PDA

Դիտել ողջ տարբերակը : Հաճելի/տհաճ պատահարներ՝ Վարդավառի օրը



VisTolog
29.06.2008, 11:18
Քանի որ այսօր <<ջրոցի>> է, այստեղ գրենք մեզ հետ պատահած տարբեր հաճելի/տհաճ դեպքերի մասին. :))

Օրինակ, թե ինչպես մի օր Ձեր դուռը ծեծեցին, դուք հարցրեցիք թե ո՞վ է. դռան մյուս կողմից լսելով "ջրի մարդը". դուք բաց եք անում, և հոպ. ոտքից գլուխ ջրի մեջ եք կորում :D

ChildOfTheSky
29.06.2008, 15:00
փոքր ժամանակ ջրոցի խաղալուց մի հատ աղջիկ , մեզանից մեծ , լիֆ չէր հագել , մենք էլ անընդհատ իրան էինք ջրում , չէինք թողում չորանա :oy : Ինքն էլ զարմանում էր , ասում էր "Խի՞ եք մենակ ինձ ջրում :8 " :

Chuk
29.06.2008, 15:13
Իսկ ես հիշում եմ (:(), թե ինչպես էին երկու ընկերներս եղբորս հետ հանցավոր կապի մեջ մտել ու Վարդավառի օրը, առավոտ գիշերով (ժամը 12-ի կողմերը), եկել ու քնածս տեղը վրաս մի փոքրիկ դույլ (լավ է փոքրիկ) ջուր շուռ տվել: Իմ կատաղությունը շուտ անցավ ու անցանք ջրոցի խաղալու, իսկ այ տեղաշորս դեռ երկար չորանում էր...

VisTolog
29.06.2008, 15:41
Իսկ ես հիշում եմ (:(), թե ինչպես էին երկու ընկերներս եղբորս հետ հանցավոր կապի մեջ մտել ու Վարդավառի օրը, առավոտ գիշերով (ժամը 12-ի կողմերը), եկել ու քնածս տեղը վրաս մի փոքրիկ դույլ (լավ է փոքրիկ) ջուր շուռ տվել: Իմ կատաղությունը շուտ անցավ ու անցանք ջրոցի խաղալու, իսկ այ տեղաշորս դեռ երկար չորանում էր...
Էտ ի՞նչ անելու բան էր :angry
Հիմա հասկանում եմ, թե խի վարդավառը ձմռանը չի :D :D

Երկնային
29.06.2008, 15:54
հիշում եմ մի քանի տարի առաջ մեքենա էր անցնում, մեջը մեշոկներով ալյուր էին տանում… կանգառում կանգնեց, մի խումբ տղաներ բացեցին դուռը ու դույլերով ջուր լցրեցին… ալյուրը խմոր էր դառել երևի… :D :D

Ambrosine
29.06.2008, 17:11
Վարդավառի օրով ես ու հորաքրոջս աղջիկը որոշեցինք ոտքով տեղ գնալ: Իրանց բակում չէին խաղում, հենց իրենց բակից մի քիչ հեռացանք, փոքր երեխաներ տեսանք /մեծերը հաստատ չէին ջրի/` ամբողջովին թրջված. երևի նստած չոր մարդ էին սպասում:D
մեզ տեսան, շշերը, դույլերը վերցրին, որ գան մեզ ջրեն: Ես մի երկուսին ասեցի, թե` <<Լավ, ձեզ խելոք պահեք:angry>>: Ինձնից փախան ու սկսեցին բոլորով ջրել քրոջս:lol
տուն վերադարձանք... ես չոր, քուրս` ամբողջովին թրջված, ոնց-որ իրար հետ եղած չլինեինք:D

Kuk
29.06.2008, 23:44
Հաճելի/տհաճ պատահարներ՝ Վարդավառի օրը

2 տարի առաջ էր. մեր բակով մի աղջիկ էր անցնում, սիրուն էր ու նենց լավ վեչեռնի հագնված, զգացվում էր, որ տեղա գնում, ես չոր էի, չէի խաղում, բակի երեխեքն էին խաղում. կուզեի էդ աղջկան թրջված տեսնել, բայց խնդրեց, որ չջրեն, ես էլ ասի, որ չջրեն ու իրան ճանապարհեցի մի 2 կիլոմետրի չափով, որ ճանապարհին չջրեն: Իրա ասելով՝ շատ գոհ էր ինձնից, համարս ուզեց ու չզանգեց:angry Անշնորհակալի մեկն էր. մի շաբաթ էր հենց հեռախոսիս անծանոթ համարից զանգ էր գալիս, ուրախ-ուրախ վերցնում էի, էն էլ…:(

dvgray
30.06.2008, 04:12
Սրանից 3 տարի առաջ էր
Աքակխյալակով Թբիլիսի էի գնում իմ մեքենայով ու նույն օրը պետք է հետ գայի: Ճանապարհին մի գյուցում մոլորվեցի ու դուրս եկ որ ճանապարհը հարցնեմ անցորդց: Շատ ցուրտ եղանակ էր , ես էլ շորտերով ու կարճ թը մայկով: Մեկէլ որտեղից որտեղ մի բրիգատ հարձակվեց ու ոտքից գլուխ ինձ ջրեց:
:angry

Չեմ ասում, թե ինչեր եղավ հետո… բայց լավ բաներ չեղավլ: Ես սկի խաբար էլ չէի, որ Էտ օրը Վարդիրվառ է, ու միամիտ սառցակալեցի:

VisTolog
19.07.2009, 11:28
Դե՞ ժող :)) ով է արդեն հասցրել ջրվել` տանը, դրսում թե աշխատանքի գնալուց :))

SDes77
19.07.2009, 11:36
Վարդավառի ժամանակ առհասարակ ուրիշի կողմից ջրված լինելը արդեն իսկ տհաճություն է: Ինձ վերջին անգամ չեմ հիշում երբ են ջրել, բայց եթե ինչ-որ վնաս տան, հնարավոր ա ծեծ էլ ուտեն: Անցած տարի ընկերուհուս iPod-ն էին փչացրել: Հայերի մոտ չգիտես ինչի ամեն-ինչ աննորմալ ա ընկալվում:

aerosmith
19.07.2009, 11:37
ես , հենց նոր հասցրեցի կռավաթի մեջ արդեն ջրվել, բայց ոչ թե փոքրիկ, այլ 1,5 լիտրանոց շշով։ Իսկ ջրողը ասեմ հարազատ քուրս էր։
Պատկերացնում եմ, որ մարդու հարազատ քուրը տենց վատություն անի, բա մյուսները ինչ կանեն:think

VisTolog
19.07.2009, 11:42
ես , հենց նոր հասցրեցի կռավաթի մեջ արդեն ջրվել, բայց ոչ թե փոքրիկ, այլ 1,5 լիտրանոց շշով։ Իսկ ջրողը ասեմ հարազատ քուրս էր։
Պատկերացնում եմ, որ մարդու հարազատ քուրը տենց վատություն անի, բա մյուսները ինչ կանեն:think
Պետք չէ անգամ պատկերացնել:))
Անցած տարի մեր շենքից մի յանը տարած (ես չեմ եղել :D) մեկի վրա սառնարանի ջուր լցրեց 2-րդ հարկից :)

SDes77
19.07.2009, 11:43
Պատկերացնում եմ, որ մարդու հարազատ քուրը տենց վատություն անի, բա մյուսները ինչ կանեն

Հարազատներից կողմից տան պայմաններում կարելի է հասկանալ, բայց որ անծանոր էշի մեկը, առանց հասկանալու, որ մարդ կարող է հանդիպման է գնում, ոտից գլուխ ջրում է, արդեն վայրենության ու ավելորդ էներգիայի(միգուցե նաև սեքսուալ) կուտակման արդյունք է IMHO:

aerosmith
19.07.2009, 11:52
ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ եմ մեկին խալադելնիկի ջրով ջրել, բայց դե էս տարիում չէ էլի, մի 4 տարի առաջ.։

SDes77
19.07.2009, 11:57
Ինձ մի 10 տարեկանում ավագ ընկերս միհատ սարքավորում էր նվիրել հատուկ վարդավառի համար, ձևը ասեմ օգտվեք)
Վերցվում ա ներարկիչ(շպրից), բարակ խողովակ, խողավակը հագցնում ենք ներարկիչին, որը դրված ա գրպանում (հարմարության համար շալվարի) ու խողովակը շապիկի տակով անցկացված ա մինչև կրծքի մակարդակը: Հարմարացնում ենք կոճակներից մեկին կամ ինչ որ հարմար չերևացող տեղ: Էֆֆեկտը, երբ-որ ինչ-որ մեկին ջրում ես կոճակիդ մեջից հանկարծակի, անմոռանալի է )))

Ֆրեյա
19.07.2009, 12:03
Ես առաջ սիրում էի այս օրը, երբ փոքր էի :) Մեր հարևանների հետ ամեն տարի ջրոցի էինք խաղում, մեր հարևաններն էլ 1-80 տարեկան են :P

Բայց հիմա... ահավոր ա ... էսօր լիքը գործեր ունեմ, կինո եմ ուզում գնալ /Ոսկե Ծիրանի փակումն է/, պետք ա տնից դուրս գամ, բայց չեմ կարող :D

Անցած տարի էլ որոշել էինք գնանք խանութ, նստեցինք տաքսի, որ չջրեն, իբր թե, Զիգզագի դռան մոտ իջանք, տեսնենք մի 20 հոգի, փոքրերից մինչև եքա էշեր վեդրոներով կանգնած են, ու հենց խանութ մտնելուց ջրեցին: Ջրելն էր որն էր? Էտ 20 հոգին ամեն մեկը մի 10 լիտրանոց վեդրո ծորակից հենց նոր լցրած ջրով շփեցին :angry նենց տպավորություն էր, որ ծովում փոքորկի ժամանակ լողացած լինեմ :D

Հետո նենց կռիվ սարքեցի, որ.... :oy Մինչև հիմա վատանում եմ, որ հիշում եմ դրանց.. :[

հ.գ. չեմ ուզում փչացնեմ էս ուրախության տոնը, բայց մեր ազգը շատ անշնորհք ու վայրեին ա: Վարդավառն էլ վերածվել ա վայրենության տոնի: Ջրելն էլ մի բան ա, բայց դնել մի վեդրո ջուր դատարկել գլխիդ, էտքան էլ հաճելի չի... :(, մի խոսքով, իմ սրտով չի սենց վայրենի խրախճանքները... :beee

Yevuk
19.07.2009, 13:23
Մոտ մի 8 տարի առաջ վարդավառի օրը իմ, քրոջս ու մամայիս խելքին փչենց գնալ տոնավաճառ, նստեցինք երթուղային, մի քանի կանգառ հետո եթրուղայինը կանգնացրեցին մի քանի երիտասարդ տղաներ` դույլերը հետևները թաքցրաց, ու հենց երթուղայնը կնագնեց, դուռը բացեցին ու մի քանի դույլով ջրեցին: Մենք "փրկվեցինք" քի թե շատ, որովհետև վերջին նստարաններին էինք նստած, բայց դեմի նստածների վիճակը հեչ նախանձելի չէր.....Վարորդն էլ ահավոր կատաղեց, դուրս եկավ, սկսեց էտ տղաների հետևից բարձր հայհոյել :angry

ministr
19.07.2009, 22:34
Մեր շենքի քիպ կպած մի հատ էլ նույն շենքից կար, ու էդ շենքում հարավսլավացիներ էին ապրում, որոնք Մարս գործարանն էին կառուցում: Կարճ ասած էս հարավսլավացիների դուրը շատ էր եկել Վարդավառը: Երկու հարևան շենքերի պատշգամբների միջև իսկական պատերազմ էր: Ջուրը լցնում էին պոլիէթիլենային տոպրակների մեջ, բերանը կապում, ու շպրտում... հետևանքները կարծում եմ հասկանալի են: Մի անգամ հարավսլավացիներին մեկը բավականին կրեատիվնի գտնվեց: Ուրեմն մեր շենքերի միջանցքներում կային հակահրդեհային ճկուն խողովակներ, ու էս մարդը չալարեց, գնաց դա քանդեց. միացրեց ջրի խողովակին ու դուրս եկավ պատշգամբ... կարծում եմ մեր շենքի վիճակը արդեն պարզ էր: Մենք այդ հաճույքից չէինք կարող օգտվել, որովհետև այդ խողովակները հայավարի գողացվել էին մեր շենքը շահագործման հանձնելու հենց առաջին օրերին:

Դեկադա
19.07.2009, 22:40
Վայ էսօր ինչի եմ ներկա եղ~ել....:(
Երթուղայինով գնում էի, ինձ հետ նստած էին նաև մի կին` իր ամուսնու հետ և ձեռքներին էլ մեխակներ` սև ժապավենով կապված:Կանգառում ես մարդիկ իջան ու... մի դույլ ջուր ուղիղ նրանց վրա::(դուք մենակ տեսնեիք էտ խեղճերի վիճակը- շվարած կանգնել էին սև ժապավենով փաթաթված մեխակները ձեռքներին`լրիվ ջրում կորած:Ամուսինը ահագին հայհոյելուց հետո թաշկինակը հանեց սրբվեց ու կնոջ թևից քաշելով գնացին...

Ձայնալար
19.07.2009, 22:48
Էսօր դեպք պատմեցին, որ պոլիէթիլենային տոպրակով ջուրը վերևից շպրտելու հետևանքով մարդ ա մահացել, չգիտեմ էս տարի, թե հին պատմություն էր, ականջի պոչով էի լսում:

Էսօր տնից դուրս եմ եկել ու հաճելիորեն զարմացել եմ, նախ ջրոցի խաղացողների տարիքը բավական ցածր էր, երկրորդ իրար էին ջրում, ոչ թե պատահական անցորդներին :esim

Elmo
19.07.2009, 22:53
Ինչպես ամեն ինչում, այտսեղ էլ հայերի մոտ չափի զգացում ասածը չկա:
Անձամբ իմ հետ ոչ մի տհաճ բան չի եղել բայց մի հատ զվարճալի դեպք եղել ա:
2 հատ էլ չափազանց վատ դեպքի եմ ականատես եղել:
Սկսեմ տհաճներից:

3 տարի առաջ 2 պարսկահայի ջրեցին, որոնք աղջիկների հետ էին: Արդյունքում նենց կռիվ ստացվեց, որ մի հոգու թևը կոտրեցին, պարսկահայերից մեկի էլ՝ քիթը:

Մի 5 տարի առաջ էլ պրոսպեկտով քայլելուց, կողքիս անցնող կնոջ վրա պոլիէթիլենային տոպրակով ջուր գցեցին: Լավ ա վիզը չկոտրվեց, բայց ահագին լուրջ տուժել էր:

6 տարի առաջ էր կարծեմ: Ձեռքիս Penta Office DVB քարտ(էն ժամանակ 130 դոլլար արժեր, որը լուրջ թիվ էր) բռնած գալիս էի օֆիս: 2 թիթիզ աղջիկ կարապի լճի մոտ եկան, որ ջրեն: Ասեցի երեխեք ձեռիս քարտը 130 դոլլար արժի: Ասին դիր մայթին, հետ արի ջրենք, թե չէ քարտն էլ հետն ենք ջրելու: Ես էլ ենթարկվեցի: Հենց ջուրը լցրեցին վրես, վազելով գնացի էդ աղջիներից մեկին բռնեցի, շպրտեցի կարապի լիճը: Մյուսը փախավ ու մյուս ափից հռհռում էր ընկերուհու վրա: :D

Elmo
19.07.2009, 22:57
Էսօր դեպք պատմեցին, որ պոլիէթիլենային տոպրակով ջուրը վերևից շպրտելու հետևանքով մարդ ա մահացել, չգիտեմ էս տարի, թե հին պատմություն էր, ականջի պոչով էի լսում

Եթե վիզը կոտրել ա(որը 90 տոկոս հավանական ա, երբ 5 հարկից բարձրից են գցում) հաստատ ակնթարթային մահ ա: Ես տեսել եմ ինչ ուժեղ հարված ա հասցնում: Առողջ մարդուն գլուշտ ա անում: 3-րդ հարկից գցեցին, կինը գետնին տապալվեց, սկի բառ չկարաց ասի, սկի չկարաց գոռա: Ոնց որ գերանը գետնին գցես:

Elmo
19.07.2009, 23:07
Մի հատ էլ հաճելի բան պատմեմ:
Դեռ նշանված էլ չէինք Անուշի հետ:
3 կամ 2 տարի առաջ էր: Անուշը զանգեց, թե արի մեր տուն: Երթուղայինից սկսած մինչև իրանց բակ էնքան ջրեցին + վերելակը որ հարկում կանգնում էր մի դույլ ջուուր էին շաղ տալիս վրես: Հասա Անուշենց տուն, շորերս փռեցինք ու իրա շորերը հագա :D Ոնց որ Դիմա Բիլայնը լինեի :D:D Կամ Լեոնտևը, շալվարը վրես քիփ էր:

Փոքրիկ
19.07.2009, 23:12
:oyես էլ էս տարվա իմ հերոսության մասին պատմեմ...

:))ուրեմն մեր մոտ հարևանի տղան ամեն տարի մի լավ չարչարվում ա, որ ինձ ջրի...
Ուրեմն երեկ ես ու մամաս մեր փոքրիկ ծաղկանոցում մաքրություն էինք անում ու բաղնիքից երկա՜ր ճկուն խողովակ /շլանգ:D/ ենք միացրել բերել բալկոն:
էսօր էլ էդ տղան առավոտից ուզում ա ինձ ջրի, վերջը բարձրացավ մեր կտուր ու չէր տեսել, որ բալկոնում եմ, ես էլ ճկուն խողովակը /:))/ ձեռքիս պատրաստ սպասում եմ, գլուխը կախեց ու ինչ... :Dջրի բավականին ուժեղ հոսքով սառը ապտակ ստացավ :D խեղճը կտուրով մեկ վազում էր: :oyու էդպես էլ չկարողացավ ինձ ջրել... :oyիսկ մնացած պուճուր-մուճուր երեխեքը որ վազվզելով գալիս էին ջրելու, ճկուն խողովակս պահում էի իրենց վրա փոշմանում հետ էին գնում:))

ChildOfTheSky
19.07.2009, 23:23
Մի անգամ ես էլ եմ տոպրակով ջուր շպրտել ներքև :oy, առաջին ու վերջին անգամ, 9-րդ հարկից :P, էն էլ ոչ մեկի վրա չընկավ բարեբախտաբար, ուղղակի մի հատ մասկվիչ էր կանգնած, կապոտը ճմռթեց թողեց :D

Xelgen
20.07.2009, 00:15
Պատմեմ տհաճներից։

Մի տղու հետ էի աշխատում։
Վարդավառի օրը մեքենայով իր հղի կնոջ հետ գնում են, մի լակոտ, ցելաֆանի տոպրակով ջուրը քցում է մեքենայի վրա։ Կինը դրանից լուրջ վախենում է, տղեն կատաղած վազում գտնում է ետ լակոտին ու մի լավ տփում։
Հետո լակոտի ծնողները ոստիկանություն են դիմում՝ իրենց անչափահաս էշին վնասվածքներ պատճառելու համար, ու լավ երկար-բարակ պատմություն է դառնում։
Միակ լավ բանը են էր, որ հղի կինը ու երեխան բարդույթներ ոնց-որ չունեցան։