PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞վ էր տարածում լուրեր մի քանի տասնյակ զոհերի մասին

Ձայնալար
29.06.2008, 10:44
Ինչպես գիտեք, մարտի մեկի դեպքերից հետո լուրեր էին պտտվում 40, 50, 60 զոհերի մասին, ինչպես նաև մարտի մեկի ցերեկը արդեն ասում էին, որ առավոտյան հարձակման հետևանքով մի 12 տարեկան աղջիկ է մահացել, մի հղի կին ու նման բաներ: Այժմ կարծես թե արդեն պարզ է դարձել, որ այդ լուրերը չէին համապատասխանում իրականությանը և ոչ մի լրատվամիջոց, լինի դա ընդդիմադիր, թե իշխանամետ, չի գրում պաշտոնապես հրապարակված զոհերի թվից տարբերվող թիվ:
Ի՞նչ եք կարծում, իսկապես այդ լուրերը սուտ էին, և եթե այո ապա ո՞վ էր դրանք տարածում: Ո՞մ էր դա ձեռնտու:

VisTolog
29.06.2008, 10:47
Ձեռնտու էր նրան, ով մարտի 1-ի կազմակերպչի դեմ էր դուրս եկել.

Fedayi
29.06.2008, 11:08
Ինչպես գիտեք, մարտի մեկի դեպքերից հետո լուրեր էին պտտվում 40, 50, 60 զոհերի մասին, ինչպես նաև մարտի մեկի ցերեկը արդեն ասում էին, որ առավոտյան հարձակման հետևանքով մի 12 տարեկան աղջիկ է մահացել, մի հղի կին ու նման բաներ: Այժմ կարծես թե արդեն պարզ է դարձել, որ այդ լուրերը չէին համապատասխանում իրականությանը և ոչ մի լրատվամիջոց, լինի դա ընդդիմադիր, թե իշխանամետ, չի գրում պաշտոնապես հրապարակված զոհերի թվից տարբերվող թիվ:
Ի՞նչ եք կարծում, իսկապես այդ լուրերը սուտ էին, և եթե այո ապա ո՞վ էր դրանք տարածում: Ո՞մ էր դա ձեռնտու:

Էստեղ նույնիսկ տրամաբանություն պետք չի. հո իշխանությա՞նը ձեռնտու չէր լինելու… Լևոնին էր ձեռնտու տարածել այդ ալիքը...հիշում եմ՝ ֆորումում էլ թութակի նման կրկնում էին այդ միֆերը:

Մոդերատորական: Քաղաքական գործիչներին անվանեք իրենց անուններով՝ խուսափեք վիրավորական պիտակներից ու մականուններից:

Մարկիզ
29.06.2008, 12:45

Ֆեդայի ջան, ինչո՞ւ ես այդքան վստահ, որ իշխանությանն այդ պահին ձեռնտու չէր նմանատիպ լուրերի տարածումը:

Fedayi
29.06.2008, 12:52
Ֆեդայի ջան, ինչո՞ւ ես այդքան վստահ, որ իշխանությանն այդ պահին ձեռնտու չէր նմանատիպ լուրերի տարածումը:

Չէ, բայց զարմանալի ա...հիմա սրան էլ բացատրություն կտաք:
Դե, ասե'ք խնդրեմ, ինչու՞ էր ձեռնտու իշխանություններին: Ընդդիմությանը վարկաբեկու՞մ էր: :think

Մտահոգ
29.06.2008, 13:01
Չէ, բայց զարմանալի ա...հիմա սրան էլ բացատրություն կտաք:
Դե, ասե'ք խնդրեմ, ինչու՞ էր ձեռնտու իշխանություններին: Ընդդիմությանը վարկաբեկու՞մ էր: :think

ասեմ ինչու էր ձեռնտու իշխանությանը, շատ պարզ պատճառով, որպիսի վախեցնի ժողովրդին, նույն պատճառով ինչ պատճառով որ սպանեցին 10 հոգու, ինչու սպանեցին՞ քանի որ ուզում էին վախեցնել, ուզում էին ցույց տալ որ "ժղովուրդ" մենք նաղդ խփող ենք, էսքան խփել ենք, էլի ենք խփելու, էս երկիրը ձերը չի էս երկիրը մերնա լոխ մունք ենք ու դիփին խփելու ենք, այդ էս պատճառով ֆիդո ապեր, էն պատճառով որ վաղը մյուս օրը հանրահավաք գնացողը իմանա որ ինքն էլ ա պոտենցիալ զոհ, ինքն էլ ա սնայպերի նշանակետ...էստեղ մի ժամանակ անուններով ու նկարներով դրել էի զոհերից մի քանիսի պատմությունը, մեկը գնում էր աշխատավարձ ստանալու ոչ մի կապ չուներ հանրահավաքի հետ, ինչի են սպանել, քանի որ նրանք պլան են կատարել, պետք ա սպանեին որպիսի վախենանք, վախը նրանց զենքն է, քանի որ իրենք վախից բացի ուրիշ զգացողություն չունեն, իշխանությունները վախեցնում են ու իրենք էլ հեռանալու են էն ժամանակ երբ սկսեն վախենալ սեփական կաշվի համար:

Մոդերատորական: Քաղաքական ուժերին անվանեք իրենց անուններով՝ խուսափեք վիրավորական պիտակումներից:

Մարկիզ
29.06.2008, 13:09
Չէ, բայց զարմանալի ա...հիմա սրան էլ բացատրություն կտաք:
Դե, ասե'ք խնդրեմ, ինչու՞ էր ձեռնտու իշխանություններին: Ընդդիմությանը վարկաբեկու՞մ էր: :think
Ես համոզված չեմ: Բայց այնուամենայնիվ մարտի 2-ի առավոտյան իշխանությունը չէր կարող համոզված լինել, որ մարդիկ կրկին փողոց դուրս չեն գա: Միեւնույն ժամանակ պաշտոնական հաղորդագրություն չեն կարող տարածել: Չէ՞; Մնում էր, այդ պահին ամեն գնով, այն 300000-ին, ովքեր մարտի 1-ին գտնվել են Մյասնիկյանի հրապարակում հեռու պահել փողոցից: Նրանք շատ լավ գիտեն, որ վայլուրի սարքովի կադրերով մարդկանց վրա չեն կարող ազդել: Այդ պատճառով հնարավոր եմ համարում, որ դա եղել է նրանց հնարածը: Ո՞վ դուրս կգար փողոց, եթե այնտեղ փողոցային մարտեր են տեղի ունենում եւ երկու կողմից կան բազմաթիվ հրազենային զոհեր եւ վիրավորներ:
Եղբայր, համաձայնվիր, որ ընդդիմությանը նման ստահոդ լուրերի տարածումը այդ պահին պետք չէր/մեկա աշխարհին հետաքրքիր չեն խոսակցությունները. պետք են փաստեր/:
Միամիտ կլինի կարծել, որ լավ կազմակերպված ընդդիմությանը դա ինչպես այդ պահին, այնպես էլ հետո՝ որեւիցե էական բան կտար:
Ավելին ասեմ, այդ լուրերը մարդկանց կպահեին տներում եւ նույնիսկ ամիսներով մարդիկ հանրահավաքի չէին մասնակցի: Համոզված եմ` մարդիկ կան, որ հանրահավաքի չեն մասնակցում ուժի հնարավոր կիրառման համար:
Համենայն դեպս, ես համոզված չեմ ասում: Ես ասում եմ հնարավոր է:
Հիմա խնդրում եմ, դու ասա, թե ի՞նչ տվեց այն ընդդիմությանը:

Fedayi
29.06.2008, 13:15
ասեմ ինչու էր ձեռնտու իշխանությանը, շատ պարզ պատճառով, որպիսի վախեցնի ժողովրդին, նույն պատճառով ինչ պատճառով որ սպանեցին 10 հոգու, ինչու սպանեցին՞ քանի որ ուզում էին վախեցնել, ուզում էին ցույց տալ որ "ժղովուրդ" մենք նաղդ խփող ենք, էսքան խփել ենք, էլի ենք խփելու, էս երկիրը ձերը չի էս երկիրը մերնա լոխ մունք ենք ու դիփին խփելու ենք, այդ էս պատճառով ֆիդո ապեր, էն պատճառով որ վաղը մյուս օրը հանրահավաք գնացողը իմանա որ ինքն էլ ա պոտենցիալ զոհ, ինքն էլ ա սնայպերի նշանակետ...էստեղ մի ժամանակ անուններով ու նկարներով դրել էի զոհերից մի քանիսի պատմությունը, մեկը գնում էր աշխատավարձ ստանալու ոչ մի կապ չուներ հանրահավաքի հետ, ինչի են սպանել, քանի որ նրանք պլան են կատարել, պետք ա սպանեին որպիսի վախենանք, վախը նրանց զենքն է, քանի որ իրենք վախից բացի ուրիշ զգացողություն չունեն, իշխանությունները վախեցնում են ու իրենք էլ հեռանալու են էն ժամանակ երբ սկսեն վախենալ սեփական կաշվի համար:

Զգացմունքային, պաթոսով գրառում էր, հազար անգամ ծեծված: Ավելի լուրջ բան եմ ուզում: Նույն ոճով կգրեի, օրինակ, ԼՏՊ-ին էր ձեռնտու, քանի որ ուզում էր ամեն կերպ ճոխացներ կատարվածը, քանի որ,...., ժողովրդին լարեր, կիսեր ժողովրդին, հաներ իրար դեմ, քանի որ....., բլա-բլա-բլա:

Ariadna
29.06.2008, 13:17
Ես օրինակ համոզված չեմ, որ սուտ էին այդ լուրերը։ Էդ օրերին էնքան տեղից ենք ինֆորմացիա ստացել, որ արդեն չեմ էլ հիշում, որ նշեմ աղբյուրը, իմ հիշելով, հենց ֆորումի էրեխեքից մեկն էր գրել, որ իրենց փողոցից տղա են թաղում, որ զոհվել է մարտի մեկի դեպքերի ժամանակ, բայց ծնողներից սպառնալով գրություն են վերցրել, որ իրենց տղան իբր քաղաքից դուրս ուրիշ տեղ է մահացել, էդ պայմանով նոր դիակը հանձնել են ծնողներին։ Էնպես որ, միանշանակ ասել չի կարելի, էդ ամենը պարզ կլինի շատ ուշ, միգուցե 10 տարի հետո, բայց հաստատ կպարզվի։

Ambrosine
29.06.2008, 13:28
Էստեղ նույնիսկ տրամաբանություն պետք չի. հո իշխանությա՞նը ձեռնտու չէր լինելու… Լևոնին էր ձեռնտու տարածել այդ ալիքը...հիշում եմ՝ ֆորումում էլ թութակի նման կրկնում էին այդ միֆերը:

հա, ճիշտ ա, տրամաբանություն պետք չի, պարզ ա, որ իշխանություններին էլ ձեռնտու էր
ես ճանաչում եմ մեկին, ում տղային խփել էին, իսկ իրեն ասել էին, որ կամ ինքը կստորագրի, թե իր տղան մահացել է ավտովթարից ու կստանա տղու դիակը կամ հակառակ դեպքում չի ստանա
իսկ հետո էլ փորձի առանց վիրավորանքների գրառում անես:ok

Գալաթեա
29.06.2008, 13:32
Ես օրինակ համոզված չեմ, որ սուտ էին այդ լուրերը։ Էդ օրերին էնքան տեղից ենք ինֆորմացիա ստացել, որ արդեն չեմ էլ հիշում, որ նշեմ աղբյուրը, իմ հիշելով, հենց ֆորումի էրեխեքից մեկն էր գրել, որ իրենց փողոցից տղա են թաղում, որ զոհվել է մարտի մեկի դեպքերի ժամանակ, բայց ծնողներից սպառնալով գրություն են վերցրել, որ իրենց տղան իբր քաղաքից դուրս ուրիշ տեղ է մահացել, էդ պայմանով նոր դիակը հանձնել են ծնողներին։ Էնպես որ, միանշանակ ասել չի կարելի, էդ ամենը պարզ կլինի շատ ուշ, միգուցե 10 տարի հետո, բայց հաստատ կպարզվի։

Համամիտ եմ Վարդուհու հետ։
Ես նույնպես չեմ հավատում, որ այդ լուրերը սուտ են։
Պարզապես դա ամենահարմար տարբերակն էր իշխանությունների համար։
Սպանել այդ խառնաշփոթի մեջ ինչքան հնարավոր է շատ մարդ և դրա մասին լուրը տարածելիս միևնույն ժամանակ սուտ հանել։
Արդյունքում՝ ցուցարարները պատժվում են, վախի մթնոլորտը տարածվում է, ընդդիմությունն էլ մեղադրվում է սուտ լուրեր տարածելու մեջ։

Մարկիզ
29.06.2008, 13:35
Ժողովուրդ ջան, համաձայնվեք, որ մի քանի տասնյակ զոհերի փաստը թաքցնելը Հայաստանի նման երկրում հնարավոր չի...

Գալաթեա
29.06.2008, 13:38
Ես այստեղ ոչ մի զգացմունքային պաթոսով գրառում չտեսա: Բացի քո գրառումից...
Հիմա խնդրում եմ այլ ոճով... ջհուդամասոնական, սորոսական պարանոյան մի կողմ թողենք, խնդրում եմ:

Էս "ջհուդամասոնականն" ուղղակի սպանումա :)
Այդ գաղափարը լրջորեն թութակի պես կրկնողներ, դուք գոնե տեղյա՞կ եք, որ մասոնների առաջնային և հիմնական նպատակներից մեկը եղել է հրեաների վերացումը աշխարհի երեսից։

Մելիք
29.06.2008, 13:42
Ով որ էդ օրերին հետևում էր հայկական բլոգերի ամեն րոպե եկող ինֆրմացիաին, լավ գիտի, թե ինչ աղբյուրներից էին գալիս էդ լուրերը ու թվքեր էին տարածում: Էս էլ հո ինֆորմացիոն վակումի դարաշրջանը չի՞ ու ոչ էլ 10 տարի ա անցել, որ ինչ տրակտովկա ուզենաք տաք:

Մելիք
29.06.2008, 14:06
Դաժան հումոր (http://ahousekeeper.livejournal.com/178222.html)` ՀՀՇ-ական աբսուրդ թրաֆիկի անմիջկան ծնունդ:

Մարկիզ
29.06.2008, 14:15
Դաժան հումոր (http://ahousekeeper.livejournal.com/178222.html)` ՀՀՇ-ական աբսուրդ թրաֆիկի անմիջկան ծնունդ:
http://ahousekeeper.livejournal.com/
http://pigh.livejournal.com/
.........................................................
եւ այլն
հակալեւոնիզմ քարոզող բլոգներ...:D բազմիցս այցելել եմ նրանց...
Անառողջ սարկազմով համեմված կգբ-ամետ պոստեր
Առանց ապացույցների ու առանց օբյեկտիվության
ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ

Ձայնալար
29.06.2008, 14:20
Մոդերատորական: Թեմայից շեղված և շեղող գրառումները տեղափոխվել են այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=21661&page=14): Սրան հաջորդող թեմայից դուրս գրառումները կջնջվեն:

Chuk
29.06.2008, 14:32
Ով որ էդ օրերին հետևում էր հայկական բլոգերի ամեն րոպե եկող ինֆրմացիաին, լավ գիտի, թե ինչ աղբյուրներից էին գալիս էդ լուրերը ու թվքեր էին տարածում: Էս էլ հո ինֆորմացիոն վակումի դարաշրջանը չի՞ ու ոչ էլ 10 տարի ա անցել, որ ինչ տրակտովկա ուզենաք տաք:

Դավ, էդ օրերին մեր զորամաս էդ կարգի լուրեր հասնում էին՝ մեր մեջ ատելությունն ավելացնելու համար, որքան ես եմ հասկանում: Թե ումից էին հասնում, այնքան էլ պարզ չի, մինչև վերջ: Բայց որ հայկական բլոգերից չէր, էդ մեկը փաստ է:

Ավելացվել է 1 րոպե անց

Դաժան հումոր (http://ahousekeeper.livejournal.com/178222.html)` ՀՀՇ-ական աբսուրդ թրաֆիկի անմիջկան ծնունդ:

Ոչ մի պարագայում սա չէի անվանի հումոր, կանվանեի ծայրահեղ ցինիզմ ու ուրիշի ցավի վրա ծիծաղող մարդու անհաջող երկունք:

Մելիք
29.06.2008, 14:38
Դավ, էդ օրերին մեր զորամաս էդ կարգի լուրեր հասնում էին՝ մեր մեջ ատելությունն ավելացնելու համար, որքան ես եմ հասկանում: Թե ումից էին հասնում, այնքան էլ պարզ չի, մինչև վերջ: Բայց որ հայկական բլոգերից չէր, էդ մեկը փաստ է:

Ավելացվել է 1 րոպե անց

Ոչ մի պարագայում սա չէի անվանի հումոր, կանվանեի ծայրահեղ ցինիզմ ու ուրիշի ցավի վրա ծիծաղող մարդու անհաջող երկունք:
Արտ, ցինիզմը դա չի, ցինիզմը հղի կանանց ու երեխաների սպանության մասին տարատեսակ "բելայական" հայտարարություններն էին ամենալարված մոմենտին տրագիզմը ընդգծելու ու, ոնց որ նշեցիր, ատելությունը խորացնելու նպատակով:

Chuk
29.06.2008, 14:41

Մել, ուրեմն մի հատ էլ ասեմ վերևիս գրառման մեջ ասածս: Այդ լուրերը որպես բավական հավաստի փաստեր հասել են մեր զորամաս, ոչ բլոգերով, այլ որքան հասկանում բավական բարձր մակարդակից կազմակերպված հմուտ կերպով, ճիշտ է խոսակցության ձևով, բայց այնպես, որ մենք ատելությամբ լցվեինք մի խումբ մարդկանց նկատմամբ, ում գործողությունների արդյունքում նույնիսկ անմեղ մանուկներ ու հղի կանայք են զոհվել:

Ձայնալար
29.06.2008, 14:45
Լավ չհասկացա. ուզում էին, որ զինվորները ատելությամբ լցվեն իշխանությունների՞, թե՞ ընդդիմության՝ շարժման մասնակիցների հանդեպ:

Chuk
29.06.2008, 14:50
Լավ չհասկացա. ուզում էին, որ զինվորները ատելությամբ լցվեն իշխանությունների՞, թե՞ ընդդիմության՝ շարժման մասնակիցների հանդեպ:

Շարժման:
Նախ հիմնականում խոսակցությունները նենց էին, որ ժողովուրդը նռնակներ է պայթեցրել: Երկրորդ, հիմնավորվում էր, որ իշխանությունը ստիպված է կրակ բացել: Երրորդ խոսակցություններ էին պտտվում, որ կռիվ անող ցուցարները թաքնվում էին երեխաների, կանանց հետևը, քանի որ վախկոտ էին և այլն: Էս տիպի խոսակցություններն, ի դեպ, շատ կարճ կյանք ունեցան: Բայց դրանց գոյությունն իսկ մտորելու տեղիք ա տալիս:

Kuk
29.06.2008, 14:52
Որևէ մեկը հաստատ գիտի՞, որ պաշտոնական տվյալները ճիշտ են:

Տրիբուն
29.06.2008, 14:54
Արտ, ցինիզմը դա չի, ցինիզմը հղի կանանց ու երեխաների սպանության մասին տարատեսակ "բելայական" հայտարարություններն էին ամենալարված մոմենտին տրագիզմը ընդգծելու ու, ոնց որ նշեցիր, ատելությունը խորացնելու նպատակով:
Հրազենից 10 հոգու զոհվելը Երևանի կենտրոնում արդեն մեծ ողբերգություն է: Լրացուցիցչ տրագիզմ հաղորդելու կարիք չկար:

Ավելացվել է 1 րոպե անց

Շարժման:
Նախ հիմնականում խոսակցությունները նենց էին, որ ժողովուրդը նռնակներ է պայթեցրել: Երկրորդ, հիմնավորվում էր, որ իշխանությունը ստիպված է կրակ բացել: Երրորդ խոսակցություններ էին պտտվում, որ կռիվ անող ցուցարները թաքնվում էին երեխաների, կանանց հետևը, քանի որ վախկոտ էին և այլն: Էս տիպի խոսակցություններն, ի դեպ, շատ կարճ կյանք ունեցան: Բայց դրանց գոյությունն իսկ մտորելու տեղիք ա տալիս:
Իսկ ո՞վ էր այդ խոսակցությունների սկողը: Ռոբերտ Քոչարյան собственной персоной.

Ավելացվել է 4 րոպե անց

Որևէ մեկը հաստատ գիտի՞, որ պաշտոնական տվյալները ճիշտ են:
Ստելը, բացեիբաց խաբելը, մուտիլովկեն ընդհանրապես, ՌՔ շնորհիվ, դարձել է ՀՀ պետական քաղաքականության անկյունաքարը: Այնպես որ, եթե կա որևէ սուտ հայտատարություն, սպասեք այն Հայլուրից:
Դատախազության «հրազեն չի կիրառվել» հայտարարությունը ինքնին արդեն ապացույցն է այն բանի, թե ով է ստում:

ChildOfTheSky
29.06.2008, 15:22
Համոզված եմ զոհերի պաշտոնական թվերի սխալ՝սուտ լինելու մեջ: Ես դեռ գիշերը գիտեի մի քանի զոհերի մասին: Իսկ հիմնական զոհերը եղել են ժամը 1-ից հետո:

Տրիբուն
30.06.2008, 13:45
Ինչպես գիտեք, մարտի մեկի դեպքերից հետո լուրեր էին պտտվում 40, 50, 60 զոհերի մասին, ինչպես նաև մարտի մեկի ցերեկը արդեն ասում էին, որ առավոտյան հարձակման հետևանքով մի 12 տարեկան աղջիկ է մահացել, մի հղի կին ու նման բաներ: Այժմ կարծես թե արդեն պարզ է դարձել, որ այդ լուրերը չէին համապատասխանում իրականությանը և ոչ մի լրատվամիջոց, լինի դա ընդդիմադիր, թե իշխանամետ, չի գրում պաշտոնապես հրապարակված զոհերի թվից տարբերվող թիվ:
Ի՞նչ եք կարծում, իսկապես այդ լուրերը սուտ էին, և եթե այո ապա ո՞վ էր դրանք տարածում: Ո՞մ էր դա ձեռնտու:

Հիմա ըստ էության:

Դատախազության կողմից մարտի 1-ի գործի շրջանակներում իրականացվող նախաքննությամբ 10 հոգու զոհվելու պարագայում (կամ 4 հոգու կամ 40 հոգու էական չէ այս դեպքում) ոչ մեկը տուժող չի ճանաչվել: Կարո՞ղ եք բացատրել թե ինչու: Նախաքննությամբ, գործով ներգրավված տուժողներ չկան: Հասկանու՞մ եք աբսուրդը: Մարդիկ զոհվել են, իսկ տուժողներ չկան:

Դե հիմա ասեք, ինչի՞ պիտի դատախազությունն ամեն կերպ լղոզի այս գործը:

Եթե հանկարծ մեկին տուժող ճանաչեցին, հարազատները հսկայական կոմպենսացիա պիտի ստանան: Ու այդ ժամանակ, արդեն բոլոր այն զոհվածները, որոնց հարազատներին մինչև հիմա վախեցրել են ամեն կերպ, որ ձեն ձուն չհանեն, ոտքի կկանգնեն ու կասեն ՀՈՊ, ՄԵՆՔ ԷԼ ԵՆՔ ՏՈՒԺՈՂ: Ու դատախազության, հայլուրի, նախագահի, իշխանությունների կերած բորշը (մեղմ ասած) կհելնի ջրի երես;

Ավելացվել է 2 րոպե անց
Ու ընդհանրապես, եթե Հայաստանում կա ակնհայտ սուտ տեղեկատվություն, ապա դրանից կա միայն մեկ օգուտ ստացող` այսօրվա ոչ լեգիտիմ իշխանությունը, որը ինքը կառուցված է ստի ու կեղծիքի վրա:

Քամի
30.06.2008, 14:04
ՄԻԱԿ ԵԼՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՆ ԷՐ

Ռուսական «Կոմերսանտ» թերթը երեկ հարցազրույց է տպագրել Ս.Սարգսյանի հետ, որտեղ անդրադարձ կա նաեւ մարտի 1-ի իրադարձություններին: «Դուք արդարացվա՞ծ եք համարում ուժի կիրառումը բոլոր նրանց նկատմամբ` ով ձեր դեմ էր խոսում մարտին», հարց է ուղղել թղթակիցը: «Ուժ չկիրառելը ավելի մեծ թվով զոհերի կհանգեցներ», - համոզված պատասխանում է Ս.Սարգսյանը:

Փաստորեն ՌԴ իշխանություններին այցելած Ս.Սարգսյանը հրապարակային նոր հայտարարություններ է անում եւ համոզմունքներ հայտնում: Եթե մինչեւ հիմա Սարգսյանը բազում հարցերի` ո՞վ է կրակելու հրաման տվել, ու՞մ հրամանով է Ղարաբաղից զորք բերվել եւ այլն խուսափողական պատասխաններ էր տալիս կամ լռում էր, ապա այժմ նա բացում է իր խաղաքարտերը, հստակ ձեւակերպումներ է անում` պատասխանատվությունը բացահայտ կիսելով Ռոբերտ Քոչարյանի հետ` ակնարկելով` ես եղել եմ, կամ ու կլինեմ նրա հետ: Նրա խոսքերով` ուժ կիրառվել է ոչ թե հանրահավաքի մասնակիցների, այլ` նրանց նկատմամբ, ովքեր խանութներ էին թալանում, կրակում էին ոստիկանության աշխատակիցների վրա, նրանց վրա նռնակներ էին շպրտում: «Իսկ էլ ինչպե՞ս կարելի էր դրան արձագանքել», «Կոմերսանտի» թղթակցին հարց է տալիս արդեն Սարգսյանը: Այս հարցադրում-խոստովանությամբ Սարգսյանը ներկայանում է նախ ուժի տեսանկյունից, ապա հաճոյանալու համար նաեւ իր տղամարդ երեւալու հանգամանքն է փորձում ընդգծել: Ս.Սարգսյանն, իհարկե, տարբերակում է մտցրել «հանրահավաքի մասնակիցների» եւ «ցուցարարների» միջեւ, իսկ իրավական որակումները կհարմարեցնի արդեն ուղղորդված նախաքննական մարմինը. «Չեն եղել կրակոցներ հանրահավաքի մասնակիցների վրա, կրակոցները եղել են նրանցից մեկ կիլոմետր հեռու: Ցուցարարներն էին ուժ կիրառում հասարակական կարգը պահպանել փորձող ոստիկանության հանդեպ»: Վերջին պարբերությունն, ըստ ամենայնի, իշխանությունները կդարձնեն Աղվան Հովսեփյանի գլխավորած քննության մեխը: Պահպանու՞մ էին, արդյոք, ոստիկանները հասարակական կարգը: Հայտնի է, որ այդ ողբերգական օրը ոստիկանությունը հասարակական կարգի պահպանմամբ չի զբաղվել եւ այդ ուղղությամբ համակարգված որեւէ աշխատանք չի կատարել: Բազմաթիվ ականատեսների վկայություններ կան բարձրաստիճան ոստիկանների այդ օրվա կատարած «աշխատանքի» մասին: Ահա, թե ինչ է պատմում ականատեսներից մեկը, ով շուրջ 40 րոպե` 21: 20-ից մինչեւ 22: 00 ժամանակահատվածում գտնվել է Լեո-Պարոնյան հատվածի հայտնի դալանի մոտ: Չնայած սպառնացող վտանգին, նրան հաջողվել է նկարահանումներ կատարել, այդ թվում նաեւ սպանության մի դրվագ: «Ես մոտակայքում էի, երբ սկսեցին կրակել, ընկերոջս տանից տեսախցիկ վերցրեցի եւ եկա դալանի մոտ` բակի կողմից: Դեպի փողոց դալանը փակել էին 6-7 բարձրաստիճան ոստիկաններ, նրանք պատ էին կազմել: Նրանք այնքան տարված էին իրենց «գործով», որ ինձ չէին նկատում, թեեւ եթե ետ նայեին` ինձ կտեսնեին, եւ ես նույնպես կդառնայի զոհերից մեկը: Ես տեսա, թե ինչպես էր ոստիկանության գնդապետը ատրճանակից կրակում: Նա նշան էր բռնում եւ կրակում էր: Ես չէի տեսնում, թե, ասենք, ով էր ընկնում նրա կրակոցից, բայց մի քանի րոպե անց դալանով քարշ էին տալիս արդեն վիրավորներին: Նրանցից մեկի որովայնի վրա արյան մեծ հետք կար, ակնհայտորեն հրազենային վնասվածք էր ստացել եւ այդ վիճակում ոստիկանները նրան հարվածում էին մահակով, ոտքերով ու ձեռքերով: Ես կասկածում եմ, թե այդ վիրավորները ողջ են մնացել»: Ինքնամոռաց կրակող ոստիկանության գնդապետին մեր ականատեսը լավ է հիշում: Նա պատմում է, որ իրեն դժվար էր աշխատել, քանի որ հայտնվել էր հենց իրադարձությունների կիզակետում: Մի կողմից` սպառնացող վտանգը, մյուս կողմից` արցունքաբեր գազը իրեն ժամանակ առ ժամանակ ստիպում էր հեռանալ իր թաքստոցից, աչքերը սրբել եւ էլի վերադառնալ: «Մեկ այլ երիտասարդի, որն ընկած էր գետնին եւ իմ տպավորությամբ` մահացած էր, ոստիկաններից մեկը ոտքով հարվածում էր գլխին: Տեսարանն այնքան սահմռկեցուցիչ էր, որ ակամայից գոռացի, մի խփեք, չե՞ք տեսնում, որ մեռած է...»: Այս բացականչությունից հետո նա հայտնվում է բարձրաստիճան ոստիկանների ուշադրության կենտրոնում եւ ստիպված է լինում հեռանալ այդտեղից: Նշենք նաեւ, որ հետապնդվող մեր ականատեսին օգնել է հեռանալ ոստիկանության մի աշխատակից, ով դեպքերին չմասնակցելու նկատառումով թաքնվել էր շենքերից մեկի մուտքում: Ականատեսի տեսախցիկը ֆիքսել է մի քանի մետր հեռավորության վրա ընկնող երիտասարդի, որը ինչպես հետագայում պարզվել է` պաշտոնապես հայտարարված զոհերից մեկն է: Սերժ Սարգսյանը «Կոմերսանտին» խոստանում է մինչեւ աշուն բացահայտել եւ հստակություն մտցնել կատարվող քննության մեջ: Թղթակցի հարցին, թե բոլոր մահացածները, արդյոք, կողոպտիչնե՞ր էին, Սարգսյանը պատասխանում է. «Դա փաստ չէ: Սակայն 100 տոկոսանոց փաստ է այն, որ բոլոր տասը մարդիկ զոհվել են հրապարակից մեկ կիլոմետր հեռավորության վրա»: Ակնհայտ է, որ իշխանության գծած սցենարն արդեն սկսելու են գործի դնել, իսկ թե որքանով այն կհաջողի` ցույց կտա ժամանակը: Սակայն հիշեցնենք իշխանություններին, որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ այդ նույն զոհերի համար իրենց պատասխանատու են զգում ոտքի ելած հարյուր հազարավոր մարդիկ: Մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել կյանքի գնով` այնպես, ինչպես այդ տասը զոհերը

բեռնել վիդեոն---------»http://rapidshare.de/files/39871732/From_Internet_1.mp4.html

Ժամանակ

Chuk
30.06.2008, 14:13
Սերժ Սարգսյանի «Կոմերսանտ» թերթում տված հարցազրույցը կարդացող, իրավիճակի մասին տեղեկատվություն կամ իրական տեղեկատվություն չունեցող ցանկացած մարդ կամա թե ակամա մտածելու է, որ 8 զոհված քաղաքացիները (ոստիկաններն իրենց պարտքը կատարելուց են զոհվել), եղել են հանցագործներ, թալանչիներ ումից խանութները և հասարակական կարգը պաշտպանելու համար ոստիկանները ստիպված կրակել են, սրանք էլ զոհվել են:

8 զոհվածների մասին այսպիսի միտք առաջացնող խոսքեր ասելը ոչ այլ ինչ է, քան անբարոյականություն, մեր նախագահ հորջորջյալ Սերժ Սարգսյանը ոչ այլ ինչ է, քան անբարոյական: Միայն անբարոյական նախագահը կարող է իր երկրի քաղաքացիների զոհվելը սգալու, նրանց ընտանիքներին աջակցելու փոխարեն նման անպատասխանատու հայտարարություններ անել՝ վիրավորելով ցանկացած ազատ մարդու արժանապատվությունը, գցելով երկրի պատիվը, վարկը:

Ambrosine
30.06.2008, 14:19

դե հենց էս տիպի հարցազրույցներ լսելու հետևանքով էլ մեր որոշ <<մտածողներ>> կուրորեն հավատում են սրան:[

Տրիբուն
30.06.2008, 14:49
դե հենց էս տիպի հարցազրույցներ լսելու հետևանքով էլ մեր որոշ <<մտածողներ>> կուրորեն հավատում են սրան:[
Էս տիպի հարցազրույցներ լսելով ենք մենք հասկանում թե ինչ չափերի կղկղանքի մեջ ենք ընկել ազգովի:

Ավելացվել է 2 րոպե անց

Էս տիպի հարցազրույցներ լսելով ենք մենք հասկանում թե ինչ չափերի կղկղանքի մեջ ենք ընկել ազգովի:
Ու էլի ստի ու կեղծիքի ու դրանից օգոտւ ստացողների մասին: Դատախազին, ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելու համար, առա այն որ հրազեն չի կիրառվել, պետք է արդեն մի քանի անգամ դատած լինեին: Էս ախմախները դաժե իրար ասածները չեն կարողանում հաստատել: Այնքան էլ խորացել ստի ու կեղծիքի մեջ, որ ամեն երկրորդ բառով հակասում են իրար ու իրենք իրենց:

Մտահոգ
01.07.2008, 18:08
Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է:
«Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ կրակին»,- պատմում է Գոքորի կինը՝ 27-ամյա Վարդուհին:

Բայց իր սիրած ճաշը Գոքորը մարտի 1-ին այդպես էլ չկերավ:

Կոնդում գտնվող մեկ սենյականոց կիսախոնավ ու աղքատիկ տնից 28-ամյա Գրիգոր Գևորգյանը, որը 6 հոգանոց ընտանիքի միակ կերակրողն էր, դուրս եկավ ժամը 5-ից հետո, իսկ մյուս օրը կինն ու երկու փոքր տղաները ստացան նրա դիակը՝ ճակատին հրազենային վնասվածքով:
«Բենզալցակայանում էր աշխատում, զանգեցին` ասեցին, փող կա, արի ստացի: Մենք էլ հեռուստացույց էինք նայում: Գոքորն ասեց` մարդիկ խաղաղ ցույց են անում, գնամ փողերս ստանամ գամ, ի՞նչ պիտի լինի որ»:
Վարդուհին հիշում է` ինչպես արդուկեց ամուսնու շորերը, սուրճ պատրաստեց նրա համար: Գոքորն ինչպես գրկեց երկու որդիներին՝ 8-ամյա Հովհաննեսին ու 4-ամյա Ռուբիկին, «պաչպչեց» ու ինքն իրեն ասաց. «Շուտ գնամ-գամ, գոնե էսօր փող կլինի ձեռներս»:

Խառնված մազերով, անխնամ տեսքով վշտից ավելի ամրացած Վարդուհին մեկիկ-մեկիկ վերհիշում է, թե ինչ էր կատարվում այդ օրը: Տեղեկությունները նա ստանում էր Գոքորից, որը «Հայրենիք» կինոթատրոնի մոտ գտնվող աշխատավայրից տրանսպորտ չլինելու պատճառով ոտքով բարձրացել էր մինչև կրկես, հետո հայտնվել շրջափակման մեջ:

«Ժամը 8-ի մոտ էր` Գոքորը զանգեց, Լեոյի փողոցում էր: Ասեց`Վարդուհի, ոռի դրություն ա, շրջափակման մեջ եմ ընկել, միլիցեքը չեն թողնում դուրս գամ, զենք են պահում վրես, ասում են` կսատկացնենք, հետ գնա,- պատմում է Վարդուհին: - Գոռգոռոցս գցեցի, ասեցի` գալիս եմ մոտդ: Ասեց` տնից դուրս չգաս: 9-ի կողմերը հեռախոսն էլ չէր պատասխանում: Հետո լրիվ անջատվեց, ու ոչ մի լուր չունեցանք»:

Մի քանի ժամ անց Գոքորի հարազատները սկսում են բոլոր հնարավոր վայրերում փնտրել նրան:

«Անատոմիկի միջանցքում իմացանք, որ Գոքորը չկա: Ասեցին` սնայպերն ա խփել: Ուղեղը լրիվ թափվել էր»,- ձեռքերն է կոտրատում Վարդուհին:

«Գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, գանգի հրազենային վիրավորում»,- նշված է Գրիգոր Գևորգյանի մահվան վկայականում:

«Եթե իմանայի, որ մարդս ակտիվ ա, պայքարել ա, իր գաղափարի համար ա գնացել, գոնե սիրտս հանգիստ կլիներ: Բայց սկի ընտրություններին չգնաց: Ասում էի` գնա, ում ուզում ես, ընտրի, բայց գնա, ասում էր` գործ չունեմ»:

Վարդուհին հիշում է, որ երբ մինչև ամուսնու գնալը լուրեր էին ստանում, թե մարդիկ քարեր են հավաքում, որ պաշտպանվեն, Գրիգորը զարմանում էր:

«Ասում էր` Վարդուհի, տեսնես չե՞ն վախենում,- հիշում է Վարդուհին: - Ես էլ ասում էի` մարդիկ պայքարում են, ի՞նչ վախենան»:

Վարդուհին ասում է, որ միգուցե ծանր մանկությունն էր պատճառը, որ Գրիգորն այդքան զգուշավոր էր:

«90-ականներին հայրն է զոհվել Ղարաբաղում, ազատամարտիկ էր: Հոր կռվի ընկերներն էլ էին եկել Գոքորի թաղմանը ու իրենք էլ էին ասում, որ սնայպերի խփած ա: Ոնց էլ լինի` էդքան տարի կռվել են»,- ասում է երիտասարդ այրին:

Սենյակի պատերը վառարանի ծխից սևացել են: Վերևի տանը ևս ապրում են Գևորգյանների ազգականները: Մոտ մեկ տարի առաջ մահացել էր Գրիգորի մայրը: Հիմա մոր սգո նկարի փոխարեն կախել են Գրիգորինը:

«Էս տունն անիծված է,- ձեռքերը վեր է պարզում Վարդուհու մայրը՝ Գայանեն, որը նույնպես նրանց հետ է ապրում: - Երեխեքը հազար ու մի երազանք ունեին, մի րոպեում հեչ եղավ: Մի տարվա մեջ էս հայաթից 4 դիակ դուրս եկավ: Չգիտենք` գլուխներս առնենք ո՞ւր փախնենք, ի՞նչ պատասխան տանք էս երեխեքին»:

ԳՈՌ ՔԼՈՅԱՆ

Ատամները թափվել էին բռան մեջ, փորձում էր մեկ-մեկ տեղը դնել, չէր ստացվում, էլի թափվում էին:
«Մամ, երազ եմ տեսել»,- առավոտյան մորն իր երազը պատմեց 28-ամյա Գոռ Քլոյանը:

«Ասացի` վայ, Գոռիկ ջան, վատ երազ ես տեսել: Ատամ ընկնելը հարազատի մահ է: Էսօր տնից դուրս չգաս,- պատմում է մայրը՝ Ազատուհին: - Մտածեցի` մեծ տատիկ-պապիկ ունենք ընտանիքում, ու բոլորն էլ վատառողջ, մեկին մի վատ բան կլինի»:

Սակայն «վատ բանը» եղավ հենց Գոռի հետ:

Ընտանիքի անդամները սևազգեստ են, կանանց ձեռքերի թաշկինակները սգից էլ ավելի սեղմված, իսկ արտասվաթոր աչքերը` կարմրած:

Գարնան առաջին օր, երբ Երևանի կենտրոնը պայթում էր հակասական տրամադրություններից, Գոռ Քլոյանը Երևանի արվարձաններից մեկի իր խաղաղ ընտանեկան տնից դուրս գալով, առանց որևէ մեկին զգուշացնելու, քայլերն ուղղեց դեպի իրադարձությունների կիզակետ:

Այնտեղից նա չվերադարձավ: Եվ չտվեց ծնողների, կնոջ ու բարեկամների հարցերի բազմաթիվ «ինչո՞ւ»-ների պատասխանը:

Կեսգիշերին Գոռից լուր գուժեց կանացի ձայնը: Հիվանդանոցի բուժքույրը Քլոյաններին տեղեկացրեց, որ տղան հիվանդանոցում է՝ վիրավոր:

«Ասեցին` ոտքը վիրավոր է, վիրահատում են,- պատմում է մայրը: - Չեմ էլ հիշում` ոնց հասանք շտապօգնության 3-րդ հիվանդանոց ու սկսեցինք խելագարի պես միջանցքներով քայլել»:

Հիվանդանոցում ծնողներին հայտնեցին, որ իրենց որդին «հրազենի բեկորային» վնասվածք է ստացել՝ վնասվել է ոտքը սնուցող երակը՝ աորտան:

«Վիրահատությունը տարօրինակ երկար էր տևում: Ասեցին` արյուն ա պետք: Ասեցի` վերցրեք իմ արյունը, մենք հազվագյուտ արյան խումբ ունենք. առաջին խումբ, ռեզուս բացասական…. Հետո ասեցին, որ ճնշումը չի կարգավորվում, ու մի քանի ժամ չէին կարողանում ասել, որ իմ տղան էլ չկա»,- հեկեկում է որդեկորույս մայրը:

«Տատիկ, էլի ես լացո՞ւմ: Բա ասում էիր` չես լացելո՞ւ»,- սգավոր տատի մոտ վազելով հարցնում է Գոռի մեծ տղան՝ երեքամյա Սարգիսը:

Հյուրասենյակի կոմոդի վրա Գոռի մեծադիր նկարն է, անկյունում սգավոր կանայք՝ տատիկներն ու հորաքույրը: Կողքի սենյակում քնած է Գոռի փոքր տղան՝ Լևոնը, որ հազիվ երկու ամսական կլինի:

Գոռի հայրը՝ 57-ամյա Սարգիս Քլոյանը, հայացքը մի կետի հառած` ասում է, որ տղան որևէ հանրահավաքի մինչ այդ օրը չի մասնակցել:

«Մենք, որդուս ընկերները, բարեկամները մինչև հիմա ցնցված ենք, ապշած, չենք հասկանում, թե ինչո՞ւ նա, ամբողջ ժամանակ չմասնակցելով որևէ հանրահավաքի, այդ օրը որոշեց անպայման գնալ այնտեղ,- ասում է նա: - Ամեն ինչի հեռուստացույցով էր հետևում, չնայած շատ էր սիրում նաև կարդալ թերթերը»:

Հայրը նշում է Գոռի սիրած թերթերը` «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն»:

Երկուսն էլ արմատական ընդդիմադիր թերթեր են, ինչը զարմանալի է, քանի որ Գոռը իշխանական կուսակցություններից մեկի՝ ԲՀԿ-ի անդամ էր, իսկ ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի վստահված անձն էր ընտրատեղամասերից մեկում:

Սարգիս Քլոյանը պատմում է, որ ինքը ևս նախընտրական ողջ շրջանում աշխատել է Սերժ Սարգսյանի շտաբի համար որպես բեռնատարի վարորդ: Ասում է, որ մինչև հոգու խորքը վիրավորված է:

«Ոչ մի հեռագիր ու ցավակցական չստացանք»,- ասում է նա:

Մայրը նայում է Գոռի նկարին ու ասում, որ տղան ապագայի հետ կապված մեծ հույսեր ու ծրագրեր ուներ` կրթությունը շարունակելու, նոր գործեր սկսելու:

«Կորցրի երեխուս իզուր տեղը… ու չեմ իմանում պատասխանը,- ասում է Ազատուհին: - Նա շատ չէր խոսում, շատ ազնիվ էր, իսկական տղամարդ: Ընտրություններից հետո էլ շատ չխոսեց: Միգուցե հիասթափվել էր ինչ-որ բանից… Չգիտենք` ի՞նչ եղավ իրականում: Չգիտեմ` ումից ի՞նչ պահանջեմ»:

Սերժ Սարգսյանը բառացիորեն ասել է հետեւյալը "Ուժ կիրառվել է ոչ թե հանրահավաքի մասնակիցների այլ նրանց նկատմամբ ովքեր ջարդուփշուր էին անում խանութները կրակում էին ոստիկանության վրա եւ ոստիկանների ու ներքին զորքերի զինվորների վրա նռնակներ էին նետում: Չեն եղել կրակոցներ հանրահավաքի մասնակիցների վրա կրակոցները եղել են նրանցից մեկ կիլոմետր հեռու: Ցուցարարներն էին ուժ կիրառում հասարակական կարգը պահպանել փորձող ոստիկանության հանդեպ"[/B]ԿԵՂԾԻՔ ԿԵՂԾԻՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Արշակ
02.07.2008, 00:13
Մարտի մեկի իրադարձությունների տեսագրություններից մեկի մեջ գետնին արյան հեղեղ է երևում ու դրանց մեջ մարդու տարբեր ոսկորներ, մսի կտորներ ու մասնավորապես ծնոտի ոսկորի խոշոր կտորներ։ Դժվար է պատկերացնել, թե էդպիսի հետևանքներով գլխի վնասվածքով մարդը կարող էր կենդանի մնալ։ Մինչդեռ հայտարարված 10 զոհերից ոչ մեկը էդպիսի վնասվածք չուներ։ Հետևաբար ենթադրում եմ, որ զոհերը հավանաբար 10–ից ավել են եղել։:think