆիլմը ստեղծողները:

Moon
03.07.2008, 20:12
Որովհետեւ չի կարելի հնդկական կինոյի սցենարով ֆիլմ նկարել ցեղասպանության մասին, ինչը արել են ֆիլմը ստեղծողները:
Երեխեք, շատ ուրախ եմ, որ այսպես քննարկում եք։ Բայց լավ կլինի բոլորին բացասաբար չտրամադրել։ Մի գուցե արդեն ներշնչեք, թե վատն է։ Իսկ կարող է ինձ մոտ հակառակը լինի։ Ես դրական եմ տրամադված, բայց քիչ քիչ ինձ դեպի բացասական են տանում ձեր քննարկումները։ Լավ կլինի դա հետո անենք։

Ավելացվել է 2 րոպե անց
Ժողովուրդ ջան, այս կիրակի օրվա համար ես վաղը հաստատ կպատասխանեմ։ Արևիկը՝ կազմակերպիչը Թուրքիայում է։ Ես վաղը կփորձեմ ՆԱՄ-ի տնօրինությունից ճշտել, հարմար է. թե ոչ։
Սպասեք վաղվա հայտարարության։:)

Estrella
03.07.2008, 20:58
Անհամբերությամբ սպասում ենք ,
:)

Moon
05.07.2008, 00:21
Սիրելի ակումբցիներ, ասեմ, որ ինձ տեղեկացրեցին, որ ֆիլմերով զբաղվում է Արևիկը միայն, այնպես որ նրան պետք է սպասենք, մի քանի օրից կգա։
Մի լավ լուր, ՀՈՒԼԻՍԻ 23_ԻՆ; ԺԱՄԸ 19,00_Ին, ՆԱՄ-ում ցուցադրելու են "Արտույտների ագարակը"։ Այս ցուցադրությունը բոլորի համար է, բաց է։ Իսկ ակումբի համար մի օր առանձին էլի կլինի։
Հա, մեկ էլ ասեցին, որ իրենց պրոեկտորի հետ կապված խնդիրներ ունեն, ամեն կես ժամը մեկ անջատվում է, դե հուսանք մինչև ֆիլմի դիտումը կհասցնեն նորը գնել կամ վերաորոգել։:)

Davo'o
05.07.2008, 16:15
Երեխեք, շատ ուրախ եմ, որ այսպես քննարկում եք։ Բայց լավ կլինի բոլորին բացասաբար չտրամադրել։ Մի գուցե արդեն ներշնչեք, թե վատն է։ Իսկ կարող է ինձ մոտ հակառակը լինի։ Ես դրական եմ տրամադված, բայց քիչ քիչ ինձ դեպի բացասական են տանում ձեր քննարկումները։ Լավ կլինի դա հետո անենք։

Լավ:), լիքը լավ բաներ էլ կարելի է գտնել այդ ֆիլմում, այնպես, որ ձեզ հաճելի ժամանց:

Վարպետ
07.08.2008, 17:25
Եթե “Արտույտների ագարակը”, որպես ռեժիսորական վարպետության մարմնավորում, չփորձենք համեմատության մեջ դնել Վերնոյի “Մայրիկի” կամ Սպիլբերգի “Շինդլերի ցուցակի” հետ, այլ միայն փորձենք դիտարկել ասելիքի մատուցման վարպետության տեսակետից, ապա այս ֆիլմը կարելի է ավելի հաջողված համարել, քան տապալված: Միանշանակ կան նաեւ դրվագներ, որոնք մեզ համար կարող են տարօրինակ թվալ, ինչպես օրինակ հայերենով բայաթի կանչող, դեմքները ներկած կանայք կամ ավելի շատ լեզգինկա կամ պոլկա հիշեցնող քոչարին: Բայց սրանք ներելի թերություններ են, քանի որ ֆիլմի առավելություններն ավելի շատ են, որոնցից մեկը, թերեւս, կարելի է համարել “Ով սիրուն, սիրուն”-ի ընտրությունը` որպես ֆիլմի հիմնական սաունդթրեք: Կամ, օրինակ, ազգությամբ թուրք դերասան Չեկի Կարիոյի եւ Ցեղասպանության վերապրածների ժառանգ Արսինե Խանջյանի ընտրությունը` ընտանեկան զույգի դերերում:
Արտույտների ագարակը բավական հարուստ Ավագյանների ընտանիքի սեփականությունն է, որտից սկիզբ են առնում ողբերգական իրադարձությունները:
Ֆիլմը, որը նկարահանվել է ազգությամբ հայ Անտոնիա Արսլանի համանուն վեպի հիման վրա, նկարագրում է հայերի Ցեղասպանության ժամանակահատվածում ընկած իրադարձություններ, բայց դժվար է այն միանշանակ անվանել ֆիլմ` Ցեղասպանության մասին: “Ատույտների ագարակը” ավելի շատ ողբերգական սիրո, չիրականացված երազանքների, խեղված ճակատագրերի, իրար դուռ-դռան ապրող, միասին ուրախացող եւ տխրող մարդկանց մասին է, որոնց մի հատվածին պատմական անցքերը դարձնում են ոճրագործ, իսկ մյուս մասին` զոհ: Հենց առաջին րոպեներից հասկանալի է դառնում, որ Պաոլո եւ Վիտորիո Տավիանի եղբայրները շեշտադրումը դնելու են հատկապես այս երեւույթների վրա, փորձելով Ցեղասպանությունը ներկայացնել որպես ոչ միայն հայերի, այլեւ առանձին վերցրած, դիմագիծ ունեցող թուրք մարդկանց ողբերգություն, որոնք ոչ այլ ինչ են, քան սեփական պետության անհեռանկար քաղականության իրականացնողներ-զոհեր: Այպիսի կերպարներ են Նունիկ Ավագյանի սիրեցյալ թուրք կապիտանը, որը պատրաստվում է դասալիք դառնալ եւ փրկել նրան վերահաս փորձանքից, սակայն անհաջողության է մատնվում, թուրք գեներալի կինը, որը հրավիրված լինելով հայկական ընտանիք` գրկում է մանուկներից մեկին եւ սկսում հեկեկալ` քաջ գիտակցելով, որ վաղը այդ փոքրիկը գուցե կենդանի չլինի, մուրացկան Նազիմը, որը մահվան սպառնալիքի տակ ցույց է տալիս իր բարերար հայերի թաքստոցի վայրը, սակայն հետո, վտանգելով կյանքը, փրկում այդ ընտանիքի վերապրած անդամներին, գաղթի ճանապարհին հայուհու սիրահաված ժանդարմը, որը ստիպված է լինում սպանել նրան` կտտանքներից ազատելու համար… Թերեւս ֆիլմի կոնցեպտի` երկկողմանի ողբերգականության հանգրվանը կարելի է համարել այդ նույն ժանդարմի խոստովանությունը` դատավարության ժամանակ. “Ես սպանել եմ մի հայուհու: Եվ ես… սիրում էի նրան”: Խորհրդանշական է, որ հենց այս բառերով էլ ավարտվում է “Արտույտների ագարակը”:

ցեղակրոն
07.08.2008, 21:43
Շատ հուզական ֆիլմ է, նկարահանված իտալացիների կողմից. անպայման կնայե՛ք

Monk
30.09.2008, 11:03
Երեկ վերջապես ես էլ նայեցի այս ֆիլմը: Երևի ավելի հաճույքով կնայեի, եթե թուրք լինեի::[

Katka
30.09.2008, 11:31
Դիտել եմ ֆիլմը, վատ չէ, բայց այդքան էլ ազդեցիկ չէ:)

Nasha
30.09.2008, 16:55
Ես, իհարկե, կինոգետ չեմ որ որոշ խիստ նրբություններն կատեյի էս ֆիլմի մեջ ու գեղեցիկ բառերով նկարագրեմ այն, բայց ես երեկ արդեն 2-րդ անգամ դիտելով ֆիլմը / առաջին անգամ Մոսկվա կինոթատրոնում եմ տեսել` պրեմիերային/ ունեցա նույն զգացողությունը, որ համենայն դեպս համոզիչ չէ, ու դա հատկապես կապում եմ այն բանի հետ, որ /էս դեպքում/ ռեժիսորները հայ չեն, ու չեն կարողացել զգալ մի շարք նրբություններ, կամ ել չեն կարողացել ճիշտ ներկայացնել որոշ դրվագներ, որոնք հարիր չեն հային` էն էլ 20-րդ դարասկզբին ապրող հային, օրինակ հենց ֆիլմի սկզբում հոր և մոր սիրո տեսարանը հանգիստ դիտում ու անցնում է որդին, էն էլ օրը ցերեկով` դուռը բաց, նման բան չէր կարող լինել հայի ընտանիքում, կամ երբ նոր ծննդաբերած հայուհին թուրքին հիշեցնում է, որ իրենց տանը թեյ էր խմում, ու ցույց են տալիս էդ կադրերը, ոնց ա հայ հղի աղջիկը մեծ փորով պտտվում թուրքի քթի տակ, դա էլ համոզիչ չի, չգիտեմ կարող ա ես չափազանց խիստ եմ, բայց ես օրինակ նույնը չեմ ասի երբեք "Մայրիկ" ֆիլմի մասին, քանի որ ինձ համար սա շատ հաջողված ֆիլմ է, ու եթե տարին մի անգամ չնայեմ էդ տարին տխուր կլինի ինձ համար :) , Վերնոյը "Մայրիկում" էնպիսի նրբություններ ա ցույց տալիս, որ միայն հայ լինելով կհասկանաս դա:
բայց իհարկե "Արտույտների Ագարակի" դերասանական կազմը հրաշալի ա` հատկապես Նունիկը/ սիրահարվել եմ Նունիկ անվանը, իմ աղջկա անունը հաստատ Նունիկ եմ դնելու/ էս ել որպես փոքրիկ գաղտնիք :oy

Ծով
01.10.2008, 00:28
Ըստ իս ավելի, քան ռեալիստական ֆիլմ էր...ի Դեպ վերջապես...
;)
Շատ եմ հավանել ու շատ ուժեղ էր...մի շնչով նայել եմ... Եվ ընհանրապես էդ կոլորիտը, էդ մատուցումը, ամեն ինչ իրական էր...
Ոչ թե զուտ հայի ողբերգություն էր, այլ երկկողմանի ճշմարտության դառնություն...ու մի բան էլ..սա այն եզակի ֆիլմն է, որ հաստատ կհասնի նաև թուրք հանդիսատեսի հոգուն...
կադրեr էլ կան, որ այնքան տպավորիչ էին, մինչև հիմա աչքերիս առաջ են...

azat11
01.10.2008, 00:46
Կարծում եմ ֆիլմը բավականաչափ «մաքրում է» թուրքի կերպարը, շատ համահունչ էր Գյուլի այցին:
Հայ և թուրք դերասանների սակավությունը մի տեսակ խեղաթյուրել էր երկուսի մշակութային յուրատեսակ դրսևորումները: Ֆիլմը խիստ գեղարվեստական է, և գրեթե չի կարևորվել որևէ ազգային նյուանս: Ես սա չէի հանարի Եղեռնը քարոզող ֆիլմ:
Կուզենայի ապագայում և մեզ և թուրքերին տեսնել այդաստիճան:)

Ծով
01.10.2008, 01:06

Կներես էլի, քո ասածից ստացվում ա՞, որ եթե մարդ խաչակրի դեր ա խաղումա սենք, պիտի խաչակիր լինի՞....:think

ChildOfTheSky
01.10.2008, 04:08
Կներես էլի, քո ասածից ստացվում ա՞, որ եթե մարդ խաչակրի դեր ա խաղումա սենք, պիտի խաչակիր լինի՞....:think

Գոնե իրեն պետք ա խաչակիր զգա : ;)

StrangeLittleGirl
01.10.2008, 07:31
Ես սա չէի հանարի Եղեռնը քարոզող ֆիլմ:
Իիիիի՞նչ, քեզ Եղեռն քարոզող ֆիլմե՞ր են պետք: :'

comet
01.10.2008, 10:36
Երեկ վերջապես ես էլ նայեցի այս ֆիլմը: Երևի ավելի հաճույքով կնայեի, եթե թուրք լինեի::[

Ճիշտ է:[ Վերջերս ադրբեջանական ալիքներից մեկով` Ինտերազով, մի ֆիլմ գնաց, թե ինչպես են հայերը ջարդել թուրքերին Խոջալուի դեպքերի ժամանակ::o Բնականաբար ռեժիսորն ամեն ինչ անելու է, իր ֆիլմը ավելի ազդեցիկ ներկայացնելու համար:

azat11
01.10.2008, 12:28
Կներես էլի, քո ասածից ստացվում ա՞, որ եթե մարդ խաչակրի դեր ա խաղումա սենք, պիտի խաչակիր լինի՞....:think

Չարժի գռեհկացնել ասածս: Չլացող, չսևավորված և այլն, հայ գաղթականի կերպարը այնքան էլ բնական չի: Կամ թուրքի գռմռոցը, սադիստական աչքերը, լեզվային կոպտությունը.........
Սա միգուցե լավ է` այլազգիներին մատուցելու տեսանկյունից, բայց բնական չի հաստատ:

Ավելացվել է 1 րոպե անց

Իիիիի՞նչ, քեզ Եղեռն քարոզող ֆիլմե՞ր են պետք: :'

Լավ, մի խեղդի, քարոզող չէ, լուսաբանող և տեղեկացնող...:)

wem
25.04.2010, 00:28
Րոպեներ առաջ ավարտվեց «Արտույտների ագարակը»:
Ես մինչ այսոր այդ ֆիլմը չէի դիտել, միայն դռա մասին լսել էի: Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ տպավորությունների մասին: Ուղղակի շոկի մեջ եմ::o Բայց ինձ թվում է Նունիկի կերպարը չափազանցրած էր: Ինձ չի թվում որ հայ կանայք ու աղջիկները այդ նեղ դռության մեջ տրամադրություն կունենային սիրով զբաղվել թուրք զինվորների հետ: