PDA

Դիտել ողջ տարբերակը : Բուսաբանական այգին վտանգված է



Grieg
27.06.2008, 12:51
http://bnamard.blogspot.com/2008/06/sos-busabanakan-ayguc.html
Կրկին ահազանգ.!!!!!!!
http://bp0.blogger.com/_On7WjrK_8mg/SGN3OdDyGrI/AAAAAAAAAiM/botvvOd2OTE/s200/DSC02148.jpg
մի քանի օր առաջ բուսաբանական այգում էի, մի քանի տարեց մարդ {50,60} և նրանց թոռնիկը, օրը ցերեկով, ՏԻՐԻ ՀՐԱՑԱՆՈՎ, մի կողմից գարեջուր էին ըմպում, մյուս կողմից` կաչաղակներ և ագռավներ էին վերացնում, իսկ թոռնիկը այդ արնոտ դիակները հավաքում էր պարկի մեջ ` այնուհետև "տրամաբանական" ավարտին հասցնում:

Նրանց մոտենալը ոչինչ չփոխեց .
Ավելին, նրանք էին տերն ու տիրակալը~ և ըստ նրանց խոսքերի, իրենց առաքելությունն է ԱՆՊԵՏՔ, ՊԱՐԱԶԻՏ թռչուններին վերացնելը :

~ՇՈԿ~

Բուսաբանականում մարդ չկար այդ պահին, այսօր նորից գնացի, որ պարզեմ, ՈւՄ ԴԻՄԵԼ ԱՅԴ ԴԵՊՔԵՐՈւՄ, երբ ԲՈւՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈւ պահակներից մեկը վատ է լսում, մյուսը` վատ տեսնում....
Ավելին, պարզեցի ՈՐ ՍԿՅՈւՌԻԿՆԵՐ ԵՆ ՈՐՍՈւՄ և տանում Զեյթունի շուկա 25.000 վաճառում` ու վատն գիտեք ինչ է՞, որ մեկ ամիս շարունակ, մի մարդ գալիս է, օրը ցերեկով, և անում այդ ոճրագործությունը` ԴԱ ՊԱՏՄՈւՄ ԵՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ, որոնք անտարբեր անցնում են և ոչինչ չեն ձեռնարկում ԷԿՈՑԻԴԸ կասեցնելու համար!!!!!!!!!
հետո էլ ասում ենք ինչու ենք անապատանում, կանաչազրկվում, հոգեզրկվում:???

Մի փոքր բան փորձեցի պարզել, իմացա, որ այդ դեպքերում հնարավոր է զանգել ավանի ոստիկաններին և կանչել դեպքի վայր.Գուցե աշխատի....
չնայած մարդկանց անտարբերության դեպքում, դժվար, թե նա գա և կասեցնի, ուստի կոչ եմ ԱՆՈւՄ սիրելի բնապահպաններ, ՄԵՐ ՄԻԱԿ ԱՅԳՈւ`ԱՆՏԱՌԻ, ԷԿՈ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ գործընթացներում ակտիվ մասնկացություն ցուցաբերել:
Հաճախ այցելել այգի, փորձել նկարահանել կատարվածը, աղմուկ բարձրացնել, փորձել զեյթունի շուկայում մոտենալ այդ մարդուն,նկարել, գտնել, բռնել~ԱԽՐ էԴՊԵՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԱՅ!!!
Եթե կան ավելի լավ առաջարկներ խնդրում եմ ԿԻՍՎԵՔ, ԱՆՄԱՍՆ ՄԻ ՄՆԱՑԵՔ ...ԹՌՉՆԱՍԵՐՆԵՐ, ԲՆԱՍԵՐՆԵՐ, ՄԱՐԴԻԿ ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ ԻՆՉ Է ԱՆՈւՄ ԲՈւՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈւ ՏՆՕՐԻՆՈւԹՅՈւՆԸ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
պ.ս.մեկ դաժան բան ևս, պատմած աշխատողների և տեսնողների կողմից, գեղեցիկ թռչուններ են հայտնվել {ի դեպ խոսակցություն կա, որ Իրաքի պատերազմից միգրացիա կատարած, լցվել են մեր այգիները անտարները} , "դաժանները" հրապուրվելով այս թռչունների գեղեցկագույն արտաքինով` ՀԱՑԻՆ ՍՈՍԻՆՁ ԵՆ ԿՊՑՆՈւՄ, ՈՐ ԳԱ ԿՊՉԻ, ԱՅՆՈւՀԵՏԵՎ ՆՈւՅՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ, ՆՈւՅՆ ՑԻԿԼԸ, ԴՈւՐՍ ԳԱՆՔ ԱՆՎԵՐՋ ՊՏՏՎՈՂ ՄԱՀՎԱՆ ՕՂԱԿԻՑ
*
http://farm3.static.flickr.com/2341/2037824838_8c8f969624.jpg

Kuk
27.06.2008, 13:00
Վարդան Պետրոսյանի ասած՝ կանաչ եղեռն..

Belle
27.06.2008, 13:43
էէէէ, դե արդեն չվտանգված բա՞ն են թողել :(

Ավելացվել է 4 րոպե անց
:angry սկյուրիկներին բան չասեքքքքքքքք
բա ի՞նչ անեք Վարդան
ո՞նց օգնենք
հուսով եմ, մի անգամ արդեն չես գրել, ոռովհետև ես էլ շոկի մեջ եմ.. լավ չկարդացի :oy

Brigada
27.06.2008, 14:20
Սկյուռիկների պահը սրտիս դարդ եղավ..:(

weber
27.06.2008, 16:19
Հեռուստաընկերություններին փորձել ես ասել:

Մեկ-մեկ օգնում ա: :)
Մեկ էլ բնապահպանության նախարարություն դիմի: Եթե պետք ա մենք էլ կողքից պադձերժկա կանենք: Չէ ժողովուրդ :ok

Grieg
27.06.2008, 18:55
եկեք միասին մտածենք ինչ կարող ենք անել?
գուցե ահազանգել բն. նախարարությանը, ոստիկանությանը?
կամ փորձել գտնել շուկայում սկյուռիկ վաճառողին?

թարմ նկար բուս. այգուց
Ավելացվել է 1 րոպե անց
http://photos-d.ak.facebook.com/photos-ak-snc1/v260/72/67/571137480/n571137480_969075_1371.jpg

Սամվել
27.06.2008, 19:24
Ագռավոների գլուխը որ ուտում են լավ են անում :D ես դրանցից վախեենում եմ :8 օբյեկտիվ պատճառներ ունեմ :(...

Իսկ ահա Սկյուռիկները մեղք են... կարելիա մի բան անել... սկսենք ակումբի հանդիպները այգում անցացնել... լիքը մարդ կլինի գոնե իրանց կհավաքեն :ok

Sunny Stream
27.06.2008, 20:15
օօօ~ֆ...

ես չեմ հասկանում, եթե բնապահպանության նախարարությունը քթի տակ գտնվող բուսաբանական այգուն չի հետևում, էլ ինչո՞վ ա զբաղված: Վախենամ, իրենք լավ էլ տեղյակ են էս ամենից, բայց դե պետք ա մի հատ կարգին, լրատվամիջոցներին տեղյակ պահելով, մի քանիսին էլ հրավիրելով, գնալ նախարարություն ու բարձրացնել էս հարցը: Կարևոր ա լրատվամիջոցների ներկայությունը, որպեսզի չկարողանան խույս տալ, գոնե պարտավորված լինեն ինչ-որ կերպ արձագանքել:

Կարելի է մի լավ ակցիա կազմակերպել... դե, մարդկանց իրազեկելու նպատակով. թերթիկներ պատրաստել, բաժանել, հտո, ասենք, կարելի է մեկին «լրտեսության» ուղարկել Բուսաբանական, ճշտվեն հիմնական ժամերը, երբ էդ «որսորդներն» էնտեղ են լինում ու միանգամից խմբով, տեսախցիկներով գնալ ու վախեցնել դրանց :sad

նախշուն
27.06.2008, 20:25
Քառասուն օր էլ անցավ և Նոյը որոշեց մի ագռավ բաց թողնել: Նա թռավ, թռավ, բայց քանի որ ցամաքած էր ամենուրեք և անապատացած , մարդիկ էին , որ արնոտ հայացքներով վերացնում էին Աստծո ստեղծած էկաներին և արմատախիլ անում Կենաց Ծառը~
Նոյի Ագռավը նայե~~ց երկար , հիշեց ՄԱՐԴՈՒՆ և այևս ետ չվերադարձավ`

weber
27.06.2008, 23:35
Եթե ֆորումի ղեկավարությունն համաձայն է կարող ենք ֆորումի անունից նամակ գրել
հեռուստատեսություններին եվ նաեվ նախարարությանն (ու չասեն չեք զգուշացրել) եթե դա չօգնի նոր ավելի ակտիվ գործի անցնել:

Այգում քննարկումներ անցկացնելն նույնպես լավ միտք է: (բայց հանկարծ չմտածեն միտինգ ենք անում հավքեն տանեն :D)

Hayk Avetisyan
28.06.2008, 09:44
Բուսաբանական այգին ինչպես նայեվ համաքախաքային նշանակության մեծ տարածքւթյուններ զբաղեցնող կանաչ գոտիները հանդիսանում են երևան քաղաքի թոքերը: Ու այդ տարածքներում ծառն է գտնվում կաֆեի մեջ այլ ոչ թե կաֆեն ծառերի մեջ: Այգու ապականման առաջին պորձը ստացվել է դրախտ ռեստորանային համալիրի կառուցմամբ: Օրեկան ամենաքիչը 2 անգամ անցնումեմ բուսաբանական այգու կողքով և նկատում որ այն ընդհանրապես չեն ջրում չեն մշակում և ակնհայտ երևում է ծառերի պոտենցիալ չորանալը: Կարծում եմ դրա նպատակը այն է որ հետագայում ասեն <մեկա չոր ու ցամաք տարածք էր դրա համար էլ վաճառել ենք պուզատիներին իրենց պալատների համար :[ :>

նախշուն
28.06.2008, 09:57
Տեսնես ինչքան կարող ենք անցնել , նայել, թե ինչպես են չորացնում ծառերը, միջավայրը ու ոչինչ չանել~
Արդյոք այդքան ցածր է մեր պոտենցյալը ԼԱՎԸ պահպանելու և հանձնելու այն հետագա սերնդի մեջ~ Արդյոք մեր Կենաց Ծառն էլ է չորացել?~
Ձեզ չի խեղտում ամենօրյա բնաղետի մասին ահազանգերը`
թե արդեն անտարբերության զենքն առած հանձնում ենք մեր հողերը, բնությունը, հայրենիքը ?!
Հաշտվել եք գոյատևելու հետ?
իսկ կան մարդիկ, ովքեր ուզում են ապրել ?
Ապրել այնտեղ, որտեղ ծնունդ են առել~
Ապրել և լինել ԿՐՈՂԸ միջավայրի, ամեն մի ԾԱՌԻ, ԹՓԻ, այլապես ինչ ենք անում ԱՅՍՏԵՂ ?.........
ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ?....
եթե մեր գոյությունը սիրելով և պայքարելով չի օժտված...
Չգիտեմ .....
կարծում եմ ՍԵՐՆ ա պակաս մեր մեջ, մեկ էլ ինքնավստահությունը , ՈՐ ՄԵՆՔ ԵՆՔ ԿՐՈՂԸ ԱՅՍ ԱՄԵՆԻ և ՄԵՆՔ ԵՆՔ ՊԱՐՏԱԿԱՆ ԱՅՆ ՊԱՀԵԼՈՒ, ԽՆԱՄԵԼՈՒ~~~
ՄԵՆՔ ՕՏԱՐ ՉԵՆՔ ԱՅՍ ՀՈՂՈՒՄ~~~
եթե ուղղակի ամբողջ սրտով բացվես~հետո արդեն չես թողի վնասեն~~
ՀԱՎԱՏԱԼ է պետք ՀԱՎԱՏԱԼ~~ ՈՒ ԱՆԵԼ, ԳՈՐԾԵԼ, ԱՆՎԵՐՋ ԱՌԱՋ~~ՄԻՇՏ ԴԵՊԻ ԼՈՒՅՍ~~

իսկ տրամաբանելը միշտ էլ կա ու կա~

Belle
28.06.2008, 10:56
պայքառի պատրաստ եմ.. բայց էդ սկյուռիկներին նեղացնողին ավելի լավա չգտնենք.. ես հլը շատ ջահել եմ բանտի համար.. :(

Արշակ
28.06.2008, 11:11
Քիչ եմ գնացել բուսաբանական այգի, բայց ամեն անգամ գնալուց անմիջապես աչքի է զարնում ավելի ու ավելի անխնամ վիճակը։:( Վերջին անգամ որ գնացի, կանաչն ահագին պակասել էր, խոտերը հիմնականում չորացած էին։ Երևի չեն ոռոգում, հա՞։
Ու շատ կեղտոտ էր։ Ուր նայում էիր աղբ էր թափած։:(

Եթե վիճակը բերելավելուն ուղղված միջոցառումներ լինեն, կաշխատեմ ես էլ ժամանակ գտնել ու մասնակցել։

weber
28.06.2008, 11:56
Իսկ են կանաչապատման եռամսյակ էր ինչ էր, էդ ժամանակ ոչինչ չի արվել?

Grieg
29.06.2008, 16:59
Նորություններ Բնամարդից (http://bnamard.blogspot.com)

Զանգահարեցի ավանի ոստիկանություն /620202/
-Ալյոոոոոոոո~
-Բարև Ձեզ, զանգահարել եմ, որ հայտնեմ այգու տարածքում զբաղվում են որսագողությամբ. ...
-Ովա?.......Որտեղ ես ապրում?
-Մասիվում,
-ինչ գործ ունես այգու հետ?
-հենց էնպես, մշտական հաճախորդներից եմ
-բա ինչ ես զանգել, այգու տնօրինությունը մեր համարը գիտի, կարողա ինքը թույլա տվել, որ պետք լիներ ինքը կզանգեր~~

ԳՈՌԱՑ ՆԱ~~~~~~~~

Գնացի Զեյթունի շուկա:::::::
-Բարև Ձեզ, սկյուռիկ վաճառողը չի եկել ?
-Ոչ, ինչու Ձեզ սկյուռիկ ա անհրաժեշտ?
-Այո, ուզում եմ պահել. Ինչ կարժենա,
-Թանկ հաճույքա, 20.000
-Իսկ օրինականա?
-Այսինքն?
-Դե, ինչքանովա թույլ տված որսալ?...
-Է, այ բալամ ջան, էս երկրում ինչնա օրինական, խի էս հարցնում, ուզում ես երկրից դուրս հանել?
-Չէ հենց էնպես....
-Լավ , բա որտեղից եք բերելու, ինչ սկյուռիկներ են տեղական ?
-Դե հա, կոմայգուց, բուսաբանականից~Բա տեղ ունես պահելու , հետաքրքվեց ՆԱ
-Մեծ վանդակներ կան, մեջն էլ օղակ էս դնում, որ ինքը պտտվի, դու էլ նայես հաճույք ստանաս
-Չէ, ես ուզում եմ բաց թողնել
-Հ?
-Դե այգի ունենք, ուզում եմ բազմացնել
-Ի, կգնա հարևանի մոտ...
-Թող գնա...Լավ...
Ցտեսություն~~~~~~

Ինչ պարզվեց.

Փաստորեն սկյուռիկներ որսում են կոմայգում, բուսաբանական այգում, երբեմն Ղարաբաղից են բերում:

Որսում են 17 տարեկանից մինչև....n տարիքի անձինք, որոնք ներխուժում են այգի հետևի մուտքից, օրը ցերեկով, և շարունակում են որսալ հենց աշխատողների աչքի առաջ:

Սկյուռ առևանգելը մեր հասարակության մեջ գնալով մեծ ճանաչում է ձեռք բերում:

"Օրենքով " խստիվ արգելված է,բայց կորել է ՕՐԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՂԸ

Խնդրվում է շուտափույթ քայլեր ձեռնարկել նախ գտնելու համար ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՅԻՆ,


Մեղադրվում է `
1. Երևանի Բուսաբանական Այգին /բավարար ֆինանսավորում չկա, ուստի էլ պահակներին չենք կարող լիարժեք վարձատրել` տարածքը պահպանելու համար, /

2. Ավանի ոստիկանություն /Տնօրինությունը մեզ չի ահազանգել, մի խառնվեք , սա ձեր գործը չի/

3. Բնապահպան Նախարարություն /պատրաստում ենք նամակ, խնդրում եմ գրանցվել/

4. Կրթության և գիտության ակադեմիա /քանի որ այգին գտնվում է նրանց հովանու ներքո:/

5. Հասարակ քաղաքացին, ցածր էկո գիտակցության, անտարբերության, սիրո բացակայության համար[

Ավելացվել է 2 րոպե անց
ստորագրահավաքը այստեղ (http://www.bigfamily.am/eco/busab.php)

նախշուն
30.06.2008, 15:39
Պատրաստել ենք Նամակ Բնապահպան Նախարարությանը


Հարգելի բնապահպան նախարարություն

Մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են բուսաբանական այգու տարածքում անարգել, թակարդներով (այգում հեշտությամբ կարելի է հանդիպել այս ու այնտեղ տեղադրված տարբեր խորամանկ սարքավորումների) որսում սկյուռերին, ինչպես նաև այլ բազմատեսակ թռչունների և այնուհետև վաճառում Երևանի կենդանաշուկաներում (մեկ սկյուռն արժե 25000 դրամ): Այգում կարելի է հանդիպել մեկ այլ խիստ տարածված “զվարճանքի” ևս. մարդիկ խմբերով (հաճախ հարբած վիճակում)` զինված տիրի հրացաններով, օրը ցերեկով իսկական որսով են զբաղված. կրակում են հիմնականում ագռավների ու կաչաղակների վրա և, բնականաբար, ոչ միայն..
Այս մասին լավատեղյակ են նաև այգու աշխատակիցները:
Արդեն ամիսներ շարունակվող այս սպանդի, անօրինականությունների դեմ ոչ մի քայլեր չեն ձեռնարկվում:
Կարծում ենք, ի թիվս այլոց, բնապահպանության նախարարությունը իրավասու է և կարող է կարգուկանոն հաստատել բուսաբանական այգում:

մտահոգ քաղաքացիներ`խնդրում եմ գրանցվել այստեղ
http://www.bigfamily.am/eco/busab.php

weber
30.06.2008, 17:13
Հետաքրքիր է, քանի հոգի է միացել արդեն?

Եթե հնարավոր է խնդրեմ այդ էջի ծրագրում նշեք թե քանի հոգի է միացել:

նախշուն
30.06.2008, 23:08
հմ....
մոտ 100 հոգի արդեն գրանցվել են~~:)
Խնդրում եմ տարածեք հնարավոր և անհնար ուղղություններով,..,
Ի դեպ վաղը 10 :30 գնում ենք այգի` տնօրենին տեսնելու ակնկալիքով:
Կարող եք միանալ~

Instant
02.07.2008, 16:52
Ինչ որ բան ստացվեց?
Գնացիք?

նախշուն
02.07.2008, 20:11
Բարև բոլորին~
Նախ ասեմ, որ արդեն 240 մարդ գրանցվել է նամակի տակ~
Դա լավ է, ....,
Նորություններից`
Գնացինք տնօրենի մոտ, զբաղված էր, ընդունեց փոխտնօրենը~
նյարդայնացած էր....
- բա դուք փաստեր ունեք?
-դե հրացանով մարդկանց մենք ինքներս ենք տեսել, իսկ սկյուռիկների մասին ասել են տեսնողները, մենք էլ ճշտելու համար, գնացել ենք զեյթունի շուկա, հարց ու փորձ արել, սկյուռ վաճառողը չկար, բայց մեզ մեկ ուրիշը առաջարկեց իր ծառայությունը 20.000դրամով,..., մենք էլ հարցրեցինք, որտեղից էս բերում, որի պատասխանն էր կոմայգուց, բուսաբանական այգուց...ի ավելացում դրան,ասեմ, որ ես նույնպես հավաքել եմ ընկույզով թակարդ այգուց մեկ տարի առաջ և անձամբ վիճել եմ մի մարդու հետ, որը եկել էր իր խոսքերով էգ սկյուռի համար որձ տանելու, {հետաքրքիր է իմանալ արու բռնող թակարդները ինչ տեսք ունեն:[}

ու ինչ ինձ առաջարկեց փոխտնօրենը..???..ծիծաղելի էր, փոքր ինչ զարմանալի...
որ գնամ այդ մարդուց սկյուռ ուզեմ ու գամ հետևեմ , հենց նա գա այգուց բռնելու, այդ պահին զանգեմ իրեն, նա էլ ոստիկանություն, որ գան բռնեն, այ սա նոր կլինի փաստերով խոսել....
զարմանալի էր, կարծես մենք լինեյինք մեղավորները , իսկ նա մեղադրյալը..............
իսկ մենք գնացել էին ` տեղեկացնելու խնդրի լուծման եզրեր գնտելու, համագործակցելու ի օգուտ ԱՅԳՈՒ, այլ ՈՉ նյարդայնացնելու ............
բայց փաստորեն այդպես ստացվեց..............

Փաստորեն այգին վախեցած էր, բայց ինչու ?


Անցնեմ այսօրվան...
վարչապետի մոտ էկոլոգներն էին գնացել տարբեր հարցերով, անդրադառձել էին նաև բուսաբանական այգուն ...
նա ասել էր, այո', ես տեղյակ եմ, մտահոգված, սկյուռիկների համար այսօր սմս եմ ուղարկել բն.նախարարին....հմմմմմմմմմմ:D


մեկ այլ նորություն.
մի քանի լրագողներ են եղել բուսաբանականում այս անգամ տնօրենի մոտ, նա ասեց, գուցե և այդպիսի բան եղել է, չեմ հերքում, բայց ինչ են ընկել սկյուռների ետևից այգում կան ավելի կարևոր խնդիրներ,նրանք անգամ վնասում են ծառերը.......


Մեր խնդիրը չէ մտասևեռվել տնօրենների այս հոգեբանության վրա կամ մեջ:)
մենք քաջ գիտակցում ենք, որ ԱՅԳԻՆ ՈՒՆԻ բազմաթիվ ու բազմագույն խնդիրներ
Ոռոգում
ծառերը չորանում են և արևահարվում, դա բուն է հրդեհների, մենք մի քանի հրդեհ հանգցրել ենք կամ իմաց տվել տնօրինությանը...
Լինում են հատուկ պլանավորված հրդեհներ..............հետագայում նոր կառուցապաման ակնկալիքով....
Այգին լի է բազմապիսի աղբերով` սկսած տակդիրներով էլ չշարունակեմ ինչերով վերջացրած............

ԱՆՀԵՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՌՈՂՋ ՀԱՍՏԱԲՈՒՆ ԾԱՌԵՐ
ու այս ամենը հերիք չէր հիմա էլ , մի խումբ անձինք, որոշել են կենդանական աշխարհը տնօրինել........կրակելով, վերացնելով, փչացնելով.......


Չնայած այս ամենին, օլիգարխների անկուշտ հայացքները օրեցօր շատանում են այգու վրա..."Դրախտ" կոչվող ռեստորանային համալիրը գնալով մեծ տարածքներ է զավթում............


ԲԱՅՑ ԴԵՌ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ԿԱՍԵՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ Է........
ՈՒ ՈՉ ԹԵ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՊԱԿԱՍ ԿԱՐևՈՐԵԼ "ռագատկով սկյուռ խփելը" ,այլ հակառակը, ի թիվս այլ պրոբլեմների սա էլ ավելացնել, ԱՀԱԶԱՆԳԵԼ, աղմուկ բարձրացնել, պարտավորեցնել , որ պետությունը ՀՈԳ ՏԱՆԻ ԵՐևԱՆԻ ՄԻԱԿ ՍՏՆՏՈՒԻ` ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՀԱՄԱՐ...............
Աղմուկը հաջողված է , շնորհակալություն բոլորին, մնում է խելամիտ ձևերով այն հասցնել տրամաբանական սկզբի կամ շարունակության.........պահպանելու, խստացնելու, պարտավորեցնելու.....ւ..............ՍԻՐԵԼՈՒ...........

ԻՍԿ ՄԵՆՔ ՄԻՇՏ ՊԻՏԻ ՍԹԱՓ ԼԻՆԵՆՔ, հաճախ գնանք այգի, մաքրության , ծառատունկի, խնամելու, ...,որպիսի սիրո արմատներով պարուրենք բնությունը և այլևս թույլ չտանք սրիկաներին ավիրելու ԿՅԱՆՔԻ ԱԿՈՒՆՔԸ` բնությունը:~~

մինչ նոր ություն~~~
բարի

Sunny Stream
02.07.2008, 20:55
նա ասել էր, այո', ես տեղյակ եմ, մտահոգված, սկյուռիկների համար այսօր սմս եմ ուղարկել բն.նախարարին....հմմմմմմմմմմ:D

լու՞րջ էսպիսի բան ա՞ ասել :o :D :(

ապրեք, որ ընթացք եք տալիս խնդրին ու շնորհակալություն իրազեկման համար!
դե գիտեք, հենց գործը հասնի ակցիային (կամ հեքիաթին :P ), էստեղ ենք ;)

Moon
02.07.2008, 22:44
Նորություններ Բնամարդից (http://bnamard.blogspot.com)

Զանգահարեցի ավանի ոստիկանություն /620202/
-Ալյոոոոոոոո~
-Բարև Ձեզ, զանգահարել եմ, որ հայտնեմ այգու տարածքում զբաղվում են որսագողությամբ. ...
-Ովա?.......Որտեղ ես ապրում?
-Մասիվում,
-ինչ գործ ունես այգու հետ?
-հենց էնպես, մշտական հաճախորդներից եմ
-բա ինչ ես զանգել, այգու տնօրինությունը մեր համարը գիտի, կարողա ինքը թույլա տվել, որ պետք լիներ ինքը կզանգեր~~

ԳՈՌԱՑ ՆԱ~~~~~~~~

Գնացի Զեյթունի շուկա:::::::
-Բարև Ձեզ, սկյուռիկ վաճառողը չի եկել ?
-Ոչ, ինչու Ձեզ սկյուռիկ ա անհրաժեշտ?
-Այո, ուզում եմ պահել. Ինչ կարժենա,
-Թանկ հաճույքա, 20.000
-Իսկ օրինականա?
-Այսինքն?
-Դե, ինչքանովա թույլ տված որսալ?...
-Է, այ բալամ ջան, էս երկրում ինչնա օրինական, խի էս հարցնում, ուզում ես երկրից դուրս հանել?
-Չէ հենց էնպես....
-Լավ , բա որտեղից եք բերելու, ինչ սկյուռիկներ են տեղական ?
-Դե հա, կոմայգուց, բուսաբանականից~Բա տեղ ունես պահելու , հետաքրքվեց ՆԱ
-Մեծ վանդակներ կան, մեջն էլ օղակ էս դնում, որ ինքը պտտվի, դու էլ նայես հաճույք ստանաս
-Չէ, ես ուզում եմ բաց թողնել
-Հ?
-Դե այգի ունենք, ուզում եմ բազմացնել
-Ի, կգնա հարևանի մոտ...
-Թող գնա...Լավ...
Ցտեսություն~~~~~~

Ինչ պարզվեց.

Փաստորեն սկյուռիկներ որսում են կոմայգում, բուսաբանական այգում, երբեմն Ղարաբաղից են բերում:

Որսում են 17 տարեկանից մինչև....n տարիքի անձինք, որոնք ներխուժում են այգի հետևի մուտքից, օրը ցերեկով, և շարունակում են որսալ հենց աշխատողների աչքի առաջ:

Սկյուռ առևանգելը մեր հասարակության մեջ գնալով մեծ ճանաչում է ձեռք բերում:

"Օրենքով " խստիվ արգելված է,բայց կորել է ՕՐԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՂԸ

Խնդրվում է շուտափույթ քայլեր ձեռնարկել նախ գտնելու համար ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՅԻՆ,


Մեղադրվում է `
1. Երևանի Բուսաբանական Այգին /բավարար ֆինանսավորում չկա, ուստի էլ պահակներին չենք կարող լիարժեք վարձատրել` տարածքը պահպանելու համար, /

2. Ավանի ոստիկանություն /Տնօրինությունը մեզ չի ահազանգել, մի խառնվեք , սա ձեր գործը չի/

3. Բնապահպան Նախարարություն /պատրաստում ենք նամակ, խնդրում եմ գրանցվել/

4. Կրթության և գիտության ակադեմիա /քանի որ այգին գտնվում է նրանց հովանու ներքո:/

5. Հասարակ քաղաքացին, ցածր էկո գիտակցության, անտարբերության, սիրո բացակայության համար[

Ավելացվել է 2 րոպե անց
ստորագրահավաքը այստեղ (http://www.bigfamily.am/eco/busab.php)
Գրեիգ, դու կարողա ժուռնալիստ ես։ եթե չէ, ապա հոգով երևի հա։ Համենայն դեպս ինձ մոտ այդ տպավորությունն ա ստեղծվել։
Է, բնապահպանության հարցը միշտ էլ սենց ա Հայաստանում։ Ում էլ զանգես կամ իրար վրա են գցում, կամ էլ թե խաբար չեն ոչ մի բանից ու իրանց գործը չի։
հասկանում եմ։

նախշուն
02.07.2008, 22:49
Դե հեքիաթի պակաս միշտ էլ կա...~~
պատկերացրու, եթե լավ պատկերավոր հեքիաթներ լինեյին "սկյուռ որսացողը անվերջ պտտվող օղակում" կամ " ազատագրված սկյուռերի ընկույզհատուցումը~;)
Բողոք Նամակը մյուս երկուշաբթի կհանձնվի Բն.նախարարին:

իսկ այս կիրակի ակցիան է դեպի էջմիածին: Գնում ենք Եկեղեցուն հանձնելու Նամակ~~և իմանալու Եկեղեցու դիրքորոշումը Բնության Սպանդի նկատմամբ....

ինչպես նաև բնակչությանը տեղյակ պահելու Թեղուտի անտառների մասին:

Sunny Stream
02.07.2008, 23:37
իսկ այս կիրակի ակցիան է դեպի էջմիածին: Գնում ենք Եկեղեցուն հանձնելու Նամակ~~և իմանալու Եկեղեցու դիրքորոշումը Բնության Սպանդի նկատմամբ....

ինչպես նաև բնակչությանը տեղյակ պահելու Թեղուտի անտառների մասին:

հետաքրքիր միտք է :)
դե, մեզ մոտ, ինչպես գիտեք, եկեղեցին չի համարձակվում «պետության շահերին դեմ», այսինքն` պետական գործիչների շահերին դեմ քայլերի գնալ... առանձին հոգևորականներ, վստահ եմ, կպաշտպանեն նախաձեռնությունը, թեև հազիվ թե կարողանան ինչ-որ բանով օգնել... բայց դե չեմ կարծում, որ վեհափառը իր վրա կվերնի էս հարցերն ու կսկսի իշխանություններին ինչ-որ բաներ ապացուցել...

նախշուն
03.07.2008, 09:40
~երբ պատվիրաններ են խախտվում~

Instant
03.07.2008, 09:49
իսկ այս կիրակի ակցիան է դեպի էջմիածին: Գնում ենք Եկեղեցուն հանձնելու Նամակ~~և իմանալու Եկեղեցու դիրքորոշումը Բնության Սպանդի նկատմամբ....

Եթե Վազգեն Առաջինը լիներ մեր վեհափառը, համոզված եմ, որ բողոքները տեղ կհասնեին:


Բողոք Նամակը մյուս երկուշաբթի կհանձնվի Բն.նախարարին:

Եթե նրանք ինչ որ բաներ չձեռնարկեն էլ, կարծում եմ, գոնե հանած աղմուկից այդ սպանդով "զբաղվողները" ժամանակավորապես դադար կտան:

նախշուն
03.07.2008, 09:51
Բն.նախարարությունից տեսչություն է գնացել Բուսաբանական այգի նույն հարցով...
Տնօրենը չափազանց զարմացած էր , որ անտարբեր նախարարությանը խիստ մտահոգված էր սկյուռերով

Ներսես_AM
03.07.2008, 09:54
Լավ կլիներ ոչ միայն բն.նախարարին հանձնել այլև վարչապետին

նախշուն
03.07.2008, 10:07
Բողոք նամակը կարելի է Քաղաքապետարան էլ հանձնել...

Instant
03.07.2008, 10:24
Կան բազմաթիվ ֆորումներ, կարելի է այնտեղ ևս հայտարարության տեսքով հաղորդագրություններ գրել:
Իսկ քաղաքապետարանին գրել, իմ կարծիքով անհրաժեշտ է, նույնիսկ մի քանի հատ (մեկով տեղ չի հասնի:think):

նախշուն
03.07.2008, 11:02
Խնդրում եմ օգնել տարածման հարցում` որը նույնպես չափազանց կարևոր է , իսկ ես կփորձեմ թարմ նորություններով ապահովել այս ֆորումը~~

<H2>ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍ` ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ

[11:48] 03 Հուլիսի, 2008

Բնապահպան երիտասարդների խումբը օրերս ինտերնետի միջոցով ստորագրահավաք էր կազմակերպել եւ նամակով դիմել էր բնապահպանության նախարարությանը: Նրանք պահանջում են դադարեցնել Բուսաբանական այգում կազմակերպվող կենդանիների որսը: Նամակի հեղինակներից մեկը` 28-ամյա Մարիամը, ՚Ա1+ՙ-ին տված հարցազրույցում ասաց, որ ինքն անձամբ ականատես է եղել, թե ինչպես են հարբած տղամարդիկ տիրի հրացանով թռչուններ որսում այգում. ՚Այդ մարդիկ բավականին ազատ էին իրենց զգում եւ չկար մեկը, որ արգելեր նրանց սպանել թռչուններինՙ:
Բացի այդ Մարիամը նշում է, որ Բուսաբանական այգում նաեւ սկյուռիկներ են որսում եւ վաճառում բավականին թանկ գնով. ՚Ես ծառերի տակ մի վանդակ եմ գտել, որը սկյուռիկներ որսալու համար է նախատեսված, իսկ կենդանաշուկաներում ինձ վաճառողներն ասացին, որ սկյուռիկներ կարող են բերել Բուսաբանական այգուց, եւ նրանք արժեն 25000 դրամՙ:
Նախարարությանը ուղղված նամակում նշված էր, որ Բուսաբանական այգու աշխատակիցները լավատեղյակ են կատարվող որսի մասին:
Բուսաբանական ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանն ՚Ա1+ՙ-ին տված հարցազրույցում նշեց, որ իրենց խնդիրը ոչ թե այգու կենդանական, այլ բուսական աշխարհի պահպանումն է: ՚Այգում սկյուռիկները պատահական են հայտնվել ու բազմացել են, եթե մեկ-երկուսը պակասեն, այգին մեծ վնասներ չի կրի, ավելի կարեւոր է բուսատեսակների պահպանության խնդիրը եւ բացի այդ ո՞նց կարելի է այս վիթխարի տարածքում / 80 հա-խմբ./ մի երկու պահակների միջոցով կանխել սկյուռիկների որսըՙ: Բուսաբանության ինստիտուտի տնօրենը նշեց, որ իրենց համար վիրավորական է, որ Բնապահպանության վերահսկողության տեսչությունն անմիջապես արձագանքել է սկյուռիկների փրկության համար, մինչդեռ այգու համար կարեւոր շատ խնդիրներ պատշաճ ուշադրության չեն արժանանում: ՚Մենք բազմաթիվ այլ, ավելի հրապատ խնդիրներ ունենք, ինչպիսիք են ոռոգման, պահակների թվի ավելացման հարցը, իսկ կենդանիների պահպանումը մեր աշխատանքի մեջ չի մտնումՙ:
Բնապահպանության նախարարությանը ուղղած նամակի հեղինակները ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում շեշտեցին, որ իրենց նպատակը ոչ միայն սկյուռիկների ու թռչունների պահպանումն է, այլ Բուսաբանական այգու վրա ուշադրություն հրավիրելը:
՚Մեր նպատակը չի եղել այգու աշխատակազմին վարկաբեկելը, այգին այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, որոնց լուծման համար հարկավոր է ինչ-որ կերպ ուշադրություն գրավել, իսկ սկյուռիկների որսը հարմար առիթ էր, հուսով ենք, որ նախարարությունը այսուհետ ավելի հոգատար վերաբերմունք կցուցաբերի այգու նկատմամբՙ,- ասաց բնապահպան-ակտիվիստ Մարիամը:
Նշենք, որ Բնապահպանության Վերահսկողության տեսչությունից երեկ այցելել էին Բուսաբանական այգի` ստուգումներ անցկացնելու: Վերահսկողության տեսչության պետի պաշտոնակատար Մարզպետ Քամալյանը ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ ստուգումները շարունակվելու են եւս մի քանի օր, որից հետո կհայտնեն իրենց դիրքորոշումը այս խնդրի վերաբերյալ:


http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=62270</H2>

նախշուն
16.07.2008, 22:06
§Ա1+¦-ն անդրադարձել է բնապահպան երիտասարդների` բնապահպանության նախարարությանն ուղղված այն նամակին, որում նշված էր, թե բուսաբանական այգում տեղի է ունենում սկյուռիկների եւ թռչունների որս:
Նամակի հրապարակվելուց հետո նախարարության բնապահպանական պետական տեսչության Երեւանի տարածքային բաժինը ստուգայցեր է կատարել Բուսաբանական այգում:
Ստուգայցերը կատարվել են տեսչության Երեւանի տարածքային բաժնի պետի տեղակալ Արման Ալոյանի ղեկավարությամբ, ով §Ա1+¦-ին տված հարցազրույցում ասաց, որ իրենց այցելությունների ժամանակ ոչ սկյուռիկների եւ ոչ էլ թռչունների որսի առկայության փաստեր չեն հայտնաբերվել: Նամակի հեղինակ Մարիամը §Ա1+¦-ի հետ զրույցում նշեց, որ երկու-երեք օրվա այցելություններով հնարավոր չէ պարզել իսկությունը: §Ճիշտ է այդ ստուգայցների ժամանակ փաստեր չհայտնաբերվեցին, բայց ես անձամբ եմ տեսել, թե ինչպես են այգում թռչունների վրա կրակում¦: Մարիամի հավաստմամբ` Բուսաբանական այգու սկյուռիկները վաճառվում են Զեյթունի կենդանիների շուկայում:
§Մենք չենք ժխտում, որ նման բան կարող է լինել, բայց ես անձամբ այցելել եմ այդ շուկա եւ այգուց բերված սկյուռիկներ չեմ տեսել¦,- ասում է բնապահպանական պետական տեսչության Երեւանի տարածքային բաժնի պետի տեղակալը:
Հիշեցնենք, որ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանն §Ա1+¦-ին տված հարցազրույցում ասել էր, որ իրենք բացի սկյուռիկների եւ թռչունների պահպանությունից բազմաթիվ այլ խնդիրներ ունեն, մասնավորապես` ոռոգման եւ այգու հսկողության հետ կապված:
Բնապահպանական տեսչության ստուգայցերի արդյունքում կազմված զեկույցում տեղ է գտել հետեւյալ առաջարկը.

§Առաջարկում ենք դիմել ՀՀ Գիտությունների ակադեմիային եւ ՀՀ կառավարությանը` բուսաբանական այգում պատշաճ հսկողություն իրականացնելու համար միջոցներ տրամադրելու¦:


Նշենք, որ այգին հսկում են ընդամենը 2 պահակ:

Նրանք ֆիզիկապես ի վիճակի չեն հսկել 80-85 հա տարածք, այդ պատճառով մենք առաջարկել ենք օժանդակել կազմակերպելու այգու հսկողությունը¦,- ասում է բնապահպանական պետական տեսչության Երեւանի տարածքային բաժնի պետի տեղակալ Արման Ալոյանը:
Ի դեպ, բնապահպանության նախարարը հանձնարարել է տեսչության պետին պարբերաբար ստուգել եւ զեկուցել այգու վիճակի մասին: §Այնպես որ մենք շաբաթը մեկ-երկու անգամ այցելություններ ենք կատարելու այգի նաեւ առանց տնօրինության իմացության եւ ստուգելու ենք¦,- ասում է Արման Ալոյանը:

weber
17.07.2008, 08:53
Էդ լավա ուրեմն ինչ որ առաջնթաց կա: Իհարկե, եթե նախարարության աշխատողն գնա ու հայտարարի որ ինքն նախարարությունից եկել ա ստուգելու դժվար մի բան գտնի: :)
Իրանք ուրիշ մեթոդներով պիտի ստուգեն: