PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբցիների անհնար գործողություններ

Adam
29.06.2008, 15:05
Այս թեմայում եկեք գրենք, թե ո՞ր ակումբցուն չենք պատկերացնում որևէ գործողություն անելիս:
Օրինակ ես չեմ պատկերացնում ChildOftheSky -ին թեմա բացելուց: Կամ օրինակ Չուկին վարկանիշ մուրալուց :D:D և կարող եմ գրել բազմաթիվ էսպես օրինակներ: Գրեք դուք... :P

Ավելացվել է 2 րոպե անց
Կամ օրինակ Գալաթեան անեկդոտա գրում :D

ChildOfTheSky
29.06.2008, 15:10
:8 ես մի անգամ թեմա բացել եմ, կարողա՞ Չուկն էլ մի անգամ … :think … եսիմ … վայ , Չուկ , ստեղ ե՞ս :scare

Chuk
29.06.2008, 15:24
կարողա՞ Չուկն էլ մի անգամ … :think
Ընդամնեը մե՞կ անգամ... :lol

VisTolog
29.06.2008, 15:34
Չեմ պատկերացնում Philosopher-ին անեկդոտ գրելուց. :D
Չեմ պատկերացնում Երկնայինին սպորտ բաժնում գրառում անելիս
Չեմ պատկերացնում Hovulik /ովքեր չգիտեն թե նա ով է :D, ասեմ` Հովուլիկը մոդերա :D/
ընդհանրապես գրառում անելիս :D
Չեմ պատկերացնում Axlqalaq-ին հայոց լեզուն չաղավաղող գրառում անելիս :)
Չեմ պատկերացնում Յոժիկին առանց լեզվի արատի գրառում անելիս :))
Չեմ պատկերացնում... լավ մնացածը հետո... :D

Yellow Raven
29.06.2008, 20:50
Ես Hovulik -ին մենակ Սեռական հիվանդություններ բաժնում եմ գրառում անելուց պատկերացնումhttp://www.akumb.am/images/smilies/lol.gif

Kuk
29.06.2008, 23:02
Շեմ պատկերացնում Ուլուանային արգելափակված:D

Ուլուանա
30.06.2008, 02:07
Չեմ պատկերացնում.
ինձ ծրագրավորման թեմաներում գրառում կատարելիս :{
ChildOfTheSky-ին ինձ վարկանիշ տալիս :D
Կուկին խախտում չանելիս :D
Երկնայինին ոչ շեղատառ գրելիս
Գալաթեային ոչ կապույտ գրելիս

Մելիք
30.06.2008, 02:11
Ինձ նենց հետաքրքիրա, ինձ ի՞նչ անելուց չեն պատկերացնի:think

Մարիաննա
30.06.2008, 02:22
Ինձ նենց հետաքրքիրա, ինձ ի՞նչ անելուց չեն պատկերացնի:think
Գոգնոցով գրտնակ: :D

Kuk
30.06.2008, 02:25
Չեմ պատկերացնում Չուկին ուրիշ ավատարով:

Ուլուանա
30.06.2008, 02:32
Ինձ նենց հետաքրքիրա, ինձ ի՞նչ անելուց չեն պատկերացնի:think
Քե՞զ... Հըմ... :think Ինչ մտածում եմ, պատկերացնում եմ։ :)) Երևի էլի ա պետք մտածել։ :think

Գոգնոցով գրտնակ: :D
Չգիտես ինչի, ես պատկերացնում եմ։ :P :D

Չեմ պատկերացնում Չուկին ուրիշ ավատարով:
Պատկերացնում եմ, որովհետև ուրիշ ֆորումում ուրիշ ավատարով էր։ :)

Չեմ պատկերացնում Սասունին լրջորեն ջղայնացած (ռեալում)։ Էս Ակումբում իր դրած ջղայնանալու սմայլիկները լրիվ հեչ, ստից բաներ են, դրանց չխաբվեք։ :D

Chuk
30.06.2008, 02:37
Չեմ պատկերացնում Չուկին ուրիշ ավատարով:

Քուանշ :B

Մարիաննա
30.06.2008, 02:47
Չգիտես ինչի, ես պատկերացնում եմ։ :P :D
Իրո՞ք, աշակերտներիցս մեկը կուլար կասեր. «Ինչո՞ւ, ինչո՞ւ»: :D Չէ, իրոք, Մելիքին չեմ պատկերացնում, ոչ այն առումով, որ գրտնակ չի անի, չէ, եթե չեմ սխալվում մի տեղ գրել էր, որ պելմենի է սկսել սարքել: Այստեղ կարևորը գոգնոցն էր: Չնայած իրեն չեմ ճանաչում, բայց իր գրառումների մեջ հանդիպել եմ մի քանի կետերի, որոնք ինձ թույլ են տվել մտածելու, որ Մելիքը նախ տնտեսվար չի, ապա անփույթ է => :)

ChildOfTheSky
30.06.2008, 03:13
Չեմ պատկերացնում Արշակին չուշանալուց :8

dvgray
30.06.2008, 04:40
Չեմ պատկերացնու՞մ :think
Երվանդին լիմոնադ խմելուց :)
ԱրթԳեոին ամուսնացած :B
Կուկին խեղճացած :B
Նեթին ու Բյուրակնին Լևոնի միտինգին Լե-վոն նա-խա-գահ բոլորից բարձր գոռալուց ;) :D
Գալաթեաին Սերժի մոտ թարգմանիչ աշխատելուց :)
Մտահոգին Քոչարյանի կյանքով մտահոգ վիճակում :D

Աբելյան
30.06.2008, 10:15
Մելիքին չեմ պատկերացնի հովանոցով ձուկ բռնելուց կամ գազանանոցում բադ խփելուց :oy

Kuk
30.06.2008, 13:01
Քուանշ :B

Չեմ պատկերացնում Չուկին միշտ նույն ավատարով:

Սերխիո
30.06.2008, 13:32
Չեմ պատկերացնում Հայկոին ,հանդիպման ժամանակ խոսալիս…

Moon
30.06.2008, 13:38
լօլ, վերջն էր, ես էլ։
Հա մեկ էլ չեմ պատկերացնում Չուկին կապույտ կամ այլ գույնի գլխարկով։

Kuk
30.06.2008, 13:41
Չեմ պատկերացնում Dvgray-ին Ակումբում իր լուսանկարը դնելիս;)

Ռեդ
30.06.2008, 17:57
հովանոցով ձուկ բռնելուց կամ գազանանոցում բադ խփելուց :oy
:hands :D :lol
Վայ, էս ինչ դեմք թեմա ա :D

Երկնային
30.06.2008, 18:00
Չեմ պատկերացնում Չուկին ջղայն դեմքով… :P

Kuk
30.06.2008, 18:12
Չեմ պատկերացնում Երկնայինին առանց էս սմայլիկի «:this»

Ռեդ
30.06.2008, 18:15
Չեմ պատկերացնում Երկնայինին առանց էս սմայլիկի «:this»
Ես էլ իրան առանց այ ԷՍ :oy սմայլիկի

firewall
30.06.2008, 18:39
չեմ պատկերացնում ինձ ակումբի հանդիպումների լուսանկարներից մեկում :) լօլ

Ռեդ
30.06.2008, 18:40
Չեմ պատկերացնում ինձ ակումբի մոդերատոր :'

Ռուֆուս
30.06.2008, 21:02
Երկնայինին չեմ պատկերացնում սիգարետ ծխելուց:

Կիտային չեմ պատկերացնում դիետա պահելուց :D

Ռեդ
30.06.2008, 21:57
Չեմ պատկերացնում Չուկին ջղայն դեմքով… :P
Էսօր պատկերացրի :(

Լեո
01.07.2008, 01:18
Ինձ նենց հետաքրքիրա, ինձ ի՞նչ անելուց չեն պատկերացնի:think

Օրինակ ես չեմ պատկերացնում Մելիքին սպորտային որևէ թեմայում գրառում կատարելիս:)

Ավելացվել է 12 րոպե անց
Չեմ պատկերացնում REAL_ist-ին նիկը BARCELON_ist փոխած:D

Սերխիո
01.07.2008, 11:47
չեմ պատկերացնում Լեո դե Գրանին Hala Madrid , puta barca գրելիս :))

Լեո
02.07.2008, 00:12
չեմ պատկերացնում Լեո դե Գրանին Hala Madrid , puta barca գրելիս :))

Ես էլ չեմ պատկերացնում Սերխիոյին Hala Barca, puta Madrid գրելիս :))

Երկնային
02.07.2008, 01:10
Ես էլ չեմ պատկերացնում Սերխիոյին Hala Barca, puta Madrid գրելիս :))

չեմ պատկերացնում Լեո դե Գրանին Hala Madrid , puta barca գրելիս :))

գոնե գիտե՞ք, որ էդ մեղմ ասած «վատ բառ« ա… :angry:D

Լեո
02.07.2008, 01:14
գոնե գիտե՞ք, որ էդ մեղմ ասած «վատ բառ« ա… :angry:D

Ես չգիտեի :pardon, ես ուղղակի Սերխոյի ասածը հակառակ ձևով եմ ասել::)

Երկնային
02.07.2008, 01:18
Ես չգիտեի :pardon, ես ուղղակի Սերխոյի ասածը հակառակ ձևով եմ ասել::)
ամեն մեկի ասածը չեն կրկնում… :D :D

Սերխիո
02.07.2008, 12:16
գոնե գիտե՞ք, որ էդ մեղմ ասած «վատ բառ« ա… :angry:D

կուզեի այլ ձև գրեյի ,բայց արտահայտությունն է այդպիսին:noti:esim

Ռուֆուս
13.07.2008, 22:45
Չեմ պատկերացնում Գալաթեային հարցումներում քվեարկելիս:

Չեմ պատկերացնում Արշակին ինտիմ անեկդոտ պատմելիս:

Չեմ պատկերացնում Հենոյին ռոք լսելիս: :D

Ուլուանա
13.07.2008, 23:02
Չեմ պատկերացնում Հենոյին ռոք լսելիս: :D
Շատ իզուր, պատկերացրու, որ լսում ա։ ;) Չնայած մինչև իմանալս, ճիշտն ասած, ես էլ չէի պատկերացնում, ինչ մեղքս թաքցնեմ... :oy

Kuk
13.07.2008, 23:36
Չեմ պատկերացնում Ուլուանային անջատած վարկանիշներով:

Ռեդ
17.10.2008, 16:43
Չեմ պատկերացնում Չուկին "Ի՞նչ երգ ես այս պահին լսում" թեմայում գրառում անելիս :D
Չեմ պատկերացնում Needles In Eyes-ին ռեպ լսելիս :lol
Չեմ պատկերացնում RaedWulf-ին այլ կենդանու ավատար դնելիս (մենյուում մենակ ոչխարն ա :D ) :lol :D
Չեմ պատկերացնում ինձ "Պատմություն" բաժնում գրառում անելիս :esim :D:hands

VisTolog
17.10.2008, 19:11
չեմ պատկերացնում Աթեիստին զրուցարանում գրառում անելիս. :D
չեմ պատկերացնում ինձ պատմություն բաժնում գրառում անելիս. :D :))
չեմ պատկերացնում Chuk-ին, Chuk- ին արգելափակելիս. :lol
...

Ռուֆուս
23.10.2008, 22:05
Չեմ պատկերացնում Վանականի նորաբացած թեման առանց վերնագրի մեջ տառասխալի....

Rhayader
23.10.2008, 23:57
Չեմ պատկերացնում Ուլուանային ինձ բարոյախոսություն կարդալուց:D
Չեմ պատկերացնում Վանականին գոնե երեք իրականության հետ գոնե ինչ-որ, նույնիսկ ամենաչնչին կապ ունեցող գրառում անելուց:
Ռեդ Դեվիլսին չեմ պատկերացնում Էրիկ Կլեպտոնի մասին իմ հետ համակարծիք լինելուց::B
Չեմ պատկերացնում Ֆիլոսոֆերին մարդկային գծեր ցուցաբերելուց, ինչպես նաև ոչ քառակուսի մտքեր արտահայտելուց (без обид):
Չեմ պատկերացնում Երկնայինին пошлый анекдот պատմելուց::P
Չեմ պատկերացնում Ամառուին հիմար բան ասելուց:hands

Ուլուանա
24.10.2008, 00:02
Չեմ պատկերացնում Ուլուանային ինձ բարոյախոսություն կարդալուց:D
«Կարդալ» բառից առաջ չ տառը պատահաբար բաց չե՞ս թողել։ :think

Rhayader
24.10.2008, 00:08
Ինքդ ես ասել, որ արդեն ձեռ ես քաշել:love:love:love

Ուլուանա
24.10.2008, 00:12
Ինքդ ես ասել, որ արդեն ձեռ ես քաշել:love:love:love
Հա՜։ Փաստորեն, բարոյախոսություն կարդալս էնքան արագ մոռացար, որ արդեն նույնիսկ չես կարողանում պատկերացնել, հա՞։ :D :D :D

Rhayader
24.10.2008, 00:19
Փաստորեն:

Ռեդ
23.12.2008, 02:47
Չեմ պատկերացնում Վարպետին "են" քվեարկելիս
Չեմ պատկերացնում Հայկօյին ինչ-որ մեկին վարկանիշ տալուց :secret
Չեմ պատկերացնում Նիդլզին Վիլլե Վալոյի մասին իմ հետ համակարծիք լինելուց /դե գնա :P/

Հենո
24.12.2008, 18:52
Իմ մասին ի՞նչ կասեք

Լեո
26.02.2009, 21:43
Չեմ պատկերացնում Չուկին հակալևոնական գրառումներ կատարելիս:D
Չեմ պատկերացնում Չուկին ինձ դրական վարկանիշ տալուց՝ «Հանրահավաք և երթ մարտի 1-ին» թեմայում գրառում կատարելու համար:D
Չեմ պատկերացնում Չուկին «Հանրահավաք և երթ մարտի 1-ին» թեման փակելուց՝ նրանում կատարված գրառումների անկարևորության պատճառով:D

Elmo
26.02.2009, 22:44
Չեմ պատկերացնում Սամվելին, Ռամշտայնի հետ համակարծիք Բիլայն-ի թեմայում:
Չեմ պատկերացնում Kita -ին Ծրագրավորում բաժնում գրառում անելիս:
Չեմ պատկերացնում Sunun -ին քաղաքականություն բաժնում գրառում անելիս:
Չեմ պատկերացնում Երկնայինին ծանր ռոք լսելիս:
Չեմ պատկերացնում Network.am -ին «Ստեղծագերծողի անկյուն» -ում պատմվածք տեղադրելիս:
Չեմ պատկերացնում Ars83 -ին «Հանրահավաք և երթ Մարտի 1-ին» թեմայում գրառում անելիս:
Չեմ պատկերացնում Ուրվական -ին Կրոն բաժնում Մեղապարտի հետ վիճելիս:
Չեմ պատկերացնում Չուկին Առնոլդ Շվարցենեգերի մուսկուլներվ:

Rhayader
26.02.2009, 23:06
Չեմ պատկերացնում Չուկին հակալևոնական գրառումներ կատարելիս:D
Չեմ պատկերացնում Չուկին ինձ դրական վարկանիշ տալուց՝ «Հանրահավաք և երթ մարտի 1-ին» թեմայում գրառում կատարելու համար:D
Չեմ պատկերացնում Չուկին «Հանրահավաք և երթ մարտի 1-ին» թեման փակելուց՝ նրանում կատարված գրառումների անկարևորության պատճառով:D

Չեմ պատկերացնում որ Քաղաքականություն թեմայում նկատողություն ստացած հակալևոնական ակումբցին զէմոցիա իր զթեմա այս չարտահայտի:D

Elmo
26.02.2009, 23:08
Շարունակություն:
Չեմ պատկերացնում voter-ին «Ֆոռումի անդամները և սմայլերը» թեմայում գրառում անելիս:
Չեմ պատկերացնում Հայկօ-ին ռաբիզ լսեսլիս:
Չեմ պատկերացնում Մարկիզ-ին ՀՀԿ անդամ:
Չեմ պատկերացնում Ռուֆուս -ին Որոգայթ սերալը նայելիս:
Չեմ պատկերացնում Բյուրակն-ին սիսեռաբուժություն ուսումնասիրելիս:
Չեմ պատկերացնում Կուկ -ին FreeBSD -ի տակ PPPoE connecton կոնֆիգ անելիս:
Չեմ պատկերացնում Երվանդ -ին թրաշով/յանիմ չթրաշված էլի/:
Չեմ պատկերացնում Քաղաքացի -ին փողոցում մարդ ծեծելուց:
Չեմ պատկերացնում Artgeo -ին պտտաձողի վրա 20 հատ ձգում անելիս:
Չեմ պատկերացնում H.a.y.k.o -ին Սերժի պլակատի մոտ նկարվելիս:
Չեմ պատկերացնում Rhayader -ին Վերվարածները հեռուստասերիալում խաղալիս:

Rhayader
26.02.2009, 23:18

:D Ասում են Միսակը ես եմ:

Աբելյան
27.02.2009, 00:07
Չեմ պատկերացնում H.a.y.k.o -ին Սերժի պլակատի մոտ նկարվելիս:
ավելի լավ ա մոստից քցվեմ:oy

Ռեդ
02.03.2009, 22:42
Չեմ պատկերացնում Ուլուանաին, Վուլֆին, Սամվելին, Ռայադերին ու Վահիկին Փինք Ֆլոյդի մասին ինձ հետ համակարծիք լինելուց :)
Չեմ պատկերացնում Հայկօյին ու Կիտային առանց զրուցարանի :)
Չեմ պատկերացնում ինձ պատմության կամ քիմիայի վերաբերյալ թեմաներում գրառում անելիս :oy
Չեմ պատկերացնում հիմա Էլմօյի ուրախության չափը :);)

Elmo
02.03.2009, 22:47
Չեմ պատկերացնում հիմա Էլմօյի ուրախության չափը :);)

Կգաս հանդիպման, կպատկերացնես :)
հեսա անտեղյակ մարդիկ կմտացծեն «ինչի՞ ա ուրախացել» չեմ ասի:P

Taurus
02.03.2009, 22:58
չեմ պատկերացնում Rhayader-ին

ինչ?
վերջ, ուղղակի էտ մարդուն չեմ պատկերացնում

Rhayader
02.03.2009, 23:07
չեմ պատկերացնում Rhayader-ին

ինչ?
վերջ, ուղղակի էտ մարդուն չեմ պատկերացնում

Բայց ախր դու էդ մարդուն տեսել ես:D:D:D (տեսել ես հերիք չի, հասցրել ես ջղայնացնել)

masivec
13.04.2009, 00:18
չեմ պատկերացնում Rhayader-ին
Ես էլ Հայկօ-ին չեմ պատկերացնում:oy

Փոքրիկ
16.04.2009, 00:16
:Dչեմ պատկերացնում կետիկաավոր Հայկոյին ինձ տեսնելիս:oy

Աբելյան
16.04.2009, 00:23
:Dչեմ պատկերացնում կետիկաավոր Հայկոյին ինձ տեսնելիս:oy
ես էլ չեմ պատկերացնում:P:oy

John
16.04.2009, 06:56
Չեմ պատկերացնում Երվանդին աման լվանալուց, Արշակին' մարդ ծեծելուց, Կիտային' հավեսով մաֆիա խաղալուց ու տենց բաներ

Արտիստ
16.04.2009, 08:41
Չեմ պատկերացնում Մեղապարտին Ռայադերի խնդրանքով ինքնասպանություն գործելիս:o:8

Լեո
18.04.2009, 13:55
Չեմ պատկերացնում «Զրուցարան»-ն առանց Լուսաբերի կամ Փոքրիկի:)

Լեո
18.04.2009, 14:00
Չեմ պատկերացնում որ Քաղաքականություն թեմայում նկատողություն ստացած հակալևոնական ակումբցին զէմոցիա իր զթեմա այս չարտահայտի:D
Չեմ պատկերացնում զլևոնականս զլևոնականիս չպաշտպանելիս:

Ռուֆուս
18.04.2009, 14:03
Չեմ պատկերացնում Moon-ին առանց ֆոտոապարատի, կարմիր կեդերի ու գլխարկի :P

Փոքրիկ
18.04.2009, 14:05
:oyչեմ պատկերացնում Կետիկավորին առանց :love:oy էս սմայլիկների :D

Աբելյան
18.04.2009, 14:45
:oyչեմ պատկերացնում Կետիկավորին առանց :love:oy էս սմայլիկների :D
չեմ պատկերացնում քեզ առանց :love:oy էս սմայլիկների վրա խնդալու:beee

Հ.Գ. էլի էս ինձ պռինցիպի քցում, հա՞:8

Աբելյան
18.04.2009, 14:50
չեմ պատկերացնում քեզ էս թեմայում իմ մասին չգրելուց:P

Լեո
18.04.2009, 14:57
ես չեմ պատկերացնում.... Գալաթեան անեկդոտա գրում :D
Խնդրեմ:)

Գիտե՞ք ինչի ա էշը ամենամեղք կենդանին..
Որտև համ հերնա էշ, համ մերը։

Ապարանցին Երևանում սեքս-շոփա ուզում բացի, քաղաքապետարանից արգելում են, որ էդ Սեքս-Շոփ բառերը գրի դռան վերևը: Ասում են` ալտերնատիվ մտածի:
Սա էլ մտածումա: Գրումա` "Շինանյութ" :D

Rammstein
19.04.2009, 17:03
Չեմ պատկերացնում, որ Ամերիկային գովաբանող կամ Ռուսաստանին փնովող թեմա բացի ինչ-որ մեկը, բացի Artgeo-ից։

Rhayader
19.04.2009, 18:14
Չեմ պատկերացնում զլևոնականս զլևոնականիս չպաշտպանելիս:
Գիշերն ինձ ակումբում քրիստոնյա անվանեցին, այսօր էլ՝ լևոնական:D:D:D այ, նման բան չէի պատկերացնում:

Չեմ պատկերացնում Մեղապարտին Ռայադերի խնդրանքով ինքնասպանություն գործելիս:o:8
Մի ձև կհամոզենք:

Lion
20.04.2009, 12:30
Չեմ պատկերացնում Չուկ-ին ինձ վարկանիշ տալուց:D

Chuk
20.04.2009, 13:33
Չեմ պատկերացնում Lion-ին իր սխալը գիտակցելուց, վիճելի հարցերում տրամաբանական մոտեցում ցուցաբերելուց, անտեղի քյալա չտալուց:

comet
23.04.2009, 12:27
Գիշերն ինձ ակումբում քրիստոնյա անվանեցին, այսօր էլ՝ լևոնական:D:D:D այ, նման բան չէի պատկերացնում:

Ինչքան էլ փորձեցի, բայց չեմ պատկերացնում Rhayaderին եկեղեցում` խաչակնքելիս:nea

Փոքրիկ
01.05.2009, 20:08
:oչեմ պատկերացնում Լուսաբերիկին ինձ բացասական վարկանիշ տալուց, մեկ էլ ես իրեն տալուց:8

Լուսաբեր
01.05.2009, 20:23
:oչեմ պատկերացնում Լուսաբերիկին ինձ բացասական վարկանիշ տալուց, մեկ էլ ես իրեն տալուց:8

Ահա, դե հիմա ինչ ճիշտա ճիշտա :sulel
Ես էլ քեզ առանց զրուցարանի ու զվարճալիի թեմաների ;):kiss
Հա՜ մեկ էլ Երիտասարդականի «-» սալոնում աշխատելուց :think:D

Elmo
23.06.2009, 20:20
Շարունակե՞նք:

Չեմ պատկերացնում Վիշապ -ին զրուցարանում գրառում անելիս:
Չեմ պատկերացնում voter -ին անեկդոտ գրելիս:
Չեմ պատկերացնում masivec -ին «ինչու՞ գրավիտրոնները մինչև հիմա հայտնաբերված չեն» թեմայում պատասխանելիս:
Չեմ պատկերացնում Ուլուանա -ին «Քաղաքական անհնազանդություն» թեմայում վիճելուց:
Չեմ պատկերացնում Atgh -ին «Բանանց» -ի երկրպագու:
Չեմ պատկերացնում Lion -ին քվանտային մեխանիկա պարապելուց:
Չեմ պատկերացնում Ներսեր_AM -ին Lion -ի հետ փղագիտությունից վիճելուց:
Չեմ պատկերացնում Artgeo -ին գեղարվեստական մարմնամարզության եվրոպայի չեմպիոն:
Չեմ պատկերացնում Kuk -ին բնապահպանական միտինգ անելուց:

շարունեկելի

Ուրվական
23.06.2009, 20:28

Չեմ պատկերացնում Էլմոյին առանց տառասխալի գրելուց:P:D

Lion
23.06.2009, 20:30
Չեմ պատկերացնում Lion -ին քվանտային մեխանիկա պարապելուց:

Ճիշտ է ասում...:think Չսիրեցի, էլի, էդ ֆիզիկան:

masivec
23.06.2009, 20:42
Չեմ պատկերացնում masivec -ին «ինչու՞ գրավիտրոնները մինչև հիմա հայտնաբերված չեն» թեմայում պատասխանելիս:
Ետ ինչ ա՞:o

Lion
23.06.2009, 22:58
Չեմ պատկերացնում Ներսեր_AM -ին Lion -ի հետ փղագիտությունից վիճելուց:

Աչքդ փորձածա՞: Տրիբուն-ը ինձ ծովա:)

Kuk
23.06.2009, 23:20
Չեմ պատկերցնում Էլմոին Empty`Tears-ին ինֆռեկշն տալուց:D
Չեմ պատկերացնում Atgh-ին ինչ որ մեկին վիրավորելիս:
Չեմ պատկերացնում Այվիին Արտգեոին ինֆռեկշն տալուց:

Լուսաբեր
23.06.2009, 23:21
Ես էլ ոչ մի ձև չեմ պատկերացնում Էլմոյին Հերունու գիրքը կարդալուց :8

Elmo
23.06.2009, 23:51
Չեմ պատկերացնում Էլմոյին առանց տառասխալի գրելուց:P:D

էդ մեկը հաստատ: Էդ նրանից ա, որ հրամանային տողում կամ ինտերպրետատորի տեքստային խմբագրիչում տառասխալ անելու դեպքում պարզապես ոչինչ չի ստացվում, կամ «լուսավորվածությունը» օգնում ա: Իսկ տեղ տնեց բան չկա:

Elmo
23.06.2009, 23:52
Ետ ինչ ա՞:o

Մասիվ ջան գրավիտրոնների ազդեցությունը նույնիսկ մասիվում ա զգացվում: Մասիվի անուն տամ, որ հետաքրքրվես, կարդաս: :D

masivec
24.06.2009, 00:22
Մասիվ ջան գրավիտրոնների ազդեցությունը նույնիսկ մասիվում ա զգացվում: Մասիվի անուն տամ, որ հետաքրքրվես, կարդաս: :D
Մասի՞վ:oՀեսա տենամ էտ ինչ գիրք ա:think:D

ivy
24.06.2009, 01:03
Չեմ պատկերացնում Այվիին Արտգեոին ինֆռեկշն տալուց:

Հա... Անհնար է, որովհետև համակարգը տեխնիկապես թույլ չի տալիս մոդերատորին նկատողություն տալ մեկ ուրիշ մոդերատորի: :(
Թե չէ ի~նչ Արթգեո, նույնիսկ Չուկին չէի խնայի: :))

masivec
06.07.2009, 08:17
Չեմ պատկերացնում Չուկին ինձ դրական վարկանիշ տալուց:o:o

Lion
10.07.2009, 19:40
Չէի պատկերացնում... ու մինչև հիմա էլ աչքերիս չեմ հավատում, որ

Norton-ը նե տո որ TuroJan-ի հետ համակարծիք կլինի, այլև նրան շնորհակալություն կհայտնի:o Ինչ ասես չես տեսնի...:think

http://www.akumb.am/showpost.php?p=1732567&postcount=254

Սենց գնա, Տրիբուն-ի հետ փղերի հարցով համաձայնության կգանք;)

Norton
11.07.2009, 01:06
Norton-ը նե տո որ TuroJan-ի հետ համակարծիք կլինի, այլև նրան շնորհակալություն կհայտնի
Ինչպես միշտ երագնները խտացրել էս Լիոն, Կարապետյանի հոդվածում պահեր կային, որ դուրս եկավ , եթե հաշվի առնենք որհարգում եմ իր գործունեություն, իսկ այ այն պահերը որին հոդվածի մեջից հետագայում առանձնացրեց Տուրոն աղբ էին, ես դրանց չէի տա:
Իսկ փղերի հարցում, կասկածում եմ. շատ-շատ մարդիկ որոշեն բանի տեղ չդնել երկար ու դտարակ գրառումներին:

Լեո
28.11.2009, 17:01
Չեմ պատկերացնում Դատարկությանը Զրուցարանից հոգնած :)

Yellow Raven
28.11.2009, 17:42
Չեմ պատկերացնում Չուկին Դիմակ լինելուց:8

Life
28.11.2009, 17:58
Չեմ պատկերացնում tikopx-ին առանց տառասխալների գրառում անելիս
Հ.Գ.առանց նեղանալու:hands

Yeghoyan
28.11.2009, 18:00
Չեմ պատկերացնում tikopx-ին առանց տառասխալների գրառում անելիս
Հ.Գ.առանց նեղանալու:hands

չէ արելա, մի անգամ տեսել եմ;) :D
ես էլ մեջբերում արեցի, տուգանեցին:oy

Դատարկություն
28.11.2009, 19:37
Ես չեմ պատկերացնում ակումբը առանց որոշ ակումբականների, որոնք չտեսնելով սեփական թերությունները ու սեփական գրառումների անլրջությունը, ամեն կերպ փորձում են այլ ակումբացիներին նվաստացնել, ծիծաղել նրանց վրա, հաշվում են նրանց գրառումները, հետևում են նրանց ամեն մի շարժմանը ու առիթը բաց չեն թողնում նրանց մասին հեգնական գրառումներ գրելուց:

Գալաթեա
29.11.2009, 01:56

Դա ակումբցուն հատուկ հատկանիշ չի, Դ, ընդհանրապես հայերին է հատուկ: Պետք չէ տեղայնացնել:

Հատկապես, որ գույները խտացնում ես:

Լեո
29.11.2009, 01:58
Չեմ պատկերացնում ակումբն առանց հումորից զուրկ անդամների :)

Chuk
29.11.2009, 02:08
Մոդերատորական. Չեմ պատկերացնում, որ երբևէ էնպես լինի, որ չլինեն մարդիկ, որ առանց թեմայի պահանջը կարդալու գրառում անեն, այլ ոչ թե վերնագիրը կարդան, ենթադրեն թե ինչի մասին ա ու գրեն: Հիշեցնում եմ, որ թեման այն մասին է, թե ձեր պատկերացմամբ կոնկրետ ակումբցին ի՞նչ չի կարող անել: Հաջորդ՝ շեղված գրառումները (ընդհանուր ակումբցիներ հասկացությանը վերաբերվող, մասնավորապես) տուգանվելու են:

Dayana
29.11.2009, 02:12
Չուկ, խոսքդ շաքարով կտրեմ:

Չեմ պատկերացնում ինձ, այսինքն Դայանա-ին, որևէ ակումբցու ուրիշին ծաղրելու համար տուգանային չտալուց: ;)

Ուլուանա
02.12.2009, 23:02
Չեմ պատկերացնում umm–ին «Մեծ մամեի» մասին թեմա չբացելիս։ :))

Elmo
02.12.2009, 23:12
իսկ ես չեմ պատկերացնում umm -ին ֆիզիկա բաժնում «համաընդհանուր դաշտի տեսությունը» վերնագրով թեմա բացելիս, որտեղ առաջին գրառումը կրճատ բացատրում է 4 հիմնական փոխազդեցությունները և դրանց ընդհանուր տեսությամբ միավորելու նպատակն ու կիրառությունը:

Լեո
02.12.2009, 23:58
Իսկ ես արդեն պարզապես չեմ պատկերացնում ակումբն առանց umm-ի :)

VisTolog
03.12.2009, 13:13
Իսկ ես արդեն պարզապես չեմ պատկերացնում ակումբն առանց umm-ի :)
Կարծում եմ, շուտով ոչ միայն կպատկերացնենք, այլ նաև կտեսնենք պատկերն առանց umm-ի:D:))

Elmo
03.12.2009, 16:54
Չեմ պատկերացնում Տրիբուն -ին բջջային օպերատորներից մեկի թեմայում գրառում անելիս: :D
Հա, իրոք չի անում էդ մարդը:

VisTolog
12.02.2010, 01:12
Չեմ պատկերացնում Լեոյին ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտ ունենալուց:think

Ուլուանա
12.02.2010, 01:22
Չեմ պատկերացնում Լեոյին ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտ ունենալուց:think
:o Իսկ ես ոչ միայն պատկերացնում եմ, այլև հիշում։ :P :D (ասեմ, որ ինձ հետ կոնֆլիկտ չի ունեցել, հուսով եմ՝ էս գրածիցս հետո էլ նույնությամբ կշարունակվի :})։

Չեմ պատկերացնում VisTolog–ին «Զանազան լեզվական հարցեր» թեմայում գրառում անելիս։ :))

gags4oco
15.02.2010, 00:38
Adam-ին չեմ պատկերացնում ֆուտբոլ խաղալուց:

Միքո
20.02.2010, 18:13
Չեմ պատկերացնում Adam-ին փողոցում աղջկան մոտիկանալուց ու ասելով.
- ազատ ես քուրիկ ջան :B

Սերխիո
21.02.2010, 02:14
չեմ պատկերացնում Չուկին eduard30-ին վարկանիշ տալուց

Chuk
21.02.2010, 02:22
չեմ պատկերացնում Չուկին eduard30-ին վարկանիշ տալուց

«Դրական» բառը մոռացար նշել:

Չեմ պատկերացնում Էդուարդ 30-ին՝ դրական վարկանշի արժանի գրառում անելիս:

Հարդ
01.08.2010, 14:54
Արևհատիկ
Կրոն և քաղաքականություն բաժնում ուրիշների կարծիքները չհարգելու, ոտնահարելու, վիրավորական, ծաղրական, անհանդուրժողական գրառումների համար, անդադար տուգանայիններն անտեսելու համար՝ նախազգուշական մեկ ամսով արգելափակվում է:

ՎիստՈլոգ
Եհովայական կազմակերպությանը միանալու ու սև շորերով, թևի տակ դրած թղթապանակով ակումբի հորձանուտներում հոգևորսությամբ զբաղվելու ու ակումբցիներին ճիշտ ճամփից շեղելու համար՝ ստանում է վերջին նկատողություն:

արմուկ
Iron Maiden - ռոք խմբի թեմայում աննդհատ նույն բովանդակությամբ գրառումներ անելու համար 3 օրով արգելափակվում է: Արմուկ, հերիք է բոլորի աչքը խոթես, որ գժվում ես Այրն Մեյդնի համար ու բոլոր լայվ համերգներն անգիր գիտես, հասկացանք:

Իսկ Ռուֆուսը Բայաթի Շիրազի մեջ Բաքվի մուղամաթ ա լսում...

Եվ այս ամենի տակ մի հատ սենց սմայլիկ՝ :bl

Magic-Mushroom
01.08.2010, 22:10
Չեմ պատկերցնում Rhayader-ին առանց արեւելյան փիլիսոփաության ու անբոխի մեջ;)
Չեմ պատկերացնում Դատարկություն-ին ինչ որ մեկին վիրավորելուց ու անիմաստ գրառումներ անելուց:hands
Չեմ պատկերցնում Էլիզե-ին հարսանիքի ժամանակ տաշշի գոռալուց:D ու մեկ էլ առանց հաճելի ժպիտի չեմ պատկերցնում,ինքը նույնիսկ եթե չի ժպտում մեկ է ժպիտը միշտ դեմքին է:love
Չեմ պատկերցնում Astgh-ին առանց խելացի մտքերի ու առանց սպորտի ու քաղաքականության:think
Չեմ պատկերացնում VisTolog-ին առանց խուճուճ մազերի ու հացի փռում աշխատելիս:D
Չեմ պատկերացնում Շինարար-ին առանց ինձ քնադատելու:oy
Չեմ պատկերացնում Միքո-ին ինչ որ մեկին վատություն անելուց,չար կերպարի մեջ չեմ պատկերացնում;)
Չեմ պատկերացնում Magic-Mushroom-ին առանց հեծանիվի,ՄՊ3 փլեյերի ու ?,ռաբիզ երաժշտություն լսելուց,էժանագին օծանելիք օգտագործելուց ու ոչխարի միս ուտելուց:[

impression
02.08.2010, 00:23
իսկ ես ամբողջ թեման կարդացի ու էլի չեմ կարողանում պատկերացնել, որ էսքան գրել-գրել եք, ու իմ մասին՝ ոչ մի խոսք
էդ ինձ ամեն անհնար բանում էլ պատկերացնում եք, հա՞ ;)

Երվանդ
02.08.2010, 00:26
Չեմ պատկերացնում impression-ին արցունքներով ու ձայնով լացելուց:esim

Ռեդ
02.08.2010, 00:30
Չեմ պատկերացնում impressionին վատ մարդ լինելուց:

Ապե Ջան
02.08.2010, 01:16
Չեմ պատկերացնում. VisTolog - ին առանց իրա խուճուճների. զրուցարանի ու Nootbook - ի: :)

Չեմ պատկերացնում. davidus - ին տխուր ու առանց բարձր տրամադրությամբ: :P

Չեմ պատկերացնում. Դարք - ին Թաթուլ Ավոյան լսելուց:

Չեմ պատկերացնում. Chuk - ին առանց «Ակումբ» - ի :8

Չեմ պատկերացնում. Magic-Mushroom - ին առանց երաժշտության բաժին այցելելուց, ակումբից դուրս գա :love

Չեմ պատկերացնում. Հայկօ - ին առանց խաղերի :hands

Չեմ պատկերացնում. Վահիկ - ին Ռեալ Մադրիդ բալետ անեուց: :(

Lord
02.08.2010, 02:44
Չեմ պատկերցնում Rhayader-ին առանց իրա երկար մազերի
Չեմ պատկերցնում impression-ին գերանդիով խոտ քաղելուց
Չեմ պատկերացնում Adam-ին գոնե մի 5 շիշ գարեջուր խմելուց
Չեմ պատկերացնում Վիստին աղջիկ խոսցնելուց (կոմպով չէ, իրականում)

Ռուֆուս
02.08.2010, 08:59
Չեմ պատկերացնում Impression-ին մինի յուբկով ու կաբլուկներով վառ կարմիր գույնի պամադա քսած, մազերը ֆենած ինչ-որ գլամուռնի տեղում նանար ընկերուհիների հետ նստած պիվա խմելիս :))

Հայկօ
02.08.2010, 20:45
Ռուֆուսը.

- Կնի՜կ: Հաց դի ուտեմ ախչի՜: Արի սապոգներս քաշի հլը: Զգու՜շ, արա՛, ես էդ մազոլս շատ եմ սիրում, այ նիբելունգ :angry: Նասկիներս է՛լ: Հա ի՞նչ անենք՝ կպած են, քաշի պոկի :angry: Հլը տելեվիզըրի պուլտը տու ստե: Արագացրա՛ հլը, կիոն պրծավ: Վույ ախչի ամա՜ն... Հլը նայի՝ էդ լակոտը էն նեգռին ոնց ա պաչում... Նայի հլը, նայի.... Արա էդ նայում ե՞ս արա, ա՛յ փչացած: Պառկի՛ հլը: Ժի՛մ արա. մեկ-երկու, մեկ-երկու, մեկ-երկու-երկու-երկու... Ոտքի՜: Դուռը բաց, չես լսու՞մ՝ զանգում են: Յա՜, Բողոք աբե՞ր: Արի, արի ցա՜վըտ տանեմ, արի հլը տենամ քեզ, իմ բողբոջ ախպեր ջան: Կնի՜կ, Բողոքի սապոգները քաշի: Ուժե՛ղ քաշի, ա՛յ հաց չկերած: Հը՜, հը՜, հը՜, մեշկտ հո շատ չցավա՞ց: Շիշը բեր, շիշը: Էն լակոտիդ էլ ասա թո տենց չոռնա, մի հատ թեթև բզել եմ աշկին, մի շաբաթից կանցնի: Բա ուրու՞շ ինշ կա, Բողոք աբեր: Էսօր սավունա գալըմ ե՞ս:

(շարունակելի :) )

Ուրվական
17.05.2011, 19:33
Չեմ պատկերացնում Նորմարդին մթով՝ առանց լուսավորող միջոցի էլի: :))
Չեմ պատկերացնում Հայկօ-ին Բում-Բում, Չակա-Չակաի տակ տժժալուց: :D

Ռուֆուս
17.05.2011, 19:38
Ես ընդհանրապես չեմ պատկերացնում Հայկօյին պարելուց :))

ՆանՍ
18.05.2011, 09:28
Չեմ պատկերացնում Meme-ին բուրդ չփխելուց:o:D,
իսկ Gajl-ին՝ տենց ճղճղած ջինսի շալվարով (էն որ տակերն էլ քսվում ա գետնին, ինչ կա չկա հետը սրբում-տանումա), թևերին՝ սև ու մետաղից բռասլետ, ականջից էլ, մորուքի հետ բռնացրած, մի հատ եե՜եեե՛եե՜րկար ականջօղ ա կախած, սենց քամին տանում-բերում ա, տանում-բերում ա ...:pardon:))

CactuSoul
24.05.2011, 01:45
ինձ զգացի երկար շիկահեր հյուսած մազերով...

Չեմ պատկերացնում Shah/afr-ին երկար, շիկահեր, հյուսած մազերով:)))))))... Այսինքն պատկերացնում եմ, անկեղծ ասած(:pardon), բայց հենց պատկերացնում եմ, բացում ա:lol:)))))))))

Freeman
24.05.2011, 17:24
Չեմ պատկերացնում Հայկօին անիմաստ,վատ ձևակերպված գրառում կատարելիս :))

Լեո
17.06.2011, 20:00
Չեմ պատկերացնում «Զրուցարանը», առանց նրանում Skeptic-ի կողմից հազար ու մի տեսակի հասկանալի ու անհասկանալի նկարներ տեղադրելու :blin :))

Skeptic
17.06.2011, 20:19
Չեմ պատկերացնում «Զրուցարանը», առանց նրանում Skeptic-ի կողմից հազար ու մի տեսակի հասկանալի ու անհասկանալի նկարներ տեղադրելու :blin :))
:blin

Չեմ պատկերացնում VisTolog-ին բակում «ա-լյա հասարակական զուգարան» դիրքով պպզած արևածաղկի սերմ չրթելիս ու հարևան ջութակահար տղայի վրա կայֆավատ լինելիս:

Ռուֆուս
17.06.2011, 20:48
Ես ընդհանրապես չեմ պատկերացնում Հայկօյին պարելուց :))

Արդեն պատկերացնում եմ :)) Դաժե ինձանից լավ ա պարում :oy

Չեմ պատկերացնում կրեացիոնիստ Սկեպտիկին :))

Yellow Raven
17.06.2011, 22:00
:blin

Չեմ պատկերացնում VisTolog-ին բակում «ա-լյա հասարակական զուգարան» դիրքով պպզած արևածաղկի սերմ չրթելիս ու հարևան ջութակահար տղայի վրա կայֆավատ լինելիս:

Իսկ դու ի՞նչ գիտես, որ էս վիդեոյում Վիստի հոգին չի խոսում:P

http://www.youtube.com/watch?v=qvELNj2s5Hk&feature=related

Lem
21.06.2011, 21:10
Չեմ պատկերացնում Լեռնցուն՝ այլազգու հետ նախամուսնական սեռական հարաբերություններ ուզելիս: :D

Arpine
31.08.2011, 16:19
Չեմ պատկերացնում Rammstein-ին զրուցարանում.
Չեմ պատկերացնում Ameli-ին քաղաքականություն թեմայում.
Չեմ պատկերացնում Tig-ին մռայլ, դժգոհ դեմքով.

Ameli
31.08.2011, 22:52
Չեմ պատկերացնում Ameli-ին քաղաքականություն թեմայում.

Ես էլ չեմ պատկերացնում :)) :

Տրիբուն
03.07.2012, 20:05
Չեմ պատկերացնում, որ Ակումբի առաջին էջ բացեմ ու վերջին գոնե 5 գրառումը Վարզորից չլինի:

http://s018.radikal.ru/i515/1207/f8/4b898475e1c2.jpg

2005 թվից էս կողմ նայել եմ, տենց թեմա էլ չի մնացել, որտեղ ուստեն գրառում չունենա :D

Varzor
03.07.2012, 20:19

Լիքը կան տենց թեմաներ, լավ չես նայել, գխադառ անելով ճիշտ ինֆո չես տան:
Համ էլ քեզ ովա ասում ակումբ մտնես իմ գրառում անելուց անմիջապես հետո? Չգիտես, որ իմը ժամովա ու պլանով? :))
Ուստա անվանելու համար էլ շնորհակալ եմ, ոնց ասում են "ատ տակովո սլիշու" :)

Varzor
03.07.2012, 20:22
Չեմ պատկերացնում ու Տրիբունն ու ԼՏՊ-ն իրար կողք նստած ծաղկած թեյ խմեն` նույն բաժակից, տարբեր ձողիկներով:

Մարկիզ
08.07.2012, 00:00
Գնացինք…

1. Չեմ պատկերացնում Չուկին սրանց (http://www.youtube.com/watch?v=_rmaUVL-K8A&feature=related) համերգին տժժալուց:

2. Չեմ պատկերացնում Արտգեոին Գարեգին Նժդեհի հրապարակի (3-րդ մաս) մայթեզրին մեր լավ ախպերների՝ Քուչոյի, Մհերիկի ու Ճիպոտիկի հետ պըպըզած:

3. Չեմ պատկերացնում Ռուֆուսին Յոնջըլախում «Փուրչի վետեռոկի» բացմանը նվիրված արարողության ժամանակ խարեբների ու հալալների կենացը ոտնկայս ու լացակումած աչքերով խմելիս…

4. Չեմ պատկերացնում Հայկօ-ին Հայաստանի բազառ-բլոտի չեմպիոնատի Ախպարաշեն-Կայարան պոլուֆինալի խաղին կայարանցի Գոջու հետ պառ նստած վախտ «Ղառը կաբուդ, ախպերներ» ասելիս:

5. Չեմ պատկերացնում Բյուրակնին Արմենչիկի համերգի (http://www.youtube.com/watch?v=7Zr18CzPcKg) ժամանակ առաջին հիստերիկացած աղջիկների շարքում գոռալիս, ճվալիս ու մազերը պռճոկելիս…

6. Չեմ պատկերացնում Գալաթեային «Օրինաց երկրի» կառավարության նիստերի դահլիճում կազմակերպած հանդիպմանը Արթուր Բաղդասարյանին (http://www.youtube.com/watch?v=VLvi54-2LD0&feature=related) բոցաշունչ ելույթից հետո ոտնկայս ծափահարելիս:

7. Չեմ պատկերացնում Աստղին Բարսելոնա-Ռեալ 5-0 (http://www.youtube.com/watch?v=7c_tSWTJ_nE) ավարտվող խաղի ժամանակ ուրախությունից թռվռալիս:

8. Չեմ պատկերացնում Տրիբունին սրանց (http://www.youtube.com/watch?v=n7Z-dPiFRos&feature=related) միտինգի ու երթի ժամանակ «Հայոց արծիվներ, գյուղ չգիտեմինչ» պլակատը ձեռքին բռնած:

Արէա
08.07.2012, 09:17
Ու հենց դրանով ա Ակումբը տարբերվում Ֆեյսբուքից: Ֆեյսբուքում ինչ տեսակ մարդ ասես կա, Ակումբում՝ ընտրյալներն են :love

Վոլտերա
03.01.2013, 20:50
Չեմ պատկերացնում Ռայադերին մարդկանց նեռվեր չուտելուց։

Վոլտերա
03.01.2013, 20:51
Ու Մեֆիստոֆելեսին մուննաթ չգալուց։

Այբ
12.12.2013, 17:34
Վա՜յ, էս ինչ լավ թեմա է, ոնց չգիտեի, որ նման թեմա կա::oy

Չեմ պատկերացնում, որ ակումբում ինչ-որ ակտիվ քննարկվող թեմա լինի, ու Բյուրը իր կարծիքը չգրի::))
Չեմ պատկերացնում, որ Մեֆիստոֆելեսը աչքի ընկնի իր բարի գրառումներով (չնայած ինձ թվում է, որ ինքը շատ բարի մարդ է):
Չեմ պատկերացնում, որ Սմոկը ինչ-որ մեկին վիրավորի:
Շարունակելի...:)

Այբ
12.12.2013, 18:51
Չեմ պատկերացնում, որ մի օր Ռուբին գրի, թե զզվել է քաղցրավենիքից::o
Չեմ պատկերացնում, որ Մեմեն քաղաքականության բաժնում գրառում անի:;)
Չեմ պատկերացնում, որ մի օր Վահեն խելքը գլխին ավատար ունենա::D
Չեմ պատկերացնում, որ Ջինեստրան գրառում անի, ու ես չուզենամ իր գրառումները կարդալ::love
Չեմ պատկերացնում, որ keyboard‎-ը վատ մարդ է::)
Չեմ պատկերացնում, որ Ջոնը գրի, թե ֆուտբոլ չի սիրում::)
Չեմ պատկերացնում, որ եթե Նաիրուհին ինձ պատահաբար տեսներ, ճանաչեր ու չմոտենար::oy
Չեմ պատկերացնում, որ Այվին, Ալֆան վատ հոգեբաններ են;)
Չեմ պատկերացնում, որ Շինարարը գրական քննարկումների ժամանակ գրառում չանի::)
Չեմ պատկերացնում, որ Չուկը կարող է որպես Դիմակ հանդես գալ::)
Չեմ պատկերացնում, որ ես դադարեմ «Միայն ես եմ... »թեմայում գրառումներ անել...:D
Չեմ պատկերացնում, որ որևէ ակումբցի, որևէ ակումբցու հետ ծանոթանա, ու չգա չգրի իր առաջին տպավորությունը::)

StrangeLittleGirl
12.12.2013, 19:17
Չեմ պատկերացնում, որ որևէ ակումբցի, որևէ ակումբցու հետ ծանոթանա, ու չգա չգրի իր առաջին տպավորությունը:
Ես լիքը չեմ գրել, դե գնա :P

Վահե-91
12.12.2013, 19:18
Ես լիքը չեմ գրել, դե գնա :P
ես ոչ մի անգամ չեմ գրել :pardon

John
12.12.2013, 19:19
Այբը հավեսի քցեց :D

Չեմ պատկերացնում, որ Չուկը Ակումբ.էյեմըը ծախի ռսներին ու www.akumb.am գրելուց ավտոմատ հայտնվենք www.club.ru-ում
Չեմ պատկերացնում, որ Ուլուանան նեղանա ու էլ Ակումբ չմտնի...
Չեմ պատկերացնում, որ Dayanaն կոպիտ, վիրավորական գրառման համար տուգանային միավոր ստանա
Չեմ պատկերացնում, որ Արամը IQ տեստը մինչև վերջ համբերատար լրացնի
Չեմ պատկերացնում, որ Աթեիստը երեխաներին քնեցնելիս Մանկական աստվածաշունչ կարդա
Չեմ պատկերացնում, որ մեկը մի բարի, լավ բան գրի ու Այբը չշնորհակալի

Արամ
13.12.2013, 03:48
Չեմ պատկերացնում MWMS-ին փողոցում բուկլետ բաժանելուց:
Չեմ պատկերացնում Աթեիստ-ին կարտոշկա մաքրելուց:
Չեմ պատկերացնում, որ Chuk-ին մի բան ասես, չմոռանա:
Չեմ պատկերացնում Kuk-ին երեխա սիրելուց:
Չեմ պատկերացնում Մեֆ-ին չեբուրեկի ծախելուց:
Չեմ պատկերացնում Ռուֆուս-ին բենզակալոնկում միկրաֆոնով հայտարարություն անելուց:
Չեմ պատկերացնում CactuSoul-ին ռեպ երգելուց:
Չեմ պատկերացնում Cassiopeia-ին ոչ մամա:
Չեմ պատկերացնում Նաիրուհու-ն մեկին չկարոտելուց:
Չեմ պատկերացնում Ուլուանա-ին ջրիկ, ցանցառ, տափակ գրառում անելուց:
Չեմ պատկերացնում John-ին երգել, պարելուց, չէ չնայած, կներես, պատկերացնում եմ:
Չեմ պատկերացնում Այբ-ին:
Չեմ պատկերացնում Արամ-ին գիշերը մի բան չտուֆտելուց:

Ուլուանա
13.12.2013, 04:54
Չեմ պատկերացնում Մեֆ-ին չեբուրեկի ծախելուց:
:D Իսկ, ասենք, կարտոշկա ծախելի՞ս :D։

Արամ
13.12.2013, 04:55
:D Իսկ, ասենք, կարտոշկա ծախելի՞ս :D։
Հա էդ հեչ, պատկերացնում եմ: ^^

Արամ
13.12.2013, 04:56
Հա մեկ էլ մոռացա`
Չեմ պատկերացնում Բյուրին մեկի ծնունդը նորմալ շնորհավորելուց:

Mephistopheles
13.12.2013, 06:13
:D Իսկ, ասենք, կարտոշկա ծախելի՞ս :D։

իմիջայլոց, կարտոշկեն էլ, չեբուրեկին էլ կարելի ա նենց ծախել որ…

Ruby Rue
13.12.2013, 06:57
Հա մեկ էլ մոռացա`
Չեմ պատկերացնում Բյուրին մեկի ծնունդը նորմալ շնորհավորելուց:

Իմը շնորհավորել ա: (http://www.akumb.am/showthread.php/64922-%D5%8C%D5%B8%D6%82%D5%A2%D5%AB%D5%9C-_?p=2435322&viewfull=1#post2435322) :P
Հետն էլ բացիկ ու շոկոլադ ուղարկել: :love

StrangeLittleGirl
13.12.2013, 08:27
Իմը շնորհավորել ա: (http://www.akumb.am/showthread.php/64922-%D5%8C%D5%B8%D6%82%D5%A2%D5%AB%D5%9C-_?p=2435322&viewfull=1#post2435322) :P
Հետն էլ բացիկ ու շոկոլադ ուղարկել: :love

Ոչ միայն քոնը :)

laro
13.12.2013, 17:33
Չեմ պատկերացնում.
John-ին երգելիս:
armen9494-ին տխուր գրառում անելիս:
Ուլուանային, Դատարկին, Freeman-ին թիթիզ կամ անկապ գրառում անելիս:
Վահեին91-ին զրուցարանային թեմաներից դուրս (երևի ես չեմ տեսել):
Smokie-ին հեգնական կամ վիրավորական գրառում անելիս:
Որևէ ակումբցու, ով Շինարարի կամ Smokie-ի մասին վատ արտահայտվի:
Ինձ Ակումբի հանդիպումներին:

Շինարար
13.12.2013, 17:58
Որևէ ակումբցու, ով Շինարարի կամ Smokie-ի մասին վատ արտահայտվի:

Կան, արխային :)) և փառքԱստծո::)

Ռուֆուս
17.01.2014, 02:06
Ռուֆուսը.

- Կնի՜կ: Հաց դի ուտեմ ախչի՜: Արի սապոգներս քաշի հլը: Զգու՜շ, արա՛, ես էդ մազոլս շատ եմ սիրում, այ նիբելունգ :angry: Նասկիներս է՛լ: Հա ի՞նչ անենք՝ կպած են, քաշի պոկի :angry: Հլը տելեվիզըրի պուլտը տու ստե: Արագացրա՛ հլը, կիոն պրծավ: Վույ ախչի ամա՜ն... Հլը նայի՝ էդ լակոտը էն նեգռին ոնց ա պաչում... Նայի հլը, նայի.... Արա էդ նայում ե՞ս արա, ա՛յ փչացած: Պառկի՛ հլը: Ժի՛մ արա. մեկ-երկու, մեկ-երկու, մեկ-երկու-երկու-երկու... Ոտքի՜: Դուռը բաց, չես լսու՞մ՝ զանգում են: Յա՜, Բողոք աբե՞ր: Արի, արի ցա՜վըտ տանեմ, արի հլը տենամ քեզ, իմ բողբոջ ախպեր ջան: Կնի՜կ, Բողոքի սապոգները քաշի: Ուժե՛ղ քաշի, ա՛յ հաց չկերած: Հը՜, հը՜, հը՜, մեշկտ հո շատ չցավա՞ց: Շիշը բեր, շիշը: Էն լակոտիդ էլ ասա թո տենց չոռնա, մի հատ թեթև բզել եմ աշկին, մի շաբաթից կանցնի: Բա ուրու՞շ ինշ կա, Բողոք աբեր: Էսօր սավունա գալըմ ե՞ս:

(շարունակելի :) )

4 տարի է սպասում եմ :))

Այբ
25.07.2014, 18:27
Չեմ պատկերացնում Բյուրին ուրիշ ավատարով::mda
Չեմ պատկերացնում, որ ակումբցիներից մեկը նկար դնի, ու Ուլուանան մեկնաբանություն չգրի, թե վա՜յ ինչ սիրունն ես...:love
Չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը նկար դնի ու մեկը չլինի, որ էդ (օրինակի համար մի գրառմամբ 5 նկար) նկարը չմեջբերի ու մի հատ սմայլիկ չդնի:;)
Չեմ պատկերացնում, որ Գորտուկը ակումբի հետ չկիսվի, թե ինչ երաժշտություն է լսում::))
Չեմ պատկերացնում, որ ինչ-որ մի կարևոր իրադարձություն լինի ու չլինի ակումբցի, որ դրա վերաբերյալ թեմա չբացի::)

Հայկօ
25.07.2014, 18:30
Չեմ պատկերացնում գործող ակումբցիների մեծ մասին: Ուղղակի չեմ պատկերացնում:

Ուլուանա
25.07.2014, 18:31
Չեմ պատկերացնում, որ ակումբցիներից մեկը նկար դնի, ու Ուլուանան մեկնաբանություն չգրի, թե վա՜յ ինչ սիրունն ես...:love
Չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը նկար դնի ու մեկը չլինի, որ էդ (օրինակի համար մի գրառմամբ 5 նկար) նկարը չմեջբերի ու մի հատ սմայլիկ չդնի:;)
Այբ ջան, մի հատ ուշադիր էդ թեման նայի, տես՝ բոլորի՞ն եմ տենց գրում, կամ ընդհանրապես քանի՞ հոգու եմ գրել։ Հասկանում եմ, որ հումորային թեմա ա, բայց պիտի մի քիչ իրականությանը համապատասխանի, չէ՞։

Ուլուանա
25.07.2014, 18:32
Չեմ պատկերացնում գործող ակումբցիների մեծ մասին: Ուղղակի չեմ պատկերացնում:
Գործողը ո՞րն ա, Հայկ, էն որ փչացած չե՞ն :))։

Հայկօ
25.07.2014, 18:46
Գործողը ո՞րն ա, Հայկ, էն որ փչացած չե՞ն :))։

Ըըը, որ ասեմ հա, կստացվի, որ բոլոր փչացած ակումբցիներին նենց մոտիկից ճանաչում ե՞մ :)):

Ուլուանա
25.07.2014, 18:52
Ըըը, որ ասեմ հա, կստացվի, որ բոլոր փչացած ակումբցիներին նենց մոտիկից ճանաչում ե՞մ :)):
:D
Ամեն դեպքում որ մի քիչ շատ մտնեիր Ակումբ, կպատկերացնեիր :P։

insider
26.07.2014, 21:28
Չեմ պատկերացնում Բյուրին ինչ որ գրառման «Շնորհակալություն» հայտնելուց ու թեժ քննարկման ժամանակ «Ես ավել լավ է լռեմ» տիպի գրառում անելուց

Չեմ պատկերացնում Մեֆին կոմպը ֆորմատ անելուց, ինչպես նաև «Օ՜ ֆուտբոլ, դու կյանք ես» կարգախոսով թեմա բացելուց

Չեմ պատկերացնում Տրիբուն ձյաին «кровавая мэри» կոկտեյլ խմելուց, ՖԲ-ում ստատուս լայքելուց կամ էլ Լիոնի հետ նարդի խաղալուց

Չեմ պատկերացնում Ռուֆին Բաբելոնյան աշտարակի կառուցմանը դեմ արտահայտվելուց, ինչպես նաև անմարդաբնակ կղզում մենակ ապրելուց

Չեմ պատկերացնում Ջոնին` «Շախմատը թիվ 1 սպորտաձևն է աշխարհում» գրառումով մայկա հագնելուց

Չեմ պատկերացնում Ռեյ Սամային «Ծտի ճուտը՝ ճմբան ծերին, ծտի ճտի ճիտը՝ ծուռ» շուտասելուկը ասելուց ու դրա վրա վիրտուալ ոճով մի լավ խնդալուց…. ՃՃՃ

Չեմ պատկերացնում Rhayader-ին պապարացիներին ու նրանց արսենալը քննադատելուց ու իր վերջին զանգին, դանդաղ երգի տակ, տանգո պարելուց

Չեմ պատկերացնում Alphaone-ին գիշերով աստղազարդ երկնքին նայելիս այնտեղ միայն աստղեր տեսնելուց

Չեմ պատկերացնում Skeptic-ին տոռենտով «Битва экстрасенсов» հաղորդումը կոմպի մեջ բեռնելուց

Չեմ պատկերացնում Այվի քույրիկին տեղը-տեղին ջղայնանալուց ու էտ ջղայնությունը մեր վրա թափելուց

Չեմ պատկերացնում Սմոքին հրշեջ կանչելուց, առավել ևս կրակ մարելուց

Չեմ պատկերացնում Նաիրուհուն …. Հըըմմ … մեկին ատելուց …

Չեմ պատկերացնում Freeman-ին խնձոր կծելով Սիլիկոնյան հովիտում զբոսնելուց

Չեմ պատկերացնում Աթեիստին ios-ի համար «Վիրտուալ ապաշխարանք» տիպի ծրագիր գրելուց

Չեմ պատկերացնում Մարդագայլուկին Էդվարդ Կալլենի հետ ամուսնանալուց

Չեմ պատկերացնում boooooooom-ին մինիմալիզմի թեմայով report անելուց ու Փարզ-Դակար ավտոարշավը ակումբում գովազդելուց

Չեմ պատկերացնում Շինարարին «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես» երգը երգելուց

Չեմ պատկերացնում Չուկին իր որդուն ռուսական թեքումով դպրոց տանելուց և «jam@ 5-in kgam» տիպի SMS գրելուց

Էս ինչ երկար ցուցակ եղավ ... հուսով եմ ոչ մեկին չնեղացրեցի, ավել-պակասի համար էլ կներեք :)

Rhayader
30.07.2014, 18:08
Չեմ պատկերացնում Rhayader-ին պապարացիներին ու նրանց արսենալը քննադատելուց ու իր վերջին զանգին, դանդաղ երգի տակ, տանգո պարելուց

Դու մի մարդու մասին ես խոսում, ով իր վերջին զանգի կեսից փախել է :D

Յոհաննես
21.12.2016, 23:18
Գրողը տանի,էս ընթացքում էնքան բան պատկերացրի,որ էլ չպատկերացրած բան չմնաց :))

Մուշու
22.12.2016, 16:12
Ինձ Ակումբի հանդիպումներին:

Առնվազն մի անդիպման, որտեղ դու կաս, ես վկա եմ :) հիհի

Լեո
21.10.2017, 19:49
Մի քիչ թեմայից շեղված.

Չեմ պատկերացնում ակումբն առանց մանանեխի սերմի... )

IVI Art
26.10.2017, 22:34
Լավն եք բայց :)

Յոհաննես
11.02.2019, 02:03
5 րոպեում չպատկերացրածներս նենց պատկերացրի,որ գրելու բան չմնաց :(

Յոհաննես
11.02.2019, 02:05
Գրողը տանի,էս ընթացքում էնքան բան պատկերացրի,որ էլ չպատկերացրած բան չմնաց :))

Բլին,ապեր,դու չփոխվար :love
Հ.Գ ախր լավ էլի,էդ ո՞նց եք առանց պատկերացնել գրում,սաղ ձեր գրածները պատկերացրի :8