PDA

Դիտել ողջ տարբերակը : Կցանկանայի՞ք .am-ով վերջացող mail ունենալ

VisTolog
27.06.2008, 17:04
Կցանկանայի՞ք .am դոմենով mail ունենալ:
Խնդրվում է գրառումներ կատարել. ձեր կարծիքը կարևոր է :))

Norton
27.06.2008, 17:07
ես շուտվանից եմ ուզում, բայց հլա էդքան չենք զարգացել:

dvgray
27.06.2008, 17:08
Ունեմ, և կունենամ :)
Մեծ հաճույքով ;)

BOBO
27.06.2008, 17:28
ես շուտվանից եմ ուզում, բայց հլա էդքան չենք զարգացել:
Ով ասեց?:))
Ու նամանավանդ որ ամզոնում ա:hands
http://www.fifa.am/Signup.htm

Ավելացվել է 2 րոպե անց

ես շուտվանից եմ ուզում, բայց հլա էդքան չենք զարգացել:
Հա բա freenet.am -ը:))
Կարողա մարդկանց հետ էս?:))
Թե սայթերի?:D

Norton
27.06.2008, 17:32
չէ օրինակ
mail.am
armenia.am չնայած էտ ել կարելիա:

հա Ֆրինետում մեյլ ունեմ, էդ հաշիվ չի:))
ասածս էնա , որ ընդհանուր տարածում չկա

BOBO
27.06.2008, 17:35
չէ օրինակ
mail.am
armenia.am չնայած էտ ել կարելիա:
brabus.am -ը ինչով ա վատ:D

Norton
27.06.2008, 17:38
պրինցիպի web.am-ի վրա էլ կարաի ունենայի, բայց դե:
հետո մի քիչ նորմնալ լնի ելի;)

BOBO
27.06.2008, 17:45
Դե նոռմալը, նոռմալ են(աշխատանքի առումով):)
Իսկ եթե տեսքի հետ էս, սաղ էլ նույնն են էլի cPanel 11 կամ 10:))

Արշակ
27.06.2008, 17:51
Ով ասեց?:))
Ու նամանավանդ որ ամզոնում ա:hands
http://www.fifa.am/Signup.htm

Ավելացվել է 2 րոպե անց

Հա բա freenet.am -ը:))
Կարողա մարդկանց հետ էս?:))
Թե սայթերի?:D
Իսկ որակը՞։ Նորմալ որակի հայկական, յուրաքանչյուրին հասանելի, անվճար e-mail ունե՞նք։
freenet.am–ը շատ թույլ է՝ ոչ յունիքոդ, նամակի համար 1Մբ–ից փոքր մաքսիմալ ծավալ, ոչ այնքան ստաբիլ աշխատանք և այլն։ Չնայած պետք է գնահատել, որ հայկական ինտերնետի կայացման պատմության մեջ Freenet.am-ը իր կարևոր տեղն ու դերն է ունեցել։ :)

Իսկ www.fifa.am–ը ճիշտն ասած առաջին անգամ եմ տեսնում, բայց հենց սկզբից նկատեցի, որ registration form-ը էնքան էլ գրագետ ու հարմար չի սարքված։ Մյուս որակների մասին դեռ բան չգիտեմ։

Norton
27.06.2008, 17:53

+1

ես ել եմ էտ ասում:)

BOBO
27.06.2008, 18:04

Դե ֆրինետը կատակ էր սաղս էլ գիտենք ինչա ոնցա:))

Իսկ իմ ասածը աշխատում ա նենց ոնց որ արմինկոյի հոստում գտնվող սաղ մեյլերը(իմ կարծիքով լավ), դե ասենք կարողա դոմենը փակվի որոշ ժամանակ անց ու մեյլն էլ հետը, դրանից ոչ մեկ ապահովագրված չի:

Իսկ registration form-ը եսիմ ինչ չպտի ըլներ, նամակ ա էլի գնում ա իրանց, մեյլը սարքում են տալիս քեզ

Արշակ
27.06.2008, 18:17
Իսկ իմ ասածը աշխատում ա նենց ոնց որ արմինկոյի հոստում գտնվող սաղ մեյլերը(իմ կարծիքով լավ), դե ասենք կարողա դոմենը փակվի որոշ ժամանակ անց ու մեյլն էլ հետը, դրանից ոչ մեկ ապահովագրված չի:
Ապահովության արումով, շատ չխորանալով սենց հարց տամ. նույնը կարո՞ղ ես ասել ասենք՝ GMail-ի մասին։

Իսկ registration form-ը եսիմ ինչ չպտի ըլներ, նամակ ա էլի գնում ա իրանց, մեյլը սարքում են տալիս քեզ
Դե հենց մենակ էն, որ նոր գաղտնաբառը միայն մի անգամ է հարցնում, արդեն լավ չի։ Ուրիշ տենց մեյլ տեսած կա՞ս։ Կամ որ նշված չի, թե ո՞ր դաշտերն են պարտադիր, որոնք՝ ոչ։ Ցանկացած registration form-ում սրանք ստանդարտ, ընդունված բաներ են (ու բոլորովին ոչ անիմաստ), իսկ ստեղ չկան։;)

VisTolog
27.06.2008, 18:22
Առաջարկում եմ տարբերակներ առաջարկել. /*****.am

BOBO
27.06.2008, 18:31
Ապահովության արումով, շատ չխորանալով սենց հարց տամ. նույնը կարո՞ղ ես ասել ասենք՝ GMail-ի մասին։
Դե պռինցիպի հա, կարողա ասենք գուգլը բանկռոտ ըլնի սաղ ինչ ունի չունի փակվի:D

Դե հենց մենակ էն, որ նոր գաղտնաբառը միայն մի անգամ է հարցնում, արդեն լավ չի։ Ուրիշ տենց մեյլ տեսած կա՞ս։ Կամ որ նշված չի, թե ո՞ր դաշտերն են պարտադիր, որոնք՝ ոչ։ Ցանկացած registration form-ում սրանք ստանդարտ, ընդունված բաներ են (ու բոլորովին ոչ անիմաստ), իսկ ստեղ չկան։;)

Դե էլի եմ ասում ըտեղ ոչ մի բան ավտոմատ չի իրականացվում, registration form-ում ինչ գրվածա գնում ա իրանց մեյլը սարքում են ու տեղեկացնու քեզ "հին" մեյլով:
Նենց որ չպտի նստեին մարդիկ հատուկ եսիմինչ registration form սարքեին:
Ըտեղ ոչ մեկը դեմը * դրած չի ուրեմը ոչ մեկ պարտադիր չի նշել:D
Պառոլը ինչքան հիշում եմ մեյլով հետ էր գալիս, դրա համար ըտեղ անկապ պառոլ ես գրում ու հետո փոխում ես, դրա համար կարիք չկա 2 անգամ գրելու:
Ու էլի եմ ասում էտի ինչ որ հատուկ մեյլի ինտերֆեյսով մեյլ չի, cpanel ա, երևի գիտես էտ ինչ ա:))

Ուֆ ձեռներս հոգնեցին:D

Ավելացվել է 3 րոպե անց

Առաջարկում եմ տարբերակներ առաջարկել. /*****.am
ինչ?:))
Ասենք mail.am, email.am?
rambler.am:lol
կարողա ուզում էս սայթ բացես?:D

VisTolog
27.06.2008, 18:50
BOBO բեզ կամենտարիև

Ավելացվել է 2 րոպե անց

ինչ?
Ասենք mail.am, email.am?
Ահա.

Գլոբալ Հայացք
27.06.2008, 18:56
Օրինակ ես, երևի կուզեի .am -ով մեյլ, չնայած դա ոչ մի դեպքում ինքնանպատակ չպիտի լինի, ասենք ես թքած չունեմ իրանց ռեգիստրացիոն ֆորմի վրա, ծառայության որակի, ինտերֆեյսի և այլն... (հայկական սայտերի մեծ մասը դեռ շատ հեռու ):

Մի բան ևս.
այս հարցը, եթե չպարզաբանես, դեռ անիմաստ է թվում այնքանով, որ մեր ուզել-չուզելուց չի այդ ամենը կախված. քանի դեռ հայկական ինտերնետը և բիզնեսը (ինտերնետային) չեն գտնվում անհրաժեշտ ֆինանսական և գիտակցական մակարդակի վրա այդպիսի ծառայություն մատուցելու համար, մենք պիտի սպասենք (այսինքն օգտագործենք gmail :) ) :

Այսքանը:

Norton
27.06.2008, 18:59
է ուզում եմ ******@ando.am
Վիստ ջան կարաս էդ անես ինձ համար:D

Chuk
27.06.2008, 19:01
Չբռնե՞մ ամսական 500 դրամով [email protected] կամ [email protected] մեյլ ծախեմ :think

VisTolog
27.06.2008, 19:05
Չբռնե՞մ ամսական 500 դրամով [email protected] կամ [email protected] մեյլ ծախեմ :think
Բայց կուզե՞ն որ.

Ավելացվել է 31 վայրկյան անց

է ուզում եմ ******@ando.am
Վիստ ջան կարաս էդ անես ինձ համար:D
Չէ, դեռ էտքան չեմ զարգացել :D :))

BOBO
27.06.2008, 19:06
է ուզում եմ ******@ando.am
Վիստ ջան կարաս էդ անես ինձ համար:D
Էտ էլ կա:P
www.e-mail.am
Ամիսը 5USD:))

ChildOfTheSky
27.06.2008, 19:09
odnoklassniki.am :scare :D :D

Norton
27.06.2008, 19:12
Էտ էլ կա:P
www.e-mail.am
Ամիսը 5USD:))

քո անունը Վիստայա՞:o:D

Ես ասում եմ, որ համընդանու սաղ ով գրանցվի վերջում գրի ando.am:love

Սերխիո
27.06.2008, 19:13
petros {շնիկ} realmadrid {կետ} am
արդեն ունեմ ;)

Մոդերատորական. Պետրոս ջան և նաև մնացածները ֆորումում մեյլի հասցե գրելուց ուղիղ այն մի գրեք այլ օրինակ ոնց որ այս գրառման մեջ խմբագրել եմ այդ ձևով, խուսափելու համար տոննայով սպամ ստանալուց :)

Norton
27.06.2008, 19:14
Չբռնե՞մ ամսական 500 դրամով [email protected] կամ [email protected] մեյլ ծախեմ :think

Ես հաստատ առա, մեծածախ առևտրի դեպքում զեղչեր հասնում ե՞ն:

BOBO
27.06.2008, 19:16
քո անունը Վիստայա՞:o:D

Ես ասում եմ, որ համընդանու սաղ ով գրանցվի վերջում գրի ando.am:love
Հա բայց ես քո գրածի առաջի տողը կարդացի մենակ:lol

odnoklassniki.am
Albert Popkov
58 Waldemar avenue mansions
London SW6 5LX
UK
Phone: +447765407950
E-mail: albertpopkov[at]hotmail.com
NAME SERVERS (in listed order):ns.odnoklassniki.am (217.106.230.130)
ns1.odnoklassniki.am (213.59.1.38)
ns.videogaga.ru
:lol
Աշխատում ա:o

Ուլուանա
27.06.2008, 19:19
Ժամանակին, երբ հիմնականում freenet–ից էի օգտվում, միակ mail–ս freenet.am–ն էր։ Դե, էդ mail–ից օգտվողներից ոչ մեկի համար էլ երևի գաղտնիք չեն ֆրինետի թերությունները։ Մի քիչ պատկերավոր ասած՝ ամեն օր կարող է քնից զարթնեիր ու հայտնաբերեիր, որ էլ mail չունես։ :)) Ի դեպ, հիշում եմ, եղել են դեպքեր, երբ mail–ս բացել եմ ու սարսափով հայտնաբերել, որ մեջի բոլոր նամակներն անհետացել են։ :o Վախեցել էի ու մտածում էի՝ կարո՞ղ ա մի բան սխալ եմ արել, չեմ նկատել, նամակներս ջնջել եմ, բայց հետո freenet–ի mail–ից օգտվող մի ծանոթից իմացա, որ իր մոտ էլ է նույն վիճակը, ու ասեց, որ նման բաներ freenet–ի mail–ի հետ երբեմն լինում են, հետո նամակները նորից հետ են գալիս։ :D Մի քանի օրից թե մի շաբաթից իսկապես հետ եկան։ Այ այսպիսի mail-ային արկածներ... :) Էլ չեմ ասում, որ առավելագույն ծավալը 500 KB էր ու շատ անհարմար էր։
Հիմա freenet–իս mail–ը մոտավորապես ամիսը մեկ եմ ստուգում ու սովորաբար ոչ մի հետաքրքիր բան չեմ գտնում մեջը։ :D

Հա, մեկ էլ ժամանակին, երբ Ակումբը նոր էր բացվել, Chuk–ն ինձ @akumb.am մեյլ էր նվիրել՝ մականունովս, որից ակտիվորեն օգտվում էի, էն էլ մի օր որոշեց փակել։ :( :angry

Չբռնե՞մ ամսական 500 դրամով [email protected] կամ [email protected] մեյլ ծախեմ :think
Ծախելու մասին մտածելուց առաջ հետ տվեք մեր mail-երը: :goblin

VisTolog
27.06.2008, 19:21
Ի դեպ, հիշում եմ, եղել են դեպքեր, երբ mail–ս բացել եմ ու սարսափով հայտնաբերել, որ մեջի բոլոր նամակներն անհետացել են։ :o Վախեցել էի ու մտածում էի՝ կարո՞ղ ա մի բան սխալ եմ արել, չեմ նկատել, նամակներս ջնջել եմ,Իմ հետ էլա եղել, բայց ի տարբվերություն քեզ, ես ֆրինեթին մեիլով ահագրեցի/ահազանգեցի/: :D :D

PygmaliOn
27.06.2008, 19:36
faz.am շատ էլ լավն է: (gmail forever)

Artgeo
27.06.2008, 21:55
Հա, մեկ էլ ժամանակին, երբ Ակումբը նոր էր բացվել, Chuk–ն ինձ @akumb.am մեյլ էր նվիրել՝ մականունովս, որից ակտիվորեն օգտվում էի, էն էլ մի օր որոշեց փակել։ :( :angry

Ծախելու մասին մտածելուց առաջ հետ տվեք մեր mail-երը: :goblin

+1 :goblin

Chuk
27.06.2008, 22:04
+1 :goblin

Փողերն առաջ :)
Կտամ, կռիվ մի արեք ;)

malaletka
28.06.2008, 05:28
ճիշտ ա ԷյԷմ չի , բայց միգուցե հետաքրքրի... www.azganun.info ես 3 հատ ԷյԷմ-ով մեիլ ունեմ ու գոհ ու շնորհակալ եմ...
a.nazaryan[at]edram.am
malaletka[at]myhayastan.am
malaletka[at]metalfront.am

Moon
29.06.2008, 00:47
ԻՆձ միևնույն է, անգլերենին էլ արդեն սովորել եմ։ Հետո դեռ հայկական կայքերին չեմ վստահում։

VisTolog
29.06.2008, 11:20
ԻՆձ միևնույն է, անգլերենին էլ արդեն սովորել եմ։ Հետո դեռ հայկական կայքերին չեմ վստահում։
Իսկ եթե անգլերեն կամ այլ լեզվով լինի մենյուն. /inbox, outbox ի տակ դալեյե/

VisTolog
16.07.2008, 20:10
Նախորոք ասեմ, որ գրածս mymail.am-ի հետ կապ չունի :D :))

Բացի փոստից, ուրիշ ի՞նչ կցանկանայիք տեսնել` օրինակ mymail-ում.
ՈՒ ո՞ր փոստային ծառայության նման կցանկանայիք որ լիներ, ինֆորմատվության առումով. /Yahoo, Google, HMail, Mail.ru, Yandex, Rambler.../

weber
16.07.2008, 20:54
Լավ կլինի որ Յահօօ ին նման լինի:

Գոոգլի հետևից դժվար ա հասնելն եթե չասեմ անհնար, իսկ Յահօօ ին լուրջ (1 մլրդ$)ներդրումների դեպքում կարելի ա ձգտել հասնել:
yandex.ru արդեն կարելի ա ասել որ հասնում ա Յահօօ ին միայն թե վերջինը միշտ մի քայլ առաջ ա:

VisTolog
16.07.2008, 21:03
Դե Հայաստանում անհնարա տենց ներդրումներ անելը.

Hayk Avetisyan
16.07.2008, 21:03
Բայց ինչ կապ ունի ԱՄ ով վերջանալը? կարևորը մեյլի այփին հայկական զոնայի մեջ գտնվի: Բացի ֆրիինեթից կա ուրիշ մեիլ?

VisTolog
16.07.2008, 21:07
Բայց ինչ կապ ունի ԱՄ ով վերջանալը? կարևորը մեյլի այփին հայկական զոնայի մեջ գտնվի: Բացի ֆրիինեթից կա ուրիշ մեիլ?
Դե գոնե մենակ էն, որ դեռ տենց մեիլ չկա, ամ-ով վերջացող. բացի ես.ամ-ից, ու վճարովիներից

Կարապետ
27.03.2010, 21:32
:))Ունեմ karapet[շուն]armedu[կտ]am

davidus
27.03.2010, 21:35
իսկ հարցման մեջ ինչի չես ներառել "արդեն ունեմ" տարբերակը??? ;)

մեկը ես` ունեմ

davidus[@]mail[.]am :)

Կարապետ
27.03.2010, 22:07
իսկ հարցման մեջ ինչի չես ներառել "արդեն ունեմ" տարբերակը??? ;)

մեկը ես` ունեմ

davidus[@]mail[.]am :)

Որովհետև եդ հարցումը ստեղծվելա երկաթի դարում: Ինձ թվումա այդ շամանակ am դոմենը սկի չկար:)

aerosmith
27.03.2010, 22:29
չէ չեմ ուզում, չեմ էլ ուզելու։ Ողղակի իմաստ չունի։ Հայկական սեռվեռներին դավերիա չեմ անում

Դարք
27.03.2010, 22:32
չէ չեմ ուզում, չեմ էլ ուզելու։ Ողղակի իմաստ չունի։ Հայկական սեռվեռներին դավերիա չեմ անում

mail.am հենց սկզբում գրանցվեցի,ուզեց մտնեյի ասումա սխալ են լոգինտ կամ գաղտնաբառը,կատարյալ խեղկատակություն

VisTolog
27.03.2010, 22:40
mail.am հենց սկզբում գրանցվեցի,ուզեց մտնեյի ասումա սխալ են լոգինտ կամ գաղտնաբառը,կատարյալ խեղկատակություն

իմ հետ որ շատա տենց լինում:)

davidus
27.03.2010, 22:40
Որովհետև եդ հարցումը ստեղծվելա երկաթի դարում: Ինձ թվումա այդ շամանակ am դոմենը սկի չկար:)

չէ հա.... էդ փաստորեն 2008թ-ը երկաթի դարն ա, մենք էլ հետերկաթեդարյան ժամանակաշրջանի բնակիչներ ենք??
հետո էլ քեզ ճիշտ չի թվում.... պարզ օրինակ... akumb.am-ը ոնց որ ստեղծվել ա 2006-ին:

Թեմա բացողն էլ էն ժամանակ երևի մի քիչ ավելի քիչ գիտեր, քան հիմա: Հով ջան :hi

ministr
27.03.2010, 22:52
սկի ru դոմեյնում չունեմ.. էլ ուր մնաց am-ում: Վստահություն չկա:

VisTolog
27.03.2010, 22:54
չէ հա.... էդ փաստորեն 2008թ-ը երկաթի դարն ա, մենք էլ հետերկաթեդարյան ժամանակաշրջանի բնակիչներ ենք??
հետո էլ քեզ ճիշտ չի թվում.... պարզ օրինակ... akumb.am-ը ոնց որ ստեղծվել ա 2006-ին:

Թեմա բացողն էլ էն ժամանակ երևի մի քիչ ավելի քիչ գիտեր, քան հիմա: Հով ջան :hi

երկաթի դարում «սեյֆերի» մեջ էին նամակները պահվում

ՀԳ :pardon

ministr
27.03.2010, 22:55
երկաթի դարում «սեյֆերի>> մեջ էին նամակները պահվում

ՀԳ :pardon

Չէ կրծքկալի արանքում :D

davidus
27.03.2010, 22:57
երկաթի դարում «սեյֆերի» մեջ էին նամակները պահվում

ՀԳ :pardon

այո-այո.... իսկ որպես մեյլ սերվեր հանդես էր գալիս "Սուրհանդակ" ինտերնԷՇնլ ՍՊԸ-ն

One_Way_Ticket
27.03.2010, 23:16
Շատերը շփոթում են (կամ ավելի ճիշտ, նույնացնում են) դոմենը հոստինգի հետ: Իրականում դրանք իրարից լրիվ անկախ են: Հայկական դոմենի տակ գտնվող կայքը կարող է սպասարկվել Ամերիկայում գտնվող սերվերի կողմից և հակառակը:

Ինքս ունեմ .am կայք, ինչպես նաև մեյլ: Հոստինգը ամերիկյան է:

h.s.
27.03.2010, 23:22
Ես մի քանի ամիսա ունեմ, ու լավ էլ ակտիվ օգտագործում եմ: Իսկ անվտանգության պահով կասեմ, որ էտ մեծամասամբ կախվածա օգտագործողից: Թող կասկածելի նամակները չբացեն, չնայած էտ mail-երի տեղը շատ քչերը գիտեն, որ մի հատ էլ սպամ կամ վիրուս ուղարկեն:)

Pherion
27.03.2010, 23:51
Ես mail.am-ում շուտվանից ունեմ, ու թու-թու-թու:nono հլը լատ լավ աշխատումա, ոչ մի անգամ գաղտնաբառ չի ուզել կամ սպամ չի եկել... Մի խոսքով շատ գոհ եմ:flower!!!!!

Ֆոտոն
28.03.2010, 01:06
Օգտագործողներին եմ հարցս ուղղում. հայկական մեյլի հնարավորությունները հարմար ե՞ն: Չե՞ն զիջում մյուսներին ղեկավարմար ճկունությամբ:

..Ando..
28.03.2010, 01:15
ես ել mail.am-ում շուտվանից եմ ռեգիստր էղել,նորմալ օգտագործում եմ ու գոհեմ:ok

Interdenominational
28.03.2010, 01:20
Ֆոտոն: Freenet.am-ը, օրինակ, տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդականություն էր ձեռք բերել:

Հ.Գ. Իսկ իմ էլ-փոստը mail.am-ում գրանցումից 2-3 շաբաթ հետո չպատճառաբանված «հանվեց»: :(

Artgeo
28.03.2010, 02:14
Անկեղծ չեմ հասկանում, ո՞նց կարելի ա վստահել հայ ադմիններին, ինչքան ուզում ա լավ մարդ լինեն, անկեղծ և այլն և այլն։ Ես իմ մեջ էդ հոգեբանական խնդիրը չեմ կարողանում կոտրել։ Ի դեպ, ռուսներին էլ շատ չեմ վստահում։ Այ, Գուգլին չգիտեմ ինչի վստահում եմ, բայց ոնց քցում-բռնում եմ, ամենամեծ արտահոսքը անձնական ինֆոյի Գուգլից ա հնարավոր, քանի որ իրենք քո մասին ամենաշատը գիտեն։

AMzone
28.03.2010, 02:46
Mail.ru ես վստահում եմ, չեմ պատրաստվում փոխել. համել արդեն շատ տեղեր եմ սրանով գրանցված/ ու բոլորը ես գիտեն:

Կարապետ
28.03.2010, 11:28
ես yahoo-ն ու hotmail-ը ուչինիչի հետ չեմ փոխի:
Նամակը ուղարկում եմ, չեմ հասցնում Tab-ը փոխեմ արդեն նամակը ենտեղա

VisTolog
28.03.2010, 11:44
Իսկ ես mail հազարից մեկ եմ օգտագործում: Թե էս թվին ի՞նչ mail :))

Գրիգոր
28.03.2010, 14:32
Ժողովուրդ ջան, մտեք mail.am գրանցվեք....

ministr
28.03.2010, 14:46
Անկեղծ չեմ հասկանում, ո՞նց կարելի ա վստահել հայ ադմիններին, ինչքան ուզում ա լավ մարդ լինեն, անկեղծ և այլն և այլն։ Ես իմ մեջ էդ հոգեբանական խնդիրը չեմ կարողանում կոտրել։ Ի դեպ, ռուսներին էլ շատ չեմ վստահում։ Այ, Գուգլին չգիտեմ ինչի վստահում եմ, բայց ոնց քցում-բռնում եմ, ամենամեծ արտահոսքը անձնական ինֆոյի Գուգլից ա հնարավոր, քանի որ իրենք քո մասին ամենաշատը գիտեն։

Պրոֆեսիոնալիզմը ցածր մակարդակի վրայա, դրա համար էլ չենք վստահում:
Փաստերը օր ու մեջ թուրքերի կողմից ջարդվով հայկական կայքերը: Ընդ որում մի անգամ ջարդված կայքը նույն ձևի էլի ա ջարդվում:
Հոսթինգը կապ չունի եթե կոդը ոնց որ մաղ լինի:

VisTolog
28.03.2010, 15:34
Ժողովուրդ ջան, մտեք mail.am գրանցվեք....

Ինչու՞ mail.am, եթե կա gmail :pardon

Աթեիստ
29.03.2010, 22:14
1. mail.am-ին նույնիսկ սպամ չեմ վստահի, քանի որ համոզված չեմ, որ ասենք 2 ամսից չեն փակվի։
2. Ի՞նչ իմաստ ունի օգտվել ամբողջովին ռուսալեզու mail.am-ից. եթե ասենք mai.ru-ն նույն ռուսալեզու ինտերֆեյսով հանդերձ շատ ավելի վստահելի է ու որակով։

Rammstein
29.03.2010, 22:28
2. Ի՞նչ իմաստ ունի օգտվել ամբողջովին ռուսալեզու mail.am-ից. եթե ասենք mai.ru-ն նույն ռուսալեզու ինտերֆեյսով հանդերձ շատ ավելի վստահելի է ու որակով։

Ասեմ ավելի, սկզբունքայնորեն չեմ օգտվի հայկական համարվող կայքից, որտեղ ինտերֆեյսը միայն ռուսերեն է։