PDA

Դիտել ողջ տարբերակը : Վարդավառ... Եկեք այստեղ չորանանք :D



Artgeo
29.06.2008, 11:21
Առաջին անգամ եմ Հայաստանում Վրադավառի ժամանակ :) Էս ինչ սեքսուվալնի տոն ա :oy

http://www.imageshare.am/view/19152845/vardavar.jpg
http://www.imageshare.am/image/17406006/1/1/vardavar02.jpg

Ձեզ ջրեցի՞ն: Դուք ջրեցի՞ք: էկեք խոսենք ու չորանանք:
Կարճ ասած, առավոտ ինձնից գոհ գնում էի խանութ ու... ջրեցին... թաց եմ: Եկել եմ չորանալու:

VisTolog
29.06.2008, 11:23
Սենց թեմա կա :D :D

Աբելյան
29.06.2008, 11:29
Ձեզ ջրեցի՞ն: Դուք ջրեցի՞ք:

չէ, բայց էսօր հելնելու եմ մի լավ տժժամ
վերջին ջրոցիս ա ըլնելու :(

firewall
29.06.2008, 11:33
երեկվա անձրևի, կարկուտի ու քամիի հետ այսօրվա ոչմի ջրոց չի համեմատվի ;):)

Lady-In-Red
29.06.2008, 12:25
ես լաաաավ ջրել եմ ու ջրվել :) եղբորս էլ սառնարանի ջրով եմ ջրել :angry հիմա էլ վախենում եմ տանից դուրս գամ, որովհետև բոլորը պատրաստվում են ինձ լաաավ ջրել, բայց թույլ չեմ տա :B

ivy
29.06.2008, 12:58
Մեզ մոտ էլ է այսսօր յուրահատուկ Վարդավառ. բոլորը գարեջրվում են ու սպասում Գերմանիայի խաղին: Պատկերացնում եմ, թե գարեջրոցը ինչ կարգի է շատանալու խաղից հետո` ցանկացած արդյունքի դեպքում:

Moon
29.06.2008, 13:22
ՄԻ լավ խորհուրդ ջրվելուց խուսափելու։ Դե մի անգամ փորձել եմ, ստացվել ա։
Եթե շուն ես պահում, սենց թե նենց պտի շանը դուրս հանես։ Ու բոլոր ճժիկներչը վախենում են ու չեն ջրում, շունն էլ մի լավ հաչում ա։

Աբելյան
29.06.2008, 13:22
խանութ եմ հելնում, ճամփին արդեն մի անգամ ջրեցին

VisTolog
29.06.2008, 13:31
Իմ խանութ գնալն էլ մի ժամ տևեց :D /սովորաբար 5-10 րոպե/.
Ընենց ծակուծուկերով եմ գնացել, որ սկի ես էլ էտ ճամփեքը չգիտեյի :D

Brigada
29.06.2008, 13:47
Չեմ ջրվել, չեմ էլ ջրվելու: Չհասկացանք, էս ի՞նչ թազա բաներ ա, ի՞նչ ջրվել, ի՞նչ բան, յա:angry

Ռեդ
29.06.2008, 13:53
Մի 50 հոգի ընկել էին հետևիցս որ ջրեն բայց չկարողացան բռնել :P

Ambrosine
29.06.2008, 13:53
Տնից դուրս չեմ եկել ու միտք էլ չունեմ, բայց ձեզ չեն հարցնում` կարելի ա ջրել, թե ոչ?:think

Brigada
29.06.2008, 13:56
Տնից դուրս չեմ եկել ու միտք էլ չունեմ, բայց ձեզ չեն հարցնում` կարելի ա ջրել, թե ոչ?:think

Հեսա գալիս եմ ձեր տուն, քեզ ջրեմ:P

Ռեդ
29.06.2008, 13:58
Իմ խանութ գնալն էլ մի ժամ տևեց :D /սովորաբար 5-10 րոպե/.
Ընենց ծակուծուկերով եմ գնացել, որ սկի ես էլ էտ ճամփեքը չգիտեյի :D
:D
Լավ էր
Հ.Գ. Բա ես գիտեի ջրով տալու օրը Հուլիսի 1ն ա :'

Ambrosine
29.06.2008, 14:01
Հեսա գալիս եմ ձեր տուն, քեզ ջրեմ:P

չես կարա:P իզուր մի չարչարվի



:D
Լավ էր
Հ.Գ. Բա ես գիտեի ջրով տալու օրը Հուլիսի 1ն ա :'

ես ընդհանրապես օր ու ամիս չգիտեի:D

Cassiopeia
29.06.2008, 14:16
Չարենցից հասել եմ Ավան առանց մի կաթիլ ջրվելու:P

VisTolog
29.06.2008, 14:20
չես կարա:P իզուր մի չարչարվի




ես ընդհանրապես օր ու ամիս չգիտեի:D
Ես էլ... :'

Մելիք
29.06.2008, 14:40
Ես էլ եմ վարդավառ ուզում … :cry

Երկնային
29.06.2008, 14:46
տանից դուրս չեմ եկել, որ ջրվեմ… :oy

VisTolog
29.06.2008, 14:46
Ես էլ եմ վարդավառ ուզում … :cry
Քո անձրևանոցից հեչ չի երևում :D

ChildOfTheSky
29.06.2008, 15:01
չէ , ցուրտ ա , ջրվելու հավես չկա , չեմ դուրս գալու :beee

Ուրվական
29.06.2008, 15:07
ՄԻ լավ խորհուրդ ջրվելուց խուսափելու։ Դե մի անգամ փորձել եմ, ստացվել ա։
Եթե շուն ես պահում, սենց թե նենց պտի շանը դուրս հանես։ Ու բոլոր ճժիկներչը վախենում են ու չեն ջրում, շունն էլ մի լավ հաչում ա։

Իսկ եթե շուն չես պահում, ապա.
1. Մի շաբաթ չես թրաշվում, նենց որ երեսդ սև լինի լինի:
2. Էդ օրը հագնում ես սև շորեր, չստիկներ ու իջնում ես հացի:
3. Լիքը երեխեք սկսում են նայել ու քցել-բռնել՝ ջրենք-չջրենք, ջրենք-չջրենք... Էդ ընթացքում դու իրանցից մեկին թարս նայում ես, ու նենց, որ մնացած երեխեքն էլ տեսնեն:
4. Քայլում ես շատ հանգիստ, նենց, ոնց որ քեզ ջրողը մտածի, որ, ջրելով քեզ, կանի իր կյանքի ամենամեծ սխալը:
5. Տենց գնում ես, առնում ես ինչ պետք ա, նույն ձևով գալիս ես մինչև շենքի մուտք:
6. Ինչքան ուժ ունես, սկսում ես վազելով բարձրանալ դեպի տուն, որովհետև, Աստված ոչ անի, եթե հանկարծ երեխեքից մեկը վերը նշված բոլոր կետերի վրա թքած ունենա...
:D

քաղաքացի
29.06.2008, 15:09
տանից դուրս չեմ եկել, որ ջրվեմ… :oy

Ո՞նց: Ձեր մոտ տա՞նն են ջրում :8
Բա որ դո՞ւրս գաս ինչ կանեն :D

Երկնային
29.06.2008, 15:50
Ես էլ եմ վարդավառ ուզում … :cry

ժողովուրդ, զգույշ եղեք ձեր ցանկություններում… :D

հա, մի քանի հոգու արդեն ջրեցի… :oy ԱյՍիՔյու-ով ու սմս-ներով… :D:D

Amaru
29.06.2008, 15:56
երեկ քիչ խմեի, էսօր կարող ա ջրեի էլ մի երկու հոգու...

Ռուֆուս
29.06.2008, 17:41
ՄԻ լավ խորհուրդ ջրվելուց խուսափելու։ Դե մի անգամ փորձել եմ, ստացվել ա։
Եթե շուն ես պահում, սենց թե նենց պտի շանը դուրս հանես։ Ու բոլոր ճժիկներչը վախենում են ու չեն ջրում, շունն էլ մի լավ հաչում ա։

Աշխատումա, ամեն տարի փորձում եմ :) Մի անգամ էլ շանս ջրեցին, էնպես կատաղած վրա տվեց, երեխեքը վախեցան փախան :D

Էսօր ամբողջ օրը դուրսն էի ու ոչ ոք ինձ չջրեց, մենակ մի հատ պուճուր էրեխա եկավ.
-Ձյաձյա, քեզ ջրեմ?
-Զրի...
Մտածեց, մտածեց, բայց չջրեց :P

Սերխիո
29.06.2008, 18:53
4 տարի չէի ջրվել ,բայց էս տարի առաջին անգամ ,մի հատ 4-5 տարեկան երեխա իրա ավտոմատից ջրեց …

Ռեդ
29.06.2008, 19:45
Իսկ եթե շուն չես պահում, ապա.
1. Մի շաբաթ չես թրաշվում, նենց որ երեսդ սև լինի լինի:
2. Էդ օրը հագնում ես սև շորեր, չստիկներ ու իջնում ես հացի:
3. Լիքը երեխեք սկսում են նայել ու քցել-բռնել՝ ջրենք-չջրենք, ջրենք-չջրենք... Էդ ընթացքում դու իրանցից մեկին թարս նայում ես, ու նենց, որ մնացած երեխեքն էլ տեսնեն:
4. Քայլում ես շատ հանգիստ, նենց, ոնց որ քեզ ջրողը մտածի, որ, ջրելով քեզ, կանի իր կյանքի ամենամեծ սխալը:
5. Տենց գնում ես, առնում ես ինչ պետք ա, նույն ձևով գալիս ես մինչև շենքի մուտք:
6. Ինչքան ուժ ունես, սկսում ես վազելով բարձրանալ դեպի տուն, որովհետև, Աստված ոչ անի, եթե հանկարծ երեխեքից մեկը վերը նշված բոլոր կետերի վրա թքած ունենա...
:D
:D
Լավ, կռիվը պրծավ ;)
Ի դեպ վաղը ինչ օր ա? :think

Enipra
30.06.2008, 03:23
Երեկվա ահավոր անձրևն ու կարկուտը էնպիսի մի «Վարդավառ» բերեցին գլխիս, որ մինչև մազերիս ու շորերիս ծայրը ահավոր թրջված ու սրթսրթալով մի կերպ հասա տուն ու որոշեցի, որ իսկական Վարդավառին տնից դուրս չեմ գալու, թե չէ վերջս հաստատ լավ չի լինի:

Բայց դե էսօր, ոնց ստացվեց, որոշեցինք հավաքվել ընկերուհիներիցս մեկի տանը: Հետս «նա վսյակի» ուրիշ վերնազգեստ էի վերցրել: :D Մեր բակում զարմանալիորեն խաղաղ էր: Մյուս ընկերուհուս հետ հանգիստ նստեցինք երթուղային, հանգիստ էլ իջանք ու... տեսնենք փողոցի մյուս մայթին դույլերով զինված մի քանի տղա չոր մարդ են ման գալիս: Անմիջապես մեզ ֆիքսեցին, մենք էլ թարսի պես պիտի փողոցը անցնեինք: Մի քիչ հեռվից անցանք իբր որ ուշադրություն չգրավենք, էն էլ սկսեցին դանդաղ շարժվել մեր ուղղությամբ: Մենք էլ, պահը չկորցնելով, հո չսկսեցինք վազել... իրենք էլ մեր հետևից:D Մի խոսքով` բացեցինք առաջին պատահած դուռը ու մեզ շնչակտուր ներս գցեցինք ու ակամա սկսեցինք ծիծաղել: Տղաներից մենակ մեկը հասցրեց ջրել, էն էլ բարեբախտաբար կամ տեսողության, կամ տոչկայի հետ խնդիրներ ուներ... ու ահագին :lol Բանից պարզվեց` Grand Candy-ում էինք :D :D Աշխատողները զարմացած մեզ էին նայում... Մենք էլ հիմար իրավիճակը իբր շտկելու համար մտածեցինք գոնե առաջ գնալ ու կոնֆետ առնել, ավելի զարմացան ու ասեցին` չի աշխատում... :D ու ահագին ժամանակ պահանջվեց էդ մարդկանցից, որ հասկանան, թե էդ պատասխանը լսելուց հետո ինչու դուրս չենք գալիս իրենց խանութից. «Հաաա~, ջրում ե՞ն...»:D
Սենց հնարքներով չոր-չոր հասանք տեղ, թու-թու-թու «զապաս» հագուստս էլ մնաց պայուսակումս:

Cassiopeia
30.06.2008, 09:56
Երեկ մի երեխա դույլով ջրով մոտեցավ ինձ (մի 14-15 տարեկան տղա էր): Աթեիստը մի փոքր հետ էր ընկել ինձանից, ու մենակ էի: Մոտեցավ, նայեց ու ուզում էր ջրել, խնդրեցի չջրել, ու առաջարկեցի իմ "առաջարկած մարդուն ջրել": Հեռվից երևաց Արտակը, նրան մատնացույց արեցի: Այս տղան նայեց Արտակին, նայեց դեմքիս, ասեց,- ",Ձեռ քաշի", ու գնաց:D

Աբելյան
30.06.2008, 10:10
մի հատ էլ հետ դառնալուց եմ ջրվել

մեր փողոցով հելա, ոչ մեկ չուզեցավ ինձ ջրի
չնայած, արդեն ջրոցի խաղացող համարյա չկար

մի խոսքով, վերջին ջրոցիս տենց էլ չկայացավ :(

Racer
30.06.2008, 20:42
ավելի լավա ժողովուրդը միմյանց ջրելու փոխարեն մեկ-մեկ էլ իրենց կողքի բուսականությունը ջրէին: Իսկ ջրվել ցանկացողները կարող էին շաբաթ օրը ուզածների չափ ջրվել բնական ձևով: Հիմար սովորությունները դարերով ապրում են:

Ambrosine
30.06.2008, 20:45
ավելի լավա ժողովուրդը միմյանց ջրելու փոխարեն մեկ-մեկ էլ իրենց կողքի բուսականությունը ջրէին: Իսկ ջրվել ցանկացողները կարող էին շաբաթ օրը ուզածների չափ ջրվել բնական ձևով: Հիմար սովորությունները դարերով ապրում են:

իսկ ես կասեի, որ շատ գեղեցիկ ավանդույթ ա /նկատի չունեմ ավտոմեքենաները ջրելը/

Ռեդ
30.06.2008, 22:12
իսկ ես կասեի, որ շատ գեղեցիկ ավանդույթ ա
Լավ է, անկապություն ա :[

Ambrosine
30.06.2008, 23:22
Լավ է, անկապություն ա :[

ինչով ա անկապություն? բոլորով մեղադրում ենք քրիստոնեությանը, որ վերացրեց մեր դարավոր ավանդույթները. հիմի հատուկենտ գեղեցիկ տոներ պահպանվել են ու էլի դժգոհում ենք?:think

ivy
30.06.2008, 23:27
ինչով ա անկապություն? բոլորով մեղադրում ենք քրիստոնեությանը, որ վերացրեց մեր դարավոր ավանդույթները. հիմի հատուկենտ գեղեցիկ տոներ պահպանվել են ու էլի դժգոհում ենք?:think

Քո կարծիքով դույլերով մարդկանց հետևից վազող ագրեսիվ մասսան ինչ-որ կա՞պ ունի եկեղեցական գեղեցիկ տոնի հետ: :think

Սամվել
30.06.2008, 23:36
Գոռի ասած Մեխանիզմը Դզեց :D:hands...

Ես էլ Չեմ ջրվել.. Չնայած Թրաշված էի ու ամբողջ օրը դուրսն եմ եղել... աչքիս Բոբոի մ նման:D:oy

Ambrosine
30.06.2008, 23:51
Քո կարծիքով դույլերով մարդկանց հետևից վազող ագրեսիվ մասսան ինչ-որ կա՞պ ունի եկեղեցական գեղեցիկ տոնի հետ: :think

դե ես չուզեցի մանրանալ, որ հայերը սխալ են տոնում:) էս տոնը ձգվելու ա մինչև օգոստոսի 1-2-ը, բայց հենց իմացան, թե տոնը ավարտվեց. սա քրիստոնեության մեջ պայծառակերպության տոն ա կոչվում կարծեմ:think

Artgeo
19.07.2009, 10:13
Վարդավառ է
17:38 | Հուլիս 17, 2009 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

http://www.a1plus.am/content/301x168/bb5851cb8285371c9de1c609270315f2.jpghttp://www.a1plus.am/content/301x168/1b77576dd25a97283f59d7b5d7992537.jpg

Եթե կիրակի հանկարծ Ձեզ վրա դույլով կամ բաժակով ջուր լցնեն, մի զարմացեք կամ վախեցեք: Ժպտացեք, քանի որ Վարդավառ է:

Ըստ հնագույն լեգենդի, հեթանոսական շրջանում այն նվիրված էր սիրո եւ ջրի աստվածուհի Աստղիկին, որը վարդաջրեր ցողելով եւ վարդեր նվիրելով, սեր էր պարգեւում մարդկանց:

Քրիստոնեության ընդունումից հետո տոնը փոփոխություններ է կրել :

Այն Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է' Քրիստոսի պայծառակերպության տոնը:

Քրիստոսի պայծառակերպության մասին վկայում են Մատթեւոս, Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները: Երբ Մովսեսն ու Եղիան խոսում էին Հիսուսի հետ, մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի է լինում ու ամպից մի ձայն լսեցին. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, նրան լսեցեք»: Աշակերտները սաստիկ վախեցան եւ երեսի վրա ընկան: Հիսուսը մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի ելեք եւ մի վախեցեք», նրանք աչքերը բարձրացրին եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան:

Հայ եկեղեցին Քրիստոսի պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր կամ 14 շաբաթ հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Ի դեպ, Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: Այդ իսկ պատճառով կառավարության որոշմամբ' ոչ աշխատանքային օր:

http://www.a1plus.am/am/society/2009/07/17/vardavar

ԱՅՍ ԿԻՐԱԿԻ ՎԱՐԴԱՎԱՌ Է

Հայաստանի ազգագրության պետական թանգարանի ավագ գիտաշխատող Սուսաննա Մելիքյանն, ասուլիսում խոսելով «Վարդավառ» ավանդական հայկական տոնի մասին, նշեց, որ տոնի մշակութային ժառանգության տարրերը պահպանվել են հայ մշակույթի տարբեր համակարգերում, նույնիսկ հարսանեկան արարողություններում:

Վարդավառի տոնը, ըստ նրա, շատ մասնագետներ կապում են Անահիտ աստվածուհու պաշտանմունքի հետ, շատերն էլ` Աստղիկ դիցուհու: Այս տարի վարդավառի տոնը նշվելու է հուլիսի 19ին:

«Եկեղեցական մեկնաբանությամբ, վարդավառը հիմնականում Քրիստոսի պայծառակերպության գաղափարի հետ են կապում: Մեկ այլ բնորոշմամբ էլ, տոնը կապում են ջրհեղեղի հետ, երբ Նոյան տապանն իջել է Մասիսի վրա: Սակայն երբ ուսումնասիրում ենք 18-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսերն ընկած ժամանակահատվածում մեր կենցաղում պահպանված նյութերը, տեսնում ենք, որ վարդավառի տոնն իր ծիսական համակարգով մտնում է Նավասարդի տոնաշարի մեջ»,-նշեց Ս. Մելիքյանը:

Մասնագետի խոսքերով, Վարդավառը համընկնում է բերքի աճի` հունձքի ժամանակաշրջանին: Տոնի ծեսերում արտահայտվում է պտղաբերության, բերքի հասունացման և ջրի պաշտամունքի գաղափարը:

Վարդավառի տոնական համակարգի կենտրոնական ծեսերից մեկը «Նուրի» ծես-խաղն է:
Նուրին ցորենի նոր հասկերից պատրաստված տիկնոջ տիկնիկ է: Սակայն, Ս. Մելիքյանի խոսքերով, «Նուրի» տիկնիկը կարող է հանդիպել նաև խաչի և ծառի տեսքով:

«Վարդավառի տոնին միմյանց վրա ջուր ցանելու ծեսը եկել է վաղուց, երբ հնում մարդիկ առատության, պտղաբերության համար ջուր էին ցանում Անահիտ աստվածուհու արձանի ոտքերին: Վարդավառի ջուրն աճեցնող է, բուժող է, սբազան է ու ավանդույթի համաձայն, եթե քեզ ջրում են վարդավառի օրը, ապա ասվում է, որ տվյալ մարդու հաջողությունն ու բարեկեցությունն ապահովված է»,-հավելեց մասնագետը:

Նշենք, որ վարդավառի տոնը հիմնականում նշվում է հունիսի վերջերից օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում: Իսկ հայ առաքելական եկեղեցու հաշվարկներով, Վարդավառի տոնը նշվում է Զատկի տոնից հետո 98-րդ օրը:

Աղբյուր` Panorama.am

Kuk
19.07.2009, 15:07
Էս ինչ սատկած օր ա, մենակ առավոտը որ քնած էի, փողոցից աղջկեքի ճվճվոց էի լսում, հիմա պատուհանից նայում եմ՝ մի հատ ջրի հետք չկա, մի հոգի դույլով մարդ չկա.. վարդավառ չկա..

Գալաթեա
19.07.2009, 15:11
Էս ինչ սատկած օր ա, մենակ առավոտը որ քնած էի, փողոցից աղջկեքի ճվճվոց էի լսում, հիմա պատուհանից նայում եմ՝ մի հատ ջրի հետք չկա, մի հոգի դույլով մարդ չկա.. վարդավառ չկա..

Մեր բակ գա՞ս, Արթ ջան :)
Բայց հետդ զապաս շորեր բեր...տրուսիկ էլ :D
Լուսամուտից նայում եմ...շլանգով մեկը կանգնել ա, մյուսներին ջուր ա լցնում, դույլերի մեջ...ջրվոր Սերոժն ա :D

Մանուլ
19.07.2009, 15:29
Ես էլ էսօր տնից դուրս չեմ եկել, որ չջրվեմ...բայց շատ կուզեի... Ամեն տարի խաղում եմ, ուղղակի ստեղ ոչ մեկին չեմ ճանաչում, դուրս գամ, ի՞նչ անեմ:

Ռուֆուս
19.07.2009, 15:31
Ես էդքան վախենալու տեսք ունե՞մ, որ մարդիկ չեն էլ ուզում ինձ ջրեն :D

Անցած տարի ամբողջ օրը Վարդավառին դրսում էի, էլ Էջմիածին գնացի, էլ ամբողջ քաղաքը ման եկա, ոչ մեկի մտքով չանցավ, որ կարելի էր ինձ ջրել.... Մենակ մի հատ պուճուր երեխա պզիկով շիշը ձեռը մոտեցավ հարցրեց, թե կարելի է ջրել թե չէ: Թույլատրեցի էլ, էլի չջրեց :(

Էսօր էլ կանգառում մենակ կանգնած էի, 5-6 տարեկան մի քանի աղջիկ եկան մի լիքը վեդրո ջրով, մի քիչ հեռու կանգնած քննարկում էին արժի ինձ ջրել թե չէ: Մեղքս տվեց, ախր նախորոք պատրաստվել էի, ֆլեշկաներս ու դրամապանակս ցելոֆանի մեջ էի դրել, մնացած ամեն ինչը ջհանդամ, ասի թե ուզում եք, եկեք ջրեք: Ջրեցին, սկի կոշիկներս չթրջվեցին :(

Իրենք իրենցից դժգոհ, թողեցին գնացին, անտեր երթուղայինն էլ կես ժամ ա չէր գալիս: Մի քիչ հետո էլի եկան, արդեն երկու լիքը դույլով, բայց լավ տեղը տեղին ջրեցին: Հեռախոսս գրպանիցս հանեցի, սկսեցի չորացնել, մեկ էլ երեխեքից մեկը վախեցած աչքերով հարցրեց թե փչացա՞վ: Ասի, մի մտածի, ջրակայուն ա, չի կարող փչանալ, մեկ էլ սրանք ոգևորված վազեցին շենքի բակ, որ ջարդս տան, լավ ա էդ անտեր մարշրուտկան վերջապես եկավ... :D

Դեկադա
19.07.2009, 16:38
Ահավոր ներվայնանում եմ երբ փողոցում ջրում են:angry, ասա այ մարդ օտար մարդուն բա կջրե՞ն:
Էսօր ջրեցին, ջրողն էլ զարմուհիս էր, թե չէ մի լավ ջարդ պիտի ուտեր: Ու ամեն ինչ վերջացավ նրանով, որ բակում կանգնածները մի լավ ծիծաղեցին ինձ վրա:(, դե ես էլ նրանց հետ միասին.:)

Kuk
19.07.2009, 16:40
Նոր պատուհանից էի նայում, ակումբցիներից մեկն էր (չեմ ասի՝ ով) անցնում փողոցով, դեմի շենքից մեկը պատուհանից ջրեց, մեր ակումբցին էլ ուրախ-ուրախ գնաց:))

xaladilnick
19.07.2009, 16:43
իսկ ինձ դուխ չեն անի առանց հարց ու պատասխան գլուխը կջարդեմ եսօր խանութ գնալուց մեկը կողովս անցնում եր երեվի ուզում եր ջրեր էն ե ընենց նայեցի վրեն լցեց տակը:D ես ել չեմ ջրում մեկել տեսար եդ մարդը գործեր ունի կամ ել շտանգիստ ա

Artgeo
19.07.2009, 16:47
Իջնում եմ ներքև, տենանք չո՞ր կհասնեմ կողքի շենք ու նույն ձևով հետ գամ: Եթե ջրելու են, թող հետ գալուց ջրեն :think

Ռուֆուս
19.07.2009, 17:00
Նոր պատուհանից էի նայում, ակումբցիներից մեկն էր (չեմ ասի՝ ով) անցնում փողոցով, դեմի շենքից մեկը պատուհանից ջրեց, մեր ակումբցին էլ ուրախ-ուրախ գնաց

Ասա, էլի, ո՞վ էր: :)

Ungrateful
19.07.2009, 18:16
Իսկ ես նոր եմ զարթնել... սաղ բաց եմ թողել /լոոլ/ :))