PDA

Դիտել ողջ տարբերակը : Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց իր մասնակցությունը Վեհաժողովի աշխատանքներին



Mephistopheles
26.06.2008, 14:46
ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը» փաստաթղթի քննարկման ժամանակ հայտարարեց, թե հստակ է, որ Հայաստանը չի հանձնել ժողովրդավարության թեստը՝ բոլոր կետերով: Եվ թվարկեց դրանք՝ մասնավորապես հիշատակելով քաղբանտարկյալներին, երկխոսություն սկսելու իրենց փորձի ձախողումը եւ այլն: Դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե չգիտի՝ փոխվե՞լ են չափանիշները, բայց այս պահին ակնհայտ է. «Հայաստանի հանրությունը եւ Եվրոպայի խորհուրդն արժանի չեն միմյանց»: Եվ հաջողություն մաղթեց ԵԽԽՎ-ին՝ իր հետագա դիտարկման գործընթացում. «Իսկ ես առկախում եմ իմ մասնակցությունը Վեհաժողովի աշխատանքներին՝ մինչեւ այն ժամանակը, երբ Հայաստանը կհամապատասխանի իր եւ Եվրոպայի չափանիշներին»: Իր եզրափակիչ խոսքում Ջոն Պրեսկոտը հատուկ դիմեց Րաֆֆի Հովհաննիսյանին (թեեւ նա արդեն դահլիճում չէր) ու բավական վրդովված ասաց, թե հեռանալը ժողովրդավարական մոտեցում չէ՝ մնայիր ու պաշտպանեիր քո տեսակետը. «Դա այնքա՜ն հեշտ է՝ հռետորություն անելն ու հեռանալը:
Կարծում եմ, սա այնքան էլ լուրջ չէ»:

"Առավոտ"

Ձեր կարծիքը խնդրեմ

Kuk
26.06.2008, 15:12
Լավ ա արել. եթե զգացել ա, որ անիմաստ ա, ինչի՞ համար պետքա մնար: Ակնհայտ ա, որ ոչ մի պահանջ էլ չի կատարվել, էդքանից հետո դրական պատասխան են տալիս՝ թքած ունենալով ժողովրդի կարծիքի վրա: Ավելի լավ ա չմասնակցի, քան մասնակցի ու ոչինչ չկարողանա անել, հետո էլ որ մի անհեթեթ որոշում կայացնեն, ասելու են, թե դու էլ մեզ հետ ես եղել որոշումը կայացնելիս:

Աթեիստ
26.06.2008, 15:39
ԵԽԽՎ-ն ամեն ինչ արեց, ցույց տալու համար, որ նրանք ոչնչով չեն տարբերվում ներկայիս "կառավարությունից":

Վերաբերմունքն էլ նրանց նկատմամբ պետք է լինի նույնը:

dvgray
26.06.2008, 16:32
Ձեր կարծիքը խնդրեմ
Նայած որ կողմից նայես ;)
էն կողմից, որ ես եմ նայում, հիմանականում ճիշտ է արել, քանի որ էտ ձեռառնոցիին մասնակցել, նշանակում է դու ինքտ ընդունես, որ ապուշ ես :B

բայց մյուս կողմից, հաշվի առնելով որ սա եվրոպայում սա քաղաքականություն է, և ոչ թե փողոցում բռնել ու քացու տակ գցել, ապա


Իր եզրափակիչ խոսքում Ջոն Պրեսկոտը հատուկ դիմեց Րաֆֆի Հովհաննիսյանին (թեեւ նա արդեն դահլիճում չէր) ու բավական վրդովված ասաց, թե հեռանալը ժողովրդավարական մոտեցում չէ՝ մնայիր ու պաշտպանեիր քո տեսակետը. «Դա այնքա՜ն հեշտ է՝ հռետորություն անելն ու հեռանալը:
Կարծում եմ, սա այնքան էլ լուրջ չէ»:

սա էլ իր մեջ լուրջ իմաստ է պարունակում:
Ինչքաղ էլ ժամանակակից եվրոհամայքի քաղաքական ղեկավարությունը տառապի դեմագոգիայով ու տափուկությամբ, բայց մեկ է , հրապարակային, բարձր ամբիոնից վրեքները թքե՞լը… հիմա չէ, բայց հետո կարող է լուրջ հետևանքներ ունենալ :think

Տատ
26.06.2008, 18:32
Ափսոս։ հարգում եմ Ժառանգության համառությունը, հենց նրանց ներկա լինելու պարագայում։ Համբերությունը չհերիքեց՞, այո, լուրջ չի, ճիշտ է ասում Պրեսկօտը։ Գնալը հեշտ է, բայց լավ բաները դժվարն են։

Եվրոպան վաղուց և սիստեմաբար դավաճանում է իր սեփական դրույթներին, ըստ հարմարության։ Բայց պետք է համաձայնվենք, որ կախում ունենք, որ դա մի ուժ է, իր ազդեցության տնտեսական լծակներով։ դե որ դեռ նայում ենք բերանը, պիտի ձևեր գտնենք հետը խոսելու։

Թքե՞ց։ Ոչ էլ թքեց, նազլո կրնդուկտորու պոյդու պեշկոմ:

dvgray
26.06.2008, 19:09
Եվրոպան վաղուց և սիստեմաբար դավաճանում է իր սեփական դրույթներին, ըստ հարմարության։ Բայց պետք է համաձայնվենք, որ կախում ունենք, որ դա մի ուժ է, իր ազդեցության տնտեսական լծակներով։ դե որ դեռ նայում ենք բերանը, պիտի ձևեր գտնենք հետը խոսելու։

;) Եվրոպական փուչիկին մտածում եմ քիչ ա մնացել… հեսա Ալբանիա-մալբանիա էլ միացնեն իրա՞ց: Եվրոն հավեսով ուռռում ա: Գմփոցով տրաքելու ա:
Ցավոք… :(

Fedayi
26.06.2008, 20:01
ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը» փաստաթղթի քննարկման ժամանակ հայտարարեց, թե հստակ է, որ Հայաստանը չի հանձնել ժողովրդավարության թեստը՝ բոլոր կետերով: Եվ թվարկեց դրանք՝ մասնավորապես հիշատակելով քաղբանտարկյալներին, երկխոսություն սկսելու իրենց փորձի ձախողումը եւ այլն: Դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե չգիտի՝ փոխվե՞լ են չափանիշները, բայց այս պահին ակնհայտ է. «Հայաստանի հանրությունը եւ Եվրոպայի խորհուրդն արժանի չեն միմյանց»: Եվ հաջողություն մաղթեց ԵԽԽՎ-ին՝ իր հետագա դիտարկման գործընթացում. «Իսկ ես առկախում եմ իմ մասնակցությունը Վեհաժողովի աշխատանքներին՝ մինչեւ այն ժամանակը, երբ Հայաստանը կհամապատասխանի իր եւ Եվրոպայի չափանիշներին»: Իր եզրափակիչ խոսքում Ջոն Պրեսկոտը հատուկ դիմեց Րաֆֆի Հովհաննիսյանին (թեեւ նա արդեն դահլիճում չէր) ու բավական վրդովված ասաց, թե հեռանալը ժողովրդավարական մոտեցում չէ՝ մնայիր ու պաշտպանեիր քո տեսակետը. «Դա այնքա՜ն հեշտ է՝ հռետորություն անելն ու հեռանալը:
Կարծում եմ, սա այնքան էլ լուրջ չէ»:


"Առավոտ"

Ձեր կարծիքը խնդրեմ

Ընդհանրապես, տան կեղտը դուրս չեն հանում...

Mephistopheles
26.06.2008, 21:40
Իր եզրափակիչ խոսքում Ջոն Պրեսկոտը հատուկ դիմեց Րաֆֆի Հովհաննիսյանին (թեեւ նա արդեն դահլիճում չէր) ու բավական վրդովված ասաց, թե հեռանալը ժողովրդավարական մոտեցում չէ՝ մնայիր ու պաշտպանեիր քո տեսակետը. «Դա այնքա՜ն հեշտ է՝ հռետորություն անելն ու հեռանալը:
Կարծում եմ, սա այնքան էլ լուրջ չէ»:


Ինձ թվում է այս հարցը Պրեսկոտին "ցավացրել է",հակառակ դեպքում նա այսքան վրդոված չէր խոսի և հակառակ իր պնդման՝ բավականին "լուրջ" է:

Բանն այն է, որ Եվրոպան (հատկապես բրիտանացիները) փորձում է "հաշտեցնողի" դերում հանդես գալ. մի կեղտոտ խաղ որից միայն ժողովուրդն է տուժելու: Նրանց պահանջների մեջ նոր ընտրությունները չեն մտնում, որը նշանակում է "մենք համաձայն ենք այս իշխանության հետ, որքան էլ որ այն լիգիտիմ չէ…մենք չենք ուզում որ իշխանությունը փոխվի", իսկ ինչու.

1. նրանց ձեռնտու է Հայաստանում թույլ, անգրագետ իշխանություն, որովհետև հեշտ է նրանցից զիջումներ կորզելն ու խաբելը (այո խաբելը առանց չակերտների)

2. իշխանությունների ոչ լեգիտիմությունը հզոր լծակ է նրանց ձեռքում, որն իշխանություններին ավելի շատ հիշեցնում է իրենց "պարտականությունների" մասին քան իրավունքների

3. եվրոպան փորձում է Շարժումն օգտագործել իշխանությանը "դաստիարակելու" (բայց ոչ հեռացնելու) համար: "երկխոսությունը" դրա հրաշալի հնարավորությունն է տալիս. երկխոսություն ցանկացած հարցի շուրջ բացի նոր ընտրությունների.

"Ժառանգության" աշխատանքը իշխանության հետ խորհրդարանում և հատկապես եվրոպական կառույցներում, հնարավորություն էր տալիս նրանց հարցը ձգձգել, բայց վառ պահել և հայտնվել "միակ ազնիվ դատավորի" դերում:

Րաֆֆիի (Րաֆֆու) վերջին քայլը, սակայն ասում է "We're not buying it" (մեզ չես խաբի)…այս քայլը Եվրոպային դրեց իշխանության կոխքին, խնդիրները կոծկող: Այս քայլը նաև մի քայլ էր դեպի Եվրոպայի հեղինակության կորուստը Հայաստանյան հասարակության մեջ…"կամ մեզ հետ ես կամ մեր դեմ ես, մեզ չեք միանա առանց ձեզ կանենք" սա է Րաֆֆիի քայլի իմաստը:

Մի բան լավ պիտի հասկանանք. նոր ընտրությունները կոմպրոմիսի ենթակա չեն, սա մինիմումն է, որ պետք է արվի: Առանց սրա բոլոր "բարեշրջումները" քյանդրբազություն է բառիս բուն իմաստով

voter
27.06.2008, 01:08
Սերժանտա–ածականական ԱԺից որտեղ խոսելն նույնն է, թե պատի հետ խոսես, հեռանալը Րաֆֆին ու Ժառանգությունը անտեղին են համարում, իսկ անհամեմատ ավելի դեմոկրատական ու ինչ որ հարցում բան որոշող ԵԽԽՎից հեռացան ու չեն ցանկանում իրենց ձայնը հնչեցնելու հնարավորություն ունենալ՞

Անլուրջ դիվանագիտության հոտ է գալիս....

Հերթական ծայրահեղականությունն է անում Րաֆֆին – լավ չի

Ջուզեպե Բալզամո
27.06.2008, 06:34
Ճիշտ կաներ, որ քննարկումը բոյկոտեր և ոչ թե ընդհանրապես հեռանար: ասենք մի օրով, կամ մեկ շաբաթ: Թե չէ ընդհանրապես հեռանալն էլ ճիշտ բան չի, մեզ ներկայացնող տարակարծիք մարդիկ են պետք ԵԽ-ում:

Mephistopheles
27.06.2008, 08:02
Սերժանտա–ածականական ԱԺից որտեղ խոսելն նույնն է, թե պատի հետ խոսես, հեռանալը Րաֆֆին ու Ժառանգությունը անտեղին են համարում, իսկ անհամեմատ ավելի դեմոկրատական ու ինչ որ հարցում բան որոշող ԵԽԽՎից հեռացան ու չեն ցանկանում իրենց ձայնը հնչեցնելու հնարավորություն ունենալ՞

Անլուրջ դիվանագիտության հոտ է գալիս....

Հերթական ծայրահեղականությունն է անում Րաֆֆին – լավ չի

voter ջան, զատ և արդար ընտրությունները դեմոկրատիայի անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է և եթե այսօր ԵԽԽՎ-ն ոչ մի կետ չի ընդգրկում իր "բազմատեսակ" բանաձևերի ու քննարկումների մեջ, ապա մենք քննարկման նյութ չունենք…ավելնորդ է գնալ այնտեղ ու ջուր ծեծել:

մենք ունենք խայտառակորեն կեզծված ընտրություններ, անօրինական նախագահ և խորհրդարան որտեղ հասարակության մեծամասնությունը ներկայացված չէ…ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը…ոնց պետք է սրանք երկիրը դեմոկրատացնեն, երբ հենց իրենք են բռնապետության պատճառը…մենք իսկապե՞ս կարծում ենք որ սրանք ինչ որ բան կարող են անել, թե՞ ԵԽԽՎ-ն է կարծում որ կանեն…ոչ ԵԽԽՎ-ն կարծում է որ մենք այս իշխանություններից ավելիին արժանի չենք դրա ամար էլ ուզում են "բարիշացնել"

ChildOfTheSky
27.06.2008, 08:04
Բոլոր քաղբանտարկյալները ազատ չեն արձակվել, հանրահավաքները դեռևս արգելվում են, մարտի 1-ի դեպքերի համար ոչ մեկ պատասխան չի կրել. ԵԽԽՎ պահանջները չեն կատարվել բացարձակապես, սակայն Եվրոպան գտնում է որ ժամանակը քիչ են տվել: Ռաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմության միակ ներկայացուցիչն էր այնտեղ, Հայաստանի պարագայում նաև ժողովրդի ներկայացուցիչը: ԵԽԽՎ-ի այդպիսի գնահատականից հետո նա՝ որպես ժողովրդի ներկայացուցիչ պարտավոր էր հեռանալ այդ կրկեսից:

Marduk
27.06.2008, 10:27
Իսկ որ Րաֆֆին գնաց Սերժի ինաուգարացիաին դա ոնց ե՞ք գնահատում:

Մարկիզ
27.06.2008, 10:50
Իսկ որ Րաֆֆին գնաց Սերժի ինաուգարացիաին դա ոնց ե՞ք գնահատում:
Շատ լավ: Ի՞նչ կապ ունի գնաց, թե՞ չգնաց...Հրավիրված էր գնաց:
Ինչո՞ւ ես կարծում, որ չպիտի գնար...

Marduk
27.06.2008, 11:37
Շատ լավ: Ի՞նչ կապ ունի գնաց, թե՞ չգնաց...Հրավիրված էր գնաց:
Ինչո՞ւ ես կարծում, որ չպիտի գնար...

Չպետք է գնար որովհետև իր կուսակցությունը չի ընդունում ընտրության արդյունքները: Ինչ իմաստ ունի գնալ ինաուգարացիայի եթե լեգիտիմ չի այն:

Մարկիզ
27.06.2008, 11:51
Չպետք է գնար որովհետև իր կուսակցությունը չի ընդունում ընտրության արդյունքները: Ինչ իմաստ ունի գնալ ինաուգարացիայի եթե լեգիտիմ չի այն:
Հասկանալի է: Անկախ ամեն ինչից նրանց խմբակցությունը Րաֆֆիի գլխավորությամբ, չնայած զանազան խոսակցություններին, բավականին մեծ աշխատանք են կատարում: Հաշվի պետք է առնել այն հանգամանքը, որ նրանք ընդամենը 7 հոգի են, ինչպես նաեւ` հնարավոր են տարաբնույթ ճնշումներ եւ շանտաժներ: Այնպես որ, աշխատել այդ պայմաններում, այնքան էլ հեշտ չէ:
Կարծում եմ, ժառանգությանը գնահատական տալու դեպքում, հարկ չկա նայել, թե ինչ են անում, ուր են գնում, միտինգի գնում են, թե` չէ: Նրանք արդեն ապացուցել են իրենց խիզախությունը, արդարացիությունն ու ազնվությունը:

Տատ
27.06.2008, 12:09
3. եվրոպան փորձում է Շարժումն օգտագործել իշխանությանը "դաստիարակելու" (բայց ոչ հեռացնելու) համար: "երկխոսությունը" դրա հրաշալի հնարավորությունն է տալիս. երկխոսություն ցանկացած հարցի շուրջ բացի նոր ընտրությունների.

Իսկ ինչու՞ ոչ։

Վերջապես, այդ Խորհուրդը չի ասել, այո, ամեն բան լավ է, ամեն ինչ արած է; ասել է` չի արված, դիտողների զեկույցներն էլ միակողմանի դրական չեն եղել։
Իշխանափոխությունը` շարժման ինքնքնպատա՞կն է, թե բարելավումների գործիք։

Մեկն ասաց, հետո Ժառանգությանը կասեն` դու էլ նրանց կողքն էիր; Իսկ հիմա չեն ասի` բա դւ ինչու՞ նրանց կողքը չէիր։

ChildOfTheSky
27.06.2008, 18:49
Իշխանափոխությունը` շարժման ինքնքնպատա՞կն է, թե բարելավումների գործիք։


Իհարկե շարժման գլխավոր նպատակը իշխանափոխությունն է, ինչն էլ կհանգեցնի բարելավումներին:

Ավելացվել է 4 րոպե անց
Ինոուգուրացիային Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունը խիստ բացասական եմ գնահատում, սակայն վերջին ամսում նա ցույց տվեց իշխանությունների ժողովրդավարացման ձգտումների նկատմամբ իր անհավատությունը՝ դարձավ իսկական ընդդիմադիր, ինչպիսին է իր գլխավորած կուսակցությունը:

Mephistopheles
27.06.2008, 22:53
Իսկ ինչու՞ ոչ։

Վերջապես, այդ Խորհուրդը չի ասել, այո, ամեն բան լավ է, ամեն ինչ արած է; ասել է` չի արված, դիտողների զեկույցներն էլ միակողմանի դրական չեն եղել։
Իշխանափոխությունը` շարժման ինքնքնպատա՞կն է, թե բարելավումների գործիք։

Մեկն ասաց, հետո Ժառանգությանը կասեն` դու էլ նրանց կողքն էիր; Իսկ հիմա չեն ասի` բա դւ ինչու՞ նրանց կողքը չէիր։

"Ոչ", որովհետև ընտրությունների նպատակը իշխանափոխությունն է (դա սահմանադրությամբ է այդպես), իսկ ընդդիմության նպատակը, ազատ և արդար ընտրություններ անցկացնելը (կարծում եմ վերջին ընտրությունների խայտառակությունը վիճարկման առարկա չէ)… իշխանության դաստիարակությունը խնդիր չի կարող լինել, դա բացառված է… իշխանությունները 10 տարի ունեին դաստիարակվելու… ընտրությունները դաստիարակչական միջոցառումներ չեն և ընդդիմությունն էլ դաստիարակը չէ:

Իշխանափոխությունը դա և՛ ընտրություննրի և՛ ընդդիմության ինքնանպատակն է այս պարագային- ընդորում օրինական- իսկ բարելավումները դրանք ընտրված իշխանությունների առաջնահերթ խնդիրը:

Այս իրավիճակում ամենահրատապ հարցը դա քաղբանտարկյալների ազատումն է և նոր ընտրությունների անցկացումը…ով որ սա չի ընդունում, ներառյալ ԵԽԽՎ-ն և Տեր Աստվածը, նրանց հետ բանակցելն անիմաստ է:

իշխանությունը ոչ մի մտադրություն էլ չունի "բարեշրջումներ" անցկացնելու, իսկ եթե ունի ապա դրա առաջին քայլը վերը նշված երկու կետերն են, հակառակ դեպքում, we don't have a topic of discussion (խոսակցության թեմա չունենք)

Այս ամենը նման է այն բանին որ գայլին ասում են "ամոթ չես անու՞մ, քեզ դրել ենք հովիվ դու ոչխար ես ուտում". գայլն էլ, թե "էլ չեմ ուտի… please…կարամ հիմա էլի հովիվ լինեմ" ԵԽԽՎ-ն էլ "ըըըըըըմմմմմմմմմմ… օօօօօֆֆֆֆֆֆ… դե եսիմ էէէէ… լավ եղի, բայց էլ ոչխար չուտես OK?" գայլ. " OK, no problem"

voter
29.06.2008, 03:18
voter ջան, զատ և արդար ընտրությունները դեմոկրատիայի անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է և եթե այսօր ԵԽԽՎ-ն ոչ մի կետ չի ընդգրկում իր "բազմատեսակ" բանաձևերի ու քննարկումների մեջ, ապա մենք քննարկման նյութ չունենք…ավելնորդ է գնալ այնտեղ ու ջուր ծեծել:

մենք ունենք խայտառակորեն կեզծված ընտրություններ, անօրինական նախագահ և խորհրդարան որտեղ հասարակության մեծամասնությունը ներկայացված չէ…ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը…ոնց պետք է սրանք երկիրը դեմոկրատացնեն, երբ հենց իրենք են բռնապետության պատճառը…մենք իսկապե՞ս կարծում ենք որ սրանք ինչ որ բան կարող են անել, թե՞ ԵԽԽՎ-ն է կարծում որ կանեն…ոչ ԵԽԽՎ-ն կարծում է որ մենք այս իշխանություններից ավելիին արժանի չենք դրա ամար էլ ուզում են "բարիշացնել"
ԵԽԽՎ –ն կողմնապահություն է անում իսկ Րաֆֆին չի ցանկանում այնտեղ ելույթներ ունենալ, երբ որ այնտեղ քննադատությունները, հենց ԵԽԽՎի հասցեին, ավելի մերծ արժեք կունենա եվրոպացի մյուս երկրների քաղաքացիների ուշադրությունը գրավելու համար, քան թե գալ Հայաստանից փնովել ԵԽԽՎին։

Եվրոպայում իրենց ընտրողների առաջ բոլոր մակարդակի պատգամավորները դողում են, որ մի սխալ բան դրուս չգա, քանի որ ել չեն ընտրվի, դրա համար գոնէ շարժում կլինի եթե տեղում քննադատես։

Ինչ–որ զիմբաբվեից ինչ որ քաղաքական գործչի ձայնը հաստատ չի հասնի եվրոպացի ընտրողին, նույնկերպ հիմա Րաֆֆին գալիս է Հայաստանից ԵԽԽՎ քննադատի՞

ԵԽԽՎի կարծիքը թե մենք ինչի ենք արժանի, ինչքան պիտի սպասեն, սրան նրան ժամկետ տանք, տեղում պետք է քննադատել։

Ես կասկածում եմ, որ ամերկահայերն ու Րաֆֆիի պապան ասել են, շատ մի փնովի սուս փուս գնա Հայաստան, թե չէ պատճառ կբռնեն Հայաստանի սուբսիդիաները կկտրեն, հասարակ մարդիկ կտուժվեն մի երկու կոպեկ օգնությունա պաչիկա էլ չեն ստանա.... Մի կարծեք, որ մեր լոբբիստ հայրենակիցները հայաստանի մասին են մտածում, նրանք իրենց աֆտարիտետի մասին են մտածում, որ ինչա իրենց գոված Հայաստանի մասին վատ բան Եվրոպաներում ու Ամերկաներում չասվի – աման վատ բան կմտածեն ու իրանք վատ երկրի ներկայացուցիչ կդառնան։

Ավելի քան համոզված եմ, ոչ թե ԵԽԽՎի այլ հենց հայ համայնքների աղվոր ճաշկերությներ հավաքող հանգանակություն ուղարկող «լոբբիսներին» է որ դուր չի գալիս քննադատությունը Հայաստանի վերաբերյան Եվրոպական ու ԱՄՆ ամբիոններից, ամեն կերպ փորձում են զսպել թե Հայաստանի ռեիտինգն ընգնումա։ Կարծում եմ ԼՏՊին էլ վերջին իր այցելության ժամանակ Ֆրանսիա հա գլուխ են հարդուկել, որ շատ չբողոքի, իմիջին վնասումա։ Ստիպված եմ մեկ անգամել ԼՏՊի հետ համաձայնվել – իշխանությունը զավթածներին պետության հետ են խառնում երբ պետությունը ժողովուրդն է իսկ հայժողովրդի ռեյտինգը բարձրանում է , քանի որ մարդիկ տեղնում են , որ ժողովուրդը պայքարող գիտակից մարդիկ են ու ոչ թե զիմբաբվիստներ, որ իրենց թողեն սպանեն, թալանեն իսկ իրանք մենակ ասեն անձև ա գալիս։

Իհարկե լոբբիստնեիրն այդ դեպքում կսկսեն հարցեր տալ, բա ինչու են իրանք հա լոբբում թե փող տվեք Հայաստանի իշխանություններին, երբ այդ իշխանությունները ժողովրդի հետ կապ չունեն ու դեսպոտիզմով են զբաղված՞ ՈՒ դրանից էլ էլ էտ լոբբիստենին հավատող չի լինի, կրկնվեմ իրանց ռեյտինգնա ընգնում երբ բացահայտվում է իրենց վարկաբեկող կապերը հանցագործ իշխանությունների հետ...

Տրիբուն
29.06.2008, 14:48
Ծերուկ Եվրոպան անտանելի է դառնում: Ու թեթև սթափեցնող ապտակը նրանց չի խանգարի: Ամեն անգամ իրենք իրենք են իրենց հոգեճանկռիճ հայտարարություններով դասեր տալիս բոլորին, այս անգամ իրենք են դաս ստանում մի փոքր երկրի միայանակ պատգամավորից: Ապրի Րաֆֆին, շատ էլ լավ է արել: Ու թքած ունենանք ամեն տեսակի եվրոպոսների վրա, իրենց պրեսկոտներով ու փսլնքոտ դիտորդներով, որոնք երկու ամսվա մեջ տաս անգամ փոխում են իրենց կարծիքը, ու վերջում այդպես էլ մի նորմալ բան չեն ասում: Որքան կարելի է դրանց քսան էջանոց հաշվետվությունները կարդալ ու հազար ձևի մեկնաբանել: Հիմա էլ մի նույնքան ախմախ հայտարարություն կանեն, ու էլի բան չենք հասկանա: Ավելի լավ է ընդհանրապես մաս չկազմել այդ խայտառակությանը:

Մենք մեր հարցերը ինքներս կլուծենք: Բոլորս դեպի Հուլիսի 4-ի հանրահավաքը: