PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Հասմիկ Սարիբեկյանի Ստեղծագործությունները



rainbow
31.10.2006, 16:33
Ախ, դու այնքան շատ ես իմ մեջ,
Որ ինքս ինձ հաճախ փշուր եմ թվում,
Չնչին բեկոր, նշույլ, առէջ
ԵՎ ինքս իմ մեջ ,ասես քո ստվրում, նոր եմ արարվում,

Լոք էջ, լոք էջ եմ ես քո խաժ օրերում
Երջանկության լոք թույլ բախյուն,
Եվ ոչ թե սիրտ,
Իսկ դու իմ մեջ կապույտ երկ ես,
Կապույտ երգ ես,
Կապույտ արյուն,
ԵՎ առանց քեզ անսահմանը Վերջ է ունենում

rainbow
01.11.2006, 09:58
Հեռանում եմ ես՝
Սրտիս մեջ առած ամպը թախիծի,
Բայց որոտում է սիրտս կրծքիս մեջ,
Սիրտս աղերսում է ՝մնա , էլ սիրի,
Սակայն ամենուր աշուն է դեղին
Ես հեռանում եմ ճիշտ ժամանակին,
Որ ինձնից քո մեջ մնա շեկ ամառ,
Թրթրռ ցնորքի,
Հույզի թիթեռներ,
Որ ինձ հիշելը քեզ բերի թեվեր



Այսպես խենթորեն սիրում են մեկին,
Այսպես սիրում են միայն մեկ անգամ
Թույլ տուր հավատալ այս հորինվածքին,
Թույլ տուր հեզ լինել նրան,
Ու թեկուզ խափվել, հատակին թափվել բեկորի նման՝
Այսպես սիրում են միայն մեկ անգամ

Թույլ թրթրռ կա ափսոսանքի ,
Որ դեռ դողում է օդում,
Եվ իմ թաքուն աղոթանքում
Դեռ քո անունն եմ տալիս,
Ու անուրջը սեղմած կրծքիս՝
Դեռ պայքարում եմ իմ դեմ,
Բայց դու գիտես եվ ես գիտեմ՝
Մենք չենք լինի միասին:
Թույլ թրթիռ կա խայ խաբանքի,
Որ դեռ շրշյում է ՝սիրում եմ,
Սերը մի թերթիր,
Սերը մի թարթիր ուրիշ աչքերում
Մի փոխվիր, մի փոխիր սերը՝
Սերն աղերսում է շարունակություն.
Իսկ ես վճռել եմ
«Հավերժը» հատել ցուրտ մի «երբեքով»
Ու սուր դանակով
Կտրել երակները իմ երազանքի:
Ախ դու գիտես եվ ես գիտեմ՝
Միասին մենք չենք լինի


hhasmikk@hotmail.com
Հասմիկ Ռոբերտի Սարիբեկյան

Մելիք
01.11.2006, 16:26
Լոք էջ, լոք էջ եմ ես քո խաժ օրերում
Երջանկության լոք թույլ բախյուն...
Ինչքան գիտեմ ոչ թե լոք է, այլ լոկ::)

rainbow
01.11.2006, 16:27
Որքան արագ են ամպերը փոխում ուրվագիծն օդե
Երբ սիրում էի,
Հույսը ճայ էր,փետուր էր, թիթեռ,
Որ մայրամուտի մետաքսներում
Դողում է դեռ:
Ամպը գցում էր երազանքի կամրջակներ,
Եվ իմ ափը ամպը ձուլում էր քո ափին,
Եվ ես թաքուն երազում էի,
Որ ժապավեններն օդե պիտի չքանդվեին,
Սակայն իմ սերը ՝ մի օդե թիթեռ, կորավ ամպերում
Ես քեզ չեմ սիրում

rainbow
01.11.2006, 16:41
իհարկե :) , սակայն մեզանից ոչ ոք ապահովագրված չէ տպագրական սխալներից, հաջորդ անգամ ավելի ուշադիր կլինեմ:)

rainbow
02.11.2006, 11:25
Այս գիշեր էլի
Թախիծն ինձ դարձավ հաելի ,
ԵՎ մութը կաթիլ կաթիլ խեղդվեց
Դառնության մեջ պաղած սուրճի,
Ու ես հլու այս անիմաստ դատավճռին՝
Գերի եղա մենությանը
Ու ողջ գիշեր սոսնձեցի
Փշուր դարձած իմ անցյալը:
Թախիծն ինձ ելի տվեց թեվեր,
Ինձ դարձավ երկինք,տարավ դեպի վեր՝
Որ կործանի ինձ,
Սակայն արդեն լուսաբաց էր



Սերը նամակ էր
Երջանկության անհասցե հեռուներից,
Լոկ թղթե մի նավակ էր,
Բայց ալեծուփ, խենթ ծովերից՝
Սերը փրկեց ինձ,
ԵՎ երազանքի միավանկը այս՝
Դարձավ ինձ լուսե մի նավահանգիստ.
Ես գտա քեզ, դու գտար ինձ,
Եվ կյանքը փոխվեց մի գեղեցիկ հեքիաթի՝
Մի թող այն անվերնագիր,
Ինձ հետ ծովի էջերը թերթիր
Կաթիլ առ կաթիլ

hhasmikk@hotmail.com
Հասմիկ Ռոբերտի Սարիբեկյան

rainbow
03.11.2006, 11:43
Կարոտը իմ կապույտ աչքեր ունի,
Ես զգում եմ,
Ալեկոծ ծովի թանձր կապտություն,
Ես մի կապույտ, կապույտ թախիծով եմ
Անվերջ քեզ հիշում.
Առաջվա նման սիրտս զգում է թափանցիկ խաբվածություն,
Բայց քեզնից մնաց մի բուռ թախիծ ու զուր սպասում,
Ու սիրո անկեղծությունը դառան լոկ խոսքեր,
Բայց կարոտանքի ծով աչքերը , ախ,
Նորից փորձում են սիրտս ակոսել,
Սրտիս հետ խոսել.
Կարոտը իմ կապույտ աչքեր ունի,
Ես զգում եմ,
Ալեկոծ ծովի թանձր կապտություն,
Ախ, սիրելիս քո բարի անուրջը
Կապույտ հույզով է սիրտս շղարշում

rainbow
11.12.2006, 12:11
Մաքրում եմ ես ճերմակից
Արտասուքը իմ գրչի
Եվ չնչին, ինչոր չնչին թաղծություն՝
Տիրում է ինձ, այրում է ինձ ու չի ներում.
Ամպ են հագել իմ տաղերը
Ամպ է, ամպ է ու որոտ,
Պարտադրում են ճերմակները
Նոր տաղ , նոր երկ, նոր օրոր,
Բայց ես անզոր եմ , ասա՞,
Ինչու՞ լքեց ինձ մուսան,
Երբ իմ կյանքում իմ կյանքը այլ էր,
Հույզի ծովը հար շռայլ էր,
Բայց ես հիմա դարձել եմ որբ,
Ու գրիչն իմ ունի բողոք
Իմ դեմ ու ողջ աշխհարհի՝
Իմ ներշնչանք ետ արի....


Դադար է նորից
Ախ, քար է հույզը երբեմնի,
Զուր հրաշքին հավատացի՝
Ինձ այն շատ էր երեվի,
Ու հիմա թախիծն իմ ուլունք ուլունք
Կաթում է , պայթում է անգութ
Եվ ծափի մեջ ու ծփանքում՝
Ծիծաղում է, ծաղրում է ինծ՝
«Երբեք էլ չի եղել շարժում»...




hhasmikk@hotmail.com
Հասմիկ Ռոբերտի Սարիբեկյան

rainbow
11.12.2006, 12:51
Դու…
Լոկ դու կարող ես կանգնեցնել անձրեվը,
Եվ դու լոկ կարող ես ինձ ետ գնել չարքից,
Իմ կյանքում կտաի ես ամենը,
Բայց դու, Ախ դու
Չես սիրում ինձ
Ստվերներ են,
Ստվերների շանթ ու շղթա,
Դու ինձ ավիրել ես՝
Անձրեվն է լալիս,
Եվ իմ աչքերում սեվազգեստ չարքերը
Ծափում ու ձաղրում են ,
Որ չես սիրում դու ինձ,
Եվ իմ անզոր կանչերը՝
Ծանր խաչեր են …

Դու
Լոկ դու կարող էիր կանգնեցնել անձրեվը,
Եվ դու լոկ կարող էիր ինձ ետ գնել չարքից
Կյանքում կտաի ես ամենը,
Բայց դու…
Ախ ,ես էլ չունեմ ոչինչ



hhasmikk@hotmail.com

Simon
11.12.2006, 12:51
Ովքե՞ր են ճերմակները:8

rainbow
12.12.2006, 16:39
Երեկո էր...
Մատնվեցի սիրաբույրին,
Հագա ամպե կոշիկներ,
Բայց սերն այսօր իմ վճռից շիկնել՝
Իմ դատավճիռն է ընդունում ցավով.
Ճյուղեր,շատ եին ճյուղերը՝
Սերն ամուր չէր արմատներով...


hhasmikk@hotmail.com

Simon
12.12.2006, 17:01
Երեկո էր...
Մատնվեցի սիրաբույրին,
Հագա ամպե կոշիկներ,
Բայց սերն այսօր իմ վճռից շիկնել՝
Իմ դատավճիռն է ընդունում ցավով.
Ճյուղեր,շատ եին ճյուղերը՝
Սերն ամուր չէր արմատներով...


hhasmikk@hotmail.com

Խորիմաստ էր :think

rainbow
13.12.2006, 13:59
Ես տեսա հրեշտակներ,
Ամպեր, ամպեր...
Սահող, հոսող ամպեր տեսա սիրուն,
Ու ամպի պես թեվ ու թեթեվ՝
Ես ճախրեցի քո աչքերում.
Եվ մատնեցին ինձ ցնորքներս՝
Ինձ մատնեցին դեգերման
Ու արդ ես էլ ամպ եմ, ամպ եմ՝
Առանց կղզի ու հանգրվան,
Առանց ներկա ու անցյալի,
Բայց ես տեսա հրեշտակներ,
Ախ, ես տեսա հրեշտակներ՝
Սիրտս բախել չի դադարի,ինչ էլ լինի...

rainbow
14.12.2006, 14:17
Փոթորկից հետո
Խաղաղվել է սիրտս
Ու իմ ներսում պաղել է թեժը խենթության,
Սերը անցել է, ավարտվել է սերը,
Սերը դարձել է մի անանց կածան.
Բայց միեվնույն է ծիածան էր սերը,
ԵՎ սիրուն հանուն քաղցր է անգամ տառապելը,
Փոթորկից հետո խաղաղ եմ ծովերը

rainbow
19.12.2006, 16:13
Փոխում եմ ես օրվա թաղծությունը՝
Ռադիոալիք է,
Օ, ինչ խենթ միտք է,
Եթե ամեն ինչ հեշտ լիներ այսչափ՝
Կնետեի թուղթն ու գրիչը
Ու ջազ կլսեի մինչ ի խլանալ:
Փոխվում եմ ես թաղծության մեջ օրվա
Եվ փնտրում եմ ինքնահաշտություն
Օ, ինչ խենթ միտք է՝
Ինքնախափություն...


hhasmikk@hotmail.com

Simon
20.12.2006, 18:58
Իմ հարցին կպատասխանե՞ս, թե էլ չկարդամ քո գրածները::)

rainbow
21.12.2006, 14:33
:) իհարկե կցանկանաի ,որ ստեղծագործություններս ընթերցվեն եվ շնորհակալ եմ ,որ դրանք առժանացել են ձեր ուշադրությանը.Դուք հարցնում եիք Ճերմակների մասին չե՞,այդ գործում ճերմակ թուղթը եվ կապույտը իմ հույզերն են ,որոնք սիմվոլիկ կերպով են ներկայացված.Հուսով եմ Ձեր հարցին պատասխանեցի

rainbow
21.12.2006, 14:46
Թույլ թրթիռ կա ափսոսանքի,
Որ դեռ դողում է օդում,
Եվ իմ թաքուն աղոթանքում
Դեռ քո անունն եմ տալիս,
Ու անուրջը սեղմած կրծքիս՝
Դեռ պայքարում եմ իմ դեմ,
Բայց դու գիտես եվ ես գիտեմ՝
Մենք չենք լինի միասին:
Թույլ թրթիռ կա խաժ խափկանքի,
Որ դեռ շրշյում է ՝«սիրում եմ ,
Սերը մի թարթիր ուրիշ աչքերում,
Մի փոխվիր, մի փոխիր սերը,
Սերն աղերսում է շարունակություն»,
Իսկ ես վճռել եմ
«Հավերժը» հատել ցուրտ մի «երբեքով»
Եվ սուր դանակով կտրել երակներն իմ երազանքի՝
Ախ, դու գիտես եվ ես գիտեմ
Միասին մենք չենք լինի....



hhasmikk@hotmail.com

rainbow
22.12.2006, 11:35
Հրաշքի սպասում,
Եվ սպասում անհնարի՝
Փետրե կամուրջ է այս ամենը,
Բաց արա սիրտս, տես՝ ձյուն է գալիս՝
Եվ այլեվս՝
Անցյալ է արեվս.
Քո շուրթերը ուրիշ անուն են տալիս,
Դու ինձ, գիտեմ, մոռացել ես,
Փաթիլվում է սերը ու լուռ հալչում ափիս՝
Մեզ միացրեց ու բաժանեց այս ձմեռը….

Simon
27.12.2006, 00:55
Փոխում եմ ես օրվա թաղծությունը՝
Ռադիոալիք է,
Օ, ինչ խենթ միտք է,
Եթե ամեն ինչ հեշտ լիներ այսչափ՝
Կնետեի թուղթն ու գրիչը
Ու ջազ կլսեի մինչ ի խլանալ:
Փոխվում եմ ես թաղծության մեջ օրվա
Եվ փնտրում եմ ինքնահաշտություն
Օ, ինչ խենթ միտք է՝
Ինքնախափություն...



Կարծում եմ այս բառը այնքան էլ այն չէ "Ռադիոալիք է,"
Ջա՞զ , ինչի՞ համար:

StrangeLittleGirl
27.12.2006, 01:10
Քանի որ նույն սխալը մի քանի տեղ հանդիպեցի, չդիմացա, պետք է ասեմ: Ոչ թե «թաղիծ», այլ «թախիծ»

Simon
27.12.2006, 01:18
Քանի որ նույն սխալը մի քանի տեղ հանդիպեցի, չդիմացա, պետք է ասեմ: Ոչ թե «թաղիծ», այլ «թախիծ»

Կեցցես, եթե իմ տառասխալներն էլ ուղղես, շատ շնորհակալ կլինեմ:)

rainbow
27.12.2006, 13:07
Իհարկե անչափ շնորհակալ եմ տեղին ուղղումների համար, պարզապես ինձ շատ դժվար է յունիկոդով աշխատելը:( ամեն դեպքում հուսով եմ դեռ կկարողանամ ցուցաբերել հայոց լեզվի իմ իմացությունները խոստանում եմ :)

Ավելացվել է 7 րոպե անց

Կարծում եմ այս բառը այնքան էլ այն չէ "Ռադիոալիք է,"
Ջա՞զ , ինչի՞ համար:

իսկ ինչու ոչ ջազ.լինում են պահեր երբ հենց այդ երաժշտությունն է ներշնչանք բերում

rainbow
27.12.2006, 13:30
Քո աչքերի ծովերում կապույտ՝

Նավաբեկություն է

Օ, ինչ խենթություն է՝

Սեր այս ավազե ապարանք,

Գունախաղ, խաբկանք,

Բայց ես քեզ սիրում եմ.

Ախ, ինչ է սա

Ճակատագրի քամահրանք,

Այս ինչ անմիտ սահմանում է

Միթե սերը ունի հասակ՝

ԵՎ քեզ սիրում եմ, ԵՎ ամաչում եմ




Մեր սերը ամպե ապարանքներ ՝

Առանց անցյալ ու գալիք,

Ես հասկացել եմ , ես հաշտվել եմ ,

Հագել եմ հույզի զսպաշապիկ,

Որ մեզ չքարկոծեն,

Ասես բախտն ինձ անիծել է՝

Քեզ սիրում եմ ,

Բայց պիտի քեզ արձակեմ

Մենք չենք կարող փոխել ոչինչ՝

Մեզ բաժանող գարունները մեզնից զորեղ են:

ՈՒ

Խոնարհվել են

Երազներն իմ աշխարհի դեմ խոնարհվել են՝

Անհնար է ամեն ինչ,

Սերը, մեր սերը , ախ,աղետ է, անգութ դահիճ,

ԵՎ դու գիտես , եվ ես գիտեմ,

Որ բարքերում ամենաճիշտ՝

Մեր սերը թույլ թիթեռ է,

Պարտվել է՝

Ներիր ինձ

Simon
27.12.2006, 13:43
Իհարկե անչափ շնորհակալ եմ տեղին ուղղումների համար, պարզապես ինձ շատ դժվար է յունիկոդով աշխատելը:( ամեն դեպքում հուսով եմ դեռ կկարողանամ ցուցաբերել հայոց լեզվի իմ իմացությունները խոստանում եմ :)

Ավելացվել է 7 րոպե անց


իսկ ինչու ոչ ջազ.լինում են պահեր երբ հենց այդ երաժշտությունն է ներշնչանք բերում

Ջազը խախտում է երաժշտական կանոնների, ուզում էի պարզել դա կապ ունի, թե պարզապես ջազ:

rainbow
27.12.2006, 14:21
Պարզապես ջազ...
Ես հաճախ հենց այս երաժշտությանը համապատասխան էմոցիաների հյուրն եմ լինում

rainbow
28.12.2006, 10:21
Ձյունե փաթիլ, փաթիլ հույզի

Մեղմ փաթիլվիր երկնքում՝

Գորշը դարձրու ճերմակաթեվ, ճերմակ թիթեռ

Եվ մոլորիր նրան օդում.

Դու նկարիր ձյունե թեվեր մեր մոռացված երազներին,

Բեր բարություն՝

Ինչոր մի տեղ՝ մեր խորքերում,

Դեռ հավատում ենք հեքիաթներին,

Ճերմակի մեջ որոնում ենք պերճ գույների հրավառում,

Ճերմակի մեջ կա եվ որոտ եվ լռություն.

Ախ, թափվի՛ր ձյուն,

Փաթիլ փաթիլ վերադարձրու մոռացվածը

Բացվիր իմ դեմ,

Բաց մաքրության առեղծվածը

Ու պատուհանիս թող մի լուսե հաղորդագրություն՝

Ներդաշնակություն….

xumhar
07.01.2007, 17:27
Հաշվում եմ օրերս մնացած՝քրքրված մատներիս համրանքով.
Ետ դառնար անցյալս՝հնացած,կախարդող փայտիկի հնարքով,
Զգայի համբույրդ այրող տրոփող շուրթերիս վրա,
Գրկեի մարմինդ՝անսքող,շոյեի կորերը նրա:
Գարունը,անձրեվի ձեռքով,ծեծեր պատուհանս միակ,
Ամառը՝շոգատանջ շան տեսքով,մրափեր պատերիս տակ:

rainbow
08.01.2007, 15:26
Հաշվում եմ օրերս մնացած՝քրքրված մատներիս համրանքով.
Ետ դառնար անցյալս՝հնացած,կախարդող փայտիկի հնարքով,
Զգայի համբույրդ այրող տրոփող շուրթերիս վրա,
Գրկեի մարմինդ՝անսքող,շոյեի կորերը նրա:
Գարունը,անձրեվի ձեռքով,ծեծեր պատուհանս միակ,
Ամառը՝շոգատանջ շան տեսքով,մրափեր պատերիս տակ:


Շնորհակալ եմ ...
Շնորհավորում եմ ամանորի ,սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ու իսրտե ցանկանում եմ ծով ներշնչանքներ. դուք շատ գեղեցիկ եք արտահայտվում ձեր երկերում

Philosopher
10.01.2007, 00:28
Առաջին բանը, որ կարելի է միանշանակորեն ասել, այն է, որ դու, այսինքն` հեղինակդ, ոչ թե բանաստեղծությանդ հերոսը, իր իրական կյանքում սեր, կամ գուցե սիրահարվածություն է ունեցել, և հիմա հասել է ժամանակը, որ սիրո քաղցրահամին փոխարինի արթնացման դառնահամը: Սակայն այս զգացմունքդ կամ գոնե դրա` քո ընկալումը այնքան ուժեղ է, որ դու սպանել ես քո քնարական հերոսին, այստեղ քնարական հերոս չկա, այստեղ կարծես վարագույրի այն կողմից լսվում են երիտասարդ աղջկա խոստովանությունները իր սիրո ու տառապանքի մասին: Բայց դրանց գեղարվեստականացումը, որը և բանաստեղծության իմաստն է, քո մոտ բացակայում է: Գուցե այդ գեղարվեստականացումը քեզ պետք էլ չէ, դու քո սրտի թարմ, կենդանի ավիշը դուրս ես նետում, որ այն արևի տակ չորանա, մակարդվի, բուժվի, և երևի հենց սա էլ քո ճանապարհն է: Քո ճանապարհը երջանիկ կին լինելն է, որը գուցե և կարևոր է բանաստեղծ լինելուց, գոնե քո հոգու համար: Հաջողություն քեզ երջանկության, մարդկային, վերխոսքային, սովորական երջանկության քո փնտրումում:

Simon
10.01.2007, 11:19
Առաջին բանը, որ կարելի է միանշանակորեն ասել, այն է, որ դու, այսինքն` հեղինակդ, ոչ թե բանաստեղծությանդ հերոսը, իր իրական կյանքում սեր, կամ գուցե սիրահարվածություն է ունեցել, և հիմա հասել է ժամանակը, որ սիրո քաղցրահամին փոխարինի արթնացման դառնահամը: Սակայն այս զգացմունքդ կամ գոնե դրա` քո ընկալումը այնքան ուժեղ է, որ դու սպանել ես քո քնարական հերոսին, այստեղ քնարական հերոս չկա, այստեղ կարծես վարագույրի այն կողմից լսվում են երիտասարդ աղջկա խոստովանությունները իր սիրո ու տառապանքի մասին: Բայց դրանց գեղարվեստականացումը, որը և բանաստեղծության իմաստն է, քո մոտ բացակայում է: Գուցե այդ գեղարվեստականացումը քեզ պետք էլ չէ, դու քո սրտի թարմ, կենդանի ավիշը դուրս ես նետում, որ այն արևի տակ չորանա, մակարդվի, բուժվի, և երևի հենց սա էլ քո ճանապարհն է: Քո ճանապարհը երջանիկ կին լինելն է, որը գուցե և կարևոր է բանաստեղծ լինելուց, գոնե քո հոգու համար: Հաջողություն քեզ երջանկության, մարդկային, վերխոսքային, սովորական երջանկության քո փնտրումում:


Իր մոտ որոշակի իրեն հատուկ ոճ է նկատվում, որը իմ կարծիքով ամենակարևորն է:
Մնացածը անընդհատ, անկախ մեզանից և իրենից, կհղկվի:

rainbow
10.01.2007, 16:17
Քո շշուկները չեն լռել իմ մեջ,
Բոցը կրքի չի մարել դեռ իմ օվկիանոսում,
Ու աչքերիս ծովում խաղաղ՝
Սերը կարոտի ուռկանն է ծգում.
Ծեռքերիդ ճերմակ կամարներն
Իբրեվ երկու կիսալուսին՝
Դեռ գրկում են սիրտն իմ օպալ,
Ու շշնջում, որ քեզ ձուլված
Հոգիս կարող է հավերժ լիանալ.
Քո շշուկները չեն լռել իմ մեջ,
Դու դեռ թեվածում էս ,
Դու դեռ կաս, դեռ կաս՝
Իմ անծիրում ինձ վեհացնում ես,
Ինձ արարում ես,
Սիրում ես...

Simon
10.01.2007, 23:45
Կուզե՞ս ես քեզ մերթ-մերթ ինչ-որ թեմաներ առաջարկեմ, դու փորձիր այդ թեմայով գրել:

Philosopher
10.01.2007, 23:59
Իր մոտ որոշակի իրեն հատուկ ոճ է նկատվում, որը իմ կարծիքով ամենակարևորն է:
Մնացածը անընդհատ, անկախ մեզանից և իրենից, կհղկվի:
Մեզանից անկախ՝ գուցե, բայց իրենից անկախ նա և որևէ մեկը հազիվ թե կարողանա զարգանալ ու հղկվել: Երբեմն կյանքն ավելի կարևոր է ու արժեքավոր, քան այն խոսքայանացնելու արվեստը:

Simon
11.01.2007, 00:18
Մեզանից անկախ՝ գուցե, բայց իրենից անկախ նա և որևէ մեկը հազիվ թե կարողանա զարգանալ ու հղկվել: Երբեմն կյանքն ավելի կարևոր է ու արժեքավոր, քան այն խոսքայանացնելու արվեստը:

Կարծում եմ, դու ինքդ քեզ պատասխանեցիր:

Philosopher
11.01.2007, 00:23
Այդ պատասխանը ես դրել էի նաև իմ առաջին գրառման մեջ:
Գուցե այդ գեղարվեստականացումը քեզ պետք էլ չէ, դու քո սրտի թարմ, կենդանի ավիշը դուրս ես նետում, որ այն արևի տակ չորանա, մակարդվի, բուժվի, և երևի հենց սա էլ քո ճանապարհն է: Քո ճանապարհը երջանիկ կին լինելն է, որը գուցե և կարևոր է բանաստեղծ լինելուց, գոնե քո հոգու համար: Հաջողություն քեզ երջանկության, մարդկային, վերխոսքային, սովորական երջանկության քո փնտրումում:

Ծով
11.01.2007, 00:34
Այդ պատասխանը ես դրել էի նաև իմ առաջին գրառման մեջ:
Հզոր էր…

Simon
11.01.2007, 00:49
Հզոր էր…

Հզորները իրար հասկանում են:

Երևի մեր պես հասարակ մահկանացուներիս տրված չէ այդ գեր բնական զգայարանները:

rainbow
11.01.2007, 11:30
Կուզե՞ս ես քեզ մերթ-մերթ ինչ-որ թեմաներ առաջարկեմ, դու փորձիր այդ թեմայով գրել:
իհարկե . ես միայն ուրախ կլինեմ

rainbow
11.01.2007, 13:22
Սիրտ իմ,
Հալվող անուրջի հեվքի մեջ վերջին՝
Բացիր ներկապնակդ,
Հույզիս դարձիր վրձին,
Գույնիր այս անշունչ կտավը՝
Աշխարհն իմ չնչին.
Միայն դու սիրտ իմ
Ծափիր ծովի նման այնպես անհանգիստ,
Փշրիր հոգում իմ ամեն նավահանգիստ,
Նոր արարմանը դարձիր նախերգանք,
Դեպի աշխարհը բացիր նոր վտակ
Ու ներդաշնակվիր, սիրտ իմ ,հանդարտվիր:
Հալվող անուրջի հեվքի մեջ վերջին
Տուր ինձ ներշնչանք
Ու կապույտ եթեր փռիր թերթերին ճերմակ...

Gohar
11.01.2007, 17:55
Հզոր էր…
Alize_etoilik ջան Philosopher-ի մինչև հիմա կատարած գրեթե բոլոր գրառումներ մեջ նկատվում է հզոր մտքերի կամ բառերի առատություն: Philosopher-ը ֆորումում այն եզակի մարդկանցից է, որոնց գրառումները կարդալիս նույնիսկ ուղեղիս ամենավերջին բջիջը շարժման մեջ եմ դնում: Ի դեպ բոլորին խորհուրդ կտայի, որ Philosopher-ի գրառումները կարդան ամենապակասը երեք անգամ: Առաջինը՝ ծանոթանալու, երկրորդը՝ ընկալելու, երորդը՝ մտապահելու համար:

Իսկ Հասմիկին կասեմ, որ մարդիկ, շատ հաճախ միօրինակությունից ձանձրանում են:

Simon
11.01.2007, 18:48
Փորձիր հետևյալ թեմայով:

Հումորային:

Թեյնիկը եռում է բորբոքվում, բայց վերջում պարզվում է, որ նրա տակ նույնիսկ կրակ չկա:

Փորձիր հնարավորինս երկար ձգել այլ, մոտ հինգ քառատող:

Philosopher
11.01.2007, 19:04
Alize_etoilik ջան Philosopher-ի մինչև հիմա կատարած գրեթե բոլոր գրառումներ մեջ նկատվում է հզոր մտքերի կամ բառերի առատություն: Philosopher-ը ֆորումում այն եզակի մարդկանցից է, որոնց գրառումները կարդալիս նույնիսկ ուղեղիս ամենավերջին բջիջը շարժման մեջ եմ դնում: Ի դեպ բոլորին խորհուրդ կտայի, որ Philosopher-ի գրառումները կարդան ամենապակասը երեք անգամ: Առաջինը՝ ծանոթանալու, երկրորդը՝ ընկալելու, երորդը՝ մտապահելու համար:
Շնորհակալ եմ:

Ծով
11.01.2007, 23:11
Alize_etoilik ջան Philosopher-ի մինչև հիմա կատարած գրեթե բոլոր գրառումներ մեջ նկատվում է հզոր մտքերի կամ բառերի առատություն: Philosopher-ը ֆորումում այն եզակի մարդկանցից է, որոնց գրառումները կարդալիս նույնիսկ ուղեղիս ամենավերջին բջիջը շարժման մեջ եմ դնում: Ի դեպ բոլորին խորհուրդ կտայի, որ Philosopher-ի գրառումները կարդան ամենապակասը երեք անգամ: Առաջինը՝ ծանոթանալու, երկրորդը՝ ընկալելու, երորդը՝ մտապահելու համար:

Իսկ Հասմիկին կասեմ, որ մարդիկ, շատ հաճախ միօրինակությունից ձանձրանում են:
հա,Գոհար ջան,գիտեմ…նույնիսկ ասեմ ավելին,նիկը համապատասխանում է գրառումներին…Ես հենց այդպես էլ վարվում եմ…երեք անգամից ավել էլ եմ կարդում,ու շատ ուշադիր…:)

Ավելացվել է 2 րոպե անց

Հզորները իրար հասկանում են:

Երևի մեր պես հասարակ մահկանացուներիս տրված չէ այդ գեր բնական զգայարանները:
Այ Սիմոն ջան,քեզ ի՞նչ պատահեց…
Պարզապես դու հակառակվել շատ ես սիրում ու երբեմն մարդկանց գրառումներն այնքանով ուշադիր չես կարդում,որ արդյունքում հաճախ կրկնվում ես…
Ինձ էլ խնդրում եմ մի՛ հանիր հասարակ մահկանացուների շարքից,որովհետև այդ անվերջ ցուցակում դու չես ինձ դրել…:) ուստի ես այնտեղ հաստատ կամ…

Ավելացվել է 11 րոպե անց
Իսկ ես ասեմ,որ Հասմիկի մոտ զգացմունքները բառերով արտաբերելը շատ պատկերավոր է ստացվում…
Թեպետ ես միշտ մտածել եմ,որ զգացմունքները ավելի անկեղծ են ,երբ պարզ են ու համեստ,բայց ինքը մի գուցե այդ ձևով է անկեղծանում…
Կարդալիս ինձ թվում է,որ կտավ եմ նայում…
Գրի՛ր ինչպես սիրտդ է ուզում…
իսկ թեման գոնե հիմա ինքդ որոշիր,որովհետև վեռնագիրը արդեն իսկ միտք է,իսկ դու Սիմոնի հումորների կարիքը չունես քո ներաշխարհը բառերում արտացոլելու համար…:)

Simon
12.01.2007, 01:08
Alize_etoilik ջան Philosopher-ի մինչև հիմա կատարած գրեթե բոլոր գրառումներ մեջ նկատվում է հզոր մտքերի կամ բառերի առատություն: Philosopher-ը ֆորումում այն եզակի մարդկանցից է, որոնց գրառումները կարդալիս նույնիսկ ուղեղիս ամենավերջին բջիջը շարժման մեջ եմ դնում: Ի դեպ բոլորին խորհուրդ կտայի, որ Philosopher-ի գրառումները կարդան ամենապակասը երեք անգամ: Առաջինը՝ ծանոթանալու, երկրորդը՝ ընկալելու, երորդը՝ մտապահելու համար:



Այդպիսի զգացողություն ունեի, երբ նայում էի Մատրիցա ֆլիմի առաջին, երկրորդ և երրորդ սերիաները:

Երրորդում մտածեցի, որ հնարավոր է:

rainbow
12.01.2007, 14:00
Իսկ ես ասեմ,որ Հասմիկի մոտ զգացմունքները բառերով արտաբերելը շատ պատկերավոր է ստացվում…
Թեպետ ես միշտ մտածել եմ,որ զգացմունքները ավելի անկեղծ են ,երբ պարզ են ու համեստ,բայց ինքը մի գուցե այդ ձևով է անկեղծանում…
Կարդալիս ինձ թվում է,որ կտավ եմ նայում…
Գրի՛ր ինչպես սիրտդ է ուզում…
իսկ թեման գոնե հիմա ինքդ որոշիր,որովհետև վեռնագիրը արդեն իսկ միտք է,իսկ դու Սիմոնի հումորների կարիքը չունես քո ներաշխարհը բառերում արտացոլելու համար…:)

Իհարկե համամիտ եմ այն պարզ ճշմարտության հետ որ երեվույթները եվ հատկապես դրանց արտահայտման միջոցները հատուկ են հասարակի մեջ,եվ շատ հաճախ ամենաշքեղ արտահատությունները , բառը կամ ֆռազը իզորու չեն արտացոլոլու ապրումների անկեղծությունը. ես աշխատում եմ վեր լինել դրանից, ես դեռ ստեղծագործական որոնումների մեջ եմ , եվ Ձեր քաջալերումները ինձ հնարավորություն կտան անավարտ չթողնել այդ կտավը...

Ավելացվել է 4 րոպե անց

Փորձիր հետևյալ թեմայով:

Հումորային:

Թեյնիկը եռում է բորբոքվում, բայց վերջում պարզվում է, որ նրա տակ նույնիսկ կրակ չկա:

Փորձիր հնարավորինս երկար ձգել այլ, մոտ հինգ քառատող:

հետաքրքրիր է , կարծում եմ կկարողանամ զարմացնել...

Simon
13.01.2007, 22:49
Դու խմբագիր ունե՞ս ...

rainbow
19.01.2007, 16:37
Դու խմբագիր ունե՞ս ...


Ոչ ես խմբագիր չունեմ, իսկ ինչ է անհրաժեշտ դրա համար

Simon
19.01.2007, 20:17
Ոչ ես խմբագիր չունեմ, իսկ ինչ է անհրաժեշտ դրա համար

Ես էլ չեմ ուզում այս ֆոռում մտնել ...


Եթե կարող ես միացիր խոսենք
ICQ Number: 457-593-527

rainbow
24.01.2007, 10:37
Խոստովանություն

Հավատում եմ ես մեր աչքերում ծվարած լույսին,
Նրանց անսուտ անհունությանը,
Ախ, սիրելիս այս սիրո համար շնորհակալ եմ գարնանը:
Հավատում եմ ես , որ մեր աչքերի մութը կուշանա
Ու երազանքի երկինքներում լուրթ
Սերը կարձակի նոր մի օդանավ,
Արեվ, գունախաղ...
Հավատում եմ ես նոր առավոտին,
Ու գիտեմ հաստատ՝
Քո աչքերի , խաժ աչքերի արշալույսը
Սուտ չէ երեվի....

Քո հեռացումով
Ես ատեցի ազատությունը՝
Ինձ էլ թեվեր հարկավոր չեն ազատ ճախրանքին.
Չգիտեմ որտեղ փնտրել հոգու արհոստանոցը,
Ուր փշրված երազն իմ կնորոգվի:
Քո հեռացումով
Ինչ որ անանուն գույն է իջել իմ անուրջներին,
Ու ծրարել է սիրտս անբեկելի թաղծությամբ
Դարձիր
Դու ինձ թողել ես կիսատ,
Դու ինձ թողել ես կիսատ...

rainbow
25.01.2007, 16:20
Փակիր աչքերդ...
Ինձ պինդ պահիր կոպերիդ տակ...
Գիտեմ դու դեռ փորձում ես
Անդրադարձն իմ խորտակել
Ուրիշ, օտար, խենթ աչքերի ծովերի տակ
Սպասիր....
Փակիր սպասման դուռը մեր հուշերի հրաշքի դեմ
Ես դեռ ապրում եմ այնտեղ,
Ես դեռ տիրում եմ աչքերիդ ծովին՝
Ակամա ու կամովի:
Ես առագաստ եմ քո ծովերի մեջ՝
Փակիր աչքերդ եվ դու ինձ կզգաս,
Դու ինձ կտեսնես.....

rainbow
29.01.2007, 10:14
Քո մեղմ,
Քո մեղմ շնչառությունը՝
Դողում է դեռ իմ շուրթերին,
Ուր վրձնեցիր արեվի գույնը,
Արեվի բույրը
Սեր իմ , սեր իմ:
Քո մեղմ,
Քո մեղմ գարունը
Փոթորկեց է իմ մեջ թաղծության հունը
ԵՎ հույզերիս բառարանում՝
Ոսկով գրեց՝
ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ…..


Ինչու լինել,
Ինչու իզուր շարունակվել,
Երբ սիրո մեջ
«Մենք»-ը վաղուց տողադարձվել՝
«Ես» ու «Դու» է դարձել վհատ.
Ինչպես լինել,
Այսպես մոլոր ու անկրակ,
Երբ բարեվը հրաժեշտի ստեր է հագել:
Կորցրեցինք, կորցրեցինք իրար,
Կործանեցինք շքեղ սիրո մի առասպել՝
Հրաժարվում եմ
Ես անկարող եմ ախ,
Առանց քեզ շարունակվել….

Narek Ktoyanc
30.01.2007, 01:03
Քո մեղմ,
Քո մեղմ շնչառությունը՝
Դողում է դեռ իմ շուրթերին,
Ուր վրձնեցիր արեվի գույնը,
Արեվի բույրը
Սեր իմ , սեր իմ:
Քո մեղմ,
Քո մեղմ գարունը
Փոթորկեց է իմ մեջ թաղծության հունը
ԵՎ հույզերիս բառարանում՝
Ոսկով գրեց՝
ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ…..


Ինչու լինել,
Ինչու իզուր շարունակվել,
Երբ սիրո մեջ
«Մենք»-ը վաղուց տողադարձվել՝
«Ես» ու «Դու» է դարձել վհատ.
Ինչպես լինել,
Այսպես մոլոր ու անկրակ,
Երբ բարեվը հրաժեշտի ստեր է հագել:
Կորցրեցինք, կորցրեցինք իրար,
Կործանեցինք շքեղ սիրո մի առասպել՝
Հրաժարվում եմ
Ես անկարող եմ ախ,
Առանց քեզ շարունակվել….




HASMIK FOREVA
Չգիտեմ վերջի օտարալեզու բառը ճիշտե եմ գրել թե ոչ համենայն դեպս բանաստեղծություններդ հավանել եմ
ապրես

rainbow
30.01.2007, 14:11
Դու դեռ այրում ես անցյալներս
Պայտում ես միտքս հիշողությամբ,
Ախ, քար չէ ՝ սիրտ է
Ինձ արձակիր խաղաղությամբ,
Թէ չէ այսպես շարունակվելը
Ինձ կմատնի ցնորության՝
Ահա եվ սերը՝
Սրտիս տիեզերքը դարձրել է կածան,
Որն տանում է դեպի հատում՝
Ես քեզ սիրում եմ
Ավերը սրտիս դարձրու արարում,
Ասա ինչպես առանց քեզ ապրել
Դու դեռ
Դու դեռ
Անցյալներս ես այրում

rainbow
31.01.2007, 15:49
Երբեվե…

«Դու» երբեվե հպվել ես ամպերին բարի՝

Ուրեմն արի՝

Դու գիտես հոգու գաղտնաբառը

Եվ

Ես Թույլատրում եմ փոխել կյանքը իմ՝

Դարձրու ինձ թիթեռ.



«Նա» կարոտի նետերն արձակել,

Սիրտս կայծակել,

Անձրեվ է հեղում՝

Չեմ կարող այլեվս այսպես ապրել՝

Անձրեվանոց դարձիր իմ հոգուն՝


Չէ որ «Դու» ունես ամպի օրհնություն

rainbow
07.02.2007, 14:26
Իմ սեր,
Իմ կյանք,
Իմ պամություն
Ծուռ հաելի եիք,
Ճակատագրի հմայություն,
Բայց իմն եիք,
Ախ, իմն եիք ՝
Վար ու վերելք,
Հաղթանակ ու պարտություն.
Կարծեցի օրհնյալ եմ ես,
Բայց հիմա ամենը անեծք է ու ձյուն:
Գտա քեզ կյանքի փուշ փշրանքներում
Ու ընձյուղվեց իմ մեջ մի պատառ արեվ,
Վերջը թվաց ծով անվերջություն,
Երազ , որ գուցե սահմաններ չուներ:
Բայց ինչ որ թաքուն ձեռագիր իմ մեջ
Էջադրում էր հույզս անկանոն խաղով՝
Ես չասացի որ « սիրում եմ քեզ»,
Եվ լռությունը թվաց ամենազոր.
Պատռվեց կյանքի իմ երկխոսությունը
Ու դարձավ վհատ մենախոսություն
Կյանքը չներեց իմ անփորձությունը
Ու քեզ չներեց՝ որ կյանքն եիր փորձում
Մի սեր,
Մի կյանք,
Մի պատմություն,
Դատարկ մի բեմ,
Դիմակ անդեմ,
Ծափեր, Ծափեր ու լռություն
Իմ մեջ մի նոր տիեզերք էր ձուլվել,
Իսկ ես կարծեցի այն երեխայություն
Հիմա ամենը անեծք է եվ ձյուն.
Անվերնագիր , կիսատ, հեգ հիշողություն,
Բայց իմն է , այն իմն է
Ապրում է իմ մեջ, արարում է ինձ, ու կամաց կամաց մոտեցնու, է աստծուն…

rainbow
21.02.2007, 13:36
Ձյուն է,
Վայրկյանի բյուրեղացում,
Մատներս սառել են, մրսում եմ
Լսում ես՞
Գրել եմ ուզում.
Գինի եմ ուզում, արբեցում, հաշիշ,
Որ հրախաղի սիրտս կրձքիս տակ,
Որ բառը ցրտում մենապարի ,
Ցրտում հուր ցրի ,
Թանաք ,արյուն եվ կյանք.
Մեկ լարի վրա,
Մերկ դողդոջ տողում՝
Մնջախաղում է ներշնչանքը
Որքան փոխել է կյանքը ինձ փորձում ,
Այնքան ՝անհնազանդ եմ,
Գրել եմ ուզում՝
Ուրեմն անպարտ եմ.......

rainbow
05.03.2007, 10:27
Փակիր աչքերդ,
Պահիր երազանք
Ու ես ափով երկնից կմաքրեմ ամպերը,
Կշաղեմ աստղեր հուրհեր
Եվ կաթ կաթ կմաղի սիրո անձրեվը,
Փակիր աչքերս նուրբ քո ափերով,
Եվ այս աստղե կամուրջներով ՝
Տար ինձ դեպի քո գարունները
Ախ , թե միայն իմանաիր
Որքան քաղցր է քեզ սիրելը...

rainbow
12.03.2007, 10:06
Կարոտը հուշում է մի քաղցր թախիծ,
Որ վաղուց , վաղուց ես չէի զգացել,
ԵՎ երազանքի օդեղեն հեռվից ՝
Ինձ բերում է կարոտը հուշի ծվեններ՝
Անուշ մի հայացք, արեվոտ աչքեր,
Որ առաջ այնքան հեռու եին թվում
Ու թվում էր թէ երբեք, էլ երբեք չեն կրկնվելու.
Կարոտն ինձ հուշում է մոռցված մի երգ,
Որ քո ջութակն էր նվագել մի օր.
Անցել ես ,չկաս , բայց հուշի կանոններով
Ամեն գարնան հետ ինձ հյուր ես գալիս
Իբրեվ կարոտի ամպ՝
Իմ թաղծոտ երկինքներին բերելով նոր ներշնչանք.
Ու կարոտի հունը գիտի ուր կտանի միտքը իմ .
Ու թե պիտի այն ինձ կոտրի՝
Թող, որ լինի, թող որ լինի
Ախ ես այնքն վաղուց այսպես երջանիկ չէի...

rainbow
27.03.2007, 09:35
Մի կաթիլ կրակ՝
Տես այրվում է ծովը ձեռքիս ափերում՝
Հոգու փոքրիկ ողբերգություն է՝
Խանդում եմ
Ես խանդում եմ քեզ
Եվ ինձ չեմ ներում:
Մի կաթիլ թախիծ ՝
Եվ սերն ավարտվում է,
Ու չենք կարող փրկել ոչինչ
Խանդն ինձ ներսում իմ ավիրում է,
Ուրեմն հենց սկզբից էր ամեն ինչ անճիշտ..

Ավելացվել է 46 վայրկյան անց
Իմ տխրությունը՝ թվում էր ձյուն է
Ու ես հավատում էի արեվի ուժին.
Չեղավ...
Ոչինչ էլ չեղավ՝ տեսնում ես՝
Իմ կյանքում ցավը փոխում է լոկ անունը հին.
Քեզ համար գիտեմ տոն է գարունը,
Ինձ համար՝ թաղծի դիմակահանդես,
Կյանքի ծափի մեջ իմ դերը անդորր է
Ու ես անզոր եմ ,
Քմայքներին բախտի՝ հար հեզ:
Իմ տխրությունը
Կարծում էի հին է, միքիչ անհիմն է
Ու ինձնից կհոգնի մի օր,
Բայց ախր այն նույնքան իմն է
Որքան որ իմ իսկ ձեռագիրը, ինքնագիրմ իմ
Ու երազներ իմ կամակոր...

rainbow
29.03.2007, 11:09
Անձրեվի միջով
Անձրեվի հունով
Մեղմ հոսում է իմ սերը
Դու գտիր ինձ թարմ իմ բույրով
Ու համբույրով ցրի ամպերը,
Ափիս մեջ դիր քո հորինած արեգակը
Ու ես իմ սիրտը կնվիրեմ քեզ,
Հյուսիր ինձ հետ երազանքի ծիածանը՝
Այնպես եմ ուզում սիրել, սիրել քեզ...


Սերը հաշտվում է ինձ հետ՝
Ես զգում եմ
Նրա ջերմ շրշյունը իմ շուրթերին.
Այս անձրեվին, այս անձրեվին
Հպվում է սերը հոգուս վարագույրներին
Եվ բացում է կյանքս արեվի դեմ,
Ալիք դարձած խփվում է խենթ համառության իմ ժայռերին
Եվ հուշում է ինձ այն ինչ ես վաղուց գիտեմ՝
Առանց սիրո իզուր է ապրած ամեն վայրկյանը իմ
Առանց սիրո ես կիսատ եմ....

rainbow
30.03.2007, 14:04
Ծնողներիս


Այս աշխարհում լույս բարության երկու կաթիլ,
Օվկիան երկու ՝իմ այս փոքրիկ փոքրիկ սրտում
Խեղճ իմ մտքին ՝թեվեր ճերմակ,
Ինձ պինդ գրկած երկու լուսե անվերջություն.
Արեվ երկու՝
Ու մութն անզորէ պերճ գիշերների՝
Իմ սիրտը երկու հրեշտակ ունի

Իմ ըմբոստ հոգու կեսերում երկու՝
Ճերմակ նժարն ես բարի մտքերի,
Իմ խղճի անուշ աղոթքի ձայնն ես,
Հետքն ես հոգուս ճերմակ անուրջների՝
Մայր իմ սիրելի,
Մեծ իմ օվկիանը փոքրիկ սրտիս մեջ,
Իմ առավոտը, արեվս բարի

Գորշ այս աշխարհում՝ ճերմակ իմ արահետ,
Որ գծում ես շուրջս արդարության ճամփաբաժան,
Լույս մանում կյանքիս էջերի մեջ,
Հաղթություն իմ՝ Հայր իմ հարազատ,
Իմ սրտի համար առագաստ ամուր՝
Փոթորկոտ ծովում,
Սանդուխք, որ միտքս հար վեր է հանում՝
Գիտեմ՝ թիկունքդ բիրտ քամիներին,
Բախտիս լույսն ես արարում՝
Բարության նշխար իմ,
Թանկ , հարազատ հայր իմ

Այս մեծ աշխարհում լույս բարության կաթիլ երկու,
Որ եվ ծով են եվ օվկիաններ անհատակ,
Խեղճ իմ մտքին ճերմակ թեվեր երկու,
Ինձ պինդ հյուսված երկու ջերմ կյանք

rainbow
02.04.2007, 08:33
Թե բախտը մեզ ների ՝
Ծովը խաղաղ լինի ու թե
Սերը լինի ծով՝
Ես չեմ ափսոսա, որ
Սիրո փոքրիկ իմ առագաստով
Քո հեռուն հասա.
Միայն ասա, որ չի հատուցվի սերն այս թախիծով
Այլ հույզեր կտա հազար հազար.
Ես չեմ վախենում ուղին այս անցնել քեզ հետ երկուսով
Միայն թե բախտը ների մեզ ու ծովը լինի խաղաղ...

rainbow
04.04.2007, 11:37
Հույզերից այնկողմ,
Հուշերից անդին՝
Օրը անսեր է, անստվեր է,թերի
Միթե՞ դու էլ հաշտվել էս նրան, որ
Չի ներում կյանքը ռոմանտիկներին.
Նաիր, ախ նաիր
Օդում փաթիլվող աղավնիներին՝
Ախր սա է սերը,
Իսկ դու ծաղրում ես մեր հին բարի հուշերը,
Բայց հույզերից այնկողմ,
Հուշերից անդին միայն անդունդներ են ՝
Որոնք պարտվում են լոք
Ռոմանտիկներին

rainbow
26.04.2007, 09:36
Նաիր աչքերիս,
Սուզվիր հույզերի հատակը հեռու՝
Այսօր ուզում եմ քեզ պատմել երազներս.
Տարփանքին սիրո վերջ չի լինելու՝
Քո անունով եմ կոչել բոլոր արշալույսներս...
Ուզում եմ, որ զգաս համբույրը լույսի,
Եվ ընդունես երջանկության «բարեվը»՝
«Մենակը » քո վերափոխես «երկուսի»
Եվ իմ աչքերում արձակես երազանքիդ աղավնիները:
Նաիր աչքերիս,
Տես ՝ որքան է փոխել ինձ սերը,
Սերը ջնջել է ինձ ծվատող ,անվերջ հատող վերջակետերը,
Ու նոր երազով է կյանքս էջադրում,
Մի նոր երանգով է երիզում բոլոր այն կամուրջները,
Որոնք միշտ դեպի քո սիրտն են բերում:

rainbow
27.04.2007, 15:03
Իմ առաջ հոգիդ փակիր մերթ ընդ մերթ,
Որ այն շքեղ պատկերացնեմ,
Մերթ համոզվեմ ու կասկածեմ,
Թե արեվներ կան քո մեջ
Ինձ դեռ անբացահայտ,
Ու դու դեռ իմ դեմ նոր պիտի բացվես,
Պիտի սիրով լցնես հոգիս անհատակ.
Վախենում եմ քեզ խենթի պես սիրահարվել,
Բայց ախր արդեն քեզ ես սիրում եմ ՝
Ինձ մի արգելիր մեկ մեկ երազել ՝
Սերը իմ արդարացումն է....

rainbow
07.05.2007, 09:05
Սիրահարվել է արեվը՝
Զուլալվիր,
Սրդիդ շուլալիր շողարձակվող սերը,
Հույզի դեմ ճերմակ դրոշ ծածանիր՝
Փոթորիկն անցել է.
Նիզակները սիրո այսօր նշանառու են ՝
Գեթ մեկ անգամ կյանքում սիրտդ բաց արա,
Ախր քար չէս դու,
Չէ, ու հավատում էս ՝սեր կա, սեր կա, սեր կա.
Մի մերժիր գինին արշալույսների,
Գարնան խոստումին միքիչ հավատա,
Ժպտա ՝ ես քեզ սիրում եմ
Դու իմ ամենից ամենա….

rainbow
10.05.2007, 12:17
Ներկիր թախիծն իմ ծիրանագույն հույսով՝
Ես ուզում եմ շարունակվել,
Քեզնից առաջ ես լոկ կայի, ես լոկ կայի՝
Հիմա ուզում եմ ապրել սովորել,
Մինչ քեզ ՝անցյալս ցիրուցան,
Մինչ քեզ թերի, գերի էի ես ճակատագրին,
Բայց քո սիրով ես վեհացա,
Վեր սլացա
ԵՎ օրհնում եմ սերը սեր իմ :
Ջահ էր ժպիտդ իմ մարած երազներում
Ժպիտդ կանչ էր,աղոթք էր, խոստում,
Դու եկար , որ թախծի հուներն իմ փոխես՝
Սիրում եմ, ես սիրում եմ քեզ………
Ներկիր թախիծն իմ հույզով ծիրանի
Ուզում եմ քեզ հետ փնտրել
Երջանկության կածանը իմ

rainbow
12.06.2007, 09:26
Սեր էր ճոճվում կիսալուսնի փեշին.


Հիշիր՝


Երջանկությունից թիթեռվում էր սիրտս,


Քաղցրացնում էր սերը հույզի ծովերն աղի,


Եվ ավիրում, եվ արարում էր վիշտս.


Քամի էի , շանթ էի


Ազատ էր կամքս գնչուների պես,


Զնգոց ո ւ զարկ էր ամեն ակնթարթը,


Կիթառի խաղ էր, հրավառ մի ծես


Ասես


Գտել էինք իրար անբացահայտ հմայությամբ,


Բայց ահա ես կորցնւմ եմ քեզ


Վաղուց հայտնի մի սցենարով:


Սեր էր ճոճվում կիսալուսնի փեշին

Հիշիր....

rainbow
14.06.2007, 11:59
Իմ լռության մեջ դողում էին
Ակորդները քո երդման
Ու սերը իբրև անձրևի բանալի ՝
Փնտրում էր կողպեքն իմ ծարավի.
Սիրո արև մի շռայլի ՝
Իզուր է
Դու ջուր ես, ես հուր եմ

Vicki
14.06.2007, 12:31
Քեզնից առաջ ես լոկ կայի, ես լոկ կայի՝
Հիմա ուզում եմ ապրել սովորել,
Մինչ քեզ ՝անցյալս ցիրուցան,
Մինչ քեզ թերի, գերի էի ես ճակատագրին,
Բայց քո սիրով ես վեհացա,
Վեր սլացա
ԵՎ օրհնում եմ սերը սեր իմ :

Ապրե՜ս... Ինչքաաաան ճիշտ են բառերդ....:cry

rainbow
14.06.2007, 13:58
Հուսով եմ:)

Շնորհակալություն ընթերցելու համար

rainbow
15.06.2007, 13:27
Սեվ գինու մեջ գիշերվա ՝
Սերն արձակում է շրշյուն,
Եվ մութը դառնում է նվագ,
Որն լոկ ինձ ու քեզ է հասու.
Ես եվ դու
Իրար դիմաց,
Հաելիացած՝
Հիշողության ծովն ենք թերթում.
Խոսքեր չկան,
Կզգամ, կզգաս,
Առավել սիրել չկա, չի լինում:

Սեվ գինու մեջ գիշերվա
Սերն ու ցավն առանց շպարի,
Հեզ ու վայրի,
Թեժ ու սառը
Մինչ վերջին կաթիլիը պիտի
Ձուլվի ներկան իմ ու քո անցյալը...

rainbow
28.06.2007, 08:56
Սիրտս պատռում է

Մի անհանգիստ բախյուն`

Այնունիանուն,

Այնհույզերիսնավավարնէր՝

Առաջ , հիմա ու մի ողջ հավերժություն:

Ապրումէր սիրտս,

Բայցփոխվեցվերնագիրըիմերազանքի

Ուշուրթերսծարավ

Ըմպեցինանունդիբրեվգինի.



Եվտրվեցիխայծքաղցրությանը,

Հավատացիերջանկությանանհունությանը

Ուհեզեղահրդեհներին.

Քեզնիցառաջեսանցյալեի ,

Իսկհիմահավատումեմապագաին:



Սիրոափում՝կյանքըչնչին՝

Իսկդուաստվածնէսիմ…

Vicki
28.06.2007, 15:22
Ինչպես միշտ զգացմունքային ու սիրով լեցուն, շարունակիր...:hands:hands:love

rainbow
29.06.2007, 09:36
Շնորհակալ եմ , դա ինձ ոգեվորում է

Esmeralda
04.07.2007, 21:42
Հասմիկ ջան, վերջիններդ կարդացի... Բավականին տպավորիչ էր:)

rainbow
09.07.2007, 18:12
:)Շնորհակալ եմ, քո կարծիքը շատ կարևոր է, Անի՛ ջան...

rainbow
02.08.2007, 12:53
Ծարավեց սիրտս կաթիլներում ծովի

Եվ հորինվեցին հույզի նավակներ,

Անհույս խափկանքներ ծավի ծավի,

Որոնք թվում է, թե նոր կյանքի վարակ են:

Բայց մեզ բաժանող հեռուները հին

Սիրո կապույտին դեռեվս անպարտ են՝

Ներիր սիրո վերջին ակորդը իմ,

Ես հուսահատ եմ…

rainbow
06.08.2007, 14:17
Այգաբացին շուրթերդ մեղմ շշնջացին՝

«Սեր արթնացիր՛,

Դու օրհնյալ ես…»

Երջանկության կապույտում ինձ փաթաթվեցիր,

Ինձ ասացիր՝

«Դու իմ աստվածն ես»

Այգաբացին բացում եմ քեզ

Գաղտնիքներից իմ ամենանորը՝

«Առանց քեզ ապրել անկարող եմ»



...........................................................................

Ես հագա անձրեվը քո սփոփանքների,

Որ մարեն թաղծի իմ հրդեհները.

Ինձ շշնջացիր՝

«Մի ՛լար, քեզ համար դեռ նոր է սկսվում ամենը.
Իվերջո արեվդ մտացածին էր»:

Շնորհակալ եմ սեր,

Որ հուշեցին ինձ սրտիս տեղը…

otar
12.08.2007, 12:38
կներեք իմ սուբյեկտիվ կարծիք-հարցի համար... ՈւՐԻՇ ԹԵՄԱ ՉԿԱ՞

rainbow
14.08.2007, 16:23
Իհարկե կան բազմաթիվ թեմաներ,եվ նրանցից յուրաքանչյուրը գտնում է իր ընթերցողին.
Հ.Գ
իմ հարցի համար էլ կներեք՝ Իսկ ինչ թեմա է ձեզ հուզում, միգուցե այդ թեման ինձ էլ խորթ չէ

rainbow
29.11.2007, 12:40
Ես դեռ ապրում եմ քո նվիրած մենության մեջ՝
Մենության մեջ՝ լի լռությամբ ծովերից ծով,
Բայց բույլ գարուն կա ,խոստում կա այս ամենի մեջ
Ու խինդ ու սեր է սպասումի ամեն վայրկյանը նոր:
Իմ ու իմ միջեվ մենությունը շղարշներ է կախել փշոտ,
Բայց ես կհամբերեմ,
Նուրբ կհամբուրեմ մատներդ ձյունոտ եթերից եթեր՝
Միյան թե երբեվ
Ձուլվեն իրարու մենության ծովերը մեր…




Քո շուրջն են անվերջ պտտվում էլի
Ուղեծրերն անթիվ իմ երազների
Ու միշտ գալիս են հատվում նույն տեղում՝
Բայց այդ հատումն էլ օրենքներ չունի,
Քո մասին մտքերն ինձ թեվեր են տալիս՝
Ինձ դարձնելով երջանկությանը մտերիմ

lulu
29.11.2007, 13:34
Շատ լավն եր ՀԱՍ ջան!!
Եվ տա աստված մենության մեջ շատ չմնաս:)

rainbow
29.11.2007, 14:18
Շնորհակալ եմ :oy
թեթվ ասեմ ՝իրականում մենությունից շատ տաք ու բարի վարկյաններ կարելի է շահել

Tig
29.11.2007, 14:26
Ինձ շատ դուր եկավ սավառնել քո ամպերի միջով…:)

rainbow
29.11.2007, 14:42
:) ուրախ եմ, իսկ ես կարծում եի , որ քնարական բանաստեղծությունները հնամաշ են շատերի համոզմամբ, ուրախ եմ լավ արձագանքների համար ու շնորհակալ

Chilly
05.12.2007, 04:22
Լավն ես, նույնիսկ կասեի – շատ լավը, սիրում ես սիրել, սերը մեծագույննէ, որ տվել է մեզ Արարիչը, հաճույքով եմ հետևում քայլերիդ, հույս ունեմ դեռ երկար վայելել գրվածքներդ... չնայած ես մի քիչ հանգ կավելացնեի քո փոխարեն, ինձ թվում է, հանգը քո մտքերն ավելի կգեղեցկացներ...

rainbow
06.12.2007, 10:33
:) Շնորհակալ եմ գրառման համար, ու ընդհանրապես շնորհակալ եմ , որ կարդում էս ստեղծագործություններս .Իհարկե համաձայն եմ հանգը ներդաշնակում է բանաստեղծությունը .կարծում եմ դա վարպետության խնդիր է, իսկ ես դեռ նոր եմ սկսում:)
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ

rainbow
07.12.2007, 10:48
Երակներիս միջով հոսեց , քո աչքերի թաղծությունը
Ու իմը դարձավ,ու ինձ ավիրեց,
Դու փոխեցիր կենսագրությունս,
Բայց ես ուրախ եմ, որ ժտիտս քեզ սփոփեց:
Ձայնով շանթեց լռությունդ
Ու լցվեցին երազներդ ամայի.
Ինձ ասացիր ուր էր , ուր էիր մինջեվ հիմա
Բայց ես արդեն էլ չկայի…




Միջով մառախուղի սավառնում է սերը,
Ես զգում եմ նրան , բայց չեմ կարող հասնել,
Թե քիչ վարդոտ լիներ սառցե շուրթերը՝
Թե համբույրից ձմռան սիրտս չսառչեր՝
Մինչեվ հեռուները հեռուների կգնաի
Միայն թե քեզ հասնեի ՝ սեր….

rainbow
11.12.2007, 10:46
Զգացմունքների անձրեվ էր
Ու հիմա էլի երաշտ,
Զուր ես հավաքում լուսնի փշուրները՝
Մեր աչքերում մենք այդպեդ էլ
Չգտանք իրար :
Բայց թավշե ցավն այս
Արժանի է ներումի,
Զուր մի խաչիր քեզ հավատի համար՝
Պարզապես չեղավ.
Տագնապը արյան սիրո բախման հետ էլ մի շփոթի՝
Սերը հպվելու է քեզ ուշ թե վաղ...

Chilly
11.12.2007, 12:19
ինչքան հիշում եմ, սա քո գրածներից է, ու ինձ շատ է դուր եկել ;), ներիր, որ մի քիչ փոփոխել եմ, կարող ես հանգիստ դատի տալ ինձ :);):(,

Այսպես խենթորեն սիրում են մեկին,
Այսպես սիրում են միայն մեկ անգամ,
Թույլ տուր հավատալ այս հորինվածքին,
Ու դառնալ գերի, հեզ լինել նրան,
Ու թեկուզ խաբվել,
Հատակին թափվել բեկորի նման...
Այսպես սիրում են միայն մեկ անգամ:

համարյա իմ պես լավ ես գրում ;):P:oy :D:D:D:D

Հ.Գ. կատակը մի կողմ, բայց հիացած եմ մտքերովդ ու պատկերներովդ... :love

Dayana
11.12.2007, 13:52
Դուք ուղղակի հիանալի եք :hands Մեկը գրում է , մյուսը փոփոխքւմ ու ավելի գեղեցկացնում ։ Մի խոսքվ ապրեք :hands

rainbow
11.12.2007, 16:35
Շնորհակալ եմ , ինձ համար շատ կարեվոր է ձեր վերաբերմունքը

Ավելացվել է 12 րոպե անց
Բռնիր ձյան ձեռքը,
Սանրիր ձյունե վարսերը թաց
Ու կզգաս դու արյան այգաբաց:
Վաղանցիկ, թափանցիկ
Պատրանք է Կյանքը՝
Մի քանդիր քո մեջ արեվի վանքը:
Ձյունը իջնում է ,որ դու մոռանաս
Հուշերի այրոցը, հույզերի բանտը:
Խաժ օրերի երթում արագ
Թող ձյունը փակի ետդարձի ճամփադ.
Ու արեվոտ աղոթքի հետ
Դու նույնացիր ճերմակ ձյան հետ .
Բռնիր ձյան ձեռքը ,
Հիմա դա քեզ պետք է...

Լէգնա
11.12.2007, 17:17
Բռնիր ձյան ձեռքը,
Սանրիր ձյունե վարսերը թաց
Ու կզգաս դու արյան այգաբաց:
Վաղանցիկ, թափանցիկ
Պատրանք է Կյանքը՝
Մի քանդիր քո մեջ արեվի վանքը:
Ձյունը իջնում է ,որ դու մոռանաս
Հուշերի այրոցը, հույզերի բանտը:
Խաժ օրերի երթում արագ
Թող ձյունը փակի ետդարձի ճամփադ.
Ու արեվոտ աղոթքի հետ
Դու նույնացիր ճերմակ ձյան հետ .
Բռնիր ձյան ձեռքը ,
Հիմա դա քեզ պետք է...


Ի . Հաս:love
Բառերի հետ հիմա էլ սկսեցիր խաղ անե՞լ :) : Շատ լավն էր:

Chilly
11.12.2007, 22:58
Շնորհակալ եմ , ինձ համար շատ կարեվոր է ձեր վերաբերմունքը

Ավելացվել է 12 րոպե անց
Բռնիր ձյան ձեռքը,
Սանրիր ձյունե վարսերը թաց
Ու կզգաս դու արյան այգաբաց:
Վաղանցիկ, թափանցիկ
Պատրանք է Կյանքը՝
Մի քանդիր քո մեջ արեվի վանքը:
Ձյունը իջնում է ,որ դու մոռանաս
Հուշերի այրոցը, հույզերի բանտը:
Խաժ օրերի երթում արագ
Թող ձյունը փակի ետդարձի ճամփադ.
Ու արեվոտ աղոթքի հետ
Դու նույնացիր ճերմակ ձյան հետ .
Բռնիր ձյան ձեռքը ,
Հիմա դա քեզ պետք է...

:love :hands

rainbow
12.12.2007, 14:45
Տաք ծփանքով ինձ նվաճում է գինին քո շուրթերի՝
Խոստանալով խոհ ,արեվ ու մեղեդի.
Քո աչքերի կապույտ կանչից, կապույտ խայծից՝
Հեղեղվում է արյունը իմ
Ու մի վայրի մոգությամբ,
Հեզությամբ, ըմբոստությամբ՝
Խոստովանում եմ քեզ ես սերը իմ:

Թաքուն մթություն,
Արյան մոլի ծարավ՝
Քո պատճառով ոտանավորն այս բանաստողծություն դարձավ...

rainbow
13.12.2007, 14:54
Երակներիս մեջ խայտում է անկարգ
Աչքերիդ մասին անավարտ մի երկ՝
Բայց թվում է թե չեմ զորի հաստատ
Կոչել այն սիրերգ՝
Քանի զատում է մեզ մի տիեզերք :
Եվ ինձ մնում է երազել միայն,
Ու հույզի կավը ափում շաղախել,
Քեզ լուռ հորինել և սքանչանալ:
Քեզ ոչ մի արվեստ չի կարող կրկնել ,
Եվ որ աչքերիդ երկը անավարտ
Քո աչքերում է ինձ մնում փնտրել

Լեո
13.12.2007, 14:58
Այն, ինչը իմաստ ունի, արժեքավոր է:
rainbow շնորհավորում եմ:hands

rainbow
13.12.2007, 15:02
Այն, ինչը իմաստ ունի, արժեքավոր է:
rainbow շնորհավորում եմ:hands

Շնորհակալ եմ :)

Tig
13.12.2007, 15:07
Լավն է: Կներես բաըց չդիմացա մի քանի փոփոխություն եմ ուզում անել:)

Երակներիս մեջ խայտում է անկարգ
Աչքերիդ մասին անավարտ մի երկ՝
Բայց թվում է թե չեմ զորի հաստատ
Կոչել այն սիրերգ՝
Քանի զատում է մեզ մի տիեզերք :
Եվ ինձ մնում է երազել միայն,
Ու հույզի կավը ափում շաղախել,
Քեզ լուռ հորինել և սքանչանալ:
Քեզ ոչ մի արվեստ չի կարող կրկնել ,
Եվ որ աչքերիդ երկը անավարտ
Քո աչքերում է ինձ մնում փնտրել:

ևս մեն անգան ներողություն եմ խնդրում փոփոխությունների համար:)

rainbow
13.12.2007, 15:12
Լավն է: Կներես բաըց չդիմացա մի քանի փոփոխություն եմ ուզում անել:)

Երակներիս մեջ խայտում է անկարգ
Աչքերիդ մասին անավարտ մի երկ՝
Բայց թվում է թե չեմ զորի հաստատ
Կոչել այն սիրերգ՝
Քանի զատում է մեզ մի տիեզերք :
Եվ ինձ մնում է երազել միայն,
Ու հույզի կավը ափում շաղախել,
Քեզ լուռ հորինել և սքանչանալ:
Քեզ ոչ մի արվեստ չի կարող կրկնել ,
Եվ որ աչքերիդ երկը անավարտ
Քո աչքերում է ինձ մնում փնտրել:

ևս մեն անգան ներողություն եմ խնդրում փոփոխությունների համար:)


Շնորհակալ եմ , փոփոխված տարբերակը ինձ ավելի դուր եկավ,ես զգում էի , որ ինչվոր բան իրոք անավարտ է , հիմա երկը լիացավ, Շնորհակալ եմ

rainbow
17.12.2007, 15:45
Ծովն այսօր խաղաղ էր
Այնքան մաքուր ու սուրբ՝
Ասես չէր հեղել երբեվե անեծք,
Ջինջ էր ծովն այսօր իբրեվ արտասուք
Ու տխուր էր ծովը ՝ինչպես արցունքներ:

Ծովի շուրթերից մի բարի համբույր ՝
Տաք մի ալիքով քո բույրն ինձ բերեց
Ու ծովի լազուր աղոթքում թաքուն
Բախտը քո սրտի զարկն ինձ թարկմանեց:

Ինձ ոչինչ կյանքում պետք չէ էլ երբեվ՝
Սրտիդ զարկերն ինձ սեր են խոստացել...

Մարիաննա
17.12.2007, 17:13
rainbow դու վաղուց պետք է քո ավատարը փոխած լինեիր, ճիշտ քայլ էր: Իհարկե այս նախադասությունը քո ստեղծագործությունների վերաբերյալ ոչինչ չի ասում, սակայն շատ պարզ նախադասություն է: Նույնքան պարզ է, որքան պարզ են քո ստեղծագործությունները:

rainbow
18.12.2007, 11:11
Ծովի գիշեր կա քո աչքերի մեջ,
Անթարկման, անսուտ նախաստեղծություն,
Լուսնի թաքուն արահետներ՝
Իսկ ես քո առաջ լոկ կավ եվ արյուն :

Ծավի հույզեր, լույսի խորհուրդ ու դող
Խնդրում եմ թող, որ մետ լինեմ այս հրաշքին,
Քո արեվից ինձ նվիրիր մի պատառ շող
Որ քո ծովում ես գտնեմ իմ հաելին:

rainbow
19.12.2007, 14:07
Սիրով ես հունցել իմ կավը աստված՛,
Ու տխրությունով անչափ, անասելի,
Ես իմ գոյությամբ ՝հար սիրահարված,
Եվ միշտ թախծոտ եմ ՝
Դա է դերը իմ:
Որքան էլ ավեր՝
Վանքում իմ սրտի միշտ ժամերգություն է,
Դու իմ արյանը լույս էս հավելել՝
Լույս, որն ապրեցնում է:
Չափն անկումներիս ինձ վաղուց մեկ է ՝
Հորանջում է մութը քո լույսի դիմաց,
Ինձ արարելիս շուրթերին քո երկ էր՝
Ահա թե ինչու եմ երկին սիրահարված...

Dayana
19.12.2007, 14:12
Էս վերջինը լավ չհասկացա, բայց մնացածները շատ եմ հավանում :) իսկ հենց նոր հայտնաբերեցի քո էջը /չնայած հայտնաբերելու ոչինչ չկա, պիտի ստորագրությունդ տեսնեի /, որտեղ բոլոր ստեղծագործություններդ կան, ու հաճույքով կկարդամ ազատ ժամերիս :)

rainbow
19.12.2007, 14:41
Էս վերջինը լավ չհասկացա, բայց մնացածները շատ եմ հավանում :) իսկ հենց նոր հայտնաբերեցի քո էջը /չնայած հայտնաբերելու ոչինչ չկա, պիտի ստորագրությունդ տեսնեի /, որտեղ բոլոր ստեղծագործություններդ կան, ու հաճույքով կկարդամ ազատ ժամերիս :)

Ուրախ եմ , որ իմ գրվածքները արժանանում են քո ուշադրությանը:), ու ընդհանրապես շնորհակալ եմ , որ կարդում էս ինձ, ես վերջինը դուցե թե մշակման կարիք ունի , դրա համար էլ հեշտ չի ընկալվել:)

Dayana
19.12.2007, 14:57
Ուրախ եմ , որ իմ գրվածքները արժանանում են քո ուշադրությանը:), ու ընդհանրապես շնորհակալ եմ , որ կարդում էս ինձ, ես վերջինը դուցե թե մշակման կարիք ունի , դրա համար էլ հեշտ չի ընկալվել:)

Վերջերս ինձ քարկոծեցին գրվածքները բառի համար, պնդելով որ այդպիսի բառ գոյություն չունի :(

rainbow
19.12.2007, 15:12
Վերջերս ինձ քարկոծեցին գրվածքները բառի համար, պնդելով որ այդպիսի բառ գոյություն չունի :(

Իսկ ես դեռ վախենում եմ իմ ստեղծագործությունները բանաստեղծություն անվանել :)դրա համար ել «գրվածքները »դեռ այլընտրանք են

Dayana
21.12.2007, 12:42
Հասմիկ ես քեզ մի խնդրանք ունեմ :oy ուզում եմ մի բանաստեղծություն գրես, որ կգրեր անծանոթ տղան անծանոթ աղջկան :oy մնացյալ մանրամասները կասեմ ICQ-ով, եթե իհարկե հիմա ժամանակ և ցանկություն կունենաս գրելու նման մի բան։ Ու եթե մեզ հաջողվի, կստաննք մի դուետ ;) նման այն մեկին ... ;)

rainbow
21.12.2007, 14:26
Ձյուն է՝
Շշուկով խոսող բանաստեղծություն,
Ճերմակ թախծություն,
Որն իր հետ բերում է
Խոստովանելու տաք մի ցանկություն:
Ես՝իմ հորինած հեռուներում մոլոր,
Նորից փնտրում եմ հույսի բեկորներ,
Որ մեղմեմ կարոտի հրդեհը բոսոր,
Ու քար լռությունը լույսով մկրտեմ:
Բայց ցավ մի կոպիտ՝
Արցունքացած կախված կոպից՝
Համոզում է, որ ձյունն անզոր է,
Որ ձյունը նաեվ նաիվ է խիստ:
Ու ես թափառում եմ իմ մեջ՝
Մինչ այգագալը նոր՝
Իմ չվերծանվող բանաստեղծությանն այս
Փաթիլներ խառնելով՝
Իբրեվ հույսի ոսկեբուռ սերմնացան,
Ու ցիրուցան, արցակ կրծքով՝
Տրվում եմ ես քնքշությանը ձյան…




Ձյունե վարդեր,փաթիլե երջանկություն,
Կուսական երկինք ու ճանապարհ
Իմ շեմքից կանչում են ինձ հեռու
Հմայքները ձյունափայլ:
Հիմա խոնարհ, հիմա փխրուն է շատ
Իմ թախծությունը,
Ձյունն ինձ համոզել է՝
Բախտություն դեռ կա՝
Ժայռի ափի մեջ ծվարած այս փոքրիկ թռչունը՝
Մի օր չափելու է այս անվերջությունը,
Եվ համր այս քարը դեռ շշնջալու է աղոթքն առավոտվա:

http://armsoul.com/Themes/Christmas_07/images/icons/modify_inline.gif

rainbow
21.12.2007, 15:02
Հասմիկ ես քեզ մի խնդրանք ունեմ :oy ուզում եմ մի բանաստեղծություն գրես, որ կգրեր անծանոթ տղան անծանոթ աղջկան :oy մնացյալ մանրամասները կասեմ ICQ-ով, եթե իհարկե հիմա ժամանակ և ցանկություն կունենաս գրելու նման մի բան։ Ու եթե մեզ հաջողվի, կստաննք մի դուետ ;) նման այն մեկին ... ;)

իհարկե համաձայն եմ;)

rainbow
24.12.2007, 16:19
Քո ժպիտը ինձ
Նվիրեց անբիծ
Վանիլե հույզեր.
Շնորհակալ եմ քեզ,
Որ դու իմ կյանքում
Միքիչ ուշացել էս ,
Ու սովորեցրել ես ինձ հրաշքի սպասել .
Իմ լռության մեջ՝
Շշուկներով քո ոսկեթել
Ասեղնագործվել ես՝
Եվ ինձ տվել ես երազանքի թեթվեր ...

rainbow
25.12.2007, 15:04
Ինչ որ մի թաքուն ուժին հնազանդ՝
Դեպի քեզ է հոսում
Վտակն անուրջիս,
Ինչու ե՞ն աչքերդ այդքան հարազատ,
Ինչու ե՞ն այդպես կանչում, տանջում ինձ,
Երբ մեր մեջ սերը՝
Կիսավեր կամուրջ,
Կիսաձայն շշուկ է եվ կամ արձագանք.
Այդ ինչ արեվ կա ձյուներում քո ցուրտ ,
Որ ստիպում է ինձ բախտս անավարտ
Թողեմ ու գամ դեպի քո հեռուն՝
Ինչ որ մի թաքուն ուժին հնազանդ...

Chilly
25.12.2007, 15:33
Ինչ որ մի թաքուն ուժին հնազանդ՝
Դեպի քեզ է հոսում
Վտակն անուրջիս,
Ինչու ե՞ն աչքերդ այդքան հարազատ,
Ինչու ե՞ն այդպես կանչում, տանջում ինձ,
Երբ մեր մեջ սերը՝
Կիսավեր կամուրջ,
Կիսաձայն շշուկ է եվ կամ արձագանք.
Այդ ինչ արև կա ձյուներում քո ցուրտ ,
Որ ստիպում է ինձ բախտս անավարտ
Թողեմ ու գամ դեպի քո հեռուն՝
Ինչ որ մի թաքուն ուժին հնազանդ...

ոնց որ ես գրած լինեմ... էդքան հարազատ էր... :)
ապրես

Dayana
25.12.2007, 16:14
ինչպես միշտ լավ ես գրում :love

rainbow
26.12.2007, 15:09
Մի բեկվիր, սիր՝տ,
Արդեն սխալվելու ժամանակ չկա,
Ուժ տուր զարկերիդ՝
Հուսա, հավատա.
Ինձ անհրաժեշտ է լոկ մեկ ուժգին հարված,
Որ ձգվի էլի սերը ընդհատված:

Երակներում իմ այրում չկա, պաղել է
Ես կարոտել եմ սիրո հին հեղեղը,
Այնպես , որ զարկիր, անդորրը խախտիր՝
Սխալվելու բոլոր շանսերն օգտագործել եմ ...

Dayana
26.12.2007, 15:22
Իմ մասին ես գրել :love

Chilly
26.12.2007, 15:25
Իմ մասին ես գրել :love

գուցե քո համար?

ապրես, Ծիածան... էս անգամ նույնպես քեզ բնորոշ անհանգ բայց համով տողերով շատ պատկերավոր ու ուժեղ ներկայացրել ես միտքդ... :)

Tig
26.12.2007, 15:28
Սխալվելու բոլոր շանսերն օգտագործել եմ ...

Այ էս տողը դուրս շատ եկավ:)

rainbow
26.12.2007, 15:34
Շնորհակալություններ:)

Dayana
26.12.2007, 16:04
գուցե քո համար?


չէ լրիվ իմ մասին էր :oy հիմա ես էդ նույն կարգավիճակում եմ գումարած Վերոնիկայի գրած-ի արդյունքները :(

rainbow
26.12.2007, 16:16
Միայն իմ սրտի տրոփը լսեիր՝
Մի անծանոթ թախիծ էր հեվում
Բախման մեջ,
Բայց ծովի ձայն կար՝
Ինչպես ծովի խեցում,
Որը շշնջում էր՝
«Ես սիրում եմ քեզ»

Dayana
26.12.2007, 16:32
Միայն իմ սրտի տրոփը լսեիր՝
Մի անծանոթ թախիծ էր հեվում
Բախման մեջ,
Բայց ծովի ձայն կար՝
Ինչպես ծովի խեցում,
Որը շշնջում էր՝
«Ես սիրում եմ քեզ»

Չէ շշնջյունին այդ ես չէի սպասում,
ՈՒ ծովի խեցում սեր չէի փնտրում,
Բայց երբ մոգական բառերն այդ հասասն՝
Իմ անդավաճան, հեզ ականջներին,
Այդժամ հասկացա ՝ ես քոնն եմ հավետ :love

Հասմիկ ի՞նչ կասես, որ մի քիչ երկարացրեցի :oy

rainbow
26.12.2007, 16:37
Չէ շշնջյունին այդ ես չէի սպասում,
ՈՒ ծովի խեցում սեր չէի փնտրում,
Բայց երբ մոգական բառերն այդ հասասն՝
Իմ անդավաճան, հեզ ականջներին,
Այդժամ հասկացա ՝ ես քոնն եմ հավետ :love

Հասմիկ ի՞նչ կասես, որ մի քիչ երկարացրեցի :oy

:handsմիայն կծափահարեմ :)

Dayana
26.12.2007, 16:39
:handsմիայն կծափահարեմ :)

:love մերսի :kiss
Հ.Գ. բռնեմ սիրահարվեմ սկսեմ ստեղծագործելը ;)

rainbow
26.12.2007, 16:43
Իսրտե ցանկանում եմ , որ սիրահարվես եվ երբեք չսիրաթափվես, իրոք դա ներշնչանքի աղբյուր է:)

Dayana
26.12.2007, 16:47
երբեք չսիրաթափվես

տենց բան հնարավոր է՞ , ոչ մի կերպ չեմ կատկերացնում կյանքս առանց հիասթափությունների :oy

rainbow
27.12.2007, 10:41
տենց բան հնարավոր է՞ , ոչ մի կերպ չեմ կատկերացնում կյանքս առանց հիասթափությունների :oy


Մարդու կյանքում սերն ու արցունքները միասին են քայլում ,դա բնության օրենքն է. փորձիր ծովն առանց փոթորիկ պատկերացնել, ես միշտ մտածել եմ , որ երկերը գրվում են ավելի շատ չլիացած սիրուց քան սիրո լիությունից :)

rainbow
27.12.2007, 13:46
Ես հասկացա՝
Դու ճակատագիր չէիր,
Դու բորբ արյան ձայն էիր սիրահարության,
Հույզի քո նետերը նշանառու չէին՝
Նրանք հատեցին սահմանը,
Բայց բախտի դեմ համրացան:
Ու հիմա հեռու խորքերում իմ էության՝
Կամաց կամաց քանդվում է
Կծիկը քո պատմության,
Այն ժամանկ դեռ համառում էի,
Բայց սերը ավազի հետ նույնացավ,
Ու մաքրեն պիտի նրան ծովերը՝
Էլ չեմ փորձի ընդդիմանալ....

Dayana
27.12.2007, 14:17
շատ ապրես :love

rainbow
28.12.2007, 11:30
Քողերում ամպերի
Դեռ աստղեր կան թաքնված,
Որոնք միշտ ինձ աչքով են տալիս,
Երբ ինձ թվում է, թե անցյալն հատած՝
Սովորել եմ ապրել նորովի.
Ինչ՞ու են դեռ աչքերս թաց,
Ախր մեր սիրո ծառը կտրեցի, սեը ուրացա,
Բայց ուրվականներն այդ դալար ճյուղերի
Իմ երակներում նորեն ծառացան:
Քո մասին հուշերը սովոր են սրտիս տավիղը լարել,
Հուշերը գիտեն մեր երազների ծովոտ մեղեդին,
Բայց ես հոգնել եմ ծովերում բոսոր
Ալիքի պես քո ափին բախվել,
Ու ալիքի պես ետ քաշվել մոլոր.
Ես հրե, ես հուր....
Դու ձյունե,դու ձյուն....
Մինջեվ երբ են, ախ,հուշերը մեզ հյուր,
Մինչ երբ պիտ փոթորկեն մեր հույզերն իզուր...

Chilly
28.12.2007, 11:38
Քողերում ամպերի
Դեռ աստղեր կան թաքնված,
Որոնք միշտ ինձ աչքով են տալիս,
Երբ ինձ թվում է, թե անցյալն հատած՝
Սովորել եմ ապրել նորովի.
Ինչ՞ու են դեռ աչքերս թաց,
Ախր մեր սիրո ծառը կտրեցի, սեը ուրացա,
Բայց ուրվականներն այդ դալար ճյուղերի
Իմ երակներում նորեն ծառացան:
Քո մասին հուշերը սովոր են սրտիս տավիղը լարել,
Հուշերը գիտեն մեր երազների ծովոտ մեղեդին,
Բայց ես հոգնել եմ ծովերում բոսոր
Ալիքի պես քո ափին բախվել,
Ու ալիքի պես ետ քաշվել մոլոր.
Ես հրե, ես հուր....
Դու ձյունե,դու ձյուն....
Մինջեվ երբ են, ախ,հուշերը մեզ հյուր,
Մինչ երբ պիտ փոթորկեն մեր հույզերն իզուր...

լավն էր, Հաս ջան, շատ լավն էր, չորս անգամ կարդացի :oy

rainbow
28.12.2007, 12:01
4 անգամ շնորհակալ եմ :)

rainbow
08.01.2008, 11:45
Ես ըմպեցի սպասումը մինջեվ վերջ
Եվ փակեցի աչքերս,
Բայց հրդեհ մնաց կոպերիս տակ
Այսքան անհատակ չէին եղել երբեք հուշի օվկիանոսները,
Ես ինձ երբեք չէի զգացել անցյալներին հպատակ.
Կյանք թե՞ կատակ՝
Հուշերով արբած՝ ես սթափություն եմ փնտրում
Արտասուքի հատակներում,
Սակայն իզուր է՝
Դու ինձ մոռեցել ես, դու ինձ չէս սիրում...

Tig
08.01.2008, 12:14
Ես ըմպեցի սպասումը մինջեվ վերջ
Եվ փակեցի աչքերս,
Բայց հրդեհ մնաց կոպերիս տակ
Այսքան անհատակ չէին եղել երբեք հուշի օվկիանոսները,
Ես ինձ երբեք չէի զգացել անցյալներին հպատակ.
Կյանք թե՞ կատակ՝
Հուշերով արբած՝ ես սթափություն եմ փնտրում
Արտասուքի հատակներում,
Սակայն իզուր է՝
Դու ինձ մոռեցել ես, դու ինձ չէս սիրում...

Ավելի ու ավելի եմ սիրահարվում քո գրածներին:)

Dayana
08.01.2008, 12:44
Սակայն իզուր է՝
Դու ինձ մոռեցել ես, դու ինձ չէս սիրում...

Սիրելն իզուր չէ :love ապրես :love

rainbow
09.01.2008, 14:17
Դու իմ փոքրիկ թուլությունն ես,
Ու քեզ հանուն պատրաստ եմ դեռ
Ողջը թողնել անավարտ,
Ողջը զոհել ոտքերիդ տակ,
Ու քո կյանքով շարունակվել.
Ես առանց քեզ թույլ ու կիսատ,
Անզոր եմ նույնիսկ հուսալ երազել:
Դու իմ փոքրիկ թուլությունն ես ,
Բայց քեզ հաղթելու բախտն էլ ունեմ ես՝
Դու պարզապես հիշողություն ես,
Որին արգելում եմ երբեվէ զարթնել...

Dayana
09.01.2008, 19:04
Դու պարզապես հիշողություն ես,
Որին արգելում եմ երբեվէ զարթնել...
Այս 2 տողերը դաժան եմ համարում :( Բայց շատ դուրս եկավ :love

rainbow
10.01.2008, 12:44
Շշնջացիր ինձ՝
-Քո թարթիչներից գիշեր է հոսում՝
Վա՛յր դիր գրիչդ.
Գիտեմ հոգնել ես
Երկերդ սերմել քարե հողերում.
Խնայի՛ր սիրտդ,
Ի՞նչու էս կյանքդ ապրում մեկ օրում.
Ժպտացի քեզ լուռ,
Բայց հավատալ քեզ չստացվեց,
-Այնքան արեվ կա սրտում իմ փխրուն,
Որ այն կարող է ինձ ներսից այրել՝
Թէ խոնարհեմ գրիչս:
Մտքի խենթ իմ ճիչը
Փոքրիկ պատերազմ է թախծության արճիճի դեմ,
Եվ ես գիտեմ՝
Մինչ պայթի վերջին բողբոջը հույզիս՝
Պիտի ես գրեմ...

rainbow
18.01.2008, 13:00
Բաց արա երազանքի քո հեռուները՝
Ես նետվում եմ ծովն այդ, որ անվերջ նավեմ,
Քո սիրուց այսօր ՝ մայրամուտի պես շեկ ,
Լուսածագի պես հրահալ եմ ՝
Գրկիր ինձ ուժգին,
Այնպես, որ հոգիս քո հոգուն խառնեմ...

Tig
18.01.2008, 15:00
Բաց արա երազանքի քո հեռուները՝
Ես նետվում եմ ծովն այդ, որ անվերջ նավեմ,
Քո սիրուց այսօր ՝ մայրամուտի պես շեկ ,
Լուսածագի պես հրահալ եմ ՝
Գրկիր ինձ ուժգին,
Այնպես, որ հոգիս քո հոգուն խառնեմ...

Մաղթում եմ քեզ համընթաց քամի:)

rainbow
11.02.2008, 12:39
Քո աչքերից ամեն օր՝
Սիրտս ըմպում էր տպավորության մաճառը թանձր,
Բայց սերը տիկերում բախտի ու ժամանակի
Դեռ երկար փորձվեր պիտի,
Որ դառնար գինի քաղցր:
Սակայն ես շուտ վստահվեցի
Մեզ բաժանող ու միացնող ամպերին ջինջ,
Սիրո կիսաձայնը քաղցր՝
Հզոր թվաց ՝քան ճիչը ինձ:
Հիմա չգիտեմ ինձ ատեմ , թե քեզ
Բախտի ապտակի համար այս ծանր՝
Ինձ լոկ թվաց, որ սիրում եմ քեզ՝
Գինին թույլ եղավ, դառը եվ համր...

.....

Դու ժպտացիր
Եվ աչքերում իմ փշրվեց գավաթն այգաբացի.
Ես հավատացի,
Որ ծովն այդ օրը պարզապես սառել էր
Իմ եվ քո ափերը կապելու համար.
Դու ժպտացիր ՝
Ու ես համարձակվեցի՝
Սառցե ծովով վազել
Դեպի անցյալ.

Բայց չհասա, ես չհասա քեզ
Ափերդ վաղուց էին նվաճված...

Dayana
11.02.2008, 13:01
Ուրախ եմ որ դու գրում ես Հաս, ու կարևոր չի թե կարդացողին դա ինչ է տալիս կամ ուզում է նա ինչ-որ բան վերցնել, թե եսասիրությունը չի ներում ;) կարևորը այն է, որ դու գրում ես ու դա քեզ ու ինձ երջանկացնում է :love

Sunny Stream
11.02.2008, 13:01
Ինձ վերջինը դու եկավ ;) Շատ գեղեցիկ էր ու սահուն... ապրես!

rainbow
11.02.2008, 16:15
Ապակին շպարած թաց գոլորշու մեջ
Ես թաքցրեցի ճիչը իմ հոգու՝
«Ես դեռ սիրում եմ քեզ,
Ես քեզ երբեք չեմ մոռանալու»
Օ, ճիչն այդ հզոր էր՝
Ապակին ճայթեց,
Ու խայթեց բեկորն ինձ իր ճշմարտությամբ՝
«Նա չի սիրում էլ քեզ,
Դու վաղուց խեղդվել ես իր ծովում հպարտության»...

rainbow
12.02.2008, 12:23
Իմ հույսերի կորամեջք «գուցե՞ն»
Այսօր դարձել է բարձրաձայն՝ «հաստատ»,
Ի՞նչ կար մեր միջեվ՝
Սե՞ր,կապվածությու՞ն, խաբվածությու՞ն, թե՞ բախտ,
Ոչինչ էլ չկար՝
Պարզապես հույզեր,
Որոնց թեվեր տալ մենք չկարեցանք:
Թվաց ,թե դու անկեղծ ես մինչ ի մերկություն,
Թվաց ,թե ես պարզ լիճ եմ ՝
Քո երազանքին ջինջ արտացոլանք,
Բայց ճիչը սիրո , մեր երազանքում
Չուներ արձագանք.
Մենք ծնկի եկանք բախտի առաջին իսկ մարտում,
Կյանքը կարծեցինք կարծր, բիրտ եվ բարդ՝
Ներիր աչքերում իմ մխացող« գուցե՞ն»,
Դու իմ բախտը չէիր «հաստատ»

rainbow
14.02.2008, 10:56
Տարածվել էր գիշերը երակներիս մեջ,
Բայց սերը ուժ գտավ՝ մթին տիեզերքն իմ արթնացնելու,
Հիմա ամեն վարկյանս սեր է՝
«Ես սիրում եմ քեզ»
Սիրտս քո անվամբ է զարկում ու զարկելու:
Սերը հաղթց խաբկանքը,
Սերը գույնեց իմ կյանքը՝
Հիմա երազներն իմ քեզ են պատկանում.
Ու սերն իմ ՝ինչպես այս այգածագը
Այսօր եվ ընդմիշտ
Ես քեզ եմ նվիրում…
http://armsoul.com/Themes/dilbermc/images/icons/modify_inline.gif

rainbow
15.02.2008, 16:32
Սրտիս զարկերը մի լսիր՝
Լոկ կայծ եմ,
Շքեղ մեղքը սիրո մերժիր, մերժիր՝
Այս ամենը խայծ է:
Ես ինձ հավերժ փակել եմ սիրո առաջ՝
Անզոր է արեվդ՝
Էլ չեմ սիրի ինչպես առաջ...



Սովորիր լսել քարի շնչառությունը,
Նրա կարծր հառաչը զգա ու նոր քարկոծիր՝
Ես քո առաջ կանգնած եմ ,
անիծված եմ ,
Թե զորու է կամքդ՝ սիրտը իմ խոցիր,
Բայց թե դողում է դեռ սերը քարի ներսում՝
Կանչիր ինձ ու ես քո մոտ կգամ:
Խենթս , ախ խենթս միթե դու չես զգում,
Որ ես քո համար լոկ կամ...

rainbow
18.02.2008, 11:14
Դու հեռացար՝
Լուսինը իմ՝ քո հոգում,
Չափսոսեցիր, չասեցիր, ախ,
Ու՞մ եմ ես նրան թողնում,
Իսկ ես անցա,
Ես հաղթեցի անհաղթելին,
Դժվար էր ,բայց ես հասկացա՝
Այս սիրո վերջը
Իմ սկիզբն էր սե՛ր իմ...

rainbow
18.02.2008, 11:35
Ես անկարող եմ քեզ ասել մնա՝
Սերը բեկորվել է
Եվ քո որոշման մեջ սպանող ոչինչ չկա
Գնա՝ ես քեզ ներել եմ .
Թե թեքվել է սերը դեպի մայրամուտ՝
Արձակիր հուշի աղավնիները,
Հիշիր՛ առաջինն է ճիշտ հեռացողներից երկու՝
Դու ճիշտ եղիր,
Իսկ ինձ արդեն մեկ է...

rainbow
26.02.2008, 15:36
Ուղղարկում եմ քեզ գարնան շնչառությունը՝
Հույզի անշուք այս ծրարում
Եվ նրանում
Դաջում եմ ես իմ տաք համբույրը,
Որն հազար էլք ու խոստում ունի դեպի գարուն:
Սերը սառցե բավիղներում
Չի մոլորվի ես դա գիտեմ,
Այն քեզ կհասնի
Ես հավատում եմ…


Գարունը բացում է վարագույրը իր՝
Աչքերդ փակիր՝
Սերը քո սրտին նոր բախյուն է հորինել.
Եվս մեկ զարկ,
Էլի մի թրթիռ
Եվ դու դեռ կարող ես ամեն ինչ ետ բերել:
Ծագեցնում է գարունը լույսը քո սրտի,
Որ հույզը թարթվի,
Որ թերթվեն անցյալի ստվերները անթեվ.
Կգամ ես, դու միայն ձայնիր՝
Սիրուն մեր վայել է գարունն այս վայելել…


-Սիրտս սրտիդ ժապավենող անուրջներում
Հյուր է գալու նոր մի գարուն,
Պատրա՞ստ ես դու
Հույզերի հետ նույնանալուն.
-Ես պատրաստ եմ ամեն ինչի
Սիրույն հանաուն.
Մեր երազը թե չպաղեց ցուրտ ձյուներում՝
Ուրեմն օրհնյալ է
Ես ոչնչից չեմ վախենում

Tig
26.02.2008, 16:06
Հաս ջան էս թոհուբոհում էլի քո Լույսն ես տարածում:) Ապրես…

rainbow
31.03.2008, 10:21
Շուրթե շուրթ լեցուն քո խոստումների հաշիշով, գինով
Իմ կյանքը այսօր հիացիկ ու հաշտ դաշներգություն է
Սիրո եվ հույզի.
Դեռ զով սարսուռ կա իմ երակներում
Սակայն սիրո փոքրիկ այս նավակում՝
Սիրտս հոսում է `քո գիրկը գարուն:
Ես իմ երգով եմ այսօր քեզ երդվում.
Դեռ հազար լիալուսին խոնարհվի պիտի
Նոր օրվա քաղցր խոստումի առաջ,
Քեզ հետ կյանքը իմ տոն է գույների՝
Կանչ է ու կարկաչ.
Ասեղնագործ վարագույր է անձրեվը կախել
Երազանքների սահմանագծին,
Ու ես ըմպում եմ գինին անձրեվի քո թասով ՝ աստված,..
Գարունը կյանքի գաղտնաբառն է իմ՝
Երջանկության այգը նոր բացված….

rainbow
08.04.2008, 15:57
Ճերմակն այս թղթի
Ինձնից աղերսում է կապույտ զարկեր, զարկեր,զարկեր...
Խնդրում է ինձնից բանաստեղծություն.
Ուզում է արյանս հունը խեղել, շեղել թաղծից,
Սանձված հանգերի ոսկե կառքերով՝ հատելով հեռուն:
Ճերմակն այս թղթի
Թող քեզ էլ հուշի,որ
Սերը երկում դառնում է նոր զարկ,
Թույլ տուր , որ սերը՝ իմ երկով քեզ փոխի
Քո արձակ կյանքին տլով խաղ ու հանգ...


Քո ձեռքերի, տաք ձեռքերի հոսքում հրե
Մոռացել էի, որ իմ ներսում դեռ հույզերի ցուրտ ձմեռ է,
Բայց սրտիդ թրթիռը մի հզոր հրթիռ էր,
Որն ինձ դեպի գարուն բերեց:
Թվաց ՝սերը գտել եմ,
Թվաց՝ անհնար է սիրել ավելի,
Սակայն սիրելիս
Քո ձեռքերի, տաք ձեռքերի հոսքում հրե
Պարզապես զարթնել էին հուշերը հյուլե:


Երջանկության եզրով՝
Ինչպես եզրով շեղբի
Սուրացին մտքերս դեպի քո հեռուն,
Սակայն այդ հեռուն այնքան հեռու էր ախր,
Որ ես նորից մոլորվեցի հույսի առանցքներում,
Ու լույսը էլի, էլի ուշացավ՝
Ստիպելով սրտիս վարժվել խավարին.
Հերթական անգամ սերը մոտ եղավ,
Բայց բախտի կամուրջները մեր դեմ ծալվեցին...
Երջանկության եզրով՝
Ինչպես եզրեվ շեղբի
Սուրացին մտքերս,
Բայց զուր մարեն պիտի...

Hripsimee
08.04.2008, 17:12
Ճերմակն այս թղթի
Ինձնից աղերսում է կապույտ զարկեր, զարկեր,զարկեր...
Խնդրում է ինձնից բանաստեղծություն.
Ուզում է արյանս հունը խեղել, շեղել թաղծից,
Սանձված հանգերի ոսկե կառքերով՝ հատելով հեռուն:
Ճերմակն այս թղթի
Թող քեզ էլ հուշի,որ
Սերը երկում դառնում է նոր զարկ,
Թույլ տուր , որ սերը՝ իմ երկով քեզ փոխի
Քո արձակ կյանքին տլով խաղ ու հանգ...


Քո ձեռքերի, տաք ձեռքերի հոսքում հրե
Մոռացել էի, որ իմ ներսում դեռ հույզերի ցուրտ ձմեռ է,
Բայց սրտիդ թրթիռը մի հզոր հրթիռ էր,
Որն ինձ դեպի գարուն բերեց:
Թվաց ՝սերը գտել եմ,
Թվաց՝ անհնար է սիրել ավելի,
Սակայն սիրելիս
Քո ձեռքերի, տաք ձեռքերի հոսքում հրե
Պարզապես զարթնել էին հուշերը հյուլե:


Երջանկության եզրով՝
Ինչպես եզրով շեղբի
Սուրացին մտքերս դեպի քո հեռուն,
Սակայն այդ հեռուն այնքան հեռու էր ախր,
Որ ես նորից մոլորվեցի հույսի առանցքներում,
Ու լույսը էլի, էլի ուշացավ՝
Ստիպելով սրտիս վարժվել խավարին.
Հերթական անգամ սերը մոտ եղավ,
Բայց բախտի կամուրջները մեր դեմ ծալվեցին...
Երջանկության եզրով՝
Ինչպես եզրեվ շեղբի
Սուրացին մտքերս,
Բայց զուր մարեն պիտի...
Բանաստեղծությունիցդ մի տեսակ լուսավոր թախիծով վարակվեցի:)

rainbow
28.04.2008, 10:27
Մկրտում են օդը կռունկները սեվ՝.
Սեր՝մեկնիր ինձ վրձինդ, մայիս է եկել…
Բաց արա ամպե վարագույրդ լույս,
Եվ մի քիչ արեվ ,արեվ տուր հոգուս.
Իմ կրծքի տակ հիմա թիթեռի սիրտ է հեվում՝
Տուր ինձ գույներ՝երջանկությունը պատկերելու…

Մկրատում են օդը ծիծեռնակները սեվ.
Սեր՝ մեկնիր ինձ վրձինդ, մայիս է եկել…
Թախիծը բեկվել,ուռենու պես թեքվել՝
Իր գանգուրներն է գետում լվանում՝
Տուր ինձ հնչյուններ՝
Լռությունը որոտով արթնացնելու…



Սիրելու համար ես դեռ թույլ եմ , սե՛ր,
Խոցելի է սիրտս,
Դեռ թափանցիկ եմ շատ.
Չսիրելուս համար ՝դու կարող ես ինձ չներել,
Սակայն իմ ներսում կիսավեր, կիսատ
Մատուռ կա հույսի,
Որը ,սիրելիս, ուրիշ անուն ունի:
Սիրելու համար ես շատ եմ համառ,
Դեռ շատ եմ վայրի՝
Ինձ մի մեղադրի…



Արթնացավ ալ հորիզոնը
Ու արեվը երկնեց օդում
Ծիրանագույն խաղաղություն…
Ասես հենց նոր եզերքում ծով՝
Վարդե հրդեհ էր բռնկվել,
Ու ես վարդոտ իմ ծածկոցով՝
Ծեգի հետ հաշտ
Հրե ծեսի էի բռնվել.
Արթնացավ ալ հորիզոնը
Ու արեվը երկնեց օդում
Ծիրանագույն բանաստեղծություն…


Բաց արա այսօր
Վարագույներն արշալույսի ,
Որ հույսը հոսի
Երակներիդ մեջ.
Բավ է քեզ քո դերը մենախոսի՝
Դու մենակ չէս, դու մենակ չես….

Dayana
28.04.2008, 10:41
Հաս ես դեռ սպասում եմ, որ դու արձակում քեզ փորձես :oy

rainbow
03.05.2008, 15:54
Սի՛րտ, կայծիր էլի,
Այրիր արյունս հյուլե առ հյուլե՝
Ես ուզում եմ երանելի
Սիրո հրով հրավառվել...

Սիր՛տ, կայծիր էլի,
Ինձ մեկել տուր վարդագունակ երանություն,
Որ ես այրվեմ
Քո համբույրի մեղրոտ բոցում...

Կայծիր, օ սիր՛տ,
Որ ես կարծեմ,թե ձին բախտի ու բախտության
Սանձահարված է,
Որ երեկս՝ դա թաղծի վերջին վրձնահարվածն էր
Եվ էլ չեմ զգա դատարկություն:
Սիրո առաջ թե կիսաբաց էի՝
Հիմա ես մերժում եմ ամեն սահմանում:
Կայծիր՛, առանց սակայն ու բայց՝
Մոխրանալուց անգամ էլ չեմ վախենում...

rainbow
05.05.2008, 15:58
Կյանքը պարզապես ծոփք է գույների,

Նույնն է ու թերի՝

Թե հոգով անհաս էս սիրո բերկրությանը,

Եթե կամենում ես ծիածան լինի ՝

Պիտի լսես անձրեվաձայնը,

Թեչե անհույս գամվելով մենությանը՝

Տիեզերքդ աստղաթափ կլինի…

-Դու ճիշտ ես, առանց սիրո ողջն անիծյալ է,

Առանց սիրո մարդը չնչին ածանցյալ է,

Եվ անկարող է նավակով խարխուլ օվկիանը հատել,

Ես բացում եմ հոգու փոքրիկ իմ պատուհանը՝

Երկինքն այսօր անձրեվ է խոստացել….

Hripsimee
05.05.2008, 16:41
Կյանքը պարզապես ծոփք է գույների,

Նույնն է ու թերի՝

Թե հոգով անհաս էս սիրո բերկրությանը,

Եթե կամենում ես ծիածան լինի ՝

Պիտի լսես անձրեվաձայնը,

Թեչե անհույս գամվելով մենությանը՝

Տիեզերքդ աստղաթափ կլինի…

-Դու ճիշտ ես, առանց սիրո ողջն անիծյալ է,

Առանց սիրո մարդը չնչին ածանցյալ է,

Եվ անկարող է նավակով խարխուլ օվկիանը հատել,

Ես բացում եմ հոգու փոքրիկ իմ պատուհանը՝

Երկինքն այսօր անձրեվ է խոստացել….

Գեղեցիկ է:),իսկ բացի սիրուց ուրիշ թեմաներով ստեղծագործություններ չունես?Հաճույքով կկարդաի:

rainbow
07.05.2008, 09:24
Վարագույրի ծոփքի մեջ զով՝
Թարթվում են լույսերը էջ առ էջ.
Լուսաբաց է,հրաշեկ ծով՝
Արթնացի՛ր, սեր իմ, ես սիրում եմ քեզ
Քո երազի ժապավեններն ընդհատված՝
Գանգուրվել են սավանների ճերմակում.
Աչքերդ բա՛ց՝
Ես քեզ խոստանում եմ արթմնի երջանկություն:
Լուսաթաթախ,թաց, թափանցիկ
Քանի քնած է քաղաքը մեծ,
Թող աղավնին իմ ուղղարկած՝
Առաջրինը իմ բարեվը հասցնի քեզ…

Dayana
07.05.2008, 09:58
Հաս :love

Հասմիկ սիրուն դու աղջիկ,
Արի անեմ քեզ պաչիկ :oy

rainbow
25.09.2009, 09:29
* * *

Որքան ճյուղերս ընձյուղվում են վեր`
Ցորենի նման թեքվում են հիմքիս,
Որ հայոց հողի քաղցր բարևը արև հալեցնի քիմքիս:
Օ~, իմ Հայսատան,
Ես քո ամեն առավոտին մի երկ եմ պարտք ու մի ներբող:
Եղիր ներող, որ մինչ հիմա ես չեմ տեսել հույզիդ կատարները,
Որ չեմ գովերգել պատառ-պատառ ապառաժներդ:
Պիտի քեզ նորից ու նոր վերծանեմ,
Պիտի սուզվեմ թաքուն վիհերդ,
Քո հողի շեկ շուրթը լույսով համբուրեմ,
Կարմիր ու սև հագնեմ` հովտում կակաչվեմ,
Շոյեմ հովերդ…
Հեռու~, այն հեռվում մի վանք է խորհում ժայռի պռնկին
Ու կարծես լսում եմ նրանում ծփող լռությունը:
Քարե գեղեցկություն է խաչվել պատերին,
Ու սյուներից շատրվանում է աստվածային հասկողությունը:
Իմ Հայաստան, ես հավատում եմ այդ հավատին
Ու դա փոքրիկ, բայց իմ երջանկությունն է`
Նույնով նժարել սերն ու տանջությունը:
Ահա անձրև է գալիս` երակից քամվող արցունք,
Բայց քեզ հորինեմ պիտի նոր երկեր ու նոր հուզմունք:
Քո լույսով նավեմ պիտի անծիր հեռուներդ,
Փառաբանեմ պիտի պատառ-պատառ ապառաժներդ…

Դու երազանքներ ես կախել ունկերս ի վար:
Իմ Հայաստան, թույլ տուր ըմբոստ մի հեզությամբ քեզ նույնանալ:



* * *

Սիրտս լույսով է լացում քո մեջ
Ի’մ Հայաստան,
Քո մեջ թախիծս կամաց-կամաց զտվում է,
Հոգու փոքրիկ աղոթարան`
Ես հասկի պես քո դեմ խոնարհվում եմ :
Քո մեջ արեվն է կրկնում ինքն իրեն,
Քեզանից է սկսվում տիեզերք ու աստված,
Քո մեջ մարմինս էլ կավ չէ հյուսկեն
Քո մեջ հոգիս եթեր չէ, այլ` կայծ:
Երբ հպվում եմ սեվահողիդ,
Շունչս փոխվում է ցողի դողի,
Ու մտքիս նուռը տալիս է ճաք,
Իմ Հայաստան`
Տուն ծիրանի ու խաղողի,
Դեպի աստված վերելակվող իմ աշտարակ…



* * *

Թվում է, թե մինչ վերջին իմ արյունը
Խոստովանվել եմ քեզ,
Բայց երբ բաժանվում ենք ,
Սիրտս ծովի պես խփվում է ափեափ,
Ու ես հիշում եմ , որ կան կախման կետեր,
Այնքա~ն սեր կա իզուր խնայված:
Քեզ հետ ես միշտ եմ երկինքների մեջ,
Ուր ջուրը գինի է եվ հացը `նշխար,
Դու ինձ սավանում ես վտանգավոր մի փառքի մեջ,
Ուր ես ե’վ մարդ եմ, ե’վ մի քիչ աստված.
Ու հիմա, երբ զատ ենք իրարից էլի,
Ես կարծում եմ, որ դու արժանի ես ավելիին,
Ու դեռ հազար թրթիռ ունեմ իմ մեջ` քեզ համար պահած.
Գուցե սրանով խոյահարում եմ աստծուն,
Բայց քեզ են աղոթքներն իմ ուղղված…

Chilly
25.09.2009, 10:37
Հաաաաաաաս, աչքերիս չեմ հավատում :love դու ե՞ս.... լաաաավն էին... ապրեեեեես որ էդքան լավն ես :)
Հ.Գ. կարոտել եմ ձեզ... :(

Lexsa
25.09.2009, 10:50
Կներեք մի քիչ համարձակ կարծիքիս համար բայց…
Ստեղծագործողներին նոր եմ ծանոթանում և առաջին ծանոթությունս քեզ հետ եղավ Հասմիկ ջան ու իմ կարծիքը կներես բայց հետևյալն է շատ պարզունակ ես գրում ու ինչ որ շինծու բան կա գրածներիդ մեջ իհարկե կան լավ գրվածքներ, բայց դրանք քիչ են ու դժվար թե գրական արժեք ներկայացնեն երբևէ

Հգ կարծում եմ քննադատությունս ճիշտ կընկալես և կօգտագործես հետագա գրվածքներիդ մեջ ու կստիպես կարծիքս փոխել

Լեո
25.09.2009, 11:58
rainbow, վաղուց էս կողմերում չէիր երևում: Բարով ես եկել ;)

Tig
25.09.2009, 11:59
Կներեք մի քիչ համարձակ կարծիքիս համար բայց…
Ստեղծագործողներին նոր եմ ծանոթանում և առաջին ծանոթությունս քեզ հետ եղավ Հասմիկ ջան ու իմ կարծիքը կներես բայց հետևյալն է շատ պարզունակ ես գրում ու ինչ որ շինծու բան կա գրածներիդ մեջ իհարկե կան լավ գրվածքներ, բայց դրանք քիչ են ու դժվար թե գրական արժեք ներկայացնեն երբևէ

Հգ կարծում եմ քննադատությունս ճիշտ կընկալես և կօգտագործես հետագա գրվածքներիդ մեջ ու կստիպես կարծիքս փոխել

Պարզունակը ինչորտեղ ընդունելի է, բայց շինծու՞....:o Կարո՞ղ ես ավելի կոնկրետ ասել ինչ ինկատի ունես…

Tig
25.09.2009, 12:01
rainbow, վաղուց էս կողմերում չէիր երևում: Բարով ես եկել ;)

Լեո ջան, ես որպես rainbow-ի՝ Հասմիկի ամուսին, նրա փոխարեն շնորհակալություն եմ հայտնում «բարի գալուստի» համար:) Քանի որ նա ինետում քիչ է լինում

Fansheta
27.09.2009, 21:27
Հաս, էլ ոչինչ չի կանգնեցնի հոգուս անձրևը... Եվ պետք էլ չէ...

Rhayader
28.09.2009, 08:39
Մաքրում եմ ես ճերմակից
Արտասուքը իմ գրչի
Եվ չնչին, ինչոր չնչին թաղծություն՝
Տիրում է ինձ, այրում է ինձ ու չի ներում.
Ամպ են հագել իմ տաղերը
Ամպ է, ամպ է ու որոտ,
Պարտադրում են ճերմակները
Նոր տաղ , նոր երկ, նոր օրոր,
Բայց ես անզոր եմ , ասա՞,
Ինչու՞ լքեց ինձ մուսան,
Երբ իմ կյանքում իմ կյանքը այլ էր,
Հույզի ծովը հար շռայլ էր,
Բայց ես հիմա դարձել եմ որբ,
Ու գրիչն իմ ունի բողոք
Իմ դեմ ու ողջ աշխհարհի՝
Իմ ներշնչանք ետ արի....


Դադար է նորից
Ախ, քար է հույզը երբեմնի,
Զուր հրաշքին հավատացի՝
Ինձ այն շատ էր երեվի,
Ու հիմա թախիծն իմ ուլունք ուլունք
Կաթում է , պայթում է անգութ
Եվ ծափի մեջ ու ծփանքում՝
Ծիծաղում է, ծաղրում է ինծ՝
«Երբեք էլ չի եղել շարժում»...




hhasmikk@hotmail.com
Հասմիկ Ռոբերտի Սարիբեկյան

Եթե կարծում եք, որ ճոռոմ բառեր օգտագործելը բանաստեղծականություն է ավելացնում, սխալվում եք: Այն դեպքում, երբ գրելու ունակություն, միգուցե ոչ ամենաօրիգինալ ձևի, անկասկած ունեք: Ու մեկ էլ՝ երրորդը լավն էր: Բայց միևնույն է՝ կիրառված բառապաշարը փչացնում է տպավորությունը, ինչ-որ կեղծ ու խորթ տարր ավելացնում ու խոսում գրողի դիլետանտիզմի, նմանակելու հակման մասին (որովհետև ես հրաժարվում եմ հավատալ, որ նորմալ մարդը կարող է նման բառերով մտածել):
Եթե փորձես ավելի անկեղծ պատկերներով խոսել ու կենտրոնանալ ոչ թե բառերի, այլ պարունակության էսթետիկայի մասին (երրորդ բանաստեղծության ավարտում դա հիանալի է ստացվել, բայց էլի ոչ այնքան հաջող պահեր կան որոնք տպավորությունը փչացնում են:():
Լավ, երկար գրեցի: Կարևորը՝ շարունակեք ստեղծագործել, բայց և կարդացեք, ու ոչ միայն հայ բանաստեղծների, որովհետև հայ բանաստեղծությունը լավ ավանդություններից իսպառ զուրկ է: Կարդա Ռոբերտ Դևերո, Արտյուր Ռեմբո, Ռոբերտ Բյորնս, Ջիմ Մորրիսոն, Ջորջ Բայրոն ու ուրիշների, ու կտեսնեք, ես ինչքան ճիշտ եմ:P
Հուսով եմ՝ ոչ մեկի նուրբ զգացմունքները չվիրավորեցի:

Պոստ սկրիպտում՝ թաԽիծ բառը «խ» (էյ... սի... ֆլեմԽ:D) տառով է գրվում:

Lexsa
28.09.2009, 10:34
Պարզունակը ինչորտեղ ընդունելի է, բայց շինծու՞....:o Կարո՞ղ ես ավելի կոնկրետ ասել ինչ ինկատի ունես…


Հասմիկի ամուսինն ես դրա համար էլ հարցիդ պատասխանում եմ
Շինծու ասելով ի նկատի ունեմ բառերի ճոխ շարադրանքը որը ընթերցողին ակամայից վանում է և բանաստեղծությանը խորություն չի տալիս
Բանաստեղծությունը պետք է գրվի պարզ բայց միևնույն ժամանակ կարդացողին մտածելու բան տողնի
Ոչ թե կարդաս ու ասես էս ինչ ճոխ բառապաշար ունի կամ էլ մտածես երևի իրենը չեն մտքերը/այսինքն ինքը էդ զգացողությունները չի ապրել/ այլ բառերի միջոցով ուզեցել է ինչ որ բան փոխանցել ընթերցողին և արդյունքում ստացվում է ինչ որ ոչ ինքնաբուխ այլ արհեստական ստեղծված մի բան

Tig
29.09.2009, 09:04
Հասմիկի ամուսինն ես դրա համար էլ հարցիդ պատասխանում եմ
Շինծու ասելով ի նկատի ունեմ բառերի ճոխ շարադրանքը որը ընթերցողին ակամայից վանում է և բանաստեղծությանը խորություն չի տալիս
Բանաստեղծությունը պետք է գրվի պարզ բայց միևնույն ժամանակ կարդացողին մտածելու բան տողնի
Ոչ թե կարդաս ու ասես էս ինչ ճոխ բառապաշար ունի կամ էլ մտածես երևի իրենը չեն մտքերը/այսինքն ինքը էդ զգացողությունները չի ապրել/ այլ բառերի միջոցով ուզեցել է ինչ որ բան փոխանցել ընթերցողին և արդյունքում ստացվում է ինչ որ ոչ ինքնաբուխ այլ արհեստական ստեղծված մի բան

Պարզ է և հասկանալի ու ընդունելի ռեակցիա, ինչպես նաև Rhayader -ի կարծիքը:
Ուղղակի մի բան եմ ուզում ավելացնել, խոսքերը լակ մտքեր արտահայտելու միջոց չեն այլ նաև զգացմունքների ու հույզերի դրսևորման միջոց են, այ եթե այս տեսանկյունից դիտարկեք այս գրվածքները, կարծում եմ կեղծ լինելու տպավորությունը կանհետանա: Ու եթե ճանաչեիք Հասմիկին կհասկանաիք որ նրա համար խոսքը ճոխություն չի, այլ ուղղակի միջոց է…;)
Համենայն դեպս շնորհակալություն ուշադրության և կարծիքների համար:

Rhayader
29.09.2009, 20:00
Պարզ է և հասկանալի ու ընդունելի ռեակցիա, ինչպես նաև Rhayader -ի կարծիքը:
Ուղղակի մի բան եմ ուզում ավելացնել, խոսքերը լակ մտքեր արտահայտելու միջոց չեն այլ նաև զգացմունքների ու հույզերի դրսևորման միջոց են, այ եթե այս տեսանկյունից դիտարկեք այս գրվածքները, կարծում եմ կեղծ լինելու տպավորությունը կանհետանա: Ու եթե ճանաչեիք Հասմիկին կհասկանաիք որ նրա համար խոսքը ճոխություն չի, այլ ուղղակի միջոց է…;)
Համենայն դեպս շնորհակալություն ուշադրության և կարծիքների համար:

Ցանկացած դեպքում, պատկերացրու, որ մեկը քեզ թեյ հյուրասիրի ու ասի. «Ըմպիր զցողն այս աստվածային, քանզի վասնզի թաՂիծը պատել է իմ շուրթերը ամպե գուլպաներիս նման»: Սա ծաղրի փորձ չի, պարզապես օրինակ: Կյանքում նման մարդու հանդիպելիս կասկածներ կառաջանան նրա հոգեկան առողջության կապակցությամբ: Իսկ եթե մի բան կյանքում ադեկվատ ու կիրառելի չի, կիրառելի չի նաև ստեղծագործության մեջ, քանի որ, որպես ստեղծագործող եմ ասում՝ ստեղծագործության մեջ կյանքից դուրս ոչինչ չկա:

Հայկօ
29.09.2009, 21:49
Չէ, Rhayader: Իրականում վերամբարձ կամ ոչ բնական-սովորական ոճը չի նշանակում, որ ստեղծագործությունը վատն է, ինչպես պարզունակ ու խոսակցական ոճը դեռևս ստեղծագործության բարձր արժեքի երաշխիք չէ: Պարզապես ամեն ինչ սուբյեկտիվ է, ոչ մի բան չի կարելի ընդհանրացնել: Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի ցուլին: Կոնկրետ ստեղծագործության համար հնարավոր է, որ մեկ մի տարբերակը ճիշտ լինի, մեկ՝ մյուս: Նույն Ռեմբոյի «Արբած նավակը» լավ էլ ճոռոմ բանաստեղծություն է: Կամ՝ Էլիոտի (ինչ լեզվով ասես որ չի գրել՝ հին անգլերենից սկսած), Սեն Ժոն Պերսի ստեղծագործությունները: Սեն Ժոն Պերսը գրում էր «Մի զամբիկ էր ծնվում բրոնզաձույլ տերևների ներքո» ու շարունակում էր նույն ոգով. հերմետիկագույն ու ահավոր խճճված գործ է ու ընդհանրապես՝ հեղինակ: Ռեմբոյի «Ձայնավորներն» էլ է բավականին ճոռոմ լեզվով գրված: Բայց գորձեր են: Ընդհակառակը՝ Ժակ Պրևերը, երևի, իմ կարդացած արտասահմանցի բանաստեղծներից ամենապարզ լեզվով գրողն է, սակայն նրան այսօր աստվածացնում են, ու ոչ առանց հիմքի (մի օր եթե հավես ունենամ՝ կթարգմանեմ): Ամեն ինչ որոշում է կոնկրետ բանաստեղծությունը:

Ծայրահեղության հասնել պետք չէ: Եթե այն ամենը, ինչ կյանքում ադեկվատ չի ու չի կարելի կիրառել, չկիրառեին նաև գեղարվեստական ստեղծագործությունների մեջ, մենք այսօր բյուրոկրատական թղթաբանությունից բացի ուրիշ բան չէինք ունենա կարդալու համար: Ընդհակառակը՝ հաճախ կարդում ես՝ տեքստի մեջ գտնելու համար ինչ-որ բան, որին իրական կյանքում (իմա՝ բանավոր խոսքում) երբեք չես հանդիպի: Ռոբեր Դեսնոսը, օրինակ, համակենտրոնացման ճամբարում գրել է ֆրանսիական պոեզիայի երևի ամենահրաշք ստեղծագործություններից մեկը (A la Mystérieuse (...այնքան եմ երազել քո մասին, որ ձեռքերս, որ արդեն սովոր են քո ստվերը գրկել և խաչվել կրծքիս, այլևս չեն ծալվի մարմնիդ ուրվագծի վրա... այնքան եմ երազել քո մասին, այնքա՜ն եմ քայլել, խոսել, քնել քո ուրվականի հետ, որ ինձ այլևս այլ ելք չի մնում, թերևս, քան ուրվական լինել ուրվականների միջև և հարյուր անգամ ավելի ստվեր, քան այն ստվերը, որ թեթևաքայլ զբոսնում է և կզբոսնի քո կյանքի արևշող բեկորի վրա... և այլն)): Բնագիրը բավականին վերամբարձ ոճով է գրված: Կամ՝ Լուի Արագոնի «Էլզան հայելու առաջ» բանաստեղծությունը: Վահագն Դավթյանը հայերեն է թարգմանել սա, դրա համար հիշեցի. շատ լավ թարգմանություն է, ավելի «ադեկվատ» լեզվով լինելու դեպքում իր ողջ հմայքը կկորցներ: Դնեմ նայեք :).


Էլզան հայելու առաջ

Ողբերգությունը մեր իր բռնկման մեջ էր այդ օրերին,
Եվ նա, արշալույսից հայելու դեմ նստած, արտացոլվում
Ու մազերն էր սանրում, իր մազերը ցոլուն,
Ասես բոց էր մարում, ասես սանձ էր դնում նա թեժ հրին:
Ողբերգությունը մեր իր բռնկման մեջ էր այդ օրերին:

Եվ նա, արշալույսից հայելու դեմ նստած, արտացոլվում
Ու ոսկի էր սանրում ու դիպչում էր ասես նա շողերին,
(Ողբերգությունը մեր իր բռնկման մեջ էր այդ օրերին),
Մատների տակ նրա հին տավիղներ էին ասես դողում,
Հայելու դեմ նստած, նա մազերն էր սանրում, իր մազերը շողուն:

Նա ոսկի էր սանրում, իր մազերի ոսկին… Պիտի ասել,
Որ հուշերից տանջվում ու տառապում էր նա,
Բայց հայելու առաջ արշալույսից ի վեր նստում մենակ,
Ծաղիկներ էր շոյում, որ հրդեհից էին ասես բուսնել,
Եվ չէր ասում խոսքն այն, որ մեկ ուրիշն, այո, իսկույն կասեր:

Իր ողբերգությունից տանջվում ու տառապում էր նա անասելի,
(Ողբերգությունը մեր իր բռնկման մեջ էր այդ օրերին)
Եվ աշխարհը ասես մի հայելի էր մութ, սև հայելի,
Վարսերի մեջ կայծեր ու կրակներ էին անվերջ շողում,
Եվ իմ հուշերի մեջ այդ կրակներն են դեռ արտացոլվում:

Ողբերգությունը մեր իր բռնկման մեջ էր այդ օրերին,
Եվ շաբաթվա բոլոր օրերն ասես հինգշաբթիներ էին,
Ու իր հուշերի մեջ նա վաղ արշալույսից արտացոլվում
Եվ դիտում էր իրեն հայելու մեջ ցոլուն:

Եվ տեսնում էր՝ հեռվում իր բռնկման մեջ է ողբերգությունը հին,
Գործող անձինք նրա խոցված ու կարեվեր մեռնում էին,
Նրանց անունները ձեզ ծանոթ են արդեն… Լուռ թարթելով,
Գիշերային տենդոտ լույսերն էին դողում խավարի մեջ…
Իր մազերի ոսկին քանդում, ուսերին էր թափում անվերջ,
Ասես թեժ հրդեհի ցոլցլանքն էր շոյում նա մատներով:Հատուկ չեմ խոսում հայ հեղինակների մասին, որ չասես՝ կողմնապահություն ես անում ;):

Rhayader
29.09.2009, 22:46
Հայկօ, քո ասած վերամբարձ ոճն իրականում կիրառելի ա, մարդ կա՝ կարա էդ բառերով մտածի:
Խոսքը էսթետիկան չկիրառվող, ճոռոմ բառերի ու պատկերների չարաշահման վրա կառուցելու մասին ա:

Հայկօ
29.09.2009, 22:53
Հայկօ, քո ասած վերամբարձ ոճն իրականում կիրառելի ա, մարդ կա՝ կարա էդ բառերով մտածի:
Խոսքը էսթետիկան չկիրառվող, ճոռոմ բառերի ու պատկերների չարաշահման վրա կառուցելու մասին ա:

Իրականում ես էդ ամբողջ ճոռոմաբանությունս գրել եմ՝ էդ թարգմանությունը դնելու համար (կարդում էի, էլի էի հիշել, ուզեցի անպայման մի տեղ դնեմ:))), նենց որ՝ բանի տեղ մի դիր, գրում-մրում եմ, էլի:

Tig
30.09.2009, 09:09
Ցանկացած դեպքում, պատկերացրու, որ մեկը քեզ թեյ հյուրասիրի ու ասի. «Ըմպիր զցողն այս աստվածային, քանզի վասնզի թաՂիծը պատել է իմ շուրթերը ամպե գուլպաներիս նման»: Սա ծաղրի փորձ չի, պարզապես օրինակ: Կյանքում նման մարդու հանդիպելիս կասկածներ կառաջանան նրա հոգեկան առողջության կապակցությամբ: Իսկ եթե մի բան կյանքում ադեկվատ ու կիրառելի չի, կիրառելի չի նաև ստեղծագործության մեջ, քանի որ, որպես ստեղծագործող եմ ասում՝ ստեղծագործության մեջ կյանքից դուրս ոչինչ չկա:

Արվեստը՝ առավել ևս պոեզիան բացի իրականության արտացոլումից, նաև զգացմունքայնության արտահայտչամիջոց է… Այլ հարց է որ դա քեզ դուր չի գալիս…

rainbow
29.07.2010, 18:32
Թարթված գիշերը մենք ծրարեցինք մեր ծով անկողնում,
Եվ այն դանդաղ անհետացավ հույզերի մեջ,
Լույսերի մեջ` մարմնիս ձախ կողմում`
Սերը նորից , նորից հաղթեց:
Օ~, գիշերն անցավ,
Օ~, ծովն հանդարտվեց,
Ու ես մտքով հոսեցի , հասա,
Տեսա, թե ինչպես
Մարմնիդ աջ կողմից արեվը ծագեց...

Արևածագ
29.07.2010, 20:51
Թարթված գիշերը մենք ծրարեցինք մեր ծով անկողնում,
Եվ այն դանդաղ անհետացավ հույզերի մեջ,
Լույսերի մեջ` մարմնիս ձախ կողմում`
Սերը նորից , նորից հաղթեց:
Օ~, գիշերն անցավ,
Օ~, ծովն հանդարտվեց,
Ու ես մտքով հոսեցի , հասա,
Տեսա, թե ինչպես
Մարմնիդ աջ կողմից արեվը ծագեց...

Ինչքա՜ն լավն է, ինչքա՜ն լուսավոր, ինչքա՜ն ջերմ...:love

Շինարար
29.07.2010, 23:47
Հասմիկ ջան, բանաստեղծությունդ ուզում եմ հավանած լինեմ, բայց մի անհամեստ հարց տամ էլի. էդ «օ»-երը իմաստային ինչ-որ բան փոխու՞մ են:oy Լավը չեն էդ «օ»-երը, հանիր էլի, կամ էլ համոզիր, որ առանց դրա ինչ-որ բան փոխվում է:

Chilly
30.07.2010, 09:03
Հաաաաաս, լրիվ Դու ես, այ էս Հասին էի կարոտել... Ընտիր է...


Հասմիկ ջան, բանաստեղծությունդ ուզում եմ հավանած լինեմ, բայց մի անհամեստ հարց տամ էլի. էդ «օ»-երը իմաստային ինչ-որ բան փոխու՞մ են:oy Լավը չեն էդ «օ»-երը, հանիր էլի, կամ էլ համոզիր, որ առանց դրա ինչ-որ բան փոխվում է:

Այ Շինարար, դե լաաավ էլի, հենց էդ օ-ն ա բան փոխում, հեղինակի իրավունքն ա, քեզ չի որ պիտի ասեմ, թե ինչքան տարբեր ա հնչում, «Իմ սիրելի», ու «Օ՛ իմ սիրելի...»...

Արևածագ
30.07.2010, 09:38
Հասմիկ ջան, բանաստեղծությունդ ուզում եմ հավանած լինեմ, բայց մի անհամեստ հարց տամ էլի. էդ «օ»-երը իմաստային ինչ-որ բան փոխու՞մ են:oy Լավը չեն էդ «օ»-երը, հանիր էլի, կամ էլ համոզիր, որ առանց դրա ինչ-որ բան փոխվում է:

Ով անմեղ մարդ... Դու երևի չես էլ պատկերացնում, թե այդ « օ՜... օ՜...օ՜» երն ինչքա՜ն բան են փոխում: :));)

Շինարար
30.07.2010, 18:11
հեղինակի իրավունքն ա

Էլ հեղինակի իրավունքն ա, իմ իրավունքն էլ հարցնելն էր ու ՀԵՂԻՆԱԿԻՑ պատասխան ակնկալելը::)

---------- Ավելացվել է՝ 19:11 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:09 ----------


Ով անմեղ մարդ... Դու երևի չես էլ պատկերացնում, թե այդ « օ՜... օ՜...օ՜» երն ինչքա՜ն բան են փոխում: :));)

Դա էդ «օ՞»-ն ա:oy

rainbow
31.07.2010, 10:22
Հասմիկ ջան, բանաստեղծությունդ ուզում եմ հավանած լինեմ, բայց մի անհամեստ հարց տամ էլի. էդ «օ»-երը իմաստային ինչ-որ բան փոխու՞մ են:oy Լավը չեն էդ «օ»-երը, հանիր էլի, կամ էլ համոզիր, որ առանց դրա ինչ-որ բան փոխվում է:

Իմ սիրելի տնաշեն :oy ոնց կարելի է խոսել գիշերվա մասին ու Օ~ չասել :oy

Tig
31.07.2010, 10:33
Օ՜, Շինարար
Հասկանո՞ւմ ես…

....

Շինարար ջան
Հասկանո՞ւմ ես…

....

Շինարար ջան, հիմա էս երկու օրինակներում հասկանո՞ւմ ու զգո՞ւմ ես իմաստային ու զգացական՝ էմոցիոնալ, տարբերությունները;)
թե՞… էլի չէ…:think

Շինարար
31.07.2010, 10:38
Օ՜, Շինարար
Հասկանո՞ւմ ես…

....

Շինարար ջան
Հասկանո՞ւմ ես…

....

Շինարար ջան, հիմա էս երկու օրինակներում հասկանո՞ւմ ու զգո՞ւմ ես իմաստային ու զգացական՝ էմոցիոնալ, տարբերությունները;)
թե՞… էլի չէ…:think

Չէ, չեմ հասկանում:P Էլ ասպետի պես մի խառնվիր իրար, էդ բանաստեղծությունը ես առանց «օ»-ի եմ կարդում, ում ինչ գործն ա:P

My World My Space
31.07.2010, 10:40
Օ՜, Շինարար
Հասկանո՞ւմ ես…

....

Շինարար ջան
Հասկանո՞ւմ ես…

....

Շինարար ջան, հիմա էս երկու օրինակներում հասկանո՞ւմ ու զգո՞ւմ ես իմաստային ու զգացական՝ էմոցիոնալ, տարբերությունները;)
թե՞… էլի չէ…:think


1-ին տարբերակում ջան-ը չկար..... :D

Dayana
02.08.2010, 01:26
Հաս, նախ ողջույն, վաղուց Ակումբում չէիր երևացել, մի պահ նույնիսկ զարմացա, երբ տեսա էս թեման ակտիվ:

Իսկ հիմա մի քիչ շարունակեմ Շինարարի միտքը (Շինարար, քո թույլտվությամբ)


Հասմիկ ջան, բանաստեղծությունդ ուզում եմ հավանած լինեմ, բայց մի անհամեստ հարց տամ էլի. էդ «օ»-երը իմաստային ինչ-որ բան փոխու՞մ են:oy Լավը չեն էդ «օ»-երը, հանիր էլի, կամ էլ համոզիր, որ առանց դրա ինչ-որ բան փոխվում է:

Ընդհանրապես «չեմ սիրում», երբ ինտիմ կյանքի մասին «խոսում են», իսկ խոսելու դեպքում, եթե դրան «բանստեղծության» տեսք են տալիս, գերադասում եմ
«Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղեն ճամփեն ես կանցնեմ գինով՝
Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն...» տեսքով: Ու էս տարբերակում հենց այդ Օ-երը մի տեսակ պետք չէին, ինչպես նաև անկողին բառի շեշտումը, որը գիշեր-ով արդեն լրիվ ասված էր: Նույն սկզբունքով չեմ սիրում նաև համբույր բառի շեշտադրումը, մի տեսակ նմանեցնում եմ էն կանանց, ովքեր սուրճի բաժակի շուրջ քննարկում են իրենց տղամարդկանց:

Կարծիքս լրիվ սուբյեկտիվ էր: Ամեն դեպքում ապրես, որ Ակումբ ես վերադարձել ու որ հատկապես Ստեղծագործողի անկյունում գրառումներ ես անում: :)

E-la Via
16.10.2010, 03:00
Վերջապես կարդացի:)… Կարդացի ամբողջ 13 էջը: Իսկ ինչի՞ մինչև հիմա չէի կարդացել… Որովհետև պետք է գար Հասմիկի ժամանակը: Ու եկավ:

Հիմա մտածում եմ, որ սերն ու Հասմիկը հոմանիշ են: Սերն առանց Հասմիկ ու Հասմիկն առանց սիրո :think… Չէ, չեմ պատկերացնում:):
13 էջ կաթում էին սիրով: Քո ստեղծագործությունները հավանող կամ չհավանող, երբ էլ մտնի էս անկյուն, անպայման մի կաթիլ սեր կգտնի, կհավատա ու հույսով կլցվի:

Հասմիկ ջան ստեղծագործություններիցդ ունեմ իմ նախընտրելիները: Չեմ ուզում հիմա դրանք հատիկ առ հատիկ առանձնացնել, բայց ասեմ, որ ամեն էջի հետ մեկտեղ ես տեսա Հասմիկ բանաստեղծուհու աճը, տեսա, թե նա ինչպես է իր զգացմունքները արտահայտելու հարցում վարպետանում:

Ապրես… Ապրես գրելու համար, ապրես այն մեզ կարդալու հնարավորություն տալու համար ու այն սիրո ուժի համար, որը մեզ էլ փոխանցեցիր:flower: