PDA

Դիտել ողջ տարբերակը : «Freedom house». Հայաստանում ժողովրդավարության առաջընթացի գնահատականը 1999 թվականից տ

Artgeo
27.06.2008, 00:54
«Ֆրիդոմ Հաուս». Հայաստանում ժողովրդավարության առաջընթացի գնահատականը 1999 թվականից տարեցտարի անկում է ապրել

Սուրեն Մուսայելյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Published: 25 Հունիս, 2008

«Ֆրիդոմ Հաուս» իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցի համաձայն` Հայաստանը 1-7 բալանոց համակարգով (ժողովրդավարության առաջընթացի ամենաբարձր գնահատականը 1-ն է, ամենացածրը՝ 7-ը), ընդհանուր առմամբ արժանացել է 5,21 միավորի։

Երեքշաբթի օրվա` անցումային երկրներին առնչվող «Ֆրիդոմ Հաուսի» զեկույցը անդրադառնում է Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի 29 երկրներում 2007 թ. ժողովրդավարական գործընթացներին հետևյալ չափանիշներով. ընտրական գործընթաց, քաղաքացիական հասարակություն, անկախ մամուլ, պետական ժողովրդավարական և տեղական ժողովրդավարական կառավարում, արդարադատության համակարգ և դրա անկախությունը, կոռուպցիա:

Վերոհիշյալ բաժիններից մի քանիսում, չհաշված որոշ անկարևոր փոփոխություններ, Հայաստանի ժողովրդավարության առաջընթացի ընդհանուր գնահատականը նախորդ տարիների ուսումնասիրության ցուցանիշի համեմատ 2007 թ. մնացել է անփոփոխ:
Ըստ «Ֆրիդոմ Հաուսի»` Հայաստանի ժողովրդավարության ընդհանուր գնահատականը 1999 թվականից ի վեր անկում է ապրում` 4.79 միավորից հասնելով 5.21 (վերջին զեկույցի համաձայն):

29 երկրների մեջ Հայաստանը 20-րդ տեղում է` այսպես կոչված «կիսաավտորիտար պետությունների» խմբում, որտեղ ընդգրկված են նաև Մոլդովան, Կոսովոն (միջազգայնորեն կառավարվող տարածք), Ղրղըզստանը և Ռուսաստանը:
«Ամրապնդվող ժողովրդավարությամբ» երկրների առաջատարների խումբն ընդգրկում է Սլովենիան, Էստոնիան, Լատվիան, Հունգարիան, Չեխիան, Լիտվան, Սլովակիան, Լեհաստանը և Բուլղարիան:

Հայաստանի հյուսիսային հարևան Վրաստանը «անցումային կառավարություններով կամ հիբրիդային վարչակազմերով» պետությունների շարքում է: Ադրբեջանը ցածր խմբի` լրիվ ավտորիտար պետությունների շարքում է` Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի հետ:

Զեկույցի` Հայաստանին վերաբերող մասում մասնավորապես ասվում է, որ երկրի քաղաքական և տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտն են քաղաքական ու գործարար վերնախավի սերտաճումը, ինչպես նաև` կաշառակերությունը:

Մեջբերելով դիտորդների կարծիքները` «Ֆրիդոմ Հաուսն» ասում է, որ 2007 թ. Հայաստանի խորհրդարանական ընտրությունները «նախորդ տարիների համեմատ բարելավվել են», սակայն ավելացնում է` «դեռևս մտահոգիչ են քաղաքական ու գործարար վերնախավի միջև սերտ կապերը, որոնք խանգարում են իշխանության ռոտացիային, ձայների անկատար հաշվարկի գործընթացը: Դրանք իջեցնում են ընտրություններին առնչվող համեմատաբար դրական գնահատականները: Հայաստանը ընտրական գործընթացներում իր դիրքերը մի փոքր բարելավել է` 5,75-ից հասնելով 5,50-ի:

«Ֆրիդոմ Հաուսը» տեղեկացնում է, որ քաղաքացիական հասարակության առումով Հայաստանում ՀԿ-ների դերը հասարակական կյանքում ակտիվացել է, սակայն դրանք մնացել են արտաքին ֆինանսավորումից կախյալ վիճակում։

Այն նաև հաղորդում է, որ «Իշխանությունն ավելի է մեծ տեղ է հատկացնում քաղաքացիական հասարակությանը, բայց մտավախություն կա, որ նման կազմակերպությունների պետական ֆինանսավորման ավելացումը կարող է սահմանափակել նրանց անկախությունը: Հայաստանի «քաղաքացիական հասարակություն» բաժնի գնահատականը մնում է 3,50:

Անկախ մամուլի առնչությամբ զեկույցում ասվում է, որ «Չնայած 2007 թ. ԶԼՄ-երում ընտրությունների լուսաբանման բարելավմանը, արտասահմանյան հեռարձակումները սահմանափակելու իշխանությունների փորձերը մտավախության տեղիք են տալիս: Անկախ մամուլի հարցում գնահատականը մնացել է 5,75»:

Իրավապահ կառույցների ու դրանց անկախության բնագավառի գնահատականը նախորդ տարվա համեմատ 5-ից իջել է 5,25-ի։ Մտահոգիչ է նաև դատական իշխանության նկատմամբ գործադիրի ներկա ազդեցությունը և վկաների նկատմամբ վատ վերաբերմունքը:

«Ֆրիդոմ Հաուսի» զեկույցում ասվում է նաև, թե այն հանգամանքը, որ իշխանությունները չեն որդեգրել հակակոռուպցիոն ռազմավարություն, մեծացնում են նրանց քաղաքական կամքի պակասի մասին կասկածները։ Կաշառակերության բնագավառի գնահատականը մնացել է նույնը` 5,75:

http://armenianow.com/?action=viewArticle&AID=3154&CID=3034&IID=1192&lng=arm

Մելիք
27.06.2008, 01:01
«Ֆրիդոմ Հաուս»-ի ժողովրդվարության չափանիշը մեկն է` որքանով է, տվյալ երկիրը գտնվում ամերիկայի ազդեցության տակ:

Ձայնալար
27.06.2008, 09:06
«Ֆրիդոմ Հաուս»-ի ժողովրդվարության չափանիշը մեկն է` որքանով է, տվյալ երկիրը գտնվում ամերիկայի ազդեցության տակ:

Մելիք, բայց արի ու տես, որ էդ Ամերիկայի ազդեցության տակ գտնվողները ավելի ժողովրդավար են՝ համաձայն վիճակագրության:

Marduk
27.06.2008, 10:30
Մելիք, բայց արի ու տես, որ էդ Ամերիկայի ազդեցության տակ գտնվողները ավելի ժողովրդավար են՝ համաձայն վիճակագրության:
Որը կազմում է նույն ինքը Ամերիկան:
Ի դեպ ըստ Եվրոպացիների մենք լավ էլ ժողովրդավար ենք, հիմա ում հավատանք, Ամերիկային թե՞ Եվրոպային, թե ժամանակն է իրերը գնահատել սեփական խելքով այլ ոչ թե ուրիշների մոգոնած ցուցանիշներով:

Ձայնալար
27.06.2008, 10:42
Որը կազմում է նույն ինքը Ամերիկան:
Ի դեպ ըստ Եվրոպացիների մենք լավ էլ ժողովրդավար ենք, հիմա ում հավատանք, Ամերիկային թե՞ Եվրոպային, թե ժամանակն է իրերը գնահատել սեփական խելքով այլ ոչ թե ուրիշների մոգոնած ցուցանիշներով:

Օրինակ քո աչկաչափով ընդհանուր առմամբ, ամերիկամետ պետություննե՞րն են ավելի ժողովրդավար, թե՞ ռուսամետ:

Մարկիզ
27.06.2008, 10:47

Մարդուկ եւ Մելիք, հետաքրքիր է: ԱՄՆ-ը ամենակայացած ժողովրդավարական երկրներից չէ՞:
Արտեգոյի նշած երկրների ցանկերից չի կարելի եզրակացնել, որ ցուցաբերվում է կողմնակալ վերաբերմունք: Ինչ է, համաձա՞յն չեք, որ օրինակ՝ Ղազախստանը կամ Թուրքմենստանը կամ Ադրբեջանը/որը ի դեպ ավելի ամերիկական է քան Հայաստանը/ ավտորիտար են: Կամ համաձա՞յն չեք, որ մերձբալթյան երկրներում ժողովրդավարական ինստիտուտները կայանում են եւ այնտեղ մարդու իրավունքները ավելի լավ վիճակում են քան Հայաստանում:
Ասելս այն է, որ նշված երկրներում ժողովրդավարության աստիճանները իրականին մոտ են: Եվ այդտեղ երկու կարծիք լինել չի կարող:
Շատ էլ, որ ամերիկական է...

Marduk
27.06.2008, 11:51
Օրինակ քո աչկաչափով ընդհանուր առմամբ, ամերիկամետ պետություննե՞րն են ավելի ժողովրդավար, թե՞ ռուսամետ:

Եվրոպամետ պետություններն են ավելի ժողովրդավար:
Ամերիկայի թևի տակ կան լիքը ասիական, լատնիամերիկյան ու աֆրիկյան պետություններ կան որտեղ տիրում են ամենահոռի ու տգեղ քաղաքական բարքեր: Ամերիկանամետ է հենց նույն օրինակ Ինդոնեզիան, կամ Ֆիլիպինները կամ Կոլումբիան որտեղ արդեն 30 տարի է քաղաքացիական կռիվ է գնում բայց ԱՄՆ-ը պահում է խամաճիկային մի վարչախումբ որը զենքի ուժով է մնում իշխանության:

Արտեգոյի նշած երկրների ցանկերից չի կարելի եզրակացնել, որ ցուցաբերվում է կողմնակալ վերաբերմունք: Ինչ է, համաձա՞յն չեք, որ օրինակ՝ Ղազախստանը կամ Թուրքմենստանը կամ Ադրբեջանը/որը ի դեպ ավելի ամերիկական է քան Հայաստանը/ ավտորիտար են:

Եթե մենք Ամերիկային գնահատենք այն չափանիշներով որով նա գնահատում է ուրիշներին ապա ԱՄՆ-ը նույնպես կդասվեր ոչ ժողովրդավարների շարքը:
Բերեմ մի քանի փաստարկ:
1. Ամերիկայում չկա բազմակուսակցություն: Այնտեղ հատուկ այնպիսի քաղաքական դաշտ է ստեղծած որ նոր ուժերը ընդանրապես շանս չունեն մտնելու քաղաքականություն: Կա ընդամենը 2 կուսակցություն որոնք իրականացնում են ավելի շատ մրցակցության իմիտացիա քան ռեալ դեմոկրատիա:
Պատկերացրեք Հայաստանում նույն բանը, դուք այն կհամարեի՞ք դեմոկրատիա:

2. Ամերիկայում նախագահը չի ընտրվում ուղղակի, այլ միջնորդավորված ձևով է կատարվում:

3. Ամերիկայում կան թղթի վրա բազմաթիվ ազատություններ, բայց կան հազարավոր օրենքներ որոնք շատ խիստ սահմանափակում են ամեն ինչ: Ի դեպ Սեպտեմբերի 11-ից հետո այնտեղ խստացնող օրենքները ավելի են շատացել: Եթե այդ օրենքները բերեինք կիրառեինք Հայաստանում ապա դուք կապշեիք այն ամենից ինչ կկատարվեր:

Ինչ վերաբերվում է ամերիկանամետությանը և դրանից բխոխ ժողովրդավարությանը: Այդպիսի բան չկա: Ամերիկայի դաշնակիցներն են այնպիսի երկրներ ինչպիսին են Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Կոլումբիան, ինչ որ մասով Ինդոնեզիան, Անգոլա, և նմանատիպ այլ բաներ որտեղ դեմոկրատիայի հոտ անգամ չի գալիս: Իսկ մերձբալթյան երկրները դա ցուցանիշ չի, չէ որ նրանք Եվրոպայում են:

Մարկիզ
27.06.2008, 12:19
Եվրոպամետ պետություններն են ավելի ժողովրդավար:
Ամերիկայի թևի տակ կան լիքը ասիական, լատնիամերիկյան ու աֆրիկյան պետություններ կան որտեղ տիրում են ամենահոռի ու տգեղ քաղաքական բարքեր: Ամերիկանամետ է հենց նույն օրինակ Ինդոնեզիան, կամ Ֆիլիպինները կամ Կոլումբիան որտեղ արդեն 30 տարի է քաղաքացիական կռիվ է գնում բայց ԱՄՆ-ը պահում է խամաճիկային մի վարչախումբ որը զենքի ուժով է մնում իշխանության:
Ուրեմն հարցը դիտարկենք այսպես հարգելի Մարդուկ:

Եթե մենք Ամերիկային գնահատենք այն չափանիշներով որով նա գնահատում է ուրիշներին ապա ԱՄՆ-ը նույնպես կդասվեր ոչ ժողովրդավարների շարքը:
Բերեմ մի քանի փաստարկ:
1. Ամերիկայում չկա բազմակուսակցություն: Այնտեղ հատուկ այնպիսի քաղաքական դաշտ է ստեղծած որ նոր ուժերը ընդանրապես շանս չունեն մտնելու քաղաքականություն: Կա ընդամենը 2 կուսակցություն որոնք իրականացնում են ավելի շատ մրցակցության իմիտացիա քան ռեալ դեմոկրատիա:
Պատկերացրեք Հայաստանում նույն բանը, դուք այն կհամարեի՞ք դեմոկրատիա:

2. Ամերիկայում նախագահը չի ընտրվում ուղղակի, այլ միջնորդավորված ձևով է կատարվում:

3. Ամերիկայում կան թղթի վրա բազմաթիվ ազատություններ, բայց կան հազարավոր օրենքներ որոնք շատ խիստ սահմանափակում են ամեն ինչ: Ի դեպ Սեպտեմբերի 11-ից հետո այնտեղ խստացնող օրենքները ավելի են շատացել: Եթե այդ օրենքները բերեինք կիրառեինք Հայաստանում ապա դուք կապշեիք այն ամենից ինչ կկատարվեր:
Ինչ վերաբերվում է ամերիկանամետությանը և դրանից բխոխ ժողովրդավարությանը: Այդպիսի բան չկա: Ամերիկայի դաշնակիցներն են այնպիսի երկրներ ինչպիսին են Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Կոլումբիան, ինչ որ մասով Ինդոնեզիան, Անգոլա, և նմանատիպ այլ բաներ որտեղ դեմոկրատիայի հոտ անգամ չի գալիս: Իսկ մերձբալթյան երկրները դա ցուցանիշ չի, չէ որ նրանք Եվրոպայում են:
Ուրեմն հարցը դիտարկենք այսպես, հարգելի Մարդուկ: Գոյություն ունեն գեոքաղաքական շահեր: Նախ փորձեմ անդրադառնալ Հարավային Ամերիկային: Համաձայն եմ, որ Կոլումբիան ԱՄՆ-ի դաշնակիցն է: Բայց նաեւ պետք է հաշվի առնել, որ Հարավային Ամերիկայի հյուսիսում կան երկրներ`Բոլիվիան, Վենեսուելան, որոնք ունեն բացահայտ հակաամերիկական ուղղվածություն: Բացի այդ ինձնից լավ գիտես, որ Կոլումբիան ապահովում է համաշխարհային կոկայինի ահռելի մասը: Այնպես որ, այս դեպքում ԱՄՆ-ի համար տվյալ երկրում կարեւոր չէ ժողովրդավարության զարգացումը` իր իսկ շահերից ելնելով: Նույնը կարելի է ասել Պակիստանի մասին: Համամիտ չեմ մի հարցում, չնայած նրան, որ Պակիստանում կենսամակարդակը այնքան էլ բարձր չի, բայց մարդու իրավունքների հետ կապված երեւի Պակիստանը այդ տարածաշրջանում ամենառաջադեմն է: Եգիպտոսին ի՞նչ է եղել: Մի մոռացիր, որ իսլամական երկրներում, ժողովրդավարության հաստատումը շատ դժվար գործ է, նրանց դավանանքի պատճառով:
Անգոլա: Լավ ա չասեցիր Մադագասկար::)
Կարծում եմ, համաձայն ես, որ ցանկացած երկրի համար իր պետական շահերն ավելի կարեւոր են, քան ինչ-որ երրորդ աշխարի երկրներում մարդկանց իրավունքներ համար պայքարին զարկ տալու երկրորդական հարցը:
Հա, մոռացա ասեմ, որ Պակիստանն էլ աշխարհին մատակարարում է հերոին: Իսկ սրանք փողեր են, փողեր: Չհաշված նավթերն ու մնացած ամեն ինչը...

Եղբայր, համաձայնվիր, որ կարեւորը կուսկացությունների մասին օրենքը կամ նախագահ ընտրելու մեխանիզմները չեն: Կարեւորը մարդու իրավունքների վիճակն է տվյալ երկրում: Իսկ ԱՄՆ-ում հաստատ այն բավականին լավ վիճակում է:
Իհարկե, ժողովրդավարության, այսպես ասած, եւրոպական մոդելն ավելի ճիշտ է, կարծում եմ...

Տատ
27.06.2008, 12:37
Եթե մենք Ամերիկային գնահատենք այն չափանիշներով որով նա գնահատում է ուրիշներին ապա ԱՄՆ-ը նույնպես կդասվեր ոչ ժողովրդավարների շարքը:

Անշուշտ։
Եվ Եվրոպային էլ է դա վերաբերվում։

Եղբայր, համաձայնվիր, որ կարեւորը կուսկացությունների մասին օրենքը կամ նախագահ ընտրելու մեխանիզմները չեն:
Կարելի է՞, ես համաձայնվեմ։
Շվեյցարիան չունի ուղիղ ընտրություններ, ժողովրդի ձայնը վերջանում է պառլամենտի ընտրություններով։ գերագույն իշխանությունը` 7 մինիստրների խորհուրդը, ընտրվում է միայն պառլ. կողմից։ Նախագահն ընդհանրապես սիմվոլիկ դեմք է, հերթով տարին մեկ 7 ից մեկը դառնում է։
մարդու իրովունքների և պարտավորությունների մակարդակը` բարձրագույն։