PDA

Դիտել ողջ տարբերակը : Տատիներն ու թոռները



Մասսագետ
26.05.2006, 03:45
ժողովուրդ գործը ցենզուրայից դուրս ա: Դուք զգուշացված եք, բայց եթե սենց թե նենց ուզում եք կարդալ, կարդացեք: (http://freenet.am/~edog/tatinern%20u%[email protected])

Մելիք
26.05.2006, 18:06
Առանց ավելորդ խոսքերի հանում եմ գլխարկս:hi

Ուլուանա
26.05.2006, 18:17
Կարդացի...
Մրրիկ, ասե՞մ թե՞ պետք չի... :think
Չէ, որ չասեմ, կպայթեմ, ասելու եմ. սիրտս խառնեց կարդալու ընթացքում, նե՜նց զզվելի էր:[ , նենց տհաճություն էի զգում, որ էլ ասելու չի, ու միաժամանակ մի աննկարագրելի խղճահարություն տատիկի նկատմամբ...:(
Մի խոսքով, որ սպանեին էլ, երկրորդ անգամ չէի կարդա։ Կներես, բայց իմ խորին համոզմամբ, նման ստեղծագործություններն ընդհանրապես հրապարակման արժանի չեն։ Հուսով եմ՝ մեկնաբանությունների կարիք չկա։ ;)

Պատկերացնում եմ, թե իմ այս կարծիքով ինչքան հետաքրքրություն առաջացրի մարդկանց մոտ, ու եթե ինչ-որ մեկը կարդալու միտք էլ չուներ, ապա նման կարծիք կարդալուց հետո հետաքրքրությունից մեռնելով՝ կսկսի կարդալ։ :P

kiki
26.05.2006, 20:01
Անկեղծ ասած, կարդում էի ու զզվանքս նմանների նկատմամբ ավելանում էր...ցավոք, սա է մեր իրականությունը, դուր գա մեզ, թե չէ...շատ նամն մարդկանց գիտեմ, նրանք այնքա՜ն շատ են...
Ան ջան, իմ կարծիքով, նամն ստեղծագործությունները պետք են հենց այն պարզ պատճառով, որ թղթին են հանձնում մեր իրականությունը...

Firegirl777
27.05.2006, 08:38
Ցավալի է, բայց դա մեր իրականությունն է, հենց երեկ անցնելով մեր աբկով հասկացա, որ մեր ծայրամասային բակը նույնպես լցվել է այդպիսի դեմքերով.... ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ ցավալի է ու զզվելի, բայց................մնում այդ բայցը, որ մենք ոչինչ չենք կարող անել, քանզի եթե փորձես խրատել նրանք քեզ այնպես "կխրատեն", որ քիչ չի թվա
Ճիշտ եմ?? Ճիշտ եմ... մի խոսքով տխուր և ցավալի իրականություն

Ուլուանա
27.05.2006, 10:54
Այն, որ սա մեր տխուր իրականության արտացոլումն է, կասկած չկա։ Ես նաև չեմ կասկածում, որ Մրրիկը, սա գրելով, նպատակ է ունեցել քննադատելու նման թոռներին, բայց այս ստեղծագործությունը կարդալիս դա չի երևում, համենայնդեպս, ես այստեղ քննադատություն չեմ տեսնում, իսկ եթե ես չեմ տեսնում, դժվար թե մեր հերոսի նմանները, սա կարդալով ու իրենց պատկերը տեսնելով՝ գիտակցեն, որ սխալ են ապրում, իսկ այ հակառակ ազդեցությունը շատ հավանական է։

Երեկ կարդալու ժամանակ էնքան տհաճություն զգացի, որ նույնիսկ մոռացա մի լավ բան ասել, որ մտադիր էի ասել. Մրրիկ, ամեն դեպքում, հումորդ, ինչպես միշտ, սպանում է։ ;)

StrangeLittleGirl
27.05.2006, 14:17
Զզվելի բան էր:
Հո՛վ, շատ ես չափերդ անցել

Մելիք
28.05.2006, 15:05
Զզվելի բան էր:
Հո՛վ, շատ ես չափերդ անցել

Զզվելին կյանքն ա, իսկ սա շատ լավ անեկդոտ էր:

Արշակ
30.05.2006, 10:57
Զզվելի էր։ Վիրավորանքից ու զայրույթից մի կերպ մինչև վերջ դիմացա։ Ահավորն այն է, որ դա մեր դառը իրականության մի մասն է։ Շատ դիպուկ էր։
Քննադատությունը Վազգենչիկի նմանները հավանաբար չեն հասկանա։ Երևի որ կարդան, մի լավ կզվարճանան։ Բայց կիսավազգենչիկների կամ վազգենչիկ դառնալու ճամփան նոր բռնածների վրա կարող է մեծ ազդեցություն ունենալ։ Չգիտեմ…:think

Հ. Գ.
Զայրույթ առաջացավ ոչ միայն Վազգենիկի, այլև տատիկի, իսկ ավելի ճիշտ՝ տատիկին դաստիարակողների նկատմամբ…

NetX
30.05.2006, 22:50
Տրամաբանա-Հոգե-Վերլուծություն
Երկար գրել չեմ սիրում բայց կխնդրեի դիմանալ ու կարդալ մինչև վերջ...:B


1. քիչ թե շատ "փողացային կյանքի օրենքերին իրազեկ", կռիվներ գնացող ճիշտ ու սխալ քննարկող նույնիսկ 12 տարեկան երեխեն տատու վրա չի "ղժա" նամանավանդ ընկերների ներկայությամբ...

2. Մեղավորներից մեկը տատն ա, կասեի դաժե անխելք, որ սերն ու արժանապատվությունը իրար ա խարնում, իսկ ինչպես գիտեք անխելքություննել ժառանգաբար փոխանցվող է:B

3. Ձուկը գլխից ա փթած լինում, թոռան դաստիրակության մեջ կարելի ա մեղադրել նաև տատուն, իսկ քանի որ տատը անխելք ա երևում, չի բացառվում որ թոռը քաշել ա տատուն ու ոչ վատ դաստիրակության արդյունք ա այլ ուղեղի հիվանդության

4. Երեխեն 12 տարեկան ա, դա նշանակում ա որ տղայի մայրը ոչ պակաս քան 13 տարի արաջ ա հանդիպել տղայի հորը, ու 13 տարի առաջ են իրար նկատմամբ սիրո զգացմունքներ ունեցել... հավատացեք 13 տարի հետո այդ սերից ոչ մի նշույլ մնացած չէր լինի (դեռ չհաշված Քիսո-միսոների գործոնը), այնպես որ ականատես լինելով դավաճանությանը, սիրո զգացողությունից ելնելով ինքնասպան լինել չեր կարող,
եկեք չթվարկեմ լոգիկայի սահմաններում գտնվող այն հնարավոր քայլերի տարբերակները որոնք կարող էր գործել այդ տղայի մայրը, միյևնույնն ա թվարկածներիս մեջ ինքնասպանության տարբերակը չի լինի, լոգիկային մոտ չի, այստեղից հետևություն, որ մայրը հոգեկան ոչ կշռադատված էր և չի բացառվում որ հոգեկան հիվանդության շեղումներով....

և ինչի վրա եք զարմանում, մի կողմից անխելք նախնիներ, միուս կողմից էլ անհավասրակշված ու հոգեկան շեղումներով մայր....

կարող եք առարկել որ մայրը հոր ձեռքով է գժվել և որ տղան չի ժառանգել շեղումներ մորական կողմից, բայց մայրը հաստատ չի գժվել 1 օրում այլ տարիների արդյունք կարող է լինել, որը տարի-տարի անդրադարձել է տղայի դաստիրակության վրա...

միգուցե կառարկեք, որ սեփական առժանապվության համար է իրեն գցել, որ իր ամունու բացահայտ դավաճանությունների պատճառով հասարակության մեջ իրեն խայտառակված չզգա, բայց ինքնասպան լինելը կարող էր ավելի շուտ` առաջին, երկրորդ կամ երրորդ անգամ, քանի որ այդ անգամներն կարող էին ամենացվոտը լինել և այդ ժամանակ կարող էր սերը դեռ մարած չլինել և ինչպես գիտենք սիրո ազդեցության տակ են անում ամենահիմար արարքներ.... բայց ոչ, ինքնասպան է լինում 13 տարի հետո...
Ոչ սթափ մտածելակերպի արդյունք...

կարող եք առարկել որ կատարել է աֆֆեկտի ազդեցության տակ, 10-12 տարվա ռեգուլյար դավաճանություններից հետո այդ դեպքը աֆֆեկտի արդյունք չեր կարող լինել....
ելի լոգիկայով շարժվելով ավելի մոտիկ կլիներ համբերության բաժակ լցվելը, ամուսնուն կամ Քիսո-միսո'ին սպանելը և միգուցե նոր ամենավերջում ինքնասպան լինելը.... բայց որը նույնպես ոչ կշռադատված քայլ կլիներ...

այնպես որ գալիս ենք տղայի մոր հոգեկան ոչ կշռադատված լինելու եզրակացության,
որը կամ ժառանգաբար կամ դաստիրակության արդյունքում իր անմիջական ազդեցությունն է ունեցել տղայի վրա....
գումարում ենք նաև անկախ հոգեկան շեղումներից սխալ դատիրակությունը ու ստանում պատկերը...

ըստ ինձ թկուզ և որոշ տեղեր անհավանակն կամ ուրճացրած ձևով հեղինակ ցանկացել է ներկայացնել որոշ անմակարդակ խավերի զարգացվածության աստիճանը, դաստիրակությունն և ապրելակերպը, ....բայց անհաջող ձևի...

Artgeo
30.05.2006, 22:57
նախորդ գրառումը ապացուցում է, որ ինչպիսն էլ լինի ստեղծագործությունը, այն անպայման կարժանանա ուշադրության, թեկուզ և քննադատության ձևով, և համաձայնեք, որ քննադատությունը, սև պիառը ամենալավ գովազդն է ;)

:P

Arisol
11.09.2006, 17:45
Հմ :think ... Կարդացի ու ոչ մի նորություն, ոչ մի զարմանալի բան չտեսա էս պատվածքի մեջ, քանի որ շատ եմ հանդիպում նման դեպքեր իրական կյանքում, որն էլ ամենացավալին ա :blin… Երբ իրականության մեջ տեսնում եմ նման բաներ, ապա էդ մարդու տեղը, ով նման կերպ ա վերաբերվում մեծերի հետ, պարզապես գետնի տակն եմ ընկնում ու տհաճություն եմ զգում այդ մարդու հանդեպ:[ :
Ինչ վերաբերում ա զուտ պատմվածքին, ապա կասեմ, որ դուրս եկավ, քանի որ իրոք իրականությունն ա նկարագրում, ոչ թե հեքիաթային մի կյանք, որն ընդհանրապես չի համապատասխանում մեր իրական կյանքի հետ:Էս պատմվածքը նաև ստիպում ա մտածել մեր պահելաձևի մասին: Կարդալով էս պատմվածքը սկսում ես մտածել, թե ինչքան տհաճ ա կողքից երևում էս ամենը ու միգուցե նման պահելաձև ունեցող մարդիկ կձգտեն փոխվել:think … Բայց տվյալ պատմվածքում մեղավոր էր նաև տատիկը, որը չցանկանալով թոռան աչքից ընկնի, շատ կներեք, այսպես ասած թոռան ոռն էր մտնում, որը նկատել էր նաև Վազգենչիկը, ասելով. «Տեսնո՞ւմ ես տատի՛, այ տենց, որ մեկին ոռ ես մտնում, դրանից հետո սաղ կյանք վրեդ կայֆավատ ա լինում:»: Միգուցե, եթե տատիկը գոնե մի քիչ խիստ լիներ և թույլ չտար, որ թոռը նման դիրք ընդուներ, ասեր ամեն ինչ Վազգենչիկի հորը, Վազգենչիկի վիճակն այդքան էլ բարդ չէր լինի… Ուրեմն գալիս եմ այն եզրակացության, որ հիմնականում մեծերն են մեղավոր, որ իրենց հետ նման կերպ են վերաբերվում…

John
18.05.2007, 21:05
պատմվածքը վաղուց եմ կարդացել, բայց կարծիք չեմ հայտնել… ասեմ ,որ շատ լավա ստացվել… Հովոյի հումորը սպանիչ է…
Հ.Գ.
կարոտել եմ Հովոյին…

Mesrop
18.05.2007, 23:41
ես չգիտեի որ դու ես գրել սա… :D
մի անգամ ֆրինետի ՖՏպներից մեկից եմ քաշել… հազար անգամ կարդացելեմ… դաժե տղեքով ենք կարդացե ու ղժացե…
լիքը-լիքը ռեսպեեեկտ! :D
"Տատի էս անգամ քիթդ էլ փագի, հոտ էլ ա գալու… " :lol :lol :lol