PDA

Դիտել ողջ տարբերակը : Ունիսեքս



Artgeo
30.10.2006, 21:56
Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին:

Ով որ չգիտեմ, ասեմ, որ այդ երևույթը առաջացել է նախորդ դարի վերջերին: Ոմանք ասում են, որ դրա կնքահայրը Կարդենն է, սակայն ինքը Կարդենը համաձայն չէ դրա հետ: Ունիսեքսը դա շորերի և այլ իրերի ունիսեքսիզացումն է :D

Իսկ եթե լուրջ ապա իրեր և առարկաներ, որոնք առաջ համարվել են միմիայն մի սեռի, ունիսեքսի դեպքում ընդհանրացվում են :ok

Riddle
30.10.2006, 22:20
Ինձ համար անհեթեթ է այս երևույթը: Տղամարդու և կանացի հագուստն ու իրերը չեն կարող միանման լինել: Տղամարդը պիտի տղամարդու տեսք ունենա, կինը՝ կնոջ: Այս երկու սեռերը շատ տարբեր են միանման իրերի համար: Ի դեպ «ունիսեքս» օծանելիքներ էլ կան… Չեմ հասկանում, ինչքանո՞վ է տեղին, որ միանման բուրեն տղամարդն ու կինը, և ինչպե՞ս հնարավոր է, որ հագուստը (կամ օծանելիքը, կամ այլ իրերը), որը հաճելի է տղամարդու դեպքում, գեղեցիկ լինի նաև կնոջ դեպքում, և հակառակը:

Artgeo
31.10.2006, 15:52
Ես էլ եմ դեմ այդ երևույթին, բայց դե այդքան ցավալի չեմ տանում, ոնց որ դու :P
Կինը պիտի լինի կանացի, իսկ տղամարդը տղամարդկային, բայց դե օրինակ գժվում եմ, որ ընկերուհիս հագնումա իմ մայկեքը :oy

Riddle
31.10.2006, 17:15
Կինը պիտի լինի կանացի, իսկ տղամարդը տղամարդկային, բայց դե օրինակ գժվում եմ, որ ընկերուհիս հագնումա իմ մայկեքը :oy
Բայց դա չի նշանակում, որ ընկերուհիդ, ընդհանրապես, հագնվում է ունիսեքս ոճի, դու էլ գիտես, որ դրանք միանգամայն տարբեր բաներ են::P

քաղաքացի
31.10.2006, 17:19
Ասում են CK օծանելիքը ունիսեքս է: Ես գտնում եմ, որ ճիշտ է: :think

Artgeo
31.10.2006, 17:35
Շալվարը ունիսե՞քս ա

Riddle
31.10.2006, 17:38
Շալվարը ունիսե՞քս ա
Գոյություն ունեն թե կանացի, թե տղամարդու, և թե ունիսեքս տաբատներ:

Shah
23.07.2010, 14:41
Դեմ եմ էդ հասկացողությանը: Ասենք, չէէէ... պատկերացրի մեր տնօրենին "դեկոլտեով" միտքս փոխեցի :))

Իսկ ավելի լուրջ, միթե եթե ձեզ ասեն, որ դա ընդունված ա դուք անմիջապես վաղը կգնաք ու կառնեք յունիսեքս հագուստներ, առնող-հագնողը արդեն առնում ու հագնում ա վաղուց... մի հատ շրջապատին ուշադրություն դարցրեք... մարդուց ա գալիս..

Հարդ
23.07.2010, 15:04
Իսկ ընդհանրապես ինչ ա նշանակում ունիսեքս հագվուստ? Այսինքն պիտի բոլոր շալվարները լինեն կանացի, թե բոլոր շալվարները տղամարդացի? Այսինքն մենք որն ենք զոհում, ու որն ենք թողնում? Ինչ էլ լինի, մեկ ա դեմ եմ:

ՆանՍ
23.07.2010, 15:26
Մենակ դուխիների դեպքում ա, որ հետաքրքրումա, նենցա էղել, որ նույն դուխու կանացին ինձ ընդհանրապես դուր չի էկել, իսկ տղամարդունը, հակառակը,շաատ եմ հավանել ու օգտագործել եմ:P

VisTolog
23.07.2010, 15:38
Իսկ ընդհանրապես ինչ ա նշանակում ունիսեքս հագվուստ? Այսինքն պիտի բոլոր շալվարները լինեն կանացի, թե բոլոր շալվարները տղամարդացի? Այսինքն մենք որն ենք զոհում, ու որն ենք թողնում? Ինչ էլ լինի, մեկ ա դեմ եմ:



Իսկ եթե լուրջ ապա իրեր և առարկաներ, որոնք առաջ համարվել են միմիայն մի սեռի, ունիսեքսի դեպքում ընդհանրացվում են :ok


Յունիսեքս են համարվում այն իրերն ու առարկաները, որոնք կարող է և տղամարդն օգտագործել և կինը:

Հարդ
23.07.2010, 15:42
Հա բայց խոսք գնաց ամեն ինչ ունիսեքսացնել, նման դեպքում շալվարն ինչ ենք անում?

VisTolog
23.07.2010, 15:47
Հա բայց խոսք գնաց ամեն ինչ ունիսեքսացնել, նման դեպքում շալվարն ինչ ենք անում?

Հագնում::pardon

AniwaR
23.07.2010, 15:51
Հագուստը կանացի կամ առնական չի լինում, էդպիսին դառնում ա կնոջ կամ տղամարդու հագին: Եթե ինձ ունիսեքս հագուստը սազի, մեծ հաճույքով կհագնեմ: Օրինակ՝ կեդերը ունիսեքս են: Համ աղջիկների հագին են սիրուն նայվում, համ տղաների::pardon

Հարդ
23.07.2010, 15:58
Հագնում::pardon

Չհասկացար: Բոլորս նչ տեսակի շալվար ենք հագնելու?

Chilly
23.07.2010, 16:03
բոլոր շալվարները լինեն կանացի, թե բոլոր շալվարները տղամարդացի? Չէ, պետք է գրեիր «բոլոր շալվարները լինեն տղամարդկային, թե՞ բոլոր շալվարները լինեն կնային...» :P

ministr
23.07.2010, 16:08
Ես էլ եմ դեմ այդ երևույթին, բայց դե այդքան ցավալի չեմ տանում, ոնց որ դու :P
Կինը պիտի լինի կանացի, իսկ տղամարդը տղամարդկային, բայց դե օրինակ գժվում եմ, որ ընկերուհիս հագնումա իմ մայկեքը :oy

Պետքա հանելուց գժվես ոչ թե հագնելուց :))

VisTolog
23.07.2010, 16:12
Չհասկացար: Բոլորս նչ տեսակի շալվար ենք հագնելու?

Ինչ ուզում ես, էն էլ հագի: