PDA

Դիտել ողջ տարբերակը : Զվարճալի ու զավեշտական պատմություններ երթուղայիններում



PoeT
12.03.2007, 13:52
Վերնագիրը ո՞նց էր։ :hands

Ժողովուրդ ջան, այստեղ գրում ենք պատմություններ, որոնք տեղի են ունեցել երթուղային տաքսիներում։ Ինչքան հնարավորա հետաքրքիր կգրեք :hands

Երևի ես կսկսեմ։

2 օր առաջ, երթուղայինում հետաքրքիր կռիվ էր գնում, քիչ էր մնում իրար քրֆեին։ Երկու ծանոթներ էին, ու կռիվ էին անում, թե ով պիտի տոմսը առնի :D :D :D: Ոտքի էին կանգնել, ու իրար ձեռքերին էին խփում։ Բայց, որ սրանցից մեկը զանգեր, պարտքով փող ուզեր, նա հաստատ կասեր, որ չունի։ Ինչ հետաքրքիր հոգեբանություն է մարդկանց մոտ :think

xman
12.03.2007, 13:59
մի քնաի օր առաջ մեր հարևանի 6 տարեկան երեխան հետ էր տվել դիմացի տղու վրա, որը ծաղիկները ձեռքին ըստ երևույթին գնում էր ռոմանտիկ հանդիպման…

Selene
12.03.2007, 19:39
Մի շատ հետաքրքիր պատմություն էլ ես պատմեմ երթուղային կյանքից:)
Ես և Goga-ն երթուղայինի մեջ մի կերպ խցկված կանգնել ենք: Մեկ էլ հանկարծ երթուղայինի դիմաց մեքենա է հայտնվում,դե վարորդն էլ կտրուկ արգելակում է:Ես մի կերպ ինձ պահում եմ՝ երկու ձեռքով ամուր կառչած նստարանից, քույրս չի կարողանում և ձեռքով բռնվում է (եթե կարելի է այդպես ասել) դիմացը նստած տղամարդու գլխից,ընդ որում այդ տղամարդը քաչալ էր:D Հիմա այնքան ուժեղ է ձեռքով սեղմում գլխին, որ այս մարդու գլուխը ետ է գնացել:D Արդեն երթուղայինի ընթացքը նորմալացել է, բայց Goga-ն շարունակում է ձեռքով բռնել խեղճ մարդու ճակատը:D
Վերջիվերջո այս մարդը տեսավ, որ էլ ճար չկա, մի քիչ կողքի քաշվեց, քրոջս ասեց.«Արի այստեղ նստի»:D :D
Իսկ իմ աչքերից արցունքները գլորվում էին, քանզի չէի կարողանում լիաթոք ծիծաղել:D

Հ.Գ. Երբ իջնում էի երթուղայինից, նկատեցի,որ այդ մարդու ճակատը մի լավ կարմրել է:D

Ուլուանա
12.03.2007, 21:06
Selene, պատմությունդ լավն էր։ :hands :D

Ես էլ մի դեպք հիշեցի իմ հեռավոր ուսանողական տարիներից։ :roll Ուրեմն բարձրացա երթուղային ու քանի որ նստելու տեղ չկար, կանգնելու տեղ էլ համարյա չկար, ստիպված կանգնեցի դռան դիմացի մասում... :{ Դե, պիտի մի տեղից բռնեի, իսկ այդտեղ կանգնած ժամանակ ամենահարմարը կամ ամենամոտը վարորդի կողքի նստատեղի հետևամասն էր (հենարանը), ես էլ ձեռքս դրեցի դրա վրա ու ինձնից գոհ դիրքավորվեցի, մեկ էլ այդ նստատեղին նստած մարդը միանգամից շրջվեց ու զարմացած նայեց ինձ... դու մի ասա՝ փոխանակ հենարանից բռնելու, էդ մարդու ուսից էի բռնել... :o :D անմիջապես ձեռքս հետ քաշեցի, դե, բնականաբար, ամոթից գետինը մտնելով... :oy ու անկախ ինձնից՝ ասեցի՝ վայ, կներեք, ես կարծեցի, թե աթոռն էր... :8 :oy Էդ ասելուց հետո ավելի ամաչեցի, բայց միաժամանակ ծիծաղս էլ ր գալիս համ արածիս, համ ասածիս վրա։ :D Ու տենց, մի կերպ ծիծաղս զսպելով, տեղ հասա։ :)

PoeT
12.03.2007, 21:59
Մի քանի օր առաջ հետաքրքիր դեպք պատահեց։

Երթուղայինում, նստել էի վարորդի կողքը։ Մի հատ տատի կանգնեցրեց, նստեց։ 10 րոպե մեքենան քշելուց հետո, վարորդը կանգնեց, ու տատիին ասումա ԻՋԻ։ Սենց նայում եմ կողքս, վարորդը արդեն համարյա գոռալով տատիին ասումա իջի, տատին էլ չի իջնում։ Շրջվեմ, տեսնեմ բոլորը իրենց քթերը պինդ փակել են, ու տատիին համոզում են որ իջնի։

Տատին վերջը զոռով իջավ, հիմա ես վարորդը ասումա «Էս ով էր արա»։ Ես էլ մի տեսակ թարս եմ նայում վարորդին, շրջվում եմ, ժողովուրդը ինչ որ բաներ են խոսում։ (Իմ ականջներին էլ ականջակալներ կային)։ Մի խոսքով, չդիմացա, ականջակալները հանեցի, վարորդին ասեցի «Հա ինչ վատ տատի էր էէէէէէ՞»։ Վարորդը, սենց մի տեսակ վրաս նայեց, բա հոտ չէս առնու՞մ։ Ու այդ պահին ամեն ինչ պարզ դառավ ինձ համար... (Ես հոտառություն չունեմ)։ Պարզվում ա, տատիից շատ զզվելի ուժեղ հոտ էր գալիս

Gohar
12.03.2007, 22:29
Մի պատմություն էլ ես հիշեցի:
Մի օր երթուղային տաքսի մի դուդուկահար էր նստել ու ամեն մի մարշուտնի իջնողի կամ նոր նստողի պատվին «Տարան, տարան» երաժշտությունն էր նվագում: Մեր խեղճ ժողովուրդը ու՞ր է տեսել սենց բան, պատկերացնում եք մարշուտնու դուռը բացեք ու դուդուկ նվագեն: :D Ու պատկերացնում եք, թե էդ մարդկանց դեմքը պահի տակ ի՞նչ է լինում: :D
Ով նոր մարշուտի էր բարձրանում ասումա. «Դուք թաքնված տեցախցի՞կ եք»:D Խեղճ մարդը ասումա չէ, ուղղակի էսօր ուզում եմ ժողովրդիս ուրախ տեսնեմ, բայց ոչ մեկ չի հավատում ու բոլորը ստարտի նստել են, անընդհատ մազերներն են ուղղում, մթոմ թաքնված տեսախցիկա: :D Վերջը էս մարդը իջավ ու այդպես թաքնված տեսախցիկ չհայտնաբերեցինք, փոխարենը շատ ծիծաղեցինք ու մի կերպ հավատացինք, որ մեր իրականության մեջ իսկապես կան մարդիկ, որոնք ուզում են իրենց ժողովրդին ուրախ տեսնել: :)

Enipra
12.03.2007, 23:29
Ժողովուրդ, էս ինչքան լավ պատմություններ էիք գրել, լիքը ծիծաղեցի :D

Մի բան էլ ես պատմեմ, որ հիմա հիշում եմ լայն ժպիտով, բայց այդ պահին... Ավելի լավ է կարդացեք։

Պատկերացրեք մի 5 տարի առաջ, ձմեռ, ցուրտ, երեկոյան ժամը 6–ն է արդեն, կիսամութ։ Ես էլ նստեցի երթուղային, նեղ մասով մի կերպ անցա՝ իմ՝ համեմատաբար բարակ «դուբլյոնկայով» ճեղքելով մի քանի հոգու հաստ վերարկուներով, մուշտակներով կազմված պատը, ու նստեցի վերջին 4 տեղանոց նստարանին։ Արդեն հանգիստ շունչ քաշեցի, որ հաջողացրի նստել... մեկ էլ հենց դիմացս նստած մարդը, որ 45–50 տարեկան կլիներ, հավանաբար մի քանի բաժակ էլ խմած էր :russian, շրջվեց ու լուրջ ձայնով ասեց. «Բալիկ ջան, ճիշտ ա, շատ սիրուն ա, որ երկար մազեր ունես, բայց չե՞ս մտածում, որ կարող ա ուրիշներին տհաճ ա, որ իրանց քսվում են մազերդ»։:o Բայց ախր մի երկար էլ լինեին, ուսիցս երևի մի 10 սմ էին երկար, ալիքաձև թափված էին ուսերիս։ Ձայն չհանեցի։ Շրջվեց, մի քանի վայրկյանից նորից նույն բանը ասեց մի քիչ ուրիշ բառերով։ Ես էլ մտածում էի, խմած մարդ է, ավել–պակաս խոսում է էլի, որ մի բան ասեմ, էլի շարունակելու է, նորից լռեցի։ Հիմա որ հիշում եմ՝ ոնց էի բերանս ջուր առել, նստել, ծիծաղս գալիս է, դե շատ ամաչկոտ էի :oy։ Մի քանի րոպեից էս մարդը սկսեց կողքինի հետ բարձրաձայն քննարկել, հետո շրջվեց կողքիս նստած տղային հարցրեց. «Բա քեզ տհաճ չի՞, որ իրա մազերը քո ուսին էլ են կպնում»։ Էս տղան էլ թե. «Չէ՛, ինչի՞ պտի տհաճ ըլնի»։ :DԵս կարմրել–կապտել, նստել եմ։ Մեկ էլ մի տղա է նստում երթուղային ու անմիջապես միանում է խոսակցությանը։ Ասում է . «Իր մազերը չեն, կուզի կթափի, չի ուզի, չի թափի, քո ի՞նչ գործն է»։ Մի քիչ էլ որ կրքերը թեժացան, էս նոր նստած տղան ասեց խմածին. «Բա՞ն ա եղել, արի իջնենք, խոսանք»։ :blinԷս պահին ոնց որ եռման ջուրը լցնեին գլխիս։ Վարորդը կանգնեցրեց մեքենան, ու երթուղայինում գտնվող արական սեռի բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ վարորդը, մի ակնթարթում հայտվեցին մի քանի մետր հեռավորության վրա։ Այդ պահին իմ վիճակը չեմ էլ կարող նկարագրել, թողնում եմ Ձեր երևակայությանը, միայն որպես հուշում ասեմ, որ երթուղայինում մնացած տարբեր տարիքի կանանց թարս հայացքներն ու հոգոցները պատկերավոր ձևով ասում էին. «Տեսա՞ր՝ ինչ եղավ...» :this Բախտի բերմամբ վարորդը շուտ հիշեց իր պարտականության մասին ու մի քանի հոգու հետ վերադարձավ, իսկ վեճի հիմնական մասնակիցները այդպես էլ մնացին հազարամյակի ամենակարևոր հարցը քննարկելու։ :mda

Հ.Գ. Չեմ կարծում, որ դրա հետ կապ ունի, բայց դրանից հետո մազերս միշտ մաքսիմում ուսիցս են եղել։ :D

Goga
13.03.2007, 00:08
Ժողովուրդ ջան 32 ակումբի հումորները դեռ շատ հեռու են մեր երթուղայիններում տեղի ունեցածների համեմատ:P
Ուրեմն մի անգամ առավոտյան գնում եմ դասի, երթուղայինում այլևս կանգնելու տեղ չկա, երկու տեղանոց նստարանին նստած էինք չորսով, իմ ձեռքին էլ արդեն մի երեք պայուսակ, ու մի կին մի կերպ բարձրացավ երթուղային` ձեռքին լիքը տոպրակներ և ուղիղ այդ տոպրակները դրեց ոտքերիսես զարմացած նայում եմ իրեն, որ ասի կլինի սա այստեղ դնեմ, ձեզ հարմար է, դրա փոխարեն մի արհամարհական հայացք ստացա, ես ոտքերս մի կողմ տարա և բոլոր տոպրակները գետին թափվեցին, նայեց ինձ այդ կինը ջղայնացած, ես էլ լրիվ անտարբեր հայացք ընդունեցի::)

Մի անգամ էլ նստեցի երթուղային, ամբողջ ճանապարհին մի մեծահասակ կին խոսում էր նախարարներից, պետությունից, մի խոսքով բողոքի գիրք, բոլորը ձանձրացել էին, մեկ էլ վարորդը շրջվեց ասեց, տիկին դե բավական է խոսեք, էտ կինն էլ ասեց ի դեպ ես օրիորդ եմ, ամբողջ երթուղայինը չէր կարողանում զսպել ծիծաղը:D

Ուլուանա
13.03.2007, 11:23
Բայց էդ հոտավետ տատիկներն իրոք ծանր դեպք են... :{ Էն որ մածուններով ու կաթերով լի մեծ-մեծ պայուսակներով բեռնավորված՝ մտնում են երթուղային... ու գնա՜ց... թրքահոտը տարածվում է ամբողջ մեքենայով մեկ... :[

John
13.03.2007, 15:22
Էս պատմությունը եղել է Ակումբի հերթական հանդիպումներից մեկին գնալու ճանապարհին: Ինչպես հաճախ է պատահում՝ երթուղայինում բարձր երաժշտություն էր միացված… շուտով պարզ դարձավ, որ ռադիոյով էր միացված էդ երաժշտությունը => հերթական երգից ստիպված էինք գովագդ լսել… Նկարագրեմ իմ դիրքը երթուղայինում. նստած եմ 2 տեղանի նստարանին, կողքս նստած է 60-ին մոտ մի գեր կին, իսկ դիմացս դեմքով դեպի ինձ նստած է 17-18 տարեկան, վանող արտաքինով մի աղջիկ: Վերադառնանք գովազդին… բնականաբար անկախ ինձնից լսում եմ անվերջանալի գովազդները… հերթական գովազդի տեքստի սկիզբը չեմ հիշում, բայց վերջը այսպես էր՝ «…վայելեք այն ամենը՝ ինչ ձեր կողքին է»: Սկզբում էդ բառերին ուշադրություն չդարձրեցի, բայց դիմացս նստած աղջիկը ստիպեց վերլուծել էդ բառերը՝ նա սկզբում նայեց կողքիս կնոջը, հետո ինձ, հետո խղճահարություն արտահայտող հայացքով սկզբում նայեց կողքիս կնոջը, իսկ հետո նույն հայացքով ինձ… հույս ունեմ, որ ինձ էր խղճում, ոչ թե կողքինիս…

Srtik
15.03.2007, 13:23
Մոտ մի չորս տարի առաջ երթուղային բարձրացա, տեղ չկար, ուստի ես և մի կին ստիպված պետք է կանգնած մնայինք... Հետո, որ մի երկու հոգի իջան, ես հարմարվեցի վարորդի հետևի նստատեղին, դիմացս էլ մի տղա էր նստած, ում կողքի նստատեղն ազատ էր: Քանի որ կինը շարունակում էր կանգնած մնալ, այդ տղան էլ երևի մտածեց, որ նա չի նկատել ազատ տեղը, ուստի առաջարկեց նրան նստել: Իսկ կինը, մի գոռոզ հայացք նետելով էդ տղու վրա, ասաց, որ այդպես իրեն հարմար է,,, Էն էլ ասելն ու վարորդի արգելակելը մեկ եղավ, և նա ուղիղ ընկավ տղայի գիրկը...Տղան ահավոր կարմրելով ասաց, «Ես ձեզ ասացի նստեք, չէ՞»: Հիմա բոլորը ծիծաղում են: Շփոթմունքից չիմանալով ինչ անել, կինն անմիջապես իջավ հաջորդ կանգառում: Ծիծաղս մինչև վերջ հազիվ էի զսպում տղային չամաչեցնելու համար, բայց իջնելուց հետո հազիվ լիաթոք ծիծաղեցի:

John
20.03.2007, 16:58
Այսօր բարձրացա երթուղային տաքսի ու նստեցի միակ ազատ տեղը, իսկ դիմացս նստած էր մոտ 70 տարեկան մի կին :… իրան նայեցի ու հասկացա, որ մի բան էն չի իրա արտաքինի մեջ… շուտով նկատեցի, որ էս կինը ականջակալներով էր, ու գլուխը ներդաշնակ տատանում էր… իսկ երբ ավելի ուշադիր նայեցի իրան, տեսա, որ տարիքին անհամապատասխան շատ էր շպարված… ենթադրում եմ, որ մոռացել էր իր տարիքի մասին… ինքը շատ ծիծաղելի տեսք ուներ, բայց ես զսպում էի ինձ, քանի որ անհարմար կլինել ծիծաղել իրանից էդքան գոհ կնոջ վրա… Բայց երբ նա վեր կացավ տեղից, որ իջնի՝ չծիծաղել չէի կարող՝ նրա ականջակալների մյուս ծայրը կախված էր օդում…
18.03.07թ.

Աբելյան
23.04.2007, 21:32
էսի դասախոսս ա պատմել.
ուրեմն ինքը պրոսպեկտից մառշուտկա ա նստում, որ էթա համալսարան, մի հատ ծանոթ ա ճամփին նստում, դասախոսս էլ մտածում ա սրանից հետո իջնեմ, որ իրա տեղը չստանամ, էդ մարդն էլ բարևում ա, ոնց ես, ոնց չես, ու թարսի պես հարցնում ա ուր էս իջնելու, դասախոսս էլ կարգին հեռու տեղ ա մտածում ասի, որ ինքը 2-րդը իջնի ու ոտ-ոտ էթա համալսարան: Ասում ա "Ռասյա եմ իջնելու", էն մարդն էլ ասում ա "Էրեբունի եմ իջնելու" :o
Հիմա դասախոսս ստիպված ա Ռասյա իջնի, թե չե որ համալսարան իջնի, էդ մարդը կասի խաբեց: Մի խոսքով, իրա համար ուզում էր էթար համալսարան դասի, բայց
1. Ռասյա իջավ, ու քայլելով հասավ համալսարան
2. դասից երևի ուշացավ
3. էդ մարդու տեղն էլ ստացավ

նենց որ ժլատությունը լավ բան չի

Ծով
24.04.2007, 22:27
Հավեսով ծիծաղեցի:D
ՄԻ պատմություն, որն ինձ հետ չի կատարվել…
Ուրեմն ծանոթներիցս մեկը /աղջիկ/ իր համար խելոք նստած է լինում երթուղայինում, մեկ էլ կողքին տեղավորվում է մի պապիկ:)
ՄԻ երկու անգամ ուշադիր զննում է աղջկան ու բացականչում.
—Վա՜յ, ազիզ՛ ջան, ո՜նց էս մեծացել, Ա՛յ բալա…սիրունացել ես…
Քանի որ պապիկն անունը չի տալիս, էս աղջիկը մտածում է, որ երևի իրեն ճանաչում է…
—Մերսի,—ու լռում է…
Մեկ էլ էս պապիկը սկսում է հարցուփորձ անել.
—Պապան ո՞նց ա
—Լավ ա, մերսի
—Մաման ու պապան չեն բաժանվել, չէ՞
—Չէ :o ինչի՞ պիտի բաժանվեին
—Վայ ազիզ ջան…բա հորքուրդ վերջը ինչի՞ց մեռավ…:(
—Չի մեռել:angry / և այստեղ հանկարծ հասկանում է, որ իրեն ուրիշի հետ են շփոթել…
—Ո՜նց…վայ, ուրեմն ինչի՞ ա ինձ տենց բան հասել…վայ ի՜նչ լավ ա…
վայ…Ես էլ ասում էի մի օր գամ Ձեր տուն, ամոթ էր վերջը…
Էս խեղճ աղջիկն արդեն ուզում ա ասի, որ պապիկը սխալվում ա…ինքն իր իմացած, իրեն ծանոթ աղջիկը չի…Էն էլ էս պապին էնքան ա ուրախանում հորքուրի «հարությունից», որ մերթընդմերթ ասում ա.
—Վայ, ի՜նչ լավ ա, որ չի մեռել…
Գալիս ա ժամանակը, որ էս աղջիկը պիտի իջնի…մտածումա՝ տեղը ստանա- չստանա ի՞նչ անի…պապին էլ տեղից չի շարժվում…
Վերջը ստանում իջնում ա՝ հաջողություն ասելով անծանոթ ծանոթին… վերջինս տարօրինակ ձևով ժպտում ա…
Մեկ-մեկ հիշում ծիծաղում ենք…ու միշտ էս աղջիկը զարմանում ա:o
—Տեսնես էդ պապին իրոք իրան խառնել էր ուրիշի հետ, թե ձև էր գտել, որ տեղը ստանային…
Ախր այդ տարօրինակ ժպիտը…:D

Արսեն
24.04.2007, 23:33
մի դեպք պատմեմ, որը ամենաթարմն է ու իմ մասին: Ուրեմն նստած եմ երթուղայինում քրոջս հետ, քիչ-քիչ լցվում են ժողովուրդը: լավ լցվեցին, հիմա զգում եմ որ կողքիս կանգնած աղջկան շատ անհարմար ա վեշով, բայց չեմ զիջում տեղս, ախր System- ի երգն էի լսում կիսովի քրոջս հետ: Էս աղջկանից վերցրեցի վեշը ու պահեցի մոտս մինչև իջնելս, բայց անընդհատ զգում եմ որ տարօրինակ ա նայում ինձ: իջնելուց առաջ նայեցի դեմքին, երբ նստեց քրոջս մոտ, միայն օրվա վերջում հիշեցի, որ նա իմ անգլերենի նախկին դասախոսն էր, շատ սիրուն արտաքինով, բոլոր տղաները նրա դասին նստում էին ու լռում..., նույնիսկ ուրիշ կուրսերից... իսկ ես նույնիսկ տեղ չտվեցի...

Txurtxa
30.04.2007, 01:23
Մի օր ամբողջ գիշերը ինտերնետում էի առավոտյան զանգեց կուրսի ավագը թե արի ստուգարքի բարձրացա երթուղյին ու քնա արթնացա վերջին կանգառում եմ վարորդին ասում եմ երկար ժամանակ է քնած եմ ասեց արդեն երկրորդ անգամ եմ քեզ բերում ստեղ
մինչեվ տեղ հասա ստուգարքը վերջացել էր...........

Ուրվական
01.09.2007, 14:46
Էս վերջերս մի հատ երթուղայինի վարորդ պատմեց: Ասում ա, մի հատ տղա էր, իջավ, 100 դրամանոցը տվեց, դե ես էլ քցեցի համապատասխան տեղը: Մեկ էլ նայեմ, կանգնել, սպասում ա: Հարցնում եմ, ինչ ա եղել, ասում ա, իջնեմ, թե մանրս կտաս: Ասում ա, ասեցի, այ եղբայր, բայց դու 100 դրամ տվեցիր, էս էլ, բա 500 դրամ եմ տվել, կարող ա խաբու՞մ եմ:angry: Դե վարորդն էլ մտածում ա, սխալվել ա, հանում 400 դրամ տալիս ա: Ասում ա, դու մի ասա, գծի 80 տոկոսին հանդիպել ա էդ նույն տղեն, ու լրիվ նույն ձևով: Զգու՞մ եք, ուր ենք հասել: Հաստատ, որ պետք լիներ, էդ տղեն մի հատ էլ կարար իրա պապայի արևով երդվեր, որ 500 դրամանոց ա տվել: Այնպես, որ, եթե մեր անդամների մեջ երթուղայինի վարորդներ կան, խորհուրդ կտամ, որ զգույշ լինեն տենց դեմքերից ու դեդեպքերից:

Արամ
01.09.2007, 15:06
Մարշուտկում տեղ չկար, բոլորս նստած էինք մեկել մի հատ ՄՈՐՔՈՒՐ եկավ, ընկերոջս հետ հետ էի, ետ Մորքուրն ել շատ չաղ էր, եկավ ես ու ընկերս հելանք ասինք թո գա նստի, եկավ վոչ ասեց մերսի, ոչ բան յանիմ իրա տեղնալ էլի, ես ընկերս կատաղավ ասեց, մորքուր ջան գնա են վերջը տեղ, կա ես մորքուրը հելավ, ընկերս նստեց:D

Universe
01.09.2007, 15:59
Էս վերջերս մի հատ երթուղայինի վարորդ պատմեց: Ասում ա, մի հատ տղա էր, իջավ, 100 դրամանոցը տվեց, դե ես էլ քցեցի համապատասխան տեղը: Մեկ էլ նայեմ, կանգնել, սպասում ա: Հարցնում եմ, ինչ ա եղել, ասում ա, իջնեմ, թե մանրս կտաս: Ասում ա, ասեցի, այ եղբայր, բայց դու 100 դրամ տվեցիր, էս էլ, բա 500 դրամ եմ տվել, կարող ա խաբու՞մ եմ: Դե վարորդն էլ մտածում ա, սխալվել ա, հանում 400 դրամ տալիս ա: Ասում ա, դու մի ասա, գծի 80 տոկոսին հանդիպել ա էդ նույն տղեն, ու լրիվ նույն ձևով: Զգու՞մ եք, ուր ենք հասել: Հաստատ, որ պետք լիներ, էդ տղեն մի հատ էլ կարար իրա պապայի արևով երդվեր, որ 500 դրամանոց ա տվել: Այնպես, որ, եթե մեր անդամների մեջ երթուղայինի վարորդներ կան, խորհուրդ կտամ, որ զգույշ լինեն տենց դեմքերից ու դեդեպքերից:
Ուրվական , նմանատիպ մի դեպքի էլ ես եմ վերջերս ականատես եղել: Ուղղակի այս անգամ էլ «Վարպետի զոհի» դերը աղջիկ էր խաղում: Քո նկարագրածի տիպի տալով 100 դրամ, նա պահանջեց 400 դրամ: Դե էս վարպետն էլ զարմացած նայեց աղջկան, եւ հենց այդ պահին ուղեւորներից մեկը բարձրաձայն ասաց, որ հենց այդ նույն աղջկան նա իր աչքով մի քանի անգամ է տեսել նմանատիպ խարդախություններ անելիս, քանի որ գրեթե ամեն առավոտ միասին նույն երթուղայինով են գնում. Մեկը՝ դասի, իսկ մյուսը՝ աշխատանքի... : Այդ աղջիկն էլ մունաթով դուռը շխկացրեց վարորդի վրա եւ երեսը թաքցնելով գնաց հարմար փոսոտ տեղ գտնի, որ պառկի մեջը ու թաքուն մեռնի : :

Հ.Գ. Ձեր բոլոր «Եթուղային արկածներն» էլ կարծես մի շնչով կարդացի :) Իսկ կոնկրետ ինձ շատ դուր եկավ Inepra-ի (Եթե չեմ սխալվում, նա սովորություն ուներ իր եւ ուրիշների անունները հակառակ գրել/արտասանել ), հետեւաբար Արփինեի պատմությունը :))

Սամվել
01.09.2007, 17:54
Մի օր ամբողջ գիշերը ինտերնետում էի առավոտյան զանգեց կուրսի ավագը թե արի ստուգարքի բարձրացա երթուղյին ու քնա արթնացա վերջին կանգառում եմ վարորդին ասում եմ երկար ժամանակ է քնած եմ ասեց արդեն երկրորդ անգամ եմ քեզ բերում ստեղ
մինչեվ տեղ հասա ստուգարքը վերջացել էր...........

Վայ մեռա ծիծաղից…:D ախր ես էլ եմ շուտ շուտ մարշուտկեքի մեջ քնում համարյա միշտ :o բայց դե լավա մեր փողոցները հարթ չեն թե չէ քնած կմնաի…
Մի անգամ Էս վերջերս մերշուտկով տուն էի գալիս …սովորության համաձայն քնել էի :D ու մի հատ լավ երազ էի տեսնում :love վաախ մի ամիս էի էտ երազը չէի տեսել…մեկ էլ մի հատ փոս ընկավ վեր թռա :cry :D:D

Մի հատ էլ պատմեմ … իմ հետ չի եղել
Մի օր ընկերս իրա քրոջ ու քրոջ երեխայի հետ գնացել են Բաղրամյանով մեկ էլ ազգային ժողովի մոտ էտ երեխան ձեռքով ցույցա տվել ասելա "վաայ մամ Գազանանոցը" :D..
Ընկերս էլ ասելա "բա գազանները ու՞ր են" ասելա "ներսում են" :D
Մեկ էլ մի հատ պապի կողքից մտելա :D
Մնացածը երևի պարզա պապիկին համեմատությունը դզելա :D

Anush
01.09.2007, 19:43
Բոլորիդ գրածները հավանեցի,ենքան ծիծաղեցի որ հիմա ծիծաղելուց լացում եմ:Հիմա մի հատ ել ես պատմեմ:

ՈՒրեմն ես ու ընկերուհիս պայմանաորվում ենք միասին վարսավիրի մոտ,ու ժամերը հարմարեցնում ենք որ միասին գնանք:Հիմա գալիս ենք մարշրուտկա նստում որ գնանք:Տեսնում ենք մարշրուտկի մեջ սաղ ծանոթնոր են,ես ուզում եմ հելնեմ,ընկերուհուս ասում եմ արի հաջորդ մարշրուտկով գնանք,ընկերուհիս թե չե ամոթա արդեն նստել ենք ու ուշանում ենք հերթագրումից:Ես ասի լավ ճար չկա պիտի գնամ:Ինչքան կանգառները անցնում էինք ծանոթները ավելանում էին:Ես կատաղությունից կարմրել ու ընկերուհուս էի նայում:Եկավ իջնելու պահը: Մենք էլ ամեն օրվա հակառակ առջեվում եինք նստել:Ես մի երեվի 2200 դրամ տվի ու իջա:Հիմա գնում ենք ես ու ընկերուհիս ու տեսնում ենք իրա եղբայրնա դեմներս,ու ընկերուհուցս փողա խնդրում նաել ճարը ինչ տալիսա 3000 դրամ:Մենք հասնում ենք վարսավիրանոց ու ըտեղ ել մեր փողերի վերջը գալիսա:Ու դուրս ենք գալիս:Ես նայում եմ գրպանս ձեռս փող չի մնացել:Ընկերուհուս հարցնում եմ փող ունես ասումա բա իմ ձեռի փողն էլա վերջացել:Ես ու ինքը իրար ենք նայում ու ծիծաղում:Ստիպված եինք 4 կիլոմետր վոտքով իջնենք որ ընկերուհուս մորքուրից մարշրուտկի փող վերցնենք:

cool_aper
02.09.2007, 15:30
Շատ խնդալու պատմություններ կային իրոք .. ես էլ պատմեմ 1 տարի առաջ եղած պատմություն որ ասենք <<100 վիլիկիխ Երթուղային պատմություններ>> գիրք որ լիներ մեջը կլիներ ...

Ուրեմն ռաֆա նենց լիքը , որ իմ մտքով անցավ որ քշումա միանգամից Գինեսի գրասենյակ թազա ռեկորդը գրանցելու կամ մինիմում Էքսկլյուզիվի պավիլյոն ...:)..
Դեմից իջավ մեկը, ու միանգամից կանգառում նստեց մի հատ ջահել.. ուրախ իրա նվաճումով , որ էս ինչ տղա եմ ես հլը ինչ լավ նստա ` նայումա հետև ծանոթներ գտնելու մի առանձին բերկրանքով :.ՈՒ ԳՏԱՎ :hands հետևը 4 հոգի իրանից :
- Պայ ինչ կա աղխղխպեր:B
- Բան չէ մեռնեմ ձեզԻ :D..<< բոլորս հասկացանք որ մեր ջահելը լավ կայֆեր>>
...- Ձյաձ կարամ ծխեմ ? ... դաժան հարցով դիմեց նա վարորդին::),
-Ծխի տղա ջան ,- լսվեց կիսավախեցած վարորդի ձայնը << մաքսիմում ուզում եմ արտահայտիչ պատմել, որտև էս էն պատմություններիցա էն որ պտի ընդեղ լինեյք>>
- դե լուցկիտ տու ~:ok..տալիսա ձյաձը..ու ստե էս տղեն տեսավ <<Պանաֆօնիկ>> ֆիրմային մագնիտաֆոնը..:o
- Հոպար էս ինչա ??? < աչկերի փայլը ու նոր համակած ուրախությունը ստիպեցին իրան սրանից հետո ձյաձին հոպար ասել >
- Մագա տղա ջան :8
- Հոպար երգումա ??
- դե`.. հա երգումա :o
... Ու ստեղ ..հիշում եք ? < Բեզ լիցա > ֆիլմի մեջ Տռավոլտան , որ աղջկան բաբչկա դանակա նվիրում ..էտ դրվագը ?... այ տենց դանակի նման ֆռցնելով էս տեղեն ջեբից հանեց մի հատ կասետ առանց պաՇկի ...:D ... բայց մեկ էլ դեմքի ժպիտը աստճանաբար կորեց ու...
- բա հոպար ?? :angry .. կարողա ԾԱՄԻ ~~~
Հոպարը իրա ստռաղովկի համար
-դե մինչև էտ տենց դեպք չի եղել , բայց դե մարդես կարողա ծամի :oy
- Մենք էլ իրան կծամենք ~~~~~:D:D մհահահաաայյյ / հետ նայելով միացրեց/
Ես մտածեցի հեսա սպիտակցի հայկազա Փաշիկախառը մի բան կմտնի էն էլ ..
Առաջի տակտերը գնաց ու ../ baby if you գիվիթումի ագիվիթույուուոււու ու մտան էս հետևի քյառթերը.. այո~~~ դզեց ու սկսեցն տժալ.. հետո ես իջա արդեն ցհգիտեմ ....

հ.գ. ու այս ամենը ընդամենը մեկ տարի առաջ~ .. ուշադրություն երգի հնության ու կասետի գոյությանը ընդհանրապես

Երկնային
27.01.2008, 20:05
իմ հետ միշտ տարօրինակ դեպքեր են պատահում երթուղայինում :D

գնում ենք չորս ընկերուհիներով կուրսեցու տուն` պարապելու /իբր էլի/... մի կերպ խցկվեցինք երթուղայինի մեջ, կանգնելու տեղ չկա… ընկերուհիներիցս մեկն ինձ ցույցա տալիս ու բարձր ասումա.
-Ինքն իրեն շատ վատա զգում, տեղ տվեք, թող նստի :D
Դի մացի նստած տղան, մի միլիմետր կողք ա քաշվում ու ասում.
-Նստեք :)
Բնականաբար ծիծաղում եմ ու խնդրում եմ որ նստի հանգիստ :)
Էս պահին էս տղան բռնումա ձեռքիցս ու քաշում ա իր մոտ/
- Ասում ոմ նստի վայ, նստի :D
Ետևից մի պապիկ ինձ բրդումա էդ տղայի վրա :D համարյա ընկնում եմ գիրկը :D
Ասում եմ.
-Ես չեմ տեղավորվի, դուք նստեք հանգիստ :D
բրդում ու քաշում են :D էս տղան ասումա անունդ ի՞նչա, արի նստի կողքս :D արդեն ես գոռում եմ
-Թողե~ք ինձ :D :D լա~վ էլի :D
վերջը գցեցին ինձ մի միլիմետրանոց արանքը :D մի ոտքս օդի մեջ ցցված, մյուսը ես տղան ու պապիկը ճխլել են :D
մի կերպ տեղ հասանք, ընկերուհիներս ինձ հազիվ դուրս հանեցին, որովհետև արդեն համարյա անգիտակից էի, էնքան էի ծիծաղել…:D աչքերիցս արցունքներ էին գնում արդեն … :D

Երկնային
29.01.2008, 01:14
Լավ, մի դեպք էլ պատմեմ չարաբաստիկ երթուղայինի մասին, որ մի երկու շաբաթ առաջ էր պատահել հետս :P

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ երթուղային բարձրանալիս ոտքս սղաց ու կախվեցի մեջը կանգնած բանակային շորերով մի տղայի ոտքից… :oy Մի կերպ ամաչելով բարձրացա, գլուխս խբեցի դռանը ու բացականչեցի «Օ~յ մամոչկի» :D
բոլորն ինձ էին նայում… վերջում ինձ տեղ տվեցին, գնացի նստեցի… ու մտածում եմ, «երանի ինձ ոչ մեկը չնայի»…
Էս պահին վարորդը կտրուկ արգելակեց… բանակային շորերով տղան, չկարողանալով իրեն պահել, հետ-հետ եկավ ու նստեց գիրկս…:D իրան վատ զգաց, … ես նե~նց էի ծիծաղում, որ ամոթից իմ կողմը չէր նայում… :P
հետո իջնելուս ժամանակը եկավ… աբարանցու պես կրունկը դրեցի նեղ աստիճանին, թաթս մնաց օդի մեջ… ու դմփացի… :D ընկա ուղիղ երկու տղաների ձեռքերի մեջ… մեկը մի ձեռքիցս օդում բռնեց, մյուսը` մյուս… ու իմ մոտ հիստերիկ ծիծաղ սկսվեց… օդում կախված ծիծաղում էի… տղաներն էլ մեկ իրար էին նայում, մեկ` ինձ…:oy երևի մտածեցին հոգեկան հիվանդ եմ… :D

Տենց թարս օր դեռ հետս չէր եղել…:D

egoist
29.01.2008, 02:02
Մի ուրախ պատմություն էլ ես հիշեսի կապված երթուղային տաքսու հետ...
Մի անգամ ընկերուհիներով գնում էինք մեր ընկերուհու տուն, չեմ հիշում ինչ առիթ էր, ու փուչիկներ էինք առել, բայց չէինք փչել: Երբ նստեցինք երթուղային տաքսի , մենք վերջում էինք նստել ու բավականին էլ մարդ կար, որոշեցին փուչիկները փչել, ու հանկարծ փուչիկներց մեկը տրաքեց, այդ ժամանակ վարորդը կտրուկ արգելակեց ու մեքենայից իջավ, իրեն թվաց անվադողի հետ ինչ-որ բան պատահեց, բոլոր խառնվեցին իրար, մենք նույնպես զարմացած իրար էինք նայում , լավ է ուղևորներից մեկը , որ նկատել էր մեր փուչիկները ասաց. «Բան էլ չկա ,երեխեքը փուչիկ էին փչում» , էդ ժամանակ հասկանալով որ այդ խառնաշփոթի պատճառը մենք ենք սկսեցին բարձրաձայն ծիծաղել ու
բոլորի բարկացած հայացքները ուղղվեցին մեզ....

Grieg
29.01.2008, 15:40
առավոտ շուտ գնում եի ինստիտուտ, նստել եի առջևում վարորդի կողքի նստելատեղին, ձեռքս դռան վրա..մանումենտի ճանապարհին վարորդը մի հատ կտրուկ մանյովր արեց որի հետևանքով կողքիս դուռը բացվեց, քանի որ ձեռս վրեն եր ես ել գրեթե ամբողջովին դուրսը հայտնվեցի բայց հետո կարողացա հետ ձգվել :hands բայց պատկերացնում եմ կողքի մեքենայի վարորդի տպավորությունը հանգիստ գնում ե մեկ ել կողքի մեքենայի դուռը բացվում է և մեկը զարմացած դեմքով գրեթե դուրս է թռնում հետո արագ դուռը փակվում է :D

Ռուֆուս
18.02.2008, 14:00
Մի հատ դեպք էլ ինձ հետ էր պատահել երկար տարիներ առաջ: Ես միշտ մարշրուտկա նստելուց եթե ստիպված եմ լինում կանգնել, մեջքով հենվում եմ առաստաղին:

Մի անգամ դասի գնալուց ստիպված պռես լցված մարշրուտկա նստեցի, ու մի կերպ տեղավորվեցի դռան մոտ: Կտրուկ շրջադարձի ժամանակ դուռը բացվեց, եթե մեջքով հենված չլինեի առաստաղին, դիմացս կանգնած մարդկանց ճնշման տակ հաստատ դուրս կթռնեի, բայց ինձ կարողացա պահել ու մի ձեռքս դուրս մեկնեցի, որ դռան բռնակը գտնեմ ու դուռը փակեմ, իսկ անկյունում նստած աղջկան թվաց, թե ընկնում եմ, երկու ձեռքով ամուր փաթաթվեց ինձ ու սկսեց ճչալ, ես էլ փոխանակ իրեն հանգստացնեմ հիստերիկի պես հռհռում եմ: :D

Մի խոսքով, վարորդը մարշրուտկան կանգնացրեց, բոլորը էս աղջկան են հանգստացնում, թե իմ հետ ոչ մի վատ բան չեղավ, իսկ ես կանգնած ծիծաղում էի...... Շատ ամոթ էր....... :oy

Hripsimee
12.04.2008, 21:13
Մի դեպք էլ ես պատմեմ::)
Ուրեմն ընկերուհուս հետ մարշուտկով վերադառնում ենք անգլերենի օլիմպիադայից:Մեքենան ահավոր լիքնա ու ընկերուսիս` ինձ նման նիհար:Թարսի պես անըհդհատ չաղ մարդիկ են մտնում ու գնալով ավելի ու ավելի են ճզմում ընկերուհուս :angryդռան մոտ,ես էլ ,բարեբախտաբար,դռնից հեռու էի:Վերջիվերջո մի հատ աննկարագրելի գեր մարդ իրան խցկելով մտավ մեքենան ու արդեն էլ ազատ քառակուսի մետր չկար:Վարորդը գազը միացրեց,որ գնա,մի երկու մետր անցանք,մեկ էլ էս խեղճ ընկերուհիս մարշուտկից դուրս թռավ ուղիղ դուրս:o,դու մի ասա դուռը լավ չէին փակել,կամ էլարդեն չէին կարողանում փակել::oՊատկերացրեք մարշուտկի ժողորվդի վիճակը...Էս վարորդը խառնված իրար ուզումա իջնի,մեկ էլ տեսնենք «ընկած» ուղևորը իրա ոտով կաղին տալով գալիսա դեպի մեքենան...:D:D
Բարեբախտաբար մեքենան հլը թափ չէր հավաքել,ընկերուհուս բացի մի քանի քերծվածքներից ուրիշ բան չէր եղել:Մինչև հիմա էլ ,որ հիշում եմ իրա դեմքի արտահայտությունը,ծիծաղս գալիսա,մոտավորապես ոնց որ ասեր`սպասե՜ք,ես էլ ե՜մ գալիս...:D:D:D

Fedayi
29.06.2008, 09:38
Ես էլ սկսեմ:

Դպրոցին դեռ մի կանգառ կա:
-Վարպետ, դպրոցը չանցած կպահեք, խնդրում եմ,-ասում է մի տիկին:
-Վարպետ ջան, դպրոցն անցնես, կպահես էլի,-20 վայրկյան անց ասում է մի տղա:
-Վարպետ ջան, մի հատ էլ դպրոցի մեջտեղում կպահե՞ս, որ խնդրեմ,-չդիմացա ու ասեցի ես::)

Fedayi
29.06.2008, 09:44
-Վարորդ, էստեղ մի տեղ հարմարացրե'ք,-ասում է մի թյունինգ եղած տիկին:
-Ո՞նց:o, հենց էստեղ,- ասում է վարորդը::D:D

Վա՜յ, վատացել էր ժողովուրդը…:D


Լուսացույցի տակ երթուղայինի երկու վարորդ.
-Արա', էտ ի՞նչ ես անում դու, չե՞ս տենում լիքը բարձած գնում եմ::D

Chuk
29.06.2008, 14:18
Մոդերատորական: Թեմայի վերջին երեք գրառումները տեղափոխվել են «Երթուղային պատմություններ» նոր բացված թեմայից, վերջինս ջնջվել է: Մինչ թեմաներ բացելը օգտվեք որոնման համակարգից (http://www.akumb.am/search.php)՝ համոզվելու համար, որ նման թեմա գոյություն չունի:

Աբելյան
30.06.2008, 10:57
բա կայնացնելու էս եղանակը լսել էի՞ք.
-Որ պտտվեք, կկանգնի :o

Fedayi
01.07.2008, 09:58
Այսօր երթուղայինում...
-Ըստեղ մի-տեղ-ընդեղ կայնացրու էլի::)

Արամ
01.07.2008, 10:02
Աֆտոբուսում՝
1. Վարպետ, Հետևտ բացի իջնեմ:D:D

Fedayi
01.07.2008, 10:15
Կամ սենց բաներ...
-Պուլպուլակի մոտ կպահեք էլի:

-Էն "Կամազի" դեմը կպահեք:

-Երկրորդ ստոլբի մոտ հարմարացրեք: :)

Լեո
02.07.2008, 01:28
Էսօր ավտոբուսի մեջ լսեցի, հազիվ ինձ զսպեցի, որ չփրկամ:)

Մի կին վերջից ձայն ա տալիս.
-Վարպետ, կանգառը մի 100 մետր կանցնես կպահես:lol

Երկնային
07.07.2008, 22:11
Մի երկու ամիս առաջ էր…
նստել եմ երթուղային, կողքս երկու տղա են նստած… Երթուղայինը նոր շարժվեց, երբ տղաներից մեկը պատուհանից տեսավ շատ կարճ շրջազգեստով մի աղջկա ու կմկմալով կողքինին ասում է.
- Արա, հալա նայի, էս աղջիկը հաստատ բրյուսովցի ա… :o
- Հաաա… հաստատ…

ես հազիվ եմ ծիծաղս զսպում… :D
մի հինգ րոպե էս տղաները շատ լուրջ-լուրջ քննարկում են բրյուսովցիներին… ընդհուպ նրան են հասել, որ բրյուսովցիները «իրար մեջ» հատուկ օրենք ունեն, որ դասի միշտ կարճ շրջազգեցտներով պետք է գնան… :D

էս պահին ինձ ծանոթ աղջիկ նստեց երթուղային, ինձ տեսնելով` ուրախ բացականչում է.
-Ո՞նց ես, բրյուսովցի ընկերս… :D

Տղաները լռեցին, ինձ նայեցին, հետո իրար, ու մեկը մյուսին ցածր ձայնով ասում է.
- Էս աղջիկնել ա բրյուսովցի… :o
մյուսը.
- Բայց յուբկա չի հագել… :8

իմ իջնելու ժամանակն էր, շրջվեցի էն մեկին, ասեցի.
- Յուբկա չէի հագել, որ չզգան կողքիններս, որ բրյուսեվցի եմ, մասկիռովկա էլի… ;)

երթուղայինում նենց ծիծաղ սկսեց… :D

Ֆրեյա
08.07.2008, 09:19
Ժող, էս մարշուտկաների թեման իմ համար շաաատ ցավալի ա, ես ատում եմ խցկված գնալ, ու դրա համար ահավոր եմ տառապում :(
Մի անգամ, ուրեմն, նստած եմ երթուղայինում, անցնում ենք Բաղրամյանով, արագ գնում է մեքենան, հանկարծ պայթյունի ձայն եկավ շատ բարձր, ու մի կին, որը դռան մոտ էր կանգնած, դուռը բացեց ուզում էր թռներ մեջից:
Մի քանի վայրկյան հետո, շոկից հետ գալուց հետո, հասկացանք, որ կողքի մեքենայի ակն էր ծակվել:D
Վարորդն էլ, լեղաճաք էր եղել, որ չբռնեին կինը թռնելու էր մեքենայից:)

Fedayi
08.07.2008, 09:24
Տենց մի օր պայթյուն լսվեց ու մեկը չդիմանալով ասաց.
-Էս ում մասկեն տրաքեց տենաս??? :D

impression
08.07.2008, 09:33
վարորդը դեմք էր... ոնց որ ավտոռալլիի մասնակից լինեինք, էն ինչ էր անում...
իր էդ տրաքած, պայթած, փտած գազելով էնպիսի անհավանական զիգզագներ էր գծում, որ բոլորիս լեղին ջուր էր կտրել: Ի վերջո, մի տղա չդիմացավ՝
-Վարպես, շուռ գաս, պահի իջնենք

Fedayi
21.08.2008, 17:54
-Հոպար ջան, ստեղ կպահե՞ս:
-Պրոբլեմ չունես, ախպոր տղա՛: :D

Rammstein
21.08.2008, 22:00
Ընկերոջս հետ եղած դեպք.
Ընկերս նստում ա երթուղային, դուռը պատահաբար ուժեղ ա փակվում: Վարորդն ասում ա «տղա ջան, կամա~ց»: Էս ընկերս էլ......«վա~յ հոպար ջան, կներես, քանծ մարդ կա՞ր...»:

Elmo
22.08.2008, 12:58
Մի անգամ նստում եմ(ավելի ճիշտ կանգնում եմ) 44 համարի գազելը: Մեկ էլ տենում եմ մի հատ լավ բռվելու ուղղահայաց ձող կա մեջը: Բռվեցի էդ ձողից, բայց մի քիչ տարօրինակ զգացի որ ձողը թեթով փափափած էր, ու մի բան էլ էր տարօրինակ՝ ինձնից բացի մի հոգի էր ընդամենը եդ ձողից բռնված, չնայած լիքը կանգնած մարդ կար: Հետո ուշադիր նայեցի ու տեսա, որ ձողը ամրացված չէր վերևից, ու ներքևից էլ: Պարզեցի որ պառզապես մի պապիկ արմատուրա ա առել, թերթով փաթաթել ու երթուղայինով տանում ա: Վիճակից դուրս գալու համար ասեցի «պապի ջան թողեք բռնեմ, ծանր կլինի» (հա բայց պապին նստած եր, շատ էլ հարմար բռնել էր ձողը) ու տենց բաց թողեցի:
Մենակ վերջում մի աղջիկ էր հասկացել ինչ ա կատարվում, աննորմալ ծիծաղում էր, բոլորը իրան գժի տեղ դրեցին:

Հայկօ
24.08.2008, 02:10
Մի անգամ տուն եմ գնում, Աբովյանի վերջից երթուղային նստեցի, տեղավորվեցի (մեքենան համարյա դատարկ էր), մի քսան մետր ներքևից երեք աղջիկ նստեցին: Էս օրիորդները, թերևս, Ֆրանսիական կամ Բրյուսով էին սովորում (Ռոմանո չէին հաստատ) և պատկանում էին գեղեցիկ սեռի այն յուրահատուկ խավին, ում հասարակ ժողովուրդն անվանում է «Յյանչիկներ», «Արմինկաներ» կամ «Գայուշներ» :D(Ռոմանոյի հետ շփվածները ինձ կհասկանան): Ինչևէ, օրիորդները խիստ գոհ էին, որ իրենք ֆրանսերեն գիտեն (գիտեի՞ն որ), հետևաբար ամբողջ ճանապարհին մեքենան թնդում էր «ղ»-երից, «մեղսի»-ներից և այլ տարատեսակ «ա լա մեզոն»-ներից: Մադմուազելները, օտար լեզվով լվանալով միմյանց ընկեր-ընկերուհիների ոսկորները, սահուն անցում կատարեցին նախ վարորդին, հետո՝ հարևան պապիկին, հետո՝ նվաստիս: Ուրեմն ես նստել եմ պատուհանի մոտ, պռոշս եմ կրծում (ախր հերիք չէ՝ ինձնից էին բամբասում, համ էլ ամեն երկրորդ բառը քերականորեն սխալ էր), մեկ էլ երթուղայինը կտրուկ արգելակեց: Պոլիգլոտներից մեկը մեջքով վարորդի կողքի նստարանին էր նստած, մյուսը՝ նրա դիմացը: Էս ուղիղ նստածը դեքով թռավ-խրվեց ուղիղ դեպի դիմացի ընկերուհու այն հատվածի մեջ, որ այլևս դժվար է համեստորեն «փոր» կոչել :D: Աղջիկների շրջանում համատարած ուրախություն, ծափ-ծիծաղ, ոտքերը լայն բացած աղջիկը դիմացի ընկերուհուն ֆրասներեն հարցնում է «Բա որ հանկարծ իմ տեղը տղա՛ նստած լիներ»: Դըմուազելը. «Ça serait pas mal. Ça serait mieux!» (Վատ չէր լինի: Ավելի՛ լավ կլիներ): Էստեղ ես էլ չդիմացա, քույրիկին հարցրի՝ «Ca serait mieux pour toi ou pour le garçon?» (Քեզ համար լավ կլինե՞ր, թե էդ տղայի): ... Մյուս կանգառում իրար հերթ չտալով, խառը-խուռը իջան:

Հայկօ
14.09.2009, 19:27
Նստեցի 11 համարը, զգացի, որ ինչ-որ սարսափելի լարված մթնոլորտ ա, բոլորը մռայլ նստած են: Վարորդի թունավոր հայացքներից ու քֆուրախառը փնթփնթոցից հասկացա, որ «այդ սրիկա ուղևորները» դուռը ինչքան ուժ ունեն շրխկացնում են, իսկ էդ դուռը ինքը օրը հազար անգամ սարքում ա, ինքն էլ ա մարդ ախր, ու ընդհանրապես, ոնց որ Մուկուչն էր ասում... ու էս ոգով: Գնում ենք: Կանգառում կանգնեցինք, մի խեղճուկրակ տատի նստեց: Տատի դու տատի, նստեց- չնստեց, զորեղ բազուկը ահեղորեն ճոճեց ու ո՜ր չշրխկացրե՜ց դուռը... Երթուղայինի ապակիների կեսը թափվեց, օբռազնո գավարյա: Վարպետ ձյան կադաղաձ ֆռռաց, արդեն յոթհարկանի ուշունցի առաջին երեք հարկերը կառուցել էր, էն էլ տեսավ, որ պուճուր-մուճուր տատի ա, փնթփնթալով հետ պտտվեց: Կանգնեց, մի համեստ ինտելիգենտ կին նստեց: Նստեց, դուռը մեղմիկ, սահուն-աննշմար, ինչպես քնքուշ մութի թև, ծածկեց: Վարպետ ձյան հուզվե՜ց, հալվե՜ց, ջերմ ժպիտ հայտնվեց դեմքին, ուզեց անպայման արտահայտի իր գորովանքը կնոջ հանդեպ, ֆռռաց ու ասեց. «Շնորհագալութուն, քույրիկ ջան, որ դուռը փագեցիր»: Քույրիկը իրար խառնվեց. «Վա՜յ, ինձ թվաց՝ լավ եմ փակել... Հիմա, հիմա» ու նետվեց դեպի դռան բռնակը: ԶՐԸ՜ԽԿ: Մնացած ապակիներն էլ թափվեցին :D:D:D:

Sayuri
18.09.2009, 17:39
Ինչ ուրախա ստեղ,
Մամաս վաղուց հայաստանում չեր եղել, արդեն ացել եր բոլոր աջն էտապներով որով անցնում են "տուրիստները" իվերջո հասնելով "Լինենք "ԶԵՆ", ամեն ինչին նաջենք հումորով" .... Եվ ահա, հերտական հերախոսային երկարատեվ և պատկերավոր նկարագրումներից հետո մաման ասումա, " Իմ "մարշրուտկան " եկավ սպասի հիմա մտնեմ հետ կզանգեմ" 10 րոպե անց ...
- Մամ?
- Լսի նենց լիքնա, բայց այլ ելք չունեի պետկա վերցնեի, պարզապես մարդիք ենքան շատ են, ու նենց դիրքերով են կանգնած որ իջնելուց մինիմում ամուսնության արաջարկություն պետկա արվի"::)

One_Way_Ticket
18.09.2009, 17:43
Սա համակուրսեցի է ժամանակին պատմել:
Երթուղայինի մեջ ռուս է եղել, հարցրել է վարորդին (ռուսերեն), թե մինչև ուր է այն գնում, վարորդը մտածել, մտածել է` ոնց երրորդ մասը թարգմանի, ասել է "третий кусок" :D

_Հրաչ_
18.09.2009, 20:01
Այ եթե ուզում եք մի լավ ուրախանաք, ընդամենը նստեք վարորդի կողքի նստատեղին և նրան ուղղեք մի շատ հասարակ հարց. «Ի՞նչպես են գործերդ», կամ նման, իր գործերին առնչվող այլ հարց, ու ուրախ ժամանցն ապահովված է: Պետք է նշեմ, որ դրանից հետո ժամանակ առ ժամանակ պետք է «կրակը թեժացնել»:D

Էսօր տենց մի դեպք ունեցել եմ::)

Ուլուանա
18.09.2009, 20:09
Այ եթե ուզում եք մի լավ ուրախանաք, ընդամենը նստեք վարորդի կողքի նստատեղին և նրան ուղղեք մի շատ հասարակ հարց. «Ի՞նչպես են գործերդ», կամ նման, իր գործերին առնչվող այլ հարց, ու ուրախ ժամանցն ապահովված է: Պետք է նշեմ, որ դրանից հետո ժամանակ առ ժամանակ պետք է «կրակը թեժացնել»:D

Էսօր տենց մի դեպք ունեցել եմ::)
Բայց շատ թեժացնելուց էլ է պետք զգուշանալ. մեկ էլ տեսար՝ էնքան թեժացավ, որ արդեն սկսեց գլուխդ գնալ, բայց պրծում չկա... :}

_Հրաչ_
18.09.2009, 20:25
Դրա համար, ես, օրինակ, նախօրոք մի լավ տրամադրվում եմ:
Էն կարգի էր, որ կողքիս նստած տղեն անընդհատ ծռված ունքերով հայացք էր գցում վարորդի վրա:D

Ֆոտոն
18.09.2009, 23:59
Քանի որ հազվադեպ են էսպիսի դեպքերը, գրեմ:

Երեկ երթուղայինում հաճելի ջազ էր միացրած: Զարմացաք, չէ՞: Ամեն վայրկյան վախենում էի, որ կվերածվի այլ բանի: Ի ուրախություն ինձ՝ երաժշտությունը հաճելի էլ այնքան, որ անու՜շ-անու՜շ քնել էի: :love

Հ.Գ. Երբեմն լավ բաներ էլ են կատարվում երթուղայինում:

Լեո
19.09.2009, 00:03
Քանի որ հազվադեպ են էսպիսի դեպքերը, գրեմ:

Երեկ երթուղայինում հաճելի ջազ էր միացրած: Զարմացաք, չէ՞: Ամեն վայրկյան վախենում էի, որ կվերածվի այլ բանի: Ի ուրախություն ինձ՝ երաժշտությունը հաճելի էլ այնքան, որ անու՜շ-անու՜շ քնել էի: :love

Հ.Գ. Երբեմն լավ բաներ էլ են կատարվում երթուղայինում:

Ես մի անգամ Վիվալդի եմ լսել :love

One_Way_Ticket
19.09.2009, 00:08
Իսկ ո՞ր երթուղայինում եք դա լսել: Ես մի հատ գիտեմ, 8 համարի երթուղայինի գազել է, վարորդն էլ ակնոցավոր, ինտելլիգենտ տեսք ունեցող մարդ է ու դասական երաժշտություն է լսում: Ուրիշ առանձնահատկություններ էլ ունի այդ մեքենան. դռան վրա ջղայն կնոջ նկար է փակցված ու գրված "Теща в машине!", ներսի կողմից էլ` "Газель это диагноз":

Լեո
19.09.2009, 00:32
Երթուղայինի համարը չեմ հիշում :oy Հիշում եմ, որ Վիվալդիի տարվա եղանակներն էր հնչում :love Իհարկե ռադիո էր, բայց ի զարմանս ինձ՝ վարորդը մինչև վերջ ալիքը չփոխեց, ընդհակառակը, հենց երաժշտությունը սկսվեց, նա ձայնը բարձրացրեց:

Շինարար
19.09.2009, 02:27
Էս պատմությունը իմ հետ շատ շուտ ա պատահել, ցերեկը դասերի ավարտից հետո ավան եմ բարձրանում երթուղայինով, երթուղայինը գերբեռնված է մեղմ ասած, ես շուտ եմ նստել ու էնքան միանգամից լցվեց, որ նույնիսկ հնարավոր չի կանգնել ու տեղը մեկին զիջել, շարժվելու ձև չունեմ, մեկ էլ մի հոգի էլ բարձրացավ, երևի էն պապիկի ու շաղբամի մասին հեքիաթի կարգի մի բան կատարվեց, որ մուկը գալիս ա օգնում, ամբողջ երթուղայինի մեջի ժողովուրդը այնպես սեղմվեց, որ դիմացս կանգնած աղջիկը հայտնվեց գոգիս, ու հիմա ձև չունի կանգնելու, կամ դիրքը փոխելու, ես էլ ձև չունեմ տակից դուրս գալու, ոչ էլ ցանկություն:
-Վայ կներեք:
-Ոչինչ:
-Ձեզ նեղություն չեմ տալի՞ս:
-Չէ, ի՞նչ եք ասում: Նույնիսկ հաճելի ա:
Իհարկե վերջին նախադասությունը մտքիս մեջ ասացի: Հիմա սաղ ճանապարհին էս աղջիկը ու իրա ընկերուհիները փռթկում են, ես էլ մտովի Նավադվորսկայային եմ պատկերացնում, պարզ ա չէ՞՝ ինչու, իջնելուց էլ բա՝ մերսի: Ես էլ՝ նորից համեցեք՝ էս մեկը արդեն բարձրաձայն:

Սլիմ
19.09.2009, 08:51
Ամեն առավոտ աշխատանքի եմ գնում նույն երթուղայինով, վարորդը արդեն դեմքով գիտի երևի:) Աշխատանքիս վայրը էտ երթուղայինի կանգառից մի կես կանգառ հեռու է : Էս վերջերս վարորդը սկսելա քշել մինչև գործարանի մուտք, մեր աշխատողները առաջին անգամ ապշեցին, մեկն էլ կատակով ասեց - տեսաք , արդեն պադավատ մառշուտկա էլ ունի:) լավա որ ձեր տնից ստեղ եկող տրոլեյբուս չկա:D

urartu
28.09.2009, 20:56
ձեր Երեվանի վարորդները մերի դեմ ինչ են: Այսօր երթուղայինով տուն եմ գալիս ամբողջ ճանապարհին մի աղջիկ ցուցամատով, ուղիղ 20 րոպե քիթը փորեց, հա փորեց, հասանք կանգառ ես վարորդըը էլ չդիմացավ ու ասեց
- Է լավ քուր ջան հըմի ըդիկ ուր բդի քսես:D ճաքել էինք, ես հարիվը փողը տվեց ու փախավ

Հայկօ
28.09.2009, 21:06
Անձամբ ես ականատես չեմ եղել, պատմել են, ինչևէ :).

Երեկոյան ուշ ժամ ա, լիքը մարշուտկա. մի, մեղմ ասած, կարճ յուբկով ու դեպորտեով աղջիկ է մտնում, ու, բնականբար, քանի որ ոչ ոք լայաղ չի անում տեղը զիջել, մնում է կանգնած: Կանգնում է՝ բավականին անհարմար դիրքով՝ կռացած, կուչ եկած, ու ի ցույց համայն աշխարհի երևան է հանում այն մասը, որտեղ մեջքը արդեն կորցնում է իր ազնիվ անունը: Գնում են: Մարշուտկի բնակչության արական կեսը խիստ անհանգստացած է :)): Մի քանի կանգառ հետո աղջիկը դիմում է վարորդին.
- Խաչմերուկը անցնեք կանգնեցրեք, էլի:
- Քուր ջան, հրապարակից կանգնած ա :D:D:D:

One_Way_Ticket
28.09.2009, 22:24
դեպորտեով
գուցե դեկոլտեո՞վ: :)

Ուլուանա
01.10.2009, 22:19
գուցե դեկոլտեո՞վ: :)
Դեպորտե–ն երևի ուրիշ բան ա. ենթադրաբար՝ պորտը բաց։ :))

keyboard
02.10.2009, 10:09
Նստած եմ երթուղայինի վարորդի նստարանի կողքի նստարանին, ջահել տղա է, մագնիտոֆոնը միացրած մի երգ է գոնւմ, որ մեջ միյն մի բառ ե լսվում <սիրում եմ...> ու էդ պահիմ մի ուրիշ երթուղային չնկատելով` համարյա բախվում էր նրան, որում ես է, էս ջահել տղան դե պիտի արտահայտվի չէ ասենք տուու ու ու ու... բայց թեքվեց նայեց, որ սրահում աղջիկներ կան, գլուխը հանեց պատուհանից և մյուս վարորդին գոռում է.
-Տո այ վարունգ, դիմացդ նայի,-
Շրջվեց ինձ և ասաց
-Ախպերս լավ ասի չէ?
Դրանից հետո, ես անգամ մոռացել էի, որ կանգառում պիտի իջնեի:D

snow
02.10.2009, 12:12
Երեխեք ջան, էս ինչքա՜ն ծիծաղեցի:hands:D
Մի դեպք էլ ես հիչեցի, որը մի քանի տարի առաջ էր պատահել: Դասերից հետո ընկերուհուս հետ տուն եմ վերադառնում, նստած ենք երթուղայինի վերջին նստարանին, մեկ էլ էս ընկերուհիս սկսեց զկռտալ , պահը չկորցնելով բարձրացրես 2 ձեռքերը (երևի լսել էր,որ կոգնի), միացրեց բութ ու ճկույթ մատերը ,սկսեց պտտել օդում և բարձր երգել մմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմ ……
Սկզբում բոլորը :o:oայ այս հայացքով նայեցին իրեն, բայց հետո ծիծաղի մի մեծ ալիք պայթեց:D:D

Chilly
02.10.2009, 16:57
հույս ունեմ, որ ինձ էր խղճում, ոչ թե կողքինիս… Հոս, ես մեռա :D

Հարդ
12.10.2009, 20:08
Էսօր մի հատ լավ դեպք պատահեց ավտոբուսում: Կանգառից 2 հոգով նստանք, 2 տեղ կար ազատ, մեկ էլ մի հատ մուլծիկ տատիկ մյուսին ասեց ստեղ տեղ կա, արի նստի: Գնաց նստեց, հետո ինձ ասեց.
-Ստեղ տեղ կա արի նստի:
-Չէ, լավ ա:
-Վայյյ, արի նստի:
-Մերսի, լավ ա կայնած:
-Ա դե գնա բոյ քաշի: (ի միջի այլոց, ինձ բոյով են համարում)
:D:D

Լավ տատի էր:

Արամ
12.10.2009, 23:46
Էսօր մի հատ լավ դեպք պատահեց ավտոբուսում: Կանգառից 2 հոգով նստանք, 2 տեղ կար ազատ, մեկ էլ մի հատ մուլծիկ տատիկ մյուսին ասեց ստեղ տեղ կա, արի նստի: Գնաց նստեց, հետո ինձ ասեց.
-Ստեղ տեղ կա արի նստի:
-Չէ, լավ ա:
-Վայյյ, արի նստի:
-Մերսի, լավ ա կայնած:
-Ա դե գնա բոյ քաշի: (ի միջի այլոց, ինձ բոյով են համարում)
:D:D

Լավ տատի էր:

եսօր մի քիչ շատ քիչ գինովցաց էի, ընկերոջս հետ եմ նստել մառշուտկա, բայց ենքան միգռացյա արին մարշուտկի մեջ որ ես իրա դեմը նստեցի, հա ոպշմ կողմի հատ պապի նսատծ, մեկել տեղ ազատվավ ես պապին ասումա քուրո ջան արի նստի, ես աղջիկը չէ հեսա իջնում եմ, ես պապին էլ ֆռացելա ինձ ա նայում ասումա նստելը լավ բանա չէ՞, տատիկիս արեգակ ենքան խդնացի, բայց չեմ հասկանում խի:think

Ուլուանա
13.10.2009, 00:04
ենքան խդնացի, բայց չեմ հասկանում խի:think
Կարծում եմ՝ պատճառը նշել ես գրառմանդ հենց սկզբում.

եսօր մի քիչ շատ քիչ գինովցաց էի...

Հարդ
06.02.2010, 00:50
Մի անգամ նստած էի (դե գիտեք որտեղ:P), մեկ էլ մեկը դուռը բացում ա.
-Հանրապետական հիվանդանոց հասնում ես?
-Չէ, բայց ութ հասնում եմ:
-Ոչինչ:
Ու նստեց...:D

Ապե Ջան
06.02.2010, 01:14
Կներեք մոտս 20.000 հազարանոցա կարողա մանրեիք::D

Gayl
06.02.2010, 04:44
Ամբողջ թեման կարդացի շատ լավն էր մի տխուր պատմություն էլ ես պատմեմ:D, որ սաղ կյանքս չեմ մոռանա:
Առաջին կուրս եմ, եթե չեմ սխալվում երկրորդ շաբաթն էր որ համալսարան էի գնում ,ինձանից գոհ նստում եմ մի հատ գազել, որտեղ ամենաքիչը մի 100 հոգի կլինեն:D: Պետք է իջնեմ հիմա ձեռքս տարա գրպանս որ փողը հանեմ, մեկ էլ զգամ որ փող չկա, հիմա սիրուն ձևերով գրպաներս եմ քրքրում, որ կողից չմտածեն դերասանություն եմ անում, բայց իմաստ չկար փողս թողել եմ սեղանին ու հիմա չգիտեմ ինչ անեմ գազելի մեջ լիքը մարդ ու հաստատ չեմ ասի «հոպար փողս տունն եմ մոռացել» ստիպված նստեցի տեղս, ես էլ համալսարան մի քանի օրա ինչ գնում եմ ու բացակայելու մասին դուխ չեմ անում մտածեմ,մտածեցի վերջին կանգառում ամենավերջում կիջնեմ կասեմ ինչն ինչոցա, հիմա չգիտեմ էտ անտեր 81 ի կանեցը որտեղա, կարճ ասած Էրեբունի Մասիվ մի կերպ կապտելով ասացի որ փողս տունն եմ մոռացել, հիմա իջել եմ ու մտածում եմ ոնց գնամ համալսարան:D ոչ ծանոթ ունեմ ոչ էլ բարեկամ որ տաքսով գնամ ասեմ փող տուր:D ոտով քշեցի, ճամփին էնքան եմ ինձ քֆրտել որ չեմ զգացել ոտքերիս ահավոր ցավը, այդպես ինձ ու ինձ խոսալով մի քանի ժամում հասա պոլիտեխնիկ որ իբր դասի նստեմ, մի ժամ նստեցի հետո հայդ ա տաքսի ու տուն:

One_Way_Ticket
06.02.2010, 11:54
Ինձ հետ էլ մի անգամ եղավ, որ դասի էի գնում, փողը գրպանիցս ընկել էր, կամ գողացել էին, կամ տանն էի թողել, կարևոր չէ: Ճանապարհի կեսին արդեն նկատեցի: Մտածում էի ինչ անեմ, ոնց անեմ: Նստած էի սալոնի ամենաառջևի հատվածում, շարժման ուղղությանը հակառակ: Արդեն կանգառ էինք հասնում, մեկը ուսիս թպթպացրեց` "ստացած է, կիջնես": Եղբայրս էր, վարորդի կողքն էր նստած :D

AniwaR
06.02.2010, 18:21
Նմանատիպ պատմություն էլ իմ կողմից... Մարշուտկում, ինչքան հիշում եմ, մենակ ես էի ու էդ աղջիկը: Հասանք Ռոսիայի մոտ, մեկ էլ էս կարմրած-կապտած մոտեցավ վարորդին, համարյա ականջին փսփսում ա. «Կներեք, փողս երևի տանն եմ թողել...»: Վարորդը (համարյա գոռգոռալով) բա. «Աղջիկ ջա՜ն, ի՜նչ պրոբլեմ կա, իջի՛, բալե՛ս, իջի՛»: Էս աղջիկն իջնում ա, մեկ էլ վարորդը մնում-մնում 2 վայրկյան հետո «զադնի» ա տալիս, սիգնալ-միգնալ, ահավոր մը շուխուռ... Թե «Այ աղջի ջաաա՜ն, հե՜տ արի՝ փո՜ղ տամ, բա ո՞նց ես տուն գնալու»: :D

Ռուֆուս
07.02.2010, 02:49
Դե հայտնի է, որ 93 համարի շոֆերներն ու մարշրուտկեքը յուրահատուկ են :))

Մի հատը կա, մարշրուտկեն մինի դիսկո ա դարձրել, հետևում ահավոր մեծ դինամիկներ է դրել ու ցկցկան երաժշտություն ա միացնում շատ բարձր, երբ նստում ես, անկախ քեզանից սկսում ես պարել :)) Մի անգամ ես ու Իմպրեշնը դրանով տուն էինք գնում, հասանք Գյուլբենկյանի կանգառ մի հատ տղա իջնում էր, 10000 տվեց, էս շոֆերը մունաթով թե «չեմ կարա մանրել, մանր տուր»: Էս տղեն էլ թե «մոտս փող չկա»: Մեկ էլ էս շոֆերը սրա վրա գոռում ա. «չիջնե՛ս, նստի ու դուռը փակի», էս տղեն էլ չեմուչում ա անում, թե վայ, թող գնամ, մոտս մանր չկա... Արդեն վատ էի զգում, Լիլոյին ասում եմ, արի մենք տեղը ստանանք, Լիլոն թե, չէ սպասի, տեսնենք ինչ ա անելու :))

Էս տղեն նստավ, դուռը փակեց, մարշրուտկեն մի քիչ Կոմիտասով գնաց, դիմացի մայթին լահմաջայոց կար, կանգնեց, էս տղուն ասում ա. «Դե հիմա փողոցն անցի, գնա էդ լահմաջոյանոցում փողդ մանրի»: Էս տղեն իջավ, ավտոների տակ ընկնելով մի կերպ փողոցն անցավ, բայց փողը չմանրեցին: Վարորդին նշան արեց, թե չմանրեցին ու փախավ: :)) Դե վարորդն էլ իրեն չկորցրեց, էդ տղու հետևից մի յոթ հարկանի քֆուր ուղարկեց ու շարունակեց ճանապարհը :)) Էս դեպքից հետո մարշրուտկա նստելուց առաջ միշտ ստուգում եմ, մոտս մանր կա, թե չէ :))

Նաիրուհի
10.02.2010, 02:50
Կրկին բարի վարորդների մասին
Ճեմարան գնալ-գալու համար երթուղային պետք չէր. մենք մեր դպրոցական ավտոբուսներն ունեինք՝ իրենց հաստատված երթուղիներով։
13 տարեկան էի, նոր էի ընդունվել ճեմարան, Ջավախքից Երևան էինք տեղափոխվել մի 10 օր առաջ, խելոք-խելոք գնում էի կանգառ, սպասում, ավտոբուսը տանում էր ճեմարան, դասերից հետո էլի բերում-հասցնում էր կանգառ։
Էդ օրը շուտ պիտի տանը լինեի, երթուղիները նայեցի, իմ սովորական՝ 2-րդ համարի ավտոբուսը Նորքի 3-րդ զ-ծ ունիվերսամ հասնում էր 16 րոպեում, իսկ 4-րդ համարը՝ 8։ Բնականաբար մտածեցի, որ այդ 8 րոպեն պիտի ինձ փրկի, ու նստեցի 4-րդը։ Զգում եմ՝ բոլորովին այլ ուղղությամբ է գնում, բայց դե մտածում եմ՝ երևի ուրիշ ճանապարհ էլ կա... Բայց որ ունիվերսամի մոտ կանգնեց, տեսա, որ բոլորովին ուրիշ ունիվերսամ էր... Հիմա վախից ու ամոթից ձայն չեմ հանում, կծկված նստած եմ... Այնքան ձայն չհանեցի, մինչև վարորդն ասաց.
_Բալես, չես իջնո՞ւմ, վերջին կանգառն է։
Մոտեցա, ամաչելով-կարմրելով բացատրեցի, որ սխալ եմ նստել,հարցրի՝ ո՞ր համարն է այդտեղից մասիվ գնում։ Պարզվեց՝ այդտեղից մասիվ գնացող տրանսպորտ չկա։ Էս խեղճ վարորդը հսկա ավտոբուսը եսիմ ինչքան հետ քշեց, կանգնեց մի կանգառում ու հարցրեց.
_Բալե´ս, բա փող կա՞ մոտդ։
Նույնիսկ 10 դրամ չունեի։ Մարդը մասիվ եկող մի ավտոբուս կանգնեցրեց, տեղս ստացավ ու ճանապարհեց տուն...
Երբեք չեմ մոռանա...
Հ. Գ. Հաջորդ օրը երթուղիները նորից նայեցի ու տեսա, որ 8-րդը (կամ 7-րդը) 3-րդ եմ կարդացել... Հիմա ակնոց եմ դնում... :8

Ֆոտոն
10.02.2010, 03:20
Աաա՜ա, մի դեպք հիշեցի իմ մանկության արկածներից: :)

Մամաս դեռ փոքրուց էր սովորեցրել ինքնուրույն գնալ-գալ: Երբ առաջին դասարանում էի, եղբորս էլ հետս տանում էի մանկապարտեզ: 8 տարեկանից երգչախմբի էի գնում, որ կենտրոնում էր, մեր տունն էլ Զեյթունում: Ծնողներիս էլ դժվար էր տանել, սպասել, բերել... Էդպես տրանսպորտով երթևեկել էլ սովորեցի, գիշերն էլ էի մենակ գալիս: :)

Մի անգամ որոշեցի ավտոբուսի վրա կարդալով նստել, ուշ ժամ էր: Վրան գրած էր մասիվ 5,6... Մտածեցի, մասիվ գնացողն անպատճառ զեյթունով պիտի գնա ու նստեցի: :)) (միամիտ կուկու :D) Հանեցի հելունս ու թելը, սկսեցի գործել: Իմ մտքերով հետևում էի ճանապարհին ու տարօրինակ բան չէի նկատում: Գործում էի, տրամադրությունս էլ շատ բարձր էր: :) Կամաց-կամաց նկատեցի, որ ավտոբուսում ինձնից բացի այլ ուղևոր չկա: Բայց շատ հանգիստ շարունակում էի գործել: Հետո վարորդը հարցրեց, թե ուր եմ գնում: Պարզվեց, որ իր երթուղուց դուրս գալով՝ վարորդը տուն էր գնում, այդ պատճառով մյուս ուղևորները իջել էին, իսկ ինքը հենց մեր տան մոտով էր գնում: :D Մինչև տուն տարավ ու գնաց: :)
Բարի պատմություն է: Նույնիսկ սխալմունքիս մասին իմանալուց հետո, շատ հանգիստ էի՝ «ի՞նչ ա եղել որ...» :))

Dayana
10.02.2010, 10:38
Կներեք մոտս 20.000 հազարանոցա կարողա մանրեիք::D

աաա :D Ես տենց մի անգամ նստել եմ էլէկտրապոզասայլակ (տրոլեյբուս) ու հանկարծ հիշում եմ, որ մոտս 20 000 ա: Դիմում եմ դիմացս նստած "թմբլիկ" մարդուն սա էլ իմ 20 000-ը մանրում է երկու 10 000-ով :D
Երբ մոտեցա Վարորդին, ասեց.
-Կարող ա գիտես էդ Քոչարյանի բանկնա ա :angry
Ստիպված եղա ներողություն խնդրել ու առանց վճարելու իջնել :(

Միքո
10.02.2010, 11:27
Մի անգամ մարշրուտկով տուն եմ գալիս, մեջը մի կին կա, վարորդի հին ծանոթներիցա երևում, վերջում մի սիրահարված զույգա նստած, մեկ էլ ես եմ: Կանգառում վարորդը կանգնեց, վերջին նստած զույգը իջավ, ու շարունակեցինք ճանապարհը: Մեկ էլ տեսնել շոֆեռը բերանը բացեց.
- ես ինչ մարդիկ են արյա, սաղ ճամփեն իրար կերան::sad
Բայց դե խեղճ երեխեքը խելոք նստած էին::esim
իսկ կինն էլ հանգստացնումա իր ծանոթին.
- հա դե բան չկա, դու էլ քո համար նայում էիր…
ու ըտեղ ես իջնում էի, բայց հասցրեցի մի բան լսել.
- չնայած ինչի մենակ նայել ;) (էտ աչքով ես չեմ անում, էտ կինն էր անում)

Ռեդ
13.02.2010, 17:52
Ուրեմն մի անգամ մարշրուտնիով տուն եմ գնում: Մարշրուտնին կանգառում կանգնում ա, ու մի տարիքով մարդ ա բարձրանում, դուռը փորձում ա փակի ու . . . շրը՛խկ, քիչ ա մնում ջարդի: Մեկ էլ էս վարորդը հանգիստ տոնով ասում ա.
-Հոպար, քեզ էս մարշրուտկեն ծանոթ չի՞:
-Չէ տղա ջան ծանոթ չի:
-Ախ ո՞նց ծանոթ չի, հոպար, ախր երբ նստում ես, դուռը փակելու համար նկատողություն ենք անում . . . :D

My World My Space
13.02.2010, 22:29
մի անգամ գիշերով հազիվ բռնացրել եմ իմ մարշրուտկու վերջին համարը վերջին կանգառում, մեջը 3 հոգի նստած իրար ենք նայում, հորանջում ու սպասում ենք թե երբ ենք շարժվելու...... Շարժվեցինք, դեռ մի մետր էլ չէինք գնացել մեկ էլ հետևից մեկը սկսեց թխկթխկացնել: շոֆերն արգելակեց, սպասեց, մի հատ մարդ դուռը բացեց, որ բարձրանա, մեկ էլ շոֆերը կիսամուննաթով հարցնում ա.
- Ի՟նչ էիր տենց դուռը ծեծում...
Նրանից ոչ պակաս մուննաթով պատասխանը.
-բա ի՟նչ անեմ մութ տեղը զանգդ չգտա......

Rammstein
03.04.2010, 10:51
Էնքան էլ զվարճալի չի, բայց գրում եմ։

Երեկ ահավոր ջղայնացել եմ մի երթուղայինի վարորդի վրա։ Ուրեմն` մեր մոտ դե առաջին կանգառն ա, հիմա տնից իջա, որ նստեմ էդ երթուղայինը, մի հատը աչքիս առաջից գնաց, չհասցրի նստեմ։ Լավ, ասեցի, ոչինչ, մի 5 րոպե էլ ուշ տեղ հասնեմ։ Նստեցի հաջորդը…
Մի հատ էլ ավտոբուս կա մեր մոտից, մասամբ նույն երթուղիով ա գնում, ինչ էս երթուղայինը։ Մեկ էլ տեսնեմ էս ավտոբուսից մի անգամից եկավ, ու մի անգամից ուզում ա շարժվի։ Էս երթուղայինի վարորդին հարցնում եմ «շարժվում ե՞ս», որ իմանամ` իջեմ նա նստե՞մ, թ՞ե չէ։ Ասեց «հա»… Էս ավտոբուսը գնաց, իսկ երթուղայինը եւս 4 րոպես սպասեց։ Հետո որ վարորդը եկավ որ շարժվի, ասում եմ.
–Բա ասեցիր շարժվում ես։
–Որ ավտոբուսը գնում ա, մենք 4 րոպե էլ ենք կանգնում, հո 2 հատ պասաժիրի համար չե՞մ շարժվելու։ Ինչի վռազում ե՞ս։
–Հա։
–Իջնեիր ավտոբուսը նստեիր։
–Հաջորդ անգամ տենց էլ կանեմ։
–Է արա։
–Դե ասեիր, որ պիտի սպասես, իջնեի։
–Ես ուզում էի շարժվեի, ինձ ասին, սպասի։ :D:angry
Ստեղ արդեն սկսեց կռուտիտլարները, եթ էլ չգիտեի` ծիծաղա՞մ, թե՞ մի երկու քաղցր խոսք ասեմ։
–Դե եթե հաստատ չգիտեիր, չպիտի ասեիր, որ սպասում ես։
Լավ ա սրանից հետո բան չասեց, թե չէ… չգիտեմ, ներվերս արդեն խախտվել էին, կարող ա Happy Tree Frinds մուլտիկից անեի։

Իհարկե ես մի քիչ թագմանել եմ խոսակցությունը, թե չէ եթե տեղադրեի մառշուտնիերենով, թերեւս քչերը հասկանային… :D

Meme
03.04.2010, 17:39
Ուրեմն մի երկու օր առաջ ընկերուհիներով գնում էինք դասի,դե էնպես է, որ այդ հիվանդանոցը հասնելու համար հավաքվում ենք նոր գնում,մեկ էլ ճանապարհի կեսից մի շաատ գեր կին նստեց,արդեն հասնում էինք տեղ,երբ այդ կինը երևի խնդրել էր վարորդին կանգառում կանգնել,դե ես ականջակալներով էի և չէի լսել,վարորդն էլ ըստ երևույթին նորից չէր լսել,այդ կինը երևի մի քանի անգամ կրկնել էր,վերջապես վարորդը կանգնեց,և այս կինը իջնելիս զայրույթից այնպես շրխկացրեց դուռը,որ մի տասնհինգ րոպե էր փորձում էինք փակել դուռը,բայց այն փչացել էր,մինչև վարորդը ինքը իջավ մեքենայից և փակեց դուռը,իսկ մինչ այդ կինը հանգիստ քայլում էր դիմացի մայթով,իսկ մենք այնքան էինք ծիծաղել,որ ինքներս մեզ չէինք կարողանում զսպել,ամբողջ երթուղայինը այդ վիճակում էր…Հետո էլ բարձր տրամադրությունով գնացինք դասի:PԲաաա;)Միշտ ուրախ եղեք բոլորտ

My World My Space
03.04.2010, 19:17
Երթուղայինով գնում եմ, ներսում 5 կին կան ես եմ ու էլի մի տղամարդ: Էս տղամարդը գումի մոտ իջավ, դուռը փակեց, հաջորդ կանգառում կանանցից մեկը պիտի իջնի, դուռը չի բացվում: խեղճ վարարորդը մի 10 րոպե չարչարվեց, բան չստացվեց: վերջում վարորդը մեքենան մտցրեց մի հայաթ, և սկսեցինք կանանց էվակուցնել: ես դռան վրայի պատուհանից կանանց իջացնում էի ներքև, ինքը հետևից գրկում կանգնացնում էր գետնին.......:D

AniwaR
03.04.2010, 20:44
Խախախա... :D Իսկ էս պատմությունը ընկերուհուս հետ է պատահել. առավոտյան դասի գալուց լիքը լցված մարշուտկայի դուռը էլի բացվելիս չի եղել ու... ու կանգառում սպասող մարդիկ երկար ժամանակ աչքերը չռած նայում էին, թե դիմացի դռնից (որտեղից սովորաբար 2 հոգուց ավելի դուրս չեն գալիս) ոնց են մի 20 հոգի հերթով իջնում::D:D

VisTolog
25.01.2011, 22:19
Կամաց-կամաց սկսում եմ սիրել գիշերվա կեսին մարդկանցով լցված երթուղային նստելը: Իսկական կամասուտրայա:)) մեկ դեմդ են, մեկ հետևդ, մեկ գիրկդ, մեկ դեմդ իջած…:D:))))

Երկու ձայնագրություն կուզեմ ձեզիկ ներկայացնեմ::))Արդեն մի քանի ամիսա ուզում եմ դնեմ, ալարում եմ::D



http://www.youtube.com/watch?v=R5aOaHuNREA

http://www.youtube.com/watch?v=GE7PYitMzdI


Ի դեպ, վերջում «իջնող տղեն» ես եմ::))

Tianshi
25.01.2011, 23:17
Ուրեմն երթուղայինով գնում եմ դասի:....Առավոտ.... 78....սովորական խցկվափաթաթված վիճակ:[......արդեն հարազատ դեմքեր....ճռճռացող պատուհաններ....ու մեկ էլ առեղծվածային կերպով միշտ մի մարդու ճխտվելու տեղ : Էս անգամ կիսատ-պռատ նստած էի , ինչ-որ մեկի վարսերն էրն վրես ծածանվում .. բայց դրա մասին չեմ այսօր խոսալու::scen...Կարծում եմ կոլորիտից քչից-շատից պատկերացում ունեցաք: Հիմա անցնեմ բուն թեմային.
Ուրեմն սենց խախանդ գնում ենք ու վերջապես հասանք Կոմիտասի շուկայի մոտերքը: Իջնող կար(մի հատ տարիքով ձյաձյա), բայց իրա իջնելու համար անհրաժեշտ էր, որ առնվազն մի հոգի իջներ: Այդպիսի մեկը հանդիսացավ մի հատ դասական ՔՅԱՌԹՈՒՇԿԱ..:vayreni: Էս մեր ձյաձյան, երբ իջավ կատարեց մի հատ կոպիտ սխալ. միամիտ կանգնեց էս Քյառթոշկայի ոտին: :aggressive..Բայց ձյաձյան ներողություն խնդրեց գնաց: Չէ', բայց ոնց կլինի!!!!!
- Աաաաաաա հոպար, տենց լավ չի ... բարձացար վրեսսսսս~~~~::goblin
Սրա բարձրանալն ու դուռր շխկցնելը մեկ եղավ: Սա ճակատագրական հանդիսացավ, քանզի դռան հերթակա բացմանը ոչ ոք ականատես չեղավ...:noti
Էս խեսճ շոֆեռը գժված, էլ դրսից բզբզեց, էլ մարդկանց բերեց որ օգնեն, բայց նի վ կակույու,,,, չի բացվում ու վսյօ!!!! ..... Դիսկանֆորտը սպանում ա..Էս վիճակից հիմա սենց խնդալս բռնել աջ ու ձախ եմ նայում որ պահեմ, էն ել ամենուր դեմքեր են .... :aaa
ՀԻմա վերջը լսեք. մեջը մի հատ կին մեկ էլ շատ մտածեց մտածեց , մաթեմատիկական հաշվարկներ արեց , հաաքեց համարձակությունը ու հրամայեց ՀՕՊԱՐԻՆ.
-Վարորդ ջան, գոնե քշեք Մասիվ գործի հասնենք վաաաայյյ .....:lol:lol
Ու ըտե ես ու ոչ միայն ես չդիմացանք,,,,,,... ՓՌՌԹԹԹԹ.....:D
Վերջում դիմեցինք Ֆոռր Բոյարդի մեթոդին.... դուրս եկանք չերեզ շոֆեռի նստարան: :))Այ թե արկած էր... լիքը պատմելու բան եղավ ինստիտուտում:

Zangezur
31.01.2011, 02:53
Նույն տեղում կանգնած երկու տաքսու շոֆեռի խոսակցություն, երբ երկուսից մեկը հերթը խախտում է…
-Արա էս վրիցս պասաժիռ էս տանում:angry

V!k
21.04.2011, 17:51
Խոսակցություն երթուղայինում.
-Ախչի, ես կտամ:
-Չէ ախչի ես կտամ:
-Ախչի դե տեղդ նստի էլի, ասեցի ես կտամ, ես մարդ ունեմ, դու չունես:
Քար լռություն:
:D

Valentina
21.04.2011, 18:46
Մի պատմություն էլ ես հիշեցի, բայց զվարճալիների շարքից չի:
Ուրեմն երթուղային են բարձրանում մայր ու աղջիկ, աղջիկը կլիներ 5-7 տարեկան: Առաջինը տպավորությունս լավն էր, մինչև չսկսեց խոսալ: Նստեց, մեկել ձևական տոնով սենցա անում.
- Վա՜յ, մի հատ տենամ, է կոպեկներս վերցրել եմ:
Բացեց պայուսակը, տեսավ կոպեկները տեղում չեն:D մեկել ասումա.
-Տենաս էտ որ մի դեբիլնա վերցրել: Մայրն էլ թե.
-Բալե՞ս, կոպեկնե՞րդ ես ման գալիս, ես եմ վերցրել, հետո էլի կտամ:
-Մամ հլը բաց բումաժնիկդ, ու մոտդ ինչքան կոպեկ կա լցրա մոտս,- մայրը մի 2 հատ 100 դրամանոց գցեց, ինքը նորից շարունակումա, լրիիի՜վ :aaa
Մայրը ստիպված ամբողջ կոպեկները դատարկեց մոտը, մինչև ձենը կտրեց:

Meme
21.04.2011, 18:55
Երեխեք լավ ես էլ պատմեմ,ամոթա բայց...
Ուրեմն մի օր ինձանից գոհ նստել եմ երթուղային ու գնում եմ դասի,եկավ էն ժամանակը որ պիտի գումարը հանեմ,ու տեսնեմ մոտս մենակ հիսուն դրամա,ու հիշեցի,որ թողել եմ սեղանի վրա,հիմա ամաչում եմ,չգիտեմ ինչ անեմ,հասա վարորդի մոտ,ու ասեցի.
-Կներեք էլի,մոտս հիսուն դրամա,վաղը անպայման կտամ,ուղղակի....իրան էլ թվաց թե խաբում եմ
-Այ մարդ իջի է,հա ոչինչ ինչ անենք.
Ու մինչև իջա,հարյուր գույն դեմքս փոխվեց,լացս գալիս էր:(

Արամ
21.04.2011, 19:03
Երեխեք լավ ես էլ պատմեմ,ամոթա բայց...
Ուրեմն մի օր ինձանից գոհ նստել եմ երթուղային ու գնում եմ դասի,եկավ էն ժամանակը որ պիտի գումարը հանեմ,ու տեսնեմ մոտս մենակ հիսուն դրամա,ու հիշեցի,որ թողել եմ սեղանի վրա,հիմա ամաչում եմ,չգիտեմ ինչ անեմ,հասա վարորդի մոտ,ու ասեցի.
-Կներեք էլի,մոտս հիսուն դրամա,վաղը անպայման կտամ,ուղղակի....իրան էլ թվաց թե խաբում եմ
-Այ մարդ իջի է,հա ոչինչ ինչ անենք.
Ու մինչև իջա,հարյուր գույն դեմքս փոխվեց,լացս գալիս էր:(
Ես ականատես եմ եղել նման դեպքի, բայց վարորդը աղջակն 100 դրամ էլ տվեց ասեց, բա տուն ոնց ես գնալու :love

Ուլուանա
21.04.2011, 19:37
Երեխեք լավ ես էլ պատմեմ,ամոթա բայց...
Ուրեմն մի օր ինձանից գոհ նստել եմ երթուղային ու գնում եմ դասի,եկավ էն ժամանակը որ պիտի գումարը հանեմ,ու տեսնեմ մոտս մենակ հիսուն դրամա,ու հիշեցի,որ թողել եմ սեղանի վրա,հիմա ամաչում եմ,չգիտեմ ինչ անեմ,հասա վարորդի մոտ,ու ասեցի.
-Կներեք էլի,մոտս հիսուն դրամա,վաղը անպայման կտամ,ուղղակի....իրան էլ թվաց թե խաբում եմ
-Այ մարդ իջի է,հա ոչինչ ինչ անենք.
Ու մինչև իջա,հարյուր գույն դեմքս փոխվեց,լացս գալիս էր:(
Ինձ հետ էլ է մի երկու անգամ նման դեպք եղել, երբ մոռացած եմ եղել դրամապանակս, ամաչելով, բայց ստիպված էդպես էլ ասել եմ վարորդին, ինքն էլ ասել է՝ ոչինչ, իջել եմ :)։ Դե, դա էնպիսի բան է, որ ցանկացած մարդու հետ էլ կարող է պատահել։ Ի վերջո, վարորդներն էլ են մարդ. կարծում եմ՝ մեծ մասամբ կհասկանան ու անհարմար վիճակի մեջ չեն դնի մարդուն։

Kita
21.04.2011, 20:02
Նույն պատմության շարքից, բայց դրական ավարտով:))
Երթուղայինի մեջ կողքս մի աղջիկ էր նստած, մոտ մի 25-30 տարեկան ու ինտենսիվ պայուսակն էև քչփորում ճանապարհի կեսերից:))
Էտ ընթացքում բռի վարորդը հասցրեց կոպտել մեկ այլ աղջկա, չնայած մեղավորը ինքն էր, քանի որ չէր լսել կանգառում կանգնեքը, բայց դրա տեղը ինքը մունաթ եկավ ու մի հատ էլ ասեց դավայ հլը աղջկան ու այլ ռեպլիկներ:angry Նենց հավեսով կչրփեի վարորդին:angry
Լավ իսկ հետո, էտ կողքիս աղջիկը զանգեց պարզեց, որ դրամապանակը եսիմ ուր է մոռացել ու լիքը խուճուճ բաներ, ես էլ իջնելուց վերջը 2Իս տեղը վճարեցի, ասի կիջնեք ժպտալով:))
Տեսնեիք էտ աղջիկը ինչ սրտանց ուրախացավ, շփոթվեց, չնայած ասեց վայ բայց ասել էի, որ ինձ դիմավորեն, կվճարեին:)), ասի ոչինչ, խնդրեմ ու գնացի:))
Բայց մտքումս էլ ասի էշ վարորդի հետ լուդշե բախտը չփորձի:)) Որտև քանի ինքը ընկած դրամապանակն էր ման գալիս, ես բոլոր գույներով պատկերացրեցնում էի վարորդի ռեակցիան:vayreni
Տենց:))

Աստված հեռու պահի նման վարորդներից:D

Smokie
21.04.2011, 21:14
Ոոոո՜նց եմ ես սիրում այս թեման::lol Շատ լավ պատմություններ են::good

Մանուլ
21.04.2011, 22:48
Մի քանի օր առաջ ընկերուհիս պատմեց մի պատմություն:
Երթուղային ա բարձրանում մի աղջիկ, նստում ա ընկերուհուս կողքը: Էն աղջիկներից, որ շատ սիրուն, խնամված են լինում, բայց դատարկ :)): Մի քիչ հետո էդ աղջկան ծանոթ աղջիկ ա բաձրանում, կանգնում ա կողքին, նստելու տեղ չկար արդեն: Ու նստած աղջիկը պատմում ա, թե ոնց ա ինքը գնացել գրադարան.
-Լսի, բա էսօր գնացի գրադարան, հարցրի` էսինչ գիրքը ունե՞ք, գրադարանավարուհին ասեց, որ գնամ քարտարան, թղթի վրա թվերը գրեմ, բերեմ, գիրքը կտան: Ես էլ գնացի, նստեցի, սկսեցի իմ համար թվեր գրել թղթի վրա :lol: Բերեցի, էս գրադարանավարուհին էլ սկսեց գոռգոռալ, դուրս հանեց գրադարանից :fool: Հետո պարզվեեց, որ քարտարանում պիտի ման գայի ու էդ գրքի համարը գտնեի:
:D:D:D
Մի քիչ հետո` կանգնած աղջիկը` նստածին.
- Լսի, շախմատ խաղալ գիտե՞ս:
- Շախմա՞տ... հա:
- Էդ շախմատի մեջ մի հատ ձի կա, է՞, հիշում ե՞ս:
- Հա, հա, հիշում եմ:
- Հիմա ոնց որ էդ ձին լինեմ:
:D:D
- Հաա.. Չէ, ոնց որ շախմատ չգիտեմ, շաշկի գիտեմ: Բայց շաշկիի մեջ էլ ձի կա:
- Հա՞:
- Հա, հաստատ կա:
- Հա վայ, ճիշտ ա, հիշեցի, կա:

:D:D
Տենց :)):

Valentina
24.04.2011, 21:03
Էսօր երթուղայինի մեջ մի տիկնոջ ճանապարհ էի տալիս, որ իջնի, երկուսիս գլուխները հագան իրար, նայեցինք իրար երես, ու սկսեցինք ծիծաղալ::D

Մի հաt ցիլինդրով պապիկ բարձրացավ երթուղային իր տիկնոջ հետ: Որ իջնելու ժամանակը հասավ, ասեց.
- Վարպետ 1-ին մուտքի մոտ կանգի:
Վարորդն էլ ասումա, հայրիկ ջան, հա՛րկը, հա՛րկը մոռացար ասես::D

My World My Space
24.04.2011, 21:10
էսօր էրկու աղջիկ նստել են դիմացս ու հեռախոսներով մտել են ֆեյսբուք: մեկ էլ մեկը մյուսին ասում ա.
- Աղչի, հլա մտի «ոլըս».....:o

Lem
25.04.2011, 13:36
Էսօր երթուղայինի վարորդը շումախերություն էր անում, մեկ էլ ճանապարհին մի տատիկ հայտնվեց, ու հուսահատ թեւերն էր թափահարում, որ մեր քաջ տղան կանգնեցնի մետաղյա նժույգին: Վերջինիս դա հաջողվեց բավականին ուշ, տատիկից ահագին հեռու, ու շնչակտուր տատիկը մի կերպ վազելով եկավ-հասավ: Նազանիությունն անցյալում թողած ոտքը մի կերպ բարձրացրեց, դրեց աստիճանին ու մինչ մյուսի հարցերն էր լուծում, էդ նեղ պահին որոշեց վարորդի պորտը տեղը դնել.
- Տղա ջան, որ էդքան կանգնեցնում էի, ինչի՞ ժամանակին չպահեցիր...
- Տատի ջան, նենց էիր ձեռով անում, ինձ թվաց բարի ճանապարհ ես մաղթում:

:D

Meme
29.04.2011, 16:33
Մոռացել էի պատմել,ուրեմն երեկ դասից տուն ենք գալիս,մեկ էլ մի հատ կին կանգառում ծեծեց պատուհանը վարորդի,էս վարորդը թե ի՞նչ.
-Կներեք այսօր ես իջա,ձեզ հինգ հարյուր դրամ տվեցի,ու իջա,քշեցինք գնացիք,մանրս չտվեցիք,իմացաք երևի հարյուր եմ տվել,հիմա մոտս գումար չկա,որ տուն գնամ.
–Բա էդ ժամանակ ինչի՞ չես ասել,հիմա ես ասում,հերիք չի մոռացել ես,հլը մի հատ էլ լավ էլ միտդ պահել ես,որ ես եմ եղել,-ու էդպես մունաթ զունաթով տվեց էս կնոջ գումարը,հլը վերջում էլ հետեվից ինչ ասես ասեց...
Զարմացել էինք նեռվայն վարորդ էր,:oխեղճ կինը վերջում էլ զարմացած.
Ախր ինչի՞ ես ջղայնանում:8
Բաաա.ինչքան շատ են էս տիպի դեպքերը երթուղայիններում,քան մետրոյում,լավա ես մետրոյով եմ գնում դասի;)

Artyom
29.04.2011, 21:49
Մի օր երթուղայինով տուն էի գնում: Երթուղայինը սովորականի պես լիքն էր… Գուցե և սովորականից մի քիչ ավել: Կանգնելու, ի՜նչ կանգնելու, անգամ ասեղ գցելու տեղ չկար: Դեմս մեկի հետևն էր, հետևս՝ մեկի դեմը:
Մեկ էլ հանկարծ մի կին կանգնեցրեց երթուղայինը, մոտեցավ, դուռը բացեց, մի պահ տարակուսեց, սակայն հարցրեց.
- Էս նստելու տեղ չկա՞:
:o
Տեսնեիք նրա զարմացած հայացքը, երբ պարզվեց, որ նստելու տեղ ՉԿԱ::fool

Adriano
29.04.2011, 22:46
Ուրեմն մի օր որոշեցի հրապարակից տուն վերադառնալ 96 համարով… Դե ինչպես միշտ լիքը եկավ, էնքան լիքը, որ դուռը բացել չէր լինում… Բայց ինչ արած ես էլ հոգնած էլ հավես չարեցի սպասեմ ու նստեցի մի կերպ…Հիմա գնում ենք, ահավոր շոգա, պատուհանները փակ, շախմատի տարբեր ֆիգուրաներ դարձած բարձրանում ենք դեպի քոչար… Մեկ էլ Բաղրամիանի վրա կանգնանք, հզոր տոռմուզով, երևի մի քանի հոգի ստացավ մարմնական վնասվածքներ…ես դռան մոտ էի տենամ դեմի երկու մարդը իջնում են, ասի վերջ էդ տեղը իմնա…Էդ պահին երեք աղջիկ մոտեցան, ես մտածելով թե իջնեմ դուռը բացեմ, հետո նստեմ առաջը… Այ քեզ բան իջա դուռը բացեցի, մեկ էլ էդ աղջկեքից երկուսը տենամ նստեցին առաջը, ինչ արած հետ վերադարձա տանջված մարշրուտկա լրիվ մանթո վիճակում…Մեկ էլ մի հատ տատի բա տեսար, տեսար ..........Ասի է տատի ջան հաշվարկներս սխալ ստացվեցին… մեկ էլ հիմա իջնելուս պահնա եկել, հանեցի որ 100 դրամս տամ, մեկ էլ էս շոֆերի ձեռքից 100 դրամը պլստաց ընկավ էդ դեմը նստած աղջկեկից մեկի հետևը չերեզ մեջք… Էս շոֆերը խառնվելա ուրա փողը, ինչ եղաաաաաաաաաավ, ասում եմ լավ նայեք ես տվել եմ… Մեկ էլ էս դեմի աղջիկը մնաց-մնաց սենց մեջքը շարժելով վայ-վայ էս ուրա ընգե:)լ…Ես էլ ասեցի լավ կորած տեղ չի ու իջա…:)

Ameli
01.05.2011, 01:24
Հիմա, երբ փորձում եմ մի պատմություն հիշել երթուղայինի հետ կապված չգիտես ինչու էն դեպքերն են միտս գալիս, որոնց ներկա գտնվելիս ես իրոք վաղեցել եմ: Օրինակ մի անգամ մի էնպիսի վեճի ականատես եղա, որ ինձ թվում էր թե ես մի խելագար տեռորիստի պատանդներից մեկն եմ, այնպես էր գոռգոռում, որ էդ ժամանակվանից ես հասկացա որ ես ևս մի վախ ունեմ, այն է՝ վախ բարձր ձայներից, կռիվներից ու վեճերից: Մի պահ ինձ թվաց թե հիմա իմ վրա էլ կհարձակվի , չնայաց որ ես էդ վեճի հետ ոչ մի կապ չունեի: Երևի ուղղակի էդ մարդու նյարդերն էին լարված, չգիտեմ, բայց էն որ էդ օրը մի լավ վաղեցա էդ հաստատա:

Ameli
01.05.2011, 11:18
Ուֆ, էլի վատ բան հիշեցի երթուղայինի հետ կապված:( , ինչիա տենց? չեղավ ես էլ մի ծիծաղելի բան հիշեմ: Մի անգամ, որ շատ փոքր էի մենակ երթուղային էի նստել, գնում էի գյուղ: Էդ տարիքում ես փող չէի տալիս, արտոնյալ վիճակում էի ինձ զգում, վերջը սև արտոնյալ վիճակ եկավ գլխիս: Հասանք իմ կանգառ, իջա, խելոք-խելոք իմ ճամփան էի շարունակում, մեկ էլ ինչ տեսնեմ? էս անշնորհք վարորդը իջել ու ինչ թուք ու մուր ասես որ չի տալիս ( ախր երեխա էի չէ, կարար ըմբռնումով մոտենար ) , ամոթրց գետինն էի մտել:oy, ու էդ ինչ ծանր տարա էդ դեպքը, չեք պատկերացնի, մինչև տուն ճանարհին ինքս ինձ հետ կռվում էի, միսս բերանս տալիս: Էդ պատմությունը դաջվել ա հիշողությանս մեջ ու չի ջնջվում, էդ իմ համար իսկական սթրես էր: Բաա, այ այսենց փիս պատմություններ:[

Elmo
01.05.2011, 12:34
Երթուղայինը անհարմար ձևով կանգնել ա կանգառում: Հետևից սիգնալ են տալիս: Էս կանգնացնեղ կինը եկել դուռը բալե ա ու նայում ա ներս, ուսումնասիրում ա: Մի 3 վայրկյան ուսումնասիրեց ու հարցրեց:
- էս 76-ն ա՞
վարորդն ու մի քանի ուղևոր
- հա հա 76-ն ա
կինը
- ո՞րն ա էս
վարորդը
-76-ը՛
մի քանի վայրկյան էլի ներսը ու ուղևորներին ոտից գլուխ չափեց էս կինը: Էդ ընթացքում հետևից սիգնալ տղեցների քանակը մեծանում ա:
- էս 76-ն ա՞
համարյա բոլորը միաձայն
-հաաաաաաաաաաաաա՛
կինը էլի մի քանի վայրկյան ուղևորներին ու մարդկանց չափեց ոտիգց գլուխ, ազատ նստատեղերը մտովի հաշվեց(երևի): ու ասեց
- էս 76-ն ա հա՞, լավ եղավ:
ու դուռը փակեց:
:think

Adriano
01.05.2011, 13:12
Ուրեմն առավոտ ժամի 8-ին դուրս եմ եկել, որ հասնեմ գործի… Շտապում եմ ահավոր,մեկ էլ 39 համարին 10 րոպես սպասելուց հետո կարողացա նստեմ, էս անգամ դեմը… Հիմա շոֆերի հետ ասել խոսելով գնում ենք…Շոֆերը ինքը շատ նման էր մունաթ Սեթոյին…Խոսում էր ցանկացած իջնողի և մտնողի մասին…Ու ամենազարհուրելին նա էր, որ ամեն մեկի հետ կապված տափակ անեկդոտ էր պատմում ու նայում կողքի նստածներին…մենք էլ ուզած չուզած ծիծաղում էինք…Մի խոսքով սենց հաճելի ձևով գնում ենք, երբ չհասանք մի կանգառի, որը խառն էր…էն որ լինումա խաչաձև կանգնում են երթուղայինները ու շոֆերները սկսում են քֆրտել ցանկացած շարժվող և անշարժ օբյեկտի… Իսկ մենք մտանք էդ խայտառակ վիճակի մեջ 1 հոգու պատճառով, որը անընդմեջ ձեռքով էր անում… Այդ նույն մարդը տարբեր շարժական օբյեկտների տակ ընկնելով շնչահեղձ բացեց մեր դուռը, դեմը տեղ կար… Պատկերացրեք շոֆերի տեսքը, դժգոհությունը, որը կաթում էր նրա մեծ քթից ու կեղտոտ դեմքից…Մի խոսքով գնում ենք մեկ էլ շոֆերը, այլևս չդիմանալով, էլ չկարողանալով պահել մեջի կուտակվածը, դիմում է նոր մտած մարդուն.
-Այ մարդ հո աշխարհի վերջը չի, կսպասեիր հարմար կկանգնեի կնստեիր էլի, պետք էր ավտոների տակ ընկնել…
Մեկ էլ էս նորեկը ուշքի գալով նայեց ինձ, նայեց շուրջը և շոֆերին ու զարմանքով պատասխանեց.
-Ախպեր ջան որ աշխարհի վերջը լիներ, ես խի պտի երթուղային կանգնեցնեի, հո հիմար չէմ…:)
Ու այստեղ ես մի կերպ եմ պահում իմ ծիծաղը:D, շոֆերը ընկելա տրանսի մեջ, կողքիններս ծիծաղից մեռել են… Շոֆերին այլ ելք չմնաց քան ասելու.
-Դե էդել ես ճիշտ ասում…:)

Ուլուանա
01.05.2011, 18:09
Մոդերատորական. թեման նախատեսված է զվաճալի և/կամ զավեշտական պատմություններ, ոչ թե երթուղայիններում կատարված ցանկացած միջադեպ պատմելու համար։ Թեև այն բաժինը, որում գտնվում է թեման, պիտի որ հուշեր բնույթը, այնուամենայնիվ, թեման վերանվանվում է՝ «Պատմություններ երթուղայիններում»–ից ավելի կոնկրետ՝ «Զվարճալի ու զավեշտական պատմություններ երթուղայիններում»–ի։

Ameli
03.05.2011, 20:11
Աաաաաաաաաա, հիշել եմ :D . մի անգամ, երբ ձմեռ էր, /դե ձմռանն էլ առավոտները շատ մութ է լինում/ մեր ուսանողականի վարորդը ասաց.
- Էրեխեք ջան լուսերը անջատեմ , կպեք իրար տաքացեք:o:}:D

ՆանՍ
04.05.2011, 09:39
Մի անգամ էն հին չխկլիկ, կոլոտ ռաֆերից էի նստել, և արդեն էն պահն էր, որ փողը տալիս եմ, որ իջնեմ: Ոտքս դրեցի էդ "աստիճանին", դուռը բացեցի, որ դուրս գամ, դու մի ասա, կրունկս մնացել ա դրա կոտրտված երկաթների արանքում...Դե, ինչ ասեմ, էլ էդ ոտքս հետս չեկավ:D ու մենք՝ ես, աջ ոտքս ու երկու ձեռքերս, չոքեցինք փողոցում...:o:D:D Սաղ հեչ, էդ գյաբառլամիշի պահին ո՜նց տրամադրությունս բարձրացավ, որ հիշեցի՝ հագս շալվար ա... :))

Morg
08.05.2011, 15:27
Էսօր 63 համարով գնում եմ, դիմացը ես, կողքս մի հատ չաղ տղա ու վարորդն ենք նստած:Էս չաղ տղեն շահումյանից մինչև զեյթուն վարորդի ու մեր սաղի գլուխը տարավ իրա պատմություններով, իրա կյանքից էր պատմում, թե ոնց է շուկայում մեծ նապաստակ գնել ու մորթել տվել, թե ոնց պետքա մարդ գնա շուկա ու էնպես անի, որ իրեն չխաբեն, ԲՌԱԿ ապրանք չՆԱՂԴԵՆ վրեն ու սենց պատմություններ ու խրատներ: Սաղ ժողովուրդը անջատված լսում է, վարորդն էլ մենակ ասում է հա, հա...
Վերջը.. հասել ենք ռայկոմ, որ պետքա թեքվի աջ ու 8-րդ հիվանդանոցի վերևի փողոցով շարունակի գնալը, էս վարորդը ուղիղա քշում ու չի թեքվում: Գնացինք ահագին: Սաղս մտածում ենք երևի ճանապարհն են քանդել, կամ երթուղին է փոխվել: Մեկե վարորդը ուշքի էկավ ու ասեց.
-Արա էս ուր եմ քշում?:blin Արա այ ախպեր ջան քիչ խոսա գոնե մարդ չշեղվի::angry
Վրեքս վիճակ չէր մնացել, էտ ինչքան խնդացինք: :D

My World My Space
08.05.2011, 21:58
էսօր երթուղայինով անցնում ենք Շատո ռեստորանի մոտով, որը ֆրանսերեն գրվում է Chateau , մի կին ասեց.
- վարպետ էն չաթոյի մոտ պահի.... :D

https://lh4.googleusercontent.com/-oxQEt7aKcas/TcbY5zAynsI/AAAAAAAAAmE/9z6f53rw938/s912/IMAG0488.jpg


Հ.Գ. հայերեն անունն ավելի մեծ ա գրած ի դեպ

Նարե91
15.05.2011, 16:11
Էս պատմությունը կատարվելա մորավորապես 2.5 տարի առաջ… Ընդունելության քննությունների համար լարված պարապմունքների էինք գնում: Վերջին ամիսը ցերեկը 3-ին գնում էինք դասախոսի տուն, երեկոյան 10-ի կողմերը նոր տուն էինք գալիս ու պատկերացնու՞մ եք՝ այդ ժամին ես ու ընկերուհիս մենակ երթուղային էինք նստում, դե քանի որ շատ խիզախ էինք… Ինչևէ, մի օր երթուղայինի մեջ նենց դեպք կատարվեց, որ չէի ասի, թե խիզախ ենք… Ուրեմն, նստեցինք մեր սպասված երթուղայինը ու... միանգամից երեսներիս փչեց օղու «դուրեկան» հոտը… Միանգամից աչքներիս ընկավ հարբած մարդը(միջին տարիքի մի տղամարդ էր): Ամբողջ ճանապարհին այս մարդը իրան-իրան խոսում էր (դե գիտեք խմած մարդիկ տենց սովորություն ունեն), ու երթուղայինի ժողովուրդն էլ քթի տակ ծիծաղում էր… բայց ես մի տեսակ այդ մարդուց վախում էի,(երևի սիրտս մի բան զգում էր): Ամենաահավորն այն էր, որ ընկերուհիս ինձանից 3 կանգառ շուտ էր իջնում, ու ես ստիպված էի 3 կանգառ առանց իրա գնայի (դե որ կողքդ հարազատ մարդ ա լինում, այդքան չես վախենում)… Այդպես հասավ այն ժամանակը, որ պիտի իջնեի, վարորդին խնդրեցի` կանգնեց ու արդեն ուզում էի տեղիցս վեր կենայի, որ իջնեի, մեկ էլ տեսնեմ մեկը թևիցս ամուր բռնելա, շրջվեմ, տեսնեմ էն հարբած մարդնա (էլ չնկարագրեմ, թե ոնց վախեցա)… Ես թևս ազատեցի, նորիցա բռնում ու տենց մի անգամ էլ, էլ չդիմացա, ասում եմ՝ թող, վրեն չի ազդում, ու ամենացավալին այն էր, որ երթուղայինի արական սեռի ներկայացուիցիչներից ոչ մեկ ձայն չի հանում, շրջվեցի ու մուննաթով ասեցի. « Չեմ հասկանում դուք ֆայմ չունե՞ք» Լավ էր՝ մի հատ տղա էդ խելագարին ասեց. « Ի՞նչ ես ուզում էս աղջկանից, ձեռքը թող» Մեկ էլ էս աննոռմալը մնաց-մնաց մեկ էլ ասեց.« Ախպեեեեերս, էս մեր մարալիկին ոնց թողնեմ, որ մենակ էթա էս ուշ ժամին… Ընգեր ջան ես մյուս կանգառը իշնում եմ, իրան էլ հետս կտանեմ էլի» Վայ դե պատկերացրեք, իմ ու երթուղայինի մեջի մարդկանց վիճակը՝ հատկապես մարալիկ բառի վրա, մեռել էինք... բայց դե վերջում կարևորը ձեռքս թողեց ու ես իջա ու բարեհաջող հասա տուն;):)

Mark Pauler
15.05.2011, 18:21
Լիքը լցված երթուղայինում, մեկ էլ լսվում ա մի երեխայի բարձր ու պահանջող տոնով ձայնը
- Մամ, ինձ Կիտ-կատ կառնես?
- չէ, էսօր չէ:
- Մամ, որ իջնենք մարշրուտկից ինձ պիտի կիտ-կատ առնես:
- Սուս, խելոք տեղդ նստի:
- Դե ասա, որ կառնես:
- չէ, չեմ առնի:
- Չէ, կառնես, թե չէ ստեղ կասեմ, քեզ ու պապաին ինչ անելուց եմ տեսել:
Բոլորը սկսում են ծիծաղել, մայրը կարմրատակում ա, խնդրում ա մեքենան կանգնեցնեն ու երեխային հետեվից համարյա քարշ տալով դուրս ա փախնում:
Հաջորդ կանգառում մի կին ա բարձրանում երեխայի հետ ու նույն տեղն են նստում: Մեկ էլ Էս երեխան մորը ասում ա.
- Մամ, ինձ Կիտ-կատ կառնես???
Վարորդը չի դիմանում, շուռ ա գալիս ու ասում ա.
- Քուր ջան, խորհուրդ կտամ առնես էտ կանֆետը, թե չէ հեսա ընենց մանրամասներ ստեղ սաղս կիմանաք ....

Լեո
15.05.2011, 20:47
Առավոտյան առաջին կանգառում նստում եմ դեռ դատարկ երթուղային տաքսին: Դուռը փակեցի, երթուղային ուզում էր շարժվել, մեկ էլ տեսնենք մի կին ա հեռվից ձեռքով անում ու վազում, որ հասցնի նստի (մոտ 50-55 տարեկան): Վարորդը կանգնեց: Կինը վազեց հասավ, բարձրացավ, հետևից էլ մի շուն իրեն շնչապատառ գցեց երթուղային (անունը Ռեկս (ինչպես նրան դիմում էր կինը, նրա շունն էր), ինքն էլ հայտի ֆիլմի Ռեկսին շատ նման): Կինն սկսեց գոռգոռալ շան վրա.

-Ռե՛կս, շուտ իջի՛ր, քե՞զ հետ չեմ, ասում եմ՝ դու՛րս գնա :angry

Բայց շան պետքն էլ չէր, ուրախ-ուրախ տիրոջ առաջ ակտիվ շարժումներ էր անում: Կինը սկսեց անձրևանոցով խփել շանը.

-Դե զզվեցիր էլի, հերիք ա ամենուր հետևիցս գաս, դուրս գնա, չես հասկանում :sad Ես ստեղ մենակ չեմ, մարդիկ գործից ուշանում են, ինձ խայտառակ մի արա :angry ,- ու շարունակեց հարվածներ տեղալ:

Էլի շունը ոչ մի ռեակցիա չտվեց: Ստիպված վարորդը խառնվեց գործին.

-Այ բալամ (սրա վրա ինձ բացեց :D ), թող գնա ստեղից, մի խանգարի:

Վերջը քաշքշելով կինը շանը դուրս գցեց մեքենայից ու դուռն արագ փակեց:

-Կներե՛ս, վարպե՛տ ջան, էս անասունը շատ հավատարիմ ա ինձ, հետևիցս չի կտրվում :

Շարժվեցինք, բայց շունն էլ երթուղայինին հավասար սկսեց վազել: Էս վարորդն սկսեց արագ քշել, որ շունը հետ մնա, բայց շունը ատլետիկ ընտիր տվյալներ ուներ, մեքենայի հետևից չէր կտրվում :))
Հաջորդ կանգառում 4 աղջիկներ էին կանգնած: Սրանք տեսան, որ երթուղայինը մոտենում ա, առաջ եկան, բայց հենց տեսան, որ հետևից էլ մի ահռելի շուն ա «հազարի տակ» գալիս, աղաղակ բարձրացնելով սկսեցից այս ու այն կողմ փախչել: Իմ մտքով չէր էլ կարող անցնել, որ 20-22 տարեկան կարճ շրջազգեստով ու բարձր կրունկներով աղջիկները կարող են էդքան արագ վազել :D Լացելու բան էր, բայց ինձ ավելի բացեց :D

Վարորդը, տեսնելով, որ 100 դրամները փախչում են :)), լուսամուտն իջեցրեց սկսեց գոռալ.

-Էրեխե՛ք, կանգնե՛ք, չի կծում (թե ասա որտեղից գիտեր, որ չի կծում :D ),- բայց «էրեխեքը» մի քանի վայրկյանում անհայտացան տեսադաշտից :))

Կինը սկսեց անեծքներ տեղալ շան հասցեին. «Վայ տերդ թաղեմ, որ ես եմ, հերիք եղավ էլի: Կյանքս կերար: Թող գնա՛ հայաթ էլի, գնա՛ լակդ կեր :sad»:

Խեղճ վարորդը (համեստ մարդ էր երևում, թե չէ կնոջը մեքենայից վռնդած կլիներ :)) ) փոր ու փոշման քշեց առաջ գնացինք: Բայց ինչպես և սպասվում էր, հավատարիմ Ռեկսն էլ մեր ետևից: Ի դեպ Ռեկսն սկսել էր ինձ դուր գալ, շատ զվարճալի էր :))

Երրորդ կանգառում արդեն մարդիկ շատ էին, դպրոցական երեխաններ էլ կային: Ու բնականաբար բոլորը «նա ստարտ-վնիմանյու-մարշ» փախան կանգառից, մնաց կանգառն ու դատարկ նստարանը :lol

-Այ մարդ, էս ինչ թարսություն էր, սե՞նց էլ բան կլինի,- սկսեց իր բախտն անիծել վարորդը,- մարդ էլ առավոտ 8 անց կես 2 «պասաժիրով» քշի :sorry

Հասանք չորրորդ կանգառին: Բնականաբար մարդիկ չքացան :D Մեկ էլ տեսնեմ կինը պայուսակից 2 հազար դրամ հանեց ու մեկնեց վարորդին.

-Վարպե՛տ ջան, էս վերցրու՛ ու էլ մի՛ կանգնիր կանգառներում: Քշի՛ գնանք, թե չէ սա հետևիցս չի կտրվի:

-Պահի՛ էդ փողը, քուրո՛ ջան, հեսա ես դրա հախից կգամ :sad

Ու էդտեղ ես առաջին անգամ իմացա, որ «Գալէլ» մակնիշի ավտոմեքենաները կարող են 130կմ/ժ արագությամբ ընթանալ Երևանի փողոցներով :D Երկու-երեք կանգառ չկանգնեցիքն, մինչև որ շունը մնաց հետևում: Հասանք մի կանգառի, որտեղ էդ ժամերին երթուղայինները արդեն լեփ-լեցուն են լինում ուղևորներով, բայց էդ օրը ուղևորները երկունս էին՝ ես ու Ռեկսի տիրուհին :))


Հ.Գ. Չգիտեմ՝ ինչու, բայց ինձ դա խիստ զվարճացրել էր: Ամբողջ որը հիշում էի վարորդի «այ բալամ»-ն ու բարձրակրունկ «վազորդուհիներին» ու ծիծաղում :D

Lem
19.05.2011, 19:27
Ինքը փոքրիկ դպրոցական աղջիկ է: Ամեն առավոտ նույն համարի երթուղայինից ենք օգտվում: Ինքը գնում է դպրոց, ես՝ դեպի պայծառ ապագա: Ամեն օր մի կերպ խցկվում է երթուղային ու սրբորեն կատարում մամայի պատգամը՝ գրպանից հանելով վարդագույն զանգուլակներով հեռախոսն ու ծվիկ ձայնով ավետելով.
- Մամ, ես նստեցի:
Էսօր էլ նույն էր: Իր չափերը գերազանցող պայուսակից էլ մեծ ձյաձյաների ու ծյոծաների մեջ ճլխված՝ մի կերպ հանեց զանգուլակներն ու շունչը հետ բերելով.
– Մամ, ես նստեցի:
Կողքին ծռված ուսանողը չդիմացավ.
– Տո ստին, թե դու նստել ես:

:D

John
10.12.2011, 23:21
ուշադրություն, գրառումը պարունակում է 4 տարեկան երեխայի լեկսիկոնում առկա ցենզուրայից դուրս բառեր, եթե դուք համոզված չեք՝ որ կարդալիս չեք նեղվի՝ ուրեմն մի՛ կարդացեք :)

էս թեման ակտիվացնելու փոքրիկ առիթ ունեմ. ուրեմն երեկ, ավտոբուսի մեջ մի կերպ խցկված տուն եմ գալիս, մի երեխա կա երթուղայինում, 4-4.5 տարեկան հազիվ լիներ, մոր հետ էր, տենց նստած են, էս երեխեն անդադար խոսում է, սկզբում չէի լսում ինչ է խոսում, հետո բարձր սկսեց խոսել՝ անկախ ինձնից ուշադրություն դարձրեցի
-Մամ, որ ուժեղ խփեմ փորիդ՝ ի՞նչ կլնի
-Սու մնա դե այ տղա, հո դու խայտառակ չե՞ս
-Մա՛մ, հլը նայի էն ձյաձյան էն ծյոծյային գրկել ա

Ուշադրություն չդարձրեցի ճիշտն ասած, դե մտածեցի երեխայա, խոսում ա... Մեկ էլ կողքից ձյաձյայի ձեն ա լսվում.
-Ազիզ ջան, էս ծյոծյային տա՞մ մի քիչ էլ դու գրկես, խաղաս հետը, մինչև իջնելս...
Մտածում եմ պահո՜, կենացները թանկանում են... Ինչքան էլ որ դժվար էր, մի 110 աստիճան շրջեցի գլուխս դեպի խոսակցության կողմը՝ տեսնեմ ի՞նչ հաշիվ ա :D

Պարզվեց՝ էդ <ծյոծյա>-ն էն Ընտանեկան լոտոյի տիկնիկից էր, ով որ տեղյակ չի՝ այ էս գովազդի մեջի <ծյոծյան>



http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=jT8bIIBVemA

մի խոսքով, էս երեխեն սկսեց <ծյոծյայի հետ խաղալ>, մեկ էլ թե
-Մամ, հլը նայի ինչ մեծ ծիծիկներ ունի՜
-Այ տղա սուս մնա, վայ
-Մամ, քո ծիծիկներն ա մեծ թե՞ իրանը
-Վա՜յ

Էս էրեխեն սենց չարաճճի ժպտալով, ավելացրեց
-Գիտեմ, քոնը
-Այ տղա դե ձենդ կտրի էլի ,- կիսաաղերսական տոնով արդեն սկսեց խոսալ երեքու հետ...
Մեկ էլ էս երեխեն ուշադի՜ր նայում ա տիկնիկին, նայեց, նայեց, նայեց, մեկ էլ աչքերը սկսեցին փայլել՝ հայտնագործություն արած մարդու ուրախ փայլով, խորամանկ հայացքով նայում ա էս տիկնիկի աչքերին, աչքի պոչով էլ մորն ա նայում, որ ռեակցիան տեսնի էլի իրա ասածի ու ցածր ասում ա էս տիկնիկին.
-Բո՜ո՜ո՜ո՜զզզզ: :D

Նաիրուհի
28.05.2012, 13:17
Տրոլեյբուսը երթուղային համարվո՞ւմ է։ Մի խոսքով... ;)

Մի երկու շաբաթ առաջ տրոլեյբուսով մասիվ էի բարձրանում, Մյասնիկյան պողոտայում նախորդ տրոլեյբուսին ինչ-որ բան էր եղել, մի խոսքով էս մեկն ահագին կանգնած մնաց. դե գիծն զբաղված էր, շարժվել չէր կարող։ Դիմացն էլ մի տատիկ էր նստած թոռան հետ։
Էս կինը տեսավ, որ արդեն մի 5 րոպե անշարժ կանգնած ենք, ասաց.
-Վարպետ ջան, մեկ ա՝ չես քշում, դուռը բաց՝ երեխեն չիշիկ անի։ Հո տակը չի՞ անելու։
:lol

Lusinamara
28.05.2012, 13:52
Մի անգամ 3-4 տարեկան տղային գիրկը դրած` հայրը նստած էր գումարը վարորդին փոխանցելու տեղը` դեմքով դեպի մյուս ուղևորները: /Ես հաճախ էի հանդիպում իրենց, երևի մանկապարտեզ էր տանում ամեն առավոտ/: Մեկ էլ էս երեխեն նայեց շուրջը, նայեց ու.
- Պապ, պապ, սիրուն ա, չէ՞:roll,- ցույց տվեց հենց իրենց դիմաց նստած աղջկան:
Հայրն էլ, չիմանալով ինչ պատասխանել, գլխով հասկացրեց` հա: Աղջիկը հայացքը թեքել էր դեպի պատուհանը:
- Պաաապ, քեզ ասում եմ սիրուն ա, չէ՞, ինքը:
- Հա:
- Դե պաչի, պաա՜ա՜չի::aaa
- Արա, քեզ խելոք պահի::sad
- Վաաա՜, պաչի:noti
Հո չի գոռում, հո չի գոռուււմ, ամբողջ ավտոբուսը թնդում ա:
Վերջը մենք ականատես եղանք, թե ոնց հայրն, էդ աղջիկն ու տղայիկը միասին իջանք կանգառում, թե ոնց երկուսով բռնեցին երեխու ձեռքն ու գնացին: Մայրն էր: :)

Elmo
28.05.2012, 18:29
Երթուղայինը անհարմար ձևով կանգնել ա կանգառում: Հետևից սիգնալ են տալիս: Էս կանգնացնեղ կինը եկել դուռը բալե ա ու նայում ա ներս, ուսումնասիրում ա: Մի 3 վայրկյան ուսումնասիրեց ու հարցրեց:
- էս 76-ն ա՞
վարորդն ու մի քանի ուղևոր
- հա հա 76-ն ա
կինը
- ո՞րն ա էս
վարորդը
-76-ը՛
մի քանի վայրկյան էլի ներսը ու ուղևորներին ոտից գլուխ չափեց էս կինը: Էդ ընթացքում հետևից սիգնալ տղեցների քանակը մեծանում ա:
- էս 76-ն ա՞
համարյա բոլորը միաձայն
-հաաաաաաաաաաաաա՛
կինը էլի մի քանի վայրկյան ուղևորներին ու մարդկանց չափեց ոտիգց գլուխ, ազատ նստատեղերը մտովի հաշվեց(երևի): ու ասեց
- էս 76-ն ա հա՞, լավ եղավ:
ու դուռը փակեց:
:think


Էս ինչի՞ եմ կիսատ գրել: Ամենախնդալուն վարորդի արձագանքն էր որ ասեց «Վա՜այ ոչ երնեկ քո տիրոջը»:

Lusinamara
10.06.2012, 12:10
Եվրո-2012-ի շրջանակներում… Խորհուրդ է տրվում նաև ֆուտբոլի չսիրահարներին;)


Ավտոբուսում եմ: Հենց հետևիս նստարանին, համարյա ականջիս տակ, երկու տղա տարբեր թեմաներից խոսում են: Մեկն ինչ-որ ոգևորված էր, որ առաջնությունն սկսվում ա, մյուսն՝ էդքան էլ չէ, ուղղակի ասում էր, որ Հոլանդիա ա բալետ անելու: Մեկ էլ դրանցից մեկը.
- Լավ, էդ հեչ, ապեր, բա էն գործն ի՞նչ արիր:
- Աա՜, լավ, արա, գլուխ չեմ հանում, չեմ կարում կողմնորոշվեմ… Ախր երկուսին էլ սիրում եմ, երկուսն էլ լավն են, չգիտեմ ինչ անեմ:
- Էհ, ապեր, քո գործն էլ մի գործ չի: Մարդ ասում ա…
- Հա, գիտես մարդ ինչ ա ասում. որոշել եմ շաբաթ օրվա Գերմանիա-Պորտուգալիա խաղից հետո, տենամ ով ա հաղթում, զանգեմ իրանցից մեկին ու խոստովանեմ… ու էն մյուսի համար իսկի էլ չափսոսամ… Վերջ, ապեր, որոշել եմ, մենակ թե նիչյա չպրծնի էդ անտերը,- ձեռքերն իրար զարկելով ծիծաղում ա իր «ողբալի» վիճակի վրա:
Ես, որ գրեթե գուշակել էի ինչ իրավիճակ ա քննարկվում ականջիս տակ, այլևս ուժ չունեի ծիծաղս զսպելու:
- Ապեր, չեմ ջոգում ինչ ես ասում:
- Լսի, արա՜, դու ախր չգիտե՛ս իրանց անունները,, Մանյան ու Գալյան::D Հա՜, մեկ էլ ասեմ, ամենքն իրանց «երկրին» նման են::D

:D:D:lol

Rammstein
02.10.2012, 03:45
Էն օրը 2 համարի երթուղայինով գալիս եմ տուն: Մի կին 200 դրամ տվեց, վարորդը մանրը 2 հատ 50-անոցով տվեց: Մեկ էլ էս կինը ասում ա.
– Էս ոնց որ ավել եք տալիս:
– Ինչքա՞ն եմ տվել:
– Վա՜յ, չէ, ճիշտ եք տվել, ուղղակի 50-նեից մեկը փայլում էր, ինձ թվաց 100 ա:

Հաջորդ կանգառում մի հատ աղջիկ էր իջնում, 200-անոց տվեց, մի քիչ սպասեց ու ասեց.
– Իմ մանրը չեք տալի՞ս:
– Ինչի դու ի՞նչ ես տվել:
– 200:
Վարորդը վերցրեց, նայեց, համոզվեց, որ 200 ա, մանրը տվեց ու ասեց`
– Քոնն էլ 200-ն էր փայլում: :))

Մի քիչ հետո իմ հերթն եկավ իջնելու: Երթուղայինում ես ու մի հատ ուրիշ մարդ էինք մնացել: Երկուսս էլ միաժամանակ 200-անոց տվեցինք ու «1 հատ ստացանք»: Էս վարորդը իմ տված 200-ը տվեց էս մարդուն ու իրա համար շարունակեց քշելը: Հիմա արդեն ես եմ ասում.
– Իմը 1 հատ էր:
– Բայց դու ի՞նչ տվեցիր:
– 200:
– Յա, բա ո՞նց ես քո տվածը տվեցի էն մարդուն:– Հետո էդ մարդուն հարցրեց,– քեզ ի՞նչ եմ տվել:
Էս մարդը նայեց`
– 200 ա,– ու հետ վերադարձրեց:
Վարորդը երկուսիս էլ մեր 100 դրամ մանրը տվեց:
Ես էլ ժպտալով ասեցի.
– Ուղղակի փայլում էր,– իջա ու ինձ բացել էր:
Վարորդին էլ էր բացել: :))

Chilly
25.01.2013, 11:00
Երթուղայինում դեպք, ընկերներիցս մեկը նոր պատմեց:
Պատկերացրեք լիքը մարշրուտկա, կանգնելն ի՞նչ ա, մի ոտի վրա կանգնելու տեղ հազիվ ծանոթով ա ճարվում, ու էդ նեղ մաջալին կոնսերվատորիայի մոտից կոնտրաբասը մեջքից կախած մի աղջիկ ա բարձրանում: Կանգնում մարշրուտկի մեջտեղում ու համ նստողին համ իջնողին սկսում խանգարել:
Էնքան, որ վարորդը չի դիմանում ու էս աղջկան ասում ա յաշիկիդ համար էլ պիտի 100 դրամ տաս: Սա թե օվ անգրագետ յաշիկ չի կոնտրաբաս ա ու չեմ տա: Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն… Ահագին կռիվ են անում, ու էդ կռվի ընթացքում նստածներից մի տղամարդ, ով երկու արկղ ձու էր տանում, իջնում ա ու իրա փոխարեն բարձրանում - նստում ա մի ուրիշ տղամարդ, ինչն էդ աղջիկը չի նկատում, որտև մեջքով էր կանգնած:
Մի քիչ անց էդ նոր նստած տղամարդն ասում ա այ աղջիկ ջան, բա քեզ պետք ա՞ ներվեր ես փչացնում, 100 դրամ էլ ավել գցի իջի էլի... Էս աղջիկն էլ առանց շրջվելու թե՝ դե դու էլ ուրեմն քո ձվերի համար կտաս ավել 100 դրամ... Մարշրուտկում մարդիկ հազիվ են ծիծաղները զսպում, մի մասը հասկանում ա ինչ ա կատարվել, մյուս մասը, որ նոր են նստել ու էս մարդն էլ հետները, բանից բեխաբար շոկի մեջ են ընկնում... Էս տղամարդն էլ իրա տղամարդությունը չկորցնելով ասում ա հա աղջիկ ջան, հարց չկա, եթե իմ ձվերն էլ քո կոնտրաբասի չափեին լինեին, ես էլ կտայի... Մե խի՜նդ, մե ուրախուչու՜ն :D

Այբ
23.03.2013, 17:51
Պիտի գնայ գրադարան, որ գրքերս հանձնեի: Ինչ տեղավորվեց պայուսակումս, տեղավորեցի: Մնաց մի գիրք և էդ գիրքն էլ ստիպված ձեռքս վերցրեցի: Ծանր պայուսակով և մի գիրքը ձեռքիս բարձրացա երթուղային: Սովորականի նման նստելու տեղ չկար: Դեռ նորմալ տեղ էլ չէի գտել կանգնելու համար, երբ վարորդը միանգամից գազ տվեց... Ու մինչ մի ձեռքով հազիվ բռնվեցի նստատեղից, մյուս ձեռքով, որով բռնել էի գիրքը, չգիտեմ ոնց ստացվեց, գրքով խփեցի մեկի գլխին. էդ վայրեջքի պահն էր...:( Հավասարակշռությունս, որ կորցրեցի ու առաջ եկա, դրա համար էդպես ստացվեց... Տարիքով էլ մարդ էր: Մի քանի հոգի չկարողացան իրանց զսպել և ծիծաղեցի: Դե ես էլ ներողություն եմ խնդրում, որ չէի ուզում, պատահաբար ստացավեց և այլն:
-Ա՛յ, աղջիկ, չես կարա՞ մի քիչ ուշադիր:angry լինել,- էդ մարդն ա ասում: Մի խոսքով՝ բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեցի: Լավ ա գոնե մեկը տեղ տվեց՝ նստեցի, բայց դե բոլորը ինձ ու էդ մարդուն են նայում ու քթների տակ խոսում:
Մի քանի րոպե անցավ, ոնց որ թե իրավիճակը խաղաղվեց: Մենակ վերջում նստած երկու տղաներն են իրար հետ խոսում: Աշխատում եմ ոչ մեկին չնայել և ուզում եմ մի վայրկյան շուտ տեղ հասնել: Մեկ էլ՝ տղաներից մեկը ասում է.
-Բայց էդ քուրոն, տեսա՞ր չէ, ոնց քյաչալին տպեց...
Շարունակությունը էլ չգրեմ...էդ մարդն ահավոր կատաղել էր...:angry

Անվերնագիր
29.03.2013, 02:30
էսօր 41 համարի երթուղային մեջ կախիչներից բռնված գնում եմ, մի քանի կանգառ հետո դիմացիս նստողը իջավ ու հազարի տակ բարձրացավ մի տատի, ով տեմպը չկորցնելով մոտեցավ էտ տեղին, սաղ հեչ, բայց նստելուց ընե՜նց տվեց մեժդունոգիս. որ ակամայից թեթև չոքեցի,էլի լավ ա՝ մարդ-մուրդ իմ կողմը չէր նայում, ես էլ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մթոմ հեռախոսս էի ման գալիս... Վայ տատի, տատի

Freeman
30.03.2013, 18:42
էսօր 41 համարի երթուղային մեջ կախիչներից բռնված գնում եմ, մի քանի կանգառ հետո դիմացիս նստողը իջավ ու հազարի տակ բարձրացավ մի տատի, ով տեմպը չկորցնելով մոտեցավ էտ տեղին, սաղ հեչ, բայց նստելուց ընե՜նց տվեց մեժդունոգիս. որ ակամայից թեթև չոքեցի,էլի լավ ա՝ մարդ-մուրդ իմ կողմը չէր նայում, ես էլ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մթոմ հեռախոսս էի ման գալիս... Վայ տատի, տատի

Ավատարդ էս գրառմանն նենց ա սազում :D

Ruby Rue
31.03.2013, 22:55
Ընկերներիցս մեկի հետ 75-ով տուն ենք գնում: Երթուղայինը կիսադատարկ է, բայց մի տատիկ է բարձրանում ու չգիտես թե ինչու որոշում, որ իմ կողքին պիտի նստի.
- Տղա ջան, մեծ կնիկ եմ, վեր կաց, թող նստեմ:
- Բայց վերջում լիքը տեղ կա:
- Բայց ես մեծ կնիկ եմ, չեմ կարա, դու թռի վերջ:
Մի խոսքով, էս տղան իրա մեծ-մեծ գծագրերը վերցնում, գնում ուրիշ տեղ է նստում, էս տատին էլ տեղավորվում ա կողքիս:
- Ազիզ ջան, էդ ի՞նչ թուղթ ա ձեռքիդ,- սկսում է խոսեցնել ինձ:
- Դե բանավեճի մրցույթի էի, պատվոգիր եմ ստացել::)
- Բա ինչի՞դ ա պետք էդ, օժի՞տդ ես հավաքում: Ապրե՜ս, ապրե՜ս, հիմա սաղ դիպլոմով հաՌս են ուզում:
- Չէ, ես իմ համար եմ սովորում::D
- Ջահել վախտերս գիտե՞ս ո՜նց էի սովորում: Տո դու ի՞նչ գիտես, ես էնքա՜ն բանավեճի եմ գնացել...
Էս տատին խոսում-խոսում ա, մինչև հասնում ենք Մալաթիայի շուկայի մոտ: Էդտեղ էս տատին ուզում ա իջնի, մեկ էլ վերջից մի հատ պապի գոռում ա.
- Քուր ջա՜ն իջի, ես քո տեղը կստանամ:
Ամբողջ երթուղայինը ծիծաղից թուլանում ա :D, իսկ տատին էլ՝ մի երկու քաղցր-մաղցր հայհոյանք ա ասում ու իջնում: (Երևի բանավեճի ժամանակ էր սովորել :D)
- Էս էրգրում բարությունն էլ չի անցնում:hi : Դու ասա յեքա պառավ ես, հո ուրիշ բան չէ՞ի ուզում,- դժգոհեց պապիկը ու սկսվեց «էրգիրը էրգիր չի» ողբերգության կատարումը:
Երթուղայինում նստածներս էլ մեկ էս պապիին ենք նայում, մեկ իրար ու համարյա լաց ենք լինում ծիծաղից ::D
Բայց դա դեռ ամենը չէր: Իջնելուց առաջ էս պապին վարորդին 600 դրամ ա տալիս (բացի իրենից, ևս հինգ հոգի էինք) ու բղավում.
-Երեխեք ջան, ձեր տեղը տվել եմ, իջեք ՝ էդ հարյուր դրամին էլ մառոժնի կուտեք::)
Հիմա մենք չեմուչում ենք անում, վարորդին համոզում ենք, որ փողը հետ տա էդ պապիին, պապին էլ ուզում ա դուռը արագ բացի ու գնա, բայց դուռը չի բացվում: :D
Մնում ենք մարշրուտկային գերի, մինչև վարորդը դուրս ա գալիս ու մի քանի րոպե տանջվելուց հետո բացում ա դուռը:
Բայց ամենակարևորը. երթուղայինի գումարը 6 հոգու փոխարեն ստանալուց հետո էս պապին էնքան երջանիկ դեմք ուներ, որ նույնիսկ համոզել էլ չէինք կարողանում, որ գումարը ետ վերցնի::D
Իսկ պաղպաղակ էլ չկերանք՝ ցուրտ էր:

Ruby Rue
17.05.2013, 01:43
Էլի ես, էլի էստեղ... Ի՞նչ անեմ, որ էնքան ցնդած ու ցրված եմ, որ օր չկա զվարճալի պատմություններ չկատարվեն հետս:

Դասից տուն եմ գնում: Աչքերս սովորականից ավելի ուռած ու կարմրած են. քննությունների պատճառով էլի գիշերը չէի քնել: Տեղավորվում եմ երթուղայինի պատուհանի մոտի նստարանին, գլուխս հենում ապակուն, ու աչքերս իրենք իրենց փակվում են:
Մարդիկ գերլցվում են երթուղային, դուռը շրխկալով փակվում է՝ խանգարելով իմ քունը: Արդեն գերբտած երթուղայինում զանազան-զարմանազան քրտնահոտերի միջից մեկ էլ օղու անտանելի հոտ եմ առնում: Աչքերս բացում եմ՝ ակնկալելով մեծ փորով, կարմրած քթով ու չաղ հարբեցողի տեսնել, բայց փոխարենը լսում եմ.
- Ամոթ էլ չի անում, նայում ես՝ ջահել, սիրուն աղջիկ ա... Ո՞նց կարելի ա:
- Հա էլի, էս ի՞նչ սերունդ ա մեծանում, բա մեր ժամանակ սե՞նց էր:
- Ամոթ, աբուռ չունի էս սերունդը, ի՞նչ վիճակում ա թրև գալիս:
- Բա էտի ծնողներ չու՞նի:
Միթե՞ քրքրված ջինսս, անիծյալ բանդանաս ու սուր երկաթներով թևնոցներս են էսքան ազդում են մարդկանց վրա: Չէ, բայց ոչ մի անգամ նման բան չի եղել. մարդիկ մեկ երրորդ զզված, մեկ երրորդ զարմացած ու մեկ երրորդ զայրացած հայացքներով վրաս են նայում: Մեխանիկորեն ես էլ ուշադրությունս իմ վրա եմ դարձնում՝ կարծելով, որ արտաքինիս հետ ինչ-որ բան այն չէ, ու մեկ էլ էդ պահին օղու հոտը ավելի ուժեղ է խփում քթիս ու ուղեղս հանկարծ պայծառանում է. ախր ֆիզիկայի լաբորատոր աշխատանքի ժամանակով սպիրտով լի մեծ փորձանոթը վրաս էի թափել...:D

Ու էն մտքից, որ մարդիկ կարմրած աչքերով, հոգնած ու սոված խեղճ ուսանողին կործանված հարբեցողի տեղ են դնում, չեմ կարողանում ծիծաղիս պոռթկումը զսպել:
Հավատացնում եմ՝ երթուղայինի ժողովրդի մեծ մասն իջավ մոտակա կանգառում::))

Ruby Rue
04.06.2013, 23:14
Ահավոր հոգնած, ոտքի վրա սատկած վիճակում երթուղային եմ բարձրանում, որ հետևը մի տեղ իմ համար նստեմ, ականջակալներս քաշեմ ականջներիս ու քնեմ մինչև տուն հասնելը: Բայց արի ու տես ինձ կրկին վիճակված չէր քնել...

- Էդ Սերժը, սաղ էդ Սերժն ա մեղավոր: Բա էն շաշ Լևոնը: Մարդ հրացան ունենար, գնար գյուլեր էդ աբորտից փրկվածներին,- լսվեց մեկի բղավոցը: Վարորդի հետևի նստարանին 70-80 տարեկան նիհար, աղվեսային դիմագծերով մի կուզիկ պապիկ էր նստած:
- Այ մարդ, սու՜ս մնա, ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել,- ծիծաղախառն հանդիմանեց հաստլիկ տիկինը:
- Սաղդ էն Ցռան Վերգոն եք է: Հետո էլ ասում եք խոսքի ազատություն: Էս եք էլի: Լավ, եթե քաղաքականությունից վախենում եք, ուրեմն ձեզ խելք կսովորացնեմ: Ուրեմն՝ աղջիկներ ջան կյանքում աբորտ չանեք: Բերեք, տարին երկու անգամ երեխա բերեք:
- Այ բիձա, մենք հո ճագար կամ շուն չե՞նք, որ տարին երկու երեխա բերենք,- ծիծաղեց տիկինը:
- Էս ազգը կերազեր շան պես թասիբ ունենար: Էշը, որ էշ ա չի թողում իր կնգան աբորտ անել: Բոլոր ձագերին պահում-մեծացնում ա: Դու, այ դու, քանի՞ երեխա ունես,- մատնացույց է անում կրակին ջանասիրաբար յուղ լցնող կնոջը:
- Դե՜, մի 5-6 հատ կունենամ:
- Մի 20 հատ էլ աբորտ ես չէ՞ արել:
- Տո դու ի՞նչ գործ ունես:
- Մի 20 հատ աբորտ էլ իմ կնիկն ա արել: Նույն ք*ք-ն էլ ես եմ: Դու, այ դու՛, 20 հատ երեխա կկարանայիր պահեիր,- ձեռնափայտը տնկում է վարորդի վրա:
- Սուս մնա, այ մարդ, լիքը ջահել երեխեք են նստած, ամոթ չե՞ս անում,- տխուր հայացքով պապիին է նայում վարորդը:
Էդ ջահել երեխեքն էլ ծիծաղից համարյա ծեփվել էին նստարաններին, երթուղայինն էլ՝ թեև օրվա պիկ ժամին էր գնում, կիսադատարկ էր:
- Thank you very much. Ես էրեխեքին խելք եմ սովորացնում, որ վաղը մյուս օր լիքը էրեխեք բերեն մեր երկրի համար:Նայեք, խի՞ են փողոցներում աղջիկները էսքան շատ: Չկա, տղա չկա, սաղի մարդիկ գնացել են խոպան, կամ էլ Արցախյան կռվի ժամանակ են մեռել: Գոնե անժառանգ չմնան...
Մի տեսակ էլ ծիծաղս չէր գալիս: Նայում էի մարդկանց, նայում պապին. երևի Արցախյան ազատամարտում որդի էր կորցրել:
Էդ կանգառում երթուղային մի աղջիկ էր ուզում բարձրանալ.
- Էս ի՞նչ սերունդ ա, էդ կաուչուկի ռետուզները հագնում են, հետևը բացում, ընգնում մեյդան: Հլը բա սրանց կոշիկներին նայեք, ոնց որ տռուբեք լինեն: Ոչ մի աղջիկ հայկական տարազ չի հագնում: Ամաչում եմ, որ հայ եմ...
- Բա ուզում էիր թուրք լինե՞իր:
- Քեզ թվում ա թու՞րք չեք, հա՞: Հլը էն տղերքին նայեք, բա տղա՞ են: Հլը հագած տրիկոներին, մազերին, թրաշին, բա շորերն ու հեռախոսները. ոտից գլուխ թուրք են:
- Դու էլ ես ուրեմն թուրք:
- Thank you very much. Նույն ք*քն էլ ես եմ: Էս սերժիկների երկրում սաղս էլ թուրք ենք: Ամաչում եմ, որ հայ եմ:
Մեկ էլ զանգում է էն կնոջ հեռախոսը.
- Ալո, ես մառշռուտկում եմ... Շա՜տ ուրախ մառշռուտկում:
- Ըհըն, հենց քո նմաններն են, որ քանդում են երկիրը: Մառշռուտկա՜. զզվելի, ռուսամոլ, աբորտ արած... Հա, աղջիկ ջան, քանի՞ տարեկան ես,- հարցնում է կնոջը:
- 18,- ծիծաղում է 50-60 տարեկան գիրուկ տիկինը:
- Վա՜յ, ո՜նց եմ սիրում 18 տարեկան լխտիկ աղջիկներին: Իմ կնիկն էլ էր տենց լխտիկ. ափսոս մեռավ: Լսեք ինձ, խելք սովորեք, վարպե՜տ կանգառում կպահես իջնեմ:
Բոլորը թեթևացած շունչ քաշեցին, պապին ոտքի կանգնեց, իսկ կանգառում մի զույգ էր երթուղային նստում:
- Բա սե՞նց կնիկ են պահում, հա՞: Հլը սրա հագածը, քսածը, տղա ջան, դու հայ տղա կոչվելու իրավունք չունես: Աղջիկները տիկնիկ չեն, որ ներկեք, հագցնեք, ձեռքներից բռնած ման տաք,- ասում է նրանց, ապա շրջվում դեպի նստածներն ու բղավում.
- Աղջիկները տուն տանելու ու երեխա բերելու համար են:

Ձախ աչքիցս արցունք էր հոսում. չգիտեմ աչքիս բորբոքվածությու՞նն էր պատճառը, չափից դուրս ծիծաղե՞լը, թե՞ ուղղակի լացս եկավ:

John
13.08.2013, 14:31
Ամառ, շոգ, ցերեկ՝ առավել ևս շոգ, Երևանի կենտրոն՝ դե պատկերացրու արդեն... լավ է գոնե, որ լիքը չէր ավտոբուսը՝ նույնիսկ ոչ բոլոր նստելատեղերն էին զբաղված: Վարորդը՝ հիսունին մոտ կլիներ, հավեսով ուստա էր երևում: Ռոսսիա կինոթատրոնի կանգառում հարբած, կիսառուս դեմքով մի տղամարդ մոտեցավ դռանը ու դիմեց վարորդին
- Բարիրգուն բռատ (ժամը 15-ի կողմերն էր), որ խնդրեմ հայ իք կհասցնե՞ս
- Ո՞ւր
- Կինո Հայրենիք
- Հա՜, ոնց չէ ախպեր ջան, նստի
Էս մեր կիսառուս-հարբած ախպերը օրորվելով մի կերպ հասավ ամենամոտիկ ազատ նստարանին, տեղավորվեց: Նայում եմ՝ հազիվ է գլխի հավասարակշռությունը պահում, որ մի կողմի վրա չընկնի: Մեկ էլ սկսեց ժպտալ: Դիմեց վարորդին.
- Բռատ, մի բան խնդրեմ էլի:
- Ասա ախպեր ջան:
- Որ հասնենք Հայրենիք, մի հատ սիգնալ տաս զարթնեմ, կլնի՞:
- Հա, ոնց չէ, ախպերս:
- Մեռսի բռատ, համ էլ էսօրվանից դու էլ իմ ախպերն ես...

:)

Անվերնագիր
10.11.2013, 22:23
Էրեկ մարշուտնու մեջ․

մի տարիքով տղամարդ նստեց երթուղային ու վարորդին ասում ա․

-Դուռը փակե՞մ:
Վարորդը ֆռռաց մի քանի վայրկյան շշմած նայեց ու ասեց․
- Այ ցավդ տանեմ, բա հո էս մառոզին բաց դռնով չե՞նք գնալու:

Ruby Rue
04.06.2014, 12:42
Երեկ գիշերը երթուղայինով տուն գալիս Ակումբում թափառում էի, մեկ էլ պատահաբար հայտնվեցի «Կարմիր խնձորիկ (http://www.akumb.am/showthread.php/2349-%D4%BF%D5%A1%D6%80%D5%B4%D5%AB%D6%80-%D5%AD%D5%B6%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB%D5%AF?highlight=%D5%AF%D5%A1%D6%80%D5%B4%D5%AB%D6%80+%D5%AD%D5%B6%D5%B1%D5%B8%D6%80)» թեմայում: Թեմայի հին քարի դարյան գրառումներ եմ կարդում, շատերն էս տիպի « աղջիկը պդի կույս ըլնի, առաջին գիշերվա սավանն էլ՝ Ճապոնիայի դրոշ, ով կույս չի, բարոյական չի», մեկ էլ էդ ընթացքում հեռախոսիս փլեյերը, որը խառը հերթականությամբ էր երգերը բերում, Ռամշտայնի "Pussy (https://www.youtube.com/watch?v=CX7ur4Ey5X4)"-ն է սկսում նվագել:

Too big, too small,one size does matter after all, իսկ ես պատկերացնում եմ ոնց են սկեսուրն ու հարևանները սուպերգեռոյների տեսքով ջարդում կողպված դուռն ու ներխուժում նոր ամուսնացած աղջկա սենյակ:
Too short, too tall, doesn't matter, one size fits all ու սավանը քաշում են նրա տակից:
So take me now, before it's late, արյան հետքերը գտա՜ն, հարսի ճակատը թքոտ պաչում են:
Լife's too short, I cannot wait, խնձորները լցնում են սինու մեջ ու վազում աղջկա տուն:
Take me now, oh, don't you see, աղջիկը քմծիծաղով մտածում է, որ արժեր էդ 200 դոլարը կարկատվելու համար տալ: :D

Ու ինձ է՜ն տիպի էր բացել էս թեմայի ու երգի կոնտրաստը, որ չէի կարողանում ծիծաղս զսպել՝ լացելու աստիճան ծիծաղում էի: Կողքիս նստած տղան կանգնեց՝ մթոմ ինչ-որ մեկին տեղ տալու: Գերլիքը երթուղայինը շարունակեց ճանապարհը, բայց տենց էլ ոչ ոք կողքս չնստեց: :))

Անվերնագիր
30.11.2016, 15:52
-Էս մի հատ կստանաք
- մի՞ հատ
- քարի մոտ կպահեք
- քարի՞ մոտ
- որ խնդրեմ դուռը կբացե՞ք
- դո՞ւռը

John
30.11.2016, 16:09
-Էս մի հատ կստանաք
- մի՞ հատ
- քարի մոտ կպահեք
- քարի՞ մոտ
- որ խնդրեմ դուռը կբացե՞ք
- դո՞ւռը
Էս մի հատ երկու հատ կստանա՞ք )))

Անվերնագիր
18.01.2019, 12:28
54-ի մեջ, ուղղևորդը վարորդին.
-Կներեք, սա ինչպե՞ս ա գնում.
-Շա՜տ զգույշ :D