Դիտել ողջ տարբերակը : dream.angystudio.com - Երազահան կայք հայերեն լեզվով
Ողջունում եմ բոլորին!!!:bux:
www.dream.angystudio.com-ը հայերեն լեզվով երազահան սայթ է: Շատ հավանում եմ: Ցանկալի կլիներ այցելեիք ու կիվեիք Ձեր կարծիքներով::aha:think:hands
Անջի ջան խնդրեմ հանի քոմից հետո եղած ը տառը այն ընկել ա հղման լինկի մեջ ու սխալ ա տալիս:
Իսկ ինչ վերաբերում ա կայքին ապա շատ լավ գաղափար ա օնլայն երազահանը:
Էս գիշեր կաշխատեմ երազ տեսնեմ որ վաղը փորձեմ :)
Դիզայնն էլ լավ ա, երազային դիզայն ա:
քաղաքացի
26.06.2008, 22:38
Ինձ թվում է Enipra-ն այս կայքի մասին լեցուն ասելիք կունենա:
Իմ կարծիքով լավ կայք է: Հանդարտ է, շատ չի հոգնեցնում :)
Լավ էր: Քնի մասին լավ էր գրած:
…
Մենակ էններքևի խաչը հանեք էլի՞, ոնց որ գերեզմանի հիշեցնի :D
Ձայնալար
27.06.2008, 09:00
«Գտնված երազի» աղջիկը ինչ լավն ա :)
«Գտնված երազի» աղջիկը ինչ լավն ա :)
Բա երազ փնտրելու ամպիկը՜ :roll
Չնայած ես երազահաններին էնքան էլ լուրջ չեմ վերաբերվում, կարծում եմ, որ դա շատ անհատական բան է, բայց կայքը շատ լավ է սարքած, ուրախ ու մեղմ ձևավորմամբ։ Ապրեն սարքողները։:ok
Սենց լավ սարքած հայկական կայքեր հազվադեպ են հանդիպում։
Դիզայնն իրոք շատ լավա արած, ամպիկը հատկապես:love
Ինձ թվում է Enipra-ն այս կայքի մասին լեցուն ասելիք կունենա:
:aha
Ճիշտ որ, լավ էլ հիշում է Սասունը, երկար ժամանակ էս կայքի հղումը ստորագրությունումս էր: Շատ բան գիտեմ կայքի մասին, բայց շատ չեմ ծավալվի::)
Ինձ համար շաաատ սիրելի ու թանկ կայք է, քանի որ ես նույնպես քիչ թե շատ մասնակցել եմ դրա ստեղծման բոլոր փուլերին` թե´ դիզայնին, թե´ բովանդակության մշակմանը, թարգմանությանը, թե´ ծրագրավորմանը: Անհամեստորեն ասեմ, որ կարծեմ ստեղծման գաղափարն էլ եմ ես առաջարկել, թեև, որքան էլ տարօրինակ լինի, առանձնապես չեմ հավատում երազահաններին: :oy Հիմա թեև էլ կայքի հետ անմիջական կապ չունեմ, բայց շատ եմ ուրախանում շարունակական դրական արձագանքների համար: Պիտի խոստովանեմ, որ իրոք ամենասկզբից էլ օնլայն երազահանը սիրվել է ու այժմ ունի ահագին մշտական այցելուներ, ինչի ապացույցն են հետադարձ կապով կայքին եկող հաղորդագրություններն ու ջերմ մաղթանքները: :love
Ինձ էլ են հետաքրքիր բոլորիդ կարծիքները: :roll
Ավելացվել է 1 րոպե անց
Ողջունում եմ բոլորին!!!
Բարև-բարև ;)
Բարի գալուստ Ակումբ:friends:
Մի հատ հարցում սարքեք էլի, տեսնենք քանի տոկոսն ա հավատում երազներին:
Շատ լավ է, որ բոլորիս կարծիքները համընկնում են…
Ցանկալի կլիներ տեղեկացնեիք սայթի մասին Ձեր ընկերներին, ծանոթներին…
Էս կայքը էլ չի՞ աշխատում:
Ես էլ երազ էի տեսել: