Դիտել ողջ տարբերակը : Ամենախենթ երազանքը: Ունե՞ս...
Փոքր ժամանակ ես մի երազանք ունեի. երազում էի ստեղծել մի նոր լեզու, լեզու, որով կխոսեի իմ մտերիմների ու ընկերների հետ, ու մեզ ոչ ոք չէր հասկանա: Երկար ժամանակ բառեր ու քերականություն էի հորինում (մոտ 1000 բառ և 50 կանոն ստեղծել էի արդեն), բայց հետո տարիքիս հետ կամաց-կամաց հրաժարվեցի իմ երազանքից` հասկանալով, որ դա իսկական խենթություն է:
Իսկ դու ունեցե՞լ կամ ունե՞ս երազանք, որը կարող ես խենթ համարել:

:o:o:o ես ուզում էի որ կարողանայի իմ մոտիկ ընկերոջ հետ խոսասի մտքիս մեջ....նույն բանենք ցանկացել.....
[B]Իսկ դու ունեցե՞լ կամ ունե՞ս երազանք, որը կարող ես խենթ համարել:
:oy Փոքր էի...
Պլաստիլինից զինվորներ էի սարքել, փոքրիկ մեխերը տափակացրել էի մուրճով`այնպես որ նմանվեն թրերի, ու լիքը նիզակներ էի սարքել լուցկու չոփերից` ծայրերը սրելով: Հա փոքրիկ ձիեր էի նաեւ սարքել:
Ու տենց մի 200-ը 200-ի դեմ կռվում էին...արյունահեղուցյուն չէր լինում: Մենակ դրանք ծակվում էին թրերից ու նիզակներից/այսինքն ես էի ծակում/::D
Ու տենց երազում էի, որ դրանք գոնե մի քիչ կենդանանան...:oy
Էսա կասեն էս ինչ սադիստ ա...:P:D
Ավելացվել է 1 րոպե անց
Հա հիմա կոնկրետ ինչ-որ խենթ երազանք չունեմ:
Ուլուանա
29.06.2008, 03:28
Փոքր ժամանակ ես մի երազանք ունեի. երազում էի ստեղծել մի նոր լեզու, լեզու, որով կխոսեի իմ մտերիմների ու ընկերների հետ, ու մեզ ոչ ոք չէր հասկանա: Երկար ժամանակ բառեր ու քերականություն էի հորինում (մոտ 1000 բառ և 50 կանոն ստեղծել էի արդեն), բայց հետո տարիքիս հետ կամաց-կամաց հրաժարվեցի իմ երազանքից` հասկանալով, որ դա իսկական խենթություն է:
Լրիվ նույն երազանքից ես էլ եմ ունեցել դպրոցական հասակում։ :)) Միայն թե ես դա մասամբ իրականացրել եմ. :oy ճիշտ է, քերականությունն ու բառապաշարը տենց էլ նորմալ չմշակեցի ու չհորինեցի :D, բայց այբուբենի ստեղծումը լավ էլ հաջողությամբ էր պսակվել։ :hands Ի դեպ, տարիներ շարունակ քրոջս հետ օգտագործում էինք էդ տառերը, երբ պետք էր լինում ինչ–որ բան իրար հաղորդել այնպես, որ մյուսները չհասկանան։ :secret :P
Բացի էդ մեր ընդհանուր այբուբենից, ես նաև իմ զուտ անձնական օգտագործման տառերն էի հորինել :roll, որոնցից մինչև հիմա էլ օգտվում եմ, այսինքն՝ մինչև ԱՄՆ գալը հաստատ օգտվում էի անհրաժեշտության դեպքում։ Շատ հարմար է։ ;)
Ամենախենթ երազանքս երևի միշտ եղել է մտքի ուժով տարբեր գործողություններ անելը, ասենք՝ իրեր տեղաշարժելը, թռչելը և այլն։ Շատ խենթ երազանքներ եմ ունեցել, հիմա էլ ունեմ, բայց քանի որ դրանց իրականացման հույսը դեռ լրիվ չի կտրվել, չեմ ասի։ :P :))
Մանկությանս խենթ երազանքներից եթե հետաքրքիր բան հիշեմ, էլի կգրեմ։
firewall
29.06.2008, 03:37
երազում եմ տալ աշխարհին իմ ամբողջ դրական էներգիան և կորչել
VisTolog
29.06.2008, 10:35
Բայց թեման սիրո, զգացմունքների ու ռոմանտիկայի հետ ի՞նչ կապ ունի /դե կապ ունի, բայց դե :)) /
Երազում եմ որ երազանքներս կատարվեն.
Իսկ փոքր վախտ, երազում էի մարդկանց մտքեր կարդալ /չնայած հիմի էլ չէր խանգարի/.
Ավելացվել է 9 րոպե անց
Փոքր ժամանակ ես մի երազանք ունեի. երազում էի ստեղծել մի նոր լեզու, լեզու, որով կխոսեի իմ մտերիմների ու ընկերների հետ, ու մեզ ոչ ոք չէր հասկանա: Երկար ժամանակ բառեր ու քերականություն էի հորինում (մոտ 1000 բառ և 50 կանոն ստեղծել էի արդեն), բայց հետո տարիքիս հետ կամաց-կամաց հրաժարվեցի իմ երազանքից` հասկանալով, որ դա իսկական խենթություն է:
Իսկ դու ունեցե՞լ կամ ունե՞ս երազանք, որը կարող ես խենթ համարել:
Այ, որ մեր թաղամասում ապրեյիր... մենք մի երկու տարի առաջ ըտենց լեզու էինք ստեղծել, որը շատ պարզ կազմություն ուներ, որոշ մարդիկ հասկանում էին բառն ամբողջությամբ, բայց չէին կարողանում հասկանալ, թե էտ ոնցա կազմվել:D
Բա ամենա <<վերջն>> էն էր, որ անունը ծտերեն էինք դրել :D:D
Փոքր ժամանակ ես մի երազանք ունեի. երազում էի ստեղծել մի նոր լեզու, լեզու, որով կխոսեի իմ մտերիմների ու ընկերների հետ, ու մեզ ոչ ոք չէր հասկանա: Երկար ժամանակ բառեր ու քերականություն էի հորինում (մոտ 1000 բառ և 50 կանոն ստեղծել էի արդեն), բայց հետո տարիքիս հետ կամաց-կամաց հրաժարվեցի իմ երազանքից` հասկանալով, որ դա իսկական խենթություն է:
7-8 տարեկանում մի հատ լեզու էի ուզում հորինեի, ու տենց, բառարան էի սարքում էտ լեզվի համար
այբուբենը լատինատառ էր :)
մի հատ ուրիշ խենթություն. մի քիչ մեծոտ տարիքում. ուզում էի թղթից քաղաք սարքեի, միլիոնանոց բնակչությամբ
թղթից լիքը շենքեր էի սարքել (ահագին էլ հաջող մեթոդով), կլեյով կպցրել էի փողոցների վրա (փողոցները նախօրոք գծել էի) էն էլ հետո ձեռ քաշեցի, արդեն կոմպով եմ տենց բան մտածել անեմ :))
Ինչ հետաքրքիր է, ես էլ եմ ունեցել նոր լեզու ստեղծելու երազանք: Ու նույնիսկ ահագին աշխատանք եմ տարել այդ ուղղությամբ: :)
Մյուս երազանքս այլ մոլորակներ թռչելն էր: Այդ նպատակով սրանից-նրանից պռուժիններ էի հավաքում. ուզում էի կպցնել ոտքերիս տակ ու թափով վեր ցատկել, մեծ փաթի դեպքում, համոզված էի, գոնե մինչև Մարս հաստատ հասնելու էի:
Հետո մեր բակի Գևորիկի հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք պռուժինների գործը թարգել ու իսկական տիեզերանավ սարքել: Թղթի վրա գծագրեցինք մեր ապագա տիեզերանավը, հիշում եմ, որ շատ մեծ ու հատուկ տեղ էինք տրամադրել զուգարանին: Հետո նյութի հետ կապված խնդիրներ առաջացան ու մեր տիեզերանավի կառուցումը այդպես էլ կիսատ մնաց: Մյուս անգամ, որ տեսնեմ Գևորիկին, մի հատ հիշեցնեմ, մեր կիսատ թողած գործին նոր թափ հաղորդենք, տեսնենք ինչ ենք անում:
Բա ամենա <<վերջն>> էն էր, որ անունը ծտերեն էինք դրել :D:D
Եթե դա իմ իմացած ծտալեզուն է, ապա դա վաղուց եղել է, ;)նույնիսկ կառուցման ալգորթմ ունի` բառի ամեն վանկի մեջ որևէ նույն բաղաձայնը ավելացնելով…
Ասենք օրինակ բանավեճ բառը կլինի այսպես. բգանգավգեճ ու այդպես նախադասության բոլոր բառերի մեջ ավելացնելով ստացվում է այլագրված նախադասություն:
VisTolog
29.06.2008, 13:21

Յա~ :o ինքնա որ կա. :D
Բբայց մբեր դբեպքբում բ էին դբնբում. :D :D
չգիտեմ ինչքանով է խենթ.. բայց երազում եմ Արարատը բարձրանալ.. :)
VisTolog
29.06.2008, 13:23
Եթե դա իմ իմացած ծտալեզուն է, ապա դա վաղուց եղել է, ;)նույնիսկ կառուցման ալգորթմ ունի` բառի ամեն վանկի մեջ որևէ նույն բաղաձայնը ավելացնելով…
Ասենք օրինակ բանավեճ բառը կլինի այսպես. բգանգավգեճ ու այդպես նախադասության բոլոր բառերի մեջ ավելացնելով ստացվում է այլագրված նախադասություն:
Իսկ վաղուց ե՞րբ նկատի ունես. եթե հիշողությունս չի դավաճանում, երևի 2000-2001-ական թվականներին էր :D :)) :)
բա թարսերենը :)
կամ սարդերենը
VisTolog
29.06.2008, 13:25
բա թարսերենը :)
կամ սարդերենը
Թարսերենով խոսալն էլ, եթե սովորական նախադասությունը մի քանի վայրկյանում ենք ասում, ուրեմն էդ դեպքում մի քանի տասնյակ րոպե կանցնի:D
Իսկ վաղուց ե՞րբ նկատի ունես. եթե հիշողությունս չի դավաճանում, երևի 2000-2001-ական թվականներին էր :D :)) :)
Էդ լեզվով մենք խոսում էինք 80-ականներին ու մեզ էլ տատս էր սովորեցրել, որն էլ խասացել էր 20-ականներին:D
Շատ հետաքրքիր է. երազանքների թեման կարծեք թե խիստ կոնկրետ ուղղվածություն է ստացել, այն է` նոր լեզու: Մոտս մի միտք ծագեց: Ի՞նչ եք կարծում, ակումբեցիներով մի էդպիսի նոր լեզու չստեղծենք… Ո՞վ գիտե, գուցե մի օր էտ լեզուն շատ օգտակար նշանակություն ունենա… Դե ասենք (Աստված չանի) պատերազմական իրավիճակում իրար հետ կշփվենք այնպես, որ թշնամիները մեզ չհասկանան…
Ավելացվել է 6 րոպե անց
Բայց թեման սիրո, զգացմունքների ու ռոմանտիկայի հետ ի՞նչ կապ ունի /դե կապ ունի, բայց դե :))/
Ի՞նչ ես կարծում, երազանքն ու երազելը իրենց մեջ ռոմանտիզմ չե՞ն պարունակում:
ChildOfTheSky
29.06.2008, 16:43
միշտ երազել եմ տելեկինեզ անել :love
Ոնց երևում ա Հայ ժողովրդի մեջ նստած ա Մաշտոցյան շնորհը...
Ես ել փոքր ժամանակ այդ ուղղությամբ քայլեր եմ կատարել, բայց հետո ուղղակի անցել տեքստի կոդավորմանը այբուբենի տառերի հերթականությանը շեղում տալով :)
Lady-In-Red
29.06.2008, 20:24
ինձ մոտ էլ է այլ լեզվով խոսելու ցանկություն եղել փոքր ժամանակ, ու նաև շաաատ էի ցանկանում անտեսանելի դառնալ ու կարողանալ ցանկացած պահին ցանկացած վայրում հայտնվել :D չնայաց հիմա էլ չի խանգարի , որ այդ վաղեմի երազանքս կատարվի :ok
impression
29.06.2008, 21:02
Ես էլ ինչ ասեմ, երազում եմ աշխարհքին խաղաղություն ըլի, երջանկություն ըլի, թանկություն չըլի... վայ, էս կենաց չի հա՞
Է՜հ, ամենախենթ ա ինչ ա, չգիտեմ... երազում եմ չաշխատել, բայց փողի կարիք չունենալ, մեքենա, տուն, դրանք ամենախենթերի սերիայից ե՞ն, դե ես երազելու հեռու եմ, կներեք :)
երազում եմ՝ սոխն առանց հոտի լինի, ատամն՝ առանց ցավի, սերը՝ առանց որևէ բան հարցնելու (:D), մեր հարևաններն էլ քիչ հետաքրքրվեն ինձանով, շորերս իրեն-իրեն հարդուկվեն, զարթուցիչները առհավետ փչանան, ինտերնետս չվերջանա, ընկերներս ԲՈԼՈՐ սիդիներս վերադարձնեն :angry ու տենց լիքը բաներ
Փոքր ժամանակ ես մի երազանք ունեի. երազում էի ստեղծել մի նոր լեզու, լեզու, որով կխոսեի իմ մտերիմների ու ընկերների հետ, ու մեզ ոչ ոք չէր հասկանա: Երկար ժամանակ բառեր ու քերականություն էի հորինում (մոտ 1000 բառ և 50 կանոն ստեղծել էի արդեն)
Լուրջ ? ? ? :o
Ես էլ էի ինչ-որ լեզուներ "հայտնագործում" :D:hands
Janita Hero
03.07.2008, 18:19
Էս ինչ հետաքրքիր թեմայաաաաա
ու ամենազարմանալին որնա, որ սաղ ուզել են լեզու հորինել , ու ես էլ բացառություն չեմ եղել ու իրագործել եմ/միայն ես գիտեի այդ լեզուն, էլի ուներ 39 տառ, 36 հնչյուն, բայց լրիվ այլ տառեր էին իմ հորինվածքն էր/:D:D:D գրում եմ ու ինքս ինձ զարմանում, թե ինչու է իրոք այդպես երեխաների հոծ բազմության շրջանում………
Լավ իսկ հիմա մի խենթ երազանք, որի մասին ես և քույրս ամիսներ, անգամ տարիներ շարունակ երազում էինք…… Երազում էինք ունենալ եռահարկ տուն, որն ամբողջությամբ լցված կլիներ մանկական «բարբի»-ներով, ալևայլ խաղալիքներով ու որ այդ տունը լիներ ծառի վրա:D:D:D
հիմա մի խենթ երազանք ունեմ, որը երևի այդպես էլ մնա երազանք:(, կամ էլ գուցե իրականանար 4 տարի առաջ, եթե ժամանակին ռիսկս հերիքեր…………
Իսկ էն մյուս երազանքս ա լինել Սինգապուրյան օվկիանարիում- դելֆինարիայում՝ միակը իր տեսակի մեջ իր ճոխությամբ ու մեծությամբ աշխարհում… սա իրագործեի է հուսամ ;)
երազանքս ա լինել Սինգապուրյան օվկիանարիում- դելֆինարիայում՝ միակը իր տեսակի մեջ իր ճոխությամբ ու մեծությամբ աշխարհում… սա իրագործեի է հուսամ ;)
Իսկ ես երազում եմ դելֆինարիա բացել Երևանում:)
ջահել ժամանակներիս երազանքը եղել ա լինել ֆուտբոլիստ ու Հայաստանին դարձնել աշխարհի չեմպիոն , սահմանաել բոլոր տեսակի ռմբարկուական ռեկորդները
:) գրեթե բոլորը երազել են նոր լեզու ստեղծել: Իսկ ես փոքր տարիքում երազում էի են մուլտի աղջկա պես նկարի մեջ մտնել, էնքան սիրուն տեղեր կգնայի՜ :P բայց ոնց որ հիմա էլ կա դեռ էդ երազանքը :oy
Իսկ խենթ երազ ունեմ (հաստատ գիտեմ, չի իրականանա, կվախենամ…:( ) - պառաշյուտով թռչել եմ երազում :love (կամ էլ սեփական թևերով :D )
Իմ ամենախենթ երազանքն երեկ իրականացավ...Արագածի գագաթն եմ բարձրացել...հետո նկարներ էլ կդնեմ: :)
Janita Hero
07.07.2008, 10:52
Իսկ ես երազում եմ դելֆինարիա բացել Երևանում:)
.....Թե բիզնես պլանի կարիք ունանես՝ ասա ;)
Խենթ երազանք եմ ունեցել՝
Երազել եմ, Ջենիֆեռ Լոպեսը տա...ես չվեկալեմ:D
Yellow Raven
07.07.2008, 11:10
Ամենախենթ երազանք չեմ ունեցել: Բայց որ փոքր էի երազում էի պապիկ դառնայի ու տղեքիս ու թոռներից հավեսով ծեծեի:D
Խենթ երազանք ունեմ::oyբայց չեմ ասի:P
Փոքր ժամանակ ես միշտ երազում էի են հեքիաթների թռչող ձիերից ունենալ:loveնստել ու թռչել դեպի վերևները
Դեռ փոքրուց ուզեցել եմ թևեր ունենալ և շրջել ամբողջ աշխարհով// որ ոչ մի թաքնված անկյուն չմնա//:
varduuhi
08.07.2008, 09:36
Իմ ամենախենթ երեզանքը անտեսանելի գլխարկ ունենալն էր;): Մինչեվ հիմա էլ այդ երազանքից ինչ-որ բաներ մնացել են:): Դա հատկապես զգացի այն ժամանակ, երբ աղջկաս առաջին անգամ մանկապարտեզ տարա:): Ուզում էի դառնալ անտեսանելի ու հետեվել, թե առանց ինձ իրեն ինչպես կպահի:):
Հաա ...
Ուրեմն սենց ... Ցլավյանսկին առնեմ, տեղը մի հատ վիլա սարքեմ ... Դե սկզբի համար հլը որ հերիք ա .
լՈՒսնի վրա թեյ խմել:love
կկատարվեր էէէէէէէէ...ուղղակի չեմ ոկղմնորոշվում՝ ինչ թեյ:(
էս հեչ..
մեկ էլ ուզում եմ մի հատ սարից թռչել, բայց չմեռնել:hands
Ու Մասիսի գագաթին հասնել, հոգնել:D
Empty`Tears
26.08.2008, 23:06
ջահել ժամանակներիս երազանքը եղել ա լինել ֆուտբոլիստ ու Հայաստանին դարձնել աշխարհի չեմպիոն , սահմանաել բոլոր տեսակի ռմբարկուական ռեկորդները
Պետ դա էդպես էլ երազանք կմնա..:P
Ես երևի թե չունեմ, ինչ վատա: :(
Narinfinity
23.09.2008, 12:26
Փոքր ժամանակ ես մի երազանք ունեի. երազում էի ստեղծել մի նոր լեզու, լեզու, որով կխոսեի իմ մտերիմների ու ընկերների հետ, ու մեզ ոչ ոք չէր հասկանա: Երկար ժամանակ բառեր ու քերականություն էի հորինում (մոտ 1000 բառ և 50 կանոն ստեղծել էի արդեն), բայց հետո տարիքիս հետ կամաց-կամաց հրաժարվեցի իմ երազանքից` հասկանալով, որ դա իսկական խենթություն է:
Իսկ դու ունեցե՞լ կամ ունե՞ս երազանք, որը կարող ես խենթ համարել:
Ցանկություն ունեմ, որ լույս ճառագեմ,
Երբ աշխարհին ողջ կսպառնա խավար,
Աստղ դառնալով,լույս տալով հզոր...
Եվ մի ակնթարթ պայթել ես կուզեմ,
Մարդկանց սրտերում հուշ դարձած անմար,
Որ սրտի ռիթմերը դառնան մեղմ, խաղաղ,
Եվ մարդիկ, հավերժ, ազատ ու անվախ... շունչ առնեն, դադար...:think
Չգիտեմ, երևի էնքան էլ խենթ չհամարվի, բայց պարաշյուտով թռչել եմ ուզում:oy ոնց եմ ուզում:oy
Ունեմ - էն էլ ինչպիսին... բայց չեմ ասի: Կասեմ միայն, որ եթե այն իրականանա, մի հզոր եկեղեցի եմ կառուցելու, այնպիսի եկեղեցի, որ Հայաստանում երբեք չի կառուցվել...:)
VisTolog
22.10.2008, 20:24
ՈՒզում եմ` ավելի ճիշտ շատ եմ ուզում, որ լոսթի պատմությունը իրական լիներ, ես էլ էտ կղզում հայտնվածներից մեկը լինեի: :cry2 Թեկուզ հիմա, որ այդպիսի մի բան կազմակերպվի, ես մեծ հաճույքով կգնամ: :)
Ամենայն հավանականությամբ Լոքը կլինեի, որովհետև ինձ իր դերում ավելի լավ են տեսնում: :oy
Բարբարա Ստեյզնդը խենթի պես սիրահարվի ինձ , ինչպես ես եմ սիրել իրեն :love
Ես երևի թե չունեմ, ինչ վատա: :(
Ինձ թվում է, որ բոլորն ել ունեն ... բայց հաճախ, ընկնելով միօրինակ առօրեայի գիրկը, մոռանում են իրենց երազանքների, երազելու մասին։ Ու երբ իրենց նման հարց են տալիս, հաճախ անակնկալի են գալիս ու մտածում՝ մի՞թե իրենք ոչ մի երազանք չունեն...
Ընկերուհի եմ ուզում :(...
Ով որ ռեկլամի մասին մի հատ բան ա գրել, ավտոմատ ընկնում ա անտեսվածների ցուցակ :angry
F.c.Liverpool
24.10.2008, 18:14
ստորագրությունս :aggressive
հա ունեմ :oy ուզում եմմիաժամանակ լինել մի քանի տեղ :) համ իմ Այ Սի Քյու-ի դիմացը, համ չեմ ասի ում :oy ու տեսնեի, որ խոսացնում եմ, ինչ ա բարձրաձայն ասում, հետո խելո գրում :D Էն իրա "ծեծած" անկեղծությունը չափեի էլի ;) Ու համոզվեի, որ 100% ա :)
Երկնային
24.10.2008, 18:22

վատ բան չես ասում, իսկապես…
*e}|{uka*
24.10.2008, 19:09
Իմ բոլոր երազանքներն էլ ամենախենթ են ... :))
ամենախենթ ու անհեթեթ՝ երբ որ մտնում եմ վիրտ, ժամանակը կանգնի ռեալում… կամ գոնե համարյա…
:love Կոնդոլիզա Ռայսի ու Մադլեն Օ՛Բրայտի հետ մի խմբակային սեքսախառն գիշեր անցկացնել:
:love Կոնդոլիզա Ռայսի ու Մադլեն Օ՛Բրայտի հետ մի խմբակային սեքսախառն գիշեր անցկացնել:
Այ քեզ ճաշակ:o:[
total_abandon
08.11.2008, 13:14
մի հատ խենթ երազանք ունեմ. ես մեր երկիրը մի քիչ կարգի բերեմ...:D:D
մի հատ խենթ երազանք ունեմ. ես մեր երկիրը մի քիչ կարգի բերեմ...:D:D
Վատ երազանք չի...
Մի հատ ունեմ: Դեռ խենթ ա, բայց ես համառ եմ:
Դե, գիտեք, էլի:
:(
Մի հատ ունեմ: Դեռ խենթ ա, բայց ես համառ եմ:
Դե, գիտեք, էլի:
:(
Ոչ բոլորը գիտեն, բայց հետաքրքիր ա…
ուզում եմ ինտերնետ ունենամ ու դաս անեմ օրը 2 ժամ…
dvgray-ի խոսքերից
Կոնդոլիզա Ռայսի ու Մադլեն Օ՛Բրայտի հետ մի խմբակային սեքսախառն գիշեր անցկացնել:
:o :think
Կուզեի անտեսանելի դառնայի:)
Մի հատ ունեմ: Դեռ խենթ ա, բայց ես համառ եմ:
Դե, գիտեք, էլի:
:(
Աղջկա կամ տղայի հասնելու հարց է...:think
Էէէէէէէէէէհհհհհհհհհհհ՜
Էնքան շատ են, բոլորը հավես չկա գրելու...
Ուզում եմ սովորել ու ցատկել պարաշուտով, ուզում եմ դայվինգ սովորել ու Կարմիր ծովում, կամ, ասենք, Ֆիլիպիններում մի տեղ սուզվեմ, ուզում եմ սովորել սերֆինգ, ուզում եմ արշավի գնալ Ամազոնիա, ուզում եմ ջիպերով կտրել անցնել Սահարան, ընկնել ավազային փոթորիկի մեջ, ուզում եմ մեկ օրով դառնալ ռոք աստղ ու մի կարգին ցնցել Երևանը ռոք համերգո, ուզում եմ Հավայան կղզիներում ապրել 9 ամիս, հետո վերադառնալ մայրցամաք ու ապրել մեգապոլիսում, հոգնել 3 ամիս, նորից գնալ կղզիներ....
Ուզում եմ բոլորը միաժամանակ կարողանալ :D
Հ.գ. Էս ինչ լավ թեմա էր :D Վաղուց չէի մտածել՝ ինչ եմ երազում, անընդհատ լոկալ, կարճաժամկետ բաների մասին էի մտածում:(, հիմա հիշեցի, ինչ եմ ուզում :ok
Վատ չի… վոոբշեմ լիքը փողա պետք:)
Երկնային
09.11.2008, 15:33
Աղջկա կամ տղայի հասնելու հարցէ...:think
չէ :P Հայաստան ու ակումբցիներ ա ուզում… :)
իսկ ես որոշել եմ, որ էսօր չեմ երազելու… :) դա էլ ա խենթություն, չէ՞… :oy
PygmaliOn
09.11.2008, 16:46
խենթ բաներ չեմ երազել, բոլոր "երազանքներս" կատարվել են ու կատարվում են, մեկն էլ կա գիտեմ, որ սաղ լավ կլինի...
սակայն մի հատ կա(полуխենթ). Ռաուլի հետ նկարվել Սանտիագո Բեռնաբեուում
սակայն մի հատ կա(полуխենթ). Ռաուլի հետ նկարվել Սանտիագո Բեռնաբեուում
Որ սենց լինի… ես էլ ուզում եմ Բիտնի Սպիրսի 5-երորդ թե 10-երորդ մարդը դառնամ մի քանի օրավ: հատը ավտոմատիկաբար ֆոտո էլ կունենամ, վիդեո էլ ;) :) /կարևոր չի ոնց , մերկ, թե լրիվ տկլոռ :D/
PygmaliOn
10.11.2008, 16:28
Որ սենց լինի… ես էլ ուզում եմ Բիտնի Սպիրսի 5-երորդ թե 10-երորդ մարդը դառնամ մի քանի օրավ: հատը ավտոմատիկաբար ֆոտո էլ կունենամ, վիդեո էլ ;) :) /կարևոր չի ոնց , մերկ, թե լրիվ տկլոռ :D/
Այդ կարգի մի բան դու արդեն երազել ես
http://www.akumb.am/showpost.php?p=1323497&postcount=48
սպասի մեկը կատարվի... ;)
PygmaliOn
Այդ կարգի մի բան դու արդեն երազել ես
http://www.akumb.am/showpost.php?p=1323497&postcount=48
սպասի մեկը կատարվի.
Երազել պետք է անկատարելիի մասին, իսկ այն ինչը կատարվելու գոնե է1% շանս ունի` դա արդեն երազանք չի, այլ ցանկություն// իմ կարծիքով//:)
WhiteSmoke{F}
18.11.2008, 02:07
7-8 տարեկանում մի հատ լեզու էի ուզում հորինեի, ու տենց, բառարան էի սարքում էտ լեզվի համար
այբուբենը լատինատառ էր :)
մի հատ ուրիշ խենթություն. մի քիչ մեծոտ տարիքում. ուզում էի թղթից քաղաք սարքեի, միլիոնանոց բնակչությամբ
թղթից լիքը շենքեր էի սարքել (ահագին էլ հաջող մեթոդով), կլեյով կպցրել էի փողոցների վրա (փողոցները նախօրոք գծել էի) էն էլ հետո ձեռ քաշեցի, արդեն կոմպով եմ տենց բան մտածել անեմ :))
ինչ հետաքրքիրա,բայց գիտես նի աքի ամիս առաջ լսեցի,որ մեր հայ ծրագրավորող մի քանի տղաներ նման բան արել էին:Երեվանի հատակագիծն էր,իր փողոցներով:կարծեմ կոմպյուտերային խաղ էր:Ու ուզում էին խաղը մեծացնել,դարձնել հայաստանի ամբողջ ք արտեզն անել: Բայց ես չեի ուզի,որ հիասթափվես,քանի որ նման բան կա:Հնարավոր է քո տարբերակն ավելի հետաքրքիր ու կատարելագործված լինի: Ես էլ չգիտեմ,թե երազանք ունեմ,թե չե:Բայց շատ էի ուզում թռչել պառաշյուտով ու թռա:Վոտքս ել լավ,ջիգյարով վնասեցի,արդեն մի տարի անցել է,բայց վոտքս ցավում է դեռ
aerosmith
24.11.2008, 21:19
չգիեմ, դա խենթ երազանք է թե չէ, բայց շատ կուզենամ ունենամ սեփական ծրագրավորման դպրոց, ուր ծրագրավորում կուսոիցանվի անվճար, և միայն տաղանդավոր երեխաներին, և որը կհովանավորվի պետության կողմից։
համ մի բան էլ մոռացա, շատ կուզենայի, որ odnoklassniki.ru պրոյեկտը պատկաներ ինձ։