PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստորգետնյա ԱՆԻ



Freddie
25.06.2008, 20:30
Վերջերս Լեոի «Անի» երկն էի կարդում, հանդիպեցի բագրատունյաց Անի քաղաքի տակ փորված թունելների նկարագրությանը։ :8Ճիշտն ասած ինձ շատ հետքրքրեց՝ նոր հետազոտություններ այնտեղ կատարե՞լ են, թե ոչ։ Նաև հիշեցի Հյուգոի «93 թիվ» գրքի մեջ Վանդեայի անտառի տակը փորված մարդկային մրջնանոցի նկարագրության մասին։ Այնտեղ թաքնվում էր շրջակայքի բնակչությունը հեղափոխությունների, պատերազմների ժամանակ։ Պարզե՞լ են արդյոք այդ ստորգետնյա անցքերը քաղաք էին, թաքստոց, թե՞ ծառայում էին մի այլ նպատակի։

Freddie
25.06.2008, 23:15
Միգուցե հայոց բարձրաբնակ ազգը հոգնել է իր անառիկ լեռներից և մի քանի մետրով շատ է իջել ներքև:think

Godfreed
05.07.2008, 17:29
Հետաքրքիր է Անիում վերջին ժամանակներում որևիցե պեղումներ անցկացրե՞լ են։ Ինչքան գիտեմ անգնահատելի շինությունների մեծ մասը գտնվում է ողբալի վիճակում։ Որևէ վերականգնողական աշխատանքներ տարվելու են։

Freddie
08.07.2008, 03:02
Հետաքրքիր է Անիում վերջին ժամանակներում որևիցե պեղումներ անցկացրե՞լ են։ Ինչքան գիտեմ անգնահատելի շինությունների մեծ մասը գտնվում է ողբալի վիճակում։ Որևէ վերականգնողական աշխատանքներ տարվելու են։

Ինչքան գիտեմ վերականգնողական աշխատանքներ կատարվել են, բայց շատ ցածր մակարդակի վրա։